<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
ՍՄիեապաե
ԿՈՄԲԱՏԱՆՏՆԵՐԻ, ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՏԱԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Սերգեյ Միեասյաե
Ղարաբաղյաե հակամարտության կարևորագույն բաղադրիչներից է կոմ-բատաետեերի մարտական գործողությունների հիմնական զիեյալ մասնակիցների, վարձկանների, փախստականների և ՍՏԱ (ստիպողաբար տեղափոխված անձանց) կարգավիճակների հարաբերակցության խնդիրը: Ղարաբաղյաե հակամարտության հումանիտար կտրվածքի և փախստականների ու ՍՏԱ խնդիրները պետք է դիտարկվեն, առաջին հերթին, ելնելով այն հրամայականներից, որոնք են արդարության վերականգնումը և հակամարտության ընթացքում առավելագույնս տուժած անձանց (1988-1992թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ից բռեագաղթված և այդ երկրի քաղաքացի հանդիսացող հարյուր հազարավոր հայերի) համապատասխան փոխհատուցումը1: Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով հակամարտության զինված փուլի սանձազերծման համար Ադրբեջաեի իշխանությունների բացարձակ պատասխանատվությունը անհրաժեշտություն է առաջանում պարզություն մտցնել կոմբատաետեերի, վարձկանների, փախստականների և ՍՏԱ կարգավիճակների քաղաքակաե-իրավակաե կարգավորման խնդրի մեջ ելնելով Ղարաբաղյաե հակամարտության հետպատերազմյան կարգավորման ընդհանուր համատեքստից:
1 «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և վարժեցման 1989թ. Միջազգային կոնվենցիայի» դրույթների համաձայն 1. «Վարձկան» եզրը նկատի է առնում ցանկացած անձի, որը. ա) տեղում կամ արտասահմանում հատուկ հավաքագրվել է զինված հակամարտությունում կռվելու, բ) մասնակցելով մարտական գործողություններին ղեկավարվում է գլխավորապես անձնական շահ ստանալու նկատառումներով, գ) չի հանդիսանում ո չ հակամարտող կողմերի քաղաքացին, ո չ մշտական բնակիչն այն տարածքի, որ գտնվում է հակամարտող կողմի վերահսկողության տակ, դ) չի մտնում հակամարտող կողմերից որևէ մեկի զինված ուժերի անձնակազմի մեջ դրաեցում գտնվող անձի կարգավիճակով պաշտոնական հաեձեարարություեեեր կատարելու համար» (հոդված 1), 2. «Ցանկացած անձ, որը հավաքագրում, օգտագործում, ֆինանսավորում կամ վարժեցնում է սույն Կոնվենցիայի թիվ 1 հոդվածով բնորոշված վարձկանների, ըստ այս Կոնվենցիայի իմաստի հանցագործություն է կատարում» (հոդված 2), 3. «Մասնակից պետությունները չեն հավաքագրում, չեն օգտագործում, չեն ֆինանսավորում և չեն վարժեցնում վարձկաններին ազգերի միջազգային իրավունքով ընդունված իեքեո-րոշմաե անքակտելի իրավունքի օրինական իրականացմանը հակազդելու նպատակով և միջազգային իրավունքին համապատասխան միջոցներ են ձեռնարկվում այդ նպատակի համար վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը և վարժեցումը կաեխելու համար (հոդված 3, մաս 2): ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 1974թ. թիվ 3314 (XXIX) բանաձևի 3-րդ հոդվածի «g» «Ագրեսիայի սահմանումը» կետի համաձայն, «պետության կողմից կամ նրա անունից այլ պետության դեմ զինված ուժի կիրառումով գործողություններ իրականացնելու համար զինված ավազակախմբեր, խմբեր և կանոնավոր բանակ կամ վարձկաններ ուղարկելը, երբ այդ գործողություններն այնքան լուրջ բնույթ են կրում, որ հավասարազոր են վերը նշված գործողություեեերիե (ներխուժում, հարձակում, ռմբակոծում, շրջափակում և այլն - հեղ.), և կամ պետության նշանակալի մասնակցությունը այդ գործողություեեերիե կորակավորվի որպես զավթողական գործողություն»:
127
ՍՄիեապաե
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
Միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ի սկզբանե երկու առանձնաշնորհյալ կարգ կա կոմբատանտներն ու քաղաքացիական անձինք։ Կոմբատանտներն «իրավունք» ունեն անմիջական մասնակցություն ունենալ մարտական գործողություններին։ Գերվելու դեպքում նրանք ռազ-մագերու կարգավիճակ են ստանում։ Այն պայմանները, որոնք պետք է բա-վարարել ռազմագերի կոմբատանտի կարգավիճակի իրավունք ստանալու համար, բերված են Ռազմագերիների հետ վերաբերվելու 1949թ. Ժնևի կոնվենցիայում (Ժնևյան կոնվենցիա III), ինչպես նաև Ժնևի կոնվենցիա III-ի 4-րդ հոդվածի դրույթները զարգացնող 1977թ. Հավելյալ I արձանագրության 43 և 44 հոդվածներում։ Ռազմագերիների հետ այնպես չեն վերաբերվում, ինչպես հանցագործների հետ, թեև նրանք կարող են դատական հետապնդման ենթարկվել ինչպես հակամարտության ժամանակ, այնպես էլ դրանից առաջ կատարված հանցագործությունների համար։
Քաղաքացիական անձինք օգտվում են իրենց կարգավիճակով պայմանավորված պաշտպանության իրավունքից։ Միջազգային հումանիտար իրավունքում գոյություն ունի ընդհանուր դրույթ այն մասին, որ նրանք չեն կարող հարձակման օբյեկտ դառնալ և օգտվում են մարտական գործողություններով պայմանավորված վտանգներից պաշտպանված լինելու իրավունքից։ Նման պաշտպանվածությունից նրանք օգտվում են այնքան ժամանակ, քանի դեռ անմիջական մասնակցություն չեն ունեցել մարտական գործողություններին1։ Բացառությամբ բավական հազվադեպ ծագող ինքնակա (սպոնտան) զանգվածային զինված ելույթների քաղաքացիական անձինք իրավունք չունեն անմիջականորեն մասնակցել մարտական գործողություններին։ Եթե նրանք, այնուամենայնիվ, անմիջականորեն մասնակցում են մարտական գործողություններին, ապա քանի դեռ նրանք քաղաքացիական անձինք են, հանդիսանում են հարձակման օրինական օբյեկտ։
Վերոնշյալը բացահայտում է միջազգային հումանիտար իրավունքի (միջազգային իրավունքը զինված հակամարտությունների ժամանակ) շրջանակներում քիչ թե շատ կոնսենսուսային մոտեցումն այն հարցին, թե որ սուբյեկտներն ու օբյեկտներն են օրինական հարձակման թիրախ հանդիսանում և ինչպիսին է զինված հակամարտության ժամանակ նրանց հետ
1 Դեմոկրատական երկրներում միջազգային հարաբերությունների քաղաքական-իրավական զարգացման արդի ըմբռնման փոխադարձաբար ճանաչված և համաձայնեցված բնույթ կրող եզակի տեսակետ-ներից է այն դրույթը, ըստ որի «ահաբեկչական կազմակերպություններին առավել հեշտ է մերժել կոմբատանտի կարգավիճակ տրամադրելը. իրենց գործողություններում նրանք ըստ սահմանման չեն պահպանում կոմբատանտների և քաղաքացիական բնակչության միջև հիմնարար տարբերությունները հաճախ մերժելով ցանկացած նմանօրինակ պահանջ։ Օրինակ, 1998թ. ֆեթվայում Ուսամա բեն Լադենը նշում է ամերիկացիներին և նրանց դաշնակիցներին (ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական) սպանելու պարտքի մասին» (տես Уткин К., Комбатанты, «непривилегированные воюющие» и конфликты XXI века // Материал для Неформальной встречи экспертов на высшем уровне, посвящённой теме «Подтверждение и развитие международного гуманитарного права», 2003, с. 10)։
128
21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
ՍՄիեապաե
վերաբերվելու կարգը օրինական հարձակման նշանակետ լինեն դրանք, թե ոչ։ Սակայն միջպետական հակամարտությունը միայն զինված դիմակայությամբ չի սահմանափակվում։ Միշտ պետք է հաշվի առնել նաև օբյեկտիվ բնույթի հետպատերազմյան հնարավոր իրավիճակները, որոնք առաջանում են որպես ռազմական դիմակայության այս կամ այն ելքի հետևանք։ Ռազմական գործողությունների ավարտից հետո կողմերի միջև կոնֆլիկտային վիճակի հաղթահարման և բոլոր խնդրահարույց հարաբերությունների լուծման հարցում առաջնայիններից մեկն է դառնում երկու կողմերի մոտ փախստականների և ստիպողաբար վերաբնակեցվածների առկայության փաստը։ Ընդ որում կարևոր է տալ նշված անձանց քաղաքա-կան-իրավական կարգավիճակի գնահատականը հիմնված գործող միջազգային իրավունքի նորմերի և արդարության սկզբունքի վրա, ինչն, իր հերթին, անհրաժեշտ է հակամարտության բուն էությունը հումանիտար կտրվածքում հասկանալու համար։
Եթե փախստականներին վերաբերող իրավական դրույթներում տրված է «փախստական» հասկացության հստակ սահմանումը, ապա միջազգային հումանիտար իրավունքում, ընդհակառակը, առկա են բավական անորոշ ձևակերպումներ և, ընդհանրապես, ինքը «փախստական» եզրը, ծայրահեղորեն հազվադեպ է օգտագործվում [1, 2]։ Ավելի լայն իմաստով «տեղափոխված անձինք» (փախստականներ և ստիպողաբար վերաբնակեցվածներ) տերմինի պաշտպանության սկզբունքն առավել խտացված ձևով կարելի է գտնել Ժնևի բոլոր կոնվենցիաների համար ընդհանուր 3-րդ հոդվածում. «Մարտական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձինք (ընդգծումը հեղ.') ներառյալ զինված ուժերի կազմից այն անձինք, ովքեր վայր են դրել զենքը, ինչպես նաև նրանք, ովքեր դադարել են մասնակցել մարտական գործողություններին հիվանդության, վիրավորվելու, կալանքի կամ ցանկացած այլ պատճառով, պետք է բոլոր հանգամանքներում առանց խտրականության հումանիտար վերաբերմունք ստանան...»։
Ի տարբերություն 1951թ. Փախստականների մասին կոնվենցիայի՝ միջազգային հումանիտար իրավունքի փաստաթղթերը փախստականներին պաշտպանություն տրամադրելը չեն պայմանավորում նրանց կարգավիճակի իրավաբանական սահմանմամբ։ Անկախ նրանից, թե ինչի արդյունքում է տեղափոխված անձը լքել իր մշտական բնակության վայրը հետապնդում լինի դա, զինված հակամարտւթյուն, թե անկարգություններ, նա օգտվում է պաշտպանությունից որպես միջազգային կամ ներքին մարտական գործողություններին առնչված քաղաքացիական անձ։ Այն փաստը, որ մարդը հատել է միջազգային սահմանը, նույնպես որոշիչ չի հանդիսանում. պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպա-
129
ՍՄիեասյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
եությաե մասին 1949թ. Ժեևի կոնվեեցիաե (Ժեևի կոնվենցիա IV) և 1977թ. Հավելյալ արձաեագրություեեերի համապատասխաե դրույթեերը եպատա-կաուղղված եե երաե, որպեսզի կաեխեե կամ, առեվազե, սահմաեափակեե քաղաքացիակաե աեձաեց վրա այե հակամարտություեեերի իրավիճա-կայիե ազդեցություեեերը, որոեցում երաեք կարող եե հայտեվել և հատկապես խոցելի զգալ իրեեց [3]:
Կարևոր է ըստ 1951թ. Կոեվեեցիայի «փախստակաեի» կարգավիճակի տարածվելու կամ չտարածվելու հարցը այե «քաղաքացիակաե աեձաեց» վրա, ովքեր ամեեաակտիվ մասեակցություեե եե ուեեցել ազգի կողմից սե-փակաե պետակաեություեը կառուցելու իրավուեքը մերժելու զիեված փու-լիե: Դիտարկելով Ղարաբաղյաե հակամարտությաե 1991-1994թթ. զիեված շրջաեը աեհրաժեշտ է պարզել Լեռեայիե Ղարաբաղի, իեչպես եաև Դաշ-տայիե Ղարաբաղի մի շարք հարակից շրջաեեերի ադրբեջաեակաե բեակ-չությաե տեղե ու դերը բացահայտ ռազմակաե և դիվերսիոե գործողություե-եերի մշակմաե, եախապատրաստմաե և իրակաեացմաե գործում ԼՂՀ հռչակումից առաջ և հետո: Նշված գործողություեեերի ահաբեկչակաե ուղղվածություեը դրսևորվեց Ղարաբաղի քաղաքացիակաե բեակչությաեը վախեցեելու և սարսափեցեելու գլխավոր եպատակը հետապեդելու տեսքով, սեփակաե պետություեը կառուցելու իրավուեքից երաե հրաժարվել ստիպելու մեջ, իեչպես եաև իր արտաքեապես օբյեկտիվացված արտահայ-տություեը գտավ եախկիե Ադր. ԽՍՀ ողջ տարածքում հայկակաե բեակչու-թյաե բռեագաղթմաե ըեթացքում իրակաեացված քաղաքացիակաե աեձաեց զաեգվածայիե սպաեություեեերի և բռեարարքեերի մեջ: Դրաե պետք է հավելել եաև սեփակաե ադրբեջաեակաե բեակչությաե հաեդեպ եերքա-ղաքակաե եպատակեերով կազմակերպված զաեգվածայիե սադրաեքեերը (Խոջալու), աեխտիր հարձակումեերը քաղաքացիակաե օբյեկտեերի և բեա-կավայրերի վրա [4]:
ԱՊՀ և հեռավոր արտասահմաեի երկրեերից վարձկաեեերի եերգրա-վումը, որե իրակաեացվեց ԱՀ կառավարակաե ուժերի կողմից (այդ թվում աֆղաեակաե մոջահեդեերի և չեչեե գրոհայիեեերի) 1992-1994թթ. մարտա-կաե գործողություեեերիե, եույեպես մատեաեշում է Ղարաբաղյաե հակա-մարտություեում ադրբեջաեակաե կողմի մասեակցությաե ահաբեկչակաե բեույթը [5-7]: Դա հիմք չի տալիս միջազգայիե հումաեիտար իրավուեքով և ըեդհաերապես միջազգայիե իրավուեքով արգելված գործողություեեերե աեմիջակաեորեե իրակաեացրած կամ դրաեց իրակաեացմաեը եպաստած սուբյեկտեերիե վերաբերվել իբրև քաղաքացիակաե աեձաեց փախստակաեի
ռ
կարգավիճակով, իեչպես եերկայումս է: Չէ որ, իեչպես հայտեի է, ղարաբաղյաե ճակատի մարտակաե գործողություեեերի ըեթացքում Ադրբեջաեե ակ-
130
<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
ՍՄիեապաե
տիվորեն օգտագործում էր տարբեր ազգությունների մեծ թվով վարձկաններ1:
Մասնավորապես, 1993թ. օգոստոս-սեպտեմբերին Ադրբեջան ժամանեցին մոտ 1500 աֆղանական մոջահեդներ ղարաբաղյան ճակատի բոլոր հատվածների մարտական գործողություններին մասնակցելու համար։ Նրանք առանձնապես ակտիվորեն օգտագործվում էին հետախուզական-դիվերսիոն խնդիրների իրականացման, գրոհային ստորաբաժանումների կազմավորման, ինչպես նաև ադրբեջանական բանակի թիկունքում արգելափակիչ ջոկատների ստեղծման համար։ Մինչև մարտական դիրքեր ուղարկվելը աֆղանական վարձկանները կենտրոնացվում էին Գերան և Էրգի բնակավայրերի ուսումնական ստորաբաժանումներում։ Ադրբեջանի զինուժի ցուցակներում նրանք հաշվառված էին որպես «հատուկ համակազմ», իսկ մարտական ստորաբաժանումներում որպես «Ա ջոկատ»։ Նրանք գործում էին առանձին գումարտակների կազմում։ Աֆղանական մոջահեդներից նաև առանձին հրետանային գունդ էր կազմավորված։ Նրանց ընդհանուր հրամանատարությունն իրականացնում էր ծագումով տաջիկ «գեներալ» Սամունը։ Աֆղանական վարձկանների հրամանատարների թվում պետք է նշել «գեներալ» Ահիջերիին, Մարտակերտի ուղղության հրամանատար Վայդուլային, «Ա ջոկատի» հրամանատարներ Վազերիին և Հոջա Մալիկին։ Ադրբեջանցի զինծառայողների համեմատ մոջահեդներն օգտվում էին հատուկ արտոնություններից։ 1994թ. օգոստոս-սեպտեմբերին, զինադադարը կնքելուց հետո, աֆղանական վարձկանները Իրանի տարածքով դուրս բերվեցին Ադրբեջանից։
1992-1993թթ. հիմնականում Մարտակերտի և Աղդամի ուղղություններում չեչեն վարձկանների մի քանի խումբ էին գործում, որոնք հիմնականում հետախուզական-դիվերսիոն առաջադրանքներ էին կատարում։ Մարտական գործողությունների ակտիվ փուլի հենց սկզբից ադրբեջանական բանակի կազմում կռվում էին մեծ թվով ռուս և ուկրաինացի վարձկաններ, որոնք ծառայում էին բոլոր ստորաբաժանումներում ցամաքային զորքերից մինչև օդուժ։ Հենց սլավոնական վարձկաններն էին սպասարկում ադրբեջանական բանակի առավել բարդ զինվորական տեխնիկան։ 1994թ. հուն-վար-փետրվարին Ադրբեջան ժամանեց Ռուսաստանի և Ուկրաինայի վարձկանների մի մեծ խումբ։ Նրանց օգնությամբ 1994թ. ապրիլին ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունքում ադրբեջանական բանակի հրամանատարությունը նախատեսում էր իրականացնել օդադեսանտային լայնածավալ «Էդելվեյս» օպերացիան [8]։ ԼՂՀ պաշտպանության նախարարության գնահատականներով ադրբեջանական բանակի կազմում ղարաբաղ-յան ճակատի մարտերին մասնակցած ռուս և ուկրաինացի վարձկանների ընդհանուր թվաքանակը 5000-ից ավելի էր։
1 Մանրամասն տե ս Հավեչվածը։
131
ՍՄիեասյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
Կարևոր նշանակություն ունի նաև կոմբատաետեերի, վարձկանների, փախստականների և ՍՏԱ կարգավիճակների հարաբերակցության խնդիրը հատկապես Ադրբեջանի ղեկավարության կողմից ներկայացվող ակներևաբար ուռճացված ՍՏԱ թվաքանակի համատեքստում։ Ղարաբաղյան հակամարտությունում տուժածների թվին պաշտոնական Բաքուն դասում է նաև բազմաթիվ զինյալ խմբավորումների և ՊՆ ու ՆԳՆ կանոնավոր զորամասերի նախկին անդամներին, որոնք զինվորագրվել էին Ղարաբաղի և հարակից շրջանների ադրբեջանական բնակչությունից, որոնց հանդեպ կիրառելի է միայն կոմբատանտների և ԼՂՀ դեմ զինված ագրեսիայի ակտիվ մասնակիցների կարգավիճակը։
Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների ադրբեջանական բնակչության ներկայացուցիչներից զինված ջոկատների կազմավորումը պետական մակարդակով Ադրբեջանում սկսվել էր դեռևս 1990թ. վերջերից։ Արդեն 1991թ. հունվարի 22-ին Շուշիի ապօրինի գործող հեռուստատեսությունը կադրեր ցուցադրեց քաղաքում անցկացված հանրահավաքից, ուր ժող-պատգամավորների շրջխորհրդի գործկոմի նախագահը կոչ արեց հավաքվածներին երդվել, որ կանեն ամեն բան, որպեսզի Լեռնային Ղարաբաղում գեթ մեկ հայ չմնա։ Հանրահավաքին մասնակցող մի քանի հազար մարդիկ պատրաստակամությամբ երդում տվեցին և սկսեցին զինվորագրվել։ Ընդ որում զինված ջոկատների կազմավորումը ադրբեջանական բնակչության ներկայացուցիչներից ի սկզբանե լեգիտիմացված էր Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ մարմինների և ՄՀՕՋ հաստիքային կառույցների ավելացմամբ։ 1991թ. սկզբից կտրուկ ավելացավ Ադրբեջանի ՄՀՕՋ թվաքանակը Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես հանրապետական հեռուստատեսությամբ հայտարարեց Ադրբեջանի ՆԳ նախարար Մամեդ Ասադովը, «...Լեռնային Ղարաբաղի պարագծով տեղաբաշխված են Ադրբեջանի ՆԳՆ ՄՀՕՋ տասը հազար ծառայողներ։ Օրերս այդ թիվն ավելացավ ևս 600-ով... Մենք նախատեսում ենք ԼՂԻՄ ադրբեջանաբնակ գյուղերում ՄՀՕՋ ծառայողների թիվը հասցնել հինգ հազարի և ավելիի... Ղարաբաղ մտնելն ու այն գրավելը տեխնիկայի հարց է...»։ Նույն հարցազրույցի ժամանակ Ասադովը հայտնեց այն մասին, որ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը պահանջով դիմել է ԽՍՀՄ կենտրոնական մարմիններին հանրապետությունում տեղաբաշխված խորհրդային բանակի ստորաբաժանումներում ադրբեջանցիների թիվը հասցնել մինչև 50%-ի [9]։ Մ.Ասադովի խոսքերով 1991թ. սկզբին, հատկապես ԽՍՀՄ ՊՆ և ՆԳՆ զորամասերի հետ համատեղ իրականացված «Кольцо» գործողության իրականացման ժամանակ, Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարության կողմից Ղարաբաղում ստեղծվել է «միլիցիայի 22 բաժանմունք... Բռնագաղթվել են 20 հայկական գյուղեր, որոնք ունեն... ռազմավա-
132
21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
ՍՄիեասյաե
րական նշանակություն...»: Ադրբեջանական նախարարն ավելացրել է. «Այժմ Ղարաբաղում տեղակայված են 5000 խորհրդային զինվորներ, մենք աշխատում ենք նրանց հետ միասին։ Բայց եթե կենտրոնը զորքերն այնտեղից հետ կանչի, մենք ստիպված կլինենք զինվորական ծառայությունից հետ կանչել մեր 100 հազար ադրբեջանցիներին և տեղակայել նրանց խորհրդային բանակի լքած կետերում» [10, с. 59]։
Ադրբեջանի ՆԳՆ 1991թ. հոկտեմբերի 7-ի որոշմամբ ԼՂՀ բոլոր ադր-բեջանաբնակ գյուղերին վերադարձվեցին խորհրդային զորքերի կողմից մինչ այդ առգրավված որսորդական հրացանները, ինչի պատրվակով որսորդական հրացանների հետ մեկտեղ այս բնակավայրերին մատակարարվեց նաև մարտական հրաձգային զենք։ Ադրբեջանցիներին դա հնարավորություն տվեց կտրուկ ակտիվացնել հայկական բնակչության դեմ ուղղված մարտական գործողությունները։ Իսկ 1991թ. սեպտեմբերի 5-ին Ադրբե-ջանի Պաշտպանության նախարարության ստեղծումից և հոկտեմբերի 9-ին երկրի խորհրդարանի կողմից Ադրբեջանի Ազգային բանակ (ԱԱԲ) ստեղծելու որոշումն ընդունելուց հետո առաջին ադրբեջանական զինված ուժերի կանոնավոր զորամասեր կազմավորվեցին ԼՂՀ և հարակից շրջանների ադրբեջանական բնակչության ներկայացուցիչներից։ Մասնավորապես Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի երկու անդամների Ռա-հիմ Գազիևի և Էթիբար Մամեդովի նախաձեռնությամբ, արդեն նոյեմբերի 9-ին ԼՂՀ Շուշիի շրջանի բնակիչներից կազմավորվեց Շուշիի առաջին տարածքային գումարտակը։ Նոյեմբերի 19-ին տարածքային պաշտպանության նման գումարտակ կազմավորվեց Շուշիին մերձակա Լաչինի շրջանում։ 1992թ. հունվարի 22-ին Շուշիի և Լաչինի գումարտակները վերակազմավորվեցին, համապատասխանաբար, Ադրբեջանի ՊՆ 1-ին և 2-րդ կանոնավոր գումարտակների։ Այսպիսով, Ադրբեջանի Ազգային բանակի առաջին կանոնավոր զորամասերը կազմավորվեցին գրեթե բացառապես Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչությունից։ Դրանց գրեթե անմիջապես նետեցին ԼՂՀ հայկական բնակչության դեմ մարտնչելու, թեև նորաստեղծ այդ զորամասերը շատ անհաջող էին կռվում։ Այսպես, արդեն 1992թ. հունվարի 26-ին Ադրբեջանի Պաշտպանության նորանշանակ նախարար Թաջադին Մեհթիևը ԱԱԲ Շուշիի 1-ին գումարտակը գրոհի նետեց հայկական Քարինտակ գյուղի վրա։ Գրոհն անհաջողությամբ ավարտվեց. Շուշիի 1-ին գումարտակի միայն սպանվածերի թիվը 123 էր [10]։
Փետրվարի սկզբին Գազիևի հրամանատարությամբ Շուշիում կազմավորվեց ԱԱԲ զինվորական պարետությունը։ 1992թ. մարտի 17-ին Ռ.Գա-զիևը նշանակվեց պաշտպանության նախարար, և նա վերադարձավ Բաքու, իսկ 1992թ. ապրիլին փոխգնդապետ Էլբրուս Օրուջևի հրամանատարու-
133
ՍՄինասյան
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
թյամբ կազմավորվեց արդեն Ադրբեջանի ՊՆ Շուշիի զորամիավորումը: Շու-շիից բացի, Է.Օրուջևը նշանակվեց ևս երեք քաղաքների Լաչինի, Զանգելանի և Կուբաթլիի պարետ։ Բնականաբար, Շուշիի զորամիավորման անձնակազմը հավաքագրված էր ԼՂՀ Շուշիի շրջանի բնակիչների թվից։ Նույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության 2-րդ գումարտակի հենքի վրա, կազմավորվեց տարածքային պաշտպանության Լաչինի գունդը, որը 1992թ. մայիսին արդեն գրեթե երեք հազար մարտիկ ուներ տեղի զինվորական առաջնորդ, Ազգային ճակատի անդամ Արիֆ Փաշաևի հրամանատարությամբ [11]։ Ադրբեջանի կանոնավոր զորքերում առաջին հերթին ԼՂՀ և հարակից շրջանների ադրբեջանցի բնակիչներին հավաքագրելու գործելա-ոճը շարունակվեց մինչև 1994թ. զինադադարը։ Մասնավորապես, հենց նրանք էին կազմում Աղդամի և Ֆիզուլիի բրիգադների, Լաչինի և Զանգելանի տարածքային պաշտպանության գնդերի, Գերանբոյի առանձին գումարտակի և մի շարք այլ ստորաբաժանումների հենքը, որոնք ակտիվորեն մասնակցում էին ԼՂՀ դեմ ուղղված ագրեսիային։ Ըստ մարտական գործողությունների մասնակիցների հիշողությունների 1993-1994թթ. ադրբեջանական բանակի համար չափազանց անհաջող ձմեռային հարձակմանն ակտիվորեն մասնակցում էր Քելբաջարի այդ շրջանի բնիկ ադրբեջանցիներից կազմավորված 3-րդ գունդը [12]։
Ընդ որում պետք է հաշվի առնել, որ ադրբեջանական բանակի այդ գնդերի կազմի զգալի մասը կազմում էին հանցագործ անցյալով մարդիկ կամ պարզապես քրեական հանցագործները։ Ադրբեջանի իշխանությունները 1992թ. նույնիսկ յուրօրինակ «համաներում» հայտարարեցին հարյուրավոր այն բանտարկյալներին, ովքեր կամավոր ցանկություն հայտնեցին մասնակցել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին [10, с. 65]։ Հատկապես մեծ թվով քրեականներ էին ծառայում «գողական ավանդույթներով» ամբողջ Ադրբեջանում հայտնի Աղդամի ադրբեջանական զորամասերում1 ։
1 «1992թ. գարնանը նեյրոֆիզիոլոգ Քյամալ Ալին եկավ Աղդամ կռվելու. «Երբ ես Աղդամ եկա 1992թ., բանակ որպես այդպիսին, չկար, այլ կային հայերի հետ կռվող վեց թե յոթ առանձին ստորաբաժանումներ։ Այդ խմբերը կազմավորել էին տեղի հանցագործներն ու ելուզակները, որոնք շատ տարիներ էին անցկացրել խորհրդային բանտերում սպանությունների ու այլ հանցագործությունների համար... Բայց այդ խմբավորումները իրար հետ հակամարտում էին նույն կերպ, ինչպես և հայերի։ Օրինակ պայմանավորվում էին գրավել ռուսական զենքի պահեստները։ Գրավելուց հետո մեկին հինգ տանկ էր հասնում, մյուսին ոչ մի։ Եվ վե րջ։ Այդուհետ նրանք թշնամիներ են։ Այդ պատճառով այդ վեց խմբավորումները ի զորու չէին և ոչ մի համատեղ մարտական գործողություն իրականացնել»... Նման մի զինված խմբի հրամանատարն էր Յաղուբ Մամեդը, որը նախկինում գերեզմանաքարերի փորագրությամբ էր զբաղվում և այժմ գերեզմանատանն էր տեղակայել իր զինված խումբը. հետագայում նրան ձերբակալեցին և զոհված զինվորների դիերը վերադարձնելու համար դրամ շորթելու մեղադրանք ներկայացրին։ Սառեցված դիերը նա պահում էր սառցապահեստարաններում։ Մեկ այլ հրամանատար էր բանտից նոր դուրս եկած Ասիֆ Մաղերամովը, որն այնտեղ էր ընկել սպանության համար։ Նրա մականունը «Ֆրեյդ» էր, քանզի ինտելեկտուալի հեղինակություն ուներ... Քյամալ Ալիի խոստովանությամբ, «Այն ժամանակ մեր բանակը ղեկավարում էին հանցագործները» [11, с. 227]։
134
<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
ՍՄիեասյաե
Հարկ է նշել, որ փախստականների, ՍՏԱ և մարտական գործողությունների մասեակիցեերի/կոմբատաետեերի կարգավիճակների հարաբերակցությունը տարածաշրջանային հակամարտությունների համատեքստում արդիական է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի համար, այլև բնորոշ է հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր զինված հակամարտություններին։ Մասնավորապես, համանման իրավիճակ է ստեղծվել վրաց-աբխազական հակամարտության գոտում։ Ինչպես հայտնի է, աբխազական կողմը խիստ բացասական է վերաբերվում Գալիի և Աբխա-զիայի մի քանի այլ շրջանների բնակչության մի մասի վրացիների և մեգրելների որոշակի մասի վերադառնալու հեռանկարին, քանի որ հիմնավորված կերպով գտնում է, որ նրանք ոչ միայն ակտիվորեն մասնակցել են մարտական գործողություններին, այլև նրանցից շատերն անմասն չեն եղել 1992-1993թթ. ռազմական հանցագործություններին, դիակապտությանը, խաղաղ բնակչության գնդակահարություններին։ Ու թեև աբխազական կողմը սկզբունքորեն պատրաստ է քննարկել Աբխազիայի վրացի և մեգրել բնակչության որոշակի մասի վերադառնալու հնարավորությունը, սակայն միակ պայմանը, որ առաջադրում է Սուխումը, վրացական համայնքի ներկայացուցիչներին 1992-1993թթ. ռազմական գործողություններին մասնակցելու առնչությամբ ստուգելն է։ Ըստ որում աբխազական կողմը մեկ անգամ չէ, որ մտահոգություն է հայտնել այն մասին, որ փախստականների վերադարձն ու էթնոժողովրդագրական հավասարակշռության խախտումը (կրկին հօգուտ վրացիների) կարող է հանգեցնել նոր էթնիկ զտումների այս անգամ արդեն վրացիների կողմից։ Աբխազ առաջնորդները որպես «հատուկ դեպք» էին դիտարկում վրացի և մեգրել փախստականների վերադարձը «ամենավրա-ցական» Գալիի շրջան (1989թ. տվյալներով այդ շրջանում վրացիները կազմում էին ընդհանուր բնակչության 93%-ը) [13]։ Փախստականների վերադարձը Գալիի շրջան 1994թ. հետո մեծ մասամբ տարերայնորեն էր տեղի ունենում առանց Թբիլիսիի և Սուխումի քաղաքական փոխհարաբերությունները հաշվի առնելու, ըստ որում վրացական կողմը «լռելյայն» հաշվի էր առնում աբխազական կողմի և խաղաղ կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային դիտորդների մտահոգությունը, ինչի արդյունքում Վրաստանի կողմից մարտական գործողությունների ակտիվ մասնակիցներն այդպես էլ հնարավորություն չստացան վերադառնալ Աբխազիայի Գալիի շրջան բացառությամբ վրացական «Սպիտակ լեգեոն» և «Անտառային եղբայրներ» պարտիզանական ջոկատների մասնակիցների, որոնք մինչև օրս շարունակում են հարձակումներ գործել աբխազական իշխանությունների ներկայացուցիչների վրա։
Այսպիսով, կարելի է նշել, որ փախստականների, ՍՏԱ և մարտական
135
ՍՄինասյան
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
գործողությունների մասեակիցեերի/կոմբատաետեերի կարգավիճակների հարաբերակցության խնդիրը (հետագա խաղաղ կարգավորման համատեքստում) բնորոշ է ոչ միայն Ղարաբաղյան հակամարտությանը։ Ընդ որում բոլոր դեպքերում այն անձինք, ովքեր մեղավոր են զինվորական հանցագործությունների մեջ, ինչպես նաև մարտական գործողությունների ակտիվ մասնակիցները, չեն կարող փախստականներ կամ ՍՏԱ համարվել, ինչը կհանգեցնի որոշակի իրավական հետևանքների նրանց հետագա կարգավիճակի հարցում։ Բնական է, որ ժամանակին ԼՂՀ տարածքում և հարակից շրջաններում բնակված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիային և մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցած կամ էլ նշված գործողությունների նկատմամբ թողտվություն ցուցաբերած անձանց վրա չի կարող տարածվել փախստականների կամ ՍՏԱ կարգավիճակը։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների համատեքստում այս հանգամանքը պետք է անպայմանորեն հաշվի առնեն բոլոր շահագրգիռ կողմերը։
Փետրվար, 2006թ.
136
<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
ՍՍիեապաե
Հավելված
Փաստաթղթեր ադրբեջանական բանակին զենքի անօրինական մատակարարումների1 և վարձկանների մասնակցության վերաբերյալ1 2
Փաստաթուղթ 1. Վարձկան սպայի զեկուցագիրը Ադրբեջանի պաշտպանության նախարարին
Ադրբեջաևի Հանրապետության պաշտպանության նախարարին
Զեկուցագիր
Սույնով զեկուցում եմ, որ հատուկ նշանակության թիվ 778 զ/մ գումարտակի անձնակազմի ֆիզիկական վիճակն անբավարար է: Կորուստների թիվը վիրավորներով և սպանվածներով (այդ թվում սպաներ), 21 է (քսանմեկ): Անձնակազմի մոտ 30%-ը վնասվածքների և մարմնական հիվանդությունների պատճառով անմարտունակ է:
Անձնակազմի 75%-ը ոջլոտ է: Ոջիլներ են հայտնաբերվել հագուստի ծալքերում, նաև ուժեղ քորով ուղեկցվող մաշկային վնասվածքներով հիվանդների մոտ:
1 1992թ. մայիսի 15-ի Տաշքենդի համաձայնագրերին համապատասխան (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին Պայմանագրի իրականացման սկզբունքների և ընթացակարգի մասին Համաձայնագիր և Սպառազինության ու տեխնիկայի առկայության առավելագույն մակարդակի մասին արձանագրություն) Ադրբեջանն ստանձնել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով (ԵՍԶՈՒՊ) սպառազինության և զինտեխնիկայի առավելագույնս թույլատրված ու որոշակիացված մակարդակը իր զինված ուժերում ըստ հինգ հիմնական կարգերի (տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ (ББМ), 100մմ-ից ավելի տրամաչափի հրետանային համակարգեր, ռազմական ուղղաթիռներ և ռազմական ինքնաթիռներ) պահպանելու և չգերազանցելու պարտավորություն: Սակայն 1990-1993թթ. Ադրբեջանի տարածքում տեղաբաշխված նախկին խորհրդային բանակի և ԽՍՀՍ ՆԳՆ ներքին զորքերի զորամասերից ու ստորաբաժանումներից Ադրբեջանին հասած սպառազինության ու զինտեխնիկայի (ՍԶՏ) քանակը երեք կարգերով (տանկեր, ББМ և հրետանային համակարգեր) արդեն իսկ զգալիորեն գերազանցում էր ԵՍԶՈՒՊ սահմանափակված առավելագույն ազգային սպառազինության մակարդակը: Այսպիսով, Ղարաբաղյան հակամարտության զինված փուլում երրորդ երկրների կողմից Ադրբեջանին ՍԶՏ ցանկացած հավելյալ մատակարարում կարելի է միանշանակորեն դիտարկել որպես նշված միջազգային պայմանագրերի կոպիտ խախտում (տե ս Минасян С. Проблемы ограничения и контроля над вооружениями на Южном Кавказе // Центральная Азия и Кавказ, № 6, 2004; Минасян С. Военно-технические аспекты региональной безопасности и проблемы контроля над вооружениями на Южном Кавказе // Регион, № 2(6), 2005): Բացի այդ, Թուրքիայից, Ուկրաինայից, ՌԴ-ից և այլ երկրներից Ղարաբաղյան հակամարտության ընթացքում Ադրբեջանին ՍԶՏ մատակարարումները նույնպես կարելի է ամենայն հիմնավորվա-ծությամբ «անօրինական» որակել այն պարզ պատճառով, որ նրանք խախտել են ՍԱԿ Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ կողմից Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան ՍԶՏ մատակարարման էմբարգոյի հիմնական դրույթները: Հայաստան, Ադրբեջան և հակամարտության գոտի ՍԶՏ մատակարարման էմբարգոն մտցվել էր ՍԱԿ Անվտանգության խորհրդի 1993թ. հուլիսի 29-ի բանաձևով: Այն դրվել է առանց ՍԱԿ մանդատի և դասվում է, այսպես կոչված, «կամավոր» էմբարգոների թվին, որոնք մտցվում են ՍԱԿ-ի կողմից հակամարտող կողմերին զենք չմատակարարելու «կոչի» կամ «հորդորի» ձևով և պաշտոնական պարտավորվածություն չեն ներառում: Նման էմբարգոները հանելու ժամկետները դժվար է ստույգ որոշել, քանզի նրանք չեն մտցվում որոշակի ժամկետով, իսկ նրանց ավարտի մասին չի հայտնվում: ԵԱՀԿ էմբարգոն (նույնպես անմանդատ), որ դրվել էր 1992թ. փետրվարի 28-ին, նմանապես տարածվում էր Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններում ներգրավված զինված ուժերին, այսինքն «Լեռնային Ղարաբաղի զինվորական կազմավորումներին և Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերին զենք մատակարարելու վրա» (տե ս Hagelin B, Wezeman P.D, Wezeman S. T, ChipperPeld N, International Arms Transfers // SIPRI Yearbook 2002: Armaments, Disarmament and International Security. Oxford University Press: Oxford, 2002, p. 388-389):
2 Փաստաթղթերը տրամադրել է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
137
ՍՄինասյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
Թիվ 778 զ/մ բուժծառայության բժիշկների ջանքերով պայմաններ են ստեղծվել համազգեստները եռացնելու, հանպատրաստից սարքված բաղնիքներում լողանալու համար։ Զինծառայողների լիարժեք լոգանքը կազմակերպելու նպատակով հատուկ ДДА մեքենա տրամադրելու մասին նյութական ապահովման առանձին գումարտակին ուղղված դիմումին ստացվել է պատասխան առաջիկայում ալդ մեքենան ուղարկելու անհնարինության մասին:
Դրությունը բարդացնում են ձյունն ու վատ ճանապարհները: Անձնակազմի մեծ մասը քոսով է վարակված: Դաշտային պայմաններում ծծմբային քսուքն օգտագործելը դրական արդյունք չտվեց: Անհրաժեշտ բուժումն անցկացնելու համար հիվանդներն ուղարկվել են բուժվաշտ:
Զինծառայողների 30%-ի մոտ ս/վերջուլթների սնկային հիվանդություններ են հայտնաբերվել: Յոդով մշտական մշակումներ են անցկացվել: Նկատվել են կրկնվելու փաստեր: Ներկալումս նման հիվանդներն առկա են: Գումարտակում հալտնվել են վերին շնչառական ուղիների դիֆթերիայի դեպքեր: Դժվարացված շնչառությամբ, կոկորդալին ցավերով, բարձր ջերմությունով (400C) ու մշտական հազով հիվանդները բուժվաշտ են հասցվել, որտեղ հոսպիտալացվել են, իսկ այնուհետև ուղարկվել են Բաքու: Հիվանդությունն առանձնակիորեն ծանր ընթացավ Մեհթի Ալազ օղլի Կուրբանովի մոտ, որի ախտորոշումը տրվել է 27/10/92թ.: Դիֆթերիայի տարածման սպառնալիքի հետ կապված անձնակազմի բոլոր անդամներին ներարկել են մաքրված ադսորբացված դիֆթերիային-փայտացման հակատոքսին, որի հակագեների քանակությունը պակասեցված է, իսկ մեկանգամյա չափաբա-ժինը 0,5մլ է: Միաժամանակ անձնակազմի հետ զրույցներ են վարվել անձնական հիգիենայի կարևորության մասին:
Չնայած անցկացված միջոցառումներին և 778 զ/մ բժիշկների հսկողությանը գումարտակում ստեղծվել է համաճարակային սպառնալի իրավիճակ:
Ըստ այդմ խնդրում եմ Ձեզ գործնական միջոցներ կիրառել: Անհրաժեշտ եմ համարում գումարտակը տեղափոխել մարտական գործողությունների շրջանից դեպի մշտական տեղաբաշխման վայր կարանտինի կամ օբսերվացիայի ռեժիմ կարգելու համար:
Հատուկ նշանակության թիվ 778 զ/մ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վ.Մուդրակ 18/10/1992թ.
Փաստաթուղթ 2. Վարձկան սպայի զեկուցագիրը իր եեթակայաթյաե տակ ցանվող Աղրբեջաեի ԶՈՒ ստորաբաժանման կրած մարտական կորուստների մասին
002 զ/մ հրամանատարին
Զեկուցագիր
Հատուկ նշանակության թիվ 778 զ/մ գումարտակը մարտական գործողությունների ընթացքում կրել է հետևյալ կորուստները.
138
21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
ՍՄիեապաե
Սպանվածներ
Բաբաև Գուդրատ Սարիբիլա օղլի - 3-րդ վաշտի շարքային Ախտանիշը գլխի հրազենային վերք Նազիմով Իսկանդեր Աշտարի - 2-րդ վաշտի շարքային Ախտանիշը արկով մասնատվել է մարմինը Աբդուռահմանով Ջավադ - 2-րդ վաշտի շարքային Կույր հրազենային վիրավորվածություն ձախ երիկամի շրջանում Գուրբանով Մեհթի Այազ -2-րդ վաշտի շարքային - դիֆթերիա Ախունդով Նախիր Անվեր օղլի - СПГ շարքային Ախտանիշը սրտի շրջանի բեկորային վիրավորվածություն։
Վիրավորվածներ
Լատիշչև Վադիմ - սնայպեր, վ/վերջույթների և որովայնի հրազենային վի-րավորվածություն, Գումբատով Զ. - ձախ ս/վերջույթի գնդիկային վիրավորվածու-թյուն, Ասադով Ուլվտ - պատռվել են թմբկաթաղանթները, Շինդիև Համիդ - աջ ազդրի բեկորային վիրավորվածություն, Բաբիև Գաբիլ - ձախ վ/վերջույթի հրազենային վիրավորվածություն, Յուսիֆով Ասիֆ - աջ վ/վերջույթի հրազենային վիրա-վորվածություն, Մախմուդով Ռոֆշան - գլխի և աջ վ/վերջույթի հրազենային վիրա-վորվածություն, Մաներով Այդին - կրծքավանդակի բեկորային վիրավորվածու-թյուն, Յուսիբով Հաֆիզ - աջ վ/վերջույթի հրազենային վիրավորվածություն, Բինա-լիև Վագիֆ - աջ ս/վերջույթի ասեղնային վիրավորվածություն, Սամեդով Վուղար -որովայնի ներթափանցող վերք հրազենային, Իզաուլով Վադիմ - կրծքավանդակի աջ կողմի հեմո- և պնևմոտորային ներթափանցող հրազենային վիրավորվածու-թյուն, Աբասով Մ.Ա. - գլխի փափուկ հյուսվածքների հրազենային վիրավորվածու-թյուն, Աբուշչև Էլշան - ձախ վ/վերջույթի բեկորային վիրավորվածություն, Սաֆա-րով Ֆահրատդին - աջ վ/վերջույթի հրազենային վիրավորվածություն, Սուլեյմոնով Բախշալի - որովայնի թափանցող հրազենային վիրավորվածություն։
Անձնակազմի մոտ 30%-ը վնասվածքների և մարմնական հիվանդությունների պատճառով անմարտունակ է։
Հատուկ նշանակության թիվ 778 զ/մ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վ.Մուդրակ 19/10/92թ.
Փաստաթուղթ 3. Քաղվածք ադրբեջանական բանակի կազմում հաշվառված վարձկան մհջահեդների մասին թիվ 160 զ/մհրամանատարի №109 հրամանից
16/08/1993թ. «Գերանի» ուսումնական կենտրոն «...§3. Կաթսայական պարենավորում ստանում են 305 (երեք հարյուր հինգ) մարդ: Նրանցից
1. թիվ 160 զ/մ սպաներ - 25, պրապորշչիկներ - 4, զինվորներ - 25,
139
ՍՄինասյան
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
գործուղվածներ - 0,
2. տանկային գումարտակ սպաներ - 15, պրապորշչիկներ - 14, սերժանտներ -15, զինվորներ - 95, գործուղվածներ - 52,
3. մոջահեդեեր -522 (հինգ հարյուր քսաներկու) մարդ»։
Թիվ 160 զ/մ հրամանատար, փոխգնդապետ Ռ.Մամեդով Թիվ 160 զ/մ շտաբի պետի պաշտոնակատար, կապիտան Է.Կուլիև
Փաստաթուղթ 4. Քաղվածք թիվ 160 զ/մ հրամանատարի №129 հրամանից' մոջահեղների մասին հիշատակումով
05/09/1993թ.
«Գերանի» ուսումնական կենտրոն
«§1. ... 05.09.1993թ. Գյանջայի թիվ 230 զ/մ զինվորական հոսպիտալ տեղափոխված 27 (քսանյոթ) մոջահեդեերին համարել որպես ստացիոնար բուժում ընդունող: Հիմքը գնդի բուժմասի հրամանատարի զեկուցագիրը:
§2. Կաթսայական պարենավորում ստանում են 703 (յոթ հարյուր երեք) մարդ: Նրանցից
1. թիվ 160 զ/մ սպաներ - 27, պրապորշչիկներ - 3, սերժանտներ - 6, զինվորներ - 38, գործուղվածներ - 5,
2. տանկային գումարտակ սպաներ - 16, պրապորշչիկներ - 14, սերժանտներ -15, զինվորներ - 88, գործուղվածներ - 5,
3. մոջահեդեեր - 437 (չորս հարյուր երեսունյոթ)»:
Թիվ 160 զ/մ հրամանատար, փոխգնդապետ Ռ. Մամեդով Թիվ 160 զ/մ շտաբի պետի պաշտոնակատար, կապիտան Ռ.Ալիև
Փաստաթուղթ 5. Քաղվածք թիվ 160 զ/մ հրամանատարի №132 հրամանից' ^ջահե^երի մասին հիշատակումով
08/09/1993թ.
«Գերանի» ուսումնական կենտրոն
«§2. ... Գյանջայի թիվ 230 զ/մ զինվորական հոսպիտալից վերադարձած համարել 19 մոջահեդեերին, վերցնել կաթսայական պարենավորման: Հիմքը գնդի բուժմասի հրամանատարի զեկուցագիրը:
§3. ... 08.09.1993թ. Գյանջայի թիվ 230 զ/մ զինվորական հոսպիտալ տեղափոխված 3 (երեք) մոջահեդեերին հանել կաթսայական պարենավորումից: Հիմքը գնդի բուժմասի հրամանատարի զեկուցագիրը:
140
21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
ՍՄիեասյաե
§4. Կաթսայակաե պարեեավորում ստաեում եե 691 (վեց հարյուր իննսունմեկ) մարդ: Նրանցից
1. թիվ 160 զ/մ սպաներ - 25, պրապորշչիկներ - 3, սերժանտներ - 6, զինվորներ - 31, գործուղվածներ - 53,
2. տանկային գումարտակ սպաներ - 17, պրապորշչիկներ - 15, սերժանտներ -15, զինվորներ - 80; գործուղվածներ - 3,
3. մոջահեդեեր - 453»։
Թիվ 160 զ/մ հրամանատար, փոխգնդապետ Ռ.Մամեդով Թիվ 160 զ/մ շտաբի պետի պաշտոնակատար, կապիտան Ռ.Ալիև
Փաստաթուղթ 6. Քաղվածք Աղրբեջաեի Հանրապետության պաշտպանության նախարայաւթյան հրամանից
№ 1/I - 1787 19 օգոստոսի 1993թ. ք. Բաքու Ադրբեջանի Հանրապետության զինվորական կոմիսարին / ք. Բաքու
Թիվ 160 զ/մ հրամանատարին / Գերան Թիվ 200 զ/մ հրամանատարին / ք. Գյանջա
«1. Պարսկերենին տիրապետող պահեստային 50 (հիսուն) զինապարտ թարգմանիչ զորակոչել և 19.08.1993թ. ուղարկել ուսումնական կենտրոն Գերան թիվ 160 զ/մ հրամանատարի տրամադրության տակ»:
Ադրբեջանի Հանրապետության ԶՈԻ գլխավոր շտաբի հրամանատարի տեղակալի պաշտոնակատար, գնդապետ Ի.Ասլանով Ճիշտ է Ադրբեջանի Հանրապետության ԶՈԻ գլխավոր շտաբի զորահավաքափն-կազմակերպական վարչության հրամանատար, գնդապետ Ի.Կուլամով
Փաստաթուղթ 7 Քաղվածք աֆղանական մhջահեղեերին պարենով ապահովելու մասին թիվ 160 զ/մհրամանատարի №237 հայտագրից
1993թ. սեպտեմբեր Թիվ 200 զ/մ թիկունքի հրամանատարին
«Հատուկ կազմի անձանց տեղափոխումն ապահովելու համար խնդրում եմ հատկացնել ստորև նշված մթերքը չոր օրապահիկով առձեռն բաժանելու համար... Նշված մթերքը հատկացնել ելնելով երկու օր - 460 (չորս հարյուր վաթսուն) մարդ հաշվարկից»:
Թիվ 160 զ/մ հրամանատար, գնդապետ-լեյտենանտ Դ. Լյաթիֆով Թիվ 160 զ/մ թիկունքի հրամանատարի տեղակալ Թ.Բաբաև
141
ՍՄիեապաե
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
Փաստաթուղթ 8. Քաղվածք վարձկան մոջահեդների և Ուկրաինայից ու Թուրքիայից զենքի մատակարայաւմեերի մասին ադրբեջանական ռազմագերի, 1968թ. ծն. Աֆին Միրյուսիֆ օղի Յախյաևի հարցաքննության այձանազյաւթյունից
28/04/1994թ.
Յախյաևը ծնվել և ապրել է Ուջարի շրջանի Մելիքբալլի գյուղում: 1992թ. Ադրբեջանի ազգային բանակում է: Ավարտել է Տալլիննի բարձրագույն զինվորական քաղաքական շինարարական ուսումնարանը: Զբաղեցրել է 708 բրիգադի 2-րդ ՏԳ հրամանատարի քաղդաստիարակության գծով տեղակալի պաշտոնը: Զ/կոչու-մը ավագ լեյտենանտ:
«...1992թ. մայիսի 2-ից մինչև 22.02.1993թ. եղել եմ Լենքորանում և Գյուզդե-կում: 22.02.93թ. երեք տանկերի հետ բարձեցին և ասացին, որ գնում ենք Աղդամի ճակատ: Ալդպես հայտնվեցի թիվ 708 զ/մասում... Բաքվից երեք Т-72 տանկ ստացանք ասացին, որ Ուկրաինայից են բերել... 1993թ. հուլիսի 3-ին Գլանջալից ու շրջանից Ս. Հուսեյնովը 50 մարդ ուղարկեց, բալց բոլորն էլ փախան:
Մոջահեդների մասին գիտեմ հետևյալը. սեփական համազգեստ ունեն, նաև Բաքվինը: Տեխնիկան Т-72 և Т-55 տանկեր են: Զինված են РПГ-ներով և ПК-ներով: Թուրքական ավտոմատներ են ստացել... 708 բրիգադի շտաբը գտնվում է Զանգե-շաուր (Զանգիշալմ) գյուղի Մշակույթի տանը... Ճակատի շտաբը հիմա Աղջաբեդիի շրջկոմում է... Մոջահեդները գտնվում են Էրգի գյուղում: 500 մարդ են առանձին գումարտակ: Ենթարկվում են միայն ճակատի հրամանատարին»:
Փաստաթուղթ 9. Քաղվածք վարձկան մոջահեդների և Ուկրաինայից ու Թուրքիայից զենքի մաաակարայաւմեերի մասին աղրբեջանական ռազմագերի, 1967թ. ծն. Աղեր Սալմաեի Ասլանովի հարցաքննության այւձանագյաւթյոմւից
18/01/1994թ.
Ծննդավայրը ք.Բաքու, 8-րդ ՄՀԳ հրամանատար: Զ/կոչումը կապիտան: 1988թ. ավարտել է Տաշքենդի ВОК ուսումնարանը: Մինչ այդ 1982-1984թթ. ավարտել է Կալինինի Սուվորովյան զինվորական ուսումնարանը:
«...1994թ. հունվարի 5-ից, երբ ես եկա թիվ 702 բրիգադ, ինձ հայտնեցին, որ անձնական գործս այստեղ է գտնվում և սա կլինի իմ մշտական ծառայության վայրը (թիվ 702 բրիգադը տեղակայված է Ֆիզուլիի շրջանի Դաշբուրուն կայարանում)... Ֆիզուլիի շրջանի Աշաղի Աբդուռահմանլի և Շուքյուրբեյլի գյուղերից մեր զորքերի նահանջից հետո, 12-ի լույս 13-ի գիշերը ևս վեց գումարտակներ ժամանեցին: Դրանցից երկուսը աֆղանական էին, և դրանք տեղակայեցին 2-րդ ՄՀԳ-ի հետևում... Աֆղանական մի գումարտակի կազմում մոտ 300-350 մարդ կար...
62 հատ Т-55 տանկերը 3-4 ամիս առաջ գնվել էին Ուկրաինայից: Որոշ հրաձգային զինատեսակներ 1993թ. սեպտեմբերին գնել էին Տուլայից... «Գրադ» կայանի համար արկերը ևս գնում են Տուլայի զենքի գործարանից: Մոտ 20 հատ БМП-2 գնվել է Նիկոչայև քաղաքից 1993թ. հոկտեմբերին: Ռադիոկայանները (տարատեսակ) 1993թ. հոկտեմբերից գնվում են Թուրքիայից»:
142
<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
ՍՄիեապաե
Փաստաթուղթ 10. Քաղվածք վարձկաե մհջահեդեերի և Ուկրաինայից ու Թուրքիայից զենքի մատակարայտւմների մասին ադրբեջանական ռազմագերի, 1973թ. ծե. Իսմայիլ Մայադ օղի Ջեբրաիլովի հարցաքննության այւձանագյաւթյունից
Ծնվել և ապրել է Ջալիլաբադ ավանում: 1994թ. սեպտեմբերին զորակոչվել է Ադրբեջանի ազգային բանակ և ուղարկվել է Ջալիլաբադի շրջանի Պրշիբ ավանի ուսումնական կենտրոն: Մտցվել է ուսումնական գնդի պարետային վաշտի կազմի մեջ:
«...Հրահանգիչները ուսումնական կենտրոն են ուղարկվում Բաքվից: Սպաների հետ խոսակցություններից գիտեմ, որ Նասոսնի ուսումնական կենտրոնում Թուրքիայից եկած հրահանգիչներ են աշխատում, որոնք սովորեցնում են սպաներին»:
Ուսումնական գնդում Ջեբրաիլովը ծառայել է մինչև 1995թ. նոյեմբեր: 1995թ. նոյեմբերին 35 զինվորների հետ նրան ուղարկում են Բեյդագանում գեներալ Այդա-միրովի հրամանատարության տակ գտնվող 212 կորպուս, ուր Այդամիրովը հայտարարել է. «...քանի դեռ ընտրությունները չեն անցել ձեզ զորացրել չեմ կարող»: Դրանից հետո նրանց ուղարկում են 181 բրիգադ, ուր բրիգադի հրամանատար, մայոր Շախալիևը չի ընդունում զինվորներին այն պատճառով, որ նրանք ենթակա են զորացրման:
Երեք օր հետո խումբը կիսում են և Ջեբրաիլովին ուղարկում թիվ 702 բրիգադ, որտեղ «...զինվորների և սպաների 50 %-ից ավելին ալկոհոլ և թմրանյութ էր օգտագործում, առավելապես ժ.22.00-ի օրավարտից հետո ման են գալիս հարբած և թմրախոտ օգտագործած: Ականապատված դաշտերը պահակակետերից 20մ են հեռու, իսկ ականները դրված են ամեն երեք մետրը մեկ երեք շարքով ու խառը հակատանկայինն ու հակահետևակայինը... 1994թ. հունվարին Ջալիլաբադի ուսումնական գնդում Աֆղանստահից եկած վարձկաններ կային, որոնք իրենց սանձարձակ էին պահում. շուկայում մի մարդու գնդակահարեցին այն պատճառով, որ Աֆղանստանում է ծառայել և պատերազմել է իրենց դեմ: Մոտ 200 մոջա-հեդներ կային: Բնակչության պահանջով աֆղանցիներին հետ ուղարկեցին»:
Դասալքության պատճառը ընտանեկան ծանր կացությունն է: Իր երեք զինակիցների հետ 28.11.1995թ. որոշել է կամավոր լքել զ/մասը:
143
ՍՍիեապաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Статья 1 Конвенции о статусе беженцев 1951г.
2. Лавуайе Ж-Ф,. Беженцы и перемещённые лица: международное гуманитарное право и роль МККК // Защита лиц и объектов в международном гуманитарном праве, Сборник статей и документов, М., 1999, с.201.
3. Морис Ф, де Куртен Ж, Действия МККК в интересах беженцев и гражданских перемещённых лиц // Защита лиц и объектов в международном гуманитарном праве / Сборник статей и документов, М., 1999, с.175-176.
4. Demoyan H, Melik-Shahnazaryan L, Khodjalu Case: A Special Dossier, Yerevan, 2004; МИД Нагорного Карабаха: «Ходжалу: история бесчеловечной лжи» // www.regnum.ru/news/595861.html, 25.02.2006.
5. Минасян С., Агаджанян М, Асатрян Э, Карабахский конфликт: Беженцы, территории, безопасность, Ереван, 2005 (на рус., арм. и англ. языках).
6. Приложение к настоящей работе. См. также подробнее: Демоян Г, Исламские наемники в карабахской войне: к истокам проникновения сети международного терроризма в Азербайджан // Карабахская драма: скрытые действия, Ереван, 2003; Demoyan H, Islamist Mercenaries in the Karabakh War: The Way International Terrorist Network Penetrated Azerbaijan, Yerevan, 2004.
7. Часть 3 статьи 51 Дополнительного протокола I 1977г.
8. Данные, предоставленные Министерством обороны НКР.
9. Мелик-Шахназарян Л, Военные преступления Азербайджана против мирного населения Нагорно-Карабахской Республики, Ереван, 1997.
10. Юнусов А, Азербайджан: в ожидании перемен под бременем истории // Кавказ: вооружен и разобщен / Под ред. Матвеевой А., Хизкока Д. Saferworld, ЦАСТ: Лондон - Москва, февраль 2004.
11. Де Ваал Т, Черный сад: Армения и Азербайджан между миром и войной. М., 2005, с. 240-242, 248-249.
12. Аббасов И, Мамедов Д, Азербайджанские военные вспоминают военное фиаско // Война и мир на Кавказе: 100 избранных статей Кавказского информационного еженедельника. IWPR: Лондон, 2005, с. 76-78.
13. Маркедонов С., Грузино-абхазский конфликт и безопасность на Кавказе // Южный Кавказ: проблемы региональной безопасности и интеграции. Т.2, №1. РАУ: Ереван, 2005, с. 118-119.
144
21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.
ՍՍիեապաե
СТАТУСЫ КОМБАТАНТОВ, НАЕМНИКОВ, БЕЖЕНЦЕВ И ВПЛВ КАРАБАХСКОМ КОНФЛИКТЕ
Сергей Минасян
Резюме
Одной из важнейших составляющих карабахского конфликта является проблема соотношения статусов комбатантов, наемников, беженцев и ВПЛ (вынужденно перемещенных лиц). После окончания военных действий на одно из первых мест в вопросе преодоления состояния конфликта между сторонами и разрешения всех проблемных отношений между ними выходит объективный факт наличия беженцев и вынужденных переселенцев с обеих сторон. При этом важно дать объективную политико-правовую оценку статуса указанных лиц, основанную на нормах действующего международного права и принципах справедливости, что необходимо для понимания самой сущности конфликта в гуманитарном разрезе. Применительно к объективной данности некоторых вооруженных конфликтов, конкретных обстоятельств, имевших место в вооруженной фазе противостояния сторон, представляется важным вопрос распространения или нераспространения статуса «беженец» на «гражданских лиц», принимавших самое активное участие в военной фазе конфликта.
Рассматривая военный период Карабахского конфликта в 1991-1994гг., необходимо уяснить место и роль азербайджанского населения Нагорного Карабаха и ряда прилегающих районов Низинного Карабаха в планировании, подготовке, развязывании и проведении открытых военных операций и диверсионных актов до и после провозглашения НКР, а также широком использовании наемников. Террористическая направленность указанных действий проявилась в преследовании главной цели в виде запугивания и устрашения армянского населения Карабаха, принуждения его к отказу от реализации права на создание независимого государства, а также нашла свое внешнее объективированное выражение в виде осуществления массовых насильственных актов в ходе изгнания армянского населения на всем пространстве бывшей Азербайджанской ССР, массовых убийств гражданских лиц и организации провокаций в отношении собственного азербайджанского населения во внутриполитических целях.
Надо отметить, что проблема соотношения статусов беженцев, ВПЛ и участников вооруженных действий/комбатантов в контексте региональных
145
ՍՍիեապաե
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.
конфликтов актуальна не только для ситуации вокруг Нагорного Карабаха, но и присуща практически всем вооруженным конфликтам на постсоветском пространстве. В частности, довольно схожая ситуация складывается в зоне грузино-абхазского конфликта. Причем во всех случаях лица, виновные в военных преступлениях, и участники активных боевых действий не могут считаться беженцами или ВПЛ, что влечет за собой определенные правовые последствия для их последующего статуса.
Естественно, что в таких условиях на лиц, ранее проживавших на территории НКР и прилегающих районов, которые прямо или косвенно участвовали в боевых действиях и агрессии против народа Нагорного Карабаха, — не может распространяться статус беженцев или ВПЛ. Это обстоятельство должно обязательно учитываться всеми заинтересованными сторонами в контексте перспектив послевоенного урегулирования карабахского конфликта.
146