Научная статья на тему 'Հայության կազմակերպման Եվ տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները'

Հայության կազմակերպման Եվ տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
212
63
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по социологическим наукам, автор научной работы — Գացիկ Հարությունյան

Հոդվածում ներկայացված են Հայության որոշ հիմնախնդիրները հնարավո-րությունները կազմակերպչական տեղեկատվական անվտանգության ոլորտ-ներում։ Դասակարգվել փորձագիտական գնահատականներ են տրվել Հայու-թյանն ուղղված մարտահրավերներին, ինչպես նաև վերհանվել են այն հնարա-վորությունները, որոնք բխում են այդ նույն մարտահրավերներից։ Անդրադարձէ կատարվել Հայության խնդիրներին արդի տեղեկատվական պատերազմներիհամատեքստում, դասակարգվել քննարկվել են այն ռեսուրսները, որոնք ան-հրաժեշտ են Հայության դեմ ուղղված տեղեկատվական գործողություններինլիարժեք դիմակայելու համար։ Համակարգվել են Հայության տեղեկատվականոլորտի կազմակերպման ռազմավարական խնդիրները, հիմնավորվել է միաս-նական Համահայկական տեղեկատվական դաշտ ձևավորելու հրատապությու-նը։ Առանձնահատուկ քննարկվել է կազմակերպչական ցանցակենտրոն տեխ-նոլոգիան՝ որպես Հայության կազմակերպման ամենաարդյունավետ ձևաչափ,և այդ համատեքստում դիտարկվել են Հայաստանի ու Հայության ապագայինվերաբերող սցենարային որոշ հնարավոր զարգացումներ։ Համառոտակի շա-րադրվել են արդի տեղեկատվական քաղաքականության տարրերը, այդ առի-թով ուշադրություն է դարձվել քաղաքական նոր տեխնոլոգիայի՝ մոբայլ քաղա-քականության ի հայտ գալուն։ Կատարված եզրահանգումներում ներկայաց-վում են, մասնավորապես, Հայության տեղեկատվական ոլորտի մարտավարա-կան բնույթի հրատապ խնդիրները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В настоящее время владение информационными ресурсами, а также умение эффективно и целенаправленно их использовать стало одним из важнейших критериев жизнеспособности и конкурентоспособности наций. В случае с Армянством повышение роли информационного фактора является одновременно источником как опасных вызовов, так и новых возможностей. Однако для адекватного ответа вызовам необходимы соответствующие ресурсы и, в первую очередь, концептуальные представления относительно проблем национальной/ информационной безопасности. Армянство, владея необходимыми цивилизационными, технологическими и материальными ресурсами, вместе с тем имеет определенные проблемы в организационном плане. В этом контексте особое внимание следует обращать на теоретическую разработку концептов сетецентрической информационно-организационной системы и апробацию этой системы на практике. Подобная система, на наш взгляд, наиболее соответствует национальным интересам децентрализированного, рассеянного Армянства: она позволит применить перспективную стратегию с использованием современных методик информационной политики.

Текст научной работы на тему «Հայության կազմակերպման Եվ տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները»

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Գացիկ Հարությունյան

Հոդվածում ներկայացված են Հայության որոշ հիմնախնդիրները և հնարավորությունները կազմակերպչական և տեղեկատվական անվտանգության ոլորտներում։ Դասակարգվել և փորձագիտական գնահատականներ են տրվել Հայությանն ուղղված մարտահրավերներին, ինչպես նաև վերհանվել են այն հնարավորությունները, որոնք բխում են այդ նույն մարտահրավերներից։ Անդրադարձ է կատարվել Հայության խնդիրներին արդի տեղեկատվական պատերազմների համատեքստում, դասակարգվել և քննարկվել են այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայության դեմ ուղղված տեղեկատվական գործողություններին լիարժեք դիմակայելու համար։ Համակարգվել են Հայության տեղեկատվական ոլորտի կազմակերպման ռազմավարական խնդիրները, հիմնավորվել է միասնական Համահայկական տեղեկատվական դաշտ ձևավորելու հրատապությունը։ Առանձնահատուկ քննարկվել է կազմակերպչական ցանցակենտրոն տեխնոլոգիան որպես Հայության կազմակերպման ամենաարղյունավետ ձևաչափ, և այդ համատեքստում դիտարկվել են Հայաստանի ու Հայության ապագային վերաբերող սցենարային որոշ հնարավոր զարգացումներ։ Համառոտակի շարադրվել են արդի տեղեկատվական քաղաքականության տարրերը, այդ առիթով ուշադրություն է դարձվել քաղաքական նոր տեխնոլոգիայի մոբայլ քաղաքականության ի հայտ գալուն։ Կատարված եզրահանգումներում ներկայացվում են, մասնավորապես, Հայության տեղեկատվական ոլորտի մարտավարական բնույթի հրատապ խնդիրները։

Տեղեկատվական գործոնն արդի ժամանակաշրջանում որոշիչ դերակատարում է ձեռք բերել անհատի, հանրության, պետության ու ազգի գործունեության գրեթե բոլոր ոլորտներում։ Տեղեկատվության տիրապետումն է, որ հնարավոր է դարձնում հետևել և համարժեք արձագանքել արագ փոփոխվող աշխարհի իրողություններին։ Տարաբնույթ տեղեկատվական գործողությունները, պատերազմներն այսօր փոխադրվել են քաղաքական հարթություն և հանդիսանում են աշխարհաքաղաքականության, աշխարհատնտեսության և աշ-խարհագաղափարախոսության կարևորագույն գործիքներից մեկը։ Հայության կազմակերպման և անվտանգության տեսանկյունից քաղաքական-տեղեկատ-վական այս նոր իրավիճակը պարունակում է և վտանգավոր մարտահրավեր-

3

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

եեր, և նոր հնարավորություններ: Սակայն Հայության տեղեկատվական ոլորտի այդ հրատապ հարցերին գիտական-վերլուծաբանական հանրության կողմից անհրաժեշտ ուշադրություն չի հատկացվում։ Առայսօր կարելի է փաս-տել, որ խնդրի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների խիստ պակաս է զգացվում, իսկ գործնական հարթությունում մենք երբեմն զիջում ենք մեր մրցակիցներին։

Հայության տեղեկատվական անվտանգությունը. Դժվար է վիճարկել այն փաստը, որ ազգերի, պետությունների և քաղաքակրթությունների զարգացումը և մրցունակությունը միանշանակորեն պայմանավորված են ազգային անվտանգություն (ԱԱ) վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումների հայեցա-կարգային մակարդակով։ Համաձայն փորձագիտական մոտեցումների, ազգային անվտանգություն հասկացությունը ներկայացնում է երեք բաղադրամասերի' ռազմաքաղաքական անվտանգության, սոցիալ-տնտեսական անվտանգության և տեղեկատվական անվտանգության (ՏԱ) ամբողջությունը։ Այդ ոլորտները փոխկապված են, և դրանցից յուրաքանչյուրն իր հերթին որոշակի, նույնպես կապակցված բաղադրամասերի միասնություն է։ Մասնավորապես ՏԱ հասկացությունը ներառում է ոչ միայն տեխնիկական տեղեկատվական համակարգերի ապահովության խնդիրները, այլև այն ամենը, ինչ վերաբերում է քաղաքակրթական-մշակութային, հոգևոր-հոգեբանական, մտավոր-գիտելի-քային և կազմակերպչական ոլորտներին։ Կարելի է պնդել, որ ՏԱ հասկացությունը մի փոքր ավելի անմիջականորեն, քան ԱԱ մնացյալ բաղադրամասերը, կապված է մարդկային, հանրային և ազգային գործոնների հետ։

Ակնհայտ է, որ հայկական ՏԱ համակարգը պետք է ներառի ոչ միայն Հայաստանի (այս հասկացությունը տեղեկատվական տեսանկյունից ենթադրում է ՀՀ-ն, ԼՂՀ-ն և Ջավախքը), այլև Համաշխարհային Հայության տեղեկատվական խնդիրների ողջ համախումբը: Նշենք նաև, որ ՀՀ-ում ընդունված «Ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթղթում փաստորեն ամրագրված են մեր ազգային անվտանգության երկու սուբյեկտները Հայաստանը և Հայությունը [1]։ Այսպիսով, Հայաստանի և Հայության ՏԱ ապահովման գործառույթները, բնականաբար, շաղկապված են և հենված պետք է լինեն նվազագույնը փոխլրացման, իսկ առավել ցանկալի է սիներգետիկ (փոխ-ուժեղացնող) սկզբունքի վրա։

Նկատենք նաև, որ Հայաստանի տեղեկատվական ոլորտի խնդիրներն այս կամ այն չափով հստակեցված են։ Այսինքն կարելի է ենթադրել, որ եթե ընդունվեն փորձագիտորեն հիմնավորված գործադիր ու օրենսդրական որոշումներ, ապա հնարավոր կլինի ձևավորել Հայաստանի ՏԱ արդյունավետ համակարգ և բարելավել տեղեկատվական առումով ոչ այնքան բարվոք

4

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ԳՀարություեյաե

իրավիճակը [2-4]: Համահայկական ՏԱ համակարգ ձևավորելը, անշուշտ, ավելի բարդ, սակայն, ըստ մեզ, նույնպես միանգամայն իրատեսական խնդիր է։ Սակայն Հայության տեղեկատվական ոլորտում եղած հնարավորությունները և հիմնախնդիրները փորձագիտական տեսանկյունից անգամ խմբավորված չեն։

Հայության հայհոյությունները և հիմնախնդիրները ՏԱ համատեքստում. Հայության տեղեկատվական կազմակերպման տեսանկյունից առկա են հետևյալ հիմնարար նշանակություն ունեցող բարենպաստ գործոնները.

1. Հայրենիքի գաղափարը և երկու հայկական պետությունների ՀՀ ու ԼՂՀ գոյությունը:

2. Հայկական ուրույն քաղաքակրթության առկայությունը և դրա վերաբերյալ եղած ընդհանրական պատկերացումները:

3. Ցեղասպանության իրողությունը, հիշողությունը և Հայ դատի խնդիրը:

4. ՀՀ և ԼՂՀ ռազմաքաղաքական հարաբերությունների համախումբը Ադր-բեջանի և Թուրքիայի հետ:

Վերջին երկու գործոններն այսօր վերածվել են գլոբալ քաղաքականության բաղադրիչի, ինչը Հայության տեղեկատվական ինտեգրման տեսանկյունից նպաստավոր հանգամանք է: Հատկանշական է, որ վերջին կետը, ըստ էության, Հայ դատի մի մասի արդիական արտացոլումն է: Սակայն այսօր փորձագիտական հանրությունում շատերը գտնում են, որ վերոնշյալ ռազմավարական բնույթի գործոնները Հայության կազմակերպման տեսանկյունից դեռևս բավարար չեն, և անհրաժեշտ են նոր, արդի աշխարհի տրամաբանությանը համահունչ գաղափարներ ու նախագծեր, որոնք կնպաստեն Հայության կազմակերպման գործընթացին:

Հայության ՏԱ համակարգի ձևավորման համար որպես կարևորագույն դրական գործոն պետք է համարել տեղեկատվական-հաղորդակցային ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը. այս ոլորտի հնարավորություններին մենք դեռ կանդրադառնանք: Որպես նպաստավոր միտում պետք է ընդունել նաև ազգային փոքրամասնությունների վերաբերյալ միջազգային և հատկապես եվրոպական կոնվենցիաների ընդունումը. դրանք կարող են նպաստել հայկական համայնքներին տվյալ երկրի օրենսդրության շրջանակներում բարելավելով ազգային տեղեկատվական ոլորտը:

Միևնույն ժամանակ, Հայության ՏԱ համակարգի ստեղծման գործում առկա են լուրջ հիմեախեդիրեեր: Փորձենք դասակարգել այդ անբարենպաստ գործոնները.

5

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

1. Արտերկրի Հայության թիվը նվազագույնը 2 անգամ մեծ է, քան Հայաստանում բեակվողեերիեը, այսինքն Հայության տեղեկատվական ապահովությունը, անգամ զուտ քանակական տեսանկյունից, ավելի մեծածավալ խնդիր է, քան Հայաստաեիեը:

2. Հայությունը բաժանված է տարբեր հատվածների ըստ լեզվակրոեակաե հատկանիշների. հիմեախեդիրը վերաբերում է ոչ միայն Թուրքիայի իսլամացված հայերին, այլև տարբեր երկրեերում բնակվող մեր բազմաթիվ այլալեզու և այլադավան հայրենակիցներին. այս հանգամանքը տեղեկատվական ինտեգրման տեսանկյունից լուրջ հաղորդակցային և հոգեբանական խոչընդոտ է հանդիսանում։

3. Աշխարհագրորեն Հայությունը սփռված է մոտ 100 երկրեերում, որոնք պայմանականորեն կարելի է դասակարգել ըստ հետևյալ քաղաքակրթական գոտիեերի [5, 6].

• Հայաստան (Հայկական ուրույն քաղաքակրթության տարածաշրջան):

• Ուղղափառ-սլավոեակաե քաղաքակրթական գոտի. այստեղ պետք է հատկապես կարևորել հետխորհրդայիե տարածքը և չանտեսել այսպես կոչված բյուգանդական ժառանգությանը հավակաեող երկրեերը (օրինակ Հունաստանը):

• Աեգլո-ամերիկյաե քաղաքակրթական դաշտ (այստեղ ընդգրկված եե այսպես կոչված աեգլիախոս երկրեերը ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրի-տաեիա, Ավստրալիա, Նոր Զելաեդիա):

• Եվրոպական քաղաքակրթական գոտի:

• Իսլամական (ասիակաե) քաղաքակրթական տարածք (այստեղ պետք է կարևորել առաջին հերթին Մերձավոր և Միջին Արևելքի երկրեերը):

• Լատինական (կաթոլիկ) քաղաքակրթական դաշտ, Հարավային Ամերիկայի երկրներ, Իսպանիա և այլն:

Վերոեշյալ քաղաքակրթությունները որոշակի ազդեցություն եե գործել և գործում Հայության տարբեր հատվածների աշխարհընկալման, հոգեկերտված-քի, մշակութային, քաղաքական և սոցիալ-տետեսակաե կողմնորոշումների վրա, ինչը հաղորդակցական բնույթի լուրջ հիմեախեդիրեեր է առաջացնում: Ակնհայտ է եաև, որ խոշոր քաղաքակրթական գոտիեերի եերսում Հայությունը նույնպես միատարր չէ. փորձենք համեմատել, օրինակ, հետխորհրդայիե տարածքից Սիբիրում և Մոլդովայում բնակվող հայերի աշխարհընկալումը:

Ներկայացված անբարենպաստ գործոնները, անշուշտ, լուրջ մարտահրավերներ եե Հայության համար: Միևնույն ժամանակ, ստեղծված իրադրությունը եաև հնարավորություններ է պարունակում. տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչների հետ Հայության հատվածների շփվելու ուեա- 6

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ԳՀարություեյաե

կություեը պետք է ընդունել եաև որպես լրացուցիչ ռեսուրս գլոբալացվող աշխարհում1 ազգային կենսագործունեությունը և մրցունակությունն ապահովելու համար (ի դեպ, նման հնարավորությունների են տիրապետում խիստ սահմանափակ թվով ազգեր): Այսպիսով, Հայության տարբեր հատվածները որոշակի ֆունկցիոնալ ծանրաբեռնվածություն են կրում և, կիրառելով ժամանակակից եզրաբանությունը, յուրովի «գլոբալ աշխարհի դարպասներ» են ներկայացնում [7]: Անշուշտ, այդ հասկացությունը ենթադրում է ոչ միայն Հայաստանի պարագան, որի համար Սփյուռքը «ասիմետրիկ ռեսուրս»1 2 է և գլոբալ մակարդակով գործելու հնարավորություններ է ընձեռում. Հայության տարբեր հատվածները միմյանց համար նույնպես «ասիմետրիկ» հնարավորություններ են տրամադրում «գլոբալ աշխարհի դարպասներ» հանդիսանալով:

Սակայն, բացի վերոնշյալ, մասամբ ազգային, յուրահատկություններից բխող խնդիրներից, Հայության տեղեկատվական կազմակերպման գործում առկա են նաև այլ բնույթի մարտահրավերներ:

Գլոբալ զարգացումները, տեղեկատվական պատերազմները և Հայությունը. Ինչպես հայտնի է, անկախ պետությունների թիվը վերջին ժամանակաշրջանում աճում է, և այդ գործընթացը դեռևս շարունակվելու է: Սակայն, համաձայն փորձագիտական կանխատեսումների, գոյություն ունեցող ազգերի և պետությունների մի մասը ռազմավարական հեռանկարում հնարավոր է, որ կորցնի իր էթնիկ-քաղաքակրթական ինքնությունն ու վերածվի համաշխարհային քաղաքականության կրավորական սուբյեկտների. նման միտումներ ուրվագծվում են, օրինակ, Եվրոպայում: Այս խնդիրը հրատապ է հատկապես ոչ մեծ ազգերի և պետությունների համար, որոնք չեն տիրապետում ինքնության պահպանման համար անհրաժեշտ, մասնավորապես տեղեկատվական ոլորտի ռեսուրսների: Այդ համատեքստում նկատենք, որ այսօր ինքնության համար, ի թիվս այլ հանգամանքների, սպառնալիք են հանդիսանում տվյալ հանրության-ազգի-պետության կողմից չվերահսկվող գլոբալ քաոսային տեղեկատվական հոսքերը: Դրան զուգահեռ, ինքնության կորուստը կամ վերա-փոխումը/վերասերումը կարող են հետևանք լինել այսպես կոչված Nation Bulding (ազգակառույց) տեխնոլոգիաների տարրեր պարունակող նպատակա-ուղղված քարոզչական-մանիպուլյատիվ տեղեկատվական հարձակումների: Նման ուղղորդված, նպատակային-թիրախային տեղեկատվական գործողությունների համախումբը ստացել է տեղեկատվական պատերազմ անվանումը, որի հայեցակարգային եզրաբանությունը մշակվել է ամերիկյան ՌԵՆԴ

1 Նկատենք, որ ներկայիս արդեն բազմաբևեռ աշխարհակարգի համար որպես զարգացման հնարավոր սցենար կարելի է դիտարկել բաqմшքաղшքակpթակшեհամակարգը, որում պետությունները համախմբված են համաձայն իրենց քաղաքակրթական հատկանիշների:

2 Михаил Агаджанян, Диаспоральный ресурс Армении как «асимметричный» ответ на ее изоляцию, http:// www.noravank.am/?l=2&d=19

7

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

«ուղեղային կեետրոեի» կողմից: Տեղեկատվական պատերազմների եպատակե է, մասեավորապես, «համալիր ձևով եերգործել հակառակորդի ազգայիե համակարգի և երա ղեկավարությաե վրա, իեչը կարող է հաեգեցեել տեղեկատ-վակաե պատերազմ իրագործողի համար հակառակորդի կողմից եպաստա-վոր որոշումեեր ըեդուեելուե»:

Կարելի է բազմաթիվ օրիեակեեր բերել, որոեք հաստատում եե, որ Հայաստաեը և Հայություեը տեղեկատվակաե պատերազմի սուբյեկտ եե1: Նշեեք եաև, որ այսօր Հայությաե համար առավել մեծ վտաեգեեր եե պա-րուեակում երկրորդ սերեդի տեղեկատվակաե պատերազմեերը, որոեց միջոցով, մասեավորապես, եեթադրվում է հակառակորդի հաերություեում կամ պետություեում հասեել հետևյալ եպատակեերիե [8].

• Բարոյազուրկ, ոչ հոգևոր մթեոլորտի և սեփակաե մշակութայիե ժառաե-գությաե եկատմամբ բացասակաե վերաբերմուեքի ստեղծում:

• Աեվստահությաե և կասկածամտությաե սերմաեում, կուսակցություեեե-րի միջև քաղաքակաե հարաբերություեեերի սրում ու փոխոչեչացմաե դրդում:

• Պետությաե և ազգի միջազգայիե հեղիեակազրկում, այլոց հետ երաեց համագործակցությաե վեասում:

• Քաղաքակաե, տետեսակաե, պաշտպաեակաե և այլ ոլորտեերում պետությաե և ազգի կեեսակաեորեե կարևոր շահերի վեասում:

Իեչպես տեսեում եեք, երկրորդ սերեդի տեղեկատվակաե պատերազմեե-րում առավել կարևորվում եե հոգևոր-գաղափարակաե բեույթի գործոեեերը: Այս առումով տեղիե է եշել, որ վերոհիշյալ դրույթեերե արտացոլում եե գտել եերկայիս այսպես կոչված «գուեավոր» հեղափոխություեեերում, իեչիե, մասեավորապես, Հայություեը ակաեատես եղավ 2008թ. ՀՀ եախագահակաե ըետ-րություեեերի հետ կապված զարգացումեերում: Կարելի է պեդել, որ տեղի ուեեցածը եոր սերեդի տեղեկատվակաե պատերազմեերի դասակաե եմուշ է, երբ եերազդող կողմը լուծում է իր առջև դրված խեդիրեերը, մասեավորապես աեվստահություե և աեհաեդուրժողակաեություե սերմաեելով Հայությաե տարբեր հատվածեերի միջև1 2:

Ակեհայտ է, որ տեղեկատվակաե պատերազմեերիե դիմակայելու, իսկ

1 Տե ս, օրիեակ, Самвел Мартиросян, Некоторые вопросы информационной безопасности Армении и Армянства, http://www.noravank.am/ru/?page=analitics&nid=679; Самвел Мартиросян, Азербайджан наращивает информвойну, http://www.noravank.am/ru/?page=theme&thid=3&nid=986; Айкарам Наапетян, К вопросу об увеличении количества асербайджанских сайтов в интернете, http://www.noravank.am/ru/?page=theme&thid=3&nid=985

2 Տեղեկատվակաե համատեքստում ուշագրավ եե, մասեավորապես, ըետրակաե գործըեթացում «ղարա-բաղցի-հայաստաեցի» տարբերակմաե սերմաեումը և դրաե բացասակաե-քաղաքակաե երաեգ հաղորդելը, որոշ հայ համայեքեերի կողմից ըետրակաե իրողություեեերիե ոչ համարժեք արձագաեքումը և արտ-երկրում ՀՀ (հետևաբար եաև Հայությաե) բացասակաե իմիջի ձևավորումը:

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ԳՀարություեյաե

անհրաժեշտության դեպքում նաև նախահարձակ լինելու համար անհրաժեշտ եե որոշակի տեղեկատվական ռեսուրսներ։ Փորձենք գնահատել այդ ռեսուրսները Հայության ՏԱհամակարգի ձևավորման տեսանկյունից:

Հայության ռեսուրսները. Ազգային ռեսուրսների համակարգումը և դրանց գնահատումն ազգային ու մասնավորապես տեղեկատվական անվտանգության համակարգի կարևորագույն գործառույթներից են: Այդ իսկ պատճառով, առանց խնդիրը համապարփակ դիտարկելու հավակնությունների, համառոտակի և սխեմատիկորեն ներկայացնենք Հայության անվտանգությանն անհրաժեշտ ռազմավարական ռեսուրսները և փորձենք դրանք գնահա-տել ՏԱ տեսանկյունից.

1. Քաղաքակրթական կամ այլ խոսքերով ազգային, հոգևոր և մշակութային ոլորտին պատկանող ռեսուրսներ:

2. Տեխնոլոգիական, այս եզրի տակ ենթադրում ենք մարդկային, մտավոր-ստեղծագործական, գիտատեխնիկական և զուտ տեղեկատվական-լրատվական ռեսուրսները:

3. Նյութական կամ արտադրական, առևտրային-ֆինանսական և այլ ձեռներեցային բնույթի կարողություններ:

4. Կազմակերպչական, այսինքն ինքնակազմակերպվելու, կենսագործունեության համար անհրաժեշտ կառույցների (որոնց թվում պետություն և համայնք, քաղաքական, հասարակական, տնտեսական, ազգային-ինս-տիտուցիոնալ կազմակերպություններ ու այլ ձևաչափեր) ձևավորումը, այդ կառույցների միջև փոխհամագործակցության ապահովումը և դրանց միջոցով ազգային շահերի պաշտպանությանն ուղղված գործառույթներ և ծրագրեր իրագործելու կարողությունը:

Համառոտակի գնահատենք վերոնշյալ ռեսուրսները.

• Հայությունը, միանշանակորեն, ուրույն, հայկական քաղաքակրթական արժեքների կրող է և այդպիսով լիարժեքորեն տիրապետում է քաղաքակրթական բնույթի ռեսուրսների (տե ս, մասնավորապես, [6, 9]):

• Բավարարին գրեթե մոտ են տեխնոլոգիական ռեսուրսները, սակայն պետք է հաշվի առնել, որ.

* համեմատաբար սակավ են և հաշվառված չեն1 (ինչը նույնպես հրատապ կազմակերպչական խնդիր է) Հայության մարդկային ռեսուրսները 9-ից մինչև 12 մլն ըստ տարբեր գնահատականների (տե ս, օրինակ, [10, 11]),

* համեմատաբար մեծ չեն, հաշվառված և համակարգված չեն մտավոր- * 9

1 Հատկանշական է, որ առկա գնահատականները, որպես կանոն, չեն ընդգրկում այլալեզու-այլադավան հայերին վերաբերող տվյալները: Այսինքն բացակայում են Հայության թվաքանակի ճշգրիտ հաշվառման մեթոդները:

9

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ստեղծագործական1 ու զուտ տեղեկատվական ռեսուրսները (մոտ 2-5 հազար «հայկական» կայք ինտերնետում1 2, ուր շարունակաբար նորացվող կայքերի թիվը հասնում է 110 մլն-ի)։

• Կարծես թե բավարարին մոտ են և նույնպես հաշվառված չեն նյութական ռեսուրսները (հայկական կապիտալն աշխարհում, դատելով ԶԼՄ հրապարակումներից, կազմում է նվազագույնը մի քանի տրիլիոն դոլար)։

• Ինչպես ցույց են տալիս դիտարկումները, միանշանակ բավարար չեն կազմակերպչական ռեսուրսները. Հայությունը, ըստ մեզ, որոշակի խնդիրներ ունի մենեջմենթի ոլորտում (բավական է նշել, որ առայսօր բացակայում է Հայության կազմակերպման հայեցակարգը)։

Ինչպես տեսնում ենք, կենսունակության և մրցակցության համար անհրաժեշտ ռեսուրսների առումով Հայությունը յուրօրինակ կարգավիճակ ունի։ Տպավորությունն այն է, որ միանշանակորեն տիրապետելով քաղաքակրթական, կարծես թե բավարար չափով տեխնոլոգիական ու նյութական ռեսուրսների, Հայության կարգավիճակը գլոբալ աշխարհում կարող էր ավելի բարձր լինել, իսկ իրավիճակը ավելի բարվոք։ Նման իրադրության պատասխանը, ըստ մեր համոզման, ընկած է կազմակերպչական ռեսուրսների հարթությունում Ակնհայտ է, որ ներկայացված տարբեր տիպերի ռեսուրսները միմյանց հետ փոխշաղկապված են, և թերացումները կազմակերպչական ոլորտում սահմանափակում (լիմիթավորում) և նվազեցնում են մնացած բնագավառներում ընթացող գործառույթների արդյունավետությունը:

Թերևս, չարժե մանրամասն ներկայացնել կազմակերպչական գործոնի կարևորությունը. ակնհայտ իրողություն է, որ բարձր կազմակերպվածությունն այլ ռեսուրսների սակավաթիվ լինելու պարագայում բերում է հաջողությունների, իսկ կազմակերպվածության բացակայությունը անհաջողությունների այլ բնույթի հսկայական ռեսուրսներ տիրապետողներին։ Անշուշտ, Հայությունը զուրկ չէ կազմակերպչական ունակություններից, այլապես մենք հազարամյակների պատմություն չէինք ունենա։ Հիշատակենք թեկուզ հաղ-

1 Նշենք, որ գիտության խորհրդային համակարգի փլուզումը Հայության համար լրջագույն կորուստ էր։ Հայտնի է, որ այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ճգնաժամային վիճակում է (բավական է հիշել, որ գիտությանը ՀՀ-ում հատկացվում է ՀՆԱ ընդամենը 0,2%-ը, մինչդեռ եվրոպական և հետխորհր-դային որոշ երկրներում մինչև 1,5%): Այս ոլորտում գործող Հայության ներկայացուցիչներն արտերկրում առայժմ ազգային գիտական համակարգ չեն ձևավորել։ Տե ս նաև Գագիկ Հարությունյան, Հայաստանը գլոբալ աշխարհում, 21-րդ Դար, #2 (17), էջ 3, 2007։

2 Ըստ «Նորավանք» հիմնադրամի Հայագիտական կենտրոնի փորձագիտական գնահատականների: Հայության տեղեկատվական ռեսուրսների մասին տե ս նաև Կարեն Վրթաեեսյաե, Սամվել Մարտիրոպան, Համազանգը և մենք. վերլուծական ակնարկ, «Ռազմավարության և անվտանգության հարցեր» ժողովածու, էջ 205, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն, Ե., 2007։

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ԳՀարությունյան

թաեակը Ղարաբաղյան հակամարտությունում. համաձայն փորձագիտական գնահատականների, դա տեղի ունեցավ առաջին հերթին կազմակերպչական-տեխնոլոգիական բնույթի առավելությունների շնորհիվ։

Սակայն տպավորությունն այն է, որ ոչ էքստրեմալ պայմաններում Հայությունը երբեմն ցուցաբերում է որոշակի անհոգություն, ինչը բացասաբար է անդրադառնում, մասնավորապես, Հայության տեղեկատվական ոլորտի կազմակերպման գործընթացների վրա։ Այս իրողությունը, թերևս, առաջին հերթին պահանջում է հստակեցնել և հնարավորինս համակարգել Հայության ՏԱ կազմակերպման խնդիրները, որից հետ միայն փորձել գտնել այդ խնդիրները լուծելու կազմակերպչական եղանակները և ձևերը։

Հայության տեղեկատվական պորտի կազմակերպման խնդիրները. Համաձայն մեր պատկերացումների, ոլորտի բազմաթիվ խնդիրներից առաջնահերթ պետք է առանձնացնել հետևյալները.

1. Հայության տեղեկատվական ռեսուրսների գնահատումը և նորերի ձևավորումը, դրանց արդյունավետ ու անվտանգ գործունեության համակարգի մշակումը:

2. Հայությանը Հայաստանի և Հայության վերաբերյալ տեղեկատվական իրազեկման ապահովումը, տեղեկատվական քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ շտեմարանների ձևավորումը:

3. Հայության ազգային շահերից բխող.

• ներհայկական և արտաքին քարոզչության/հակաքարոզչության հայե-ցակարգային ու տեխնոլոգիական մշակումը և գործնական իրականացումը,

• Հայության և Հայաստանի վերաբերյալ փոխլրացնող իմիջների (պատկերացումների) մշակումը, դրանց ներդրումը որպես գիտակցության բաղադրամաս, Հայության ու այլ հանրությունների գիտակցություններում,

• քաղաքական, գիտական, ուսումնական և այլ բնույթի համահայկական ծրագրերի իրականացումը:

4. Ժամանակակից տեղեկատվական քաղաքականության կիրառումը Հայության քաղաքական, պահանջատիրական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտների խնդիրների լուծման գործում:

5. Համահայկական տեղեկատվական ցանցակենտրոն կազմակերպչական համակարգի հայեցակարգային մշակումը և դրա միջոցով Հայության միասնական տեղեկատվական դաշտի ձևավորումը: 11

11

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Աոաջին երեք կետերն արդյունավետ իրագործելու համար անհրաժեշտ է կազմակերպել միջազգային հայկական տեղեկատվական կառույցներ, որոնք, մասնավորապես, պետք է ստեղծեն Հայաստանի և Հայության մասին իրազեկող բազմալեզու կայքեր և այլ բնույթի լրատվական ձևաչափեր, ուսումնասիրեն սփյուռք ունեցող ազգերի տեղեկատվական-կազմակերպչական փորձը, ձևավորեն տեղեկատվական շտեմարաններ և կազմակերպեն տարաբնույթ միջոցառումներ։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Անդրադառնալով 4-րդ կետին արդի տեղեկատվական քաղաքականությանը, նշենք, որ գլոբալացվող աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և տարածման հետևանքով քաղաքականությունում կարևոր դերակատարում են սկսել ձեռք բերել ոչ միայն պետական կառույցները, այլև առանձին կազմակերպությունները և անգամ անհատները։ Այսինքն Հայության ոչ պետական կառույցները համայնքները, հասարակական և քաղաքական կառույցները, ի վիճակի են վարելու որոշակի քաղաքականություն։ Նման բնույթի տեղեկատվական քաղաքականությունն իրականացվում է, մասնավորապես, հետևյալ մեթոդներով [12].

• Чիբեnքաղшքակաեությnւե. Համաձայն եզրի հեղինակ Դևիդ Ռոտկոպֆի (1998թ.), տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրել է նրան, որ քաղաքականության ավանդական սուբյեկտները' պետությունները, արդեն կորցրել են գիտելիքներին (տեղեկատվությանը) տիրապե-տելու իրենց մենատիրությունը։ Նախկինում միայն հատուկ կառույցները և դիվանագետները գիտեին, թե ինչ է կատարվում աշխարհի այս կամ այն մասում, մինչդեռ այսօր ինտերնետից շարքային օգտվողը նույնպես իրազեկ կարող է լինել այդ տեղեկատվությանը և, հետևաբար, կարող է ունենալ որոշակի դերակատարում տեղեկատվական-քաղաքական գործընթացներում։

• Նոnքաղшքակաեությnւե (գիտեւիքների քաղաքականություն). Ջոն Ար-քիլը և Դևիդ Ռոնֆելդը, 1999թ. հրատարակած իրենց աշխատությունում նույնպես փաստելով պետության դերի նվազման հանգամանքը, գտնում են, որ քաղաքականության նոր սուբյեկտները' միջազգային կազմակերպությունները, ԶԼՄ-ն, անդրազգային (տրանսնացիոնալ) տնտեսական ընկերությունները, ահաբեկչական և հանցավոր կառույցները ձեռք են բերել գիտելիքային/տեղեկատվական ռեսուրսներ, ինչը թույլ է տալիս նրանց վարել ինքնուրույն քաղաքականություն գլոբալ տեղեկատվական դաշտում։ 12

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ԳՀարություեյաե

• Մեդիա-քաղաքակաեություե. Այս եզրը 2001թ. շրջանառության մեջ է դրել Լի Էդվարդսը, որն ապացուցել է, որ ինտերնետը և հեռուստատեսությունը վերածվել են քաղաքականության կարևորագույն գործոնի։ Դրանք են, որ էական դեր են կատարում արտաքին և ներքին քաղաքականության ձևավորման գործում, այս կամ այն հիմնախնդրի վրա են հրավիրում հանրության և իշխանության ուշադրությունը։

Թվարկված տեղեկատվական քաղաքականության տեսակներին, ըստ մեզ, անհրաժեշտ է ավելացնել ևս մի նոր եզր և հասկացություն, այն է մոբայլ քաղաքականությունը: Վերջինս արտահայտում է մոբիլ, բջջային հեռախոսների, այսպես կոչված երրորդ էկրանի (հեռուստացույցի և համակարգչի մոնի-տորի հետ միասին) լայն տարածման և նրանց տեխնիկական հնարավորությունների զարգացման իրողությունը։ Նման հեռախոսներից օգտվողները (որոնց թիվն այսօր միլիարդից ավելի է) հնարավորություն ունեն ստանալ, մշակել և հաղորդել տեքստային, աուդիո- և վիդեոտեղեկատվություն դինամիկ, մոբայլ ռեժիմում անկախ տեղակայման վայրից կամ աշխարհագրական կոորդինատներից)։ Մոբայլ քաղաքականությունն այսօր կարևոր գործոնի է վերածվել և արտաքին (հիշենք 2006թ. արաբա-իսրայելական հակամարտությունը [13]), և ներքին ոլորտներում (նշենք 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումները, երբ ցուցարարների գործողությունները համակարգվում էին հիմնականում SMS հաղորդագրությունների միջոցով)։ Մոբայլ տեխնոլոգիաներն այսօր կարևոր դերակատարում ունեն նաև սոցիալական-տնտեսական ցանցերի ձևավորման գործընթացում։

Հայության տեղեկատվական ոլորտի կազմակերպման խնդիրների հինգերորդ կետը տեղեկատվական ցանցակենտրոն (ՏՑ) կազմակերպչական համակարգի հայեցակարգային մշակումը և դրա միջոցով Հայության միասնական տեղեկատվական դաշտի ձևավորումը, պետք է ընդունել որպես ռազմավարական գերնպատակ: Նման գնահատականը պայմանավորված է հետևյալ նկատառումներով։

Արդի աշխարհում ՏՑ կազմակերպչական ձևը համարվում է ամենակա-տարյալը։ Ցաեցակեետրnե համակարգի տարրերը, լինելով ապակենտրոնացված, սակայն ունենալով ինքնուրույնության բարձր աստիճան և արդյունավետ գործելու լայն հնարավորություններ, գտնվում են միասնական տեղեկատվական դաշտում ցանցում, ունեն միասնական ղեկավարություն և նպատակներ։ Մասնավորապես ցանցակենտրոն ձևաչափը մեծ կայունություն ունի. երբ համակարգի բաղադրիչներից մեկը շարքից դուրս է գալիս, ապա մնացածները ինքնավարության բարձր աստիճանի շնորհիվ, կարողանում են շարունակել իրենց նպատակային գործունեությունը։ Նկատենք, որ ՏՑ համա-

13

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

կարգի զանազան մոդիֆիկացիաներ ընդունված եե ԱՄՆ-ի և այլ տերությունների կողմից, որպես, մասնավորապես, իրենց զինված ուժերի կազմակերպման հիմնադրույթ [14]: Հատկանշական է, որ համաձայն որոշ հետազոտող-ների, նման ցանցային գործընթացի արդյունքում կարող է ձևավորվել կոլեկ-տիվ-թիմային գերինտելեկտ, որը հնարավորություն է տալիս լուծել առանձին անհատներին անհասու գերդժվար խնդիրներ [15]: Բնորոշ է նաև, որ որոշ հետազոտողների կարծիքով ապագա գլոբալ հասարակարգը ներկայացնելու է ցանցային կառույցների մի համախումբ [16]:

Տեղեկատվական արդի դարաշրջանը հնարավորություն է տալիս ոչ միայն պետություններին, այլև տարաբնույթ կազմակերպություններին ձևավորել ցանցային համակարգեր, և այդ առումով ՏՑ ռազմավարության կիրառումը Հայության կողմից պետք է որ խիստ արդյունավետ լինի. այն, մասնավորապես, թույլ կտա իրագործել համազգային քաղաքական, գիտատեխնիկական, մշակութային և տնտեսական նախագծեր:

Նշենք, որ Հայությունը դեռ պատմական անցյալում տիրապետում էր ցանցային կազմակերպման մեթոդներին, իսկ այսօր ցանցակենտրոն սկզբունքի հիման վրա գործում են Հայ Առաքելական եկեղեցին, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը, Գյուլբեն-կյան հաստատությունը և այլ ազգային կազմակերպություններ: Այդ կառույցները, անշուշտ, հսկայական ներդրում ունեն Հայության պահպանման գործում: Հարկ է նկատել սակայն, որ վերոնշյալ կառույցների միջև երբեմն բացակայում է տեղեկատվական հակադարձ դրական կապը: Միևնույն ժամանակ, որպես Հայության կառույցների բացթողում կարելի է համարել այն հանգամանքը, որ նրանք միշտ չէ, որ կիրառում են արդիական կազմակերպչական մեթոդները, իսկ ազգային շահերի վերաբերյալ նրանց պատկերացումները երբեմն չեն բավարարում փորձագիտական մոտեցումներին:

Վերոնշյալ անբարենպաստ գործոնները, անշուշտ, համակարգային բնույթ են կրում և լրացուցիչ վկայում են այն մասին, որ ցայսօր հստակորեն ձևակերպված չեն Հայության կազմակերպչական հիմնադրույթները և ազգային շահերը: Այսինքն հայկական ՏՑ համակարգի համար անհրաժեշտ է մշակել հայեցակարգային-գաղափարախոսական մոտեցումներ: Դա թույլ կտա պահպանել համակարգի կենսունակությունը և կայունությունն անգամ կառավարման կենտրոնի վերացման դեպքում, քանի որ համակարգի մնացյալ տարրերը կշարունակեն իրենց գործունեությունը ելնելով այդ հայեցակարգային-գաղա-փարախոսական դրույթներից, որոնք դրված են կառավարման հենքում:

Հաշվի առնելով նշված իրողությունները փորձենք քննարկել Հայության ՏՑ համակարգի ընդամենը մի քանի հնարավոր տարբերակները, որոնք կապված են Հայաստանին տեսականորեն սպասվող որոշ սցենարների հետ: Մասնավորապես, սխեմատիկորեն դիտարկենք, ի թիվս այլ բազմաթիվ տեսական

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ԳՀարություեյաե

տարբերակների, հետևյալ երկու ծայրահեղ և մեկ միջանկյալ սցենարները:

«Վիրտուալ Հայաստան». Այս ծայրահեղ բնույթի սցենարի էությունը հետևյալն է. որոշակի ռազմաքաղաքական զարգացումների արդյունքում ներկայիս Հայաստանը (ՀՀ և ԼՂՀ) հայաթափվում է և վերածվում վերացական, վիրտուալ գաղափար-հասկացության (մոտավորապես այն կարգի, ինչպիսին է Հայության համար ներկայիս Արևմտյան Հայաստանը)։ Դա հնարավոր է, մասնավորապես, հետևյալ զարգացումների պարագայում.

1. Միջուկային-էկռլռգիական աղետ. Իրան-ԱՄՆ, Իսրայել հակամարտությունը հանգեցնում է տարածաշրջանային միջուկային պատերազմի, որի հետևանքով Իրանի հարևան Հայաստանը ենթարկվում է էկոլոգիական աղետի: Միջուկային պատերազմների հետևանքների գիտական կանխատեսումները 60-ամյա պատմություն ունեն, սակայն ներկայացնենք դրանցից ամենավերջինը: Համաձայն Կոլորադոյի համալսարանում (ԱՄՆ) կատարված հետազոտության, լոկալ հակամարտությունում 50 ատոմային ռումբ (որոնց հզորությունը չի գերազանցում Հիրոսիմայի վրա նետվածին) օգտագործելու դեպքում, մասնավորապես, կգոյանա օզոնային խոռոչ, որի հետևանքով կզոհվի 50 մլն մարդ, այսինքն մոտավորապես այնքան, որքան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ1: Կարելի է ենթադրել, որ նման աղետի հետևանքով բնակումը ներկայիս Հայաստանի տարածքում դառնում է աննպատակահարմար:

2. Ռազմական-քաղաքական աղետ. Որոշակի աշխարհաքաղաքական ցնցումների և ռազմաքաղաքական զարգացումների արդյունքում ՀՀ-ն և ԼՂՀ-ն ենթարկվում են Թուրքիայի և Ադրբեջանի լայնամասշտաբ ինտերվենցիային ու երկարաժամկետ օկուպացիային:

3. Հետևանքները. Սցենարներից որևէ մեկի իրագործման արդյունքում դադարում են գործել հայկական պետությունները, իսկ Հայաստանի ներկայիս տարածքը հայաթափվում է: Նման պարագայում, թերևս, տեղի կունենա Հայության վերաբաշխում այլ երկրներում, իսկ Հայաստանն ինչ-որ ժամանակահատվածում ձեռք կբերի անմարդաբանակ, վիրտուալ Հայրենիքի գաղափար:

Նկատենք, որ ներկայացված, գուցեև անհավանական թվացող, սակայն տեսականորեն հնարավոր սցենարները Հայաստանի անվտանգության դեմ ուղղված հիմնական սպառնալիքներից ընդամենը մի քանիսն են: Նման զարգացման պարագայում Հայության գոյատևման և կազմակերպման խնդիրները հնարավոր է իրագործել բացառապես ՏՑ համակարգի ձևավորման միջոցով: * 15

1 «Ученые описали катастрофические последствия локальной ядерной войны». http://lenta.ru/news/2008.04.08/ nuclear/_Printed.htm: Այս առիթով նկատենք նաև, որ մասնակի միջուկային-էկոլոգիական աղետի կարող է հանգեցնել նաև տեխնոլոգիական վթարը Մեծամորի ԱԷԿ– ում:

15

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ստեղծված պայմաններում համակարգի կենսունակությունը գործնականում կարող է երաշխավորված լինել, թերևս, այն դեպքում, երբ զուգահեռ գործեն մի քանի տեղեկատվական կառավարման կենտրոններ, որոնցից որևէ մեկը չունի գերակայող կարգավիճակ։ Այդ կենտրոնները պետք է ղեկավարվեն Հայության անվտանգության հայեցակարգը ներկայացնող միասնական ազգային գաղա-փարախոսական հիմնադրույթներով։ Գործունեության արդյունավետությունն ապահովելու համար համակարգի այդ կենտրոնները, իսկ ցանկալի է ընդհանրապես բոլոր բաղադրիչները, պետք է ձգտեն մշտապես փոխհամագոր-ծակցել միմյանց հետ, այդպիսով ձգտել ապահովել դրական հետադարձ (այլ խոսքերով միմյանց ուժեղացնող) կապը համակարգի տարրերի միջև։ Նման փոխհամագործակցություն և փոխազդեցություն ապահովող համակարգերն ընդունված է անվանել ոչգծային։

«Հզոր Հայաստան». Այս սցենարը ենթադրում է հետևյալ զարգացումները. աշխարհաքաղաքական ցնցումների և զարգացումների հետևանքով Հայաստանը վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը, իսկ Հայությունը կենտրոնանում է այդ նոր ու հզոր պետությունում։ Դա հնարավոր է, մասնավորապես, հետևյալ իրադրություններում.

1. Թուրքիան ներգրավվում է լայնամասշտաբ պատերազմի մեջ իր հարևաններից որևէ մեկի կամ մի քանիսի հետ միաժամանակ (օրինակ Իրաքի, Հայաստանի և Հունաստանի հետ)։

2. Թուրքիայի համար պատերազմի անհաջող ընթացքը հանգեցնում է միջ-էթնիկական կռիվների սաստկացման. քրդերի կողմից արդեն իսկ վարվող պայքարին միանում են նաև այլ ազգային փոքրամասնություններ հայերը, հույները և այլք, այսինքն այսպես կոչված «ինքնության ճգնաժամը» տեղափոխվում է գործնական ռազմական-քաղաքական հարթություն։

3. Վերոնշյալ գործընթացները սրում են հարաբերությունները ներթուրքա-կան տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեցող խմբավորումների միջև և, ի վերջո, բերում քաղաքացիական բախումների։ Պետության և հանրության ճգնաժամն ընդունում է քաոսային և անվերահսկելի բնույթ։

4. Հայաստանը և Հայությունն (գուցեև այլ շահագրգիռ տերությունները) օգտվում են Թուրքիայում ստեղծված իրադրությունից, նպաստում այդ երկրի մասնատմանը և կարողանում զգալիորեն վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Որպես հաջորդ քայլ իրականացվում է Հայության կենտրոնացումը պատմական տարածքների մի մասում. այդպիսով ձևավորվում է Հայկական հզոր պետություն։

Սակայն անգամ Հզոր Հայաստանը, որտեղ կարող է բնակվել Հայության գերակշռող մասը, պետք է ձգտի ունենալ զարգացած երկրներում իր սակա- 16

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ԳՀարություեյաե

վաթիվ, բայց կարող համայնքները: Այսինքն, եթե անգամ Հայաստանը վերածվում է Հայության գերակայող կենտյանի, միևնույն է, պետք է ձգտել պահպանել սփռված Հայության ավանդական դարձած ռեսուրսները դրանց հաղորդելով յուրահատուկ դեսպանությունների կարգավիճակ: Այս տարբերակում պետք է ձևավորել Հայության կազմակերպման Հայաստանակենտրոն դասական ՏՑ համակարգ, երբ կառավարումը գլխավորապես իրագործվում է մեկ կենտրոնից:

Զարգացած Հայաստան». Այս սցենարը ենթադրում է հայեցակարգային, բայց գծային զարգացման արդյունքում ձևավորված Հայաստան մարտավարական ապագայում: Նման պարագայում ենթադրվում են հետևյալ իրողությունները.

1. Հայաստանը Հայության, պետական ռեսուրսների և դաշնակից-գործըն-կեր երկրների աջակցությամբ ձեռք է բերել ռազմական անվտանգության երաշխիքներ, հնարավորինս ինտեգրվել է համաշխարհային տնտեսությանը, սկսել ազատագրված տարածքների վերաբնակեցման գործընթացը:

2. Զարգացած Հայաստանը դառնում է խիստ գրավիչ Հայության համար, Հայաստան-Հայություն հարաբերություններն ընդունում են համակարգված բնույթ, սկսում է ձևավորվել Հայության միասնական տեղեկատվական դաշտը:

Ներկայացված այս զարգացումներն ամենաիրատեսականն են և թերևս անգամ պարտադրված, քանի որ ոչ զարգացած Հայաստանի պարագայում Հայության կազմակերպման ՏՑ համակարգի ձևավորումը կապված է անհամեմատ մեծ բարդությունների հետ:

Կասկած չի հարուցում, որ Զարգացած Հայաստանը, տիրապետելով ազգային կազմակերպչական ռեսուրսների մի գերակշռող մասին, կներկայացնի Հայության ամենակազմակերպված հատվածը: Արդյունքում նման պետությունը ՏՑ համակարգում ձեռք կբերի կարևորագույն դերակատարում: Միևնույն ժամանակ, ազգային տեխնոլոգիական և նյութական ռեսուրսների մի զգալի մասը գտնվում է այլ քաղաքակրթական գոտիներում և երկրներում բնակվող Հայության, ինչպես նաև այլ կազմակերպչական ձևաչափերում գործող հայերի ձեռքում. այսինքն Հայության այդ հատվածները նույնպես կարող են առաջատար դեր կատարել Հայության ՏՑ համակարգում:

Այսպիսով, Զարգացած Հայաստանի առկայության դեպքում տեղեկատվական կազմակերպման տեսանկյունից Հայությունը հայտնվում է նախորդ երկու սցենարների համեմատ միջանկյալ վիճակում: Նման միջանկյալ համակարգն իր մեջ պետք է համատեղի և ոչգծային (սփովտծ) , և դասական (Հա-յաստաեակեետրnե), ՏՑ հայեցակարգերը: 17

17

ԳՀարություեյաե

<21րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Որոշ հետնություններ. Արդի ժամանակաշրջանում տեղեկատվության տիրապետման և դրա արդյունավետ, նպատակաուղղված օգտագործման ունակությունը դարձել է ազգերի կենսունակության և մրցունակության կարևորագույն չափանիշ։ Հայության պարագայում տեղեկատվական գործոնի նշանակության բարձրացումը միաժամանակ վտանգավոր մարտահրավերների և նոր հնարավորությունների աղբյուր է հանդիսանում։ Ակնհայտ է, որ մարտահրավերներին դիմակայելու և հնարավորություններն օգտագործելու համար անհրաժեշտ են տարաբնույթ ազգային ռեսուրսներ և, առաջին հերթին, հայեցա-կարգային պատկերացումներ ազգային/տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, տիրապետելով քաղաքակրթական, տեխնոլոգիական և նյութական ռեսուրսների Հայությունը որոշակի խնդիրներ ունի կազմակերպչական ոլորտում։ Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրության են արժանի ազգային ցանցակենտրոն տեղեկատվա-կան-կազմակերպչական համակարգի տեսական մշակումն ու գործնական կիրառումը։ Նման համակարգը կարծես թե առավելագույնս է համապատասխանում ապակենտրոնացված-սփռված Հայության շահերին և, մասնավորապես, թույլ է տալիս կիրառել հեռանկարային ռազմավարություն ժամանակակից տեղեկատվական քաղաքականության տեխնոլոգիաների միջոցով։

Ապրիլ, 2008թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարություն, «Ամարաս», Երևան, 2007:

2. Հարությունյան Գ, ՀՀ տեղեկատվական համակարգի զարգացման հիմեախեդիրեե-րը ազգային անվտանգության համատեքստում, «Նորավանք» ԳԿՀ, Երևան, 2003:

3. Հայոււթյունյան Գ, Տեղեկատվական անվտանգության որոշ խնդիրների շուրջ, Տարածաշրջան, «Նորավանք» գիտակցական հիմնադրամի տեղեկագիր, էջ 3, 2005:

4. Տեր-Հարությունյան Գ, ՀՀ տեղեկատվական անվտանգության խնդիրների շուրջ, Հանրապետական, #3(65), էջ 1, 2008:

5. Хантингтон С, Столкновение цивилизаций, Москва, 2003.

6. Арутюнян Г, Цивилизационный фактор в контексте проблем информационной безопасности, 21 Век, #1 (3), с. 3, 2006.

7. Сергеев В.М, Казанцев А.А, «Сетевая динамика глобализации и типология «глобальных ворот», Полис, #2, с. 18, 2007; Арутюнян Г, Армения в глобальном мире, 21 Век, #2(6), с. 3, 2007. 18

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ԳՀարություեյաե

8. Տեր-Հարություեյաեց Գ, Հոգևոր անվտանգությունը որպես տեղեկատվական անվտանգության բաղադրամաս. Տարածաշրջան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր, էջ 29, 2005:

9. Саргсян Т, Армянская цивилизация как амбициозный проект, 21 Век, #1 (5), с. 3, 2007.

10. Հայ Սփյուռք, Հանրագիտարան, Երևան, 2003:

11. Մաւխասյան Մ, Հայերն աշխարհում, 2007:

12. Гриняев С, Поле битвы - киберпространство. Минск, 2004; Washington Profile, #47 (564), 05.05.2005.

13. Арутюнян Г, «Промежуточная» война, 21 Век, #2(4), с. 3, 2006.

14. Paul T Mitchell, Network Centric Warfare, IISS, Adelphi Paper 2006.

15. Гриняев С, Интернет как супермозг: от гипотезы до модели, 21 Век, #1, с. 142, 2003.

16. Սարգu]աե Տ, Պետության վախճանը, 21 Դար, #1 (19), էջ 3, 2008:

ПРОБЛЕМЫ ОРГАНИЗАЦИИ И ИНФОРМАЦИОННОЙ БЕЗОПАСНОСТИ АРМЯНСТВА

Гагик Арутюнян

Резюме

В настоящее время владение информационными ресурсами, а также умение эффективно и целенаправленно их использовать стало одним из важнейших критериев жизнеспособности и конкурентоспособности наций. В случае с Армян-ством повышение роли информационного фактора является одновременно источником как опасных вызовов, так и новых возможностей. Однако для адекватного ответа вызовам необходимы соответствующие ресурсы и, в первую очередь, концептуальные представления относительно проблем национальной/ информационной безопасности. Армянство, владея необходимыми цивилизационными, технологическими и материальными ресурсами, вместе с тем имеет определенные проблемы в организационном плане. В этом контексте особое внимание следует обращать на теоретическую разработку концептов сетецентрической информационно-организационной системы и апробацию этой системы на практике. Подобная система, на наш взгляд, наиболее соответствует национальным интересам децентрализированного, рассеянного Армянства: она позволит применить перспективную стратегию с использованием современных методик информационной политики. 19

19

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.