Научная статья на тему 'ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՍԱՂՄԵՐԸ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ'

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՍԱՂՄԵՐԸ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
177
34
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Արցախյան հակամարտություն / Մադրիդյան սկզբունքներ / "անջատում որպես փոխհատուցում" սկզբունք / ազգերի ինքնորոշոման իրավունք / եռակողմ բանակցային ձևաչափ / թավշյա հեղափոխություն / ԵԱՀԿ Մինսկի խումբ / հանրաքվե / ARTSAKH CONFLICT / MADRID PRINCIPLES / PRINCIPLE OF REMEDIAL SECESSION / SELF-DETERMINATION OF PEOPLES / TRIPARTITE NEGOTIATION FORMAT / VELVET REVOLUTIOM / OSCE MINSK GROUP / REFERENDUM / АРЦАХСКИЙ КОНФЛИКТ / МАДРИДСКИЕ ПРИНЦИПЫ / КОНЦЕПЦИЯ "ОТДЕЛЕНИЯ В КАЧЕСТВЕ КОМПЕНСАЦИИ" / ПРАВО НАЦИЙ НА САМООПРЕДЕЛЕНИЕ / ТРЕХСТОРОННИЙ ФОРМАТ ПЕРЕГОВОРОВ / БАРХАТНАЯ РЕВОЛЮЦИЯ / МИНСКАЯ ГРУППА ОБСЕ / РЕФЕРЕНДУМ

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Խալաթյան Արտաշես

Սույն հետազոտության նպատակն է ուսումնասիրել Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո վեր հանել նոր կառավարության մոտեցումները հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ` ելակետ ընդունելով 2019թ․-ի մարտի 12-ին Հայաստանի Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը։ Այդ ելույթի հիմնական թեզերն էին բանակցային եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունն ու Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու հրամայականը։ Հետազոտությամբ փորձ է արվել տալ Արցախյան հակամարտությունում Հայաստանի կառավարության նոր տեսլականի հիմնավորումը՝ հիմք ընդունելով ներպետական ու միջազգային իրավական փաստաթղթերը՝ ՀՀ Սահմանադրությունը, ԵԱՀԽ-ի 1994թ․ բուդապեշտյան գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, 1994թ․ Բիշքեքի արձանագրությունը այլն։ Ի լրումն նշյալի՝ հետազոտությունը լուծել է նաև Հայաստանի վարչապետի ծրագրային ելույթի ծիրի ներքո Արցախյան հակամարտության կարգավորման հայանպաստ տարբերակի առաջադրման խնդիրը՝ հիմք ընդունելով ինչպես պատմաքաղաքական, այնպես էլ միջազգային-իրավական փաստարկները՝ 1921թ․ հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի անիրավաչափ որոշումն Արցախն Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ, 1988-1991թթ․ Ադրբեջանից Արցախի անջատման գործընթացի իրավաչափությունը ԽՍՀՄ օրենսդրության համատեքստում, այսպես կոչված «անջատում որպես փոխհատուցում» միջազգայոներն լեգիտիմ հայեցակարգը, որով բռնաճնշումների ենթարկվող ազգային փոքրամասնությունները կարող են հիմնավորել մայր պետությունից անջատվելու իրավաչափությունը այլն։ Հետազոտությունը մշակելիս օգտագործվել են պատմաիրավական, համեմատական, դիալեկտիկական գիտական մեթոդները։ Հեղինակի հիմնական եզրահանգումներն են Արցախյան հակամարտության կարգավորման նոր հայեցակարգի ձևավորման օրինաչափությունը, «տարածքներ խաղաղության կամ Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց» բանաձևի անթույլատրելիությունը, փոխզիջումների հնարավորությունը միայն Արցախի անկախությունն Ադրբեջանի կողմից ճանաչվելու դեպքում այն էլ փոխզիջումների շուրջ բանակցությունների իրականացումն Ադրբեջանի ու Արցախի միջև՝ միմյանց սահմանները դելիմիտացման դեմարկացման ձևով, Հայաստանի Արցախի հետագա քաղաքական ու տնտեսական զարգացման անհրաժեշտությունը բանակցային խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման նպատակով։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

SPROUTS OF NEW CONCEPT OF RESOLUTION OF THE ARTSAKH CONFLICT IN POSTREVOLUTIONARY ARMENIA

The aim of this research is to investigate the Artsakh conflict negotiation process after the Velvet revolution in Armenia and to reveal the approaches of the new Government to the regulation of the problem in the light of the program speech of Prime Minister Nikol Pashinyan at the joint session of Security Councils of Armenia and Artsakh, held in March 12, 2019. Particularly, main theses of that speech were restoration of tripartite format of negotiations and necessity to set aside Madrid principals. Afterwards the research sets the bases of new vision of the Government of Armenia, being grounded on internal and international legal documents: the RA Constitution, final document of the CSCE Budapest summit of 1994, the Bishkek protocol of 1994 etc. In addition to the aforementioned, within the scope of Prime Minister’s program speech a new version of pro-Armenian resolution of the conflict is proposed, based on historical-political and international legal arguments: illegal decision of RC(b)P Caucasus Bureau on transfer of Artsakh to Azerbaijan, legality of the process of secession of Artsakh from Azerbaijan of 1988-1991 in the context of the USSR legislation, the internationally legitimate concept of so-called “remedial secession”, which may serve as a basis for substantiation of newly emerged states of their split away from the parent state etc...The aim of this research is to investigate the Artsakh conflict negotiation process after the Velvet revolution in Armenia and to reveal the approaches of the new Government to the regulation of the problem in the light of the program speech of Prime Minister Nikol Pashinyan at the joint session of Security Councils of Armenia and Artsakh, held in March 12, 2019. Particularly, main theses of that speech were restoration of tripartite format of negotiations and necessity to set aside Madrid principals. Afterwards the research sets the bases of new vision of the Government of Armenia, being grounded on internal and international legal documents: the RA Constitution, final document of the CSCE Budapest summit of 1994, the Bishkek protocol of 1994 etc. In addition to the aforementioned, within the scope of Prime Minister’s program speech a new version of pro-Armenian resolution of the conflict is proposed, based on historical-political and international legal arguments: illegal decision of RC(b)P Caucasus Bureau on transfer of Artsakh to Azerbaijan, legality of the process of secession of Artsakh from Azerbaijan of 1988-1991 in the context of the USSR legislation, the internationally legitimate concept of so-called “remedial secession”, which may serve as a basis for substantiation of newly emerged states of their split away from the parent state etc. During elaboration of the research paper historical-legal, comparative and dialectical scientific methods have been used. The author’s main conclusions are: validity of formation of the new concept of regulation of the Artsakh conflict, voidness of the concept “terriotories in exchange to peace or interim status of Artsakh”, possibility of mutual cessions only in case of recognition of independence of Artsakh by Azerbaijan and conducting negotiations over mutual cessions between Azerbaijan and Artsakh in the form of delimitation and demarcation of boundaries of each other and necessity of further political and economical development of Armenia and Artsakh for the sake of maintenance of irreversibility of peaceful negotiation process.

Текст научной работы на тему «ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՍԱՂՄԵՐԸ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՍԱՂՄԵՐԸ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ*

ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆ

ՀՀ փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ, փաստաբան, հետազոտող, ԱԵԳՄՄ անդամ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Սույն հետազոտության նպատակն է ուսումնասիրել Արցախյան

հակամարտության բանակցային գործընթացը Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո և վեր հանել նոր կառավարության մոտեցումները հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ' ելակետ ընդունելով 2019թ.-ի մարտի 12-ին Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստումվարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը:

Այդ ելույթի հիմնական թեզերն էին բանակցային եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունն ու Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու հրամայականը: Հետազոտությամբ փորձ է արվել տալ Արցախյան

հակամարտությունում Հայաստանի կառավարության նոր տեսլականի հիմնավորումը' հիմք ընդունելով ներպետական ու միջազգային իրավական փաստաթղթերը' ՀՀ Սահմանադրությունը, ԵԱՀԽ-ի 1994թ. բուդապեշտյան գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, 1994թ. Բիշքեքի արձանագրությունը և այլն: Ի լրումն նշյալի' հետազոտությունը լուծել է նաև Հայաստանի վարչապետի ծրագրային ելույթի ծիրի ներքո Արցախյան հակամարտության կարգավորման հայանպաստ տարբերակի առաջադրման խնդիրը' հիմք ընդունելով ինչպես պատմաքաղաքական, այնպես էլ միջազգային-իրավական փաստարկները' 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի անիրավաչափ որոշումն Արցախն Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ, 19881991 թթ. Ադրբեջանից Արցախի անջատման գործընթացի իրավաչափությունը ԽՍՀՄ օրենսդրության համատեքստում, այսպես կոչված «անջատում որպես փոխհատուցում» միջազգայոներն լեգիտիմ հայեցակարգը, որով բռնաճնշումների ենթարկվող ազգային փոքրամասնությունները կարող են հիմնավորել մայր պետությունից անջատվելու իրավաչափությունը և այլն:

Հետազոտությունը մշակելիս օգտագործվել են պատմաիրավական, համեմատական, դիալեկտիկական գիտական մեթոդները:

Հեղինակի հիմնական եզրահանգումներն են Արցախյան հակամարտության կարգավորման նոր հայեցակարգի ձևավորման օրինաչափությունը, «տարածքներ խաղաղության կամ Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց» բանաձևի անթույլատրելիությունը, փոխզիջումների հնարավորությունը միայն Արցախի անկախությունն Ադրբեջանի կողմից ճանաչվելու դեպքում և այն էլ փոխզիջումների շուրջ բանակցությունների իրականացումն Ադրբեջանի ու Արցախի միջև' միմյանց սահմանները դելիմիտացման և դեմարկացման ձևով, Հայաստանի և Արցախի հետագա քաղաքական ու տնտեսական զարգացման անհրաժեշտությունը բանակցային խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման նպատակով:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 12.12.2019թ.:

է 07.10.2019թ., գրախոսվել' 30.10.2019թ., տպագրության

316

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Հիմնաբառեր' Արցախյան հակամարտություն, Մադրիդյան սկզբունքներ,

«անջատում որպես փոխհատուցում» սկզբունք, ազգերի ինքնորոշոման իրավունք, եռակողմ բանակցային ձևաչափ, Թավշյա հեղափոխություն, ԵԱՀԿ Մինսկի խումբ, հանրաքվե։

2018թ. տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը համընկել է տարածաշրջանային և ընդհուպ համաշխարհային մակարդակում գեոպոլիտիկ դինամիկ գործընթացների հետ, որոնք անհրաժեշտաբար իրենց ազդեցությունն են գործում միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքների նորմատիվ բովանդակության և կիրառման պրակտիկայի վրա, ինչպիսիք են' ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը։ Գնալով ավելի երևացող է դառնում, որ Երկրորդ աշխարահամարտից հետո ձևավորված աշխարհակարգը գտնվում է ակտիվ վերանայման փուլում, փոփոխվում կամ վերաիմաստավորվում են նախկին հայեցակարգերը և մոտեցումները, ինչը միջազգային համակարգի բոլոր սուբյեկտներից, այդ թվում Հայաստանից պահանջում է ներդնել քաղաքական, իրավական, մտավոր և այլ ռեսուրսներ' իրենց քաղաքականությունը նոր իրողություններին ներդաշնակեցնելու ուղղությամբ։

Բանակցային ձևաչափի և բանակցությունների բովանդակային վերանայման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կոնցեպտը.

2019թ. մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունեցավ ծրագրային ելույթ, որը կարելի է համարել Արցախյան հակամարտության կարգավորման նոր հայեցակարգի մշակման սկիզբ։

Իր ելույթում վարչապետը մասնավորապես, ասել է. «... 2018թ.-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո սա իմ առաջին այցն է Արցախի Հանրապետություն, և ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել' Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի' որպես հակամարտության հիմնական կողմի

ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար: (...) Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը: Բանակցությունների մինչև այժմ հայտնի շրջանակը, ըստ էության, ներառում են շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մեկից: Այդ բանակցություններում ներկայացված է Ադրբեջանը' ի դեմս նախագահ Ալիևի: Վերջինս, ի դեպ, ներկայացնում է նաև, ինչպես ինքն է ասում, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետև այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին և, հետևաբար, Ադրբեջանի նախագահին տվել են նաև իրենց ներկայացնելու լիազորություն, հետևաբար բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի ներկայությունն ապահովում է նաև ժամանակին Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների ներկայությունը:

Այդ բանակցություններում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետությունըս' ի դեմս երկրի վարչապետի, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ: Հետևաբար, Հայաստանի ժողովուրդը նույնպես ներկայացված է բանակցային գործընթացում:

Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության' բանակցային գործընթացում ներկայացված է նաև միջազգային հանրությունը: (...) Բայց գլխավոր

317

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

հարցը հետևյալն է' իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ, ինչպես որոշ դեպքերում ասվում է, Ղարաբաղի հայությանը: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ:

Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել՝ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, չի քվեարկում և, ուրեմն Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց շրջանակի մեջ: Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլև միջպետական և միջազգային հարաբերություևններում:

Ի դեպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը և այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա: Որևէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում:

Հաջորդ կարևորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետևյալն է՝ իսկ Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետևաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության: (...)»:

Վարչապետի սույն ելույթն ունի կարևորագույն իրավաքաղաքական նշանակություն: Նախ՝ ՀՀ Սահմանադրության 146-րդ և 152-րդ հոդվածների ուժով վարչապետը պետության արտաքին քաղաքականությունը մշակող հիմնական պաշտոնյան է, ում ի պաշտոնե ասված խոսքն ունի ոչ միայն քաղաքական, այլև ընդգծված իրավական նշանակություն: Վարչապետի՝ պաշտոնեական

կարգավիճակում հնչեցրած արտաքին-քաղաքական ցանկացած միտք, հայեցակարգ և այլ դրույթ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը: Հետևաբար, վարչապետի ելույթը, այն էլ որպես Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի ղեկավար պաշտոնատար անձ, որով

318

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

սահմանվում են Արցախյան հիմնախնդրի կարգավորման որոշակի սկզբունքներ, ունի սահմանադրաիրավական արժեք և ուժ։

Դառնալով վարչապետի նշյալ ծրագրային ելույթի բուն բովանդակությանը՝ կարելի է առանձնացնել հետևյալ թեզերը.

1. Արցախյան հակամարտության երկսուբյեկտ բանակցային ձևաչափը լեգիտիմ չէ, քանի որ բանակցություններին չի մասնակցում հակամարտության կողմի մանդատ ունեցող Արցախի ներկայացուցիչը.

2. Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչը բանակցությունների սեղանի մոտ չի կարող ներկայացնել Արցախը, քանի որ չի ընտրվել Արցախի ժողովրդի կողմից և, հետևաբար, չունի ժողովրդավարական մանդատ և լիազորություն հանդես գալ Արցախի ժողովրդի անունից.

3. Հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող Մադրիդյան

սկզբունքները ներկայիս բովանդակությամբ ունակ չեն կարգավորել

հակամարտությունը և խաղաղություն բերել կողմերին:

Ըստ էության, վարչապետ Փաշինյանը կարևորագույն քայլ է կատարում դեպի Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների բանակցային հայեցակարգի վերականգնում՝ որոշակի սրբագրումներով։ Անկախ ներքին քաղաքականությունում ունեցած ոչ միանշանակ դերակատարումանը' Արցախյան ճակատում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վարել է գաղափարապես ամենակայացած ու ռացիոնալ քաղաքականությունը: Նիկոլ Փաշինյանի, իսկ դրանից առաջ Սերժ Սարգսյանի կողմից իր իշխանության վերջին տարիներին վարված Արցախյան քաղաքականությունը փաստացի հիմք է ընդունել տերպետրոսյանական արտաքին-քաղաքական նվաճումները։ Մասնավորապես, Արցախյան հարցում հայկական դիվանագիտության ամենապատկառեյի ձեռքբերումներն էին 1994թ. մայիսի 8-9-ին Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից ստորագրված Բիշքեքյան արձանագրությունը

հրադադարի հաստատման վերաբերյալ, 1995թ. փետրվարի 6-ին ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագիրը, 1994թ. դեկտեմբերի 5-6-ի ԵԱՀԽ-ի (ներկայիս ԵԱՀԿ-ի) Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթն ու դրա հիման վրա 1995թ. մարտի 31-ին ԵԱՀԿ Ավագ պաշտոնատար անձանց կողմից ընդունված փաստաթուղթը, որով Արցախը ճանաչվել է հակամարտության կողմ:

Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների իրավաչափ ձևաչափի վերականգնումը խիստ կարևոր է հակամարտության արդար հանգուցալուծման համար, քանի որ բանակցությունների ձևաչափը կանխորոշում է բանակցային գործընթացի բովանդակային ու կառուցակարգային ուղենիշները և, ըստ այդմ, ուղղակիորեն ազդում է Արցախյան հակամարտության իրավական ու քաղաքական առանձնահատկությունների ճիշտ ընկալման և արձանագրման վրա:

Իր ինքնորոշման իրավունքի ճանաչման համար պայքարող Արցախի ժողովրդի պահանջների լեգիտիմության առաջնային նախապայմանը պահանջատիրոջ կարգավիճակի ամրագրումն է' հակամարտության ու բանակցությունների լիիրավ մասնակցի ձևով: Եթե Արցախը de jure չի մասնակցում բանակցություններին, դրանով իսկ միջազգայնորեն կասկածի տակ է առնվում հայկական երկրորդ պետության սուբյեկտությունը, ինչը համապատասխանաբար թուլացնում է Արցախի ինքնորոշման իրավունքի պահանջատիրության դիրքերը: Հետևաբար Արցախյան հիմնահարցի հայանպաստ լուծման ուղղությամբ առաջնային քայլերից մեկն իրավամբ պետք է լինի բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնումը, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության քայլերն ի ցույց են դնում Հայաստանի

Հանրապետության սույն հանձնառությունը: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն այս հարցում որդեգրել է բավական ճկուն մոտեցում, որն արտացոլում է միջազգային

319

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

հարաբերություններում պետությունների իշխանությունների իրավահաջորդության փաստը, ինչպես նաև «կեղտոտ սպիտակեղենը» դուրս չի հանում: Մասնավորապես, Փաշինյանն Ադրբեջանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնում է թերևս «երկաթյա» փաստարկ, որը հատկապես հոգեհարազատ պետք է լինի համանախագահող պետություններից ժողովրդավարական աշխարհը ներկայացնող ԱՍՆ-ին և Ֆրանսիային, այն է՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները՝ նախագահը, վարչապետը կամ արտաքին գործերի նախարարը չեն ընտրվել կամ որևէ կերպ չեն նշանակվել Արցախի ժողովրդի կամահայտնության հիման վրա, հետևաբար չեն կարող ներկայացնել Արցախի ժողովրդին բանակցային գործընթացում: Այդպիսով մի կողմից' փորձ է արվում Արցախյան հակամարտության լուծման հնարավոր ուղիներն աղերսել ժողովրդավարության հայեցակարգի և ժողովրդավարական ընթացակարգերի հետ' հաշվի առնելով, որ նման մոտեցումը մեծ հավանականությամբ ընկալելի կլինի ԵԱՀԿ Սինսկի խմբի երեք միջնորդ պետություններից առնվազն երկուսի համար, իսկ մյուս կողմից' Հայաստանն ավելորդ չի ծանրանում Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին թույլ տրված արտաքին քաղաքական սխալի վրա, քանզի բոլոր դեպքերում դա հայկական կողմերի և, նախևառաջ, Հայաստանի Հանրապետության որոշումն էր, և եթե մենք ունենք ինչ-որ մեկին մեղադրելու ցանկություն, ապա պետք է մեղադրենք միմիայն այն ժամանակվա իշխանությանը, իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից խոցելի են դառնում բացառապես հայկական զույգ պետությունները: Այսինքն' վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավիճակը ներկայացնում է ոչ թե որպես status quo ante-ն վերադարձնելու իրավաչափության հիմնավորում, այլ ցույց է տալիս, որ պարզապես չի կարող ներկայացնել Արցախը, քանի որ նման իրավասություն չունի, և Արցախի մասով իր որևէ պայմանավորվածություն լեգիտիմ չի կարող լինել: Հարկ է նշել, որ այսպես կոչված փաստացի պետությունների միջազգային ճանաչման հարցում

ժողովրդավարությունը մեծ դեր է կատարում' թե' այդ պետությունների ինստիտուտների կազմավորման և գործունեության և թե' չճանաչված

պետությունների կարգավիճակի որոշման բանակցային գործընթացի ժողովրդավարական բնույթի իմաստով511: Տեղին է հիշատակել, որ Կոսովոյի գործով ՍԱԿ-ի միջազգային դատարանի 2010թ. հուլիսի 22-ի խորհրդատվական եզրակացությամբ ընունվում է այն չճանաչված պետական միավորի անկախության իրավաչափությունը, որտեղ գործում են ժողովրդավարական ընթացակարգով ձևավորված ինստիտուտներ, որպիսի կանոնը նաև ունի միջազգային իրավական սովորույթի կարգավիճակ512:

Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ ծրագրային ելույթի երրորդ հիմնական թեզը բանակցային սեղանին դրված կարգավորման ծրագրի՝ Սադրիդյան սկզբունքների հիմնադրույթների էության բացահայտման անհրաժեշտությունն է: Վարչապետը փաստում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարակերպ են ընկալում կարգավորման սկզբունքները, իսկ առանց ընկալման չափանիշների համադրելիության' հնարավոր չէ հաջողության հասնել: Փաստացի Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է առնում Սադրիդյան սկզբունքների կենսունակությունը, որոնք ոչ միայն հայանպաստ չեն, այլև փաստացի հակոտնյա են Արցախյան հակամարտության բուն էության հետ և չեն արտացոլում ազգերի ինքնորոշման սկզբունքի նորմատիվ բնույթից բխող Արցախի ժողովրդի կենսական իրավունքը որոշելու քաղաքական ճակատագիրն ու պատկանելությունը: Պարզ է, որ վարչապետը դիվանագիտական լեզվաբանություն

511 Տե'ս նաև V. Kopecek, T. Hoch, V. Baar De Facto States and Democracy: The case of Abkhazia, Bulletin of Geography. Socio-economic Series / No. 32 (2016): 85-104.

512 Տ ե ս Advisory Opinion on the Accordance with International Law of Unilateral Declaration of Independence in Respect of Kosovo, 410,20, (I.C.J. 2010), A. Cassese, Self-Determination of Peoples. Cambridge: University Press,1995, pp. 112-118

320

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

կիրառելով' փորձ է անում միջազգային հանրությանը հղել հենց այս հաղորդագրությունը, քանի որ Մադրիդյան սկզբունքների բովանդակությունը բավականին որոշակի է և տարակարծության տեղիք չի տալիս՝ Արցախի հայտնի յոթ շրջանների վերադարձ Ադրբեջանին (անգամ ոչ թե չեզոք գոտու հայտարարում, այլ այդ շրջանների ուղղակի վերադարձ Ադրբեջանի իրավազորությանը), փախստականների վերադարձ Արցախ (խոսքը վերաբերում է նախևառաջ ադրբեջանցիներին) և Արցախին միջանկյալ կարգավիճակի տրամադրում՝ գործնականում անորոշ ժամանակ անց հանրաքվե անցկացնելու խոստման դիմաց, ինչպես նաև հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայում513։ Ավելորդ չէ ընդգծել, որ հակամարտության կարգավորման նման սցենարի գոյությունը որոշ չափով պայմանավորված է նաև բանակցային աղճատված ձևաչափով, երբ Արցախի չմասնակցելը կարգավորման բանակցություններին առնվազն ստեղծել է բացասական ֆոն՝ ձևավորելով կարծիք, որ Արցախյան հակամարտությունը ոչ թե ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա սկսված կոնֆլիկտ է Արցախի ու Ադրբեջանի միջև, որի ամենաարդյունավետ հանգուցալուծումը կարող է համարվել Արցախի անջատման միջազգային ճանաչումը, այլ տարածքային վեճ է Ադրբեջանի ու Հայաստանի միջև, իսկ այդպիսի պայմաններում տարածքային ամբողջականության սկզբունքին կարող է տրվել գերակայություն։ Պատահական չէ, որ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը փաստացի պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունների եռակողմ ձևաչափը վերականգնելու

հայտարարություններին՝ նշելով, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է որոշվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից՝ բանակցությունների միջոցով514։ Ռուսաստանցի պաշտոնյայի շուրթերով հնչող՝ Ռուսաստանի պաշտոնական տեսակետն արտացոլում է հայկական կողմի՝ ավելի քան քսան տարվա վաղեմության դիվանագիտական մեծ սխալի հետևանքով բանակցային գործընթացում ձևավորված արատավոր իներցիան, երբ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի աղճատման հետևանքով ձևախեղվել է նաև Արցախյան կոնֆլիկտի էության վերաբերյալ միջազգային հանրության առնվազն մի մասի պատկերացումը։ Արդյունքում լուրջ վտանգներ են առաջանում Հայաստանի համար, որ նման պայմաններում ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորից կարող է վերածվել հակամարտության միակ հայկական կողմի, որն իրականացնում է անեքսիոն քաղաքականություն, ինչը, բնականաբար, իրականությանը չի համապատասխանում և հակոտնյա է Արցախյան հակամարտության նախապատմությանն ու բովանդակությանը։

Թավշյա հեղափոխության հետևանքով Հայաստանի ժողովրդավարացման գործընթացների աշխուժացումը և, մասնավորապես, համազգային ընդգրկում ունեցող լեգիտիմ իշխանության ձևավորումը պարարտ հող են ստեղծել Արցախյան հակամարտության բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման և հանուն միջազգային իրավունքի նորմերին հակասող կարգավորման փիլիսոփայության փոփոխության՝ դիվանագիտական պայքար մղելու համար, ինչը գիտակցում է նաև

Տե'ս Մադրիդյան սկզբունքներ- ամբողջական տեքստ, Հայկական

ուսումնասիրությունների «Անի» կենտրոն: https://www.aniarc.am/2019/01/25/madrid-principals-

armenian-text/:

514 Տե'ս Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով. Մարիա Զախարովա, 09.08.2019թ., https://www.tert.am/am/news/2019/08/09/Zakharova/3068154:

321

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Հայաստանի նոր կառավարությունը և վարչապետի, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց ձեռամբ ձեռնամուխ է եղել նշված նպատակների իրականացմանը515։

Արցախյան հակամարտության հայանպաստ կարգավորման հիմքերը:

Արցախյան հակամարտության կարգավորման օպտիմալ տարբերակի փնտրտուքը շարունակվում է շուրջ 30 տարի։ Բանակցային սեղանին հերթով հայտնվել են ամենատարբեր առաջարկներ, որոնք, սակայն, ունեցել են միևնույն անփառունակ ճակատագիրը։ Այսօր նման վիճակում են հայտնվել նաև այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները։ Վերջիններս ոչ միայն չեն արտահայտում Արցախյան հակամարտության բուն էությունը և միջազգային-իրավական իմաստով խոցելի են, այլև Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության և հատկապես Քառօրյա պատերազմից հետո պարզապես սպառնալիք են Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար։ Սույն համատեքստում, թերևս, հարկ է անդրադառնալ Արցախյան հակամարտության միջազգային-իրավական ասպեկտներին, քանի որ դրանք իրավամբ պետք է հանդիսանան հայկական կողմի բանակցային ռազմավարության հիմքը։

Արցախյան հակամարտության իրավական հիմնասյունն ազգերի ինքնորոշման իրավունքն է։ Ընդ որում, ինքնորոշման իրավունքը, ըստ մեզ, Արցախի պարագայում պետք է փաստարկվի երկու ուղղությամբ։ Նախ՝ պետք է հատուկ ուշադրություն դարձվի նախընթաց պատմական իրողություններին, սակայն ոչ թե վերացական «պատմական ճշմարտության», այլ որոշակի վերաբերելի իրավաքաղաքական փաստերի համատեքստում։ Ստորև ներկայացնում ենք այդ փաստերը։

1. Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության Կովկասի բյուրոյի 1921թ.-ի հուլիսի 5-ի որոշումն Արցախն Ադրբեջանի իրավասությանը փոխանցելու վերաբերյալ առոչինչ է, քանի որ տվյալ ժամանակաշրջանում Հայաստանը, լինելով խորհրդայնացված, այդուհանդերձ իրավաբանորեն անկախ պետություն էր, և այլ պետության իշխող կուսակցության որևէ մարմին իրավասու չէր որոշում ընդունելու երրորդ պետությանը վերաբերող տարածքային խնդիրն այս կամ այն կերպ լուծելու վերաբերյալ։ Իսկ հայտնի է, որ Արցախյան հակամարտության ձևավորման սկզբնապատճառը հենց Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության նշյալ ոչ իրավաչափ որոշումն էր։

2. Արցախի ժողովուրդը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 1991թ. -ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեում գերակշիռ մեծամասնությամբ «կողմ» քվեարկեց անկախությանը, ընդ որում, Արցախի ժողովրդի կամահայտնության արտահայտումը համապատասխանում էր ԽՍՀՄ-ի օրենսդրությանը։ Ի մասնավորի, ԽՍՀՄ-ից անջատվելու մասին օրենքի 3-րդ հոդվածը ԽՍՀՄ-ից անջատվելու հնարավորություն էր տալիս ոչ միայն միութենական հանրապետություններին, այլև վերջիններիս կազմում գտնվող ինքնավարություններին, որպիսին Արցախն էր' ունենալով Ադրբեջանի ինքնավար մարզի կարգավիճակ։ Եթե ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող հանրապետությունները դուրս էին գալիս ԽՍՀՄ-ի կազմից, դրանց կազմի մեջ մտնող ինքնավարություններն իրավունք ունեին որոշելու' մնու՞մ են ԽՍՀՄ-ի, թե՞ Ադրբեջանի կազմում, ինչպես նաև ազատ էին որոշելու իրենց իրավական կարգավիճակն ընդհանրապես' ներառյալ անկախությունը թե' ԽՍՀՄ-ից և թե' ԽՍՀՄ-ից անջատվող հանրապետությունից։

3. Ադրբեջանը, 1991 թ.-ի օգոստոսի 30-ին ընդունելով պետական անկախության մասին սահմանադրական ակտը, վերջինիս 4-րդ հոդվածով հռչակել է, որ հանդիսանում է Ադրբեջանի 1918-1920թթ.-ի Հանրապետության իրավահաջորդը,

515 Տե'ս Մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք. Վանեցյանը՝ Արցախում, https://www.civilnet.am/news/2019/03/01/:

322

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

սակայն Խորհրդային Ադրբեջանի սահմաններով: Ադրբեջանը փաստացի հայտարարել է ինչպես Ադրբեջանի Առաջին, այնպես էլ Երկրորդ Հանրապետությունների իրավահաջորդության մասին, ինչը հակասում է միջազգային իրավունքի և' պայմանագրային, և' սովորութային նորմերին: Այսպես' Պայմանագրերի վերաբերյալ պետությունների իրավահաջորդության մասին 1978թ.-ի Վիեննայի կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն' իրավահաջորդությունը չի ազդում գործող սահմանների և պայմանագրով նախատեսված սահմանային ռեժիմի վրա: Այսինքն' նորաստեղծ պետությունը, որն անջատվել է «մայր» պետությունից, պարտավոր է ճանաչել իրավանախորդ պետության սահմանները և սահմանային ռեժիմը: Հետևաբար, եթե Ադրբեջանն իրեն ճանաչում է Ադրբեջանի Առաջին Հանրապետության իրավահաջորդ, ուրեմն պարտավոր է ճանաչել այդ պետության սահմանները, որոնք երբևէ չեն ներառել Արցախը: Չնայած Ադրբեջանը չի հանդիսանում նշված կոնվենցիայի կողմ, սակայն մեջբերված կանոնը կազմում է նաև միջազգային սովորութային իրավունքի նորմ, ուստի ունի համապարտադիր նշանակություն պետությունների միջազգային համայնքի բոլոր անդամների համար:

Ազգերի ինքնորոշման իրավունքի փաստարկման երկրորդ ուղղությունը հայկական կողմի համար պետք է լինի այսպես կոչված «անջատում որպես փոխհատուցում» հայեցակարգը, որն առավել հայտնի է «remedial secession» անգլալեզու անվանմամբ: Վերջինիս էությունն այն է, որ եթե որևէ պետության կազմում կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնությունը ենթարկվում է հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների, ինչպիսիք են' կյանքի իրավունքը, սեփական լեզուն, սովորույթները, ավանդույթները պահպանելու, «մայր» պետության կառավարմանը մասնակցելու, սեփականության իրավունքները և այլն, որոնք այս կամ այն կերպ կազմակերպված են «մայր» պետության կողմից և կրում են համակարգված բնույթ, իրավազրկվող ազգային հանրույթը կարող է իրացնել իր ինքնորոշման իրավունքը' ինքնավարության կամ ընդհուպ անջատման ձևով: Միջազգային

իրավունքի մի շարք հեղինակավոր մասնագետներ գտնում են, որ «անջատում որպես փոխհատուցում» ինստիտուտն ունի սովորութային իրավական նորմի կարգավիճակ516: Միջազգային իրավունքի մասնագետ, ներկայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կարծիքով այսօր ձևավորվում է միտում տարանջատելու «անջատում որպես փոխհատուցում» կամ «արդյունավետ անջատում» կոնցեպտը' որպես ազգային փոքրամասնության նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետևանքով «մայր» պետությունից անջատման հիմք ինքնորոշման իրավունքի հիմքով անջատման դեպքերից517:

Հատկանշական է, որ արտաքին ինքնորոշման այս նոր ձևավորվող կոնցեպտի իրավաչափության և Արցախի նկատմամբ դրա կիրառելիության իրատեսականության մասին խոսել է նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը' նշելով հետևյալը. «Կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար, բացի Մադրիդյան սկզբունքներում ամրագրված ինքնորոշման հանրաքվեի գաղափարի հետապնդումից, հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաեւ Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարեւոր մի այլ կռվան: Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին, որի էությունը հետեւյալն է: Երբ

516 Տե'ս Cassese A., նշվ.աշխ., նույն տեղում:

517 Տե'ս Khalatyan A. Nagorno-Karabakh Conflict in light of the ICJ’s advisory Opinion on Kosovo: Whether the Nagorno-Karabakh Case Meets the Criteria Elaborated by the UN Court, 2011, https://law.aua.am/files/2012/02/Artashes_Khalatyan.pdf, p. 21:

323

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

որեւէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից: (...):

Դարաբաղյան խնդրի կարգավորման հարցում «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման կարեւորությունն այնքան մեծ է, որ հայկական կողմի դիվանագիտությունն իրավունք չունի այն անտեսել:»518:

Ըստ էության, ազգերի ինքնորոշման իրավունքը փաստացի հանգում է ազգային փոքրամասնության իրավունքին մասնակցելու «մայր» պետության քաղաքական որոշումների կայացմանը, պահպանել իր կոլեկտիվ ինքնությունը և անհատապես իր անդամների համար իրացնել տվյալ պետության Սահմանադրությամբ նախատեսված բոլոր իրավունքները, որոնք գործում են այդ երկրի քաղաքացիների համար: Եթե «մայր» պետությունը շարունակաբար և համակարգված խախտում է ազգային հանրույթի այդ իրավունքները' վերացնելով տեղական ինքնակառավարման ինստիտուտները կամ ձևախեղելով դրանց կազմավորման կարգը (տեղական ընտրություններում կենտրոնական իշխանությանը հավատարիմ անձանց «հաղթանակի» ապահովում, տեղական էյիտայի ազդեցիկ ներկայացուցիչների և քաղաքական գործիչների կաշառում, ահաբեկում և այլն), կազմակերպելով էթնիկ զտումներ կամ ազգային, լեզվական կամ կրոնական հիմքով հետապնդումներ, փակելով ազգային ուսումնական հաստատությունները և կատարելով նմանատիպ այլ գործողություններ, որոնք ձեռք են բերում պետական քաղաքականության բնույթ, նման ազգային հանրույթով կոմպակտ բնակեցված տարածքի մնալը «մայր» պետության ինքնիշխանության ներքո վերածվում է հումանիտար լրջագույն խնդրի, երբ խոսք է գնում հազարավոր կամ միլիոնավոր մարդկանց կյանքի և բնականոն կենսագործունեության վտանգվածության մասին: Այդպիսի դեպքերում արտաքին ինքնորոշումը կամ անջատումը դիտվում է որպես «սանկցիա» իրավախախտ «մետրոպոյիայի» նկատմամբ, իսկ տուժած ազգային փոքրամասնությունն այդպիսով ստանում է «փոխհատուցում»' անկախության կամ այլ պետությանը (որպես կանոն ազգային կազմով նույնական) միանալու ձևով519:

Սույն համատեքստում հարկ է նշել, որ ժամանակակից աշխարհում խիստ կարևոր է հաշվի առնել նաև «մայր» պետության և անջատման համար պայքարող կոմպակտ ազգային փոքրամասնության քաղաքակրթական ու մշակութային արժեքների հարաբերակցությունը: Ներկայում գործող միջազգային իրավակարգում, որը հիմնված է լիբերալ ժողովրդավարական նորմերի ու արժեքների վրա, պետության լեգիտիմության առաջնային տարրն անձնական ու կոլեկտիվ իրավունքների հարգումն ու պաշտպանությունն է' թե’ ներպետական մակարդակում և թե' միջազգային հարաբերություններում: Ազգային փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ հարգանքը և դրանց պաշտպանությունը կազմում են ժամանակակից լեգիտիմ պետության առաջնային բաղադրիչներից մեկը: Եթե պետությունը որպես ազգային քաղաքականություն խախտում է էթնիկ, լեզվական կամ կրոնական փոքրամասնության իրավունքները' կոլեկտիվ ու անհատական մակարդակներում, այդ պետությունն այսպես թե այնպես խոտանում է իր միջազգային լեգիտիմությունը, ինչի հետևանքով իր

518 Տե'ս Տեր - Պետրոսյան Լ, Մադրիդյան սկզբունքներով ամրագրված է Արցախի ժողովրդի՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքը, Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոն, 2016, https://www.aniarc.am/2016/05/08/levon-ter-petrosyan-nk-recognize-or-not-article-may-6/:

519 Տե’ս նաև Samuelian, T. , J. Legal Aspects Of Artsakh’s Self-Determination In The Context Of Contemporary International Legal Challenges: Before And After. Kosovo. Yerevan: 2010:

324

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

տարածքի անձեռնմխելիության պահանջը դառնում է խոցելի: Հետևաբար,

Կատալոնիայի' Իսպանիայից անջատվելու պահանջը չի արժանանում միջազգային առաջադեմ հանրության բավարար աջակցությանը, իսկ Կոսովոյի, Արևելյան Թիմորի և Հարավային Սուդանի դեպքում ակնհայտ է քաղաքակիրթ աշխարհի համակրանքն ազգային, լեզվական ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, որոնք ենթարկվել են հետապնդումների, էթնիկ զտումների և իրենց հիմնարար իրավունքների այլ զանգվածային խախտումների520։ Նշված դեպքերում ազգային փոքրամասնությունները հանրաքվեի միջոցով հաջողությամբ անջատվել են «մայր» պետություններից և հիմնադրել են իրենց անկախ պետականությունը, որն ընդհանուր առմամբ ճանաչվել է միջազգային հանրության կողմից կամ գտնվում է ճանաչման փուլում։

Հարկ է նշել, որ միջազգային իրավական ակտերով բավականին հստակորեն նախատեսված է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման քննակվող դրսևորումը: Մասնավորապես Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների 1966թ. միջազգային դաշնագրի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն' բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի շնորհիվ նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն իրականացնում են իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը: Իսկ 1970թ.-ի Միջազգային իրավունքի սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան' պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության մասին հռչակագրով ՄԱԿ-ի անդամ-պետությունները պարտավորվում են զերծ մնալ ժողովուրդների ինքնորոշման, ազատության ու անկախության իրավունքների իրացումը բացառող ցանկացած ուժային գործողությունից: Ընդ որում, նշված Հռչակագրով պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը չի ճանաչվում որպես գերակայություն ինքնորոշման իրավունքի նկատմամբ, քանի որ պետությունների տարածքային ամբողջականությունը պաշտպանության տակ է առնվում* պայմանով, որ պետությունները կպահպանեն Հռչակագրի դրույթները, որոնցից մեկը հենց վերոնշյալ կանոնն է պետությունների կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի պահպանության պարտականության մասին: Վերջինիս խախտման դեպքում իրավախախտ պետությունից ազգային փոքրամասնության անջատումը կարող է դիտվել իրավաչափ521: Սույն Հռչկակագիրը կարևոր է այնքանով, որ ուղղակիորեն հենվում է ՄԱԿ-ի կանոնադրության վրա և, ըստ էության, զարգացնում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները' այդպիսով մեծապես ազդելով պետությունների շարունակական վարքագծի մոդելավորման վրա: Կարելի է անգամ եզրակացնել, որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ազգերի ինքնորոշման սկզբունքը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել նաև սույն Հռչկակագրի դրույթները:

Ազգային հանրույթի անկախության վերոնշյալ հիմքն ունի ոչ միայն տեսական հիմնավորում, այլև արդեն իսկ կիրառվել է պրակտիկայում: Խոսքը վերաբերում է Հարավսլավիայից Կոսովոյի անջատման գործընթացին, ինչպես նաև Արևեւյան Թիմորի և Հարավային Սուդանի անկախությանը, համապատասխանաբար Ինդոնեզիայից ու Սուդանից: Մասնավորապես Կոսովոյի հակամարտության կարգավորման 6 միջնորդ պետությունների' ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ռուսաստանի կողմից 31.01.2006թ.-ին Լոնդոնում ստորագրված հռչակագրից հետևում է, որ նշված պետությունները ներառող այսպես կոչված Կոնտակտային խումբը ճանաչում է մարդու իրավունքների ոտնահարումը, ինչպես, օրինակ, էթնիկ զտումները

0 Ներկայում Կոսովոն ճանաչվել է 111, Արևելյան Թիմորը' 31, Հարավային Սուդանը' 132 պետության կողմից:

521 Տե'ս նաև Pechalova T. Remedial secession as a right of self-determination: The cases of Kosovo and Abkhazia, Tilburg University, 2017, p. 31

325

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Կոսովոյում որպես ավանաբնակ երկրամասի վերջնական կարգավիճակը որոշելու հարցում էական գործոն522: Արտաքին ինքնորոշումը և, մասնավորապես,

«արդյունավետ անջատումը» որոշակի չափանիշների բավարարելու պարագայում չի ժխտում նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանը Կոսովոյի անկախության հռչակման իրավաչափության վերաբերյալ իր խորհրդատվական եզրակացության մեջ՝ մասնավորապես ընդգծելով, որ տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին523։ Ստացվում է, որ ՄԱԿ-ի դատարանը տարածքային ամբողջականության սկզբունքը դիտարկում է միայն որպես միջպետական հարաբերություններում ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արգելքի իրավական երաշխիք, ինչը նշանակում է, որ եթե խոսքը վերաբերում է իր ինքնորոշման համար պայքարող ազգային փոքրամասնության և «մայր» պետության միջև հակամարտությանը, տարածքային ամբողջականության սկզբունքը չի գործում։

Ակնհայտ է, որ Արցախյան հիմնահարցը ևս լիովին կարող է կարգավորվել «remedial secession»^ սկզբունքով: Այսպես, 1921թ. -ի հուլիսի 5-ին Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության կովկասյան բյուրոյի ոչ օրինակարգ որոշումից հետո, երբ Արցախն ինքնավարության կարգավիճակով մտավ Սովետական Ադրբեջանի կազմ, վերջինիս իշխանության մակարդակով սկսվեց արցախահայերի իրավունքների խտրական ու համակարգված ոտնահարման գործընթացը: Նախ' չնայած Արցախն Ադրբեջանին միացվելու ժամանակ Արցախի տարածքն ավելի ընդարձակ էր և ներառում էր մասնավորապես Շահումյանի և ներկայիս Բերձորի ու Քարվաճառի շրջանները, ինչպես նաև որոշ այլ բնակավայրեր, Ադրբեջանի կողմից կատարվեցին վարչատարածքային կամայական փոփոխություններ և վերաբնակեցումներ, որոնց միջոցով փորձ էր արվում փոքրացնել հայկական տարածքային միավորի մակերեսը, կտրել Արցախի ցամաքային կապը Հայաստանի հետ' այն վերածելով անկլավի, ինչպես նաև փոխել Արցախի ազգային կազմի կառուցվածքը: Արդյունքում Քարվաճառի ու Բերձորի տարածքում ստեղծվեց Քրդական գավառը («Կարմիր Քուրդիստան»)' Լաչին (Բերձոր) վարչական կենտրոնով: 6 տարի անց' 1929 թ.-ին, Քրդական գավառը

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

լուծարվեց, իսկ այն կազմող տարածքները դարձան Ադրբեջանական ԽՍՀ առանձին վարչական միավորներ524: Շուրջ 70 տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանության կողմից Արցախում փակվել են բազմաթիվ հայկական եկեղեցիներ ու դպրոցներ, ազգային պատկանելության համար Արցախի հայերը ենթարկվել են հետապնդումների, սահմանափակվել է Արցախի վարչական մարմիններում ազգությամբ հայերի' աշխատանքի անցնելու հնարավորությունը, անդառնալի վնաս է հասցվել Արցախում գտնվող հայկական բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններին: Ընդ որում, Ադրբեջանի այդ հայատյաց քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս: Հիշենք թեկուզ 2005-2006թթ.-ին Նախիջանում հայկական խաչքարերի քանդման քստմնելի դեպքը: Սրան զուգահեռ' Ադրբեջանի կողմից հնարավոր բոլոր միջոցներով

արգելակվում էր Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը, որի թաքնված նպատակն էր ստիպել հայերին' լքելու իրենց հայրենի կենսատարածքը' այդպիսով հայաթափելով Արցախը: Արցախահայությունը բազմիցս դիմել է Ադրբեջանի ու Խորհրդային Միության կենտրոնական իշխանությանը' վարվող քաղաքականությանը վերջ տալու պահանջներով, սակայն ապարդյուն: 20.02.1988թ.,-ին ոգևորված գորբաչովյան

բարեփոխումների քաղաքականությամբ' Արցախի մարզային և Շահումյանի

շրջանային խորհուրդները համատեղ որոշում են ընդունում դիմել Հայաստանի ու

522 Տե ս Morag G., From Province to Protectorate to State? Speculation on the Impact of Kosovo" s Genesis upon the Doctrines of International Law”. German Law Journal. 8 (2007): 1-20

523 Տ ե ս Advisory Opinion on the Accordance with International Law of Unilateral Declaration of Independence in Respect of Kosovo, 141,32, (I.C.J. 2010), para. 51, 56, 80.

524 Տե'ս Լեռնային Ղարաբաղ, 1921-1988թ . , http://www.nkr.am/hy/karabakh-in-soviet-period

326

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Ադրբեջանի գերագույն խորհուրդներին' Արցախը Հայաստանի միացնելու

խնդրանքով: Ադրբեջանն արցախահայության այս քաղաքական դիրքորոշմանը պատասխանում է հայկական տարրի լայնածավալ էթնիկ զտումներով և հայերի զանգվածային արտաքսումներով, որոնք տեղի էին ունենում ինչպես Արցախում, այնպես էլ Ադրբեջանի ամբողջ տարածքում՝ Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և այլուր։ Ադրբեջանական բացահայտ հայատյաց շովինիստական քաղաքականությունը գնալով ուժգնանում է՝ ի վերջո վերածվելով իր ինքնորոշման իրավունքի համար պայքարող արցախահայության դեմ պատերազմի սանձազերծման։ Արդյունքում 1991 դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հռչակում է իր անկախությունը։ Անկախությանը «կողմ» է քվեարկել Արցախի բնակչության ընդհանուր թվի 82,2 տոկոսը։ Ընդ որում, հանրաքվեն կազմակերպվել է ԽՍՀՄ-ի օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ օտարերկրյա դիտորդների ներկայությամբ525։

Ադրբեջանի կողմից արցախահայության հիմնական իրավունքների

համակարգված և խտրական ոտնահարման շարունակականության մասին ցցուն կերպով խոսում է 2016թ.-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված Քառօրյա պատերազմը, որն ուղեկցվեց հակառակորդի կողմից հայ զինվորների նկատմամբ կատարված մի շարք պատերազմական հանցագործություններով։

Այսպիսով, ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Խորհրդային Միության գոյության ընթացքում և դրանից հետո վարվել է Արցախի հայաթափման, արցախահայության հիմնարար իրավունքների ոտնահարման, անգամ ժխտման քաղաքականություն, որի նպատակն էր քաղաքականապես մեկուսացնել Արցախի հայ մեծամասնությանը՝ պայմաններ ստեղծելով հայերի զանգվածային արտագաղթի համար։ Նման պայմաններում Ադրբեջանի կազմում Արցախի հետագա մնալն իրական վտանգ էր ստեղծում արցախահայության ֆիզիկական գոյության և հետագա զարգացման համար։ Ուստի առկա են բոլոր իրավական նախադրյալները «անջատում' որպես փոխհատուցում» հայեցակարգի հիման վրա Արցախի անկախության փաստը միջազգային հարթակներում հիմնավորելու և հարցը բանակցային օրակարգում ներառելու համար։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստարկման վերոնշյալ երկու ուղղությունները կարող են լիարժեքորեն փոխլրացնել միմյանց, և հայկական կողմերը պետք է գտնեն դրանք շաղկապելու արդյունավետ ձևերը։ Օրինակ' միջազգային իրավունքի մի շարք մասնագետներ «անջատում որպես փոխհատուցում» ինստիտուտի կիրառման հիմք են համարում նաև տվյալ ազգային հանրույթի բնակեցրած տարածքի գրավումը, բռնակցումը կամ անիրավաչափ այլ միացումը ներկայիս «մայր» պետությանը, քանի որ այդպիսով խախտվում է այդ ազգային հանրույթի ինքնորոշման իրավունքը526։ Սույն տրամաբանության' Արցախյան հիմնահարցի վրա պրոյեկտելու դեպքում կարելի է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման սկիզբ և «անջատում որպես փոխհատուցում» կոնցեպտի կիրառման հիմք համարել Բոլշևիկյան կուսակցության 1921 թ.-ի հուլիսի 5-ի ապօրինի որոշումն Արցախն Ադրբեջանին միացնելու մասին։ Բոլոր դեպքերում հայկական դիվանագիտությունը պետք է փորձի կիրառել համալիր մոտեցում և սինթեզել Արցախյան հակամարտության հայանպաստ լուծման համար կարևոր բոլոր կռվաններն ու հիմքերը' մշակելով Արցախյան հիմնահարցի բանակցություններում լայն իմաստով հայկական կողմի նոր ռազմավարությունն ու մարտավարությունը։

525 Տ ե ս ն աև Sargsyan R. , Remedial Secession and Justice-Based Legitimacy: Assessing the Cases of South Sudan and Nagomo Karabakh, Central European University, 2013, p. 35, Khalatyan A. նշվ • աշխ. , էջ 19, file:///C:/Users/Admin/Downloads/sargsyan_rima.pdf:

526 Տ ե ս Norman W. The Ethics of Secession as a Regulation of Secessionist Politics”, Oxford University Press, 1998, p. 41

327

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Արցախյան հակամարտության կարգավորման նոր ճանապարհային քարտեզը:

Արցախյան ազատամարտից հետո անցել է արդեն շուրջ 25 տարի, սակայն հիմնախնդրի հանգուցալուծումը գնալով դառնում է ավելի մշուշոտ։ Հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ տարիների ընթացքում հավաքական հայկական կողմի դիրքերը, որոնք a priori պետք է լինեին ամուր՝ որպես պատերազմում առավելության հասած սուբյեկտի, գնալով թուլացել են։ Սույն պարադոքսալ երևույթի առաջին բացատրությունը գտնվում է երկու՝ քաղաքական ու հոգեբանական տիրույթներում։ Հայաստանի և Արցախի քաղաքական էլիտաները հետպատերազմյան բանակցություններում ի սկզբանե ընտրեցին միջազգային հանրությանը հաճոյանալու և գերտերությունների թղթե երաշխիքների դիմաց հայրենիքի համար վտանգավոր լուծումների գնալու մոտեցումը: Ընդ որում, եթե մինչև 1998թ. Լևոն Տեր - Պետրոսյանի արտաքին քաղաքական մոտեցումներում փորձ էր արվում հավասարակշռել հայկական շահերի առաջմղումը գերտերությունների հետ կոմպրոմիսի գալու անհրաժեշտության հետ, ինչի արդյունքը Արցախյան համակամարտության կարգավորման թերի ու խոցելի, սակայն հետագա զարգացումների համեմատությամբ հավասարակշռված' փուլային նախագիծն էր, ապա հետտերպետրոսյանական շրջանում հայկական կողմն իր համաձայնությունը տվել է այնպիսի անընդունելի տարբերակների, ինչպիսիք են՝ Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում' ընդհանուր պետության կոնֆեդերատիվ ձևաչափով, Արցախի անցումը Հայաստանի կազմ' Մեղրիի մեծ մասի' Ադրբեջանի հանձնման դիմաց և, ի վերջո, Մադրիդյան սկզբունքները, որոնց մասին խոսվեց վերևում: Ավելին, 02.11.2019թ.-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվեց հռչակագիր Արցախյան հակամարտության խաղաղ և քաղաքական կարգավորման հանձնառության վերաբերյալ, և 1994թ. -ից հետո առաջին անգամ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվեց հակամարտության երկու, այլ ոչ թե երեք կողմերի միջև. բացակայում էր Արցախը։ Սա տարիներ շարունակ Հայաստանի կողմից վարվող ռեակցիոն և թույլ արտաքին քաղաքականության արդյունքն էր և բանակցության ձևաչափի արատավոր փոփոխության հետևանքը, երբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա խարսխված հակամարտությունը նենգափոխվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճի։ Հայ քաղաքական վերնախավի նման վախվորած արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ սնել է ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի ազգային բարդույթներն ու վախերն առ այն, որ հայերի գլխավոր նպատակը գոյատևումն է և ամեն գնով խաղաղության հասնելը, որ Արցախը Հայաստանի համար բեռ է և զարգացման արգելակ: Որպես վերջնահետևանք' մինչև Քառօրյա պատերազմը հայ հասարակությունն ընկել էր վտանագավոր թմբիրի մեջ և, թվում էր, որ իշխանության կրավորական կեցվածքը կարևորագույն ազգային հարցի վերաբերյալ ունի հասարակության հիմնական մասի լռելայն հավանությունը կամ առնվազն դիմադրության չի հանդիպում։ Միայն վերստին բռնկված պատերազմն արթնացրեց ժողովրդի գոյապահպանման բնազդը և մղեց պաշտպանելու հայրենի եզերքը՝ գիտակցելով, որ Արցախի անկումը Հայաստանի անկման սկիզբն է։ Քառօրյա պատերազմում հայ ժողովրդի պետական մտածելակերպի զարթոնքը կատալիզատորի դեր կատարեց և, ըստ էության, Թավշյա հեղափոխության հարուցիչներից մեկն էր, որը եկավ քաղաքական կապիտալիզացիայի ենթարկելու ռազմի դաշտում հայ ժողովրդի սխրանքը: Ներկայում' հետհեղափոխական շրջանում, Հայաստանի իշխանության' որպես Արցախի անվտանգության երաշխավոր պետության ղեկավարության խնդիրն է վերանայել Հայաստանի նախորդ իշխանությունների սխալները նաև Արցախյան հակամարտության կարգավորման ծիրում: Պարզ է, որ նախկին բանակցային կոնցեպտները ոչ միայն չեն աշխատում, այլև օր օրի դառնում են նոր իրականությանն անհամահունչ և այդպիսով ավելի վտանգավոր: Մադրիդյան սկզբունքները ոչ թե հակամարտության պատճառը վերացնելու մասին են, այն է' Արցախի ինքնորոշման

328

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

իրավունքի կամ ավելին' այդ իրավունքի իրացման փաստի ճանաչում, ոչ թե բխում են Արցախյան առաջին պատերազմի արդյունքում ձևավորված ռազմաքաղաքական հարաբերակցությունից, այլ հակոտնյա են հակամարտության միջազգային-իրավական ու քաղաքական տրամաբանությանը և Արցախյան պատերազմի արդյունքներին, որոնք ճանաչվել են նաև միջազգային հանրության կողմից՝ ի դեմս ԵԱՀԽ-ի Բուդապեշտի գագաթաժողովի։ Մադրիդյան սկզբունքների անհամարժեքության հիմնական պատճառներից մեկն այն է, որ դրանք, որպես բանակցային փաստաթուղթ, արտացոլում են բանակցային խեղված ձևաչափով հաստատված սուբյեկտային պատկերը՝ ի դեմս բանակցությունների, որոնք վարվում են ինքնորոշման համար պայքարող իր նախկին մարզի՝ Արցախի դեմ ագրեսիա կիրառած Ադրբեջանի ու Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի միջև, սակայն որոնց չի մասնակցում հակամարտության առանցքային սուբյեկտը՝ Արցախը, որի քաղաքական ու իրավական ճանակատագիրը պետք է հանգուցալուծվի այդ բանակցություններում։ Հետևաբար, Արցախյան հակամարտության հաջող բանակցությունների առաջին նախապայմանը բանակցությունների' միջազգայնորեն ճանաչված եռակողմ ձևաչափի վերականգնումն է։ Մինչ այդ, սակայն, Հայաստանն ու Արցախը կարող են գործարկել կառուցակարգեր, որոնք բանակցային եռակողմ ձևաչափի վերականգնումը կդարձնեն անայլընտրանք և կընդգծեն Արցախի միջազգային իրավական սուբյեկտությունը։ Խոսքը վերաբերում է մասնավորապես Հայաստանի ու Արցախի դաշնակցության միջազգային իրավական հիմքերի ստեղծմանը։ Այսօր գաղտնիք չէ, որ Հայաստանի ու Արցախի միջև հարաբերությունները կարգավորված չեն որևէ համապարափակ իրավական փաստաթղթով, ինչը դժվարացնում է նաև Հայաստանի ու Արցախի խնդիրը՝ միջազգային հանրության համար ավելի ընկալելի դառնալու և Արցախյան հարցի լուծման հայկական պահանջատիրության լեգիտիմության ամրապնդման իմաստով։ Ուստի վաղուց ժամանակն է Հայաստանի ու Արցախի միջև համագործակցության, դաշնակցության կամ այլ անվանմամբ համապարփակ միջազգային պայմանագրի կնքումը, որով կսահմանվի, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, կուրվագծվեն նշյալ իրավական կարգավիճակում Արցախի հանդեպ Հայաստանի պարտավորությունների շրջանակները, հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության հիմնական խնդիրները, ինչպես նաև կնախատեսվեն տնտեսական, իրավական և այլ հիմնական ուղղություններով համագործակցության սկզբունքներն ու խնդիրները, փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները։ Այդպիսով Արցախի ու Հայաստանի միջև հարաբերությունները ձեռք կբերեն միջազգայնորեն ընկալելի և իրավաբանորեն որոշակի բնույթ և կընդգծվի նաև Արցախի սուբյեկտությունը՝ առնվազն որպես հակամարտության կողմ, ինչը բացարձակապես հիմնազուրկ կդարձնի Ադրբեջանի այն փաստարկը, որ Արցախի խնդիրը հայ-ադրբեջանական տարածքային վեճ է, քանի որ Հայաստանի ու Արցախի միջև ռազմավարական համագործակցության նման փաստաթղթի կնքումը ցույց կտա աշխարհին, որ Հայաստանն ու Արցախը երկու առանձին, սակայն սերտորեն փոխկապակցված սուբյեկտներ են՝ փոխադարձ որոշակի իրավունքներով ու պարտավորություններով։ Օրինակ՝ նման պայմանագրային բազա առկա է Ալբանիայի ու Կոսովոյի միջև, որոնք ունեն միևնույն ազգային պատկանելությունը և փոխահարաբերությունների իմաստով ունեն շատ նմանություններ Հայաստանի ու Արցախի հետ։

Հաջորդ քայլը, որ պետք է արվի եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման ուղղությամբ' քաղաքականության իրականացմանը զուգահեռ, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ու Ադրբեջանի հետ խորհրդակցություններ սկսելն է նոր բանակցային փաստաթղթի մշակման շուրջ, որը պետք է հիմնված լինի Արցախի անկախության ճանաչման կամ Արցախում սեղմ ժամկետներում (ոչ ուշ քան

329

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Խաղաղության պայմանագրի կնքումից հետո մեկ տարվա ընթացքում) նոր հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության և ինքնորոշված Արցախի ու Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման և տարածքային հարցերի լուծման գաղափարի վրա՝ պայմանով, որ Արցախի տարածքը պետք է լինի առնվազն նախկին ԼՂԻՄ-ին համապատասխան, ինչը նշանակում է նաև Ադրբեջանի կողմից օկուպացված՝ Շահումյանի շրջանի ու Մարտակերտի շրջանի մի մասի վերադարձ Արցախին։ Իսկ այդքան չարչրկված տարածքային փոխզիջումների հարցը պետք է նախ՝ ածանցվի Արցախի անկախության գաղափարին և ապա՝ պետք է կարգավորվի ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Արցախի ու Ադրբեջանի միջև՝ հաշվի առնելով Արցախի անվտանգության ապահովման հուսալի երաշխիքների առկայության անհրաժեշտությունը։ Արցախա-ադրբեջանական բանակցություններում Հայաստանը պետք է իրականացնի Արցախի անվտանգության երաշխավորի դերը՝ ուղղակիորեն չմասնակցելով դրանց, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պետք է նպաստեն բանակցությունների կայացմանն ու դրանց արդյունավետ ընթացքին։

Վերոնշյալի հաշվառմամբ՝ Հայաստանն ու Արցախը պետք է շարունակեն ամրապնդել իրենց ռազմական ներուժը, զարգացնել իրենց տնտեսական ու ժողովրդավարական ինստիտուտները, խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ապահովելու համար ուժային դրական հավասարակշռությունն Ադրբեջանի հետ։ Դա թույլ կտա շարունակելու հավասար դիրքերից բանակցել հակառակորդի հետ և անհրաժեշտ դիվանագիտական ու քաղաքական ջանքերի զուգակցմամբ բանակցություններում հասնելու հաջող տեղաշարժերի։ Միևնույն

ժամանակ արդիական ու առաջադեմ քաղաքական ու տնտեսական համակարգերով Հայաստանն ու Արցախը կունենան ավելի մեծ ներուժ դառնալու ԱՄՆ-ի և ԵՄ-ի, ինչպես նաև Վրաստանի ու Իրանի հուսալի գործընկերները տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում, ինչը համապատասխան դիվանագիտական ու լոբբիստական աշխատանքի պարագայում կարող է էապես բարելավել հայկական կողմերի դիրքերը բանակցություններում։

Բոլոր դեպքերում հարկ է գիտակցել, որ Արցախյան հիմնահարցը հայկական պետականության լինելիության և զարգացման հարցերում ունի առանցքային նշանակություն և Արցախի հայկականությունից է կախված հայկական տարրի՝ տարածաշրջանային գործոն լինելու և պետական հավակնություններ ունենալու հարցը։ Ուստի Արցախյան հիմնահարցի հայանպաստ լուծման համար անհրաժեշտ է հայկական զույգ պետությունների և հայկական Սփյուռքի ջանքերի մեկտեղումը նշված քայլերի հաջող ձեռնարկման, ինչպես նաև հնարավոր պատերազմը հաղթական ավարտի հասցնելու համար։

SPROUTS OF NEW CONCEPT OF RESOLUTION OF THE ARTSAKH CONFLICT IN POSTREVOLUTIONARY ARMENIA

ARTASHES KHALATYAN

Legal expert of the RA Chamber of Advocates, awyer, researcher, Member of UYSSA,

Yerevan, Republic of Armenia

The aim of this research is to investigate the Artsakh conflict negotiation process after the Velvet revolution in Armenia and to reveal the approaches of the new Government to the regulation of the problem in the light of the program speech of Prime Minister Nikol Pashinyan at the joint session of Security Councils of Armenia and Artsakh, held in March 12, 2019.

330

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Particularly, main theses of that speech were restoration of tripartite format of negotiations and necessity to set aside Madrid principals. Afterwards the research sets the bases of new vision of the Government of Armenia, being grounded on internal and international legal documents: the RA Constitution, final document of the CSCE Budapest summit of 1994, the Bishkek protocol of 1994 etc.

In addition to the aforementioned, within the scope of Prime Minister’s program speech a new version of pro-Armenian resolution of the conflict is proposed, based on historical-political and international legal arguments: illegal decision of RC(b)P Caucasus Bureau on transfer of Artsakh to Azerbaijan, legality of the process of secession of Artsakh from Azerbaijan of 19881991 in the context of the USSR legislation, the internationally legitimate concept of so-called “remedial secession”, which may serve as a basis for substantiation of newly emerged states of their split away from the parent state etc. During elaboration of the research paper historical-legal, comparative and dialectical scientific methods have been used.

The author’s main conclusions are: validity of formation of the new concept of regulation of the Artsakh conflict, voidness of the concept “terriotories in exchange to peace or interim status of Artsakh”, possibility of mutual cessions only in case of recognition of independence of Artsakh by Azerbaijan and conducting negotiations over mutual cessions between Azerbaijan and Artsakh in the form of delimitation and demarcation of boundaries of each other and necessity of further political and economical development of Armenia and Artsakh for the sake of maintenance of irreversibility of peaceful negotiation process.

Keywords: Artsakh conflict, Madrid principles, principle of remedial secession, self-determination of peoples, tripartite negotiation format, Velvet revolutiom, OSCE Minsk group, referendum.

ЗАЧАТКИ НОВОЙ КОНЦЕПЦИИ УРЕГУЛИРОВАНИЯ АРЦАХСКОГО КОНФЛИКТА В ПОСТРЕВОЛЮЦИОННОЙ АРМЕНИИ

АРТАШЕС ХАЛАТЯН

Эксперт по правовым вопросам Палаты адвокатов РА, адвокат, исследователь, член ОМУСА, г. Ереван, Республика Армения

Цель данной научной работы - исследование переговорного процесса по Арцахскому конфликту после Бархатной революции в Армении и выявление подходов нового правительства к урегулированию конфликта на основе программной речи премьер-министра Армении Никола Пашиняна на совместном заседании советов безопастности Армении и Арцаха 12 марта 2019-го года. В частности, основными тезисами речи являлись необходимость восстановления трехстороннего переговорного формата и отказа от Мадридских принципов.

В данном исследовании обосновывается новое видение правительством Армении процесса урегулирования Арцахского конфликта, ставя акцент на внутригосударственные и международные правовые документы, такие как Конституция РА, заключительный документ Будапештского саммита СБСЕ 1994-го года, Бишкекский протокол 1994-го года и т.д. В качестве дополнения к вышеуказанному в данной научной работе представлен вариант отвечающего интересам армян решения Арцахского конфликта, основываясь на следующих историко-политических и международно-правовых аргументах: неправомерное

331

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

решение Кавказского бюро РКП(б) 5 июля 1921-го года о передаче Арцаха Азербайджану; правомерность процесса отделения Арцаха от Азаербайджана в 1988-1991гг. в контексте законодательства СССР; легитимная на международном уровне т.н. концепция «отделения в качестве компенсации», которая может послужить основой для обоснования национальными меньшинствами, подвергающимся насильственным гонениям, своего отделения от метрополии и т.д.

В процессе данного исследования автором были использованы историко-правовой, сравнительный и диалектический научные методы.

Автором были сделаны следующие основные заключения: формирование новой концепции урегулирования Арцахского конфликта закономерно; формула «территории в обмен на мир или промежуточный статус Арцаха» неприемлема; взаимные уступки возможны только в случае признания Азербайджаном независимости Арцаха и ведения переговоров между Азербайджаном и Арцахом в форме взаимной делимитации и демаркации границ, дальнейшего политического и экономического взаимодействия Армении и Арцаха с целью обеспечения бесповоротности мирного переговорного процесса.

Ключевые слова: Арцахский конфликт, Мадридские принципы, концепция «отделения в качестве компенсации», право наций на самоопределение, трехсторонний формат переговоров, Бархатная революция, Минская группа ОБСЕ, референдум.

332

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.