ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ «ԼԵՌՆԵՅԱՆ ՀԻԴՐԱՆ»
Յանոս Խարալամբիդիս
Բանալի բաոեր ԻՍԻՊ, ԱՄՆ, ահաբեկչական սպառնալիք, Իրան, կիբեռպատե-րազմ, Թուրքիա, ազգային շահեր։
Ներածություն
ռ
Ո վ ասաց, թե Սառը պատերազմի ավարտը կայունություն և խաղաղություն կբերի համաշխարհային համակարգին։ Ֆրենսիս Ֆուկույամայի արտահայտած այդ գաղափարը լոկ պատրանք էր [1]։ Խորհրդային Միության անկման ճանապարհը հարթած Բեռլինի պատի փլուզումից 25 տարի անց տարածաշրջա-նային և համաշխարհային համակարգերը շարունակում են ցնցվել ավանդական և այլ տեսակի պատերազմներից, ինչպիսիք են, օրինակ' կիբեռպատե-րազմները։ Իրաքի և Սիրիայի իսլամական պետության (ԻՍԻՊ) հարուցած ահռելի սպառնալիքը միջազգային հանրությանը ստիպեց տագնապել և կրկին պայքարել ահաբեկչության դեմ, որը կարծես «Լեռնեյան հիդրային» է հիշեցնում։ Երբ հունական առասպելական հերոս Հերակլեսը, փորձելով սպանել նրան, կտրում էր նրա գլուխներից մեկն իր սրով, փոխարենը երկուսն էին աճում։
Օսամա բին Լադենի «գլխատումը» չազդարարեց «Ալ Քաիդայի» և ահաբեկչական գործողությունների ավարտը [2]։ Հակառակը' ԻՍԻՊ-ը «Ալ Քաի-դայից» վերցրեց ահաբեկչության գավազանը և վերածվեց պատերազմի ծայրահեղ դաժանաբարո մեքենայի ահ ու սարսափ սփռելով իր շուրջը։ Սույն հոդվածում փորձ է կատարվում ուսումնասիրել ԻՍԻՊ երևույթը Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող ազգային շահերի ու իշխանական խաղերի և հատկապես Թուրքիայի դերակատարման առնչությամբ, որը տարա-ծաշրջանային տերություն դառնալու ծրագրեր ունի։ Նաև վերլուծվում է, թե ազգային շահերն ինչ հարաբերությունների և կոալիցիաների կարող են բերել նույնիսկ իրար հանդեպ թշնամաբար տրամադրված պետությունների միջև' հաշվի առնելով ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարելու խնդիրը։
՚ Միջազգային հարաբերությունների և եվրոպագիտության դոկտոր, Լեդրա քոլեջի նախագահ։
34
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
ՅԽարաչամբիղիս
Այս տրամաբանության մեջ կան նաև կարևորագույն նշանակություն ունեցող այլ հարցեր, որոնց վրա հարկավոր է սևեռել մեր ուշադրությունը։ Դրանցից են' ԻՍԻՊ ֆինանսավորման եղանակները և միջազգային հարաբերություններում տեխնոլոգիաների նշանակությունը։ Որպես հզորության գործոն, տեխնոլոգիան պետք է դիտարկել կիբեռպատերազմի պրիզմայի միջով [3, 4, pp. 36-41] ըմբռնելով, թե ինչպես է այն գոյակցում ավանդական պատերազմի հետ [5, pp. 138-139]։ Հետևապես, ԻՍԻՊ ֆենոմենը վերլուծելիս կարևոր է մի
ռ
շարք հարցերի պատասխաններ գտնել։ Ի նչ քաղաքական հետևանքներ ունեն
ռ
ԻՍԻՊ ահաբեկչական գործողությունները։ Արդյոք դեռևս ճշմարի տ է Հանս Մորգենթաուի այն հայեցակարգը, որ ազգային շահերն են որոշում միջազ-
ռ
գային հարաբերությունները [5, pp. 4-15]։ Կարո ղ են արդյոք թշնամի երկրները
ռ
կոալիցիաներ ստեղծել, և եթե այո, ապա ի նչ պարագաներում։
ԻՍԻՊ ֆենոմենը և ազգային շահերը
Քաղաքացիական պատերազմն ու դրա հետևանքներն Իրաքում շատ ավելի բարդ բնույթ են կրում, քան Եգիպտոսի և Սիրիայի ապրած ճգնաժամերը։ ԻՍԻՊ-ը սուննի մահմեդական ահաբեկչական կազմակերպություն է, որը սառնասրտորեն ոչնչացնում է մուսուլմանական և քրիստոնյա բնակչությանը տա-րածաշրջանային խալիֆայություն հաստատելու պատրվակով, որում ծրագրել է ընդգրկել նաև Հորդանանի, Իսրայելի, Պաղեստինի, Լիբանանի, Կիպրոսի տարածքները, ինչպես նաև Թուրքիայի հարավային շրջանները' Հաթայ նահանգով հանդերձ [6]։ 2014թ. հուլիսին ԻՍԻՊ-ը վայրագորեն արշավեց դեպի Բաղդադ, որտեղ գտնվում է ժողովրդավարորեն ընտրված Իրաքի կառավարության նստավայրը [7, 8]։ Այս զարգացումներն անկանխատեսելի քաղաքական խաղերի տեղիք տվեցին ԱՄՆ-ի, Իրանի, Ռուսաստանի և Իրաքի միջև։ Ամերիկացիները սկսեցին սիրաշահել Իրանի շիա մահմեդական պետությանը նպատակ հետապնդելով կասեցնել սուննի ԻՍԻՊ-ի կողմից իշխանության բռնազավթումն Իրաքում։ Իրանը և Ռուսաստանը ռազմական օգնություն տրամադրեցին Իրաքին, ինչպես և ԱՄՆ-ը, որը ռազմական գործի մասնագետներ ուղարկեց' Բաղդադին գործնական և բարոյական աջակցություն ցուցաբերելու նպատակով [9, 10]։ Այսուհանդերձ, 2014թ. օգոստոսի 24-ին ԱՄՆ ռազմա-օդային ուժերը Սիրիայի տարածքում հարվածներ հասցրեցին ԻՍԻՊ-ին պատկանող նշանակետերի [11]։ Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ը և արաբական հինգ
35
ՅԽարաչամթիդիս
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
պետություններ շարունակեցին ԻՍԻՊ-ի դեմ ռմբակոծությունների շարքը Սի-րիայում և Իրաքում [12]։ Ռազմական գործողությունների կիզակետում հարվածներ էին հասցվում նավթավերամշակման գործարաններին և նավթագա-զային այլ օբյեկտներին, որոնց շնորհիվ ԻՍԻՊ-ը դարձել էր սև շուկայում նավթի վաճառքի միջոցով ինքնաֆինանսավորվող կազմակերպություն։ Միջազգային դաշինքը հետևում էր կարևորագույն նշանակություն ունեցող ենթակա-ռուցվածքներին հարվածելու դասական ռազմավարությանը և գործնականում կիրառում այն։ Միևնույն ժամանակ, որդեգրվեց Լիբիայի մոդելը։ Արաբական և մահմեդական երկրների, այդ թվում' Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Բահ-րեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների ներգրավումը ԻՍԻՊ ռմբակոծման գործողություններին ԱՄՆ-ի կողմից օգտագործվեց որպես աշխարհի մյուս արաբական և մուսուլմանական պետություններին հասցեագրված ուղերձ' Արևմուտքի հետ ուժերը միավորելու և ԻՍԻՊ-ի դեմ պայքարելու համար [13]։ Ինչպես 2014թ. սեպտեմբերի 24-ին հայտարարեց ԱՄՆ նախագահ Օբաման ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, այս պատերազմը քրիստոնյաների և մահմեդականների միջև հակամարտություն չէ, այլ միջազգային հանրության կռիվն է «մահվան ցանցի» դեմ [14]։ Իրանն իրավական տեսանկյունից հարցականի տակ դրեց օդային ռմբակոծման գործողությունները։ QVA-ի հաղորդմամբ' «Իրանը խիստ քննադատության ենթարկեց օդային ռմբակոծությունները... Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասաց, որ առանց ՄԱԿ հավանության կամ Սիրիայի կառավարության համաձայնության ռազմական հարվածները զուրկ էին որևիցե իրավական հիմքից» [15]։
ԱՄՆ պատասխանը երկմակարդակ էր։ Առաջին մակարդակում դիվանագիտական և քաղաքական խաղերն էին, որ սովորաբար պետությունները խաղում են բեմի հետևում։ Երկրորդ մակարդակն իրավական դաշտում էր։ Ինչպես ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով փոխխորհրդատու Թոնի Բլինքենը հաղորդեց CVV-ին. «ԱՄՆ-ը տեղյակ էր պահել մի շարք երկրների, այդ թվում' Իրանին, որ գործողություններ է ձեռնարկելու Պարզ է, որ չէր ասվել, թե հատկապես երբ և որտեղ Մենք ցանկանում էինք համոզված լինել, որ ոչ մեկը մեր ոտքի տակ չի ըեկեի» [15]։ Իրանը ԱՄՆ կողքին էր Իրաքի շիա կառավարությանն աջակցելու հարցում, սակայն երբ եկավ գործողություններ ձեռնարկելու և ԱՄՆ-ի հետ ձեռք ձեռքի տված պայքարելու ժամանակը, Իրանը հետ քաշվեց։ Հեռավորություն պահպանելն ակնհայտ է դարձնում, որ Իրանն իր սեփական
36
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
ՅԽարալամբիդիս
«կարմիր գիծն» էր քաշել ԱՄՆ-ի հետ համագործակցության հարցում: ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական գործողություններ ձեռնարկելն իրանցի ժողովրդի կողմից կընկալվեր որպես դավաճանություն և հեղափոխության գաղափարախոսությունը կասկածի տակ դնելու փորձ։ Մյուս կողմից, շիա մահմեդական իշխանություններին աջակցելն իրանցիների պարտքն է։ Այդ պատճառով Իրանի կառավարությունը թույլ տվեց, որ ԱՄՆ-ը կատարի «կեղտոտ գործը»։
Ինչ վերաբերում է Սիրիայի և Իրաքի տարածքի ռմբակոծումներին, ԱՄՆ-ը դրանք արդարացրեց վկայակոչելով ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածը։ ՄԱԿ-ին ուղղված նամակում ԱՄՆ-ը որպես փաստարկ բերեց այն, որ գործողություններն իրականացվել են, երբ պետությունը, տվյալ դեպքում Սիրիան և Իրաքը, չի կամեցել կամ ի վիճակի չի եղել ինքնուրույն չեզոքացնել սպառնալիքը։ Ըստ այդ նամակի' «Սիրիական վարչակարգը ցույց է տվել, որ ի վիճակի չէ և արդյունքում ինքնուրույնաբար չի գործելու ահաբեկչության այդ պատսպարանների դեմ»։ Ճ2\?\-ի կողմից ձեռք բերված և հրապարակված նամակում ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը գրում է. «Համապատասխանաբար, Միացյալ Նահանգները անհրաժեշտ և համարժեք ռազմական գործողություններ է ձեռնարկել Սիըիայում»։ Ինչպես նշեց ԱՄՆ նախագահ Օբաման ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, ԻՍԻՊ-ը հասկանում է միայն մեկ լեզու' «ուժի լեզուն» [16]։
Թուրքական քաղաքականությունը և երկընտրանքները
Ճակատագրի հեգնանքով, եթե 2013թ. սեպտեմբերին ԱՄՆ ռազմական ուժերը սպառնում էին հարձակում գործել Ասադի վարչակարգի վրա, ապա մեկ տարի չանցած նրանք Սիրիայում ռմբակոծում էին ԻՍԻՊ-ին' սեփական նկատառումներից ելնելով։ Նման հարվածներն իրենց էությամբ Ասադի վարչակարգի օգտին են։ Սա ուսումնասիրության համար դասական դեպք է, որով կարելի է բացատրել, թե ինչպես ախոյան և հակառակորդ պետությունների ազգային շահերի համընկնումը կարող է ստիպել, որ նրանք դժկամորեն համագործակցեն կամ հանդուրժեն միմյանց։ Կառավարման արևմտյան մոդելի հիման վրա ժողովրդավարական քաղաքական համակարգի ստեղծումն ակնհայտորեն դժվարահարույց խնդիր է։ Ինչպես և մյուս իսլամիստական կազմակերպությունները, ԻՍԻՊ-ը պայքարում է տարածաշրջանային կամ համաշխարհային խալիֆայություն հաստատելու համար, որը կղեկավարվի շարիաթի
37
ՅԽարաչամբիդիս
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
օրենքներով և «կենսական տարածքի» հայեցակարգով [4, pp. 73-74]: Թուրքիան սուննիական պետություն է, որի կառավարությունը քաղաքական իրավազորություն է ձեռք բերում սուննի մահմեդական հասարակ մարդկանց կրոնական հավատքի վրա հենվելով։ Այսպիսով, Իրաքի սուննիների դեմ զենքն ուղղելը վտանգավոր խաղ կդառնար կառավարության համար։ Սակայն խաղին բոլորովին անմասն մնալ նրանք նույնպես չեն կարող։ Խնդրին մասնակի լուծում տրվեց ԱՄՆ քաղաքական տարբերակի միջոցով, մասնավորապես' սկզբնական շրջանում հրաժարվելով ԻՍԻՊ ջիհադական զինյալներին օդային հարվածներ հասցնելուց։ Այդ մասին նշեց նաև նախագահ Օբաման հայտարարելով, որ ԱՄՆ-ը դեռևս միայն դիտարկում է Իրաքում որոշակի թիրախների հարվածելու տարբերակը [17]։ Թուրքական կառավարությունն օգտվեց որպես ամերիկյան քաղաքական գծի հետևորդ հանդես գալու այս հնարավորությունից։ ԱՄՆ-ը իր այդ քաղաքականությամբ հրաժարվում էր ռազմական միջամտությունից և Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին ստիպում հրաժարական տալ, որպեսզի նոր կառավարություն ձևավորվի։ «Ազգային փրկության» այս կառավարությունն ընդգրկում էր երկրի բոլոր կրոնական և քաղաքական խմբերի ներկայացուցիչներին և հավանության արժանացավ Իրաքի օրենսդիրների կողմից [18-20]։ ԱՄՆ քաղաքականության նպատակը ԻՍԻՊ վտանգին արդյունավետորեն դիմագրավելն էր։ Սակայն, երբ քրդական բնակչությունը հայտնվեց ԻՍԻՊ զինյալների շրջապատման մեջ և գտնվում էր կոտորածի ենթարկվելու վտանգի տակ, ԱՄՆ զորքերը 2014թ. օգոստոսի 7-ին օդային հարվածներ հասցրեցին առանձին նշանակետերի [21]։ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանը ձգտում է անկախության, և ԱՄՆ-ը բացահայտորեն չի առարկում այդ նկրտումներին, իսկ ամերիկյան EXXON/MOBIL ընկերությունն արդեն ներդրումներ է կատարել այդ տարածաշրջանում նավթագա-զային պաշարների շահագործման համար [22]։ Այս առթիվ պետք է նշել, որ Թուրքիան համաձայնություն է տվել իր տարածքով խողովակաշարի անցկացմանը [23]։ Այդ կապակցությամբ զարմանալի չի լինի, եթե Թուրքիան հանդուր-ժի քրդական անկախ պետության գոյությունը և որպես դրա փոխհատուցում փորձի զիջումներ կորզել Կիպրոսի խնդրի հնարավոր լուծման հարցում։ Վերոհիշյալ իրադարձություններից մեկ ամիս անց, 2014թ. սեպտեմբերին Թուրքիան որոշեց միանալ ԻՍԻՊ-ի դեմ պայքարող միջազգային դաշինքի ուժերին։ Սակայն Անկարային մեղադրեցին ռազմավարական նշանակություն ունեցող
38
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
ՅԽարաչամբիղիս
սիրիական Քոբանի քաղաքը պաշտպանող քուրդ զինյալներին զորքով չօժանդակելու համար [24]։ Ակնհայտ է, որ թուրքական կառավարությունը մտադիր չէր աջակցել իր թշնամի քրդերին։ Թուրքերը հեռվից էին հետևում Քոբանիում ծավալվող կատաղի մարտերին և այդ պատճառով մեղադրվեցին ԻՍԻՊ-ին քաջալերելու մեջ։ Այստեղ տեղին է նշել երկու փաստ.
1. Թուրքիայի Եվրոպական միության հարցերով նախարար Վոլքան Բոզ-քիրը Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում ունեցած իր ելույթում պնդեց, որ իր երկիրը դաշնակիցներին առա-ջարկել է միասին մտնել Քոբանի, սակայն ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը այդպես էլ չեն պատասխանել [25]։
2. ԻՍԻՊ-ի դեմ պայքարող միջազգային դաշինքին միանալու մասին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից որոշումը հաստատվելուց անմիջապես հետո ճգնաժամային իրավիճակ առաջացավ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ), ինչը ստիպեց Եվրոպական խորհրդին 2014թ. հոկտեմբերի 24-ին հրապարակած իր եզրակացություններում փաստել անվիճելին. ԵՄ-ը ճանաչում է Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքները։ Նաև հիշատակվեց, որ Թուրքիան պետք է հետևի 2005թ. սեպտեմբերի 21-ին շրջանառված ԵՄ հռչակագրին, որում, ի թիվս այլ դրույթների նշվում է, որ Թուրքիան պետք է ճանաչի Կիպրոսի Հանրապետությունը [26, p. 15]։
Իհարկե, 2014թ. հոկտեմբերին թուրքական կառավարությունն ավելի ճկուն դիրքորոշում որդեգրեց թույլ տալով, որ Քոբանիի քուրդ պաշտպանները դրսից աջակցություն ստանան թուրքական տարածքի միջով։ Բայց միևնույն ժամանակ թուրքական քաղաքականությունն ավելի ագրեսիվ դարձավ Կիպրոսի հարցում։ Թուրքիայի կառավարությունը «Բարբարոս» սեյսմահետախու-զական նավն ուղարկեց Կիպրոսի ԲՏԳ հետազոտությունների դրանով կասկածի տակ դնելով Կիպրոսի ինքնիշխան իրավունքներն իր իսկ ԲՏԳ-ում [27]։
Դագայի հատվածի մույեյը
Ինչպես արդեն նշվեց, այս պահին Թուրքիայի վերադարձը քաղաքական առևտրի գաղափարին հիմնականում կենտրոնանում է Կիպրոսի Բացառիկ տնտեսական գոտու և Կիպրոսը թուրքական ափի հետ խողովակաշարով կա-
39
ՅԽարաչամբիդիս
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
պելու վրա: Քաղաքական այս խաղը համապատասխանում է Թուրքիան տա-րածաշրջանային գերտերություն և էներգետիկ հանգույց դարձնելու ռազմավա-
ռ
րական նպատակին։ Բայց ի նչ գին կվճարի Թուրքիան դրա դիմաց։ Քաղաքական տեսանկյունից մշտական սպառնալիք կստեղծվի, և Թուրքիան դատապարտված է դիմակայելու դրան։ Այդ սպառնալիքը Թուրքիայի շեմին քրդական պետության ստեղծումն է, որը կարծես նրա մեջքին խրվելու պատրաստ մի դաշույն լինի։ Սակայն այս խնդիրը դիտարկելու մեկ այլ մոտեցում էլ կա։ Ամենուրեք սփռված քրդական բնակչությունը մեկ փոքր և թույլ պետության մեջ հավաքելը Թուրքիային լավ հնարավորություն կարող է ընձեռել, քանի որ նման պետությունը թուրքական ռազմական մեքենայի համար հեշտ թիրախ կլինի։ Այսպիսի սցենարը նման է Իսրայելի ստեղծած մոդելին, երբ այն ճանաչեց Գազայի հատվածի պաղեստինյան իշխանություններին, թեև, իհարկե, այս երկու դեպքերն ամբողջապես նույնը չեն։ Անշուշտ, Թուրքիային մտահոգող խնդիրների մի ալիք է բարձրանում։ Մեկ այլ սցենարի հիմք է հանդիսանում «կորսված քրդական հայրենիքի» հայեցակարգը [28]։ «Կորսված քրդական հայրենիք» են համարվում Թուրքիայի, ինչպես նաև Սիրիայի և Իրանի կազմում գտնվող որոշ տարածքներ։ Ռազմավարական տեսանկյունից քրդական պետության ստեղծումը և «կորսված քրդական հայրենիքի» հայեցակարգը ձեռնտու են ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, քանի որ քրդական գործոնի կրակը բորբոքելով Վաշինգտոնը կկարողանա լուծել էներգետիկ խնդիրներ և առաջ մղել իր ազգային շահերը։ Սակայն հիմնական հարցն այն է, թե ինչ պլաններ ունի ԱՄՆը տարածաշրջանում։ Առայժմ ամերիկյան ռազմավարությունը եղել է անար-դյունավետ և անհուսալի, ինչը վնաս է հասցրել ԱՄՆ իմիջին և վստահելիությանը, իսկ ԱՄՆ ազգային շահերը լավագույն կերպով չեն սպասարկվել։
Կիբեռպարտիզանակաե պատերազմ
2014թ. օգոստոսի 7-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից ԻՍԻՊ ջիհադական-ներին հասցրած հարվածները նպատակաուղղված էին պաշարման մեջ գտնվող քուրդ բնակչությանն աջակցելուն։ Սակայն հումանիտար նկատառումները ԻՍԻՊ մարտական դիրքերին ԱՄՆ հասցրած հարվածների միակ պատճառը չէին։ Այստեղ վտանգված էին ամերիկյան ազգային շահերը, և ԱՄՆը մտադիր էր թույլ չտալ ջիհադականներին սպառնալիքի տակ դնել նավթային պաշարները։ Ահա թե ինչու ԱՄՆ-ը ցանկանում է, որ քուրդ զինյալներն իր
40
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
ՅԽարալամբիդիս
փոխարեն կատարեն «կեղտոտ գործը» և վնասազերծեն ԻՍԻՊ ապստամբներին: Ամերիկացիների և բրիտանացիների ռազմական գործողությունները պայմանավորված էին ևս մեկ գործոնով։ Եթե ԻՍԻՊ-ին հաջողվեր գրավել Մո-սուլի ջրամբարը և վերահսկողություն սահմանել ջրային պաշարների նկատմամբ, ապա Իրաք պետությունը կհայտնվեր չափազանց դժվար իրավիճակում։ Ջուրը կարևորագույն ռազմավարական ռեսուրս է և ունի նավթին ու գազին հավասար կամ նույնիսկ ավելի մեծ նշանակություն։ Մոսուլի ջրամբարին տիրելու պարագայում ԻՍԻՊ-ը կարող էր կառավարել նաև ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված կրիտիկական և ռազմավարական ենթակառուցվածքները։ Այսպիսով, շեշտենք, որ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դրդապատճառը հիմնված է իրենց ազգային շահերի վրա և բխում է պետության գործառույթների իրականացման համար հիմնարար նշանակություն ունեցող կրիտիկական ռամավարական ռեսուրսների, օրինակ' ջրի, նավթի և գազի պաշարների տիրապետման խնդրից։ ԻՍԻՊ հիմնական նպատակն էր' կաթվածահար անել Իրաք պետությունը և իր սեփական անօրինական խալիֆայությունը հաստատել որպես Հյուսիսային Իրաքը և Սիրիայի մի շարք շրջանները վերահսկող միակ պետական միավոր։ ԻՍԻՊ-ը հավելյալ առավելություն ունի. այն ինքնաբավ կազմակերպություն է, որովհետև վերահսկում է առնվազն չորս նավթահանք Մոսուլում և էլի մի քանիսը Քիրքուքում։ Չվերամշակված նավթը սև շուկաներում վաճառելով ԻՍԻՊ-ն օրական $1-2 մլն-ի շահույթ է ստանում [29]։ 2014թ. օգոստոսի գնահատականներով այդ նավթահանքերը ԻՍԻՊ-ին օրական $750 հազ. - 1 մլն էին բերում [30]։ Այսպիսի գումարներով ԻՍԻՊ-ը կարող է ֆինանսավորել իր ռազմական
ռ
գործողություններն Իրաքում, Սիրիայում և այլուր։ Իսկ ինչպե ս է ԻՍԻՊ-ին հաջողվել իր գրաված տարածքներից նավթ վաճառել արտաքին աշխարհին։ Նախ այն վերահսկում է ճանապարհները, և երկրորդ չվերամշակված նավթը վաճառում է ցածր գներով։ Երբ նավթի շուկայական գինը մեկ բարելի դիմաց կազմում էր $100, ԻՍԻՊ-ը նավթի մեկ բարելը վաճառում էր $26-50 գնով։ Ինչպես նշում է Լուայ ալ–Խատիբը. «Իրաքի կենտրոնում և հյուսիսում բավականաչափ հարուստ պաշարներ կան, որոնք ձեոք գցելու դեպքում ԻՍԻՊ-ը կարող է ներկայիս օրական 30 հազ. բարելի արտադրանքը հասցնել մինչև օրական 1 մլն բարելի, եթե կարողանա իր հսկողության տակ աոնել նավթով հարուստ Քիըքուք քաղաքը և շրջակա բնակավայրերը: Այս պաշարներին
41
ՅԽարաչամթիդիս
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
տիրապեւոելու դեպքում դրամական ներհոսքի օգնությամբ հնարավոր կլինի ահաբեկչության կայսրությունն ընդլայնելով հասցնել աներևակայելի մասշտաբների Սակայն առայժմ ԻՍԻՊ նավթի առևտուրը մնում է տեղական մասշտաբի, ընդ որում, հիմնական գնորդները գտնվում են Հորդանանում, Թուրքիայում, Սիըիայում և Իրանում ու գործում են միջնորդների ցանցի և բեռնատար ավտոմեքենաների սեփականատերերի միջոցով» [30]։
Նշված երկրները' Հորդանանը, Թուրքիան, Սիրիան և Իրանը [31, 30], ԻՍԻՊ-ից էժան նավթ գնելով, փաստորեն, հովանավորել են վերջինիս ահաբեկչական գործողությունները և այդ պատճառով դարձան «Anonymous» հա-քերական խմբի ակտիվիստների թիրախը։ ԻՍԻՊ-ի դեմ կիբեռպատերազմը ստացավ «Operation NO2ISIS» (Օպերացիա «Ո չ ԻՍԻՊ-ին») պայմանական անվանումը։ «Anonymous»— համակարգչային սաբոտաժի (DDoS) հարձակումներ ձեռնարկեց նպատակ հետապնդելով խափանել կառավարական կայքերի և համակարգչային ցանցերի աշխատանքը։ Սա կիբեռպատերազմի առաջին մակարդակն է և դրա ամենաթեթև տեսակը։ Եթե ցանցահենները որոշեն սրել կիբեռպատերազմը, ապա գործը կհասնի բարձր մակարդակների և ավելի բարդ կառուցվածքով վնասաբեր համակարգչային ծրագրերի կիրառման։ Ջորդան Շախտելը նշում է. «Anonymous»-ի աղբյուրի հաղորդմամբ. «Մենք ծրագրել ենք պարզորոշ ուղերձ հղել Թուրքիային, Սաուղյան Արա-բիային, Կատարին և բոլոր այն երկրներին, որոնք բացահայտորեն մատակարարում են ԻՍԻՊ-ին սեփական շահի համար: Գալիք մի քանի օրերին մենք կսկսենք դիմագրկել այդ երկրների կառավարական վե—կայքերը, որպեսզի նրանք հստակորեն ըմբռնեն մեր ուղերձը» [32]։
ԻՍԻՊ-ն արդեն ներգրավված է կիբեռպատերազմում' սոցիալական կայքերի կիրառմամբ։ Փորձագետները տարակարծիք են ԻՍԻՊ կիբեռպատե-րազմ վարելու կարողությունների մասին։ Հայտնի է, որ «Anonymous»- գործած առաջին հարձակմանը ԻՍԻՊ-ը պատասխան տվեց դիմազրկելով «Anonymous»- թվիթերյան էջը @anonmessage [32]։ Որոշ փորձագետների պնդմամբ այս ցանցահենությունը նման էր «Սիրիայի էլեկտրոնային բանակի» (Syrian Electronic Army SEA) կողմից կիրառվող մեթոդներին, սակայն ոմանք ժխտում են այդ տեսակետը։ Ամեն դեպքում հայտնի չէ, թե ԻՍԻՊ կարողություններն ինչ մակարդակի կարող են հասնել։ Մինչ այժմ ԻՍԻՊ-ն օգտագործել է սոցիալական կայքերը հոգեբանական պատերազմ վարելու
42
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
ՅԽարալամբիդիս
համար համացանցի միջոցով կոչեր հղելով մահմեդականներին ոտքի կանգնել և մարտնչել արևմտյան պետությունների, հատկապես ԱՄՆ-ի դեմ։ Արժանի է հիշատակման այն, որ ԻՍԻՊ պաղեստինյան ճյուղը մշակել և ծրագրավորել է Անդրոիդի վրա հիմնված կիրառական մի ծրագիր, որի օգնությամբ ԻՍԻՊ-ը կարողանում է իր աջակիցների թվիթերյան հաշիվների միջոցով հաղորդագրություններ առաքել և տարածել [32]։ ԻՍԻՊ-ն օգտագործում է կիբեռ-տարածությունը և տեխնոլոգիան իր հրեշավոր ու արյունարբու չարագործությունների, անմեղ մարդկանց զանգվածային սպանությունների, մահապատիժների և գլխատումների տեսագրությունները տարածելու համար։ Դրա նպատակը ահ ու սարսափ ներշնչելն է, ինչպես որ ժամանակին անում էին Բոսնիա-Հերցեգովինայի ջիհադականները, իսկ հետագայում' «Ալ Քաիդան»։ Այս կապակցությամբ Ռան Լևսը գրում է. «Իրաքի կառավարությունը որոշեց արգելափակել սոցիալական տարբեր կայքերի մուտքը: Ավելին, որոշ շրջաններում անգամ արգելափակվեց համացանցային ողջ հոսքը: Այս արգելապատնեշը հաղթահարելու համար ԻՍԻՊ անդամները կիրառեցին անանու-նության մեթոդներ և ծրագրեր: Դա պահանջում է որոշ տարրական տեխնիկական հմտություններ, որոնք կարող են կիրառվել նաև որպես այլ ցանցային գործողությունների իրականացման սկզբնակետ» [33]։
ԱՄՆ-ը չդիմացավ ԻՍԻՊ կիբեռհարձակումներին պատասխան տալու գայթակղությանը։ Twitter-ի, Facebook-ի և YouTube-ի միջոցով թվային բլից-արշավ սկսվեց ԻՍԻՊ «ընկերների» դեմ, որոնց անձնական հաշիվների միջոցով այն ձգտում է վերահսկողություն հաստատել, ինչպես նաև հաղթել տեղեկատվական ու քարոզչական պատերազմում' վնաս հասցնելով ԱՄՆ-ին։ ԱՄՆ պետական դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Նիքոլաս Ռևիսեայի խոսքերով դա մի տեսակ կիբեռպարտիզանական պատերազմ է. «Սա համադարման կամ արծաթե փամփուշտ չէ: Որոշ մարդիկ չափազանցնում են, մյուսները համարում են, որ դա անօգուտ է, կամ էլ մտածում են, թե այս կախարդական փայտիկի շնորհիվ ահաբեկիչները կհանձնվեն: Նշվածներից ոչ մեկն էլ ճշմարիտ չէ Սա դանդաղ, համառ, օրեցօր մղվող կռիվ է, որում մի փոքր առաջ ես շարժվում ամեն օր: Սա հազարավոր փոքր մարտերի պատերազմ է որտեղ մեծ ճակատամարտերը բացակայում են: Ամերիկան սիրում է մեծ ճակատամարտեր, բայց այս դեպքում դրանք չկան, ավելի շուտ սա պարտիզանական պատերազմի է նմանվում» [34]։
43
ՅԽարաչամթիդիս
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
ԻՍԻՊ ռազմավարական պչաեը և Թուրքիայի երկընտրանքը
ԻՍԻՊ ռազմավարական պլանը նպատակաուղղված է իսլամական պետության հիմնմանը։ Ինչպես նշվեց, այդպիսի խալիֆայության կազմում ենթադրվում է ընդգրկել հարևան պետությունների տարածքները։ Թուրքիան այդ պետություններից մեկն է։ Նման սցենարի իրականացումն ի չիք կդարձնի Հյուսիսային Իրաքում քրդական պետության հռչակմանն ուղղված ջանքերը միևնույն ժամանակ սպառնալիքի տակ դնելով Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Այսպիսով, օդային ռմբակոծությունների միջոցով ԱՄՆ ռազմական միջամտության համար կան մի շարք էթիկական, քաղաքական, տնտեսական և ռազմավարական դրդապատճառներ։ Մյուս կողմից, որքան ԱՄՆ-ը ավելի խոր ներգրավվի հակամարտության մեջ, այնքան ԻՍԻՊ-ն իր դաժան գործողությունների արդարացման ավելի մեծ հնարավորություն կստանա որպես պատրվակ օգտագործելով պայքարը հանուն Ալլահի և մահմեդական ժողովուրդների պաշտպանությունը «չարիքի ուժերից» ու Արևմուտքի անհավատ պետություններից, որոնց նպատակը մուսուլմանների բնական ռեսուրսների և հարստության թալանն է [4, pp. 66-67]։
2014թ. օգոստոսի 15-ին ԵՄ-ը որոշում կայացրեց զենք, զինամթերք և ռազմական օգնություն տրամադրել Հյուսիսային Իրաքի քրդերին։ Այս որոշումը չէր նախատեսում ԵՄ ուղղակի ռազմական աջակցության տրամադրում քուրդ զինյալներին, սակայն ԵՄ անդամ երկրներին թույլ էր տալիս ինքնուրույն կերպով ռազմական միջամտություն իրականացնել։ Ինչ վերաբերում է Թուրքիային, այն չի ցանկանում, որ ԻՍԻՊ-ը հզորանա, քանի որ վերջինիս պայքարի նպատակ հանդիսացող նոր խալիֆայության ստեղծումը ենթադրում է թուրքական տարածքների զավթում։ Թեև ԻՍԻՊ-ը սուննի մահմեդական կազմակերպություն է, սակայն նրա ռազմավարական նպատակները սպառնալիք են հանդիսանում Թուրքիայի տարածքային ամբողջականության համար։ Այս տրամաբանության շրջանակում Թուրքիան կարող է հանդուրժել քրդերին, որպեսզի նրանք «մաքրեն» տարածաշրջանը ԻՍԻՊ ապստամբներից։ ԻՍԻՊ հարուցած վտանգի չեզոքացումը բխում է Թուրքիայի շահերից։ Վերջինիս առջև ծառացած նոր մարտահրավերներից մեկն էլ հենց իր շուրջը գոյացող վտանգների չեզոքացումն է։ Աշխարհաքաղաքական զար-
ռ
գացումները կարող են Թուրքիային կանգնեցնել երկընտրանքի առջև. պե տք է արդյոք «կանաչ լույս» տալ Հյուսիսային Իրաքում քրդական պետության
44
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
ՅԽարաչամբիղիս
о
ստեղծմանը, թե ոչ: Թուրքերի շահագրգռվածությունն այս հարցում հիմնվում է ԻՍԻՊ-ի կողմից սուննի խալիֆայության ստեղծմամբ թուրքական տարածքներին սպառնացող վտանգի կանխման ռազմավարական հայեցակարգի վրա։ Հարցն այն է, թե Թուրքիայի համար ով է ավելի մեծ վտանգ ներկայացնում'
ռ
ԻՍԻՊ-ը, թե քրդերը։ Մեկ բան հաստատ պարզ է. երկուսն էլ հավակնություններ ունեն Թուրքիայի տարածքների նկատմամբ։ Թուրքերն իրենց որոշումները կկայացնեն աշխարհաքաղաքական զարգացումներից, ռազմավարական նպատակներից և երկրին սպառնացող վտանգների բնույթից ելնելով։
Եզրահանգումներ
ԻՍԻՊ ահաբեկչական գործողություններն ապակայունացրել են տարածա-շրջանային համակարգը և պայմանավորել իրավիճակի բերումով գոյացող, ահաբեկչության դեմ պայքարին ուղղված նոր դաշինքների ստեղծումը։ Սույն վերլուծությունը թույլ է տալիս հանգել որոշակի եզրակացությունների, որոնք վերաբերում են ԻՍԻՊ-ին և այլ առանցքային դերակատարներին, ինչպիսիք են գերտերություններն ու տարածաշրջանային տերությունները, այդ թվում' Թուրքիան։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը.
1. ԻՍԻՊ ռազմավարական նպատակն է' ստեղծել շարիաթի օրենքներով ղեկավարվող տարածաշրջանային, այնուհետև համաշխարհային խալիֆայություն։ Սա արևմտյան և մահմեդական գլոբալացումների միջև առճակատում է, որը դուրս է գալիս ազգային շահերի շրջանակից։ ԻՍԻՊ-ը փատորեն հայտարարել է ջիհադ, այսինքն սրբազան պատերազմ [4, pp. 75-79]։ Մյուս կողմից, արևմտյան երկրները հերքում են ԻՍԻՊ պատերազմի հայեցակարգը և պնդում, որ ԻՍԻՊ-ի դեմ պատերազմը պայքար է ահաբեկչության դեմ, որին միացել են նաև արաբական և մահմեդական երկրներ։
2. Տարածաշրջանային համակարգում տիրում է անկայուն իրավիճակ, որի հետևանքով առաջացել են բարդ դաշինքներ։ Այս դաշինքներում ընդգրկվել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և այլ երկրներ։ Նույնիսկ Իրանն է պատրաստ աջակցություն ցուցաբերել միջազգային դաշինքի գործողություններին, սակայն գերադասում է հեռավորություն պահպանել։ Այստեղ հակադիր շահերի բախում կա։ Մի կողմից ազգային անվտանգության խնդիրն է, որը պահանջում է աջակցել ԻՍԻՊ-ի դեմ պատերազմին, իսկ մյուս
45
ՅԽարաչամբիդիս
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
կողմից Իրանի թեոկրատական քաղաքական համակարգի օրինավորության հարցն է, որը հիմնվում է արևմտյան իմպերիալիզմի դեմ պայքարի վրա։ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և մյուս երկրները մի կողմ դրեցին իրենց տարաձայնություններն ու հանդուրժեցին միմյանց' ընդհանուր նպատակին հասնելու համար, որպեսզի պաշտպանեն իրենց ազգային շահերը և կանգնեցնեն ԻՍԻՊ վայրագ ու արյունոտ արշավանքը։ Քաղաքական այս հայեցակարգը ցուցադրում է, որ ընդհանուր սպառնալիքին հակազդելու կարիքը պարարտ հող և հիմնավոր պատճառներ է ստեղծում պահի թելադրանքով պայմանավորված ու համընկնող շահերի վրա հիմնված կոալիցիայի (միջազգային դաշինքի) առաջացման համար։
3. Թուրքիան չվարանեց օգտվել իր աշխարհաքաղաքական և աշխարհա-ռազմավարական դիրքերն ամրապնդելու հնարավորությունից ձգտելով իրեն հաստատել որպես տարածաշրջանային անառարկելի տերություն։ Այս արդյունքին հասնելու նպատակով Թուրքիան «սակարկության» մեջ ներքաշվեց հատկապես ԱՄՆ-ի հետ փորձելով զիջումներ կորզել Կիպ-րոսի հարցում։ Հիմնական գաղափարն այն է, որ Թուրքիան ցանկանում է Կիպրոսի գազային պաշարներից բաժին ունենալ, որպեսզի վերածվի էներգակիրների ոչ միայն տարանցիկ, այլև արտադրող երկրի։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի առջև ծառացած հիմնական խնդիրը քրդական հարցն է, որը կարող է նոր թափ ստանալ Թուրքիային, Իրաքին և Սիրիային պատկանող տարածքներում քրդական պետության ստեղծման կապակցությամբ։ Նման իրադարձությունը կարող է մղձավանջ հանդիսանալ Թուրքիայի համար, եթե չհաջողվի այն ուղղել Գազայի հատվածի մոդելի հունով, որը և Թուրքիայի փրկարար օղակը կդառնա։ Այս սցենարի հիմքում ընկած է քրդերին Թուրքիայի հսկողության տակ գտնվող որոշակի հողատարածքում կենտրոնացնելու գաղափարը։ Այս դեպքում Թուրքիան հնարավորություն կստանա ոչ միայն իր հսկողության տակ պահել քրդական ինքնավար շրջանը կամ նույնիսկ քրդական անկախ, բայց թույլ պետությունը, այլև պատժել նրան, եթե համարի, որ իր ազգային շահերը, հատկապես անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգվում են։ Հարկավ, կարելի է պնդել, որ դա կնշանակի ոչ թե հակամարտության ավարտ, այլ դրա նոր փուլի սկիզբ։
4. Փաստորեն, տեխնոլոգիան հզորության հիմնական գործոններից մեկն է։
46
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
ՅԽարաչամբիղիս
Կիբեռտարածությունը, դրանում կիրառվող մեթոդներն ու զենքերը (համակարգչային վիրուսները և այլ վնասաբեր ծրագրերը) իրենց սեփական դերակատարումն ունեն ԻՍԻՊ-ի և միջազգային դաշինքի միջև առճա-կատման մեջ։ Հետևապես, կիբեռպատերազմն իր ուրույն տեղն է գրավում որպես հակամարտությունների ժամանակակից ձև գոյակցելով պատերազմի ավանդական միջոցների և ռազմավարական ծրագրերի հետ մեկտեղ։
Վերոգրյալ վերլուծությունը հաշվի առնելով նկատենք հետևյալը.
• հակամարտության պատճառով ձևավորված սև շուկան իր ազդեցությունն է թողնում նավթի գների վրա։ ԻՍԻՊ պարագայում նրա կողմից վերահսկվող նավթահանքերի քանակը բավարար չէ նավթի գների վրա լրջորեն անդրադառնալու համար։ Թերևս, ԻՍԻՊ-ին դժվար կլինի գրավել Հյուսիսային Իրաքում գտնվող նավթահանքերի մեծ մասը [32];
• նավթագազային պաշարները կարող են հանդիսանալ ռազմավարական գործիք կամ դառնալ «աքիլեսյան գարշապար»։ Մի կողմից նավթը ԻՍԻՊ ռազմավարական գործիքն է, քանի որ չվերամշակված նավթի վաճառքի շնորհիվ ԻՍԻՊ-ը դառնում է ինքնաֆինանսավորվող կազմակերպություն։ Մյուս կողմից նավթը «աքիլեսյան գարշապար» է, որովհետև ԱՄՆ-ը և արևմտյան մյուս երկրները դրա պատճառով զայրացան ԻՍԻՊ-ի վրա և համատեղ օդային հարվածներ հասցրեցին դրությունը շտկելու համար։ Տրամաբանական հաշվարկը ցույց է տալիս, սակայն, որ շահն ու օգուտը շատ ավելի մեծ են, քան կորուստները։ Առանց նավթային ռեսուրսների վերահսկողության ԻՍԻՊ-ը միջոցներ չէր ունենա և չէր կարողանա իր շահերը առաջ մղել և սպասարկել, առավել ևս' իրականացնել իր ռազմավարական նպատակները։
ԻՍԻՊ-ը ցույց տվեց, որ ահաբեկչությունը միջազգային համակարգին հատուկ երևույթ է։ Անցյալում եղել են ահաբեկչական համարվող բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես, օրինակ' «Կարմիր բրիգադները» (Իտալիա), ԻՀԲ-ը (Իռլանդական հանրապետական բանակ), ՊԱԿ-ը (Պաղեստինի ազատագրման կազմակերպություն), իսկ այժմ նաև PKK-ե (Partiya Karkeren Kurdistan - Քրդական բանվորական կուսակցություն)։ Նրանց նպատակները, գա-
47
ՅԽարաչամբիդիս
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
ղափարախոսությունը, ինքնությունը և գործելակերպը տարբերվում են: Որոշ կազմակերպություններ ձերբազատվել են ահաբեկչականի պիտակից, որովհետև կարողացել են համոզել ուրիշներին, որ իրենց հետապնդած նպատակը բարի է։ Յասեր Արաֆաթն իր գործունեությունը մեկնարկեց որպես ահաբեկիչ, սակայն կյանքից հեռանալու պահին արդեն Պաղեստինյան ինքնավարության նախագահն էր։ Ինչպես նշվեց, «Ալ Քաիդան» կորցրել է իր առաջնորդին ու կարծես թե գլխատված է։ Սակայն նրա գավազանը փոխանցվեց ԻՍԻՊ-ին։ Ահաբեկչության հանդեպ ահ ու սարսափը ստիպում են պետություններին միավորել իրենց ուժերը թե սիմետրիկ, թե ասիմետրիկ վտանգների դեմ պայքարում [4, pp. 58-59]։ Ազգային շահերը դեռևս շարունակում են թելադրել միջազգային հարաբերությունները, և այս իրողությունն արտահայտվում է իրավիճակի բերումով ձևավորվող կոալիցիաներում։ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ երկրների միջև նման կոալիցիաներ կազմվում են ԻՍԻՊ ահաբեկչական գործողությունների պատճառով։ Պահի թելադրանքով ստեղծված այս կոալիցիաները գոյատևում են, քանի դեռ կան ընդհանուր սպառնալիքներ և թշնամիներ։ Դրանք փխրուն են, հեղհեղուկ և հետևապես' անհուսալի։ ԻՍԻՊ-ը որպես երևույթ սնուցվում է մի կողմից' կրոնական մոլեռանդությամբ, մյուս կողմից' ԱՄՆ և Արևմուտքի այլ պետությունների վարած սխալ քաղաքականությամբ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, այն բաց չի թողնում տարածաշրջանային տերության վերածվելու իրեն ընձեռված հնարավորությունը։ Սակայն, միևնույն ժամանակ, Թուրքիան կանգնած է բարդագույն երկընտրանքների առջև, թե ինչպես պետք է վարվել քրդական հարցում և ինչ լուծում պետք է տրվի դրան։
Այսպիսով, կարելի է փաստարկել, որ ԻՍԻՊ-ը և ահաբեկչությունը միջազգային համակարգի գործունեությանն ընդհանուր առմամբ հատուկ երևույթներ են, որ մասնավորապես երևան են հանում դրա քաոսային էությունը և հակադիր ու համընկնող ազգային շահերի միջև վայրիվերումները։ Ահաբեկչությունը և ԻՍԻՊ-ը առասպել չեն, այլ իրականություն, որում մարմնավորվել է առասպելական հրեշ «Լեռնեյան հիդրան»։ Հետևապես, հարկավոր է պարզել, թե ով է միջազգային համակարգի «Հերակլեսը»։
նոյեմբեր, 2014թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Francis Fukuyama,The End of the World And The Last Man, Free Press, New York, 1992.
48
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
ՅԽարաչամթիդիս
2. CNN, The death of Osama bin Laden Fast Facts, November 6, 2014, CNN Library, viewed 7 November 2014: http://edition.cnn.com/2013/09/09/world/death-of-osama-bin-laden-fast-facts/
3. M Pizzi, Cyber-warfare greater threat to US than terrorism, say security experts/ Intelligence and defense officials warn of cyber Pearl Harbor', Aljazeera America, January 7, 2014, accessed 3 November 2014: http://america.aljazeera.com/articles/2014/1/7/defense-leaders-saycyberwarfaregreatestthreattous.html
4. Yiannos Charalambides,The Third World War, Global Titans and Sworn Soldiers, ERPIC, 2013.
5. Hans J. Morgenthau, Politics among Nations: The Struggle for Power and Peace, Brief Edition, Revised, Alfred A. Knopf, New York, 1985.
6. BBC News, Isis rebels declare 'Islamic state' in Iraq and Syria", 30 June 2014, accessed 25 October 2014: http://www.bbc.com/news/world-middle-east-28082962
7. S.L. Spark, N. Robertson , and M. Tawfeeq, Iraq crisis: ISIS advances on Baquba as U.S. moves firepower to region, CNN. June 18, 2014, accessed 3 October 2014. http://edition.cnn.com/2014/06/17/world/meast/iraq-crisis/
8. Al ArabiyaNews, , ISIS urges militants to march to Baghdad, 2014: accessed November 2, 2014. http://english.alarabiya.net/en/News/2014/06/12/ISIS-militants-plan-to-march-on-Baghdad.html
9. B.Starr and T. Cohen, Obama says 'small number' of military advisers going to Iraq, CNN, June 20, 2014, accessed 2 October 2014: http://dition.cnn.com/2014/06/19/politics/us-iraq/
10. PRESSTV, 2014, Iran, Russia to join forces against terror in Iraq: Tehran, viewed 3 November 2014: http://www.presstv.ir/detail/2014/07/06/370157/iran-russia-agree-to-join-forces-in-iraq/
11. J.Walters, Expand US air strikes on Isis militants, senior Republicans urge, theguardian, August 24, 2014, accessed 23 October 2014: http://www.theguardian.com/world/2014/aug/24/ republicans-isis-militants-us-air-strikes
12. J.Sciutto, M. Castillo and H.Yan, U.S. airstrikes hit ISIS inside Syria for first time, CNN, September 23, 2014, accessed 22 October 2014: http://edition.cnn.com/2014/09/22/world/meast/ u-s-airstrikes-isis-syria/
13. J.Mullen, U.S.-led airstrikes on ISIS in Syria: Who's in, who's not, CNN, October 2, 2014, accessed 1 November 2014: http://edition.cnn.com/2014/09/23/world/meast/syria-airstrikes-countries-involved/
14. BBC News, Islamic State Crisis: Obama targets network of death', September 24, 2014, accessed 24 October 2014: http://www.bbc.com/news/world-middle-east-29351672
15. J.C. Carter, E. Labott and J Sciutto, 'The Turk' is dead: Al Qaeda-linked terror group says leader died in Syria airstrikes, CNN, September 24, 2014, viewed 4 November 2014: http://edition.cnn.com/2014/09/23/world/meast/isis-airstrikes/
16. CNN, TRANSCRIPTS, President Obama at United Nations; Revenge Killing?; New U.S. Terror Alert After Airstrikes, September 24, 2014, accessed 3 November 2014: http://edition.cnn.com/TRANSCRIPTS/1409/24/cg.01.html
17. The Guardian, Iraq crisis: Baghdad requests US air strikes against Sunni militants - live, 18 June, 2014, accessed 1 November 2014: http://www.theguardian.com/world/middle-east-live
18. J.Karadsheh, Iraqi lawmakers approve new government; al-Maliki becomes VP, CNN, September 9, 2014, accessed 23 October 2014: http://edition.cnn.com/2014/09/08/world/meast/ iraq-government/
19. M.ChulovandS.Ackerman± How Nouri al-Maliki fell out of favour with the US, The Guardian, June 19, 2014, accessed 12 October 2014: http://www.theguardian.com/world/2014/ jun/19/how-nouri-al-maliki-fell-out-favour-with-us-iraq
49
ՅԽարաչամթիդիս
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
20. R.Saliman andM.Georgy, Iraq's Maliki finally steps aside, paving way for new government, Reuters, August 14, 2014, accessed 5 November 2014. http://www.reuters.com/ article/2014/08/14/us-iraq-security-usa-military-idUSKBN0GD1KS20140814
21. SLi and D.Bennetee, Pentagon Confirms U.S. Airstrikes in Iraq, The Wire, August 7, 2014, accessed 14 September 2014. http://www.thewire.com/global/2014/08/pentagon-denies-reports-of-us-bombing-in-iraq/375769/
22. S.Pfeifer, Exxon signs Kurd exploration contracts, Financial Times, November 10, 2011, accessed 8 November 2014. http://www.ft.com/cms/s/0/4e44f860-0bda-11e1-9861-
00144feabdc0.html#axzz3IRN9d0gu
23. ALMONITOR, Turkey, ExxonMobil Going Ahead With Gas Project in Iraqi Kurdistan, May 20, 2013, accessed 8 November 2014: http://www.al-monitor.com/pulse/business/2013/05/ turkey-and-exxon-explore-oil-in-iraqi-kurdistan.html#
24. L.Doucet, Islamic State crisis: Turkish PM rejects Kobani criticism, BBC, October 28, 2014, accessed 8 November 2014: http://www.bbc.com/news/world-middle-east-29799646
25. A.Unal, Minister explains Turkey’s EU strategy, informs European Parliament on Kobani crisis, Daily Sabah, October 16, 2014, accessed 1 November 2014.
http://www.dailysabah.com/politics/2014/10/16/minister-explains-turkeys-eu-strategy-
informs-european-parliament-on-kobani-crisis
26. European Council (23 and 24 October 2014), EUCO 169/14 CO EUR 13, CONCL 5, October 24, 2014, accessed 3 November 2014. http://www.consilium.europa.eu/uedocs/cms_data/ docs/pressdata/en/ec/145397.pdf
27. M.Langfan, Turkish Warship in Cyprus Zone Sends Tensions Soaring: Turkey is sending a seismographic vessel to explore areas in the Cypriot Exclusive Economic Zone, Arutz Sheva, October 7, 2014, accessed 12 October 2014: http://www.israelnationalnews.com/News/ News.aspx/185928#.VF2SfDSsUbc
28. S.Kaleyi, The Kurdish Conflict: Aspirations for Statehood within the Spirals of International Relations in the 21st Century, Kurdish Aspect, Kurdish Views, June 9, 2010, accessed 3 November 2014. http://www.kurdishaspect.com/doc060910SK.html
29. P.Crompton, Sales of black market oil surge in Middle East, Al Arabiya, July 29, 2014, accessed 29 October 2014: http://english.alarabiya.net/en/perspective/analysis/2014/07/29/-Rogue-oil-sales-of-illicit-cut-price-crude-in-Mideast-surge.html
30. L.Al-Khatteeb, How Iraq's black market in oil funds ISIS, CNN, August 22, 2014, accessed 6 November 2014. http://edition.cnn.com/2014/08/18/business/al-khatteeb-isis-oil-iraq/
31. The Wrongologist, Turkey’s Role in ISIS Oil Smuggling, Geopolitics Power and Political Economy, 26 September, 2014, accessed 23 October 2014: http://wrongologist.com/2014/09/ turkeys-role-in-isis-oil-smuggling/
32. J.Schachtel, Hacktivist Group Anonymous Plans Cyber Warfare against countries that supports ISIS, Preitbart, July 1, 2014, accessed 20 August 2014. http://www.breitbart.com/Big-Peace/2014/07/01/Anonymous-Hacktivist-Group-Plans-Cyber-Warfare-Against-Countries-That-Support-ISIS
33. J.Levs, Which Mideast power brokers support Hamas?, CNN, August 6, 2014, accessed 6 August 2014: http://edition.cnn.com/2014/08/06/world/meast/mideast-hamas-support/
34. N.Revisea, The US Has Launched A Social Media Offensive Against ISIS, Business Insider -Military and Defence, August 31, 2014, accessed 4 September 2014.
http://www.businessinsider.com/afp-us-cyber-warriors-battling-islamic-state-on-twitter-2014-8
50
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
ՅԽարաչամթիդիս
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ «ԼԵՌՆԵՅԱՆ ՀԻԴՐԱՆ»
Յանոս Խարալամբիղիս
Ամփոփագիր
Թուրքիան կանգնած է բարդագույն երկընտրանքների առջև, թե ինչպես պետք է վարվել քրդական հարցում և ինչ լուծում պետք է տրվի դրան: ԻՍԻՊ-ը և ահաբեկչությունը միջազգային համակարգի գործունեությանն ընդհանուր առմամբ հատուկ երևույթներ են, որ մասնավորապես երևան են հանում դրա քաոսային էությունը և հակադիր ու համընկնող ազգային շահերի միջև վայրիվերումները: Ահաբեկչությունը և ԻՍԻՊ-ը առասպել չեն, այլ իրականություն, որում մարմնավորվել է առասպելական հրեշ «Լեռնեյան հիդրան»: Հետևապես, հարկավոր է պարզել, թե ով է միջազգային համակարգի «Հերակլեսը»:
«ЛЕРНЕЙСКАЯ ГИДРА» ТЕРРОРИЗМА
Янос Хараламбидис
Резюме
Турция стоит перед сложнейшей дилеммой: как нужно поступить в курдском вопросе и как его решить. ИГИС и терроризм в целом свойственны системе международных отношений, эти явления, в частности, выявляют хаотическую сущность и перипетии взаимодействий между совпадающими и противоречивыми национальными интересами. ИГИС и терроризм — это не мифы, а реальность, в которой воплотилась мифологическая «лернейская гидра». Следовательно, необходимо выяснить, кто является «Гераклом» международной системы.
THE LERNAEAN HYDRA OF TERRORISM
Yiannos Charalambides
Resume
Turkey faces difficult dilemmas about how to deal with the Kurdish problem and what solution should be given to it. ISIS and terrorism are phenomena generally inherent to the functioning of the international system, which particularly uncover its chaotic character and swinging between conflicting and convergent national interests. Terrorism and ISIS is not a myth, but a reality in which the mythic monster Lernaean Hydra is incarnated. Therefore, what needs to be found out is who the “Hercules” of the international system is.
51