ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ 1989-1994ԹԹ.
Լիանա Էվոյան'
Դարաբաղյան հարցի շուրջ ստեղծված իրավիճակը նոր հնարավորություններ ընձեռեց Ադրբեջանում ներքաղաքական իրադրության փոփոխությունների, իշխանական և միջկլանային պայքարի ակտիվացման և վերադասավորման համար: Դարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական կողմի ձեռքբերումներն ու կորուստները հաճախ Ադրբեջանում գործող տարբեր քաղաքական ուժերի համար միմյանց դեմ իշխանական պայքար մղելու ուրույն գործոն են հանդիսացել: Հասկանալու համար, թե ինչու և ինչպես են ղարաբաղյան իրադարձությունները նպաստել Ադրբեջանի ներքաղաքական քաոսի ստեղծանը, նախևառաջ անհրաժեշտ է դիտարկել.
• իշխանության բնույթը խորհրդային Ադրբեջանում,
• իրավիճակն Ադրբեջանում (Լեռնային Դարաբաղի հիմնահարցի համատեքստում) 1989-1993թթ.,
• իրավիճակն Ադրբեջանի շուրջ 1989-1993թթ., երկրում գործող շահագրգիռ ուժերը:
Իր պետական կազմավորումից ի վեր Ադրբեջանում իշխանությունը բաշխված է եղել տեղային-կլանային սկզբունքով: Այդ իրավիճակը պահպանվեց նաև խորհրդային Ադրբեջանի հռչակումից հետո: 1930-ական թթ. սկսած Ադրբեջանում իշխանության համար պայքարն ընթացել է հիմնականում Շուշիի և Գյանջայի (Գանձակ) կլանների միջև, մասնավորապես Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչպես նաև ՆԳՆ-ում, դատախազությունում, նավթարդյունաբերական հիմնարկներում, ձկնարդյու- 1
1 ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հայցորդ, թուրքագետ:
55
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
նաբերության, գինեգործության, շինարարության և առևտրի ոլորտներում պաշտոն զբաղեցնելու համար: Մինչև Հ.Ալիևի իշխանության գալը Ադրբե-ջանի Կոմկուսի Կենտկոմի բոլոր գխավոր քարտուղարները եղել են Շու-շիի կլանից (ի դեպ, 1970-ական թթ. արդեն Շուշիի կլանի ներկայացուցիչների մեծ մասը տեղափոխվել էր Բաքու, սակայն շարունակում էր ներկայացնել Շուշիի կլանի շահերը), որը Գյանջայի հետ մեկտեղ համարվում էր ամենաազգայնական և «թաքնված» հակախորհրդային քաղաքականություն վարող կլանը [1, с. 34-36]: Այդ երկուսից զատ, Ադրբեջանում իշխանական պայքար էին մղում նաև Բաքվի, Աղդամի, Շեքիի, Լենքորանի, Ղու-բա-Ափշերոնի և ավելի մանր կլանները, ընդ որում Լենքորանի կլանը մեծ մասամբ ներկայացնում են թալիշները, իսկ Ղուբա-ափշերոնյանը' թաթերը: Կլաններից յուրաքանչյուրը վերահսկում էր մի ոլորտ. այսպես, օրինակ, Գյանջայի կլանը' գինեգործությունը և իրավապահ մարմինները, Աղ-դամինը' խաղողագործությունը, գինեգործությունը, առևտուրը և սննդի արդյունաբերությունը, Լենքորանինը' ձկնաբուծությունը և բանջարաբուծությունը, Շեքիինը' կրթությունը, մշակույթը, գիտությունը, Ափշերոնինը' ձկնորսությունը և Բաքվում քաղաքային առևտուրը [2]: Միայն Շուշիի կլանն էր, որ վերահսկում էր ոչ թե ինչ-որ մեկ կամ մի քանի ոլորտներ, այլ փորձում էր տիրել ողջ Ադրբեջանին:
Ինչպես նշվեց վերը, Լենքորանի կլանի անդամները թալիշներն են, իսկ Ղուբա-ափշերոնյանինը' թաթերը, իրանական ծագում ունեցող երկու էթնոսներ, որոնք Ադրբեջանում ազգային փոքրամասնություն են կազմում: Չնայած այդ հանգամանքին, թաթերի կլանը բավական ուժ և իշխանական լծակներ է ունեցել պետությունում: Այսպես, թաթերը բաժանված են երկու դավանական խմբերի' մուսուլման և հուդայական: Վերջիններս, որոնց այլ կերպ հաճախ կոչում են «լեռնային հրեաներ», չնայած թվով զիջում են իրենց մուսուլման ազգակիցներին, այնուամենայնիվ, շատ ավելի ազդեցիկ են: Ուշագրավ է, որ թաթերն իրենց համարում են ադրբեջանցի, սակայն ոչ թյուրք, նրանց ինքնագիտակցության մեջ հստակ պահպանված է իրանական էթնոսին պատկանելությունը, սակայն, միևնույն ժամանակ, նրանք հիմնականում քաղաքականապես կողմնորոշված են դեպի Ռուսաստան և
56
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԼԷվոյան
Իսրայել [3]: Հաշվի առնելով ադրբեջանական քաղաքական և հասարակական գործիչների էթնիկ պատկանելությունը կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի 1918թ. հանրապետության ստեղծման, ինչպես նաև Սովետական Ադրբեջանի կայացման գործում թաթերը մեծ դեր են խաղացել: Այսպես, կուսակցական գործիչների, գրողների, երաժիշտների ճնշող մեծամասնությունն էթնիկ թաթեր են եղել, ինչպես, օրինակ Խ.Խոյսկին, Ռ.Ախունդովը, Մ.Ազիզբեկովը, Ն.Նարիմանովը, Մ.Բաղիրովը, Կ.Կարաևը, Ֆ.Ամիրովը, Վ.Մուստաֆա-զադեն, Տ.Սալախովը, Ա.Մութալիբովը [3]:
Ադրբեջանի ներքաղաքական իրադրությունը կտրուկ փոխվեց 1969թ. Հ.Ալիևի քաղաքական իշխանության գալով, որը և հիմք դրեց դեռևս նախախորհրդային շրջանում թուրքամետ ուղղվածության նախիջևանյան կլանի գերակայությանը: Ի դեմս հատուկ կառույցի նախագահ Հ.Ալիևի քաղաքական իշխանության դերակատար դարձավ խորհրդային Ադրբեջանի ՊԱԿ-ը (КГБ-ն): Կառավարող Կոմկուսին ենթակա հատուկ ծառայության պետն առաջինը խորհրդային տարածքում դարձավ քաղաքական մարմնի ղեկավար' օգտագործվեցին հատուկ կառույցի ռեսուրսներն ու մեխանիզմները: Այսպես, որպես իշխանության մեխանիզմ և կառավարման մեթոդաբանություն կիրառվեց КГБ կադրերի ներդնումը պետական մարմիններում. համակարգի 983 նախկին աշխատակիցների 20%-ը տեղափոխվեց Մինիստրների սովետի համակարգ, 42%-ը արդարադատության մինիստրության մարմիններ, 22%-ը կրթական համակարգ և 16%-ը միլիցիա [4, с. 71] ։
Հ.Ալիևը 1969-1972թթ. КГБ-ից կուսնոմենկլատուրա տեղափոխեց պաշտոնական ու գաղտնի ևս 1983 աշխատակիցներ: Նրանց թվում էին Մինիստրների սովետի նախագահը, փոխնախագահը, 7 մինիստրներ, 14 փոխ-մինիստրներ, 37 քաղկոմների, շրջկոմների ու գործկոմների ղեկավարներ, 29 հանրապետական վարչության պետեր, թատրոնի տնօրենը, պետհամալսարանի ռեկտորն ու ժողտնտեսության ինստիտուտի տնօրենը [4, с. 90] ։
Իշխանության համակարգը վերջնականապես խարսխվեց զուտ ազ-գակցական-կլանային սկզբունքի վրա. առանցքային պաշտոններում նշանակվում էին բացառապես նախիջևանցիներ: Պատմաբան Ռոյ Մեդվեդևի հավաստմամբ (մեջբերված է Վալերի Կալաբուգինի կողմից) այս կլանի
57
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
իշխանության պատճառով 1970-ականներին երկրից հեռացավ 2,5 մլն մարդ [5]։ Արդյունքում КГБ նախիջևանյան միացյալ կլանի կառավարումը հաստատեց Ալիևի անձնիշխանությունը։
Հարկ է նշել, որ Ալիևյան կլանը սերտորեն համագործակցում էր նաև «երազ» կամ «էրիվանլը» կոչվող կլանի հետ, որի ներկայացուցիչները բացառապես Հայաստանից գաղթած և Բաքվում կրթություն ստացած, թունդ հակահայկական գաղափարներ ունեցող, նյութապես բավականաչափ ապահովված մարդիկ էին [6]: Եվս մեկ ուշագրավ փաստ է այն, որ ի տարբերություն Գյանջայի, Շեքիի և մասամբ Շուշիի կլանի' Ալիևյան «մաքրազտումներից» զերծ է մնացել նաև Ափշերոնի կլանը, որի ներկայացուցիչները շարունակում են զբաղեցնել ղեկավար պաշտոններ վարչակազմում և երկրի ամենաեկամտաբեր ոլորտներում: Թաթերի թիվն ուժային կառույցներում և մշակույթի ոլորտում աճում է, որն էլ ամրապնդում է նրանց դիրքը ոչ միայն Ադրբեջանում, այլև հետագայում' ԽՍՀՄ փլուզումից հետո, Ռուսաստանում և Թուրքիայում: Նույնիսկ մեր օրերում Ռուսաստանի հայտնի գործարար, Չերքեզյան շուկայի նախկին «արքա», Թուրքիայի Ան-թալիա քաղաքում գտնվող յոթաստղանի «Մարդան փալաս» հյուրանոցի տեր Թելման Իսմայլովը, որն էթնիկ պատկանելությամբ Ադրբեջանի թաթ է, «լեռնային հրեաների» կլանի ամենաազդեցիկ դեմքերից է1:
Այսպիսով, Հ.Ալիևը, խորհրդային Ադրբեջանի իշխանության ղեկը ստանձնելով, իր շուրջն է համախմբում հենց այն կլանները, որոնց շնորհիվ կկարողանար ամրապնդել իր անձնիշխանությունը երկրում: 1982թ. ԽՍՀՄ КГБ ղեկավար, Հ.Ալիևի հովանավոր Յու.Անդրոպովը, գալով իշխանության, Ալիևին փոխադրեց Մոսկվա' դարձնելով ԽՍՀՄ կառավարության առաջին փոխնախագահ և քաղբյուրոյի անդամ: Վերջինս, բնականաբար, ոչ միայն պահպանեց, այլև որոշակիորեն ուժեղացրեց վերահսկողության լծակներն Ադրբեջանում: Վերակառուցման շրջանում, 1987թ. Հ.Ալիևի պաշտոնանկությամբ ու խորհրդային իշխանության ասպարեզում հեռանկարների կորստի պայմաններում, գործարկվեցին ադրբեջանական КГБ
1 “Московская община горских евреев заступилась за Тельмана Исмаилова”, Комсомольская правда, 30.06.2009, http://kp.ru.
58
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԼԷվոյան
կլանային մեխանիզմները դե-ֆակտո վերահսկելի երկրում դե-յուրե իշխանության գալու համար։
1989-1992թթ. մյուս խորհրդային հանրապետությունների նման Ադրբե-ջանը ևս անցավ խորհրդային-հետխորհրդային անցումային շրջանը, որի առանձնահատկությունը, սակայն, Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության պայմաններում իշխանության շուրջ ծավալված պայքարն էր։ 1988թ. մայիսին Ադրբեջանի իշխանության ղեկից հեռացվում է Ալիևի դրածո Բաղիրովը և նշանակվում Վեզիրովը, ում անունն առկա էր КГБ-ից կուսնոմենկլատուրա փոխադրված կադրային ցանկում [4, с. 90]։ Միաժամանակ, ձևավորվում է Կոմկուսին հակոտնյա պանթուրքիզմ դավանող ազգայնամոլական Ադրբեջանի ժողովրդական ճակատը, որի հիմքում ի սկզբանե Բաքվի կլանն էր: ԱԺՃ ստեղծման ակունքներում Գիտությունների ակադեմիայի և պետհամալսարանի անդամներն էին' ի դեմս Զարդուշտ Ալիզադեի, Լեյլա Յունուսովայի, Թոֆիկ Ղասիմովի, Հիքմեթ Հաջիզադեի, Իսա Ղամբարի, Արզու Աբդուլաևայի, Մամեդհասան Ղամբարովի, Սանու-բար Բաղիրովի, Նարիման Զուլֆուգարովի, Միրզա Ալլահվերդիևի, Ռամիզ Մեհտիևի: Այս «բաքվեցի գիտնականներին» ընդունված է համարել լիբերալների խումբ, որոնք առաջնորդվում էին մերձբալթյան երկրների մոդելով, սակայն հարկ է նշել, որ լայն ժողովրդականություն նրանք չէին վայելում։ Նրանցից շատերը, ինչպես, օրինակ, Լեյլա Յունուսովան և Զ.Ալիզադեն, գրեթե ադրբեջաներեն չէին խոսում և նախապատվությունը տալիս էին ռուսերենին այն դեպքում, երբ հայտնի է, որ Ադրբեջանի ժողովրդի մեծագույն մասին դա խորթ էր: Մյուս կողմից նույն այդ ժամանակ Ադրբեջանում մեծածավալ ցույցեր և հանրահավաքներ է կազմակերպում բնապահպանական ուղղվածության «Վարլըք» («Հարստություն») կազմակերպությունը' ի դեմս Շմիդտի գործարանի հասարակ բանվոր Նեյմաթ Փանահովի, որն իր ադրբեջաներեն ժողովրդախոսակցական լեզվով շուրջն էր համախմբում ժողովրդի մեծ զանգվածների: Նրա բոլոր ճառերի հիմքում ծայրահեղ հակահայկական տրամադրություններն էին: ԱԺՃ-ն, հասկանալով, որ չի կարողանալու ժողովրդի մեծ զանգվածների վրա ազդել, սկսում է համագործակցել բանվոր դասակարգը ներկայացնող ուժերի, այդ թվում նաև «Վարլըք»-ի
59
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
հետ: Եվ այսպես, ԱԺՃ հիմնադիր ժողովում իրական ղեկավարներ դարձան Ա.Էլչիբեյը, Ն.Փանահովը, Ի.Ղամբարը, Է.Մամեդովը, Ռ.Ղազիևը, Բ.Ֆարզա-լիևը, Ռ.Մեհտիևը1: Ծնունդով նախիջևանցի, մոլի պանթուրքիստ Աբուլֆազ Էլչիբեյն ընտրվեց Ազգային ճակատի ղեկավար: Իր հակախորհրդային և վառ արտահայտված ծայրահեղ ազգայնական գաղափարների համար ձերբակալվել է Ալիևյան КГБ-ի կողմից, 18 ամիս ազատազրկվել, ապա Ալիևն անձամբ նրան նշանակել է պատասխանատու աշխատանքի Գիտությունների ազգային ակադեմիայում [7]: Էլչիբեյը չէր պատկանում ոչ «բաքվեցի գիտնականների», ոչ էլ «Վարլըքի» խմբերին. նա ուլտրաազգայնական, թուր-քամետ և արևմտամետ կողմնորոշման մարդ էր, ով, սակայն, որպես քաղաքական գործիչ բավականաչափ փորձառու չէր: Էլչիբեյը լավ հռետոր էր, խոսում էր ադրբեջաներեն և իր շուրջն էր համախմբում ժողովրդին: Նրա նպատակը մուսավաթական գաղափարախոսությամբ աթաթուրքյան պետության մոդելով Ադրբեջանի կերտումն էր:
Այսպիսով, 1989-1993թթ. Ադրբեջանում միմյանց դեմ իշխանական պայքար էին մղում կոմունիստական սովետամետ իշխանությունը' ի դեմս Վեզիրովի, Ա.Մութալիբովի, ազգայնական-թուրքամետ ԱԺՃ-ն' ի դեմս Էլչիբեյի և Հ.Ալիևը, որն արտաքուստ ամեն իրադարձությունից հեռու դեֆակտո շարունակում էր ազդեցություն գործել իշխանական օղակներում գտնվող իր կողմնակիցների վրա' համբերատար սպասելով իր իշխանությունը դե-յուրե ձևակերպելու հարմար առիթին:
Վերը նշված ժամանակահատվածում (1989-1993թթ.) Ադրբեջանում տեղի են ունենում երեք հեղաշրջումներ, ընդ որում բոլոր երեք հեղաշրջումներին նախորդել է ԼՂ հակամարտությանն առնչվող կարևոր իրադարձություն, և բոլոր երեք դեպքերն անուղղակիորեն կամ ուղղակիորեն առնչվել են Հ.Ալիևի անվան հետ։ Դա հիմնավորվում է հետևյալ փաստերով.
1. 1990թ. Բաքվում հայկական ջարդերին նախորդեցին հետևյալ իրադարձությունները Նախիջևանում. իրանական սահմանագծի ավերումը, ԱԺՃ զինված ջոկատների հարձակումը Հայաստանի սահմանա-
1 З.Ализаде, “ Конец второй республики”,
http://www.azeribook.com/politika/zardusht_alizade/konets_vtoroy_respubliki.htm
60
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԼԷվոյան
գծով, Կարսի պայմանագրով օգնության դիմումը Թուրքիային և վերջապես մարզի Գերագույն սովետի կողմից Նախիջևանի անկախության հռչակումը։ Այդ պատճառով է Բաքվի ջարդերի օրերին Մ.Գոր-բաչովը բանակցել Ալիևի հետ վերջինիս ազդեցությունն Ադրբեջա-նում օգտագործելու և բանակի հետ բախումը կանխելու համար իր մարդկանց ասպարեզից հեռացնելու առաջարկով1։ Զինված ընդհարումներից հետո Ա.Վեզիրովը պաշտոնանկ է արվում տեղը զիջելով Ա.Մութալիբովին։ Իսկ Մոսկվան հետաքննություն է սկսում Բաքվի հունվարյան ջարդերին Ալիևի մասնակցության հարցով։ Վերջինս շուտով հայտնվում է Նախիջևանում։
2. 1991թ. ԱԺՃ աջակցությամբ Նախիջևանի ղեկավար է դառնում Հ.Ալիևը: Ուշագրավ է, որ մեկ տարի առաջ Մոսկվայում Մութալիբովի հետ կայացած հանդիպմանը իր վերադարձի պայմանների շուրջ պայմանավորվածությունը չի կայանում [8]։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, ինչպես և ԼՂՀ-ն, չեն մասնակցում Ադրբեջանի նախագահական ընտրություններին։ 1992թ. փետրվարին Խոջալուի գրավումից հետո ԱԺՃ-ն պահանջում է Մութալիբովի հրաժարականը։ Այնուհանդերձ, պահանջը կատարվում է ուժային կառույցների, մասնավորապես Ալիևի մերձավոր, ՆԳՆ նախարար Թ.Քերիմովի որոշակի դիրքորոշման հետևանքով։ Մութալիբովն իշխանությունից ու երկրից վերջնականապես հեռանում է Շուշիի անկումից հետո։ Կառավարման ղեկին 1992թ. մայիսին կանգնում է ԱԺՃ առաջնորդ Էլչիբեյը:
3. 1992թ. ադրբեջանական բանակը Գյանջայի ռուսաստանյան զորամասի աջակցությամբ գրավում է Շահումյանի շրջանն ու Մարտակերտը։ Երբ մի շարք ինտրիգներից ու ռազմական կորուստներից հետո Հու-սեյնովը, պաշտոնանկ արվելով, զորքերը շարժում է դեպի Բաքու, ասպարեզ է իջնում Ալիևը։ Ալիև-Հուսեյնով-Էլչիբեյ բանակցություններն ավարտվում են փոխատեղմամբ. վերջինս հեռանում է Նախիջևան, առաջինը վերադառնում է Բաքու դե-յուրե ձևակերպելով իր դե-ֆակտո իշխանությունն Ադրբեջանում։
1 Նույն տեղում։
61
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
Այսպիսով, փաստերը ցույց են տալիս Դարաբաղյան հակամարտության օգտագործումն Ադրբեջանի տարբեր քաղաքական ուժերի կողմից' երկրում ներքաղաքական դրությունն իրենց օգտին փոխելու նպատակով: Բայցևայնպես, պատերազմական դրության շահարկման մեխանիզմները հասկանալու համար, անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ դիտարկել տեղի ունեցած իրադարձությունները: Առավել ուշագրավ է Խոջալուի և Շուշիի անկման անմիջական ազդեցությունը Մութալիբովի պաշտոնանկության և Ս.Հուսեյնովի հրամանատարության ներքո գտնվող զորամասի ռազմական հաջողությունների, այնուհետև կորուստների ազդեցությունն Էլչիբեյի իշխանաթողության վրա:
1991թ. նոյեմբերին Ղարաբաղի Մարտունու շրջանի և Աղդամի սահմանագծում անհասկանալի հանգամանքներում ավիավթարի է ենթարկվում Ա.Մութալիբովի մերձավորներին տեղափոխող ադրբեջանական մի ուղղաթիռ: Մութալիբովը զրկվում է իր ամենամտերիմ համախոհներից: Մի քանի ամիս անց, 1992թ. փետրվարի 25-ին, նախապես զգուշացնելով մոտալուտ հարձակման մասին և կոչ անելով դուրս բերել խաղաղ բնակչությանը տրամադրված միջանցքով դեպի Աղդամ, հայերը սկսեցին Խոջա-լուի գրավման գործողությունը: Հաջորդ օրն իսկ Ադրբեջանում արդեն թնդում էր «հայերի բարբարոսությունների և դաժան սպանդի» ու 800-1000 զոհերի մասին լուրը: ԱԺՃ-ն անմիջապես պահանջում է Ադրբեջանի Բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ֆոտոլրագրող Չինգիզ Մուստաֆաևը ցուցադրում է Խոջալուի «կոտորածի» կադրերը: Այնուհետև այն ցուցադրվում է Ադրբեջանի, ապա միջազգային տարբեր հեռուս-տաալիքներով' բողոքի ալիք առաջացնելով նախագահի նկատմամբ: Մարտի 6-ին Մութալիբովը ստիպված է լինում հրաժարական տալ: Իրականում, ինչպես վկայում է Խոջալուի քաղաքապետ Էլման Մամեդովը, ինքն անձամբ բազմիցս օգնություն է խնդրել հանրապետության համապատասխան մար-միններից' ուղղաթիռներ ուղարկել կանանց, ծերերին և երեխաներին դուրս բերելու համար, սակայն ապարդյուն1: Խոջալուի բնակիչներն իրենց հատկացված «մարդասիրական միջանցքով» Աղդամ գնալու փոխարեն շարժվել
1 “Бакинский рабочий”, 3 марта, 1992.
62
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԼԷվոյան
են դեպի հայկական վերահսկողության ներքո գտնվող Նախիջևանիկ գյուղը, որն, ըստ Աղդամից ռադիոկապով իրենց հաղորդած տվյալների, նախորդ օրը գրավվել էր ադրբեջանական զորամիավորումների կողմից [9, с. 22]: Այսինքն Աղդամից դիտավորյալ սխալ տեղեկություն են տվել Խոջա-լուն լքած բնակիչներին' գիտակցաբար ուղարկելով նրանց հայերի կողմից պաշտպանվող տարածք: Սակայն գաղթականների հիմնական մասը սպանվել է ոչ թե Նախիջևանիկի մոտ, այլ ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող Աղդամի մոտակայքում: Ա.Մութալիբովը չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում ասում է, որ Ադրբեջանում կային ուժեր, որոնք աշխատում էին նախագահին վարկաբեկել, և այդ ուժերը շահագրգռված էին ցույց տալու Խոջալուի կոտորածի կադրերը Բարձրագույն խորհրդում' իրեն պաշտոնանկ անելու համար: Այդ ուժը, ըստ Մութա-լիբովի, կարող էր լինել ԱԺՃ-ն, իսկ հայերի մասնակցությունը Խոջալուի կոտորածին ինքն անհեթեթ և անհավանական է համարում [10]: Ուշագրավ է նաև ԱԺՃ Աղդամի բաժնի խորհրդի անդամ Ռ.Գաջիևի այն հայտարարությունը, թե իրենք (այսինքն' Աղդամի ջոկատները) կարող էին օգնել խոջա-լուցիներին, քանի որ թե ուժ և թե հնարավորություն ունեին, սակայն երկրի ղեկավարներն ուզում էին ցույց տալ ժողովրդին, որ ուժ չունեն և կրկին ԱՊՀ բանակի օգնությանը դիմելով վերջինիս օգնությամբ ուզում էին ճնշել նաև ընդդիմությանը [9, с. 15]: Այսպիսով, ինչպես երևում է, Խոջալուի դեպքերի պատասխանատվությունն Ադրբեջանի իշխանությունը և ընդդիմությունը բարդում էին մեկը մյուսի վրա, սակայն արդյունքը, ինչպես արդեն ասվեց, եղավ նախագահ Մութալիբովի պարտադրված հրաժարականը: Իր հարցազրույցներից մեկում Մութալիբովը հաստատում է, որ <1980-ական թթ. վերջերից մինչև 1990-ական թթ. սկզբները Ադրբեջանի առաջին անձանց նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում էր կախված Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունից» [11]։
Մութալիբովի հրաժարականից հետո երկրի ժամանակավոր կառավարումն անցնում է Բարձրագույն խորհրդի նախագահ, ռուսամետ կողմնորոշում ունեցող Յակուբ Մամեդովին, սակայն կարճ ժամանակ անց, մայիսի 9-ին, Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող
63
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
վերջին հենարանը' Շուշին, ազատագրվում է հայկական ուժերի կողմից' Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի նոր փոփոխությունների առիթ ստեղծելով: Մամեդովն անմիջապես Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռ.Ղազիևին հայտարարում է «ազգի դավաճան»' մեղադրելով նրան Շուշին պաշտպանելու անկարողության և այն դիտավորյալ հայերին «հանձնելու» մեջ [12, p. 185]: Մայիսի 14-ին գումարվում է Բարձրագույն խորհրդի նիստ' նվիրված Խոջալուի դեպքերը հետաքննող պատգամավորական հանձնաժողովի զեկույցի լսմանը: Հանձնաժողովը հայտարարում է Մութալիբովի անմեղությունը Խոջալուի անկման գործում և պատգամավորների մեծ մասի քվեարկությամբ վերականգնում Մութալիբովին որպես Ադրբեջանի նախագահ, որն անմիջապես երկրում բոլոր քաղաքական-հասարակական կազմակերպությունների գործունեությունն արգելող և Բաքվում արտակարգ իրավիճակ հաստատող հրաման է տալիս: Հաջորդ օրը' մայիսի 15-ին, ԱԺՃ-ն վերջնագիր է ներկայացնում պետության նախագահին' չեղյալ համարել նախորդ օրն ընդունված որոշումները, իսկ ժամեր անց ԱԺՃ ուժերը' պատգամավոր Ի.Համիդովի գլխավորությամբ, զինված հեղաշրջում են կատարում, որի արդյունքում Ա.Մութալիբովը փախչում է Մոսկվա:
Եվս մեկ անգամ Ղարաբաղյան ռազմաճակատում տեղի ունեցած խոշոր իրադարձությունը դառնում է Ադրբեջանի ներքաղաքական ուժերի միջև իշխանական պայքարի թեժացման գործիք:
Բանն այն է, որ Ադրբեջանում ներքին ուժերը պառակտված էին, դեյուրե միասնական պետական բանակի առկայության պայմաններում դեֆակտո ռազմաճակատում կռվում էին առանձին ջոկատներ, զորամիավորումներ' տարբեր քաղաքական ուժերի, հաճախ առանձին անձանց ենթակայության ներքո, տարբեր քաղաքական նպատակներ հետապնդող, տարբեր արտաքին քաղաքական կողմնորոշում ունեցող, և այդ պատճառով ղարաբաղյան ռազմաճակատը հաճախ օգտագործվել է որպես անձնական շահերին հասնելու և մրցակիցներին «պատժելու» միջոց: Նման իրավիճակի օրինակ է, ըստ ադրբեջանական կողմի պնդումների, Շուշիի անկումը, որը, փաստորեն, տեղի է ունեցել զորավար Էլբրուս Օրուջևի և
64
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԼԷվոյան
նախկինում Աֆղանստանում ռազմական ուղի անցած մարտիկներից կազմված «777» գումարտակի թողտվությամբ: Այս և այլ դեպքերի մասին բացահայտումներ է արել Շուշիի պաշտպանությանը մասնակցած ՄՀՕՋ-ի (ՕՄՕՆ) զինյալ Էլդար Օրուջևը: Մանրամասն նկարագրելով 1992թ. մայիսի 8-9-ի դեպքերը նա պնդում է, որ Շուշիի անկման «մեղավորը» Ռ.Ղա-զիևը չէ, և որ նրա դատավարության ժամանակ վկայություն տված Էլբրուս Օրուջևը և Շուշիի պաշտպանության պահին «777» գումարտակի լեյտենանտ Ռովշան Աքպերովը Շուշիում տեղի ունեցած դեպքերի շուրջ ստել են: Նա անձամբ էր եղել իրադարձությունների կիզակետում և ներկայացնում է մի շարք ապացույցներ, որոնք վկայում են Էլբրուս Օրուջևի և Ռովշան Աքպերովի' Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու գործում որևէ ջանք չներդնելու մասին [13]: Ըստ նրա Ադրբեջանի վերահսկողության ներքո կար պաշտպանվելու համար անհրաժեշտ զենք-զինամթերք, նաև ծանր զրահատեխնիկա, սակայն Էլբրուս Օրուջևն ինչ-ինչ պատճառներով չկազմակերպեց իրեն ենթակա ջոկատներին և չդիմադրեց: «Քուր-թուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թաղիևի վկայությամբ' 1992թ. մայիսի 8-9-ին Էլբրուսը եղել է Աղդամում' իբր այդ կողմից Շուշիի վրա գրոհ կազմակերպելու համար, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել [13]: Էլդար Օրուջևը, հիմնվելով Ռովշան Ջավադովի խոսքերի վրա, վկայում է ևս մեկ ուշագրավ փաստ. Շուշիի գրոհից մի քանի օր առաջ Էլբրուս Օրուջևը և Ռովշան Աքպերովը եղել են Նախիջևանում և խորհրդակցել Հ.Ալիևի հետ: Նրա հավաստմամբ, նրանք երկուսն էլ ենթարկվել են ոչ թե պետությանը, այլ անմիջականորեն Հ.Ալիևին, որի շնորհիվ էլ հետագայում ստացել են գեներալի, իսկ Ռ.Աքպերովը' նաև Ադրբեջանի ազգային հերոսի կոչում [13]:
Ուշագրավ են Էլդար Օրուջևի հետևյալ խոսքերը. «Ժամը 18:00 ին կամ 19:00-ին ՄՀՕՋ-ը փորձեց մտնել Շուշի, սակայն հենց մենք Զառըսլը գյուղից շարժվեցինք Շուշիի կողմը, մեզ սկսեցին ինտենսիվորեն կրակել Բյույուք-Քըրս լեռան լանջից: Մենք այնպիսի դիրքում էինք, որ անհնար էր շարունակել շարժը դեպի Շուշի: Մենք կարծես թիրախ լինեինք հրաձգարանում: Շատ բարդ էր հավատալը, որ հայկական զորամիավորումները,
65
ԼԷվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
դեռևս Շուշին չգրաված, կհասնեին այդ տարածքը, որը փաստորեն գտնվում էր ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո: Մեզ պարզապես կտրեցին Շուշիից' թույլ չտալով մտնել քաղաք: Թե ում զորամիավորումներն էին մեզ վրա կրակում այդպես էլ մնաց հանելուկ»:
Այստեղ որոշակի նմանություն կա Խոջալուի իրադարձությունների հետ, երբ Խոջալուի խաղաղ բնակիչներին պարզապես գնդակահարում են Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Աղդամի կողմից:
Այսպիսով, պարզ երևում է, որ Ադրբեջանում իշխանության համար պայքարը մղվել է քաղաքական բոլոր շերտերում, այդ թվում նաև բանակում: Պետական միասնական բանակի բացակայության պայմաններում, Ադրբեջանում գործում էին, այսպես կոչված, «մասնավոր ջոկատները» [12,
р. 150]։ Լաչինի, Ֆիզուլիի, Քուբաթլըի «գումարտակները» կազմված էին ավելի շատ բազմանդամ ընտանիքներից, քան զինվորներից [12]: ԱԺՃ նախկին անդամ Ա.Հումբաթովը կազմավորել էր «Թալիշական բրիգադը» Լենքորանում: Գոյություն ուներ Բաքվի համալսարանի պատմության ֆակուլտետի 450 ուսանողներից կազմված «Համալսարանական գումարտակը», որը հաճախ կապվում էր Էհթիբար Մամեդովի անվան հետ [12]: Աղդամի մատույցներում տեղակայված էր Քադիր Մամեդի 600 հոգանոց գումարտակը: Գործում էին նաև ՆԳՆ ենթակայության ներքո գտնվող ՄՀՕՋ ստորաբաժանումները' Ռովշան Ջավադովի գլխավորությամբ:
Հայտնի էր 500-800 հոգանոց, մեծ մասամբ հանցավոր անցյալ ունեցողներից բաղկացած «Գյանջայի գումարտակը», որի հրամանատարն էր Եվլախի բրդի վերամշակման գործարանի տնօրեն Սուրեթ Հուսեյնովը [14,
с. 103]։ Հենց այդ գումարտակի մասնակցությամբ են 1992թ. հունիսի 12-հուլիսի 4-ը ընկնում Մարտակերտը և Շահումյանի շրջանը, որի համար Ս.Հուսեյնովը ռազմական շքերթի ժամանակ արժանանում է Գյանջայում ՌԴ զինուժի հրամանատար Շչերբակի գովեստին և ստանում ազգային հերոսի կոչում: 1993թ. հունվարին ադրբեջանական ուժերը Լեռնային Ղա-րաբաղի հյուսիսային շրջանի վրա գրոհելու պլան են մշակում, որի իրագործման առանցքային դերում պետք է լիներ Ս.Հուսեյնովի 1200 հոգանոց լավ զինված ու փորձառու գումարտակը, սակայն զգուշանալով Հուսեյնովի
66
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԼԷվոյան
ազդեցության աճից Էլչիբեյն ու իր մերձավորները սկսեցին խոչընդոտներ ստեղծել նրա համար: 1992-1993թթ. Ադրբեջանի ՆԳ նախարար Իսկանդեր Համիդովի եղբայր, Ս.Հուսեյնովի կորպուսի գնդի հրամանատար Սարդար Համիդովի ջանքերով դադարեցվեց ռազմամթերքի և անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը, որի արդյունքում սկսված գրոհը տապալվեց և Մարտակերտի վերահսկողությունը վերադարձավ հայերին [14, с. 106]։ 1993թ. մարտին Քելբաջարն ազատագրվեց հայկական ուժերի կողմից, որը հիանալի առիթ դարձավ Էլչիբեյի կողմից բանակում «զտումներ» կազմակերպելու համար: Առաջին հերթին պաշտոնանկ արվեց ՊՆ նախարար, ռուսաստանամետ Ղազիևը, Ս.Հուսեյնովը ճանաչվեց «ազգի թշնամի», զրկվեց զինվորական և հերոսի կոչումներից, նրան ձերբակալելու հրաման արձակվեց: Նա հրաժարվեց զենքը վայր դնել ու ներկայանալ Բաքու, փոխարենը իր գումարտակով գնաց Գյանջա, որտեղ դեռևս տեղակայված էր ռուսական ստորաբաժանումը: 1993թ. մայիսի 28-ին, ժամկետից շուտ, ռուսական զորամիավորումը հեռանում է Գյանջայից' թողնելով զենքը Ս.Հուսեյնովի զինյալներին: Առիթից օգտվելով' հունիսի 4-ին կառավարական զորքերը տանկային գրոհ են կազմակերպում Հուսեյնովի շտաբի վրա, որն ավարտվում է վերջինիս հաղթանակով: Հուսեյնովի զինյալներին հաջողվում է գերի վերցնել գլխավոր դատախազ Ի.Շիրինովին, որին անմիջապես կարգադրվում է Էլչիբեյի ձերբակալման հրաման ստորագրել [14, с. 110]։ Հունիսի 10-ին Հուսեյնովի ջոկատները շարժվում են Բաքու: Զուգահեռաբար, ղարաբադյան ռազմաճակատում ադրբեջանական կողմը կրում է պարտություն պարտության հետևից, Ադրբեջանի համար ճգնաժամային իրավիճակ է ստեղծվում, որը հաղթահարելու համար Էլչիբեյը խնդրում է Հ.Ալիևին գալ Բաքու: Նույն օրը վարչապետը և Միլի մեջլիսի նախագահ Իսա Ղամբարը հրաժարական են տալիս: Հունիսի 15-ին Միլի մեջլիսի նախագահ է ընտրվում Հ.Ալիևը, իսկ երկու օր անց Էլչիբեյը, լքելով զինակիցներին, հեռանում է Նախիջևան' երկրի նախագահի պարտականությունները թողնելով Հ.Ալիևին: Վերջինիս և Ս.Հուսեյնովի բանակցությունների արդյունքում Հուսեյնովի ջոկատները հեռանում են Բաքվի մատույցներից, իսկ ինքը' Ս.Հուսեյնովը, նշանակվում է երկրի վարչապետ [15, s. 28-36]:
67
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
Այսպիսով, շրջագիծը կարծես փակվում է պարզելով Ադրբեջանում իշխանության համար պայքարի տրամաբանությունը և կապը ղարա-բաղյան ռազմաճակատում տեղի ունեցած իրադարձությունների հետ. նախ մրցակցությունն ընթանում է ազգակցական-տեղային կլանների միջև և իշխանության եկած կլանը նույնականանում է պետության հետ, երկրորդ կլանի շահերը նույնականացվում են ազգային-պետական շահերի հետ, վերջապես երրորդ իշխանությունը և պետական շահերը ծառայում են կլանի նյութական բարգավաճմանը. այդպես եղել է խորհրդային ժամանակաշրջանում, այդպես է հետխորհրդային շրջանում։
Սակայն Ադրբեջանում իշխանության համար պայքարի տրամաբանությունը պայմանավորված էր նաև մի շարք արտաքին գործոններով, որոնցից ամենահատկանշականը, թերևս, «թուրքական գործոնն» էր:
Կովկասում և Միջին Ասիայում Թուրքիայի հետ էթնիկ, լեզվական և պատմամշակութային կապեր ունեցող նորանկախ պետությունների ստեղծումը թուրքական քաղաքական վերնախավի կողմից ընկալվում է որպես իր ազդեցությունը թյուրքալեզու հանրապետությունների վրա տարածելու «պատմական հնարավորություն» [16, с. 18]։
ԱԺՃ իշխանության գալուց անմիջապես հետո պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Թուրքիան իր հիմնական ռազմավարական դաշնակիցն է, և որ թուրք ու ադրբեջանցի ժողովուրդները մեկ միասնություն են կազմում և միայն ձևականորեն են բաշխված երկու տարբեր պետություններում: «Մեկ ազգ-երկու պետություն» կարգախոսը դառնում է Ադր-բեջանի արտաքին քաղաքականության հիմնական ուղեծիրը [14, с. 227]։
Թուրք-ադրբեջանական շփումների որոշ դեպքեր եղել են դեռևս խորհրդային շրջանում: Մասնավորապես, Հ.Ալիևի ու Ս.Դեմիրելի առաջին հանդիպումը եղել է 1967թ.' վերջինի Բաքու կատարած այցի ժամանակ: Հետագայում, հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո, նրանց հարաբերությունները եղել են ոչ պաշտոնական և պարբերական հանդիպումների ու հեռախոսազրույցների միջոցով: Ըստ Դեմիրելի, նրանք եղել են մտերիմներ, խորհր-դակցել են միմյանց հետ1։ Նախիջևանն ու Իգդիրն իրար կապող կամուրջը կառուցվել է Թուրքիայի օժանդակությամբ, Ալիևի իշխանության օրոք:
1 «С.Демирель: Эльчибей не сумел бы справиться», http://anspress.com/index.php?a=2&lng=ru&nid=118065
68
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԼԷվոյան
Էլչիբեյի նախագահության օրոք թուրք-ադրբեջանական հարաբերությունները թևակոխեցին որակական նոր փուլ, որը խարսխված էր հիմնականում ռազմական համագործակցության վրա: Այսպես, բացի ռազմատեխնիկական օգնությունից, ղարաբաղյան ռազմաճակատում կռվում էին թուրքական առանձին զորամիավորումներ, իսկ թուրքական բանակի մոտ 150 բարձրաստիճան սպա, այդ թվում 10 գեներալ, 1992թ. մասնակցում էին ռազմական գործողությունների մշակմանը և ադրբեջանական բանակի կադրային վերապատրաստմանը: Վերը հիշատակված «Համալսարանական գումարտակը» ևս կազմավորվել է թուրք զինվորականների կողմից պատրաստված կամավորներից [17, էջ 50]։ Ի դեպ, Էլչիբեյի ռազմական խորհրդականը նույնպես թուրք էր գեներալ Յաշար Դեմիրբուլակը [18, p. 56]։
Միջազգային քաղաքական իրավիճակի պայմաններում Թուրքիան, չկարողանալով ուղղակիորեն օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, դա փորձում է անել Ա.Թուրքեշի Ազգայնական շարժում կուսակցության միջոցով (ԱՇԿ): Այդ նպատակով Թուրքեշը մի քանի հանդիպումներ է ունենում Էլչիբեյի հետ: Արդյունքում որոշվում է Էլչիբեյին հավատարիմ մի հզոր, 1500-2000 հոգանոց ռազմական ստորաբաժանում ստեղծել, որը հետագայում պետք է դառնար պետական կանոնավոր բանակի միջուկը' իր հերթին ապահովելով Էլչիբեյի իշխանության անվտանգությունը [19, s. 186]։ Այդ նպատակով Ազգայնական օջախներ կազմակերպության (ԱՕԿ) նախկին ղեկավար Ի.Օզջանը և ԱՕԿ ղեկավար Աթիլլա Քայան, Թուրքիայի հետախուզական ծառայության նախկին գործակալ Նևրուզ Հասանօղլուի օգնությամբ և Թուրքեշի գլխավորությամբ, Ադրբեջանում ստեղծեցին «գորշ գայլերի» ճամբարը, որը Թուրքեշի առաջարկությամբ անվանվեց «Ruz-gar» (քամի) [17, էջ 53]։ 1996թ. Սուսուռլուկի աղմկահարույց դեպքից հետո պարզվեց, որ այդ ճամբարի ստեղծման նախագիծն ամենևին էլ Թուրքեշին չի պատկանել, այլ MT-ին և նրա հետ սերտորեն առնչվող «Ճշմարիտ ուղի» կուսակցությանը: Բացահայտվել է Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլերի ֆոնդից ԱՇԿ-ին մեծ գումարի փոխանցումը' նախատեսված Ադրբեջանում գործունեություն ծավալելու համար:
69
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
Այսպիսով, միանգամայն հստակ է, որ Թուրքիան Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքում մեծ դեր է խաղացել, մասնավորապես նոր վերնախավի ձևավորման գործում, ինչը ևս մեկ անգամ հաստատվում է Դեմիրելի տված հարցազրույցով, որտեղ նա նշում է, թե ինքն անձամբ է կարգադրել Հ.Ալիևին Նախիջևանից Բաքու գնալ և վերցնել իշխանությունն իր ձեռքը: Ապա հավելել է, որ ինքն Անկարայում Էլչիբեյին խնդրել է Հ.Ալիևին զիջել իշխանությունը: Դեմիրելը խոստովանում է, որ Ադրբեջանը ճգնաժամից հանելու համար Թուրքիան ամեն կերպ օժանդակել է Ալիևի վերադարձին1։
Այսպիսով, 1989-1993թթ. Ադրբեջանում իշխանության համար պայքարում մեծ դերակատարում ունեին հետևյալ երկու գործոնները. առաջին ազգակցական-կլանային համակարգը և օլիգարխիական կառավարումը, երկրորդ արտաքին ուժերի, մասնավորապես Թուրքիայի շահը տարածաշրջանում ռազմաստրատեգիական գերակայության ձեռքբերման համար:
Օգոստոս, 2012թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Максим Оленев, Из истории Азербайджанских кланов, Российский кто есть кто N 3, 2006.
2. Раззаков Федор, Коррупция в Политбюро: Дело «красного узбека», Москва, 2009.
3. Анвер Агаев, “Кто правит балом в Азербайджане?”, По материалам информационноаналитического портала «Геополитика», http://lezgistan.tv
4. Илья Земцов, “ Партия или мафия? Разворованная республика”, Les Editeurs reunis, Paris, 1976.
5. Валерий Калабугин, “Нефтегазовая политика руководства страны и ее национальные интересы”, "Независимая газета", 03.06.2005.
6. Иван Александров, Современная общественно-политическая ситуация в Азербайджане, http://cge.evrazia.org/sng_4.shtml, 06.02.2003.
7. П.Даниельанц, “ Азербайджан: кто есть кто”, Новое Время, 30. 03. 1999.
8. Интервью Аяза Муталибова с Николаем Орловым, Политический журнал (24.05.2004).
9. Г.Демоян, Л Мелик-Шахназарян, “Ходжалинское дело: особая папка”, Ереван, 2003.
10. Интервью с Муталибовым, “ Независимая газета”, 02.04.1992.
1 Նույն տեղում։
70
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԼԷվոյան
11. Аяз Муталибов: В 55 лет мне пришлось начать с нуля, Политический журнал, 24. 05. 2004.
12. T.Goltz, “ Azerbaijan Diary”, Armonk, New York, 1998.
13. Эльдар Оруджев, “Шуша. Май 1992г.. Свидетельство очевидца”, 2008, http:// www.azdiaspora.org.
14. С.И. Чернявский, “Новый путь Азербайджана”, Москва, 2002.
15. F.Demirkol, “ Diktatorleri Uyku Tutmaz”, Istanbul, 2002.
16. П. Сафронов, “ Турецкая внешяя политика и государства Центральной Азии и Кавказа”, Центральная Азия и Кавказ, 1998, # 1.
17. ԱԱվագյան, «Թուրք ազգայնամոլների գործունեությունն Ադրբեջանում 1990-1994թթ.», Հայկական բանակ, # 3 /49/, 2006:
18. Hayk Demoyan, “Karabagh Drama: Hidden Аоз”, Yerevan, 2003.
19. Necdet Pekmezci, Nur§en Biiyiikyildiz, “Ulkuculer. Oteki devletin §ehitleri”, Istanbul, 1999.
ПРОЦЕСС ФОРМИРОВАНИЯ АЗЕРБАЙДЖАНСКОЙ ЭЛИТЫ В 1989-1994ГГ.
Лиана Эвоян
Резюме
Ситуация вокруг Карабахской проблемы создала новые возможности для изменений во внутриполитическом раскладе в Азербайджане, активизации борьбы за власть, межкланового соперничества и соответствующих перестановок. В 1989-1993гг. в борьбе за власть в Азербайджане большую роль сыграли два фактора: семейственно-клановая система и олигархическое правление, а также интересы внешних сил, в частности Турции, по достижению военно-стратегического доминирования в регионе.
В статье предпринята попытка показать, как Карабахский конфликт использовался разными политическими силами в Азербайджане для изменения в свою пользу внутриполитической ситуации в стране.
71