Научная статья на тему 'ՆԱՏՕ ընդլայնման Եվ եվրոպական պաշտպանական նախաձեռնության զարգացման հիմնախնդիրները'

ՆԱՏՕ ընդլայնման Եվ եվրոպական պաշտպանական նախաձեռնության զարգացման հիմնախնդիրները Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
202
29
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Իգոր Մուրադյան

Հոդվածում վերլուծվում են առաջատար եվրոպական պետությունների դիրքորոշումներըՆԱՏՕ ընդլայնման վերաբերյալ։ Դիտարկվում են նաև Եվրոպականպաշտպանական նախաձեռնության զարգացման որոշ ուղղությունները, առաջատար եվրոպական պետությունների մտադրությունները տարածա- շրջանային էթնոքաղաքական հակամարտությունների առնչությամբ։ Այս համատեքստումներկայացվել են եվրոպական զինված ուժերի արտաքին ռազ- մակայանման հեռանկարները և արևելաեվրոպական տարածաշրջանային տեղային հակամարտությունների հետ կապված որոշ հիմնահարցեր։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Соединенные Штаты, столкнувшись с реальной перспективой дальнейшего раскола НАТО и формирования полноценных европейских вооруженных сил, предпочли сотрудничество с ведущими государствами Европы по данной проблеме, что предполагает разделение зон геополитической ответственности и предоставление европейцам возможности обеспечить безопасность на Балканах, Кавказе и в Центральной Азии. Европейские государства приняли солидарное решение о полном дистанцировании от военно-промышленного комплекса США и самостоятельном урегулировании проблем вооружений, создания всех компонентов вооруженных сил, позволяющих проводить операции в отдаленных регионах. Наряду с этим ведущие европейские страны пытаются решить в перспективе вопросы внешнего военного базирования, принять участие в миротворческих акциях в прилегающих к Европе или более отдаленных регионах. Во взаимоотношениях США-Европа, в контексте связанных с НАТО задач, следует учитывать эволюционирующую позицию Великобритании. В вооруженных силах этой страны усиливаются антиамериканские настроения и растет заинтересованность в участии в Европейской оборонной инициативе. Европейские вооруженные силы стали одним из ориентиров внешней политики Великобритании, причем этой позиции придерживаются не только лейбористские, но и консервативные политики, которые ранее категорически возражали против ослабления НАТО.

Текст научной работы на тему «ՆԱՏՕ ընդլայնման Եվ եվրոպական պաշտպանական նախաձեռնության զարգացման հիմնախնդիրները»

ՆԱՏՕ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Իգոր Մուրադյան

Հոդվածում վերլուծվում են առաջատար եվրոպական պետությունների դիրքորոշումները ՆԱՏՕ ընդլայնման վերաբերյալ։ Դիտարկվում են նաև Եվրոպական պաշտպանական նախաձեռնության զարգացման որոշ ուղղությունները, առաջատար եվրոպական պետությունների մտադրությունները տարածա-շրջանային էթնոքաղաքական հակամարտությունների առնչությամբ։ Այս համատեքստում ներկայացվել են եվրոպական զինված ուժերի արտաքին ռազ-մակայանման հեռանկարները և արևելաեվրոպական տարածաշրջանային տեղային հակամարտությունների հետ կապված որոշ հիմնահարցեր։

1. Եվրոպական առաջատար պետությունների դիրքոյաշումը ՆԱՏՕ ընդլայնման հարցում

Հիմնական խնդիրներից մեկը, որ վերաբերում է Սևծովյան, Կովկասյան-Կասպյան և Կենտրոնաասիական տարածաշրջանների պետությունների անվտանգությանը, ՆԱՏՕ կազմի, գործառույթների ու պատասխանատվության գոտու ընդլայնումն ու Եվրոպական պաշտպանական նախաձեռնության զարգացումն է։ Հարցը, մասնավորապես, ուղղակիորեն վերաբերում է տեղային և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը։

ՆԱՏՕ ընդլայնումը որպես գլոբալ քաղաքական գործընթաց, տարբեր կերպ է գնահատվում ՆԱՏՕ անդամ եվրոպական առաջատար պետությունների կողմից։ Ֆրանսիան (ինչպես և Իտալիան, Իսպանիան, Բելգիան) բոլորովին շահագրգռված չեն ՆԱՏՕ կազմի, գործառույթների և պատասխանատվության գոտու ընդլայնմամբ, քանի որ Ֆրանսիայի քաղաքականությունն ընդհանուր առմամբ ուղղված է ատլանտյան դաշինքի գործունեության սահմանափակմանը։ Սակայն Ֆրանսիան ի ցույց չի դնում իր այս դիրքորոշումը և չի խոչընդոտում ՆԱՏՕ կազմի ընդլայնմանը այդ գործընթացը դիտարկելով որպես դաշինքի մասնատման արագացման միջոց։ Ֆրանսիան որդեգրել է այնպիսի դիրքորոշում, որը ենթադրում է նվազագույն ռազմատնտեսական օգնության ցուցաբերում դաշինքի նոր անդամներին, միաժամանակ կրճատելով կամ չավելացնելով ռազմական ծախսե-

19

Ի Մուրադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

րը ՆԱՏՕ խնդիրների լուծման շրջանակներում: Ֆրանսիայի կարծիքով ՆԱՏՕ կազմի ընդլայնումը ոչ մի կապ չունի Եվրոպայի ու այլ տարածաշրջանների անվտանգության և դաշինքի մարտունակության հիմնահարցերի հետ, և այս գործընթացը դիտարկում է որպես ՆԱՏՕ-ում ամերիկյան ռազմավարական գործընկերների ավելացմանն ուղղված ամերիկյան քաղաքականության գործիք։ Այստեղ կարծում են, թե ՆԱՏՕ մասնակցությունն աֆղանստանյան գործողություններին չի կարելի դիտարկել որպես ՆԱՏՕ ուժերի գործողությունների ինչ-որ մոդել և որպես դաշինքի ընդհանուր քաղաքականության բացառություն։ Ֆրանսիան շահագրգռված է, որ ՆԱՏՕ-ն «դիմազրկվի», ապակայունանա և դե ֆակտո մասնատվի։ Ֆրանսիան չկարողացավ, նույնիսկ աննշան չափով, ապահովել իր հովանավորությունն Արևելյան Եվրոպայում։ Այն չփորձեց իր ազդեցությունը տարածել Արևելյան Եվրոպայում և էական ծախսեր անել աշխարհաքաղաքական այս ուղղությամբ։ Բացի այդ, երկիրը ոչ մի առանձնահատուկ պարտավորություն չստանձնեց Արևելյան Եվրոպայի պետությունների հանդեպ, բացի Ռումի-նիայից, որի հետ ունի առանձնահատուկ հարաբերություններ։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիան չի բացառում Արևելյան Եվրոպան իր քաղաքականությունից և համաեվրոպական դոկտրինի, այսինքն այդ պետությունները Եվրոպական ընկերակցությունում ներգրավելու հույսեր է փայփայում որպես ԱՄՆ քաղաքականությանը հակակշիռ գլխավոր մրցակցային քաղաքականություն։ Ֆրանսիան կցանկանար, որ ՆԱՏՕ ընդլայնումը կոնֆլիկտայնություն մտցներ Ռուասաստանի, արևելաեվրոպա-կան այլ պետությունների հետ հարաբերություններում, ինչպես նաև դաշինքի ներսում։

Գերմանիան, ընդհակառակը, շահագրգռված է եղել և այսօր էլ շահագրգռված է ՆԱՏՕ ընդլայնմամբ, դրանում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների ընդգրկմամբ դա դիտարկելով որպես այդ ընդարձակ, իրեն հարևան տարածաշրջանում իր քաղաքական ու տնտեսական ազդեցության մեծացմանը նպաստող գործընթաց։ Գերմանիան ՆԱՏՕ-ում Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի պետությունների ընդգրկման «գլխավոր լոբբիստն» է, ինչն էլ նրա այս դիրքորոշումն օբյեկտիվորեն մոտեցնում է ԱՄՆ դիրքորոշմանը։ Գերմանիան համարում է, որ ԱՄՆ խնդիրները Եվրոպայում սահմանափակված են ժամանակի առումով, մինչդեռ իր սեփական նպատակներն ու խնդիրները ռազմավարական են և երկարաժամկետ։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետություններն էլ հասկանում են, որ Գերմանիայի քաղաքականությունը տարածաշրջանում կրում է առավել հիմնարար բնույթ։ Եվրոպական մի շարք քաղաքագետների գնահատականներով ՆԱՏՕ կազմի ընդլայնումը Գերմանիայի համար

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Ի Մուրադյան

ոչ միայն «պաշտպանական» բնույթ է կրում, այլև ուղղված է Գերմանիայից արևելք ընկած տարածքի անվտանգության ապահովմանը։ Գերմանիայի համար այս գործընթացն ունի ինտեգրացիոն բնույթ, այսինքն ուղղված է «նոր գերմանական կայսրության» ստեղծմանը, հետևաբար աշխարհամասում իր դիրքերի ամրապնդմանը ի հակակշիռ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքերի։ Ընդ որում Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ բավական հստակ երևում են նշված տերությունների հանդեպ նրա մրցակցային քաղաքականության բաղադրիչները։ Գերմանիան հաստատուն գերակայություններ ունի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում և Կենտրոնական Ասիայում ներդրումներ անելու և այդ տնտեսական տարածքի յուրացման մեջ, ուստի մերձավոր պետությունների ինտեգրումը Եվրոպայում ՆԱՏՕ-ում դրանց ընդգրկման միջոցով, Գերմանիայի արտաքին քաղաքականության կարևոր բաղադրատարրն է հանդիսանում։ Գերմանիան մտադիր է հետագայում ավելացնել ռազմատնտեսական և ռազմատեխնիկական օգնությունը Լիտվային, Լատվիային, Էստոնիային, Խորվաթիային, Սլովենիային, Բուլղարիային, Սլովակիային ոչ միայն ՆԱՏՕ ծրագրերի, այլև հենց երկկողմանի հարաբերությունների շրջանակներում։ Այս իմաստով Գերմանիան, ինչպես և Ֆրանսիան, ձգտում է խուսափել ՆԱՏՕ առաջխաղացումից Եվրոպայի արևելքում և, հնարավոր է, կնախընտրի տվյալ պետությունների հետ զուգահեռ ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացումը Եվրոպական պաշտպանական նախաձեռնության շրջանակներում։ Օրինակ, գերմանացի ռազմական փորձագետները մեկ անգամ չէ, որ արտահայտվել են Բալթյան և Ադրիատիկի զորամիավորումների ստեղծման նպատակահարմարության մասին, որոնց կմասնակցեն Բալթյան և Բալկանյան երկրները Գերմանիայի զինված ուժերի առաջատարությամբ։ Միևնույն ժամանակ, Գերմանիային բոլորովին չի ոգևորում նԱՏՕ ընդլայնումը Ուկրաինայի և, առավել ևս, Հարավային Կովկասի պետությունների ընդգրկմամբ։ Դա չի «տեղավորվում» Գերմանիայի հրատապ խնդիրների շարքում և կհանգեցնի Գերմանիայի ու Ռուսաստանի միջև «բուֆերի» ստեղծմանը, ինչը չի մտնում Գերմանիայի քաղաքական ծրագրերի մեջ։ Գերմանիան փորձում է թոթափել «քաղաքական թզուկի» կարգավիճակը, ինչը ենթադրում է սերտ և նույնիսկ ռազմավարական համագործակցություն Ռուսաստանի հետ։

Այսպիսով, չնայած ՆԱՏՕ ընդլայնման վերաբերյալ որոշ նպատակների և մոտեցումների տարբերությանը, Ֆրանսիայի և Գերմանիայի դիրքորոշումներում առանձնապես հակասություններ չկան։ Երկու առաջատար եվրոպական պետություններն էլ ՆԱՏՕ ընդլայնումը դիտարկում են որպես շեղված (դևիանտ), ստորադաս գործընթաց, որն ունի սահմանափակ քա-

21

Ի Մուրադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ղաքական ու ռազմական նշանակություն և կոչված է ի ցույց դնելու ատլանտիզմի դոկտրինի պատմական ճգնաժամը։

Մեծ Բրիտանիան նույնպես քննադատաբար է վերաբերվում ՆԱՏՕ ընդլայնմանը և այդ գործընթացը զուտ քաղաքական է համարում։ Մեծ Բրիտանիան լուրջ հետաքրքրություններ չունի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, իր ռազմավարական ներդրումները պաշտպանելու կարիքը չունի, որովհետև դրանք այստեղ բացակայում են, և ձգտում է խուսափել այս տարածաշրջանի պետությունների հանդեպ որևէ պարտավորությունից և երաշխիքից։ Այս երկիրը նույնիսկ այժմ ՆԱՏՕ-ն համարում է միջոց Գերմանիայի հանդեպ վերահսկողության իրականացման և Ֆրանսիայի քաղաքական հավակնությունների սահմանափակման համար (որպես ամերիկա-բրիտանական ոչ պաշտոնական միության ռազմավարական խնդիրներից մեկը)։ Մեծ Բրիտանիայի քաղաքական և զինվորական շրջանակները ՆԱՏՕ ընդլայնման հետևանքները դիտարկում են հետևյալ կերպ։

Այդ գործընթացը ոչ մի կապ չունի գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հետ, չի արտացոլում դաշինքի մարտունակության բարձրացման խնդիրները։

Գործընթացի արդյունքում ամերիկյան զորքերը Գերմանիայից տեղափոխվեցին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ, ինչն էլ ավելի է կտրում ԱՄՆ-ին եվրոպական խնդիրներից. նախևառաջ թուլանում են Գերմանիայի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու ԱՄՆ խնդիրները։

ՆԱՏՕ նոր անդամների ադապտացումը կհանգեցնի ռազմական ծախսերի զգալի մասի կլանման, ինչի հետ դժվարությամբ է համաձայնում եվրոպական պետությունների մեծ մասը։

Բրիտանացիները համոզված են, որ ՆԱՏՕ ընդլայնումը, անկասկած, դաշինքի պետություններին կկանգնեցնի տեղային և տարածաշրջանային հակամարտություններին ներգրավվելու վտանգի առջև։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան չի ցուցադրում իր բացասական վերաբերմունքը ՆԱՏՕ ընդլայնմանը, քանի որ երկյուղներ ունի քաղաքականապես մեկուսացված մնալ ոչ միայն Եվրոպայից, այլև ԱՄՆ-ից։

Մեծ Բրիտանիան Եվրոպայի միակ առաջատար պետությունն է (եթե առաջատարների շարքում չդասվեն Իտալիան և Իսպանիան), որն իսկապես շահագրգռված է ՆԱՏՕ պահպանմամբ որպես ոչ միայն քաղաքական, այլև ռազմական դաշինք։ Բրիտանական քաղաքական գործիչներն անվտանգության գլոբալ համակարգն ու գլոբալ քաղաքականության անցկացումն առայժմ չեն պատկերացնում առանց ատլանտյան դաշինքի կամ նրա նշանակության էական նվազման։ Այս առումով Մեծ Բրիտանիան ոչ միայն

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Ի Մուրադյան

զգուշանում է ակտիվ նախաձեռնություն հանդես բերել ՆԱՏՕ հիմնա-խնդիրների շուրջ փորձելով երկարաձգել դաշինքի մասնատման ժամանակը, այլև փորձում է մշակել նոր լուծումներ ՆԱՏՕ քաղաքականության վերաբերյալ։

Ուշադրության առնելով այն, որ այս գործընթացները չեն կարող չանդրադառնալ առաջատար եվրոպական պետությունների և ԱՄՆ ռեալ քաղաքականության վրա, անհրաժեշտ է որոշել ոչ հրապարակային քաղաքականության հիմնական միտումները, որոնք արտահայտվում են հետևյալ կերպ։

Առաջատար եվրոպական պետությունները Ֆրանսիան, Մեծ Բրի-տանիան, Գերմանիան և Իտալիան, որոշակի պայմանավորվածություններ ունեն ՆԱՏՕ նոր անդամների զինված ուժերի վերակառուցման ուղղությամբ լուրջ ջանքեր չձեռնարկելու մասին կիրառելով «մնացորդային ծախսերի» մեթոդը, ՆԱՏՕ նոր անդամներին տրամադրելով արդեն օգտագործված ռազմական տեխնիկան, հարկադրելով նրանց ավելացնել ռազմական ծախսերը և նրանց վրա դնելով պաշտպանական ենթակառուցվածքի վերակառուցման ծախսերի 85-90%-ը։

Այդ երկրների դիրքորոշումը հիմնվում է հետևյալ դրույթների վրա.

• Նվազագույն մասնակցություն ունենալ Գերմանիայից Արևելյան Եվրոպա ռազմակայանների տեղափոխման ԱՄՆ նախագծերին։ ՆԱՏՕ-ում վարել դաշինքի իրական խնդիրների և ծախսերի համապատասխանեցման քաղաքականություն, ինչը, ըստ էության, նշանակում է Եվրոպայի առանձնացում ԱՄՆ ռազմական նախագծերից։

• Կանգնեցնել կամ զգալի դադար տալ Եվրոպայում ՆԱՏՕ հետագա ընդլայնման գործում մինչև դաշինքի նոր անդամների լիակատար սերտաճումը։

• Վերանայել ՆԱՏՕ դիրքորոշումը, որը ենթադրում է սահմանափակումների բացակայություն դաշինքում նոր անդամների ընդգրկման գործում։ Այդ դիրքորոշման համաձայն ՆԱՏՕ ընդլայնումը պետք է սահմանափակվի Բալկաններով և «չփութա» դեպի Սևծովյան ավազան։

ՆԱՏՕ ընդլայնումը լուրջ հակասության մեջ է մտնում եվրոպական զինված ուժերի ստեղծման դոկտրինի հետ։ Այդ ուժերն աստիճանաբար էլ ավելի իրական են դառնում։ Եվրոպական պաշտպանական նախաձեռնությունն իրապես ՆԱՏՕ-ի ներսում ստեղծում է առանձին ռազմաքաղաքական դաշինք, որը գլխավորում են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտա-նիան։ Այս հանգամանքը և ՆԱՏՕ նոր անդամների ակնհայտորեն առավել սերտ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ հանգեցնում են Եվրոպայի արևելքում նոր պաշտպանական իրողության ստեղծմանը, ինչի արդյունքում կա-

23

Ի Մուրադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

րող է ձևավորվել այդ պետությունների և ԱՄՆ-ի «առանձնացված», ոչ պաշտոնական ռազմաքաղաքական միություն։

ՆԱՏՕ-ում ունենալով նոր և քիչ թե շատ հուսալի գործընկերներ, որոնք ապահովում են Վաշինգտոնի համապատասխան քաղաքականության անցկացումը, ԱՄՆ-ը, ըստ էության, հասել է իր նպատակին և այլևս նոր անդամների (օրինակ Հարավային Կովկասի պետությունների և Ուկրաինայի) ընդգրկման կարիք չունի (բացառություն կարող է լինել Մոլդո-վան)։ Սա եվրոպական տերությունների քաղաքականության կարևոր ուղենիշ է դարձել նԱՏՕ ընդլայնման հարցում։

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, ՆԱՏՕ ընդլայնման գործընթացի հետ կապված, փորձում են խուսափել Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից միաժամանակ այդ գործընթացը դիտարկելով որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման գործոն։ Առաջատար եվրոպական երկրները խիստ շահագրգռված են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առճակատման խորացմամբ հուսալով պահպանել կարևոր դիրքերը ռուսաստանյան տնտեսական շուկայում, հատկապես նրա էներգետիկ, հումքային և ֆինանսական հատվածներում։

2. Եվրոպական պաշտպանական նախաձեռնության զարգացման հիմնահարցերը

ՆԱՏՕ ընդլայնման հիմնախնդիրները սերտորեն կապված են Եվրոպական պաշտպանական նախաձեռնության զարգացման հարցերի հետ։ Հարկ է նշել, որ 2003թ. վերջին - 2004թ. սկզբին նոր ոչ պաշտոնական (ոչ հրապարակային) պայմանավորվածություններ են կնքվել մի կողմից Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, մյուս կողմից ԱՄՆ-ի միջև։ Եվրոպական պաշտպանական նախաձեռնության ձևավորման վերջին փուլը 2003թ. վերջին, թույլ տվեց մշակել համեմատաբար փոխզիջումային որոշում, որը վերջնարդյունքում ենթադրում է ստեղծել միանգամայն ինքնուրույն կառույցներ և սահմանել որոշումների ընդունման կարգ եվրոպական զինված ուժերի շրջանակներում ՆԱՏՕ շահերի պահպանմամբ։ Եվրոպական զինված ուժերն իրենց մտադրությունները համաձայնեցնում են ՆԱՏՕ-ի հետ։ Այս փոխզիջումը եվրոպական զինված ուժերում Մեծ Բրիտանիայի լիակատար մասնակցության առանցքային պայմանը դարձավ։

Եվրոպական զինված ուժերի կանոնադրության և դոկտրինի մասով փոխզիջումների կողքին կան նաև որոշակի հայեցակարգային պայմանավորվածություններ իրենց նպատակների և խնդիրների շուրջ։ Բրիտանական ռազմական փորձագետները նշում են, որ Եվրոպական պաշտպանական նախաձեռնության հիմնական մասնակիցների և ԱՄՆ-ի միջև հենց

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Ի Մուրադյան

այդ հայեցակարգային պայմանավորվածություններն են թույլ տվել նկատելիորեն նվազեցնել լարվածությունն ատլանտյան ընկերակցությունում, այդ խնդիրներն ու նպատակները դարձրել են ավելի որոշակի և բովանդակային, հնարավոր են դարձրել որոշակի չափով զուգակցել ՆԱՏՕ և եվրոպական զինված ուժերի խնդիրները։

ԱՄՆ և առաջատար եվրոպական պետությունները համակարծիք են այն հարցում, որ ՆԱՏՕ-ն այլևս չի տիրապետում քաղաքական ներուժի Բալկաններում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Աֆղանստանում և, մանավանդ, Մերձավոր Արևելքում, Արևմտյան Աֆրիկայում և այլ տարածաշրջաններում համաձայնեցված մարտական ու խաղաղարար գործողությունների անցկացման համար։ ՆԱՏՕ մասնակցությունը դառնում է ան-արդյունավետ, քանի որ անհնար է ժամանակին համաձայնեցնել որոշումները։ Ֆրանսիայի և Գերմանիայի, ինչպես նաև եվրոպական միջին պետությունների շահերն այնքան են տարբերվում ԱՄՆ շահերից, որ նրանց համատեղ մասնակցությունը ռազմական գործողություններին դառնում է անհնար։ 2003թ. վերջին - 2004թ. սկզբին Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրի-տանիայի և ԱՄՆ-ի միջև ոչ հրապարակային բանակցությունների ընթացքում գործնականում հետևություններ արվեցին ՆԱՏՕ-ի որպես ռազմական դաշինքի հետևողական մասնատման և այն գլոբալ անվտանգության հիմնախնդիրների գծով քաղաքական կազմակերպության վերածելու մասին։ Ընդ որում ՆԱՏՕ որոշումները Եվրոպական պաշտպանական նախաձեռնության մասնակից պետությունների կողմից ընդունվելու են որպես արտաքին և ռազմական քաղաքականություն վարելու կարևոր ուղենիշներ։

ԱՄՆ-ը նախաձեռնություն է հանդես բերել անվտանգության հիմնախնդիրների ոլորտում պատասխանատվության բաժանման վերաբերյալ։ Օրինակ ԱՄՆ-ը եվրոպական պետություններին առաջարկել է Արևմտյան Աֆրիկան դիտարկել իբրև իրենց պատասխանատվության գոտի, քանի որ ԱՄՆ-ը ինքը կարևոր շահեր չունի այս տարածաշրջանում։ Սա շատ կարևոր է, մանավանդ որ վերաբերում է նաև Բալկաններին, Սևծովյան և Կասպյան ավազաններին, Կովկասին և Կենտրոնական Ասիային։ Այդ բանակցությունների շրջանակներում ԱՄՆ-ը համաձայնեց այն բանի հետ, որ իր ռազմական ներկայությունը Կովկասյան-Կասպյան և Կենտրոնաասիական տարածաշրջաններում կրում է ժամանակավոր բնույթ և կարող է դիտարկվել որպես շարունակական ռազմավարություն։ Եվրոպական զինված ուժերը ԵԱՀԿ հովանու ներքո կոչված են մասնակցելու էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորմանը, իսլամական արմատականների գործողությունների կանխմանը, արգելելու առանձին պետությունների կողմից տարածաշրջաններում ուժային միջոցների դիմելու փորձերը, պաշտպանելու էներգե-

25

Ի Մուրադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

տիկ և այլ հաղորդակցությունները: Այսինքն այն խնդիրները, որոնք ԱՄՆ-ը դիտարկում էր որպես առաջնահերթ մի շարք այդ թվում և Կովկասյան-Կասպյան և Կենտրոնաասիական տարածաշրջաններում, Միացյալ Նահանգները համաձայն է փոխանցել եվրոպացիներին։

Առաջատար եվրոպական պետությունները տագնապով են վերաբերվում ԱՄՆ «զիջումներին», քանի որ ծագում են նշված գործողությունների իրականացման իրական հնարավորությունների հետ կապված լուրջ խնդիրներ։ ԱՄՆ-ը կուզենար եվրոպացիներին համոզել, որ նրանց զինված ուժերն ի վիճակի չեն ինքնուրույն իրականացնել այդ գործողությունները և ԱՄՆ օժանդակության ու աջակցության կարիքն ունեն։ Այսինքն ամերիկացիները մտադիր են գործող օղակ դառնալ եվրոպական զինված ուժերում կամ մասնակցել համապատասխան գործողությունների համաձայնեցմանը։ Հարկ է նշել, որ եթե վերջին 15 տարիների ընթացքում ԱՄՆ-ը ջանում էր արժեզրկել և խափանել ԵԱՀԿ (որպես մի կազմակերպության, որն ավելի ու ավելի էր թոթափում Վաշինգտոնի վերահսկողությունը) գործունեությունը, ապա վերջին ամիսներին այն փորձում է «վերակենդանացնել» ԵԱՀԿ-ն, որի հովանու ներքո կիրականացվեն եվրոպական զինված ուժերի գործողությունները։ Այսինքն ԱՄՆ մասնակցությունը ԵԱՀԿ-ում ինչ-որ չափով նրա վերահսկողության տակ է դնում եվրոպացիների գործողությունները, քանի որ Եվրոպական պաշտպանական նախաձեռնության կանոնադրական փաստաթղթերում ԵԱՀԿ-ն դիտարկվում է որպես եվրոպական զինված ուժերի գործունեության ինստիտուցիոնալ հիմք։

Սակայն, եվրոպական զինված ուժերի գործունեությունն իր վերահսկողության տակ դնելու ԱՄՆ ցանկությունից բացի, առկա են միանգամայն գործնական խնդիրներ, որոնք կարելի է լուծել եվրոպացիների մասնակցությամբ և որոնք համապատասխանում են ԱՄՆ շահերին։ Այդ խնդիրները կապված են Կովկասյան-Կասպյան և Կենտրոնաասիական ավազաններում ԱՄՆ ռազմական ներկայության հետ։ ԱՄՆ-ը այս տարածաշրջաններում իր ռազմական ներկայության որևէ հայեցակարգ չունի։ Բացակայում են նաև որոշակի նպատակներն ու խնդիրները։ ԱՄՆ զինվորական հրամանատարությունը տևական ժամանակ հիմնավորված քաղաքական ցուցումներ չէր ստանում Կենտրոնական Ասիայում ամերիկյան զինված ուժերի տեղակայման վերաբերյալ։ Ամերիկյան և եվրոպական փորձագետների գնահատականներով Աֆղանստանում մարտական գործողությունների հիմնական մասի ավարտից հետո ԱՄՆ և եվրոպական պետությունների ռազմական ներկայությունը Կենտրոնական Ասիայում կրում է «պրոֆիլակտիկ» բնույթ և, ամենայն հավանականությամբ, կարող է դիտարկվել որպես գործողություններ հրաձգարանում (պոլիգոն), որտեղ

26

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Ի Մուրադյան

մշակվում են այս առանձնահատուկ տարածաշրջանում հանգրվանելու միջոցներն ու մոտեցումները։ Փորձագետների գնահատականներով կենտրո-նաասիական երկրների իշխող վարչակարգերն ի վիճակի են ապահովել ներքաղաքական կայունությունն ու արտաքին անվտանգությունը, ինչպես նաև պայքարել իսլամական արմատականների դեմ։ Նրանք խոստովանում են, որ Ռուսաստանի մասնակցությունն այդ պետությունների անվտանգության ապահովմանը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան ԱՄՆ-ի ու եվրոպացիների ռազմական ներկայությունը։ Սակայն ԱՄՆ-ի համար սկզբունքային կարևորություն ունի Կենտրոնական Ասիայում որոշակի ռազմական հակազդեցությունը Ռուսաստանին և, հնարավոր է, Չինաստանին։ Միևնույն ժամանակ, այս խնդիրը կարող են իրականացնել եվրոպական զինված ուժերը։

Առաջատար և Կովկասյան-Կասպյան ու Կենտրոնաասիական տարածաշրջաններում մասնագիտացող նավթային ընկերությունների ռիսկերի ու սպառնալիքների վերաբերյալ հանձնարարականների մշակմամբ զբաղվող բրիտանացի փորձագետների խոստովանմամբ այդ նավթային ընկերությունները երբեք չեն դիմել ԱՄՆ-ին նավթամուղների և նավթար-դյունահանման օբյեկտների անվտանգությունն ապահովելու խնդրանքով կամ պահանջով։ Նավթային ընկերությունների, առաջին հերթին «Բրիթիշ Փեթրոլեումի», «Շելի», «Մոբիլի», «Շևրոնի» շահագրգռությունը ԱՄՆ ռազմական ներկայությամբ Պենտագոնի հնարանքն է և ոչ մի ընդհանուր բան չունի էներգահաղորդակցության անվտանգության ապահովման հետ։ Այդ փորձագետների գնահատականներով ներկայումս այդ տարածաշրջանների պետությունները շահագրգռված են կայունության և անվտանգության պահպանմամբ։ Այս առումով ԱՄՆ-ը այսուհետ ևս չի կարող Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունը հիմնավորել միայն էներգետիկ հաղորդակցության և նավթարդյունահանման անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Նույն փորձագետների կարծիքով վերջին ամիսներին ԱՄՆ-ը չի ավելացնում իր զինված ուժերի թվաքանակը Ադրբե-ջանում և Վրաստանում, ինչպես նաև Ուզբեկստանում։ Նկատվում է Ադր-բեջանում օդանավակայանների նախապատրաստմամբ զբաղվող հրահանգիչների և սպաների թվի որոշ կրճատում։ Ընդհանուր առմամբ, կարելի է պնդել, որ ԱՄՆ-ը վերանայել է Հարավային Կովկասում իր ռազմական ներկայության ծրագրերը որոշ չափով սահմանափակելով իր ներկայությունը, սակայն այդ պետությունների հետ ռազմական համագործակցության ոլորտում առկա ծրագրերն ու մտադրությունները կիրագործվեն։ Ադրբեջանի տարածքը մեծ նշանակություն ձեռք կբերի ռազմական բեռների և զինվորականների տարանցման, հետևող օբյեկտների (ընդ որում ոչ

27

Ի Մուրադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

միայն տեղային, այլև ռազմավարական նշանակության) տեղակայման համար: («Բրիթիշ Փեթրոլեումին» խորհրդատվություն մատուցող փորձագետների հավաստմամբ ընկերությունը Հարավային Կովկասում ԱՄՆ ռազմական ներկայության կարիքը չունի և պատրաստ է ինքն ապահովել նավթամուղների անվտանգությունը Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների աջակցությամբ)։

Եվրասիական հիմնախնդիրներից բացի ԱՄՆ շահագրգռությունը եվրոպական զինված ուժերի զարգացմամբ պարունակում է երկու գործոն.

• ԱՄՆ-ը ի վիճակի չէ խափանել կամ սահմանափակել Եվրոպական պաշտպանական նախաձեռնության զարգացումը և ստիպված է հաշվի առնել իրականությունը փորձելով շահ ստանալ այդ հեռանկարից։ ԱՄՆ-ը շահագրգռված է ռազմական ներկայության աշխարհա-քաղաքական գոտիների բաժանմամբ, ինչը մասամբ կապահովի զանազան տարածաշրջաններում նրա ռազմական գործողությունների լեգիտիմությունը։

• ՆԱՏՕ-ն որպես մի կազմակերպություն, որն ընդունակ չէ ընդունել օպերատիվ, արդյունավետ որոշումներ, ներկա դրությամբ կորցրել է արժեքը ԱՄՆ-ի համար։

Այսպիսով, ամերիկացիները վերիմաստավորում են Եվրոպական պաշտպանական նախաձեռնությունը ՆԱՏՕ մասնատմամբ և դաշինքի ապառազմականացմամբ ԱՄՆ շահագրգռվածության պայմաններում։ Կանգնելով ՆԱՏՕ փլուզման հեռանկարի առջև ԱՄՆ-ը փորձում է հսկողության տակ դնել Եվրոպական ընկերակցությունը օգտագործելով եվրոպական զինված ուժերը։

Ուշադրության առնելով ԱՄՆ այս հիմնահարցերն ու խնդիրները ներքին Եվրասիայի տարածաշրջաններում եվրոպական զինված ուժերի ներկայությամբ Վաշինգտոնի հետաքրքրվածությունը հարկ է համարել բավական լուրջ։ Ներքին Եվրասիան, բացի ԱՄՆ ռազմավարության մի շարք այլ խնդիրներից, պետք է դառնա եվրոպական պետությունների հետ ԱՄՆ համագործակցության նոր ռազմաքաղաքական պարադիգմի զարգացման «ասպարեզ»։ Իրադարձությունները Վրաստանում և Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայի նկատմամբ հայտարարվող «հեղափոխական» մտադրությունները այդ պետությունների հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության ռազմավարական նախագծի մի մասն են, որն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի ու Չինաստանի, այլ նաև Եվրոպայի առաջատար պետությունների ռազմավարությունների զսպմանը։ Ըստ էության, Արևելյան Եվրոպայում և ներքին Եվրասիայում ԱՄՆ խնդիրներից

28

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Ի Մուրադյան

մեկը արևմտաեվրոպական տերությունների աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական մեկուսացումն է, և, միաժամանակ, դրանց շաղկապումը այդ ընդարձակ տարածաշրջանի որոշ խնդիրներին։

3. Առաջատար եվրոպական պետությունների մտադրությունները տարածաշրջանային էթնոքաղաքական հակամարտությունների վերաբերյալ

ՆԱՏՕ և Եվրամիության ընդլայնման հետ կապված եվրոպացիների համար անհրաժեշտ է դառնում Հարավային Կովկասի որպես իրենց ավելի մոտ գտնվող և Եվրոպայի մաս համարվող տարածաշրջանի, հիմնախնդիր-ների կարգավորման ապահովումը։ Եվրոպական կառույցները որոշում են ընդունել մասնակցել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը։ Եվրոպական բարեփոխումների կենտրոնի առաջատար փորձագետներ Կլաուս Բեքերի և Սթիվեն Էվերտսի (Լոնդոն) վկայությամբ Եվրոպական միությունը հավանաբար երբեք ի վիճակի չի լինի մշակել և իրականացնել արտաքին քաղաքականություն։ Սա բոլորովին էլ յուրօրինակ կարծիք չէ, այն կիսում է եվրոպական քաղաքական ու վերլուծաբանական ընտրանին, բայց հետաքրքիր է, որ եվրոպացի փորձագետների նոր սերունդը հարցի դիտարկման մեջ ավելի մեծ հոռետեսություն է մտցնում։ Եվրոպական սահմանադրությունն ընդունելու անհաջողությունը նույնպես հաստատում է այս տեսակետը։ Միևնույն ժամանակ, եվրոպական արտաքին քաղաքականությունն իրականություն է, քանի որ առաջատար եվրոպական պետությունները Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Իտալիան, ի վիճակի են համաձայնեցնել իրենց գործողություններն արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում և կարևոր ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Չինաստան, Աֆրիկա և այլ ուղղություններով։ Հենց այդ չորս պետություններն են իրականացրել և իրականացնելու եվրոպական արտաքին քաղաքականությունը։ Որոշակի առումով այս պետություններին ձեռնտու է եվրոպական արտաքին քաղաքականության պրակտիկայի և ինստիտուցիոնալ հիմքերի բացակայությունը, քանի որ Եվրամիության անդամների զգալի մասն իր արտաքին քաղաքական շահերը «փորձում» է ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ի հետ ոչ հրապարակային պայմանավորվածություններն ունենալով առաջատար եվրոպական պետությունները մտադիր են եվրոպական զինված ուժերը գործադրել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում։ Սրանով են պայմանավորված նրանց հետևյալ շահերը.

29

Ի Մուրադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

• Ֆրանսիական քաղաքական գործիչների և զինվորականների կարծիքով եվրոպական զինված ուժերը լիովին չեն կարող կայանալ, եթե չմասնակցեն գործողությունների։

• Ֆրանսիական քաղաքական գործիչները փորձում են արագացնել ԱՄՆ-ի հետ ազդեցության աշխարհաքաղաքական գոտիների բաժանումը, ինչպես նաև ԱՄՆ-ից Եվրամիության առանձնացումը, միաժամանակ Մեծ Բրիտանիային կապելով եվրոպական քաղաքականությանը։

• Բրիտանական քաղաքական գործիչները ջանում են առավել ակտիվացնել բրիտանական քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում տեղային ռազմական գործողություններ իրականացնելու ճանապարհով, հենվելով բրիտանական ռազմակայանների վրա, ինչը համապատասխանում է բրիտանացի զինվորականների հավակնություններին։

• Բրիտանական քաղաքական գործիչները և զինվորականները նոր քաղաքական իրողությունների պայմաններում ձգտում են ԱՄՆ-ին ցուցադրել իրենց երկրի հնարավորությունները եվրոպական քաղաքական ասպարեզում։

• Գերմանական քաղաքական գործիչները միանգամայն որոշակի աշխարհաքաղաքական խնդիրներ ունեն, որոնք ներառում են Բալկան-ներում Գերմանիայի դիրքերի ամրապնդումը, ինչը Գերմանիայի արտաքին քաղաքականության գերակայությունն է։

• Գերմանիայի քաղաքական շրջանակները փորձում են ամրապնդել Գերմանիայի ազդեցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրո-պայում, ինչը ենթադրում է եվրոպական իրական զինված ուժերի և դրանց գործողությունների ինստիտուցիոնալ հիմքերի առկայություն։

• Իտալիան (ինչպես և Իսպանիան) շահագրգռված է մոբիլ եվրոպական զինված ուժերի առկայությամբ ի հակակշիռ արաբական քաղաքական ծայրահեղականության։

Առաջատար եվրոպական պետությունները շահագրգռված են Բալ-կաններում, Հարավային Կովկասում և Պաղեստինում առկա էթնոքաղա-քական հակամարտությունների կարգավորման մեջ իրենց զինված ուժերի մասնակցությամբ, բայց ոչ որպես մարտական գործողություններ իրականացնող ուժ, այլ որպես խաղաղարարներ։ Այս դրույթները տեղ են գտել Եվրոպական պաշտպանական նախաձեռնության կանոնադրական փաստաթղթերում։ Սակայն հենց ԱՄՆ-ի հետ ունեցած պայմանավորվածություններն էլ խթանեցին այս ուղղությամբ իրենց պաշտպանական հնարավորու-

30

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Ի Մուրադյան

թյունները կիրառելու եվրոպացիների ձգտումը:

Եվրոպացիների զինված ուժերի մասնակցությունը որևէ ռազմական կամ ուժային հարկադրանքի, ինչպես և նախկինում, անընդունելի է մնում եվրոպական քաղաքական գործիչների համար։ Միևնույն ժամանակ, այս դիրքորոշումը մի փոքր տարբերակված է ըստ տարածաշրջանների։ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի նկատմամբ եվրոպացիներն ընդունելի են համարում իրենց զինված ուժերի գործադրումը զինված հակամարտությունների կանխման կամ կասեցման, ինչպես նաև ցեղասպանական գործողությունների կանխման համար։ Միևնույն ժամանակ, նրանք անընդունելի են համարում ուժային հարկադրման միջոցների կիրառումը Հարավային Կովկասում։ Սակայն հենց սրա հետ կապված Եվրամիության կառույցները փորձում են ակտիվացնել ջանքերը հարավկոկվկասյան հակամարտությունների (այդ թվում ղարաբաղյան և աբխազական) կարգավորման ուղղությամբ։ Հարավկովկասյան հակամարտությունների գոտում խաղաղարար ուժեր մտցնելու վերաբերյալ որոշ առաջարկություններ շատ անորոշ ու կասկածելի բնույթ են կրում ելնելով չճանաչված պետությունների անվտանգության մասին պատկերացումներից։ Սրանում Ռուսաստանը ևս շահագրգռված չէ։

Եվրոպական զինված ուժերի գործադրման հիմնական ուղղություններից մեկը ներկայումս Կոսովոն է։ Եվրոպական քաղաքական գործիչները բախվեցին Կոսովոյի անկախությունը ճանաչելու ԱՄՆ-ի և Մեծ Բրիտա-նիայի պատրաստակամության հետ, հօգուտ ինչի հանդես են գալիս այդ երկրների աջ քաղաքական ուժերը։ Դա ձեռնտու չէ Ֆրանսիային, Գերմանիային և եվրոպական պետությունների մեծամասնությանը։ Այս առումով Կոսովոյում զուգակցվում են եվրոպացիների հետևյալ շահերը.

• Թույլ չտալ, որպեսզի ստեղծվի ալբանական ինքնիշխան պետություն։

• Դուրս մղել ԱՄՆ-ին Բալկաններից։

• Եվրոպական զինված ուժերի գործադրում և ամրակայում։

• Հակամարտության օջախներում եվրոպական զինված ուժերի կիրառման պրակտիկայի ամրագրում (թեև Կոսովոյից ամերիկյան զորքերի դուրսբերման ձգձգումն իրականում կարող է ձեռնտու լինել Եվրոպայի որոշ քաղաքական շրջանակների)։

Այս դիրքորոշման մեջ եվրոպական շատ քաղաքական գործիչների հրապուրում է այն, որ ամերիկյան (որոշակի աստիճանով ամերիկա-բրի-տանական) քաղաքականության ձախողման վերաբերյալ նրանց նպատակները համընկնում են, և հաստատվում են եվրոպական քաղաքականության սկզբունքները։ Ակնհայտ է դառնում, որ եթե ԱՄՆ-ը փորձում է ստեղծել

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

31

Ի Մուրադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

նոր պետական կազմավորումներ հակամարտության օջախներում և դրանով հանդերձ ապահովել տարածաշրջանների կայունությունը «ռեալ քաղաքականության» սկզբունքների շրջանակներում, ապա եվրոպացիները ջանում են պահպանել ֆորմալ պետական սահմանները, ինչն, անկասկած, դառնում է առճակատումը շարունակելու գործոն։ Նման պայմաններում եվրոպական զինված ուժերի գործադրումը ենթադրվում է միայն քաղաքական և տնտեսական հարկադրանքի մեթոդների կիրառումից հետո։ Այս մտադրություններն արդեն բավականաչափ հստակ դրսևորվել են ղարա-բաղյան հակամարտության առնչությամբ և վտանգավոր են հարավկովկա-սյան տարածաշրջանում կայունությունը պահպանելու տեսակետից։ Հարկ է նշել հետևյալը. եվրոպական և տարածաշրջանային անվտանգության հարցերի գծով բրիտանացի և ֆրանսիացի փորձագետները կտրականապես բացառում են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում եվրոպական զինված ուժերի և ՆԱՏՕ մասնակցության հնարավորությունը ուժային հարկադրանքի դիմելու մեջ, ինչպես նաև խաղաղարար միջոցառումներին։ Ընդ որում նրանք վկայակոչում են համապատասխան որոշումներ մշակելու համար գոյություն ունեցող քաղաքական միջոցների կիրառման բացարձակ անհնարինությունը։

Այսպիսով, առաջատար եվրոպական պետությունների քաղաքականության մեջ նկատելի են անհետևողականություն, անհամաձայնություն և իրական հեռանկարների ըմբռնման բացակայություն։ Ուստի ծագում է եվրոպացիների վերոնշյալ մտադրությունների համարժեք գնահատականի հարցը։ Եվրոպական քաղաքական շրջանակներն ունեն նման մտադրություններ և հավակնոտ ծրագրեր, սակայն դրանց իրականացումը խիստ խնդրահարույց է թվում։

4 Ռազմատեխնիկական որոշ լուծումներ Եվրոպական պաշտպանական նախաձեռնության շրջանակներում

Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքական ու զինվորական շրջանակները, հիմնականում զանազան պատճառներով, համաձայնեցված որոշում են ընդունել ԱՄՆ ռազմատեխնիկական ներուժից լիովին առանձնանալու մասին։ Համարվում է, որ եվրոպական զինված ուժերը չեն կարող մասնակցել գործողությունների չունենալով անհրաժեշտ սպառազինությունների բոլոր բաղադրատարրերը։ Խոսքն առաջին հերթին հետևյալ երեք բաղադրիչների մասին է.

• տիեզերական հետախուզություն,

• հեռահար գործողության խոշոր ռազմափոխադրիչ ինքնաթիռներ,

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Ի Մուրադյան

• ռազմածովային ուժեր, որոնք կարող են խոշորածավալ խնդիրներ լուծել Միջերկրածովյան և Հյուսիսային Ատլանտիկայի սահմաններից այն կողմ։

Ընդունված է, որ առաջատար սպառազինության 100%-ն անհրաժեշտ է արտադրել Եվրոպական պաշտպանական նախաձեռնության մասնակից երկրներում, ընդ որում եվրոպական պետությունների բաժինը այլ զինատեսակների հիմնական բաղադրիչների մասով 90%-ից ցածր չպետք է լինի։ Նոր զինատեսակների ստեղծման գերակայության խնդիր է համարվում

• հեռահար գործողության տրանսպորտային ավիացիայի,

• նոր դասի հարվածային ուղղաթիռների (այդ թվում և ծովային ավիացիայի համար),

• «երկիր-երկիր» տիպի միջին շառավղով գործողության հրթիռների նոր տեսակների,

• գերճշգրիտ զենքի, առաջին հերթին ավիացիոն ռումբերի և հրթիռների արտադրությունը։

Հատուկ ուշադրություն է դարձվում ՌԾՈԻ և ՌՕՈԻ վերազինմանը նոր հետևող և հայտնաբերող սարքավորումներով պրոֆեսիոնալ զինված ուժերի ստեղծման արագացմանը:

5. Եվրոպական զինված ուժերի արտաքին ոազմակայանման հեռանկարները

Այս հարցն առայժմ շարունակում է մնալ բանավեճերի առարկա, և ակտիվորեն քննարկվում է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի քաղաքական ու զինվորական շրջանակներում: Ֆրանսիան այն կարծիքին է, որ նպատակահարմար կլիներ օգտագործել ժամանակավոր և մշտական ռազմակայանումը Սիրիայի, Ալժիրի, ինչպես նաև Լիբանանի նոր օբյեկտներում: Մեծ Բրիտանիան կարծում է, որ բրիտանական և ֆրանսիական ռազմակայանների փոխդասավորությունը Միջերկրածովյան ավազանում, Աֆրիկայի արևմուտքում և Պարսից ծոցում միանգամայն բավարար է եվրոպական զինված ուժերի գործառույթների իրականացման համար: Այս առումով, Մեծ Բրիտանիան շահագրգռված է, որպեսզի եվրոպական պետությունների ռազմական բյուջեներն օգտագործվեն Կիպրոսի և Պարսից ծոցի իր ռազմակայանների կատարելագործման նպատակով: Եվրոպական վերլուծաբանական շրջանակներում ենթադրություններ են արվում իրա-քյան Քրդստանում ռազմական նշանակության օբյեկտների ստեղծման կամ օգտագործման մտադրությունների մասին: Միևնույն ժամանակ, քննարկ-

33

Ի Մուրադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

վում է եվրոպական զինված ուժերը խաղաղարար նպատակներով օգտագործելու հնարավորությունը պաղեստինյան հիմնախնդրի կարգավորման պայմանով։ Այս կապակցությամբ դիտարկվում է Հորդանանում և Լիբանանում կամ հենց Պաղեստինի տարածքում մշտական ռազմական ներկայության հնարավորությունը։ Մեծ Բրիտանիան այս առաջարկությունները մրցակցային է համարում ԱՄՆ-ի նկատմամբ և դեմ է ժամանակից շուտ որոշումներ ընդունելուն։

ԱՄՆ քաղաքական «նախագծողների» շրջանակներում «Մեծ Մերձավոր Արևելքի» գլոբալ վերահսկողության միջոցների վերաբերյալ երկու կարծիք կա։ «Նախագծողների» առաջին խումբը բերում է ռազմակայանման «փոքր հենահարթակների» ստեղծման և տարածաշրջանի վերահսկողության բրիտանական փորձը, թեև Բրիտանիայի կայսերական պատմության այդ նույն օրինակները վերահսկողության այդ միջոցի հակառակորդների կողմից համարվում են ոչ երկարաժամկետ։ Մյուս խումբը նպատակահարմար է համարում այն փորձի զարգացումը, որը սկիզբ է առել 1950-ական թթ., երբ ԱՄՆ-ը նախաձեռնեց Բաղդադի պակտը և տարածաշրջանի երկր-ներում ամերիկամետ վարչակարգերին աջակցելու քաղաքականություն էր վարում։ Հավանաբար, ԱՄՆ ռազմավարությունում տեսանելի ապագայում տարածաշրջանի վերահսկողության երկու միջոցները կզուգակցվեն։ Սակայն Մերձավոր Արևելքում ռազմակայանման ներկայիս կառուցվածքն այլևս չի բավարարում հրատապ պահանջներին։ Ուստի ռազմակայանման զարգացումը կդառնա ԱՄՆ ռազմավարության կարևորագույն ուղղությունը։ Դա, անկասկած, կառնչվի նաև ներքին Եվրասիային, այդ թվում և Հարավային Կովկասին։

Հատկանշական է, որ արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հիմնախնդիրների շուրջ եվրոպական քաղաքական բանավեճում ավելի հաճախ են նկատվում եվրոպական ավանդույթների համար ինչ-որ «տարաշխարհիկ» նախաձեռնություններ։ Դրանով իսկ եվրոպացիները փորձում են դուրս գալ ռազմաստրատեգիական խնդիրների մասին այն պատկերացումների շրջանակներից, որոնք գոյություն ունեին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և համապատասխանում էին Յալթա-պոտսդամյան համակարգին։ Ծնվում են շատ համարձակ, ոչ ստանդարտ գաղափարներ, առաջարկություններ, որոնք, սակայն, համարվում են կա մ ժամանակից շուտ, կա մ էլ ժամանակավորապես մոռացվում են։ Այս դրությունը կպահպանվի տեսանելի ապագայում, քանի դեռ շարունակվում է ՆԱՏՕ մասնատման և արևմտյան ընկերակցության գլոբալ հակասության վերացման գործընթացը։

34

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Ի Մուրադյան

6. Տարածաշրջաեայիե լոկալ հակամարտությունների հիմնախնդիրները Արևելյան Եվրոպայում

Արևելյան Եվրոպայի պետությունների ՆԱՏՕ մտնելու հարցը դեռևս անորոշ վիճակում է։ Այդուհանդերձ, հարցի քննարկումներում նկատելի, հնարավոր է էական փոփոխություններ են տեղի ունեցել։ Եթե նախկինում, համե-նայնդեպս 1990-ական թթ. ընթացքում և մինչև Ջ.Բուշի իշխանության գալը այս հարցը միանգամայն որոշակիորեն կապվում էր այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք էին Արևելյան Եվրոպայի երկրների կողմից զինված ուժերի, տնտեսական զարգացման բավարար մակարդակի ձեռքբերումը, իրավակարգի հաստատումը, հակամարտությունների կարգավորումը և այլն, ապա ներկայումս այս բոլոր պայմանները դարձել են առավել քան հարաբերական։ ՆԱՏՕ-ում Ռումինիայի և Բուլղարիայի ընդգրկման օրինակը խոսում է նման լուծման հնարավորության մասին Արևելյան Եվրոպայի բացարձակապես բոլոր պետությունների, նույնիսկ ոչ պաշտոնապես «չկայացած» համարվածների համար։ Գործն ավելի բարդ է եվրոպական ընկերակցությանն ինտեգրվելու հարցում. այստեղ անհրաժեշտ են ավելի քան որոշակի տնտեսական և իրավական չափորոշիչներ։ Արդեն ոչ միայն անգլո-սաքսոնյան, այլև նույնիսկ աշխարհամասային-եվրոպական վերլուծաբաններն են հնարավոր համարում ՆԱՏՕ-ում կատարելապես քայքայված տնտեսությամբ, կասկածելի իրավակարգ և սակավարդյունավետ զինված ուժեր ունեցող պետությունների մուտքը։ Սրան զուգահեռ, հայտարարվում է, որ, օրինակ, Վրաստանը կարող էր մտնել ՆԱՏՕ և Եվրամիություն հրաժարվելով Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու պայքարից։ Ի տարբերություն Բուլղարիայի, որն ունի մարտունակ զինված ուժեր, նախկին խորհրդային հանրապետություններից և ոչ մեկը նման ուժեր չունի։ Հետևաբար, ՆԱՏՕ-ի համար առաջնային է դառնում ոչ թե պաշտպանությունը, այլ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բնույթի ինչ-որ պաշտպանամերձ քաղաքական խնդիրներ։

Եվրոպական քաղաքական շրջանակները Մոլդովան դիտարկում են որպես մի երկիր, որը ժամանակի ընթացքում պետք է դառնա Եվրամիության և ՆԱՏՕ անդամ։ Եվրոպացիները շահագրգռված են մերձդնեստրյան հակամարտության կարգավորմամբ, սակայն ոչ ցանկացած պայմանով և ցանկացած սցենարով։ Եվրոպացիները հետաքրքրված են Ռուսաստանի ռազմական և քաղաքական ներկայության դուրսմղմամբ։ Մոլդովայի նկատմամբ հետաքրքրությունը զգալի չափով պայմանավորված է նաև Ռումինիայի դիրքորոշմամբ, որին աջակցում են Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ Մերձդնեստրյան հակամարտության կարգավորումը կարող է իրականանալ միայն ռուսական զորքերի լիակատար դուրսբերման և

35

Ի Մուրադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մերձդնեստրի Հանրապետության Մոլդովայի ենթակայության տակ անցնելու պարագայում միասնական պետության շրջանակներում (այսինքն բացառելով դաշնային կամ համադաշնային պայմանները)։ Եվրամիությանը չի հաջողվում իրատեսական դիրքորոշում մշակել Մոլդովայի վերաբերյալ, և եվրոպացիները հարկադրված են առայժմ սպասողական դիրք գրավել։ Այնուամենայնիվ, ըստ եղած տեղեկությունների Եվրամիության կառույցներում Մոլդովայի և Մերձդնեստրի հիմնախնդրի վերաբերյալ մարտավարություն մշակելու փորձեր են արվում։

Եվրոպայի հանձնաժողովի, այսինքն Եվրոպայի «կառավարության» համար աշխատող վերլուծաբաններն առաջարկում են այս հարցի շուրջ Ռուսաստանի վրա տևական և հետևողական ճնշում գործադրել կիրառելով քարոզչական, տնտեսական և քաղաքական միջոցներ։ Սրա կողքին, առաջարկվում է հիմնախնդրի մեջ ներքաշել Ուկրաինային նպատակ ունենալով տնտեսական շրջափակման ենթարկել Մերձդնեստրի Հանրապետությանը ԵԱՀԿ մշակած որոշումների հիման վրա։ Միևնույն ժամանակ, Եվրոպայի բավական ազդեցիկ շրջանակներում առարկում են նման նախաձեռնությունների դեմ, որոնք կարող են լուրջ հակամարտության պատճառ դառնալ Եվրոպայի և Ռուսաստանի միջև, ինչպես նաև թեժացնել հակամարտությունն անմիջապես Մերձդնեստրում։ Մոլդովայի օրինակով կարելի է ցույց տալ Արևմուտքի տարբերակված մոտեցումը արևելաեվրոպական տարա-ծաշրջանային լոկալ հակամարտություններին։ Եթե Կոսովոն և Լեռնային Ղարաբաղը չեն կարող դիտարկվել որպես նախկին «մայր երկրների» մասեր և նրանց պարագայում անկասկած է նրանց ինքնիշխանության միջազգային ճանաչման հեռանկարը, իսկ Աբխազիան և Հարավային Օսիան գործնականում ճանաչված են որպես առնվազն Ռուսաստանի պրոտեկտորատ, ապա Մոլդովան դիտարկվում է որպես հատուկ խնդիր։ Մոլդովան ամբողջովին պետք է գտնվի Արևմուտքի վերահսկողության տակ, իսկ Մերձդնեստրի Հանրապետությունը պետք է լուծարվի։ Եթե Բալկաններում և Հարավային Կովկասում ԱՄՆ և Եվրոպական ընկերակցության քաղաքականությունները խստորեն տարբերվում են, ապա Մոլդովայի և համանման հնարավոր հիմնախնդիրների հարցերում Արևմուտքը համերաշխ է։

ՆԱՏՕ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ որևէ մասնակցություն չի նախատեսում արևելաեվրոպական, առաջին հերթին հարավ-կովկասյան տարածաշրջանային լոկալ հակամարտությունների կարգավորման գործում։ Այլ մոտեցումները կարող են սպառնալ տարածաշրջանի կայունությանը և հակասել ԱՄՆ գերակայություններին, ըստ որոնց Հարավային Կովկասը դիտարկվում է գրեթե բացառապես նավթի արդյունահանման և փոխադրման տեսակետից որպես գերագույն նպատակ, որը կայու-

36

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Ի Մուրադյան

նություն է պահանջում: Բացի այդ, հարավկովկասյան հակամարտությունները լուրջ սպառնալիք չեն ներկայացնում ԱՄՆ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ծրագրերին։ Այս մոտեցումներն է պաշտպանում նաև Մեծ Բրիտանիան, որը նավթային ոլորտում սերտորեն համագործակցում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանի հետ, որն իր գերակայություններն ունի տարածաշրջանում։ ԱՄՆ-ին միանգամայն ձեռնտու է ստատուս քվոն Հարավային Կովկասի հակամարտություններում։ Դրա համար էլ ԱՄՆ-ը քննադատում էր Վրաստանի քաղաքականությունը, որը փորձում էր Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցերը լուծել ուժային միջոցներով։ Եվրոպական ընկերակցությունը նախընտրում է Հարավային Կով-կասում ազդեցություն ունենալու այլ ուղիներ, որոնց մեջ չնայած կան ճնշման զանազան, բոլորովին ոչ համարժեք քաղաքական միջոցներ, բայց զինված ուժերի գործադրումը չի նախատեսվում։ Հարավային Կովկասում խաղաղարար ուժերի տեղակայման շուրջ բանավեճերը կրում են ամբոխավարական, քարոզչական բնույթ։

Հետնություններ

ՆԱՏՕ ընդլայնման և Եվրոպական պաշտպանական նախաձեռնության զարգացման գործընթացի վերլուծությունը հանգեցնում է հետևյալ եզրակացություններին և արդյունքներին։

ԱՄՆ-ը, բախվելով ՆԱՏՕ մասնատման իրատեսական հեռանկարին և եվրոպական լիարժեք զինված ուժերի կազմավորմանը, այս հարցում նախընտրեց համագործակցել Եվրոպայի առաջատար պետությունների հետ, ինչը ենթադրում է աշխարհաքաղաքական պատասխանատվության գոտիների բաժանում և եվրոպացիներին Բալկաններում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում անվտանգությունն ապահովելու հնարավորության ընձեռում (որոշ ժամանակ անցնելուց հետո, երբ Վաշինգտոնը կկարողանա լուծել անվտանգության որոշ խնդիրներ)։

Եվրոպական առաջատար պետությունները փորձում են լուծել արտաքին ռազմակայանման հարցերը, մասնակցել խաղաղարար գործողություններին Եվրոպային սահմանակից կամ ավելի հեռու տարածաշրջաններում։

Եվրոպական պետությունները միահամուռ որոշում են ընդունել ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրից լիովին առանձնանալու և սպառազինությունների հարցն ինքնուրույն լուծելու, զինված ուժերի բոլոր բաղադրամասերի (որոնք թույլ կտան գործողություններ իրականացնել հեռավոր տարածաշրջաններում) ստեղծման մասին։

ԱՄՆ-ը և առաջատար եվրոպական պետությունները, զանազան պատճառներով, եկան եզրակացության, որ նպատակահարմար է սահմանա-

37

Ի. Մուրադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

փակել ՆԱՏՕ կազմի ընդլայնումը նախընտրելով վերազինել ՆԱՏՕ նոր անդամների զինված ուժերը։ Եթե ԱՄՆ -ը արդեն լուծել է իր խնդիրները ՆԱՏՕ ընդլայնման ճանապարհով, ապա առաջատար եվրոպական տերությունները փորձում են շեշտը դնել Եվրոպական պաշտպանական նախաձեռնության և ընդհանրապես Եվրոպական ընկերակցության զարգացման վրա։

Բրիտանական զինված ուժերը շահագրգռված են Եվրոպական պաշտպանական նախաձեռնությանը երկրի մասնակցությամբ, խորանում են հակաամերիկյան տրամադրությունները։ Եվրոպական զինված ուժերը դարձել են Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության ուղենիշներից մեկը, ընդ որում այս դիրքորոշմանն են հարում ոչ միայն լեյբորիստ, այլև պահպանողական քաղաքական գործիչները, որոնք նախկինում կտրականապես դեմ էին ՆԱՏՕ թուլացմանը։

ԱՄՆ-ը և առաջատար եվրոպական պետությունները ԱՄՆ ռազմական ներկայությունը Կոկվասյան-Կասպյան և Կենտրոնաասիական տարածաշրջաններում դիտարկում են որպես ժամանակավոր երևույթ, որը բավականաչափ հիմնավորված չէ և չունի հստակ հայեցակարգ, նպատակներ և խնդիրներ։ ԱՄՆ-ը փորձում է Բալկաններից մինչև Կենտրոնական Ասիա տարածքի անվտանգության ապահովման խնդիրները դնել եվրոպական զինված ուժերի վրա, բայց միայն մի քանի քաղաքական խնդիրներ լուծելուց հետո, որոնք հավանաբար կապված են տվյալ տարածաշրջանների պետությունների քաղաքականության հետ։

Առաջատար նավթային ընկերությունները տարակուսում են Կովկա-սյան-Կասպյան ավազանում ԱՄՆ ռազմական ներկայության շուրջ, ինչը կապվում է էներգետիկական նախագծերի անվտանգության հետ։ Այս պնդումն, անշուշտ, հիմնավորում ունի։ Նավթային ընկերությունները կարծում են, թե որոշ աննշան սպառնալիքներ Հարավային Կովկասում և Կասպից ծովում գոյություն ունեն, բայց դրանք փոխհատուցվում են շահույթով, որ նրանք ստանում են նավթային ծրագրերն իրագործելիս։ Ընկերություններն իրենք ի վիճակի են ապահովել իրենց հաղորդակցային ուղիների անվտանգությունը շահագրգռված պետությունների օգնությամբ։

Օգոստոս, 2006թ.

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Ի Մուրադյան

ПРОБЛЕМЫ РАСШИРЕНИЯ НАТОИ РАЗВИТИЯ ЕВРОПЕЙСКОЙ ОБОРОННОЙ ИНИЦИАТИВЫ

Игорь Мурадян

Резюме

Соединенные Штаты, столкнувшись с реальной перспективой дальнейшего раскола НАТО и формирования полноценных европейских вооруженных сил, предпочли сотрудничество с ведущими государствами Европы по данной проблеме, что предполагает разделение зон геополитической ответственности и предоставление европейцам возможности обеспечить безопасность на Балканах, Кавказе и в Центральной Азии.

Европейские государства приняли солидарное решение о полном дистанцировании от военно-промышленного комплекса США и самостоятельном урегулировании проблем вооружений, создания всех компонентов вооруженных сил, позволяющих проводить операции в отдаленных регионах. Наряду с этим ведущие европейские страны пытаются решить в перспективе вопросы внешнего военного базирования, принять участие в миротворческих акциях в прилегающих к Европе или более отдаленных регионах.

Во взаимоотношениях США-Европа, в контексте связанных с НАТО задач, следует учитывать эволюционирующую позицию Великобритании. В вооруженных силах этой страны усиливаются антиамериканские настроения и растет заинтересованность в участии в Европейской оборонной инициативе. Европейские вооруженные силы стали одним из ориентиров внешней политики Великобритании, причем этой позиции придерживаются не только лейбористские, но и консервативные политики, которые ранее категорически возражали против ослабления НАТО.

39

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.