ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻԵՐԱՐԽԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վահագն Ագյյաե'
Բանալի բաոեր հիերարխիա, միջազգային համակարգեր, տարածաշրջանային համակարգեր, հեգեմոնիա, անուղղակի կառավարում:
Անարխիայի կամ անիշխանության մասին թեզը շարունակում է արդիական և պահանջված մնալ ինչպես միջազգային հարաբերությունների տեսական հոլովույթում, այնպես էլ արտաքին քաղաքականության վարույթի դասական «ուղղորդող» մոտեցումներում: Վերջինիս հիմնական իմաստը, իրական քաղաքականության հարթության մեջ, հանգում է նրան, որ միջազգային համակարգում սկզբունքորեն տիրապետող է անիշխանությունը: Այդ հանգամանքը, թեև մեքենայորեն չի ենթադրում բացարձակ կամ հարաբերական քաոսի առկայություն միջազգային հարաբերությունների համակարգում, սակայն ելնում է այն կանխադրույթից, ըստ որի միջազգային ասպարեզում առայժմ չի ստեղծվել կառուցվածքային մի ինստիտուտ, որը կապահովեր միջազգային կարգուկանոնը: Գլոբալ կառավարման մեխանիզմներ և գործիքներ հիմնելու շուրջ դիսկուրսը, չնայած իր «կայուն արդիականությանը», նույնիսկ հայեցա-կարգային հարթության մեջ առայժմ չի առաջադրում որևէ գործնական եղանակ կամ եղանակներ' միջազգային անարխիայի բնույթից ծագող մարտահրավերների կասեցման կամ ծառացած հիմնախնդիրների լուծման համար: Դասական միջազգային քաղաքական դիսկուրսում ակնհայտորեն շարունակում է գերակայող մնալ ավանդական այն փաստարկը, թե «ոչ ոքի վերագրված չէ հրամայել, ոչ ոք պարտադրված չէ ենթարկվել» [1]: Նույն ավանդույթի շրջանակներում' Ռ.Արտը և Ռ.Ջերվիսը պնդում են, որ «անարխիան միջազգային հարաբերությունների ֆունդամենտալ փաստ է» [2]:
՚ «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ-խորհր-դական, պ.գ.թ., դոցենտ:
25
Վ Ագլան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Այդուհանդերձ, նույնիսկ ոչ շատ վաղ անցյալի հետահայաց քննումը փաստում է այն մասին, որ գործնականում հիերարխիկ կարգավորման միջպետական/միջազգային մոդելներն ու մոդուսները ոչ միայն գոյություն են ունեցել, այլև այժմ էլ առկա են և խիստ կարևոր են միջազգային և տարածա-շրջանային դինամիկան հասկանալու համար: Հետսառըպատերազմյան համատեքստում, երբ նախկինում տիրապետող կանոնակարգվածությանը փոխարինելու է եկել տարածաշրջանային առանձին համակարգերի կայացումը, առավել կարևորվում են մակրոտարածաշրջանային հիերարխիկ համադրույթների դիտարկումն ու դրանց հենքում ընկած օպերացիոնալ բնույթի առանձնահատկությունների վերլուծությունը:
Միջազգային հիերարխիայի ոյաշ առանձնահատուկ դրսևոյւումներ Սաոր պատերազմի» ժամանակաշրջանում
Երկրորդ աշխարհամարտից հետո, «Սառը պատերազմի» դարաշրջանում, միջազգային հարաբերությունների համակարգային մակարդակում կարգուկանոնի պահպանումը սկզբունքորեն հենվում էր այսպես կոչված երկբևեռ խստապահանջության վրա, երբ համակարգում գերակայող երկու գերտերություններ' ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը, ստանձնել էին համաշխարհային մասշտաբով կայունության կամ գոնե' տարբեր աշխարհամասերում ծավալվող զարգացումների վերահսկելիության ապահովման առաքելությունը: Հիշյալ ժամանակաշրջանում միջազգային քաղաքականության հատկանշական ասպեկտներից էր հենց իրենց' երկու գերտերությունների կողմից անմիջական ուղղորդմամբ ստեղծված երկբևեռ հարացույցի լեգիտիմության մերժումը. թե Մոսկվան և թե Վաշինգտոնը պաշտոնապես չէին ընդունում միմյանց լայնարձակ հավակնությունների իրավասությունը1: Ի տարբերություն նախորդող' գաղութատիրական ժամանակափուլի, երբ միջազգային խաղի կանոնները հենվում էին հիմնական դերակատարների կողմից «հաստատված կոնսենսուսի» վրա, ինչն էլ գաղափարապես ընդունելի էր համարվում առանցքային պետությունների համար, «Սառը պատերազմի» իներցիոն մտածողությունն իրականում հույսեր չէր ներշնչում «խաղաղ գոյակցության» հեռանկարների պարագայում: Թեև բանականության սահմանները չհատող,
1 R.Cooper, The Post Modern State and the World Order, Demos 2000, pp. 12-13. http://www.demos.co.uk/publications/thepostmodernstate
26
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Վ. Ագլան
սակայն խորհրդա-ամերիկյան գլոբալ մրցապայքարի հենքում ընկած էին միմյանց ներքաղաքական և տարածաշրջանային համակարգերի վերջնական քայքայումը և սեփական ազդեցության տարածումն այդ աշխարհամասերում: Դրա հետ մեկտեղ, երկբևեռ աշխարհակարգը' իրեն բնորոշ բոլոր հակասություններով և վտանգներով հանդերձ, միջազգային հարաբերությունների համադրույթում սկզբունքային փոխակերպումներ սանձազերծեց' ներազդելով միջազգային կառուցվածքի ուժերի դասավորվածության ու հարաբերակցության, հիերարխիկ կազմակերպման, ինչպես նաև համակարգի միասեռության կամ հետերոգեն որակի վրա [3, с. 185-186]: Հարկ է միաժամանակ նշել, որ միջազգային հարաբերություններում տասնամյակներ շարունակ գերակայող դասական ռեալիստական մոտեցումները, որոնք շաղկապված էին ազգային շահի առաջնահերթության և անվտանգության դիլեմայի գաղափարների հետ, ընկալվում էին իբրև «հարց լուծող» մի համադրույթի տարր:
Այդուհանդերձ, սառըպատերազմյան շրջանում թե ամերիկյան և թե խորհրդային արտաքին քաղաքականությանը բնորոշ լեյթմոտիվներից մեկն էր' սկզբունքորեն հակառակվել գաղութատիրական մոտեցմանը. Բրիտանական կայսրության նախկին աշխարհաքաղաքական ըմբռնումներն անընդունելի համարվեցին ինչպես նորմատիվային և քաղաքական, այնպես էլ օպե-րացիոնալ տեսանկյուններից [4]: Ուղղակի գործողության ձևաչափն, իբրև արտաքին քաղաքականության իրագործման եղանակ1, դադարեց օրակարգային լինել' նկատի ունենալով ինչպես համաշխարհային փոխակերպումների դինամիկան, այնպես էլ երկու գերտերությունների միջև ծավալվող մրցապայքարի յուրահատկությունը: Ի տարբերություն գաղութատիրական շրջանի անմիջական և ուղղակի գործողության ռազմավարության, ինչն, օրինակ, բնորոշ էր Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի քաղաքականությանն աֆրիկյան և ասիական տարածքներում1 2, նոր ժամանակներում արտաքին ներգրավման և միջամտության սխեմաները զգալի փոխակերպումներ վերապրեցին: Ինքնիշխանության, ինչպես նաև համահավասարության ճանաչումը որպես ժամանակակից միջպետական հարաբերությունների ֆորմալիզացված նորմ
1 А.Журавлев, Параметры эффективности внешней политики в зарубежной литературе, Международные процессы: журнал теории международных отношений и мировой политики, http://www.intertrends.ru/twelfth/006.htm
2 Նույն տեղում։
27
Վ Ագլան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
նշանակալիորեն ձևափոխեց (մակրո)տարածաշրջանային զարգացումների և գործընթացների վերահսկողության կանոնները և ըմբռնումները [5]:
Նորագույն ժամանակաշրջանի կարևորագույն հատկանիշներից մեկը դարձավ ուժային բևեռների շուրջ կազմավորված պետությունների խմբավորումներում համապատասխան կարգապահության ապահովումն ուժային կենտրոնների կողմից' սահմանելով վերահսկողության ինչպես ինստիտու-ցիոնալացված, այնպես էլ ad hoc մեխանիզմներ: Ի տարբերություն կայսերապաշտության դասական շրջանի, երբ տարածական ծավալման ու քաղաքական կոնսոլիդացման գլխավոր շարժառիթներից էր ռեսուրսների ներհոսքը գաղութներից դեպի մետրոպոլիա, կամ, ըստ Դ.Լեյկի, համակարգային մրցապայքարի օրենքները [6], նորագույն ժամանակներում հենց երկու գերտերություններն էին ահռելի ռեսուրսներ ծախսում «սեփական» ազդեցության գո-տիները պահելու նպատակով: Այլ խոսքերով, լայնածավալ միջոցներ էին ուղղվում ազդեցության գոտիներում ու կախյալ տարածքներում, ինչպես նաև դաշնակից պետությունների սոցիալական և քաղաքական կայունության ապահովման վրա: Ակնհայտ է, որ շահերի գոտում գտնվող պետությունների ներքին կայունության, հարատևության (քաղաքական, սոցիալական, տնտեսական) և արտաքին անվտանգության ապահովման վրա ծախսվող գումարներն ու ռեսուրսներն ավելի լայն' աշխարհաքաղաքական բնույթի գործառույթի արտահայտիչ էին. տարածաշրջանային զարգացումների ու դինամիկայի կառավարելիության և վերահսկողության, ինչը, հասկանալի է, էական ծախսեր էր ենթադրում:
Օրինակ, Երկրորդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ-ի կողմից Արևելյան և Կենտրոնական Եվրոպան մոնոլիթ և կառավարելի վերահսկողության ներքո պահելու համար ահռելի ծախսեր պահանջվեցին: Այսպես, ըստ որոշ հաշվարկների, եթե սկզբնական շրջանում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներից դեպի ԽՍՀՄ արտահանվող ընդհանուր ռեսուրսները և կապիտալը կազմում էին մոտ $1 մլրդ տարեկան, ապա արդեն 1980-ական թթ. դրությամբ ԽՍՀՄ-ն էր սուբսիդավորում այդ պետությունների տնտեսությունները' տարեկան մոտ $17 մլրդ ծավալով. Տնտեսական փոխօգնության երկրներին Մոսկ-վան սկսեց ամենամյա դոտացիաներ և սուբսիդիաներ հատկացնել' խորհրդային բլոկի միասնականության և կապերի պահպանման նպատակով [7]:
28
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Վ. Ագլան
Ըստ էության, «Սառը պատերազմի» ժամանակաշրջանից ի վեր բյուրեղացան միջպետական հարաբերությունների դասական' անարխիկ ընկալմանը որոշ իմաստով հակասող միջպետական հարաբերությունների ժամանակակից համադրույթներ, որոնք, թերևս, դժվար կլիներ միանշանակ որակել պարզապես իբրև կայսերապաշտական կամ հեգեմոնիստական: Խոսքն այստեղ հիերարխիկ միջազգային հարաբերությունների երևույթի մասին է, որը (չնայած իր պատմական նախադեպերի առկայությանը' ի դեմս հին Չինաստանի կայացրած մակրոտարածաշրջանային հարացույցի [8]) նորագույն ժամանակներում ստացավ կարգավիճակային և օպերացիոնալ նոր ըմբռնում:
Հիերարխիան և միջազգային հարաբերությունների համակարգը.
այդիական ըմբռնումներ
Միջազգային հիերարխիայի վերլուծական և կիրառական կարևորությունը պայմանավորված է մի քանի առումներով:
Տեսական մակարդակում հիերարխիայի երևույթը միջազգային հարաբերությունների ասպարեզում կարևոր վերլուծական և հայեցակարգային հեռանկարներ կարող է բացել մի քանի տեսանկյուններից։ Նախ, ակադեմիական, նաև քաղաքական դիսկուրսում, որն ակնհայտորեն գտնվում է (նեո) ռեալիստական' «հարց լուծող» [9] տրամախոսության ազդեցության ներքո, միջազգային հարաբերությունների ոլորտում ընթացող գործընթացները գլխավորապես դիտարկվում են որպես համակարգային գործոնների փոխազդեցության արդյունք։ Ընդունելով անարխիայի մասին թեզն իբրև միջազգային քաղաքականության առաջնորդող սկզբունք բազմաթիվ և գերակայող են այն տեսական և հայեցակարգային մոտեցումները, որոնք միջազգային հարաբերությունների շարժիչ ուժերի շարքին են դասում հիմնականում «անդեմ» կառուցվածքային բնույթ կրող ֆենոմեններ, ինչպիսիք են ուժերի կոնֆիգուրացիան, դրանց դասավորվածության ընդհանուր համակարգային առանձնահատկությունները, անվտանգության դիլեման և այլն։ Այս համատեքստում միջազգային հարաբերությունների դինամիկան հիերարխիկ համադրույթի հեռանկարում քննելը կարող է առաջին պլան բերել ոչ միայն և ոչ այնքան այլընտրանքային դիտակետ, որքան զգալիորեն ընդլայնել հետազոտական բազան. միջազգային հարաբերությունների նյութական ռեսուրսնե-
29
Վ Ագլան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
րից և նյութականացված ընկալումներից (որոնք ինքնին միջազգային հիերարխիայի հենքային նախապայման են) զատ' տեսական տիրույթ ներմուծելով իշխանության, լեգիտիմության և ինքնության փոփոխականները։ Մոտ լինելով կոնստրուկտիվիստական հարացույցին [10] միջազգային հիերարխիայի հայեցակարգը կարող է նաև կարևոր կամուրջ ստեղծել արտաքին քաղաքականության տեսության հետ։
Քաղաքականության վերլուծության մակարդակում հիերարխիկ համատեքստում միջազգային գործընթացների և երևույթների դիտարկումն ու քննումը կարևորվում են մի քանի առումներով։ Նախ, հիերարխիկ մոդուսի հիմքում ընկած տրամաբանությունն ավելի մեծ չափով է միտված օգտագործելու և հենվելու հետազոտության քանակական մեթոդների վրա, ինչը շահեկանորեն տարբերվում է արտաքին քաղաքականության վերլուծության ավանդական որակական եղանակներից։ Դիտարկվող երևույթները հիերարխիկ համակարգում համեմատաբար ավելի առարկայական բնույթ են կրում։ Դրա հետ մեկտեղ, հիերարխիայի համատեքստում միջազգային զարգացումների վերլուծումը հարաբերականորեն ավելի հստակ սահմաններ է գծում համապատասխան ժամանակափուլերի միջև։
Հիերարխիան միջազգային (միջպետական) հարաբերությունների ասպարեզում բնորոշվում է որպես սոցիալական ստրատիֆիկացիայի մի իրավիճակ [11]: Մի կողմից այն կարող է դիտարկվել որպես միջազգային հարաբերություններում առկա որոշակի դրության ստատիկ նկարագրման միջոց և «ձևաչափ»' նկատի ունենալով միջազգային համակարգի հիմնական դերակատարների' պետությունների կարգավիճակային տարբերությունները միմյանց նկատմամբ (իրավաբանորեն բոլոր պետությունները հավասար են, սակայն «որոշներն ավելի հավասար են, քան մյուսները» [12]), բայց այն նաև կարող է օպերացիոնալ բնույթ կրել' արտացոլելով և ներառելով նաև հիերարխիկ հարաբերությունների (փոխակերպման) դինամիկան, փոփոխականներն ու ոլորտային ինդիկատորները (ցուցիչները):
Ըստ Ռ.Արոնի, միջազգային համակարգերին բնորոշ են երեք կառուցվածքային չափումներ. ուժերի կոնֆիգուրացիան (դասավորվածությունը), դերակատարների միջև հիերարխիայի առկայությունը և մասնակից դերակատարների միատարրությունը կամ ընդհակառակը' դրանց տարբերակվածու-
30
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Վ. Ագլան
թյունը միմյանցից [3, с. 185]: Հիերարխիան, ըստ հեղինակի, արտացոլում է դերակատարների միջև ռազմական, տեխնոլոգիական, տնտեսական, քաղաքական, ռեսուրսային, գաղափարախոսական և միջազգային համակարգի վրա ազդեցության այլ միջոցների տեսանկյունից առկա իրական անհավասարությունը [3, с. 185]:
Ինչպես վերն արդեն նշվեց, միջազգային հարաբերությունների գրեթե բոլոր տեսություններն ու դպրոցները ելնում են միջազգային ասպարեզում տիրապետող անարխիայի անփոփոխ կանխադրույթից. թերևս, միակ բացառությունն այս շարքում կոնստրուկտիվիստներն են, որոնց համար թե անարխիան և թե հիերարխիան միջազգային հարաբերությունների «a priori» կանխորոշված ֆենոմեն չեն, այլ պետությունների կողմից ձևավորվող հնարավոր իրողություն: Ինչ վերաբերում է միջազգային ասպարեզում հիերարխիայի հայեցակետի կողմնակիցներին, ապա նրանք հարում են տարբեր տեսական և դոկտրինալ դպրոցների, ինչպիսիք են, օրինակ, իշխանության տրանզիտի տեսությունը կամ անգլիական դպրոցի «միջազգային հասարակության/հան-րության» հարացույցը: Առավել ընդհանուր' տարբերակվում է միջազգային հիերարխիայի երկու տիպ' «հարկադրանքի» վրա հիմնված և «կամայականության» սկզբունքի վրա խարսխված համակարգեր1: Առաջինն առանձնանում է հարկադրանքի ուժի (այդ թվում նաև ուղղակի ուժի օգտագործման) ներքո ապահովվող աստիճանակարգված ռեժիմների պահպանմամբ, մինչդեռ երկրորդը' գերակայող պետության իշխանության կամայական ընդունման սկզբունքով: Որպես կանոն' դիսկուրսիվ և սեմանտիկ առումներով հիերարխիկ համակարգերի ժամանակակից ընկալումը չի ենթադրում ուղղակի կայսերական վերահսկման կամ անմիջական (արտաքին) կառավարման եղանակների գոյություն, այլ միջնորդավորված կամ «պայմանագրային» իշխանական լիազորությունների առկայություն, որոնք ընդունվում են որպես այդպիսին թե գերակայող և թե սուբորդինացիոն հարաբերություններում գտնվող պետությունների կողմից [13]:
Միջազգային հարաբերությունների ասպարեզում, հիերարխիկ եղանակների գործնական փորձից անկախ' սոցիալ-քաղաքական համատեքստում աստիճանակարգված համակարգերն ունեն մի շարք ընդհանուր բնույ-
1 Հարկ է նշել, որ միջազգային հիերարխիկ հարաբերությունները չեն կարող ուղղակիորեն համադրվել կամ հավասարազոր համարվել կայսերական կառավարման եղանակներին:
31
Վ Ագլան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
թի առավելություններ և թերություններ: Նախևառաջ, հարկ է նշել, որ հիերարխիկ համակարգերին բնորոշ գլխավոր առավելություններից է աշխատանքի բաժանման (մասնագիտացման) առանձնահատկությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրականացնել լայնածավալ նախագծեր և աշխատանքներ: Լեգիտիմության և ռեսուրսների միակցումը, ինչպես պատմական փորձն է փաստում, հնարավորություն է ընձեռել նշանակալի ծավալների գործեր գլուխ բերել: Երկրորդ առավելությունը հանգում է այն հանգամանքին, որ համակարգի մասնակիցների բարձր ինտեգրումը և տրանսակցիոն ցածր ծախսերը (ինչը պայմանավորված է հիերարխիկ համակարգի մասնակիցների համոզմամբ և ձգտմամբ կենտրոնանալ բացարձակ, այլ ոչ հարաբերական շահերի ու նպատակների վրա) ոչ միայն դյուրին են դարձնում համագործակցությունը մասնակիցների միջև, այլև նպաստում են ապագային միտված ռազմավարական ներդրումների իրականացմանը: Նման համակարգերում, նկատի ունենալով բևեռայնության բարձր աստիճանը, քիչ հավանական է, որ հակասությունները հատեն բացահայտ և ուղիղ բռնության կիրառման շեմը [14]: Անշուշտ, առավելությունների հետ մեկտեղ, հիերարխիկ համակարգերն ունեն նաև խոցելի կողմեր. եթե, օրինակ, կոնֆլիկտն, այդուհանդերձ, դուրս գա վերահսկելիության սահմաններից, ապա, հաշվի առնելով մասնակիցների ինտեգրման բարձր աստիճանն ու ներդրված «համատեղ» ռեսուրսների ծավալները դրա հետևանքները շատ ավելի ծանր կարող են լինել, քան այլ պարագայում [14]:
Զուտ տեսականորեն, զարգացած երկրներում կոմերցիոն պայմանագրերն արտացոլում են այն կատարյալ գործառութային համադրույթը, որ բնորոշ է հիերարխիկ համակարգին. մշտադիտարկում (մոնիթորինգ), վեճերի կարգավորում և կանոնների պարտադրում [15]: Մասնավոր հատվածում հիերարխիկ կառույցի ի հայտ գալը պայմանավորված է, մի կողմից, կողմերի ձգտմամբ կրճատել տրանսակցիոն ծախսերը' թերի տեղեկացվածության պայմաններում (նույնիսկ հիերարխիկ համադրույթի շրջանակներում մշտա-դիտարկման և կանոնակարգման գործառույթները սահմանափակ բնույթ են կրում, ինչը, ըստ բրիտանացի գիտնականների, հաճախ հանգեցնում է իրավասություններից դուրս միջամտության սպառնալիքի [16]), իսկ մյուս կողմից' կայուն ինստիտուցիոնալ միջավայրի ստեղծման անհրաժեշտու-
32
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Վ. Ագլան
թյամբ' կենտրոնանալով երկարաժամկետ, կանխատեսելի և բացարձակ ընդհանուր շահերի վրա: Նոբելան մրցանակակիր Օ.Վիլամսոնի' մասնավոր հատվածում տեղի ունեցող վերոհիշյալ երևույթի շարժառիթների և առանձնահատկությունների բացատրությունը [17] մի շարք գիտնականների համար հիմք հանդիսացավ առաջ քաշելու այն գաղափարը, թե միջազգային հարաբերություններում ևս առկա են հիերարխիկ փոխկախվածության առանձնատիպեր: Ի տարբերություն մասնավոր ոլորտի, սակայն, միջազգային հարաբերություններում առաջնային «ապրանք» է համարվում պետական անվտանգությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական բարօրությունը, որոնք էլ ենթակա են հիերարխիկ բաշխման տրամաբանությանը. «միջազգային հարաբերությունները հիշեցնում են մասնավոր ընկերությունների աշխարհ այն առումով, որ անվտանգության ապահովումը կարող է պահանջել անարխիայի (շուկայական) փոխարինում հիերարխիկ կառավարման կառույցներով (մասնավոր ընկերություն)» [18]:
Բացի այդ, ակնհայտ է, որ հիերարխիկ կառույցների' լինեն դրանք կուռ կազմակերպություններ, թե երկկողմ համաձայնությունների վրա հիմնված ձևա-չափեր, կառավարմանը և համակարգմանը հատկացվող ծախսերը զգալի են և կրում են հարատև բնույթ: Սուբորդինացված հարաբերություններում գտնվող երկրների պարագայում արտաքին ուժային կենտրոնի լեգիտիմության և իշխանության ընդունումը, անշուշտ, որոշակի գին ունի, որը կարող է ինչպես իր տնտեսական, այնպես էլ քաղաքական արտացոլումն ունենալ: Օրինակ, ըստ Կ.Հենկոկի [19]' հիերարխիկ համակարգին բնորոշ ծախսերն ու շահերը հետևյալ կերպ կարող են բաշխվել.
Շահեկան գործոններ Ծախսային գործոններ
Ենթակա պետություն ա. Ֆինանսական օժանդակություն բ. Ռազմական օժանդակություն ա. Անհամատեղելի քաղաքական նախընտրությունների համադրում բ. Ներքաղաքական կորուստներ
Գերակայող պետություն ա. [ենթակա պետության] քաղաքականության ավելի մեծ վերահսկում բ. Ներքաղաքական առավելություններ ա. Ֆինանսական ծախսեր բ. Պարտավորություններ գ. Միջազգային քաղաքական ռիսկեր
33
Վ Ագլան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Հիերարխիկ համակարգերի առանձնահատկությունները տարածաշրջանային մակարդակում
Հիերարխիայի երևույթը միջազգային հարաբերությունների ասպարեզում, հայեցակարգային առումով, ելնում է պարամետրիկ երկու հանգուցային չափումների առկայությունից. նյութական բնույթի անհամաչափության (օրինակ' ռազմական և տնտեսական բնագավառներում) և քաղաքական (իշխանության) հարաբերություններում առկա անհավասարության գործոնների հարատև բնույթից: Էմպիրիկ տեսանկունից, թեև տարածաշրջանային հիերարխիկ համակարգերի միջև գոյություն ունեն (ունեցել են) նշանակալի տարբերություններ հիերարխիայի ձևավորման և պահպանման առումով, սակայն ընդհանուր «տարածաշրջանային հիերարխիկ համակարգը կարող է բնորոշվել որպես տարածաշրջանային միջազգային համակարգ, որը բաղկացած է միակ Մեծ տերությունից և մի շարք համեմատաբար փոքր պետություններից» [20, p. 18]: Ըստ Զիմերմանի, տարածաշրջանային համակարգի գոյության մեկ այլ կարևոր իրողություն է այն, երբ որոշումներ կայացնողները մտածում են, որ այն (համակարգը) որպես այդպիսին գոյություն ունի և համապատասխան վարքագիծ են դրսևորում, ինչպես, օրինակ, Ամերիկյան պետությունների կազմակերպության կամ Արևելյան Եվրոպայի երկրների' Վարշավյան պայմանագրի անդամակցության պարագայում [20, pp. 19-20]:
Վերոհիշյալի համատեքստում հարկ է որոշակիորեն տարբերակել միա-բևեռությունը, հեգեմոնիան և հիերարխիան: Միաբևեռության ներքո գլխավորապես հասկացվում է նյութական միջոցների և ռեսուրսների համակենտրոնացման փաստը, մինչդեռ հեգեմոնիան, նյութական հենքից բացի, ներառում է ոչնյութական (գաղափարական, արժեքային և նորմատիվ) գործոնների ամբողջություն: Այս լույսի ներքո հիերարխիան' որպես միջազգային հարաբերություններում տեղ գտնող երևույթ, ավելի շատ շեշտադրում է ոչ միայն ֆորմալ, այլ նաև հարաբերական (փոփոխվող) իշխանական հարաբերությունների առկայությունը գերիշխող նկրտումներ և ներուժ ունեցող պետության ու վերջինից որոշակի կախվածության մեջ գտնվող երկրների միջև:
Հիերարխիայի և տարածաշրջանային համակարգերի միջև կապի մասին խոսելիս նախևառաջ հարկ է նկատի ունենալ այն պարզ հանգամանքը, որ հիերարխիկ հարաբերություններն առաջին հերթին կրում են երկկողմ բնույթ
34
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Վ. Ագլան
(dyadic). դրանք հարաբերությունների տեսակ են, երբ մեկ պետություն ընդունում է մյուսի դոմինանտ դերն ու կարգավիճակը առկա համակարգի շրջանակներում: Սակայն գերակայող պետության նմանատիպ կամ համանման հարաբերությունները մի շարք պետությունների հետ, որոնք աշխարհագրորեն գտնվում են մեկ ընդհանուր (մակրո)տարածաշրջանում, կարող են հիմքեր ստեղծել տարածաշրջանային հիերարխիկ համակարգի կայացման համար: Բացի քաղաքական չափումից, որն ակնհայտորեն փոխկապված է դոմինանտ տերության միջազգային լեգիտիմության հետ, ըստ Դ.Լեյկի, հիերարխիկ հա-րաբերերությունները երկու դերակատարների միջև ստեղծում են այսպես կոչված մասշտաբի էկոնոմիա (economies of scale), ինչը մեքենայաբար, մի կողմից, էապես իջեցնում է հետագա ծավալման ծախքերը, իսկ մյուս կողմից' ինքնախթան ընդլայնման հիմքեր է ստեղծում: Ավելի պարզ ասած, եթե հեգեմոն տերությունն ի սկզբանե որոշակի լայնածավալ ծախսեր է իրականացնում սուբորդինացվող պետության պարագայում (օրինակ, ԱՄՆ-Պանա-մա. ռազմաբազայի ստեղծում, համապատասխան ենթակառուցվածքների ապահովում, տնտեսական և ֆինանսական այլ կարգի ծախսեր), ապա հարակից պետությունների պարագայում հիերարխիկ հարաբերությունների հաստատումը, հասկանալի պատճառներով, ավելի նվազ ծախսեր կարող է պահանջել (օրինակ, Պանամայում տեղակայված ակտիվների' լինեն դրանք նյութական, թե մարդկային, օգտագործումը հարակից պետություններում) [21]:
Տարածաշրջանային համակարգերը' հեգեմոն պետության կողմից հիերարխիկ կառավարման սխեմաների գործնականացման առանձնահատկությունների հետ մեկտեղ, որոշակի սկզբունքների վրա են հենվում: Ուժային հավասարակշռության և կոնֆլիկտային հարաբերությունների տիրապետ-մամբ տարածաշրջաններին, ըստ Բուզանի և Վեիվերի, հատկանշական է «անվտանգության ոլորտում փոխկախվածությունը միմյանցից, որն իր առարկայական ձևն է ստանում պատերազմի սպառնալիքի կամ քաղաքական հարաբերություններում ուժի կիրառման սպառնալիքի ներքո» [22]: Սակայն անվտանգության համակարգերը կարող են նաև արժեքային այլ հենքի վրա կառուցվել, ինչպես, օրինակ, Հյուսիսային Ամերիկայում և Եվրո-պայում գոյություն ունեցող անվտանգության հանրությունը (բազմակարծիք, պլյուրալիստական) կամ անվտանգության ռեժիմ՛ները և ուժային «համերգը» (Հարավային Ամերիկա):
35
Վ Ագլան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Հետխորհրդային տարածաշրջանը, որը դիտարկվում է որպես առանձին անվտանգության համակարգ, բնորոշվում է իբրև միաբևեռ «անվտանգության ռեժիմ/Ռուսաստանի հեգեմոնիայի ներքո գտնվող համակարգ» [23]:
Մեր կարծիքով, նկատի ունենալով նաև Խորհրդային Միության կազմալուծումից ի վեր կենտրոնական Եվրասիայում ծավալվող զարգացումների դինամիկան և կառուցվածքային առանձնահատկությունները [24], հնարավոր է «դուրս բերել» տարածաշրջանային հիերարխիայի մի շարք չափումներ: Նախ, տարածաշրջանային համակարգի (առաջին հերթին' անվտանգության համակարգի) առկայությունը և նյութական ռեսուրսների անհամաչափության փաստը, որն առկա է մի կողմից ՌԴ-ի, իսկ մյուս կողմից' հետխորհրդային բոլոր հանրապետությունների ողջ ներուժի միջև: Ըստ Ա.Հարելի, միջազգային ասպարեզի կարևոր համակարգային հատկանիշներից է երկընտրանքի գոյությունն ուժային հավասարակշռման կամ անհավասար (հիերարխիկ) հարաբերությունների միջև, որոնք, ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորված են հեգեմոն տերության դեմ բալանսավորման քաղաքականության անհնարությամբ [25, p. 120]: Մի շարք ամերիկյան փորձագետների և գիտնականների դեռ 2000-ական թթ. կեսերին առաջ քաշած փաստարկները պնդում էին, որ հետխորհրդային պետությունների կողմից միացյալ ուժերով հիպոթետիկ ուղղակի հավասարակշռումն ընդդեմ Ռուսաստանի պարզապես անհեռանկարային է' գոյություն ունեցող ռեսուրսային անհամաչափության համատեքստում. «ռազմական հզորության միջինացված ցուցիչները փաստում են, որ տարածաշրջանը հակված է հեգեմոն գերիշխանության այնպես, ինչպես 1995թ. դրությամբ. Ռուսաստանի հարևաններից և ոչ մեկը չի հաջողել որևէ նշանակալի չափով մեծացնել իր հարաբերական ռազմական ներուժը» [26]:
Երկրորդ տարածաշրջանային հիերարխիկ հարաբերությունների հանգուցային ցուցիչներից են քաղաքականությունների (արտաքին, պաշտպանական, սոցիալ-տնտեսական և այլ բնագավառներ) համադրման (policy convergence) աստիճանն ու պարամետրերը' գերակա պետության ռազմավարական շահերի առանցքի շուրջ: Չնայած հիշյալ չափման բարդ և համալիր բնույթին' քաղաքականության համադրումն էական է դառնում գերակա պետության կողմից կա մ ստիպողական և ուժային միջոցների կիրառման պարագայում, կա մ էլ' տարածաշրջանային մակարդակում գործող որոշակի կանոնների և ինստիտուտների գործնականացման միջոցով: Վերջիններիս հենքում ընկած է
36
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Վ. Ագլան
հիերարխիկ պետության գերակա շահը, որին հետևելու մյուս պետությունների փաստացի քաղաքականությունը պայմանավորված է ոչ այնքան պարտադրանքի ուժով, որքան քաղաքական հեղինակությամբ (իշխանությամբ): Հետ-խորհրդային տարածաշրջանում' արտաքին քաղաքական առաջնահերթու-թյունների և հիմնական ուղղությունների որոշման տեսանկյունից խիստ կարևորվում է կառուցվածքային ուժի կամ հզորության գործոնը, որի առկայությունը զորեղ մակրոլծակ է ներազդելու փոքր պետություններից ակնկալվող ուղեգծի որդեգրումն ապահովելու գործում: Կառուցվածքային հզորության հայեցակարգ ասելով, ընդհանուր առմամբ, հասկանում են հետևյալ բաղադրիչների առկայությունը (որպես այս կամ այն պետության արտաքին քաղաքականության ռեսուրս' միտված որոշակիորեն վերահսկելու իր միջավայրը)' անվտանգություն, արտադրություն, վարկեր և ֆինանսական ներուժ, գիտելիքներ ու գաղափարներ [27]: Թեև տարբեր ուժային կենտրոններ տարբեր չափով և տատանվող հաջողությամբ են կիրառում իրենց կառուցվածքային հզորությունը' որոշելու հետխորհրդային երկրների քաղաքական նախընտրություններն ու արտաքին քաղաքական վարքագիծը, սակայն շատ բան կախված է կառուցվածքային ազդեցության ինստիտուցիոնալացման աստիճանից: Մ.Մուստանդոյի կարծիքով, հեգեմոն տերությունները ոչ միայն ձգտում են գերակայել այլ պետությունների նկատմամբ, այլև ավելի շատ հասնել նրան, որ մյուս մեծ տերություններն ընդունեն իրենց կողմից տվյալ միջազգային համակարգում խաղի կանոնների որոշման փաստը [25, p. 123]: Այս տեսանկյունից, Եվրասիական միության ստեղծումն ու ինստիտուցիոնալ ամրապնդումը միտված են ՌԴ կառուցվածքային ներազդեցության ամրապնդմանը, ինչն իր հերթին նպատակաուղղված է քաղաքականությունների համադրման գերխնդրի ապահովմանը: Էմպիրիկ փորձը փաստում է, որ շատ հզոր պետություններն իրականում առանձնակի հակված չեն առաջ մղելու տարածաշրջանային ինստիտուցիոնալացումը, քանի որ իրենց առաջնային արտաքին քաղաքական նպատակներին ավելի դյուրին է հասնել միակողմանի կամ երկկողմ ռազմավարությունների միջոցով [28]: Սակայն, դրա հետ մեկտեղ, հարկ է նկատի ունենալ, որ տարածաշրջանային հիերարխիայի պահպանման ծախսերի շարքում ներառվում է նաև ներտարածաշրջանային և ար-տատարածաշրջանային (միջազգային) լեգիտիմության ապահովման խնդիրը:
Սեպտեմբեր, 2015թ.
37
Վ Ագլան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Աղբյուրներ և գրականություն
1. KWlzTheory of International Politics: Reading, MA: Addison-Wesley, 1979, p. 88.
2. R.Art, R.Jervis, International Politics, second edition, Boston, 1986, p. 7.
3. П.Цыганков, Теория международных отношений, Гардарики, М., 2002.
4. Ольга Власова, Теория развитого капитализма, Эксперт., No7 (501), 20 фев. 2006.
5. K.Holsti, Taming the Sovereigns: Institutional Change in International Politics, UK: Cambridge University Press, Cambridge 2004, pp. 26-29.
6. D.Lake, Imperialism: Political Aspects, International Encyclopedia of the Social & Behavioral Scences, 2001, Elsevier Science Ltd, pp. 7232-7234.
7. D.Lake, Beyond Anarchy: the Importance of Security Institutions, International Security, 2001 Summer (26:1), p. 140.
8. D.Kang, Hierarchy in Asian International Relations: 1300-1900, Asian Security, vol. 1, no. 1, January 2005, pp. 53-79.
9. A.Murrey, Reconstructing Realism: Between Power Politics and Cosmopolitan Ethics, UK: Edinburgh University Press, 1997, p. 177.
10. A.Wendt, Social Theory of International Politics, UK: Cambridge University Press, Cambridge, 1999.
11. G.Evans and J.Newnham, The Penguin Dictionary of International Relations, The Penguin Books, 1998.
12. J.Rassett, H.Starr, World Politics. Menu for Choice, (1981) San Francisco, p. 79.
13. KWeber, Hierarchy Amidst Anarchy: Transaction Costs and Institutional Choice, State University of New York, Albany, 2000, pp. 5-6.
14. R.H. Lieshout, Between Anarchy and Hierarchy: A Theory of International Politics and Foreign Policy, Edward Elgar Publication, 1995, p. 108-109.
15. E.Erikson and J.M. Parent (2007), Central Authority and Order, Sociological Theory, 25:3, pp. 245-267.
16. J.Parent, E.Erikson, Anarchy, Hierarchy, and Order, Cambridge Review of International Affairs, Volume 22, Number 1, March 2009, pp. 129-130.
17. Williamson, Oliver, The Economic Institutions of Capitalism: Firms, markets, relational contracting, New York: Free Press, 1985.
18. KWeber, Hierarchy amidst Anarchy: A Transaction Costs Approach to International Security Cooperation, International Studies Quarterly,1997, 41(2), p. 329.
19. K.Hancock, Surrendering Sovereignty: Hierarchy in the International System and the FSU, University of California, San Diego, 2001, p. 57.
20. WZimmerman, Hierarchal Regional Systems and the Politics of System Boundaries, International Organizations (Dec. 1972), vol. 26, issue 01.
21. D.Lake, Entangling Relations: American Foreign Policy in its Century, Princeton, NJ: Princeton University Press, 1999, pp. 44-49.
22. B.Buzan, O. Waever, Regions and Powers: the Structure of International Security, Cambridge University Press, 2001, p. 489.
23. D.Lake, Regional Hierarchy: authority and local international order, Review of International Studies! Volume 35 / Supplement / February 2009, p. 54.
24. VAglyan, Dimensions of International Hierarchy in the post-Soviet space: analytical approaches and empirical reflections, Harbinger of RUPF: International Relations, 2014, N3, pp. 85-92.
38
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Վ. Ագլան
25. T.Inoguchi and P.Bacon, Empire, hierarchy, and hegemony: American grand strategy and the construction of order in the Asia-Pacific, International Relations of the Asia-Paciiic,vo\. 5 (2005).
26. W.Wohlforth, Revisiting Balance of Power Theory in Central Eurasia, in Balance of Power: Theory and Practice in the 21st Century, ed. T.V. Paul, J.J. Wirtz and M.Fortmann, Stanford University Press, Stanford 2004, p. 228-229.
27. D.Averre (2009), Competing Rationalities: Russia, the EU and the “Shared Neighbourhood”, Europe-Asia Studies, 61:10, p. 1703.
28. A.Hurrel (2004), Hegemony and regional governance in the Americas, Global Law Working Paper (05), NY: NYU School of Law [el-version].
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻԵՐԱՐԽԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վահագն Ագլան
Ամփոփագիր
Միջազգային հարաբերությունների տեսական ուղղությունների մեծ մասի ավանդական թեզը հիմնվում է միջազգային հարաբերություններում անարխիայի կանխադրույթի վրա, որը ենթադրում է ոչ թե քաոս պետությունների միջև հարաբերություններում, այլ, ավելի շուտ, գլոբալ կառավարման ինստիտուցիոնալորեն ճանաչված մի ինչ-որ մեխանիզմի բացակայություն։ Միևնույն ժամանակ, ինչպես արդի միջազգային հարաբերությունների իրողությունները, այնպես էլ դրանց պատմական հեռանկարը վկայում են այն մասին, որ հիերարխիայի ֆենոմենը միջպետական հարաբերություններում ոչ միայն գոյություն ունի, այլև բավական արդիական է։ Միջազգային հարաբերությունների հիերարխիկ համակարգը և դրանց տարածա-շրջանային չափումներն ընդհանուր առմամբ բխում են դոմինանտ պետության և փոքր երկրի միջև ասիմետրիկ փոխհարաբերությունների պրակտիկայից, ինչը միջնորդավորված կերպով ընդունում է «հեգեմոն» պետության հետ երկկողմանի հարաբերությունների սուբորդինացիոն բնույթ։ Միջազգային հարաբերություններում հիերարխիայի կարևոր ասպեկտ են հանդիսանում հիերարխիկ համակարգի պահպանման պայմանները, որոնք ներկայանում են իբրև այս կամ այն համակարգի օպերա-ցիոնալ և քանակական չափումներ։
39
Վ Ագլան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
О НЕКОТОРЫХ СТРУКТУРНЫХ ОСОБЕННОСТЯХ ИЕРАРХИЧНЫХ МЕЖДУНАРОДНЫХ СИСТЕМ
Ваагн Аглян
Резюме
Традиционный тезис большинства теоретических направлений международных отношений основывается на постулате анархии в МО, предполагающем не хаос в отношениях между государствами, а скорее отсутствие некого институционально признанного механизма глобального управления. Вместе с тем, реалии как современных МО, так их историческая перспектива свидетельствуют о том, что феномен иерархии в межгосударственных отношениях не только существует, но весьма актуален. Иерархичные системы международных отношений и их региональные измерения в целом исходят из практики асимметричных взаимоотношений между доминирующим государством и малой страной, опосредованно принимающей субординационный характер двусторонних отношений с государством-«гегемоном». Важным аспектом иерархии в МО являются условия поддержания иерархичной системы, представляющие собой операциональное и количественное измерения той или иной системы.
SOME STRUCTURAL PECULIARITIES OF THE HIERARCHICAL INTERNATIONAL SYSTEMS
Vahagn Aglyan
Resume
The traditional thesis of the most of the international relations (IR) theories is based on the postulate of anarchy in IR, which does not imply chaos in international affairs, but rather, absence of any institutionally accepted mechanism of global management. At the same time, both the realities of modern IR and their historical perspective indicate that the phenomenon of hierarchy in international relations not only exists, but also matters. Hierarchical systems in international relations and their regional dimensions stem as a whole from the practice of asymmetrical interrelationship between the dominant state and a smaller country, which vicariously transforms into a subordinating character of bilateral relations with a “hegemon” state. An important aspect of the hierarchy is constituted by the conditions that maintain hierarchical systems, which represent operational and quantitative dimensions of one or another system.
40