ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
ԳԴՀ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(1991-2008 ԹԹ.)*
ՀՏԴ 327.56
ՄԱՐՏԻՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի արտաքին կապերի գծով տեղակալ,
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասիստենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն martin. tovmasyan@ysu. am
Հոդվածի նպատակն է ներկայացնել և լուսաբանել ՀՀ-ԳԴՀ միջպետական հարաբերություններում Ղարաբաղյան հիմախնդրի շուրջ երկկողմ քննարկումները և հիմնախնդրի կարգավորման գործում Գերմանիայի դիրքորոշումը։
Հետազոտության նպատակից ելնելով' խնդիր է դրվել ներկայացնել Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումները հայ-գերմանական քաղաքական շփումների ընթացքում, Գերմանիայի օրենսդիր ու գործադիր իշխանության մարմիններում, վերլուծել հարցի առնչությամբ պաշտոնական Բեռլինի դիրքորոշումն արտահայտող մոտեցումների ձևավորման վրա ազդող գործոնները:
Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ, պատմական փաստարկման), այնպես էլ հատուկ (ձևական-տրամաբանական, համեմատական) մեթոդներ: Հետազոտության
իրականացման ընթացքում հիմնային են եղել իրադարձային ու բովանդակային վերլուծության մեթոդները:
Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ Գերմանիան մշտապես հետաքրքրված է խնդրի խաղաղ կարգավորմամբ։ Պաշտոնական Բեռլինը ուշի ուշով հետևել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումներին, և ԳԴՀ պաշտոնական դիրքորոշումը 1991-2008թթ.-ի ընթացքում էականորեն չի փոխվել: Չունենալով հակամարտության կարգավորման գործում անմիջական դերակատարություն' ԳԴՀ-ն շարունակում է աջակցել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը:
Հիմնաբառեր' Արցախի Հանրապետություն, Ղարաբաղյան հիմնախնդիր, ԳԴՀ-ՀՀ հարաբերություններ, Հարավային Կովկաս, Եվրոպական Միություն, անվտանգություն, ԵԱՀԿ Մինսկի Խումբ:
Ղարաբաղյան հիմնախնդիրը 1990-ական թվականների սկզբներին հայ-ադրբեջանական կամ տարածաշրջանային լոկալ հակամարտությունից աստիճանաբար վերածվեց Անդրկովկասում շահեր հետապնդող մի շարք երկրների հետաքրքրությունների սուբյեկտի՝ ձեռք բերելով միջազգային կարգավիճակ: Տարածաշրջանում քաղաքական ու տնտեսական հավակնություններ էր դրսևորում նաև
* Հոդվածը ներկայացվել է 01.05.2020թ., ընդունվել' 10.07.2020թ.:
գրախոսվել' 04.05.2020թ.,
տպագրության
34
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
Գերմանիան, որը վերամիավորումից հետո փորձում էր վերագտնել իր տեղը համաշխարհային քաղաքականության մեջ ու դիմակայել միջազգային
հարաբերություններում առկա նոր մարտահրավերներին:
Սառը պատերազմի ավարտն ու Արևելք-Արևմուտք հակամարտության թուլացումը ենթադրում էին աշխարհաքաղաքական նոր տեղաշարժեր, որոնցում ուրույն տեղ ունեին տարածքային հակամարտությունները: Դրանք դարձան հետխորհրդային տարածաշրջանի, ինչպես նաև Արևելք-Արևմուտք բաժանարար գոտիների միջև հիմնական խնդիրներից մեկը՝ անմիջական սպառնալիք ներկայացնելով այդ թվում Գերմանիայի անվտանգությանը: Վերջինս, որպես միջազգային հանրության մի մաս և եվրոպական անվտանգության համակարգի կարևորագույն օղակ, ձեռնամուխ եղավ այդ մարտահրավերներին դիմագրավելու ռազմավարության մշակման գործընթացին, որի առանցքային ուղղություններից մեկը դարձավ հնարավոր հակամարտությունների կանխարգելումը և արդեն իսկ ծայր առած կոնֆլիկտների սառեցումը49։
ՀՀ անկախության հռչակումից հետո Գերմանիան ուշադրությունը կենտրոնացրեց Դարաբաղյան հիմնախնդրի վրա: Գերմանիան, որպես արևմտյան ժողովրդավար երկիր, ուշադիր հետևում էր այստեղ ընթացող իրադարձություններին: Հայ-գերմանական հարաբերությունների զարգացման ողջ ընթացքում պարբերաբար շոշափվել են Դարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բազում հարցեր, առաջարկություններ և հնչել են տարբեր կարծիքներ:
Արցախյան պատերազմի ընթացքում ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խումբը ստանձնեց հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային մանդատը: 1994թ.-ի մայիսից մինչև այսօր ԵԱՀԿ-ի վերահսկողությամբ պահպանվում է հրադադարի ռեժիմը: ԱՍՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահող երկրներ են և եռանախագահության ձևաչափով 1997թ.-ից համակարգում են խմբի աշխատանքները: Հակամարտության հիմնական բանակցող կողմեր հանդիսացող Հայաստանից ու Ադրբեջանից բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական անդամներ են նաև Բելոռուսը, Ֆինլանդիան, Իտալիան, Շվեդիան, Թուրքիան, համանախագահող եռյակը և Գերմանիան50: Թեպետ Գերմանիան Մինսկի խմբի անդամ երկիր է, ըստ պաշտոնական Բեռլինի' Ֆրանսիան եռանախագահողների մակարդակով ներկայացնում է նաև Գերմանիայի դիրքորոշումները՝ որպես Եվրոպական Միության անդամ պետություն։
Ղարաբաղյան հակամարտության շուրջ հայ-գերմանական քաղաքական շփումները ՀՀ անկախության առաջին տարիներին
Դարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված քննարկումները պաշտոնական Երևանի և Բոննի, այնուհետև Բեռլինի միջև մեկնարկել են ՀՀ անկախությունից անմիջապես հետո: Ի սկզբանե տարբեր հանդիպումների ժամանակ Գերմանիան փորձում էր լրացնել տեղեկատվական բացը և Հայաստանին մի շարք ճանապարհներով ներկայացնել խնդրի կարգավորման իր տարբերակները: Անհրաժեշտ է նշել, որ այս հանդիպումներում ոչ միշտ էին հնչում Հայաստանի համար շահեկան առաջարկներ:
Դեռևս 1992թ.-ի օգոստոսի 18-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ.Դազինյանի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիտրիխ Շպեռյինգը ներկայացրեց գործողությունների
49 Տե՜ս ԳԴՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջ,
http://www.auswaertiges-amt.de/diplo/de/Aussenpolitik/Themen/Krisenpraevention/Grundlagen/ Ueberblick.html (մուտք' 10.01.201 2):
50 Տե՜ս OSCE official website, Minsk Group, https://www.osce.org/minsk-group/108306 (մուտք' 12.1 1.2019)
35
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
մի ծրագիր, ըստ որի' առաջնահերթ խնդիր էր համարվում Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատումը51: Շպեռլինգը հարցի լուծումը դեռևս 1992թ.-ին տեսնում էր ԵԱՀԽ-ի շրջանակներում: Հաշվի առնելով Հռոմի բանակցությունների անհաջողությունը' նա այն կարծիքին էր, որ զինադադարի ընդհանուր պայմանները կարող են մշակվել Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև ոչ պաշտոնական զրույցների ընթացքում և, ըստ Շպեռլինգի, Թուրքիան, որն ամենաազդեցիկ դաշնակիցն էր Բաքվի համար, պետք է ներկայացներ Ադրբեջանի, իսկ Ֆրանսիան' Հայաստանի շահերը52: Նա առաջարկում էր որպես քննարկման հիմք վերցնել հետևյալ թեզերը.
1. Տարածքի անվտանգության նոր համակարգի ձևավորում միջազգային վերահսկողության ներքո (Արցախում և նրա սահմանների շուրջ),
2. Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի ապաշրջափակում, Արծվաշենի ու Լաչինի ապառազմականացում և այդ տարածքներում համապատասխանաբար Հայաստանի ու Ադրբեջանի վերահսկողության վերականգնում,
3. Տեղահանված խաղաղ բնակչության վերադարձ իրենց բնակավայրեր (խոսքը գնում էր միայն Լեռնային Ղարաբաղից փախստականների մասին' թե' հայ, թե' ադրբեջանցի)։
Այստեղ օրակարգից պայմանականորեն դուրս էր բերվում Ղարաբաղի կարգավիճակի (պատկանելության) հարցը. Շպեռլինգը որպես նման մոտեցման հիմնավորման օրինակ էր բերում Արևմտյան Բեռլինի հարցի կարգավորման փորձը, երբ քաղաքի ու Գերմանիայի միջև կապի պրոբլեմը լուծվել էր՝ մի կողմ թողնելով նրա պատկանելության հարցը53։
Սակայն պետք է նշել, որ Շպեռլինգի առաջարկները չէին բխում հայկական կողմի շահերից և չէին համապատասխանում ռազմաճակատում առկա իրավիճակին, որտեղ հայկական զինված ուժերն ունեին որոշակի առավելություն ադրբեջանական կողմից պարտադրված պատերազմում: Իսկ ինչ վերաբերում էր կարգավիճակի հարցին, ապա կարծում ենք, որ Բեռլինի օրինակն այստեղ տեղայնացնելն այդքան էլ նպատակահարմար չէր: Նույնիսկ առաջարկվում էր միջազգային վերահսկողություն իրականացնելու համար օգտագործել Միավորված ազգերի կազմակերպության զորքերը' կազմի մեջ մտցնելով թուրքական խաղաղապահ ջոկատներ: Քանի որ ԵԱՀԽ-ն չուներ խաղաղապահ ջոկատներ, Շպեռլինգն ամեն կերպ փորձում էր իր առաջարկություններում ներգրավել Թուրքիային՝ պատճառաբանելով, որ վերջինս կդրսևորի բարի կամք և շահագրգռված է տարածաշրջանային զարգացումների խաղաղ կարգավարմամբ՝ այն հիմնավորմամբ, որ դրանից էր կախված Արևմուտքի բարի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ54:
Որպես այս իրավիճակում Գերմանիայի' Ղարաբաղյան հիմնախնդրում վարած քաղաքականության հնարավորինս խոր ընկալման համար արվող հավելում՝ ներկայացնենք հետևյալ դրվագը. Գյոթթինգենում գտնվող «Վտանգված ազգերի համար ընկերակցությունը» այդ ժամանակահատվածում պնդում էր, թե Գերմանական նախկին զինանոցներից Թուրքիային մեծ թվով զենք էր հանձնվել, որը տեղափոխվել էր Ադրբեջան: Սակայն այս տեղեկատվության հավաստիությունն առնվազն կարելի է
51 Տե՜ս ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ԳՂազինայանի և ԳՖՀ-ի Բունդեսթագի պատգամավոր Դիթրիխ Շպեռ[ինգի միջև կայացած զրույցի գրառում, Գ. Ղազինյանի օրագրից, ՀԱԱ, ֆ. 326, ց. 9, գ. 84, թ. 21:
52 Տե՜ս նույն տեղում:
53 Տե՜ս նույն տեղում, թ. 22:
54 Տե՜ս ՀԱԱ, ֆ. 326, ց. 9, գ. 84, թ. 22:
36
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
հարցականի տակ դնել, նամանավանդ, որ պաշտոնական Բոննը նշում էր, թե տեղյակ չէ Թուրքիայից Ադրբեջան զենքի տեղափոխման մասին55:
Իսկ ինչ վերաբերում է ռուսական գործոնին, Շպեռյինգը պնդում էր, որ այս գործընթացում վերջինս վճռական դեր չունի, իսկ Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ այսպես էր բացատրում. «Հայաստանը կախված է ռուսական բարեհաճությունից և պետք է մտավախություն ունենալ, որ Ռուսաստանը կարող էր դաշնակցել Թուրքիայի հետ»56:
Այստեղ սոցիալ-դեմոկրատ Շպեռլինգի խոսքերում ակնհայտ նկատում ենք որոշակի իրարամերժություն. նա մի կողմից՝ խոսում էր այն մասին, որ Թուրքիան պետք է ներգրավված լինի հակամարտության կարգավորման ձևաչափերում, իսկ մյուս կողմից՝ մտավախություն էր հայտնում, որ ռուս-թուրքական հնարավոր գործակցությունը կարող է խանգարել հակամարտության կարգավորման գործընթացին: Իհարկե, Շպեռյինգը հայ-գերմանական հարաբերությունների հաստատման սկզբից փորձում էր աջակցել այդ հարաբերությունների կայացմանը, սակայն Դարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նրա առաջարկություններն անընդունելի էին հայկական կողմի համար:
Հիշարժան են նաև ՀՀ-ում ԳԴՀ գործերի հավատարմատար Վ. Բռեթի' հիմնախնդրի վերաբերյալ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների որոշ դրվագներ: 1992 թ.-ի սեպտեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարար Գ. Դազինյանի հետ հանդիպման ժամանակ Վ. Բռեթը նշում էր, որ Գերմանիան մասնակցում է բոլոր հակամարտությունների լուծման փորձերին, հատկապես' Արևեյյան Եվրոպայում, քանի որ այս տարածաշրջանը մտնում է իր քաղաքական ու տնտեսական հետաքրքրությունների մեջ57: Վերջինս փաստում էր նաև, որ տարածքային հակամարտությունների կարգավորման գործընթացում Գերմանիան առաջնորդվում է ոչ թե սեփական քաղաքական շահերով, այլ առաջարկում է խնդիրների կարգավորման հայեցակարգ, համակարգային մոտեցումներ: Դրա էությունն այն էր, որ Հարավային Կովկասի երկրների միջև սահմանները ԽՍՀՄ կազմում հաճախ գծվել են կամայականորեն, անարդարացի ձևով, ուստի դրանց փոփոխումը պետք է իրականացվի ընդհանուր մոտեցմամբ, խաղաղ ճանապարհով: Բռեթը շեշտադրում էր նաև փախստականների և մարդու իրավունքների երաշխիքների տրամադրման հիմնախնդիրը: Նրա հիմնական գաղափարներից էր հակամարտության առարկա հանդիսացող գոտիներին հատուկ կարգավիճակ տալու հարցը: Լեռնային Դարաբաղի դեպքում այս առաջարկը ենթադրում էր, որ վերջինիս կտրվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, այնտեղի բնակչությանը կտրվեն ինքնորոշման և իրենց տարածքում պետականակերպ կազմավորում ստեղծելու երաշխիքներ, սակայն դա պետք է իրականացվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման տրամաբանության շրջանակներում' Լեռնային Դարաբաղը դիտարկելով որպես դրա մի մաս: Իսկ որպես այդ ամենի իրացման երաշխավոր՝ այստեղ պետք է տեղակայվեին խաղաղապահ ուժեր58:
Ի պատասխան' արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Դազինյանը նշեց, որ Դարաբաղյան հարցը մեզ համար փոքրամասնությունների խնդիր չէ և մի շարք փաստարկներ բերեց, որոնք խոսում էին հիմնախնդրի իրավական, քաղաքական, էթնիկ երանգների մասին: Այնուհետև Գերմանիայի ներկայացուցիչը նշեց, որ իրենց համար ինքնորոշման իրավունքը բարձրագույն իրավական արժեք է, սակայն Հայաստանը
55 Տե՜ս Waffen aus Deutschland in Berg - Karabach eingesetzt? Bonner Rundschau, Deutscher Bundestag Pressedokumentation, 04.02.1994.
56 Տե՜ս նույն տեղում:
57 Զրույցի գրառում, Հայաստանում ԳՖՀ ժամանակավոր հավատարմատար Վ.Բռեթի հետ, 1 5.09.1992թ., ՀԱԱ, ֆ. 326, ց. 9, գ. 84, թ. 71-72:
58 Տե՜ս նույն տեղում, թ. 73:
37
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
ինքնորոշման իրավունքի հարցում պետք է ճկուն լինի հատկապես այդ մասով Ադրբեջանին պահանջներ ներկայացնելիս: Հարկ ենք համարում շեշտել, որ Բռեթի խոսքերում նույնպես կային պաշտոնական Երևանի համար ոչ շահեկան շեշտադրումներ կամ երկիմաստ մտքեր59: Սակայն այն հստակ մոտեցումները, որոնք հայ պաշտոնյաների կողմից շարադրվեցին ու ներկայացվեցին գերմանական կողմին, մեծ նշանակություն էր ունենալու Բոննում հիմնախնդրի վերաբերյալ պատկերացումն ավելի լիարժեք դարձնելու համար:
Վերոնշյալը կարևորվում է նաև այն տեսանկյունից, որ պաշտոնական Բոննի հետ Բաքուն բավականին ինտենսիվորեն աշխատում էր իր տեսակետները հրամցնելու ուղղությամբ: Արդեն 1992 թ.-ին Գերմանիայում Ադրբեջանի ներկայացուցչությունը, մասնավորապես՝ դեսպան Հյուսեին Աղա Մ. Սաադիգը60, ինտենսիվորեն աշխատում էր ոչ միայն գերմանացի պաշտոնյաների, այլ նաև օտարերկրյա ներկայացուցիչների հետ: Բնական է, որ վերջինիս գործունեության հիմքում ընկած էր հակահայկական քարոզչությունը: Նա ամեն կերպ փորձում էր Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր և կեղծ հակահայկական փաստարկներ տարածել Գերմանիայում61։
Արցախյան պատերազմում հրադադարի ռեժիմի հաստատումից հետո էլ Գերմանիան շարունակում էր հետաքրքրվել հիմնախնդրի կարգավորումով: Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաները Երևանի հետ շփումների ընթացքում մշտապես շեշտել են իրենց ցանկությունը՝ պահելու հրադադարի ռեժիմը և հասնելու վերջնական խաղաղության: Իհարկե, այս ամենի հետևում երևում է նաև Գերմանիայի տնտեսական շահը, որը հիմնականում կապվում է տարածաշրջանի տարանցիկ ու էներգետիկ նշանակության հետ: 1995թ.-ին Գերմանիայի տնտեսական համգործակցության և զարգացման նախարար Կարլ Դիթեր-Շպրանգերը Երևան կատարած այցելության ժամանակ հույս հայտնեց, որ շուրջ մեկ տարի Լեռնային Ղարաբաղում արդեն տևող զինադադարը բխում է բոլոր ազգերի շահերից, որը կբերի տարածաշրջանի երկարատև խաղաղության62։
Հատկանշական են 1995թ.–ին Հայաստան կատարած այցելության ժամանակ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Քլաուս Քինքելի մեկնաբանությունները Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Քինքելը վստահեցնում էր, որ իր երկիրը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի աջակցի հակամարտության խաղաղ կարգավորմանը. «Գերմանիան մեծ քաղաքական նշանակություն է տալիս Կովկասյան տարածաշրջանին63»,- նշում էր Քինքելը։ Քինքելի այցը Հարավային Կովկաս բավականին լայն արձագանք գտավ գերմանական մամուլում: Ինչպես գերմանական «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե Ցայտունգ» թերթը գրում էր «Եվրոպայի և Ասիայի սահմանագծում» վերտառությամբ հոդվածում, Քինքելի այցը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր արևելքի սահման հանդիսացող այս տարածաշրջան ուներ մեկ գլխավոր նպատակ, այն էր՝ թույլ չտալ տարածաշրջանում առկա հակամարտություններից մեկի'
9 Տե՜ս նույն տեղում, թ. 74:
60 Հիշյալ անձը երկար ժամանակ Գերմանիայի Ժողովրդական Հանրապետությունում Խորհրդային Միության դիվանագետներից էր, որ հետագայում դարձել է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
61 Տե՜ս Gemma Porzgen, Im Gesprach: Bakus Botschafter, Bonn sieht weg im Kaukasus, Frankfurter Rundschau, Deutscher Bundestag, Pressedokumentation; 09.09.1993.
62 Տե՜ս Carl-Dieter Spanger, Armen Jegiasarjan, zu den Ergebnissen ihrer Gespraeche in Eriwan, Fernseh- und Hoerfunkspiegel, 26.05.1995.
63 Տե՜ս Klaus Kinkel, Aussenminister der Bundesrepublik Deutschland z.Z Eriwan, Wagan Papasjan, Aussenminister der Republik Armenien, zu den deutsch-armenischen Beziehungen sowie zum Karabach Konflikt, Fernseh- und Hoerfunkspiegel, 22.12.1995.
38
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
հայ-ադրբեջանական հակամարտության հետագա սրումը64: Նույն թերթի մեկ այլ հոդվածում էլ նշվում էր. «Անդրկովկասյան տարածաշրջանի նշանակությունը գնալով ավելի ու ավելի է մեծանում Արևելք-Արևմուտք փոխհարաբերությունների լույսի տակ, և հետևաբար Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Կովկասի մյուս հակամարտությունները ընդհանուր աշխարհաքաղաքական նշանակություն ունեն և պահանջում են այնպիսի լուծում, ինչպիսին եղավ, օրինակ, Բոսնիայում»65։
Հայաստանի Հանրապետությունում ԳԴՀ դեսպանների հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության շուրջ
Բարձր մակարդակի պաշտոնական երկկողմ փոխայցելությունների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման գրեթե միշտ առանցքային է եղել: Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը պարբերաբար անդրադարձել են նաև Հայաստանում հավատարմագրված ԳԴՀ դեսպանները: 2000 թ.-ին Գերմանիայի նորանշանակ դեսպան Ֆոլկեր Զայթցը հավաստիացնում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմամբ հայ-գերմանական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի կհասնեն66։ Գերմանիայի միասնության 14-րդ տարեդարձին նվիրված «Ազգ» օրաթերթի հատուկ թողարկման մեջ դեսպան տիկին Հ. Փայչն իր ողջույնի խոսքում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նշում էր. «Գերմանիան շարունակում է հանդես գալ հոգուդ Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ մեր երկիրն առանձնապես սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Հայաստանի համար հարատև անվտանգ ապագա կարող է ապահովվել միայն այն դեպքում, եթե Հարավային Կովկասը դառնա խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների գոտի»67: Մեկ այլ՝ «Երրորդ ուժ» թերթին տված հարցազրույցում Գերմանիայի դեսպան տիկին Հայկե Փայչին այն հարցին, թե ԳԴՀ-ի համար ինչն է որոշիչ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար, պատասխանել է.
«Հարավկովկասյան 3 երկրների ներգրավումը «Ընդլայնված Եվրոպա, նոր հարևաններ» ծրագրում նշանակում է, որ մենք այդ երկրները համարում ենք Եվրոպայի հարևաններ: Այդ իսկ պատճառով կցանկանայինք, որ մեր հարևանները նման խնդիրներ չունենային: Հույս ունենք, որ «Նոր հարևաններ» ծրագրի մեջ ներառումը հնարավորություն կընձեռնի լուծել տարածաշրջանային այդ խնդիրները: Ինչ վերաբերում է կոնկրետ Ղարաբաղի հակամարտությանը, չի բացառվում, որ հետագա ամիսների ընթացքում որևէ առաջխաղացում լինի այս խնդրում»68։
2007թ.-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանն իր ողջույնի խոսքում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորնը վերահաստատեց տիկին Փայչի այն խոսքերը, որ Գերմանիան, որպես Մինսկի խմբի անդամ երկիր, ողջունում է Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը և փաստում, որ Հայաստանի երկարատև, ծաղկուն ապագան կապահովվի, երբ
64 Տե՜ս նույն տեղում:
65 Տե՜ս «Քինկելի Անդրկովկաս կատարած այցը նպատակ ուներ թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա սրումը»,- գրում է գերմանական մամուլը, http://nt.am/am/news/140867/. 12.01.1996 (մուտք'15.13.2014):
66 Ազատ օր, Գերմանիոյ դեսպանին համաձայն' Արցախի հարցին լուծումը կը նպաստէ հայ-գերմանական գործակցութեան, 27 հունվար 2000թ., էջ 5:
67 «Ազգ» հավելված, Գերմանիայի միասնության 14-րդ տարեդարձ, Tag der Deutschen Einheit, Դր. Հայկե Փայչ, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դր. Հայկե Ռենատե Փայչի ողջյունի խոսքը, 2-ը հոկտեմբեր, 2004թ., էջ 1:
68 Երրորդ ուժ, Գերմանիան կտրուկ ակտիվանում է Կովկասում, հարցազրույցը վարեց Սուսաննա Պետրոսյանը, 17 դեկտեմբերի 2004թ., էջ 8-9:
39
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
Հարավային Կովկասը վերածվի խաղաղության և բարիդրացիության գոտու69: Ցանկանում ենք այստեղ առանձնացնել երկու կարևոր իրողություն. գերմանացի պաշտոնյաները Դարաբաղյան հիմնախնդիրը տեսնում են ընդհանուր՝ Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման տրամաբանության մեջ, և տիկին դեսպանի' Հայաստանին որպես բանակցային միջնորդ, այլ ոչ թե որպես հակամարտության կողմ ներկայացնելու գործոնը:
Ղարաբաղյան հիմնախնդիրը ՀՀ-ԳԴՀ բարձր մակարդակի պաշտոնական երկկողմ փոխայցելությունների ժամանակ և ԳԴՀ խորհրդարանական շրջանակներում
2004թ.-ի ապրիլի 22-ին Դաշնային նախարար Դ. Ֆիշերը տարածաշրջանային այցով գտնվում էր Երևանում: Նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Ֆիշերը նշեց. «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծվի»70: Բացի այդ, նախարար Ֆիշերը նշեց, որ Դարաբաղի հարցով երկու կողմերն էլ պետք է փոխզիջումների գնան, իսկ Գերմանիան ու Եվրոմիությունը կարող են իրենց ներդրումն ունենալ վստահության մթնոլորտի ձևավորման հարցում: Իր ամփոփիչ խոսքում նախարարը վերահաստատեց, որ տնտեսական զարգացման ու բարեկեցության համար Հարավային Կովկասին անհրաժեշտ է խաղաղության ու ժողովրդավարության ամրապնդում71:
Փաստորեն, գերմանական կողմը, թեև հետաքրքրված էր Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններով, գերմանական բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում կարծես թե էական տարբերություններ չէին նկատվում, և վերջիններս Լեռնային Դարաբաղի խնդրի շուրջ չէին ցանկանում շեղվել ԵՄ ընդհանուր դիրքորոշումներից: Հարկ ենք համարում փաստել նաև, որ ընդհանուր առմամբ ԵՄ-ն Հարավային Կովկասում խաղաղության քաղաքականության առումով ավելի քիչ է ներգրավված, քան Բալկաններում: ԵՄ Հարավային Կովկասում իրականացնում են մի շարք ծրագրեր, որոնցից ոչ մեկում չեն անտեսվում տարածաշրջանային հակամարտությունները, սակայն դրանցից և ոչ մեկը չունի հստակ հեռանկար' այստեղ առկա հակամարտությունների կարգավորման մեջ ներգրավվելու գործում72։
Հիմնախնդիրը քննարկվել է նաև Գերմանիայի ԱԳ դաշնային նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի' 2007թ.-ի փետրվարին Երևան կատարած այցի ընթացքում: ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպումից հետո այդ առնչությամբ նշել է. «Ես իմ գործընկերոջը ներկայացրեցի կարգավորման ընթացքը և հետագա հնարավոր քայլերը»73 *: Հայ քաղաքական շրջանակները բավականին մեծ ակնկալիքներով էին սպասում Շթայնմայերի մամլո ասուլիսին, սակայն վերջինս ներկայացրեց բավական ծեծված դիրքորոշումներ և տվեց շատ ընդհանուր գնահատականներ. «Տարեսկզբին Ռումինիայի և Բուլղարիայի անդամակցությունից հետո ԵՄ-ն մոտեցել է անմիջականորեն Հարավային Կովկասին և այդ տեսանկյունից ԵՄ-ին, այդ թվում' նաև
69 Տե՜ս «Ազգ» հավելված, Գերմանիայի միասնության 14-րդ տարեդարձ, Tag der Deutschen Einheit, Անդրեա Վիկտորին, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազորդեսպան Անդրեա Վիկտորինի ողջյունի խոսքը, 2 հոկտեմբերի 2007թ., էջ 1:
0 Die Welt, Fischer wirbt fur Kompromissbereitschaft im Sudkaukasus, von AP, 24.04.2004.
71 Տե'ս նույն տեղում:
72 Տե'ս Stiftung Wissenschaft und Politik, SWP Studien, Ungeloste Regionalkonflikte im Sudkaukasus, Dr.Uwe Halbach, S.32, 10 Marz 2010, Berlin.
73 Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ կընդլայնվի, http://TOnarmenian.net/arm/news/21111. 20 փետրվարի, 2007 (մուտք'
24.13.2014):
40
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
Գերմանիային պետք է կայուն ու զարգացած Հայաստան»74: Սա էր Շթայնմայերի ելույթի հիմնական շեշտադրումը: Փաստ է նաև, որ վերջինիս նշած իրադարձությամբ տարածաշրջանի քաղաքական նշանակությունը ԵՄ-ի համար բարձրանում էր:
2006թ.-ի փետրվարին Մյունխենի Անվտանգության 42-րդ կոնֆերանսին իր ելույթում Շթայնմայերը ավելի վճռական արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ՝ մասնավորապես նշելով, որ թեպետ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում վճռորոշ դերակատարություն ունի Ռուսաստանը, արդյո՞ք ժամանակը չէ, որ շուրջ 18 տարի տևող հակամարտության լուծման ուղղությամբ մյուս երկրները ևս միավորեն իրենց ուժերը75։
Լեռնային Ղարաբաղի խնդիրը պարբերաբար արծարծվել է նաև Գերմանիայի խորհրդարանական շրջանակներում՝ քննարկումների, տարածաշրջանային բանաձևերի ընդունման և խորհրդարան-կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում: 2001թ.-ին Բունդեսթագում խորհրդարանական քննարկման էր դրվել մի բանաձև ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության կողմից, որը կոչվում էր «Կովկասյան Հանրապետություններ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմավարական նշանակության քաղաքական իրականացումը»76։ Բանաձևի քննարկմանը ներկա էր նաև Հայաստանից պատվիրակություն՝ խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի գլխավորությամբ: Ղարաբաղյան խնդրին վերաբերող սուր հարցադրումներով ու փաստարկներով հանդես եկավ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փեթեր Վայսը: Վերջինս իր ելույթում77 հստակ շեշտեց, որ ակնկալում են՝ Գերմանիան մեծ ներդրում կունենա հակամարտության կարգավորման գործում և հավելեց, որ, չնայած 1992 թ.-ից Գերմանիան ևս ընդգրկված է Մինսկի խմբում, երկար տարիներ Գերմանիայից ոչինչ չեն լսել: Պարոն Վայսը հայտնեց նաև. «Մենք սպասում ենք, որ Դաշնային կառավարությունն իր գործընկերների հետ վերջապես Կովկասյան տարածաշրջանում ակտիվ կլինի և ակնկալում, որ Կովկասի գծով հատուկ հանձնակատար կնշանակվի, որը քաղաքական երկխոսություն կվարի կողմերի միջև» 78: Սոցիալ-դեմոկտատ Յոհաննես Փֆլուգը հակադարձում էր պարոն Վայսին, որ Գերմանիան չի հանդիսանում հակամարտության կարգավորման անմիջական դերակատար և ամենևին պարտադիր չէ, որ Գերմանիան կարող է ավելի հաջողակ լինել' անմիջականորեն ներգրավվելով բանակցային գործընթացին: Նշենք, որ Դաշնային նախարար Ֆիշերը ողջունել է Փֆլուգի ելույթը' այն համարելով իրատեսական և հավելել, որ Գերմանիայի' Ղարաբաղյան խնդրի
Տե'ս http://www.aravot.am/2007/02/21/326409/, Շթայնմայերն օրիգինալ չէր, 21 փետրվարի 2007:
Տե'ս Rede des Bundesministers des Auswartigen, Dr. Frank-Walter Steinmeier, auf der 42. Munchner Konferenz fur Sicherheitspolitik, "Russland, Europa und die Welt - Perspektiven der Zusammenarbeit in globalen Sicherheitsfragen" 5. Februar 2006, Munchen, Bulletin der Bundesregierung Nr. 12-3 vom 5. Februar 2006.
76 Deutscher Bundestag, Drucksache 14/5961 14. Wahlperiode Antrag der Abgeordneten Volker
Ruhe, Karl Lamers, Klaus-Jurgen Hedrich, Die strategische Bedeutung der Kaukasus-Republiken Armenien, Aserbaidschan und Georgien politisch umsetzen, Christian Schmidt (Furth), Hermann Grohe, Ruprecht Polenz, Hans-Peter Repnik, Dr. Andreas Schockenhoff, Reinhard Freiherr von Schorlemer, Peter WeiB (Emmendingen) und der Fraktion der CDU/CSU, 08. 05. 2001, Berlin
http://dipbt. bundestag. de/ doc/btd/14/059/1405961.pdf (մուտք' 12.05.2012):
77 Տե՜ս նույն տեղում:
78 Տե'ս Deutscher Bundestag, 14. Wahlperiode, 177. Sitzung, Tagesordnungspunkt 21: b) Beratung des Antrags der Abgeordneten Volker Ruhe, Karl Lamers, Klaus-Jurgen Hedrich, weiterer Abgeordneter und der Fraktion der CDU/CSU Die strategische Bedeutung der Kaukasus-Republiken, Armenien, Aserbaidschan und Georgien politisch umsetzen, Drucksache 14/5961, 22.06.2001, Berlin.
41
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
կարգավորման գործում կենտրոնական դերակատարության ստանձնումը բացառվում
է79:
Դարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Գերմանիայի դիրքորոշումն ավեյի հստակ արտացոլված է Բունդեսթագի ձախերի (Դիե Լինքե) (Die Linke) խմբակցության' կառավարությանը «Աջակցություն Հարավային Կովկասում
խաղաղության և կայունության համար»80 բովանդակությամբ վերնագրով հարցման պատասխանում: 18-րդ կետում արված այն հարցադրմանը, թե Գերմանիայի
կառավարությունն ինչ դիրքորոշում ունի Դարաբաղի հետագա կարգավիճակի վերաբերյալ, նշվում է, որ Լեռնային Դարաբաղի հետագա կարգավիճակը պետք է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքում հաստատվի Մինսկի խմբի հովանու ներքո: Իսկ այն հարցին, թէ ինչպես է գնահատում Դաշնային կառավարությունը Լեռնային Դարաբաղի անկախության համար անցկացված հանրաքվեն, նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը և ԵՄ-ն հստակ արտահայտվել են, որ ո'չ Լեռնային Դարաբաղի անկախությունն են ճանաչում, ո'չ էլ նրա անցկացրած սահմանադրական բարեփոխումները81: Փաստորեն, կարող ենք եզրակացնել, որ Գերմանիայում գերիշխում է այն կարծիքը, որ հիմնախնդրի կարգավորումը չպետք է դուրս գա արդեն իսկ հաստատված ձևաչափից:
Դարաբաղյան հիմնախնդրում Գերմանիայի դիրքորոշման մասին խոսելիս պետք է հաշվի առնենք նաև թուրք-գերմանական ռազմաքաղաքական դաշնակցային կապերը, ինչպես նաև տարածաշրջանում նրա հետապնդած քաղաքական ու տնտեսական ավելի լայն շահերը: Հիմնախնդրի շուրջ Գերմանիայի դիրքորշումն ամփոփվում է ԳԴՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների բնութագրման մեջ Գերմանիայի դիրքորոշման ներկայացմամբ. որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր' Գերմանիան աջակցում է Լեռնային Դարաբաղի հակամարտության գործընթացում Մինսկի խմբի
համանախագահների' Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային ջանքերին և կոչ անում երկու կողմերին դեէսկալացիայի և հուժկու փոխզիջումների
պատրաստակամության82:
Այսպիսով' չնայած ուսումնասիրվող ժամանակահատվածում Գերմանիան Դարաբաղյան հակամարտության կարգավորման գործում անմիջական դերակատարություն չուներ, այնուամենայնիվ աջակցում էր հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը: Հիմնախնդրի վերաբերյալ Գերմանիան այսօր էլ հետևում է այն մոտեցումներին, որոնք ձևավորվել են դեռևս 1990-ական թվականներին: Չենք բացառում, որ Գերմանիան կարող է ակտիվացնել իր բանակցային ջանքերը, սակայն այդպիսի հեռանկարների մասին խոսելը դեռևս վաղ է:
79 Տե'ս նույն տեղում:
80 Wahlperiode, Kleine Anfrage der Abgeordneten Dr. Diether Dehm, Dr. Hakki Keskin, Monika Knoche, Paul Schafer (Koln), Bodo Ramelow, Alexander Ulrich, Wolfgang Gehrcke und der Fraktion DIE LINKE. Forderung von Frieden und Stabilitat im Sudkaukasus, 02. 04. 2007, Deutscher Bundestag, Drucksache 16/4949, Berlin.
81 Տե՜ս Deutscher Bundestag, Drucksache 16/5221 16. Wahlperiode, Die Antwort wurde namens der Bundesregierung mit Schreiben des Auswartigen Amts vom 3. Mai 2007 ubermittelt. Die Drucksache enthalt zusatzlich - in kleinerer Schrifttype - den Fragetext. Antwort der Bundesregierung auf die Kleine Anfrage der Abgeordneten Dr. Diether Dehm, Dr. Hakki Keskin, Monika Knoche, weiterer Abgeordneter und der Fraktion DIE LINKE. - Drucksache 16/4949 - Forderung von Frieden und Stabilitat im Sudkaukasus, 04. 05. 2007.
82 Տե՜ս ԳԴՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք էջ, Beziehungen zu Deutschland, Politik, http://www.auswaertiges-amt.de/DE/Aussenpolitik/Laender/Laenderinfos/Armenien/ Bilateral node.html (մուտք' 1 1.11.2015):
42
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
GERMANY'S POSITION ON NAGORNO-KARABAKH CONFLICT IN 1991-2008.
MARTIN TOVMASYAN
Yerevan State University, Faculty of International Relations,
Deputy Dean for International Cooperation;
Department of International Relations and Diplomacy, Assistant,
Yerevan, Republic of Armenia
The aim of the article is to present and to identify the bilateral discussion on the Karabakh issue undertaken in the inter-state relations between the Republic of Armenia and the Federal Republic of Germany as well as to state the position of Germany on the settlement of the conflict. In accordance with the objective of the research, the article is aimed to reflect on the discussions on the NK conflict during the Armenian-German political debates and with the German legislative and executive bodies, and to analyze the factors influencing Berlin’s position and approaches to the issue.
During the research, scientific (analysis, synthesis, historical argumentation) and special (formal-logical, comparative) methods were equally used. The research also applied an essential methodology of event and content analysis.
The results of the research allow to conclude that Germany has always been interested in the peaceful settlement of the NK issue. The official Berlin closely followed the NK conflict related developments, and the official position of the FRG in 1991-2008 has not significantly changed since. Having no direct role in the settlement of the conflict, the FRG continues to support the peaceful settlement of the NK conflict and the strengthening of peace and stability in the region.
Key words: Republic of Artsakh, Nagorno-Karabakh conflict, Armenia-Germany relations, Southern Caucasus, European Union, security, OSCE Minsk Group.
ПОЗИЦИЯ ГЕРМАНИИ ПО НАГОРНО-КАРАБАХСКОМУ КОНФЛИКТУ В 1991-2008 ГГ.
МАРТИН ТОВМАСЯН
заместитель декана факультета международных отношений по внешним связям ассистент кафедры международных отношений и дипломатии Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения
Целью статьи является представление и изложение двусторонней дискуссии по карабахскому вопросу в контексте межгосударственных отношений между Республикой Армения и Федеративной Республикой Г ермания, а также уточнение позиции Г ермании по урегулированию данного конфликта. Исходя из цели исследования, была поставлена задача представить дискуссии по карабахскому вопросу в ходе армяно-германских политических контактов в законодательных и исполнительных органах Германии, проанализировать факторы, влияющие на формирование подходов, выражающих официальную позицию Берлина по данному вопросу. В ходе исследования были использованы как научные (анализ, синтез, историческая аргументация), так и специальные (формально-логические,
43
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
сравнительные) методы, в качестве базовых методов были применены методы анализа событий и контента.
В результате исследования мы пришли к выводу о том, что Германия всегда была заинтересована в мирном урегулировании конфликта. Официальный Берлин внимательно следил за развитием событий вокруг карабахского конфликта, и позиция Федеративной Республики Германии по данному вопросу в период за 1991-2008 годы существенно не менялась. Не принимая непосредственного участия в урегулировании конфликта, ФРГ продолжает способствовать мирному его решению и укреплению мира и стабильности в регионе.
Ключевые слова: Республика Арцах, Карабахский конфликт, отношения между РА-ФРГ, Южный Кавказ, Европейский Союз, Нагорно-Карабахский конфликт, безопасность, Минская группа ОБСЕ.
44