ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
INTERNATIONAL RELATIONS, POLITICAL SCIENCE МЕЖДУНАРОДНЫЕ ОТНОШЕНИЯ, ПОЛИТОЛОГИЯ
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅՈՑ ՆՈՐՕՐՅԱ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր, հայ ժողովրդի ամենաարդիական, կենսական նշանակություն ունեցող, և' արտաքին, և' ներքին քաղաքականության անկյունաքարը հանդիսացող հիմնահարցը եղել և շարունակում է մնալ արցախյան հիմնախնդիրը: Այո, պետք է հատուկ ընդգծել, որ Հայաստանի ներկայիս հանրապետության անկախության ձեռքբերումը, քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացումներն ուղղակիորեն իրենց վրա կրում են «ղարաբաղյան կնիքը»: Դեռ ավելին, Հայաստանի ներկայիս
Հանրապետության քաղաքական կյանքում արցախյան հիմնախնդիրն ու նրա շուրջ ընթացող զարգացումները որոշակի պարբերականությամբ (1988, 1998, 2008, 2018) «տեկտոնական տեղաշարժեր են» առաջացրել՝ վերաձևելով ողջ քաղաքական դաշտը:
Առաջին նման «տեկտոնական տեղաշարժը» գրանցվում է Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին: Այսպես, 88-ի աննախադեպ ազգային-
ազատագրական զարթոնքը, խորհրդային և ադրբեջանական իշխանությունների դեմ մղվող անհավասար գոյակռիվը, ազգային համերաշխությունն ու համախմբվածությունը Հայաստանում հանգեցրեցին կոմունիստական վարչակարգի տապալմանը, Արցախի ազատագրմանն ու հայրենիքի այդ հատվածում անկախ պետականության հռչակմանը: Այս առումով, անժխտելի է շարժման նշանակությունը հայկական երկու հանրապետությունների հռչակման և կայացման գործում: Մասնավորապես, հենց ղարաբաղյան շարժման շնորհիվ Հայաստանում իրականացվեց «թավշյա հեղափոխության», որի արդյունքում երկրում տեղի ունեցավ խաղաղ իշխանափոխություն: Հայ ժողովուրդն իր միահամուռ
աջակցությունը հայտնեց նոր-նոր ձևավորվող ազգային-քաղաքական ընտրանուն, որոնց իշխանության գալու եթե ոչ միակ, ապա ամենահիմնավոր փաստարկը արցախյան ազատամարտն իր վերջնական, հայանպաստ հանգուցալուծմանը հասցնելն էր: Սակայն, Հայաստանի անկախության հռչակումից շատ չանցած շարժումը պառակտվեց: Երբեմնի հավատարիմ զինակիցները հայտնվեցին
բարիկադների տարբեր կողմերում, առաջին հայացքից միակամ քաղաքական ընտրանին լուրջ ճեղքվածքներ տվեց, իսկ ՀՀ քաղաքական կյանքում Արցախյան հիմնահարցը բազմիցս դարձավ ներքաղաքական շահարկումների ու լուրջ տարաձայնությունների առարկա1:
Արցախյան հիմնահարցի հետ կապված «տեկտոնական» երկրորդ հզոր ալիքը համընկնում է 1996-1998թթ. քաղաքական զարգացումների հետ, որը հանգեցրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին (1998թ. փետրվարի 3): 1996թ. նախագահական ընտրություններից հետո, օգտվելով
1 Տե'ս Գալստյան Խ. Ղարաբաղյան հարցի շահարկումները նախընտրական և հետընտրական փուլերում / Հայաստանը նախագահական ընտրությունների շեմին.գործընթացներ, իրողություններ: Գիտաժողովի նյութերի ժողովածու, Եր., 2007, էջ 46-54:
- 142 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
Հայաստանի ներքաղաքական կյանքի լարված իրավիճակից ու ՀՀ նախագահի լեգիտիմության անկման հանգամանքից' Բաքվի դիրքորոշումը բանակցություններում ավելի կարծրացավ: Մասնավորապես, ՀՀ փոխարտգործնախարար Վ. Օսկանյանը 1996թ. վերջերին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների մթնոլորտը շատ ծանր էր բնութագրել: Նրա կարծիքով, ադրբեջանական կողմի անզիջում դիրքորոշման պատճառներից մեկն էլ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի որոշակի ապակայունացումն էր: «Ես այնտեղ առաջին անգամ զգացի, թե որքան կարևոր է երկրի կայունությունը բանակցությունների մասնակիցների համար», - նշել էր Վ. Օսկանյանը: ԱՄՆ հատուկ բանագնաց Գ. Փրեսելը նույնպես կարծիք էր հայտնել, որ «Այո, իսկապես ազերիները շահարկում են Հայաստանի երևութական թուլությունը նախագահական ընտրություններից հետո, և ես նրանց չեմ մեղադրում: Եթե դա չլիներ, ազերիների կողմից շահարկելու բան չէր լինի»1: Ասվածի վառ վկայություն է Լիսաբոնի գագաթաժողովը, որտեղ Հայաստանը ստիպված էր դիմակայել միջազգային հանրության ճնշումներին' արցախյան կարգավորման սկզբունքների հետ կապված2: Դրանից հետո փոխվեց
բանակցությունների ձևաչափը: Միջնորդները նախընտրում էին անուղղակի
բանակցությունների պրակտիկան, օգտագործելով մաքոքային դիվանագիտության գործիքակազմը' հերթականությամբ այցելում էին Ադրբեջան, Հայաստան և Արցախ: Հակամարտության կարգավորման տրամաբանությունը կառուցվում էր Լիսաբոնյան սկզբունքների վրա, որոնք էլ, ի վերջո, բանակցային գործընթացը փակուղի մտցրեցին' ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, որն ավարտվեց ՀՀ առաջին նախագահի հրաժարականով: Ու անկախ հրաժարականի իրական հիմքերից ու պատճառներից, պետք է փաստել, որ հենց արցախյան կարգավորման ուղիների շուրջ առաջացած հակադրության վարկածը հանդիսացավ այն հիմնավոր փաստարկը, որով լեգիտիմացվեց ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը:
Արցախյան հիմնահարցի հետ կապված երրորդ «տեկտոնական ալիքը» նկատելի է 2008թ.: Հատկապես նախագահական ընտրությունների
ժամակաշրջանում նկատելիորեն ակտիվացան արցախյան թեմատիկայով քննարկումներն ու ներքաղաքական շահարկումները: Մասամբ, այդ ակտիվացումը պայմանավորված էր ՀՀ առաջին նախագահի' մեծ քաղաքականություն վերադարձով ու Արցախյան կարգավորման շուրջ նրա հրապարակային հնչեցրած տեսակետներով: Ընդհանրապես, 2008թ. հայաստանայան ներքաղաքական
դիսկուրսում շրջանառվում էին արցախյան կարգավորման ու քաղաքական ուժերի առաջ քաշած դիրքորոշումների մի քանի սցենարներ: Օրինակ' «Ժառանգություն» կուսակցությունն ու նրա առաջնորդ Ր. Հովհաննիսյանը առաջ էին քաշում ՀՀ կողմից անմիջապես Արցախի անկախության ճանաչման գաղափարը: Հետագայում ևս այդ կուսակցության ներկայացուցիչները մի անի անգամ արդեն խորհրդարանում փորձեր արեցին այդ հարցը քաղաքական օրակարգ բերելու, որոնք հանրապետական կուսակցության կամ կոալիցիոն քաղաքական մեծամասնության կողմից ձախողվեցին3: Այս տարբերակը ևս մեկ անգամ քաղաքական օրակարգ իջավ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ ՀՀ երրորդ նախագահ Ս. Սարգսյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը բարձրայնեց այդ տարբերակի հավանականությունը Ադրբեջանի կողմից Արցախի
1 Տե'ս «Ազգ» օրաթերթ, նոյեմբերի 28, 1996թ, էջ 3:
2 Տես “Лиссабонский документ 1996 года: Заявление действующего председателя ОБСЕ” [https://www.osce.org/ru/mc/39543?download=true]
3 Տե'ս «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագծի
քննարկումներ Ազգային ժողովում», 28.04.2008
[http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=2740&year=2008&month=04&day=28]
- 143 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
նկատմամբ ագրեսիայի շարունակման դեպքում: Զինված գործողությունների դադարից հետո այդ տարբերակի շուրջ քննարկումները նույնպես մարեցին:
Մեկ այլ քաղաքական ուժ' ՀՅԴ-ն հանդես էր գալիս Արցախը Հայաստանի Հանրապետության անբաժան մաս դիտարկելու օգտին: Ի դեպ, հիմնհարցի լուծման այս տարբերակին էր ժամանակին հակված նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը: 2001թ. Քի Ուեսթյան բանակցություններում ամրագրված էր նախկին ԼՂԻՄ-ի անցումը Հայաստանին:
Երկարատև բացակայությունից հետո ակտիվ քաղաքական թատերաբեմ վերադարձած ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի քարոզարշավի առանցքային դրույթներից մեկը հենց Արցախյան հիմնահարցն էր: Մի կողմից նա նշում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնահարցը հայոց պետականության առջև ծառացած գերագույն խնդիրն է, որից է գերանզացապես կախված հայ ժողովրդի բարօրությունն ու տնտեսական բարգավաճումը, իսկ մյուս կողմից' մատնանշում, որ այդ հարցի վերաբերյալ ինքը որևէ նոր լուծում չունի1: Իսկ իր առաջարկած լուծման տարբերակներից մեկը' «փուլային կարգավորման տեսքով» Արցախի և ՀՀ քաղաքական վերնախավն ու ժողովուրդը դեռ 1997թ. մերժել էին:
Հանրապետական կուսակցության թեկնածու Ս. Սարգսյանն իր նախընտրական ծրագրում առաջ էր քաշում երեք' Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ճանաչման, Լեռնային Ղարաբաղի բնակչության և սահմանների անվտանգության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր սահմանի առկայության սկզբունքները2: Ի դեպ, Հանրապետական կուսակցության թեկնածուի նախընտրական ծրագրում հստակեցված չէր Արցախի վերջնական կարգավիճակի տեսլականն, ու ՀՀ երրորդ նախագահի պաշտոնավարման հետագա ընթացքն էլ ցույց տվեց, որ այդ դիլեման' Արցախը ՀՀ մաս, թե անկախ հանրապետություն, շարունակում է մնալ հայ քաղաքական իսթեբլիշմենթի աքիլեսյան գարշապարը:
Եվ, վերջապես, Արցախյան հիմնահարցի հետ կապված չորրորդ «տեկտոնական» տեղաշարժը նկատելի է մեր օրերում: Մասնավորապես, 2018թ. մայիսին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո նկատելիորեն ակտիվացան նաև արտաքին քաղաքական օրակարգի գերխնդիր Արցախյան կարգավորման քննարկումներն ու դրա հետ կապված շահարկումները: ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանն իր ընտրվելուց մեկ օր անց' մայիսի 9-ին Արցախում հանդիպելով հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ' կարևորելով արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, միաժամանակ նշել էր, որ պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, սակայն բանակցային այդ ֆորմատը լիարժեք չի համարում, քանի որ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը' Արցախը3: «Մենք նաև կարծում ենք, որ պետք է ջանքեր գործադրենք, այդ թվում' սփյուռքի ներուժն օգտագործելու ուղղությամբ, որպեսզի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ոչ միայն շարունակվի, այլ նաև նոր թափ ստանա: Մենք հավատարիմ ենք հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը և դատապարտում ենք ուժի կիրառման որևէ գործողություն կամ սպառնալիք: Որևէ կասկած չկա, որ Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի շահերը պաշտպանելու համար, այդ թվում'
1 Տե ս Գալստյան Խ., նշվ. աշխ., էջ 51:
2Տե'ս http://hhk.am/hy/election-program/
3 Տե'ս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն [http://www.primeminister.am/hy/Artsakh-visits/item/2018/05/09/Prime-Minister-Nikol-Pashinyan-visited-Artsakh/]
- 144 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
միջազգային ասպարեզում, բայց կարծում եմ, որ Արցախի Հանրապետության և ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում լավագույնս կպաշտպանեն հենց Արցախի իշխանությունները: Ուստի մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ Արցախի Հանրապետությունը և իշխանությունն օր առաջ միջազգայնորեն ճանաչվի»,- նշել էր Ն. Փաշինյանը1: Եթե Արցախին բանակցությունների սեղանին վերադարձնելու քաղաքական գիծը ՀՀ վարչապետը հետևողականորեն պաշտպանում է, ապա նույնը չի կարելի ասել Արցախի միջազգային ճանաչման մասին: Արդեն 2018թ. սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում Ն. Փաշինյանը հայտարարել էր, որ պատկերացնում է Արցախը որպես Հայաստանի մաս, որին կարելի է հասնել մի քանի քայլով2: Իսկ այն քաղաքական դիսկուրսը, որ ծավալվեց տարածքների հանձնման շուրջ, երբ ՀՀ ներկա և նախկին իշխանության առաջին դեմքերը միմյանց մեղադրեցին հող հանձնել-չհանձնելու մեջ, ուղղակի անթույլատրելի ու կործանարար կարող է լինել հայոց պետականության համար ու կարող է վտանգել հայկական երկու հանրապետությունների գոյությունն ընդհանրապես:
Հետևաբար, տրամաբանական հարց է առաջանում. հ՞եչ անել, ինչպե՞ս նման կարգի վտանգավոր շահարկումներից հեռու պահել հայաստանյան ներքաղաքական դաշտը: Այս հարցերին պատասխանելու համար, մենք' համայն հայությամբ, առնվազն երեք խնդիր-հարցադրումների պետք է պատասխանենք.
Խնդիր 1. Ի՞նչ արժեքային նշանակություն ունի Արցախյան հիմնահարցը հայության համար: Ինչի՞ ենք մենք պատրաստ հանուն Արցախի: Ինձ համար հարցը միանշանակ է. Արցախը հայ ժողովրդի էթնոգենեզի կարևոր օջախներից է, հայկական պատմամշակութային ժառանգության, արժեքային համակարգի անքակտելի մասը: Ըստ էության, հայ ժողովրդի նորօրյա պատմության շավիղներում մենք ազատ ու անկախ Արցախից ավելի լուսավոր կետ չունենք, ժամանակից հայի համար ոգեշնչման, ինքնանվիրաբերման ու ինքնազոհաբերման ուրիշ աղբյուր չունենք: Հետևաբար, Արցախյան կարգավորման համատեքստում մեր ուղեղներում ու կոնկրետ գործողություններում մենք միշտ պետք է նկատի ունենանք «ազգ -մահապարտ» հայեցակարգը: Աստված մի արասցե, սակայն անհրաժեշտության դեպքում մեր հակառակորդները կարող են բախվել բազմամիլիոնանոց մահապարտների բանակի հետ: Սա արդեն անպարտելի ուժ է:
Խնդիր 2. Երկրորդ հիմնախնդիրը ինստիտուցիոնալ բնույթի է: Հարցը հետևյալն է, թե ինչպի՞սի պետություն ենք մենք ցանկանում ունենալ և ո՞րն է լինելու արդիականության պայմաններում հայության գոյաբանության նոր բանաձևը: Ըստ էության, քաղաքական համակարգի ու պետության այն մոդելը, որը մենք կառուցում էինք անկախացումից ի վեր, պարզվեց, ոչ այլ ինչ էր, եթե ոչ հանուն իշխանության մղվող ներտեսակային կոշտ պայքար, որն աչքի ընկավ տասնյակ քաղաքական սպանություններով, սոցիալական ապատիայի, զանգվածային անոմիայի երևույթներով ու անկախ հայրենիքից հեռանալու, օտար ափերում բախտ որոնելու անդառնալի ու չդադարող հոսքով: Հայաստանում իրականացված թավշյա
հեղափոխությունը պետք է դիտարկել նաև այս բացասական երևույթների լույսի ներքո, որպես ազգի ինքնապաշտպանական (կամ մի գուցե ինքնաոչնչացման) ռեակցիա:
Մեր հայրենակից Տարոն Աճեմօղլուն և Ջեյմս Ռոբինսոնը իրենց հայտնի աշխատություններից մեկում3 առաջ են քաշում այն թեզը, որ պետությունների հարստության կամ աղքատության, այլ կերպ ասած' արդյունավետության կամ
1 Տե'ս նույն տեղում:
2 Տե'ս «Ես պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի խնդրի մասին» [https://news.am/arm/news/470065.html]
3Տ ե ս Аджемоглу Д., Робинсон Дж. Почему одни страны богатые, а другие бедные. Происхождение власти, процветания и нищеты.М., АСТ, 2016.
- 145 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
անարդյունավետության հիմնական պատճառները տվյալ հասարակական-քաղաքական համակարգում գործառնող արդյունահանող (էքստրակտիվ) և ներառող (ինկլյուզիվ) ինստիտուտներն են: Առաջինների դեպքում քաղաքական ընտրախավերը կառավարում են երկիրը նեղ անձնական շահերից ելնելով, հասարակության առկա ռեսուրսները բաշխում են իշխանության մեջ գտնվող սակավաթիվ թվով մարդկաց միջև: Այս հայեցակարգին մոտ է նաև մեկ այլ ամերիկյան գիտնական Մանսուր Օլսենի նստակյաց բանդիտի տեսությունը, ըստ որի պետությունը կարող է գործառնել այնպես, որ երկարաժամկետ կտրվածքով ապահովի կոնկրետ տարածքի վերահսկումն ու բնակչությունից կայուն եկամուտների ստացումը (թալանը) հարկերի և հավաքագրման այլ եղանակների տեսքով1: Երկրորդ դեպքում պետության արդյունավետ գործառնության կարևոր գրավական է համարվում ներառող իստիտուտների գործունեությունը, որը թույլ է տալիս հնարավորինս շատ մարդկանց մասնակցել նյութական բարիքների ստեղծման և դրանց արդյունքների արդարացի բաշխման գործընթացներին ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ինստիտուտների միջոցով:
Խնդիր 3. Երրորդ խնդիրը հասարական ու անհատական վարքագծի դաշտում է: Մեր խորին համոզմամբ, հայոց պետականության առջև ծառացած ներկա մարտահրավերների հաղթահարումն ու Արցախյան կարգավորման հարցի վերջնական լուծումը հնարավոր է արժեքային ու վարքագծային լուրջ փոխակերպումների արդյունքում' հիմնված պատերազմական իրողություններին համահունչ պետության ու հասարակության գործառնության սկզբունքների վրա: Ըստ այդմ,
• անթույլատրելի ենք համարում Արցախյան հարցում որևէ ձևով դրսևորվող ներքաղաքական շահարկումները,
• գտնում ենք, որ հարցի վերջնական և հայանպաստ լուծմանը հնարավոր է հասնել միայն հայության բոլոր հատվածների միասնականության, համախմբվածության և համերաշխության շնորհիվ,
• կոչ ենք անում ՀՀ նոր իշխանություններին ձևավորել արցախյան հիմնահարցի կարգավորման նոր հայեցակարգ, հրաժարվել նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից և սկսել բանակցությունները զրոյական կետից,
• Հետևողականորեն առաջ տանել հակամարտության կարգավորման բանակցությունների իրական ձևաչափի վերականգնման ու Արցախի օրինական ընտրված իշխանությունների' բանակցություններին ուղղակի ներգրավման հարցը:
• Ընդգրկել Արցախի ներկայացուցիչներին միջազգային տարբեր մակարդակի հանդիպումներում:
• Ընդունել արցախակենտրոն աշխարհաքաղաքականության հայեցակարգը:
• Նախադեպային իրավունքի հիման վրա հռչակել Արցախի և Հայաստանի հանրապետությունը և ՄԱԿ ում նախաձեռնել նոր պետության ճանաչման գործընթացը:
Մեր խորին համոզմամբ, Արցախյան հիմնախնդրի լուծման բանալին արժեքային, իրավական ու քաղաքական ոչ ստանդարտ, ստեղծարար, այլընտրանքային ու նախադեպային որոշումների դաշտում է, որն արտացոլելու է իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, արարելու ու հարատևելու հայի աստվածատուր կարողությունը:
յՏ ե 'ս Олсон М. Диктатура, демократия и развитие // Экономическая политика. 2010. N° 1., с 170.
- 146 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
Խաչիկ Գալստյան
ԱՐՑԱԽՑԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՏՈՑ ՆՈՐՕՐՑԱ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Բանալի բառեր' Արցախյան հիմնախնդիր, հայկական պետականություն, տեկտոնական տեղաշարժեր, արցախակենտրոն աշխարհաքաղաքականություն, նախադեպային իրավունք
Հոդվածում առաջ է քաշվում այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր, հայ ժողովրդի
ամենաարդիական, կենսական նշանակություն ունեցող, և' արտաքին, և' ներքին քաղաքականության անկյունաքարը հանդիսացող հիմնահարցը եղել և շարունակում է մնալ արցախյան հիմնախնդիրը, որն ուղղակի ազդեցություն է թողնում նաև արդի հայաստանյան քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացումների վրա: Մասնավորապես, հիմնավորվում է այն թեզը, որ Հայաստանի ներկայիս Հանրապետության քաղաքական կյանքում արցախյան հիմնախնդիրն ու նրա շուրջ ընթացող զարգացումները որոշակի պարբերականությամբ (1988, 1998, 2008, 2018) «տեկտոնական տեղաշարժեր են» առաջացրել՝ վերաձևելով ողջ քաղաքական դաշտը:
Khachik Galstyan
THE ARTSAKH ISSUE IN THE CONTEXT OF THE ESTABLISHMENT OF THE MODERN ARMENIAN STATEHOOD
Key words: Artsakh problem, Armenian statehood, tectonic shifts, artsakhocentric geopolitics, case law
Since the proclamation of the independence of the Republic of Armenia, the Artsakh problem has been and remains the most actual problem of the Armenian people, the cornerstone of both the foreign policy and internal political agenda. Yes, it should be emphasized that the independence of the Republic of Armenia, the political, social and economic processes taking place in the country bear the "Karabakh seal". Moreover, in the political life of the present Republic of Armenia, the Artsakh problem and the events around it periodically caused "tectonic shifts" (1988, 1998, 2008, 2018), reconstructing the domestic political landscape of Armenia.
Хачик Галстян
АРЦАХСКАЯ ПРОБЛЕМА В КОНТЕКСТЕ СТАНОВЛЕНИЯ СОВРЕМЕННОЙ АРМЯНСКОЙ ГОСУДАРСТВЕННОСТИ
Ключевые слова: Арцахская проблема, армянская государственность,
тектонические сдвиги, арцахоцентричная геополитика, прецедентное право
С момента провозглашения независимости Республики Армения самой актуальной проблемой армянского народа, краеугольным камнем как внешнеполитической, так и внутриполитической повестки была и остается арцахская проблема. Да, следует подчеркнуть, что независимость Республики Армения, протекающие в стране политические и социально-экономические процессы несут на себе “карабахскую печать”. Более того, в политической жизни нынешней Республики Армения арцахская проблема и события вокруг нее периодически вызывали «тектонические сдвиги» (1988, 1998, 2008, 2018), перестраивая весь политический ландшафт Армении.
- 147 -