ՀԱՄԱՑԱՆՑԸ ՈՐՊԵՍ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
Արթուր Աթաեեսյան'
Հիմեախէպրի նկարագրությունը
Տեղեկատվական պատերազմի կարևորությունն արդի աշխարհում մշտապես աճում է ոչ միայն տեղեկատվության' որպես ռազմավարական ռեսուրսի, կարգավիճակի ձեռքբերման հետ միասին, այլև տեղեկատվական հասարակության կայացմանը' տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացմանը, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում այդ տեխնոլոգիաների կիրառմանը, պետության տնտեսական, ռազմական, քաղաքական բնագավառների էլեկտրոնային կառավարման տեխնոլոգիաների ներմուծմանը զուգընթաց: Տեղեկատվական պատերազմի կարևորությունն ու արդիականությունը պայմանավորված են նաև արդի տարաբնույթ հակամարտություններում տեղեկատվության ռազմավարական նշանակությամբ, որը փոխանցելու և ստանալու, որին տիրապետելու, որի օգնությամբ սեփական լսարանի կառավարման և խթանման, ինչպես նաև հակառակորդի լսարանի արդյունավետ ուղղորդման արդյունքում հնարավոր է հասնել հակամարտության' սեփական շահերից բխող լուծմանը' ռազմատնտեսական միջոցների սահմանափակ կի-րառմամբ: Իր առավելություններով և արդյունավետությամբ տեղե-
՚ Քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ:
35
Ա. Աթանեսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
կատվական պատերազմն այսօր հաճախ գերազանցում է ժամանակակից իրական (ռազմական միջոցներով) պատերազմների վարմանը, իսկ անհավասար ռազմատնտեսական ներուժի պարագայում այս տեսանկյունից զիջող կողմի համար տեղեկատվական պատերազմի վարումն ունի անգերազանցելի նշանակություն, քանի որ հենց այդ միջոցով է հնարավոր ոչ միայն հավասարեցնել ուժերի բաշխվածու-թյունը, այլև հասնել ուժային գերազանցության: Բացի այդ, արդի պայմաններում ավանդական ռազմական գործողությունների վարման համեմատական սահմանափակությունը զինատեսակների զանգվածային ոչնչացնող բնույթով և հեռահար ջախջախիչ հետևանքներով, միջազգային իրավունքի կայացած նորմատիվ համակարգով և ինստիտուցիոնալացվածությամբ, համընդհանուր շահի գերակայությամբ ազգային շահերի համեմատ, փոքրացնում է իրական պատերազմի վարման հնարավորություններն ու դրդում պետություններին ու միջազգային հարաբերությունների այլ մասնակիցներին վերաբաշխել ավանդական զինանոցը հօգուտ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և տեղեկատվական պատերազմի տեխնոլոգիաների խթանման և կիրարկման [1, 2, 3, էջ 174-186]: Հատկանշական են աշխարհի առաջատար պետությունների, այդ թվում ԱՄՆ-ի կողմից տեղեկատվական անվտանգության ապահովման գործում համացանցի կառավարմանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերը, որոնք ռազմավարական առումով իրենց ձևակերպումը գտան 2001թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում' ԱՄՆ տեղեկատվական անվտանգության ռազմավարության (The USA Patriot Act) տեքստում և դրան հետևած համապատասխան գործողություններում: Այստեղ հատկապես կարևորվում են տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության, պետության էլեկտրոնային կառավարման անվտանգության ապահովումը, համացանցում տվյալների հենքերի պաշտպանվածությունը1:
1 http://epic.org/privacy/terrorism/usapatriot/RL31289.pdf
36
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
Ա. Աթանեսյան
Ժամանակակից սպառնալիքներից ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովումը պետք է տեղի ունենա երեք մակարդակում' ներպետական, տարածաշրջանային և գլոբալ տեղեկատվական դաշտերում [4, էջ 26-33]: Կարելի է ասել, որ առավել հրատապ խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները գտնվում են այդ մակարդակներից երկուսում' ներպետական և տարածաշրջանային, մինչդեռ գլոբալ դաշտից եկող սպառնալիքները փոխակերպվում են և ստանում ներպետական և տարածաշրջանային պատկեր: ՀՀ ներպետական տեղեկատվական անվտանգությամբ է պայմանավորված հայաստանյան հասարակության միասնականությունն ազգային ռազմավարական խնդիրների լուծման ուղղությունների և միջոցների շուրջ, հասարակության աջակցությունն ազգային կարևորության որոշումներ կայացնողներին, ներպետական կարգուկանոնն ու համերաշխությունը1: Տարածաշրջանային կտրվածքով ՀՀ և ԼՂՀ տեղեկատվական անվտանգության սպառնալիքների հիմնական աղբյուրը Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994թ.' ղարաբաղ-յան պատերազմում զինադադարի պահից ի վեր իրականացվող հարձակողական հակահայկական տեղեկատվական պատերազմն է, որի նպատակներից են' ադրբեջանական ինքնության կերտումն ու ամրապնդումը, աշխարհում Ադրբեջանի դրական կերպարի ստեղծումը, տարբեր միջազգային կառույցներին անդամակցման միջոցով սեփական ռազմավարական շահերի պաշտպանությունն ու այդ կազմակերպությունների օգտագործումը հակահայկական քարոզչության վարման ու միջազգային համայնքում հակահայկական տրամադրությունների ստեղծման ուղղությամբ: Մասնավորապես, Ադրբեջանի
1 Այս իմաստով ՀՀ ներսում հասարակական տեղեկատվական անվտանգությունն արդի պայմաններում թերագնահատված է և խոցելի, որի դրսևորումներից է, մասնավորապես, ՀՀ-ից մշտապես շարունակվող և սպառնալի ցուցանիշների հասնող արտագաղթը, որը հասարակության կողմից բացատրվում է երկրում օրենքի գերակայության, բնակչության անվտանգության, ինքնակայացման և զարգացման համար անհրաժեշտ' պետական երաշխիքների ստեղծման բացակայությամբ:
37
Ա. Աթանեսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
անդամությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդում, Չմիացման շարժման կազմակերպությունում, Իսլամական համագործակցության կազմակերպություններում բազմաթիվ հակահայկական բանաձևերի և հայտարարությունների միջոց հանդիսացավ, այդ թվում' Ղարաբաղի տարածքի կարգավիճակի վերաբերյալ:
Հայաստանի շահագրգռվածությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Լեռնային Ղարաբաղի անկախության և ինքնորոշման հարցում ուղղակիորեն հակադրվում է հարևան Ադրբեջանի շահերին, որն իր ռազմական, դիվանագիտական և տեղե-կատվական-քարոզչական քաղաքականությամբ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության համար:
Ադրբեջանական տեղեկաավական-քարոզչական համակարգի բնութագրությունը
Ադրբեջանական հակահայկական քարոզչամեքենան առանձնահատուկ է իր համակարգային բնույթով: Առանձնացնում են ադրբեջանական ինֆոքաղաքական համակարգի հետևյալ բաղադրիչները.
1. Պատմամշակութային բաղադրիչ, որը ներառում է Ադրբեջանի նորագույն պատմության կերտման գործընթացներն ու ռազմավարությունները' պետականության համապատասխան բաղադրատարրերի ստեղծման, պատմական փաստերի խեղաթյուրման, պատմամշակութային տարաբնույթ կեղծարարությունների կիրարկման միջոցով:
2. Իրավական բաղադրիչ, որը ներառում է Ադրբեջանի կողմից միջազգային-իրավական նորմերի մեկնաբանումն ու կիրառումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշման հիմնավորման նպատակով, տարբեր միջազգային ատյաններում համապատասխան իրա-վաքաղաքական բանաձևերի ընդունման խթանումը և այլն:
38
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
Ա. Աթանեսյան
3. Ժողովրդական դիվանագիտության բաղադրիչ' ադրբեջանական հասարակության ներսում և արտերկրում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների և միությունների, ինչպես նաև անհատ քաղաքացիների քարոզչական գործունեություն։
4. Լոբբիստական գործունեություն' ադրբեջանամետ դիրքորոշումների խթանում և սատարում։
5. Մեդիա-բաղադրիչ' ԶԼՄ և համացանցի գործածում ադրբեջանական քարոզչական գործընթացների իրականացման նպատակով։
6. Տեխնոլոգիական բաղադրիչ' ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում ադրբեջանական տեղեկատվական քաղաքականության և, մասնավորապես, հակահայկական տեղեկատվական պատերազմի վարման նպատակով [5, էջ 28-34]:
Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի Հանրապետությունն իր քաղաքական վարչակարգով ամբողջատիրական (տոտալիտար) է' Հեյ-դար Ալիևի հիմնադրած ընտանեկան/կլանային կառավարման համակարգով, տեղեկատվական հոսքերի ներպետական կառավարումն իրականացվում է բրգաձև սկզբունքով' վերևից ներքև:
Մյուս կողմից, ադրբեջանական հակահայկական տեղեկատվական պատերազմի վարման գործառույթները վերևից վերաբաշխված են մի քանի հանգուցային կենտրոնների վրա, որոնք իրենց կողմից իրականացնում են տեղեկատվական հոսքերի և հարվածների կառավարումն իրենց վստահված բնագավառներում, ինչի շնորհիվ ընդհանուր կառավարչական բուրգի ներսում ստեղծվում է ցանցային համակարգի առանձնահատուկ մոդել, որը համակցում է, մի կողմից, վերևից ներքև հստակ վերահսկվող տեղեկատվական գործընթացների համակարգային տարրեր և, մյուս կողմից, տեղեկատվական-քա-րոզչական գործառույթներ իրականացնող հարաբերականորեն
39
Ա. Աթանեսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
ազատ (Laissez-faire)1 սուբյեկտներ, որոնք ընդհանուր առմամբ զբաղվում են կենտրոնական պետական ռազմավարության տեղայնաց-մամբ ու իրագործմամբ, սակայն յուրովի և սեփական նախաձեռնությամբ ընտրված մեթոդներով և ռեսուրսներով: Այդպիսին են, մասնավորապես, Ինտերնետ սոցիալական կայքերում մասնակիցների, ինչպես նաև բլոգներ (անհատական կայքեր) վարողների տեղեկատվական գործողությունները:
Ադրբեջանի տեղեկատվաքարոզչական համակարգը ներառում է հետևյալ հիմնական սուբյեկտները.
1. Պետական քաղաքական մարմիններ (պետական իշխանության մարմիններ), որոնցից առանձնահատուկ վերահսկողական դեր ունի ԱՀ նախագահին կից գործող Անվտանգության խորհուրդը, ինչպես նաև նախագահի աշխատակազմի երկու բաժինները' հասարակական-քաղաքական բաժինն ու քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժինը: Բացի այդ, ԱՀ նախագահի կողմից նշանակվող գործադիր մարմինը' նախարարների կաբինետը, նույնպես իրականացնում է տեղե-կատվաքարոզչական գործունեություն ի դեմս Մշակույթի նախարարության, Հաղորդակցությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Կրթության նախարարության, Արտաքին հարաբերությունների նախարարության (ներառյալ ԱՀ դեսպանություններն ու հյուպատոսությունները), ինչպես նաև երկու ուժային նախարարությունների' Ազգային անվտանգության նախարարության և Ազգային պաշտպանության նախարարության:
1 Laissez-faire եզրույթը նշանակում է պետության կողմից իրականացվող նվազագույն միջամտությունը, տե ս, օրինակ' http://dictionary.reference.com/browse/laissez+faire։ Այս տերմինի օգտագործման գաղափարն ադրբեջանական տեղեկատվական համակարգի բնութագրման համար պատկանում է քաղաքագետ Հ.Ս. Քոթանջյանին:
40
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
Ա. Աթանեսյան
2. Պետական գիտահետազոտական կազմակերպություններ (ԱՀ
Գիտությունների ազգային ակադեմիա, համալսարանական հանրություն): Այստեղ առավել ակտիվ է ԱՀ ԳԱԱ Ա.Ա. Բակի-խանովի անվան Պատմության ինստիտուտը, ինչպես նաև Արևելագիտության ինստիտուտը, որոնց հրապարակումները կրում են մշտական պատմաքարոզչական բնույթ և հիմնականում կոչված են հիմնավորելու ԱՀ-ում ակտիվորեն կերտվող' Ադրբեջանի ու ադրբեջանցիների բնիկության, պատմության ընթացքում իրենց կողմից տարածաշրջանում խոշոր ժամանակաշրջաններ և տարածքներ զբաղեցնելու, թագավորություններ ունենալու մասին առասպելը: Այդ հրապարակումներում հիմնավորվում են Հայաստանի տարածքի պատկանելությունը «Ադրբեջանի թագավորությանը», «Ադրբեջանի խանությանը», «պատմական Ադրբեջանին» և այլն, Ղարաբաղի ադրբեջանական ծագումնաբանությունն ու ադրբեջանական լինելը1: ԱՀ ԳԱԱ այս երկու ինստիտուտներն իրականացնում են պետական քարոզչության համակարգում հակահայկական տեղեկատվական պատերազմի վարման ժամանակ կիրառվող տեղեկատվական զինանոցի գիտական մշակումն ու հիմնավորումը, ինչպես նաև քաղաքական մարմիններին զուգընթաց' գիտակրթա-կան հիմնարկներում, ԶԼՄ-ում և համացանցում հակահայկական տեղեկատվական պատերազմի վարումը:
1 Այդ երկու ինստիտուտների բազում և մշտապես իրականացվող հրապարակումներից են, օրինակ, Алиев ИГ. (ред.), История Азербайджана с древнейших времен до начала ХХ. Баку: Элм, 1995, 432 с.; Джафаров Ю.Р, Гунны и Азербайджан. Б.: Азернешр, 1993, 107 с.; Абасов Ф.М, Гарабагское ханство. Баку: "Тахсил", 2007. Ս.թ. մայիսին Ադրբեջանում տեղի ունեցավ ԱՀ Բակիխանովի անվ. Պատմության ինստիտուտի տնօրեն, Միլի մեջլիսի պատգամավոր Յագուբ Մախմուդովի և համահեղինակ, ակադեմիկոս Ջամալ Մուստա-ֆաևի' “Шуша-Панахабад” նոր պատմաքարոզչական գրքի, ինչպես նաև համանման ֆիլմի շնորհանդեսը, որոնք կհամալրեն Ադրբեջանի քաղաքական և գիտական կազմակերպությունների կողմից ակտիվորեն տարածվող հակահայկական քարոզչական նյութերի ամբողջությունը: Այդ մասին տե ս, օրինակ' http://xalqqazeti.com/ru/education/sostoyalas-prezentaciya-knigi-shusha-panaxabad , http://www.zerkalo.az/2012-05-05/short-news/29189-
41
Ա. Աթանեսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
3. Ոչպետական կազմակերպություններ, հիմնադրամներ, վերլուծական կենտրոններ: ԱՀ-ում գործող բազմաթիվ ոչպետական կազմակերպություններից ամենաազդեցիկն է Հեյդար Ալիևի հիմնադրամը1, որն իր առաքելությամբ և գործառույթներով ոչ միայն իրականացնում է Ադրբեջանում իշխող Ալիևների կլանի քաղաքականության հիմնավորումն ու հասարակայնության հետ կապերը (PR), այլ նաև միջնորդում է պետական քաղաքականության կատարումը «քաղաքացիական հասարակության» մակարդակում' ապահովելով ֆինանսական և քաղաքական աջակցությունը ոչպետական այն կազմակերպությունների նախագծերին և գործունեության ձևերին, որոնք ապահովում են իշխող քաղաքական ուժերի լեգիտիմացումն ու իրենց կողմից իրականացվող քաղաքական գործընթացների շարունակումը տեղերում: Հեյդար Ալիևի հիմնադրամի և դրա կողմից ֆինանսավորվող նախագծերի մեծ մասը նպատակաուղղված կերպով իրականացնում է ղարաբաղյան հակամարտության ադրբեջա-նամետ լուսաբանումն ու մեկնաբանումը ներպետական և միջազգային մակարդակներով, կառավարում և ակտիվորեն մասնակցում է հակահայկական տեղեկատվական պատերազմին [5, էջ 85]: ԱՀ-ում գործող և հակահայկական տեղեկատվական պատերազմում ընդգրկված այլ ոչպետական կազմակերպություններից են ԱՀ նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնը, Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտը և այլն [5, էջ 103-108]:
4. Անհատական նախաձեռնություններ (առանձին անհատ նախաձեռնողներ' մասնագետներ, բլոգերներ, հաքերներ և այլք):
1 http://www.heydar-aliyev-foundation.org/index_e.jsp
42
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
Ա. Աթանեսյան
Մինչդեռ, ՀՀ և ԼՂՀ տեղեկատվական-քարոզչական աշխատանքը դեռևս չի ստացել համակարգային բնույթ, այն շարունակում է մնալ առանձին սուբյեկտների նախաձեռնությունների արդյունք և չի ընդգրկում հնարավոր մասնակիցների և ռեսուրսների մեծ մասը: Բացի այդ, հայկական տեղեկատվական-քարոզչական աշխատանքը (մասնավորապես' ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող տեղեկատվական պատերազմում) հիմնականում շարունակում է լինել ռեակտիվ (արձագանքող), որի պայմաններում պրոակտիվ (հարձակողական) կողմ են մնում Ադրբեջանն ու ադրբեջանամետ սուբյեկտները:
Հայկական տեղեկատվաքարոզչական նախաձեռնությունները, մասնավորապես' համացանցում, փորձում են ոչ միայն հակազդել ադրբեջանական քարոզչամեքենային համանման մեթոդներով, այլև իրականացնել սեփական շահերի պաշտպանությունն ադրբեջանական տեղեկատվական հոսքերի մշտազննման, գնահատման, երկա-րաժամկետ-հեռանկարային և տեղային հակահարվածների միջոցով:
ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի գործունեությունն այս իմաստով առանձնանում է ՀՀ-ում գործող պետական և ոչպետական կազմակերպություններից. այդ կենտրոնը հաճախ ոչ միայն կոորդինացնում է մի շարք այլ ոչպետական կազմակերպությունների և առանձին անհատ մասնագետների տեղեկատվական գործունեությունը, այլ նաև հանդես գալիս ուղղակի նախաձեռնություններով և քարոզչական նախաձեռնություններով' ադրբեջանական տեղեկատվական հարձակումները չեզոքացնելուն ուղղված: Այսպես, կենտրոնի ջանքերի շնորհիվ ստեղծվել է http://xocali.net կայքէջը, որը կոչված է ոչ միայն հակազդելու ադրբեջանական լայնածավալ հակահայկական քարոզչությանը «Խոջալու» թեմայով, այլև ապահովելու ղարաբաղյան հակամարտության հետ կապված բազում հիմնահարցերի այլընտրան-
43
Ա. Աթանեսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
քային լուսաբանումը: Այս կայքէջն իր լսարանային ծածկույթով աննախադեպ է, այն ներկայացված է 7 լեզվով' անգլերեն, ռուսերեն, հայերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ադրբեջաներեն և պարսկերեն1:
Բացի այդ, հատկանշական է http://ermenihaber.am/ թուրքալեզու հայկական տեղեկատվական կայքէջի ստեղծումը, որը մատչելի է թուրքալեզու մեծաթիվ հանրությանն ամբողջ աշխարհում և իրականացնում է մշտական լրատվահոսքի ապահովումն ինչպես ՀՀ-ում և ԼՂՀ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Հատկանշական է հայալեզու ադրբեջանական Ինտերնետ-կայ-քի ստեղծման փորձը, որի միջոցով թվացյալ հայկական ծագումնաբանությամբ փորձել են ներազդել հայալեզու լսարանի վրա1 2:
Այլ տեղեկատվական իրադարձություններից էր «Սովի և կրակի միջև. իշխանություն' կյանքերի գնով» վավերագրական նոր ֆիլմի ստեղծումը, որի աշխատանքները դարձյալ իրականացվել են ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից: Ֆիլմը ներկայացված է ռուսերեն և անգլերեն լեզուներով3: Ցավոք, ֆիլմի տարածումը համացանցում, ինչպես նաև բնօրինակով տարբեր գիտակրթական և տեղեկատվական կազմակերպություններում, մնաց կես ճանապարհին, ինչը մեզանում տեղեկատվական պատերազմի վարման կարևորության թերագնահատման հերթական օրինակն է:
Ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղեկատվական պատերազմի վարման հայաստանյան տեղեկատվական-քարոզչական գործողությունները համակարգային բնույթ չեն կրում, իրականացվում են դեպքից դեպք: Պետական իշխանության մարմինների, գի-
1 http://xocali.net/AZ/index.html , այցելել ենք 15.04.2012:
2 Դրանցից էին հայաստանյան Ինտերնետ-տարածության մեջ արդեն արգելափակված www.irevan-az.com,www.xronika.am , www.versiya.am կայքերը:
3 http://www.youtube.com/watch?v=kklvB_WMyS0, այցելել ենք 15.04.2012:
44
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
Ա. Աթանեսյան
տահետազոտական կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների միջև միասնական համակարգված գործունեությունը գրեթե բացակայում է, տեղեկատվաքարոզչական աշխատանքի բաժանում ու համադասում չեն կատարված: Հայաստանյան լրատվամիջոցները մեծ մասամբ գործում են կիսամասնագիտական սկզբունքներով, ստորադասված են առանձին քաղաքական ուժերին և արտահայտում են իրենց շահերը և վերջին ժամանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն քիչ են վայելում հասարակության վստահությունն ու հետաքրքրությունը1: Համապատասխանաբար, եթե հայաստանյան լրատվամիջոցների ազդեցությունը ներքին լսարանի վրա օրեցօր նվազում է, ապա դժվար թե կարելի է խոսել արտաքին լսարանի վրա դրանց ազդեցության, այն է' արտաքին տեղեկատվական պատերազմում դրանց ընդ-գրկվածության արդյունավետության մասին:
Հայաստանյան գիտահետազոտական ինստիտուտները, մասնավորապես, ՀՀ ԳԱԱ ինստիտուտները, նույնպես պասիվ են մասնակցում հակաադրբեջանական տեղեկատվական պատերազմին. դրանց գործունեությունը չի կրում համակարգային բնույթ' համապետական տեղեկատվաքարոզչական համակարգի մեջ ընդգրկված լինելու առումով, բացակայում է պետական պատվերը արդիական հայագիտական հետազոտությունների իրականացման, տարբեր լեզուներով հայագիտական աշխատանքների պատրաստման, հրատարակման և տարածման համար, ինչը մասնակիորեն իրականացվում է ցածր վարձատրվող գիտաշխատողների սեփական նա-
1 Гюлъханданян Э, Искандарян Н, Медийная среда и отношение к СМИ в Армении. Исследовательские записки Института Кавказа, № 1. Март 2010, сс. 5-6.
Տե ս http://www.caucasusinstitute.org/wp-content/uploads/20n/03/media1ru.pdf:
Նույն ուսումնասիրությունների համաձայն' հայաստանյան հասարակության տեսանկյունից առավել վստահելի է Ինտերնետ-տեղեկատվությունը, ինչը կրկին կարևորում է տեղեկատվաքարոզչական աշխատանքների անհրաժեշտությունը համացանցում:
45
Ա. Աթանեսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
խաձեռնության և անձնական միջոցների հաշվին: Հայագիտական աշխատությունների հրատարակումն իրականացվում է մեծ մասամբ հայերեն լեզվով, սովորաբար' 200 տպաքանակով, ինչը չի կարող բավարարել անգամ ներքին շուկան և ի վիճակի չէ ընդգրկվելու համապարփակ տեղեկատվաքարոզչական աշխատանքում:
ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից մրցութային կարգով ֆինանսավորվող հետազոտական առաջարկները հայագիտության և հումանիտար գիտությունների գծով հիմնականում պատմաբանական բնույթի են և չեն ծածկում քաղաքագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության ուսումնասիրությունները ռազմավարական նշանակության խնդիրների ուղղությամբ: Բացի այդ, եթե համեմատենք հայագիտության և հումանիտար գիտությունների գծով ֆինանսավորվող թեմաները, ապա դրանք քանակապես էականորեն զիջում են այլ գիտակարգերի գծով ֆինանսավորվող թեմաների քանակին (օրինակ, 2010թ. ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից մրցութային կարգով ֆինանսավորված հայագիտական և հումանիտար գիտություններով թեմաներն ընդամենը 16-ն էին' ընդհանուր ֆինանսավորված 104 թեմաների մեջ1): Մինչդեռ, հենց հասարակագիտության բնագավառում են ձևավորվում և իրագործվում պետության և հասարակության տեղեկատվական անվտանգության տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի լուծումները: Հայաստանյան տեղեկատվաքարոզչական նախաձեռնությունների թույլ օղակներից է ադրբեջաներեն լեզվով տեղեկատվական հոսքերին միջամտելու, դրանց վրա ներազդելու խնդրահարույց լինելը' ադրբեջաներեն լեզվի մասնագետների սակավության և պասիվ ներգրավվածության պատճառով: Այստեղ է նաև, որ գրեթե աննկատ են ԼՂՀ-ի կողմից տեղեկատվական դաշտում սեփական շահերի պաշտպանությանն ուղղված ջանքերն ու նախաձեռնությունները,
1 http://scs.am/uploads/Mrcuytner/2010/Tematik/Tematik2010_Supported_projects.pdf
46
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
Ա. Աթանեսյան
որոնք, հենվելով արցախահայության ադրբեջանական հասարակության հետ անմիջական շփման փորձի և ադրբեջանցիների լեզվամտածողությանը քաջ ծանոթ լինելու հանգամանքի օգտագործման վրա, կարող էին առանձին ուղղություն բացել ադրբեջանական հակահայկական տեղեկատվական պատերազմին հակազդելու, ինչպես նաև համաշխարհային լսարանին' որպես ղարաբաղյան հակամարտության ուղղակի մասնակից և ինքնուրույն կողմ ներկայանալու և իր շահերը պաշտպանելու տեսանկյունից:
Համացաեցայիե ներազդման մակարդակները
Արդի պայմաններում համացանցը դարձել է տեղեկատվաքարոզչա-կան հիմնական միջոցը' զգալի առավելություններ ունենալով ավանդական լրատվամիջոցների համեմատ: Նախ, եթե ավանդական լրատվամիջոցներն առանձնանում են իրենց նեղ ուղղվածությամբ (ռադիոն' ձայնային ներազդմամբ, մամուլը' տեքստային և մասամբ' պատկերային տեղեկատվությամբ, հեռուստատեսությունը' պատկերային և աուդիո-ձայնային միջոցներով), ապա համացանցում ներկայացված է միջոցների բոլոր տեսակներով մատուցվող տեղեկատվություն' պատկերային, տեքստային և ձայնային, որոնք համակցված են տարբեր համաչափությամբ: Համացանցում հնարավոր է շփում հաստատել աշխարհի ցանկացած կետում գտնվող Ինտերնետ-օգտատերերի հետ, որոնց թիվն օրեցօր աճում է, մեծ արագությամբ տարածել ցանկացած տեղեկատվություն մեծաթիվ լսարանների համար, անմիջապես տեղադրել սեփական նախաձեռնությամբ պատրաստված տեղեկույթը (օրինակ' բջջային հեռախոսով նկարահանված սյուժեն) և դրա շուրջ քննարկում ծավալել:
Տեղեկատվական պատերազմները և, մասնավորապես' ղարա-բաղյան հակամարտության շուրջ տարվող պատերազմն իրականացվում են ադրբեջանական կողմից պրոակտիվ (հարձակողական) և
47
Ա. Աթանեսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
հայկական կողմից' հիմնականում ռեակտիվ (արձագանքող) տեսքով: Համացանցում դա իրականացվում է երեք հիմնական մակար-դակում'
• Պետական և ոչպետական կազմակերպությունների կայքեր
• Ինտերնետային սոցիալական ցանցեր
• Բլոգներ կամ անհատական կայքեր:
Իետերնետային կայքեր
Ադրբեջանում և ադրբեջանցիների կողմից (պատվերով) այլ պետություններում ստեղծված և շարունակաբար ստեղծվող կայքերը, որոնք կա մ ուղղակի հակահայկական քարոզչության նպատակ են հետապնդում, կա մ էլ, այլ տիպի տեղեկատվության հետ մեկտեղ, մատուցում են հակահայկական շեշտադրումներով և «օբյեկտիվության» պատրանք ստեղծող նյութեր, ուղղակի և անուղղակի սպառնալիք են ՀՀ և ԼՂՀ տեղեկատվական անվտանգությանը, որի միջոցով նաև' հայկական պետականության և հայ ժողովրդի կենսական շահերին: Որոշ ադրբեջանական Ինտերնետ-կայքերում փորձում են յուրացնել և օգտագործել հայկական սիմվոլները, պատկերանշանները' դրանք անվանելով «ադրբեջանական», «ալբանական», փորձելով հիմնավորել տարածաշրջանում ադրբեջանցիների բնիկությունն ու հայերի եկ-վորությունը: Դրանցից են ադրբեջանական http://
www.karabakh.gen.az,http://www.karabakh.org, http:// www.azerbaijan.az կայքերը, որոնց հիմնական թեմատիկան է «հայկական ահաբեկչությունը», «ադրբեջանցիների ցեղասպանությունը հայերի կողմից», «հայկական ագրեսիան», «հումանիտար ճգնաժամը», «Ղարաբաղի հիմնախնդիրը և հայկական հարցը», «Խոջալիի ցեղասպանությունը», «ադրբեջանցի փախստականները» և այլն: Օրինակ, Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից հովանավորվող http:// www.azerbaijan.az կայքում տեղադրված քարոզչական տեքստերը'
48
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
Ա. Աթանեսյան
«Հայ-ադրբեջանական Լեռնային-ղարաբաղյան կոնֆլիկտը» վերնա-գրով, սկսվում են հետևյալով. “Претензии армян на азербайджанские земли, в том числе и на Нагорный Карабах, являются частью их стратегического плана, направленного на создание "Великой Армении". Оставаясь верными своим "традициям", армяне при первой же возможности начинали борьбу за осуществление этого плана.,.”Ն.
Տվյալ կայքում ղարաբաղյան հակամարտության արծարծումն ունի ադրբեջանական հակահայկական քարոզչության համար տիպական կառուցվածք, որի ենթաթեմաներն են.
Կարելի է տեսնել, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ հակահայկական քարոզչությանը նվիրված ադրբեջանական Ինտեր-նետ-կայքէջերում զետեղված է ինչպես տեքստային, այնպես էլ պատկերային տեղեկատվություն, որոնք կոչված են առավել արդյունավետ ազդեցություն թողնելու այցելուների վրա: Այսպես, բացի «Ֆոտոալբոմ» անվանմամբ լուսանկարների հավաքածուներից, որոնք ունեն անհայտ ծագում և որոնց վրա պատկերված են «Հայկական ագրե- 1
1 Որպես տեքստի աղբյուր նշվում է Институт истории имени А.Бакиханова НАНА, http://www.azerbaijan.az/portal/Karabakh/ArmenianAgression/armenianAgression_r.html
49
Ա. Աթանեսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
սիայի զոհերը», ադրբեջանական Ինտերնետ-կայքերում ներկայացված են նորաստեղծ քարտեզներ, որոնց մի մասում Հայաստանն ու Արցախն առհասարակ բացակայում են տարածաշրջանի պատկերից, մյուսներում անվանափոխված և ներկայացված են այլ աշխարհագրական սահմաններում: Ադրբեջանի հեղինակած քարտեզների տարածումը այլ, օրինակ' ադրբեջանական և արտասահմանյան տուրիստական գործակալությունների կայքէջերում, ևս նպաստում է հակահայկական քարոզչությանը (տե ս, օրինակ' www.turmir.com տուրիստական գործակալության կայքում զետեղված քարտեզը)1.
Ադրբեջանական քարոզչության մեթոդներից է սուբյեկտիվ կարծիքների հիմնավորումն օբյեկտիվ աղբյուրներով: Որոշ ադրբեջանական Ինտերնետ-կայքերում ղարաբաղյան հակամարտությունը 1
1 http://country.turmir. com/country_3.html
50
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
Ա. Աթանեսյան
ներկայացված է որպես գիտական ուսումնասիրությունների ամբողջություն' դրանով իսկ հակահայկական քարոզչական նյութին հաղոր-դելով «գիտական օբյեկտիվության» կեղծ պատկեր, խաղարկելով գիտական օբյեկտիվության հարցը: Տեղեկատվական պատերազմի այս ռազմավարությունը դրսևորվում է նաև նրանում, որ հաճախ ադրբեջանական լրատվամիջոցներում և Ինտերնետ-կայքերում արտահայտվում են հակահայկական կարծիքներ, որոնք իբր թե ասվել են հայ հեղինակների' հայ քաղաքական գործիչների, գրողների, պատմաբանների, լրագրողների կողմից: Այսպես, օրինակ, քննարկելով ղարա-բաղյան հակամարտության փուլային լուծման ադրբեջանական տարբերակը' ադրբեջանցի հեղինակը նշում է հայ քաղաքական պաշտոնյայի ազգանունն ու նրա համաձայնությունն այդ տարբերակին: Տպավորություն է ստեղծվում, որ եթե հայ դիվանագետը համաձայն է ադրբեջանական տեսակետի հետ, ապա այդ տեսակետը, ըստ հայ ունկնդ-րի, իրոք նպատակահարմար է, կամ էլ նշվող հայ դիվանագետը դավաճան է կամ պարզապես անգրագետ: Քարոզչության այս մեթոդի օգտագործման դեպքում ադրբեջանական և արտասահմանյան լսարանի մի մասի համար ամրապնդվում է այն համոզմունքը, թե «նույնիսկ հայերն են ստիպված համաձայնելու ադրբեջանական դիրքորոշման արդարացիության հետ»: Իրականում, նման տեղեկատվության մեջ նշվող հայ գործիչները կա մ առհասարակ գոյություն չունեցող անձինք են, կա մ էլ նման կարծիք երբևիցե չեն հայտնել [5, էջ 91-92]:
Որպես կանոն, հակահայկական ադրբեջանական կայքերը գործում են տարբեր լեզուներով, այդ թվում' ռուսերեն, թուրքերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն, իրենց քարոզչության համար բազմալեզու լսարան ապահովելով: Բացի այդ, ադրբեջանական հակահայկական քարոզչությունը գործում է արտասահմանյան, որպես կանոն' «եղբայրական ժողովուրդների», այդ թվում' թուրքերի կայքերի միջոցով: Այսպես, օրինակ, «Birlik - անկախ թյուրք ընկերակցու-
51
Ա. Աթանեսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
թյան» ռուսալեզու կայքէջում (www.turkist.tk) զետեղված է հայտարարություն “Мусульмане Крыма и Украины признают и осуждают Ход-жалинский геноцид”, որում ասվում է. «В связи с трагедией, которая имела место в истории: массовое убийство, преступления, геноцид по национальному и религиозному признаку, которое совершили в Ходжалы армянские преступники и российская армия, мусульмане разных национальностей, проживающие в Крыму, в Украине, выражают свою солидарность и поддержку народу Азербайджана. Письмо с этим текстом поступило в адрес Крымской азербайджанской общины от прессслужбы крымскотатарской диаспоры города Киева.
Նման կեղծ, ադրբեջանական հակահայկական քարոզչական հայտարարության հետ մեկտեղ, նույն կայքէջում, որպես դրա կարգախոս, նշվում է. «На наших сайтах и проектах запрещена пропаганда расизма, шовинизма, подстрекание к межнациональной и межрелигиозной розни, а также размещение любой информации неэтического (аморального) характера и содержания»1 2.
Ինչպես տեսնում ենք, ակնհայտ են անհամապատասխանություն և հակահայկական քարոզչությանը հատուկ կեղծիք:
Նմանատիպ քարոզչություն է իրականացվում նաև www.Wikipedia.org հանրաճանաչ հանրագիտարանային կայքէջում, որտեղ, օրինակ, տրված է Խոջալուի իրադարձությունների միայն ադրբեջանամետ դիրքորոշումը3:
Ադրբեջանականբլոգոլորաը ՝ դարաբաղյան հակամարտության շուրջ հակահայկականքայազչության հարթակ
Ի տարբերություն ադրբեջանական հակահայկական տեղեկատվական պատերազմում գործածվող կայքէջերի մեծամասնության, որոնք
1 http://www.turkist.tk/search/label/Azeri , այցելել ենք 19.02.2012:
2 http://www.turkist.tk/p/about-us_04.html
3 http://en.wikipedia.org/wiki/Khojaly_Massacre , այցելել ենք 15.04.2012:
52
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
Ա. Աթանեսյան
ստեղծվում են համապատասխան պետական և մասնավոր կազմակերպությունների և շահերի խմբերի ջանքերով և ֆինանսական աջակցությամբ, ադրբեջանական բլոգոլորտը (բլոգների կամ անհատական կայքէջերի ամբողջությունը) ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության շուրջ և դրանից դուրս եկող հակահայկական տեղեկատվական պատերազմի վարմանն ուղղված անհատների' Ինտերնետում իրենց կայքերը ստեղծող ադրբեջանցիների ջանքերը: Ադրբեջանական հակահայկական բլոգների ամբողջությունն ավելի դժվար է ենթարկվում հաշվարկման, համապատասխանաբար նաև' հակազդման: Մյուս կողմից, դրանց այցելուների թիվը կարող է ոչ միայն չզիջել, այլև գերազանցել պաշտոնական կայքէջերի այցելուների թիվը, այսինքն' բլոգների ազդեցիկությունը տեղեկատվական հոսքերում տեղեկատվական պատերազմների կարևոր բաղադրիչ է:
Հակահայկական ադրբեջանական բլոգները պատկանում են ուսանողների, տարբեր բնագավառների աշխատողների, համակարգչային տեխնոլոգիաների մասնագետների, քաղաքական գործիչների: Նրանց կողմից սեփական կայքէջերում հակահայկական քարոզչության իրականացումը, մի կողմից, տարբերվում է պաշտոնական կայքերի բովանդակությունից և ձևից, մյուս կողմից լրացնում է այն սահմանափակումները, որոնցից պաշտոնական կայքը համապատասխան կազմակերպության կանոնակարգվածության պատճառով դուրս գալ չի կարող:
Այսպես, օրինակ' համեմատելով պաշտոնական կայքէջի վերո-նշյալ ադրբեջանական քարտեզն ադրբեջանցի բլոգեր Ամիր Էյվազի սեփական բլոգում տեղադրված քարտեզի հետ1' հեշտ է տեսնել տարբերությունը հօգուտ ավելի թեժ հակահայկական քարոզչության.
1 http://amireyvaz.blogspot.com/2010/04/1828-1991.html, այցելել ենք 20.02.2012։
53
Ա. Աթանեսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
1. Дербент 3. Иреван (Эриеань)
3. Борчсты Հ ЗангезуриГёкча
Մասնավորապես, ինչպես գրում է ադրբեջանցի բլոգեր Էյվազն իր կայքէջում' «Территория Азербайджана до 1828 года составляла более чем 200 тыс. кв. км. На этой территории существовали Азербайджанские государства — ханства. В 1828 году Россия и Гаджарская династия оккупировали азербайджанские ханства. Согласно Туркмен-чайскому трактату азербайджанские ханства, расположенные севернее реки Араз (Аракс), переходили в состав Российской империи, ханства южнее реки Араз — в состав Ирана. Таким образом, не учитывая воли народа, земли Азербайджана были разделены, а азербайджанская государственность — ликвидирована. Только лишь в 1828-1830 годах русские переселили на земли Азербайджана: в Карабах, Иреван, Зангезур, Нахчыван, Гёйчу и Гянджу 150 тысяч армян из Турции и Ирана. Здесь русские создали «армянскую область», однако из-за того, что большинство населения в этой «области» составляли азербайджанские тюрки, «армянская область» была ликвидирована самими же русскими. Россия продолжала переселение армян. Согласно сведениям Н.Шаврова численность армян в 1911 году составляла уже 1 миллион 300 тысяч чело-
54
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
Ա. Աթանեսյան
век. Значит, за 80 лет русские переселили в Азербайджан более 1 миллиона армян...».
Կարելի է տեսնել, որ ադրբեջանական բլոզոլորտում իրականացվող հակահայկական քարոզչությունն էլ ավելի անզուսպ է քան պաշտոնական ադրբեջանական կայքէջերում: Բլոգոլորտում ադրբեջանական հակահայկական շահերի անվերջ ուռճացումն ունի մի կարևորագույն նպատակ. ստեղծել տպավորություն, թե հակահայկական ադրբեջանական նկրտումներն ուռճացված են ոչ թե ադրբեջանական պաշտոնական քարոզչության, այլ ոչպաշտոնական տեղեկատվական աղբյուրների, այդ թվում' բլոգների մեջ: Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը, բնույթով և բովանդակությամբ լինելով անընդունելի, բլոգոլորտի էլ ավելի ուռճացված պատկերի համեմատ, ներկայանում է որպես բավական համեստ, բանակցային տեսանկյունից փոխզիջումային տեսքով: Տեղեկատվական պատերազմի վարմանն աջակցող այս իրավիճակն էլ ավելի է խոչընդոտում պաշտպանության և հակահարձակման սցենարներին:
Մյուս կողմից' բլոգոլորտն ունի մեկ ընդհանուր թերություն, որը հատուկ է ոչ միայն ադրբեջանական բլոգներին, այլև, առհասարակ, բոլոր անհատական կայքէջերին. լինելով առանձին անհատների ստեղծագործական մոտեցման և նախաձեռնության արդյունք' դրանք հենց այդպես էլ ընդունվում են համացանցի հանրույթի կողմից, այսինքն' որպես նեղ անհատական շահեր հետապնդող, սուբյեկտիվ կարծիքներ արտահայտող այլընտրանքային տեղեկատվական միջոց, որի ստուգելիությունը տվյալ անհատի խղճի և ազնվության խնդիրն է: Վերջիններս բնավ ստուգելի չեն: Ուստի, բլոգոլորտը միշտ կընկալվի որպես ոչ հավաստի, օբյեկտիվ տեղեկատվության ստացման համար ամենավերջին տեղում գտնվող, բայց քարոզչական առումով հարմարավետ միջոց: 1
1 Նույն տեղում:
55
Ա. Աթանեսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
Ինտերեետայիե սոցիալական ցանցերը
(Facebook.com և Vkontakte.ru սոցիալական ցանցերի օրինակով)
Սոցիալական ցանցերը' մարդկանց զանգվածային հաղորդակցման հարթակները համացանցում, հարմարավետ և կարևոր միջոցներ են շփման, ընկերության, տեղեկատվական հաղորդակցման, նաև' կազմակերպված քարոզչության համար: Սոցիալական ցանցերի միջոցով հնարավոր է միաժամանակ տեղեկատվություն փոխանցել հարյուր հազարավոր մասնակիցների, մտքեր փոխանակել և արդիական թեմաներ քննարկել (նաև' թեմաներն արդիականացնել' ցանցում դրանց լայն տարածման և քննարկման միջոցով), ինչպես նաև, օրինակ' զանգվածային միջոցառումներ, այդ թվում' ցույցեր և հանրա-հավաքներ կազմակերպել [6, pp. 28-41]:
Սոցիալական ցանցերում առկա են նաև շահերի բազմաթիվ խմբեր, որոնք ստեղծված են' քարոզելու այս կամ այն հակամարտության պայմաններում թշնամու բացասական կերպարը, տարածելու այն ցանցերի տասնյակ հազարավոր օգտատերերի շարքերում, դրանով իսկ' ներազդելու հասարակայնության' հակամարտող պետության և երրորդ պետությունների քաղաքացիների ընկալումների վրա: Նման քարոզչությունը, օգտվելով Ինտերնետ տարածության թույլ վերահսկելիությունից և տեղեկատվության անստուգելիու-թյունից, հաճախ պարունակում է խեղաթյուրված փաստեր և կեղծված տվյալներ, որոնց օգնությամբ շահերի խմբերի անդամները փորձում են իրենց կողմը գրավել Ինտերնետի հազարավոր օգտատերերի: Այսպես, Facebook.com ամենամեծ սոցիալական ցանցում, որի անդամների թիվը ներկայումս գերազանցում է 60 միլիոնը, առկա են ադրբեջանցիների կողմից ստեղծված և համալրվող տասնյակ շահերի խմբեր, որոնք հակահայկական քարոզչություն են վարում, խեղաթյուրում պատմական փաստերը, ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնում են ադրբեջանամետ դիրքերից և արդարացնում ու գո-
56
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
Ա. Աթանեսյան
վազդում են սեփական դիրքորոշումը: Օրինակ' Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևայի կողմից Facebook սոցիալական ցանցում ստեղծված շահերի խումբը' «Արդարություն Խոջա-լուի ծրագրին» վերնագրով, քարոզում է Խոջալուի բնակիչների' իբր հայերի կողմից ցեղասպանված լինելու հանգամանքը, արդարության պահանջի կոչ է արվում: Խումբն ունի մոտ 31900 համախոհ1:
Սոցիալական ցանցերում, այդ թվում Vkcom-ում, ստեղծված են տասնյակ խմբեր, որոնք ցուցադրում են Ադրբեջանի և Թուրքիայի կապն ու եղբայրությունը, ինչպես նաև գովերգում են Ադրբեջանն ու ադրբեջանցիներին1 2:
Սոցցանցերում հայկական և հայամետ խմբերի ակտիվությունն ավելի ակներև և էական է Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման և միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերի առումով, քան' ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղեկատվական պատերազմ մղելու տեսանկյունից3:
1 Justice for Khojaly Campaign - http://www.facebook.com/update_security_info.php? wizard=1#!/pages/Justice-for-Khojaly-Campaign/101823787520?sk=info, այցելվել է 03.03.2012։
2 Դրանցից են՝ “AZERBAICAN TURKYE”, “AZERBAICANLI”, “AZERBAICAN - ГОРДОСТЬ КАВКАЗА” և այլն: Մի շարք խմբեր վերնագրից մինչև բովանդակությունը հակահայկական են. նմանատիպ քարոզչական խմբերից են “AZERBAYCAN ... QARABAG”, “AZERBAICAN YEK - ANTi ARMENiYA”, “AZERBAYCAN VS ARMENIA” կայքերը (http://vk.com/ club14464849, http://vk.com/club21767987): Առանձնահատուկ են “КАРАБАХ - сердце Азербайджана” (մոտ 6.900 անդամ, http://vk.com/karabakh_azerbaijan) և “Нагорный Карабах” (մոտ 1.500 անդամ, http://vk.com/club937085) սոցիալական խմբերը, որոնք մեծաքանակ լինելով' գերազանցում են նույն սոցիալական ցանցի հայամետ խմբերին: Համեմատության համար' “Карабах” հայկական խումբը նույն սոցիալական ցանցում ունի ընդամենը 132 հոգի /http:// vk.com/club150509/: Դա մասամբ հատուցվում է նրանով, որ սոցիալական ցանցում գործում է համատեղ' «Освобожденные Независимые Республики: Абхазия, Нагорный Карабах, Южная Осетия» խումբը, որն ունի անդամների մեծ թվաքանակ (մոտ 2.800, http://vk.com/ club13381820/ և, համապատասխանաբար, ավելի մեծ լսարան է ապահովում:
3 Օրինակ, նույն Vk.ru ռուսալեզու սոցիալական ցանցում գործում է «Мы за признание геноцида армян!!!» խումբը /http://vk.com/genocide1915/, որն ունի 31.000-ից ավելի անդամներ Հայաստանից, Արցախից և նախկին խորհրդային հանրապետություններից: Նման ակտիվ և մեծ սոցիալական խումբ' ղարաբաղյան հակամարտության շուրջ հայամետ դիրքորոշման քարոզման և պաշտպանության համար համացանցում չկա:
57
Ա. Աթանեսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
Եզրակացություն
Այսպիսով' ադրբեջանական հակահայկական տեղեկատվական պատերազմը, նպատակ ունենալով հատուցել Ադրբեջանի պարտությունը մարտական գործողություններում, ինտենսիվորեն ավելացնում է իր ազդեցությունը: Ուստի, անհրաժեշտ է ոչ միայն ակտիվացնել Ինտերնետ-հաղորդակցությունների հայաստանյան անհատ մասնակիցների, խմբերի և կազմակերպությունների ընդգրկվածությունը հայանպաստ տեղեկատվական հոսքերի ապահովման և աջակցության գործում, այլև ապահովել այդ գործընթացին ակտիվորեն մասնակցող արցախյան և հայկական սփյուռքի ուղղություններ և նախաձեռնություններ համացանցում:
Ավելին, ԼՂՀ բնակիչների ներկայացվածությունը համացան-ցում, կրելով հատուկենտ և տարանջատված բնույթ, չի ստեղծում Արցախի' որպես ղարաբաղյան հակամարտության կողմի, ներ-կայացվածության ու մասնակցության լիարժեք ընկալում տեղեկատվական պատերազմում, մասնավորապես' համացանցում: Մինչդեռ, ինքնուրույն և ակտիվ մասնակցություն ցուցաբերելով ղարաբաղյան հակամարտության շուրջ համացանցային տեղեկատվական պատերազմին' արցախահայությունը կրկին կվերահաստատեր ղարաբաղյան հակամարտության անմիջական կողմը լինելու հանգամանքը, ինչպես նաև կապահովեր ՀՀ-ԼՂՀ համատեղ հակահարվածն ադրբեջանական տեղեկատվական հարձակումներին: Բացի այդ, արցախա-հայության կազմակերպված և ծրագրված մասնակցությունը համացանցային պատերազմին' որպես ԼՂՀ պետության և հասարակության, համացանցի մեծաթիվ լսարանի ներսում կձևավորեր օբյեկտիվ իրականությանը համապատասխանող այն ընկալումը, որ Արցախը ներկայացնում և պաշտպանում է իր շահերը:
Համահայկական տեղեկատվական ցանցում արցախահայությունը կարող էր ունենալ ոչ միայն ինքնուրույն դեր և նշանակու-
58
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
Ա. Աթանեսյան
թյուն, այլև իր առավելությունների շնորհիվ իրականացնել իր անվտանգության ապահովմանն ուղղված տեղեկատվական պատերազմի հիմնական ուղղություններից մեկը: Ունենալով ադրբեջանական հասարակության մեջ ապրելու փորձը, ադրբեջանցիների լեզվամտածողության մասին անմիջական և օբյեկտիվ պատկերացումն ու հաղորդակցման հմտությունները' արցախահայությունը պետք է օգտագործի իր այդ բացառիկ ներուժն ու կարողանա հակազդել Ադրբե-ջանին տեղեկատվական բոլոր հարթակներում, այդ թվում համա-ցանցում' կիրառելով ինչպես համաչափ, այնպես էլ անհամաչափ տեղեկատվական-հաղորդակցական գործիքանին:
ՀՀ և ԼՂՀ տարածքներից, ինչպես նաև աշխարհի հայության և հայամետ անձանց ու խմբերի կողմից իրականացվող հակաքայլերի մշտականությունն ու համարժեքությունը' համացանցի բոլոր հնարավորությունների օգտագործմամբ և լայն լսարանի ընդգրկմամբ, ՀՀ և ԼՂՀ տեղեկատվական անվտանգության կարևոր բաղադրիչն են, ներառյալ' ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող տեղեկատվական պատերազմում:
Հոկտեմբ՛եր, 2013թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Атанесян А.В., Актуальные проблемы современных политических и конфликтных коммуникаций. Е.: Изд-во ЕГУ, 2008.
2. Атанесян А, Коммуникативные аспекты политических конфликтов. Е.: Издательство НАС РА "Гитутюн", 2005.
3. Աթանեսյան Ա, «Դարաբաղյան հակամարտության մասնակիցների տեղեկատվական պատերազմի ռազմավարությունները» // Կանթեղ, 2008, N 4 (37):
4. Աթանեսյան Ա.Վ., Սպառնալիքներ ՀՀ տեղեկատվական անվտանգությանը. եռամակարդակ վերլուծություն, 21-րդ ԴԱՐ, 2010, N6:
5. Ժամակոչյան Ա, Աթանեսյան Ա, Հարությունյան Գ, «Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական համակարգը», Ե., «Նորավանք» ԳԿՀ, 2009:
6. Clay Shirky, The Political Power of Social Media. Technology, the Public Sphere, and Political Change. Foreign Affairs, Jan.-Feb. 2011.
59
Ա. Աթանեսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
ИНТЕРНЕТ КАК ПРОСТРАНСТВО
информационной защиты
НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ НКР Артур Атанесян
Резюме
Современные вопросы информационной безопасности затрагивают все сферы жизнедеятельности государства и общества, являясь связующим звеном между тем, как в данном государстве формулируются основные приоритеты развития, и тем, как общество воспринимает и насколько участвует в реализации этих стратегий. Государственное строительство должно сопровождаться соответствующей информационной политикой по обеспечению национальных интересов в регионе и мире, что включает в себя реализацию информационного сопровождения государственной политики во внутренней и внешней информационной среде, информационное обеспечение принимаемых государством решений, постоянный диалог с партнерами и преодоление негативных импульсов, исходящих как от внутренних враждебных источников, так и из внешней среды. В этом смысле государственное строительство Нагорно-Карабахской Республики перманентно сталкивается с исходящими извне информационными потоками, направленными на уменьшение вариантов становления и развития НКР как государства, на уничижение положительного имиджа НКР и арцахского общества во внешней информационной среде, на подавление духа патриотизма в арцахском обществе, на ослабление функциональности связей между НКР и Республикой Армения. В частности, подобные информационные угрозы исходят от прямых и опосредованных интернетисточников, создаваемых Азербайджаном и азербайджанцами, а также агентами их информационной политики - представителями неазербайджанских интернет-сайтов.
В статье анализируются особенности осуществления азербайджанской антиармянской информационной войны в официальных и неофициальных интернет-сайтах, в социальных сетях, а также в блого-
60
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.
Ա. Աթանեսյան
сфере. Показано, что азербайджанская блогосфера является наиболее изощренной и разнузданной сферой осуществления антиармянской агитации, периодически «завышает планку» в нагнетании обстановки вокруг интерпретаций исторических и текущих событий и тем самым позволяет другим информационным средствам соответственно интенсифицировать свою антиармянскую информационную деятельность. В статье также показано, что, несмотря на возможность и необходимость обеспечения национальной безопасности в информационной сфере совместными усилиями, Армении принадлежит основная и ведущая роль в противодействии информационной агрессии Азербайджана, тогда как соответствующие усилия НКО в отдельно взятом объеме, к сожалению, далеко не сопоставимы с уровнем наличных информационных угроз.
61