Научная статья на тему 'Հաց սփյուռքի երրորդ սերնդի խնդիրները'

Հաց սփյուռքի երրորդ սերնդի խնդիրները Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
118
34
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Գևորգ Պողոսյան

Հայոց սփյուռքը Մեծ եղեռնից հետո իր գրեթե հարյուրամյա պատմության մեջ զարգացման մի քանի փուլեր է անցել: Սփյուռքի պատմությունը հատվածաբար ուսումնասիրված է բավականին մանրամասն: Սակայն կարծում ենք, որ այն ընդհանրացման ամբողջական իմաստավորման կարիք ունի: Այստեղ մենք կփորձենք դիտարկել միայն մի քանի հայեցակարգային կետեր:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

За свою почти вековую историю после Геноцида армян армянская диаспора прошла несколько этапов развития. Определенные отрывки истории Диаспоры изучались достаточно подробно. Однако нам представляется, что она нуждается в обобщении и целостном осмыслении. В статье рассмотрены лишь некоторые концептуальные пункты этого процесса.

Текст научной работы на тему «Հաց սփյուռքի երրորդ սերնդի խնդիրները»

ՀԱՑ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Գևորգ Պողոսյան'

Հայոց սփյուռքը Մեծ եղեռնից հետո իր գրեթե հարյուրամյա պատմության մեջ զարգացման մի քանի փուլեր է անցել: Սփյուռքի պատմությունը հատվածաբար ուսումնասիրված է բավականին մանրամասն: Սակայն կարծում ենք, որ այն ընդհանրացման և ամբողջական իմաստավորման կարիք ունի: Այստեղ մենք կփորձենք դիտարկել միայն մի քանի հայեցակարգային կետեր:

Հայ սփյուռքի առաջին սերնդի հիմնական խնդիրն էր ֆիզիկապես վերապրել ու ամրապնդվել նոր բնակատեղերում։

Թեև հայկական գաղթօջախները գոյություն ունեին շատ վաղուց, երբ Հայաստանը կորցրեց իր պետականությունը, սակայն դրանք ընդլայնվեցին Հայոց ցեղասպանությունից հետո: Մեկուկես միլիոն հայեր ոչնչացվեցին, մյուսներին հաջողվեց փախչել և բնակություն հաստատել Արևելյան Եվրոպայի, բալկանյան և միջինարևելյան տարբեր երկրներում։ Բազմահազար հայեր հիմնավորվեցին Արևմտյան Եվրոպայում, ինչպես նաև Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում: Զգալի թվով հայկական համայնքներ գոյություն ունեն նաև Ռուսաստանում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններում: Հայկական համայնքներ կարելի է գտնել նաև Հնդկաստանում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Աֆրիկայում (Եթովպիայում, Սուդանում և Հարավային Աֆրիկայում), ինչպես նաև ավելի հեռավոր արևելքում, օրինակ Սինգապուրում, Մյանմարում, Հոնկոնգում։

Տարբեր փորձագիտական գնահատականների համաձայն հայերի թիվն աշխարհում այսօր հասնում է 8 միլիոնի:

Այսօր հայերի մեծ համայնքներ կան Ռուսաստանում, որը, ըստ համայնքների մեծության, առաջին տեղում է, այնուհետև Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Իրանում (թեև 1970-ականներից սկսած համայնքի հայերի թիվը նվազել է), Լիբանանում, Վրաստանում, Սիրիայում, Արգենտինայում, Կանադայում և Ուկրաինայում:

* ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ:

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Գ. Պողոսյաե

Երկիրը Հայերի թիվը

Հայաստան 3,215,800

Ռուսաստան 1,130,491 (2002թ. տվյայներ)

ԱՍՆ 1,000,000

Ֆրանսիա 500,000

Իրան 400,000

Վրաստան 248,900 (2004թ. տվյալներ)

Սիրիա 190,000

Լիբանան 140,000

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն 138,000

Արգենտինա 130,000

Ուկրաինա 99,894 (2001թ. տվյալներ)

Լեհաստան 92,000

Թուրքիա 40,000 - 70,000 (համշենահայերը ներառված չեն)

Հորդանան 70,000

Ուզբեկստան 70,000

Գերմանիա 42,000 - 60,000

Կանադա 40,505 (2001թ. տվյալներ) (մի քանիսը նշում են 60,000)

Հունաստան 35,000 - 55,000)

Բրազիլիա 40,000 - 50,000)

Ավստրալիա 45,000

Աբխազիա 44,869 (2003թ. տվյալներ)

Իսպանիա 42,000

Թուրքմենստան 30,000

Բուլղարիա 30,000

Բելառուս 25,000

Ղազախստան 25,000

Իրաք 20,000

Ուրուգվայ 19,000

Անգյիա 18,001

Հունգարիա 15,000

Բելգիա 10,000

Չեխիա 10,000

Իսրայել 9,800

Եգիպտոս 8,200

Սոլդովա 7,000

41

Գ.Պողոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Երկիրը Հայերի թիվը

Նիդեռլանդներ 6,000

Տաջիկստան 6,000

Լատվիա 5,000

Շվեյցարիա 5,000

Շվեդիա 5,000

Քուվեյթ 5,000

Ղրղըզստան 3,285

Միացյալ Արաբական 3,000

Էմիրություններ

Դանիա 3,000

Ավստրիա 3,000

Նիկարագուա 2,907

Էկվադոր 2,800

Կիպրոս 2,740 (1987թ. տվյայներ)

Վենեսուելա 2,500

Լիտվա 2,500

Իտայիա 2,500

Էստոնիա 2,000

Ռումինիա 1,780

Նորվեգիա 1,000

Ֆինլանդիա 1,000

ԳւԻ 1,000

Սուդան 1,000

Թաիյանդ 1,000

Հոնդուրաս 900

Նոր Զեյանդիա 600

Մեքսիկա 560 - 10,000

Ալբանիա 500

Հնդկաստան 500

Կոյումբիա 250-300

Մոնակո 200

Հարավաֆրիկյան 200

Հանրապետություն

Կատար 150

Կուբա 100

Եթով պիա 100

Դոմինիկյան 75

Հանրապետություն

42

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ. Գ. Պողոսյաև

Երկիրը Հայերի թիվը

Իռլանդիա 50

Կոստա Ռիկա 40

Սինգապուր 35

Պերու 35

Զիմբաբվե 28

^դ^նգիա 20

Պակիստան 20-200

Ճապոնիա 20-100

Գկատնմաlա 20-50

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Իրաքի հայ համայնքը նվազել է 2003թ. Միացյալ Նահանգների Իրաք ներխուժելուց հետո։

Սակայն սրանք շատ ընդհանուր տվյալներ են: Հասկանալի է, որ սփյուռքահայության թվաքանակը, նրա ներուժը և աշխարհի բազմաթիվ երկրներում զբաղեցրած դիրքն ու դերն անհրաժեշտ է լրջորեն ու գիտական մեթոդներով ուսումնասիրել: Իրական պատկերն ստանալու համար անհրաժեշտ է անցկացնել մարդահամարի կարգի ուսումնասիրություն բոլոր այն երկրներում, ուր հայության թիվը հասնում է զգալի չափերի, օրինակ' ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում, Իրանում և այլուր: Սա ամենևին էլ դյուրին գործ չէ։ Այն սոսկ ցանկությունից իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է համախմբել սփյուռքի և Հայաստանի Հանրապետության ջանքերը:

Նման համահայկական մարդահամարի անցկացումը կարելի է դիտել որպես համազգային առաջին ծրագիր: Եվ այսպիսի համազգային ծրագրերը կարող են մի քանիսը լինել: Այսօր հայության միայն մեկ երրորդն է բնակվում Հայաստանում:

Երկրորդ սերունդը հիմնադրեց սփյուռքում գործող բազմաթիվ կառույցներ:

Ժամանակի ընթացքում ցեղասպանությունից փրկված հայերը սփյուռքում հիմնավորվեցին կառուցելով եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային, համայնքային կենտրոններ և այլն: Այնտեղ, որտեղ հայերի զգալի քանակ կար, սկսեցին գործել զանազան քաղաքական կուսակցություններ և բարեգործական միություններ, ինչպիսիք են Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Ռամկավար Ազատական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):

Հայերը, ինչպես հայտնի է, ունեն երկու կաթողիկոս: Նրանցից մեկին, որի նստավայրը գտնվում էր Էջմիածնում, սատարում էին խորհրդային իշխանությունները, հնչակները և ռամկավարները։ Մյուս կաթողիկոսարանին, որը

43

Գ.Պողոսյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

գտնվում էր Անթիլիասում (Լիբանան), աջակցում էիև դաշնակցականները: Եգիպտոսում և Սիրիայում պան-արաբիզմի, Իրանում իսլամիզմի և Լիբանանում քաղաքացիական պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր Միջին Արևելքից գաղթեցին ու հիմնավորվեցին ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրան-սիայում և այլ վայրերում։ Այնտեղ նրանք հիմնադրեցին լոբբիստական կազմակերպություններ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործն ընդլայնելու նպատակով: Ստեղծվեցին նաև քաղաքական կազմակերպություններ, որոնցից են Իրավունքի և դեմոկրատիայի եվրոպական հայկական միությունը, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն, Հայոց հարցի պաշտպանության կոմիտեն, Հայոց ցեղասպանության Ճանաչման արշավը, Կանադայի Հայկական ազգային կոմիտեն, Միջին Արևելքի հայկական ազգային կոմիտեն։

Նոր, երրորդ սերնդի խնդիրները, մեր կարծիքով, կապվում են սփյուռքի անելիքների, տեդի ու նրա պատմական դերի լուրջ ուսումնասիրության հետ: Անհրաժեշտ է սփյուռքում գործող նոր կառույցներ հիմնել, ասել է թե ժամանակակից «think tank» կոչված մտածողական կենտրոններ հիմնադրել, որոնք գիտականորեն կուսումնասիրեն իրավիճակը, հետագա անելիքներն ու զարգացման ծրագրերը:

Հայությունն այսօր աշխարհին ներկայանում է իր երեք հատվածներով Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն և սփյուռքահայություն: Ընդ որում, այս երեք հատվածները ներկայացնում են ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող միջազգային հարաբերությունների կարևորագույն սուբյեկտներ անկախ պետություն, չճանաչված պետություն (կամ տարածք) և միջազգային շարժում (տվյալ դեպքում էթնիկական կամ ազգային շարժում):

Այսօր աշխարհն ավանդական պատկերացումներից շատ է հեռացել: Այն սոսկ անկախ պետությունների ընտանիք չէ միայն, այլ շատ ավելի բազմազան ու բազմադեմ է: Այսօր այն հանդես է գալիս նաև որպես տարաբնույթ կառույցներ միջպետական, վերպետական ու անդրպետական, ինչպես նաև չճանաչված պետական գոյացումներ, ոչ պետական, ոչ պաշտոնական շարժումներ ու միավորումներ: Այսպիսով, հայությունն աշխարհին այսօր ներկայացված է պետական, չճանաչված պետականության ու միջազգային անդրպետական շարժման երեք ձևերով:

Այս հանգամանքը կարելի է օգտագործել որպես մեծ առավելություն, եթե այդ երեք հատվածները գործեն համակարգված ու նպատակաուղղված: Այլ կերպ ասած, եթե նրանք դիտարկվեն որպես ընդհանուր համազգային ծրագրերի իրագործման կատարողներ: Ժամանակակից հայության այս երեք հատվածների փոխհարաբերությունները, նրանց ներդաշնակ ու ազգանպաստ

44

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Գ. Պողոսյաե

զարգացումը և դերակատարության ու մասեաբաժիեեերի հայեցակարգայիե գաղափարախոսության մշակումը կարող եե դիտարկվել որպես ևս մեկ հա-մազգայիե գիտակաե ծրագիր:

Ավաեդաբար սփյուռքահայությաե գործողություեեերե ուղղորդվել եե Հայ Առաքելակաե եկեղեցու, Հայ Կաթոլիկ եկեղեցու, Ավետարաեչակաե կազ-մակերպություեեերի, քաղաքակաե կուսակցություեեերի (դաշեակցություե, ռամկավար-ազատակաե, հեչակյաե), մշակութայիե ու հայրեեակցակաե միու-թյուեեերի և բարեգործակաե հաստատություեեերի կողմից: Սակայե վաղուց արդեե ժամաեակե է, որպեսզի պատմակաեորեե կյաեքի կոչված այս կառույց-եերը համակարգվեե ու միավորվեե մեկ համազգայիե ըետրովի մարմեի կողմից, որը կիրակաեացեի եաև եերկայացուցչակաե գործառույթեեր: Արդեե կայացած սփյուռքահայ կառույցեերը յուրօրիեակ «եախարարություեեերի» դեր եե կատարել սփյուռքի համար, որոեք չուեեե և չեե էլ կարող ուեեեալ պետու-թյաե կաոուցվածք.

Եթե համեմատություեը պետությաե հետ տեղիե կլիեի, ապա կարելի է ասել, որ սփյուռքի «եախարարություեեերը» վաղուց արդեե ապացուցել եե իրեեց կեեսուեակություեե ու արդյուեավետություեը: Այսօր խոսվում է այե մա-սիե, թե ժամաեակե է մտածել սփյուռքի կառույցեերը համակարգող մարմիե Համազգայիե ժողով կամ Պառլամեետ ստեղծելու մասիե, որե իր օրեեսդիր որո-շումեերով կուղղորդի դրաեց գործուեեություեը: Աեկասկած, դրա ժամաեակե արդեե վաղուց է հասուեացել և եույեիսկ այդ մասիե խոսվում է մեծ ուշացումով: Ամեեևիե հարցակաեի տակ չդեելով այս կարևոր խեդրի լուծումը հարկ է եկա-տել, որ սփյուռքը, այեուամեեայեիվ, պետությաե կառուցվածք չուեի և չի կարող ուեեեալ: Սփյուռքիե, հատկապես Հայ սփյուռքիե, հատուկ է ցաեցայիե համակարգի կառուցվածքը, և այս ուղղությամբ պետք է աեպայմաե մտածել ցաեցայիե կառույցիհամապատասխաեմիավորեեր հիմեելու համար:

Սփյուռքի եերդրումը ՀՀ-ի տետեսությաե մեջ բավակաեիե մեծ է: Այդ եե վկայում սփյուռքից ստացվող ուղղակի եերդրումեերի չափերը. Ռուսաստա-եից' 29%, ԱՄՆ-ից 17%, Իրաեից 14% (www.crrc.am): Մեեք գեահատում եեք սփյուռքի ֆիեաեսակաե օգեություեը: Սակայե այժմ ակեհայտ է, որ Հայաս-տաեը ավելի շատ սփյուռքի մտավոր եերուժի կարիքե ուեի, քաե սոսկ ֆիեաեսակաե եերդրումեերի:

Հայաստաեի Հաերապետություեը սփյուռքահայությաե հետ եախաձեռ-եել է մի շարք արժեքավոր մեծածավալ միջոցառումեեր. Հայաստաե-Սփյուռք համաժողովեերը (1999, 2002, 2006թթ.), համահայկակաե օլիմպիակաե խաղերը (1999, 2001, 2003, 2007թթ.) և տարբեր մարաթոեեերը («Մեկ ազգ մեկ մշակույթ», «Ոսկե ծիրաե» և այլե): Վերջապես, 2005թ. ՀՀ Սահմաեադրությաե եոր խմբագրումը եախատեսեց երկքաղաքացիությաե օրեեսդրակաե հիմքերը, իսկ

45

Գ.Պողոսյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

2007թ. Ազգային ժողովև ընդունեց համապատասխան օրենք: ՀՀ կառավարությունը նախատեսեց 2008թ. աշնանը սփյուռքի նախարարություն ստեղծել։

Ամեն մի հայ պետք է գիտակցի, որ համազգային նշանակություն ունեցող միջոցառումները շատ ավելի կարևոր են, քան մասնակի ու առանձին ընտանեկան կամ անձնական տոնախմբությունները: Այսինքն մենք պետք է հասնենք այն բանին, որ հայ մարդկանց գիտակցության մեջ արմատական փոփոխություններ տեղի ունենան: Քանի դեռ Կալիֆորնիայի հայերի հարսանիքներն ու կնունքներն ավելի շքեղ են կազմակերպվում, քան աշխարհասփյուռ հայության կենսական կարևորության հարցերին նվիրված խորհրդակցությունները, կարող ենք փաստել, որ հայերի պատմական և քաղաքական գիտակցությունը լուրջ բուժման խնդիր ունի: Սեփական ազգի նպատակներն ու գործերը հայերը պետք է ավելի բարձր դասեն իրենց մասնավոր նպատակներից (այդ թվում ընտանեկան ու անձնական գործերից):

Ցանկացած ազգ, որը պետություն է կազմել, ունի նաև սփյուռք: Այլ կերպ ասած, ցանկացած պետություն միավորում է տվյալ (կամ, այսպես կոչված, հիմնական) ազգի զգալի մասը և, որպես կանոն, տվյալ ազգի որոշ թվով ներկայացուցիչներ բնակվում են այդ պետության սահմաններից դուրս արտերկ-րում: Սա օրինաչափ երևույթ է և, ինչպես ցույց է տալիս փորձը, աշխարհի գրեթե բոլոր ազգային պետություններում բնակվում է այդ ազգի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը, իսկ պետությունից դուրս տվյալ ազգի փոքր մասը: Այդ մասը երբեմն շատ փոքր ու աննշան է լինում, իսկ երբեմն էլ կազմում է տվյալ ազգի 15-20%-ը և նույնիսկ ավելին: Սակայն Հայաստանի դեպքում գործ ունենք մի բացառիկ երևույթի հետ, երբ հայ ազգի մեկ երրորդն է բնակվում Հայաստանի Հանրապետությունում, իսկ երկու երրորդը հանրապետությունից դուրս բազմաթիվ այլ երկրներում: Սա մի բացառիկ երևույթ է, երբ սփյուռքն իր թվով երկու-երեք անգամ գերազանցում է տվյալ պետության հիմնական բնակչությանը: Այստեղ համեմատություն կարելի է անցկացնել միայն հրեաների և իռլանդացիների հետ: Ոչ մի այլ ազգության պարագայում նման երևույթ չի արձանագրվում։ Սակայն հայերի բացառիկությունը չի սահմանափակվում միայն սրանով: Պարզվում է, որ երկրի ներսում նույնպես հայոց պետությունն ազգային կառուցվածքի միատարրության առումով բացառիկ պատկեր է ներկայացնում: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության բնակչության 97%-ը կազմում են հայերը: Սա նույնպես բացառիկ երևույթ է, և աշխարհում ընդամենը մի քանի պետություններ կան, որոնց բնակչությունն այս աստիճան միատարր է:

Հայաստանի Հանրապետության բնակչության միայն 3%-ն են կազմում այլ ազգությունների ներկայացուցիչները: Հիմնականում դրանք քրդերն (եզդիներն) են ու ռուսները: Կան նաև այլ ազգային փոքրամասնություններ ներկա-

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Գ. Պողոսյաե

յացեող փոքրաթիվ խմբեր: Համաշխարհային փորձը վկայում է, որ տարբեր ազգային պետություններում ազգային փոքրամասնությունները կազմում են, որպես կանոն, բնակչության 10-25%-ը, երբեմն ավելի շատ մինչև 50-60%-ը:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը թե ներքին ազգային կառուցվածքով, թե իր մեծամասնություն կազմող սփյուռքով մի բացառիկ երևույթ է: Այս բացառիկության պատմական պատճառները հիմնականում պարզ ու հասկանալի են: Դրանք բացատրվում են հայոց պետականության ստեղծման, ցեղասպանության ու սփյուռքի ձևավորման պատմական գործընթացներով: Սակայն այս բացառիկության հետևանքներն ու հայոց պետականության հետագա զարգացման հեռանկարները դեռ բավարար ուսումնասիրված չեն: Կարելի է նույնիսկ ասել բնավ ուսումնասիրված չեն:

Հայաստանի Հանրապետությունում գործող Ցեղասպանության թանգա-րան-ինստիտուտի նմանությամբ անհրաժեշտ է հիմնել սփյուռքի միջազգային հետազոտական կենտրոն-ինստիտուտ: Հզոր մի հետազոտական կառույց «think-tank», որը կունենա մշտական աշխատողներ և հնարավորություն տարբեր երկրներից հրավիրելու բազմաթիվ գիտնականներ (ոչ միայն հայազգի), որոնք պայմանագրային կարգով կհամագործակցեն նշված ինստիտուտի հետ: Մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ սփյուռքը և ցեղասպանությունը մեկ հարցի Հայկական հարցի փոխկապված խնդիրներ են: Պարզապես, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ուսումնասիրությունների կենտրոնում պատմական անցյալն է, իսկ սփյուռքի ինստիտուտը հայացքը պետք է ձգի ապագային:

Մեր կարծիքով սփյուռքի վերաբերյալ գիտական ուսումնասիրությունները և, ընդհանրապես, գիտական մոտեցումները շատ են ուշացել: Սակայն չմոռանանք, որ դրա պատճառը խորհրդային գաղափարախոսությունն էր: Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ կոմունիստները երկար տարիներ արգելում էին ոչ միայն ցեղասպանության վերաբերյալ գիտական ուսումնասիրությունները, այլև նույնիսկ ցեղասպանության հիշատակումը: Այս առումով, Խորհրդային Միությունը թուրք ցեղասպանների մեղսակիցն էր: Այժմ մենք նախաձեռնում ենք այն, ինչը պետք է արվեր նախորդ սերունդների կողմից, 50-80 տարի առաջ: Ցեղասպանության ազատ ուսումնասիրություններն սկսվել են, կարելի է ասել, ընդամենը 20 տարի առաջ (նույնիսկ ոչ 1965 թվականից): Այսինքն նշանակում է, որ մենք շատ ժամանակ չունենք, պետք է շտապենք և լրացնենք լռության տասնյակ տարիների ընթացքում գոյացած բացը: Խորհրդային Միությունն ամեն ինչ արեց, որպեսզի Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնվի: Բայց դա նրան չհաջողվեց:

Վերադառնալով գիտական ուսումնասիրություններին պետք է լավ գիտակցենք, որ խնդրի իրավաբանական խորազնին մշակումը չափազանց

47

Գ.Պողոսյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

կարևոր է, բայց դրաև զուգահեռ պարզապես խիստ անհրաժեշտ է փնտրել հարցի ոչ ավանդական, նորարարական լուծումներ: Մենք պետք է գնանք բոլոր հնարավոր ճանապարհներով:

Որքան ավելի մոտենանք Հայկական հարցի ճիշտ ու արդյունավետ լուծմանը, այնքան ավելի են աճելու թուրքական պետության ազդեցությունն ու գործակալական ակտիվությունը, ընդհուպ մինչև Հայաստանում հեղաշրջում կազմակերպելու փորձերը:

Մենք չպետք է գերագնահատենք մեր հակառակորդներին, քանզի դա կանխելու է մեր համարձակությունը: Սակայն ավելի վտանգավոր կլինի, եթե մենք թերագնահատենք նրանց, քանի որ դա կձախողի մեր գործը:

Ապրիլ, 2008թ.

ПРОБЛЕМЫ ТРЕТЬЕГО ПОКОЛЕНИЯ

армянской диаспоры

Геворг Погосян

Резюме

За свою почти вековую историю после Геноцида армян армянская диаспора прошла несколько этапов развития. Определенные отрывки истории Диаспоры изучались достаточно подробно. Однако нам представляется, что она нуждается в обобщении и целостном осмыслении. В статье рассмотрены лишь некоторые концептуальные пункты этого процесса.

48

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.