Научная статья на тему 'ԱՄՆ էներգետիկ քաղաքականության կասպյան բաղկացուցիչը ե հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ'

ԱՄՆ էներգետիկ քաղաքականության կասպյան բաղկացուցիչը ե հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
460
149
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արմեն Մանվեյյան

ԽՍՀՄ փլուզումը ԱՄՆ-ին հնարավորություն տվեց ակտիվացնել քաղաքակա-նությունը Կասպից ծովի ավազանում, որն արդեն այդ շրջանում նրա համարկարևոր նշանակություն էր ձեռք բերում: Եթե անցած դարի 90-ականներիսկզբին ԱՄՆ-ը առանձնապես ակտիվ չէր այս տարածաշրջանում, ապա հետա-գայում Վաշինգտոնը վերանայեց իր քաղաքականությունը սկսեց ակտիվորենզբաղվել ողջ տարածաշրջանով՝ շեշտը հատկապես դնելով էներգետիկ բաղկա-ցուցչի վրա:Հոդվածում փորձ է արվել ներկայացնել տարածաշրջանի գործերին ԱՄՆակտիվ ներգրավման ձգտումները նորանկախ պետությունների ի հայտ գալու ևտարածաշրջանում ընթացող էթնիկ հակամարտությունների համատեքստում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Серьезный удар по формированию энергетической политики США в отношении стран бассейна Каспийского моря нанесла пятидневная война 2008г. в Южной Осетии. Фактически, Россия поставила под сомнение программы США по транспортировке энергоносителей из Каспийского бассейна по территории Южного Кавказа. Регион больше не считается безопасным для транспортировки нефти и газа, а Грузия рассматривается как источник нестабильности. Можем констатировать, что формируемая годами политика провалилась, и новоизбранная администрация США будет вынуждена прилагать большие усилия, чтобы восстановить былой политический авторитет и контролировать энергетические потоки.

Текст научной работы на тему «ԱՄՆ էներգետիկ քաղաքականության կասպյան բաղկացուցիչը ե հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ»

ԱՄՆ էներգետիկ քաղաքականության կասպցան

ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉԸ ԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ տարածաշրջանի ԵՐԿՐՆԵՐԻ հետ

Արմեն Մանվեյյան

ԽՍՀՄ փլուզումը ԱՄՆ-ին հնարավորություն տվեց ակտիվացնել քաղաքականությունը Կասպից ծովի ավազանում, որն արդեն այդ շրջանում նրա համար կարևոր նշանակություն էր ձեռք բերում: Եթե անցած դարի 90-ականների սկզբին ԱՄՆ-ը առանձնապես ակտիվ չէր այս տարածաշրջանում, ապա հետագայում Վաշինգտոնը վերանայեց իր քաղաքականությունը և սկսեց ակտիվորեն զբաղվել ողջ տարածաշրջանով շեշտը հատկապես դնելով էներգետիկ բաղկա-ցուցչի վրա:

Հոդվածում փորձ է արվել ներկայացնել տարածաշրջանի գործերին ԱՄՆ ակտիվ ներգրավման ձգտումները նորանկախ պետությունների ի հայտ գալու և տարածաշրջանում ընթացող էթնիկ հակամարտությունների համատեքստում:

1. Նոր նավթամուղի կառուցման քաղաքական նշանակությունը

Կասպից ծովի շուրջ նորանկախ պետությունների ձևավորմանը զուգընթաց առաջացավ նաև նոր նավթամուղի ստեղծման գաղափարը: Սկզբնական շրջանում այս հարցով զբաղվում էին մասնավոր ընկերությունները, որոնք քննարկում էին Ռուսաստանը շրջանցող նոր խողովակաշարի կառուցման գաղափարը: Դա բացատրվում էր նրանով, որ դեռ ԽՍՀՄ օրոք կառուցված բոլոր խողովակաշարերը, սկիզբ առնելով Ադրբեջանից, Ղազախստանից կամ Թուրքմենստանից, անցնում էին Ռուսաստանի տարածքով: Վերջինս էլ ստեղծված մենաշնորհային վիճակն օգտագործում էր սեփական քաղաքական և տնտեսական նպատակների համար:

1990-ականների առաջին կեսին տարածաշրջանում բավական ակտիվ էին ամերիկյան նավթային ընկերությունները և այն պետությունները, որոնք ցանկանում էին անկախանալ Ռուսաստանից: Վերջինները փորձում էին ակտիվացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Ամերիկյան նավթային ընկերությունների հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ աճում էր, և դա զգում էին նաև տարածաշրջանի երկրները: Մասնավորապես, 1993թ. Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովը «վարձեց» ԱՄՆ

9

Ա. Մաեվելաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

նախկին պետքարտուղար Ա.Հեյգիե (1981-82թթ. Ռոեալդ Ռեյգաեի եախագա-հությաե օրոք ԱՄՆ պետքարտուղար- հեղ.'), որը պետք է զբաղվեր Նիյազովի «լոբբիեգով» և մասնավորապես առաջ մղեր Թուրքմեեստաեից Աֆղաեստա-եով դեպի Պակիստաե կառուցվող գազամուղի և Իրաեի տարածքով կառուցվելիք հեարավոր եավթամուղի շիեարարությաե հարցը [1]: Չեայած Հեյգի առաքելություեը ձախողվեց, այդ շրջաեում Սպիտակ տուեը խուսափում էր համագործակցել Թուրքմեեբաշու բռեատիրակաե համակարգի հետ, սակայե կասպյաե երկրեերը շարուեակում էիե քեեարկել եոր, Ռուսաստաեը շրջաե-ցող եավթամուղի կառուցմաե գաղափարը: Այդ շրջաեում Սպիտակ տուեը սկսել էր լրջորեե վերաեայել հարաբերություեեերը Կրեմլի հետ, և արդեե 1994թ. սեպտեմբերիե ԱՄՆ եախագահ Բիլ Քլիեթոեը հայտարարեց, որ Ռուսաստաեը պետք է հարգի եորաեկախ պետություեեերի իեքեիշխաեություեը [2, p. 133]: Ամերիկահայ քաղաքագետեեր Դոքմեջյաեը և Սիմոեյաեե այդ հայ-տարարություեը համարում եե ԱՄՆ ռուսակաե քաղաքակաեությաե եոր շրջաե, երբ Վաշիեգտոեը սկսեց ավելացեել իր ցուցաբերած օգեություեը տարածաշրջաեի երկրեերիե' արդեե հաշվի չառեելով Ռուսաստաեի շահերը [2]: Այս պայմաեեերում եոր եավթամուղի կառուցմաե հարցը Քլիեթոեի վարչակազմի համար քաղաքակաե եշաեակություե ստացավ: Վերջիեը հստակո-րեե եշում է, որ Կասպից ծովի ավազաեը միջազգայիե եավթայիե շուկայի հետ կապող եավթամուղը պետք է շրջաեցի թե Ռուսաստաեը և թե Իրաեը: Այսիեքե' այդ շրջաեում արդեե Սպիտակ տաեը հստակորեե ձևավորվեց այե կարծիքը, թե կառուցվելիք Բաքու-Ջեյհաե եավթամուղե ուեի եաև քաղաքակաե ուղղվածություե և հեեց այդ առումով էլ այե ձեռետու է Վաշիեգտոեիե: Ըեդհաերապես, կասպյաե եավթը որպես առաջեահերթություե հայտարարելով ԱՄՆ-ը հայտարարում էր, որ այե եաև դիտարկում է որպես այլըետրաեք արաբակաե եավթիե: Կասպիցի հարցերով պատասխաեատու Սթրոբ Թելբո-թը եույեիսկ հայտարարում էր, որ այստեղ կեետրոեացած է ըեդհաեուր առմամբ մոտ 200 մլրդ բարել եավթ [3]: Նմաե հայտարարություեեերե արվում էիե տարածաշրջաեի քաղաքակաե և տետեսակաե եշաեակություեե ԱՄՆ-իե ցույց տալու համար: Ավելի ուշ այս թվերը (Կասպիցի ավազաեում եավթի ապացուցված պաշարեերի քաեակը) կրճատվեցիե մոտ 2 աեգամ: Սակայե այդ շրջաեում հարկավոր էր արդարացեել ԱՄՆ ակտիվ հետաքրքրություեը տարածաշրջաեով և հատկապես կարևորել Բաքու-Ջեյհաեի կառուցմաե աեհրաժեշտություեը, հետևաբար տեղակաե մամուլը հեքիաթայիե թվեր էր եերկայացեում եավթի և գազի պաշարեերի մասիե, իսկ ամերիկյաե մամուլը տպագրում էր դրաեք:

Քլիեթոեի վարչակազմը, կարևորելով Կասպից ծովի ավազաեը և իր

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ա. Մաեվելյաե

շահերի առաջմղման նպատակով, հայտարարեց, որ աջակցում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի' որպես կասպյան նավթի հիմնական արտահանման խողովակաշարի, կառուցմանը (Main Export Pipeline - MEP) [4]: Ըստ Սպիտակ տան, Բաքու-Ջեյհանի կառուցմամբ նրանք նախ թուլացնում են նախկին խորհրդային երկրների կախվածությունը ռուսական խողովակաշա-րային համակարգից, երկրորդ' ուժեղացնում են իրենց ազդեցությունը տարածաշրջանում, քանի որ այլընտրանքային նավթամուղը պետք է լիներ ամերիկյան քաղաքական վերահսկողության ներքո: Սկսվեց հարաբերությունների և քաղաքական ազդեցությունների պայքարի մի ժամանակաշրջան, որը որոշ քաղաքագետներ անվանեցին «Նոր մեծ խաղ» (New Great Game): Այսպիսով, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում 1990-ական թթ. կեսերին ձևավորվում է նոր որակ: ԱՄՆ-ը այլևս չի կարևորում Ռուսաստանի դերակատարումը Հարավային Կովկասում, Կասպից ծովի ավազանում և Կենտրոնական Ասիայում դրա փոխարեն ձգտելով էլ ավելի հզորացնել իր ազդեցությունը նշված տարածաշրջաններում:

2 ԱՍՆ-Այրբեջան հարաբերությունների ձևավորումը և 907ուղղումը

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Բրենդա Շիֆերի, քլինթոնյան վարչակազմն իր ազդեցության ուժեղացման իրական քայլեր չէր կատարում: Շիֆերը նշում է, որ ԱՄՆ քաղաքական շահերի առաջմղման հարցում խանգարում էին Կովկասում առկա հակամարտությունները, Ռուսաստանի ակտիվ դիմադրությունն ամերիկյան խողովակաշարային քաղաքականությանը և 907 բանաձևը, որը խոչընդոտում էր Ադրբեջանին իրական օգնություն տրամադրելուն: Շիֆերն Ադրբեջանը համարում է տարածաշրջանում ԱՄՆ իրական դաշնակիցը, որն ակտիվորեն առաջ էր մղում Վաշինգտոնի քաղաքականությունը Հարավային Կովկասում և Կասպից ծովի ավազանում: Սակայն հայտնի օրինագծի պատճառով Վաշինգտոնը զրկված էր Ադրբեջանին պետական մակարդակով օգնություն տրամադրելու հնարավորությունից:

Անդրադառնալով «Ազատության աջակցության ակտի» 907 ուղղմանը նկատենք, որ այն ընդունվեց հայկական լոբբիստական կառույցների ամենա-ակտիվ աշխատանքի շնորհիվ: 1992թ. ԱՄՆ Կոնգրեսը, արձագանքելով Ադր-բեջանի ակտիվ մասնակցությանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ շրջափակման քաղաքականությանը, «Ազատության աջակցության ակտի» մեջ կատարեց 907 ուղղումը, որով արգելեց ցանկացած տիպի օգնության տրամադրում Ադրբեջանի կառավարությանը [5]: «Ազատության աջակցության ակտը» ստեղծված էր կանոնակարգելու համար ԱՄՆ օգնու-

11

Ա. Մանվելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

թյունը ԽՍՀՄ նախկին հանրապետություններին: Այն պետք է կարևոր դեր կատարեր այս տարածաշրջանում Վաշինգտոնի ազդեցության հզորացման համար, և հասկանալի էր, որ Ամերիկայի հայկական կառույցները պետք է իրենց ազդեցությունն օգտագործեին օրենքում հայանպաստ փոփոխություններ կատարելու նպատակով 1992թ. ամռանը Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական ծանր իրադրության պայմաններում: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օրենքի քննարկման ժամանակ առաջարկվեց 907 ուղղումը մտցնել նաև օրենքի մեջ, դեմ արտահայտվեց միայն սենատոր Ռիչարդ Լուգարը, սակայն բանաձևն ընդունվեց ձայների մեծամասնությամբ, այն հաստատվեց նաև Սենատի լիագումար նիստում, իսկ 1992թ. հոկտեմբերին Ջորջ Բուշ ավագը ստորագրեց «Ազատության աջակցության ակտ» կոչվող օրենքը փաստորեն, որոշակի տնտեսական պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի համար:

Ըստ ամերիկացի շատ վերլուծաբանների, 907 ուղղումը հետագայում խանգարել է ԱՄՆ-ին Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության իրականացման և լայնածավալ օգնություն տրամադրելու գործում: Ամերիկյան փորձագետներն այն կարծիքին էին, որ Բաքու-Ջեյհանը կարող է դառնալ այն գործիքը, որի միջոցով Վաշինգտոնը առաջ կմղի իր քաղաքականությունը տարածաշրջանում [4]: 1990-ականների կեսերին 907 ուղղումը շրջանցելու ձևեր էին փնտրում: 1996թ., երբ քննարկվում էր 1997թ. ամերիկյան բյուջեն և ԱՊՀ երկրներին օգնություն տրամադրելու հարցը, Իլինոյս նահանգից դեմոկրատ կոնգրեսական Ջոն Փորթերը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում էր որոշակի փոփոխություն մտցնել «Ազատության աջակցության ակտում» Ադրբեջանին համապատասխան օգնություն տրամադրելու վերաբերյալ: Այս նոր նախաձեռնությամբ ԱՄՆ-ը ուղղակի օգնություն կարող էր տրամադրել և Ադրբեջանին, և միաժամանակ Լեռնային Ղարաբաղին: Այսինքն' Ադրբեջանին տրամադրվելիք ցանկացած օգնության 1/7 մասը պետք է տրամադրվեր Ղարաբաղին: Այս առաջարկն առաջացրեց պաշտոնական Բաքվի դժգոհությունը։ Ըստ վերջինի, այս օրենսդրական նախաձեռնությամբ կասկածի տակ էր դրվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը ստիպված էր հանդիպել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Կոզլարիչիի հետ և բողոք հայտնել այդ օրինագծի առնչությամբ հայտարարելով, որ դրա ընդունման դեպքում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները լրջորեն կխաթարվեն [6]: Ադրբեջանական կողմի բողոքներից հետո Քլինթոնի վարչակազմը ձեռնամուխ եղավ Փորթերի ուղղման մեջ փոփոխություններ մտցնելուն, որից հետո «Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ» տերմիններն անհետացան, իսկ Բաքուն

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ա. Մանվելան

հենց նման ձևակերպումների դեմ էր բողոքում նշելով, որ այդպիսով Ղարա-բաղե Ադրբեջանի տարածքից դուրս միավոր է համարվում: Այս փոփոխություններով նոր օրինագիծը 1996թ. սեպտեմբերի 30-ին ստորագրեց ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը [6]: Այսպիսով, ԱՄՆ-ը հնարավորություն էր ստանում որոշակի օգնություն տրամադրել Ադրբեջանի մասնավոր և, մասամբ, պետական սեկտորին:

Ադրբեջանը հետագայում ևս ակտիվ ջանքեր էր գործադրում 907 ուղղումը փոփոխելու կամ այն ամբողջովին վերացնելու համար: 1990-ականների վերջին, երբ ընդունվեց ռազմավարական որոշում Բաքու-Ջեյհանի կառուցման մասին, Քլինթոնի վարչակազմը լուրջ ջանքեր էր գործադրում Կոնգրեսին համոզելու, որ բանաձևը կասեցվի: Կոնգրեսում ակտիվորեն աշխատում էին նաև նավթային լոբբիստական կառույցները: 1998թ. Ներկայացուցիչների պալատի ղեկավար Ռոբերտ Լեվինգսթոունի ակտիվ ջանքերով Կոնգրեսի քննարկմանը ներկայացվեց մի օրինագիծ, որը չեղյալ էր հայտարարում Ադրբեջանին օգնություն տրամադրելու սահմանափակումները, սակայն հայկական լոբբիստական կառույցների ակտիվ ջանքերի շնորհիվ օրինագծին կողմ քվեարկեց 182 կոնգրեսական, դեմ' 231-ը, այսպիսով բանաձևը տապալված էր [6]: Հետագայում Ադրբեջանի պետական մարմինների բազում հարցումներին ամերիկյան կողմը պատասխանում էր, որ 907 ուղղման փոփոխությունը հնարավոր կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավումից հետո: Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Լիսա Փիասեկը նշել է, որ «մինչև Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, այդ բանաձևի փոփոխությունը քիչ հավանական է», իսկ կասպյան հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ռիչարդ Մորնինգսթարը նկատել է, որ այն «Կոնգրեսն է ընդունել, նա էլ թող չեղյալ հայտարարի» [6]:

Մինչև 2001թ. սեպտեմբերի նյույորքյան հայտնի ահաբեկչությունը, 907 ուղղման փոփոխությունը քիչ հավանական էր համարվում:

3. Ջռրջ Բուշի վարչակազմը և Ադրբեջանը

2000թ. ԱՄՆ նախագահական նոր ընտրությունների ընթացքում ձևավորված Ջորջ Բուշ-կրտսեր - Դիք Չեյնի տանդեմը սկսեց մեծ ուշադրություն դարձնել կասպյան էներգետիկ ռեսուրսների հարցին և հատկապես Ադրբեջանին: Վերջիններս սուր քննադատության էին ենթարկում Քլինթոնի վարչակազմին, որը բավարար ուշադրություն չէր դարձնում այդ տարածաշրջանին և չէր զարգացնում էներգետիկ քաղաքականությունը:

Նախընտրական շրջանում փոխնախագահների հեռուստաբանավեճի ժամանակ Դիք Չեյնին նշեց. «Իմ գնահատականն այն է, որ ներկայումս չկա

13

Ա. Մանվելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

մշակված ամբողջական էներգետիկ քաղաքականություն, ինչն անհանգստացնում է, քանի որ վարչակազմը ոչինչ չի անում այդ խնդրի շուրջ» [7]: Բուշի և նրա շրջապատի հետաքրքրությունն էներգետիկ խնդիրներով բացատրվում էր ոչ միայն ԱՄՆ քաղաքական շահերով, այլ նաև նրա և փոխնախագահ Դիք Չեյնիի անձնական հետաքրքրությամբ: Հայտնի է, որ Չեյնին ԱՄՆ նավթային ամենամեծ ընկերություններից մեկի' Halliburton-ի գործադիր տնօրենն էր, իսկ վերջինս իր հերթին հետաքրքրված էր կասպյան նավթով և արդեն աշխատանքներ էր տանում այդ տարածաշրջանում: ԱՄՆ-Ադրբեջան համաժողովի ժամանակ Դիք Չեյնին հայտարարեց. «Ադրբեջանը մեծ կարևորություն ունի ոչ միայն այդ տարածաշրջանի ապագայի, այլ նաև նավթային շուկայում գլոբալ հավասարակշռության պահպանման և նավթի դիվերսիֆիկացման առումով» [7]: Չեյնին նաև չէր թաքցնում, որ Ադրբեջանի նավթային պոտենցիալը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական հետաքրքրություն է ներկայացնում: Այսպիսով, Ջորջ Բուշի վարչակազմը սկսեց առաջնային հետաքրքրություն դրսևորել ընդհանրապես Կասպից ծովի ավազանի և մասնավորապես Ադրբեջանի հանդեպ: Սակայն 2000-2001թթ. փորձագետները նշում էին, որ Ադրբեջանը չունի համապատասխան քանակությամբ նավթ, հետևաբար այս նավթամուղը տնտեսական առումով իրեն չի արդարացնի: Ուշանում էր նաև Ադրբեջանի հիմնական նավթադաշտի' Ազերի-Չիրաք-Գյունեշլիից նավթի արդյունահանումը: Այս հարցի շուրջ կար նաև լուրջ տարաձայնություն Բաք-վի և Աշգաբադի միջև: Այդ պատճառով էլ մասնավոր ընկերությունները և նավթային հսկաներն առանձնապես մեծ հետաքրքրություն չէին դրսևորում Բաքու-Ջեյհան ծրագրի նկատմամբ այն համարելով մեռելածին: Այս իրավիճակի պատճառը նաև միջազգային հումքային բորսաներում նավթի ցածր գներն էին:

Կասպյան նավթի նկատմամբ Սպիտակ տան հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ Ջորջ Բուշ-կրտսերը նույնիսկ հրավիրեց Ազգային անվտանգության խորհրդի նիստ' ստեղծված իրավիճակը քննարկելու և նախագիծը ֆինանսավորելու ելքեր գտնելու համար: Այս նախագծի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև Ջորջ Բուշ-կրտսերի այն ժամանակվա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիզա Ռայսը: Այդ շրջանում պարզ դարձավ, որ ԱՄՆ նոր վարչակազմը հստակ քաղաքականություն է տանում' ուղղված Կասպից ծովի ավազանից և Կենտրոնական Ասիա-յից էներգակիրների առաքման վրա սեփական վերահսկողություն սահմա-նելուն. Բաքու-Ջեյհանը ռազմավարական նշանակություն է ստանում Վա-շինգտոնի համար:

2001թ. նյույորքյան հայտնի ահաբեկչությունից հետո Սպիտակ տունը

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ա. Մանվելան

կարողացավ համոզել Կոնգրեսին կասեցնել 907 ուղղման գործունեությունը, ինչը նրան հնարավորություն էր տալիս լայնամասշտաբ օգնություն տրամադրել Ադրբեջանին: 2001թ. հոկտեմբերի 10-ին Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ շատ կոնգրեսականներ բարձրացրին այդ ուղղումը չեղյալ հայտարարելու հարցը այն պայմանավորելով Ադրբեջանի կարևոր դերով Աֆղանստան օդային միջանցք ունենալու հարցում: Սակայն հայկական լոբբիստական կառույցների և հայամետ կոնգրեսականների ելույթներից հետո որոշում ընդունվեց 907 ուղղումը ժամանակավորապես «սառեցնելու» մասին [8]: Այս ուղղումից հետո Ջորջ Բուշի վարչակազմն ազատ էր Ադրբեջանին լայն տնտեսական օգնություն տրամադրել և ակտիվորեն ներգրավվել նոր նավթամուղի կառուցման գործում:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը հայտարարվում է ռազմավարական նշանակություն ունեցող և նույնիսկ կոչվում է արտահանման հիմնական խողովակաշար (Main Export Pipeline - MEP) [4]: Այսպիսով, սկսվում է ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունների նոր շրջան, որի առանցքը կարելի է համարել Բաքու-Ջեյհան նավթամուղը: Այս խողովակաշարի նշանակությունը քաղաքական իմաստով կարևոր էր ԱՄՆ-ի համար, քանի որ, ըստ ամերիկացի վերլուծաբանների, այն թուլացնում էր տարածաշրջանի երկրների կախվածությունը Ռուսաստանից և թույլ չի տալիս օգտագործել Իրանի տարածքը կասպյան նավթը միջազգային շուկա դուրս բերելու համար [4]:

4. Վրաստանը ՝ առանցքային երկիր ԱՄՆ-ի համար

ԱՄՆ-ը ակտիվ քաղաքականություն էր վարում նաև հարավկովկասյան մեկ այլ պետությունում' Վրաստանում: Նշենք, որ Վրաստանը ԱՊՀ վերջին երկիրն էր, որի անկախությունը ճանաչեց և որի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ԱՄՆ-ը: Գամսախուրդիայի իշխանությունը չէր վայելում Վաշինգտոնի վստահությունը, վերջինս երկրում սանձազերծել էր քաղաքացիական պատերազմ:

1992թ. մայիսի 10-ին վրացական ընդդիմությունը Շևարդնաձեի գլխավորությամբ և Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ կարողացավ տապալել Գամսախուրդիային և վերցնել իշխանությունը [9]: Նշենք, սակայն, որ ի տարբերություն Գամսախուրդիայի վարչակազմի, Շևարդնաձեն վայելում էր Սպիտակ տան բարեհաճությունը, և ամերիկացիներն ամեն ինչ անում էին շահելու համար թբիլիսյան նոր իշխանությունների համակրանքը, մանավանդ որ վերջինս լուրջ խնդիրներ ուներ իր տարածքային ամբողջականությունը

15

Ա. Մաեվելաե

21 րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

պահպանելու հարցում: Վաշիեգտոեը ցանկանում էր Վրաստաեը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությաե ոլորտից, իեչը համըեկեում էր եաև Շևարդեաձեի վարչակազմի շահերի հետ, որը հենց Ռուսաստանին էր մեղադրում օսերի և աբխազների անջատողական շարժումներին աջակցելու մեջ և դա գնահատում էին որպես իրենց ներքին գործերին խառնվելու փորձ:

1992թ. հոկտեմբերին Ջորջ Բուշ-ավագը ստորագրեց «Ազատության աջակցության ակտ» հայտեի օրենքը, որով ԱՄՆ-ը սկսում էր ֆինանսական օգնություն տրամադրել ԱՊՀ երկրեերիե: Օրենքի ընդունումը Վաշիեգտոեիե հնարավորություն տվեց ըեդլայեել գործունեությունը Վրաստաեում, որին արդեն ընդունում էր որպես տարածաշրջանում իր քաղաքականությունն առաջ մղելու համար կարևոր երկիր [9]: 1993թ. սեպտեմբերին Աբխազիայում հակամարտության սրման պայմաններում Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Թոմաս Փիկերիեգը հայտարարեց, որ «ԱՄՆ-ը աջակցում է և կշարունակի աջակցել Վրաստաեի նախագահ Էդուարդ Շևարդեաձեիե... Վրաստաեի ղեկավարը պետք է վստահ լինի, որ մենք պատրաստ ենք երան օգնելու» [10]: Սա, թերևս, առաջին բացահայտ հայտարարությունն էր հօգուտ Շևարդեաձեի և Վրաս-տաեի իշխանությունների' ընդդեմ Ռուսաստանի: Ամերիկացիներն իրենց հսկողության տակ վերցրին նույնիսկ Վրաստաեի նախագահի անձնական անվտանգության խնդիրները: Բիլ Քլիեթոեի հրամանով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը վերապատրաստեց Շևարդեաձեի թիկնազորին' երան տրամադրելով եաև անհրաժեշտ գույք և տեխնիկա: Վրաստաեի նախագահն իր հերթին դիմեց Վաշիեգտոեիե խնդրանքով' վերապատրաստել վրացական բանակը և պատրաստել ռազմական նոր կադրեր [10]: 1990-ակաե թթ. Վրաստաեում ռուս-ամերիկյաե հարաբերությունների սրումը, ըստ ամերիկացի քաղաքագետ Արիել Քոհեեի, կապված էր Կասպից ծովից դեպի վրացական նավահանգիստներ էներգակիրների առաքման խնդրի և այդ հարցում ԱՄՆ հետաքրքրությունների հետ:

Չնայած Շևարդեաձեե Ռուսաստանի ճնշման տակ ստիպված էր մտնել ԱՊՀ կազմ, սակայն նրա մերձեցումը ԱՄՆ-ի հետ շարունակվում էր: Քոհեեը գրում է, որ աբխազական պատերազմը Ռուսաստանն օգտագործում էր, որպեսզի հեարավորիես մոտ լինի Վրաստաեի հիմնական նավահանգիստներին' Փոթիիե և Սուփսայիե, որտեղից Արևմուտքը ծրագրում էր դուրս տանել կասպյաե նավթը [9]: 1995թ., գրում է Քոհեեը, Ռուսաստանը ճնշում էր գործադրում Վրաստաեի վրա' արգելելու համար դեպի Սուփսա նավթամուղ կառուցելու ամերիկյան ծրագրերը: Սակայն Վրաստաեի ղեկավարությունը շարունակում էր արևմտամետ քաղաքականությունը և չմիացավ նույնիսկ Մոսկ-վայի կողմից ձևավորվող ռազմական նոր դաշինքին' ՀԱՊԿ-իե, այսպիսով

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ա. Մաեվելյաե

«վտանգելով հարաբերությունները Ռուսաստանի հետ» [9]: Վրաստանի շուրջ ԱՄՆ-Ռուսաստաե նոր մրցակցության նպատակը այդ երկիրը վերահսկելն էր, որպեսզի հնարավոր լինի կառուցել դեպի Սուփսա ձգվող նոր նավթամուղը, իսկ հետագայում օգտագործել այդ երկրի տարածքը դեպի Թուրքիա նոր խողովակաշարերի անցկացման համար: Այսինքն' ԱՄՆ-ին Վրաստանը հարկավոր էր որպես իր կողմից վերահսկվող տարածք, որտեղով կկարողանա Կասպիցի նավթը և գազը տեղափոխել Արևմուտք առանց Ռուսաստանի միջնորդության:

Էներգետիկ քաղաքականության հարցում ամերիկյան տարածաշրջանա-յին քաղաքական շահերի պաշտպանությունը Վրաստանի ղեկավարությունը դիտարկում էր որպես գլխավոր նախապայման սեփական իշխանության և Վրաստանի անվտանգության պահպանման ու Ռուսաստանից կախվածության նվազեցման համար: Էներգետիկ միջանցքի հարցերն էին հիմնական այն խնդիրները, որոնց լուծման համար ԱՄՆ-ը կարևորում է Վրաստանի դերը տարածաշրջանում: Նշանակում է Վրաստանը ոչ թե ԱՄՆ տարածաշրջա-նային քաղաքականության նպատակն էր, այլ ընդամենը միջոց տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման և վերջինս շրջանցող, Կասպից ծովից ձգվող նոր ռազմավարական նավթամուղի ու գազամուղի կառուցման հարցում:

2001-ի հոկտեմբերին տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության մասին զեկույցով հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտնի փորձագետ Զեյնո Բարանը կարևորում էր Վրաստանի տարանցիկ նշանակությունը Վաշինգտոնի շահերի համար: 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո սկսված ԱՄՆ-Ռուսաստան հակաահաբեկչական միասնական քաղաքականությունը և կասպյան տարածաշրջանից ու Կենտրոնական Ասիայից էներգակիրների տարհանման հարցերը նույն նժարի վրա դնելով Բարանը գրում է. «Այժմ վտանգ կա, թե ԱՄՆ-Ռուսաստան հակաահաբեկչական պայքարը կարող է նվազեցնել Վրաստանի կարևորությունը, սակայն ես կարծում եմ, որ Վրաստանը կդառնա առավել նշանակալի ԱՄՆ ազգային անվտանգության հետաքրքրությունների տեսանկյունից»: Խոսելով կասպյան տարածաշրջանում Վրաստանի դերի մասին' Զեյնո Բարանը նշում է, որ կայունությունը Վրաստանում հատկապես կարևոր է ԱՄՆ շահերի համար, քանի որ վերջինս ձգտում է ուժեղացնել տարածաշրջանի նորանկախ երկրների ինքնիշխանությունը, խրախուսում է նրանց համագործակցությունը հատկապես էներգետիկ բնագավառում, նոր ինքնուրույն խողովակաշարերի կառուցման հարցում, որոնք կասպյան նավթը և գազը դուրս կբերեն միջազգային շուկա և կբարձրացնեն ամերիկյան ընկերությունների այդ երկրներում նոր ներդրումներ կատարելու հնարավորությունը,

17

Ա. Մաեվելաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

հատկապես էներգետիկ բնագավառում [11]: Այսպիսով եյույորքյաե հայտեի ահաբեկչությունից հետո ձևավորվող տարածաշրջաեայիե եոր քաղաքակա-եությաե մեջ ԱՄՆ-ի համար Վրաստաեը կարևորվում էր որպես իր կողմից վրահսկվող միջաեցք կասպյաե եավթի արտահաեմաե համար: Նմաե քաղա-քակաեություեը Զեյեո Բարաեը հակառուսակաե չէր համարում: Այե «ըեդդեմ ռուսակաե մեեաշեորհի է», գրում է քաղաքագետը: «Մի բաե պարզ է, եթե Վրաստաեը ձախողվի, ապա Ռուսաստաեը կկարողաեա վերակաեգեել ազդե-ցություեը միջաեցքի վրա»:

Այս քաղաքակաեությաե մեջ ԱՄՆ-ը կարևորում էր ամերիկյաե եավ-թայիե ըեկերություեեերի դերակատարումը, որոեք ակտիվորեե եերդրումեեր էիե կատարում տարածաշրջաեի երկրեերի եավթայիե սեկտորում: Մասեա-վորապես, ամերիկյաե Chevron ըեկերություեե առաջիեե էր, որ սկսեց եեր-դրում կատարել Արևմուտք-Արևելք տրաեսպորտայիե միջաեցքում: Chevron-ը սկսեց Ղազախստաեում արդյուեահաեված եավթի մի մասը միջազգայիե շուկա առաքել Բաքու-Բաթում երկաթգծով, իսկ միեչև Բաքու այե առաքվում էր Կասպից ծովով' եավթատարեերի միջոցով: Նավթայիե ըեկերություեեերե ամերիկացիեերի աջակցությամբ արագ ֆիեաեսավորեցիե եաև Բաքու-Սուփ-սա և Բաքու-Ջեյհաե խողովակաշարերի կառուցումը: Ավելի ուշ սկսվեց Բա-քու-Էրզրում գազամուղի կառուցումը, որը Շահ-Դեեիզ հաեքավայրից գազը պետք է առաքեր Թուրքիա, իսկ այետեղից էլ Եվրոպա: Այսիեքե պարզ էր, որ պաշտոեակաե Վաշիեգտոեը Հարավայիե Կովկասը դիտում էր որպես կասպյաե եավթի արտահաեմաե կարևոր միջաեցք, իսկ այդ միջաեցքի առաեցքա-յիե երկիրը, ըստ երա, Վրաստաեե էր, առաեց որի սևծովյաե եավահաեգիստ-եերի և տարածքի աեհեար կլիեի լիակատար վերահսկողություե սահմաեել Արևելքից Արևմուտք հոսող էեերգակիրեերի եկատմամբ:

5. Կեեւռրոեակաե Ասիաե ԱՍՆ քաղաքակաեությաե շրջաեակեեքում

ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ը սկսեց դիվաեագիտակաե հարաբերություե-եեր հաստատել եախկիե ԽՍՀՄ պետություեեերի հետ: Այդ շրջաեում ԱՄՆ-ը հատկապես ուշադրություե էր դարձեում այե երկրեերիե, որոեց հետ հարաբե-րություեեերը, ըստ երա, ուղղակիորեե առեչվում էիե իր երկրի ազգայիե աեվտաեգությաե շահերի հետ: Այդպիսի երկրեերից էր Ղազախստաեը, որի մոտ առկա միջուկայիե զեեքը' եախկիե ԽՍՀՄ-ից ժառաեգած, ԱՄՆ-ը դիտում էր որպես սպառեալիք իր ազգայիե շահերիե: Ջորջ Բուշ-ավագի համար Ղազախստաեի հետ եոր ձևավորվող հարաբերություեեերում կարևոր էր վեր-ջիեիս որպես միջուկայիե զեեքի չտիրապետող երկրի, կարգավիճակի հաս-

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ա. Մաեվելյաե

տատումը և նրա կողմից այդ զենքի չտարածման մասին պայմանագրի կնքումը: 1992թ. մայիսին Ղազախստանը կնքեց Լիսաբոնյան հայտնի համաձայնագիրը' միանալով ռուս-ամերիկյան միջուկային զենքի չտարածման պայմանագրին [10]: Ի պատասխան այս քայլի' ԱՄՆ-ը Ղազախստանն ընդգրկեց ԱՊՀ երկրները ֆինանսավորող մի շարք ծրագրերում' «Վտանգների համատեղ նվազեցում», «Ազատության աջակցության ակտ» և այլն: Ըստ որոշ վերլուծա-բանների, այդ շրջանում կենտրոնաասիական իր քաղաքականության մեջ ԱՄՆ-ը շեշտը դնում էր տարածաշրջանի երկրներին Ռուսաստանի ազդեցությունից հնարավորինս հեռու պահելու քաղաքականության վրա [10]: Այս առումով Վաշինգտոնում որպես տարածաշրջանի առավել առանցքային երկրներ հատկապես կարևորում էին Ղազախստանը և Ուզբեկստանը: Այս փաստը բացատրվում էր երկու երկրներում առկա նավթի և գազի հսկայական պաշարներով: Մյուս երկրները' Ղրղըզստան, Տաջիկստան և Թուրքմենստան, իրենց քաղաքացիական պատերազմներով, թույլ տնտեսությամբ և բռնատի-րական համակարգերով, 1990-ականների սկզբին հետաքրքիր չէին ԱՄՆ-ին: 1994թ. Կենտրոնական Ասիայում ազդեցությունն ուժեղացնելու համար ԱՄՆը սկսեց Ղազախստանի հետ համագործակցել նաև ռազմական ոլորտում կարևորելով այդ երկրի ընդգրկումը ՆԱՏՕ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին: Ավելի ուշ այս ծրագրին միացան Ղազախստանի մյուս հարևանները' Ղրղըզստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը [12, pp. 133153]: Մեկ տարի անց, 1995թ., ՆԱՏՕ այս ծրագրի հետ սկսեց համագործակցել նաև Տաջիկստանը: Բացի ՆԱՏՕ-ի միջոցով միջնորդավորված ռազմական քաղաքականությունից, Վաշինգտոնը կարևորում էր նաև ուղղակի կապերն այդ երկրների հետ: Այդ պատճառով էլ 1999թ. ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց օրենք' ֆինանսական օգնությունը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրներին «Մետաքսի ճանապարհ» ծրագրի շրջանակներում մեծացնելու մասին [12]: Այս ծրագրում, սակայն, հատուկ ուշադրություն էր դարձվում ռազմական համագործակցությանը: Կարևորվում էր այդ երկրների բանակների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացումը, արևմտյան ռազմական ստանդարտների կիրառումը, ռազմաքաղաքական կայունության հաստատումը տարածաշրջանի երկրներում: Սակայն Վաշինգտոնի հետաքրքրություններն այս երկրների հանդեպ առաջին հերթին բացատրվում էին նավթի և գազի խոշոր պաշարների առկայությամբ:

2000թ. գալով իշխանության Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմը սկսեց հատկապես մեծ ուշադրություն դարձնել էներգետիկ խնդիրներին և Կասպից ծովի ավազանի նավթով հարուստ Ղազախստանին: Դեռ քլինթոնյան վարչակազմի օրոք սկսված Բաքու-Ջեյհան նախագիծը հայտնվեց ոչ միայն նոր վար-

19

Ա. Մանվելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

չակազմի ուշադրության կենտրոնում, այլև կարևորվեց այս նախագծին Ղա-զախստաեի միացումը: Նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ուղղած իր նամակում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը համոզում էր, որ իր գործընկերն աջակցի Ադրբեջան-Թուրքիա նավթամուղի ծրագրին. <<ԱՄՆ-ը պատրաստակամ է բարձրացնել համագործակցության մակարդակը Ղազախստանի հետ տնտեսական և էներգետիկ բնագավառներում» [7]: Աստանայում ԱՄՆ դեսպան Բեթ Ջոնսը հանդիպեց նախագահ Նազարբաևին' առաջարկելով, որ Ղա-զախստանի ամենամեծ' Քաշագանի նավթահորի նավթի առաջին քանակությունն առաքվի հենց Բաքու-Ջեյհանով: Չնայած համագործակցության այս բարձր թվացող մակարդակին Վաշինգտոնը շարունակում էր թե Ղազախս-տանի, թե Ուզբեկստանի իշխաեnւթյnւեեերիե քննադատել մարդու իրավունքների ոտնահարման և ընդդիմության նկատմամբ քաղաքական ճնշումներ բանեցնելու համար [10]: Քաղաքական գիծ, որը միշտ չէ, որ հասկանալի էր Աստանայի կամ Տաշքենդի համար: Սակայն ռուսական ազդեցությունը թոթափելու ցանկությունն այնքան մեծ էր, որ չնայած այս քննադատությանը պաշտոնական Տաշքենդը 1990-ակաեեերիե վարում էր ընդգծված ամերիկա-մետ և հակառուսական քաղաքականություն: Ըստ որոշ վերլուծաբանների, երկկողմ հարաբերությունները Տաշքենդի և Վաշինգտոնի միջև այնքան սերտ էին, որ Իսլամ Քարիմովը որոշում ընդունեց դուրս գալ ՎՈւՈւԱՄ-ից կարևորելով ԱՄՆ-ի հետ ուղղակի, այլ ոչ թե միջնորդավորված քաղաքականությունը [13]: Ուզբեկստանի արտաքին քաղաքականության փոփոխությունները հանգեցրին այն բանին, որ 1996թ. հունիսին Բիլ Քլինթոնը համաձայնեց հանդիպել Իսլամ Քարիմովի հետ: Մինչ այդ ԱՄՆ նախագահը խուսափում էր այդ հանդիպումից, քանի որ Քարիմովը բռնապետի համբավ ուներ: Բիլ Քլինթոնն արդեն հանդիպել էր ԱՊՀ մյուս երկրների ղեկավարների հետ, բացառությամբ Թուրքմենստանի նախագահի [10]:

Եվ այսպես, ի տարբերություն Ղազախստանի, Ուզբեկստանը վարում էր ընդգծված հակառուսական քաղաքականություն, ինչն արժանանում էր ԱՄՆ հավանությանը: 1999թ. ԱՄՆ-ը նույնիսկ ընդգրկեց Ուզբեկստանի ընդդիմադիր' Ուզբեկստանի իսլամական շարժում կուսակցությունը արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ այդ կազմակերպությունն ամերիկյան մի քանի քաղաքացիների պատանդ վերցրեց [12]: Այդ շրջանում ԱՄՆ քաղաքականության ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև Տաջիկստանը, ուր 2001թ. մայիսին պաշտոնական այց կատարեց ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Թոմի Ֆրանկսը: ԱՄՆ որոշմամբ, փաստորեն, ողջ Կենտրոնական Ասիան հայտարարվեց ամերիկյան բանակի Կենտրոնական հրա-

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ա. Մաեվելյաե

մանատարության վերահսկողության և պաշտպանության գոտու շրջան:

2001թ. նյույորքյան հայտնի ահաբեկչությունից հետո երկկողմ հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների և հատկապես Ուզբեկստանի ու ԱՄՆ-ի միջև էլ ավելի սերտացան: Հակաահաբեկչական քաղաքականություն իրականացնելու համար 2002թ. մարտին ԱՄՆ-ի և Ուզբեկստանի միջև կնքվեց նոր պայմանագիր, որով վերջինս Պենտագոնին վարձակալության հանձնեց Քարշիի (Խանաբադի) նախկին խորհրդային ավիաբազան $16 մլն տարեկան գումարով [12]: Այսպիսով, ԱՄՆ-Ուզբեկստան հարաբերությունները կարծես թե ստանում էին ռազմավարական բնույթ: Ըստ որոշ ռուս վերլու-ծաբանների, ԱՄՆ խելամիտ դիվանագիտական քայլերի արդյունքում Սպիտակ տունը ռազմավարական ազդեցություն ձեռք բերեց Կենտրոնական Ասիայում' իր համար լուծելով միանգամից մի քանի խնդիր: Նախ' ռազմակայան ձեռք բերելով, արդեն ի վիճակի էր իր վերահսկողության տակ պահել ոչ միայն Աֆղանստանը (հիշենք, որ հակաահաբեկչական գործողությունները պաշտոնապես հենց այս կերպ էին բացատրվում), այլ նաև վերահսկել Կենտրոնական Ասիայում գտնվող բոլոր էներգետիկ ռեսուրսները և այստեղով անցնող խողովակաշարերը: Բացի այդ, այս ռազմակայանը մոտ էր ԱՄՆ միանգամից երկու հիմնական հակառակորդների տարածքներին' Ռուսաստանի և Չինաստանի [13]: Տարածաշրջանի երկրների ղեկավարությունը' հատկապես Ուզբեկստանի, Ղրղըզստանի, ամերիկյան հանգրվանների հայտնվելը գնահատում էին որպես սեփական քաղաքական իշխանության պահպանման գրավական: Սակայն 2002թ. օգոստոսին ԱՄՆ Պետքարտուղա-րությունը հրապարակեց տարածաշրջանի նկատմամբ իր նոր քաղաքականության հայեցակարգը, որից հասկանալի էր դառնում, որ վերջինս որակա-պես փոխում է քաղաքականությունն այդ երկրների նկատմամբ [10]: Պարզ էր դառնում, որ և Ղրղըզստանը, և Ուզբեկստանը հայտնվում են ԱՄՆ Պետքար-տուղարության ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերի բյուրոյի ուշադրության կենտրոնում: Սա նշանակում էր, որ Վաշինգտոնը պատրաստվում էր այս երկրներում քաղաքական լուրջ փոփոխություններ անցկացնել, ֆինանսավորել ընդդիմադիր կուսակցություններին, լրատվամիջոցներին և այլն: Կենտրոնական Ասիայի մյուս երկրներն այս բյուրոյի ուշադրության կենտրոնում չէին: ԱՄՆ-ը առաջին հերթին ուշադրություն էր դարձնում այն երկրներին, որոնց տարածքում տեղաբաշխված էին իր ռազմակայաննե-րը: 2004-ին, չնայած ԱՄՆ-Ուզբեկստան թվացյալ ռազմավարական համագործակցությանը, Պետքարտուղարությունը հայտարարեց, որ չի պատրաստվում Տաշքենդին տրամադրել $18 մլն գումարը, որը նախատեսված էր որպես օգնություն Ուզբեկստանի ռազմական և տնտեսական բարեփոխումների հա-

21

Ա. Մանվելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

մար: Պատճառը մարդու իրավունքների խախտումներն էին, որոնք տեղի էին ունենում այդ երկրում: Երկկողմ հարաբերություններում նկատվող սառնությունը վերածվեց թշնամության 2005թ. մայիսին, երբ ուզբեկական Անդիջան քաղաքում տեղի ունեցան բռնություններ, ինչի հետևանքով, ըստ ամերիկյան կողմի, սպանվեցին հարյուրավոր անմեղ քաղաքացիներ: ԱՄՆ և միջազգային հանրության պահանջը' ՄԱԿ հովանու ներքո ստեղծել միջազգային հետաքննող հանձնաժողով' տեղի ունեցածը հետաքննելու և մեղավորներին պատ-ժելու համար, հանդիպեց պաշտոնական Տաշքենդի բուռն դիմադրությանը: Արդյունքում ԱՄՆ-Ուզբեկստան հարաբերությունները վերջնականապես վատացան, և 2005թ. հուլիսին Իսլամ Քարիմովը Վաշինգտոնից պահանջեց 6 ամսվա ընթացքում լքել Քարշիի (Խանաբադ) ռազմակայանը: Ինչպես գրում է ամերիկահայ քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը, ամերիկացի պաշտոնյաների համար Ուզբեկստանի նախագահի որոշումն այնքան անսպասելի էր, որ նրանցից շատերը չէին հավատում դրան և համոզված էին, որ այն բլեֆ է և Քարիմովը շուտով կփոխի որոշումը, սակայն դա տեղի չունեցավ [12]:

Ամերիկյան զինվորականների հեռանալով ավարտվեց ԱՄՆ-Ուզբեկս-տան հակաահաբեկչական համագործակցությունը, թուլացավ նաև ԱՄՆ ազդեցությունը տարածաշրջանում: Քարիմովի նման արձագանքը բացատրվում է նաև ԱՊՀ-ում սկիզբ առած գունավոր հեղափոխություններով, որոնք ամերիկացիները ցանկանում էին տարածել նաև Ղրղըզստանում և Ուզբեկստ անում: Եվ եթե Ղրղըզստանում Վաշինգտոնին դա հաջողվեց, ապա Ուզբեկստանը ակտիվ կերպով դիմադրեց թույլ չտալով ամերիկյան ազդեցության ուժեղացումն իր երկրում: Փաստորեն, Կենտրոնական Ասիայում ամերիկյան քաղաքականության ձախողումը նպաստեց Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը, և շուտով, 2005թ. հուլիսին, Ուզբեկստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը միացան Շանհայի համագործակցության կազմակերպությանը [12]: Ռուսաստանը, օգտվելով տարածաշրջանում ամերիկյան ազդեցության թուլացումից, ակտիվացրեց իր էներգետիկ քաղաքականությունը, որպեսզի տարածաշրջանի երկրներին էլ ավելի ամուր կապի ռուսական խողովակաշարային ցանցին:

2007թ. մայիսի 11-ին երեք երկրների' Ռուսաստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները ստորագրեցին նոր' Մերձկասպյան գազամուղի կառուցման մասին համաձայնագիրը [14]: Ըստ համաձայնագրի, կողմերը որոշել են Կասպից ծովը շրջանցող նոր գազամուղ կառուցել, որը Թուրք-մենստանի ափամերձ շրջանով պետք է հասնի Ղազախստան և միանա արդեն գոյություն ունեցող Միջին Ասիա-Կենտրոն կոչվող ռուս-ղազախական գազամուղին: Բացի դրանից, այս համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է արդիականացնել դեռ 1967-ից գործող գազամուղը, որով թուրքմենական գազը

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ա. Մանվելան

հասնում է Ռուսաստան: Այս ծրագրի իրագործմամբ հարվածի տակ կհայտնվի տրաեսկասպյաե գազամուղը: Կենտրոնական Ասիայի գազի համար պայքարում Ռուսաստանը նոր, լրացուցիչ խաղաթուղթ է ձեռք բերում հանձին Մերձկասպյան գազամուղի: Հասկանալի է, որ դեպքերի նման զարգացումը ոչ մի կերպ չի կարող բավարարել Տրանսկասպյան գազամուղի գլխավոր հովանավորին' ԱՄՆ-ին, որի ներկայացուցիչը' էներգետիկայի նախարար Սա-մուել Բոդմանը, համաձայնագրի կնքումից 3 օր անց հայտարարեց, թե «Թուրքմենստանի և Ռուսաստանի միջև հնարավոր գազամուղը լավագույն որոշումը չէ Եվրոպայի համար» [15]: Եռակողմ համաձայնագիրը չի համապատասխանում նաև Եվրոպայի շահերին: Վերջինիս համար կարևոր է գազի մատակարարման նոր, այլընտրանքային ուղղությունների ստեղծումը, ինչը հնարավորինս կկրճատի Եվրոպայի կախվածությունը ռուսական մատակարարումներից, իսկ Ռուսաստանը ապահովում է եվրոպացիների գազի պահանջարկի 1/3-ը այսպիսով լուրջ քաղաքական լծակ պահելով իր ձեռքում: Սակայն Թուրքմենստանում գործող քաղաքական համակարգի համար կապը Ռուսաստանի հետ ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական կարևոր նշանակություն, որովհետև թուրքմենական ռեժիմը գործում է Մոսկվա-յից ստացվող գումարների հաշվին, իսկ ԱՄՆ-ը առանձնապես չէր արձագանքում Աշգաբադից եկող ահազանգերին, և Թուրքմենստանի իշխանություններին ոչինչ չէր մնում, բացի Մոսկվայի հետ կապերն ընդլայնելուց: Նկատենք, որ Թուրքմենստանը բացի գազից ոչինչ չունի աշխարհին առաջարկելու, իսկ այդ էներգակրի արտահանման և ֆինանսական մատակարարման միակ ուղղությունն անցնում է Ռուսաստանով: Աշգաբադի համար ռուսական ուղղությունից հրաժարվելը հավասարազոր է ինքնասպանության: Թուրքմենս-տանը ռուսական ուղղությամբ արտահանում է տարեկան 40-50 մլրդ մ3 գազ, իսկ երկրի նախկին նախագահ Սափարմուրադ Նիյազովի երկարատև բանակցությունների արդյունքում «Գազպրոմը» համաձայնեց 2009-ից թուրքմենական գազը ձեռք բերել 1000 մ3-ը $100 գնով' նախկին 65-ի փոխարեն [16]: Ռուսաստանը համաձայնեց գազի համար նման գին վճարել միայն այն բանից հետո, երբ Թուրքմենբաշին հրաժարվեց այլընտրանքային' Ռուսաստանը շրջանցող գազամուղի կառուցման ամերիկյան ծրագրերից, այսպիսով հարվածի տակ դնելով Թուրքմենստանից ու ընդհանրապես Կենտրոնական Ասիայից Կասպիցի ընդերքով գազի արտահանման անդրկասպյան գազամուղի կառուցման նախագիծը:

Կարող ենք ասել, որ այս քաղաքականության մեջ դժվար թե էական փոփոխություններ լինեն, քանի որ այդ երկրում գործող քաղաքական ցանկացած ռեժիմ ուղղակի կախվածություն ունի «Գազպրոմ» ընկերությունից, որը

23

Ա. Մանվելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

վերահսկում է Թուրքմենստանից գազի առաքման հիմնական ուղին և կառուցում է նորը: Այստեղ, թերևս, բացառություն է չինական ուղղությունը, որի հետ դեռ պայմանավորվածություն ուներ նախկին նախագահ Նիյազովը: Վերջինս ռուսական կողմին հավաստիացնում էր, որ դեպի Չինաստան գազամուղի կառուցումը ոչ մի կերպ չի անդրադառնա երկու երկրների' Ռուսաստանի և Թուրքմենստանի միջև կնքված պայմանագրերի կատարման վրա: Ինչևէ, Թուրքմենստանի ղեկավարն Արևմուտքի հետ շատ զգույշ էր, քանի որ լավ էր հասկանում, որ միակ կազմակերպությունը, որին ֆինանսավորում է այդ երկիրը, «Գազպրոմն» է, և եթե պաշտոնական Աշգաբադը դադարի համագործակցել «Գազպրոմի» հետ, ապա վերջինս էլ կարող է կանգնեցնել ֆինանսական հոսքերն այդ երկիր, իսկ դեպի Արևմուտք նոր գազամուղ մեկ ամսում կառուցել հնարավոր չէ, հետևաբար նաև հնարավոր չի լինի այդ ընթացքում գոյատևել առանց գազից ստացվող եկամուտների: ԱՄՆ-ը փորձում է Թուրք-մենստանը դուրս բերել ռուսական ազդեցությունից։ Նրա բանագնացները փորձում են համոզել Թուրքմենստանին և Ադրբեջանին ընդհանուր հայտարարի գալ ծովի կարգավիճակի հարցում, ինչը թույլ կտա կառուցել գազամուղ ծովի ընդերքով և թուրքմենական գազն ուղղել դեպի Եվրոպա:

2008թ. փետրվարին Բաքու էին ժամանել Աշգաբադի պաշտոնական ներկայացուցիչները փորձելով ընդհանուր եզրեր գտնել Ադրբեջանի հետ Կասպից ծովի կարգավիճակի հարցում [17]: Չնայած այդ բանակցությունների արդյունքում, ինչպես և սպասվում էր, էական առաջընթաց չգրանցվեց, սակայն երկկողմ հանդիպումը Բաքու և Աշգաբադ ամերիկյան բարձրաստիճան հյուրերի այցելությունից հետո նույնպես հատկանշական է: Պարզ է, որ ամերիկացի ազդեցիկ սենատոր Ռիչարդ Լուգարի այցելությունը երկու երկրների մայրաքաղաքներ և ամենաբարձր մակարդակի հանդիպումները հուշում են, որ պաշտոնական Վաշինգտոնը շահագրգռված է երկու երկրների միջև ծովի կարգավիճակի շուրջ բանակցություններում լուրջ առաջընթաց գրանցելու հարցում [18]: Սակայն Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ծովի կարգավիճակի շուրջ ընդհանուր հայտարարի գալու հարցում լուրջ խոչընդոտ կա' ծովի կենտրոնական մասում գտնվող նավթի հանքավայրը, որը Բաքուն կոչում է «Քյափազ», իսկ Թուրքմենստանը «Սերդար»: Նշված հանքավայրում, ըստ որոշ աղբյուրների, կենտրոնացած են մինչև 150 մլն բարել նավթ և գազի կոնդենսատ, ինչը լուրջ պատճառ է, որ Բաքուն և Աշգաբադը չցանկանան միմյանց զիջել «Քյափազ» կամ «Սերդար» կոչվող հանքավայրը [17]: ԱՄՆ հետաքրքրությունը երկկողմ պայմանագիր կնքելու հարցում անդրկասպյան գազամուղն է, որի կառուցումը, ըստ Վաշինգտոնի ղեկավարության, լրջորեն կթուլացնի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում և այլընտրանք կստեղ-

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ա. Մաեվելաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ծի դեպի Եվրոպա հոսող ռուսական գազին: Ամերիկյան ծրագրերում ադրբե-ջաեա-թուրքմեեակաե համաձայնությունները դառնում են ռազմավարական, հետևաբար մեկը մյուսի հետևից Աշգաբադ եե ժամանում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ: Սենատոր Լուգարից հետո Թուրքմեեստաեի մայրաքաղաք եե այցելել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Ֆոլիեը, հետո Պետդեպարտամեետի Կասպից ծովի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեե Մանը [17]: Հիշեցնենք, որ Մանը երկար տարիներ է, ինչ զբաղվում է Կասպիցի հարցերով և նույնիսկ եղել է ԱՄՆ դեսպանը Թուրք-մեեստաեում, ինչպես եաև Ղարաբաղյաե հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Միեսկի խմբի համաեախագահը: Թուրքմեեստաեը դեռ Նիյազովի օրոք փորձում էր նորմալ հարաբերություններ հաստատել Վաշիեգտոեի հետ, բայց դա երան չհաջողվեց: Վերջինիս մահից հետո Վաշիեգտոեը նկատելիորեն փոխել է դիրքորոշումը և ցանկանում է երկխոսություն ծավալել արդեն նոր նախագահ Բերդիմուհամեդովի հետ, որի քաղաքական «արժեքը» աեդրկաս-պյաե գազամուղի կառուցման դեպքում էականորեն աճում է Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի համար: ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Ադրբեջաեը և Թուրքմեեստաեը ծովի կարգավիճակի հարցում որքան հնարավոր է շուտ գան ընդհանուր հայտարարի, ինչը, ըստ նրանց, կարող է նպաստել ծովի ընդերքով նոր գազամուղի կառուցմանը: Սակայն ծովի կարգավիճակի հարցում կան եաև շահագրգիռ այլ կողմեր' Ռուսաստան և Իրան: Իսկ այս երկու երկրեերը միանշանակ դեմ են ծովի ընդերքով գազամուղների և խողովակաշարերի կառուցման ցանկացած ծրագրի: Հասկանալի է, որ հարցն այստեղ ոչ միայն բնապահպանական խնդիրներն եե, այլ եաև այդ երկրի քաղաքական հետաքրքրությունները, որոնք ցանկանում եե, որ Կենտրոնական Ասիայից դուրս եկող էներգակիրներն աեցեեե իրենց տարածքներով: Այսինքն, եթե նույնիսկ Թուրքմեեստաեը և Ադրբեջաեը գան ընդհանուր հայտարարի, դա դեռ չի նշանակում, թե աեդրկասպյաե գազամուղը կկառուցվի, որովհետև ծովի կարգավիճակի վերջնական լուծման համար հարկավոր է բոլոր 5 կողմերի համաձայնությունը, իսկ Թեհրաեը համառում է: Բացի դրանից, Աշգաբադե արդեն կնքված պայմանագրեր ունի Ռուսաստանի և Չինաստանի հետ: Եվ այսպես, Թուրքմեեստաեի կախվածությունը ռուսական գազամուղից ու ֆինանսներից, ինչպես եաև Կասպից ծովի կարգավիճակի անորոշությունը թույլ եե տալիս եզրակացնել, որ աեդրկասպյաե գազամուղի կառուցումը քիչ հավանական է դառնում Արևմուտքի համար:

Այսպիսով, Կասպից ծովի ավազանի երկրեերի հանդեպ ԱՄՆ էներգետիկ քաղաքականության ձևավորմանը լուրջ հարված հասցրեց 2008թ. հնգօրյա պատերազմը Հարավային Օսիայում: Ռուսաստանը, փաստորեն,

25

Ա. Մաեվելյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

կասկածի տակ դրեց Կասպից ծովից Հարավային Կովկասով էներգակիրների առաքման ԱՄՆ ծրագրերը: Տարածաշրջանն այլևս ապահով չի համարվում նավթի և գազի առաքման համար, իսկ Վրաստանն անկայունության աղբյուր է: Կարող ենք փաստել, որ տարիներ շարունակ ձևավորվող քաղաքականությունը ձախողվել է, և ԱՄՆ նորընտիր վարչակազմը ստիպված է մեծ ջանքեր գործադրել տարածաշրջանի երկրներում նախկին քաղաքական հեղինակությունը վերականգնելու և էներգետիկ հոսքերը վերահսկելու համար:

Դեկտեմբեր, 2008թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Рашид А, Талибан: Ислам, нефть, и новая Большая игра в Центральной Азии, часть 2-я, 08.01.2005 http://centrasia.org/newsA.php4?st=1105151280

2. R.Hrair Dokmejian &Hovann H Simonian, Troubled Waters..., New York, 2001.

3. Черные земли в «Большой игре-2», 2008-04-04, http://geopolitica.ru/Articles/195/

4. Brenda Shaffer, U.S. Policy toward the Caspian Region: Recommendations for the Bush Administration, July 2001 1. Caspian Studies Program at Harvard University’s John F. Kennedy School of Government.

5. Section 907 of the Freedom Support Act http://www.anca.org/hill_staff/position _papers.php?ppid=6

6. Фариз Рзаев, 907-я поправка: история и перспективы. http://www.ca-c.org/journal/ cac-04-1999/st_21_rzayev.shtml

7. Graham Allison and Emily Van Buskirk. U.S. Policy on Caspian Energy Development and Exports. Caspian Studies Program. Harvard University John F. Kennedy School Of Government, May 2001.

8. Hearing. Before The Subcommittee On Europe Of The Committe On International Relations. House Of Representatives One Hundred Seventh Congress. The Caucasus And Caspian Region: Understanding U.S. Interests And Policy. October 10, 2001 http:// www.house.gov/international—relations

9. Ariel Cohen, The New Great Game :Pipeline Politics in Eurasia. Caspian Crossroads Magazine. V. 2, Issue No.1, Spring-Summer 1996 http://ourworld.compuserve.com/ HOMEPAGES/USAZERB/213.htm

10. Барабанов О.Н, Политика США в Центральной Азии и Закавказье. http:// www.riss.ru/library/US-SRAZ.pdf

11. Zeyno Baran, Director, Georgia forum, Center for Strategic and International Studies. The Caucasus and Caspian Region: Understanding U.S Interests and Policy. Hearing before the Subcommittee on Europe of the Committee on International Relations. House of Representatives. October 10, 2001 http://www.house.gov/international—relations.

26

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ա. Մանվելան

12. Richard Giragosian, The Strategic Central Asian Arena. China and Eurasia Forum Quarterly, Volume 4, No. 1 (2006). © Central Asia-Caucasus Institute & Silk Road Studies Program

13. Жильцов С.С, Ушков А.М., Политика США в Каспийском регионе: основные итоги и тенденции (после сентября 2001г.). Кафедра политических наук, Российский Университет дружбы народов http://www.humanities.edu.ru/db/msg/50960

14. ИА REGNUM »., Россия, Казахстан и Туркменистан договорились о строительстве Прикаспийского газопровода.www.regnum.ru/news/826354.html 12.05.2007.

15. ИА REGNUM «Новости», США не довольны решением о строительстве прикаспийского газопровода. www.regnum.ru/news/827155.html 14.05.2007.

16. Арсюхин Е, Связанные одним газом, «Российская газета». 22.12.2006.

17. Сигов Ю, К разделу Каспия все готово?, «Деловая неделя», 19/02/2008 http:// www.newsazerbaijan.ru/analytics/20080219/42165349.html

18. ИА REGNUM «Новости», Азербайджан и Туркмения делят Каспий в Баку, www.regnum.ru/news/953309.html, 06.02.2008

КАСПИЙСКИЙ ФАКТОР ЭНЕРГЕТИЧЕСКОЙ ПОЛИТИКИ США И ОТНОШЕНИЯ СО СТРАНАМИ РЕГИОНА

Армен Манвелян

Резюме

Серьезный удар по формированию энергетической политики США в отношении стран бассейна Каспийского моря нанесла пятидневная война 2008г. в Южной Осетии. Фактически, Россия поставила под сомнение программы США по транспортировке энергоносителей из Каспийского бассейна по территории Южного Кавказа. Регион больше не считается безопасным для транспортировки нефти и газа, а Грузия рассматривается как источник нестабильности. Можем констатировать, что формируемая годами политика провалилась, и новоизбранная администрация США будет вынуждена прилагать большие усилия, чтобы восстановить былой политический авторитет и контролировать энергетические потоки.

27

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.