<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
Ս. Մարտիրոսյաև
ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ
Սամվել Մարւռիրոսյաե
Ղարաբաղյաև հիմևախևդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանում, ԼՂՀ-ում և Ադրբեջաևում ավելի հաճախ եև հնչում հայտարարություններ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: Արդեն քննարկվում է խաղաղապահ առաքելության հնարավոր մասնակից երկրևերի հարցը: Սակայն խաղաղապահ առաքելությունների փորձը այնպիսի թեժ կետերում, ինչպիսիք էիև ևախկիև Հարավ-սլավիայի երկրևերը, ցույց է տալիս, որ հակամարտության գոտում խաղաղությունը պահպանելուն կոչված ուժերն ի վիճակի չեև լինում ապահովել թե քաղաքացիական բնակչության, թե տարածքի անվտանգությունը: Ղա-րաբաղյաև ուժերի դուրսբերումն աևվտաևգությաև գոտուց և այնտեղ միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելը ԼՂՀ-և ծայրաստիճան խոցելի եև դարձնում: Բացի այդ, արտաքին ուժերի կողմից սեփական աշխարհաքա-ղաքակաև նպատակներով Ղարաբաղյաև հարցև օգտագործելը կարող է ապակայունացնել, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի իրադրությունը:
Ներածություն
Ղարաբաղյաև կարգավորմաև գործընթացը ևոր թափ է հավաքում: Միջևորդևերը փորձում եև առավելագույևս արագացնել բաևակցայիև գործընթացը, որպեսզի հարցի լուծումը ձեռք բերվի արդեև 2006թ.: 2007թ. և 2008թ. Հայաստանում և Ադրբեջաևում կայաևալու եև խորհրդարանական և նախագահական ըևտրություևևեր, իևչև աևհևարիև է դարձնում առաջիկա տարիևերիև խաղաղ դաշև կնքելու հավաևակաևություևև այև դեպքում, եթե այս տարի հարցի լուծումը չգտնվի: Չնայած բաևակցություևևերև ըևթաևում եև գաղտևիությաև պայմաևևերում, արդեև կաև տեղեկատվությաև որոշակի «արտանետումներ», որոևք, հավաևաբար, նպատակ ուևեև «շոշափել» հասարակակաև կարծիքը և այև նախապատրաստել հևարավոր փոխզիջումներին:
Բաևակցայիև գործընթացի բաղադրիչևերից մեկը, որի մասիև ակնարկներով տեղեկացվել է հասարակությանը, Ղարաբաղյաև հակամարտության գոտում աևվտաևգությաև ապահովումն է միջազգային խաղաղապահ ուժերի կողմից: Հայկակաև և ադրբեջաևակաև կողմերն արդեև ակտիվորեն քևևարկում եև տարածաշրջաևում խաղաղարար ուժերի տեղակայ-
147
Ս. Մարտիրոսյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
ման հնարավոր սցենարները: Այս հարցում շատ կարևոր էր Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հայտարարությունն այն մասին, որ «գոյություն ունեցող անվստահության մթնոլորտում խաղաղարարների մուտքը օգտակար կլիներ» [1]: ԼՂՀ ղեկավարության այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացում այս հարցը դարձել է այն դրույթներից մեկը, դեպի որը կողմնորոշում են հասարակական կարծիքը։ Ասվածի հաստատումը կարող են հանդիսանալ միմյանց հաջորդող նման հայտարարությունները Երևանում և Բաքվում։ Այսպես, հունվարի 25-ին Բելգիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կարլ դը Գուխտի հետ համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի ԱԳ նախարար Կարդան Օսկանյանը հայտարարել է. «Այսօր խոսել այն մասին, թե հատկապես որ երկրի խաղաղապահները կուղարկվեն Ղարաբաղյան հակամարտության գոտի, դեռ վաղ է։ Այդ հարցը պետք է լուծի ԵԱՀԿ-ն հակամարտության կողմերի համաձայնությամբ։ Մի բան կարող եմ ասել հաստատ մենք երբեք չենք համաձայնի Ղարաբաղյան հակամարտության գոտում թուրք խաղաղարարների ներկայությանը»։
Կարլ դը Գուխտն ավելի վաղ հայտարարել էր, թե հակամարտության բոլոր կողմերը վետոյի իրավունք կունենան խաղաղապահների դերին հավակնող պետությունների թեկնածության նկատմամբ։ «ԵԱՀԿ-ի համար դժվար չի լինի գտնել երկրներ, որոնք պատրաստ են խաղաղարար առաքելություն իրականացնել Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Բայց
ռ
հատկապես ի նչ ուժեր են տեղակայվելու տարածաշրջանում հարցը պետք է լուծեն իրենք կողմերը», - հայտարարել է ԵԱՀԿ նախագահը [2]։
«Ոչ համահախագահևեր, ոչ հարևաևհեր» բահաձևը
Դեռևս իրենց կոնկրետ պատասխանները չունեն խաղաղապահ զորքերի (որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում) ազգային պատկանելության, ինչպես նաև դրանց տեղակայման վայրերի վերաբերյալ հարցերը։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը փետրվարի 3-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է տվյալ հարցի նկատմամբ Վաշինգտոնի մոտեցումները։ Նրա խոսքերով տարբերակներից մեկն է «Ո չ համանախագահներ, ո չ հարևան երկրներ» մոտեցումը։ ԱՄՆ-ը մտադիր է խաղաղարարների խնդրին պրագմատիկ մոտեցում ցուցաբերել։ Ակնհայտ է, որ ԱՄՆ ուղղակի մասնակցությունը կհանդիպի Ռուսաստանի կատաղի դիմակայությանը, որն առանց այդ էլ առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի թույլ չտա Վաշինգտոնի դիրքերի
148
<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
Ս. Մարտիրոսյան
հետագա ամրապնդումը Հարավային Կովկասում։ Ամերիկյան խաղաղապահ ուժերի տեղակայումն այստեղ կդառնա տարածաշրջան Միացյալ Նահանգների ռազմական ներթափանցման կարևորագույն քայլերից մեկը։ Սակայն Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում դեռևս ամուր են, ինչը գրեթե զրոյի է հավասարեցնում Միացյալ Նահանգների ուղղակի մասնակցության հնարավորությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությանը, համենայնդեպս, առաջիկա մի քանի տարիներին։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի մասնակցությունը նույն այդ գործողությանը նույնպես բարդ խնդիր է, քանի որ դրան կարող է հակառակվել ոչ միայն ԱՄՆ-ը, այլև Ադրբեջանը, որը դեմ է ռուսաստանյան զորքերի տեղակայմանը [3]։ Ռուսաստանի համար զորքերի ներկայությունը հակամարտության գոտում սկզբունքային հարց է, քանի որ խաղաղարար առաքելությունից Մոսկվայի դուրսմղումը կմատնանշի Հարավային Կովկասից նրա որոշակի հեռացումը։ Սակայն, եթե Մոսկվային, այնուամենայնիվ, չհաջողվի ապահովել իր մասնակցությունը, ապա նա կանի ամեն ինչ Վաշինգտոնի մուտքն այստեղ փակելու համար։
Վաշինգտոնի համար առաքելությանն իր անմիջական մասնակցությունը գուցե այնքան կարևոր չէ, որքան Ռուսաստանի մուտքը թույլ չտալը և դաշնակից երկրների շահերի լոբբինգը։ ԱՄՆ-ին ձեռնտու է Ղարաբա-ղյան հակամարտության գոտում տեսնել ՆԱՏՕ դաշնակից երկրներին (ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիան) կամ այն երկրներին, որոնք պատրաստ են ամերիկյան ազդեցության միջնորդի դեր կատարել տարածաշրջանում։ Այդպիսի երկրներ կարող են լինել Լեհաստանը, Բալթյան եր-կրները կամ Ուկրաինան։ Լեհաստանը համապատասխանում է այս սցենարին, քանի որ արդեն երկար տարիներ ղեկավարում է ԱՊՀ երկրներում հասարակական կազմակերպությունների մակարդակով կատարվող զանազան ծրագրերի իրականացումը և կարող է ներկայանալ որպես չեզոք կողմ։ Նման դեր կարող են խաղալ Բալթյան երկրները, որոնք խիստ ակտիվացրել են իրենց գործունեությունը Հարավային Կովկասի երկրներում։
Հատուկ ուշադրության է արժանի ուկրաինական գործոնը։ «Նարնջագույն հեղափոխությունից» և դեպի Արևմուտք կտրուկ վերակողմնորոշումից հետո Ուկրաինան բավական անսպասելիորեն և համառորեն սկսեց իր ծառայություններն առաջարկել Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն իրականացնելու գործում։ Այսպես, 2005թ. մայիսին հակամարտության գոտի զինվորականներ ուղարկելու Ուկրաինայի պատրաստակամության մասին հայտարարեց երկրի արտաքին գործերի նախարար Բորիս Տարասյուկը, որից հետո նրա խոսքերի հաստատ-մամբ հանդես եկավ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպա-
149
Ս. Մարտիրոսյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
եությաե խորհրդի քարտուղար Պյոտր Պորոշեեկոե [4]: Արդեն 2006թ. փետրվարին եույեը կրկեեց ազգայիե աեվտաեգությաե և պաշտպաեությաե խորհրդի եոր քարտուղար Աեատոլի Կիեախը Ադրբեջաե կատարած աշ-խատաեքայիե այցի ժամաեակ: «Եթե որոշումեեր ըեդուեվեե Լեռեայիե Ղա-րաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայմաե մասիե, ապա Ուկրաիեաե, խաղաղարար գործողություեեերիե մասեակցությաե հարուստ փորձ ուեե-եալով, պատրաստ է տրամադրել և իր հեարավորություեեերը ՄԱԿ և եվ-րոպակաե կառույցեերի համապատասխաե որոշումեերի հիմաե վրա»,-հայտարարեց Աեատոլի Կիեախը [5]:
Պաշտոեակաե Կիևի այս համառություեը, մաեավաեդ որ հակամարտող կողմերից և ոչ մեկը չի դիմել ուկրաիեակաե կողմիե եմաե խեդրաե-քով, կարող է բացատրվել Վաշիեգտոեից եկող թելադրաեքով: Առաջիե հայացքից ուկրաիեակաե կողմի մասեակցություեը հակամարտությաե գոտում խաղաղությաե պահպաեմաեը, մեղմ ասած, աեսովոր է թվում: Ուկրաիեաե ոչ մի կերպ չեզոք կողմ լիեել չի կարող Ղարաբաղյաե հակամար-տություեում: Եվ բաեը միայե ուկրաիեակաե մեծաթիվ վարձկաեեերը չէիե, որ ղարաբաղյաե պատերազմում կռվում էիե ադրբեջաեցիեերի կողմից: Վարձկաեեերի ջոկատեերը կազմավորվել էիե արմատակաե ազգայեակաե УНА-УНСО խմբակցությաե, այսպես կոչված, «կիևյաե պատրիարխատի» հովաեու եերքո: Բացի դրաեից, մարտակաե գործողություեեերի ժամաեակ Ուկրաիեաե Ադրբեջաեի հիմեակաե ռազմակաե մատակարարե էր: 1993թ. Կիևը ՄԱԿ սովորակաե սպառազիեություեեերի գրաեցամատյաեում խոս-տովաեել էր Ադրբեջաեիե 100 տաեկերի և 10 մարտակաե իեքեաթիռեերի մատակարարմաե մասիե: Սակայե դրաեից և առաջ, և հետո տեղեկատ-վություե կար այե մասիե, որ եղել եե առավել խոշոր չափերի մատակարա-րումեեր (ռազմամթերք, հրետաեի, ծաեր տեխեիկա, մարտակաե ավիացիա և պահեստամասեր) [6]:
ԱՄՆ-ի համար Ուկրաիեաե Հարավայիե Կովկասում իր շահերե առաջ տաեելու եպատակով այդ երկրի ուժերե օգտագործելու հրաշալի տարբերակ է: Ուկրաիեաե ամերիկյաե կողմիե հետաքրքրում է որպես բազմախոստում գործըեկեր տարածաշրջաեում: Այսօրվա դրությամբ Կիևը փորձում է առավելագույե չափով խորացեել հարաբերություեեերը Հայաս-տաեի հետ: Մասեավորապես, հեռաեկարում Երևաեը կարող է մասեակցել իրաեակաե գազը Ուկրաիեա և այեուհետև Եվրամիությաե երկրեեր տար-աեցելու հավակեոտ եախագծիե: Ավելիե, հայկակաե բաեակիե սպառազիեություեեերի մատակարարմաե ծրագրերում Ուկրաիեաե կարող է փոխա-րիեել Ռուսաստաեիե: Հաշվի առեելով այս գործոեեերը կարելի է եեթա-դրել, որ ԱՄՆ-ը կխթաեի ուկրաիեակաե խաղաղարարեերի մասեակցու-
150
<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
Ս. Մարտիրոսյան
թյունը Ղարաբաղյան կարգավորմանը, որպեսզի ամրապնդի այդ երկրի ազդեցությունը տարածաշրջանում։ Բացի այդ, ուկրաինական գործոնը կարող է դառնալ Միացյալ Նահանգների հաղթաթուղթը, եթե Ռուսաստանը պնդի ԱՊՀ երկրների խաղաղապահների մասնակցությունը։
Ամեն դեպքում, խաղաղարարների ընտրությունը կարող է հակառակության պատճառ դառնալ արդեն միջնորդների միջև։ Դիմակայության շրջան զորքեր մտցնելը գերտերությունների համար աշխարհաքաղաքա-կան խնդիր է, որի նպատակը սեփական ազդեցության ուժեղացումն է ռազ-մավարապես կարևոր տարածաշրջանում։ Համապատասխանաբար ԱՄՆը, Ռուսաստանը և Եվրոպան բացահայտորեն կմրցակցեն այս հարցում փորձելով հասնել իրադարձությունների իրենց համար առավելագույնս ձեռնտու զարգացման, ինչն ինքնըստինքյան կարող է դառնալ ապակայունացման գործոն։
ՆԱՏՕ և Իրան, հնարավոր դիմակայություն
ՆԱՏՕ երկրների և նրանց դաշնակիցների զորքերի մասնակցությունը խաղաղության պահպանմանը կարող է դառնալ հնարավոր սցենարներից մեկը։ Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է վկայակոչել խաղաղապահ գործողություններին մասնակցության մեծ փորձը և հասնել այն բանին, որ իր զորքերը տեղակայվեն տարածաշրջանում։ Սակայն խաղաղության պահպանման առաքելությանը ՆԱՏՕ զորքերի մասնակցությունը, թեկուզ այլ երկրների (օրինակ ԱՊՀ) զինվորականների հետ խառը համակազմով, կարող է խոշոր մասշտաբի տարածաշրջանային հակամարտություն հրահրել։
Դաշինքի երկրների մասնակցությամբ խաղաղարար առաքելություն սկսվելու պարագայում պաշտոնական Թեհրանը կարող է դիմել արմատական քայլերի դրանում սեփական անվտանգությանն սպառնացող վտանգ տեսնելով։ Իրանի և ԱՄՆ-ի միջև անընդհատ խորացող դիմակայության պայմաններում, որը սպառնում է վերածվել իսկական ռազմական հակամարտության, Արևմուտքի երկրների զորքերի ցանկացած ներկայություն Թեհրանի կողմից գնահատվելու է որպես հարձակման նախապատրաստություն։ Ամերիկացիները որոշակի չափով նախապատրաստվել են Իրանին հարվածելու համար, քանի որ հնարավորություն ունեն գործել արևելյան ուղղությունից Աֆղանստանից և Պակիստանից։ Արևմտյան կողմում գտնվում է ամերիկյան զորքերի և դաշնակիցների զինվորական համակազմը։ Արդեն երկար ժամանակ մամուլ են թափանցում տեղեկություններ Վա-շինգտոնի և Բաքվի գաղտնի բանակցությունների մասին Ադրբեջանի տարածքը Իրանին հարվածելու համար օգտագործելու վերաբերյալ։ ՆԱՏՕ երկրների զինվորականների տեղակայումը ԼՂՀ շուրջ անվտանգության
151
Ս. Մարտիրոպաև
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
գոտում, մասնավորապես Զաևգելաևի, Ջեբրաիլի և Ֆիզուլիի շրջաններում, կնշանակի Իրանի ռազմական շրջափակում, և Թեհրանը կջանա ամեն գնով թույլ չտալ այդ։
Այսպես, «Իրավունք» թերթը 2006թ. հունվարի վերջին հաղորդել է, վկայակոչելով իրանական աղբյուրները, որ պաշտոնական Թեհրանը լրջորեն անհանգստացած է ՆԱՏՕ խաղաղարար ուժերի ԼՂՀ շուրջ անվտանգության գոտում տեղակայման հնարավորությունից։ Հաղորդվում էր նաև, որ Իրանը պատրաստ է դիմել դիվանագիտական քայլերի, բայց անհրաժեշտության դեպքում Իրանի զինված ուժերը կարող են մարտերով անցնել Արաքս գետը և խաղաղարարների տեղակայումը կանխող կոնկրետ միջոցառումներ իրականացնել [7]: Ամենայն հավանականությամբ, նման տեղեկատվության «արտանետումը» ազդանշան էր ուղղված Հայաստանի ղեկավարությանը։ Սակայն չի կարելի բացառել Իրանի ուղղակի ռազմական միջամտությունը։ Այդ դեպքում Ղարաբաղի հարցը կդադարի ինքնուրույն գործոն լինելուց վերածվելով գլոբալ հակամարտության առանձին բաղադրիչի, որին ներգրավված կլինեն Արևմուտքի և իսլամական աշխարհի արմատական ուժերը։
Խաղաղարարների տեղակայման հնարավոր վայրերը
Հակամարտության գոտու ապառազմականացումն սկսելու մասին կողմերի միջև համաձայնության դեպքում առաջ կգա ղարաբաղյան բանակի ուժերն անվտանգության գոտուց ԼՂՀ սահմանի շուրջ գտնվող յոթ շրջաններից հեռանալու հարցը։ Արդեն 2005թ. մարտի 30-ին «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը. կարգավորման ուղիներ» խորհրդարանական բաց լսումների ժամանակ ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգ-սյանն իր ելույթում հայտարարեց այս հարցում որոշակի զիջումների (փոխզիջումների տեսքով) գնալու հայկական կողմի պատրաստակամության մասին. «Որպես հնարավոր փոխզիջում կարելի է բանակցություններ վարել անվտանգության գոտու վերաբերյալ։ Ես անվտանգության գոտու վերադարձման կողմնակից չեմ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հիմնախնդրի մանրամասն ուսումնասիրման։ Բայց, կարծում եմ, կարելի է բանակցությունների ճանապարհով որոշ զիջումներ անել այն պայմանով, որ ադրբեջանական կողմը պատերազմը չվերսկսելու հստակ երաշխիքներ տա, որոնք պետք է հաստատվեն հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և պետությունների կողմից։ Կարծում եմ հայկական կողմը պատրաստ է քննարկել փոխզիջման հնարավորությունները նման պրագմատիկ մոտեցման դեպքում»։
152
<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
Ս. Մարտիրոսյան
а
Կոնկրետ ի նչ տարածքային զիջումների մասին կարող է լինել խոսքը: Հայկական կողմը պնդում է Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու հարցում։ Վիճելի է նաև Քելբաջարի հարցը։ Սակայն ինչ վերաբերում է մնացած հինգ շրջաններին, արդեն կարելի է խոսել դրանք հանձնելու հնարավորության մասին անվտանգության երաշխիքների դիմաց, որի տարրերից մեկը կարող է լինել բուֆերային գոտում միջազգային խաղաղարար ուժեր մտցնելը։ Այսպես, դեռևս 1998թ. Մինսկի խումբը «Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության համակողմանի կարգավորման սկզբունքների մասին» փաստաթղթում առաջարկում էր սահմանազատման առաջին փուլում դուրս բերել գոյություն ունեցող շփման գծի երկայնքով տեղակայված հայկական և ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից դեպի արևելք և հարավ, որպեսզի հեշտացվի ԵԱՀԿ բազմազգ ուժերի առաջապահների տեղակայումն սկսելու գործընթացը։ Ըստ այս նախագծի ենթադրվում էր, որ խաղաղարարության իրականացմանը զուգընթաց հայկական ուժերը պետք է դուրս բերվեն բոլոր շրջաններից, բացի Լաչինից, մինչև որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության մասին համաձայնություն ձեռք բերվի [8]։ Մինչ այդ, դեռևս 1995թ. Բարձրամակարդակ ծրագրման խումբը (High-Level Planning Group) ԵԱՀԿ շրջանակներում խաղաղարար առաքելության տեղակայման չորս ծրագիր էր ներկայացրել։ Առաջին երեքը նախատեսված էին խառը ուժերի զինված խաղաղապահների և անզեն դիտորդների համար (1500-4500 մարդ)։ Չորրորդ ծրագիրը նախատեսվում էր միայն առաքելության անզեն դիտորդների համար [9]։ 1997թ. Բարձրամակարդակ ծրագրման խումբն առաջարկեց հակամարտության գոտի մտցնել 2 հազ. խաղաղարարներ, որոնցից 700-ը ռուսաստանյան [10]։ International Crisis Group-ի 2005թ. հոկտեմբերի տվյալներով ըստ ԵԱՀԿ-ին մերձավոր աղբյուրների, խաղաղարարների թիվն, ամենայն հավանականությամբ, կկազմի 1,5-2 հազ. մարդ [3, p. 23]։
Նկատի ունենալով այն փաստը, որ խաղաղարարները պետք է պահպանեն բավական մեծ գոտի, մի քանի հազար հոգուց բաղկացած առաքելության կազմը (որոնց մեծ մասը լինելու են մատակարարումն ապահովող ուժերը) բավական կասկածելի է թվում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքների տեսակետից։
153
Ս. Մարտիրոսյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
Խաղաղարարության արղյունավետությունը նախկին Հարավսլավիայի հակամարտությունների օրինակով
Ղարաբաղյան հակամարտության համատեքստում պակաս կարևոր չէ աշխարհի թեժ կետերում խաղաղապահ գործունեության փորձի ուսումնասիրությունը։ Հաշվի առնելով այն սպառնալիքները, որ Ադրբեջանը մշտապես հնչեցնում է Ղարաբաղի հասցեին և հանրապետության ղեկավարությունն էլ հայտարարում է, թե ադրբեջանական կողմի համար անընդունելի որոշման դեպքում պատրաստ է դիմել հարցի լուծման ռազմական մեթոդների, խաղաղապահների կողմից տրվող երաշխիքները դառնում են շատ կարևոր հարց։ Այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են Եվրոպայի երկրների, ԱՄՆ և Ռուսաստանի ներգրավվածությունը, պատմական և կրոնական համատեքստի առկայությունը, խոշոր ռազմական կազմավորումների մասնակցությունը, Ղարաբաղյան հակամարտությանն առավել մոտ են նախկին Հարավսլավիայի հակամարտությունները։ Այստեղ խաղաղապահ գործողություններ էին իրականացվում ինչպես սերբ-խորվա-թական հակամարտության, այնպես էլ Բոսնիայի և Հերցեգովինայի պատերազմի ժամանակ, իսկ այնուհետև Կոսովոյում։ Ինչպես ցույց է տալիս իրադարձությունների վերլուծությունը, խաղաղապահներին չհաջողվեց կանխել ընդհարումները, որոնք հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, հարյուր հազարավոր մարդիկ վտարվեցին իրենց բնակավայրերից, ավերվեցին պատմամշակութային արժեքներ։
Միջազգային խաղաղապահ ուժերը բացարձակապես անընդունակ գտնվեցին դիմակայելու հակամարտող կողմերից մեկի հոծ հարձակմանը (խորվաթական բանակի «Օլույա» /փոթորիկ/ գործողությունը)։ Գործողությունն սկսվեց 1995թ. օգոստոսի 4-ին։ Խորվաթական 200 հազարանոց բանակը կենտրոնացված հարձակում սկսեց սերբական անկլավի Սերբական Կրաինայի վրա։ Խորվաթները նախօրոք զորահավաք էին անցկացրել և գործողության իրականացման համար կազմավորել էին Եվրոպայում ամենախոշոր բանակը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր [11]։ Հինգ օրում խորվաթներին հաջողվեց գրավել անկ-լավն ամբողջությամբ և շրջանը վերահսկող խաղաղապահների աչքի առաջ դուրս քշել սերբերին։ Զոհվեցին և անհայտ կորան հազարավոր խաղաղ բնակիչներ, ինչի դեմ ոչինչ չկարողացան կամ չցանկացան անել ՄԱԿ «երկնագույն սաղավարտները» [12]։ Ավելին, Սերբական Կրաինայի գրավումից հետո անցած տասը տարիների ընթացքում ոչ ոք չի պատժվել ռազմական հանցագործության համար։ «Այն ժամանակ, երբ հանցագործներն ըմբոշխնում են իրենց անպատժելիությունը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում իշխանության տեղական
154
<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
Ս. Մարտիրոսյան
մարմիններում, մարդկանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների խախտման զոհերին մերժում են տարրական արդարության և վնասի փոխհատուցման հարցերում»,- այս կապակցությամբ հայտարարել է Խոր-վաթիայի գծով «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության հետազոտող Օմեր Ֆիշերը [13]։
Եթե Սերբական Կրաինայի դեպքում խաղաղապահների անգործու-նակությունը մեծ վերապահությամբ կարելի է վերագրել անսպասելիության գործոնին, խորվաթական կողմի ձեռնարկած բլից-կրիգին, ապա Բոս-նիա-Հերցեգովինայում միջազգային խաղաղապահ ուժերն ամիսներ շարունակ կրավորական, պասիվ վիճակում էին, ինչը հանգեցնում էր բազմաթիվ զոհերի ավելացմանը խաղաղ բնակչության շրջանում։ Այս առումով հատկանշական է Սրեբրենիցա քաղաքի օրինակը։ ՄԱԿ ԱԽ մանդատը ստանալուց ավելի քան կես տարի հետո անգամ միջազգային խաղաղապահները հապաղում էին ժամանել Բոսնիա-Հերցեգովինա։ Այսպես, 1993թ. թույլատրված լրացուցիչ 7600 զինծառայողների փոխարեն յոթ ամսվա ընթացքում տարածաշրջանում տեղակայվել են 3000-ից քիչ զինվորականներ, իսկ ուժերի ամբողջական տեղակայումը տեղի ունեցավ մեկ տարի անց միայն [14]։ ՄԱԿ հապաղումն առիթ հանդիսացավ, որպեսզի ՆԱՏՕ անդամ երկրները 1994թ. հունվարի 11-ին հանդես գան հայտարարությամբ, որում պատրաստակամություն էին հայտնում իրականացնելու հարվածներ նպատակ ունենալով հակամարտող կողմերին հարկադրել խաղաղություն։ Սակայն արյունահեղությունը դադարեցնելու ՄԱԿ և ՆԱՏՕ վճռականությունը շատ դեպքերում մնում էր միայն թղթի վրա։ Ավելին, խաղաղապահ առաքելություններն իրենց հանցագործ պահվածքով նպաստում էին, որպեսզի հակամարտող կողմերը հնարավորություն ունենան շարունակել ռազմական գործողությունները։ Այսպես, այն շրջանները, որոնցում խաղաղապահներն ապահովում էին անվտանգությունը, բոսնիական բանակի կողմից օգտագործվում էին նախապատրաստվելու և անձնակազմը ռազմահանդերձանքով ապահովելու և նույնիսկ սերբական դիրքերը գնդակոծելու համար, ինչով հրահրում էին պատասխան գործողություններ [15]։ Հակամարտող կողմերն իրենց նպատակներին հասնելու համար ակտիվորեն օգտագործում էին խաղաղապահներին և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին պատանդ վերցնելու միջոցը։
Իրադարձություններն առավել դրամատիկ զարգացում ստացան բոսնիական Սրեբրենիցա քաղաքի շուրջ, որը պահպանվում էր խաղաղարարների կողմից։ Այստեղ, անվտանգության գոտում, տեղակայվել էր 600 հոգանոց հոլանդական գումարտակը։ Հոլանդացիների տրամադրության տակ կային զրահամեքենաներ և հակատանկային հրթիռային սարքավորումներ։
155
Ս. Մարտիրոսյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
1995թ. հուեվար-հուլիս ժամանակամիջոցում սերբական ուժերը շարունակում էին սեղմել օղակը քաղաքի շուրջ, սակայն հոլանդական գումարտակը իրավիճակը կայունացնող որևէ էական գործողություն չէր ձեռնարկում, չնայած ուներ ՄԱԿ ԱԽ համապատասխան մանդատը։ 1995թ.հուլիսի 5-ին սերբական ուժերն սկսեցին հարձակումը Սրեբրենիցայի վրա։ Խաղաղարարները հրաժարվեցին բոսնիացիներին վերադարձնել զենքը, որը վերջիններս հանձնել էին ըստ 1993թ. ապառազմականացման մասին հա-մաձայնագրի։ Հոլանդիայի խաղաղապահների հրամանատարները կենտրոնից հրաման էին ստացել չվերադարձնել զենքը, քանի որ անկլավը պետք է պաշտպանեին հենց իրենք խաղաղապահ ուժերը [16]: Ընդ որում մի քանի օր շարունակ հոլանդական գումարտակի ղեկավարությունը խաղաղապահների հրամանատարական շտաբին զեկուցում էր այն մասին, որ անհնար է պաշտպանել ոչ միայն խաղաղ բնակչությանը, այլև իրենց խաղաղապահներին։ Արդեն հուլիսի 12-ին սերբական զորքերը մտան քաղաք, որին հետևեցին բոսնիացի տղամարդկանց զանգվածային գնդակահարությունները. զոհվեցին ավելի քան 7 հազար խաղաղ բնակիչներ։ Այդ ամբողջ ընթացքում խաղաղապահ զորքերը ոչ մի անգամ կրակ բաց չարեցին հարձակվող սերբական ուժերի վրա։ Հոլանդական խաղաղապահների պահանջները ՆԱՏՕ ավիացիայի աջակցությունը ստանալու վերաբերյալ, ինչի մասին նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել, այդպես էլ անպատասխան մնացին բյուրոկրատական քաշքշուկի և Բոսնիա-Հերցեգովի-նայում խաղաղապահ առաքելության մասնակից կողմերի միջև շփումների չափազանց բարդացված համակարգի պատճառով [16, с. 142]:
Թվում էր, թե միջազգային հանրությունն այնուհետև պետք է վերանայեր իր դիրքորոշումները խաղաղապահ գործունեության նկատմամբ և օգտվեր անցյալի սխալներից երկրագնդի թեժ կետերում խաղաղությունը պահպանելու համակարգի բարեփոխման համար։ Սակայն արդեն 2004թ. Կոսովոյում տեղի ունեցավ համակարգի հերթական ողբերգական խափանումը։ 2004թ. մարտի 17-18-ին Կոսովոն ալեկոծվեց տեղի ալբանացիների բռնություններից։ Անկարգությունների առիթ էին ծառայել լուրերն այն մասին (որոնք, պարզվեց հավաստի չէին), թե սերբերը գետում խեղդել են երեք անչափահաս ալբանացիների։ Կոսովոյում անվտանգության ուժերը (ՆԱՏՕ-ի Կոսովյան ուժերը, Կոսովոյում ժամանակավոր վարչակազմի գործերով ՄԱԿ առաքելության միջազգային ոստիկանությունը) և տեղի Կոսո-վոյի ոստիկանական ծառայությունը գրեթե ի վիճակի չէին վերահսկել իրադրությունը. Կոսովոյում տեղի ունեցան առնվազն 33 խոշոր ջարդարարություններ, որոնց մասնակցեցին 51 հազար մարդ, 19 հոգի զոհվեցին, հրդեհվեցին 550 տուն, 27 ուղղափառ եկեղեցիներ և վանքեր, ազգային փոք-
156
<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
Ս. Մարտիրոսյան
րամասնությունների 4,1 հազար ներկայացուցիչներ հարկադրված էին լքել իրենց տները։ «ՆԱՏՕ-ի Կոսովյան ուժերը և ՄԱԿ միջազգային ոստիկանական ուժերը Կոսովոյի զանգվածային ջարդարարությունների ժամանակ լիովին տապալեցին փոքրամասնությունների անվտանգությունն ապահովելու խնդիրը»,- այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը [17]։
Հետևություններ
Հաշվի առնելով խաղաղապահ ուժերի հակամարտության գոտինե-րում լուրջ սպառնալիքներին դիմակայելու անկարողությունը, հայկական ուժերի դուրսբերումն անվտանգության գոտուց չհիմնավորված և ռազմական տեսակետից խիստ վտանգավոր է թվում։ Հայկական կողմը պնդում է, որ Լաչինի միջանցքի լայնությունը լինի ոչ պակաս, քան 60 կմ։ Հայաստանի պաշտպանության նախարարության փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Լաչինի վրա հարձակվելու համար Ադրբեջանին անհրաժեշտ կլինեին ինքնագնաց Гиацинт 2s5 հրանոթներ, Град 9К51БМ-21 և Ураган 9К57 հրթիռային տեղակայանքներ։ Այս զինատեսակների առավելագույն հեռահարությունը համապատասխանաբար 28,5 կմ, 21 կմ և 36 կմ է։ Քանի որ միայն Гиацинт-ն է համարվում ճշգրիտ սարքավորում, հայ ռազմական փորձագետները պնդում են երկու կողմից 30 կմ շառավղով միջանցքի վրա [3, p. 22]։
Սակայն Լաչինի միջանցքի ավելի կամ պակաս չափով լայնությունը դեռևս անվտանգության երաշխիք չէ։ 30 կմ շառավիղն անվտանգ է խիստ հարաբերականորեն։ Ժամանակակից սպառազինությունները թույլ են տալիս անվրեպ հարվածել բավական մեծ հեռավորություններից։ Այսպես, ռու-սաստանյան արտադրության «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) հարվածի առավելագույն հեռավորությունը 90 կմ է։ Մարտական լրակազմի մեջ մտնում են ինչպես բեկորա-ֆուգասային գլխամասով, այնպես էլ թերմոբարիկ, կասետային արկեր, որոնք հզոր հարվածային ուժ ունեն։ Ընդ որում մի համազարկով շարքից դուրս է գալիս մոտ 70 հա մակերես, և հարվածի անվրեպությունն էլ չի գերազանցում համազարկի հեռավորության 0,21% մեծությունը, ինչը «Смерч» ՀԿՌՀ-ն իր դիպուկությամբ մոտեցնում է հրետանային հրանոթներին [18]։ Նման մեկ տեղակայանքի արժեքը հասնում է $15 մլն-ի, ինչը տարեկան $600 մլն ռազմական բյուջե ունեցող Ադրբեջանի համար այնքան էլ մեծ գումար չէ։ Ադրբեջանական բանակում նման տեղակայանքների առկայությունը թույլ կտա ցանկացած պահի փակել հաղորդակցությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև այն դեպքում, եթե Լաչինը վերածվի նեղ միջանցքի։
157
Ս. Մարտիրոպաև
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
Քելբաջարի հանձնումը խոցելի կդարձնի Լեռնային Ղարաբաղը ոչ միայն Լաչինի միջանցքի բացման պատճառով։ Այսպես, այս շրջանից հայկական ուժերի հեռանալը նշանակում է վերահսկողության կորուստ Մռա-վի լեռների և Օմարի լեռնանցքի նկատմամբ, ինչը խոցելի է դարձնում ոչ միայն Լաչինի միջանցքը, այլև ԼՂՀ ամբողջ հյուսիսը։ Հայաստանի պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի փորձագետների գնահատմամբ ղարաբաղյան ուժերի դուրսբերումը Քելբաջարից առճակատման գիծը կերկարացնի 200 կմ-ով, ինչն առաջ կբերի լրացուցիչ 20 հազար զինծառայողների տեղակայման անհրաժեշտություն լեռնային շրջանում [3, p. 23]։ Կուբաթլիից և Զանգելանից զորքերի դուրսբերումը, որոնք ապահովում են կապը Հայաստանի հետ, անպաշտպան է թողնում ԼՂՀ հարավային սահմանները։ Միևնույն ժամանակ, Կու-բաթլիի և Ջեբրաիլի շրջանները սահմանակից են Իրանին, ինչը Լեռնային Ղարաբաղին հնարավորություն է ընձեռում խոշոր զորամիավորումներ չպահել այստեղ։ Այս շրջաններից Ղարաբաղի պաշտպանության ուժերի դուրսբերումը էլ ավելի խոցելի կդարձնի ԼՂՀ-ն, այսինքն կմեծանա Ադրբե-ջանի կողմից նոր հարձակման հնարավորությունը։
Առճակատման գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական բանակի կենտրոնացված հարձակման դեպքում մի քանի հազար խաղաղապահներն ի վիճակի չեն լինի զսպել գրոհը։ Միևնույն ժամանակ, ղարաբաղյան բանակի դիրքերը կթուլանան առճակատման գծի երկարացման պատճառով։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի թուլացմանը կնպաստի նաև Հայաստանից ուղղակի օգնության բացակայությունը։ Տարածաշրջանում խաղաղապահների տեղակայումից հետո Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել ԼՂՀ-ին ցուցաբերվող ռազմական աջակցությունից այն ծավալներով, որոնք հնարավոր են այսօր։
Միևնույն ժամանակ, խաղաղապահ ուժերի ներկայությունն ինքնին կարող է տարածաշրջանում ապակայունացման պատճառ դառնալ։ Ղարա-բաղյան հակամարտության գոտում ՆԱՏՕ անդամ երկրների խաղաղապահների տեղակայումը լուրջ լարվածություն կստեղծի Իրանի հետ հարաբերություններում։ Ընդ որում կարող են կտրուկ վատանալ Երևանի և Թեհրանի հարաբերությունները, քանի որ հայկական կողմը կդիտարկվի որպես իրավիճակի հակաիրանական զարգացման նկատմամբ թողտվություն դրսևորող կողմ։ Բացի այդ, խաղաղապահ ուժերը տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող պետությունների կողմից կարող են օգտագործվել նեղ քաղաքական նպատակներին հասնելու համար։ Դա, իր հերթին, կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, եթե Ղարաբաղը դառնա հակամարտող կողմերի ընդհարման կետ։ Չի բացառվում, որ ար-
158
<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
Ս. Մարտիրոսյաև
տաքին ուժերը կարող եև նույնիսկ աշխուժացնել Ղարաբաղյան հակամարտությունը իրեևց խաղաղապահներին տեղակայելուց հետո։ Ամեն պարագայում, օտարերկրյա զորքերի տեղակայումը միջազգայնացնում է Ղարա-բաղյան հակամարտությունը և այն դարձնում մի օղակ վտանգավոր աշ-խարհաքաղաքական խաղում, որը ծավալվում է, այսպես կոչված, Մեծ Մերձավոր Արևելքի գոտում։ Իրադարձությունների նման զարգացումը կարող է սպառնալի լինել ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի և հայության համար ընդհանրապես։
Մարտ, 2006թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Karabakh-Online, 17.01.2006, на сайте http://openarmenia.com/sections/news/283/
2. Ерканян А., «Турок в составе миротворческих сил в Карабахе быть не может», «PanARMENIAN.Net», 28.01.2006.
3. International Crisis Group, Nagorno-Karabakh: A Plan for Peace, Europe Report N° 167, 11 October 2005.
4. Информационное агентство «ЛIГАБiзнесIнформ», 25.05.2005.
5. Информационное агентство «УРА-Информ», 03.02.2006.
6. Мартиросян С, «Украина нацелилась на Армению», Военно-Промышленный Курьер, №21 (88), 15 - 21 июня 2005 года.
7. Իրավունք, № 6 (1216), 27,01,2006։
8. OSCE Minsk Group, «On the Principles of a Comprehensive Settlement of the Nagorno-Karabakh Armed Conflict», agreement on the cessation of armed conflict, 7 November 1998.
9. http://www 1. osce. org/about/13523.html
10. Eggleston Ronald, «Negotiators Review Responses to Karabakh Proposals», RFE/RL, 16 June 1997.
11. Плеханов И, Падение Республики Сербская Краина. Уроки предательства., ArtOf-War, июнь 2003 - март 2004, http://artofwar.ru/p/plehanow_i_s/padeniersk.shtml
12. Валецкий О.В, Югославия в войне. Zhurnal.lib.ru, 2003.
13. Amnesty International, «A shadow on Croatia's future: Continuing impunity for war crimes and crimes against humanity», 13 December 2004.
14. Доклад Генерального Секретаря ООН на Генеральной Ассамблее от 7 января 1994 года.
15. Доклад Генерального Секретаря ООН Совету Безопасности от 16 марта1994 года.
16. Доклад Генерального Секретаря ООН. Падение Сребреницы. 15 ноября1999 года.
17. Human Rights Watch, «Failure to Protect: Anti-Minority Violence in Kosovo», March 2004.
18. http://www.new-factoria.ru/missile/wobb/smerch/smerch.htm
159
Ս. Մարտիրոսյան
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
ВОЗМОЖНЫЕ СЦЕНАРИИ МИРОТВОРЧЕСКОЙ ОПЕРАЦИИ В ЗОНЕ КАРАБАХСКОГО КОНФЛИКТА
Самвел Мартиросян
Резюме
Переговоры, ведущиеся по карабахскому противостоянию, дошли до фазы, когда стороны пытаются подготовить свои общества к тем возможным развитиям, которые могут последовать за предполагаемыми договоренностями между президентами Армении и Азербайджана. Одним из переговорных факторов является проблема дислокации миротворческих сил в зоне конфликта. Высокопоставленные должностные лица в Ереване, Степанакерте и Баку уже публично обсуждают возможные сценарии миротворческих операций.
Однако международный опыт миротворчества показывает, что оно не дает гарантий предотвращения серьезных столкновений сторон и даже становится дестабилизирующим фактором. Миротворческие силы не в состоянии стать фактором безопасности в сверхвооруженном регионе, тем более в том случае, если после сдачи зоны безопасности Карабах станет слишком уязвимым.
Более того, в контексте карабахской проблемы развития подобных событий чревато дестабилизацией обстановки в регионе, т.к. сверхдержавы, разыгрывая карабахскую карту, пытаются решить собственные геополитические задачи. А миротворческие силы могут стать серьезным фактором воздействия в регионе, что никак не исходит из интересов НКР и Армении.
160