Научная статья на тему 'ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ'

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
95
27
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Ֆրանսիայի Հանրապետություն / հայ-ֆրանսիական հարաբերություններ / Ղարաբաղյան հիմնախնդիր / ԵԱՀԿ Մինսկի խումբ / բանակցային գործընթաց / անվտանգություն / ֆրանսահայ համայնք / միջխորհրդարանական բարեկամության խմբեր

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Թոփակյան Մարիամ

Հոդվածի նպատակն է ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետության դիրքորոշումը քաղաքականությունը Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ: Մեր խնդիրն է վեր հանել վերլուծել Ֆրանսիայի Հանրապետության ֆրանսիական քաղաքական շրջանակների պաշտոնական դիրքորոշումները, վերաբերմունքը ժամանակի հոլովույթում դրանց փոփոխությունները Ղարաբաղյան հիմնախնդրի դրա հանգուցալուծման վերաբերյալ, որը ժամանակի ընթացքում դարձել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների քաղաքական օրակարգի երկխոսության կարևոր բաղադրատարրերից մեկը: Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են պատմահամեմատական, բովանդակային ու արխիվային փաստաթղթերի այլ նյութերի համադրման, վերլուծության մեթոդները: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում իր նշանակալի տեղն ունի Ղարաբաղյան հիմնախնդիրը դրա խաղաղ կարգավորումը: Մինսկի խմբում Ֆրանսիայի Հանրապետության հանդես գալը, հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումների համանմանությունը վկայում են հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ երկու երկրների դինամիկ ակտիվ գործընկերության ու փոխգործակցության մասին: Բացի այդ, Ֆրանսիայի Հանրապետության՝ Մինսկի խմբի շրջանակում դրանից դուրս իրականացրած քայլերն ու նախաձեռնությունները վկայում են նաև տարածաշրջանում ամրապնդվելու տարածաշրջանային զարգացումներն ի նպաստ սեփական շահերի ու նպատակների իրականացմանը ծառայեցնելու ֆրանսիական կողմի նպատակի մասին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE POSITION AND THE POLICY OF THE FRENCH REPUBLIC IN NAGORNO-KARABAKH CONFLICT

The purpose of this article is to present the position and policy of the French Republic in Nagorno-Karabakh conflict. The task is to identify and analyze the official positions, attitudes of the French Republic and French political circles and their changes over time on the Nagorno-Karabakh conflict and its resolution, which has become one of the most important elements of the political agenda and dialogue of the Armenian-French friendly relationsover time. In the course of the study, historical comparative and content analysis methods were applied. As a result of the research the conclusion was drawn that the Karabakh conflict and its peaceful settlement have a significant place in Armenian-French relations. The participation of the French Republic in the Minsk Group and the similarity of the two countries' positions on the settlement of the issue testify for the dynamic and active partnership and interaction of the two countries in the settlement of the issue. In addition, the steps and initiatives undertaken by the French Republic within the Minsk Group and beyond are also evidence of the French side's goal of strengthening in the region and serving regional developments in pursuit of its own interests and goals.

Текст научной работы на тему «ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈԴՒ ԱՄԲԻՈՆ

TRIBUNE OF YOUNG RESEARCHER ТРИБУНА МОЛОДОГО ИССЛЕДОВАТЕЛЯ

-------------------------------

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ*

ՀՏԴ 327.8(44+ 479.243)

ՄԱՐԻԱՄ ԹՈՓԱԿՅԱՆ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն mariam. topakyan@amai/. com

Հոդվածի նպատակն է ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետության դիրքորոշումը և քաղաքականությունը Դարաբաղյան հիմնախնդրի շուրջ: Մեր խնդիրն է վեր հանել և վերլուծել Ֆրանսիայի Հանրապետության և ֆրանսիական քաղաքական շրջանակների պաշտոնական դիրքորոշումները, վերաբերմունքը և ժամանակի հոլովույթում դրանց փոփոխությունները Դարաբաղյան հիմնախնդրի և դրա հանգուցալուծման վերաբերյալ, որը ժամանակի ընթացքում դարձել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների քաղաքական օրակարգի և երկխոսության կարևոր բաղադրատարրերից մեկը:

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են պատմահամեմատական, բովանդակային ու արխիվային փաստաթղթերի և այլ նյութերի համադրման, վերլուծության մեթոդները:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում իր նշանակալի տեղն ունի Դարաբաղյան հիմնախնդիրը և դրա խաղաղ կարգավորումը: Մինսկի խմբում Ֆրանսիայի Հանրապետության հանդես գալը, հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումների համանմանությունը վկայում են հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ երկու երկրների դինամիկ և ակտիվ գործընկերության ու փոխգործակցության մասին: Բացի այդ, Ֆրանսիայի Հանրապետության' Մինսկի խմբի շրջանակում և դրանից դուրս իրականացրած քայլերն ու նախաձեռնությունները վկայում են նաև տարածաշրջանում ամրապնդվելու և տարածաշրջանային զարգացումներն ի նպաստ սեփական շահերի ու նպատակների իրականացմանը ծառայեցնելու ֆրանսիական կողմի նպատակի մասին:

Հիմնաբառեր՝ Ֆրանսիայի Հանրապետություն, հայ-ֆրանսիական հարաբերություններ, Դարաբաղյան հիմնախնդիր, ԵԱՀԿ Մինսկի խումբ, բանակցային գործընթաց, անվտանգություն, ֆրանսահայ համայնք, միջխորհրդարանական բարեկամության խմբեր:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 20.09.2020թ.:

է 24.04.2020թ., գրախոսվել' 28.04.2020թ.,

տպագրության

259

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Հայ ժողովրդի ներկայի և հետագա կայուն զարգացման ու բնականոն կենսագործունեության համար առանցքային և կարևորագույն նշանակություն ունի Դարաբաղյան հիմնախնդիրը, որի հանգուցալուծմանն են նպատակաուղղված Հայաստանի Հանրապետության և Հայ Սփյուռքի միացյալ ջանքերը' միաժամանակ նպաստելով ու խթանելով հիմնախնդրի միջազգայնացմանը և դրա վերաբերյալ համապարփակ իրազեկվածության բարձրացմանը' այն մշտապես միջազգային հանրության քաղաքական օրակարգում պահելով: Դարաբաղյան հիմնախնդրի

կարգավորումը Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի և ազգային անվտանգության առանցքային խնդիրն է664, որից անմիջականորեն բխում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը հիմնախնդրի

առնչությամբ, ըստ որի' հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի հետևյալ սկզբունքների վրա' 1. Լեռնային Դարաբաղի հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանա Լեռնային Դարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը, 2. Լեռնային Դարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավազորության տակ գտվող անխափան ցամաքային կապ, 3. Լեռնային Դարաբաղի անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի665:

Ինչպես գիտենք, հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները հիմնված են երկու երկրների' Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրների ու գերակայությունների շուրջ երկկողմ համագործակցության ու փոխգործակցության վրա: Ֆրանսիայի Հանրապետության հետ ունեցած պատմական հարուստ անցյալ ունեցող բարեկամական հարաբերությունները Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեն նաև Դարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից: Ֆրանսիան համաշխարհային քաղաքականության ազդեցիկ

դերակատարներից է, որն իր շահերը, հետաքրքրություններն ու նպատակներն ունի աշխարհի տարբեր տարածաշրջաններում' ներառյալ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հարավային Կովկասում, ուստի Հայաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների վրա հիմնվելով' Ֆրանսիան ձգտում է ամրապնդվել և քաղաքական ազդեցություն ունենալ նաև այս տարածաշրջանում: Բացի այդ, Դարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ֆրանսիական կողմի դիրքորոշումը, քաղաքականությունը և հանգուցալուծման հարցում ներգրավվածությունը կարևոր է մի շարք առումներով. նախ Ֆրանսիան Եվրամիության առաջատար երկրներից է, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին որպես Եվրոպայի ձայն ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունում, ինչը վկայում է աշխարհում և Եվրոպայում նրա ունեցած քաղաքական կշռի մասին666:

1992 թվականի մարտի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի' ԵԱՀԽ-ին անդամակցելուց հետո Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում գումարված կոնֆերանսի ժամանակ որոշում ընդունվեց Լեռնային Դարաբաղի խնդրով զբաղվող հատուկ խումբ ստեղծել, որով և դրվեց ԵԱՀԽ Մինսկի խմբի գործունեության հիմքը667: Փաստորեն, միջազգային հանրության անունից Դարաբաղյան

հակամարտության կարգավորմամբ լիազորված էր զբաղվել ԵԱՀԽ-ն, որի

664 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն, URL: https://www.mfa.am/filemanager/Statics/Doctrinearm.pdf:

665 ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Լեռնային Դարաբաղի հիմնախնդիր, URL: https://www.mfa.am/hy/nagorno-karabakh-issue/:

666 Կարապետյան Ա., Ֆրանսիայի Հանրապետության քաղաքականությունը ԼԴ հակամարտության կարգավորման հարցում, Բանբեր Երևանի համալսարանի, 139.6, Եր., 2013, էջ 43:

667 Манасян А., Карабахский конфликт: Ключевые понятия и хроника, Ер., 2005, С. 55.

260

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

գործունեությունը այս գործընթացում ընդունված է կապել Մինսկի խմբի գործունեության հետ668:

1993 թվականի մարտի 12-ին կնքվեց «Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համաձայնության, բարեկամության և

համագործակցության մասին» պայմանագիրը, որում ի թիվս այլ հարցերի, առանձին հոդվածով (հոդված 7669) ամրագրվում էր նաև Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության սերտ համագործակցությունը Եվրոպայում

անվտանգության ու համագործակցության խորհրդակցության շրջանակներում, որոնք համատեղ գործողություններ են ծավալում նրա' հատկապես իրավական ոլորտի հաստատությունների ամրապնդման համար, որպեսզի նպաստեն կայունությանը, անվտանգությանը և իրավական պետությանը Եվրոպական մայրցամաքում' օժանդակելով այնպիսի նորմերի ընդունմանը, որոնք նպաստում են հակամարտությունների կանխմանը670:

1996 թվականի դեկտեմբերի 3-ին Պորտուգալիայի Հանրապետության մայրաքաղաք Լիսաբոնում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ Ֆրանսիան չխոչընդոտեց ԵԱՀԿ նախագահության' հակամարտության կարգավորման

սկզբունքները (1. Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, 2. ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի մեջ Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի կազմում ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ' հիմնված ինքնորոշման սկզբունքի վրա, 3. ԼՂՀ և նրա ողջ բնակչության անվտանգության ապահովում' ներառյալ երկու կողմերից խաղաղության համաձայնագրի բոլոր դրույթների հարգման փոխադարձ երաշխիքների ամրագրմամբ671) սահմանող հռչակագրի կազմմանը, որը չէր ստացել Հայաստանի հավանությունը672: Հետագայում Ֆրանսիան հարաբերականացրեց և որոշակիացրեց իր վերաբերմունքը և քաղաքականությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի նկատմամբ' հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկացիները սիրաշահում են վերջիններիս և բացի այդ, հիշյալ երկրները քաղաքական, տնտեսական և անգամ պատմական պատճառներով շրջվել են դեպի եվրոպական այլ պետություններ (Վրաստանը դեպի Գերմանիա, Ադրբեջանը' ԱՄՆ, Մեծ Բրիտանիա)673: Ուստի պարզ է դառնում, որ ֆրանսիական կողմը, այս ամենը հաշվի առնելով, պետք է վերաձևակերպեր իր ակնկալիքները, հետագա քայլերը, իր առջև դրված նպատակները և խնդիրները տարածաշրջանում' առաջին հերթին զարկ տալով և խթանելով Հայաստանի Հանրապետության հետ քաղաքական կայուն երկխոսության զարգացմանն ու խորացմանը:

Պետք է փաստել, որ հայկական կողմը երկկողմ փոխայցելությունների և հանդիպումների ժամանակ բազմիցս ներկայացնելով հիմնախնդրի լուծման դժվարությունները' միաժամանակ նշում էր, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ձեռնտու է բոլորին, սակայն ընդունելի բանաձևեր գտնելու և Ղարաբաղի անվտանգության երաշխիքներն ապահովելու համար ցանկալի է Ֆրանսիայի և

668 Բալայան Տ., Ղարաբաղյան հիմնահարցը և միջազգային դիվանագիտությունը 19911994 թթ., Եր., 2004, էջ 52:

69 ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, պատմադիվանագիտական բաժնի նյութեր (այսուհետ՜ ՀՀ ԱԳՆ ՊԴԲ), ց. 1, գ. 180, թ. 73:

670 «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համաձայնության, բարեկամության և համագործակցության մասին», URL:

http://www.irtek.am/views/act.aspx?aid=21760:

6/1 ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 3, գ. 185, թ. 12:

672 ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 1, գ. 180, թ. 170:

673 ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 1, գ. 180, թ. 171:

261

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

եվրոպական համայնքի այլ առաջատար երկրների առավել ակտիվ ու նպատակասլաց միջնորդությունը674: 1996 թվականից Ֆրանսիան ակտիվացրեց իր քայլերը և'

Եվրոպայում, և' Հարավային Կովկասում համագործակցություն սկսելով մի շարք երկրների, այդ թվում' Հայաստանի Հանրապետության հետ, որի մասին են վկայում կարճ ժամանակամիջոցում Հայաստան կատարած ֆրանսիացի բարձրաստիճան

պաշտոնյաների' իրար հաջորդող այցերը (Սենատի նախագահ Ռ. Մոնորի' 30.05.1996675, արտգործնախարար է. դը Շարեթ' 09.10.1996676 և 02.04.1997677), որոնք հիմնականում նպատակ էին հետապնդում ուսումնասիրել ու գտնել Ղարաբաղի հակամարտության լուծումը678: Հետաքրքրական է, որ Ֆրանսիայի արտգործնախարար է. Դը Շարեթի' մինչև 1997-ին տարածաշրջան կատարած ապրիյյան այցը ֆրանսիացի բարձրաստիճան ոչ մի պաշտոնյա չէր այցելել Ադրբեջան679:

Նույն թվականի հունիսին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Լ. Ժոսպենը Ղարաբաղյան հակամարտության և դրա հնարավոր հանգուցալուծման վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Այս հարցում ես ընդունում եմ այն սկզբունքների հակադրությունը, որոնք առաջ են քաշվում միջազգային հանրության կողմից լուծում գտնելու համար այդ հակամարտությանը: Դուք իրավացիորեն մատնանշում եք այն ձևական անհամապատասխանությունը, որ իրավական մի դիրքը բավարարում է հայկական կողմին, մյուս կողմը' ադրբեջանցիներին: Հակամարտության մեջ երկակիությունը այդտեղ է: Դրա

կարգավորումը դժվարությամբ կարող է հենվել այդ սկզբունքներից միայն մեկի հաշվառման վրա, բացառությամբ ուժով պարտադրելուց և պատերազմական դրությունը երկարաձգելուց: Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ-ն հաշվի է առել միջազգային այդ արժեքների հակասությունը, որովհետև այստեղ, ինչպես նաև այլ հակամարտություններում, հնարավոր չէ խաղաղության հասնել առանց շահագրգիռ կողմերի միջև ուղղակի բանակցությունների հետևանքով ձեռք բերված փոխզիջումների: Միջազգային հանրությունը կարող է և պարտավոր է դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծել»680:

1997 թվականի հունվարի 1-ին Ֆրանսիան ընտրվեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, ինչը ԵԱՀԿ խաղաղության գործընթացի մեջ առավել ակտիվորեն ներգրավելու նրա կամքի վկայությունն էր681: Դրան խստիվ առարկեց Ադրբեջանը, որը Ֆրանսիային համարում էր հայամետ տրամադրված պետություն' այնտեղ քաղաքական ազդեցիկ կշիռ ու հեղինակություն, պատմական հարուստ անցյալ ունեցող հայ համայնքի առկայության պատճառով: Այսպիսով' ըստ ֆրանսիացի պաշտոնյաների' Ադրբեջանը մերժեց Ֆրանսիայի թեկնածությունը' վերածվելով ամերիկացիների գործիքի682: Արդյունքում' 1997 թվականի փետրվարի 14-ին ԵԱՀԿ-ում որոշում ընդունվեց երեք համանախագահների' Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՍՆ-ի մասին: Այդ ժամանակ, ինչպես գիտենք, ակտիվ փուլում էին հայ-ֆրանսիական երկկողմ փոխայցելությունները, որոնց ընթացքում բուռն քննարկումներ էին ծավալվում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: Ի դեպ, այս պարագայում Ֆրանսիան օգտվում էր Հայաստանում

674

675

676

677

678

679

680 681 682

ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 1, գ. 180, թ. 67:

ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 1, գ. 180, թ. 96:

ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 7, գ. 22, թ. 6:

ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 2, գ. 37, թ. 29:

ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 3, գ. 185, թ. 12:

ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 2, գ. 37, թ. 25:

ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 2, գ. 37, թ. 25:

ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 1, գ. 180, թ. 170:

ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 1, գ. 180, թ. 171:

262

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

համակրանքի կապիտալից և բարենպաստ միջավայրից, որը նրան թույլ էր տալիս ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում683:

1997 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, կարևորելով ֆրանսիական կողմի մասնակցության հնարավորությունը հակամարտության խաղաղ լուծման հարցում, նշեց, որ Ֆրանսիան, ինչպես միշտ, կողմ է խաղաղ, բանակցային ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը՝ չբացառելով բանակցություններին որպես բանակցող կողմ Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը՝ նշելով, որ առանց Ղարաբաղի ոչինչ հնարավոր չէ անել684: «Ֆրանսիան և Հայաստանը պնդում են Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության միջազգային երաշխիքների անհրաժեշտությունը և միջազգային հանրությանն ու Եվրոպական համայնքին հրավիրում համակողմանիորեն բավարարել նրա սոցիալ-տնտեսական պահանջմունքները»,- ասված է երկու երկրների նախագահների համատեղ հայտարարությունում685: Նախագահ Ժակ Շիրակը այս մասին բարձրաձայնել էր նաև 1998 թվականին Ռուսաստանի Դաշնություն կատարած պետական այցի ժամանակ686: Պարզ է, որ ֆրանս-ադրբեջանական

հարաբերություններում որոշակի լարվածություն առաջացրեց ադրբեջանցիների կողմից Ֆրանսիայի համանախագահության մերժումը, որը պարզորոշ կերպով դրսևորվեց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ687: 199 8 օգոստոսի 22-ին Իրանի Իսլամական Հանրապետություն այցելեց Ֆրանսիայի արտգործնախարար Հ. Վեդրինը, որի ընթացքում իրանական պաշտոնական շրջանակների հետ հանդիպումների ժամանակ քննարկվեց նաև Ղարաբաղյան հակամարտության խնդիրը և դրա հանգուցալուծման հարցը, որի ժամանակ իրանական կողմը (արտգործնախարար Ք. Խարազիի առաջարկությամբ) ցանկություն հայտնեց համագործակել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ հակամարտության կարգավորմանն աջակցելու համար688: Այսինքն՝ ֆրանսիական քաղաքական շրջանակները և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և դրանից դուրս ցանկանում էին լայն բանակցային գործընթաց սկսել՝ փորձելով համագործակցել նաև հիմնախնդրի հանգուցալուծմամբ շահագրգռված մյուս կողմերի հետ:

Ինչպես նշվեց, 1998 թվականին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը պետական այց էր կատարել Ռուսաստանի Դաշնություն, որի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի հետ քննարկել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, և համաձայնության էին եկել խաղաղությանն աջակցելու հարցում689: Այդ ամենից կարելի էր ենթադրել, որ ժամանակի ընթացքում ձևավորվելու էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ֆրանս-ռուսական հայանպաստ հակակշռություն, աշխույժ փոխգործակցություն ու համագործակցություն՝

683 ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 5, գ. 22, թ. 68:

684 ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 3, գ. 185, թ. 11:

685 ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 1, գ. 180, թ. 90:

686 Discours de M. Jacques Chirac, President de la Republique, sur l'anciennete des relations franco-russes, la cooperation culturelle et economique entre la France et la Russie et sur la vocation de la Russie a devenir partenaire de l'Union europeenne et des organisations internationales, politiques et economiques, Moscou le 26 septembre 1997, URL: http://discours.vie-publique.fr/notices/977016667.html.

687 Chirac le fataliste, 09.10.1997, URL: https://www.lexpress.fr/informations/chirac-le-

fataliste 624647.html.

France - Iran. Visite du chef de la diplomatie franjaise en Iran, 22.08.1998, URL: https://www.universalis.fr/evenement/22-23-aout-1998-visite-du-chef-de-la-diplomatie-francaise-en-iran/.

689 ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 1, գ. 180, թ. 168:

263

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ընդդեմ ամերիկյան բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշումների, մոտեցումների ու նախաձեռնությունների:

Ծավալվող քաղաքական իրադարձությունների վրա որոշակի ազդեցություն ունեցավ 1998 թվականին Հայաստանում նոր նախագահի ընտրությունը, որը լիովին նոր մոտեցումներ ներկայացրեց Դարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանը արտաքին քաղաքականության մեջ անզիջում քաղաքական գծի կողմնակից էր' ի տարբերություն նախորդի' Լևոն Տեր-Պետրոսյանի, որը, ըստ ֆրանսիացիների բնորոշման, Դարաբաղյան հիմնահարցի բանակցային գործընթացում չափավորության խորհրդանիշ էր690:

2000-2001 թվականներին բանակցային գործընթացում ակտիվ ու առավել նախաձեռնողական միջնորդության փորձ ձեռնարկեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Այդ ամենը ինքնանպատակ չէր. Ժակ Շիրակի նախագահության վերջին շրջանն էր և օգտվելով Ֆրանսիայի' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ [ինելու հանգամանքից, ինչպես նաև օգտագործելով իր հեղինակությունը' փորձեց նոր նախաձեռնություններով հանդես գալ հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ: Այդ ընթացքում տեղի ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների չորս հանդիպումներ, որոնց ընթացքում մշակվեցին հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ որոշակի սկզբունքներ, որոնք հայտնի դարձան Փարիզյան սկզբունքներ անվանմամբ: Դրանց հիմնական կարևոր կետերն էին' 1. Հայաստանի Հանրապետության և Լեռնային Դարաբաղի միջև կապը Լաչինի միջանցքով ապահովելու դիմաց Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Մեղրիով կապ ապահովելու սկզբունքը համարժեքության սկզբունքով, 2. Լեռնային Դարաբաղին պետք է տրվեն անվտանգության լիարժեք երաշխիքներ, 3. փախստականների հարցի կարգավորում' մասնավորապես նրանց նախկին բնակավայրեր վերադառնալու իրավունքի իրացումով691:

Պետք է նշել, որ հենց նույն ժամանակահատվածում ի հայտ եկան Փարիզյան սկզբունքները բացառող ու ժխտող փաստարկներ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիևը հերքում էր, թե Հայաստանն ու Ադրբեջանը 2001 թվականին Փարիզում ձեռք էին բերել որոշակի համաձայնություններ' Դարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ692, իսկ Հայաստանի ղեկավարներն իրենց հերթին նախագահ Հեյդար Այիևին մեղադրում էին Փարիզյան սկզբունքները խեղաթյուրված ներկայացնելու մեջ' կտրականապես հերքելով, որ դրանք հիմնված են տարածքների փոխանակման գաղափարի վրա: Ըստ հայ ղեկավարների' Ադրբեջանը Մեղրիով ունենալու էր սոսկ երաշխավորված հաղորդակցության ուղի, մինչդեռ Հայաստանը վերահսկելու էր Լեռնային Դարաբաղն ու Լաչինը693: Այսինքն' այս հանդիպումը ևս ըստ էության անարդյունավետ եղավ' համաձայնության և ընդհանուր դիրքորոշման չհասնելու պատճառով:

2001 թվականի հունվարի 26-ին Փարիզում ընթացան Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Այիևի հերթական բանակցությունները' նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ: Բանակցությունների երկրորդ փուլը տեղի ունեցավ Փարիզում նույն թվականի մարտի 4-ին: Գնահատելով բանակցությունների գրանցած արդյունքները' Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը նշեց, որ «Դարաբաղյան խնդրի լուծման գործում դրական տեղաշարժ է նկատվել»,- վստահություն հայտնելով, որ «որոշակի պայմաններում, որոնց համար հողն արդեն մշակվել է, Հայաստանի և

690 ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 5, գ. 22, թ. 69:

691 Nalbandyan E., Haut-Karabagh: Un reglement en vue?, 06.02.2015,

http://www.politiaueintemationale.com/revue/article.php7id revue=146&id=1357&content=svnopsis.

692 Ադրբեջանը կրկին հերքում է «Փարիզյան սկզբունքները», 10.07.2002, https://www.azatutyun.am/a/1569901.html:

"Б9Г

Տե'ս նույն տեղում:

URL:

URL:

264

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Ադրբեջանի հակամարտության խաղաղ հանգուցալուծման սերմը պետք է լավ ծիլեր տա մինչև ընթացիկ տարվա վերջը, որոնք այնուհետև կվերաճեն Բաքվի և Երևանի համար փոխընդունելի քաղաքական քայլերի»694:

2001 թվականի մայիսին նախագահ Ժակ Շիրակի՝ կովկասյան տարածաշրջան կատարած այցից և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ֆրանսիական համանախագահությունը հայտարարեց, որ Դարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են նոր մեխանիզմներ, որոնք հաշվի կառնեն բոլոր կողմերի տեսակետները695: Կարելի է ասել որ Ֆրանսիան ի սկզբանե ձգտում էր Դարաբաղյան հիմնախնդրում հնարավորինս անաչառ միջնորդությամբ հանդես գալ նույնը սակայն չի կարելի ասել ԱՄՆ-ի մասին, որը, հետամուտ լինելով սեփական շահերին և նպատակներին, նախևառաջ մտածում էր Ադրբեջանի հետ կնքած նավթային պայմանագրերի և փոխշահավետ, բազմաոլորտ համագործակցության մասին:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների նոր շրջափուլը սկսվեց 2006 թվականին, երբ պետական այցով Հայաստան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, որի ընթացքում հանդես եկավ կարևոր քաղաքական հայտարարություներով' կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը696: Անդրադառնալով Դարաբաղյան հակամարտության հարցը ԵԱՀԿ-ից Միացյալ Ազգերի Կազմակերպություն տեղափոխելու խնդրին' Ժակ Շիրակը հայտարարեց նաև, որ դեմ է Դարաբաղյան հակամարտության հարցի տեղափոխմանը ԵԱՀԿ շրջանակներից դեպի քաղաքական այլ հարթություն697:

2006 թվականի փետրվարի 10-11-ը նախագահ Ժակ Շիրակը Եյիսեյան պալատում հանդիպումներ ունեցավ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ, որից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն ուղևորվեցին Ռամբուե ամրոց, որտեղ նախագահ Ժակ Շիրակի միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը698, որը կայացավ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նոր փուլի' Պրահայի գործընթացի ընթացքում, սակայն այդ բանակցություններում ևս, ինչպես նախորդներում, որևէ հաջողություն ու տեղաշարժ չարձանագրվեց:

Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիև բանակցությունները, ընդհանուր առմամբ, տևեցին չորս ժամ, իսկ ակնկալվող առաջընթացը մնաց անհասանելի' երկու կողմերի անզիջում և անշրջելի դիրքորոշումերի պատճառով699: Ըստ որոշ աղբյուրների տվյալների՝ Ռամբուեում կայացած երկկողմ բանակցությունների ձախողման գլխավոր պատճառը Քելբաջարի (Քարվաճառ) և Լեռնային Դարաբաղի կարգավիճակի հարցում

694 Քի Վեսթի ծնունդն https://mediamax.am/am/news/keywest/541/:

ու

վախճանը,

04.04.2011,

URL:

"Б95

ՀՀ ԱԳՆ ՊԴԲ, ց. 5, գ. 22, թ. 143:

En Armenie, Jacques Chirac a presse la Turquie de reconnaitre le genocide, 02.10.2006, URL: https://www.lesechos.fr/02/10/2006/LesEchos/19763-192-ECH en-armenie--iacaues-chirac-a-presse-la-turauie-de-reconnaitre-le-genocide.htm.

697 Fin de la visite d'Etat de Jacques Chirac en Armenie, 01.10.2006, URL: http://www.collectifvan.org/article print.php?id=4370.

698 Բանակցությունները շարունակվում են, 10.02.2006, https://www.a1plus.am/12947.html:

699 Le sort dU Haut-Karabakh negocie a Rambouillet, 11.02.2006, https://www.liberation.fr/planete/2006/02/11/le-sort-du-haut-karabakh-negocie-a-rambouillet 29522.

265

URL:

URL:

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

երկու կողմերի սուր հակասություններն էին, որոնց շուրջ այդպես էլ հնարավոր չեղավ համաձայնության հասնել700:

2008-2009 թվականներին բանակցային գործընթացում արձանագրվեցին որոշակի փոփոխություններ, որոնք հիմնականում պայմանավորված էին ներքին և արտաքին մի շարք գործոններով՝ նախևառաջ տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողություններով՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմով, տարածաշրջանում ռուսական ազդեցության մեծացումով, Հայաստանում և Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններով և հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցած փոփոխություններով, որոնք անմիջականորեն ազդեցին հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի և դրա բնականոն ծավալման ընթացքի վրա:

Ֆրանսիական կողմը նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորությամբ սկսեց առավել ակտիվորեն մասնակցություն և ներգրավվածություն ունենալ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում, որի առնչությամբ նախագահ Սարկոզին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում նշել էր. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առումով 2009 թվականը բացառիկ և նպատակահարմար կլինի, և հիմնախնդրի կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է օգտվել այդ հնարավորությունից: ... Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումը ունենալ այդ դրական տեղաշարժում, իսկ ավելի լայն իմաստով' մտադիր է մասնակցություն ունենալ Կովկասը խաղաղության և առաջընթացի գոտու վերածելուն ցանկացած աջակցության»701:

2011 թվականի սեպտեմբերին Հայաստանի702, իսկ մեկ ամիս անց՝ հոկտեմբերին, Ֆրանսիայի նախագահների պաշտոնական այցերի ընթացքում քննարկվել էր նաև հակամարտության կարգավորման, բանակցային գործընթացի ընթացքի և բանակցություններում ֆրանսիական կողմի ներգրավվածության, դրա մակարդակի, աստիճանի հետ կապված և այլ հարցեր:

2011 թվականի մայիսի 26-ին Դովիլում (Ֆրանսիա) կայացած «Մեծ Ութնյակի» գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի՝ հակամարտության բոլոր կողմերին ուղղված համատեղ հայտարարության մեջ վերահաստատվեցին և ևս մեկ անգամ սահմանվեցին հիմնախնդրի կարգավորման հիմքը կազմող միջազգային իրավունքի սկզբունքներն ու հանգուցալուծման նորմերը։ Հատուկ ընդգծվեց, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, իսկ ուժի կիրառումը խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից703։ Այդ հայտարարությունում համանախագահները մասնավորապես նշել էին. «Մենք հստակորեն կոչ ենք անում կողմերի առաջնորդներին իրենց բնակչությանը նախապատրաստել խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին»704 *, այսինքն՝ հայտարարությունը խստորեն դատապարտում էր խաղաղության դեմ ուղղված

700 Armenie Echec des negotiations sur le Nagomy-Karabakh, 13.02.2006, URL: https://www.lorientleiour.com/article/524024/AimenieEchec des negociationssur le Nagornv-Karabakh.html.

701 Ըստ Նիկոլա Սարկոզիի՝ եկող տարին բացառիկ Է լինելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու առումով, 28.11.2008, URL: https://armenpress.am/arm/news/449464.html:

702 Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Նիկոլա Սարկոզիին, 29.09.2011, URL: https://www.aysor.a m/a m/news/2011/09/29/sa rkozy-sa rgsya n/339644:

703 Joint statement on the Nagorno-Karabakh Conflict, by the Presidents of the OSCE Minsk Group Co-Chair Countries at the G-8 Summit, Deauville, 26.05.2011, URL: http://www.osce.org/mg/78195.

704 Քոչարյան Շ., Ինչու դեռևս կարգավորված չէ Ղարաբաղի հակամարտությունը, Ճգնաժամերի կանխարգելում և խաղաղաշինություն, հ. 3, Բրյուսել, 2013, էջ 27, URL:

http://www.historyofarmenia.am/images/menus/1085/Article nkr arm.pdf:

266

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք երկու կողմերի ազգաբնակչությունների համար վտանգավոր և աղետաբեր էին լինելու:

2012-2013 թվականների ընթացքում հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ բազմապիսի նախաձեռնություններով էին հանդես գալիս ֆրանսիացի քաղաքական, հասարակական մի շարք գործիչներ, և այդ շրջանում էր, որ քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի հետ խորհրդարանական բարեկամական խմբերի ստեղծման հարցը, որը տեղի ունեցավ 2013 թվականի մարտի 19-ին, որում ընդգրկված են ֆրանսիացի քաղաքական, հասարակական գործիչներ, խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ705: Խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը առաջին հերթին միտված էր Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ անմիջական կապի հաստատմանը, ինչպես նաև նրանց հետ կայուն համագործակցության սկզբնավորմանը և դրա հետագա խորացմանն ու ծավալմանը:

2014 թվականի հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ կազմակերպվեցին գագաթաժողովներ, որոնց ընթացքում ընդգծվել էր հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, այսինքն՝ հակամարտությունը պետք է պարտադիր խաղաղ լուծում ունենար, ինչպես նաև պայմանավորվածություն էր ձեռք բերվել կողմերի միջև շարունակելու բարձր մակարդակի բանակցությունները706:

2015 թվականին լրանում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և ինչպես աշխարհի տարբեր երկրներում, ֆրանսահայ համայնքում ևս իրենց գործունեությունն էին ակտիվացրել լոբբիստական կազմակերպությունները, որոնց քաղաքական օրակարգում ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրն էր, այլև Ղարաբաղյան հիմնախնդիրը, որի հանգուցալուծմանն օժանդակելու և աջակցելու համար ֆրանսահայ լոբբիստական կազմակերպությունները նորանոր նախաձեռնություններով ու քայլերով էին հանդես գալիս:

2015 թվականի սեպտեմբերի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խնդրին և այդ հարցում ֆրանսիական կողմի շահագրգռվածությանն ու նախաձեռնողականությանը, մասնավորապես նշել էր. «Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան վճռականորեն կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իր միջնորդական ջանքերը՝ հուսալով, որ 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթնաժողովի

առաջխաղացումները կնպաստեն հարցի շուտափույթ լուծմանը»707:

Իր նշանակությամբ և արդյունքներով կարևոր էր Եվրախորհրդարանի 2016 թվականի ապրիլի 12-ի լիագումար նիստը (Ստրասբուրգ), որտեղ ի թիվս այլ հարցերի, քննարկումներ տեղի ունեցան նաև Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, որի ընթացքում ելույթներ հնչեցին Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության,

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն, Միջազգային համագործակցություն, URL: http://www.nkr.am/hv/international-cooperation:

06 Ամփոփվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան բանակցությունները, 27.10.2014, URL: https://www.president.am/hv/press-

release/item/2014/10/27/President-Serzh-Sarasvan-triple-meetina-in-Paris/:

707 Ֆրանսիայի նախագահ Օլանդը հայ ժողովրդին երջանկություն,

հաջողություն է մաղթում,

https://armeniasputnik.am/armenia/20150921/697532.html:

21.09.2015,

բարօրություն և URL:

267

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

արցախցիների խաղաղ գոյատևման համար երաշխիքների ապահովման և ԼՂՀ ճանաչման վերաբերյալ708:

2017 թվականի մարտի 8-ին Ե[իսեյան պալատում կայացած Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների հերթական մամլո ասուլիսում խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին՝ նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել էր. «...Մենք պարտավոր ենք շարունակելու մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու գործում: Դուք գիտեք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պատրաստակամությունը այս հակամարտությանը լուծում գտնելու մեջ: 2016 թվականի ապրիւյան բախումները և մի քանի օր առաջ պատահած դեպքերը դրա ողբերգական ապացույցներն են: Զենքի ուժը ոչ մեկին և երբեք բարիք չի բերել, խաղաղությունն էլ հաստատվել է այնտեղ, ուր տիրել է դիմացինին ականջալուր լինելու ու խելամիտ փոխզիջումների անհրաժեշտության գիտակցումը։ Ակնհայտ է, որ խաղաղությունը ոչ թե հակասությունների բացակայությունն է, այլ դրանք խաղաղ միջոցներով կարգավորելը»709:

Այս հայտարարության առնչությամբ կարելի է նշել, որ ֆրանսիական կողմը արտահայտում էր հայկական կողմի դիրքորոշմանը համահունչ դիրքորոշում, համաձայն որի՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք ունենա բացառապես խաղաղ կարգավորում՝ այդպիսով մեկընդմիշտ բացառելով հիմնախնդրի հանգուցալուծման այլ

տարբերակները: Ֆրանսահայ համայնքը ևս այդ ժամանակահատվածում հանդես էր գալիս ակտիվ գործունեությամբ, որի օրինակներից էր Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի հրապարակային քննադատությունը՝ կապված նրա բացահայտ հակահայ գործունեության ու նախաձեռնությունների հետ710, ի հակադրություն որի՝ ֆրանսահայ կազմակերպությունները հանդես էին գալիս «խաղաղություն Ղարաբաղին, ժողովրդավարություն՝ Ադրբեջանին» կարգախոսով՝ նշելով, որ ի սկզբանե ադրբեջանական կողմը դեմ է եղել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, որի գլխավոր պատճառներից մեկը նրանք համարում էին Ադրբեջանում ժողովրդավարության բավականին ցածր մակարդակը711:

2018 թվականն իր գրանցած արդյունքներով նշանակալի էր ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ հայ-ֆրանսիական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման ու խորացման տեսանկյունից: 2018 թվականի հունվարի 22-ին պաշտոնական այցով Ֆրանսիայում էր գտնվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ հանդիպում ունենալով նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը հետաքրքրվել էր նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների վերաբերյալ նախագահ Սարգսյանի մոտեցումներով, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերություններով712:

708 Բաղդասարյան Ն., Արցախի Հանրապետության ճանաչման խոսույթը որպես հակամարտության զսպման լծակ ապրիլյան և հետապրիլյան ռազմաքաղաքական

զարգացումներում, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, ԱԵԳՄՄ, 2017, էջ 105:

709 Օլանդը՝ ԼՂ հիմնախնդրի մասին. Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն,

09.03.2017, URL: https://www.avsor.am/am/news/2017/03/09/1224654:

710 Le CCAF denonce les methods dangereuses de l’ambassadeur d’Azerbaidjan en France,

04.01.2017, URL: http://ancnews.info/?p=10719.

711 Paix au Karabakh, democratie en Azerbaidjan!, 12.03.2017, URL:

https://www.liberation.fr/debats/2017/03/12/paix-au-karabakh-democratie-en-azerbaidian 1555172.

712 Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնն ամփոփել են բարձր

մակարդակի բանակցությունների արդյունքները, 23.01.2018, URL:

268

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Հարկ է նշել, որ 2017 թվականից Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Էմանուել Մակրոնը միայն 2018 թվականի սկզբից սկսեց որոշակի հետաքրքություն ցուցաբերել և դիրքորոշում արտահայտել Դարաբաղյան հիմնախնդրի և դրա հանգուցալուծման վերաբերալ: Այդ կապակցությամբ Ֆրանսիայի

Հանրապետության խորհրդարանի իշխող կուսակցության («Առաջ Հանրապետություն») հայազգի պատգամավոր Դանիել Դազարյանը նշել էր. «Ես կարծում եմ, որ Մակրոնի գործունեությունն այդ գործընթացում կդառնա նրա նախորդի' Ֆրանսուա Օլանդի քաղաքականության շարունակությունը: Անհրաժեշտ է Ֆրանսիայի նոր նախագահին մի քիչ ժամանակ տալ և դրանով իսկ չկասկածել, որ նա կարող է այդ հակամարտության կարգավորման գործում ակտիվ մասնակցություն ունենալ»713: 2018 թվականին չնայած ադրբեջանական կողմի խոչընդոտող քայլերին' շարունակվում էր հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը: Այդ ամենի վերաբերյալ արձագանք կար 2018 թվականի փետրվարի 28-ին Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության մեջ, ըստ որի' «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը արձանագրում է, որ Ադրբեջանի իշխանությունները, հակադրվելով միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, խաթարում են Լեռնային Դարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցային գործընթացը' շարունակելով ապավինել ուժի և ուժի սպառնալիքի կիրառմանը»714 715, որը լայնորեն լուսաբանվեց ֆրանսիական մամուլում և որին աջակցություն արտահայտեցին Լիոնում Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ715:

2018 թվականին իր գործունեությունն ակտիվացրեց նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամության խումբը, որը նույն թվականի փետրվարի 5-ին ֆրանսիական իշխանություններին կոչ էր արել ուղիղ, անկեղծ ու կառուցողական երկխոսության մեջ մտնել Արցախի իշխանությունների հետ և դրանով իսկ նպաստել հիմնախնդրի արդարացի և բացառապես խաղաղ կարգավորմանը716' (այդպիսով բացառելով հիմնախնդրի կարգավորման այլ տարբերակները)' հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում' ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա717:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջին անգամ 2018 թվականի սեպտեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում էր (ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախագահ Էմանուել Մակրոնի հետ առաջին անգամ հանդիպել էր նույն թվականի հուլիսի 11-ին Բրյուսելում' ՆԱՏՕ-ի

https://www.president.am/hv/press-release/item/2018/01/23/Presdent-Serzh-Sarasvans-press-point-

with-President-Macron:

713 Ֆրանսիացի պատգամավոր. Էմանուել Մակրոնը դեռ չի հասցրել իրեն դրսևորել

Դարաբաղի հարցով, 10.10.2017, URL: https://artsakhpress.am/arm/news/74051/fransiaci-

patqamavor%E2%80%A4-emanuel-makronv-der-chi-hascrel-iren-drsevorel-xarabaxi-harcov.html:

714 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ, 28.02.2018, URL:

http://wwy.parliament.am/leaislation.php?sel=show&ID=6180&lana=arm:

715 Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Լիոնում, 28.02.2018, URL: :

716 Le Cercle d’Amitie France-Artsakh appelle Paris a ouvrir un dialogue direct avec la diplomatie artsakhiote, 05.02.2018, URL: http://www.france-artsakh.fr/2018/02/05/le-cercle-damitie-france-artsakh-appelle-paris-a-ouvrir-un-dialogue-direct-avec-la-diplomatie-artsakhiote/.

717 Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, 12.07.2018, URL: https://www.lraqir.am/2018/07/12/363659/:

269

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

կենտրոնակայանում, որի ընթացքում անդրադարձ էր կատարվել նաև Դարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը718), որտեղ հանդիպումներ ունեցավ նախագահ Էմանուել Մակրոնի, ֆրանսահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկումներ տեղի ունեցան նաև Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ719:

2018 թվականի նոյեմբերին Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի նախագահ Գի Թեյսիերը հանդես եկավ հետաքրքիր և արտառոց նախաձեռնությամբ՝ կոչ անելով Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան և Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամության խմբերի ներկայացուցիչներին աշխատել ու համագործակցել Արցախի իշխանությունների հետ՝ առաջարկելով նրանց պատվիրակություն ձևավորել և ուղարկել Արցախ՝ Արցախի իշխանությունների հետ համագործակցելու համար720:

Այսինքն՝ տվյալ ժամանակահատվածում բարձրացել էր Դարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ֆրանսիական քաղաքական շրջանակների հետաքրքությունը, որի պատճառն ըստ երևույթին նախագահ Էմանուել Մակրոնի որդեգրած և դրսևորած նախաձեռնողականությունն ու հայանպաստ դիրքորոշումն ու մոտեցումներն էին ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Ղարաբաղյան հիմնախնդրի և դրա հետագա կարգավորման վերաբերյալ:

Ամփոփելով կատարված ուսումնասիրությունը՝ կարելի է նշել, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամուր հիմքը կազմում է երկու երկրների երկկողմ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերակայությունների շուրջ: Ֆրանսիական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և դրանից դուրս ամենատարբեր մակարդակներով հանդես է եկել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը նպաստող նախաձեռնություններով ու քայլերով, որոնք խթանել են հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ծավալմանը և քաղաքական արդյունքների գրանցմանն ու ձեռքբերմանը:

Այսպիսով՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների

համատեքստում ուրույն տեղ ունի Ղարաբաղյան հիմնախնդիրը, որի շուրջ հայկական ու ֆրանսիական քաղաքական շրջանակների դիրքորոշումների համահունչությունը և ֆրանսիական կողմի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հնարավորինս անկողմնակալ միջնորդական առաքելությամբ հանդես գալու պատրաստականությունը և ցանկությունը, ֆրանսահայ կազմակերպությունների կողմից ամենատարբեր մակարդակներով հիմնախնդրի շուրջ ծավալվող քննարկումները փաստում են հայ-ֆրանսիական դինամիկ գործընկերային համագործակցության և դրա առանցքում Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված երկկողմ շահագրգռվածության և նախաձեռնողականության մասին:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր, 11.07.2018, URL:

http://www.primeminister.am/hv/press-release/item/2018/07/11/Nikol-Pashinvan-Emmanuel-Macron/:

719 Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը, 14.09.2018, URL: https://armeniasputnik.am/world/20180914/14460248/paris-nikol-pashinvan-emanuel-makron.html:

720 Guy Teissier invite les groups d’amitie France-Armenie et France-Azerbaidjan de l’Assemblee nationale a venir dialoguer avec les autorites et le people d’Artsakh, 05.11.2018, URL: http://www.france-artsakh.fr/2018/11/05/guv-teissier-invite-les-groupes-damitie-france-armenie-et-france-azerbaidian-de-lassemblee-nationale-a-venir-dialoguer-avec-les-autorites-et-le-peuple-dartsakh/.

270

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

THE POSITION AND THE POLICY OF THE FRENCH REPUBLIC IN NAGORNO-KARABAKH CONFLICT

MARIAM TOPAKYAN

Yerevan State University, Faculty of International Relations,

Master's Student,

Yerevan, Republic of Armenia

The purpose of this article is to present the position and policy of the French Republic in Nagorno-Karabakh conflict. The task is to identify and analyze the official positions, attitudes of the French Republic and French political circles and their changes over time on the Nagorno-Karabakh conflict and its resolution, which has become one of the most important elements of the political agenda and dialogue of the Armenian-French friendly relationsover time.

In the course of the study, historical-comparative and content analysis methods were applied.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

As a result of the research the conclusion was drawn that the Karabakh conflict and its peaceful settlement have a significant place in Armenian-French relations. The participation of the French Republic in the Minsk Group and the similarity of the two countries' positions on the settlement of the issue testify for the dynamic and active partnership and interaction of the two countries in the settlement of the issue. In addition, the steps and initiatives undertaken by the French Republic within the Minsk Group and beyond are also evidence of the French side's goal of strengthening in the region and serving regional developments in pursuit of its own interests and goals.

Keywords: French Republic, Armenian-French relations, Nagorno-Karabakh conflict, OSCE Minsk Group, negotiation process, security, French-Armenian community, interparliamentary friendship groups.

ПОЗИЦИЯ И ПОЛИТИКА французской республики в НАГОРНО-КАРАБАХСКОМ КОНФЛИКТЕ

МАРИАМ ТОПАКЯН

магистрант факультета международных отношений Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения

Цель статьи - представить позицию и политику Французской Республики в Нагорного-Карабахском конфликте. Наша главная задача - выявить и проанализировать официальную позицию Французской Республики и французских политических кругов по Нагорно-Карабахской проблеме и ее урегулированию, что на протяжении долгих лет

271

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

является одной из важнейших составляющих политической повестки и дружественного диалога в армяно-французских отношениях.

В ходе исследования были применены методы исторического, сравнительного анализа и анализ содержания.

В результате исследования мы пришли к выводу о том, что в армяно-французских отношениях важное место занимает проблема карабахского конфликта и его мирного урегулирования. Участие Французской Республики в Минской группе и схожесть позиций двух стран по урегулированию этого вопроса свидетельствуют о динамичном и активном партнерстве и взаимодействии двух стран в разрешении этой проблемы. Кроме того, инициативы и шаги, предпринятые Французской Республикой как в рамках Минской группы, так и за её границами, также свидетельствуют о стремлении французской стороны к укреплению в регионе и использованию региональных событий в собственных интересах и целях.

Ключевые слова: Французская Республика, армяно-французские отношения,

Нагорно-Карабахский конфликт, Минская группа ОБСЕ, переговорный процесс, безопасность, французско-армянская община, межпарламентские группы дружбы.

272

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.