ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1991-2001ԹԹ.
Գրիգոր ԱրշակյաԱ, Սրման ԵղիազարյաՄ
Թուրքիայի արտաքին քաղաքականության ՓոՓոխությունը և դիրքոյաշումը հայ-ադրբեջանակաե հարաբերություններում' ԽՍՀՄ փլուզումից հետո
Անդրկովկասը' որպես տշխտրետքտղաքական կարևոր տարածաշրջան, միշտ էլ մեծ հետաքրքրություն է ներկայացրել Թուրքիայի եամար: «Սառը պատերազմի» տարիներին ԽՍՀՄ-ի հետ ընդհանուր սահմանի առկայությունը մեծապես բարձրացնում էր Թուրքիայի նշանակությունն Արևմուտքի համար, քանի որ Արևելք-Արևմուտք հակամարտության պայմաններում Թուրքիան կարևորագույն հենակետ էր Արևմուտքի համար Արևելքից եկող սպառնալիքին դիմագրավելու գործում: Մասնավորապես, խորհրդային վտանգից Արևմտյան Եվրոպային պաշտպանության ընդհանուր համակարգում Թուրքիան դիտվում էր որպես ՆԱՏՕ հարավային թև [1, էջ 13]: «Սառը պատերազմի» ավարտից հետո նոր աշխարեաքաղաքական զարգացումների պայմաններում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ենթարկվեց կտրուկ շրջադարձի, վերանայվեցին նրա տեղն ու դերն աշխարհում ընդհանրապես և տարածաշրջանում' մասնավորապես: Դա հանգեցրեց նրան, որ ինչպես Թուրքիայի ղեկավարության, այնպես էլ հա-սարակական-քաղաքական մտքի շրջանակներում սկսեց ակտիվորեն քննարկվել նոր արտաքին քաղաքականություն մշակելու անհրաժեշտու- * **
* Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ:
** Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ:
34
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
ԳԱրշակյան, ԱԵղիազարյան
թյան հարցը, որը նպատակաուղղված էր աարածաշրջանային առաջատար կարգավիճակի հասնելուն:
ԽՍՀՄ փլուզումը և Անդրկովկասում ինքնիշխան պետությունների ի հայտ գալը հիմնարար կերպով փոխեցին Թուրքիայի քաղաքականությունը: Անդրկովկասն աշխարհատնտեսական, ռազմավարական և անվտանգության տեսանկյունից մեծ կարևորություն էր ներկայացնում Թուրքիայի համար: Ուստի, Թուրքիան սկսեց ակտիվ քայլեր ձեռնարկել' ներթափանցելու Անդրկովկաս: Այդ ուղղությամբ նրա առաջին քայլերից մեկը եղավ Ադրբեջանի և Վրաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու քաղաքականությունը:
Անդրկովկասում Թուրքիան հենց սկզբից, հասկանալի պատճառներով, նախապատվությունը տվեց Ադրբեջանին: Հարկ է նշել, որ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի նախագահության օրոք (1990-1992թթ.) թուրք-ադրբեջանական հարաբերություններն այդքան էլ հարթ չէին ընթանում: Ա.Մութալիբովի նախագահության ժամանակ Թուրքիան թեև աջակցում էր Ադրբեջանին ԼՂ հակամարտության ընթացքում, սակայն դժգոհ էր նրա վարած արտաքին քաղաքականությունից, մասնավորապես նրա ռուսամետ դիրքորոշումից: Ա.Մութալիբովի օրոք ռուս-ադր-բեջանական հարաբերությունները բավական ջերմ էին, ինչը լուրջ անհանգստություն էր պատճառում Թուրքիային: 1992թ. փետրվարի 25-ին Ադրբեջանում հակակառավարական լուրջ շարժում սկսվեց, ինչի արդյունքում Ա.Մութալիբովը 1992թ. մայիսի 14-ին ստիպված էր հրաժարական տալ և լքել հանրապետությունը1:
Թուրք-ադրբեջանական հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման համար կարևոր գործոն հանդիսացավ Ադրբեջանում 1992թ. հունիսին Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ Ազգային ճակատի իշխանության գալը: Նրա ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ձեռք բերվեց սկզբունքային պայմանավորվածություն Բաքու-Ջեյհան նավթատարի կառուցման վերաբերյալ: Նախագահ ընտրվելուց հետո Ա.Էլչիբեյն սկսեց վարել խիստ թուրքամետ և ընդգծված հակառուսական քաղաքականություն
1 xocali.net/HA/Frame/AMutalibov.html
35
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
[2, p. 56; 3, с. 167]: Նրա հակառուսական տրամադրվածությունն էապես նպաստում էր Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության ամրապնդմանը: Թուրք-ադրբեջանական հարաբերություններում հանգուցային էր 1991-1994թթ. ԼՂ-ում ընթացող հակամարտությունը:
Հարկ է նշել, որ Թուրքիան անվերապահորեն աջակցում էր Ադրբե-ջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ոչ միայն դիվանագիտական, քաղաքական, ֆինանսական, այլ նաև ռազմական լուրջ օժանդակություն ցուցաբերելով Ադրբեջանին: Մասնավորապես, հասկանալի
պատճառներով, հնարավորություն չունենալով անմիջական մասնակցություն ունենալ ԼՂ հակամարտությունում, Թուրքիան հսկայական ռազմա-կան-ֆինանսական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին: 1991թ. կեսերին Թուրքիայից օդային ճանապարհով' Նախիջևանի վրայով, Ադրբեջան փոխադրվեցին 5000 ավտոմատ, նռնականետեր և ռազմական հանդերձանք [4, pp. 134-135]: 1992թ. հուլիսի 5-ին թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթը նշել էր, որ թուրքական 10 գեներալներ գտնվում են Ադրբեջանում և վարժեցնում նրա ռազմական ուժերը [5, p. 34]: Բացի այդ, ըստ ռուսական ռազմական հետախուզության տվյալների' 1992թ. սեպտեմբերի դրությամբ ադրբեջանական բանակում կար 670 թուրք զինծառայող, այդ թվում' 550 զինվոր, 112 սպա և 8 գեներալ [6, էջ 50]: 1992թ. Թուրքիան ադրբեջանցիներին մատակարարել էր զենք և զինամթերք, այդ թվում 5 հազար «Սթինգեր» տեսակի հրթիռներ, հրթիռային կայան, ականներ և ականանետեր1։ Այսպիսով, այդ երկիրը դարձավ ղարաբաղյան հակամարտության անուղղակի մասնակիցը:
Թուրքիան ԼՂ հակամարտությունում Ադրբեջանին նաև լուրջ դիվանագիտական աջակցություն է ցուցաբերել: Անկարան հանդես եկավ մի շարք դիվանագիտական նախաձեռնություններով, հատկապես ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում: Մասնավորապես, Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ 1993թ. ապրիլ-նոյեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդունեց ԼՂ հակամարտության վերաբերյալ 4 բանաձև' թիվ 822 (ապրիլի 30-ին), թիվ
1 Hurriyet, 23.12.1993.
36
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
ԳԱրշակյան, ԱԵղիազարյան
853 (հուլիսի 29-ին), թիվ 874 (հոկտեմբերի 14-ին) և թիվ 884 (նոյեմբերի 12-ին)1: ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած հակահայկական բովանդակությամբ վերոնշյալ բանաձևերը հիմնականում պահանջում էին դադարեցնել բռնությունները, դուրս բերել հայկական զորամիավորումները գրավված շրջաններից, վերսկսել բանակցությունները ԵԱՀԽ շրջանակներում, ինչպես նաև կոչ էր արվում Հայաստանին' օգտագործել իր ազդեցությունը ղարաբաղյան հակամարտությունն ավարտի հասցնելու համար: Հարկ է նշել, որ Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Աղդամի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիան այդ հարցը 1993թ. օգոստոսին ներկայացրեց ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկմանը: Այդ հարցի վերաբերյալ օգոստոսի 18-ին ընդունած հայտարարության մեջ խորհուրդը պահանջեց անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել հայկական զորամիավորումները Ֆիզուլիից, Քելբաջարից, Աղդամից, Ջաբրայիլից և գրավված մյուս շրջաններից: Բացի այդ, կոչ էր արվում Հայաստանին' օգտագործել իր բացառիկ ազդեցությունը ԼՂՀ-ի վրա' իրականացնելու դա և ձեռք բերելու հավաստիացումներ, որ ԼՂՀ հայկական ուժերը չեն ընդլայնի իրենց գործողությունները1 2:
Հավելենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցվեցին և հաստատվեց զինադադար [7, p. 67]:
Վերոհիշյալ առումով, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նշենք, որ թեև 1991թ. դեկտեմբերի 16-ի որոշումով Թուրքիան ի թիվս նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ճանաչեց նաև Հայաստանի անկախությունը, այնուամենայնիվ, չշտապեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել իր քայլը պատճառաբանելով Հայաստանի Անկախության հռչակագրով և Հայաստանի հողային պահանջներով [8, էջ 6]: Ըստ էության, թուրքական իշխանությունները, ՀՀ անկախու-
1 Carol Migdalovitz, Armenia-Azerbaijan Conflict, CRS Issue Brief, Congressional Research Service, The Library of Congress, Updated December 4, 2001, pp. 7-9., Freddy De Pauw, Turkey’s Policies in Transcaucasia, - Contested borders in the Caucasus, VUB University Press, 1996, p. 118-119, http://poli.vub.ac.be/publi/ContBorders/eng/ch0801.htm.
2 Նույն տեղում։
37
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
թյան առաջին իսկ օրվանից նրա հանդեպ որդեգրելով անբարյացակամ վերաբերմունք, շտապեցին հայ-թուրքական հարաբերությունները ներկայացնել թշնամություն սերմանող լույսի ներքո' կապելով դրանք տարբեր գործոնների հետ և դրանց բարելավման համար առաջ քաշելով կոնկրետ նախապայմաններ: Հայաստանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում տարածաշրջանի ազդեցիկ պետություն հանդիսացող Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները երրորդ երկրի հետ վերջինիս ունեցած հարաբերություններով պայմանավորելու քողի ներքո Հայաստանի հանդեպ իր քաղաքականության շրջանակներում կիրառեց ճնշման բոլոր հնարավոր միջոցները, բացի ուղղակի ռազմական միջամտությունից:
Բարդությունները թուրք-ադրբեջանական հարաբերություններում1993-1995թթ.
ԽՍՀՄ փլուզումից հետո անդրկովկասյան տարածաշրջանում Ադրբեջանը հանդիսանում է Թուրքիայի գլխավոր դաշնակիցը և իբրև այդպիսին հսկայական ջանքեր է գործադրում ուժեղացնելու իր դիրքերն Ադրբեջանում և ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին թե ռազմական, թե քաղաքական ոլորտներում: 1994թ. մայիսին ղարաբաղյան հակամարտությունում զինադադարի հաստատումից հետո էլ Թուրքիան շարունակում էր ռազմական և քաղաքական մեծածավալ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին:
Հարկ է նշել, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից հետո անցել են մի քանի փուլ' մերձեցումից հարաբերությունների սառեցում: Մասնավորապես, Ա.Էլչիբեյի օրոք թուրք-ադրբեջանական հարաբերություններն աննախադեպ մերձեցան, ինչը գլխավորապես պայմանավորված էր վերջինի խիստ թուրքամետ և ընդգծված հակառուսական քաղաքականությամբ: Օրինակ, 1992թ. դեռևս նախագահի թեկնածու լինելով' Ա.Էլչիբեյը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի անդամակցելու ԱՊՀ-ին: 1992թ. հոկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանը միաձայն դեմ քվեարկեց ԱՊՀ-ին Ադրբեջանի անդամակցությանը [9, с. 114]:
Սակայն Ադրբեջանում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք լուրջ տարաձայնություններ առաջացրին թուրք-ադրբեջանական հարաբե-
38
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
ԳԱրշակյան, ԱԵղիազարյան
րություններում: Մասնավորապես, 1993թ. հունիսի 4-ին Գյանջայում Սու-րեթ Հուսեյնովի գլխավորությամբ բարձրացված ապստամբության արդյունքում Ա.Էլչիբեյի իշխանությունը տապալվեց Ադրբեջանում: Գնդապետ Ս.Հուսեյնովի գլխավորած զորքերը, շարժվելով դեպի Բաքու, ստիպեցին Ա.Էլչիբեյին հրաժարական տալ և Բաքվից փախչել Նախիջևան, ինչի արդյունքում Ադրբեջանում իշխանության եկավ Նախիջևանի մեջլիսի նախագահ, Ադրբեջանի կոմկուսի նախկին քարտուղար Հեյդար Ալիևը, որն էլ շուտով Ս.Հուսեյնովին նշանակեց վարչապետ [10, էջ 303; 11, p. 89; 12, pp. 3537]: Հարկ է նշել, որ Ադրբեջանում տեղի ունեցած իշխանափոխությունը խիստ բացասական արձագանք ունեցավ Թուրքիայում: Հ.Ալիևի իշխանության օրոք ադրբեջանական ղեկավարությունը որոշակի շտկումներ մտցրեց չափից ավելի միակողմանի թուրքամետ արտաքին քաղաքականության մեջ' դադարեցնելով մի շարք նավթային պայմանագրերի իրագործումը, որոնցում արևմտյան նավթային ընկերությունները գերակշռող դիրք էին գրավում: Ավելին, Ադրբեջանն ընդգրկվեց ԱՊՀ կազմում [13, p. 95-97]:
1993թ. հունիսի 23-ին Հեյդար Ալիևի հրամանով չեղյալ հայտարարվեցին նախկինում Ադրբեջանի կառավարության և Բաքու-Ջեյհան միջազգային կոնսորցիումի միջև կնքված բոլոր նավթային պայմանագրերը1: 1993թ. սեպտեմբերին Հեյդար Ալիևը չեղյալ հայտարարեց Ա.Էլչիբեյի վարչակազմի և Թուրքիայի միջև կնքված մի շարք պայմանագրեր, Ադրբեջան մուտք գործելու համար վիզային ռեժիմ մտցրեց թուրք ազգայնականների համար, ինչպես նաև աշխատանքից հեռացրեց Ադրբեջանում աշխատող շուրջ 1600 թուրք ռազմական փորձագետների [14, p. 63]: Հեյդար Ալիևը բանակցություններ սկսեց Ռուսաստանի հետ' ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերությանը ներգրավելու կասպիական նավթի շահագործմամբ զբաղվող Ադրբեջանական Միջազգային նավթային ընկերության նախագծում, համաձայն որի 1994թ. մարտին Բաքուն Ռուսաստանին տրամադրեց իր բաժնետոմսերի 10%-ը [9, c. 115]:
Ադրբեջանում սկսվեցին Ա.Էլչիբեյի գլխավորած Ազգային ժողովրդական ճակատի անդամների ձերբակալությունները: Իրադարձությունների
1 Sabah, 29. 06. 1993.
39
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
նման կտրուկ փոփոխությունն առաջացրեց Թուրքիայի խիստ զայրույթը: Այդ կապակցությամբ 1993թ. հուլիսի 21-ին Ադրբեջան ժամանեց Թուրքիայի ԱԳ առաջին փոխնախարար Օզդեմ Սանբերքը, որը Հեյդար Ալիևին հանձ-նեց Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի նամակը1: Ադրբեջանի նոր իշխանություններին հանձնված նամակում հետևյալն էր ասվում. «Ապավինեք ժողովրդավարությանը, խուսափեք օրենքներին, իրավունքներին ու մարդու ազատություններին հակասող գործողություններից, ներքին համաձայնության եկեք, միավորվեք ու ձեր պայքարն ուղղեք ընդհանուր արտաքին թշնամու դեմ»1 2: Թուրքիայի մի շարք վերլուծաբանների և քաղաքագետների կարծիքով Ադրբեջանում Ա.Էլչիբեյին իշխանությունից հեռացնելը ռուս-թուրքական մրցակցությունում ոչ միայն Ռուսաստանի լուրջ հաղթանակն էր, այլև Թուրքիայի դիվանագիտական և բազմակողմանի նահանջը3: Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածության պատճառներից էր նաև այն, որ Հ.Ալիևը Թուրքիայում սկզբում դիտվում էր որպես ռու-սամետ գործիչ, որի ապացույցն էին Հ.Ալիևի զբաղեցրած բարձր պաշտոնները ԽՍՀՄ-ում, նրա օրոք Ադրբեջանի անդամակցելը ԱՊՀ-ին և այլն:
Այսպիսով, Հ.Ալիևի իշխանության ամրապնդումն Ադրբեջանում միանշանակ արձագանք չստացավ Թուրքիայում: Մասնավորապես,
1995թ. գարնանը թուրք-ադրբեջանական հարաբերությունները խիստ սրվեցին: Ադրբեջանի նախագահը 1995թ. մարտի 17-ին Ռովշան Ջավադո-վի կազմակերպած հեղաշրջման փորձի մեջ մեղադրեց Թուրքիայի գաղտնի ծառայություններին: Այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ' նշելով, որ Թուրքիայում գոյություն ունեն որոշակի շրջանակներ, որոնք համակրում են ինչպես առանձին ծայրահեղականների, այնպես էլ զինված խմբավորումների, որոնք փորձում են խարխլել Ադրբեջանի կայունությունը: Նմանատիպ գործողությունները չեն կարող չմթագնել Ադրբեջանի և Թուրքիայի բարիդրացիական հարաբերությունները4:
1 Cumhuriyet, 22.06.1993.
2 Milliyet, 22.06.1993.
3 Sabah, 29. 06. 1993.
4 Sabah, 24.03.1995, Zaman, 29.03.1995.
40
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
ԳԱրշակյան, ԱԵղիազարյան
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ, անդրադառնալով Ադրբեջա-նում 1995թ. մարտի 17-ի հեղաշրջման փորձին, նշել էին, որ դրան իրենց ակտիվ մասնակցությունն էին ունեցել հարևան երկրի որոշ նախարարներ և հատկապես Թուրքիայի հետախուզության գործակալության' MIT մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև Հ.Ալիևի խորհրդական, Թուրքիայի քաղաքացի, պրոֆեսոր Ֆարման Դեմիրքոլը1: Վերջինս հեղաշրջման փորձի նախօրյակին բազմիցս հանդիպել էր Ադրբեջանի ներքին զորքերի բարձրաստիճան պաշտոնյա Ռ.Ջավադովի, Ա.Էլչիբեյի ռեժիմի ընթացքում ԱԳ նախարար Թոֆիկ Կասումովի և ադրբեջանական «Գորշ գայլեր» կազմակերպության ղեկավար Իսկանդեր Գամիդովի հետ [15, с. 48]:
Սակայն պաշտոնական Անկարան անմիջապես հերքեց այդ մեղադրանքները: Թուրք-ադրբեջանական լարված հարաբերությունները բարելավելու, Ադրբեջանում հեղաշրջման փորձի հետևանքով առաջացած տարաձայնությունները հարթելու և նախկին սերտ համագործակցությունը վերականգնելու նպատակով Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլերը 1995թ. ապրիլին ժամանեց Բաքու: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նա ներողություն էր խնդրել Հ.Ալիևից հեղաշրջմանը մասնակցած «անվերահսկելի աջակողմյան խմբավորման» գործողությունների համար' միևնույն ժամանակ հերքելով թուրք պաշտոնյաների մասնակցությունը դրանում1 2: Այսպիսով, կարելի է նշել, որ 1991-ից սկսած թուրք-ադրբեջանական հարաբերությունները զարգացման փուլ մտան:
Թուրք-աղրբեջանական ռազմաքաղաքական հարաբերությունները 1995-2001թթ.
1990-ականների երկրորդ կեսից թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական հարաբերությունները սկսեցին ինտենսիվորեն զարգանալ: Մասնավորապես, երկու երկրների միջև ստորագրվեցին մի շարք կարևոր համա-ձայնագրեր երկկողմ ռազմական համագործակցության և ռազմավարական գործընկերության վերաբերյալ: Թուրք-ադրբեջանական ռազմական
1 Cumhuriyet, 6-10.11.1996; Yeni Yuzyil, 08.11.1996.
2 Turkish Daily News, 14.04.1995.
41
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
համագործակցության զարգացմանն էր ուղղված 1996թ. հունիսի 11-ին ստորագրված թուրք-ադրբեջանական համաձայնագիրը, համաձայն որի' երկու երկրները համագործակցելու էին սպայական անձնակազմի ռազմական պատրաստության, ռազմական արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտներում: Բացի այդ, ձեռք բերվեց համաձայնություն ռազմական փորձի փոխանակման և համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցերի շուրջ [16, с. 49]: Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Իս-մայիլ Հաքը Քարադային թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը որակել էր որպես «նոր ռազմական միություն»1:
Երկկողմ հարաբերություններն ամրապնդելու նպատակով 1997թ. մայիսի 5-8-ը Ադրբեջանի նախագահ Հ.Ալիևը պաշտոնական այցով մեկնեց Թուրքիա: Թուրքիայի նախագահի հետ հանդիպման արդյունքում երկու երկրների նախագահները ստորագրեցին «Ռազմավարական համագործակցության համաձայնագիրը», համաձայն որի նոր թափ էր ստանալու գոյություն ունեցող համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական և անվտանգության ոլորտներում: Վերոհիշյալ համաձայնա-գրով խստորեն դատապարտվում էր Հայաստանի «ագրեսիան» Ադրբեջանի նկատմամբ, և Լեռնային Ղարաբաղը համարվում էր Ադրբեջանի անբաժանելի մաս1 2: Թուրքիայի վարչապետ Նեջմեթթին Էրբաքանը Հ.Ալիևի հետ հանդիպման ժամանակ նշելով, որ Թուրքիան և Ադրբեջանը եղբայր երկրներ են, հայտարարեց, թե թուրքերն ու ադրբեջանցիներն ունեն միևնույն արմատները և միևնույն հավատքը: Թուրքիան հպարտանում է անկախ Ադրբեջանի գոյությամբ և ցանկանում է, որ Ադրբեջանում միշտ իշխի բարեկեցությունը3: Հարկ է նշել, որ չնայած Թուրքիայի ջանքերով ՄԱԿ ընդունած այն բանաձևերին, թե հակամարտությունը ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև էր, այս շրջանում մեր հարևան երկու երկրները հետևողականորեն սկսեցին հակամարտությունը ցուցադրել որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հակամարտություն:
1 Независимая газета,19.09.1996.
2 www.byegm.gov.tr/YAYINLARIMIZ/ayintarihi/1997/nisan1997.htm.
3 Նույն տեղում:
42
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
ԳԱրշակյան, ԱԵղիազարյան
1990-ականների վերջերին Բաքվի և Անկարայի ռազմական համագործակցության ընդլայնման լուրջ միտումներ էին նկատվում: Դրա վառ օրինակներից էր այն, որ թուրքական ուսումնական հաստատություններում սովորում էին ավելի քան 400 ադրբեջանական զինծառայողներ, իսկ ադրբեջանական բանակում ծառայում էին շուրջ 70 թուրքական սպաներ [17, с. 354]: Այդ երկու պետությունների ռազմական համագործակցությունը ստանում էր ռազմական դաշինքի ձև, որն ուներ հստակ արտահայտված հակահայկական ուղղվածություն [17]: Այս համատեքստում պատահական չէր, որ Ադրբեջանն իրականացնում էր զինված ուժերի բարեփոխման լայնա-մասշտաբ ծրագրեր, որտեղ Թուրքիայի դերը մեծ էր: Հենց այս նպատակին էր ուղղված 1998թ. ապրիլին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իսմայիլ Հաքը Քարադայիի այցը Բաքու, որտեղ ռազմական ոլորտում սերտ համագործակցությանն ուղղված բանակցություններից հետո ապրիլի 14-ին հայտարարեց, թե իր երկիրը կհամաձայնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակին միայն, որը չի խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նա նաև նշել էր, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը թույլ չի տա, որ տարածաշրջանի որևէ երկիր գործի իր հայեցողությամբ1: Նշենք, որ հենց նրա այցի հետ էր կապված Թուրքիայի կողմից Ադրբեջանին F-16 կործանիչներ վաճառելու մասին լրատվության արտահոսքը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ռա-միզ Մելիքովը հերքեց նման լուրերը, սակայն թուրք մեկնաբանները, ոչ մի զարմանալի բան չտեսնելով դրանում, դա «նորմալ բիզնես» որակեցին1 2:
Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում սերտ համագործակցությունը Թուրքիան արդարացնում էր դեռ 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրով, որից ելնելով Անկարան Նախիջևանն այսօր էլ դիտում է որպես իր պրոտեկտորատի ներքո գտնվող երկրամաս: Հենց Մոսկվայի պայմանագիրն են վկայակոչում թուրք քաղաքական գործիչներն Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին խոսելիս3:
1 Turkish Daily News, 15.04.1998.
2 Նույն տեղում:
3 Zerkalo/internet newspaper from Azebaijan, 13.02.1999.
43
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական համագործակցության նոր փուլ սկսվեց 1999թ. ապրիլին Հ.Ալիևի Անկարա կատարած այցից հետո, որի ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը ստորագրեցին ռազմավարական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի և Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի միջև ռազմական համագործակցության մասին ստորագրված պայմանագրում մասնավորապես ասվում էր, որ Ադրբեջանը չի կարող առանց Թուրքիայի համաձայնության ռազմական գործողություններ սկսելու մասին որոշում ընդունել, իսկ Թուրքիան երաշխավորում էր Ադրբեջանի անվտանգությունը ցանկացած ագրեսիայի դեպքում և պատրաստ էր ռազմական ու քաղաքական օժանդակություն ցուցաբերել վերջինիս [18, с. 133]: Ներկայացված ռազմավարական համագործակցության շրջանակներում նկատի են առնվում երեք հնարավոր թշնամիներ' Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը:
2000թ. հուլիսի 12-13-ին Թուրքիայի նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերի այցն Ադրբեջան մեծ արձագանք ստացավ թե թուրքական, թե ադրբեջանական մամուլում, քանի որ դա Թուրքիայի նորընտիր նախագահի առաջին այցն էր Ադրբեջան: Կողմերը քննարկեցին թուրք-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, ԼՂ հիմնահարցը և Հայաստանի հետ հարաբերությունները: Թուրքիայի նախագահի այցը կոչված էր ի ցույց դնել թուրք-ադրբեջանական եղբայրության անսասանությունը և այն, որ Հայաստանի նկատմամբ վարվելիք թուրքական քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չկա: Այցի շրջանակներում ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում' Ա.Սեզերը նշեց, որ Անատոլիայի թուրքերն ու Ադրբեջանի թուրքերը նույն ժողովուրդն են, և որ նրանց լեզուն, մշակույթը, ծիսակատարությունները, էպոսները, հերոսները, երգերը նույնն են: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին' Սեզերը հայտարարեց, որ Թուրքիան կողմնակից է ԼՂ հիմնահարցի խաղաղ լուծմանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Թուրքիան Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման կողմնակից է և չի ընդունի հիմնահարցի լուծման որևէ տարբերակ, որի հետ համաձայն չլինի Ադրբեջանը1:
1 Sabah, 14. 07.2000.
44
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
ԳԱրշակյան, ԱԵղիազարյան
Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցությունն ամրապնդելու նպատակով 2001թ. մարտի 12-ին հնգօրյա պաշտոնական այցով Ադրբեջանի նախագահ Հ.Ալիևը Անկարա մեկնեց; Լուրջ քննարկումներ ընթացան թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության հեռանկարների շուրջ: Նշենք, որ մինչև Հ.Ալիևի այցը թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, թե Թուրքիան $3 մլն ռազմական օգնություն էր հատկացնելու Ադրբեջանին: Անկարա մեկնելուց առաջ Հ.Ալիևը' թղթակիցների այն հարցին, թե արդյոք նախատեսվում էր Թուրքիայի հետ ռազմական պայմանագիր կնքել, պատասխանել էր. «Մենք սերտ հարաբերությունների մեջ ենք Թուրքիայի Գլխավոր շտաբի հետ»1:
Հ.Ալիևի այցի օրերին Բաքվում էր գտնվում Թուրքիայի Գլխավոր շտաբի ռազմավարության վարչության պետ Նուսրեթ Թաշդելենը, որին ընդունեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը: Հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Թաշդելենը նշեց, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնումը տալիս է դրական արդյունքներ' ընդգծելով, որ NATO հովանու ներքո իրականացվող «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հարաբերությունները ծառայում են երկու երկրների շահերին: Նա ավելացրեց, որ անհնար է Անդրկովկասում հասնել խաղաղության, քանի դեռ չի լուծվել ԼՂ հիմնահարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում1 2:
Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցությունը զարգացնելու նպատակով 2001թ. օգոստոսի 25-ին եռօրյա պաշտոնական այցով Բաքու մեկնեց Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Հյուսեին Քըվրըք-օղլուն: Վերոհիշյալ այցը կարևոր էր նրանով, որ տեղի ունեցավ կասպյան նավթահանքերի շուրջ ադրբեջանա-իրանական հարաբերությունների խիստ լարվածության պայմաններում, որը հղի էր անկանխատեսելի հետևանքներով: Միաժամանակ, այս այցելությամբ Թուրքիան բացահայտ ցույց տվեց, որ աջակցում և հովանավորում էր Ադրբեջանին: Դրա վառ
1 Turkish Daily News, 13.03.2001.
2 Zaman, 16.03.2001.
45
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
ապացույցն այն էր, որ Հ.Քըվրըքօղլուի այցից մի քանի օր առաջ Թուրքիան Ադրբեջանին էր նվիրել F-5 տեսակի 10 ռազմական ինքնաթիռ, որոնք օգոստոսի 24-25-ին ցուցադրական թռիչքներ կատարեցին Բաքվում, ինչպես նաև ռազմանավ' Կասպից ծովում օգտագործելու նպատակով: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդման համաձայն Հ.Քըվրըքօղլուի այցը և ինքնաթիռների ցուցադրական թռիչքները նախատեսվել էին երեք ամիս առաջ1: Իսկ ադրբեջանցի պաշտոնյաները բացահայտ հայտարարեցին, որ Իրանի և Հայաստանի դեմ պայքարում, ի դեմս Թուրքիայի, դարձյալ իրենց կողքին տեսնում էին հզոր դաշնակցի1 2:
Այցի շրջանակներում Թուրքիայի գլխավոր շտաբի պետը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Հ.Ալիևի հետ: Հանդիպումից անմիջապես հետո վարչապետի ներկայությամբ Հ.Ալիևը Հ.Քըվրըքօղլուին պարգևատրեց Ադրբեջանի բարձրագույն շքանշանով' երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար: Արարողությունից հետո Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով թուրք-ադրբեջա-նական ռազմաքաղաքական հարաբերություններին, նշեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական հարաբերությունները թևակոխել են ռազմավարական համագործակցության փուլ: Թուրքիայի հետ հարաբերությունները հատուկ կարևորություն ունեն ԼՂ հիմնահարցի լուծման գործընթացում, ասել էր նա ընդգծելով, որ Թուրքիան մեծ դերակատարություն է ունեցել Ադրբեջանի ազգային բանակի ձևավորման գործընթացում3: Իր հերթին, գեներալ Հ.Քըվրըքօղլուն, շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար, հայտարարեց, որ Թուրքիան որոշել է շարունակել ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ, և որ իրեն նվիրած մեդալն այս համագործակցության խորհրդանիշն է, որը հավերժ շարունակվելու է երկու երկրների միջև4:
Թուրք-ադրբեջանական ռազմական հարաբերությունների հետագա ամրապնդման տեսանկյունից կարևոր էր 2001թ. հոկտեմբերի 1-ին Ադրբե-
1 Zaman, 24.08.2001.
2 Նույն տեղում:
3 Anatolia news agency, 25.08.2001.
4 Նույն տեղում։
46
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
ԳԱրշակյան, ԱԵղիազարյան
ջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի եռօրյա պաշտոնական այցը Թուրքիա: Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Հ.Քըվրըքօղլուի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկու երկրների զինված ուժերի համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև ռազմական արդյունաբերության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Հայտարարվեց, որ սերտորեն համագործակցելու են ահաբեկչության և անջատողականության դեմ պայքարում, հատկապես սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական իրադարձություններից հետո: Բացի այդ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Թուրքիան Ադր-բեջանին ցուցաբերելու էր ռազմական օգնություն' մատակարարելով ռազմական սարքավորումներ և արդիականացնելով ադրբեջանական ռազմական տեխնիկան1:
1990-ականների սկզբներին նախագահներ Հ.Ալիևի և Ս.Դեմիրելի կողմից առաջ քաշվեց «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը, որը տարիների ընթացքում ամուր արմատներ էր գցել երկկողմ հարաբերություններում: Այսպիսով, 1990-ականների երկրորդ կեսին Թուրքիան շարունակում էր ռազմաքաղաքական աջակցությունն Ադրբեջանին' մշտապես խորացնելով հարաբերություններն այդ երկրի հետ և պաշտպանելով նրա շահերը միջազգային ասպարեզում: Դրանով լուրջ նախադրյալներ էին ստեղծվում թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության հետագա ընդլայնման համար, քանի որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն էապես շահագրգռված էին հարաբերությունների հետագա զարգացմամբ:
Ամփոփելով' կարող ենք արձանագրել, որ 1990-ական թթ. թուրք-ադրբեջանական հարաբերություններն անցել են ինչպես աստիճանական սերտացման, այնպես էլ շահերի բախման փուլեր: Նման գործընթացներն ունեցել են Անդրկովկասում Թուրքիայի քաղաքական հետաքրքրությունների և դրանց համատեքստում Ադրբեջանի վարած քաղաքականությանն ընդհանուր առմամբ համապատասխանության ուղենիշ, սակայն, կապված Հ.Ալիևի կողմից «միակողմանի» թուրքամետ քաղաքականության' անըն-
1 Turan, 03.10.2001.
47
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
դունելի համարելու իրողության հետ, երբ տեղի է ունեցել «բազմակողմանի» քաղաքականություն ներդնելու գործընթաց, թուրք-ադրբեջանական հարաբերությունները սրվել են: Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո Ադրբեջանում դարձյալ վերանայել են արտաքին քաղաքականության ուղղություններն ու, ի վերջո, վերադարձել «միակողմանի» թուրքամետ քաղաքականությանը: Այստեղ սկսել են հասկանալ, որ Թուրքիան «ճանապարհ» է դեպի ԱՄՆ և ՆԱՏՕ, և չնայած Ադրբեջանը շարունակել է մնալ ԱՊՀ անդամ, սակայն անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցրել է: Կարելի է արձանագրել, որ այդ շրջանում Ադրբեջանը հստակեցրել է արտաքին քաղաքական գերակայությունները, որոնք նպատակաուղղված են նախևառաջ դեպի Թուրքիա և նրա միջոցով' դեպի ԱՄՆ:
Սեպտեմբեր, 2012թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Գրիգոր Արշակյան, Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում 1991-2001թթ., Երևան, 2009։
2. Graham E Fuller, Turkey Faces East: New Orientations Toward the Middle East and the Old Soviet Union, Santa Monica, RAND, 1992.
3. Сваранц А, Пантюркизм в геостратегии Турции на Кавказе, М., 2002.
4. Bhatty Robin, Bronson Rachacl, NATO' s Mixed Signals in the Caucasus and Central Asia.- Survival, vol. 42, Autumn 2000, No. 3.
5. Levon Chorbajian, Patrick Donabedian and Claude Mutafian, The Caucasian Knot: The History of Geopolitics of Nagorno- Karabagh,- London, Zed Books, 1994.
6. Արսեն Ավագյան, Թուրք ազգայնամոլների գործունեությունն Ադրբեջանում 1990-1994թթ., Հայկական բանակ, 3(49), 2006:
7. EdmundHerzing, The New Caucasus, Armenia, Azerbaijan and Georgia, London, 1999.
8. Արամ Անանյան, Հայոց ցեղասպանությունը հայ-թուրքական երկխոսության հարցի համատեքստում, Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր, Երևան, 2004:
9. Коджаман О., Южный Кавказ в политике Турции и России в постсоветский период, М., 2004.
10. Թոմաս դե Վաալ, Սև այգի: Հայաստանն ու Ադրբեջանը' խաղաղության և պատերազմի միջով, Երևան, 2007:
11. Paul B. Henze, Turkey’s Caucasian Initiatives, Foreign Policy Research Istitute, 2001.
12. Svante E. Cornell,The Nagorno-Karabakh Conflict,- Uppsala University: Department of East European Studies, 1999.
48
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
ԳԱրշակյան, ԱԵղիազարյան
13. Thomas Goltz, Letter From Eurasia: The Hidden Russian Hand.- Foreign Policy, No. 92, Fall, 1993.
14. Svante E. Cornell, Turkey and the Conflict in Nagorno Karabakh: A Delicate Balance.-Middle Eastern Studies, vol. 34, No. I, January 1998.
15. Митяев В.Г., Внутриполитическое развитие независимого Азербайджана в свете его геополитического положения. Независимий Азербайджан: новые ориентиры, М., 2000.
16. Шорохов В., Политика Турции в Закавказье и национальные интересы России, Россия и Турция на пороге XXI века: на пути в Европу или в Евразию, Московский Центр Карнеги, вып. 14, 1997.
17. Гаджиев К С, Геополитика Кавказа, М., Междунaродные отношения, 2003.
18. Демоян Г., Турция и Карабахский конфликт в конце XX - начала XXI веков, Ереван, 2006.
ТУРЕЦКО-АЗЕРБАЙДЖАНСКИЕ ВОЕННО-ПОЛИТИЧЕСКИЕ ОТНОШЕНИЯ В 1991-2001ГГ.
Григор Аршакян, Арман Егиазарян
Резюме
В статье рассмотрены изменения внешней политики Турции после распада СССР, проанализирован процесс образования турецко-азербайджанских военно-политических отношений, этапы и особенности их развития.
Представлена позиция Турции на протяжении Карабахской войны, а также рассмотрены проблемы, которые возникали между Турцией и Азербайджаном в 1991-2001гг.
49