ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ. ԵՌԱՍԱԿԱՐԴԱԿ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Արթուր Աթաեեսյաէւ
ՀՀ տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրների քննարկումն ու դրանց հնարավոր լուծումների մշակումը խիստ արդիական են, սակայն, ցավոք, մի շարք էական հարցերում իրականացվում են ուշացումներով, ոչ մասնագիտական մակարդակով, հաճախ' զուտ ձևականորեն: Բացի այդ, նկատելի է յուրահատուկ «նորաձևություն» տեղեկատվական անվտանգությամբ զբաղվելու. թվում է, թե դա «զբաղմունք» է, որը հեշտ, մասնագիտական գիտելիքներ, տրամաբանություն և փորձ չենթադրող ոլորտ է: Դրա հետևանքով է, որ ՀՀ տեղեկատվական անվտանգությամբ մեծաքանակ «զբաղվողների» առկայությամբ այդ բնագավառում առկա են բազում հիմնախնդիրներ, որոնց հետևանքների զոհն է յուրաքանչյուր հայ, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ պետականությունն ամբողջությամբ: Ավելին. մեր կողմից ՀՀ տեղեկատվական անվտանգության վերլուծության երեք մակարդակների առանձնացումն ու այդ մակարդակներում սպառնալիքների վերլուծությունը ցույց են տալիս, որ ներպետական ծագում ունեցող սպառնալիքները մեր տեղեկատվական անվտանգությանը պակաս չեն, քան արտաքին սպառնալիքները, ինչը վկայում է մեզանում տեղեկատվական անվտանգության հանդեպ ամենաքիչն անփույթ վերաբերմունքի մասին:
Բացի այդ, ստորև ներկայացվող սպառնալիքների դասակարգումն ու վերլուծությունը ներպետական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ՀՀ և ԼՂՀ տեղեկատվական անվտանգության տեսանկյունից բացահայտում է այն ցավալի իրողությունը, որ մեր պետության և հասարակության համակարգում առկա են բազում երևույթներ, որոնք ամենաքիչը չեն նպաստում մեր տեղեկատվական անվտանգության ապահովմանը, սակայն, ցավոք, վաղուց դարձել են պետության կառավարման, հասարակական հոգեբանության և առօրյա վարքի մշտական մասը: Հայաստանի և հայ ժողովրդի առանձնա- *
* Քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ։
26
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.
Ա. Աթաեեսյաե
հատկությունները հաշվի առնելով' այդ իրողությունը նշանակում է միայն մեկ բան. այդպես շարունակելով' կկորցնենք պետականությունն ու ազգային բնութագիրը:
1. Ներպետական, մակարդակում սպաոևայիքևեր Հայաստանի և հայ հասարակության տեղեկատվական անվտանգությանը
1.1 Հայերի ազգային ինքնության և միասնականության հանդեպ տեղեկատվական բնույթի սպառնալիքներ, այդ թվում' ազգային բնույթ չունեցող պետական քաղաքական որոշումները, կուսակցական գործունեությունը, ազգային միասնականությանը վնասող տարաբնույթ հանրային քննարկումները, որոնք պառակտում են հասարակությունը, հիասթափեցնում ազգային մտածողություն ունեցողներին, շահարկում ազգային արժեքները հօգուտ մանր կուսակցական և նեղ անհատական շահերի: Պետական քաղաքականության և ռեսուրսի ծառայեցումն առանձին անհատների և նեղ խմբերի շահերին հասարակության մեջ խոր հիասթափություն է առաջացրել ինչպես պետական իշխանության, այնպես էլ պետության ապագայի հանդեպ, որի հետևանքով ակնհայտ է հասարակության բարոյալքվածությունը:
1.2 Պետության և հասարակության, իշխանության և ընտրողների, բնակչության տարբեր շերտերի միջև համարժեք, դինամիկ և գործառնական հաղորդակցական կապի բացակայությունը: Մշտական երկխոսությունն ընտրողների և իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչների միջև, համագործակցությունն ու գործառնական հարաբերություններն անհրաժեշտ միջոց են' իշխանության լեգիտիմության, բնակչության կողմից աջակցության ցուցաբերման համար: Մինչդեռ ՀՀ-ում բնակչությունը հիմնականում չի վստահում իր քաղաքական ներկայացուցիչներին, քանի որ հեռու է պահվում պետության քաղաքական գործընթացներից և չի մասնակցում ընդունվող քաղաքական որոշումներին, նաև օբյեկտիվորեն չի տեղեկացվում պետական իշխանության մարմինների գործունեության իրական պատճառահետևանքային կապերի մասին: Սրա հետևանքն այն է, որ պետության և հասարակության համար կարևորագույն հարցերի լուծման շուրջ անհրաժեշտ միասնականության ապահովումը դժվարին է լինելու, բնակչության աջակցությունը քաղաքական որոշումներին չի ապահովվելու, ինչի հետևանքը կարող է լինել պետության և ազգի համար կարևոր խնդիրների լուծման անհնարինությունը, պետական իշխանության լեգիտիմության բացակայությունը:
1.3 Սպառնալիքներ ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքներին: Բազում ուսումնասիրություններ և նույնիսկ պարզ դիտարկումը ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչությունը հիմնականում իրեն իրավական տեսանկյունից անպաշտպան է զգում: Հայ հասարակության մեջ առկա է
27
Ա. Աթաեեսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.
խիստ բևեռացում բոլոր իրավունքներով օժտված էլիտար փոքրամասնության և իրավունքներից զուրկ մեծամասնության միջև, ինչն արտահայտվում է նաև մարդկանց առօրյա հաղորդակցման մեջ' ունենալով կա մ հուսալքվածու-թյան, կա մ էլ կոնֆլիկտայնության երանգներ: ՀՀ քաղաքացիների մեծամասնության իրավական անպաշտպան լինելը դրսևորվում է ոչ միայն պետության ներսում, այլև պետությունից դուրս, քանի որ ՀՀ դեսպանատների և հյուպատոսությունների մեծ մասը չի ապահովում այլ պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավական և նույնիսկ ֆիզիկական պաշտպանությունը: Այդ պատճառով է, որ շատերի համար, ցավոք, ՀՀ քաղաքացիությունը արժեզրկվում է: Մինչդեռ, ՀՀ սահմանադրական դատարանի, կառավարության և հատկապես ԱԳՆ ջանքերը պետք է ուղղված լինեն ՀՀ քաղաքացիների իրավունքների ակտիվ պաշտպանությանը պետության ներսում և արտասահմանում:
1.4 Կրթական գործընթացների և հատկապես միջնակարգ կրթության բովանդակության որակի մասնագիտական հիմնավորման բացակայությունը: ՀՀ կրթության դաշտում որակի ապահովման առկա չափանիշների բազմազանությունն ու հակասականությունը, ազգային կրթության հասկացության անորոշությունը, կոռուպցիայի բարձր մակարդակը և պետական իշխանությունների կողմից դրա հովանավորչությունը, կրթության զարգացման համար պետական աջակցության բացակայությունը և նման այլ երևույթներ լուրջ սպառնալիքներ են ՀՀ ազգային տեղեկատվական անվտանգությանը: Միջնակարգ դպրոցների դասագրքերի բազմազանությունը և ցածր որակը պայմանավորված են նրանով, որ դրանց հրատարակման հիմքում ընկած են առևտրային շահեր և ոչ թե ազգային գաղափարներ և մանկավարժական հմտություններ: Դպրոցի ուսուցիչների անբարվոք վիճակն ու կոռուպցիոն վարքը, դպրոցի կուսակցականացումը բերում են նրան, որ շրջանավարտների էական մասը հակասոցիալական վարք է ցուցաբերում, չի տիրապետում տարրական գիտելիքներին և հմտություններին, հանրային վարքի կանոններին և մշակույթին: Հատկապես միջնակարգ դպրոցի շրջանավարտների անընդհատ ընկնող մտավոր, ֆիզիկական և արժեքային մակարդակը վկայում է այն մասին, որ հայ հասարակության ապագան որակազրկվում է:
1.5 Պետական քաղաքականության բացակայությունը' բնակչության բարոյահոգեբանական և գեղագիտական դաստիարակման, վարքային մշակույթի սերմանման գործում: Սրա արդյունքում է, որ արդի հայ հասարակության մեջ առկա են շեղվող վարքի բազում դրսևորումներ, հակադրվելու և բախվելու գերիշխող վարքային եղանակներ, մինչդեռ հասարակության ամրությունը և կայունությունը պայմանավորված են համագործակցային մշակույթի առկայությամբ: Մինչդեռ արդի հայ հասարակությունում գերիշխում են հակադրման, կոնֆլիկտային եղանակներով հարցերի լուծման, բացասական
28
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.
Ա. Աթաեեսյաե
ազդեցության և եսասիրական գաղափարներով կողմեորոշվելու վարքայիե նորմեր: Պետության դերն այն է, որ հասարակության բոլոր ներկայացուցիչներին բերի ներդաշնակ համակեցության և համագործակցության հանուն ընդհանուր համազգային խնդիրների արդյունավետ լուծման, պետության և հասարակության անվտանգության և միասնականության ապահովման, զարգացման: Մեր պետությունում այդ նպատակով ոչինչ չի արվում, ինչի հետևանքն է այն, որ հայ հասարակության տարբեր ներկայացուցիչներ միմյանց ընկալում են որպես հակառակորդներ, թշնամիներ, ինչը մշտապես դրսևորվում է առօրյա կենցաղային իրավիճակներում, ինչպես նաև բարդ քաղաքական գործընթացներում: ՀՀ-ում ազգային բարոյահոգեբանական դաստիարակության քաղաքականության և համապատասխան միջոցառումների բացակայությունն է, որ սպառնալիք է առաջին հերթին ՀՀ տեղեկատվական և առհասարակ ազգային անվտանգությանը:
1.6 Ազգային միասնականության բացակայություն մի շարք հարցերի շուրջ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից: ՀՀ ազգային տեղեկատվական անվտանգության տեսանկյունից խիստ վտանգավոր է այն, որ Հայաստանում գործող քաղաքական բազում կուսակցություններ իշխանության գալու նպատակով պատրաստ են շահարկել ազգային ինքնության և անվտանգության տեսանկյունից հիմնարար հանդիսացող այնպիսի հարցեր, ինչպիսիք են ղա-րաբաղյան հակամարտության լուծումը, ցաղասպանության ճանաչումը, Թուրքիայի հետ հարաբերությունների հանդեպ պետական քաղաքականությունը, բնակչության արտագաղթը և այլն: Սրանք այն հարցերն են, որոնց լուծման համար պահանջվում են ազգային միասնականություն, քաղաքականության բոլոր սուբյեկտների համատեղ աշխատանք, մինչդեռ, ցավոք, նեղ կուսակցական շահը հաճախ ազգային շահերից բարձր է դասվում:
1.7 Սպառնալիքներ ՀՀ և ԼՂՀ պետական քաղաքականության տեղեկատվական ապահովմանը: Ցանկացած ոլորտում որոշումների ընդունման արդյունավետությունն էապես կախված է այդ որոշումների համար անհրաժեշտ տեղեկատվության որակից և քանակից, ուստի ՀՀ և ԼՂՀ պետական որոշումների ընդունման համար անհրաժեշտ տեղեկատվության սակավությունն ու ցածրորակ լինելը սպառնալիք են ազգային տեղեկատվական անվտանգությանը:
1.8 ՀՀ քաղաքացիների գիտակցության և վարքի ենթարկվածությունը տարաբնույթ տեղեկատվական-քարոզչական շահարկումների, որոնք ազատորեն իրականացվում են ԶԼՄ-ով և տարածում ազգային արժեքներին սպառնացող հակարժեքներ, վարքի անթույլատրելի, շեղվող և քրեապես պատժելի նորմեր: Հայաստանյան հեռուստաալիքներով լայնորեն քարոզվող բռնությունը, քրեական ենթամշակույթը, կենցաղային պարզունակ շփումն ու
29
Ա. Աթաեեսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.
էլ ավելի պարզունակ մտածողությունը ՀՀ ազգային տեղեկատվությանը սպառեացող ներպետական խնդիրներից են, ինչի հետևանքներն իրենց չեն սպասեցնի: Չարժե կրկնել այդ բացասական փորձը, որով մոտ 40 տարի առաջ անցել են բոլոր եվրոպական պետությունները և ԱՄՆ-ը, և որի հետևանքով այդ տարիներին իրենց մոտ կտրուկ աճել էր հանցագործությունների' սպանությունների, բռնաբարությունների, թմրամոլության, ինքնասպանությունների և այլնի թիվը, և որի դեմն առնելու ջանքերը սկսվել էին հենց հեռուստաեթերի սահմանափակումներից: Մեր փոքրաթիվ ազգն այդ սպառնալիքին պարզապես չի դիմանա, ուստի անհրաժեշտ է խիստ և միանշանակ պետական լրատվական քաղաքականություն' բարոյահոգեբանա-կան տեսանկյունից հեռուստաեթերի գրաքննության և ազգային գիտակցության առողջացման նպատակով:
1.9 Պետական քաղաքականության և սեփականության բացակայություն հեռախոսակապի ոլորտում: Մի կողմից, ՀՀ-ում հեռախոսակապի պետական ձեռնարկությունների գործունեության փորձը միտված էր մենաշնորհային լինելուն և կապված էր հեռախոսակապի ցածր որակի և արհեստականորեն բարձր գների հետ: Մյուս կողմից, այժմ արտասահմանյան ընկերությունների կողմից հայաստանյան հեռախոսակապի շուկայի կառավարումը և պետության կողմից քաղաքացիների շահերի պաշտպանության բացակայությունը հեռախոսային և ինտերնետային ծառայություններից օգտվելու ոլորտում նշանակում է, որ հեռախոսակապի ոլորտում ՀՀ քաղաքացիների հաղորդակցման գաղտնիության իրավունքի պաշտպանվածությունը գտնվում է արտասահմանյան մասնավոր ձեռնարկությունների ձեռքերում: Սա, բնականաբար, մեր տեղեկատվական անվտանգությանը հնարավոր սպառնալիքներից է, որը կարող է մեզ համար անտեսանելի ձևով մշտապես դրսևորվել:
1.10 Չհավաստագրված, անորակ համակարգչային արտադրանքի և ծրագրերի օգտագործումը, որոնք խախտում են տեղեկատվական և հաղորդակցական համակարգերի և ցանցերի նորմալ գործառումը:
2. Տարածաշրջանային մակարդակում սպաոնայիքհեր Հայաստանի և հայ հասարակության տեղեկատվական անվտանգությանը
2.1 Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ և ԼՂՀ անվտանգության խարխլմանն ուղղված, համակարգված և անընդմեջ իրականացվող տեղեկատվական պատերազմը, որի նպատակներից է' այլափոխել Հայաստանի և Հայության միջազգային իմիջը, տարածաշրջանում և աշխարհում առաջացնել և ամրապնդել հակահայաստանյան և հակահայկական տրամադրություններ և համապատասխան քաղաքականություն, խթանել ղարաբաղյան հակամար-
30
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.
Ա. Աթաեեսյաե
տության ադրբեջաեամետ լուծումը և այլն: Մեր կատարած ուսումնասիրությունների համաձայն' ադրբեջանական հակահայկական տեղեկատվական պատերազմն իրականացվում է մշտապես և անընդհատ, բազմաբնույթ հնար-ներով և տեղեկատվության տարբեր ալիքներով: Ադրբեջանական հակահայկական տեղեկատվական պատերազմն Ադրբեջանի Հանրապետության տեղեկատվական քաղաքականության կարևոր մասն է, այն սնուցվում է պետական իշխանության մարմինների, մասնավոր հիմնադրամների և անհատների ֆինանսական և այլ միջոցներով և, ցավոք, ավելի ակտիվ է ու համապարփակ, քան դրան հակազդելու հայկական փորձերը:
2.2 Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրողության հերքումը տեղեկատվական-քարոզչական տարաբնույթ միջոցների կիրառմամբ: Արդի Թուրքիան պետական մակարդակով ոչ միայն պատրաստ չէ ճանաչելու Հայոց ցեղասպանության իրողությունն ու ներողություն խնդրելու, այլև դեռևս չի ապացուցել, որ Օսմանյան կայսրության ժառանգորդը չէ: Սա նշանակում է, որ տարածաշրջանային ասպարեզում Թուրքիան Հայաստանի դաշնակիցը չէ, ուստի և պետք է շարունակել դիտել այն որպես հնարավոր հակառակորդի, համապատասխանաբար' տեղեկատվական ու այլ բնույթի սպառնալիքների աղբյուրի: Մյուս կողմից, տեղեկատվական դաշտում հայ և թուրք հասարակությունների շփումը կարող է և պետք է ուղղված լինի թուրք հասարակության մեջ առողջ տրամադրությունների կրողների հետ համագործակցությանն ու հայամետ գաղափարների քարոզմանը:
2.3 Սպառնալիքներ հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությանը, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումն ու այլափոխումը տարածաշրջանային պետությունների տարածքում: Պատմական հուշարձաններն ազգային ինքնության, գիտակցության և ժառանգության կրողներ են, ուստի դրանց ոչնչացումն ազգային տեղեկատվական անվտանգությանը հասցվող լուրջ հարվածներից է: Նման հարվածներ է ստացել և շարունակում է ստանալ հայկական պատմական հարուստ ժառանգությունը հարևան Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի տարածքներում, ինչը դարձյալ վկայում է ՀՀ պետական մարմինների անհամարժեք գործունեության մասին ներպետական և տարածաշրջանային մակարդակով:
2.4 Հայաստանի պասիվ մասնակցությունը տարածաշրջանային նախագծերին, որոնք ենթադրում են հաղորդակցական ուղիների և միջոցների հեռանկարային զարգացում: Անշուշտ, այս հանգամանքը պայմանավորված է Հայաստանի տարածաշրջանային անբարենպաստ հարևանությամբ, սակայն, պետք է նշել նաև ՀՀ և առանձին հայաստանյան կազմակերպությունների ցածր եախաձեռեողակաեութjուեը տարածաշրջանային տեղեկատվական-հաղորդակցական շուկայում:
31
Ա. Աթաեեսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.
3. Գլոբալ մակարդակում Հայաստանի և հայ ժողովյսլի տեղեկատվական անվտանգությանը սպառնացռղ ոյաշ գործոններ
3.1 Սպառնալիքներ հայերի ազգային ինքնությանն այլ պետություններում, որոնք դրսևորվում են Հայաստանից համապարփակ արտագաղթի, այլ պետությունների քաղաքացիության ձեռքբերմանն ուղղված ջանքերի, հայերեն լեզվի չօգտագործման ու մոռացության մատնելու, Հայաստանի հետ կապերի խզման և այլնի միջոցով:
3.2 Սպառնալիքներ հայկական սփյուռքի միասնականությանն ու գործառնական կապերին ՀՀ-ի և հայ հասարակության հետ: Հայ-թուրքական երկխոսությունը, որ ծավալվել է նախորդ տարի և այս տարի ընդհատվել, ունեցել է կարևոր բացասական հետևանք, այն է' հայաստանյան իշխանությունների և հայկական սփյուռքի հակադրումը հայ-թուրքական «հաշտեցման» հարցի շուրջ: Մինչդեռ, ցանկացած հարց, որ կարող է բերել Հայաստանի և հայկական սփյուռքի պառակտմանը, մեր ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք է հանդիսանում և պետք է կանխվի կամ լուծում ստանա միայն հայ հասարակություն-սփյուռք համագործակցության միջոցով:
3.3 Սպառնալիքներ Հայաստանի միջազգային վարկանիշին և կերպարին քաղաքական, տնտեսական, մշակութային, քաղաքակրթական իմաստով: Քանի որ ՀՀ-ը պասիվ է իր արտաքին իմիջի ձևավորման գործում, պատշաճ կերպով չի ներկայացնում իր պատմությունը, մշակույթը, քաղաքակրթությունն արտաքին աշխարհին, չի մշակել իր արտաքին կերպարը ներկայացնելու և պաշտպանելու որևէ ռազմավարություն, ուստի այդ բացերը նպատակա-ուղղված կերպով «լրացնում» է հակահայկական, մասնավորապես' ադրբեջանական քարոզչությունը: Օրինակ' վիճարկվում են հայկական երաժշտության ծագումն ու էությունը, հայկական խոհանոցի հայկական լինելը, հայ ժողովրդի ծագումն ու բնակության տարածքը... Նույնիսկ ինքներս մեզ համար չենք որոշել, թե ովքեր ենք մենք' ասիացինե ր, եվրոպացինե ր, թե այլք, որոնք են մեր ազգային շահերը, ուր ենք գնում, որն է մեր նպատակը: Բոլոր ազգերն այդ և նման հարցերի լուծումներ ոչ թե ի սկզբանե ունեին, այլ կերտել են դրանք, սահմանել իրենց ազգային անվտանգության և զարգացման շահերին համապատասխան: Մինչդեռ մենք այդ չենք արել և հենվում ենք վերացական կատեգորիաների վրա, ինչպիսիք են «մենք հին ժողովուրդ ենք», «մենք արիա-ցիներ ենք», «մեզ ցեղասպանել են», «մենք քրիստոնյա ենք». Նման կատեգորիաները բավարար չեն ազգային ինքնության պահպանման և ազգային շահերի պաշտպանության, ազգի և պետության իեքեաեերկայացմաե համար:
32
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.
Ա. Աթաեեսյաե
3.4 Սպառնալիքներ քաղաքական որոշումների մշակմանն ու իրականացմանը' կապված աշխարհում Հայաստանի դերի ամրապնդման և զարգացման հետ: Ընդհանրապես, ՀՀ անկախությունից ի վեր պետական քաղաքական և կուսակցական համակարգի գործունեությունն իր հետևանքներով վկայում է այն մասին, որ նեղ կուսակցական և իշխանական շահերը հիմնականում ազգային շահերից բարձր են դասվել, որի հետևանքով հիմնականում մշակվել են և ընդունվել այնպիսի որոշումներ, որոնք չեն արտացոլում հայ ժողովրդի և ՀՀ միասնական շահը, չեն ապահովում աշխարհում Հայաստանի զարգացումն ու հայ ժողովրդի ներկայացվածությունը: ՀՀ դիրքերը պատշաճ կերպով չեն ներկայացվում ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, ՀՀ ներկայացուցիչների ձայնը միջազգային հարթակներում ավելի թույլ է հնչում, քան տարածաշրջանային մյուս պետությունների ներկայացուցիչների-նը: ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունները ենթարկվողական են և ոչ թե համագործակցային: Մենք պետության և հասարակության մակարդակով չենք ձգտում աշխարհում արժեքավոր համարվող այնպիսի գաղափարների իրականացմանը, ինչպիսին է ժողովրդավարությունը, կոռուպցիայի բացակայությունը, բարձր կենսամակարդակն ու հանրային համերաշխությունը, օրենքի գերակայությունն ու քաղաքացիների իրավունքների պաշտպանվածությունը: Դրանով իսկ չենք արժանացել աշխարհում բարձր համբավի և վարկանիշի, ինչը բոլորովին էլ չի նպաստում ՀՀ տեղեկատվական և առհասարակ ազգային անվտանգությանը:
Վերոնշյալ սպառնալիքների մեծ մասը ենթադրում է հակազդման անհրաժեշտություն առաջին հերթին պետական կառավարման մարմինների կողմից' տեղեկատվական անվտանգության համազգային համակարգի ստեղծման միջոցով, որի մեջ կընդգրկվեն պետությունը, հասարակությունը, հայկական սփյուռքն իր կազմակերպություններով: ՀՀ, ԼՂՀ, հայ հասարակության և հայ ժողովրդի տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգումն ու կառավարումն առաջին հերթին պետք է հենված լինեն պետական ինստիտուտների արդյունավետ, ազգանպաստ և արհեստավարժ գործառնության վրա' ելնելով ազգային շահերից, պետական և հասարակական մարմինների ռազմավարական ծրագրերից ու նախաձեռնություններից:
Հոկտեմբեր, 2010թ.
33
Ա. Աթաեեսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.
УГРОЗЫ ИНФОРМАЦИОННОЙ БЕЗОПАСНОСТИ РА: ТРЕХУРОВНЕВЫЙ АНАЛИЗ
Артур Атанесян
Резюме
Выделение нами трех уровней рассмотрения национальной информационной безопасности РА и анализ угроз на каждом из этих уровней показывает, что внутригосударственных угроз нашей информационной безопасности ничуть не меньше, чем внешних. Классификация представляемых угроз и их анализ на внутригосударственном, региональном и глобальном уровнях в плане информационной безопасности РА и НКР выявляют невеселую реальность: в системе нашего государства и общества есть множество явлений, которые не способствуют обеспечению нашей информационной безопасности, однако, к сожалению, давно стали постоянными компонентами управления государства, общественной психологии и повседневности. Учитывая особенности Республики Армения и армянского народа, эти реалии означают только одно — если так пойдет и дальше, то мы потеряем нашу государственность и национальный облик. Поэтому координация и регулирование обеспечения национальной безопасности РА, НКР, армянской общественности и армянского народа прежде всего должны опираться на эффективную, пронациональную и профессиональную деятельность государственных институтов, исходящую из национальных интересов, стратегических программах и инициативах государственных и общественных органов.
34