Научная статья на тему 'Ղարաբաղյան հակամարտությունը 1994թ. Հրադադարի Եվ 2016թ. Ապրիլյան պատերազմի համատեքստում'

Ղարաբաղյան հակամարտությունը 1994թ. Հրադադարի Եվ 2016թ. Ապրիլյան պատերազմի համատեքստում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
1766
152
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
Ղարաբաղյան հակամարտություն / Բիշքեկյան արձանագրություն / եռակողմ համաձայնագիր / անժամկետ հրադադար / քառօրյա պատերազմ:

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Հրայր Փաշայան, Լիանա Բալայան

Հոդվածում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող նոր զարգացումների համատեքստում վերլուծված են 1994թ. ստորագրված Բիշքեկյան արձանագրությունն ու մայիսի 12-ի հրադադարի համաձայնագիրը: ԱՀ, ՀՀ և ԼՂՀ ներկայացուցիչների միջև կնքված եռակողմ և անժամկետ փաստաթղթերում առկա փաստարկները և Բաքվի ու Ստեփանակերտի միջև ուղղակի բանակցությունները վկայում են, որ Ադրբեջանը ճանաչել էր ԼՂՀ դե-ֆակտո անկախությունը: Արցախի դեմ ապրիլի 2-ին ձեռնարկված նախահարձակ ռազմական գործողությունները, հրադադարի նոր պայմանագրի կնքման և հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Բաքվի նկրտումները վկայում են, որ 22 տարի անց չի փոխվել հրադադարի հաստատման և հակառակորդին խաղաղություն պարտադրելու նախապայմանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

KARABAKH CONFLICT IN THE CONTEXT OF THE 1994 CEASEFIRE AND THE WAR OF APRIL 2016

The Bishkek protocol signed in 1994 and the ceasefire agreement of May 12 are analyzed in the article in the context of current developments of Karabakh conflict. The existing arguments in the trilateral and perpetual agreements signed by the representatives of RoA, AR and NKR and the direct talks between Baku and Stepanakert indicate that Azerbaijan recognized the de facto independence of Nagorno Karabakh Republic. Aggressive military action taken against Artsakh on April 2, Baku's effort to sign a new ceasefire agreement and ambitions to resolve the conflict through military action show that nothing has changed in 22 years and peace must be enforced on the adversary.

Текст научной работы на тему «Ղարաբաղյան հակամարտությունը 1994թ. Հրադադարի Եվ 2016թ. Ապրիլյան պատերազմի համատեքստում»

ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 1994Թ. ՀՐԱԴԱԴԱՐԻ ԵՎ 2016Թ. ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Հրայր Փաշայան', Լիանա Բալայաե*

Բանալի բաոեր Ղարաբաղյան հակամարտություն, Բիշքեկյան արձանագրություն, եռակողմ համաձայնագիր, անժամկետ հրադադար, քառօրյա պատերազմ:

1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ է մտել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը: Այս համաձայնագիրը և դրան նախորդած Բիշքեկյան արձանագրությունը (մայիսի 5) գործնականում հիմք դարձան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման համար, որոնց շնորհիվ մինչև վերջերս կողմերի միջև հարաբերական խաղաղություն էր պահպանվում:

Ապրիլի 2-ին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունները և դրան հաջորդած 1994թ. հրադարարի եռակողմ համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու և նոր պայմանագիր կնքելու Բաքվի փորձերը հրատապ են դարձնում նշված փաստաթղթերի վերլուծությունն արդի զարգացումների համատեքստում: Դրանց տեքստերում և ենթատեքստերում առկա են մի շարք իրավաքաղաքական փաստարկներ, որոնք հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների բացահայտման բանալին են թե տարածաշրջանում գերտերությունների վարած քաղաքականության շարժառիթների, թե հակամարտող կողմերի, մասնավորապես Ադրբեջանի դիրքորոշումների և թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված:

Բիշքեկյան արձանագրության ընդունման նախադրյալները: Բիշքեկյան արձանագրությունն ընդունվել է 1994թ. մայիսի 4-5-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացված ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի Ղրղզստանի խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնային ժողովի և արտգործնախարարության

՚ Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, ԼՂՀ Պաշտպանության բանակի կապիտան, քաղաքական գիտությունների թեկնածու։

** Ստեփանակերտի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի։

ներկայացուցիչների նախաձեռնությամբ, ինչը բարձրացնում է նման քաղաքական փաստաթղթի կարգավիճակը, մանավանդ որ այն ստորագրվել է ԱՀ, ՀՀ և ԼՂՀ ազգային ժողովների նախագահների կողմից: Բիշքեկյան հանդիպմանը մասնակցում էր Արցախի պատվիրակությունը ԼՂՀ խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանի գլխավորությամբ: Հարկ է նշել, որ Բիշքեկյան արձանագրությանը հասնելու համար բավական ջանք ու եռանդ պահանջվեց: Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դադարեցնելու համար երեք տարի անընդմեջ միջնորդական ջանքեր էին գործադրվում: Սակայն դրանք արդյունք չէին տալիս, քանի որ Բաքվում, հույսեր կապելով հիմնախնդրի ուժային լուծման հետ, անտեսում էին բոլոր առաջարկություններն ու ցուցաբերում անզիջողականություն:

Անշուշտ, այս գործընթացում ՌԴ-ն ունեցել է առանձնակի դերակատարում, որն այդ բարդ ժամանակահատվածում բավական մեծ աշխատանք է կատարել ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Բայց որպեսզի ձեռք բերված պայմանավորվածություններն ուժի մեջ մտնեին, միայն ռուսաստանյան միջնորդությունը բավարար չէր: Դրա համար համապատասխան նախադրյալներ էին անհրաժեշտ, որոնք ի հայտ եկան նախևառաջ ԼՂՀ Պաշտպանության բանակի վճռորոշ գործողությունների շնորհիվ: 1994թ. գարնանային պատերազմաշրջանի խոշորամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի համար նոր տարածքային կորուստներն անհեռանկար էին դարձրել պատերազմի շարունակումը: Ի հավելումն դրա' Մարտակերտի և Ակնայի (Աղդամ) շրջաններում ՊԲ հաղթարշավի և հակառակորդի հերթական ռազմահանգրվաններից մեկի' Միրբաշիրի կորստյան սպառնալիքի տակ երկրում հասունացել էր նաև ներքաղաքական ճգնաժամ, ինչը ստիպեց վերջինիս ընդունել կրակը դադարեցնելու մասին Ռուսաստանի Դաշնության առաջարկությունը [1]:

Փաստաթղթի հիմնական շեշտադրումները: Յոթ կետից բաղկացած փաստաթղթի հիմնական նպատակը կրակի դադարեցումն ու նրա հուսալի ամրապնդումն է: Բիշքեկյան արձանագրության առաջին, երկրորդ և չորրորդ կետերում նշվում էր, որ «մայիսի 4-5-ը Բիշքեկ քաղաքում անցկացված հանդիպման մասնակիցները վճռականություն արտահայտեցին ամեն կերպ օժանդակել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ զինված հակամարտության դադարեցմանը...,

- պաշտպանելով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1994թ. ապրիլի 15-ի հայտարարությունը1' պատրաստակամություն հայտնեցին լիովին

1 Հարկ է նշել, որ «Բիշքեկին» նախորդել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ապրիլի 15-ին ընդունված հայտարարությունը, որի հիմնական աոաջնահերթությունը և կարգավորման հրամայականը կրակի, բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է, որից հետո դրա հուսալի ամրապնդումը: Բիշքեկյան արձանագրությունը, ըստ էության, նաև իրավաբանորեն ձևակերպեց կողմերի այդ հայտարարության սկզբունքներին հետևելու մտադրությունը: Տե ս Архив МИД НКР, папка № 56.

աջակցել զինված դիմակայության դադարեցմանը և նրա հետևանքների վերացմանն ուղղված գործադիր իշխանության ներկայացուցիչների ու ղեկավարների ջանքերին' համապատասխան համաձայնագրի շուտափույթ կնքման միջոցով,

- հակամարտող կողմերին կոչ արեցին լսել ողջախոհության ձայնը. մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերին դադարեցնել կրակը' հիմնվելով 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության վրա (այդ թվում նաև դիտորդների տեղակայման մասով) և արդյունավետ աշխատանքով սեղմ օրերի ընթացքում այն ամրապնդել հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի ստորագրման միջոցով, որը նախատեսում է ռազմական և թշնամական գործողությունները չվերսկսելու ապահովման մեխանիզմ, գրավված տարածքներից զորքերի դուրսբերում և հաղորդակցման ուղիների գործունեության վերականգնում, փախստականների վերադարձ»:

Արձանագրության երրորդ կետով հանդիպման մասնակիցները «հանդես եկան հակամարտության դադարեցման գործում ԱՊՀ և Միջխորհրդարանական վեհաժողովի բնական ակտիվ դերի, դրա հետ կապված ՄԱԿ և ԵԱՀԽ սկզբունքների, նպատակների և կոնկրետ խնդիրների իրագործման օգտին (նախևառաջ Անվտանգության խորհրդի 822, 853, 874, 884 բանաձևեր)»:

Փաստաթղթի 5-րդ կետով «համաձայնեցին առաջարկել ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարաններին' քննարկել Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վ.Շումեյկոյի և վեհաժողովի խաղաղարար խմբի ղեկավար Մ.Շերիմկուլովի նախաձեռնությունը ԱՊՀ խաղաղապահ ուժերի ստեղծման մասին»:

6-7-րդ կետերը բուն խնդրին չեն առնչվում:

«Ադրբեջանական խաղեր»: Ինչպես նկատելի է արձանագրության տեքստից, այն գրեթե ամբողջությամբ կրկնությունն էր նախկինում եղած բոլոր նմանատիպ փաստաթղթերի' սկսած ժելեզնովոդսկյան հայտարարագրից և վերջացրած գրա-չովյան արձանագրությամբ նույն նպատակները, նույն պահանջները, գրեթե նույն միջնորդ պետությունների ներկայացուցիչների ստորագրությունները: Մտավախություն կար, որ այս փաստաթուղթը նախկինների ճակատագիրը կունենա: Իսկ երբ վերջին պահին Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը մերժեց ստորագրել արձանագրությունը, տպավորություն ստեղծվեց, թե այս հանդիպումը նույնպես տապալված է: Սակայն որոշվում է, որ ովքեր համաձայն են փաստաթղթի դրույթների հետ, կստորագրեն, մյուսների համար այն բաց կմնա: Այս անգամ Ադր-բեջանին հարմար չէր այն հանգամանքը, որ Արցախը ճանաչվում էր որպես բանակցությունների, հետևապես նաև հակամարտության լիիրավ կողմ: ԱՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միր-գամզա Էֆենդիևը նույնիսկ հայտարարել էր, թե Բիշքեկյան արձանագրություններն

ինքնին անընդունելի են, քանի որ բանակցություններ վարելով Ղարաբաղի ներկայացուցիչների հետ' Ադրբեջանը ճանաչում է Ղարաբաղը որպես հակամարտության կողմ [2]: Մինչդեռ Բիշքեկյան հանդիպման հենց սկզբում Վ.Շումեյկոն հայտարարել էր, որ առանց Լեռնային Ղարաբաղի' որպես հակամարտության կողմի ճանաչման կարգավորումն անհնար է: Այս հանգամանքը գիտակցելով' Ադրբեջա-նի պատվիրակությունը մասնակցել էր փաստաթղթի համաձայնեցմանը և միայն հաջորդ օրը «գլխի ընկել», որ այն ընդունելի չէ իր համար: «Իրական պատճառը,-նշում է 1992-1996թթ. Ռուսաստանի Դաշնության միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վ.Կազիմիրովը,- այդ օրերին Բրյուսելում Հ.Ալիևի մասնակցությունն էր ՆԱՏՕ խորհրդի նիստին և այնտեղ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակային փաստաթղթի ստորագրումը: Նրա ուղևորությունը ՆԱՏՕ կենտրո-նակայան և ելույթը, որում հակամարտության համատեքստում ոչ Ռուսաստանը, ոչ ԱՊՀ-ն ոչ մի անգամ չէին հիշատակվել, արդեն իսկ հանդիսանում էին «զիգզագաձև» աշխարհաքաղաքական խաղի մի մասը, որի մեջ ներքաշվում էր Ադրբեջանի առաջնորդն արևմտյան տերությունների ճնշման ներքո:

Նույն թվականի մայիսի 21-ին Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ նախապես կասեցրել էր արձանագրության ստորագրումը' Ջալիլովին չտալով այդպիսի իրավասություններ: Բիշքեկում,- շարունակում է Վ.Կազիմիրովը,-մենք Ալիևի հրահանգների մասին չգիտեինք, այդ պատճառով մայիսի 7-ին ես մեկնեցի Բաքու' Բիշքեկյան փաստաթղթի վերաբերյալ Ադրբեջանի վերջնական դիրքորոշումը պարզելու նպատակով»1:

Հրադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումը: Մայիսի 8-ին Վ.Կազիմիրովը հանդիպում է ԱՀ նախագահի և բարձրագույն ղեկավարության հետ, և տեղի ունեցած վեճերի արդյունքում Հ.Ալիևը հանձնարարում է Միլի մեջլիսի նախագահ Ռ.Գուլիևին ստորագրել փաստաթուղթը2, իսկ պաշտպանության

1 Կազիմիրով Վ, «Չկային կնիքներ, կնքամոմեր, ոչ էլ գեղեցիկ թղթապանակներ», http://www.mediamax.am/printpage.php?lang=am&nid=10l94

2 ՎԿազիմիրովի վկայությամբ, «ԱՀ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում ինչ-որ մեկն առաջարկեց «դիտորդներ» բառից առաջ գրել «միջազգային» բառը, մյուսը' «զբաղեցրած տարածքներ» արտահայտությունը փոխարինել «գրաված» բառով: Ինչպես կարող էի, բացատրում էի, որ իրականում տեքստում փոփոխություններ կատարելն իմաստ չունի, քանի որ Բիշքեկի հանդիպման մնացած մասնակիցները փաստաթուղթը ստորագրել են այն տեսքով և չեն զբաղվի դրա վերա-նայմամբ: Դրսևորվեց նաև Բաքվի դիվանագիտության ավանդական «ցավոտ կետը». կրկին սկսեցին պահանջել Նիզամի Բահմանովի ստորագրությունը' Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի անունից: Ես նրանց ապացուցում էի, որ Բահմանովը չի կարող հավասարեցվել ներկայացված կառույցների ղեկավարներին, սակայն նրանց շահերը վեր էին ցանկացած տրամաբանական փաստարկներից: Ի վերջո, ադրբեջանցիները պատրաստակամություն հայտնեցին ստորագրել արձանագրությունը նշված վերապահումներով և Բահմանովի ստորագրությամբ: Խորհրդարանի նախագահ Գուլիևը ստորագրեց, իսկ էջի ներքևում ընթեռնելի ձեռագրով ռուսերեն գրվեցին երկու «վերապահումներ»...

Բահմանովի ստորագրության գաղափարն անհաջող ավարտ ունեցավ: Ադրբեջանցիները փաստաթղթում ձեռագիր ավելացրել էին նաև նրա ազգանունը, սակայն չէին կարողացել նրան ժամանակին

նախարարին ապահովել կրակի դադարեցումը1: Հրադադարի պայմանագիրն իր փաստաթղթային ձևակերպումը ստացավ ԱՀ պաշտպանության նախարար Մ.Մամեդովի, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Սարգսյանի և ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Ս.Բաբայանի (համապատասխանաբար ստորագրել են մայիսի 9-ին, 10-ին և 11-ին) կողմից' ՌԴ պաշտպանության նախարար Պ.Գրաչովին և ԱԳ նախարար Ա.Կոզիրևին ուղղված համատեղ նամակում, որտեղ նրանք պատրաստակամություն հայտնեցին 1994թ. մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը դադարեցնել կրակը [3]:

Փաստաթուղթը բաղկացած է ներածականից (որտեղ կողմերը, արձագանքելով 1994թ. մայիսի 5-ի Բիշքեկյան արձանագրության մեջ շարադրված' կրակի դադարեցման կոչին և հիմնվելով 1994թ. փետրվարի 18-ի Արձանագրության վրա [4], համաձայնեցին ներքոնշյալին) ու չորս կետերից: Առաջին կետով նախատեսվում էր ապահովել կրակի և ռազմական գործողությունների լրիվ դադարեցումը' 1994թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից:

Փաստաթղթի երկրորդ կետով կողմերը «համաձայնեցին խնդրել ՌԴ ՊՆ-ին, ոչ ուշ քան մինչև ս.թ. մայիսի 12-ը Մոսկվայում գումարել ԱՀ, ՀՀ պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարի խորհրդակցություն զորամասերի տարանջատման սահմանները, այլ ռազմատեխնիկական անհետաձգելի հարցերը համաձայնեցնելու և միջազգային դիտորդների առաջավոր խմբի գործունեությունը ծավալելու նախապատրաստման նպատակով»:

Հատկանշական է փաստաթղթի երրորդ կետը, որով նախատեսում էր, որ կողմերը տասնօրյա ժամկետում' ոչ ուշ, քան մայիսի 20-ը, պետք է ստորագրեն զինադադարի մասին համաձայնագիրը, ինչը, սակայն, նշված ժամկետում չկատարեց ադրբեջանական կողմը:

Փաստաթղթի չորրորդ կետը վերաբերում է պայմանավորվածության ուժի մեջ մտնելուն, այն բանից անմիջապես հետո, երբ միջնորդը կտեղեկացնի, որ հակամարտող ուժերից ստացել է լիազորված ներկայացուցիչների ստորագրած լրիվ նույնական փաստաթղթերը:

Հրադադարի ստորագրման Բաքվի դրդապատճառները: 1994թ. մայիսի սկզբին ադրբեջանական ղեկավարությունը շահագրգռված էր հրադադարով: Վ.Կազիմիրովը փաստում է. «Մեր ջանքերը որևէ արդյունք չէին տա, եթե, Ալիևի դրությունը չլիներ անելանելի: Ալիևը կանգնած էր ոչ միայն նոր տարածքներ, այլև

գտնել Բաքվում: Մոսկվային տեղեկացնելով Գուլիևի կողմից Բիշքեկյան արձանագրության ստորագրման մասին' ես հաջորդ օրն այդպես էլ ինձ հետ վերցրի տեքստի օրինակը' երկու վերապահումներով ու Բահմանովի ավելացված ազգանունով, բայց առանց նրա ստորագրության»: Տե ս Казимиров В., Карабах. Как это было?//"Международная жизнь", 1996, N 5.

1 Նույն տեղում։

իշխանությունը կորցնելու վտանգի առաջ» [5, էջ 255]: ԱՀ պաշտպանության նախարար Մ.Մամեդովն այդ առթիվ հետևյալն է նշել. «Մենք մարտական գործողություններ էինք վարում, կանգ առանք, անցանք պաշտպանության, հակառակորդը որոշեց, որ մենք անզոր ենք գրոհելու, և կարող է հակագրոհի անցնել: Եվ որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ էր անցնել կրակի դադարեցման համաձայնա-գրի» [5, էջ 254]: Կարծես թե ամեն ինչ ասված է պարզ ու հստակ: Նախկինում ադրբեջանական կողմը կամ ցանկություն չէր հայտնում այդ քայլին գնալ, կամ նախապայմաններ էր առաջ քաշում' երբեմն ակնհայտ անիրատեսական, կամ խզում ու խախտում էր պայմանավորվածությունները, բայց այս անգամ ավելի հաստատակամ արտահայտվեց, ընդ որում ամենաբարձր մակարդակով, և ինչպես նկատելի է փաստաթղթի տեքստից, որևէ նախապայման չառաջադրվեց:

Փաստաթղթերի իրավաքաղաքական փաստարկները: Փաստաթղթերի վերլուծությունից կարելի է առանձնացնել հետևյալ իրավաքաղաքական փաստարկները:

Հրադադարի հաստատման մասին փաստաթուղթը ստորագրել են հակամարտության երեք կողմերը: Վ.Կազիմիրովի վկայությամբ, «փաստաթուղթը նախատեսվում էր ստորագրության ԱՀ-ի և ԼՂՀ-ի միջև, և միայն ամենավերջում է փաստաթղթի տեքստում ավելացվել ՀՀ պաշտպանության նախարարի անունը»1:

Ինչպես նկատելի է, հրադադարի մասին համաձայնագիրը նախորդներից տարբերվում է նաև նրանով, որ այնտեղ որևէ ժամկետ նշված չէր. այն կնքվել էր որպես անժամկետ փաստաթուղթ: Բացի դրանից, համաձայնագիրը չէր պարունակում հրադադարի ամրագրման այնպիսի միջոցներ, ինչպիսիք են հակամարտող կողմերի զորքերի հեռացումը շփման գծից, ծանր զենքի դուրսբերումը, բուֆերային գոտու ստեղծումը, չեզոք դիտորդների կամ բաժանարար ուժերի տեղակայումը, վերահսկողության միջոցների և միջազգային երաշխիքների սահմանումը: Մեկնակետն այն էր, որ այդ խնդիրների մի մասը լուծվելու է Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների ու Լեռնային Ղարաբաղի ՊԲ հրամանատարի հանդիպման ընթացքում' Պ.Գրաչովի մասնակցությամբ:

Փաստաթղթի առանձնահատկություններից մեկն էլ, ինչպես նշված է ներածականում, 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության վրա հիմնվելն է, որի կետերից մեկով «Կողմերն իրավունք են վերապահում Միջնորդին անվտանգության գոտիներում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման դեպքում կիրառել ներգործության բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ու միջոցները ընդհուպ ռազմա-

1 Կազիմիրով Վ, «Չկային կնիքներ, կնքամոմեր, ոչ էլ գեղեցիկ թղթապանակներ», http://www.mediamax.am/printpage.php?lang=am&nid=10194

կան, սույն Արձանագրության պայմանները խախտող զինված կազմավորումների նկատմամբ» [4]:

Սակայն ԱՀ հեռացումը հրադադարի ամրագրման միջոցներից հնարավորություն չտվեց ռազմատեխնիկական առումով հիմնովին ամրապնդել հրադադարի համաձայնագիրը, ինչի հետևանքով այն պատշաճ ամրապնդում չստացավ ո չ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի կողմից և մնաց համեմատաբար խոցելի: Այդ պատճառով միջնորդները 1994թ. հուլիսին հանդես եկան նոր համաձայնագրի ստորագրման նախաձեռնությամբ: Արդյունքում հրադադարի պահպանման և ամրապնդման տեսանկյունից մեծ քայլ կատարվեց 1994թ. հուլիսի 27-ին, երբ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Ս.Բաբա-յանը և ԱՀ պաշտպանության նախարար Մ.Մամեդովը նամակ հղեցին ՌԴ պաշտպանության և ԱԳ նախարարներ Պ.Գրաչովին և Ա.Կոզիրևին, ՌԴ նախագահի ներկայացուցիչ Վ.Կազիմիրովին և ՄԽ նախագահ Յ.Էլիասոնին, որտեղ «Հակամարտող կողմերը պարտավորվում են համաձայնեցված ժամկետներում հաստատել հրադադարի առնչությամբ իրենց ստանձնած պարտականությունները և պահպանել հրադադարի ռեժիմը ընդհուպ մինչև Մեծ քաղաքական համաձայնագրի կնքումը, որը նախատեսում է ռազմական գործողությունների լիակատար դադարեցում [3]: Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ժ.Լի-պարիտյանի այս փաստաթուղթը համաձայնեցվել էր առանց որևէ միջնորդության հակամարտող կողմերի անմիջական շփումների արդյունքում [6, p. 434]:

Այն ժամանակ նման աննախադեպ քայլը կարելի էր գնահատել պաշտոնական Բաքվի ԼՂՀ-ն իբրև բանակցությունների առանձին կողմ ճանաչելու դիրքորոշման մեջ որոշակի փոփոխությունների արդյունք: Սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ այն առավելապես կապված էր Ալիևի վարչակարգի կողմից տարվող նավթային դիվանագիտության հետ: Բաքվին անհրաժեշտ էին պատերազմը չվերսկսելու երաշխիքներ, որոնց առկայության դեպքում միայն նավթային ընկերությունները ներդրումներ կկատարեին: Հենց դա էր պատճառը, որ մինչ այդ Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ սկզբունքորեն չճանաչող ԱՀ-ն այս անգամ նման մոտեցում չդրսևորեց:

Փաստաթղթերի իրավաբանական ուժը: Բիշքեկյան արձանագրության և դրան հաջորդած բանակների ղեկավարների ստորագրած փաստաթղթերի կարևոր իրավաքաղաքական նշանակությունն այն է, որ դրանցից առաջինի օգնությամբ հաստատվեց հրադադարը, իսկ մյուս երկուսով կողմերն իրավականորեն պարտավորվեցին ապահովել կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը զինադադարի մասին համաձայնագրի կնքման համար:

Չնայած ընդունված փաստաթղթերի դրույթներն իրականություն չդարձան, այդուհանդերձ, դրանք իրենց իրավաբանական ուժը չեն կորցրել: Հետևաբար, ՀՀ-ն և ԼՂՀ-ն իրավունք ունեն պահանջելու վերադառնալ հենց այդ ձևաչափին: Այս մասին անուղղակիորեն նշել է նաև 2016թ. ապրիլի 21-22-ը պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարարը: «Համաձայնագրերը, որոնք կնքվել են դեռևս 1994-1995թթ., ամբողջությամբ ուժի մեջ են,- շեշտել է Ս.Լավրովը հավելե-լով, որ այս համաձայնագրերի պահպանման համատեքստում Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցվել են քայլեր, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել»1: Հասկանալի է, որ համաձայնագրերի շրջանակում մնալու Լավրովի երևանյան հայտարարությունն ուղղված էր ոչ այնքան հակամարտության ձևաչափին ու բանակցությունների վերսկսման համար պայմաններ ստեղծելուն, որքան Ադր-բեջանի սադրիչ, ասել է թե Մոսկվայի միջնորդական ջանքերն իմաստազրկող նախաձեռնությունը թույլ չտալուն։

Ադրբեջանական կացքի վերլուծությունները: Ադրբեջանական minval.az կայքը, վերլուծելով Բիշքեկյան արձանագրությունն ու դրան հաջորդած զինադադարի հաստատումը, հետաքրքիր եզրակացություններ է կատարել2: Հոդվածում նշվում է, որ յուրաքանչյուր երկիր Բիշքեկյան արձանագրությունը ստորագրել է իր շահերից ելնելով: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա երկրի շահերից էր բխում դադարեցնել իր համար ոչ բարենպաստ պատերազմի ընթացքը և ժամանակ շահել: Բաքվում հասկանում էին, որ Բիշքեկյան արձանագրությունն Ադրբե-ջանի պարտության ոչ հրապարակային ընդունումն ու Հայաստանի դիրքերի ամրապնդումն էր: Հավանաբար, պատահական չէր, որ Հեյդար Ալիևը մեկնել էր Բրյուսել' դիվանագիտորեն հրաժարվելով Բիշքեկյան արձանագրությունը ստորագրելու որոշման պատասխանատվությունից: Արձանագրության ստորագրմանը չէր մեկնել նաև խոսնակը, իսկ վարչապետը հրապարակայնորեն քննադատել էր Բիշքեկյան խաղաղապահությունը: Բիշքեկ մեկնել էր այն ժամանակվա փոխ-խոսնակ Ջալիլովը, սակայն նա էլ չէր ստորագրել արձանագրությունը' համարելով այն ԼՂՀ ճանաչման նախադրյալ»,- ասվում է կայքում:

«...Չնայած անհանգստությանը և վախին, վերջիվերջո խոսնակ Գուլիևը ստորագրել է արձանագրությունը և սկսել է հավաստիացնել բոլորին, որ շուտով կսկսվի «գրավված ադրբեջանական տարածքների փուլային ազատագրումը», և փախստականները կվերադառնան իրենց տները... Պաշտոնապես Բիշքեկյան արձանագրության ստորագրումը ներկայացվել է որպես Բաքվի ղեկավարության հաղթանակ: Հոռետեսները համարում էին, որ ժամանակավոր հանգիստը հօգուտ

1 ՀՀ-ն բանակցությունների համար նախապայմաններ ունի, տարածքներ հանձնելու թեման կասկածելի է, http://armtimes.com/hy/read/84129

2 Армения приостановила войну на победной ноте, http://minval.az/author/550/

հայերի է լինելու: Արդեն 20 տարի է անցել, և հնարավոր է տեսնել, թե ինչպես են տևական և հարաբերական զինադադարից օգտվել կողմերը»,- ասվում է կայքում: Minval.az-ի վերլուծական ծառայությունը գրում է, որ «Ռուսաստանին չի հաջողվել հասնել ամենակարևորին' իր խաղաղապահ ուժերը հաստատել հակամարտության գոտում: Սակայն, շնորհիվ Բիշքեկյան արձանագրության, նրան հաջողվել է պահպանել վերահսկողությունը Ղարաբաղյան հարցի շուրջ և զրոյի հավասարեցնել միջազգային խաղաղապահ առաքելության ջանքերը»:

Հոդվածում շեշտվում է նաև, որ Բիշքեկյան խաղաղապահ առաքելությունը նպաստել է ԼՂՀ պետականության զարգացմանը նախագահական, ինչպես նաև խորհրդարանական ընտություններ են անցկացվել ԼՂՀ-ում, ձևավորվել են պետական կառույցները և այլն: «Մի խոսքով, հիմք է դրվել Ադրբեջանից անկա-խանալու գործընթացին»,- ասվում է հոդվածում:

«Ադրբեջանին հաջողվել է շահել ամենակարևորը' ժամանակ: Հենց այդ ձեռքբերումն էր, որ հնարավորություն տվեց տեսնել Արևմուտքի Ադրբեջանի հանդեպ վերաբերմունքի առաջընթացը: ...Համաձայնագիրը, ըստ էության, նախադրյալներ է ստեղծել ԼՂՀ օրինականացման և պետական կառույցների ձևավորման համար: Այն նվազագույնի է հասցրել հակամարտության «ուժային» լուծման հնարավորությունը սահմանափակելով խուսանավելու հնարավորությունները. խաղաթղթերը դրված են արտաքին աշխարհի և դիվանագիտության վրա: Մինչ այսօր մենք քաղում ենք Բիշքեկյան արձանագրության դառը պտուղները, որը դադարեցրել է պատերազմը, բայց ոչ մի կերպ մեզ չի մոտեցրել «խաղաղու-թյանը»,- ամփոփում է minval.az-ի վերլուծական ծառայությունը:

Բանակցությունները և գերտերությունները: Հրադադարի կնքումից հետո պետք է բանակցությունները շարունակվեին հակամարտության կարգավորման մյուս հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար: Այս խնդիրներն էին քննարկվում Մոսկվայում ընթացող բանակցություններում, որոնք ի սկզբանե դատապարտված էին ձախողման' կապված Արևմուտքի բարձրացրած «հակառուսական հիստերիայի» հետ, որում հատկապես ակտիվ էր ԱՄՆ-ը: Մոսկովյան հանդիպումից հետո Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարեց. «Ղարաբաղ-յան հակամարտության կարգավորման ցանկացած նախագիծ, այդ թվում և ռու-սաստանյան առաջարկությունները, պետք է իրականացվեն Մինսկի խմբի շրջանակներում, իսկ հակամարտության գոտում բաժանարար ուժերի տեղակայումը պետք է կատարվի միջազգային դիտորդների վերահսկողության պայմաններում» [7]: Սկզբունքորեն այս հայտարարությունը համընկնում էր Ռուսաստանի առաջարկությունների հետ, բայց քանի որ ՄԽ անդամ պետություններից ոչ մեկը1

1 Բացառությամբ Թուրքիայի, որի զորքերի տեղակայմանը կտրուկ դեմ են հայերը:

պատրաստ չէր զորք ուղարկել հակամարտության գոտի, ապա այն, ըստ էության, ուղղված էր Ռուսաստանի ջանքերով Բիշքեկում և Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների և տարածաշրջանում նրա հեղինակության աճի դեմ: Արևմուտքի ծրագրերին նպաստում էր նաև ԱՀ վարած քաղաքականությունը: Իշխանության գալով Ռուսաստանի օգնությամբ Հ.Ալիևը սկզբնական շրջանում վարում էր ռուսամետ քաղաքականություն, հուսալով նրա օգնությամբ հօգուտ իրենց լուծել խնդիրը [8]: Այնուհետև, իր համաձայնությունը տալով ՆԱՏՕ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին նա հայտարարեց. «Իմ երկիրը սրանով հույս ունի ՆԱՏՕ աջակցությունը ստանալ Ղարաբաղ-յան հիմնախնդիրը լուծելու համար» [9]: Սակայն ՆԱՏՕ-ին նույնպես անհրաժեշտ է ոչ միայն համագործակցել Հարավային Կովկասի երկու պետությունների, այլև երեքի հետ... Մանավանդ որ առանց ՀՀ մասնակցության անհնար է ապահովել կարևոր հաղորդակցության ուղիների անվտանգությունը [10, с. 93]:

1994թ. մայիսի վերջին շրջանառության մեջ դրվեցին հակամարտության կարգավորման' «Մեծ քաղաքական պայմանագրի» երկու տարբերակներ մեկը ՌԴ, մյուսը ԵԱՀԽ հեղինակությամբ: Երկու տարբերակներն էլ նախատեսում էին խաղաղության վերահսկման նպատակով բաժանարար ուժերի տեղակայում, փախստականների վերադարձ, կապուղիների վերագործարկում, շրջափակման վերացում և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում հակամարտության վերջին փուլում: Քանի որ ԵԱՀԿ անդամ պետություններից ոչ մեկը պատրաստ չէր խաղաղարար ուժեր տեղակայել հակամարտության գոտում, պայմանագրերից որևէ մեկի ընդունումից հետո տարածաշրջան պիտի ուղարկվեին ռուսական խաղաղարարները: Ընդհանրապես, խաղաղապահ զորքերի տեղակայման հարցից է կախված, թե ով է ունենալու գերակշիռ ազդեցություն Հարավային Կովկասում [11]: Այս հանգամանքից ելնելով ԱՄՆ-ը և Եվրոպան ոչ մի դեպքում չէին ցանկանում թույլ տալ, որ հակամարտության գոտում տեղակայվեն ռուսական խաղաղարարական բաժանիչ ուժեր և դրա համար էլ մշտապես ճնշում էին գործադրում Ադրբեջանի վրա [12, с. 272]: ԱՄՆ-ում ԱՀ դեսպան Աֆիզ Փաշաևը, հարցազրույց ունենալով լրագրողների հետ, այս առիթով հայտարարեց. «Ադրբե-ջանը դեմ է ռուսական ուժերը հակամարտության գոտում տեղակայելուն, դա կնշանակեր ռազմակալում ինքնուրույն պետության տարածքի... Խաղաղապահ ուժերը պետք է մտցվեն տարածաշրջան ԵԱՀԽ շրջանակներում» [13]: Հայկական կողմերը ևս միանշանակ չընդունեցին ռուսական զորքերի տեղակայման գաղափարը, չնայած այն ժամանակվա քաղաքական գործիչները գիտակցում էին, որ առանց խաղաղապահների տեղակայման խաղաղություն չի լինի: Պատճառն այն էր, որ հայ հասարակության մեջ մտքեր էին հնչում, թե խաղաղարար զորքերը

հեշտությամբ կարող են օկուպացիոն զորքեր դառնալ և նպաստել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի իշխանության տակ վերադարձնելուն [14, с. 525]:

Կողմերի՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման և միջադեպերի ուսումնասիրության միջազգային-իրավական պարտավորվածությունը: Հարկ է նշել, որ 1995թ. փետրվարի 6-ից' միջնորդների առաջարկությամբ, հակամարտող կողմերը պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ԱՀ պաշտպանության նախարար Մ.Մամեդովի, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Սարգսյանի և ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Ս.Բաբայանի ստորագրությամբ, եռակողմ ձևաչափով միջազգային-իրավական պարտավորություն են վերցրել հրադադարի ռեժիմի ամրապնդման և միջադեպերի ուսումնասիրության վերաբերյալ1 կրկին փաստելով, որ հակամարտության կողմեր են հանդիսանում ԱՀ-ն, ՀՀ-ն և ԼՂՀ-ն: Ըստ Վ.Կազիմիրովի, «Ղարաբաղի վերաբերյալ 1993-1994թթ. Ռուսաստանի միջնորդությամբ և 1995թ. ԵԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցություններն անցկացվել են ոչ թե ՄԽ հին սխեմայի համաձայն (ԵԱՀԽ 1992թ. մարտի 24-ի որոշման հիման վրա' 11 պետություն և երկու շահագրգռված կողմեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչներ), այլ արդեն նոր' բոլորովին այլ հիմքերով. հակամարտող երեք կողմերի միջև... Երբ ադրբեջանական կողմը Բուդապեշտյան գագաթաժողովից հետո, որտեղ ամեն ինչ թույլատրվել էր Հ.Ալիևի կողմից, սկսել է արգելակել բանակցությունները, գործող համանախագահ Լասլո Կովաչը 1995թ. մարտի 31-ին Պրահայում ընթացող ԵԱՀԿ ղեկավարների խորհրդում հստակորեն թվարկել է Ղարաբաղյան հակամարտության կողմերին' երկու պետություն (Ադրբեջանը և Հայաստանը) և Լեռնային Ղարաբաղը: Մինչ այժմ Ղարաբաղյան հակամարտության փոխտեղա-դրության (կոնֆիգուրացիայի) աղավաղումը միայն խանգարում է նրա խաղաղ կարգավորմանը, որում Բաքուն պետք է ավելի շահագրգռված լինի, քան հայկական կողմը» [15, с. 102-103]:

Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը:

Հարկ է փաստել նաև, որ միջնորդական առաքելության լիարժեք համակարգմանն ու հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին մշտապես խանգարել և խանգարում է ադրբեջանական կողմը: ԱՀ-ն մի կողմից համառորեն շարունակում է Լեռնային Ղարաբաղի որպես հակամարտության կողմի, չճանաչման և չընդունման քաղաքականությունը, դրանով իսկ փորձելով հակամարտությունը ներկայացնել որպես եկկողմ հակամարտություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, դրանից բխող ադրբեջանամետ հետևություններով: Մինչդեռ, երբ ռազմաճակատում կամ Բաքվում իրավիճակն Ադրբեջանի

1 Ьар://уп.каЕ1т1гоу.гиМос12.Ь1;т

համար անբարենպաստ ընթացք էր ստանում, նրա ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարությունը, ներառյալ հենց նախագահ Հեյդար Ալիևը, մոռանալով Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին սեփական բարբաջանքները, բազմիցս, ընդ որում նաև գրավոր ձևով, ուղղակիորեն դիմում էին ԼՂՀ իշխանություններին հրադադարի մասին համաձայնության նպատակով բարձրաստիճան հանդիպում կազմակերպելու խնդրանքներով1: 1994թ. Բաքվի և Ստե-փանակերտի միջև ուղղակի բանակցությունների, ինչպես նաև միջնորդների մասնակցությամբ հրադադարի հաստատման և հակամարտության կարգավորման նպատակով ընդունված բազմաթիվ փաստաթղթերում ԱՀ-ի հետ համատեղ առկա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների ստորա-գրությունները2: Այդ բանակցությունները տեղի էին ունենում ոչ միայն միջնորդ երկրների տարածքներում, այլև բուն ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի վրա հիմնականում Բաքվի նախաձեռնությամբ: Դրա շնորհիվ էր հնարավոր դարձել առանց կողմնակի ուժերի ներգրավվածության հակամարտության գոտում այս-քան ժամանակ պահպանել հարաբերական խաղաղությունը, ինչը միջազգային հակամարտությունների պրակտիկայում եզակի երևույթ է:

1 Վ.Կազիմիրովը վկայում է. «Զինված հակամարտության խորացման, հատկապես ռազմաճակատում գործերի անհաջողության դեպքում, Ադրբեջանի ղեկավարությունը հարաբերությունների մեջ էր մտնում Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ, իսկ Հ.Ալիևի օրոք հենց ինքն է սկսել նրանց վրա դուրս գալ, հաճախ ուղղակիորեն առանց Ռուսաստանի ԱԳՆ-ի: Հակամարտության այս երկու կողմերն աստիճանաբար սկսել են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսով կամ հեռա-պատճենային կապով' հաճախ Բաքվի նախաձեռնությամբ, իսկ ղարաբաղցիները հազվադեպ էին իրենք կապի դուրս գալիս խնդրողի դերում հանդես չգալու համար...

1993թ. երկրորդ կեսին ադրբեջանական կողմը սկսել է դրսևորել ակնհայտ հետաքրքրություն մարտերի սահմանափակման կամ ժամանակավոր դադարեցման վերաբերյալ, որովհետև ռազմաճակատում նախաձեռնությունն անցել էր հայերին...

Ղարաբաղցիների հետ նամակագրությունում (ինչպես ուղղակի, այնպես էլ միջնորդների միջոցով) ադրբեջանցիները, որպես կանոն, օգտագործել են պաշտոնական բլանկներ, Ղարաբաղի հայերին նշել են «կողմ» տերմինով: Աստիճանաբար հստակ էր դառնում հասցեագրումը (օրինակ, «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարություն», «Լեռնային Ղարաբաղի ղեկավարություն»): Մի անգամ Հ.Ալիևը (ամենից առաջ անստույգության արդյունքում) նույնիսկ լիազորագիր է ստորագրել «ԼՂՀ»-ի հետ բանակցությունների վարման համար: Հասկանալով մեկ ավելորդ տառի քա-ղաքականացման անմտությունը ես զանգեցի նրան և շուտով հեռապատճենային կապով ստացա նոր մանդատ' նրա ստորագրությամբ, բայց արդեն առանց «Հ» տառի: Սակայն հետո պարզվեց, որ մանդատի առաջին տարբերակն արդեն ուղարկվել էր Ստեփանակերտ: Ճիշտ է, ղարաբաղցիները ոչ մի ձևով չփորձեցին շահարկել այս վրիպումը: Հասկանալի է, որ միամտություն կլինի գերագնահատել նման հարկադիր կամ չմտածված վրիպումը և դրանում «ԼՂՀ»-ի, առավել ևս նրա պետականության ճանաչման հիմք տեսնել, բայց դա հաստատում էր, որ Բաքուն ղարաբաղցիներին ընդունում էր որպես հակամարտող կողմ:

Ադրբեջանցիներն այն ժամանակ Հայաստանը որպես այդպիսին հիմնականում հիշատակում էին քարոզչական նպատակներով, իսկ օպերատիվ փաստաթղթերում ուղղված ռազմաճակատում ռազմական գործողությունների դադարեցմանը, նույնիսկ չեն էլ ցանկացել ինչ-որ բան կապել Երևանի հետ» (Казимиров В., Мир Карабаху. Посредничесто России в урегулировании нагорнокарабахского конфликта, М., 2009, с. 95-96).

2 Ռուսաստանի միջնորդությամբ և Բաքվի ու Ստեփանակերտի միջև ուղղակի կապերի մասին վկայող փաստաթղթերի մեծամասնությունն իր աշխատությունում և պաշտոնական կայքում ներկայացրել է Վ.Կազիմիրովը: Տե ս Казимиров В, Мир Карабаху. Посредничесто России в урегулировании нагорно-карабахского конфликта, М., 2009, կամ http^/vn.kazimirov.ru.

Մյուս կողմից պաշտոնական Բաքուն ձգտում է կասկածի տակ դնել միջազգային հանրության կողմից հակամարտության կարգավորմամբ զբաղվելու լիազորված միջազգային կառույցի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ու նրա նպատակահարմարությունը, հանդես գալով հիմնախնդրի լուծումն այլ միջազգային կառույցներ տեղափոխելու և տարբեր ատյաններում քննարկելու նախաձեռնություններով: Այդպիսի հերթական փորձերից մեկն էլ արվել է 2008-ին, երբ ադրբեջանական կողմը ՄԱԿ Գլխավոր ասամբլեա ներկայացրեց միակողմանի և ապակառուցողական բանաձև' փորձելով իրեն ապահովագրել «Կոսովոյի նախադեպից» [16, էջ 65-76]: Քառօրյա պատերազմից անմիջապես հետո ապրիլի 14-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է Ադրբեջանի հերթական սադրիչ նամակը, որտեղ փորձ է արվում ռազմական գործողությունների սանձազերծման պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը1։ Այսինքն ադրբեջանական իշխանությունները մայիսյան հրադադարի փաստաթղթերում, որոնցում կա նաև Արցախի Հանրապետության ներկայացուցչի ստորագրությունը, 22 տարի անց ԼՂՀ միջազգային ճանաչման իրենց համար անընդունելի սպառնալիք են տեսնում: Պետք է փաստել, որ 22 տարի առաջ կնքված համաձայնագրի հակառակորդներ եղան ոչ միայն ադրբեջանական կողմում: Արցախյան զինվորականների որոշ մասը դեռ այն ժամանակ համոզված էր, որ ԼՂՀ Պաշտպանության բանակն ի վիճակի էր վերջնականապես ջախջախել Ադրբեջանը, եթե ԱՊՀ ղեկավարները համառորեն չպնդեին հրադադարի վերաբերյալ պայմանագրի ստորագրումը: Ադրբեջանի ղեկավարության արկածախնդիր գործողությունների շնորհիվ 1994-ին ստորագրված համաձայնագրի հակառակորդների թիվն Արցախում 22 տարի անց նկատելիորեն աճել է:

* * •

Քառօրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները դեռ երկար ժամանակ քննարկման առարկա կլինեն քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակներում: Սակայն Արցախի դեմ ապրիլի 2-ին ձեռնարկված նախահարձակ ռազմական գործողությունները, հրադադարի նոր պայմանագրի կնքման և հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Բաքվի նկրտումները վկայում են, որ 22 տարի անց չի փոխվել հրադադարի հաստատման և հակառակորդին խաղաղություն պարտադրելու նախապայմանը: Հետևաբար, ԼՂՀ պաշտպանու-

1 Documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N16/105/59/PDF/N1610559.pdf?OpenElement

թյան բանակը որպես Արցախի Հանրապետության անվտանգության և տարա-ծաշրջանային կայունության երաշխավոր, այսուհետ ևս պետք է պատրաստ լինի կատարելու իր առաքելությունը:

Մայիս, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Архив МИД НКР, папка № 56; նաև http://www.nkr.am/rus/facts/bishkek.htm.

2. «Ազգ», 12.05.1994։

3. Архив МИД НКР, папка № 10, СБСЕ 1994г.; http//vn.kazimirov.ru/doc10.htm

4. Архив МИД НКР, папка № 16, документ 2.

5. Հակոբյան Թ, Կանաչ ու սև, Արցախյան օրագիր, Երևան-Ստեփանակերտ, 2011:

6. Mooradian M, Yhird party mediations and missed opportunities in NagornoKarabakh: A Design for possible Solution. George Mason Universiti, Virginia, USA, 1996.

7. “Независимая Газета”, 24 май 1994г.

8. «Ազգ», 30 հունիսի 1994։

9. ԼՂՀ ԱԳՆ ընթացիկ արխիվ, թղթապանակ N 109, փաստաթուղթ 47։

10. Мурадян И., Противоречия политики атлантизма и проблемы региональной безопасности, Ер., 2001.

11. «Իրավունք», 3-9 փետրվարի 2006:

12. СтупишинВ, Моя миссия в Армении, М., 2001.

13. ԼՂՀ ԱԳՆ ընթացիկ արխիվ, թղթապանակ N 109, փաստաթուղթ 48։

14. Армения, Проблемы независимого развития, М., 1998.

15. Казимиров В., Мир Карабаху. Посредничесто России в урегулировании нагорнокарабахского конфликта, М., 2009.

16. Գալստյան Խ., Կոսովոյի նախադեպը և ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարները, Քաղաքագիտություն: Բուհական գիտամեթոդական նյութերի ժողովածու, Եր., 2008:

ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 1994Թ. ՀՐԱԴԱԴԱՐԻ ԵՎ 2016Թ. ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Հրայր Փաշայաե, Լիանա Բալայան

Ամփոփագիր

Հոդվածում Դարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող նոր զարգացումների համատեքստում վերլուծված են 1994թ. ստորագրված Բիշքեկյան արձանագրությունն ու մայիսի 12-ի հրադադարի համաձայնագիրը: ԱՀ, ՀՀ և ԼՂՀ ներկայացուցիչների միջև կնքված եռակողմ և անժամկետ փաստաթղթերում առկա փաստարկները և Բաքվի ու Ստեփանակերտի միջև ուղղակի բանակցությունները վկա-

յում են, որ Ադրբեջանը ճանաչել էր ԼՂՀ դե-ֆակտո անկախությունը: Արցախի դեմ ապրիլի 2-ին ձեռնարկված նախահարձակ ռազմական գործողությունները, հրադադարի նոր պայմանագրի կնքման և հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Բաքվի նկրտումները վկայում են, որ 22 տարի անց չի փոխվել հրադադարի հաստատման և հակառակորդին խաղաղություն պարտադրելու նախապայմանը:

КАРАБАХСКИИ КОНФЛИКТ В КОНТЕКСТЕ ПЕРЕМИРИЯ 1994Г. И АПРЕЛЬСКОЙ ВОЙНЫ 2016Г.

Грайр Пашаян, Лиана Балаян

Резюме

В статье в контексте нового развития Карабахского конфликта анализируются подписанные в 1994г. Бишкекский протокол и соглашение о перемирии от 12 мая. Подписанные после прямых переговоров между Баку и Степанакертом представителями АР, РА и НКР трехстороннее и бессрочные документы свидетельствуют о том, что Азербайджан де-факто признал независимость НКР. Агрессивные военные действия, предпринятые против Арцаха 2 апреля, усилия Баку подписать новое соглашение о прекращении огня и разрешить конфликт военными средствами показывают, что за последние 22 года ничего не изменилось, и враг должен быть принужден к миру.

KARABAKH CONFLICT IN THE CONTEXT OF THE 1994 CEASEFIRE AND THE WAR OF APRIL 2016

Hrayr Pashayan, Liana Balayan

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Resume

The Bishkek protocol signed in 1994 and the ceasefire agreement of May 12 are analyzed in the article in the context of current developments of Karabakh conflict. The existing arguments in the trilateral and perpetual agreements signed by the representatives of RoA, AR and NKR and the direct talks between Baku and Stepanakert indicate that Azerbaijan recognized the de facto independence of Nagorno Karabakh Republic. Aggressive military action taken against Artsakh on April 2, Baku's effort to sign a new ceasefire agreement and ambitions to resolve the conflict through military action show that nothing has changed in 22 years and peace must be enforced on the adversary.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.