ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Լիա Էվոյաե’
Բանալի բաոեր քրդական հարց, Մեծ մերձավորարևելյան տարածաշրջան, ազգակցական-կլանային կառավարում, վերաբնակեցման ծրագիր, քրդաբնակ շրջաններ։
Քրդական հարցը որպես միջազգային քաղաքական գործոն, ի հայտ է եկել Օսմանյան կայսրության փլուզումից հետո Առաջին աշխարհամարտի արդյունքում: Լոզանի պայմանագրի (1923թ.) հետևանքով քուրդ բնակչությունը հիմնականում բաշխվում է տարածաշրջանի չորս պետությունների Թուրքիայի, Սիրիայի, Իրանի և Իրաքի միջև և դառնում է միջազգային և տարածաշրջանային որոշակի գործոն ազդելով վերոնշյալ պետությունների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության վրա: Քրդական գործոնը հետևողականորեն օգտագործվում է Մեծ մերձավորարևեդան տարածաշրջանում իրենց աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերն ունեցող «ուժային կենտրոնների» կողմից: Թուրք քաղաքագետ Մեհմեթ Փերինչեքի կարծիքով, ներկայումս իրագործվում է ԱՄՆ և Իսրայելի Մեծ մերձավորարևեդան նախագիծը, որը նախատեսում է «Մեծ Մերձավոր Արևելքի 24 պետությունների սահմանների փոփոխություն». այդ համատեքստում փորձ է արվում իրագործել նաև
՚ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ։
93
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.
«Մեծ Քուրդիստանի» նախագիծը հետագայում Վաշինգտոնի ազդեցությունը տարածաշրջանում պահպանելու նպատակով [1, с. 406]։ Նշենք, որ «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագիրը մշակել է «ՌԱՆԴ» ռազմավարական հետազոտական կենտրոնը (RAND Corporation), որն այնուհետև հավանության է արժանացել Հորդանանի թագավորական գիտահետազոտական կենտրոնի, Երուսաղեմի Հրեական համալսարանի Հարի Թրումենի անվան խաղաղության և այլ ինստիտուտների կողմից [2, էջ 17]։ Ծրագիրն ակադեմիական շրջանակներում ներկայացվեց 1997թ. Ջ.Քեմփի ու Ռ.Հարկավիի «Ռազմավարական աշխարհագրություն և փոփոխվող Մերձավոր Արևելքը» (Geoffrey Kemp and Robert E. Harkavy. Strategic Geography and the Changing Middle East) ուսումնասիրությամբ։ 2006թ. հունիսին ԱՄՆ պետքարտուղար Ք.Ռայսը Իսրայելում շրջանառության մեջ դրեց «Նոր Մերձավոր Արևելք» հասկացությունը որպես գործնականում իրագործման ենթակա նախագիծ։ Որոշ վերլուծաբաններ այս նոր տերմինաբանության կիրառումը և Բաքու-Ջեյհան նավթային տերմինալի շահագործման արարողության ժամանակային համապատասխանությունը պատահականություն չհամարեցին։ Միաժամանակ, 2006թ. հունիսին Armed Forces Journal ամերիկյան ռազմական հեղինակավոր հանդեսում տպագրվեց ԱՄՆ հետախուզության փոխգնդապետ Ռ.Փետերսի «Արյունոտ սահմաններ» հրապարակումը կից Մերձավոր Արևելքի նոր սահմանագծումը պատկերող քարտեզով և «շահող» ու «տանուլ տվող» պետությունների ցանկով1։ Ըստ այդմ, ներկա Թուրքիայի 13 վարչատարածքային մասերում ձևավորվելու է Քուրդիստան պետությունը Դիարբեքիր մայրաքաղաքով։ Այնուհետև, քարտեզը ԱՄՆ ազգային ռազմական ակադեմիայի համաձայնությամբ ի ցույց դրվեց Հռոմում ՆԱՏՕ ռազմական քոլեջում, ինչը հարուցեց ուսանող թուրք սպաների դժգոհությունը և Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Բույուքանըթի պաշտոնական բողոքը։
1 Ralph Peters, “Blood borders”, http://www.armedforcesjournal.com/2006/06/1833899
94
<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.
Լ.Էվոյան
Հայտնի է, որ Թուրքիան քրդական հարցը դիտում է որպես առանցքային ներքաղաքական խնդիր և պետության միասնականության համար հիմնական սպառնալիք ունենալով ինչպես պատ-մական-իրավական, այնպես էլ ռազմական-քաղաքական հիմքեր։ Հայտնի է նաև, որ Լոզանի պայմանագրից հետո քրդերը, համագործակցելով տարբեր ուժերի հետ, ձգտել են ստեղծել անկախ Քուրդիս-տան, որը հիմնականում հավակնում էր ներառել ներկայիս Թուրքիայի արևելյան և հարավարևելյան հատվածը: Միևնույն ժամանակ, տերություններն ու տարածաշրջանի պետություններն, իրենց հերթին, քրդական գործոնը որպես խաղաթուղթ օգտագործել են քաղաքական որոշ խնդիրներ լուծելու նպատակով:
Ինչպես նշվել է, քրդական պետական միավոր ստեղծելու խնդիրն արդեն արտացոլվել է մի շարք միջազգային փաստաթղթերում, սակայն գործնականում որոշումները մնացել են անհետևանք։ Միաժամանակ, արձանագրվել են փաստացի պատմական իրողություններ, որոնք իրավական ձևակերպում չեն ստացել։ Այդպիսին են, օրինակ, անընդմեջ քրդական ապստամբությունները Թուրքիայում, երբ հերթական «արարատյան» անունը ստացած ապստամբությունը գլխավորող «Հոյբուն» շարժումը 1927թ. հոկտեմբերին հռչակեց Արարատյան քրդական հանրապետությունը ճանաչման խնդրանքով դիմելով Ազգերի լիգային ու մեծ տերություններին։ Այս ինքնահռչակ կազմավորումը լուծարվեց միայն 1930թ. միջազգային անբարենպաստ իրավիճակում չստանալով որևէ աջակցություն. առկա էին համա-ձայնագրեր Թուրքիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի և ԽՍՀՄ-ի միջև, ինչպես նաև սահմանակից շրջաններում քրդերի գործունության դեմ անվտանգության պայմանագիր Թուրքիայի, Իրանի և Իրաքի միջև [3, pp. 135-136]։ Այնուհանդերձ, քեմալական Թուրքիան ժամանակին քրդական այս շարժման թիկունքին նկատում էր եվրոպական տերություններին, մասնավորապես Մեծ Բրիտանիային։ Այս իրողություն-
95
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.
ները հիմք էին տալիս 21-րդ դարասկզբին պատմական զուգահեռներ անցկացնել, հատկապես, երբ 2003-2006թթ. ԱՄՆ-ը սկսեց ձևավորել կանոնավոր քրդական բանակ Իրաքի տարածքում1։ Արդեն 2007թ. նոյեմբերի 4-ին թուրքական «Միլիեթ» օրաթերթում Թուրքիայի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Դողան Գյուրեշը հայտնեց Թուրքիան մասնատելու ԱՄՆ և Եվրամիության ծրագրի մասին1 2։
Ավելի ուշ, «Հյուրիեթ» օրաթերթում անդրադարձ եղավ «Սայքս-
а
Պիկոյի նոր համաձայնագի ր» խոսուն վերնագրով, որում 1916թ. Անտանտի երկրների կողմից կնքված Սայքս-Պիկոյի հայտնի գաղտնի համաձայնագիրը զուգահեռվում էր «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրի հետ։ Ըստ այդմ, առնչություններ են դիտվում 1916թ. նշյալ համաձայնագիրը Վիլսոնի դոկտրինի միջոցով վավերացնելու, ԱՄՆ-ի կողմից 1923թ. Լոզանի պայմանագիրը չճանաչելու և ներկա աշխարհաքաղաքական գործընթացների միջև3։
Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, հայտնի է, որ պաշտոնական Անկարան աջակցում և մասնակցում է «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրի իրագործմանը։ Ավելին, նախկին բարձրաստիճան պաշտոնյա, «Արևմուտքի կողմից խորտակվածները» («Bati He batanlar») գրքի հեղինակ Բ.Էսինօղլուի խոսքերով, Էրդողանը հաստատել է իր «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրի «համանախագահը» լինելու հանգամանքը4։
Այս առումով, թերևս, կարելի է հաստատել Թուրքիայի իշխանությունների վերնախավում քրդական գործոնի հարցում առկա տարաձայնությունների հանգամանքը։
1 Новая иракская армия будет сформирована из курдов, Известия, 25 мая, 2003,
Иракские курды при поддержке США создали регулярную армию, Известия, 28 июля 2006, http://izvestia.ru/news/382759
2 Американская мина под Турцию, http://bs-kavkaz.org/2012/06/amerikanskaya-mina-pod-turciu/
3 Hurriyet, 27.03.2011, New Sykes-Picot deal? Yusuf Kanli, http://www.hurriyetdailynews.com/ default.aspx?pageid=438&n=new-sykes-picot-deal-2011-03-27
4 Эрдоган является сопредседателем проекта «Большой Ближний Восток» - экс-министр Турции, http://www.newsazerbaijan.ru/expert/20110718/296186674.html
96
<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.
Լ.Էվոյան
Ադրբեջանի պարագայում իրավիճակն արմատապես տարբեր է: Ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանում քրդական գործոնն ազգային անվտանգության սպառնալիք չի դիտվում: Քուրդ բնակչությունը փոքրաթիվ է, ի տարբերություն Թուրքիայի, որտեղ բնակվող, ըստ տարբեր տվյալների 11-20 մլն քրդերը պետության ամենամեծա-թիվ ազգային փոքրամասնությունն են և բնիկ չեն: Այդուհանդերձ, Ադրբեջանում, ինչպես նաև Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում քրդական գործոնը բավական ազդեցիկ է: Վերջինս հիմնականում ի հայտ է գալիս երկկողմանի հարաբերություններում որոշակի լարվածությանը կամ անհամաձայնությանը զուգահեռ և դրսևորվում է Թուրքիայի կողմից Ադրբեջանի «քրդական քաղաքականության» դեմ պաշտոնական հայտարարությունների և դիվանագիտական դեմարշների միջոցով' հիմք ընդունելով Ադրբեջանում առկա քրդական ազդեցիկ ներկայությունը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն օգտագործում է այն' ձգտելով առավելագույնս քաղաքական դիվիդենդներ ձեռք բերել տարածաշրջանային զարգացումների համատեքստում:
Ադրբեջանում քրդական գործոնը որպես այդպիսին կարելի է դիտարկել դեռևս 1918-1920թթ. Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության օրոք Ղարաբաղում և Զանգեզուրում քրդերից կազմված զինվորական ստորաբաժանումների կազմավորմամբ: Այդ ստորաբաժանումների ստեղծման գործով զբաղվում էին քուրդ Խոսրով-բեկ և Սուլթան-բեկ Սուլթանով եղբայրները, որոնցից Խոս-րով-բեկը ԱԺՀ կառավարության կողմից նշանակվել էր Ղարաբաղի և Զանգեզուրի գեներալ-նահանգապետ, իսկ նրա տեղակալ էր նույնպես քուրդ Չինգիզ Յըլդըրըմը:
Խորհրդային շրջանում Ադրբեջանում քրդական գործոնն արդիականանում է: 1923թ. ստեղծվում է Քուրդիստանի գավառը (Կարմիր Քուրդիստան), որը, սակայն, լուծարվում է 1929թ.։ Մոսկվան հասկանալի պատճառներով Ադրբեջանն օգտագործում է որպես
97
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.
քրդական հարցով աշխատանքների տարածաշրջանային համակարգման կենտրոն, ինչի տիպական օրինակն է 1941թ. Իրանական Ադրբեջան խորհրդային զորքերի մտնելու ժամանակ 30 քուրդ առաջնորդների հյուրընկալումը Բաքվում և նրանց ներուժի օգտագործումն ընդդեմ իրանական ու Արևմուտքի երկրների ազդեցության [4, с. 218]։
Հայտնի է նաև, որ Հ.Ալիևը, որը, ըստ որոշ պնդումների, ծագումով քուրդ էր և ԽՍՀՄ ՊԱԿ-ում մասնագիտացվել էր քրդական հարցերով, 1950-1970թթ. նշանակված էր Իրանի և Թուրքիայի քրդական խնդրի պատասխանատու1։ 1998թ. նոյեմբերին, երբ սկսվել էր ՔԲԿ առաջնորդ Ա.Օջալանի կալանման գործընթացը, նախկին նախագահ Ա.Էլչիբեյը հայտարարեց, թե Հ.Ալիևը ԽՍՀՄ ղեկավարներից Ե.Պրի-մակովի հետ մասնակցել է ՔԲԿ ենթակառույցների, մասնավորապես մարտական ջոկատների ստեղծմանը1 2։ Հարկ է նշել, որ արդեն ձերբակալված ՔԲԿ առաջնորդ Ա.Օջալանը Թուրքիայում դատավարության ժամանակ իր ցուցմունքներով հաստատեց, որ ադրբեջանական իշխանությունները նպաստել են ՔԲԿ զարգացմանն ու հզորացմանը3։ Նա նաև հայտարարեց, թե Ադրբեջանում ՔԲԿ-ն ներկայացուցչություն ունի, և «այդ երկրի ղեկավար աշխատակիցները մեզ ֆինանսական օգնություն են ցուցաբերում»4։
Ինչպես նշում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաս-տյանը, ԽՍՀՄ փլուզումից հետո Հ.Ալիևը նաև Մերձավոր Արևելքի քրդերի հետ առկա կապերի շնորհիվ է 1993թ. դարձել Ադրբեջանի նախագահ հետագայում այդ կապերը ժառանգելով որդուն Իլհամ
1 Интервью с Р.Сафрастяном ,“Курдская карта Ильхама Алиева”, 09.04.2013, http://www.sp-analytic.ru/popularity/1909-kurdskaya-karta-ilhama-alieva.html
2 С.Шерматова, Курдская карта в нефтяной игре, Московские новости», 17 ноября 1998 http://www.pressarchive.ru/moskovskie-novosti/1998/11/17/166959.html
3 Монитоp, No 5, 4.02. 2003, http://www.monitorjoumal.com/arxiv/heftelik-5-kurdler.htm
4 Рамиз Велиев, История захвата власти и страны курдскими кланами, http://flnka.ru/aktualnoe/1572-albaniya-azerbaydzhan-ili-kurdistan.html
98
<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.
Լ.Էվոյան
Ալիևին1։ Այս փաստը հրապարակել է նաև ՔԲԿ ղեկավար անդամ Խոշնավ Սիփանը. «1993թ., երբ Ալիևը գլխավորում էր Նախիջևանի Գլխավոր խորհուրդը, ընդունեց ՔԲԿ ղեկավար 3 ներկայացուցիչների և քննարկեց համագործակցության հարցեր»։ Ուշագրավ է, որ Սիփանը նշում է, թե նույնպիսի կապեր եղել են Ա.Էլչիբեյի հետ1 2։
ռ
Եվ այսպես, կարելի է դիտարկել քրդական գործոնը որպես կազմակերպված ուժ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում։ Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն ունի ազգակցական-տեղային կլանային կառավարման համակարգ, կարելի է ասել, որ քրդական գործոնը որպես կազմակերպված ուժ կարող է հանդես գալ միայն իբրև համակարգային բաղադրիչ։
Ադրբեջանական աղբյուրների համաձայն Հ.Ալիևը, իշխանության գալով, իշխանության վերնախավում ներդրեց քրդական կլանի ներկայացուցիչներին, իսկ 1997թ. ձևավորեց ՔԲԿ-ի հետ կապված կլանի ենթակառույցային և ճյուղավորված ցանց։ Ըստ այդմ, այդ համակարգն ունի երեք քաղաքական (ղեկ. Բ.Էյուբով, Ք.Հեյդարով), տնտեսական (ղեկ. Ա.Գյոզալ) և արտաքին հարաբերությունների հարցերով (ղեկ. Ռ.Վեզիրի) ճյուղեր3։
Հ.Ալիևի ազգական, ծագումով հայաստանցի քուրդ Բ.Էյուբովը, նշանակվելով նախագահի թիկնազորի գվարդիայի հրամանատար, կարճ ժամանակամիջոցում դարձավ մեծ տնտեսական համակարգի և ֆինանսական միջոցներ վերահսկող ենթակլանի գլուխ միաժամանակ նկատվելով քրդական համայնքի ղեկավար։ Նրա լիազորությունների շրջանակում էին նաև նախագահական բյուջեի ձևավորումն ու մասնակցությունն առանցքային կադրային նշանակումների որոշումներին։ Մասնավորապես, Բ.Էյուբովի դրածոն է Ադրբեջանի
1 “Курдская карта Ильхама Алиева”, 09.04.2013,
http://www.sp-analytic.ru/popularity/1909-kurdskaya-karta-ilhama-alieva.html
2 Коммерсантъ, №127 (1771), 21.07.1999.
3 Монитоp, No 5, 4.02. 2003, http://www.monitorjournal.com/arxiv/heftelik-5-kurdler.htm
99
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.
պետական նավթային կազմակերպության նախագահ, նրա ազգակից Ռ.Աբդուլաևը1:
Ինչպես նշում է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը. «Հ.Ալիևի իշխանության տարիներին այսպես թե այնպես ձևավորվում է քրդական կլանը, որի ղեկավարի դերում էր Բ.Էյուբովը»1 2։ Ադրբեջանական ընդդիմությունը մեղադրում էր, որ նա, իր երեք եղբայրների հետ, փաստորեն հանդիսանում էր ողջ Արևմտյան Ադրբեջանի ոչ պաշտոնական ղեկավարը: Նրա հրամանատարության ներքո են եղել 4000-10.000-անոց քրդական անօրինական զինված կազմավորումները, որոնք հաճախ օգտագործվում են կառավարության կողմից ընդդիմադիրների բողոքի ցույցերի ճնշման նպատակով3։
Էյուբովների ենթակլանն է կազմակերպել քրդերի զանգվածային վերաբնակեցումը Ադրբեջան, ըստ որում քրդերի տեղափոխությունը ղեկավարել է Բ.Էյուբովը, իսկ վերաբնակեցումը նրա եղբայր Էյուբ
Էյուբովը:
Ադրբեջանական ընդդիմադիր մամուլի համաձայն Հ.Ալիևի նախաձեռնությամբ 1993թ. (ըստ ոմանց 1995թ.) հետո Թուրքիայի Դիար-բեքիրի, Էրզրումի և Բայազետի շրջաններից Ադրբեջան է տեղափոխվում մի քանի հարյուր քրդական ընտանիք, որոնց թվում գերակշռում էին ՔԲԿ կողմնակիցները4։ Նրանք վերաբնակեցվում են Արևմտյան Ադրբեջանի Հայաստանին սահմանակից գյուղերում և Ղազախ, Թո-վուզ, Շամխոր, Գյանջա, Գերանբոյ, Սամուխ, Խանլար քաղաքներում: 2007թ. ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվում Նախիջևանում, Ադրբեջանի արևմտյան շրջաններում և ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում Թուրքիայից վերաբնա-
1 А.Юнусов, “ Курды переселяются в Азербайджан”, 12.12.2007, www.islamnews.ru/news-8625.html
2 Նույն տեղում։
3 Նույն տեղում։
4 Նույն տեղում։
100
<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.
Լ.Էվոյան
կեցված 60.000 քրդերի մասին, որոնց տեղափոխում էին ՔԲԿ խորհր-դանիշներով զարդարված ավտոբուսներով1։ Քրդերի վերաբնակեցումն իրականացրել են տեղի ազգությամբ քուրդ պաշտոնյաները, որոնք Ադրբեջան մուտք գործելուն պես վերաբնակիչներին տալիս էին անձը հաստատող փաստաթուղթ, այնուհետև ապահովում բարձր վարձատրվող աշխատանքով:
2007թ. այս հրապարակումներին զուգահեռ ադրբեջանական լրատվամիջոցներում քննարկում է սկսվում որոշ իշխանական ուժերի կողմից Ադրբեջանի ազգագրական պատկերի փոփոխությանն ուղղված փորձերի վերաբերյալ: Խնդրո առարկան իշխանությունների կողմից Ադրբեջանում մոտավորապես 200.000 քրդերի վերաբնակեցնելու ծրագիրն էր1 2։ Քրդական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն նախատեսվում էր Ադրբեջանում վերաբնակեցնել Թուրքիայի և Իրաքի քրդաբնակ շրջանների քրդերով:
Ա.Յունուսովը հատկապես վտանգավոր է համարում քրդերի նման զանգվածային տեղափոխումը, քանի որ նրանցից շատերը զինված են և կապ ունեն ՔԲԿ-ի հետ: Նրա տեղեկությունների համաձայն Խանլարում ստեղծվել էր քրդական ռազմաուսուցողական ճամբար, որտեղ մարտական պատրաստություն էին ստանում նորակոչիկները3։
2003թ. հետո իրավիճակը փոխվում է, երբ քրդական կլանը ուժեղանալով, սկսում է ինքնուրույնության միտումներ դրսևորել։ Նախ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) Հատուկ ջոկատը ոչնչացնում է քրդական զինյալների հենակետերը Խանլարի շրջանում, ինչի հետևանքով կաթվածահարվում ու մահանում է Է.Էյուբովը4։ Կարճ ժամանակահատվածում մահանում
1 Նույն տեղում։
2 Նույն տեղում։
3 Նույն տեղում։
4 Монитор, № 55, 17.04. 2004, http://www.monitorjoumal.com/arxiv/55-vesiyyet.htm
101
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.
են նրա մյուս եղբայրները, մեկը ավտովթարից, մյուսը անհայտ հանգամանքներում: Ինքը Բ. Էյուբովը, որն, ըստ International crisis group-ի, ներառված էր թուրքական հատուկ ծառայությունների կողմից ՔԲԿ-ի հետ առնչվող անձանց ցանկում, 2003թ. սեպտեմբերին ձերբակալվում է Ադրբեջանի ԱԱՆ հատուկ գործողության արդյունքում նշյալ մեղադրանքով1։ Արդյունքում նա կորցնում է պաշտոնն ու ազդեցության զգալի մասը, հատկապես ԱԱՆ-ի կողմից նրա երաշխավորությամբ Ադրբեջան վերադարձած Մուստոյի, նույն ինքը Խոսրով Մուստաֆաևի ձերբակալությունից հետո1 2։ Ի դեպ, Մուստոն վերադարձել էր որպես Ղազախստանում և ՌԴ-ում հայտնի ՔԲԿ գործիչ, և ԱԺՃ-ի կողմից մեղադրվում էր ՔԲԿ զինյալներին զենք մատակարարելու գործում3։
Երկրորդ պատասխանատուի Արտակարգ իրավիճակների նախարար Ք.Հեյդարովի դիրքը որոշակիորեն պայմանավորված է հոր Ֆ.Հեյդարովի և Հ.Ալիևի ընտանիքների նախիջևանյան տարիների մտերմությամբ և Իլհամ Ալիևի հետ անձնական ընկերությամբ4։
Ըստ WikiLeaks-ի, Հեյդարովների ընտանիքի ունեցվածքն ավելին է, քան Ադրբեջանի որևէ այլ ընտանիքի կարողությունը: «Ընտանիքն» առավելապես ազդեցություն ունի Գաբալայի, Մասալլըի և Լենքորանի շրջաններում: Ենթադրվում է, որ Հեյդարովը վերահսկում է Պետական մաքսային կոմիտեն, Հարկային, Էկոլոգիայի և բնական ռեսուրսների, ինչպես նաև Տնտեսության զարգացման նախարարությունները: WikiLeaks-ի բացահայտումներով Ք.Հեյդարովը վերահսկել է Ադրբեջանի գրեթե ողջ առևտրային ոլորտը5։ Ըստ տեղեկու-
1 Доклад N156, Международная Группа по Предотвращению Кризисов (International crisis group) - Европа, 13 мая 2004, стр. 26-27, http://www.gazeta.ru/2003/09/16/azerbajdzanc.shtml
2 Монитоp, № 64, 10.07. 2004, http://www.monitorjoumal.com/arxiv/64-adyutant.htm
3 Монитоp, No 57, 22.05. 2004, http://www.monitorjournal.com/arxiv/57-kurd.htm
4 Azerbaijan: Who Owns What, Vol. 2., SECRET SECTION 01 OF 04 BAKU 000127, wikileaks.org/cable/2010/02/10BAKU127.html
5 Azerbaijan: Who Owns What, Vol. 2., S ECRET SECTION 01 OF 04 BAKU 000127, wikileaks.org/cable/2010/02/10BAKU127.html
102
<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.
Լ.Էվոյան
թյունների Ք.Հեյդարովը ֆինանսական օժանդակություն է հատկացնում ՔԲԿ-ին, հեռախոսազրույցներ ունենում ՔԲԿ առաջնորդների հետ1։ Հեյդարովի «ընտանիքը» համարվում էր ազդեցությամբ և հարստությամբ երկրորդը Փաշաևների «ընտանիքից» հետո, իսկ Ք.Հեյդա-րովը երբեմն կարող է նույնչափ ազդեցիկ լինել, որքան պետության նախագահը: Մասնավորապես, 2002թ. ԱԱՆ-ը բացահայտեց, որ նրա հրամանով ԱԱՆ նախկին ծառայող, մաքսային կոմիտեի նախարար Հեյդարովի ենթակա Իսրայիլ Ալիևը և ՊՆ Հատուկ վարչության ղեկավար Է.Ղամբարովը (նույնպես քուրդ) գաղտնալսում են կառավարության և նախագահի որդու հեռախոսազրուցները։ Բացահայտումից հետո, Հեյդարովի հրամանով, Ի.Ալիևը փոխադրվեց Ջեյրանբատանի «Ջոկատ-Р» զորամաս, իսկ ինքն ապաստանեց Լոնդոնում։ ՊՆ Հատուկ վարչությունը լուծարվեց անցնելով ԱԱՆ ենթակայության ներքո։ Այս գործին միջամտեց Թուրքիայի վարչապետը, իսկ հայրեր Ֆ.Հեյդարովի և Հ.Ալիևի առանձնազրույցից հետո Ք.Հեյդարովը վերադարձավ Ադրբեջան ստանձնելով Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը1 2։
Ադրբեջանում գործող թուրքական «Ազերսուն» խոշորագույն առևտրային կոնցեռնի սեփականատեր Ա.Գյոզալը Իրանի Մակու քաղաքից սերած քուրդ է, 1970-ականներին դարձել է Թուրքիայի քաղաքացի ստեղծելով «Ինտերսուն», «Տեքսուն» (բաժնեմասի 55%-ի սեփականատերն Իրանն է) ու «Էդսոն» ընկերությունները3։ Հ.Ալիևի հետ նա կապվել է 1992թ. հետո, երբ Բ.Էյուբովը Թուրքիայում էր քրդական վերնախավի հետ հարաբերությունները վերականգնելու առաջադրանքով։ «Ազերսուն» կոնցեռնը ևս մեղադրվում է ՔԲԿ-ին ֆինանսապես օգնելու գործում4։
1 “Курдская карта Ильхама Алиева”, 09.04.2013, http://www.sp-analytic.ru/popularity/1909-kurdskaya-karta-ilhama-alieva.html
2 Монитоp, No 1, 14.01. 2003, http://www.monitorjournal.com/arxiv/heftelik-2-dash-qaya.htm
3 Монитоp, No 5, 4.02. 2003, http://www.monitorjournal.com/arxiv/heftelik-5-kurdler.htm
4 Доклад N156, Международная Группа по Предотвращению Кризисов (International crisis group) - Европа, 13 мая 2004, стр. 26-27.
103
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.
Ադրբեջանում ոսկու և պլատինի հանքերի սեփականատեր Ռ.Վեզիրին նույնպես իրանական քուրդ է, զբաղվում է արտասահմանում Ալիևների ընտանիքի կապիտալների ներդրման գործով։
Ի դեպ, Գյոզալն ու Վեզիրին, ինչպես և Ալիևները, ըստ ադրբեջանական աղբյուրների, ջալալի քրդեր են1։
Ադրբեջանի պետական համակարգում բարձրաստիճան քուրդ պաշտոնյաներ են նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Ռ.Մեհտիևը, Պետական նավթային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռ.Աբդուլաևը, Բաքվի քաղաքապետ Գ.Աբութալիբովը, Ադրբեջանական հեոուստաոադիոհեոարձակման ղեկավար Ա.Ալիշանո-վը, Նախիջևանի Ինքնավար Մարզի ղեկավար Վ.Թալիբովը, Նախիջևանի շրջանի ողջ շինարարական արդյունաբերությունը վերահսկող Է.Յուջարը1 2:
Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահը և «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Յուսուֆ Արիֆօղլուն, թիվ 2 թշնամի անվանելով քրդական կլանը ի դեմս նախագահ Ալիևների ընտանիքի, մեղադրում է քրդերին Ադրբեջանում ահաբեկչական բազաների ստեղծման մեջ: Մասնավորապես, խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն մեղադրում է Ադրբեջանի իշխանությանը Սահմանադրական դատարանին, մի քանի նախարարների և վարչատարածքա-յին միավորների ղեկավարների քրդական կլանին սատարելու մեջ3: Նա նաև նշում է, որ վերոնշյալ մարդիկ նպաստում են Իրանից, Թուրքիայից և Իրաքից Ադրբեջանում քրդերի վերաբնակեցմանը և ավելացնում. «Նրանք ազգությամբ քուրդ են, նրանց կարելի է հասկանալ»4: Նշվում է նաև Ադրբեջանում գոյություն ունեցող ընդհատակյա քրդական ջոկատի կառավարամետ գործունեությունը: Ռաուֆ Արիֆօղլուն
1 Привилегированная каста в Азербайджане, http://realcaucasus.org/5431
2 Նույն տեղում:
3 Азербайджанская оппозиция назвала курдов врагом номер 2, 19.03.2012, http://lezgistan.tv/ kurdskaya-ekspansiya/azerbajdzhanskaya-oppoziciya-nazvala-kurdov-vragom-nomer-2/
4 Նույն տեղում:
104
<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.
Լ.Էվոյան
անդրադառնում է նաև ՔԲԿ ներկայությանն Ադրբեջանում: Նրա հա-վաստմամբ ՔԲԿ-ն Սամուխի և Խաչմազի շրջաններում իր ճամբարներն ունի, որտեղ Թուրքիայից բազմաթիվ քուրդ զինյալներ են թաքնվում1։ Քաղաքացիական համերաշխություն կուսակցության ղեկավար, պատգամավոր Սաբիր Ռուստամխանլըի խոսքերով, ՔԲԿ-ն իր անդամներին ներդնում է Ադրբեջանում որպես ծպտյալ մուրացկաններ կամ փախստականներ, իսկ որոշ ժամանակ անց երկիր են տեղափոխում իրենց ընտանիքներին ևս: Արիֆօղլուն իր հերթին ավելացնում է, որ քուրդ հայտնի ահաբեկիչներից մեկը Ալի Բարնը, գտնվել է Ադրբեջանում, եղբոր Բեյլավիլի ամառանոցում1 2։ Նա նաև նշում է, որ ՔԲԿ զինյալ Մուստոն է ղեկավարում Ադրբեջանի ՔԲԿ բաժինը3։ Թուրքիայի իրավապահ մարմինները պահանջել են վերոնշյալ մարդկանց հանձնել, սակայն նրանց հաջողվել է ապաստանել Գերմանիայում: Ուշագրավ է նաև, որ Ֆրանսիայում քրդական շարժման ներկայացուցիչ Սեյվան Բարզանին սպառնացել է, որ եթե Թուրքիան զորք տեղակայի Հյուսիսային Իրաքում, քրդերը ռազմական գործողությունները կտեղափոխեն Ադրբեջանի տարածք4։ Միաժամանակ, Ադրբեջանում է գտնվում ՔԲԿ ամենամեծ կենտրոններից մեկը:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան աշխատակից Թուր-գութ Էրը ևս վկայում է, որ Ադրբեջանի պետական տարբեր հաստատություններում, ինչպես նաև առևտրի ոլորտում մեծ է ՔԲԿ համախոհների թիվը: Ըստ Էրի Բաքվում քրդական մշակույթի կենտրոն «Ռոնա-յին» և նրա ղեկավարությունը բացեիբաց աշխատում են «Մեծ Քուրդիս-տանի» գաղափարի իրագործման ուղղությամբ: Էրը, առանց անուններ նշելու, մեղադրում է Ադրբեջանի պետական որոշ պաշտոնյաների և մեջլիսի 27 պատգամավորների ՔԲԿ-ին աջակցելու գործում [5, s. 413]։
1 Նույն տեղում։
2 Նույն տեղում։
3 Նույն տեղում։
4 Նույն տեղում։
105
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.
Թուրքիան բազմիցս պաշտոնական մակարդակով մեղադրել է Ադրբեջանին քրդերի վերաբնակեցման գործընթացի և ՔԲԿ սատար-ման համար, սակայն ադրբեջանական իշխանությունն անտեսել է դա: Ադրբեջանը շարունակաբար մերժել է ՔԲԿ-ն որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Թուրքիայի պահանջը: Չնայած Ադրբեջանի մեջլիսում որոշ ուժերի կողմից պարբերաբար առաջարկվել են նման նախագծեր, սակայն քվեարկության դրանք այդպես էլ չեն դրվել1։ Դրա պատճառների մասին զեկուցել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Խազար Իբրահիմը ասելով, թե Ադրբեջանի օրենքը նման գործընթաց չի նախատեսում, բայց ԱԳՆ-ն տարբեր առիթներով քննադատել է ՔԲԿ կազմակերպության գործունեությունը1 2։
Այսպիսով, կարելի է փաստել, որ Ադրբեջանում, ինչպես նաև Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում քրդական գործոնը որոշակի տարանջատող դերակատարում ունի: Եվ եթե Ադրբեջանում քրդական գործոնը հավակնում է ապագայում վճռորոշ ուժ լինել իշխանության վերնախավում ունենալով արտաքին և ներքին քաղաքականության ոլորտներում ուղեգիծ որոշելու մենաշնորհ, ապա թուրք-ադրբեջանական երկկողմանի հարաբերություններում քրդական գործոնը կանխորոշում է որոշակի լարվածություն պատճառ դառնալով Թուրքիայի կողմից Բաքվի «քրդական քաղաքականության» դեմ պաշտոնական հայտարարությունների և դիվանագիտական դեմարշների։ Այս առումով ուշագրավ է ՌԴ Իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալի բացահայտումը. «Ադրբեջանում վաղուց գործում են երրորդ երկրների ուժային կառույցներ... նավթամուղները պահպանում էին թուրքական զորամասերը... այնտեղ էին գտնվում թուրքա-
1 Հարկ է նշել, որ 2011թ. հուլիսի 28-ին Ի.Ալիևը Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանի հետ մամլո ասուլիսում հայտարարել է. «Ես ցանկանում եմ կրկնել, որ Ադրբեջանը պաշտոնապես ճանաչում է ՔԲԿ-ն որպես ահաբեկչական կազմակերպություն և միշտ Թուրքիայի ու թուրք ժողովրդի կողքին է այդ չարիքի դեմ պայքարելու գործում»: Տես “Azerbaijan officially recognizes PKK as terrorist organization”, 28.07.2011, http://news.az/articles/politics/4141
2 Азербайджан признал КРП террористической организацией, 5.11.2007, http://briansk.ru/world/2007115/89348.html
106
<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.
Լ.Էվոյան
կան զորամասեր, որոնք գործելու էին Ադրբեջանում հերթական հեղաշրջման դեպքում... Այժմ Անկարայի ու Բաքվի հարաբերությունները զգալիորեն սառել են։ Անկարան ասում է, թե Ադրբեջանի նոր ղեկավարությունը կազմված է քրդերից։ Ինչպես հայտարարել է Անկարան, Ի.Ալիևը և նրա շրջապատը, քողարկվելով թյուրքերի անվամբ, տարածաշրջանում պաշտպանում են քրդական շահերը»1։
Փետրվար, 2014թ.
Աղբյուրներ և գրականություն
1. С. Тарасов, “ Мифы о карабахском конфликте”, Москва, 2012.
2. Ն.Հովհաեեիպաե, «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», Հ. 18, Երևան, 1999:
3. Zeynep N Kaya, Maps into Nations:Kurdistan, Kurdish Nationalism and International Society, London, 2012.
4. М.Лазарев, Курдистан и курдский вопрос (1923-1945), М., Восточная литература, РАН, 2005.
5. T.Er, “Azadliktan Tiranliga”, Ankara, 2010.
ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Լիա Էվոյաև
Ամփոփագիր
Քրդական հարցը որպես միջազգային քաղաքական գործոն, ի հայտ է եկել Օսմանյան կայսրության փլուզումից հետո ի հետևանք Առաջին աշխարհամարտի: Լոզանի պայմանագրի (1923թ.) հետևանքով քուրդ բնակչությունը բաշխվել է տարածաշրջանի չորս պետությունների Թուրքիայի, Սիրիայի, Իրանի և Իրաքի միջև և դարձել միջազգային և տարածաշրջանային գործոն ազդելով այդ պետությունների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության
1 Гейдар Джемаль, Турция охладела к Баку, потому что Алиевы - курды, http://www.georgiatimes.info/analysis/72524.html?mode=print
107
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.
վրա: Քրդական գործոնն օգտագործվում է Մեծ մերձավորարևելյան տարածաշրջանում իրենց աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերն ունեցող «ուժային կենտրոնների» կողմից:
НЕКОТОРЫЕ ОСОБЕННОСТИ КУРДСКОГО ФАКТОРА В ТУРЦИИ И АЗЕРБАЙДЖАНЕ
Лия Эвоян
Резюме
Курдский вопрос как фактор международной политики обозначился после крушения Османской империи вследствие Первой мировой войны. По Лозаннскому договору (1923г.) курдское население было распределено между четырьмя государствами региона - Турцией, Сирией, Ираном и Ираком - и стало выступать как международный и региональный фактор, влияя как на внутреннюю, так и на внешнюю политику этих стран. «Силовые центры» используют курдский фактор на Большом Ближнем Востоке в своих геополитических и геоэкономических интересах.
SOME PARTICULARITIES OF THE KURDISH FACTOR IN TURKEY AND AZERBAIJAN
Lia Evoyan
Resume
The Kurdish Question emerged as a political factor after the collapse of the Ottoman Empire in aftermath of the World War I. In result of the 1923 Treaty of Lausanne the Kurdish population was divided among four states; Turkey, Syria, Iran and Iraq, and turned into an international and regional factor influencing both foreign and domestic policies of these states. The Kurdish factor is also used by the “power centers” that have vested geopolitical and geo-economic interests in the Greater Middle East region.
108