Научная статья на тему 'Զարգացման ռազմավարություն Եվ աշխարհաքաղաքական սցենարներ'

Զարգացման ռազմավարություն Եվ աշխարհաքաղաքական սցենարներ Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
164
23
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Գազիկ Հարությունյան

Հայ-թուրքական վերջին զարգացումները Մեծ եղեռնի 100-ամյակի տարելիցի մոտեցումը առիթ հանդիսացան նորովի դիտարկելու Հայության ներկայիս հիմնախնդիրները, անդրադառնալու մեր քաղաքական պատմությանն ու հնարավոր հեռանկարներին։ Նման միտումները խիստ ակտուալ են, քանի որ և՛ մեզանում, և՛ մեզ շրջապատող աշխարհում ընթանում են փոփոխություններ, որոնք թելադրում են մշակել նոր իրողություններին ադեկվատ ռազմավարություն։ Ցանկալի է, իհարկե, որ ազգային հիմնահարցերի շուրջ քննարկումները կրեն շարունակական բնույթ. դեռևս 19-րդ դարում անգլիացի մտածող Ջոն Սթյուարտ Միլն արտահայտվել է այն ոգով, թե հիմնարար սկզբունքների շուրջ լուրջ բանավեճերի բացակայությունը կազմալուծում, աղճատում է անգամ այդ նույն հիմնարար գաղափարները, նման պնդման հետ դժվար է չհամաձայնել։ Ակնհայտ է, որ առանց նոր մոտեցումների` համահայկական հիմնախնդիրների (իսկ դրանց թիվը մեծ է) լուծումն առնվազն վիճահարույց է։ Փորձենք համառոտակի անդրադառնալ դրանցից մի քանիսին։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Известные процессы в сфере армяно-турецких отношений сынициировали в армянском сообществе обсуждение и переосмысление стоящих перед Армянством актуальных задач и методов их решения. Даже из беглого ознакомления с ситуацией в армянских общинах следует, что ранее применяемые стратегии выживания сегодня не эффективны и могут привести к весьма отрицательным последствиям. В качестве основной причины существующей неблагоприятной ситуации и препятствия для разработки адекватных национальных стратегий рассматривается снижение интеллектуального потенциала армянского сообщества. В этом контексте представляется перспективным взять в качестве основополагающего принципа национальной безопасности стратегию развития, предполагающую в первую очередь развитие человеческого капитала. Наличие высокоинтеллектуальных ресурсов, с учетом формирования новых военно-политических ассоциаций в многополярной системе, позволит не только выстоять в предполагаемых геополитических катаклизмах, но и даст возможность решить значительную часть проблем, стоящих перед Армянством.

Текст научной работы на тему «Զարգացման ռազմավարություն Եվ աշխարհաքաղաքական սցենարներ»

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐ

Գազիկ Հարությունյան՛

Հայ-թուրքական վերջին զարգացումները և Մեծ եղեռնի 100-ամյակի տարելիցի մոտեցումը առիթ հանդիսացան նորովի դիտարկելու Հայության ներկայիս հիմնախնդիրները, անդրադառնալու մեր քաղաքական պատմությանն ու հնարավոր հեռանկարներին։ Նման միտումները խիստ ակտուալ են, քանի որ և մեզանում, և մեզ շրջապատող աշխարհում ընթանում են փոփոխություններ, որոնք թելադրում են մշակել նոր իրողություններին ադեկվատ ռազմավարություն։ Ցանկալի է, իհարկե, որ ազգային հիմնահարցերի շուրջ քննարկումները կրեն շարունակական բնույթ. դեռևս 19-րդ դարում անգլիացի մտածող Ջոն Սթյուարտ Միլն արտահայտվել է այն ոգով, թե հիմնարար սկզբունքների շուրջ լուրջ բանավեճերի բացակայությունը կազմալուծում, աղճատում է անգամ այդ նույն հիմնարար գաղափարները, և նման պնդման հետ դժվար է չհամաձայնել։ Ակնհայտ է, որ առանց նոր մոտեցումների' համահայկական հիմնախնդիրների (իսկ դրանց թիվը մեծ է) լուծումն առնվազն վիճահարույց է։ Փորձենք համառոտակի անդրադառնալ դրանցից մի քանիսին։

Սփյուռք, ավանդույթներ և նոր հրամայականներ

Սփյուռքում տիրող իրադրությանն անգամ հպանցիկ ծանոթությունից հետևում է, որ առանձին հաջողությունների հետ մեկտեղ այդ ոլորտում ունենք լուրջ հիմնախնդիրներ և կորուստներ։ Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ գոյատևմանն ուղղված «հայկական գաղութների» ռազմավարությունն այսօր բավարար չէ, որպեսզի հայ համայնքներին նետված բազմաբնույթ մարտահրավերներին տրվեն արդյունավետ պատասխաններ։ Նախկինում ընդունված կացութաձևն այժմ կազմալուծվում է տարաբնույթ արտաքին և ներքին գործոնների ազդեցության հետևանքով, ու մեղմել, կամ առավել ևս արգելել այդ ազդեցությունները' գրեթե անհնար է։ Գաղտնիք չէ, որ այդ իրողությունները մասամբ բնորոշ են նաև հայաստանյան (ՀՀ, ԼՂՀ և Ջավախք) իրականությանը։

(Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն։

3

ԳՀարություեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Կարելի է արձանագրել, որ ստեղծված իրադրությունը հասունացել է, որպեսզի հայկական ընտրանին փորձի վերիմաստավորել ավանդական դարձած ինքնա-կազմակերպման ընտանեկան, համայնքային, կուսակցական, կրոնական ձևա-չափերը և փորձի մշակել ազգային նոր հայեցակարգեր։ Սակայն եթե նշված ուղղություններով իրոք կատարվեն քաղաքական ինովացիաներ, ապա պետք է խուսափել «քանդենք հինը, կառուցենք նորը» բոլշևիկյան կարգախոսի կիրառումից (հատկապես, երբ դեռ «նորի» վերաբերյալ պատկերացումներն աղոտ են, և երբ դեռ չեն ձևավորվել նորին անցնելու անհրաժեշտ նախապայմանները)։ Նման թվացյալ (քվազի) հեղափոխական մոտեցումներն առաջացնում են, այսպես կոչված, «խզումներ» ազգային հոգևոր ու մտավոր ոլորտում, որոնք և արգելակում են հանրության առաջընթացը։

Մասնավորապես, այսօր կարելի է լսել կարծիքներ, թե Ցեղասպանության խնդիրն արդեն իրեն «սպառել» է, և ժամանակն է Հայությանը համախմբել ոչ թե «անցյալի ողբերգական» դեպքերի, այլ «այժմեական և պոզիտիվ» գաղափարների շուրջ։ Նման հարցադրումը, անշուշտ, դիլետանտական է. պետք է հստակ տարանջատել ազգային հիշողության խնդիրը, միջազգային ճանաչման քաղաքական գործընթացները և նոր, համահայկական նախագծերի ձևավորումն ու իրագործումը։

Հոգևոր տեսանկյունից Ցեղասպանության և հայրենազրկության (գուցե ավելորդ չէ միջազգային շրջանառության մեջ դնել «դեպատրիացիա»1 եզրը և, «գենոցիդին» զուգահեռ, տալ դրա քաղաքական-իրավաբանական գնահատականները) իրողությունն ազգային գիտակցության մասն է կազմում և, համաձայն այդ սահմանման, քննարկման առարկա չի կարող լինել (եթե, իհարկե, տոտալ չկիրառվեն մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ)։ Նկատենք նաև, որ հոգեբանական տեսակետից էլ այդ ողբերգության հիշողությունը պարունակում է հատուցման գործողությունների դիմելու շարժառիթ (մոտիվացիա), և դրա արտահայտություններից մեկը Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքական գործընթացն է։

Ցեղասպանության ճանաչման խնդիրը

Այս գործընթացը Հայության համար ոչ միայն բարոյական, այլև քաղաքական նշանակություն ունի։ Միջազգային հանրությունում խնդրի նկատմամբ ձևավորված մոտեցումներն անդրադառնում են Թուրքիայի և, մասամբ, նրա դաշնակից Ադրբեջանի «վարկանիշի» վրա' նրանց որակելով որպես «գենոցիդո-գեն» երկրներ։ Այդպիսով, Ցեղասպանության միջազգային ճանաչումը թուրք-ադրբեջանական հնարավոր ոտնձգությունների տեսանկյունից յուրօրինակ զսպաշապիկ է և բարձրացնում է Հայաստանի ազգային անվտանգության մա- * 4

1 Որոշ հետազոտողներ առաջարկում են «պատրիցիդ» տերմինը։

4

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

ԳՀարություեյաե

կարդակը: Այ դ գործոնը լրացուցիչ հիմնավորում է նաև մեր դիրքորոշումը ԼՂՀ խնդրում վարվող բանակցությ ուններում, իսկ հայ-թուրքական վերջին դիվանագիտական զարգացումներում խնդրի միջազգայ ին արծարծումը որոշակիորեն նպաստեց ՀՀ վարած քաղաքականությանը։ Նկատենք նաև, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացի ածանցյալները մշակութային ժառանգության պահպանման հարցերը և առանձին գույքային-նյութական արժեքների վերաբերյալ դատավարությունները, ինչպես հայտնի է, բավական արդյունավետ են և արժանի են հատուկ ուշադրության։

Միևնույն ժամանակ, առայսօր Ցեղասպանության քաղաքական գործոնն առավել օգտագործվում է այլոց կողմից։ Օրինակ, ԱՄՆ նախագահի կողմից այդքան սպասվող «գենոցիդ-ցեղասպանություն» բառն արտասանվել է, ինչպես հետևում է Հ.Նահապետյանի հոդվածից [1], դեռևս 1981թ. ապրիլի 22-ին։ Հոլոքոստի հիշատակի օրվա առիթով թիվ 4838 նախագահական ելույթի տեքստում Ռոնալդ Ռեյգանը նշել է. «Հոլոքոստի դասերը չպետք է մոռացվեն, ինչպես չպետք է մոռացվեն Հոլոքոստին նախորդած Հայերի ցեղասպանությունը և հաջորդած Կամբոջայի ցեղասպանությունը...»։ Նման հայտարարությունն ակնհայտորեն ենթարկվում էր Սառը պատերազմի տրամաբանությանը և ուղղված էր ԽՍՀՄ-ի դեմ, քանի որ խորհրդային տարիներին Հայաստանում (ինչպես նաև այլ հանրապետություններում) ծայր առած ազգային շարժումների աջակցումը բխում էր Միացյալ Նահանգների ազգային շահերից1։ Ներկայումս իրավիճակն այլ է, և մոտ ապագայում ԱՄՆ նախագահը դժվար թե արտասանի «գենոցիդ» բառը, քանի որ դա առայժմ հակասում է այդ տերության ներկայիս քաղաքականությանը։

Սակայն հասկանալի է նաև, որ եթե անգամ ողջ աշխարհն ընդունի Ցեղասպանության փաստը, ապա դա դեռ ամենևին չի նշանակում, թե Արևմտյան Հայաստանը կվերադարձվի Հայությանը և անգամ նման պարագայում կլուծվեն մեր բոլոր խնդիրները։ Այդ հարցում, թերևս, պետք է հրաժարվել հրեականության նախադեպի գերագնահատումից. Գերմանիայի կողմից Հոլոքոստի ընդունումը և ռեպարացիաների կատարումը պայմանավորված էին այդ երկրի պարտությունով դաշնակիցների զորքերը կանգնած էին Բեռլի-նում, իսկ Նյուրնբերգում ընթանում էր հայտնի դատավարությունը։ Նկատենք նաև, որ հրեաներն իրենք էին «նախապատրաստել» իրենց պետության ստեղծումը տասնամյակներ տևած մտավոր-գաղափարախոսական և կազմակերպ-չական-տնտեսական նպատակաուղղված աշխատանքով։ Մեր պարագայում անգամ Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ընդունումը (սա ավելի 1 * * * 5

1 Ինչպես հայտնի է, Ղարաբաղյան հակամարտությունում հաջողության հասնելը պայմանավորված էր Երկ-

րորդ Հանրապետությունում շարունակական ազգային շարժման առկայությամբ և, այդ համատեքստում,

արդարությունը պահանջում է նշել, որ ազգային խնդիրներում «դրսից» ստացվող աջակցությունը, որքան էլ

փոքր լիներ, համընկնում էր նաև մեր ազգային շահերին։

5

ԳՀարություեյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

քաե տեսական տարբերակ է և չի առնչվում այդ երկրի առեվազե ներկա իշխանությունների հետ), ամեեայե հավանականությամբ, կընդունի մոտավորապես այե ձևը, որիե ականատես եղանք, երբ Սերբիայի պառլամենտը զղջում արտահայտեց Բոսնիայի բնակչության դեմ կատարված գործողությունների կապակցությամբ: Աեկարաե կհամաձայեի փոխհատուցումների միայն այե պարագայում, երբ կուեեեա կազմալուծված երկրի կարգավիճակ:

Այսպիսով, կարելի է փաստել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ընդհանուր առմամբ դրական նշանակությամբ հանդերձ, ուեի արդյունավետության որոշակի սահմանափակումներ և չի կարող վերջնանպատակ ծառայել Հայաստանի և Հայության համար: Այլ խոսքերով, եթե Ցեղասպանության փաստը համընդհանուր ճանաչվեց, ապա խիստ մշուշոտ է, թե իեչպիսիե պետք է լիեի դրանից հետո Հայության քաղաքական ռազմավարությունը: Հարցին հստակ պատասխան չունենալը վկայում է, որ առայժմ հայ հանրությունում բացակայում եե անհրաժեշտ ռազմավարական մտածողության և ռազմավարական պլանավորման ռեսուրսները, մինչդեռ եմաե ընդհանրական ռեսուրսների չափե անմիջականորեն կապված է Ազգային անվտանգություն (ԱԱ) հասկացության հետ:

Ազգային անվտանգության այւդիական մեկնաբանություններ

Այսօր ԱԱ հասկացությունը ենթարկվում է վերափոխումների և, ի լրումն անվտանգության ապահովմանն անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ եախկիե պատկերացումների, ԱԱ գլխավոր չափանիշներից եե դարձել հանրության գաղափարախոսակաե դաշտի կայացումը և զարգացման կարողությունը [24]: Վերջինիս համատեքստում, մասնավորապես, ընդունվում է, որ նախկինում արդյունավետ համարվող «մարտահրավեր-ադեկվատ պատասխան» ԱԱ համակարգն արդի պայմաններում արդեն բավարար չէ, և միայն այդ սկզբունքի կիրառումը կարող է անգամ փակուղի տաեել1: Նոր մոտեցումները ենթադրում եե, ըստ Ալ.Վլադիմիրովի հիմնարար աշխատության, որ «զարգացման և անվտանգության համաձայնեցման պարադիգմը հնարավոր է իրագործել «անվտանգություն զարգացման միջոցով և զարգացում անվտանգության միջոցով» սկզբունքի դիալեկտիկայով»: Նմաե մեթոդաբանությամբ դիտարկելով անվտանգության խնդիրները' կարելի է հանգել ոչ այեքաե բարդ եզրահանգման, թե զարգացման գործընթացի (այսիեքե անվտանգության) հիմնական 1 * * * * 6

1 Այս առիթով եկատեեք, որ «մարտահրավեր-ադեկվատ պատասխան» ԱԱ դասական սկզբունքը փոքր- իեչ

կրավորական ձևակերպում ուեի և կարծես թե չի ենթադրում մրցակիցների հաեդեպ պրևեետիվ «մարտա-

հրավերի» ձևավորումը: Ինչպես հայտեի է, ԱԱ այդ սկզբունքը զգալիորեն «խմբագրվեց» համեմատաբար

վերջերս, Բուշի վարչակազմի օրոք, երբ հայեցակարգայիե մակարդակով մշակվեց և իրագործվեց «հիպեր-

պրևեետիվ» դոկտրիեը, որի արտահայտությունները հանդիսացան Աֆղաեստաեի ու Իրաքի ռազմական կամպանիաները:

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

ԳՀարություեյաե

«պատասխանատուն» կամ, այ լ խոսքերով կրիտիկական ենթակաոուցվածքը, մարդը և մարդկայ ին հանրությ ունն են, որոնց զարգացման (մեր մեկնաբանու-թյ ամբ կազմակերպման, գիտելիքների ձեռքբերման և դրանց կիրառման ունակությ ունների) մակարդակն է, որ պայմանավորում է ազգ-պետությ ան անվտանգությունը: Այստեղից հետևում է նաև, որ զարգացումը ռազմավարության արտահայտություններից է, որը ենթադրում է և «փոքր քայլերի», և «թռիչքային» («փոքր քայլերով» ձեռքբերումների կրիտիկական քանակի կուտակումից հետո) ռազմավարություն, ինչն էլ, համաձայն չինական դասական սահմանման, ապահովում է «ապագայի նվաճումը և նրա օգտագործումը սեփական շահերին համաձայն»: Կարծում ենք նաև, որ այդ համատեքստում ընկալվող զարգացման ռազմավարությունը պետք է վերաճի գերակայող ազգային գաղափարի:

Վերոնշյալի համատեքստում դիտարկելով Հայության և Հայաստանի ապագայի խնդիրները' պետք է արձանագրենք, որ զարգացման տեսանկյունից ունենք լուրջ հիմնախնդիրներ: Հայտնի է, որ Հայաստանի մտավոր ներուժը վերջին քսանամյակում որակապես նվազել է, իսկ ոլորտի զարգացման նախագծերն առայժմ մեծ լավատեսություն չեն ներշնչում և, ի լրումն, տեսական բնույթ են կրում: Մինչդեռ պետության ինստիտուցիոնալ կարևոր կառույցները պետք է լինեն ռազմական և գիտական համակարգերը, ու եթե առաջինը Հայաստանում կայացել է, ապա երկրորդի առնչությամբ ունենք բազում խնդիրներ: Հատկանշական է, որ, այսպես կոչված, ռազմավարական հետախուզության թիվ մեկ խնդիրն է գնահատել պայմանական հակառակորդի գիտատեխնիկական ռեսուրսները, որի ներքո առաջին հերթին հասկացվում են գիտելիք և տեխնոլոգիաներ կրող անձինք [5, с. 27]: Համարվում է, որ մնացած ոլորտները (բանակ, արդյունաբերություն, ֆինանսական համակարգ և այլն) գիտատեխնիկական ներուժի ածանցյալներն են:

Առավել վատ են գործերը Սփյուռքում, որտեղ դեռևս չեն ձևավորվել ազգային շահերին ծառայող գիտության անհրաժեշտության գիտակցությունը, համապատասխան մտածողությունը և մշակույթը1: Ինչպես հայտնի է, արտ-երկրում գործում են հայկական հազարավոր հասարակական-քաղաքական կազմակերպություններ, որոնք, սակայն, գիտակրթական ոլորտին սակավ են անդրադառնում (նկատենք, որ սփյուռք ունեցող այլ ազգեր գիտակրթական գործունեությունը հովանավորող բազմաթիվ հիմնադրամներ են ստեղծել): Այդ համատեքստում ամրագրենք նաև, որ առայժմ բացակայում է «ազգային կապիտալ - ազգային գիտություն» գիտակցված կապը, ինչն անհրաժեշտ պե-

1 Այս երևույթը բնորոշող օրինակ կարող է ծառայել հետևյալը. ամերիկահայ Գաֆեսճյանի աջակցությամբ ՀՀ-ում ստեղծված ջրածնային էներգետիկայի խնդիրներով և վառելիքային մարտկոցներով զբաղվող «И2 ECOnomy» լաբորատորիան, որն իր տեսակի մեջ միակն էր տարածաշրջանում, արդյունավետ գործելով շուրջ 8 տարի վերջերս փակվեց «ցածր եկամտաբերության» պատճառով:

7

ԳՀարություեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

տակաե ռեսուրսների բացակայության պայմաններում կարող էր մասամբ մեղմել իրավիճակը (այդ առումով Հայաստանում բացառությունների թվում է ARG (ՀայՌուսգազարդ) ընկերությունը, իսկ Սփյուռքում, թերևս, Գալուստ Գյnզպեեկյաե հաստատությունը)-. Շեշտենք, որ այստեղ չենք դիտարկում համայնքային ու կիրակնօրյա դպրոցների խնդիրը, որոնք առավել հայապահ-պանական ուղղվածություն ունեն և սակայն այդ առումով էլ այսօր բավական ճգնաժամային իրադրության մեջ են հայտնվել-

Ըստ մեզ, վերոնշյալ ռազմավարական թերացումը պայմանավորված է ոչ թե նյութական միջոցների հարաբերական սակավությամբ1, այլ նրանով, որ հայկական ընտրանու առօրյա կենցաղային աշխարհընկալումները դեռևս չեն վերաճել ազգային աշխարհայացքային մոտեցումների: Հաճախ որպես գերխնդիր ընկալվում է միմիայն Ցեղասպանության ճանաչման գործընթացը, որի լոբբինգի վրա, օրինակ ԱՍՆ-ում, ծախսվում են բավական մեծ միջոցներ, արտակարգ նշանակություն է տրվում եկեղեցիների, հուշարձանների կառուցմանը: Անվիճելի է, որ այդ ամենը խիստ կարևոր է, սակայն, դրա հետ մեկտեղ, անուշադրու-թյան է մատնվում ամենաառաջնայինը մարդկային կապիտալի ձևավորումը և զարգացումը, այսինքն վտանգվում է մեր ազգային անվտանգությունը:

Միևնույն ժամանակ, այստեղ հիմնավորված է այն հարցը, թե ինչպիսի հեռահար նպատակների պետք է ուղղված լինի Հայության զարգացման ազգային ռազմավարությունը:

Հնարավոր աշխարհաքաղաքակաև տեղաշարժեր

Նորագույն պատմությունում Հայաստանի և Հայության համար առանցքային իրադարձությունները կապված են եղել աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ: Առաջին համաշխարհային պատերազմը և հեղափոխությունը հանգեցրին Ցեղասպանության և Արևմտյան ու, մասամբ, Արևելյան Հայաստանի կորստին, Առաջին և Երկրորդ հանրապետությունների ստեղծմանը: Երկրորդ համաշխարհայինից հետո մեծ էր ԽՍՀՄ-Թուրքիա ռազմական բախման հավանականությունը, որի ելքը կասկած չէր հարուցում և որն ինչ-որ չափով կարող էր լուծել Հայկական հարցը. սակայն նախկին դաշնակիցների ԽՍՀՄ և ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի միջև «աշխարհի վերաձևման» վերաբերյալ տարաձայնությունները խանգարեցին նման սցենարի իրականացմանը: Առաջին սառը պատերազմի ավարտի և երկբևեռ աշխարհակարգի փլուզման արդյունքում ստեղծվեցին ՀՀ-ն և ԼՂՀ-ն:

1 Նկատենք այս առիթով, որ նյութական միջոցների որոշակի սահմանափակությունը նույնպես պայմանավորված է Հայության գիտակրթական ոլորտի թերզարգացմամբ. մասնավորապես հայկական կապիտալի ներկայացուցիչները (և Սփյուռքում, և Հայաստանում) ավելի քան համեստ են ներկայացված տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որոնք այսօր համարվում են ամենաշահութաբերը

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

ԳՀարություեյաե

Ներկայ ումս ձևավորվում է քաղաքական մի նոր իրադրությ ուե, երբ հասունանում եե նոր գլոբալ տեղաշարժեր' պայ մանավորված բազմաբևեռ համակարգի բավական հիվանդագին ձևավորմամբ: Հայ տնի է, որ նման բնույ թի համակարգային փոփոխությունները մշտապես հղի են դժվար կանխատեսելի հետևանքներով, և պատահական չէ, որ որոշ քաղաքագետներ ներկա իրողությունները համեմատում են մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը տիրող իրավիճակի հետ: Համաձայն որոշ տեսակետների, որոնք հիմնվում են արդեն այսօր նշմարվող միտումների վրա, ներկայիս բազմաբևեռ համակարգի ձևավորման տրամաբանությանը ենթարկվող «բաժանման» գործընթացներին հետևելու է նոր, քաղաքակրթական հատկանիշների հիման վրա ստեղծված ռազմաքաղաքական ասոցիացիաների ձևավորում:

Այդ պայմաններում Հայաստանի համար հեռանկարային քաղաքականության մշակման տեսանկյունից կարևորագույն գործոններից է մասնավորապես տարածաշրջանում Միացյալ Նահանգների ազդեցության հարաբերական նվազումը: Դրա արտահայտություններից են, օրինակ, Թուրքիայի հետ կապված այն դժվարությունները, որոնք ունեցավ այդ տերությունը հայ-թուրքական զարգացումներում միջնորդական առաքելություն կատարելիս: Այդ համատեքստում հատկանշական է նաև, որ այսօր ԱՄՆ ընտրանու ներկայացուցիչները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ ԱՄՆ-ի կողմից «մեկուսացման» (անշուշտ հարաբերական) քաղաքականություն վարելու

անհրաժեշտությանը: Մինչդեռ ամերիկյան նահանջը, համաձայն մի շարք վերլուծաբանական մշակումների, կարող է հանգեցնել Մերձավոր և Միջին Արևելքի, Հարավային Ասիայի (այսպես կոչված Եվրասիական Բալկանների) տարածքում պայթյունավտանգ իրավիճակի ձևավորմանը: Նկատենք, որ այդ տարածաշրջանն այժմ նույնպես, հաշվի առնելով Իրանի հետ կապված հայտնի հարցերը և հատկապես Իրաքում, Աֆղանստանում և Պակիստանում տեղի ունեցող գործընթացները, գտնվում է բավական անկայուն վիճակում, ինչը հիմնականում հարուցվել է նույն ամերիկացիների կողմից: Սակայն ամերիկյան ներկայությունը, որքան էլ տարօրինակ է հնչում, ապահովում է այդ «անկայունության կայունությունը»: Այսինքն' ստեղծված քաոսն այս կամ այն չափով կառավարելի է, ինչը դժվար թե պահպանվի ամերիկացիների հեռա-նալուց հետո, և դա, բացառված չէ, որ կարող է և նախապես հաշվարկված լինել նրանց կողմից: Ընդունված է համարել, որ անգլոսաքսերի նահանջն ավելի վտանգավոր է, քան նրանց հարձակումը...

Ակնհայտ է, որ նման անկառավարելի տարածաշրջանի ձևավորումը, որի երկրները կամ ունեն, կամ էլ ձգտում են ունենալ միջուկային զենք (որոնց թվում Թուրքիան), Հայաստանի համար նոր մարտահրավեր է, որին դիմակայելու համար անհրաժեշտ են նոր ռեսուրսներ և քաղաքական գործընկերներ: Այդ առումով որոշակի հնարավորություններ են պարունակում Եվրոպայում ընթացող նոր զարգացումները:

9

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Գերմանիա, Ռուսաստան և Մեծ Եվրոպա». Հայտեի է, որ ԵՄ-ը ստեղծվել էր որպես մի կառույց, որի հենքում դրված է փոխկապվածություեը, ինչը և պետք է խոչընդոտեր առանձին երկրեերի և առաջին հերթին հետպատերազմյան Գերմանիայի իեքեուրույե գործելու և որպես հզոր տերություն վերականգնվելու հնարավորությանը: Այդ մեխանիզմը բավական արդյունավետ էր գործում երկբևեռ և բավարար միաբևեռ համակարգերում: Արդյունքում' ԵՄ-ը, լինելով աշխարհի ամենամեծ տնտեսությունը, գլոբալ հարթությունում չունի որևէ լուրջ աշխարհաքաղաքակաե դերակատարում: Սակայն բազմաբևեռ աշխարհակարգի և ֆինանսական ճգնաժամի պայմաններում, երբ սկսեցին առավել կարևորվել սեփական ազգային շահերը, մեկեարկեցիե տարանջատման գործընթացները: Դա պայմանավորված է և ԱՄՆ-Եվրոպա կապերի թուլացումով ու նրանց միջև մրցակցության աճով, և ԵՄ երկրեերի տնտեսական և այլ ոլորտների զարգացման մակարդակների տարբերության խորացմամբ: Ստեղծված նոր իրավիճակներին առավել պատրաստ գտնվեց Գերմանիան: Բավական է նշել, որ վերջին 10 տարում գերմանական ապրանքների և ծառայությունների մրցունակությունը ԵՄ այլ երկրեերի համեմատ, աճել է 25%-ով: Արդյունքում' Գերմանիան այսօր տնտեսական առումով ոչ միայն Եվրոպայի ամեեահզոր տերությունն է, այլև այն երկիրն է, որը թելադրում է (և արդեն ավելի քիչ հենվելով հարևան Ֆրանսիայի վրա) ԵՄ գործունեության կանոեները: Բնորոշ է, որ կանցլեր Աեգելա Մերկելիե համաշխարհային ԶԼՄ-ում հաճախ անվանում եե «ֆրաու Եվրոպա»:

Աճել եե եաև այդ երկրի ռազմաքաղաքական հավակնությունները. ներկայումս գերմանական ընտրանու ներկայացուցիչները հնչեցնում եե ՆԱՏՕ-ի բարեփոխման (նկատի ունենալով բուն եվրոպական դերակատարման մեծացումը), միջուկային զենքին տիրապետելու, ամերիկյան ռազմակայանները երկ-րից դուրս բերելու և նման այլ գաղափարներ: Դա վկայում է այն մասին, որ ոչ հեռու ապագայում «գերմաեակաեացված» ԵՄ-ը կամ, որոշ սցենարներում ԵՄ ձևաչափից դուրս իր առանձին դաշնակիցների հետ գործող Գերմանիան, ձգտելու է իրեն վայել տեղ զբաղեցնել գլոբալ աշխարհաքաղաքակաե հարթությունում (տե ս, օրինակ, [6-8]): Մասնավորապես, այդ երկիրը կարող է մեր տարածաշրջանը որպես հարթակ դիտարկել իր աշխարհաքաղաքակաե հավակնություններն իրագործելու նպատակով (ներկայումս այդօրինակ միտումներ եե ցուցաբերում գերմանացիները, օրինակ, Աֆղաեստաեում), և նման պարագայում այդ հավակնությունները պետք է որ չհակասեն մեր ազգային շահերին: Դրա մասին եե վկայում, մասնավորապես, հետևյալ հանգամանքները.

• Գերմանիան տարածաշրջանում չունի շեշտված նավթային շահեր, ինչը որոշիչ գործոն է այլ արևմտյան տերությունների քաղաքականությունում և վերջիններիս կողմից արտահայտվում է Ադրբեջաեի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքով:

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

ԳՀարություեյաե

• Պաշտոնական Բեռլիեը լուրջ խնդիրներ ունի Թուրքիայ ի հետ, և այ ստեղ դերակատարում ունի այ ն փաստը, որ Գերմանիա] ում ապրում է շուրջ 3 մլն թուրք, որոնցից 1.7 մլն-ը Թուրքիայի քաղաքացի է, նրանց զգալի մասը սկզբունքորեն, իսկ մասամբ էլ հետևելով Անկարայի ուղղակի ցուցումներին' չի ձգտում ինտեգրվել տեղի հանրությանը: Այդ գործոնը քաղաքակրթական և ժողովրդագրական բնույթի խնդիրներ է առաջացրել գերմանական հանրությունում, ինչն էլ մասամբ արդեն արտահայտվում է արտաքին քաղաքական մոտեցումներում:

Վերոնշյալի համատեքստում առանձնապես ուշագրավ է գերմանական զինվորական շրջանակների առաջարկած «արևելյան սպառնալիքներին հակազդելու» նպատակով «Մեծ Եվրոպա» ձևավորելու նորովի խմբագրված նախագիծը, համաձայն որի' ենթադրվում է Ռուսաստանի ներգրավումը Հյու-սիսատլանտյան կառույցին և այսպիսով, փաստորեն, այդ կառույցի կոնցեպ-տուալ վերակառուցումը: Ակնհայտ է, որ նման զարգացումն առաջին հերթին ենթադրում է Ռուսաստանի պատրաստակամությունը' հաշվի առնելով վերջինիս հիմնավորված բարդույթը ՆԱՏՕ-ի և նրա «ընդարձակման» հանդեպ: Սակայն այսօր ռուսական քաղաքականությունում ևս նկատվում են միտումներ, որոնք կարող են իրատեսություն հաղորդել «Մեծ Եվրոպա» նախագծին, և դա պայմանավորված է ոչ միայն Մոսկվա-Բեռլին աշխարհաքաղաքական առանցքի վերաբերյալ ավանդական պատկերացումներով:

Ներկայումս Գերմանիան ՌԴ-ի հիմնական տնտեսական գործընկերն է, նրանք իրագործում են խոշոր, աշխարհատնտեսական էներգետիկ ծրագրեր: Քաղաքական ոլորտում նույնպես առկա են որոշակի համաձայնություններ (մասնավորապես, Վրաստանի' ՆԱՏՕ-ին անդամագրվելու խնդրում): Եվրոպացիների կողմից Ուկրաինայի նախագահական ընտրություններին տված բարձր գնահատականները ցույց են տալիս, որ այդ երկիրը ՌԴ-ի և ԵՄ-ի միջև կռվախնձոր հանդիսանալուց կարող է վերածվել համագործակցության հարթակի: Նման բնույթի օրինակները բազմաթիվ են, և առանց մանրամասնելու կարելի է փաստել, որ «Մեծ Եվրոպա» ձևավորելու գաղափարը, ադեկվատ լինելով և քաղաքակրթական ընդհանրությունների տրամաբանությանը, և բազմաբևեռ աշխարհի իրողություններին, կարծես թե ընդունելի է դառնում կողմերի համար: Ստեղծված պայմաններում ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ի տարբերություն նախկինում Գերմանիա-Ռուսաստան հարաբերությունների հարցում ունեցած կտրուկ բացասական դիրքորոշման, նույնպես պետք է որ սկզբունքորեն դեմ չլինեն «Մեծ Եվրոպա» նախագծին. նման դաշինքը, որոշ աշխարհաքաղաքական սցենարներում, կարող է բնական պատնեշ հանդիսանալ հնարավոր արևելյան-չինական էքսպանսիայի պարագայում:

Նման ուղղվածության և թվով արդեն Երրորդ սառը պատերազմի պայմաններում Հայաստանի տեղը, առավել հնարավոր է, որ լինի պայմանական 11

11

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

<<Եվրոպա-ՌԴ» բլոկում, իսկ մեր թուրքալեզու հարևանները պայմանական «Արևելքում»: Այդ պարագայում Հայաստանը կարող է ձեռք բերել «սահմանային» կամ «ֆորպոստային» պետության կարգավիճակ (ինչպիսին որ ունի Իսրայելը Մերձավոր Արևելքում)' դրանից բխող մեծ ռիսկերով և հնարավորություններով։ Մեզ համար դրական որոշակի զարգացումների պարագայում այդ «հնարավորությունները» կարող են ներառել Թուրքիայի կազմալուծումը և Արևմտյան Հայաստանի մասնակի վերադարձը։

Անշուշտ, վերոնշյալ սցենարը տեսական բնույթ է կրում և այս առիթով հարկ է շեշտել, որ նման կարգի սցենարային մշակումները պահանջում են համալիր, արդի մեթոդաբանությունների կիրառումով կատարված հետազոտություններ։ Սակայն միշտ պետք է հիշել, որ դեռ 1980թ. գրեթե անհնար էր պատկերացնել, որ մեկ տասնամյակ հետո կընթանա պատերազմ, և կստեղծվեն հայկական երկու հանրապետություններ։ Միևնույն ժամանակ, հայտնի է, որ որևիցե «դրական սցենարի» իրագործումը հնարավոր է միայն այդ զարգացումներին նախապես պատրաստվելու և շահեկան սցենարներն իրականություն դարձնելու համար ջանքեր գործադրելու պարագայում, որն էլ, իր հերթին, հնարավոր է միայն ռազմավարական զարգացման պայմաններում։

Մայիս, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Айкарам Наалетян, Разве Соединненые штаты не признали Геноцид Армян? http:// www.noravank.am/ru/?page=analitics&nid=2430

2. Гагик Арутюнян, Идеология и информационная безопасность, 21-й Век, #4, с.3, 2009.

3. Гагик Арутюнян, Полиидеологические сообщества и информационная безопасность, О некоторых проблемах информационной безопасности (по материалам осенней школы по информационной безопасности, организованной НОФ “Нора-ванк” и Госкомитетом по науке РА), с. 38, Ереван, 2009.

4. Александр Владимиров, «Государство и война», Политический класс, #2 (50), с. 95, 2009.

5. Вашингтон Плэтт, Стратегическая разведка, М., 1997.

6. Гагик Тер-Арутюнян, Россия-Германия. Возможные сценарии в контексте региональной безопасности (http://www.noravank.am/ru/?page=analitics&nid=24579).

7. Джордж Фридман, Германия после ЕС и российский сценарий ("Stratfor", США http://www.inosmi.ru/europe/20100526/160170476.html; George Friedman, Germany After the EU and the Russian Scenario, http://www.stratfor.com/ weekly/20100524_germany_after_eu_russian_scenario?utm_source=GWeekly&utm _medium=email&utm_campaign=100525&utm_content=readmore&elq=566b155cbee94 b86b4644322cb43ae5c

8. «Российско-германские отношения в контексте европейской безопасности», под ред. проф. В.И. Дашичева, - М.: ИЭ РАН, 2009.

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

ԳՀարություեյաե

СТРАТЕГИЯ РАЗВИТИЯ И ГЕОПОЛИТИЧЕСКИЕ СЦЕНАРИИ

Гагик Арутюнян

Резюме

Известные процессы в сфере армяно-турецких отношений сынициировали в армянском сообществе обсуждение и переосмысление стоящих перед Армянст-вом актуальных задач и методов их решения. Даже из беглого ознакомления с ситуацией в армянских общинах следует, что ранее применяемые стратегии выживания сегодня не эффективны и могут привести к весьма отрицательным последствиям. В качестве основной причины существующей неблагоприятной ситуации и препятствия для разработки адекватных национальных стратегий рассматривается снижение интеллектуального потенциала армянского сообщества. В этом контексте представляется перспективным взять в качестве основополагающего принципа национальной безопасности стратегию развития, предполагающую в первую очередь развитие человеческого капитала. Наличие высокоинтеллектуальных ресурсов, с учетом формирования новых военно-политических ассоциаций в многополярной системе, позволит не только выстоять в предполагаемых геополитических катаклизмах, но и даст возможность решить значительную часть проблем, стоящих перед Армянством.

13

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.