Научная статья на тему 'ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ'

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
67
27
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Ղարաբաղյան հակամարտություն / Հայաստանի Հանրապետություն / Ադրբեջանի Հանրապետություն / Եվրոպական Միություն / ուղեղային կենտրոններ / անվտանգություն / Հարավային Կովկաս / տարածաշրջանային քաղաքականություն / NAGORNO-KARABAKH CONFLICT / REPUBLIC OF ARMENIA / REPUBLIC OF AZERBAIJAN / EUROPEAN UNION / THINK TANKS / SECURITY / SOUTHERN CAUCASUS / REGIONAL POLICY / НАГОРНО-КАРАБАХСКИЙ КОНФЛИКТ / РЕСПУБЛИКА АРМЕНИЯ / РЕСПУБЛИКА АЗЕРБАЙДЖАН / ЕВРОПЕЙСКИЙ СОЮЗ / АНАЛИТИЧЕСКИЕ ЦЕНТРЫ / БЕЗОПАСНОСТЬ / ЮЖНЫЙ КАВКАЗ / РЕГИОНАЛЬНАЯ ПОЛИТИКА

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Կարապետյան Ռոման

Հոդվածի նպատակն է ներկայացնել ու վերլուծել Եվրոպայում գործող խոշոր ուղեղային կենտրոններում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կատարված հետազոտությունները: Հետազոտվող թեմայի արդիականության գլխավոր չափումը եվրոպական տեսանկյունից Ղարաբաղյան հակամարտության դիտարկումն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակամարտությունը բավականին երկար ժամանակ ու ինտենսիվ կերպով գտնվում է Միջազգային ճգնաժամային խմբի հետազոտական տիրույթում, առանձնացրել ենք հենց այս խմբի փորձագիտական աշխատանքները: Այս նպատակից ելնելով՝ մեր առջև դրել ենք հետևյալ հիմնական խնդիրները. ü ուսումնասիրել, վերլուծել ու գնահատել Միջազգային ճգնաժամային խմբի կողմից Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մինչև այս պահը կատարված հետազոտական զեկույցները, ü ներկայացնել դրանցում առկա հիմնական շեշտադրումներն ու ենթարկել համեմատական վերլուծության՝ ժամանակի պրիզմայի մեջ հասկանալու հակամարտության դինամիկայի վերաբերյալ ձևավորվող ընկալումները, ü ներկայացնել հակամարտության կարգավորման առնչությամբ արվող առաջարկները՝ դրանք դիտարկելով նաև արևմտյան պետությունների դիրքորոշումների տեսանկյունից: Հետազոտության ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական, մասնավորապես՝ փաստարկման, պատմա-համեմատական վերլուծության մեթոդները, այնպես էլ՝ իրադարձային վերլուծության բովանդակային վերլուծության մեթոդները: Հետազոտության ընթացքում հանգել ենք այն եզրակացության, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ արևմտյան փորձագիտական հանրույթը (այս դեպքում՝ Միջազգային ճգնաժամային խումբը) մեծ հույսեր չունի, թեպետ որպես կարգավորման մեխանիզմ տեսնում է փոխզիջումային տարբերակով բանակցությունների ճանապարհը: Տարիների ընթացքում մի կողմից փոքրանում է կողմերի՝ զիջումների գնալու պատրաստակամությունը, մյուս կողմից՝ մեծանում է պատերազմի վտանգը: Որպես հիմնական եզրակացություն՝ կարող ենք նշել նաև այն, որ փորձագիտական խմբի տեսակետները հիմնականում համընկնում են Եվրոպական Միության դիրքորոշման հետ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PROSPECTS FOR THE SETTLEMENT OF THE NAGORNO-KARABAKH CONFLICT: REVIEW OF THE REPORTS OF THE INTERNATIONAL CRISIS GROUP

The purpose of this article is to present and analyze studies on the Nagorno-Karabakh conflict in the main think tanks of Europe. The main indicator of the relevance of the topic is the analysis of European views on the Nagorno-Karabakh conflict. Taking into account the fact that the conflict has been in the field of active researches of the International Crisis Group for rather a long period, we have researched the expert works of this group. To achieve this goal, we set the following main objectives: ü to study, analyze and evaluate the International Crisis Group research reports on the Nagorno-Karabakh conflict, ü to present the main accents in the reports and make a comparative analysis, try to see the dynamics of views on the settlement of the conflict, ü to present the International Crisis Group main proposals for resolving the conflict, including from the point of view of Western states. During our studies according to this article general scientific research methods - argumentation, historical and comparative analysis - as well as the methods of content analysis and event analysis were used...The purpose of this article is to present and analyze studies on the Nagorno-Karabakh conflict in the main think tanks of Europe. The main indicator of the relevance of the topic is the analysis of European views on the Nagorno-Karabakh conflict. Taking into account the fact that the conflict has been in the field of active researches of the International Crisis Group for rather a long period, we have researched the expert works of this group. To achieve this goal, we set the following main objectives: ü to study, analyze and evaluate the International Crisis Group research reports on the Nagorno-Karabakh conflict, ü to present the main accents in the reports and make a comparative analysis, try to see the dynamics of views on the settlement of the conflict, ü to present the International Crisis Group main proposals for resolving the conflict, including from the point of view of Western states. During our studies according to this article general scientific research methods - argumentation, historical and comparative analysis - as well as the methods of content analysis and event analysis were used. The study concluded that the Western expert community (in this case, the International Crisis Group) does not have high hopes for a peaceful settlement of the Nagorno-Karabakh conflict, although they consider the negotiation process as the main mechanism for resolving the conflict. Over the past years, on the one hand, the willingness of the parties to make concessions has decreased, and on the other, the danger of war has increased. It can also be concluded, that the views of this group are largely consistent with the position of the European Union.

Текст научной работы на тему «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 2(3), 2019

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ*

ՌՈՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, ԱԵԳՄՄ անդամ, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

[email protected]

Հոդվածի նպատակն է ներկայացնել ու վերլուծել Եվրոպայում գործող խոշոր ուղեղային կենտրոններում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կատարված հետազոտությունները: Հետազոտվող թեմայի արդիականության գլխավոր չափումը եվրոպական տեսանկյունից Ղարաբաղյան հակամարտության դիտարկումն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակամարտությունը բավականին երկար ժամանակ ու ինտենսիվ կերպով գտնվում է Միջազգային ճգնաժամային խմբի հետազոտական տիրույթում, առանձնացրել ենք հենց այս խմբի փորձագիտական աշխատանքները: Այս նպատակից ելնելով' մեր առջև դրել ենք հետևյալ հիմնական խնդիրները.

Տ ուսումնասիրել, վերլուծել ու գնահատել Միջազգային ճգնաժամային խմբի կողմից Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մինչև այս պահը կատարված հետազոտական զեկույցները,

Տ ներկայացնել դրանցում առկա հիմնական շեշտադրումներն ու ենթարկել համեմատական վերլուծության' ժամանակի պրիզմայի մեջ հասկանալու հակամարտության դինամիկայի վերաբերյալ ձևավորվող ընկալումները,

У ներկայացնել հակամարտության կարգավորման առնչությամբ արվող առաջարկները' դրանք դիտարկելով նաև արևմտյան պետությունների դիրքորոշումների տեսանկյունից:

Հետազոտության ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական, մասնավորապես' փաստարկման, պատմա-համեմատական վերլուծության մեթոդները, այնպես էլ' իրադարձային վերլուծության և բովանդակային վերլուծության մեթոդները:

Հետազոտության ընթացքում հանգել ենք այն եզրակացության, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ արևմտյան փորձագիտական հանրույթը (այս դեպքում' Միջազգային ճգնաժամային խումբը) մեծ հույսեր չունի, թեպետ որպես կարգավորման մեխանիզմ տեսնում է փոխզիջումային տարբերակով բանակցությունների ճանապարհը: Տարիների ընթացքում մի կողմից փոքրանում է կողմերի' զիջումների գնալու պատրաստակամությունը, մյուս կողմից' մեծանում է պատերազմի վտանգը: Որպես հիմնական եզրակացություն' կարող ենք նշել նաև այն, որ փորձագիտական խմբի տեսակետները հիմնականում համընկնում են Եվրոպական Միության դիրքորոշման հետ:

Հիմնաբառեր' Դարաբաղյան հակամարտություն, Հայաստանի

Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Եվրոպական Միություն, ուղեղային

* Հոդվածը ներկայացվել է 01.11.2019թ., գրախոսվել' ընդունվել' 12.12.2019թ.:

10.11.2019թ., տպագրության

76

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

կենտրոններ, անվտանգություն, Հարավային Կովկաս, տարածաշրջանային

քաղաքականություն:

Ուսումնասիրվող հարցի արդիականությունը, նպատակն ու խնդիրները:

Դարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների փնտրտուքներն այսօր արդիական են ոչ միայն հակամարտության կողմ հանդիսացող երկրները ներկայացնող հետազոտողների, այլ նաև միջազգային հետազոտական կենտրոնների համար: Հարցի հետաքրքրությունն առաջին հերթին բխեցվում է նրանից, որ Ղարաբաղյան հակամարտությունը դուրս է եկել զուտ հայ-ադրբեջանական միջէթնիկ բախում լինելու ընկալումից և դիտարկվում է ավելի լայն՝ աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում: Հիմնախնդրի նկատմամբ հետաքրքրության աճը ուղիղ

համեմատական է նաև Հարավային Կովկասի նկատմամբ միջազգային ուժային կենտրոնների տնտեսական ու քաղաքական շահերի աճին: Հակամարտության կարգավորման գործընթացով, ինչպես նաև դրանում զարգացումների վերաբերյալ առավել ակտիվ հետազոտական աշխատանք են իրականացնում արևմտյան, մասնավորապես Եվրոպայում գործող ուղեղային կենտրոնները: Վերջիններիս կատարած հետազոտություններն առանձնանում են բավականին հետաքրքիր վերլուծություններով և հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ վերլուծական-կանխատեսական մոտեցումներով:

Եվրոպական հետազոտական հանրույթում Հարավային Կովկասում ընթացող գործընթացների նկատմամբ հետաքրքրությունն էականորեն աճել է 2003թ.-ին ԵՄ նոր անվտանգության ռազմավարության ընդունումից հետո: «Նոր Եվրոպա ավելի լավ աշխարհում» անվանումը ստացած հայեցակարգային-ռազմավարական

փաստաթղթում148 ԵՄ հարևան տարածաշրջաններին, այդ թվում՝ Հարավային Կովկասին տրվում են կարևորության նոր գնահատականներ՝ ելնելով այդ տարածաշրջանների՝ ԵՄ-ի համար ունեցած անվտանգային բուֆերային նշանակությունից: Հարավային Կովկասը դառնում է կարևոր օղակ ԵՄ անվտանգային քաղաքականության ռազմավարության մեջ: Այդ փաստաթղթի ընդունումից հետո արդեն ԵՄ-ն մեկնարկում է Հարևանության Քաղաքականությունը149, որի մեջ ներառվում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը:

Թեմայի ուսումնասիրության նորույթի հիմնավորումներում առաջին հերթին դնում ենք այն թեզը, որ մեզ համար կարևորվում է հակամարտության դիտարկումը երրորդ՝ առավել չեզոք կողմի աչքերով: Հոդվածում իրավիճակային վերլուծության մեխանիզմով (անգլ.՝ case study) առաջիններից մեկը փորձ է կատարվում համեմատական վերլուծության միջոցով դիտարկել Դարաբաղյան հակամարտության վերաբերյալ արևմտյան փորձագիտական հանրության դիրքորոշումները, դրանց ձևափոխումները ժամանակի պրիզմային զուգահեռ: Այս դեպքում առանձնացրել ենք եվրոպական խոշոր ուղեղային կենտորններից Միջազգային ճգնաժամային խմբին (այսուհետ կրճատ՝ ՄՃԽ), որն առավել ինտենսիվորեն է զբաղված հիմնախնդրի ուսումնասիրությամբ: Մյուս կողմից՝ հաշվի առնելով այն փաստը, որ ուղեղային կենտրոնները սպասարկում են նաև Եվրոպական Միությանն ու նրա քաղաքականությանը, ապա այս ուսումնասիրությամբ մենք հնարավորություն ենք ունենում նաև ընկալելու Եմ ու եվրոպական պետությունների դիրքորոշումը հիմնախնդրի վերաբերյալ, դրա կարգավորման տարբերակների ընտրության հարցում

148 A Secure Europe in a Better World: European Security Strategy, Brussels, 8 December 2003, http://data.consilium.europa.eu/doc/document/ST-15895-2003-INlT/en/pdf.

149 European Neighbourhood Policy, Strategy Paper, Brussels, 12 May 2004, https://ec.europa.eu/neighbourhood-enlargement/sites/near/files/2004_communication_from_the_ commission_-_european_neighbourhood_policy_-_strategy_paper.pdf.

77

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

վերջիններիս մոտեցումները: Թեման կարևորում ենք նաև հակամարտությունների կարգավորման եվրոպական փորձի ուսումնասիրության տեսանկյունից, քանի որ ներկայացվող հետազոտությունները ցուցադրում են նաև եվրոպական փորձի պրոյեկտման հնարավորությունները Դարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ: Մյուս կողմից՝ այդ հետազոտություններին վերաբերում ենք զգուշավորությամբ, քանի որ դրանցում հաճախ կան սուբյեկտիվիզմի տարրեր և չեն բխում հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներից (այդ նույն հետազոտական կենտրոններում աշխատում են նաև ազգությամբ ադրբեջանցի փորձագետներ):

Ուսումնասիրվող խնդրի հիմնական բովանդակությունը: Հակամարտության, ինչպես նաև դրա կարգավորման գործընթացի վերաբերյալ բավականին հանգամանալից ու համապարփակ հետազոտություններ է իրականացրել Միջազգային ճգնաժամային խումբը150: Կենտրոնն աշխատել է ինչպես հայ ու ադրբեջանցի, այնպես էլ' միջազգային անկախ փորձագետների հետ: Նրանց կողմից ներկայացված զեկույցները հետազոտում ենք բացառապես քննական-վերլուծական մոտեցմամբ և միտում չունենք ներկայացնելու որպես իրականություն:

2005թ.ին կենտրոնը հրապարակել է երկու զեկույց Դարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Դրանցից առաջինը, որը վերնագրված էր

«Հակամարտության դիտարկումը տեղում»151, հակամարտության առկա վիճակի վերաբերյալ բավականին հիմնավոր հետազոտության արդյունք է. Ներկայացվում են հիմնախնդրի նոր փուլի (սկսած 1980-ական թվականներից) ծագման պատճառներն ու ընթացքը, փախստականների հիմնահարցը, երկու կողմերի զինված ուժերի հարաբերակցությունը, Արցախում տիրող սոցիալ-տնտեսական վիճակը, երկրում ընթացող քաղաքական զարգացումները: Ուսումնասիրության վերջում ներկայացվում են կողմերի՝ բանակցությունների սեղանի շուրջ հաջողելու հնարավորությունների մասով գնահատականները: Փորձագետները, ելնելով կողմերի դիրքորոշումների գնահատականներից, այս հարցում կարողանում են միայն զսպված լավատեսություն դրսևորել:

Մեր հետազոտության շրջանակներում առավելապես կարևորում ենք ՄՃԽ' հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունը, որը հրապարակվել է 2005թ.-ին «Խաղաղության հաստատման ծրագիր» խորագիրը կրող զեկույցով152: Հակամարտության պատմական և նոր փուլի զարգացման ասպեկտներին համառոտ անդրադարձ կատարելուց հետո բանաձևն անդրադառնում է վերջինիս կարգավորման հնարավոր տարբերակներին: Ծրագիրը, հաշվի առնելով այն փաստը, որ Բիշքեկյան արձանագրության ստորագրումից անցել է ավելի քան մեկ տասնամյակ, և հակամարտությունը հեռու է կարգավորվելու վերահաս հեռանկարներից, առաջարկում է նախ և առաջ վերացնել առկա հիմնական խոչընդոտները: Որպես հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջնային քայլ' հետազոտողները տեսնում են սպառազինությունների մրցավազքի դադարեցումն ու ռազմական ծախսերի կրճատումը երկրներում: Այդ անելու համար անհրաժեշտ է պետությունների սպառազինությունների նկատմամբ առկա վերահսկողության մեխանիզմներն ավելի արդյունավետ դարձնել և սահմանել լրացուցիչ վերահսկողության լծակներ:

150 International Crisis Group, https://www.crisisgroup.org/search?text=nagomo%20karabakh.

151 Nagorno-Karabakh: Viewing The Conflict From The Ground, Europe Report N 166, 14 September 2005, https://d2071andvip0wj.cloudfront.net/166-nagomo-karabakh-viewing-the-conflict-from-the-ground.pdf.

152 Nagorno-Karabakh: A Plan for Peace, Europe Report N 167, 11 October 2005, https://d2071andvip0wj.cloudfront.net/167-nagorno-karabakh-a-plan-for-peace.pdf.

78

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Նշենք, որ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը153 և Վիեննայի փաստաթուղթը154 դեռևս մնում են կոնֆլիկտող կողմերի զինուժի և ռազմական ծախսերի նկատմամբ վերահսկողություն սահմանող եզակի լծակները, որոնք, սակայն, արդյունավետ ձևով չեն գործում: Ավելին, ադրբեջանական կողմը բացահայտ հայտարարում է, որ սահմանված բոլոր մաքսիմալ չափաբաժինները գերազանցվում են իր կողմից155, սակայն մինչ օրս որևէ ռեալ զսպող մեխանիզմ Ադրբեջանի նկատմամբ չի կիրառվել:

Զեկույցը գտնում է, որ Ադրբեջանը պետք է թարմացնի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ուղիղ կապերը և նպաստի Լեռնային Ղարաբաղի հայերի ու ադրբեջանցիների միջև ավելի սերտ կապերի զարգացմանը: Այս դրույթում ուշագրավ է այն, որ փաստվում է նախկինում ԼՂ իշխանությունների ու Ադրբեջանի ղեկավարների միջև եղած ուղիղ կապի առկայությունը, մինչդեռ այսօր ադրբեջանական կողմը կտրականապես հերքում է այն: Ավելին, պաշտոնական Բաքուն ԼՂ իշխանությունների կարգավիճակը հավասարեցնում է ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավարների կարգավիճակի հետ: այս դրույթից ակնհայտ է դառնում, որ խումբը հակամարտության կարգավորման գործում որպես կարևոր նախապայման է տեսնում հայ ու ադրբեջանցի համայքների միջև երկխոսության ծավալումը:

Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է դադարեցնեն սատարել նախկինում հիմնականում ադրբեջանաբնակ բնակավայրերը հայերով վերաբնակեցնելու քաղաքականությանը: Զեկույցում որևէ թիվ կամ փաստ չի բերվում: Կարող ենք նշել, որ վերաբնակեցման այդ ծրագրերը շատ հազվադեպ են իրականացվել և էականորեն չեն փոխել այդ հատվածների էթնոգրաֆիկ պատկերը: Ավելին, այսօր Արցախի Հանրապետությունում ապրող հայերի թվաքանակը չի գերազանցում նախկինում ԼՂԻՄ-ում ապրած հայերի թվաքանակին:

Զեկույցում խոսվում է նաև փախստականների ու ներքին տեղահանված անձանց՝ իրենց նախկին բնակության վայրերը անվտանգ ու կամավոր տեղափոխվելու մասին: Այդ հարցի առնչությամբ առաջ են գալիս մի շարք բարդություններ: Նախ՝ Ադրբեջանը, փախստականների նկատմամբ վարելով հումանիզմից զուրկ քաղաքականություն, նպաստավոր պայմաններ է ստեղծել, որպեսզի նրանք հետագայում շահագրգռված լինեն մեկնելու Արցախ: Նրանց մեջ են մտնում նույնիսկ ՀՀ տարածքից Ադրբեջան գաղթածները: Այսօր արդեն պաշտոնական Բաքուն խոսում է ավելի քան մեկ միլիոնանոց փախստական համայնքի մասին156: Սա, իհարկե, իրականության հետ որևէ աղերս չունի և հանդիսանում է հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելու ադրբեջանական քաղաքականության հերթական գործիքը: Եվ հետո՝ առանց ԼՂ կարգավիճակի մասին որոշման՝ փախստականների վերադարձը կնշանակի հակամարտության նոր փուլ, նոր պատերազմ: Ուստի կարծում ենք, որ փախստականների հարցը պետք է քննարկվի միայն հակամարտության հանգուցալուծումից և ԼՂ կարգավիճակի որոշումից ու իրացումից հետո:

Որպես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մեխանիզմ՝ զեկույցը դիտարկում է հանրաքվեի տարբերակը: Մեկնաբանվում է, որ հանրաքվեն պետք է անցկացվի Լեռնային Ղարաբաղում 1988թ.-ին եղած էթնիկ կազմի թվաքանակի ստատուս քվոյի վերականգնումից հետո: Մի կողմ դնելով սա իրականացնելու դեպքում

153 TREATY ON CONVENTIONAL ARMED FORCES IN EUROPE https://www.osce.org/library/14087?download=true.

154 VIENNA DOCUMENT 1999 OF THE NEGOTIATIONS ON CONFIDENCE AND SECURITY BUILDING MEASURES, 16 NOVEMBER 1999, https://www.osce.org/fsc/41276?download=true.

155 Армии Азербайджана и Армении: бюджет, численность, вооружения,

https://www.bbc.com/russian/international/2016/04/160404_karabakh_armies.

156 Эльмар Мамедъяров: Азербайджан является страной с наибольшим количеством вынужденных переселенцев и беженцев, https://www.trend.az/azerbaijan/politics/3025323.html.

79

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

առաջ գալիք դժվարությունների հարցի քննարկումը' նշենք, որ 1991 թ.-ի

դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեի արդյունքները, որոնցով վերջինս ձեռք է բերել անկախություն, պաշտոնական Երևանի համար լիովին ընդունելի են, և նոր հանրաքվեի անցկացումը կարող է հարցականի տակ դնել նախորդի արդյունքների իրավաչափությունը: Ի վերջո, մի կողմ թողնելով այս կետի բովանդակային մասը, կարևորենք այն հանգամանքը, որ խումբը հակամարտության կարգավորման ճանապարհը տեսնում է այնտեղ ապրող բնակչության

կամարտահայտության միջոցով:

Զեկույցում խոսվում է նաև Եվրոպական Միության՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա անելիքների մասին: Կազմակերպությանն առաջարկվում է ավելի ինտենսիվորեն ներգրավվել հակամարտության կարգավորման գործընթացնում: Առաջարկվում է նախ և առաջ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակ բացել, ով ամենօրյա խոշորացույցի տակ կպահվի խնդիրը: Վերջինիս գլխավոր խնդիրը լինելու է հակամարտության կարգավորման ու հակամարտող կողմերի միջև վստահության միջոցառումների իրականացման շուրջ երկարաժամկետ պլանների մշակումը:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման սոցիալ-քաղաքական կողմին՝ զեկույցի հեղինակները նշում են, որ հայ-ադրբեջանական դիսկուրսի կայացման գլխավոր գրավականները կարող են դառնալ հայերի ու ադրբեջանցիների միջև շփումների ու վստահության մթնոլորտի վերականգնումը: Բնակչությանը խաղաղության պայմանագրի ստորագրմանն ու իրացմանը պատրաստելու համար անհրաժեշտ է մշակել հակամարտության վերաբերյալ նոր հռետորաբանություն ու սիմվոլիկա: Զեկույցը կարևորում է հակամարտության կարգավորման վերաբերյալ ևս մեկ կարևոր վերջակետ. Լեռնային Ղարաբաղը պետք է Հայաստանի հետ կապված լինի Լաչինի ու Քելբաջարի միջանցքներով: Փաստորեն, զեկույցը կարևորում է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև կապն ապահովվի երկու միջանցքով՝ ելնելով անվտանգային նկատառումներից:

Պետք է շեշտել, որ զեկույցը բավականին ընդարձակ է և ընդգրկում է հարցերի շատ լայն շրջանակ, անդրադառնում է հակամարտության գրեթե բոլոր կողմերին: Զեկույցը պարունակում է մի շարք դրույթներ անվտանգության միջազգային միջոցառումների, միջազգային դոնորների վերաբերյալ և այլն: Անվտանգության միջոցառումները կամ ռեալ երաշխիքները, որոնք Լեռնային Ղարաբաղն ու հայությունը կունենան հակամարտության փուլային կամ փաթեթային լուծման դեպքերում, այստեղ տեսանելի չեն:

2007թ.-ին ՄՃԽ-ն հրապարակում է հակամարտության վերաբերյալ հերթական՝ «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի վտանգը» վերտառությամբ զեկույցը157: Հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին շրջանում բանակցային գործընթացում տեղ գտած իրադարձություններին հակիրճ անդրադառնալուց հետո զեկույցը հիմնականում կենտրոնանում է բանակցող կողմերի տնտեսական ու ռազմական քաղաքականությանը: Զեկույցում քննարկվում է երկու կողմերի

ռազմական ներուժը, երկրների տնտեսությունների զարգացման տեմպերը: Նշվում է, որ երկու կողմերն էլ ինտենսիվորեն զինվում են, իսկ դրան օգնում է վերջին տարիներին գրանցված տնտեսական աճի արագ տեմպերը և բյուջետային հոսքերի ավելացումը: Ի վերջո, ասվում է, որ կողմերը ամրապնդում են իրենց դիրքերը, և ժամանակի ընթացքում նրանցից յուրաքանչյուրը բանակցային գործընթացում զիջումներ անելու հարցում կոշտացնում է իր դիրքորոշումը: Կողմերը նաև ուժեղացնում են ռազմական հռետորաբանությունը, և երկու երկրներում էլ մեծանում է հակամարտության

157 Nagorno-Karabakh: Risking War, Europe Report N 187, 14 November 2007,

https://d2071andvip0wj.cloudfront.net/187-nagomo-karabakh-risking-war.pdf.

80

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

կարգավորման նկատմամբ ռադիկալ մոտեցում ունեցողների թվաքանակը' մեծացնելով պատերազմի վտանգը:

Այս գաղափարը ամրապնդվում է ՄՃԽ կողմից 2009թ.-ին հրապարակված հակիրճ զեկույցում, որն արվել է Մադրիդյան սկզբունքների հրապարակումից հետո: «Լեռնային Ղարաբաղ. մոտենալով հանգուցալուծմանը» վերնագիրը կրող զեկույցում158 ասվում է, որ կողմերը, բանակցություններին մասնակցելով, մտադիր են միայն ամրապնդելու իրենց դիրքերը և մտածում են միայն պատերազմին ավելի լավ նախապատրաստվելու մասին: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ բանակցող կողմերի ղեկավարների՝ բանակցությունների սեղանի շուրջ և ներքաղաքական դիսկուրսում արված հայտարարությունները միմյանցից ամբողջությամբ տարբերվող բովանդակություն ունեն:

2016թ.-ի ապրիլին արցախա-ադրբեջանական շփման գծում ռազմական էսկալացիայից հետո խումբը հրապարակեց նոր հետազոտություն՝ «Լեռնային Ղարաբաղ. նոր սկիզբ, թե՞ ավելի մեծ վտանգ» վերնագրով159: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը կրում է էսկալացիայի սանձազերծման գլխավոր

պատասխանատվությունը: Այնուհետև բերվում են այն հիմնական պատճառները, որոնք ստիպեցին Ադրբեջանին գնալու այդ քայլին: Որպես առաջնային պատճառ՝ նշվում է 1992- 1994թթ.-ի ղարաբաղյան պատերազմից հետո հաստատված ստատուս քվոյի փոփոխության ձգտումը: Սա մեծ կարևորություն ուներ ադրբեջանական կողմի համար առաջին հերթին թեկուզ փոքր, բայց մարտավարական առումով որոշակի տեղաշարժեր գրանցելու առումուվ, իսկ հետո՝ իր զինված ուժերում և հասարակության շրջանում առկա հոգեբանական որոշ խնդիրներ լուծելու նպատակով:

Հաջորդ պատճառը մատնանշվում է Ադրբեջանի՝ սեփական զինված ուժերի պոտենցիայի գնահատման համատեքստում: Ադրբեջանը կարիք ուներ տեսնելու, թե ինչ ռազմական պոտենցիալ ինքն ունի, և ինչպես է հակառակորդը պատրաստ դիմակայելու: Սա, բնականաբար, կարող է մեկնաբանվել որպես ավելի լայնամասշտաբ ռազմական գործողություններից առաջ արվող ստուգատես: Մյուս կողմից՝ ըստ զեկույցի՝ Ադրբեջանը ցանկանում էր փորձարկել վերջին տարիներին կատարված գնումները, ինչն անելու հնարավորություն չուներ կամ դրանք սահմանափակ էին զորավարժությունների ընթացքում:

Ռազմական էսկալացիայի' ադրբեջանական դրդապատճառների հետևում փորձագետները տեսնում են նաև երկրի ներքաղաքական ու տնտեսական զարգացումները: 2015թ.-ին ադրբեջանական ազգային արժույթը հսկայական

ինֆլացիայի ենթարկվեց, ինչը շղթայական ռեակցիայով բերեց երկրում տնտեսական նախաճգնաժամային իրավիճակի160: Հասարակությունն իր բողոքը սկսեց արտահայտել ցույցերի միջոցով, որոնք կարճ ժամանակահատվածում վերածվեցին ընդդիմադիրների կողմից կազմակերպվող հակաիշխանական ավելի լայն ակցիաների161: Իշխանությունները սկսեցին գործի դնել իրենց կողմից ավանդաբար օգտագործվող և ներքին լսարանի համար աշխատող քարոզչական գործիքը. «Ադրբեջանում աղքատության ու բոլոր դժբախտությունների համար մեղավոր են հայերը, քանի որ նրանք շարունակում են «օկուպացիայի» մեջ պահել երկրի տարածքի

158 Nagorno-Karabakh: Getting to Breakthrough, Europe Briefing N 55, 7 October 2009, https://d2071andvip0wj.cloudfront.net/b55-nagomo-karabakh-getting-to-a-breakthrough.pdf.

159 Nagorno-Karabakh: New Opening, or More Peril?, Europe Report N 239, 4 July 2016, https://d2071andvip0wjcloudfront.net/239-nagorno-karabakh-new-opening-or-more-peril.pdf.

160 The Jamestown; Protests in Azerbaijan: A Political and Economic Watershed, 01 February 2016; https://jamestown.org/program/protests-in-azerbaijan-a-political-and-economic-watershed/.

161 The Guardian; Azerbaijan forced to cut bread taxes after widespread protests, 15 January 2016; https://www.theguardian.com/world/2016/jan/15/azerbaijan-forced-to-cut-bread-taxes-after-widespread-protests.

81

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

20 տոկոսը»: Փաստորեն, Ճգնաժամային խումբը եզրակացնում է, որ այս անգամ ևս ադրբեջանական կողմը ներքին լսարանին երկրում առկա խնդիրներից շեղելու նպատակով մեծացնում է լարվածությունը ադրբեջանա-արցախյան շփման գծում:

Զեկույցում շեշտադրվում է նաև հարևան պետությունների, մասնավորապես՝ Թուրքիայի և Իրանի աճող հետաքրքրությունը հակամարտության նկատմամբ: Վերջիններս, օգտվելով հակամարտությունում ռազմական սրացումներից, փորձում են օգտագործել հնարավորությունը մեծացնելու ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործընթացում162: Իսկ դրան կարող է նպաստել այն, որ միջնորդ կողմերն ու ԵԱՀԿ Մինսկի Խումբն իրենց գործունեության ընթացքում չեն կարողացել իրական դրական արդյունք գրանցել, որի վերջնարդյունքն էլ հենց ռազմական էսկալացիան է: Զեկույցի հիմնական հարցադրումներից մեկն այն է, թե արդյո՞ք բանակցողները կօգտագործեն ստեղծված իրավիճակը՝ հակամարտության

կարգավորման ուղղությամբ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար: Տրվում են որոշակի գնահատականներ նաև առ այն, որ սա կարող է միջնորդների համար դառնալ սահմանային իրավիճակ՝ փորձելու փոխել բանակցությունների տրամաբանությունը:

Վերջին հարցադրման պատասխանն էլ ՄՃԽ-ն փորձում է տալ Դարաբաղյան հակամարտության վերաբերյալ 2017թ.-ին հրապարակված այս պահին դեռևս վերջին համապարփակ' «Լեռնային Դարաբաղը պատերազմի ամպեր է կուտակում» վերնագիրը կրող զեկույցում163, որում ներկայացվում է վերջին մեկ տարվա ընթացքում բանակցային գործընթացում գրանցված արդյունքները և փաստվում, որ ոչ միայն դրանցում ոչ մի ռադիկալ փոփոխություն չի արվել, այլև կողմերն ավելի են ամրապնդել իրենց դիրքորոշումներն ու մեծացրել ռազմական հռետորաբանությունը: Ավելին, երկու երկրների բնակչությունն էլ սկսել է ավելի մեծ չափով սատարել ղարաբաղյան հիմնախնդրում իրենց իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը:

Ուսումնասիրության ամփոփում-եզրակացությունները: Եթե ամփոփենք

ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի փորձագիտական գործունեության արդյունքները, ապա կարող ենք առանձնացնել դրանց վերաբերյալ հետևյալ գնահատականները. 2000-ականների սկզբներին փորձագետները տեսնում էին բավականին մեծ ներուժ հակամարտությունը խաղաղ ու փոխզիջումային տարբերակով կարգավորելու համար, իսկ վերջին տարիներին նրանք ընդամենը ֆիքսում են, որ կողմերը ավելի ու ավելի են ուժեղացնում

մաքսիմալիստական պահանջատիրությունը և ավելացնում պատերազմը վերսկսելու պատրաստակամության մասին հայտարարությունները: Սրա հետևում, իհարկե, նաև այն փաստն է, որ վերջին տասնամյակում բանակցող կողմերը, առավելապես Ադրբեջանն ինտենսիվորեն զինվում են: Վերջինիս ռազմական գնումները

ամենախոշորներից են աշխարհում երկրի բյուջեի հետ տոկոսային

հարաբերակցությամբ164:

Փորձագիտական խմբի անդամները նաև կարծում են, որ նոր իրողությունների պայմաններում հակամարտության կարգավորում փոխզիջումային տարբերակով հնարավոր չէ, ուստի միջնորդներին մնում է միայն մեծացնել ճնշումը կողմերի վրա՝ խնդրի քաղաքական ու դիվանագիտական լուծմանը հասնելու նպատակով:

Փաստորեն, կարող ենք եզրակացնել, որ ՄՃԽ-ն հակամարտության միայն

162 BBC РУССКАЯ СЛУЖБА, Эскалация в Нагорном Карабахе: стороны винят друг друга,

05 апреля 2016, https://www.bbc.com/russian/intemational/2016/04/160405_karabakh_escalation_wrap.

163 Nagorno-Karabakh’s Gathering War Clouds, Europe Report N 244, 1 June 2017, https://d2071andvip0wj.cloudfront.net/244-nagomo-karabakhs-gathering-war-clouds.pdf.

164 Նշված հղումներով կարող եք գտնել տեղեկատվություն Ադրբեջանի վերջին տարիների ռազմական ծախսերի վերաբերյալ,- https://tradingeconomics.com/azerbaijan/military-expenditure; https://razm.info/94115; https://razm.info/130524:

82

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

քաղաքական լուծման տարբերակ է տեսնում' առայժմ բացառելով կողմերի դիրքորոշումների մեղմացումը: Կարծում ենք, որ բանակցող կողմերի, առավելապես ադրբեջանական կողմի անզիջում դիրքորոշման հետևում կանգնած է նաև ներքին քարոզչության հետևանքների գործոնը: Պաշտոնական Բաքուն երկար տարիներ է, ինչ իր քաղաքացիներին հրամցնում է կեղծ թեզեր հայերի՝ եկվոր լինելու և ադրբեջանական տարածքները «օկուպացնելու» մասին: Սա բերել է մի իրավիճակի, երբ ադրբեջանական հասարակության ստվար մասը չի կարող ընկալել իր ղեկավարության՝ ղարաբաղյան հարցում զիջումների գնալու քայլերը: Իսկ հայ հասարակության ներսում ժամանակի ընթացքում ավելի է ամրապնդվում ու հիմնավորվում այն թեզը, որ Արցախի Հանրապետության անվտանգության գործուն մակարդակը պահելու ու զարգացնելու համար ներկայիս տարածքային ամբողջականության պահպանումն ուղղակի անհրաժեշտություն է: Այս թեզը ևս մեկ անգամ հիմնավորվեց ապրիլյան ռազմական էսկալացիայից և պաշտոնական Բաքվի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալու վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններից հետո165:

Մեր հետազոտության արդյունքում կարող ենք առանձնացնել հետևյալ գործոնները, որոնք, ըստ ՄՃԽ փորձագետների, հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներն են.

> բանակցող կողմերի կառավարման համակարգերը166,

> քարոզչությունն ու ռազմական հռետորաբանության ակտիվ կիրառումը,

> զիջումներ անելու հարցում քաղաքական կամքի բացակայությունը,

> հասարակական կարծիքը և հակամարտության վերաբերյալ խիստ տարբերվող ընկալումները երկրներում,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

> տարածաշրջանային ու միջազգային աշխարհաքաղաքական գործոնները: Կատարած ուսումնասիրությունների, համեմատական վերլուծությունների

արդյունքում կարող ենք նաև եզրակացնել, որ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցներում առաջ քաշված դրույթները, հակամարտության կարգավորման հեռանկարների ու տարբերակների վերաբերյալ ունեցած տեսլականները հիմնականում համահունչ են և համընկնում են Եվրոպական Միության դիրքորոշման հետ: Թեպետ ՄՃԽ-ն անկախ հետազոտական կառույց է, չենք խուսափի նշել, որ այս հետազոտական կենտրոնի կողմից կատարվող շեշտադրումները մեծ մասամբ արտահայտում են նաև ԵՄ երկրների դիրքորոշումները: Կառույցի փորձագետները մեծապես կարևորում են եվրոպական փորձի կիրառման անհրաժեշտությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ միևնույն ժամանակ գնահատելով, որ այդ փորձի կիրառման արդյունավետությունը ժամանակի ընթացքում ավելի մեծ հարցականի տակ կարող է դրվել:

165 Ильхам Алиев заговорил о передаче Зангезура Армении,- https://haqqin.az/news/160538; Заявление Алиева по Зангезуру – агрессия по отношению к территории Армении – политолог,-https://newsarmenia.am/news/politics/zayavlenie-alieva-po-zangezuru-agressiya-po-otnosheniyu-k-territorii-armenii-pohtolog/.

166 ՄՃԽ զեկույցներում կարմիր թելի նման ընդգծվում է այն միտքը, որ հակամարտող երկրների իշխանությունները հիմնախնդիրն օգտագործում են քաղաքական նպատակներով: Առավելապես ընդգծվում է ադրբեջանական քաղաքականությունն այս հարցում: Ըստ փորձագետների՝ հիմնախնդիրը Ադրբեջանի ղեկավարների ձեռքին մշտական լծակ է իշխանությունը պահպանելու համար:

83

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

PROSPECTS FOR THE SETTLEMENT OF THE NAGORNO-KARABAKH CONFLICT: REVIEW OF THE REPORTS OF THE INTERNATIONAL CRISIS GROUP

ROMAN KARAPETYAN

Yerevan State University, Associate Professor at the Chair of International Relations and Diplomacy, Member of UYSSA,

Ph.D in History, Associate Professor in Political Sciences Yerevan, Republic of Armenia

The purpose of this article is to present and analyze studies on the Nagorno-Karabakh conflict in the main think tanks of Europe. The main indicator of the relevance of the topic is the analysis of European views on the Nagorno-Karabakh conflict. Taking into account the fact that the conflict has been in the field of active researches of the International Crisis Group for rather a long period, we have researched the expert works of this group. To achieve this goal, we set the following main objectives:

C to study, analyze and evaluate the International Crisis Group research reports on the Nagorno-Karabakh conflict,

C to present the main accents in the reports and make a comparative analysis, try to see the dynamics of views on the settlement of the conflict,

C to present the International Crisis Group main proposals for resolving the conflict, including from the point of view of Western states.

During our studies according to this article general scientific research methods -argumentation, historical and comparative analysis - as well as the methods of content analysis and event analysis were used.

The study concluded that the Western expert community (in this case, the International Crisis Group) does not have high hopes for a peaceful settlement of the Nagorno-Karabakh conflict, although they consider the negotiation process as the main mechanism for resolving the conflict. Over the past years, on the one hand, the willingness of the parties to make concessions has decreased, and on the other, the danger of war has increased. It can also be concluded, that the views of this group are largely consistent with the position of the European Union.

Key words: Nagorno-Karabakh conflict, Republic of Armenia, Republic of Azerbaijan, European Union, think tanks, security, Southern Caucasus, regional policy.

ПЕРСПЕКТИВЫ УРЕГУЛИРОВАНИЯ НАГОРНОКАРАБАХСКОГО КОНФЛИКТА: ОБЗОР ДОКЛАДОВ МЕЖДУНАРОДНОЙ КРИЗИСНОЙ ГРУППЫ

РОМАН КАРАПЕТЯН

Ереванский государственный университет, доцент кафедры международных отношений и дипломатии, член ОМУСА, кандидат исторических наук, доцент политологии, г. Ереван, Республика Армения

Целью данной статьи является представление и анализ исследований по нагорнокарабахскому конфликту в основных аналитических центрах в Европе. Основным показателем актуальности рассматриваемой темы является анализ европейских взглядов

84

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

на нагорно-карабахский конфликт. Принимая во внимание тот факт, что конфликт находится в сфере активных исследований Международной кризисной группы в течение достаточно долгого периода, мы выделили экспертные работы данной группы. Для достижения этой цели мы поставили следующие основные задачи:

■S изучать, анализировать и оценивать исследовательские отчеты Международной кризисной группы по карабахскому конфликту;

■S представить основные акценты в докладах и сделать сравнительный анализ, попытаться увидеть динамику взглядов на урегулирование конфликта;

■S представить предложения Кризисной группы по урегулированию конфликта, в том числе с точки зрения западных стран.

В ходе исследования использовались как общенаучные методы исследования -аргументация, историко-сравнительный анализ, так и методы контент-анализа и ивент-анализа.

В исследовании сделан вывод о том, что западное экспертное сообщество (в данном случае - Международная кризисная группа) не возлагает больших надежд на мирное урегулирование нагорно-карабахского конфликта, хотя оно рассматривает переговорный процесс как основной механизм разрешения конфликта. За прошедшие годы, с одной стороны, готовность сторон пойти на уступки уменьшилась, а с другой, возрастает опасность войны. Можно также сделать вывод, что взгляды этой группы в значительной степени соответствуют позиции Европейского союза.

Ключевые слова: нагорно-карабахский конфликт, Республика Армения,

Республика Азербайджан, Европейский союз, аналитические центры, безопасность, Южный Кавказ, региональная политика.

85

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.