ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԱՄԲԻՈՆ
TRIBUNE OF YOUNG SCIENTIST ТРИБУНА МОЛОДОГО УЧЕНОГО
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ*
ՁԱՐՈՒՀԻ ՁԱՔԱՐՅԱՆ
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության առաջատար մասնագետ,
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի տարածաշրջանային քաղաքականություն ծրագրի մագիստրոս, ԱԵԳՄՄ անդամ, ք.Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն (ԼՂՀ) [email protected]
Հոդվածի նպատակն է ցույց տալ, որ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը Հարավային Կովկասի անվտանգության գլխավոր հիմնաքարերից է:
Հոդվածի խնդիրն է վերհանել Հարավային Կովկասում տիրող բարդ հարաբերությունների խճանկարը, մանրամասն ներկայացնել տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոչընդոտներն ու խնդիրները և դրանց վերաբերյալ Արցախի տեսլականը:
Հետազոտության իրականացման ընթացքում օգտագործվել են պատմական ու իրավական նյութերի վերլուծություններ, ինչպես նաև Արցախի պետական պաշտոնյաների հարցազրույցներ ու հոդվածներ:
Հետազոտության կարևոր եզրահանգումներն են' Արցախը ևս շահագրգիռ է տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման հարցում, Արցախը պնդում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չպետք է փոփոխվեն սահմանները, քանի որ Արցախի համար ազատագրված տարածքները կենսական նշանակություն ունեն, Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է հաջողություն ունենալ, եթե Արցախը, որպես լիիրավ կողմ, մասնակցի բանակցային գործընթացին, ինչպես նաև Արցախը տարածաշրջանի զարգացման և ղարաբաղյան հակամարտության լուծման միակ իրատեսական ուղին համարում է համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը, այդ թվում' էներգետիկ ու ճանապարհատրանսպորտային բնագավառներում:
Հիմնաբառեր' տարածաշրջանային անվտանգություն, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն, հարավկովկասյան աշխարհաքաղաքականություն,
հակամարտության խաղաղ կարգավորում, շահերի բախում, էներգետիկ ռեսուրսներ, ջրային անվտանգություն:
* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 10.04.2020թ.:
10.02.2020թ., գրախոսվել'
18.02.2020թ., տպագրության
223
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
Այսօր բոլոր մեծ ու փոքր պետություններում, միջազգային ու տարածաշրջանային կառույցներում ընթանում են անվտանգության հայեցակարգերի, սպառնալիքների հակազդման ավանդական մեխանիզմների արդիականացման գործընթացներ, որոնք պայմանավորում են միջազգային ինտեգրացիոն գործընթացների ուղղվածությունը: Այս երևույթներն ավեյի ցայտուն են դրսևորվել այն տարածաշրջաններում, որտեղ ռազմաքաղաքական իրադրությունը դեռևս խմորումների, կայացման կամ փոփոխման փուլում է:
ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասում առաջացած վակուումը մեծացրել է տարածաշրջանի հանդեպ հետաքրքրվածությունը, և տարածաշրջանը հայտնվել է աշխարհի ուշադրության ու մրցակցության կենտրոնում: Այդ
հետաքրքրվածությունը գլխավորապես պայմանավորված է տարածաշրջանի աշխարհաքաղաքական ու աշխարհառազմավարական կարևորությամբ: Հարավային Կովկասը, լինելով Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Իրանի, Թուրքիայի ու Եվրամիության շահերի հանգուցակետ, կրում է այդ շահերի համադրման ու մրցակցության ազդեցությունը, դառնում է այդ շահերի համընկնման ու հակամարտության գոտի: Խնդրի քննարկման համատեքստում պետք է համաձայնել, որ ճշմարտացի է հնչում այն պնդումը, թե ով վերահսկում է Անդրկովկասը, վերահսկում է Կասպից ծովը, ելքերը դեպի Միջին Ասիա և Մերձավոր Արևելք343: Ուշադրության կենտրոնում հայտնվելու մյուս պատճառը տարածաշրջանում էթնիկ հակամարտությունների առատությունն է (Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա, Հվ. Օսիա):
Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության բազմամակարդակ
համակարգի առանցքային սպառնալիքներից է ադրբեջանա-արցախյան հակամարտությունը: Շուրջ երկուսուկես տասնամյակ ձգվող միջէթնիկական
դիմակայությունն ունի իր նախապատմությունը և պատմական տարբեր փուլերում պարբերաբար սրվել է: Հարկ է նաև նշել, որ միջազգային իրավունքի տեսակետից արցախյան հակամարտության վերաբերյալ բազմաթիվ վերլուծություններ բավականին հակասական եզրակացությունների են հանգեցնում, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների համադրման կամ դրանցից մեկն առավել կարևոր համարելու տեսանկյունից: Այդ երկու հակոտնյա սկզբունքները համադրելը բավականին բարդ է և բացասական ազդեցություն ունի բանակցային գործընթացի կարգավորման վրա: Հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ինչ-որ փուլում սկզբունքներից որևէ մեկին առավելություն է տրվելու:
1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն: Այսպիսով՝ նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ' Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշվել է սեփական տարածքների վրա, որոնք երբևէ անկախ Ադրբեջանի իրավասության տակ չեն եղել344: Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող կիրառվել մի տարածքի նկատմամբ, որը երբևէ չի պատկանել անկախ ադրբեջանական պետությանը:
343 Աթոյան Վ., Ազգային անվտանգության հիմնախնդիրներ, Ե., «Տնտեսագետ» հրատարակչություն, 2014թ., 154 էջ:
344 Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն, https://www.mfa.am/hy/nagorno-karabakh-issue/:
224
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման և հակամարտության կարգավորման հիմքը պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ինքնորոշման իրավունքի՝ որպես սկզբունքի անվերապահ և առանց սահմանափակումների կիրառումը:
Լեռնային Ղարաբաղը ինքնորոշվել է օրինականորեն' միջազգային չափանիշներին և տվյալ պահին գործող օրենքներին լիովին համապատասխան:
Ինքնորոշման իրավունքի մասին խոսելիս չպետք է միջազգային հանրությանն ապացուցել, որ արցախահայությունն իրավունք ունի ինքնորոշվելու, այլ պետք է ցույց տայ, որ արցախահայությունն, օգտվելով իր ինքնորոշման իրավունքից, վաղուց այն իրականություն է դարձրել: Արցախի Հանրապետությունում առկա են
ժողովրդավարական պետականության բոլոր անհրաժեշտ բնութագրիչները'
քաղաքացիական հասարակության զարգացում, իշխանությունների երեք հիմնական ճյուղերի տարանջատում և նրանց փոխհարաբերություններում զսպումների ու հակակշիռների մեխանիզմների կիրառում, պարբերաբար և պետական իշխանության բոլոր մակարդակներում անցկացվող հավասար ու ազատ ընտրությունների ինստիտուտի արմատավորում, մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունների ձևավորում, ինչպես նաև իշխանության մարմինները կատարելագործելու, արդյունավետ պետական կառավարում իրականացնելու, միջազգային հարաբերություններ զարգացնելու և իր սահմանները պաշտպանելու կարողություն: Այս առումով հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքի իրականացումը և անկախ պետականության հռչակումը հենվում են շատ լուրջ միջազգային իրավական պրակտիկայի վրա:
Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ:
Հակամարտության կարգավորմանը, որով հենց Արցախի բնակչության ճակատագիրն է որոշվում, Արցախը՝ որպես հակամարտության կողմ, ներգրավված չէ: Այնուամենայնիվ, անգամ լիարժեք անդամ չլինելով' պաշտոնական Ստեփանակերտը հակամարտության կարգավորման վերաբերյալ մշակել է կառուցողական ու տրամաբանական մոտեցումներ:
Արցախի քաղաքական վերնախավը պնդում է, որ ղարաբաղյան
հակամարտության կարգավորման գործընթացում չպետք է կիրառվի սահմանների փոփոխման սկզբունքը, քանի որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Հարկ է նշել, որ Մոսկվայի որոշմամբ և Ստայինի անմիջական մասնակցությամբ 1921թ.-ի հուլիսի 5-ին որոշվեց Ղարաբաղը ընդգրկել Խորհրդային Ադրբեջանի կազմում345:
Միանգամայն ակնհայտ է, որ վերադարձը նախկին ԼՂԻՄ սահմաններին անհնար է, և երբեմն շոշափվող «տարածքներ կարգավիճակի դիմաց» սցենարը ոչ միայն անընդունելի է, այլ նաև վտանգավոր է իր անկանխատեսելի հետևանքներով: Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններում խոցելի է անվտանգության բոլոր հարթություններում' քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական և այլն: Արցախյան պետությունն այդ սահմաններում անկենսունակ է: Ազատագրված տարածքներից Քաշաթաղն ու Շահումյանն ապահովում են ցամաքային կապը Հայաստանի հետ: Բացի այդ, աշխարհում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ 21-րդ դարում ռազմական սպառնալիքները լինելու են ոչ ամենագլխավոր մարտահրավերները: Խոսքը էկոլոգիական անվտանգության և, մասնավորապես, նրա ջրային բաղկացուցչի մասին է: Շահումյանի շրջանի կարևորությունն այն է, որ այստեղից
345 Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն, https://www.mfa.am/hy/nagorno-karabakh-issue/:
225
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
են սկիզբ առնում Արցախի երկու կարևոր գետերը' Թարթառը ու Խաչենը, ինչպես նաև ՀՀ Արփա ու Որոտան գետերը, որոնք սնուցում են Սևանա լիճը346:
2019թ.-ի մարտի 26-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքները ճանաչել է Իսրայելի մաս' հայտարարելով, որ Գոլանի բարձունքներն ունեն կրիտիկական նշանակություն Իսրայելի անվտանգության համար347: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր
վարչության պետ, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի' Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու որոշումը ֆունդամենտալ զարգացում է միջազգային
հարաբերություններում, այն կարող է նպաստել Արցախի միջազգային ճանաչմանը, և պաշտոնական Ստեփանակերտը պետք է օգտվի այդ հնարավորությունից: Գոլանի բարձունքներում են գտնվում Հորդանան գետի ակունքները, և այդ շրջանը ջրային դոնոր է Իսրայե[ի համար: Այս համատեքստում Գոլանի բարձունքները գրեթե նույնանման նշանակություն ունեն Իսրայե[ի համար, ինչպես Շահումյանի շրջանը՝ Արցախի ու Հայաստանի Հանրապետության համար348: Ըստ Դավիթ Բաբայանի՝ շատ կարևոր է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությունը, որ երբ մի երկիր ագրեսիայի է ենթարկվում թշնամի երկրի կողմից, այդ երկիրն իրավունք ունի ինքնապաշտպանվելու, ինչի արդյունքում կարող է լինել սահմանների փոփոխություն: Այս պարագայում լեգիտիմացվում է սահմանների փոփոխությունը349:
Վերոշարադրյալ լույսի ներքո պարզ է դառնում, որ Արցախի հանրապետության համար կենսական կարևոր նշանակություն ունի տարածքների հարցը: Ոչ մի կարգավիճակ, նույնիսկ միջազգայնորեն ճանաչված անկախությունն առանց պետության հզորության բաղկացուցիչ մասի չի կարող երաշխավորել երկրի անվտանգությունը:
Ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Արցախի դիրքորոշումը ներկայացնում է Հայաստանը, որը միևնույն ժամանակ հայտարարում է, որ ներկա փուլում ձեռնպահ է մնում Արցախի Հանրապետության անկախության ճանաչումից: Սակայն 2016 թվականի Ապրիւյան պատերազմից հետո Հայաստանը հանդես եկավ Արցախի անկախության ճանաչման օրինագծի մշակմանբ350: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը
հայտարարեց, որ եթե Ադրբեջանը նոր ագրեսիա սկսի ու խախտի զինադադարի մասին բանավոր պայմանավորվածությունը, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը351:
6 Бабаян Д., Проблема водной безопасности Республики Армения и Арцаха в контексте урегулирования Нагорно-Карабахского конфликта, Ереван 2007, Лусакн, էջ 169.
347 Trump D., Remarks by President Trump at Signing of Presidential Proclamation Recognizing Israel’s Sovereign Right Over the Golan Heights, The White House, March 26, 2019, https://www.whitehouse.gov/briefmgs-statements/remarks-president-trump-signing-presidential-proclamation-recognizing-israels-sovereign-right-golan-heights/
348 Բաբայան Դ., Թրամփի քայլը կարող է նպաստել Արցախի միջազգային ճանաչմանը, https://www.azatutyun.am/a/29845201.html:
349 Բաբայան Դ., ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը շատ կարոր էր մեզ համար. Սա մեսիջ էր, http://meganews.am/articles/31545:
350 Աբրահամյան Հ., ՀՀ վարչապետ. Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը, https://www.azatutyun.am/a/27728138.html:
351 Քոչարյան Շ., Հայաստանը կճանաչի Արցախը, եթե Ադրբեջանը նոր ագրեսիա սկսի, https://www.aysor.am/am/news/2016/05/05/%D5%87%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B7% D5%94%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D4%B1%D6%80%D6%81%
226
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հանդիսանում է Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը: Հակամարտության վերաբերյալ ՀՀ մոտեցումները հստակորեն արտացոլված են «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթղթում, որի մի ձևակերպման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է հակամարտության կարգավորմանը միայն խաղաղ և փոխզիջումային ճանապարհով: Արցախի
Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են: Մշտապես ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև ղարաբաղյան կողմի հավանությունը՝ Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Արցախի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն: Արցախը պետք է աշխարհագրական կապ ունենա Հայաստանի հետ: Անվտանգությունը պետք է երաշխավորված լինի352:
Ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի իշխանությունները բազմիցս նշել են, որ բանակցային գործընթացը կարող է հաջողություն ունենալ միայն այն դեպքում, եթե Արցախը հանդես գա որպես լիիրավ բանակցային կողմ353: Հայաստանն անընդհատ նշել է, որ չնայած երկու հայկական պետությունները հանդես են գալիս գործողությունների համակարգված և համատեղ դիրքորոշմամբ, այնուամենայնիվ Արցախը ցանկացած պահի կարող է հանդես գալ որպես ինքնուրույն դերակատար: Արցախյան կողմի կարծիքով՝ առանց պաշտոնական Ստեփանակերտի ձեռք բերված պայմանավորվածությունները, միևնույն է, չեն կարող իրագործվել:
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո արցախյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացում արմատական փոփոխություններ չեն եղել: 2019թ.-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի ու Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում ու Արցախում ժողովրդական հավանության դեպքում354։
Հատկանշական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության ստանձնման օրից բանակցային այս ձևաչափը համարում է անարդյունավետ: Վարչապետի կարծիքով, եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ադրբեջանը, ցանկանում են լուծել արցախյան հիմնահարցը, անտրամաբանական է, որ խնդիրը քննարկվում է այնպիսի ձևաչափով, որի առանցքային մասնակիցներից մեկը ներգրավված չէ355:
D5%A1%D5%AD%D5%AB%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%B8%D6%82%D5%B4
/1079636
352 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն, Երևան, 2007 թ. փետրվարի 7, ՆՀ-37-Ն:
353 Միրզոյան Կ, Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության բանակցային գործընթացում հաջողություն ապահովել հնարավոր չէ, 2004, Արցախի պետական համալսարան:
354 Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
կազմակերպված հանրահավաքին, Հայաստանի Հանրապետության վարչապետ, 05.08.2019 https://www.primeminister.am/hy/Artsakh-visits/item/2019/08/05/Nikol-Pashinyan-visit-to-Artsakh/
355 Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Ստեփանակերտում, Հայաստանի Հանրապետության վարչապետ, 09.05.2018, https://www.primeminister.am/hy/interviews-and-press-
conferences/item/2018/05/09/Prime-Minister-Nikol-Pashinyans-press-conferance/:
227
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
Հատկանշական է նաև այն, որ չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակմանը, անցած ավե[ի քան 25 տարիները եղել են Արցախի տնտեսության վերականգնման, պետական, քաղաքական և քաղաքացիական ինստիտուտների կայացման, ամրապնդման և կայուն զարգացման ժամանակաշրջան: Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ուշադրություն են դարձնում մասնավորապես ԼՂՀ-ում իշխանության ինստիտուտների ձևավորմանն ազատ ժողովրդավարական
ընտրությունների հիման վրա, որը տարբերվում է հարևան Ադրբեջանում գոյություն ունեցող ներքաղաքական իրականությունից։
Վերջին 25 տարում Ադրբեջանը հայկական կողմի վրա ճնշում գործադրելու նպատակով որդեգրել է ԱՀ-ին և ՀՀ-ին տարածաշրջանային բոլոր տնտեսական ծրագրերից մեկուսացնելու հստակ քաղաքականություն և հրաժարվում է վերջիններիս հետ միացնող տրանսպորտային բոլոր ուղիների շահագործումից:
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի զարգացման և ղարաբաղյան հակամարտության լուծման միակ իրատեսական ուղին
համագործակցություն սկսելն է, համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը, այդ թվում նաև էներգետիկ և ճանապարհատրանսպորտային բնագավառներում:
Հաշվի առնելով հարավկովկասյան աշխարհաքաղաքականության մասնակից երկրների շահերի մրցակցությունը՝ ՀՀ-ն պետք է կոմպլեմենտար դիվանագիտություն վարի: Դրա նպատակն է հավասարակշիռ հարաբերություններ ունենալ
գերտերությունների հետ՝ չհայտնվելով դրանց շահերի բախման կիզակետում: Մի երկրի հետ լավ հարաբերություններ ունենալը դեռևս չի բացառում այլ երկրների հետ դրական հարաբերությունների հավասարակշռության պահպանմանը:
Առկա հակամարտություններով են պայմանավորված նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային պետությունների միջև հարաբերությունները, որոնք նույնպես անվտանգ միջավայր ձևավորելու կարևոր բնորոշիչներ են: Մասնավորապես, տարածաշրջանային անվտանգությունը ապակայունացնող գործոններ են հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, ռուս-վրացական, իրանա-ամերիկյան լարված հարաբերությունները, որոնց հիմնա վրա մշակվում է այդ պետությունների արտաքին և տնտեսական քաղաքականությունը:
Տարածաշրջանում տարբեր ուժերի շարքում առավել ազդեցիկ դեր ունի Ռուսաստանը, քանի որ ունի տնտեսական, ռազմաքաղաքական ազդեցության տարբեր լծակներ: Ռուսաստանը, որպես ԽՍՀՄ ժառանգորդ, ցանկացած գնով պատրաստ է իր դիրքերը պահել տարածաշրջանում: Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հանդիսանում է ուղղակի ազդեցության գոտի և, բնականաբար, Ռուսաստանն արձագանքում է այն արտաքին զարգացումններին, որոնք սպառնալիք են ներկայացնում իր ազգային անվտանգությանը: Հայ-ռուսական ռազմական
համագործակցությունն ամրապնդում է Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում, և այստեղ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը համընկնում են: Ռուսաստանը, տարածաշրջանում ունենալով ռազմաբազա, հակակշիռ է ոչ միայն Թուրքիայի և Իրանի համար, այլև ամրապնդում է իր դիրքերը ցանկացած արտաքին խաղացողի դեմ: Ռուսաստանը մեծ ներդրում ունի տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում, մինչդեռ ժողովրդավարական գործընթացների ուղղորդման գործում ազդեցիկ է ԱՍՆ-ի և ԵՄ-ի դերը: Տարածաշրջանում Արևմուտքի շահագարգիռ
քաղաքականության գլխավոր պատճառը այստեղ առկա էներգետիկ պաշարների շահագործումն է: Իր էներգետիկ շահերի բավարարման համար ԵՍ-ն Հարավային Կովկասում կարևորում է տարածաշրջանային կայունության և համագործակցության ապահովումը, որն էլ իր հերթին ապահովագրված կարող է լինել միայն տարածաշրջանում ժողովրդավարական և արդյունավետ կառավարվող, շուկայական տնտեսության վրա հիմնված երկրների կառուցմամբ: Այս հանգամանքն իր հերթին
228
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
պայմանավորում է ԵՄ-ի շահագրգռվածությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման, տարածաշրջանային կայունության և խաղաղության մեջ' որպես տարանցիկ ուղիների՝ խողովակաշարերի անվտանգության միակ երաշխիքի356:
Հարավային Կովկասը Թուրքիայի համար մեծ կարևորություն ունի: Նախ և առաջ Թուրքիայի սահմանների մոտ տեղի ունեցող իրադարձություններն անմիջական ազդեցություն են ունենում Թուրքիայի անվտանգության վրա: Տարածաշրջանն
անվտանգային երաշխիք լին ե լո ւց բացի ունի աշխարհատնտեսական կարևոր դերակատարում, այն միջանցք է դեպի ածխաջրածնային պաշարներով հարուստ կասպիական շրջաններ: Թուրքիայի համար տարածաշրջանը նաև տարանցիկ ուղի է Մեծ Թյուրքական աշխարհ ձևավորելու համար: Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Թուրքիան միշտ աջակցելու է եղբայրական Ադրբեջանին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում357: Ինչպես նաև
տարածաշրջանի վրա ազդեցության հաստատումը կարևորվում է տարածաշրջանային գերտերություն դառնալու համար:
Արցախը ևս շահագրգիռ է տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանմամբ:
Արցախի Հանրապետության համար բանակցային գործընթացի կարևոր բաղադրիչ է այն, որ Արցախի սահմանների հարցում թեկուզև մեկ շրջանից ղարաբաղյան ստորաբաժանումների դուրսբերումը կթուլացնի պաշտպանության գիծը: Խաղաղության վերջնական համաձայնագրի բացակայության պայմաններում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը դառնում է ավելի իրատեսական:
Ինչպես նշել ենք, Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ տարածաշրջանի զարգացման և ղարաբաղյան հակամարտության լուծման միակ իրատեսական ուղին համագործակցություն սկսելն է, համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը, այդ թվում նաև էներգետիկ և ճանապարհատրանսպորտային բնագավառներում: Արցախն այս հարցում համակարծիք է Հայաստանի հետ: Հարավային Կովկասը ռիսկային տարածաշրջան է, և այստեղ խաղաղության պահպանումը բխում է տևական կայունություն ստեղծելու հրամայականից: Այսինքն՝ պետք խթանել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը և քաղաքակրթական երկխոսության ձևավորումը:
Ամփոփենք. եթե ներտարածաշրջանային երկրները, մակրոտարածաշրջանային և համաշխարհային տերություններն իրապես շահագրգռված են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հարցով, ապա դրան հասնելու հիմնական ուղղությունը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության համակարգ ձևավորելն է, որը աշխարհաքաղաքական վերափոխումների համատեքստում կնվազեցնի տարածաշրջանային անկայունության միտումները:
356 Գալստյան Ն., Եվրոպական Միության հարավկովկասյան քաղաքականության պատճառականները, https://www.researchgate.net/publication/329029256 Evropakan Miutyan haravkovkasyan kagakakanutvan patcarakanner:
357 Чавушоглу М., Турция всегда будет поддерживать Азербайджан во всех сферах, Trend, https://www.trend.az/azerbaiian/karabakh/3100772.html.
229
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
THE ARTSAKH ISSUE IN THE CONTEXT OF REGIONAL SECURITY AND STABILITY ENSURANCE
ZARUHI ZAKARYAN
Leading specialist of the Central Information Department of the Artsakh Republic President's Office, Member of UYSSA,
Master of Regional Policy Program at the Faculty ofInternational Relations in the Yerevan State University,
Stepanakert, Republic of Artsakh
The purpose of the article is to show that the peaceful settlement of the Artsakh conflict is one of the keystones of the security in South Caucasus.
The task of the article is to identify the mosaic of complex relations in the South Caucasus, to present in detail the situation in the region, the obstacles and problems as well as the vision of Artsakh regarding them.
During the research, analyses of historical and legal materials, as well as interviews and articles by Artsakh state officials were used.
Important conclusions of the research are as follows:
Artsakh is also interested in maintaining security and stability in the region.
Artsakh insists that borders should not be changed in the Nagorno Karabagh conflict settlement process, as the liberated territories are vital to Artsakh.
The process of Azerbaijani-Karabakh conflict settlement can be successful if Artsakh, as a full party, participates in the negotiation process. In addition, Artsakh considers that the implementation of joint economic programs, including the energy and transport sectors, is the only realistic way of regional development and the Nagorno Karabagh conflict settlement.
Keywords: Regional Security, Azerbaijani-Karabagh Conflict, South Caucasian Geopolitics, Peaceful Conflict Settlement, Conflict of Interest, Energy Resources, Water Security.
230
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
АРЦАХСКИЙ ВОПРОС В КОНТЕКСТЕ ОБЕСПЕЧЕНИЯ РЕГИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ И СТАБИЛЬНОСТИ
ЗАРУИ ЗАКАРЯН
Специалист первой категории в Главном информационном управлении аппарата Президента Республики Арцах, член ОМУСА, магистр Программы региональной политики факультета международных отношений Ереванского государственного университета, г. Степанакерт, Республика Арцах (НКР)
Цель статьи - показать, что мирное решение Арцахского вопроса является одним из краеугольных камней безопасности Южного Кавказа.
Задача статьи – выявить мозаику сложных отношений, имеющую место на Южном Кавказе, подробно представить существующее в регионе положение, имеющиеся барьеры и проблемы, а также видение Арцаха по поводу последних.
В ходе исследования были использованы аналитические обзоры исторических и правовых материалов, а также интервью и статьи государственных должностных лиц Арцаха.
Важнейшими выводами, полученными в результате исследования, являются: Арцах также заинтересован в сохранении безопасности и стабильности в регионе; Арцах настаивает на том, что в процессе урегулирования карабахского конфликта не должно быть изменения границ; освобожденные территории имеют для Арцаха жизненно важное значение.
Процесс урегулирования азербайджано-карабахского конфликта может быть успешным только в том случае, если Арцах будет участвовать в переговорном процессе в качестве полноправной стороны переговоров. Кроме того, единственным реалистичным сценарием регионального развития и решения карабахского конфликта Арцах считает совместную реализацию экономических программ, в том числе в области энергетики и дорожно-транспортной сфере.
Ключевые слова: региональная безопасность, азербайджано-карабахский
конфликт, геополитика Южного Кавказа, мирное урегулирование конфликта, столкновение интересов, энергетические ресурсы, водная безопасность.
231