Научная статья на тему 'Ռուսաստանի Դաշնություն - հարավացին Կովկաս. Հարաբերությունների զարգացման հեռանկարները' կառուցվածքային փոխկապվածութցան պայմաններում'

Ռուսաստանի Դաշնություն - հարավացին Կովկաս. Հարաբերությունների զարգացման հեռանկարները' կառուցվածքային փոխկապվածութցան պայմաններում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
1971
191
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Վահագն Ագյյան

Հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի ներկա քաղաքականությունը ձևավորվում է երեք փոխկապակցված չափորոշիչների շրջանակներում։ Նախ Մոսկվայի ներկայիս քաղաքական գիծը Հարավային Կովկասի երկրների և այս տարածաշրջանում զարգացող գործընթացների հանդեպ որոշակիորեն պայմանավորված է այն իրողություններով, որոնք առաջացել են այստեղ հետխորհրդային փոխակերպումների նախնական փուլում։ Այս առումով Վ.Պուտինի վարչակազմի օրոք Հարավային Կովկա- սում ռուսաստանյան ռազմավարության մեջ տեղի ունեցած փոխակերպումները դժվար է դիտարկել 1990-ական թթ. ՌԴ տարածաշրջանային քաղաքականության արդյունքներից անջատ։ Երկրորդ միջազգային-քաղաքական և համաշխարհային տնտեսական գործընթացներում Հարավային Կովկասի երկրների աճող ընդգրկման, ինչպես նաև հետխորհրդային տարածքի այս հատվածում ոչ տարածաշրջանային ուժային կենտրոնների առարկայական ներկայության ընդլայնման պայմաններում' ՌԴ ղեկավարությունն ստիպված է էլ ավելի մեծ օպերատիվությամբ հաշվի առնել միջազգային և համատարա- ծաշրջանային շահերի համադրույթը։ Երրորդ վերջին շրջանում Ռուսաստանի ներքաղաքական և տնտեսական համախմբումը էական ներգործություն ունեցավ ՌԴ տարածաշրջանային քաղաքականության երբեմնի գերակայությունների վերագնահատման վրա։ Մասնավորապես, տնտեսական աճը և իշխանական ուղղահայացի ամրապնդումը զգալիորեն ընդլայնեցին երկրի արտաքին քաղաքական բազան միևնույն ժամանակ տեսադաշտից չկորցնելով նաև ՌԴ ռազմավարական շահերի հաջորդականությունը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Параметры современной российской политики в отношении Закавказского региона формируются в рамках трех взаимосвязанных измерений. Вопервых, нынешний курс Москвы в отношении стран Южного Кавказа и развивающихся в этом стратегически важном регионе процессов в определенной степени обусловлен реалиями, которые сложились здесь на начальном этапе постсоветской трансформации. Во-вторых, в контексте убыстряющегося вовлечения стран Южного Кавказа в международно-политические и экономические процессы в мире, а также расширения предметного присутствия внерегиональных силовых центров в этой части постсоветского пространства, российскому руководству все в большей степени приходится оперативно учитывать международную и общерегиональную конъюнктуру интересов в формулировании и реализации собственных целей. В-третьих, внутриполитическая и экономическая консолидация в самой России существенным образом повлияла на переоценку прежних приоритетов региональной политики РФ. В частности, экономической рост и укрепление властной вертикали значительно расширили внешнеполитическую базу страны, при этом не упустив из виду также преемственность стратегических интересов РФ. С приходом к власти ныне действующей администрации В.Путина произошла трансформация в мотивах, методах и результатах российской стратегии в отношении стран СНГ. Центральным элементом-лейтмотивом пересмотренной внешнеполитической повестки стала активная экономическая экспансия в сопредельные страны, имеющая, по мнению западных специалистов, политико-стратегическую направленность — добиться обеспе-чения традиционных целей современными средствами. Произошедшие изменения в подходах РФ к решению насущных задач на региональном уровне, в приложении к Южнокавказскому региону, выразились в выработке фактического нового российского modus operandi, базовыми аспектами которого стали ускоренная институционализация военно-политических отношений России со странами ОДКБ, расширение и интенсификация многостороннего и двустороннего сотрудничества в антитеррористической борьбе, функционализация профильных субрегиональных организаций на постсоветском пространстве. При этом ключевая роль РФ в урегулировании южнокавказских конфликтов, прежде считающаяся «базовой» в определении всего спектра региональных стратегических приоритетов, приобретает все более инструментальное «наклонение». Очевидно, что за последний период идет процесс фактического слияния исключительной роли РФ в деле разрешения закавказских конфликтов в более широкую повестку внешнеполитических интересов России. Тем не менее, в 2005г. тенденция эрозии постсоветского пространства как единого геополитического целого еще больше усилилась, в то время как соображения геостратегического характера приобрели еще большую актуальность на Южном Кавказе. В целом, расширение предметного вовлечения Запада и, в первую очередь США, в социально-политические и экономические процессы на Южном Кавказе могут значительно затруднить заявленную президентом РФ в майском обращении к Федеральному Собранию цель «синхронизации темпов и параметров реформаторских процессов в России и государствах Содружества». Не исключается, что вывод российских военных баз из Грузии, происходящий при определенном давлении США, может ознаменовать переход России к более жесткой схеме взаимоотношений с закавказскими республиками. Переход на европейские цены на поставляемые в Грузию, Армению и Азербайджан российские энергоносители, а также официальная позиция МИД РФ о непременном участии России в демократических преобразованиях на постсоветском пространстве свидетельствуют об ужесточении российских походов.

Текст научной работы на тему «Ռուսաստանի Դաշնություն - հարավացին Կովկաս. Հարաբերությունների զարգացման հեռանկարները' կառուցվածքային փոխկապվածութցան պայմաններում»

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Վ Ագլան

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ - ՀԱՐԱՎԱՑԻՆ ԿՈՎԿԱՍ. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ' ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈԽԿԱՊՎԱԾՈՒԹՑԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Վահագն Ագյյան

Հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի ներկա քաղաքականությունը ձևավորվում է երեք փոխկապակցված չափորոշիչների շրջանակներում։ Նախ Մոսկվայի ներկայիս քաղաքական գիծը Հարավային Կովկասի երկրների և այս տարածաշրջանում զարգացող գործընթացների հանդեպ որոշակիորեն պայմանավորված է այն իրողություններով, որոնք առաջացել են այստեղ հետխորհրդային փոխակերպումների նախնական փուլում։ Այս առումով Վ.Պուտինի վարչակազմի օրոք Հարավային Կովկա-սում ռուսաստանյան ռազմավարության մեջ տեղի ունեցած փոխակերպումները դժվար է դիտարկել 1990-ական թթ. ՌԴ տարածաշրջանային քաղաքականության արդյունքներից անջատ։ Երկրորդ միջազգային-քաղաքական և համաշխարհային տնտեսական գործընթացներում Հարավային Կովկասի երկրների աճող ընդգրկման, ինչպես նաև հետխորհրդային տարածքի այս հատվածում ոչ տարածաշրջանային ուժային կենտրոնների առարկայական ներկայության ընդլայնման պայմաններում' ՌԴ ղեկավարությունն ստիպված է էլ ավելի մեծ օպերատիվությամբ հաշվի առնել միջազգային և համատարա-ծաշրջանային շահերի համադրույթը։ Երրորդ վերջին շրջանում Ռուսաստանի ներքաղաքական և տնտեսական համախմբումը էական ներգործություն ունեցավ ՌԴ տարածաշրջանային քաղաքականության երբեմնի գերակայությունների վերագնահատման վրա։ Մասնավորապես, տնտեսական աճը և իշխանական ուղղահայացի ամրապնդումը զգալիորեն ընդլայնեցին երկրի արտաքին քաղաքական բազան միևնույն ժամանակ տեսադաշտից չկորցնելով նաև ՌԴ ռազմավարական շահերի հաջորդականությունը։

1. Ռուսաստանի հարավկովկասյանքաղաքականության բազային ուղեգծերը 1990-ականթթ.

Միջազգային հարաբերությունների երկբևեռ համակարգի վերաց-մամբ և կոմունիստական գաղափարախոսության տապալմամբ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մտավ սեփական ինքնության որոնման նոր փուլ։ Դեռ 1990-ական թթ. սկզբներին հռչակված երկրի անվտանգության ռազմական սպառնալիքների երկրորդային բնույթի մասին թեզն արագորեն արժեզրկվեց, մինչդեռ Ռուսաստանի սահմանների երկայնքով «բարիդրացիության գոտու» ստեղծման գաղափարը, առանց վերջինիս կող- 3

3

Վ Ագլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

մից որևէ լուրջ ջանքի գործադրման, ակնհայտորեն անիրատեսական էր բազմաթիվ պատճառներով։ Երբեմնի միասնական պաշտպանական և սոցիալ-տնտեսական տարածքի կազմալուծումը, որն ուղեկցվում էր սաստկացող տարաձայնություններով և անողոք հակամարտություններով, Ռուսաստանին կանգնեցրեց լուրջ մարտահրավերի հետխորհրդային տարածքում ընթացող գործընթացներին օպերատիվ արձագանքելու և փոքրիշատե հետևողական քաղաքականություն մշակելու խնդրի առջև։

Չնայած ներքաղաքական լուրջ տարաձայնություններին և միջիշխա-նական թեժացող պայքարին, 1992-1993թթ. սահմանագծին Մոսկվայում, այնուամենայնիվ, հաջողվեց հասնել համեմատաբար կայուն («կենտրոնամետ») փոխհամաձայնության' նախկին Խորհրդային Միության տարածքում վարվելիք քաղաքականության հենքային սկզբունքների շուրջ։ ԱՊՀ երկրնե-րի հետ հարաբերություններում ռուսաստանյան քաղաքականության մի շարք նոր հայեցակարգային մոտեցումները, որոնք արդեն 1993թ. սկզբին հաստատագրվեցին իբրև պաշտոնական քաղաքականության կանխադրույթներ, աչքի էին ընկնում բավականաչափ կոշտ ձևակերպումներով։ Ի տարբերություն ոչ հարատև լիբերալ արտաքին քաղաքական «համադրույթի» (1991-1992թթ.)' հենց այդ ռազմավարական մոտեցումները շատ շուտով վերածվեցին ՌԴ դոկտրինալ քաղաքականության հիմնադրույթների [1]։

Նախ' ռուսաստանյան քաղաքական վերնախավում հստակորեն ըմբռնեցին, որ երկրի անվտանգության հիմնական սպառնալիքները ծագում են նախկին ԽՍՀՄ անկայուն ենթատարածաշրջաններից։ Համապատասխանաբար, ստեղծված պայմաններում «բարիդրացիության գոտու» ստեղծումը և Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների հնարավոր կազմավորման կասեցումը դիտարկվեցին որպես նվազագույն, թեպետև կենսականորեն կարևոր նպատակ։

Երկրորդ' պաշտոնապես առաջ քաշվեց ողջ հետխորհրդային տարածքում ՌԴ հատուկ պատասխանատվության մասին թեզը, որի էությունը հանգում էր ԱՊՀ շրջանակներում Ռուսաստանի ռազմաքաղաքական, պաշտպանական, տնտեսական և տեղեկատվական գերիշխանության հրամայականին։ ԱՊՀ ենթատարածաշրջաններում կայունության և խաղաղության ապահովումը հռչակվեց ՌԴ կարևորագույն հիմնանպատակ։

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր իրողություններն ու պաշտպանական արդի կարիքները որոշում ընդունվեց արագացված կերպով վերամիավորել նախկին միութենական հանրապետությունները մեկ միասնական պաշտպանական գոտու մեջ. 1992թ. մայիսի 15-ին Տաշքեն-դում ստորագրվեց ԱՊՀ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը։ Ընդ որում ԱՊՀ ՀԱՊ պաշտպանական միության ստեղծման գլխա- 4

4

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Վ Ագլյաե

վոր նախաձեռնողը ՌԴ նորաստեղծ պաշտպանության նախարարությունն էր, որն էլ վճռորոշ դեր խաղաց արտաքին քաղաքական նոր գերակայությունների ձևավորան գործում։ Ընդհանոր առմամբ, փորձ արվեց համալիր մոտեցմամբ լուծել Ռուսաստանի առջև ծառացած անվտանգության օրա-խնդիր հիմնահարցերը, ինչը նախապես ենթադրում էր նախկին Միության բոլոր հանրապետությունների (բացառությամբ մերձբալթյան երկրների) ներգրավումը ԱՊՀ ՀԱՊ շրջանակներ: Ընդ որում նման ռազմավարության գործնականացումը դիտարկվեց իբրև հետխորհրդային տարածքում ՌԴ երկարաժամկետ շահերի ինստիտուցիոնալ ամրագրման կարևոր նախադրյալ։ Դրա հետ մեկտեղ' ռուսաստանյան ազդեցության ամրապնդման գործառնական հիմքը կոչված էին ապահովելու Ռուսաստանի և ԱՊՀ մասնակից երկրների երկկողմ ռազմաքաղաքական պայմանագրերը, որոնց մի ամբողջ շարք ստորագրվեց դեռևս 1992թ.։ Հատկանշական է, որ ԱՊՀ սահմաններում միջպետական հարաբերությունները «կարգավորելու» բացառիկ իրավունքի վերապահումը Ռուսաստանին ձայնակցում էր ոչ պակաս կարևոր մեկ ռազմավարական հիմնադրույթի հետ. հետխորհրդային տարածքում ստեղծված status quo-ի պահպանումը և ՌԴ հատուկ շահերի գոտում «երրորդ ուժերի» հաստատման փորձերի արգելափակումը։

Հարկ է նշել, որ ԱՊՀ սահմաններում ՌԴ աշխարհաքաղաքական որոշիչ դերի վերականգնման խնդիրը ազդեցության ռազմաքաղաքական գործոնների (մեթոդների) ակնհայտ գերակշռմամբ, աչքի էր ընկնում իրագործման բավականաչափ կոշտ, «չտարբերակված» սխեմայով։ Առաջ քաշված խնդիրների «համապարփակ» բնույթն ընդհանրացված ձևով իր արտացոլումը գտավ Բ.Ելցինի ԱՊՀ մասնակից երկրների նկատմամբ Ռուսաստանի ռազմավարական ուղեգծի մասին հրամանագրում (1995թ.)։ Փաստաթղթում, մասնավորապես, նշվում էր Համագործակցության շրջանակներում վերազգային քաղաքական և տնտեսական նոր հարաբերությունների ստեղծման գործում Ռուսաստանի առաջատար դերի մասին։ Այս կապակցությամբ հետաքրքրական է ռուս հետազոտող Յու. Շիշկովի կարծիքը. «...Կարևոր է գտնել նախկին պաշտպանական ենթակառուցվածքը պահպանելու միջոց։ Սկզբունքորեն գոյություն ունեն միայն երկու հնարավորություն. ռազմական դաշինք կնքել ԱՊՀ մյուս երկրների հետ և/կամ փորձել ներգրավել նրանց Ռուսաստանի հետ միասնական տնտեսական գոտու մեջ, որպեսզի Եվրամիության օրինակով համատեղ անվտանգությունն ու պաշտպանությունն ինքնըստինքյան լուծումներ դառնան։ Սկզբից ևեթ կիրառվեցին երկու եղանակները [2]։

Անդրկովկասի պարագայում, որտեղ Ռուսաստանի ռազմավարական նպատակները սկզբունքորեն որոշվում էին ՌԴ ՊՆ նոր գերակայություննե- 5

5

Վ Ագլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

րով, գործի դրվեցին մի քանի «աշխատանքային սկզբունքներ», որոնք տվյալ պահին համապատասխանում էին տարածաշրջանում Ռուսաստանի արմատական շահերին։ Հաշվի առնելով Հյուսիսային Կովկասի դաշ-նային երկրամասի և անդրկովկասյան տարածաշրջանի անվտանգության ոլորտում իրավիճակի սերտ փոխկապվածության փաստը Մոսկվան քա-ղաքական-դիվանագիտական և սահմանափակ-ուժային զգալի ջանքեր գործադրեց զինված հակամարտությունների իրական միջազգայնացումը կանխելու համար։ Կոնկրետ գործողություններ ձեռնարկվեցին (ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ «տարածաշրջանային ձևաչափում») հակամարտությունների կարգավորման և ամբողջ տարածաշրջանի հնարավոր ապակայունացման կանխման գործում ՌԴ բացառիկ դերի ամրապնդման համար։ Ուշագրավ է, որ հենց այդ ժամանակվանից ՌԴ «կոնֆլիկտային քաղաքականությունը» սկսեց դիտարկվել որպես Ռուսաստանի և Հարավային Կովկասի հանրապետությունների փոխհարաբերությունների վիճահարույց խնդիրների լայն շրջանակի վրա ազդելու ունիվերսալ միջոց։

Իրականում հենց Ռուսաստանի գործողությունների շնորհիվ է, որ գործնականում գրեթե միաժամանակ (1994թ. մայիս) հաջողվեց հասնել զինադադարի (հրադադարի համաձայնագրերին զուգընթաց, որոնք ստորագրվեցին Մոսկվայի անմիջական հովանավորությամբ) ղարաբաղյան և վրաց-աբխազական հակամարտությունների գոտիներում։ Վրաց-աբխազական դիմակայության բաժանարար գծի երկայնքով ԱՊՀ հովանու ներքո 1994թ. տեղակայվեցին ռուսաստանյան խաղաղարար ուժեր (վրաց-աբխազական հակամարտության գոտում և Հարավային Օսիայում ԱՊՀ խաղաղարարների թիվը համապատասխանաբար 1600 և 530 զինծառայող) [3]։ Միևնույն ժամանակ, պայմանագրային հիմունքներով ամրագրվեց ռուսական ռազմական ներկայությունն Անդրկովկասում։ Առաջավոր ռազմական տեղակայման հայեցակարգին համապատասխան 1995թ. գարնանը համաձայնագրեր ստորագրվեցին Հայաստանում և Վրաստանում ռուսաստանյան ռազմակայանների մասին։ Որոշվեցին Վրաստանում 4 և Հայաստանում 2 ռուսական ռազմակայանների կարգավիճակի ու գործառութային պատասխանատվության հարցերը։ Այդ ռազմական հենակետերը' Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի (ГРВЗ- ԱՌԶԽ) կազմում ենթարկվեցին Հյուսիսկով-կասյան զինվորական շրջանի (ՀԶՇ) հրամանատարությանը։

Ըստ էության, 1990-ական թթ. առաջին կեսին Ռուսաստանը վճռորոշ դեր խաղաց Անդրկովկասում նոր տարածաշրջանային status quo-ի հաստատման գործում։

Արդեն 1990-ականների կեսերին ՌԴ անվտանգության քաղաքականության գլխավոր պարամետրերը տարածաշրջանում ավելի հստակ ուր- 6

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Վ Ագլյան

վագիծ ստացան: Անդրկովկասում Ռուսաստանի փաստացի ռազմավարական ներկայության հենքը կազմեց եռյակը խաղաղապահությունը, ռազմական ներկայությունը Հայաստանի և Վրաստանի տարածքում, ԱՊՀ արտաքին սահմանների համատեղ պաշտպանությունը [4]։ Կիրառելով Անդրկովկասում տեղի ունեցած սկզբունքային տեղաշարժերի (զինված հակամարտություններից' «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակի) արդյունքում իր աշխարհառազմավարական ազդեցության հաստատման ոչ նոր սխեման փորձ արվեց Ռուսաստանի ներկայությունը Անդրկովկասում վերածել տարածաշրջանում նոր ուժային դասավորվածության անքակտելի համակարգային բաղկացուցչի: Ընդ որում պայմանով, որ տարածաշրջա-նային զարգացման ռազմավարական գերակայությունների որոշման գործում Մոսկվային վերապահվի «վերահսկիչ փաթեթը»։ ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրում (անվտանգության ռուսաստանակենտ-րոն համակարգ) Վրաստանի և Ադրբեջանի պարտադիր ներգրավումը (1993թ.) փաստում էր հենց այս արտաքին քաղաքական հայեցակետի ընդունման մասին։

Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ ԱՊՀ հարավում լուծելով իր նոր կարգավիճակային դերակատարության հետ կապված հիմնա-խնդիրները'Մոսկվայի մոտեցումներում տիրապետող էին մեծատիրա-կան-ստատիկ, ոչ ճկուն մոդուսներ ազդեցության ռազմաքաղաքական միջոցների ակնհայտ գերակշռությամբ1։ Տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացման քաղաքական-գաղափարախոսական ծրագրի փաստացի բացակայության պայմաններում, երբ կանխադրվում էր զուտ ինտեգրացիոն զարգացման քաղաքական կարևորությունը, ՌԴ ռազմավարական ազդեցությունն, ըստ էության, փոխկապակցվեց Մոսկվայի վերահսկողությամբ «հեգեմոնիստական կայունության» ամրապնդման և ինստիտուցիոնալացման հետ։ Նման կարծր սխեմայի շրջանակներում' հիմնական շեշտը դրվեց հարավկովկասյան պետություններում իրավիճակի կայունացման և իշխանության եկած քաղաքական ուժերի կոնսերվացման վրա։ Արդյունքում ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Ռուսաստանը բախվեց իր հանդեպ անդրկովկասյան երկրների քաղաքական վարչակարգերի լոյալության «պերմանենտ վերապրոֆիլավորման» խնդրին, քանի որ «այդպես էլ չկարողացավ ձևավորել նրանց նկատմամբ քաղաքական ներգործության այն լծակները, բարեկամական քաղաքական ընտրանիների ձևավորման մեխանիզմները, որոնք հաջողությամբ կիրա- * 7

1 Այս առումով ուշագրավ է, որ ծրագրելով օտարերկրյա ռազմական ներկայության վերախմբավորումը ՌԴ ՊՆ-ն ելնում էր գլխավոր ուղղություններում ԶՈւ ծավալման ավանդական մոտեցումից նպատակ ունենալով խափանել անվտանգության գերազանցապես ռազմաստրատեգիական սպառնալիքները։

7

Վ Ագլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ռում են ԱՄՆ-ը և Եվրոպան» [5]:

Որքան էլ տարօրինակ է, հետխորհրդային տարածքի հեռանկարների վերաբերյալ Ռուսաստանի և Արևմուտքի (ԱՄՆ) հարաբերություններում ժամանակավոր «ռազմավարական դադարի» հաստատումը, որը ժամանակային առումով համընկավ Բ.Ելցինի և Բ.Քլինթոնի նախագահական երկրորդ ժամկետների հետ, տարածաշրջանում ռուս-ամերիկյան համագործակցության լավ հնարավորություններ էր ստեղծում [6]։ Չնայած Անդրկովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության որոշակի հակասականությանը 1990-ական թթ. կեսերին, ընդհանուր առմամբ, Արևմուտքում ամրապնդվեց այն տեսակետը, ըստ որի Հարավային Կովկասում և ընդհանուր առմամբ ԱՊՀ-ում որևէ լուրջ նախագծի իրագործումն առանց ՌԴ ուղղակի կամ անուղղակի մասնակցության անիրատեսական համարվեց: Այսպես, արդեն 1995թ. հոկտեմբերին հաջողվեց հասնել ռուս-ամերիկյան փոխզիջման' կասպյան նավթի երկու այլընտրանքային ուղիներով փոխադրման մասին, որն, ինչպես հայտնի է, երկու պետությունների ամենաբարձր մակարդակում հավանության արժանացած նախագիծ էր: Այդ նույն ժամանակ, այսպես կոչված, «Գոր-Չեռնոմիրդին» համաձայնագրի շրջանակներում, կողմերը փորձեցին կարգավորել առկա հակասությունները կապված միջուկային էներգետիկայի ասպարեզում ռուս-իրանական համագործակցության հետ։

Այնուամենայնիվ, 1990-ականների վերջին ի հայտ եկան լուրջ խնդիրներ, որոնց հետևանքները չէին կարող չանդրադառնալ նախկին Միության տարածքում Մոսկվայի իրական դիրքերի վրա. չեչենական առաջին կամպանիայի անփառունակ ավարտը, տնտեսական լճացումը, ներքաղաքական անկայունությունը, 1998թ. ֆինանսական ճգնաժամը էապես ջլատեցին հետխորհրդային տարածքում ռուսաստանյան ազդեցության ռեսուրսային հենքը։ Ավելին, արևմտյան տեխնոլոգիաների առարկայական ներդրմանը և ռազմավարական կարևոր հաղորդակցային նախագծերի (որոնք շրջանցում էին Ռուսաստանը) քաղաքական լոբբինգին զուգընթաց, բացահայտորեն երևակվեց ԱՊՀ մի շարք պետությունների հետևողական արևմտամետ նախընտրությունը։ Ինչպես նշում են որոշ մասնագետներ, արդեն 1998թ. անվտանգության, ինչպես նաև կասպյան նավթի արդյունահանման հարցերի «արևմտականացումը» ավելի շատ հենվում էր ռազմավարական, բայց ոչ տնտեսական նկատառումների վրա [7]։

Ստեղծված իրավիճակում, ընդունելով սեփական ռեսուրսների սահմանափակությունը Մոսկվան առաջ քաշեց ԱՊՀ շրջանակներում «տարբեր արագությունների ինտեգրման» գաղափարը։ Հաշվարկն արված էր այն պետությունների ինտեգրման վրա, որոնք առավել շատ էին ցանկանում և 8

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Վ Ագլյաե

պատրաստ էին նման զարգացման: Հաշվի առնելով այն, որ երկու երկրեերի ռազմավարական շահերը համընկնում են, հարավկովկասյան տարածաշրջանում առավել առաջանցիկ հարաբերություններ հաստատվեցին Հայաստանի հետ: 1997թ. օգոստոսին երկու երկրների նախագահները ստորագրեցին հայ-ռուսական բարեկամության, համագործակցության և փոխօգնության շրջանակային պայմանագիրը: Զգալիորեն ընդլայնվեց և նոր թափ ստացավ նաև երկկողմանի ռազմատեխնիկական համագործակցությունը. 1995թ. ի վեր Հայաստանի տարածքում սկեցին անցկացվել ամենամյա զորավարժություններ, կատարելագործվել ՀՕՊ միավորված համակարգը: Նույն թվականին նախագահական մակարդակով Մոսկվայում ստորագրվեց բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության ռուս-ադրբեջանական պայմանագիրը: Մինչ այդ, 1996թ. ամռանը, Կիսլովոդսկում հարավկովկասյան երկրների և Ռուսաստանի նախագահներն ընդունեցին համատեղ հուշագիր, որը քաղաքական մակարդակում համատարածա-շրջանային անվտանգության հայեցակարգի մշակման փորձ էր: Փաստորեն, հետխորհրդային առաջին տասնամյակի վերջում ակնհայտ դարձավ, որ ՌԴ-ին չհաջողվեց փոխակերպել ԱՊՀ տարածքում կայունության երաշխավորի իր գործառույթային դերը կազմակերպական գերակայության: [8]: Այս առումով իրադարձային էր Վրաստանի և Ադրբեջանի 1999թ. որոշումը չերկարաձգել իրենց մասնակցությունը ԱՊՀ ՀԱՊ-ին:

2. Նոր միտումներ ոուսաստահյահքաղաքականության մեջ

4.Պուտիեի վարչակազմի օյաք

2000թ. նախագահ Վ.Պուտինի վարչակազմի իշխանության գալով' Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցան էական տեղաշարժեր, որոնք ուղղակիորեն առնչվում էին ՌԴ և Հարավային Կովկա-սի հանրապետությունների փոխհարաբերություններին: Արդեն 2000թ. սկզբին հրապարակվեց «ԱՊՀ մասնակից պետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները ներկա փուլում» անվանումը կրող փաստաթուղթը, որտեղ, ինչպես և նախկինում, հաստատվում էր, որ Ռուսաստանի և Համագործակցության երկրների երկարաժամկետ շահերը սերտորեն փոխկապակցված են, իսկ տարածա-շրջանային զարգացման բոլոր չափումներում ռուսաստանյան ներկայության պահպանումը ռազմավարական կարևորություն ունի [9]: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԱՊՀ սահմաններում ինտեգրման տնտեսական և էներգետիկ բաղադրիչին: Ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, գործնականացվել է նեոֆունկցիոնալ մոտեցումը, որի բովանդակությունը կայանում է պետության արտաքին քաղաքական և տնտեսական շահերի համարժեք փոխլրացնող համահարաբերակցության մեջ: 9

9

Վ Ագլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Բ.Ելցինի իշխանության շրջանում գոյություն ունեին որոշակի հակասություններ աշխարհաքաղաքական բնույթի («աշխարհառազմավարական հաշվեկշռի պահպանում բոլոր ճակատներում») և երկարաժամկետ ու արագ տնտեսական աճի հասնելու հրամայականների միջև։ Վ.Պուտինի վարչակազմի օրոք ԱՊՀ երկրների հանդեպ ռուսական ռազմավարության շարժառիթները, մեթոդներն ու արդյունքները փոխակերպվեցին։ Վերանայված արտաքին քաղաքական օրակարգի կենտրոնական բաղադրատարր-լեյթմոտիվը դարձավ ակտիվ տնտեսական էքսպանսիան սահմանակից երկրներ, որը, արևմտյան մասնագետների կարծիքով, ուներ քաղաքական-ռազմավարական ուղղվածություն հասնել ավանդական նպատակների ապահովման ժամանակակից եղանակներով [10]։ Եթե 1990-ական թթ. ջանքեր էին գործադրվում հասնելու որոշակի համահավասարության արտաքին քաղաքականության տնտեսական և գեոռազմավարական ուղղվածությունների համադրույթում, ապա այժմ սոցիալ-տնտեսական նպատակների և աշխարհաքաղաքական շահերի զուգակցումն էականորեն ուժեղացել է։ Արդյունքում պետության արտաքին քաղաքական ուղեգիծն էլ ավելի միասնական ու ամբողջական բնույթ ստացավ։

Ռազմաստրատեգիական ոլորտում ՌԴ-ն հավատարիմ մնաց կարևոր ուղղություններում ռազմավարական հաշվեկշռի պահպանմանը, ինչը հաստատվեց 2000թ. ընդունված Ռազմական դոկտրինում. «Կայունության հաստատման ու պահպանման, նախնական փուլերում արտաքին սպառնալիքների առաջացմանը համարժեք հակազդեցություն ապահովելու նպատակներով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և այլ զորքերի սահմանափակ ստորաբաժանումները կարող են տեղակայվել Ռուսաստանի Դաշնության տարածքի սահմաններից դուրս գտնվող ռազմավարական կարևորության տարածաշրջաններում միավորված կամ ազգային զորախմբերի ու առանձին ռազմակայանների (օբյեկտների) կազմում» [11]։

Սակայն հետխորհրդային տարածքում միջազգային փոխգործակցու-թյան փոփոխվող համատեքստում ըմբռնելով այն փաստը, որ «պատմությունն աշխարհի այս մասում սկսում է արագանալ», որոշակի փոփոխություններ տեղի ունեցան նաև ռազմական պլանավորման ոլորտում1 [12]։ Այս առնչությամբ անհրաժեշտ է նշել, որ Ռուսաստանի ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքական ղեկավարության շրջանում 2000թ. սկսած գերակշռող դարձան նոր մոտեցումներ, որոնք արտացոլվեցին, օրինակ, ՌԴ օտարերկրյա ռազմական ներկայության բարեփոխման մասին որոշման մեջ։ Այսպես, ռազմաքաղաքական անվտանգության ապահովման նախկի- 1

1 Արտահայտությունը պատկանում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի գծով օգնական Դենիել Ֆրիդին:

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Վ Ագլան

նում գերակա ուղղությունների ու ասպեկտների վերանայման վկայություններից մեկն է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի (ԱԱԿՈւ) կազմավորման մասին որոշումը, ինչպես նաև հակաահաբեկչական պայքարում ռազմատեխնիկական համագործակցության տարբեր ձևերի ակտիվացումը։ Ռազմական անվտանգության ապահովման ավանդական մեթոդների ու մեխանիզմների մասնակի վերանայման գլխավոր դրդապատճառը դարձավ ուղղագիծ պատասխան միջոցների փաստացի անհամարժեքությունն անվտանգության ժամանակակից սպառնալիքներին։ Այս համատեքստում դեռևս 1990-ական թթ. ՌԴ Գլխավոր սպայակույտի հավանությանն արժանացած ավանդական որոշումները ռազմավարական ուղղություններում խոշոր ցամաքային ուժերի կուտակման/կենտրոնացման մասին սկսեցին աստիճանաբար ձևափոխվել [13]։ Հիմնական ուշադրությունը բևեռվեց զինված ուժերի շարժունակության կատարելագործմանը, նոր սերնդի սպառազինություններով ԶՈւ ապահովմանը, տարբեր զորատեսակների օպերատիվ համատեղման կատարելագործմանը։ Առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց արագ արձագանքման ուժերի ռազմաօդային բաղադրիչին։ Միաժամանակ, 2003թ. հոկտեմբերի 11-ին ընդունվեց «ՌԴ զինված ուժերի զարգացման հրատապ խնդիրները» անվամբ փաստաթուղթը, որտեղ պարզորոշ հաստատվում էր Ռուսաստանի երկրի սահմաններից դուրս կանխարգելիչ ռազմական գործողությունների պատրաստականության մասին [14, p. 3]։

Տարածաշրջանային մակարդակում օրախնդիր հիմնահարցերի լուծման ՌԴ մոտեցումներում տեղի ունեցած փոփոխությունները Հարավային Կովկասի պարագայում արտահայտվեցին փաստացիորեն նոր ռուսական modus operandi-ում գործնականացման ձևով։ Նախ անվտանգության ապահովման հիմնախնդիրները ձեռք բերեցին էապես ավելի լայն և համապարփակ բնույթ։ Ահաբեկչության դեմ պայքարը վերածվեց ԱՊՀ երկրների հետ միջպետական երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման և ինտենսիֆիկացման գլխավոր հարթության օրակարգում ներառելով նաև ռազմատեխնիկական համագործակցության առանձին բաղադրատարրեր։ Հատկանշական է, որ նկատելիորեն աճեց նաև հատուկ ծառայությունների նախկին և գործող ներկայացուցիչների ազդեցությունը Ռուսաստանի քաղաքականության ձևավորման վրա, ինչը «նպաստեց ՌԴ շահերի առավել կենտրոնացված և նպատակաուղղված պաշտպանությանը»։

Միաժամանակ, գիտակցելով Անդրկովկասում արևմտյան երկրների հետ փոխգործակցության կոշտ առճակատման մոդելի անհեռանկարայնությունը որոշում ընդունվեց անցնել սեփական շահերի պաշտպանման ավե- 11

11

Վ Ագլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

լի ճկուն մեթոդների: Դեռևս 2000թ. ապրիլին, ՌԴ Անվտանգության խորհրդում կասպյան տարածաշրջանի ռազմավարական գերակայությունները քննարկելիս, նախագահ Վ.Պուտինն ընդգծեց համապետական և կորպորա-տիվ շահերի պաշտպանության գործում ռեսուրսների համախմբման սկզբունքային կարևորությունը։ Սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո կասպյան տարածաշրջանում արևմտյան երկրների և, առաջին հերթին, ԱՄՆ ազդեցության անշեղ աճի պայմաններում ռուսաստանյան քաղաքականության մեջ նշմարվեց ակնհայտ նահանջ տարածաշրջանում հաստատված կարգի պահպանմանն ուղղված ստատիկ մոտեցումներից հօգուտ ավելի ակտիվ և նախաձեռնող կեցվածքի։

Նախագահական վարչակազմի կողմից նախանշված նոր երկարաժամկետ գերակայությունների համահունչ' 2002-2003թթ. սկսած Անդրկովկասում և ընդհանուր առմամբ ԱՊՀ տարածքում նկատվում է ռուսաստանյան կապիտալի թռիչքաձև ակտիվացում։ Բնորոշ է, որ Հայաստանում և Վրաստանում խոշոր կապիտալի լայնածավալ ներդրման միտումն ակնհայտ պետական «չափում» ունի։ Ուշադրություն է գրավում տնտեսական և էներգետիկ էքսպանսիայի ռազմավարական ուղղվածությունը. Ռուսաստանը ձեռք է բերում ենթակաոուցվւսծքային և արդյունաբերական կարևոր ռեսուրսատար օբյեկտներ։ Հավանաբար, միջազգային ասպարեզում հարաճուն զարգացող իրավիճակի և համաշխարհային տնտեսական հարաբերություններում տարածաշրջանի ներգրավման տեմպերի արագացման համատեքստում, այս քաղաքականության երկարաժամկետ նպատակը տարածաշրջանի երկրների Ռուսաստանից կախվածության և կառուցվածքային փոխկապվածության ուժեղացումն է և, համապատասխանաբար, այդ հարաբերությունների քաղաքական բաղադրիչի վրա Մոսկվայի ազդեցության հնարավորությունների ընդլայնումը։ Անդրկովկասյան երկրների տնտեսական ոլորտում ՌԴ ակտիվ գործունեության արդյունքն է Հայաստանում և Վրաստանում բավական ծանրակշիռ ակտիվների ձեռքբերումը։ 2002-2004թթ. ընթացքում փաստորեն ռուսաստանյան խոշոր վերազգային ընկերությունների վերահսկողության տակ անցավ Հայաստանի էներգետիկ համակարգը («ЕЭС России» ՌԲԸ-ին է պատկանում Հայաստանի ամբողջ էլեկտրացանցը, բաժնետիրական ընկերությունը վերահսկում է Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը, Հրազդանի ՊՇԷԿ-ի բլոկները [15]։ Ռուսաստանյան «Газпром» ընկերությանն է պատկանում Հայաստանի գազաբաշխիչ ցանցի վերահսկիչ փաթեթը։ Բավական ակտիվ են նաև ռուսաստանյան այլ կորպորացիաներ ու բանկեր։ Այսպես, «Руслу-ը ձեռք է բերել տարածաշրջանում ալյումին արտադրող ամենախոշոր «Арменал» ձեռնարկությունը, «Внешторгбанк.»-ը «Հայխնայբանկի» արգելափակիչ փաթեթը, «Сибирские

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Վ Ագլան

Авиалишт>Л\ Հայաստանի խոշորագույն ավիափոխադրող «Հայկական ավիաուղիները»: Եվրասիայում քիմիական արդյունաբերության ամենախո-շոր ձեռնարկություններից մեկը «Նաիրիտը» ևս ռուսաստանյան ֆինանսա-արդյունաբերական խմբի սեփականությունն է դարձել։

Նույն ռազմավարությունը 2002-ից սկսեց իրականացվել նաև Վրաս-տանի նկատմամբ. այստեղ «Газпром.»-ին և РАО ЕЭС-ին հաջողվեց ձեռք բերել կարևոր էներգետիկական հզորություններ [16]։ Մինչև վրաստանյան իշխանափոխությունը «ЕЭСРоссии» ՌԲԸ-ն ձեռք է բերել թբիլիսյան «Թէլա-սի» էլեկտրաբաշխիչ ընկերության բաժնետոմսերի 75%-ը, «Մկտվարի» ՍՊԸ (ԹբիլՊՇԷԿ-ի 2 բլոկ յուրաքանչյուրը 300 մվտ) բաժնետոմսերի 100, «Տրանսէներժի» ՍՊԸ էներգասպառիչ ընկերության (որը Թուրքիային էլեկտրաէներգիա մատակարարելու քվե ունի) բաժնետոմսերի 50%-ը, մինչև 2004թ. «Խրամեսի» ԲԸ կառավարման իրավունքը (2 հէկ յուրաքանչյուրը 200 մվտ հզորությամբ)։ Բոլոր ընկերությունները հետ էին գնվել ամերիկյան AES-ից դեռևս 2003թ. ամռանը։ Ներկա պահին ռուսաստանյան բաժնետիրական ընկերությունը վերահսկում է Վրաստանում թողարկվող ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ հինգերորդը [17]։

Միևնույն ժամանակ, Մոսկվան ակտիվացրել է ազդեցության «պահուստային», բայցև արդյունավետ վերազգային լծակները. քաղաքական-տնտեսական և մշակութային կապեր տեղային մակարդակում, աշխատանքներ են տարվում Ռուսաստանի մեծաթիվ հարավկովկասյան սփյուռքի ներկայացուցիչների հետ (Համահայկական կոնգրեսի հիմնումը Մոսկվայում, 2003թ.), այդ հանրապետություններ Ռուսաստանից մասնավոր ֆինանսական փոխանցումների մոնիթորինգը և այլն։ Արևմտյան որոշ մասնագետների կարծիքով, այս ոլորտում փոխադարձ կապերը «կարգավորելու» Ռուսաստանի ձգտումը տեղային մակարդակում ռուսական շահերի կառուցվածքային ամրապնդման նպատակ է հետապնդում [14, p. 1]։ Այս համատեքստում պատահական չէր և ՌԴ նախագահի 2005թ. փետրվարի 23-ի հրամանով օտարերկրյա պետությունների հետ միջերկրամասային և մշակութային կապերի առանձին վարչության ստեղծումը նախագահի վարչակազմում։

Հատկանշական է, որ հետխորհրդային պետությունների հետ փոխհարաբերությունների «կարգավորումը» ուղղակիորեն առնչվում է միջպետական հարաբերությունների (երկկողմ և բազմակողմ) ինստիտուցիոնա-լացման նոր միտման հետ, որը պատասխանատվության և ստանձնած պարտավորությունների ավելի հստակ ու որոշակի բաշխում է ենթադրում։

Ելնելով ստեղծված իրավիճակի նեոռեալիստական ըմբռնումից Համագործակցության մի շարք պետությունների հետ համատեղ պաշտպանության և անվտանգության ոլորտի փոխհարաբերություններն ավելի աշ-

13

Վ Ագլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

խուժացվեցին ու մանրամասն կանոնակարգվեցին: Հարավկովկասյան տարածաշրջանում դա, առաջին հերթին, վերաբերում է Հայաստանին, որի հետ երկկողմ հարաբերությունները դեռ 1990-ական թթ. ռազմավարական գործընկերության կարգավիճակի էին բարձրացվել։ Այսպես, դեռ 2000թ. մարտին ստորագրվեց ռուս-հայկական արձանագրությունը, որի համաձայն Ռուսաստանն իրավունք ստացավ 25 տարի ժամկետով պահպանել ռազմական ներկայությունը ՀՀ տարածքում։ 2000թ. սեպտեմբերի 27-ին երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրեցին ռազմական ոլորտում համագործակցության 3 համաձայնագիր. ռազմական գործողությունների համատեղ ծրագրման, ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայությունը կարգավորող կանոնների և միմյանց օդային տարածքը ռազմա-օդային ուժերի կողմից փոխադարձ օգտագործման մասին փաստաթղթերը [18]։ 2002թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներն ստորագրեցին միջպետական համաձայնագիր ռազմական ենթակառուց-վածքի օբյեկտների համատեղ օգտագործման և տեղեկատվության փոխանակման մասին [19]։ Մինչ այդ, 1999թ. մարտին, Ռուսաստանն ու Հայաստանը ստորագրել էին «ՌԴ և ՀՀ հակաօդային պաշտպանության համատեղ գործողությունների կանոնները»։ Ծրագրված միջոցառումների ավարտից հետո Հայաստանի տարածքում տեղակայված ՀՕՊ և օդային հետախուզության միջոցները միավորվեցին հակաօդային պաշտպանության միասնական համակարգի մեջ (կենտրոնը Մոսկվայում)։ 2001թ. ապրիլին երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն աշխուժացավ ԶՈւ միավորված համակազմի ստեղծման մասին որոշմամբ [20]։ Ենթադրվում է, որ շուտով Հայաստանի տարածքում կսկսի գործել ՀԱՊԿ (անդրկովկասյան ուղղություն) արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի զորախումբը, որի կազմում կընդգրկվեն 1500 զինծառայող [21]։

Մյուս կողմից «նախնական տեսքով» ԱՊՀ պահպանումը կորցրել է իր երբեմնի առաջնահերթ քաղաքական նշանակությունը։ Դաշնային ժողո-վին ուղղված իր մայիսյան (2004թ.) ուղերձում Վ.Պուտինն ուղղակի հայտարարեց, որ ՌԴ արտաքին տնտեսական քաղաքականության գերակայություններն են Անկախ Պետությունների Համագործակցության տարածքը և ԱՊՀ ներսում ստեղծվող նոր միությունները [22]։ Մասնագիտացված ինտե-գրացիոն կառույցների կազմավորումը (Եվրասիական տնտեսական ընկերակցություն, ՇՀԿ, «քառյակ» Միասնական տնտեսական տարածք, Համագործակցության կենտրոնաասիական կազմակերպություն) վկայում է, գոնե միջնաժամկետ հեռանկարում, բազմապրոֆիլ հոմոգեն ԱՊՀ զարգացումից հրաժարվելու մասին։

2002թ. հոկտեմբերին «հին» ՀԱՊ հիմքի վրա ստեղծվեց ՀԱՊԿ-ը (ՌԴ,

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Վ Ագլյաե

Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղըզստան). կազմակերպություն, որի պաշտոնական անվանման մեջ ԱՊՀ մասին չի հիշատակվում։ Նոր կազմակերպության Կանոնադրության ամենագլխավոր տարբերակիչ գիծը, ՆԱՏՕ Կանոնադրության 5-րդ հոդվածի համանմանությամբ, այն կետն է, ըստ որի կազմակերպության վեց անդամներից որևէ մեկի դեմ զինված ագրեսիան մեքենայաբար դիտարկվում է իբրև հարձակում մնացած բոլորի վրա։ Ընդ որում միջազգային հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ շրջանակներում ընդունվող որոշումները պարտադիր են բոլոր մասնակիցների համար։ Ի տարբերություն «ագրեսորի դիմակայությունը կազմակերպելու համար բազմակողմանի խորհրդատվությունների անհրաժեշտության» մասին ՀԱՊ նախկին դրույթների, անվտանգության փոխադարձ երաշխիքների ձևավորումն ուղղվեց անվտանգության գործող տարածաշրջանային կառուցվածքի արդյունավետության բարձրացմանը։ Վերջին տարիների ընթացքում ընդունվել են ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման մի շարք փաստաթղթեր որոշումների ընդունման արարողակարգի, զինուժի համատեղ կիրառման, օպերատիվ համատեղման, տեղեկատվության փոխանակման, ռազմատեխնիկական համագործակցության և այլնի վերաբերյալ [23]։

Այս համատեքստում հատկանշական է, որ արտաքին քաղաքական դինամիկ փոխակերպումների ֆոնին հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման գործում ՌԴ հանգուցային դերը, որը նախկինում «բազային» էր համարվում տարածաշրջանային ռազմավարական գերակայությունների ամբողջ համախումբը որոշելիս, ավելի ակնհայտ կիրաոա֊ կան-գործիքային «եղանակ» է ձեռք բերում։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում, փաստորեն, տեղի է ունենում Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերի ավելի լայն շրջանակում անդրկովկասյան հակամարտությունների կարգավորման մեջ ՌԴ բացառիկ դերի ձուլման գործընթաց։ Ռուսաստանի դիրքորոշման մեջ ձայներանգի փոփոխությունը նկատվեց, օրինակ, ղարա-բաղյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ Վ.Պուտինի հաշվեկշռված մոտեցման մեջ. «Հակամարտող կողմերն իրենք պետք է գան երկուստեք ընդունելի փոխզիջման, իսկ Ռուսաստանը պատրաստ է աջակցել նրանց և դառնալ ձեռք բերված համաձայնությունների երաշխավորը»։

3.2005թվական, ռազմավարական փոփոխականների և նոր միտումների հեռանկարը

Թեպետ 2005թ. վերոնշյալ միտումները շարունակում էին մնալ տիրապետող, այնուամենայնիվ, ի հայտ եկան նոր շեշտադրումներ, որոնք ազդում են ինչպես Հարավային Կովկասի հանրապետությունների հետ ՌԴ

15

Վ Ագլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

երկկողմ հարաբերությունների որակի, այնպես էլ հետխորհրդային այս տարածքում միջազգային համագործակցության համատարածաշրջանային պարամետրերի վրա։

Աոաջին, հետխորհրդային տարածքի որպես միասնական աշխար-հաքաղաքական միավորի էոոզիայի միտումն էլ ավելի խորացավ հաստատելով այն թեզը, որ ինտեգրման գործընթացների արդյունավետությունը կորոշվի միջպետական միավորումների գործնականությամբ: 2005թ. հունիսին ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովը կարծիք հայտնեց, թե «հետխորհրդային տարածք» եզրը չի արտացոլում աոկա իրողությունները: Նույն կերպ արտահայտվեց նաև ՀԱՊԿ գործադիր քարտուղար Ն.Բորդյուժան առա-ջարկելով հանել այդ եզրը կազմակերպության բոլոր պաշտոնական փաստաթղթերից [24, p. 71]:

Երկրորդ զգալիորեն ընդարձակվեց Հարավային Կովկասում առաջատար տերությունների փոխգործակցության համատեքստը: ԱՄՆ քաղաքականության ակտիվացումը կենտրոնական Եվրասիայի ներտարածաշր-ջանային գործընթացներում և, մասնավորապես, ամերիկյան ռազմավարության փոխակերպումները ԱՊՀ հարավային տարածաշրջաններում որոշակի փոփոխություններ մտցրին նաև Հարավային Կովկասում ռուս-ամե-րիկյան հարաբերությունների ոլորտում [25]:

Աշխարհառազմավարական գործոնների դերի բարձրացման մասին վկայում են նաև Ռուսաստանի և ԱՊՀ տարածքում կազմակերպված զորավարժությունները [26]: Օրինակ, 2005թ. հոկտեմբերին անցկացված ՌԴ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի (ՌՆՀԶ) հրամանա-տարական-շտաբային զորավարժությունների գլոբալ սցենարի համաձայն ենթադրյալ հակառակորդն ուժեղացնում է քայքայիչ և հետախուզական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմանակից տարածքներում հետխորհրդային պետություններում: Արդյունքում խիստ հրատապ է դառնում ռուսական շարժական համալիրների («Тополь-М») ակտիվացման անհրաժեշտությունը հավանական հակառակորդի ընդհանուր զորամիավորումների առաջխաղացումը կասեցնելու և ոչնչացնելու նպատակով, քանի որ վերջինս «պատրաստվում է ոչ թե ուժ ցուցադրել, այլ կիրառել այն Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ» [27]:

Երրորդ. Մոսկվան, ի դեմ Ս.Լավրովի, փաստորեն ընդունեց հետխորհրդային տարածքում ԱՄՆ օրինական շահերի գոյությունը, մատնանշելով, սակայն, ամերիկյան շահերի կիրառման այն ոլորտները հակաահաբեկչություն և տարածաշրջանի էներգակիրներ, որոնց պարագայում Ռուսաստանը չի խոչընդոտի առանձնահատուկ վերապահումներ առաջ քաշելով [28]: Շատ ավելի լուրջ մտահոգություն արտահայտվեց հետ-

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Վ Ագլան

խորհրդային մի շարք պետություններում (Ուկրաինա, Վրաստան և Ղրղըզստան) տեղի ունեցած գունավոր հեղափոխություններում ԱՄՆ խաղացած դերակատարության վերաբերյալ: Ընդգծվեց, որ առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է ժողովրդավարական գործընթացների զարգացումը նախկին Միության տարածքում։

Ակնհայտ է, որ Արևմուտքի ընդլայնվող ներգրավվածությունը ԱՊՀ սոցիալ-քաղաքական փոխակերպումների գործընթացներում լուրջ մարտահրավեր է պարունակում Ռուսաստանի երկարաժամկետ և մասշտաբային այն ծրագրերին, որոնք վերաբերում են հետխորհրդային երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման սիևքրոնացմանը նախկին մետրոպոլիայում տեղի ունեցող համանման գործընթացների հետ: Դաշնային ժողովին նախագահի հերթական ուղերձում (2005թ. ապրիլ) հնչած նպատակը «Ռուսաստանում և Համագործակցության պետություններում բարենորոգչական գործընթացների տեմպերի և պարամետրերի սինքրոնացման» մասին, գործնական իրականացման առումով կարող է բախվել զգալի դժվարությունների [29]:

Չորրորդ, տարածաշրջանային ասպարեզում մրցակցության խորացման համատեքստում, տեղի ունեցավ Վրաստանի, Հայաստանի և Ադրբե-ջանի հետ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների հիմնախնդրային հանգույցների և զարգացման հավանական հնարավորությունների որոշակի բյուրեղացում: Մասնավորապես, Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերման մասին վերջնական որոշման կայացումը միանգամայն հրատապ դարձրեց Հայաստանի և Ադրբեջանի հետ ՌԴ փոխհարաբերությունների ավելի կոնկրետ «կանոնակարգման» անհրաժեշտությունը: ՀԱՊԿ հունիսյան գագաթաժողովի ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Ս.Իվանովը, մասնավորապես, հայտարարեց, որ Ռուսաստանը ԱՊՀ ձևաչափից դուրս ռազմաքաղաքական կազմակերպության հետագա զարգացման քայլեր է ձեռնարկում, որը կունենա «պատասխանատվության գոտի հարակից շրջաններում» [30]: Արևմտյան վերլուծաբանների կարծիքով, ՀԱՊԿ ինստիտուցիոնալ հիերարխիայի ամրապնդման Ռուսաստանի ընդունած ռազմավարական գիծը նպատակաուղղված է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման ամերիկյան նախաձեռնություններին երկարաժամկետ հակակշիռ-այլընտրանքի ստեղծմանը: Ընդսմին Վ.Պուտինի վարչակազմը, ի տարբերություն ամերիկյան դոկտրինի սկզբունքային դրույթների, բոլորովին էլ տարածաշրջանի երկր-ներում ժողովրդավարական կարգ հաստատելու հավակնոտ նպատակներ չունի [31]: Այնուամենայնիվ, ներկա պահին ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում ինտենսիվացնել ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը Մոսկ-

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

17

Վ Ագլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

վայի առաջարկած ձևաչափում: Հարավային Կովկասում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչ Ռ.Սայմոնսը, ս.թ. հոկտեմբերին այցով գտնվելով Երևանում, ուղղակիորեն հայտարարեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը նախընտրում է ՀԱՊԿ մասնակից երկրների հետ համագործակցությունը զարգացնել անհատական հիմքի վրա, այլ ոչ թե «ՌԴ միջնորդությամբ» [32]։

Եվ վերջապես, հինգերորդ, սկսվել է Անդրկովկասում ռուսական ռազմական ներկայության վերադասավորության գործընթացը կապված Վրաստանից ԱՌԶԽ երկու ռազմակայանների դուրսբերման հայտնի համաձայնությունների հետ։

2005թ. առավել բարդ և լարված բնույթ ունեին ռուս-վրացական հարաբերությունները, ինչն, առաջին հերթին, կապված էր Վրաստանում ռուսական 62-րդ (Ախալքալաք) և 12-րդ (Բաթում) ռազմակայանների հետագա ճակատագրի հետ։ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈւՊ, 1990թ.) ադապտացման Ստամբուլյան համաձայնա-գրի և 1999թ. նոյեմբերի 17-ին նույն հանդիպման շրջանակներում ընդունված ռուս-վրացական հայտարարության համաձայն կողմերը պայմանավորվեցին կրճատել Վրաստանում ՌԴ ռազմական ներկայությունը մինչև լրացուցիչ ժամանակավոր տեղակայման մակարդակ (153 տանկ, 241 զրահամեքենա, 140 հրետանային համակարգ) Բաթումում և Ախալքալա-քում ռազմակայանների ժամանակավոր տեղակայման ՌԴ իրավունքը պահպանելով։ Միևնույն ժամանակ, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կողմերը պետք է հանգեն երկուստեք ընդունելի որոշման Վրաստանում ռուսաստանյան ռազմական ներկայության ժամանակային շրջանակների վերաբերյալ հանրապետության տարածքից ռազմակայանների վերջնական կրճատման և դուրսբերման համատեքստում [33]։ Այդ ժամանակվա-նից ի վեր Վրաստանի տարածքում ԱՌԶԽ գործառնության հարցը լուրջ փորձաքար է դարձել Ռուսաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններում։ Հարցի շուրջ գոյություն ունեցող տարաձայնությունները հակիրճ ձևով ներկայացրեց Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Դ.Թևաձեն. «Ցավոք, առկա է Ստամբուլյան հայտարարության մի արտահայտության փոքրիկ թյուրըմբռնում։ Որոշակի ժամկետում գործունեություն ասելով մենք հասկանում ենք ռազմակայանների փակում, իսկ ռուս գործընկերները շարունակական շահագործում» [34]։

2003թ. նոյեմբերին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխու-թյունից և, փաստորեն, երկրի արտաքին քաղաքական ուղեգծի դեպի Արևմուտք ամբողջական փոփոխությունից հետո Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի հետագա գործունեության հետ կապված հիմնախնդիրն էլ ավելի մեծ սրություն ստացավ։ Հայտարարելով հանրապետությունում ռու-

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Վ Ագլյաե

սաստաեյաե զորքերի գտնվելու «աեաքրոեիկ» լինելու մասին վրացական նոր ղեկավարությունը, փաստորեն, ՌԴ ռազմակայանների դուրսբերման հարցը կապեց երկկողմ հարաբերությունների հիմեախեդիրեերի ամբողջ համախմբի լուծման հետ ներառելով ռուս-վրացակաե շրջաեակայիե նոր պայմանագրի ստորագրման հեռանկարը1: Ընդ որում կասկածի տակ դրվեց վրաց-աբխազակաե և հարավօսակաե հակամարտությունների կարգավորման և այդ գոտիեերում խաղաղապահ գործունեության ՌԴ առաջատարի դերակատարման հարցը: Ռուսաստանի հակազդեցությունը պակաս կոշտ չէր. դեռևս 2003թ. հոկտեմբերին Մոսկվաե սպառեաց Վրաստաեիե կաեխ-արգելիչ ռազմական գործողություն իրականացնել Պաեկիսի կիրճում, որտեղից ռուսական տարածք էին ներթափանցում գրոհայինների խմբեր: Ավելի ուշ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց, որ ռազմակայանները կարող եե դուրս բերվել ոչ շուտ, քան 11-13 տարի հետո' դրանց գործունեության դադարեցման կարգի և ժամկետների մասին համապատասխան համաձայնության հասնելուց հետո: Դրա հետ մեկտեղ' ռուսաստաեյաե զանազան պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներ հայտնեցին երկու ռազմակայաններին պատկանող տեխնիկայի, սպառազինության, անձնակազմի և գույքի վերատեղակայմաե համար անհրաժեշտ նյութական ծախսերը. $200-300 մլե: Սակայն այդ ընթացքում տեղի ունեցած համատեղ աշխատանքային խմբերի հանդիպումները որևէ կոնկրետ արդյունք չտվեցին: Թբիլիսիի դիրքորոշումը մնաց անփոփոխ. ոչ ավելի, քան 3 տարի Վրաս-տաեի տարածքում ռազմակայանների լուծարման համար: 2005թ. հունվարի 25-իե կնքված ռուս-վրացակաե համաձայնագիրը Ռուսաստանին Վրաստա-եի պարտքի կառուցվածքային վերափոխման մասին նույնպես չկոտրեց Վրաստաեի անդրդվելիությունը [24, p. 29]: Նույն թվականի մարտին Վրաս-տաեի խորհրդարանն ընդունեց հատուկ որոշում, որով ռուսական ռազմակայանների հետագա ներկայությունը հայտարարվում էր անօրինական:

Շուտով, սակայն, ի հայտ եկան հիմեախեդրի «կոեսեեսուսայիե» լուծման առաջին նախանշանները: Մարտի սկզբիե գեեերալ-գեդապետ Ա.Մա-զուրկևիչը հայտարարեց ՌԴ ՊՆ դիրքորոշումն այն մասին, որ «առնվազն 3-4 տարի է հարկավոր» ռազմակայանների լիակատար վերատեղակայմաե համար: Մինչ այդ, 2005թ. հունվարի 28-իե, ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար, գեեերալ-գեդապետ Ա.Բելոուսովը հայտարարել էր, որ Վրաստաեից դուրս բերված ռազմակայանների հիմքի վրա կկազմավորվեն լեռնահրաձգային բրիգադներ Դաղստաեում և Կարաչաևո-Չերքեզիայում: Այս հայտարարություններից հետո «փոխզիջումայիե» համաձայնությունն անսպասելիորեն արագ ձեռք բերվեց: Արդեն 2005թ. մայիսի 30-իե Մոսկ- 1

1 1994թ. պայմանագիրն այդպես էլ կողմերը չվավերագրին:

19

Վ Ագլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

վայում ընդունվեց ռուս-վրացական համատեղ հռչակագիրը 2007թ. Ախալ-քալաքի ռազմակայանի ամբողջական դուրսբերման (ռազմատեխնիկայով և անձնակազմով հանդերձ), իսկ արդեն մեկ տարի անց Բաթումի ռազմակայանի դուրսբերման մասին [35]։ Ընդ որում արդեն հունիսի 1-ից սկսվեց Ախալքալաքի 62-րդ ռազմակայանի տեխնիկայի և գույքի դուրսբերումը։

ՌԴ ՊՆ ծրագրերի համաձայն Հայաստանի հետ արդեն ձեռք բերված պայմանավորվածության համապատասխան, ռազմատեխնիկայի մի մասը հանգրվանեց Գյումրիի 102-րդ ՌԴ ռազմակայանում [36]։ Իսկ հիմնական մասը տեղափոխվում է Հյուսիսային Կովկաս, որտեղ առաջիկա 3-5 տարիների ընթացքում կկազմավորվեն մոտոհրաձգային բրիգադներ Վրաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում։ Բոտլիխ (Դաղստանի Հանրապետություն) և Զելենչուգսկայա (Կարաչաևո-Չերքեզիա) բնակավայրերում երկու առանձին մոտոհրաձգային (լեռնային) բրիգադների կազմավորման մասին համապատասխան որոշումը նախագահ Վ.Պուտինը ստորագրել էր դեռևս 2004թ. սեպտեմբերի 11-ին։ ՀԶՇ նոր ռազմակայանները, Ս.Իվանովի խոսքերով, որակապես կտարբերվեն Բաթումից և Ախալքալաքից դուրս բերվողներից։ Լեռնային բրիգադների հիմնական խնդիրն է լինելու սահմանակից շրջաններից «ապօրինի կազմավորումների ահաբեկչական գործունեության» կասեցումը [37]։ Ուշադրություն է գրավում ֆինանսավորման չափազանց մեծ գումարը, որը հատկացվում է լեռնահրաձգային զորամասերի հատուկ ռազմատեխնիկայի և ռազմական նշանակության այլ միջոցների ձեռքբերման համար. յուրաքանչյուր զինծառայողի հատուկ միջոցներով ապահովելը բյուջեի վրա մոտ 150 հազ. ռուբլի կնստի։ Լեռնային բրիգադներին, ընդհանուր առմամբ, նախատեսվում է հատկացնել 12,8 մլրդ ռուբլի [38]։

Այստեղ հարկ է նշել տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության ավելի լայն համատեքստի մասին։ Հասկանալով, որ արդի պայմաններում ռազմական հզորության էքստենսիվ աճը ազգային շահերի պաշտպանության պակաս համարժեք և արդյունավետ միջոց է դառնում, Մոսկվայում, ըստ երևույթին, հանգեցին այն եզրակացությանը, որ անհրաժեշտ է «առաջ անցնելով ժամանակից» կենտրոնացնել ռեսուրսներն այնտեղ, որտեղ ռազմավարական «ամրապնդման» հաջողության հավանականությունն առավել մեծ է։ Այս համատեքստում է անհրաժեշտ դիտարկել նաև Վ.Պուտինի վերջերս կայացրած որոշումը $2.3 մլն հատկացնել ՌԴ արտաքին սահմանները Մոնղոլիայից մինչև Սև ծով ամրացնելու մասին, Հյուսիսային Կովկասում նոր ռազմական կազմավորումներ ստեղծելու որոշումը, Ղազախստանի հետ ռազմավարական գործընկերությունը խորացնելու միտումը, ինչպես նաև մի քանի տարի առաջ հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ ՀԶՇ-ում տեղադրված են մարտավարական

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Վ Ագլյաե

միջուկային հրթիռներ [39]:

2005թ. նկատելիորեն սրվեցին ՌԴ և Վրաստանի քաղաքական հարաբերությունները նաև կապված Վրաստանի երկու նախկին ինքնավարություններում Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ գործունեության հետ: Կրկին, ինչպես և ԱՌԶԽ ռազմակայանների լուծարման հարցում, ուղղակիորեն կամ միջնորդավորված ձևով տվյալ խնդրում առկա են ԱՄՆ շահերը, որի առարկայական ներթափանցումը տարածաշրջանային գործընթացներում վերջին ժամանակներս էականորեն ընդլայնվել է։ 2005թ. մարտի սկզբին, մինչև Թբիլիսիում պաշտոնապես կբարձրացվեր Աբխազիայում և Հարավային Օսիայում անցկացվող խաղաղապահ գործողությունների ձևաչափի փոփոխության մասին հարցը, Եվրոպայում ՆԱՏՕ միավորված ռազմական ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Ջեյմս Ջոնսը հայտարարեց, որ «ի հավելումն մեր ավանդական հաղորդակցային ուղիների և ելակետերի պահպանման, մենք նոր ելքեր, ցատկահարթակներ և տարանցիկ ճանապարհներ ենք որոնում դեպի Սև ծով, Կովկաս, Մերձավոր Արևելք և Աֆրիկա ամերիկյան ազգային շահերի առաջմղման համար»։ Ավելին, գեներալ Ջոնսը չզլացավ հաղորդել նաև ամերիկյան զորքերի խնդիրների հնարավոր նոր շրջանակի մասին. «Ռազմական գործողությունների թատերաբեմի համար նախատեսված հատուկ նշանակության ուժերի օդային, ցամաքային և ծովային տեղաբաշխումը Ալպերից հարավ կուժեղացնի նրանց փոխգործակցությունը, պատրաստականությունը և ճգնաժամերին հակազդելու ունակությունը Կովկասում ու Աֆրիկայում [40]։

Վերոնշյալի համատեքստում զարմանալի չէ, որ ռազմակայանների դուրսբերման հիմնախնդրի լուծմանը զուգահեռ Թբիլիսին օրենսդրական հիմքի վրա սկսեց ակտիվորեն արագացնել ռուսաստանյան խաղաղարարներին ամերիկյան կամ ՆԱՏՕ խաղաղարարներով փոխարինելու հարցը։ Մոսկվային մեղադրելով «անջատողական վարչակարգերին զինելու» մեջ 2005թ. սեպտեմբերին Վրաստանի ղեկավարությունն ուղղակի հայտարարեց հակամարտությունների կարգավորման գործում Ռուսաստանին բացառելու մտադրության մասին, «ավանդույթի համաձայն» նշելով, սակայն, որ առանց Ռուսաստանի մասնակցության նման հարցերը դժվար թե հաջողվի լուծել [41]։ Նույն թվականի սեպտեմբերին Վրաստանում ԱՄՆ նոր դեսպան Ջ.Տաֆտը (որի դիվանագիտական խնդիրների թվում է նաև «Աբխազիայի և Հարավային Օսիայի աշխարհաքաղաքական վաղեմի երկընտրանքի լուծման» գործում Վրաստանին աջակցելը) Վրաստանին և Ռուսաստանին առաջարկեց հաստատել հարաբերությունների նոր համակարգ հիմնված տնտեսական նպատակահարմարության և փոխադարձ

21

Վ Ագլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

անվտանգության վրա: Միաժամանակ, Ջ.Տաֆտը նշեց, որ թեպետ միակ ընդունելի տարբերակը հակամարտությունների խաղաղ կարգավորումն է, բայց «status զսօ»ն չի կարող պահպանվել ընդմիշտ» անուղղակիորեն արտահայտելով խաղաղապահ գործընթացին մասնակցելու ԱՄՆ համաձայնությունը։ Հատկանշական է նաև ամերիկյան դեսպանի Մոսկվային հասցեագրած «առաջարկը» փոփոխել հակամարտությունների կարգավորման բանակցային ձևաչափը, քանի որ Վաշինգտոնը պատրաստ է «Ռուսաստանին աջակցել այն բազում հիմնախնդիրները լուծելու հարցում, որոնց նա բախվում է ամբողջ կովկասյան տարածաշրջանում» [42]։ Հենց այդ նույն ժամանակ, սակայն, ԱՄՆ-ը խափանեց վրացական գազատար մայրուղու գնումը, որի համար «Газпрому պատրաստ էր վճարել $150 մլն։ ԱՄՆ պետքարտուղար Ք.Ռայսը կտրականապես հայտարարեց «Газпром.»-ի» խողովակաշարը գնելու անթույլատրելիության մասին, քանի որ դա կանրադառնա տարածաշրջանային էներգետիկական նախագծերի արդյունավետության վրա (2005թ. սեպտեմբերին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ը Վրաստանին տրամադրեց $295 մլն, որից 44 մլն-ն նախատեսվում է հանրապետության գլխավոր գազատարի վերականգնման համար) [43]։

ԱՄՆ-ը աջակցություն ցուցաբերեց նաև հարավօսական հակամարտության կարգավորման դիվանագիտական գործողությունների ծրագրին, որ 2005թ. հոկտեմբերի 27-ին Վիեննայում, ԵԱՀԿ հանդիպման ժամանակ ներկայացրել էր Վրաստանի վարչապետ Զ.Նոգաիդելին։ Հոկտեմբերի սկզբին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Վրաստանի հակամարտությունների գոտիներում իրավիճակի և խաղաղապահ գործողությունների մասին» որոշումը: Վրաստանի խորհրդարանի նախագահ Ն.Բուրջանաձեի խոսքերով «Եթե 2006թ. հուլիսի 1-ի դրությամբ խաղաղապահ գործընթացն Աբխազիայում դրականորեն չգնահատվի, ապա արդեն հուլիսի 15-ից Վրաստանի խորհրդարանը կպահանջի դադարեցնել ՌԴ խաղաղապահ գործունեությունը' չեղյալ հայտարարել վաղօրոք կնքված բոլոր համաձայ-նագրերը և լուծարել առկա կառույցները» [44]։

Վրաստանի նմանօրինակ կտրուկ ելույթին Ռուսաստանի հակապա-տասխանը հնչեցրեց Ս.Իվանովը. «Խաղաղարարներն Աբխազիայում և Հարավային Օսիայում են գտնվում համապատասխան մանդատի շրջանակներում, որը տվել են երկու կողմերը համապատասխանաբար Աբխա-զիան և Վրաստանը, ինչպես նաև Հարավային Օսիան և Վրաստանը։ Որպեսզի խաղաղարարներն այնտեղ չլինեն, նվազագույնն անհրաժեշտ է, համապատասխանաբար, երկու կողմերի համաձայնությունը»։ Ինչ վերաբերում է Հարավային Օսիայում խաղաղապահ գործողություններին ԱՄՆ

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Վ Ագլան

զինվորական համակազմին ներգրավելու Վրաստանի մտադրությանը, ապա ԽՎՀ (Խառը վերահսկիչ հանձնաժողով) Ռուսաստանի ներկայացուցիչն առաջարկեց հանձնաժողովի հաջորդ հանդիպման ժամանակ դրանք հաշվի առնել «Այլք» բաժնում։ ՌԴ ԱԳՆ արձագանքն այդ որոշմանը ավելի կոշտ էր։ Հոկտեմբերի 12-ի հայտարարության մեջ որոշման ընդունումը բնութագրվեց որպես «սադրիչ քայլ», ինչի հետ կապված «ռուսական կողմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ապահովի առկա միջազգային պայմանավորվածությունների կատարումը, թույլ չտա իրավիճակի ապակայունացում տարածաշրջանում, պաշտպանի այնտեղ բնակվող Ռուսաստանի քաղաքացիների իրավունքներն ու շահերը1 (Աբխազիայի բնակչության 90%-ից ավելին ընդունել է ՌԴ հպատակություն - Վ Ա.):

Այնուամենայնիվ, վրաց-աբխազական հակամարտության կարգավորման համատեքստում հարկ է ուշադրություն դարձնել այն բանին, որ ՌԴ-ն վերջերս ակտիվացել է տարածաշրջանային հեռահաղորդակցային նախագծերում և նախաձեռնություններում, որոնք որոշակի չափով «միահյուսված» են ռուսաստանյան կապիտալի էներգետիկ էքսպանսիային։ Տարածաշրջանում Ռուսաստանի ռազմակայանների սկսված փոխդասավորության և Վրաստանից Հայաստան դրանց ռազմատեխնիկայի ու գույքի տեղափոխման հետ կապված հրատապ է դարձել ՀՀ-ի հետ հուսալի հաղորդակցությունների ապահովման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, խոսքը երկաթգծի դեռևս անգործության մատնված աբխազական հատվածի բացման նախագծի մասին է, որը Վրաստանի տարածքով Ռուսաստանը կապում է Հայաստանի տարածաշրջանում Ռուսաստանի գլխավոր դաշնակցի հետ։ Արդեն ստեղծվել է բազմակողմ աշխատանքային խումբ, որը պետք է պատրաստի երկաթգծի վերանորոգման աշխատանքների իրականացման նախագիծը. ըստ նախնական հաշվարկների կպահանջվի մոտ $100 մլն։ Քննարկման փուլում է Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի մասնակցությամբ կոնսորցիումի ստեղծման հարցը. որոշվում են նախագծի արժեքը և դրանում երեք պետությունների մասնաբաժինները։ 2005թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Սարգսյանը հաղորդեց, որ վրացական կողմը համաձայնել է Տրանսկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկմանը։

2005թ. հայ-ռուսական հարաբերություններն ընդհանուր առմամբ բնութագրվել են դրական առաջընթացով, պահպանվել է ռազմավարական գործընկերության հիմնական բաղադրիչների հաջորդականությունը. խորացել է երկկողմ համագործակցությունը տարածաշրջանային հարցերի 1

1 Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը «կապված վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտության գոտիներում իրավիճակի մասին Վրաստանի խորհրդարանի որոշման հետ», 2090-12-10-2005։

23

Վ Ագլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

շուրջ, ընդլայնվել են ռազմատեխնիկական կապերը, ձևավորվել և ամրապնդվել են դաշնակցային փոխհարաբերությունները ՀԱՊԿ շրջանակներում, ակտիվացել է փոխգործակցությունն էներգետիկ հատվածում։

Ի տարբերություն Վրաստանի, ռուսաստանյան էներգակապիտալի բուռն հոսքը Հայաստան շարունակվում է։ 2005թ. հունիսին «ЕЭС России» ՌԲԸ դուստր ընկերությունը $73 մլն-ով Midland Resources Holding-ից ձեռք բերեց «Հայաստանի էլցանցերի» կառավարման և շահույթի ստացման իրավունքը։ Սեպտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ընկերության արդեն ֆորմալ անցմանը Interenergo B.V. ընկերության հավատարմագրային կառավարման ներքո (պայմանագիրը կնքվել է 99 տարով)' «Интер РАО «ЕЭС>>֊ի դուստր կառույցին։ Ձեռք բերելով էլեկտրաբաշխիչ ցանցերը ռուսաստանյան ընկերությունը, փաստորեն, դարձավ Հայաստանում էլեկտրաէներգիայի գլխավոր արտադրողն (ընդհանուր թողարկման 80%-ը. Սևան-Հրազդանի ՀԷԿ, Հրազդանի ՋԷԿ, Հայկական ԱԷԿ) ու բաշխողը [45]։ Ընդ որում ՌԲԸ ռազմավարությունն ուղղված է էներգաակ-տիվների ընդլայնմանը սահմանակից շրջաններում. նախատեսվում է էներգետիկ կապերի ընդլայնում հարևան Իրանի և Թուրքիայի հետ։ Այս նպատակով նախապատրաստվում և ընդարձակվում է անհրաժեշտ ենթակա-ռուցվածքը, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի էլեկտրահամակարգե-րի սինքրոնացման աշխատանքներ են իրականացվում [46]։

Ռուսաստանի մյուս էներգահսկան «Газпром.»ը», նույնպես շարունակում է ակտիվ աշխատանքը հանրապետության էներգահատվածում։ Հայտնի է, որ 2007թ. հունվարի 1-ին նախատեսվող Իրան-Հայաստան գազատարի գործարկումը կարող է իրական մրցակից դառնալ մեկ այլ դեպի եվրոպական շուկա կողմնորոշված նախագծի «Газпром»-^» «Голубой поток-ին, որով ռուսական գազը մատակարարվում է Թուրքիային և այնուհետև Եվրոպային։ Հենց այս հեռանկարն էլ նկատի ունենալով 2005թ. փետրվարին «Газпром»-^» վարչության փոխնախագահ Ա.Ռյազանովը հայտարարեց. «Եթե մենք չմասնակցենք Իրան-Հայաստան գազատարի անցկացմանը, ոչ ոք չգիտի, թե ուր կգնա այդ գազը» [47]։ Հայաստանի ղեկավարությունն, իր հերթին, երկրի գլխավոր գազամատակարարի շահերն ինչ-որ կերպ «հաշվեկշռելու» նպատակով, դեռևս անցյալ տարվա դեկտեմբերի վերջին «Газпром»-ին» առաջարկեց կառուցել և նորոգել հայ-իրանական գազատարի Քաջարան-Արարատ հատվածը ($90 մլն արժողության)։ Իսկ քանի որ իրանա-հայկական համաձայնագրով պայմանավորվածություն կա, որ Իրանից արտահանվող գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար Հայաստանն իրանական կողմին պետք է մատակարարի 3 կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ապա որպես «փոխհատուցում» «Газпром>»ը և «Интер

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Վ Ագլան

РАО «ЕЭС» ՓԲԸ-ն ստացան Հայաստանի ամենախոշոր ջերմաէլեկտրա-կայանի ՀրազդանՋԷԿ-ի (որն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի սպառման 20%-ը) 5-րդ բլոկը [48]։

Տարածաշրջանային անվտանգության և ռազմական փոխգործակցու-թյան ոլորտում ռուս-հայկական համագործակցությունը 2005թ. նկատելիորեն ընդլայնվել է։ Նախ երկկողմանի մակարդակով կարգավորվել է ՌԴ Գյումրիի 102-րդ ռազմակայանում ռազմական օբյեկտների, տեխնիկայի և անձնակազմի վերատեղակայման հետ կապված հարցերը, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող սպառազինության չափաբաժինների խնդիրը' սահմանված «առաստաղներին» համապատասխան։ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի վերջին տեղեկատվության համաձայն ՀՀ-ում տեղաբաշխված ռուսաստանյան սպառազինությունները ունեն հետևյալ թվային ցուցանիշները. 74 տանկ, 238 զրահամեքենա, 84 հրետանային համակարգ և 18 МиГ-29 կործանիչ, զինվորական անձնակազմը 3500 մարդ [49]։ Երկրորդ ՀԱՊԿ զորքերի օպերատիվ համատեղման կատարելագործման և պաշտպանական ոլորտում փոխհարաբերությունների ֆորմալացման ծիրում խորացել է Հայաստանի կապը ՀԱՊ կազմակերպության անվտանգության կոլեկտիվ համակարգի հետ։ ՀՀ ԶՈւ-ն ակտիվորեն մասնակցեց ՀԱՊԿ մի շարք զորավարժությունների, իսկ 2005թ. սեպտեմբերի 10-13-ը, հայ-թուրքական սահմանից ոչ հեռու, տեղի ունեցան հայ-ռուսական հերթական մարտավարական զորավարժությունները։ Կողմերից յուրաքանչյուրը զորավարժություններին մասնակցելու համար առանձնացրել էր մեկական մոտոհրաձգային գունդ, հրետանային և տանկային վաշտեր։ Զինծառայողների ընդհանուր թիվը 1300 էր [50]։ Օգոստոսի վերջին, «Մարտական գործակցություն - 2005» զորավարժությունների եզրափակիչ փուլում, փորձարկվեց ՀՕՊ տարածաշրջանային զորախմբի մոդելը ԱՊՀ ՀՕՊ Միավորված համակարգի (ՄՀ) շրջանակներում։ Զորավարժություններից մեկ տարի առաջ, 2004թ., Կազմակերպության պետությունների ղեկավարները, «Մինչև 2010թ. ՀԱՊԿ կոալիցիոն ռազմական շինարարության հիմնական ուղղությունների և հետագա հեռանկարների» փաստաթղթի դրույթներին համապատասխան, որոշում ընդունեցին ՀԱՊԿ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու մասին։ Հայաստանի տարածքն ընդգրկվել է ՀՕՊ կովկասյան տարածաշրջանային խմբավորման պատասխանատվության գոտում, որի կենտրոնը Դոնի Ռոստովում է [51]։

Եվ վերջապես, երրորդ որպես ՀԱՊԿ մասնակից երկիր Հայաստանն օգտագործում է ռուսաստանյան ռազմատեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման իր իրավունքը զեղչված, ներռուսաստանյան գներով։ Հաշվի առնելով ԱՊՀ բանակների վերազինման աճող անհրաժեշտությունը (ռու-

25

Վ Ագլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

սաստանյան փորձագետների հաշվարկներով միջնաժամկետ հեռանկարում վերազինման համար կպահանջվի մոտ $150 մլրդ) համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում կարող է կարևոր խթան հանդիսանալ ռազմավարական գործընկերության խորացման համար [52]։

Չնայած 2005թ. Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական հարաբերություններն աչքի ընկան դրական զարգացմամբ, այնուամենայնիվ, կովկասյան ողջ տարածաշրջանում ներկայումս տեղի ունեցող փոխակերպման գործընթացների ազդեցությունը որոշակիորեն անդրադառնում է նաև երկկողմ հարաբերությունների իրական բովանդակության վրա։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցության ուժեղացման «ածանցյալը» դարձավ այն, որ տարածաշրջանի բոլոր պետությունների, ներառյալ ՌԴ-ն, փոխհարաբերություններում առկա հիմնախնդրային հանգույցները, փաստորեն, բյուրեղացան' ինչ-որ չափով որոշակիացնելով քաղաքական փոխհարաբերությունների զարգացման միտումները։ Կարելի է պնդել, որ Հարավային Կովկասը իր ռազմավարական շահերի գործադրման ոլորտ հռչակած ԱՄՆ-ի (մասամբ նաև Եվրամիության) ներգրավվածության ակտիվացումը քաղաքական-հումանիտար և տնտեսական բնագավառներում զգալիորեն խթանում է տարածաշրջանի երկրների հետ ՌԴ հարաբերությունների «հստակեցման» գործընթացը։ Նման տրամաբանությունը ընդհանուր առմամբ համապատասխանում է անգլո-սաքսոնյան ոչ նոր հետ-խորհրդային տարածքում ռուսաստանյան ազդեցության սահմանաչափերի որոշման ստրատեգեմին։

Այս հեռանկարի տեսանկյունից կոմպլեմենտար քաղաքականության քաղաքական-հռետորական կանխադրումներից դեպի արևմտյան հանրության հետ Հայաստանի միջազգային կապերի առավել գործնական դիվերսի-ֆիկացման ակնհայտ միտում է նկատվում։ «Համագործակցության անհատական ծրագրի» շրջանակներում' 2005թ. նկատելիորեն ակտիվացավ Հա-յաստան-ՆԱՏՕ համագործակցությունը: Հավանաբար ըմբռնելով տարածաշրջանում հնարավոր «անշրջելի» գործընթացների պարագայում անպատրաստ լինելու վտանգավորությունը Հայաստանի ղեկավարությունն ամեն կերպ ընդգծում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնման պրագմա-տիկությունը։ Այսպես, Բրյուսել (ՆԱՏՕ կենտրոնատեղի) կատարած իր հոկտեմբերյան այցի ժամանակ Հայաստանի նախագահ Ռ.Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանն ստանձնում է ճիշտ այնքան պարտավորություններ, որքան կարող է իրականացնել։ Ընդ որում ընդգծվեց, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները վտանգ չեն ներկայացնում ՀՀ դաշնակիցների համար, իսկ «Ռուսաստանի հետ հոգևոր մերձավորության կորուստը չափազանց չմտածված կլիներ» [53]։ 2005թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախա-

26

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Վ Ագլան

րար Ս.Սարգսյանը հակիրճ ներկայացրեց երկրի արտաքին և պաշտպանական քաղաքականության էությունն ու գլխավոր ուղղությունները. «Հայաստանի անվտանգության ապահովման երաշխիք են հանդիսանում ինչպես հայ-ռուսական ռազմական դաշինքը' երկկողմանի և ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ համագործակցության զարգացումը ՆԱՏՕ կառույցների և ԱՄՆ-ի հետ։ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջոցով Հայաստանն իրականացնում է պաշտպանական ոլորտի բարեփոխումներ Ծրագրման և վերանայման գործընթացի ու Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում։ ՀԱՊԿ շրջանակներում բարեփոխումների ռազմավարությունն ուղղված է անվտանգության սպառնալիքների վերացման միասնական և արդյունավետ համակարգերի ստեղծմանը» [54]։

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում 2005թ. գերիշխում էր հարաբերական ստատիկ վիճակը։ Դեռևս 1990-ական թթ. սկզբին նախընտրելով զարգացման թուրքական մոդելն ու պաշտոնապես իր արտաքին քաղաքականության սկզբունք հռչակելով «երկու երկիր - մեկ ազգ» մոտեցումը Բաքվի իշխանություններն սկսեցին ակտիվորեն «հեռանալ» Ռուսաստանից։ 1990-ական թթ. ՌԴ և Ադրբեջանի հարաբերություններն ակներևաբար հակասական բնույթ էին կրում, ինչը կապված էր «ռուսական շահերն Ադրբեջանում ԱՄՆ, արևմտյան այլ երկրների և Թուրքիայի նավթային ու աշխարհառազմավարական շահերով փոխարինելու» Ադրբեջանի քաղաքականության հետ։ Իսկ 1999թ. հրաժարվելով շարունակել ԱՊՀ ՀԱՊին առանց այն էլ ձևական մասնակցությունը Ադրբեջանը հաստատեց «անվտանգության արևմտյան երաշխիքների վրա հիմնված ազգային անվտանգության համակարգ ձևավորելու» իր մտադրությունը [55]։

Վ.Պուտինի վարչակազմի իշխանության գալով երկու երկրների հարաբերությունների տոնայնությունը փոխվեց։ Ընդունված պրագմատիկ մոտեցումների համատեքստում Մոսկվան որոշեց Ադրբեջանի հետ հարաբերությունները փոխադրել ավելի առարկայական «աշխատանքային փոխ-գործակցության» հարթություն այն ոլորտներում, որտեղ երկուստեք որոշակի հետաքրքրություններն ակնհայտ են։ Մասնավորապես, 2001-2002թթ. ստորագրվեցին համապատասխան համաձայնագրեր Կասպից ծովի ռու-սաստանյան և ադրբեջանական հատվածների սահմանազատման մասին միջին գծի սկզբունքով։ Ինչ վերաբերում է վիճելի հանքավայրերին, ապա որոշում ընդունվեց դրանք հավասարապես արդյունահանելու և օգտագործելու մասին։ Ռուսաստանն, իր հերթին, դադարեցրեց պաշտոնապես կամ քողարկված հակազդել անգլո-ամերիկյան կոնգլոմերատի կողմից հովանավորվող Բաքու-Ջեյհան նավթամուղի շինարարությանը։

Չեչենական երկրորդ կամպանիայի սկսվելու հետ կապված ակտիվա-

27

Վ Ագլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ցավ նաև փոխգործակցությունը հակաահաբեկչության ոլորտում: Ռուսաստանի իշխանությունները, Վրաստանի կողքին, քանիցս հիշատակել են Ադրբեջանի մասին, որի տարածքից Հյուսիսային Կովկաս էին անցնում գրոհայինների ավազակախմբերը։ Մի շարք հանդիպումներից հետո Բաքվում, այնուամենայնիվ, համաձայնեցին փակել չեչենական տեղեկատվական կենտրոնները և «Իչկերիայի այլ ներկայացուցչությունները»։ 2001թ. երկուստեք կարգավորվեց նաև Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի կարգավիճակի հարցը, որն ստացավ ՌԴ ռազմակայանի կարգավիճակ (2002թ. սկզբին վերանվանվեց «Դարյալ» տեղեկատվական-վերլուծական կենտրոն)։

Ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, ռուսաստանյան էներ-գակապիտալի ներկայությունը Ադրբեջանում այնքան էլ մեծ չէ, չնայած այդ հանրապետությունը որոշ հետաքրքրություն ներկայացնում է «ЕЭС России» ՌԲԸ հետագա էներգետիկ էքսպանսիայի ծրագրերում։ ՌԲԸ վարչության նախագահ Ա.Չուբայսի այցերի արդյունքում Բաքվում քննարկվեցին դեպի Իրան էլեկտրաէներգիայի տարանցման ծրագրեր։

Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը ՎՈւԱՄ անդամ է և ամերիկյան ծրագրերի ակտիվ մասնակից: Այս հանրապետությունն իր աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ էական կարևորություն ունի ԱՄՆ և ՆԱՏՕ ռազմական և հակաահաբեկչական ծրագրերում, ինչը, ինչպես հայտնի է, որոշակիորեն հակասում է ռուսաստանյան շահերին։ Այսպես, 2005թ. հոկտեմբերին ԱՄՆ-ը Ադրբեջանի տարածքում տեղակայեց TRML-3D տիպի երկու շարժական ռադիոլոկացիոն կայաններ (РЛС) գործողության 200-300կմ շառավղով (դեռ 2004թ. հունվարին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն)։ Դրանցից մեկը տեղադրված է Աստարայում, Իրանի հետ սահմանին, երկրորդը Խիզայի շրջանում, Կովկասյան լեռնաշղթայի հարավային լանջին, որը հնարավորություն ունի հսկելու իրավիճակը ռուսաստանյան Հյուսիսային Կովկասում [56]։

2005թ. կովկասյան տարածաշրջանում ՌԴ քաղաքականության համադրույթում տեղի ունեցած փոխակերպումները շատ առումներով արտացոլում են տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական մրցակցության համատեքստը։ Բայց անվիճելի է այն փաստը, որ Մոսկվան շարունակում է դիտարկել ԱՊՀ հարավային հանրապետությունները իբրև իր կենսական շահերի կիրառման կարևորագույն աշխարհաքաղաքական գոտի: Դրա մասին է վկայում Կենտրոնական Ասի-այում և Անդրկովկասում ՌԴ ռազմակայանների և օբյեկտների նպատա-կաուղղված ամրապնդումը։ Ըստ երևույթին, Հարավային Կովկասում ռու-

28

<21րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Վ Ագլան

սաստանյան ռազմական ներկայության վերախմբավորումն ազդանշում է զգալիորեն ավելի կոշտ փոխգործակցության սխեմայի անցնելու ՌԴ մտադրության մասին։ ԱՊՀ հանրապետություններին մատակարարվող էներգակիրների գները եվրոպական մակարդակի հասցնելու մասին վերջերս Մոսկվայում ընդունված որոշումը միջնաժամկետ հեռանկարում վարվելիք քաղաքականության կարծրացման օգտին վկայող հավելյալ մի փաստարկ է։ Դրա հետ մեկտեղ' կրեմլյան բավական լուրջ աղբյուրները հաղոր-դել են, որ Ռուսաստանն այսուհետ չի ձգտելու ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները կառուցել զուտ պաշտոնական երկխոսության ձևաչափում. ակտիվացվելու է աշխատանքն ընդդիմադիր և ոչ իշխանամետ քաղաքական շրջանակների հետ։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ՀԶՇ սահմանների ամրապնդման մասին վերջին որոշումները Ռուսաստանը, հավանաբար, ձգտում է հավաքական ուժային ռեսուրսները կենտրոնացնել ազգային անվտանգության տեսակետից առավել կարևոր և խոցելի գոտիներում։ Այս մասին ան-ուղղակիորեն վկայում է հեռավոր արտասահմանում ռուսաստանյան ռազմական ներկայության որակական և քանակական հետևողական կրճատումը, բայց մյուս կողմից ՌԴ ու ՀԱՊԿ անվտանգության համակարգի զարգացման և արդիականացման ոլորտ ռեսուրսների փոխադրման փաստը [57]։ Երկարաժամկետ հեռանկարում' հուսալի ուժային հենակետերի տիրապետումը կարող է չափազանց արդիական կարևորություն ունենալ։

Նոյեմբեր, 2005թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Концепция внешней политики РФ (1993г.), Военная доктрина РФ (1993г.).

2. Шишков Ю, Россия и СНГ: неудавшийся брак по расчету, Pro et Contra, зима-весна 2001, с. 92.

3. Military Balance 2002-2003, IISS, London: 2003, p. 94.

4. Наумкин В, Россия и Закавказье, Кавказские Региональные Исследования, т. 3, N1, 1997 [эл. версия].

5. Новая политика России на постсоветском пространстве, Совет по национальной стратегии, М., 2005, www.strategeia.ru.

6. Սատւյան Բ, Անդրկովկասյան խնդիրները աշխարհաքաղաքական հարաբերությունների կիզակետում, ՌԱՀՀԿ, Հայացք Երևաեից, 1997, # 3, էջ 31-41։

7. Китспоттер В, де, Большая игра в Центральной Азии, Ядерный Контроль, N1, 2005, с. 85.

29

Վ Ագլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

8. Фененко А, Американский фактор и кризис трансъевразийского пространства, Центральная Азия и Кавказ, N3(27), 2003, с. 19-26.

9. Трофимов Д, Россия и США в Центральной Азии: проблемы, перспективы, интересы, Центральная Азия и Кавказ, N1(25), 2003, с. 85.

10. Bobo Lo, Vladimir Putin and the Evolution of Russian Foreign Policy, The Royal Institute of International Affairs (UK, London), 2003, p. 65-71.

11. Военная доктрина Российской Федерации (полный текст), Указ Президента РФ N706, 21.04.2000г. /www.mil.ru/articles/article3929.shtml/

12. http://www.regnum.ru/news/533158.html.

13. Афиногенов Д, Есин В., В плену устаревших стереотипов // Независимое военное обозрение, 26.04.2002.

14. Dr. Main SJ, Sherr J.and Dr. Smith M.A, The Pattern of Russian Policy in the Caucasus & Central Asia, Conflict Studies Resarch Centre, UK, Occasional Brief N101, December 2003, p. 3.

15. Russia takes Armenian atom plant in debt swap, Reuters, 19.02.2003.

16. У США вызывает опасения приход «Газпрома» в Грузию, CNA 29.05.2003, Tsereteli M, Russian Energy Expansion in the Caucasus: Risks and Mitigation Strategy, Central Asia-Caucasus Analyst, 27.08.2003, Симонян Ю, Грузия переходит на московское время, Независимая газета, 9.06.2004.

17. Грдзелян Р, Либеральная империя: Россия меняет тактику борьбы за влияние в Закавказье, АрмИнфо, 16.09.2005.

18. Russia to keep base in Armenia, Jane s Defence Weekly, 22 March, 2000, p. 11.

19. ИТАР-ТАСС, 01.10.2002.

20. Armenia, Russia agree to create joint military contingent, RFE/RL Newsline, 17.04.2001.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

21. Russia strengthens its military presence in Armenia, PanArmenian News, 13.12.2002.

22. Верить и созидать, Красная звезда, 27.05.2004.

23. www.dkb.gov.ru

24. Dr. Smith M.A, Russian Foreign Policy: A Chronology April-June 2005, CSRC, UK, 2005.

25. Блинов А, ШОС-антиНАТО, Независимая газета, 27.10.2005.

26. Рубежи безопасности, Российское Военное Обозрение, N6 (18), 1 июня, 2005 [эл. версия].

27. Тихонов А, Коваль В., И выходили в поля «Тополя», Красная звезда, 07.10.2005.

28. Кузнецов А, Россия и Америка на руинах империи, www.lenta.ru, 21.09.2005.

29. Послание Федеральному Собранию Российской Федерации, 25 апреля 2005 года, http://www.kremlin.ru/appears/2005/04/25/1223_type63372type82634_87049.shtml.

30. Socor V, From CIS to CSTO: Can a «Core» be preserved?, Eurasia Daily Monitor, Jamestown Foundation, Volume 2, Issue 125 (June 28, 2005).

31. McDermott R, Putin Seeks Stonger Role for Collective Security Forces, Eurasia Daily Monitor, Volume 2, Issue 125 (June 28, 2005).

32. Հակոբյան Թ., Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցում Երևանը կարող է ակնկալել ՆԱՏՕ-ի աջակցությունը, Ազգ, 29.10.2005:

33. АглянВ, Договор об обычных вооруженных силах в Европе: позиции России и

30

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Վ Ագլան

Запада в отношении фланговых ограничений, Южный Кавказ: проблемы безопасности и интеграции, РАУ Центр, Ереван 2004, с. 39-58.

34. Тихонов А, Взаимоприемлемые решения найти можно, Красная звезда, 23.01.2001.

35. Freese T, Russia’s Troop Withdrawal from Georgia: the Start of a New Friendship?, Eurasia Insight, 8.10.2005; «Уходим», Известия, 26.04.2005.

36. Matirosyan S. and Mir Ismail A, Armenia and Zerbaijan Differ over Russian Base Pull-out, Eurasia Insight, 28.06.2005.

37. Худолеев В., Всерьез и надолго, Красная звезда, 1.11.2005; Torbakov I, Russia Seeks to Reassert Its Status as a Key Power in the Caucasus, Eurasia Daily Monitor, Volume 2, Issue 113 (June 10, 2005).

38. Гафутулин Н, Горный спецназ, Красная звезда, 29.10.2005.

39. Տեր-Հարություեյաե Գ., Ռուսաստան. հիմնախնդիրներ և հեռանկարներ, Հանրապետական, # 9 (29), 2005, էջ 16:

40. Главком НАТО в Европе: Кавказ стратегически важен для США, 2.03.2005, www.strana,ru.

41. Гордиенко А, Тбилиси делает ставку на американцев, Независимая газета,

30.09.2005.

42. Simakovsky M.D., US Diplomacy Strives to Keep South Ossetia Conflict in Check, Eurasia Insight, 30.09.2005.

43. Симонян Ю, Саакашвили премировали за послушание, Независимая газета,

15.09.2005.

44. Симонян Ю, Гордиенко А, Миротворцам определили сроки, Независимая газета, 4.10.2005; Симонян Ю, Предпочли конфронтацию, Независимая газета,

17.10.2005.

45. Danielyan E, Russia Tightens Grip on Armenian Energy Sector, Eurasia Insight. Business and Economics, 28.09.2005; РАО ЕЭС будет управлять электросетями Армении в течение 99 лет, www.lenta.ru, 25.07.2005.

46. Грдзелян Р, Либеральная империя: Россия меняет тактику борьбы за влияние в Закавказье, АрмИнфо, 16.09.2005.

47. Мартиросян С, Армяно-российские отношения вступают в период неопределенности, 28.02.2005, www.ekavkaz.org.

48. Газопровод Иран-Армения: кто в выигрыше?, ИА Регнум, 17.03.2005; Martirosyan S, Pipeline Perks For Russia in Armenia-Iran Energy Deal, Eurasia Insight: Business and Economics, 21.12.2004.

49. Socor V.,Moscow Signals It May Redeploy Some Forces from Georgia to Armenia, Eurasia Daily Monitor, Volume 2, Issue 101 (May 24, 2005).

50. Socor V, Russian-Armenian Military Exercise Anachronistic, Eurasia Daily Monitor, Volume 2, Issue 172 (September 16, 2005).

51. Венцеловский А, Устинов Е, Северинов С, ПВО: контуры будущего, Красная звезда, 31.08.2005.

52. Итоги деятельности СНГ за 10 лет и задачи на перспективу: аналитический доклад, Дипломатический вестник, декабрь 2001.

31

Վ Ագլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

53. Кочарян: Россия - ключевой партнер Армении, ИА Регнум, 25.10.2005, Հակոբյան Թ., Նախագահ Քոչարանը հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի հետ, Ազգ, 22.10.2005.

54. Серж Саркисян: Военно-политическая обстановка на Южном Кавказе: региональные угрозы, ИА Регнум, 7.10.2005.

55. Ivanov Yu., Russia’s National Security Problems in Transcaucasia and the Era of Globalization, Military Thought, 2005, Vol. 14 Issue 1, pp.44-46.

56. Мамедов С, В Азербайджане заработали американские системы слежения, Независимая газета, 10.10.2005.

57. Мухин В, Сила как инструмент внешнеполитического влияния, Независимое Военное Обозрение, 7.10. 2005.

РОССИЙСКАЯ ФЕДЕРАЦИЯ И ЮЖНЫЙ КАВКАЗ: СТРУКТУРНАЯ ВЗАИМОСВЯЗАННОСТЬ И ПЕРСПЕКТИВЫ РАЗВИТИЯ ОТНОШЕНИЙ

Ваагн Аглян

Резюме

Параметры современной российской политики в отношении Закавказского региона формируются в рамках трех взаимосвязанных измерений. Во-первых, нынешний курс Москвы в отношении стран Южного Кавказа и развивающихся в этом стратегически важном регионе процессов в определенной степени обусловлен реалиями, которые сложились здесь на начальном этапе постсоветской трансформации. Во-вторых, в контексте убыстряющегося вовлечения стран Южного Кавказа в международно-политические и экономические процессы в мире, а также расширения предметного присутствия внерегиональных силовых центров в этой части постсоветского пространства, российскому руководству все в большей степени приходится оперативно учитывать международную и общерегиональную конъюнктуру интересов в формулировании и реализации собственных целей. В-третьих, внутриполитическая и экономическая консолидация в самой России существенным образом повлияла на переоценку прежних приоритетов региональной политики РФ. В частности, экономической рост и укрепление властной вертикали значительно расширили внешнеполитическую базу страны, при этом не упустив из виду также преемственность стратегических интересов РФ.

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Վ Ագլան

С приходом к власти ныне действующей администрации В.Путина произошла трансформация в мотивах, методах и результатах российской стратегии в отношении стран СНГ. Центральным элементом-лейтмотивом пересмотренной внешнеполитической повестки стала активная экономическая экспансия в сопредельные страны, имеющая, по мнению западных специалистов, политико-стратегическую направленность — добиться обеспе-че-ния традиционных целей современными средствами. Произошедшие изменения в подходах РФ к решению насущных задач на региональном уровне, в приложении к Южнокавказскому региону, выразились в выработке фактического нового российского modus operandi, базовыми аспектами которого стали ускоренная институционализация военно-политических отношений России со странами ОДКБ, расширение и интенсификация многостороннего и двустороннего сотрудничества в антитеррористической борьбе, функционализация профильных субрегиональных организаций на постсоветском пространстве. При этом ключевая роль РФ в урегулировании южнокавказских конфликтов, прежде считающаяся «базовой» в определении всего спектра региональных стратегических приоритетов, приобретает все более инструментальное «наклонение». Очевидно, что за последний период идет процесс фактического слияния исключительной роли РФ в деле разрешения закавказских конфликтов в более широкую повестку внешнеполитических интересов России.

Тем не менее, в 2005г. тенденция эрозии постсоветского пространства как единого геополитического целого еще больше усилилась, в то время как соображения геостратегического характера приобрели еще большую актуальность на Южном Кавказе. В целом, расширение предметного вовлечения Запада и, в первую очередь США, в социально-политические и экономические процессы на Южном Кавказе могут значительно затруднить заявленную президентом РФ в майском обращении к Федеральному Собранию цель «синхронизации темпов и параметров реформаторских процессов в России и государствах Содружества». Не исключается, что вывод российских военных баз из Грузии, происходящий при определенном давлении США, может ознаменовать переход России к более жесткой схеме взаимоотношений с закавказскими республиками. Переход на европейские цены на поставляемые в Грузию, Армению и Азербайджан российские энергоносители, а также официальная позиция МИД РФ о непременном участии России в демократических преобразованиях на постсоветском пространстве свидетельствуют об ужесточении российских походов.

33

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.