Научная статья на тему 'ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՆԱԽԱՎԻՃԱԿԻ (STATUS QUO) ՓՈՓՈԽՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ'

ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՆԱԽԱՎԻՃԱԿԻ (STATUS QUO) ՓՈՓՈԽՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
34
11
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Արցախյան հակամարտություն / կարգավիճակի ճանաչում / նախավիճակի փոփոխություն / ինքնուրույն քաղաքական ինքնություն / ARTSAKH CONFLICT / RECOGNITION OF STATUS / STATUS QUO CHANGE / INDEPENDENT POLITICAL IDENTITY / АРЦАХСКИЙ КОНФЛИКТ / ПРИЗНАНИЕ СТАТУСА / ИЗМЕНЕНИЕ СТАТУС-КВО / САМОСТОЯТЕЛЬНАЯ ПОЛИТИЧЕСКАЯ ИДЕНТИЧНОСТЬ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Գալստյան Խաչիկ

Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում առանցքային նշանակության հարցերից է կարգավիճակի հիմնահարցը, որի շուրջ հակամարտող հիմնական կողմերի շրջանում առկա է խորքային ռազմավարական անհամաձայնություն ու դիրքորոշումների առավելագույն բևեռացում։ Հոդվածի նպատակն է բացահայտել Արցախի կարգավիճակի բանակցային էվոլյուցիան, ցույց տալ կարգավիճակի ու նախավիճակի փոփոխման պատճառահետևանքային կապերը։ Այդ առումով որպես հետազոտական խնդիրներ են սահմանվում բանակցային փաստաթղթերում առկա կարգավիճակին առնչվող ձևակերպումների քննական վերլուծությունը, կարգավիճակով պայմանավորված նախավիճակի փոփոխման հնարավորությունների դիտարկումը։ Աշխատանքի մեթոդաբանական հիմքում ժամանակագրական ու բովանդակային վերլուծության մեթոդներն են։ Հոդվածի շրջանակներում դիտարկվում են Արցախի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունների էվոլյուցիան, առաջ են քաշում նորարարական մի քանի թեզեր, որոնք կառուցված են Արցախի գոյության, ինքնուրույնության ինքնուրույն քաղաքական ինքնության իրողությունների ճանաչման վրա՝ որպես Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում նախավիճակի փոփոխման կարևոր գրավականներ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE STATUS RECOGNITION PROBLEM AND THE PRIMARY STATE CHANGE (STATUS QUO) IN THE NEGOTIATIONS ON ARTSAKH SETTLEMENT

In the context of the settlement of the Artsakh conflict, one of the key issues is the problem of status, according to which the main conflicting parties have deep strategic differences and the most polarized positions. The purpose of this article is to identify causal relationships between the negotiation evolution of the status issue and the change in the status quo in the Artsakh conflict. In this sense, the objectives of the study are a critical analysis of negotiation documents affecting status formulations and, therefore, the study of the possibilities for changing the status quo of the conflict. The methodological basis of the work is the chronological and content analysis methods. The article discusses the evolution of negotiations on the status of Artsakh putting forward a number of innovative theses based on recognition of the existence of Artsakh, independence, and independent political identity as important factors for changing the status quo of the Artsakh conflict.

Текст научной работы на тему «ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՆԱԽԱՎԻՃԱԿԻ (STATUS QUO) ՓՈՓՈԽՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՆԱԽԱՎԻՃԱԿԻ (STATUS QUO) ՓՈՓՈԽՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ*

ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ,

քաղաքական գիտությունների դոկտոր, ԱԵԳՄՄ պատվավոր անդամ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն khgalstyan@ysu. am

Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում առանցքային նշանակության հարցերից է կարգավիճակի հիմնահարցը, որի շուրջ հակամարտող հիմնական կողմերի շրջանում առկա է խորքային ռազմավարական անհամաձայնություն ու դիրքորոշումների առավելագույն բևեռացում։ Հոդվածի նպատակն է բացահայտել Արցախի կարգավիճակի բանակցային էվոլյուցիան, ցույց տալ կարգավիճակի ու նախավիճակի փոփոխման պատճառահետևանքային կապերը։ Այդ առումով որպես հետազոտական խնդիրներ են սահմանվում բանակցային փաստաթղթերում առկա կարգավիճակին առնչվող ձևակերպումների քննական վերլուծությունը, կարգավիճակով պայմանավորված նախավիճակի փոփոխման հնարավորությունների դիտարկումը։ Աշխատանքի մեթոդաբանական հիմքում ժամանակագրական ու բովանդակային վերլուծության մեթոդներն են։

Հոդվածի շրջանակներում դիտարկվում են Արցախի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունների էվոլյուցիան, առաջ են քաշում նորարարական մի քանի թեզեր, որոնք կառուցված են Արցախի գոյության, ինքնուրույնության և ինքնուրույն քաղաքական ինքնության իրողությունների ճանաչման վրա' որպես Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում նախավիճակի փոփոխման կարևոր գրավականներ։

Հիմնաբառեր' Արցախյան հակամարտություն, կարգավիճակի ճանաչում, նախավիճակի փոփոխություն, ինքնուրույն քաղաքական ինքնություն:

Բախումնաբանության մեջ տիրապետող մոտեցում է, որ էթնոքաղաքական հակամարտությունները կարգավորման դժվար են ենթարկվում: Այս առումով բացառություն չի կազմում նաև Արցախյան հակամարտությունը, որի

հանգուցալուծմանն ուղղված ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ միջազգային միջնորդների ջանքերը շարունակվում են արդեն 25 տարուց ավելի՝ առանց շոշափելի արդյունքների և լուրջ առաջընթացի: Նման իրավիճակը վկայում է, որ ընդհանուր առմամբ, Արցախյան հակամարտությունը տեղավորվում է գիտության մեջ տիրապետող այդ օրինաչափության մեջ: Բացի դրանից, Արցախյան հիմնահարցն աչքի է ընկնում նաև հակամարտությանը ներգրավված սուբյեկտների բազմազանությամբ, հակամարտող հիմնական կողմերի դիրքորոշումների խիստ բևեռացված տարբերությամբ, կարգավորման դինամիկայի վրա ազդող ներքին ու արտաքին գործոնների բարդ համակցությամբ, տարածաշրջանում անընդհատ ու արագ փոփոխվող աշխարհաքաղաքական վերադասավորումներով, որոնք իրենց հերթին որոշակիորեն ազդում են Արցախյան հակամարտության վրա՝ կարգավորման տեսանկյունից այն դարձնելով ավելի բարդ ու խճճված: Մասնավորապես Արցախյան

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 12.12.2019թ.:

է 06.10.2019թ., գրախոսվել' 30.10.2019թ., տպագրության

22

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

հակամարտության կարգավորման համատեքստում խորքային ռազմավարական անհամաձայնություն ու կողմերի դիրքորոշումների առավելագույն բևեռացում նկատվում է հենց Արցախի կարգավիճակի շուրջ տարվող քննարկումներում։ Դեռ առաջին միջնորդական նախաձեռնությունների՝ մասնավորապես նոր ձևավորվող ԵԱՀԽ (ԵԱՀԿ) Մինսկի խմբի մանդատի շրջանակներում ենթադրվում էր ԼՂ կարգավիճակի հարցը քննարկել Մինսկում հրավիրվելիք Արցախյան կարգավորման խաղաղ բանակցությունների ժամանակ, որին մասնակցելու էին նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները16: Անցած տարիների ընթացքում միջնորդները հակամարտության կողմերին ներկայացված բանակցային

փաստաթղթերում փորձել են տալ հակամարտության այդ առանցքային՝ Արցախի կարգավիճակի լուծման հարցի պատասխանը։ Օրինակ՝ 1997թ.-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լիսաբոնից հետո, այդ գագաթաժողովի ազդեցության տակ ներկայացրին մի փաստաթուղթ, որում ԼՂ կարգավիճակը ներկայացված էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում17: Այդ առաջին' «փաթեթային» կոչվող փաստաթղթում ԼՂ կարգավիճակի հարցին լուծում էր տրվում համաձայնագրի երկրորդ մասում: Իսկ առաջին մասում, որը վերաբերում էր զինված հակամարտության դադարեցմանը, ենթադրվում էր զինված ուժերի դուրս բերում «գրավյալ» տարածքներից, բուֆերային գոտու ստեղծում և միջազգային խաղարարար ուժերի տեղակայում, փախստականների ու տեղահանված անձանց վերադարձ մշտական բնակության վայրեր, կոմունիկացիաների ապաշրջափակում, երկաթուղային կապի ապահովում Ադրբեջանի ու Հայաստանի միջև Բաքու-Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Նախիջևան-Երևան երթուղով, Լաչինի միջանցքի միջազգային վարձակալում (ԵԱՀԿ կողմից) և դրա տրամադրում ԼՂ իշխանություններին, Շուշու և Շահումյանի շրջանի հարցերի լուծում և այլն: Համաձայնագրի երկրորդ մասը վերաբերում էր ԼՂ կարգավիճակին, որի II-րդ կետով Լեռնային Ղարաբաղը հանդիսանում էր պետական ու տարածքային կազմավորում Ադրբեջանի Հանրապետության սահմաններում: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղին թույլատրվում էր ունենալ սեփական սահմանադրություն, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններ, գերբ, դրոշ ու հիմն: Սակայն այն սկզբունքի ամրագրումը, որ ԼՂ-ի կարգավիճակի հարցը ի սկզբանե պետք է դիտարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում, լուրջ խոչընդոտ էր բանակցային հետագա առաջխաղացման համար և մերժվեց հակամարտության մասնակից երկու կողմերի' Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի

Հանրապետությունների կողմից:

Նույն թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած ղարաբաղյան կարգավորման երկրորդ առաջարկը հենվում էր «փուլային» եղանակով հակամարտող կողմերի միջև համաձայնության հասնելու մեթոդի վրա: Ըստ այդ տրամաբանության՝ առաջնային էր համարվում զինված հակամարտության հետևանքների վերացման հիմնախնդիրը, այսինքն՝ զինված ուժերի դուրս բերման (հոդված II), բուֆերային գոտու ստեղծման և միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխման (հոդված III), փախստականների և տեղահանված անձնաց վերադարձի (հոդված V) խնդիրները և միայն դրանից հետո փաստաթուղթը ենթադրում էր, որ «Երեք կողմերը, վերջ դնելով հակամարտության ռազմական կողմին, համաձայնության են գալիս բարեխղճորեն շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մինչ հակամարտության մյուս ասպեկտների համապարփակ կարգավորումը՝ ներառյալ նաև քաղաքական ասպեկտը, որը ներառում է ԼՂ կարգավիճակի, ինչպես նաև Լաչինի, Շուշիի և Շահումյանի

16 Տե՜ս https://www.osce.org/mg:

17 Տե՜ս https://www.aniarc.am/2019/07/01/nk-package-1997-july/:

23

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

հիմնահարցերի լուծումը»18: Այս մոտեցումը որպես հիմք ընդունվեց ՀՀ-ի և ԱՀ-ի կողմից, սակայն մերժվեց Լեռնային Ղարաբաղի կողմից, քանի որ բացակայում էին երաշխիքները, որ ԼՂ կողմից վերահսկվող տարածքների վերադարձից հետո հանկարծ ադրբեջանական իշխանությունների շրջանում չէր անհետանա ցանկությունը բանակցությունների հետագա շարունակման համար:

1998թ.-ին ներկայացված «ընդհանուր պետության» կոնցեպցիայի վրա հիմնվող բանակցային փաստաթղթում նկատելի էր որակական անցում հակամարտության հիմնական բաղադրատարրերի լուծման ուղիների ընդունման հարցում: Մասնավորապես, հակամարտության կարգավորման՝ կարևորությամբ առաջին հիմնահարցն էր դիտարկվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ սկզբունքային համաձայնության ձեռք բերումը: Համաձայնության տեքստի առաջին մասում նշվում էր, որ «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է պետական և տարածքային կազմավորում հանրապետության ձևով, որը կազմավորում է ընդհանուր պետություն Ադրբեջանի հետ»19: Բացի վերը նշված ձևակերպումից, ԼՂ կարգավիճակը ներառում էր նաև այնպիսի իրավասությունների ձեռք բերում, ինչպիսիք էին՝ հանրաքվեի միջոցով սեփական սահմանադրության ընդունումը, պետականության ատրիբուտները, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինները և այլն: Միաժամանակ, հենվելով կողմերի հռչակած «սիմետրիկ փոխզիջման» եղանակով որոշումների ընդունման մեթոդոլոգիայի վրա՝ այդ փաստաթղթում լուծում էր առաջարկվում նաև Շուշիի ու Շահումյանի ապագա կարգավիճակների համար:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կուլմինացիոն մյուս փուլը համընկնում է 2001 թ.-ի սկզբներից բանակցային գործընթացում նկատվող որոշակի ակտիվացման հետ, որն իր արտացոլումը գտավ Փարիզյան և Քի Ուեսթյան բանակցություններում: Այսպես կոչված «Փարիզյան սկզբունքների» հիման վրա կազմված Քի Ուեսթյան համաձայնագրի փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ամրագրված էր համաձայնագրի երկրորդ հոդվածում, ըստ որի՝ դե ֆակտո ամրագրվում էր, որ նախկին ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ և անցնում է Հայաստանի ինքնիշխանության ներքո20: Փաստորեն, սրանով ամրագրվում էր Լեռնային Ղարաբաղի փաստացի գոյությունը և Ադրբեջանի վերջնական վերահսկողության կորուստը այդ տարածքի նկատմամբ:

2007թ.-ից հետո կողմերը բանակցությունները շարունակեցին Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որը ենթադրում էր հակամարտության կարգավորման նոր փիլիսոփայություն' կառուցված սկզբունքների համադրման գաղափարի վրա: Այն իր հերթին ենթադրում էր իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով (պլեբիսցիտ) Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցումը, միջանկյալ կարգավիճակի ճանաչումը, զինված ուժերի հետ քաշումը, Արցախի և ՀՀ-ի միջև ցամաքային կապի ապահովումը, փախստականների վերադարձն ու միջազգային խաղաղապահ գործողությունները21: Դրանից հետո միջնորդների կողմից հնչեցին մի շարք հայտարարություններ Աքվիլայում22, Մուսկոկոյում23, Կազանում և այլն:

Ինչու՞, այնուամենայնիվ, չնայած առաջարկների նման բազամազանությանը' Արցախյան կարգավորման բանակցային գործընթացում էական առաջընթաց չի գրանցվում: Մեր կարծիքով' այստեղ կա մի պարզ, բայց միևնույն ժամանակ շատ

18 Տե՜ս https://www.aniarc.am/2019/03/27/step-by-step- 1997-december-nkr/:

19 Տե՜ս https://www.aniarc.am/2019/01/24/common-state-1998-nk/:

20 Տե՜ս Գալստյան Խ., Քաղաքական բանակցություններ. տեսություն և պրակտիկա, Ե., 2007, էջ 181:

21 Տե՜ս Мадридские принципы [https://dic.academic.ru/dic.nsf/ruwiki]:

22 Տե՜ս https://www.osce.org/item/38731.html:

23 Տե՜ս https://ria.ru/20100717/255734396.html:

24

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

խորքային հարցադրում, որն անկյունաքարային նշանակություն ունի Արցախյան հիմնախնդրի կարգավորման նոր հայեցակարգի մշակման համար: Խոսքը

նախևառաջ վերաբերում է Արցախի գոյության փաստի ճանաչման սկզբունքին։ Օրինակ՝ եթե դիտարկենք խնդրի վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումը, ապա կարող ենք նկատել, որ այդ երկիրը ժխտում է Արցախի գոյության փաստն ընդհանրապես, քանի որ ըստ իրենց պաշտոնական դիրքորոշման' դեռ 1991 թ.-ի նոյեմբերի 26-ին Ադր. ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է ԼՂԻՄ լուծարման մասին որոշումը24, ըստ որի' նախկին ինքնավար մարզի տարածքում ձևավորվել են սովորական վարչական միավորներ: Իսկ 2019թ.-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Ի.Ա[իևի' միջազգային բանավեճային «Վալդայ» ակումբում ունեցած ելույթը, ըստ որի' Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածք է, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ ընդհանրապես գոյություն չունի25, լիովին համապատասխանում է մեր կողմից առաջ քաշված այն թեզին, որ Ադրբեջանը վարում է աբսիենտիստական ու Արցախի գոյության ժխտման քաղաքականություն: Հետևաբար, հետևողականորեն ժխտելով Արցախի գոյության փաստը' Ադրբեջանը կառուցում է մի ողջ բանակցային փիլիսոփայություն, ըստ որի' որպես բանակցային ապագա հնարավոր զիջում' մատուցվում է այն թեզը, որ կարելի է ընդունել Արցախի գոյությունը, սակայն միմիայն իրենց տարածքային ամբողջականության շրջանակներում: Տրամաբանությունը կարծես թե հասկանալի է' մի քայլ հետ, երկու քայլ առաջ մարտավարությամբ ստանալ բաղձալին, կեղծ օրակարգեր առաջ քաշելով ու չափազանցված պահանջներ ներկայացնելով' բանակցություններում ստանալ առավելագույն օգուտներ:

Որքան էլ տարօրինակ թվա առաջին հայացքից, սակայն եթե դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության' Արցախյան կարգավորման դիրքորոշումների էվոլւուցիան, ապա տեսնում ենք, որ ի տարբերություն Ադրբեջանի, թեև հայաստանյան քաղաքական ղեկավարները ընդունում են Արցախի գոյությունը, սակայն չեն ընդունում կամ առնվազն դժվար են համակերպվում Արցախի ինքնուրույն գոյության փաստի հետ: Հատկապես կարգավորման վերջին 20 տարիների հայաստանյան տրամաբանությունը կառուցվել է երկու բանակցային սուբյեկտները' Արցախն ու ՀՀ-ն մեկ անձի տեսքով ներկայացնելու մարտավարության հիման վրա: Չէ՞ որ և' ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի, և' նրան փոխարինած Ս. Սարգսյանի պարագայում ենթադրվում էր, որ նրանք, կանգնած լինելով Արցախյան շարժման ակունքներում և առանցքային պաշտոններ զբաղեցնելով Արցախի Հանրապետությունում,, նույնչափ հետևողականորեն բանակցություններում կներկայացնեն բուն Լեռնային Ղարաբաղի մոտեցումները: Բանակցային ձևաչափի նման փոխակերպումը մի կողմից' թույլ տվեց «մեռյալ» կետից տեղաշարժել կարգավորման գործընթացը, մյուս կողմից' էական վնաս հասցրեց Արցախի քաղաքական ինքնությանը: Իսկ արդեն 2018թ.-ին ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունից հետո մարտավարական այդ գիծն ուղղակի շարունակելն անհնար էր, քանի որ, ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը, ինքը պատրաստ է մասնակցել բանակցություններին ՀՀ անունից, բայց չի կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև չունի Արցախի վարչապետի կամ նախագահի կարգավիճակ, որովհետև Արցախի ժողովուրդը չի մասնակցում ՀՀ իշխանությունների ձևավորման գործընթացին և ըստ էության իր անունից

24 Закон Азербайджанской Республики «Об упразднении Нагорно-Карабахской автономной области Азербайджанской Республики» от 26 ноября 1991 года [http://base.spmform.ru/show_doc.fwx?rgn=2890].

25 Алиев в Сочи: Карабах - это Азербайджан и восклицательный знак

[https://az.sputniknews.ru/video /20191004/421923678/karabah-jeto-azerbajdzhan-aliev-valdaj.htmL

25

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

բանակցություններին մասնակցելու մանդատ չի տվել26: Փաստացի,

հեղափոխությունից հետո մի կողմից' բարձրաձայնվում է Արցախին

բանակցությունների սեղան վերադարձնելու մասին թեզը, մյուս կողմից՝ տարբեր հարթակներում ու միջոցառումներում Հայաստանից հնչում են Արցախի քաղաքական ինքնությունն ու ինքնուրույնութունը նսեմացնող կոչեր։

Utrum has verum anfalsum est

Դեռ Հին Հռոմում տարաբնույթ վիճահարույց հարցերի ու կոնֆլիկտների կարգավորման համատեքստում լայնորեն կիրառվող փաստարկներից էր փաստացի իրողությունների ճանաչման և դրանք անվերապահորեն հաշվի առնելու սկզբունքը կամ ինչպես հռոմեացիներն էին ձևակերպում՝ Utrum has verum anfalsum est (Ճիշտ է, թե սխալ, բայց դա այդպես է)27։ Հետևաբար Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում առաջնային նշանակություն ունի. 1. Արցախի գոյության փաստի ընդունումը, 2. Արցախի ինքնուրույն գոյության փաստի ընդունումը, 3. Արցախի ինքնուրույն քաղաքական ինքնության ընդունումը: Այս երեք հիմնարար պրոպոզիցիաները պետք է դրվեն Արցախյան հիմնախնդրի կարգավորման հայկական կողմերի բանակցային հայեցակարգի հիմքում, քանի որ Արցախի Հանրապետությունն ունի ինքնուրույն քաղաքական ինքնություն. ուզեք թե չուզեք, բայց դա այդպես է։

Հիմա դիտարկենք Արցախի կարգավիճակի ճանաչման և նախավիճակի փոփոխման կորելացիան: Չգիտես ինչու, այս տարիների ընթացքում և' միջազգային հանրության, և' հակամարտության մեջ ներքաշված կողմերը թյուր տպավորություն ունեն, որ Արցախյան համակարտության նախավիճակի՝ (Status Quo) այս տեսքով պահպանումը ձեռնտու է հայկական կողմին, իսկ ահա փոփոխությունը' Ադրբեջանին: Կարծում եմ, որ սխալ պատկերացում է, այս հարցում էլ մենք պետք է նախաձեռնողականություն ցուցաբերենք ու առաջ քաշենք նախավիճակի անհապաղ փոփոխման հարցը Արցախի կարգավիճակի ճանաչման ճանապարհով: Ըստ էության, այս դիրքորոշման հիմքում ընկած է նախորդ թեզը, որ Արցախն ինքնուրույն քաղաքական ինքնություն ունի, որն այլևս անհնար է հաշվի չառնել, ու միայն այդ փաստի անհապաղ ճանաչման ճանապարհով փոխել արդեն շուրջ քառորդ դար հաստատված Արցախյան հակամարտության նախավիճակը: Հետևաբար ստացվում է, որ նախավիճակի փոփոխման գլխավոր նախապայմանը Արցախի ներկայիս կարգավիճակի ճանաչման փաստն է: Ինչ վերաբերում է «հավերժական» դիսկուրսին' Արցախը Հայաստանի Հանրապետության մա՞ս է, թե՞ անկախ պետություն, ապա այդ հարցում առնվազն պետք է առաջնորդվել համազգային շահերի ամրագրման հեռահար, երկարաժամկետ ու կարճաժամկետ ռազմավարական նպատակներով: Ընդ որում, որպես հեռահար ռազմավարական նպատակ պետք է ամրագրել Արցախի' Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորումը, իսկ կարճաժամկետ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչումը: Մեր խորին համոզմամբ' միայն Արցախի անկախության միջազգային ճանաչման ճանապարհով է հնարավոր հասնել նաև մեր համազգային հեռահար նպատակին՝ մայր հայրենիքի հետ հայության այդ հատվածի վերամիավորմանը: Եթե չի ստացվելու կամ ՀՀ արտաքին քաղաքականության ուղեծրից դուրս է մնալու Արցախի անկախության միջազգային ճանաչման գիծը, ապա նույնքան անհնար է լինելու նաև դե յուրե Հայաստանի Հանրապետության հետ միացումը: Ըստ էության, այդ ռազմավարական նպատակներով առաջնորդվեցին նաև

26 Տե'ս ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի ելույթը ՀՀ 7 գումարման առաջին նստաշրջանի նիստին, 12 փետրվարի, 2019թ. [http://www.parliament.am/transcript.php?AgendaID=3577&day = 12&month=02&year=20]

27 Мокщанцев Р. Психология переговоров. М., 2002. с. 112.

26

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Կոսովոն ու Ալբանիան: Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը ճանաչեց Կոսովոն' որպես անկախ պետություն, Ա[բանիայի և Կոսովոյի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները 2019թ.-ի հուլիսին Տիրանայում ստորագրեցին ռազմավարական համագործակցության

համաձայնագիրը, որը նախատեսում էր երկու պետությունների' արտերկրում գործող դեսպանատների միավորում' վերջնանպատակ ունենալով խորացված ազգային ինտեգրացիայի և Ալբանիայի ու Կոսովոյի միավորումը մեկ միասնական պետության կազմում28:

Փաստորեն, միջազգային հանրության մի ստվար հատվածի ճանաչումից հետո միայն երկու ալբանական պետությունները սկսել են նախաձեռնել վերամիավորման գործընթաց: Այդ մասին հրապարակային հայտարարություն արեց նաև Ալբանիայի վարչապետ է. Ռամին' նշելով, որ Կոսովոն Ալբանիայի անքակտելի մասն է, որի միավորումը ոչ թե պլան Բ-ն է, այլ պլան Ա-ն29: Միջազգային պրակտիկայի այս թարմ օրինակը նույնպես ուղենշային պետք է լինի մեզ համար համազգային բաղձալի նպատակներին հասնելու ճանապարհին: Այնպես որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում «սայլը» տեղից շարժելուն ուղղված առաջին գործնական քայլերը պետք է ներառեն հենց վերոշարադրյալ քայլերի հաջորդականությունը, որոնք ներառում են Արցախի գոյության, ինքնուրույնության ու ինքնուրույն քաղաքական ինքնության անվիճելի փաստերի ճանաչումը:

THE STATUS RECOGNITION PROBLEM AND THE PRIMARY STATE CHANGE (STATUS QUO) IN THE NEGOTIATIONS ON ARTSAKH SETTLEMENT

KHACHIK GALSTYAN

Yerevan State University, Associate Professor at the Chair of History and Theory of Political Science, Doctor of Sciences (Political Science), honorary member of UYSSA,

Yerevan, Republic of Armenia

In the context of the settlement of the Artsakh conflict, one of the key issues is the problem of status, according to which the main conflicting parties have deep strategic differences and the most polarized positions. The purpose of this article is to identify causal relationships between the negotiation evolution of the status issue and the change in the status quo in the Artsakh conflict. In this sense, the objectives of the study are a critical analysis of negotiation documents affecting status formulations and, therefore, the study of the possibilities for changing the status quo of the conflict. The methodological basis of the work is the chronological and content analysis methods.

The article discusses the evolution of negotiations on the status of Artsakh putting forward a number of innovative theses based on recognition of the existence of Artsakh, independence, and independent political identity as important factors for changing the status quo of the Artsakh conflict.

Keywords: Artsakh conflict, recognition of status, status quo change, independent political identity.

28 Косово и Албания объединят посольства [https://ria.ru/20190704/1556206392.html].

29 Տե՜ս նույն տեղում:

27

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ПРОБЛЕМА ПРИЗНАНИЯ СТАТУСА (STATUS) И ИЗМЕНЕНИЯ ПЕРВИЧНОГО СОСТОЯНИЯ (STATUS QUO) В ПЕРЕГОВОРАХ ПО АРЦАХСКОМУ УРЕГУЛИРОВАНИЮ

ХАЧИК ГАЛСТЯН

Доцент кафедры теории и истории политической науки ЕГУ, доктор политических наук, почётный член ОМУСА, г.Ереван, Республика Армения

В контексте урегулирования арцахского конфликта одним из ключевых является вопрос статуса, по которому основные конфликтующие стороны имеют глубокие стратегические разногласия и максимально поляризованные позиции. Целью данной статьи является выявление причинно-следственных связей между переговорной эволюцией вопроса статуса и изменением статус-кво в арцахском конфликте. В этом смысле задачами исследования становятся критический анализ переговорных документов, затрагивающих статусные формулировки и в связи с этим изучение возможностей изменения статус-кво конфликтного противостояния. Методологической основой работы стали хронологический метод и метод контент-анализа.

В статье обсуждается эволюция переговоров по статусу Арцаха, выдвигается ряд инновационных тезисов, основанных на признании существования Арцаха, независимости и самостоятельной политической идентичности в качестве важных факторов для изменения статус-кво арцахского конфликта.

Ключевые слова: арцахский конфликт, признание статуса, изменение статус-кво, самостоятельная политическая идентичность.

28

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.