Научная статья на тему 'ԱՄՆ, ԵՄ Եվ ՌԴ հայեցակարգային մոտեցումները անվտանգության հիմնախնդիրներին'

ԱՄՆ, ԵՄ Եվ ՌԴ հայեցակարգային մոտեցումները անվտանգության հիմնախնդիրներին Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
913
198
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Երեմ Վարդազարյան

Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը մեր օրերում էականորեն կապված է ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության Եվրամիության համակարգված մոտեցումների հետ։ Այդ ուժային կենտրոնների միջև ձևավորվող հարաբերություններից է կախված տարածաշրջանի գործընթացների հետագա զարգացումը, որը համակարգային վերլուծության կարելի է ենթարկել միայն եռամիասնական մոտեցման դեպքում։ ԱՄՆ, ԵՄ ՌԴ արտաքին քաղաքականության ռազմական ստրատեգիայի հիմնարար փաստաթղթերի վերլուծությունը վկայում է, որ նրանց միջև առկա են ինչպես գործընկերային, այնպես էլ մրցակցության տարրեր։ Հարավային Կովկասն աչքի է ընկնում չլուծված հակամարտությունների բարձր խտությամբ, որպես դրա արդյունք` ռազմաքաղաքական դիմակայության բարձր աստիճանով, այդ հակամարտությունների կարգավորմամբ հետաքրքրված արտաքին խաղացողների մեծ թվով խայտաբղետությամբ։ Չլուծված հակամարտություններն են, որ ամենախոսուն ձևով բնութագրում են մեր տարածաշրջանը տեսական մոտեցումներում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Южный Кавказ является своеобразной геополитической структурой, где во многом сталкиваются интересы и внешнеполитические цели США, РФ и ЕС. Дальнейшее развитие региональных процессов по ряду обстоятельств обуславливается взаимоотношениями этих субъектов, что требует детального и комплексного исследования всей системы их отношений. В статье проанализированы основополагающие документы, определяющие стратегию внешней политики США, РФ и ЕС. В статье также показана эволюция глобальной и региональной политики этих силовых центров, выявлены основные элементы взаимодействия между ними, а также перспективы обеспечения региональной безопасности на Южном Кавказе.

Текст научной работы на тему «ԱՄՆ, ԵՄ Եվ ՌԴ հայեցակարգային մոտեցումները անվտանգության հիմնախնդիրներին»

ԱՄՆ, ԵՄ ԵՎ ՌԴ ՀԱՑԵՑԱԿԱՐԳԱՑԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Երեմ ՎարդազարյաԱ

Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը մեր օրերում էականորեն կապված է ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության համակարգված մոտեցումների հետ։ Այդ ուժային կենտրոնների միջև ձևավորվող հարաբերություններից է կախված տարածաշրջանի գործընթացների հետագա զարգացումը, որը համակարգային վերլուծության կարելի է ենթարկել միայն եռամիասնական մոտեցման դեպքում։ ԱՄՆ, ԵՄ և ՌԴ արտաքին քաղաքականության և ռազմական ստրատեգիայի հիմնարար փաստաթղթերի վերլուծությունը վկայում է, որ նրանց միջև առկա են ինչպես գործընկերային, այնպես էլ մրցակցության տարրեր։

Հարավային Կովկասն աչքի է ընկնում չլուծված հակամարտությունների բարձր խտությամբ, որպես դրա արդյունք' ռազմաքաղաքական դիմակայության բարձր աստիճանով, այդ հակամարտությունների կարգա-վորմամբ հետաքրքրված արտաքին խաղացողների մեծ թվով և խայտաբղետությամբ։ Չլուծված հակամարտություններն են, որ ամենախոսուն ձևով բնութագրում են մեր տարածաշրջանը տեսական մոտեցումներում։

Լարվածության թուլացման, անվտանգության համակարգի ձևավորման և հակամարտությունների հաղթահարման անգլոսաքսոնական ար-ժեհամակարգի հիմքում ընկած է ժամանակագրական առումով ավելի ուշ ձևավորված բողոքականությունից բխող աշխարհայացքը։ Դրա վառ ապացույցն են առավել հաճախ դրսևորվող, ամերիկյան գաղափարներին հա- *

* Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ասպիրանտ։

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Ե. Վարդազարյան

րիր 3 հիմնական հայեցակարգերը «ժողովրդավարության արտահանում», «ուժային խաղաղեցում», «թավշյա հեղափոխություն»։ Տարածքով համեմատաբար ավելի փոքր Եվրոպայում (որը երբեմն համեմատում են «կոմունալ բնակարանի» հետ) ձևավորված կաթոլիկությունից բխող ռոմանա-գերմա-նական մշակութա-քաղաքակրթական մոդելը (որը հետագայում լրացվեց եվրոպական բողոքականության տարրերով) հակամարտությունների լուծման բնագավառում ևս հարուստ փորձ ունի։ Այն ժամանակ, երբ անգլո-սաքսոնական քաղաքակրթությունը հզորության գագաթնակետին հասավ 20-րդ դարի կեսերին, նրա հարվածային ուժը Երկրորդ աշխարհամարտից հետո դարձավ ԱՄՆ-ը։ Անգլոսաքսոնական կապիտալիզմը և ինդուստրիալ հասարակությունը ձևավորվեցին որպես մեկ միասնական համակարգ, աշխարհաքաղաքական տարածության վերահսկողության ռազմական, քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, կրոնական, կոմու-նիկացիոն և այլ ձևերի հետ մեկտեղ 20-րդ դ. վերջերից էական դեր սկսեցին խաղալ տեղեկատվական-գաղափարական, մշակութա-քաղաքակրթական և տեխնոլոգիական ձևերը, որոնք սովորաբար հանդես են գալիս միահյուսված կերպով։

Երկբևեռ աշխարհի փլուզմամբ վերջ չդրվեց արտաքին քաղաքականության գաղափարական «փաթեթավորմանը», ընդհակառակը, այն առավել վառ գունավորում ստացավ, և Արևմուտքը, օգտագործելով ամերիկյան «ժողովրդավարություն», «մարդու իրավունքների ու ազատությունների» և նման այլ հայեցակարգերը, մեծացրեց իր ազդեցությունն աշխարհում։ Անգլոսաքսոնական մշակութա-քաղաքակրթական տեսանկյունից հակամարտության կարգավորումը նախևառաջ դիտարկվում է որպես այն իր մոդելին համապատասխան վերափոխելու հնարավորություն։

Էթնիկ և կրոնական առումով խայտաբղետ Բրիտանական կայսրությունում անգլիացիներին հաջողվեց ստեղծել կառավարման արդյունավետ համակարգ։ Զարգացնելով այդ մոտեցումները ամերիկացիները նորագույն պայմաններում մշակեցին «կոշտ» և «փափուկ» ուժի կիրառման հայեցակարգերը։ Առաջինը բխում է «ուժային խաղաղեցման» սկզբունքից, որը համարվում է բարոյապես արդարացված, եթե խաղաղարարի տեսան-

51

Ե. Վարդազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

կյունից հակամարտությունը տարածաշրջանում ստեղծել է քաղաքական անկայունություն և վերաճել հումանիտար աղետի։ Դրանով հիմնավորվում է հակամարտության մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումը1։

«Փափուկ ուժի» հայեցակարգը մշակվել է նեոլիբերալների կողմից1 2, որը նախատեսում է «ժողովրդավարության արտահանում» և ամերիկյան բողոքականության ոգուն համապատասխան միսիոներական «ժողովրդավարության առաջմղման» («թավշյա հեղափոխություն») ակտիվ քաղաքականության իրականացում։ Այս երկու հայեցակարգերը փոխլրացնում են միմյանց։ Եթե «կոշտ ուժի» կիրառումը հնարավորություն է տալիս հակամարտության տվյալ պահին հակառակորդի նկատմամբ հասնել գերազանցության, ապա «փափուկ ուժի» կիրառումը ենթադրում է իշխանության անցումը ամերիկամետ (արևմտամետ) վարչակարգերին ավելի երկարատև ժամանակահատվածում։

1991-ից անհրաժեշտություն դարձավ վերամշակել «զսպման» հայեցակարգը, քանի որ ԱՄՆ-ը դարձել էր միջազգային հարաբերությունների գլոբալ համակարգի առանցքը։ Թշնամական պետությունների զսպումը փոխարինվեց «անբարենպաստ» գործընթացների զսպմամբ։ Այդ անբարենպաստ գործընթացներից են նորանկախ պետությունների ստեղծման արդյունքում տարածաշրջանային անկայունության հաստատումը, ոչ լեգալ միգրացիան, էթնիկ հուզումները, ավտորիտար վարչակարգերի կողմից մարդու իրավունքների ոտնահարումը, ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացումը, պայքարը բնական ռեսուրսների համար, բնապահպանական խնդիրները և այլն։ Նման պայմաններում ձևավորվեց «փափուկ ուժի» (softpower) հայեցակարգը, որի հիմքում ընկած էր ռազմավարական նպատակներին հասնելու համար մշակութա-քաղաքակրթա-կան գործոնների օգտագործումը' պահպանելով կապն ավանդական ռազմաքաղաքական հայեցակարգերի հետ [1, p. 16]։

Անվտանգության հիմնախնդիրներում անգլոսաքսոնական և եվրոպական մայրցամաքային քաղաքական գործիչների շրջանում ձևավորվել

1 By Joseph S. Nye, Soft Power, Hard Power and Leadership,

www.hks.harvard.egu/netgov/files/talks/docs/11.06.06.seminar_Nye_HP_SP_ Leadership, p. 3-4.

2 Նույն տեղում։

52

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Ե. Վարդազարյան

են տարբեր մոտեցումներ: Եվրոպացիները անվտանգությունը դիտարկում են որպես սպառնալիքներից զերծ իրավիճակ, իսկ անգլոսաքսերը տարբերակում են «անվտանգություն» (security) և «պաշտպանություն» (defence) հասկացությունները1։ Առաջինը ենթադրում է միջոցառումների ամբողջականություն վտանգը կանխելու ուղղությամբ, իսկ երկրորդը' կանխարգե-լիչ քայլերի անարդյունավետության դեպքում ռազմական գործողությունների իրականացում։ Այդ իսկ պատճառով անգլոսաքսոնական քաղաքակրթությունում տարբերակվում է երկու տիպի վտանգ' «dan-

ger» (հակառակորդի գործողություններ, որոնք ապագայում կարող են վերածվել սպառնալիքի) և «threat» (անմիջական սպառնալիք երկրին)։

Ջ.Բուշ-Չեյնիի կոշտ քաղաքականության ժամանակ ուժեղացան հա-կաամերիկյան տրամադրությունները, որոնք Բ.Օբաման փորձեց հաղթահարել տնտեսական ճգնաժամի պայմաններում։ 2010թ. նախագահ Բ.Օբա-ման առաջարկեց վերանայել ԱՄՆ քաղաքականության որոշ առաջնայնու-թյունները։ Բ.Օբամայի ներկայացրած նոր հայեցակարգում նշվում էր, որ «ազգային շահի հիմնական արժեքներն են անվտանգությունը, բարգավաճումը, ամերիկյան արժեքները և միջազգային կարգուկանոնը»1 2։ Փաստաթղթում կարևորվում է ԱՄՆ համագործակցության ընդլայնումը ուժային մյուս բևեռների' Չինաստանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի, ինչպես նաև իրենց ազդեցությունն ընդլայնող Բրազիլիայի, ՀԱՀ-ի և Ինդոնեզիայի հետ։ Նշվում էր «մեծ ութնյակից» «մեծ քսանյակին» անցնելու անհրաժեշտությունը։

Նոր փաստաթղթում որպես առաջընթաց գնահատվում էր «բազմա-գործընկերության» սկզբունքը, այսինքն' հնարավորինս շատ պետությունների հետ գործընկերային հարաբերությունների հաստատումը։ Եթե ԵՄ-ը դիտարկվում է որպես արտաքին առաջնայնության «անկյունաքար», ապա Չինաստանը և Հնդկաստանը' որպես «ռազմավարական գործընկերներ»,

1 Barry R. Rosen, Andrew L. Ross, Competing Vision for U.S. Grand Strategy//international Security.Vol 21, N3 (Winter 1996/1997), p. 10. www.com.org/pda/14decifulltext/97posen.pdf

2 National security strategy, May, 2010,

http://www.whitehouse.gov/sitesldefault/files/rss_viewer/national_security_strategy.pdf

53

Ե. Վարդազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

իսկ Ռուսաստանը դիտարկվում է ոչ թե ռազմավարական գործընկեր, այլ պարզապես ԱՄՆ գործընկերներից մեկը1։

Վեստֆալյան համակարգով ձևավորված Եվրոպայի քաղաքական քարտեզի հիմքում ընկած էր էթնիկ ինքնանույնականացման (իդենտիֆի-կացիայի) սկզբունքը, այսինքն միջազգային հարաբերությունների մասնակիցները ազգ-պետություններ էին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էթնիկ և ազգային նույնականացման գործընթացները չդադարեցին, ինչի արդյունքում ծագեցին ինչպես փակ, լատենտ հակամարտություններ Բելգիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, այնպես էլ բացահայտ հակամարտություններ Բալկաններում:

Երբ անդրադառնում ենք Եվրամիության աշխարհաքաղաքականությանը, պետք է նկատի ունենանք մի քանի հանգամանք. առաջին ժամանակակից աշխարհում միակ անդրազգային կառույցը, որը հավակնում է դառնալ ուժային բևեռ, Եվրամիությունն է, երկրորդ «Եվրոպա» հասկացության տակ կարելի է ընդգրկել երեք հարթություն' ազգային պետություններ, Եվրամիություն և ՆԱՏՕ-ում ընդգրկված եվրոպական պետությունները:

ԵՄ առաջատար պետությունները հակամարտությունների ժամանակ հաշվի են առնում ազգային-պետական առանձնահատկությունները: Ուշադրություն է դարձվում հակամարտող պետության քաղաքական համակարգի, այնտեղ բնակվող ազգերի և էթնիկ խմբերի քաղաքական աշխարհայացքի, սոցիալ-քաղաքական վարքագծի, փոխշփման պատմական փորձի, ազգային սոցիալ-մշակութային ավանդույթների վրա:

1999թ. (Հարավսլավիա) և 2003թ. (Իրաք) ԱՄՆ ռազմական գործողություններն ազդակ հանդիսացան եվրոպացիների համար ստեղծելու ՆԱՏՕ կառույցներից անկախ սեփական պաշտպանության համակարգը: Մաաստրիխտյան պայմանագիրը ներմուծեց Եվրոպական միություն եռասյուն համակարգը, որի երկրորդ սյունն էլ ստացավ «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականություն» անվանումը:

1 National security strategy May.2010,

http://www.whitehouse.gov/sitesldefault/files/rss_viewer/national_security_strategy.pdf

54

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Ե. Վարդազարյան

Անցում կատարվեց Անվտանգության և պաշտպանության սեփական իդենտիֆիկացումից (ESVI) Անվտանգության ու պաշտպանության եվրոպական քաղաքականության (ESVP)։ Առաջինը նախատեսում էր անվտանգության հարցերի շուրջ ՆԱՏՕ կազմում ընդգրկված եվրոպական երկրնե-րի քայլերի կոորդինացում, իսկ երկրորդը' դաշինքից, այսինքն ԱՄՆ-ից անկախ եվրոպական արտաքին քաղաքականության ու անվտանգության մշակում։ Կոսովոյի դեպքերից հետո որոշում կայացվեց ստեղծել 60 հազարանոց եվրոպական արագ արձագանքման ուժեր։ ԵՄ պետությունների որոշմամբ պլանավորվում էր ռազմական ուժ օգտագործել Բրյոաելից մինչև 4000 կմ հեռավորության վրա։ ԵՄ-ը 2003թ. իրականացրեց «Կոնկոր-դիա» (Մակեդոնիա), իսկ Կոնգոյում' «Արտեմիդա» ռազմական գործողությունները։ Վերջինս ուշագրավ էր այնքանով, որ Կոնգոն գտնվում էր 4000 կմ-ից շատ հեռու և այստեղ չօգտագործվեցին ՆԱՏՕ կառույցները։ Հ.Քի-սինջերի կարծիքով խնդիրը ներկայանում է ավելի շուտ ոչ թե տեխնիկական, այլ որպես փիլիսոփայական հարց. «ձևավորվող համաեվրոպական

ռ

ինքնագիտակցությունում կմնա տեղ ատլանտյան համագործակցության

ռ

համար»։ «Սառը պատերազմում» ամերիկյան շռնդալից հաղթանակը չի փոխվի արդյոք հեգեմոնիայով։ Ֆրանսիայի արտգործնախարար Յուբեր Վեդրինը գտնում է, որ եվրոպական նույնականացման նպատակը ԱՄՆ գերիշխող դերի նվազեցումն է» [2, с. 37]։ Իր հայացքներում նույնիսկ չափավոր Ջ.Նայը գտնում է, որ «մոտ ապագայում ԱՄՆ-ի համար միակ մարտահրավերը կարող դառնալ Եվրոպական միությունը, եթե այն վերածվի ռազմական մեծ պոտենցիալով հզոր դաշնության» [3, с. 237]։ Այդ իսկ նպատակով ԱՄՆ-ը շահագրգռված է ԵՄ ընդարձակմամբ, քանի որ վերջին տարիներին այդտեղ ընդգրկված երկրները մեծացնում են ԱՄՆ ազդեցությունը Եվրոպայում, իսկ ՆԱՏՕ ընդլայնումը միաժամանակ ԱՄՆ վերահսկողության մեծացում է ենթադրում։ Ամերիկյան ագրեսիվ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի շրջանում ստիպում է, որպեսզի Եվրոպան, որի համար այդ տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի, հայացքն ուղղի Ռուսաստանի կողմը։

Հ.Քիսինջերը նշում է, որ ԵՄ և ԱՄՆ ներկա և անցյալում ծագած տարաձայնությունների միջև գոյություն ունի որակական տարբերություն։

55

Ե. Վարդազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

«Դաշինքի ներսում նախկինում ծագած ճգնաժամերն ունեին ընտանեկան գժտության բնույթ և վերաբերում էին միասնական անվտանգության քաղաքականության տարբեր մեկնաբանություններին։ Այսօր հարցականի տակ է դրված համատեղ անվտանգության և նույնիսկ ընդհանուր նպատակների հարցը. խոսքը Կուբայի, Իրաքի կամ Իրանի դեմ պատժամիջոցների կամ Թայվանի նեղուցում ամերիկյան քաղաքականության ու ազգային հակահրթիռային պաշտպանության ստեղծման մասին է» [2, с. 19]։

Եթե ընդհանուր գնահատական տանք ԵՄ-ԱՄՆ հարաբերություններին, ապա այն ոչ թե անտագոնիստական, այլ մրցակցային բնույթ է կրում։ Այսօր երկու բևեռները դեռևս զգում են մեկը մյուսի կարիքը։ Բազմաթիվ շահեր և արժեքներ դեռևս ավելի շուտ ոչ թե տարանջատում, այլ միավորում են նրանց։ Չմոռանանք, որ «եվրատլանտյան» հասկացությունը միասնական աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և քաղաքակրթական տարածք է։ ԱՄՆ Անվտանգության ազգային ռազմավարությունում նշվում է, որ առանց Եվրոպայի և Կանադայի աջակցության ԱՄՆ-ը չի կարող լուծել բազմաթիվ խնդիրներ [4, p. 25]։ ԱՄՆ-ը բազմիցս ընդգծել է, որ եվրոպական երկիր է: «Կտրված Եվրոպայից ԱՄՆ-ը ոչ միայն հոգեբանորեն, այլև աշխարհագրական ու աշխարհաքաղաքական առումով կարող է վերածվել Եվրասիայի ափերի մոտ գտնվող կղզու»,- նշում է Հ.Քիսինջերը [5, с. 749]։

Արդի շրջանում ամերիկա-եվրոպական հարաբերությունները Զ.Բժե-զինսկին գնահատում է որպես «ամուսնություն ըստ հաշվարկի» նշելով, որ «ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան առանց իրար օժանդակելու չէին հասնի նման զգալի հաջողությունների։ Միասին նրանք ձևավորում են գլոբալ կայունության համակարգի միջուկը, որի կենսունակությունը կախված է ամերիկա-եվրոպական փոխհարաբերության օրակարգից» [6, с. 131]։

Անդրատլանտյան համագործակցության միջոցով հիմնախնդիրների լուծման նման մոտեցումներ առկա են նաև Եվրոպական միությունում։ Միջազգային իրադրության լարվածության դեպքում օվկիանոսի երկու կողմերից էլ լսվում են ձայներ հարաբերությունների կատարելագործման վերաբերյալ։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առկա որոշ քաղաքական և տնտեսական

56

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Ե. Վարդազարյան

հարցերի կարգավորմանն էր ուղղված 1990թ. ստորագրված Անդրազգային խարտիան: Հ.Քիսինջերը նշում էր, որ ԱՄՆ-ը պետք է ամեն ինչ անի, «որպեսզի վերակենդանացնի ատլանտյան համագործակցությունը և դրա հիման վրա նպաստի նոր ընդհանուր նպատակների մշակմանը, Եվրոպային վերաբերվի որպես մերձավորագույն գործընկերոջ և մինչև կարևոր որոշումների ընդունումը հանգամանալից դրանք քննարկի նրա հետ... այն չափանիշներով, որոնք օգտագործվում են մյուս խոշոր տերությունների նկատմամբ, այսինքն այն աստիճանի, ինչքանով եվրոպական քաղաքականությունը և ամերիկյան պետական շահերն ի վիճակի են փոխադարձ ամրապնդելու միմյանց» [2, с. 44]։

1995թ. ԱՄՆ-ը և ԵՄ-ը փոխհամաձայնության եկան նոր անդրազգային օրակարգի վերաբերյալ։ Այդ փաստաթղթով նախատեսվում էր ինտենսիվ համագործակցություն 4 հիմնական բնագավառներում.

1. Ամբողջ աշխարհում խաղաղության, կայունության, ժողովրդավարության զարգացման ամրապնդում։

2. Ահաբեկչության, շրջակա միջավայրի աղտոտման և այլ ընդհանուր սպառնալիքների դեմ համատեղ պայքար։

3. Աջակցություն ընդլայնվող համաշխարհային առևտրին և առավել սերտ տնտեսական համագործակցություն։

4. Անդրազգային փոխըմբռնման բարելավում ոչ կառավարական խողովակներով երկխոսության կազմակերպման և գիտատեխնիկական համագործակցության միջոցով [7, с. 84]։

1998թ. բացվեց Անդրազգային տնտեսական գործընկերությունը, որի շրջանակներում 1999թ. հունիսից ստեղծվեցին տնտեսական հարցերի բնագավառում պոտենցիալ հակամարտությունների հայտնաբերման մեխանիզմներ [7]։

Լիսաբոնյան գագաթաժողովում ընդունված ՆԱՏՕ Ռազմավարական հայեցակարգում հատուկ ուշադրության են արժանացել ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը։ 2003թ. մարտին ԱՄՆ համաձայնությամբ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը կնքեցին «Բեռլին պլյուս» պայմանագիրը, որի

57

Ե. Վարդազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

էությունն այն է, որ ԵՄ-ն ընդունում է ՆԱՏՕ հիմնարար դերը եվրատլան-տյան անվտանգության կառույցում, որի դիմաց ԵՄ-ը մասնակցելու է դաշինքի օպերատիվ պլանավորման աշխատանքներին, ինչպես նաև ԵՄ դրոշի ներքո իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ օգտագործելու է ՆԱՏՕ ռեսուրսները, եթե վերջինս ցանկություն չհայտնի ինքնուրույն մասնակցելու1։ Հասկանալի է, որ Վաշինգտոնը գնաց այդ քայլին ալյանսի միասնությունը պահպանելու համար, և ամերիկյան ռեսուրսներով համալրված ԵՄ-ը ավելի համոզիչ ռազմաքաղաքական միավոր էր դառնում, քանի դեռ նրա արտաքին քաղաքական գիծը չէր հակասում ամերիկյան շահերին։ Օրինակ, 2002-2003թթ. Իրաքում ամերիկյան գործողություններից դժգոհ եվրոպացիներին «սանձելու» համար ամերիկացիները փորձեցին սեպ խրել եվրոպական պետությունների միջև։ ԱՄՆ պաշտպանության նախարար Դ.Ռամսֆելդը նշեց, որ Եվրոպան բաժանվել է «հին» (ժամանակից հետ մնացած) և «նոր» (առաջադիմական) հատվածների։ Եթե Ջ.Բուշի նախագահության օրոք Վաշինգտոնը թերահավատությամբ, իսկ երբեմն նաև «ոչ բարեկամաբար» էր վերաբերվում ԵՄ ռազմաքաղաքական պլաններին, ապա Բ.Օբամայի նախագահության օրոք իրավիճակը փոխվեց։ Դա նաև բացատրվում է տնտեսական ճգնաժամով և այն հսկայական ֆինանսական ծանրաբեռնվածությամբ, որ կրում է ԱՄՆ-ը Միջին Արևելքում իր ռազմական գործողությունների արդյունքում [8, с. 260]։

Եթե ամփոփենք վերը շարադրվածը, պարզ է դառնում հակամարտությունների վերաբերյալ եվրոպական և ամերիկյան մոտեցումների տարբերությունը։ Դրանք հետևյալն են.

1. Ամերիկացիները միջազգային իրադարձությունները գնահատում են գլոբալ, իսկ եվրոպացիները' տարածաշրջանային տեսանկյունից։

2. Միջազգային հակամարտությունների հաղթահարման համար ամերիկացիները հաճախ գործում են միայնակ, իսկ եվրոպացիները նախընտրում են գործել միջազգային կազմակերպությունների միջոցով։

3. Հակամարտությունների կարգավորման գործընթացում եվրոպացիներն օգտագործում են քաղաքական և տնտեսական լծակները, իսկ

1 www.nato.int/docu/update/2003/03march/e0317a.htm

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Ե. Վարդազարյան

ամերիկացիները չեն բացառում հարցի լուծումը ռազմական ճանապարհով:

Եվրամիության արտաքին քաղաքականությունն այսօր բազմաթիվ թելերով կապված է անդրատլանտյան այյանսի հետ [9, с. 56]։ ԵՄ և ՆԱՏՕ ընդլայնումները, որ ձևական առումով «տարանջատված» գործընթացներ են, իրականում քաղաքական առումով միահյուսված են և հանդիսանում են արևմտյան «անվտանգության և կայունության գոտի»: ԵՄ ընդլայնումն իրականանում է նրա նորմերի, օրենքների և չափանիշների հիման վրա: Այնուամենայնիվ, ԵՄ-ը դանդաղ, բայց հաստատուն ձևով զարգացնում է ճգնաժամերին արագ արձագանքելու համար իր ռազմական և քաղաքացիական կառույցները: 2003-ից սկսած Եվրոպայում, Աֆրիկայում և Ասիայում ԵՄ-ը իրականացրել է ավելի քան 20 ռազմական և ոստիկանական գործողություններ: Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ Եվրոպայի ռազմական հզորությունը դժվար թե հավասարվի ամերիկյանին, այնուամենայնիվ, նրանք հնարավորության շրջանակներում իրականացնում են իրենց առաքելությունը [10, с. 310]:

Մեր տարածաշրջանում հաջորդ կարևոր խաղացողը Ռուսաստանի Դաշնությունն է, որը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն է և գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցը: Այսօր Ռուսաստանը քաղաքացիական, իրավական և ժողովրդավարական հասարակության կառուցման բնագավառներում դիմակայում է բավական լուրջ մարտահրավերների:

Ռուսաստանը չկարողացավ խոչընդոտել ՆԱՏՕ և ԵՄ ընդլայնմանը: Սովորական սպառազինությունների գծով ՆԱՏՕ-ն այսօր քառակի գերազանցություն ունի Ռուսաստանի նկատմամբ: «Սառը պատերազմի» ավարտից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման երեք հնարավոր տարբերակ կա' 1. փոխշահավետ, լայնամասշտաբ համագործակցություն, 2. սահմանափակ համագործակցություն և 3. փոխադարձ զսպում: Այն ժամանակ, երբ միակողմանի զիջումներ կատարած Ռուսաստանը տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար

59

Ե. Վարդազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

սպասում էր լայնածավալ ամերիկյան օգնության, Արևմուտքն ավելի շատ անհանգստացած էր ռուսական միջուկային սպառնալիքի չեզոքացումով։ Վաշինգտոնը միաժամանակ հույս ուներ, որ տնտեսապես թուլացած Ռուսաստանը կդառնա ԱՄՆ հնազանդ գործընկերը։

Հասկանալի է, որ ՌԴ-ն, լինելով ԽՍՀՄ իրավահաջորդը, այսօր չի կարող հավակնել նույն ազդեցությանը, սակայն նրա աշխարհառազմավա-րական դիրքը, գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները ենթադրում են, որ այն պետք է փորձի շտկել իրավիճակը։ Այսօր կարևորվում է հատկապես հետխորհրդային տարածքը։ Ռազմավարության մշակման համար շատ կարևոր են այն նորմատիվ ակտերը, որոնք մշակվել են անվտանգության մարտավարության ուղղությամբ։

1992թ. ընդունվեց ՌԴ «Անվտանգության մասին» օրենքը, 1997թ.' <<ՌԴ ազգային անվտանգության հայեցակարգը» (նոր խմբագրումը 2000թ.) և «Մինչև 2020թ. Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ռազմավարության մասին» ՌԴ նախագահի հրամանագիրը։ Համաձայն վերջին փաստաթղթի 2020թ. Ռուսաստանը պետք է ընդգրկվի աշխարհի առաջատար երկրների հնգյակում։

Եթե համեմատում ենք 1997թ. և 2000թ. (նոր խմբագրությամբ) ՌԴ ազգային անվտանգության հայեցակարգերը, ապա վերջինում նշվում է արտաքին ճնշումներին հակադրվելու անհրաժեշտությունը, «պաշտպանական» տերմինը (ենթադրում է պասիվ գործունեություն) փոխարինվել է «ռազմականով»։ Եթե 1997թ. տարբերակում բացակայում էր արտաքին ագրեսիայի վտանգի հասկացությունը, իսկ ռազմական ծախսերը նշվում էին «ծանրաբեռնող», ապա նոր խմբագրությունում նշվում է, որ ռազմական բնագավառում մեծանում են սպառնալիքների մասշտաբներն ու մակարդակը, ինչը նախևառաջ կապված է ՆԱՏՕ քաղաքականության և գիտատեխնիկական զարգացման բնագավառում առաջատար երկրներից Ռուսաստանի հետ մնալու հետ։ «Գործընկերություն» տերմինը փոխարինվեց «համագործակցությամբ», իսկ Արևմուտքի երկրների քաղաքականությունը Ռուսաստանի անվտանգության համար առաջին անգամ որակվեց որպես պոտենցիալ վտանգավոր։ Եթե 1997թ. տարբերակում միջուկային

60

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Ե. Վարդազարյան

զենք թույլատրվում էր օգտագործել միայն ծայրահեղ դեպքում, այսինքն, երբ առաջանում էր սպառնալիք ինքնիշխան պետության գոյության համար, ապա այժմ այն կարող է օգտագործվել նաև լայնածավալ ագրեսիայի դեպքում1։ Ռուսաստանի ազգային-պետական անվտանգությունը պետք է ապահովվի 3 փոխկապակցված հարթություններում'գլոբալ, եվրասիա-կան և տարածաշրջանային։ Դեռևս 1998-ից Ռուսաստանն ընդգրկվեց «Մեծ ութնյակում»։ Ռուսաստանը և Արևմուտքի երկրները պետք է հստակեցնեին իրենց փոխհարաբերությունները ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում։ Զ.Բժեզինսկին նշում էր. «Եթե Ռուսաստանն այլևս չի

ռ

հանդիսանում հակառակորդ, ապա ով է նա' արդեն դաշնակից, կամ հա-

ռ ռ ռ

ճախո րդ, թե ուղղակի պարտություն կրած թշնամի։ Ինչպիսի ն պետք է լինեն «սառը պատերազմի» ավարտից հետո ԱՄՆ ռազմավարության նպատակը և բովանդակությունը խոշոր երկրի նկատմամբ, որին, չնայած ներկայիս հիվանդագին վիճակին, այսպես թե այնպես վերապահված է լինել աշխարհում որոշակի ուժ» [11, с. 61]։

2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ՌԴ-ն առաջին եր-կրներից էր, որ հայտնեց իր աջակցությունը ԱՄՆ-ին։ Աֆղանստանում դրսևորվեց ռուս-ամերիկյան համագործակցության ամենահաջողված փորձերից մեկը։ Ռուսաստանը թալիբների դեմ պայքարում Հյուսիսային դաշինքին զենք տրամադրեց և հայտնեց իր համաձայնությունը ԱՊՀ որոշ երկրներում ամերիկյան ռազմական կայանների տեղաբաշխման շուրջ։ Նույն աջակցությունը ՌԴ-ն ստացավ ԱՄՆ-ից և Եվրոպայից 2004թ. սեպտեմբերին Բեսլանի դեպքերի կապակցությամբ։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ռուսաստանի գրաված դիրքը ևս գոհացնում է Արևմուտքին։ Աֆղանստանում տեղակայված զորքերի և տեխնիկայի տեղափոխման համար ՆԱՏՕ-ն 6 տարի ժամկետով Ուլյանովսկի մոտ բազավորման կայանի վարձակալության իրավունք ստացավ։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

1 Указ Президента РФ от 17 декабря 1997 года N1300 “Концепция национальной безопасности Российской федерации.Ьир://^^^1,а‘^е^.ги/погт.а8р?погт/В=100126847Л00126848#1ех1

Указ Президента РФ от 17 декабря 1997 года N1300 ”Об утверждении Концепции национальной безопасности

Российской федерации”(с изменениями от 10 янвяря 2000г.)

http://www.pogar.ru/articles/i1005.html

61

Ե. Վարդազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամս Բերնսն իր «Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համար նոր դարաշրջան է սկսվում» հոդվածում նշում էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը միմյանց համար կարևորվում են, քանի որ վերահսկում են համաշխարհային միջուկային զենքի 90%-ը, Ռուսաստանն ածխաջրածնային ռեսուրսների խոշորագույն արտադրողներից է, իսկ ԱՄՆ-ը' խոշորագույն սպառողը։ Երկուսն էլ ՄԱԿ ԱԽ անդամ են։ Ռուսաստանի տարածքը գտնվում է Եվրոպայի, Ասիայի և Մեծ Մերձավոր Արևելքի' երեք տարածաշրջանների հատման վայրում, որոնց ապագան հեռանկարում որոշելու է ամերիկյան շահերը։ Եվ մեր դարաշրջանում, երբ այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, կլիմայի փոփոխությունը, էներգետիկ անվտանգությունը, պայքարն ահաբեկչության դեմ և այլն, պահանջում են ավելի մեծ չափով ընդհանուր գործողություններ, քան երբևէ եղել է մարդկության պատմությունում։ ԱՄՆ-ը և Ռուսաստանն ավելի շահեկան դիրքում կլինեն, եթե աշխատեն համատեղ, քան առանձին-առանձին1։

Եվրամիությունը Ռուսաստանի անմիջական հարևանն է և առևտրային կարևոր գործընկերը։ Օրինակ, 2011թ. Ռուսաստանի արտաքին ապրանքաշրջանառության 48%-ը բաժին է ընկել Եվրամիությանը, 14,9%-ը' ԱՊՀ երկրներին, իսկ 38%-ը' ԱՄՆ-ին1 2։ Եվրամիության և ՌԴ-ի միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվեց 1994թ. հունիսի 24-ին Կորֆու կղզում [12, с. 365]։ 1996թ. սկզբներին Ռուսաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ։ Ընդհանուր առմամբ 20-րդ դ. 90-ական թթ. ՌԴ-ԵՄ հարաբերությունների զարգացման վեկտորը վերընթաց է եղել, սակայն առկա են եղել մի շարք ճգնաժամեր։ Դրանցից առաջին երկուսը (1995թ. գարուն, 1999թ. հոկտ.-2000թ. առաջին կես) կապված են եղել չեչենական պատերազմի հետ, 1997թ. գարնան և 1999թ. մարտ-հուլիսի լարվածությունը ՆԱՏՕ ընդլայնման և Հարավսլավիայի ռմբակոծության հետ։ 1998թ. օգոստոս-սեպտեմբերյան ճգնաժամի հիմքում ընկած էին տնտեսական խնդիրները։ Չնայած ընդունված բազմաթիվ համաձայնա-

1 Независимая газета, 4.04.2010.

2 customs ru/images/stories/Yury/sbornik2012doc

62

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Ե. Վարդազարյան

գրերին (ԵՄ - 1999թ. հունիսի 3-4' «Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական միության կոլեկտիվ ռազմավարությունը», ՌԴ - 1999 հոկտեմբեր «ՌԴ-ԵՄ միջև մոտակա հեռանկարում (2000-2010) հարաբերությունների զարգացման ռազմավարությունը», 2000թ. հոկտեմբեր - ՌԴ-ԵՄ գագաթաժողովը Փարիզում, 2002թ. մայիսի 29 և այլն), երկու կողմերը ռազմավարական գործընկերներ են, սակայն չկա ռազմավարություն։ Այսօր Ռուսաստանում ավելի շատ են հնչում դժգոհություններ ԵՄ քաղաքականությունից, քանի որ, բացի «ռազմավարական գործընկերության» կոչերից, իրականում խոշոր առաջընթաց չի արձանագրվել։ ԵՄ-ում չեն կարողանում հստակեցնել'

ռ ռ

իրենք ձգտում են «բարեկամական հարաբերությունների », թե «ռազմավարական գործընկերության» [13, с. 198]։

Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը կարևորվում է տնտեսական ճգնաժամի և դժվարությունների առկայության, ինչպես նաև էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Ժամանակակից շրջանում ՌԴ արտաքին քաղաքականության ռազմավարության համար ուղենշային է նորընտիր նախագահ Վ.Պուտինի 2012թ. մայիսի 7-ի «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման ուղղությամբ միջոցառումների մասին» N605 հրամանագիրը։ Ըստ առաջնայնության ընդգծվում է հարաբերությունների խորացումը ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների հետ։ Այնուհետև նշվում էր Մերձդնեստրյան, ղարաբաղյան հակամարտությունների լուծման ուղղությամբ ակտիվ քայլերի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի կայացման, այնուհետև ԵՄ-ի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ հարաբերությունների խորացման մասին։

Ռուսաստանում սովորաբար նոր ընտրված նախագահը հանդես է գալիս դիվանագիտական կորպուսի առջև, որին նախորդում է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի ընդունումը։ Այս անգամ Ռուսաստանում դա չհաջողվեց անել, քանի որ այդ կարևոր փաստաթղթի կազմման աշխատանքները կավարտվեն 2012թ. դեկտեմբերին։

Սակայն ոչ մեկի մեջ կասկած չի առաջացրել վերստին ընտրված նախագահ Վ.Պուտինի 2012թ. հուլիսի 9-ի ելույթի ծրագրային բովանդա-

ռ

կության էությունը։ Եկե լ է արդյոք ժամանակը գիտատեսական մակար-

63

Ե. Վարդազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

դակով Վ.Պուտինի և Դ.Մեդվեդևի նախագահության շրջաններում աշխար-հառազմավարական նախապատվությունները համեմատելու համար։ 2010թ. հուլիսին Դ.Մեդվեդևը կոչ արեց արտաքին քաղաքականության ջանքերն ուղղել Ռուսաստանի արդիականացմանն ու ժողովրդավարաց-մանը։ Առաջնայնությունների մեջ էր մտնում առաջին հերթին Արևմուտքի, այնուհետև ասիական երկրների, ապա ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Վ.Պուտինի ներկայացրած հայեցակարգում առաջինը Մաքսային միության երկրներն են, ինչպես նաև Ուկրաինան ու ԱՊՀ երկրները, երկրորդ տեղում ասիական երկրները (նախևառաջ Չինաստանը և Հնդկաստանը), երրորդ տեղում' Լատինական Ամերիկայի ու Աֆրի-կայի երկրները, նոր հետո միայն Եվրոպան և ԱՄՆ-ը [14, с. 37]։ Ելույթի փակ հատվածում հիմնականում խոսվել է ԵՄ-ի հետ հարաբերությունների խնդրի շուրջ։ ԵՄ առկա նման ճգնաժամը կրում է համակարգային բնույթ, և ճգնաժամի երկրորդ ալիքը ամենաուժեղ հարվածը կհասցնի ԵՄ-ին, հետևաբար նաև Ռուսաստանին, որը բազմաթիվ թելերով կապված է եվրոպական շուկայի հետ։ ԵՄ-ի համար «փրկարար օղակը» Մոսկվայի հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունների խորացումն է։ Եվրոպան և Ռուսաստանը միավորվելով կարող են հանդես գալ որպես հակակշիռ ինչպես հզորացող Չինաստանին, այնպես էլ ժամանակակից միակ ռազմական գերտերությանը' ԱՄՆ-ին։ «Մենք մի նավակում ենք»,-ընդգծել էր նախագահ Վ.Պուտինը [14]։

Դա, փաստորեն, ինչ-որ չափով վերադարձ էր ՌԴ նախագահ Վ.Պու-տինի 2000թ. սկզբների քաղաքականությանը, երբ նա ակտիվ քայլեր ձեռնարկեց Եվրամիության հետ մերձենալու համար, որի գագաթնակետը գերմաներեն լեզվով 2001թ. սեպտեմբերին Բունդեսթագում նրա ելույթն էր։ Սակայն հետագայում հարաբերությունները սառեցին ՅՈԻԿՕՍ-ի, «գունավոր հեղափոխությունների», Կիևի ու Մինսկի հետ «գազային պատերազմների» պատճառով։ Այժմ, նկատի ունենալով Եվրոպայի թուլացումը, Մոսկ-վան մերձենալու նոր փորձ է իրականացնում' այս անգամ որպես իրավա-հավասար գործընկերոջ կարգավիճակ ձեռք բերելու համար։

64

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Ե. Վարդազարյան

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն տարածաշրջանային և միջազգային հակամարտությունների լուծմանը մասնակցում է ՄԱԿ, ԵՄ, ԵԱՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում։ Չեչնիայում, ինգուշների և օսերի առկա հակամարտությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ դրանք միայն ուժային մեթոդներով հնարավոր չէ լուծել։ Այսօր Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հյուսիսային Կովկասի սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու, տարբեր ենթակառույցները զարգացնելու ուղղությամբ։ Վրաց-աբխազական և վրաց-հարավօսական հակամարտությունները ռուսական կողմը դասում է մեկ խմբի մեջ։ Աբխա-զիայում Ռուսաստանն իր խաղաղարարական առաքելությունն իրականացնում էր ԱՊՀ երկրների մանդատի և ՄԱԿ առաքելության հետ համագործակցությամբ։ 2008թ. հուլիսի 8-12-ին Հարավային Օսիայի վրա վրացական ռազմական հարձակումից հետո1 Ռուսաստանը նույն թվականի օգոստոսի վերջերին ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, իսկ սեպտեմբերին նրանց հետ հաստատեց դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև ստորագրեց համագործակցության ու փոխօգնության պայմանագրեր։ Մերձդնեստրյան հակամարտությունը ներկայումս սառեցված է, և Ռուսաստանի դիրքորոշումը Մոլդովայի կազմում այդ տարածքի հատուկ կարգավիճակով անվտանգության ապահովումն է։ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանը հետևողական աշխատանք է տանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների 2009-2011թթ. համատեղ հայտարարությունների հիման վրա1 2։

Ամփոփելով նշենք, որ մեր կարծիքով Արևմուտքի ռազմավարությունում, չնայած Ռուսաստանի հետ բազմաթիվ տարաձայնությունների առկայությանը, դրսևորվում է մի նոր մոտեցում։ Այն ավանդական առումով դադարում է լինել հակառուսական։ Վերջին տասնամյակի ընթացքում

1 Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևում նշվում է, որ ռազմական գործողությունները սկսել է Վրաստանը։ Համապատասխան զեկուցումը պատրաստել էր շվեյցարացի դիվանագետ Հայդի Տալյավինին։ Տե ս European Parlament resolution of 3 September 2008 on the situation in Georgia.

2 Указ Президента РФ «О мерах по реализации внешнеполитического курса Российской федерации от 7 мая 2012 года N605.

65

Ե. Վարդազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

առկա լարվածություններով հանդերձ, նրանք համագործակցության հարցերում այնքան են առաջ խաղացել, որ Մոսկվայի հետ հարաբերությունները դիտարկվում են ավելի շուտ ոչ այնքան հակադրման, որքան իրենց համար ձեռնտու պայմաններով համագործակցելու հնարավորությունների տեսանկյունից։ Ռուսաստանի հարավային սահմանների երկարությամբ (Թուրքիայից մինչև Չինաստան ձգվող տարածքում) Արևմուտքի ամրանալու փորձերը պետք է դիտարկել ոչ այնքան Ռուսաստանին իր ավանդական ազդեցության շրջանից դուրս մղելու, որքան երկակի նուրբ ռազմավարությամբ, որի էությունն այն է, որ աշխարհի կարևոր ռազմավարական այդ տարածաշրջանում ամրապնդվելուց հետո, կիրառելով ճնշման և համագործակցության տակտիկան, ստիպի Ռուսաստանին ինտեգրվել Արևմուտքի շահերից բխող տարածաշրջանային անվտանգության նոր համակարգում։

Սեպտեմբեր, 2012թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Joseph Nye, Soft Power. The Means to Success in World Politics. New York: Public Affairs, 2004.

2. Кисинджер Генри, Нужна ли Америке внешняя политика? М., 2002.

3. Nye J, The American National interest and global public goods//international Affairs, 2002, Vol. 78, N2.

4. The National Security Strategy of the United States of America.Washington DC: The White House. 2002, Sept.

5. Кисинджер Г, Дипломатия, М., 1994.

6. Бжезинский З, Выбор. Глобальное господство или глобальное лидерство.

7. Д.Гудби, П.Бульвальд, Д.Тренин, Стратегия стабильного мира. Навстречу Евроатлантическому сообществу безопасности, М., 2003.

8. Военно-политическая ситуация в мире и вопросы обеспечения национальной безопасности России, М.: РИСИ, 2011.

9. Петер ван Хам, Ричард Л. Кутлер, Единство Запада и трансатлантическая безопасность - перед лицом испытаний, Европейский центр по изучению вопросов безопасности им. Джорджа К.Маршала, публикация N4, Ричард Коэн и Майкл Михал-ка, Безопасность на базе сотрудничества; новые перспективы международного порядка, публикация N3, 2001, с.1, Петер ван Хам, Новые устремления Европы в области обороны: последствия для НАТО, США и России, Публикация N1, 2000.

66

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Ե. Վարդազարյան

10. Россия в полицентричном мире/Под. ред. А.А. Дынкина, Н.И. Ивановой, М.: Весь Мир, 2011.

11. Бжезинский З, Преждевременное партнерство//Политические исследования, 1994, N1.

12. Европейскиий Союз на пороге 21 века: Выбор стратегии развития, М., 2001.

13. Данилов Д.А, Сотрудничество Россия-ЕС в сфере международной безопасности: курс на “стратегическое партнерство” (Европейские страны СНГ: место в “Большой Европе”, М., 2005.

14. Елена Черненко, Александр Габуев, Руководство к кризису, Власть, аналитический еженедельник, 2012, 16 июля, N28(982).

КОНЦЕПТУАЛЬНЫЕ ПОДХОДЫ США, ЕС И РФ К ВОПРОСАМ БЕЗОПАСНОСТИ

Ерем Вардазарян

Резюме

Южный Кавказ является своеобразной геополитической структурой, где во многом сталкиваются интересы и внешнеполитические цели США, РФ и ЕС. Дальнейшее развитие региональных процессов по ряду обстоятельств обусловливается взаимоотношениями этих субъектов, что требует детального и комплексного исследования всей системы их отношений.

В статье проанализированы основополагающие документы, определяющие стратегию внешней политики США, РФ и ЕС. В статье также показана эволюция глобальной и региональной политики этих силовых центров, выявлены основные элементы взаимодействия между ними, а также перспективы обеспечения региональной безопасности на Южном Кавказе.

67

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.