Научная статья на тему 'Թուրք-վրացական հարաբերությունները Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում 1991-2001թթ. '

Թուրք-վրացական հարաբերությունները Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում 1991-2001թթ. Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
453
127
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В период грузино-абхазского конфликта Турции удалось утвердить свои позиции в Грузии. Изначально Турция объявила, что признает территориальную целостность Грузии, но также не стала препятствовать организации помощи Абхазии со стороны абхазских и черкесских общин страны. Этим можно объяснить то обстоятельство, что в первые годы после 1991г. между двумя государствами возникли некоторые противоречия. Но в планах Турции Грузии отводилось важное место, особенно по части постройки новых маршрутов вывоза азербайджанского нефти и газа. Таким образом, Грузия постепенно превращалась в стратегического партнера Турции. В первые 10 лет независимости Грузии между двумя государствами было подписано множество договоров, касающихся всех областей межгосударственных отношений.

Текст научной работы на тему «Թուրք-վրացական հարաբերությունները Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում 1991-2001թթ. »

ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ 1991-2001ԹԹ.

Գրիգոր Արշակյան, Արման Եղիազարյաե* **

Թուրք-վբացական հարաբերությունները 1991-1994թթ. և ւխաց-աբխազական հակամարտությունը

ԽՍՀՄ փլուզումը և Անդրկովկասում ինքնիշխան պետությունների ի հայտ գալը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ նոր ուղղության անհրաժեշտություն առաջացրին: Անդրկովկասը ռազմավարական կարևորություն էր ներկայացնում Թուրքիայի համար, ուստի վերջինս սկսեց ակտիվ քայլեր ձեռնարկել Անդրկովկաս ներթափանցելու համար: Այդ ուղղությամբ նրա առաջին քայլերից մեկը եղավ Ադրբեջանի և Վրաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու քաղաքականության որդեգրումը:

Անդրկովկասյան տարածաշրջանում Թուրքիայի շահերը պայմանավորված էին արտահանման համար նոր շուկաներ ձեռք բերելու ցանկությամբ, ինչպես նաև տարեցտարի աճող վառելիքի պահանջարկը բավարարելու ձգտմամբ, որը պետք է լուծվեր ի հաշիվ կասպիական և միջինասիական տարածաշրջանի նավթի և գազի պաշարների:

* Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ սփյուռքի նախարարության հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ:

** Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ սփյուռքի նախարարության հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ:

41

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

Մյուս կողմից Թուրքիան խիստ հետաքրքրված էր, որ վերոհիշյալ տարածաշրջանների էներգետիկ ռեսուրսները Եվրոպա տեղափոխող երթուղիներն անցնեն սեփական տարածքով, ինչի հետևանքով բարձրանալու էր Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակությունը' որպես կամուրջ եվրոպական և ասիական տարածաշրջանների միջև [1, էջ 34-49; 2, էջ 35-54]: Քանի որ ճանապարհը դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա ընկած է Անդրկովկասով, Թուրքիան, ինքնըստինքյան, պետք է շահագրգռված լիներ այդ տարածաշրջանի կայունությամբ և այդ պատճառով Ադրբեջանի և Վրաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը հռչակեց որպես իր ռազմավարական առաջնահերթություններ [3, p. 151; 4, p. 45; 5, p. 63]: Անդրկովկասում 1990-ականների սկզբին սեփական դիրքերն ամրապնդելու քաղաքականությունն իրականացնելիս Թուրքիան հատկապես կարևորում էր Վրաստանի աշխարհագրական դիրքը, որը վերոհիշյալ էներգետիկ ռեսուրսների տեղափոխման ճանապարհին միակ կամուրջն էր, քանի որ մյուս հավանական կամուրջը' Հայաստանի Հանրապետության տարածքը, հասկանալի պատճառներով դուրս էր դրվում թուրքական արտաքին քաղաքականության հաշվարկներից: Հետևաբար, Թուրքիան ի սկզբանե առանձնահատուկ հետաքրքրությամբ սկսեց հետևել Վրաստանում ընթացող գործընթացներին և, հատկապես, վրաց-աբխազական հակամարտությանը:

Վրաստանի անկախությունը Թուրքիան ճանաչեց 1991թ. նոյեմբերի 1-ին, սակայն նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց միայն 1992թ. մայիսին' ԱՄՆ-ի կողմից Վրաստանի անկախության ճանաչումից, Վրաստանի առաջին նախագահ Զ.Գամսա-խուրդիայի վարչակազմի տապալումից և Էդ.Շևարդնաձեի Վրաս-տան վերադառնալուց հետո: Խնդիրն այն է, որ մինչ այդ Վրաստա-նում ընթանում էր քաղաքացիական պատերազմ և միայն հեղաշրջումից հետո, երբ 1992թ. մարտին Վրաստանում ստեղծվեց Պետական

42

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ԳԱրշակյան, ԱԵղիազարյան

խորհուրդ ու վերջինիս ղեկավարման համար հրավիրվեց Էդ.Շևարդ-նաձեն, երկրում կայունություն հաստատվեց [6, p. 287; 7, p. 257]:

Տեսնելով, որ Վրաստանում աստիճանաբար կայունություն է հաստատվում, Թուրքիան անցավ իր ծրագրերի իրականացմանն ուղղված կոնկրետ քայլերի:

1992թ. վերջին Թուրքիայի վարչապետ Ս.Դեմիրելը պաշտոնական այցով ժամանեց Վրաստան: Այցի ընթացքում նա և Էդ.Շևարդ-նաձեն ստորագրեցին բարեկամության և համագործակցության պայմանագիր1: 1992թ. դեկտեմբերին Թուրքիան Վրաստանին տրամադրեց $50 մլն-ի վարկ' ցորեն և այլ ապրանքներ ձեռք բերելու համար: Թուրքիան նպատակ ուներ այդ ճանապարհով խթանել նաև թուրքական մասնավոր ներդրումները Վրաստանում [8, p. 225]:

Պետք է նշել, որ հարաբերությունների սերտացումը համապատասխանում էր թե Թուրքիայի և թե Վրաստանի շահերին: Վրաս-տանը Թուրքիան համարում էր կարևոր դաշնակից տարածաշրջանում և նրա օգնությամբ ցանկանում էր ապահովել առևտրի նոր շուկա և ներդրումների աղբյուր, որը հնարավոր կլիներ հակադրել Ռուսաստանի ազդեցությանը Վրաստանի տնտեսության վրա: Բացի այդ, Վրաստանը ցանկանում էր ոչ միայն թուլացնել Ռուսաստանի դիրքերը' անդրկովկասյան տարածաշրջանային զարգացումներին Թուրքիայի ակտիվ ներգրավմանը նպաստելով, այլև Թուրքիայի հետ հարաբերությունները սերտացնելով' զարգացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ: Վրաստանը գտնում էր, որ Թուրքիայի որպես ՆԱՏՕ կարևորագույն անդամ պետություններից մեկի հետ հարաբերությունների ամրապնդումն էական ազդեցություն կունենա Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների զարգացման վրա [9, p. 25]: Վերջին երկու իրողությունները հաշվի առնելով է, որ Վրաստանի նախագահ

1 Manos Karagiannis, The Turkish-Georgian Relationship and the Transportation of Azerbaijani Oil, http://ourworld.compuserve.com/HOMEPAGES/USAZERB/413.htm.

43

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

էդ.Շևարդնաձեն 1992թ. մարտին Անկարա կատարած այցից հետո հայտարարեց, որ «վրաց-թուրքական հարաբերությունները մոտ են ռազմավարական լինելուն» [10, с. 58]:

Թեև Թուրքիան կարևորում էր Վրաստանի աշխարհագրական դիրքը սեփական տարածաշրջանային ծրագրերում, թուրք-վրացա-կան հարաբերություններում սկզբնական շրջանում լարվածություն կար: Թուրքիան Վրաստանի հետ կապերի սերտացման հարցում այնքան էլ չէր շտապում' սպասելով Վրաստանում 1992թ. բախումների հանգուցալուծմանը: Բացի այդ, վրաց-աբխազական հակամարտությունը, որը սկսվել էր 1992թ. օգոստոսի 14-ին վրացական զորքերի Աբխազիա ներխուժմամբ, Թուրքիայի արտաքին քաղաքականության առջև դրել էր կարևոր երկընտրանք [11, էջ 15]: Կարևորելով Վրաստանը' Թուրքիան, սակայն, չէր կարող հաշվի չառնել նաև այն իրողությունը, որ վրաց-աբխազական պատերազմի ժամանակ Թուր-քիայում զգալիորեն ակտիվացել էին աբխազական և չերքեզական համայնքները' ձգտելով օգնություն ցուցաբերել Աբխազիային:

1990-ականների սկզբներին, համաձայն որոշ տվյալների, Թուր-քիայում աբխազների թիվը շուրջ 500-700 հազար էր, իսկ մնացյալ հյուսիսկովկասյան ժողովուրդների (ընդհանուր ներքին ընկալմամբ' չերքեզներ) հետ միասին' շուրջ 2 մլն [12, s. 12]:

1992թ. Թուրքիայում գործող կովկասյան էթնիկ փոքրամասնությունների Կովկասյան մշակութային միության նախաձեռնությամբ 20 այլ կազմակերպությունների հետ ստեղծվեց ընդհանուր մարմին' Կովկասյան միությունը, որը շուտով ընդլայնվեց և ստեղծեց 23 մասնաճյուղ [13, pp. 4-5]:

Աբխազամետ նման միության գործունեությունը որոշակի դժվարություններ էր հարուցելու թուրքական արտաքին քաղաքականության համար: Այն վրաց-աբխազական հակամարտության ընթացքում ակտիվ լոբբիստական գործունեություն էր ծավալում ոչ միայն

44

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ԳԱրշակյան, ԱԵղիազարյան

Թուրքիայի քաղաքական շրջանակներում, այլև հասարակության մեջ: Այդպիսի մեկ այլ կազմակերպություն' 1992թ. օգոստոսին հիմնադրված Կովկասա-աբխազական համերաշխության կոմիտեն հաջող լոբբիստական գործունեության շնորհիվ ստացավ թուրքական տարբեր կուսակցությունների աջակցությունը: 1992թ. հոկտեմբերին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում թեժ քննարկումներ սկսվեցին մի կողմից' աբխազներին, մյուս կողմից' վրացական իշխանություններին աջակցելու կողմնակից պատգամավորների միջև, որոնք ավարտվեցին փոխզիջումային որոշմամբ, ըստ որի' Թուրքիան աբխազներին և վրացիներին հումանիտար օգնություն էր ցուցաբերելու հավասարապես: Փաստորեն, աբխազական և դաշնակից համայնքները թուրքական խորհրդարանում կարողացան լոբբիստական գործունեության ճանապարհով ազդել Անդրկովկասում թուրքական քաղաքականության վրա [14, p. 33]:

Թուրք-վրացական հարաբերությունները 1990-ական թթ. սկզբին աստիճանաբար լարվում էին, քանի որ Թուրքիայի իշխանությունները չէին խոչընդոտում Կովկասա-աբխազական համերաշխության կոմիտեին' աջակցելու աբխազներին, որը հարուցում էր Վրաս-տանի իշխանությունների դժգոհությունը [15, с. 146]: Դրան գումարվեց նաև այն, որ 1992-1993թթ. Աբխազիայի նախագահ ՎլԱրձինբան մի քանի անգամ այցելեց Թուրքիա: Նա թեև Թուրքիայի պաշտոնատար անձանց կողմից ընդունելություն չստացավ, սակայն նման այցերը և աբխազական լոբբիի ջանքերը բերեցին նրան, որ թուրքական հասարակական կարծիքն աջակցեց Աբխազիային [16, p. 195]:

Վրաց-աբխազական պատերազմի սկսվելուն պես Թուրքիայի աբխազները և չերքեզներն ակտիվորեն ներգրավվեցին հակամարտության մեջ: Վրացական զորքերի Աբխազիա ներխուժումից 2 օր անց' 1992թ. օգոստոսի 16-ին, Կովկասյան միության նախաձեռնությամբ Ստամբուլում և Անկարայում կազմակերպվեցին բողոքի ցույ-

45

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ցեր ընդդեմ վրացական զորքերի Աբխազիա ներխուժման և Թուրքիայի կառավարության պասիվ դիրքորոշման:

1992թ. օգոստոսի 22-ին Թուրքիայի հյուսիսկովկասյան էթնիկ փոքրամասնությունների կազմակերպությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ' դատապարտելով Վրաստանի ներխուժումն Աբխազիա: Նրանց նախաձեռնությամբ ոչ միայն հարյուրավոր կամավորներ մեկնեցին Աբխազիա' մասնակցելու պատերազմին, այլ նաև մեծ չափերի դրամական և պարենային օգնություն ցուցաբերեցին Աբխազիային1:

1993թ. դեկտեմբերի 1-ին Ժնևում ՄԱԿ հովանու ներքո և ՌԴ միջնորդությամբ Վրաստանի և Աբխազիայի իշխանությունները ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիրը, որով նախատեսվում էր բանակցությունների վարման շրջանում կրակի դադարեցում և պատանդների փոխանակում [17, p. 251]:

Իսկ 1994թ. ապրիլի 4-ին Մոսկվայում ստորագրվեց 2 կարևոր փաստաթուղթ' Փախստականների և տեղահանված անձանց կամավոր վերադարձի և Քաղաքական միջոցներով վրաց-աբխազական հակամարտության կարգավորման մասին1 2:

Չխոչընդոտելով իր տարածքում բնակվող աբխազներին և հյու-սիսկովկասցիներին աջակցություն ցուցաբերել Աբխազիային Թուրքիան պաշտոնապես միշտ էլ հանդես է եկել Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին: Վրաց-աբխազական պատերազմի սկսվելուց հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հ.Չե-թինը հայտարարել է, որ դա Վրաստանի ներքին գործն է: Իր հերթին, Թուրքիայի փոխվարչապետ Է.Ինոնյուն դատապարտել է Հարավային Օսիային և Աբխազիային Վրաստանում տեղի ունեցած ընտրություն-

1 Egbert Wesselink, The North Caucasian Diaspora In Turkey, http://www.kapba.de/CaucasianDiaspora.html.

2 Зверев А., Спорные границы на Кавказе. Этнические конфликты на Кавказе, 1988-1994г., Глава 1, VUB University Press, 1996, n.18; Alexander Krylov, The Georgian-Abkhazian conflict, http://www.kapba.de/TheGeorgian-AbkhazianConflict.html.

46

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ԳԱրշակյան, ԱԵղիազարյան

ներին չմասնակցելու համար: Ավելին, 1992թ. հոկտեմբերի 13-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հանդես եկավ Վրաստանի տարածքային ամբողջականությունն ընդունող հայտարարությամբ [18, s. 12]:

1993թ. վերջերից Վրաստանի նկատմամբ Թուրքիայի ուշադրությունն ավելի մեծացավ' պայմանավորված Անդրկովկասում գերակա դիրքը վերահաստատելու Ռուսաստանի ակտիվությամբ, Վրաստա-նի շուրջ ծավալվող նման զարգացումների վերաբերյալ Թուրքիայի լուրջ մտահոգությամբ և ադրբեջանական էներգետիկ ռեսուրսներն իր տարածք Վրաստանի տարածքով տեղափոխելու ձգտմամբ [19, էջ 41]: Ուստի, Թուրքիան սկսեց քայլեր ձեռնարկել թուրք-վրացական հարաբերությունները բարելավելու համար, որոնցում զգալի սառնություն էր առաջացել Թուրքիայում տեղի ուեցած վերոհիշյալ խմորումների հետևանքով:

1994թ. հունվարին Վրաստանի նախագահ Էդ.Շևարդնաձեն պաշտոնական այցով ժամանեց Թուրքիա: Այցի ընթացքում նա և Թուրքիայի նախագահ Ս.Դեմիրելն Անկարայում ստորագրեցին հռչակագիր, որտեղ կողմերը հաստատում էին իրենց պարտավորությունը' «աջակցելու անկախությանը, խաղաղությանը, կայունությանը և ժողովրդավարությանը»: Երկու ղեկավարները հայտարարեցին, որ իրենց համագործակցությունն ուղված է լինելու անդրկովկասյան տարածաշրջանի կայունացմանը: Բացի այդ, ստորագրվեցին առևտրական և տնտեսական մի շարք համաձայնագրեր1:

Կարելի է արձանագրել, որ, չնայած Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մի մասի' հօգուտ Աբխազիայի իրականացվող քարոզչությանը, Թուրքիան պաշտոնապես ճանաչեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը, որը թելադրված էր ինչպես ադրբեջանական էներգետիկ ռեսուրսներն իր տարածք տեղափոխելը Վրաս-

1 Manos Karagiannis, The Turkish-Georgian Relationship and the Transportation of Azerbaijani Oil, http://ourworld.compuserve.com/HOMEPAGES/USAZERB/413.htm.

47

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

տանի վրայով իրականացնելու ցանկությամբ, այնպես էլ Ռուսաստանի առաջխաղացմանն ինչ-որ բան հակադրելու անհրաժեշտությամբ: Վրաստանի համար կենսական դաշնակցի դերը ստանձնելուց հետո Թուրքիայում սկսեցին գերագնահատել իրենց կարևորությունը Վրաստանի համար: Թուրք հետազոտողները նույնիսկ սկսեցին հիմնավորել, որ Վրաստանն իր անկախության համար իրականում պարտական է Թուրքիային, քանի որ հենց իրենց հարևան լինելու հանգամանքը թույլ տվեց Վրաստանին նախկինում գոյություն ունեցող առևտրային համակարգի փլուզման հետևանքները հաղթահարել նոր տնտեսական կապեր հաստատելով: Ըստ նրանց' 1988թ. թուրք-վրացական սահմանային Սարպի-Բաթում անցակետի բացումը հսկայական ազդեցություն ունեցավ Վրաստանի արտաքին տնտեսական կապերի վրա: Տեղի ունեցող հակամարտությունների պայմաններում Թուրքիայի հետ այդ և մյուս սահմանակետերը Վրաստա-նի համար դարձան պատուհան դեպի արտաքին աշխարհ [20, с. 58]: Թեև այդ ամենն իրականությանը որոշ չափով համապատասխանում էր, սակայն դրա դիմաց Թուրքիան, ձգտելով սերտ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, վերջինիս հետ անմիջական սահմանի բացակայության պայմաններում (Ադրբեջանի կազմի մեջ մտնող Նախիջևանի հետ ունեցած սահմանը Թուրքիային ելք չի ապահովում դեպի կասպիական էներգետիկ ռեսուրսները) կանգնել էր «միջանկյալ» Վրաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության առջև1:

Այդպիսով' Վրաստանի հետ հարաբերությունների բարելավ-մամբ Թուրքիան ակնկալում էր ուժեղացնել իր ազդեցությունը ողջ անդրկովկասյան տարածաշրջանում: Այդ քաղաքականությունը

վերջինը հատկապես զարգացրեց արդեն վրաց-աբխազական պատերազմի ավարտից հետո:

1 Նույն տեղում։

48

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ԳԱրշակյան, ԱԵղիազարյան

Թուրք-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1995-2001թթ.

Վերևում տեսանք, որ 1990-ականների սկզբին Վրաստանն արագ դարձավ Թուրքիայի ամենակարևոր արտաքին քաղաքական գործընկերներից մեկը հետխորհրդային տարածքում: Թուրքիայի համար Վրաս-տանի այդչափ մեծ կարևորությունը հիմնականում պայմանավորված էր այն իրողությամբ, որ Թուրքիան Վրաստանն սկսեց դիտարկել որպես Ադրբեջանին և Միջին Ասիային կապվելու «միջանցք», մյուս կողմից' Բաքու-Ջեյհան նախագծվող նավթամուղը' Վրաստանի տարածքով անցկացնելու ձգտմամբ: Ուստի, 1990-ականների երկրորդ կեսից, գրեթե չթաքցնելով իր ռազմավարական պայմանավորվածություններն Ադրբեջանի հետ Անկարան ակտիվ ջանքեր էր գործադրում նաև Վրաստանին իր ռազմավարական ուղեծրի մեջ ընդգրկելու ուղղությամբ: Թուրքիան հատկապես ձգտում էր ընդլայնել համագործակցությունը Վրաստանի հետ' խաղարկելով ՆԱՏՕ-ին անդամագրվելու վերջինիս նկրտումներին աջակցելու խաղաքարտը:

Արևմուտքի հետ սերտ հարաբերությունների հաստատման ուղղությամբ Վրաստանն ակտիվ քայլեր ձեռնարկեց 1995թ. Վրաստանի նախագահ Էդ.Շևարդնաձեի դեմ կազմակերպված մահափորձից հետո [21, p. 7]:

Այս իրադրությունն ավելի քան համապատասխանում էր Թուրքիայի քաղաքական նպատակներին: Արագ տեղաշարժեր սկսվեցին թուրք-վրացական հարաբերություններում: Մասնավորապես, 1996թ. մարտի սկզբին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մ.Քա-լեմլին ժամանեց Վրաստան: Նա Վրաստանի նախագահ էդ.Շևարդ-նաձեի հետ հանդիպման ժամանակ արժևորեց Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացները' համոզմունք հայտնելով, որ ժողովրդավարական ուղով ընթացող Վրաստանը կդառնա խաղաղության և կայունության երաշխիքը տարածաշրջանում: Նա գոհունա-

49

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

կություն հայտնեց նաև այն փաստի առիթով, որ Վրաստանի առևտրային հաշվեկշռի մեջ այդ պահին Թուրքիան գրավում էր առաջին տեղը: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին' Մ.Քալեմլին ընդգծեց, որ Թուրքիան վրաց-թուրքա-կան փոխհարաբերությունները դիտում է որպես երկու իրավա-հավասար, բարեկամական երկրների հարաբերություններ [21, p. 8]: Թուրք-վրացական հարաբերություններն ամրապնդելու նպատակով 1996թ. ապրիլին պաշտոնական այցով Թուրքիա մեկնեց Վրաստանի նախագահ Էդ.Շևարդնաձեի գլխավորած պատվիրակությունը: Ս.Դեմիրելը Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ նրա այցն Անկարա նպաստելու է երկու երկրների միջև արդեն իսկ գոյություն ունեցող և հետագա կապերի զարգացմանը, և որ թուրք-վրացական սերտ համագործակցությունը բխում է երկու պետությունների շահերից1: Վրաստանի նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման տեմպերից' արժևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում Թուրքիայի դերակատարությունը: Նա, շնորհակալություն հայտնելով Թուրքիային

Վրաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերվող աջակցության համար, ընդգծեց, որ հնարավոր չէ Կովկասում խաղաղությունը և կայունությունը վերականգնել առանց Թուրքիայի աջակցության1 2: Նա հավելեց, որ աբխազական և հարավօսական հիմ-նախնդիրներում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը' հօգուտ Վրաստանի տարածքային ամբողջականության, նպաստել է ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում թուրք-վրացական հարաբերությունների զարգացմանը' Թուրքիան վերածելով «Վրաստանի երկարաժամկետ ռազմավարական գործընկերոջ»3:

1 Turkish Daily News, 04.04.1996.

2 Նույն տեղում:

3 Mustafa Aydrn, Turkish Policy Toward the Caucasus, www.ciaonet.org/olj/co/co_jul02/co_jul02f.pdf.

50

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ԳԱրշակյան, ԱԵղիազարյան

Վերոհիշյալը ցույց է տալիս, որ Թուրքիան լավագույնս օգտագործեց տարածաշրջանի հակամարտությունները և ոչ միայն Ադրբե-ջանից հետո «մուտք գործեց» նաև Վրաստան, այլև սկսեց «ընկալվել» որպես տարածաշրջանային լուրջ դերակատար:

Թուրք-վրացական հարաբերությունների զարգացումը հետագա տարիներին անընդհատ ամրագրվում էր նորանոր միջպետական պայմանագրերի կնքմամբ: 1998թ. մարտի 13-ին Վրաստան Թուրքիայի վարչապետ Մ.Յըլմազի պաշտոնական այցի ժամանակ ստորագրվեցին համաձայնագրեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Քննարկվեցին կասպիական էներգետիկ ռեսուրսների արտահանման Բաքու-Ջեյհան ուղեգծի հետ կապված մի շարք հարցեր [19, էջ 106]: Վրաստանի նախագահ Էդ.Շևարդնաձեի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետը լրագրողներին հայտնեց, որ թուրք-վրացական հարաբերություններում խնդիրներ կամ տարաձայնություններ գոյություն չունեն, Վրաս-տանը որակեց որպես երկիր, որի հետ Թուրքիան ուներ «համատեղ շահեր, և որի հետ Թուրքիան ձգտում էր ամրապնդել համագործակցությունը բոլոր բնագավառներում» [19, էջ 106]: Իր հերթին, Էդ.Շևարդ-նաձեն Մ.Յըլմազի այցելությունը որակեց բեկումնային և նշեց, որ Թուրքիան միշտ էլ դժվարին օրերին եղել է Վրաստանի կողքին: Ծանր օրերին, երբ Վրաստանը վտանգի մեջ էր, չնայած Թուրքիայում առկա աբխազամետ լոբբիի ճնշմանը, Թուրքիան վարկեր և մարդասիրական օգնություն է տրամադրել Վրաստանին, ինչպես նաև պաշտոնապես սատարել նրա տարածքային ամբողջականությանը1:

Պետք է նշել, որ թուրք-վրացական համագործակցությունը զարգանում էր նաև ռազմական ոլորտում: 1998-ից Թուրքիան սկսեց աջակցել Վրաստանին ռազմական կրթության և բանակի կազմավորման գործընթացում1 2:

1 Manos Karagiannis, The Turkish-Georgian Relationship and the Transportation of Azerbaijani Oil, http://ourworld.compuserve.com/HOMEPAGES/USAZERB/413.htm:

2 Նույն տեղում:

51

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

Ռազմական ոլորտում թուրք-վրացական համագործակցության զարգացմանը նպաստեց 1998թ. ապրիլի 15-ին Վրաստանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի Գլխավոր շտաբի միջև կնքված Ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագիրը: Համաձայնագրում ընդգծված էր Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության «ռազմավարական» մասը: Թուրքիան պետք է աջակցեր վրացական զինված ուժերի նյութատեխնիկական բազայի ձևավորման և կադրերի պատրաստման գործընթացին: Բացի այդ, այն պատասխանատվություն ստանձնեց ֆինանսավորելու վրացական բանակի նորացումը և կառուցելու որոշ ռազմական կառույցներ Վրաստանում [22, с. 355]:

Թուրք-վրացական ռազմական համագործակցությունն ընդլայ-նելու և ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու նպատակով 1999թ. մարտի 1-ին Վրաստան ժամանեց թուրքական ռազմական պատվիրակությունը Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի հրամանատար Է.Ալանի գլխավորությամբ: Վրաստանի ռազմական ղեկավարության հետ հանդիպումներից հետո ստորագրվեց թուրք-վրացական ռազմական համագործակցության համաձայնագիրը, որի շրջանակներում Թուրքիան Վրաստանին պետք է հատկացներ $5.5 մլն' ռազմական օբյեկտների վերակառուցման և վերազինման, վրացական ռազմական ակադեմիայի կրթական կենտրոնի կառուցման և վրացական բանակի ֆինանսավորման համար: Թուրքիան պարտավորվեց նաև ֆինանսավորել Գորիի ռազմափորձադաշտի վերակառուցման աշխատանքները, ինչպես նաև վրացական նավատորմի համար գնել նավիգացիոն սարքավորումներ [23, с. 74]:

1998թ. մայիսին Վրաստանի և Թուրքիայի միջև անցկացվեցին համատեղ «Կովկասյան Ամազոնիա-98» զորավարժությունները' սև-ծովյան Փոթի և Բաթումի նավահանգիստների ավազանի շուրջ ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում, որից հետո' մինչև 1999թ.,

52

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ԳԱրշակյան, ԱԵղիազարյան

Թուրքիան վրացական զինված ուժերին և սահմանապահներին տրամադրեց մոտ $10 մլն [22, сс. 355-356]:

Ռազմական ոլորտում թուրք-վրացական հարաբերությունների ակտիվացման և համագործակցության հետագա զարգացման նպատակով կողմերը 1999թ. մարտին ստորագրեցին ռազմական աջակցության և համագործակցության պայմանագիրը, որի շրջանակներում Թուրքիայի կողմից ցուցաբերվելիք ռազմական աջակցությունը ծառայելու էր Վրաստանի անկախության ամրապնդմանը, ինչպես նաև Արևմուտքի և, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերությունների զարգացմանը [19, էջ 108]:

2000թ. հունվարի 14-15-ին տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ս.Դեմիրելի պաշտոնական այցը Վրաստան: Վերջինիս նախագահի հետ հանդիպման ժամանակ Ս.Դեմիրելն առաջարկեց ստեղծել Կովկասյան կայունության պակտ: Նա համեմատել է Բալկաններն ու Կովկասը և նշել, որ ԵԱՀԿ-ն և ԱՄՆ-ը պետք է ներգրավվեն այդ ծրագրի մեջ: Ս.Դեմիրելի խոսքերով' «տարածաշրջանի կայունությանն ուղված պակտի ստեղծման ծրագիրը ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների խնդիրն է»1:

Ակնարկելով Ռուսաստանին' Ս.Դեմիրելը նաև ասել է, որ ոչ մի պետություն չպետք է ձգտի իր գերիշխանությունը հաստատել նորաստեղծ երկրների վրա, այլ պետք է աջակցի նրանց' զարգացնելու տնտեսությունը և ժողովրդավարությունը, որպեսզի վերջիններս ի վիճակի լինեն կանգնել սեփական ոտքերի վրա1 2:

Այցի ընթացքում կողմերը հանգեցին նաև այլ համաձայնությունների: Նրանք պայմանավորվեցին բացել ցամաքային երրորդ' Չըլդըր-Աքթաշ անցակետը: Թուրքական կողմը նաև պատրաստա-

1 Turkish Daily News 17.01.2000: Դեմիրելը մասնավորապես նշել էր. «Առանց բաժանման գծերի, ժողովրդավարական և բարգավաճող Եվրոպայի համար Կովկասի կայունությունն առանցքային է: Մեր գլխավոր նպատակն է ճնշում գործադրել քաղաքակիրթ երկրների վրա, որպեսզի վերջիններս ավելի մեծ ուշադրություն դարձնեն Կովկասյան տարածաշրջանին»:

2 Turkish Daily News, 17.01.2000.

53

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

կամություն հայտնեց ստանձնելու Վրաստանի ռազմական օդաչուներին մարզելու գործը1:

2001թ. հունվարի 28-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը, օդային ուժերի հրամանատարի և այլ գեներալների հետ միասին, մասնակցեց Թուրքիայի աջակցությամբ երեք ամսում արդիականաց-ված Մառնեուլի ռազմաօդային բազայի բացման արարողությանը: Նախատեսվում էր, որ այդ բազայում աշխատելու էին նաև թուրք զինվորականներ: Թուրքիայի պաշտոնական շրջանակները համարում էին, որ բազան ռազմավարական երկկողմանի կարևորություն էր ներկայացնում1 2: Երկու պետություններն ընդունեցին համատեղ հայտարարություն' շեշտելով, որ կողմերը շարունակելու էին ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության մեխանիզմներ մշակելու և ներդնելու, մասնավորապես Կովկասյան կայունության պակտ ստեղծելու ուղղությամբ3:

2001թ. հունվարին Էդ.Շևարդնաձեն դարձյալ ժամանեց Թուրքիա: Այցի ժամանակ ստորագրվեցին համաձայնագրեր ռազմարդյունաբերության և սահմանում ականների վերացման ոլորտներում համագործակցության մասին: Ռազմարդյունաբերության ոլորտում գործակցությունը ներառելու էր համապատասխան կրթության, տեխնիկական աջակցության և այլ հարցեր, որի նպատակը Վրաստանի բանակը ՆԱՏՕ չափանիշներին համապատասխանեցնելն էր4:

Թուրքիայի նախագահ Ա.Սեզերը դարձյալ խոսեց այն մասին, որ Թուրքիան ճանաչում և սատարում է բարեկամ և ռազմավարական գործընկեր Վրաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը: «Թուրքիան ամեն գնով աջակցելու է Վրաստանի ջանքերին' ուղղված քաղաքական կայունության բարելավմանը»5:

1 Turkiye, 17.01.2000.

2 Milliyet, 30.01.2001.

3 Radikal, 30.01.2001.

4 Cumhuriyet, 30.01.2001.

5 Նույն տեղում:

54

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ԳԱրշակյան, ԱԵղիազարյան

2001թ. հուլիսի 3-ին պաշտոնական այցով Թբիլիսի ժամանեց Թուրքիայի պաշտպանության նախարար Ս.Չաքմաքօղլուն: Այցի ժամանակ քննարկվեցին ռազմական բնագավառի համագործակցության և, մասնավորապես, Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերման ժամկետների ուշացման վերաբերյալ խնդիրները: Վերջինի կապակցությամբ Ս.Չաքմաքօղլուն հայտնեց, որ Թուրքիան ամբողջովին աջակցում է Վրաստանին ռուսական զորքերի դուրսբերման հարցում: Էդ.Շևարդնաձեի հետ հանդիպման ժամանակ Ս.Չաքմաքօղլուն նշեց, որ նախորդ տարիների ընթացքում Թուրքիան դարձել էր Վրաստանի հիմնական գործընկերը ոչ միայն առևտրի, այլ նաև ռազմական ոլորտում: Թուրքիան արդեն ավելի քան $12 մլն է տրամադրել Վրաստանի ռազմական ոլորտի զարգացման համար: «Ակնհայտ է, որ Թուրքիան և Վրաստանը դարձել են լավ գործընկերներ, հատկապես ռազմական ոլորտում»1:

2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Թուրքիան ակտիվացրեց համագործակցությունը Վրաստանի հետ: Շեշտադրումն սկսեց կատարվել անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի վրա: 2001թ. նոյեմբերի 7-8-ը Թուրքիայի նախագահ Ա.Սե-զերը ժամանեց Վրաստան: Էդ.Շևարդնաձեի հետ հանդիպման ժամանակ նրանք պայմանավորվածություն ձեռք բերեցին' ստորագրել համաձայնագիր ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպմանը Ա. Սեզերը հայտարարեց, որ քննարկման ժամանակ ինքը Վրաստանի նախագահին առա-ջարկել է համաձայնագիրը դարձնել եռակողմ' թուրք-վրաց-ադր-բեջանական2:

Ըստ թուրքական լրատվամիջոցների' Շևարդնաձեի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել

Коммерсант, 04.07.2001.

Caspian news agency, 09.11.2001.

55

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

Ադրբեջանի նախագահ Հ.Ալիևի հետ նրան նույնպես առաջարկելով Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև կնքել անվտանգության հարցերին վերաբերող պայմանագիր1:

Ամփոփելով թուրք-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունների վերլուծությունը' կարող ենք նշել.

1. ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան կարողացավ արագ մշակել սեփական առաջնահերթություններն Անդրկովկասյան տարածաշրջանում, որտեղ նրա գործունեության համար ստեղծվել էին նպաստավոր պայմաններ:

2. Վրաց-աբխազական հակամարտության ընթացքում Թուրքիան, ելնելով իր ռազմավարական շահերից, խուսանավում էր վրացական և աբխազական կողմերի միջև' ջանալով օգտագործել հակամարտությունը Վրաստանում իր դիրքերի ամրապնդման համար: Մի կողմից' Թուրքիան պաշտոնապես հանդես էր գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին, մյուս կողմից' չէր խոչընդոտում Թուրքիայի հասարակական շրջանակներին և չերքեզական սփյուռքին ակտիվ օգնություն ցուցաբերել Աբխազիային: Աբխազական հիմնահարցում Թուրքիայի ոչ հստակ դիրքորոշումն սկզբում բացասական ազդեցություն թողեց թուրք-վրացական հարաբերությունների վրա:

3. Հանդես գալով որպես Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչող և սատարող պետություն' Թուրքիան այդուհետ աստիճանաբար վերածվեց Վրաստանի ռազմավարական գործընկերոջ:

4. Թուրքիային հաջողվեց Վրաստանի առումով հանդես գալ որպես Ռուսաստանին ոչ միայն հակակշռող, այլ նաև ազդեցության առումով փոխարինող ուժի դերում' աստիճանաբար ամ-րապնդելով այն տեսակետը, թե ԽՍՀՄ փլուզումից հետո Թուր-

1 Turkish Daily News, 17.11.2001.

56

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ԳԱրշակյան, Ա.Եղիազարյան

քիայի միջոցով Վրաստանը կարողացել է հաղթահարել տնտեսության փլուզման փուլը և ստեղծել բանակ:

5. Թուրքիան կարողացավ լուծել նաև ադրբեջանական և միջին-ասիական էներգետիկ ռեսուրսների արտահանման Թուրքիա-Ադրբեջան միջանցքի ստեղծման հարցը, որի միջանկյալ կարևոր օղակն էր Վրաստանը:

6. Վրաստանն իր անկախության առաջին 10 տարիների ընթացքում Թուրքիայի հետ կնքեց բազմաթիվ պայմանագրեր, որոնք ընդգրկում էին միջպետական հարաբերությունների բոլոր բնագավառները:

7. 1990-ականների սկզբին Վրաստանի նկատմամբ Թուրքիայի զգուշավոր քաղաքականությունը 90-ականների երկրորդ կեսից թևակոխեց լայն համագործակցության փուլ, ինչին նպաստեց տարածաշրջանում ՌԴ դիրքերի ամրապնդմամբ պայմանավորված Վրաստանի մտահոգությունը:

8. Թուրք-վրացական հարաբերությունների ամրապնդման նպաստավոր գործոնների թվում էին նաև Թուրքիայի' ՆԱՏՕ անդամ լինելը և 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական իրադարձությունների արդյունքում ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում:

Փետրվար, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Գրիգոր Արշակյան, Արման Եղիազարյան, Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական հարաբերությունները 1991-2001թթ., «21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45),

2012թ.։

2. Գրիգոր Արշակյան, Արման Եղիազարյան, Թուրքիայի քաղաքականությունը Անդրկովկասում և թուրք-ադրբեջանական հարաբերությունները 2002-2008թթ., «21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.:

3. Ali Karaosmanoglu, Turkey Objectives in the Caspian Region, The Security of the Caspian Region,- Oxford: University Press, 2001.

57

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

4. Mustafa Aydin, Ethnic Conflict and Security in Central Asia and Caucasus: The Role of Turkey.- Marco Polo Magazine, Vol. 3, 1998.

5. Mustafa Aydin, Turkish Foreign Policy: Framework and Analysis, Ankara, Stratejik Ara§tirmalar Merkezi, 2005.

6. Roman Szporluk, National Identity and Ethnicity in Russia and the New States of Eurasia, New York, 1994.

7. Carolyn McGiffert Ekedahl and Melvin A. Goodman,The Wars of Eduard Shevardnadze, Pennsylvania, 1997.

8. Glenn E Curtis, Armenia, Azerbaijan, and Georgia: Country studies, Washington D.C., 1995.

9. Achim Wennmann, Renewed Armed Conflict in Georgia? Options For Peace Policy in a New Phase of Conflict Resolution, Program for the Study of International Organization(s), Graduate Institute of International Studies, Geneva, May 2006.

10. Оганесян Н, Некоторые особенности этнорегиональной политики Армении, Этническая и региональная политика Армении и Грузии, Материалы круглого стола 16-19 апреля 1999г., Ереван, 1999.

11. ԳԱրշակյան, ԱԵղիազարյան, Աբխազիան Թուրքիայի ռազմավարական շահերի համատեքստում, «21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34), 2010:

12. Sever Metin, Kafdagi’nin Bu Yuzu: Turkiye’deki Kafkas Kokenliler, istanbul, 1999, p. 183; Yedi Yildiz, Aylik Dergisi, Mayis 1994.

13. Marje, Sonmez Baykan, Bir Ulus Olmak, Bir Vatana Sahib Olabilmek Iqin Birle-mek Zorundayiz, October 1992.

14. Gareth M Winrow, Turkey and the Caucasus: Domestic Interests and Security Concerns. London, Royal Institute of International Affairs, 2000.

15. Коджаман О., Южный Кавказ в политике Турции и России в постсоветский период, Москва, 2004.

16. Mehmet Tutuncu, The Caucasus Policy of Turkey (1990-1997): Caucasus: War and Peace: New World Disorder in Caucasia, Haarlem: SOTA, 1998.

17. Stuart Kaufman, Modern Hatreds: The Symbolic Politics of Ethnic War, London, 2001, p. 122, SIPRI Rearbook 1995, Oxford, 1995.

18. Yedi Yildiz, Aylik Dergisi, Ekim 1994.

19. Գրիգոր Արշակյան, Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում 1991-2001թթ., Երևան, 2009:

20. Гюльтекин Б, Турция-Южный Кавказ: анализ современной ситуации, Южный Кавказ: региональная безопасность и стабильность, Материалы конференции. Под общей редакцией Гаянэ Новиковой. Редакторы А.Мельян, С.Саркисян. Перевод А.Мельян, Ереван, 2004.

21. Gia Tarkhan-Mouravi, The Georgian-Abkhazian Conflict in a Regional Context.-Chapter 6, Part 1, Vrije Universiteit Brussel, August 1998.

58

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ԳԱրշակյան, ԱԵղիազարյան

22. Гаджиев К С., Геополитика Кавказа, Москва, 2003.

23. Авакова Р.М, Лисова А.Г., Россия и Закавказье: Реалии независимости и новое партнерство, ИМЭМО РАН, М., 2000.

ТУРЕЦКО-ГРУЗИНСКИЕ ОТНОШЕНИЯ В КОНТЕКСТЕ РЕГИОНАЛЬНОЙ ПОЛИТИКИ ТУРЦИИ В 1991-2001ГГ.

Григор Аршакян, Арман Егиазарян

Резюме

В период грузино-абхазского конфликта Турции удалось утвердить свои позиции в Грузии. Изначально Турция объявила, что признает территориальную целостность Грузии, но также не стала препятствовать организации помощи Абхазии со стороны абхазских и черкесских общин страны. Этим можно объяснить то обстоятельство, что в первые годы после 1991г. между двумя государствами возникли некоторые противоречия.

Но в планах Турции Грузии отводилось важное место, особенно по части постройки новых маршрутов вывоза азербайджанского нефти и газа. Таким образом, Грузия постепенно превращалась в стратегического партнера Турции.

В первые 10 лет независимости Грузии между двумя государствами было подписано множество договоров, касающихся всех областей межгосударственных отношений.

59

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.