Научная статья на тему 'Կարմիր Քրդստան. Կազմավորման Եվ լուծարման աշխարհաքաղաքական ասպեկտները'

Կարմիր Քրդստան. Կազմավորման Եվ լուծարման աշխարհաքաղաքական ասպեկտները Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
389
79
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Գավիթ Բաբայան

Հարավային Կովկասի առավել տարօրինակ և դեռևս բավականաչափ չուսումնասիրված վարչատարածքային կազմավորումներից մեկը Կարմիր Քրդստանն է։ Մինչդեռ դրա կազմավորման և լուծարման պատճառների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն պատմական, այլև քաղաքական տեսանկյունից, առավել ևս, որ այն անմիջականորեն կապված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Սույն հոդվածում ներկայացված են Կարմիր Քրդստանի ստեղծման պատմությունը, էթնոքաղաքական իրավիճակը, ինչպես նաև նրա կազմավորման ու լուծարման աշխարհաքաղաքական ասպեկտները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

7 июля 1923г. на территории бывших районов Кельбаджара, Лачина и Кубатлы официально был образован Курдистанский уезд, который больше известен под названием Красный Курдистан. Однако разговоры об образовании курдской административной единицы начались еще в 1921г. 3 октября 1921г. наркомат национальностей, которым руководил И.Сталин, в своей официальной газете опубликовал статью, извещающую общественность о том, что обсуждается вопрос образования курдской республики. Курдистанский уезд состоял из шести «дайр» (волостей) — Кельбаджарской, Котурлинской, Каракишлакской, Мурадханлинской, Курдганджинской и Кубатлинской. Центром уезда был поселок городского типа Лачин. Общая численность населения Красного Курдистана составляла 51,2 тыс. человек, из которых 73,1% были курды. Курдистанский уезд просуществовал несколько лет и был ликвидирован 8 апреля 1929г. Вместо существующих в Азербайджане 13 уездов было создано 8 округов (районов). Волости, составляющие бывший Курдистан, вошли в состав новосозданного Карабахского округа (района). Однако, 25 мая 1930г. был образован отдельный Курдистанский округ, территория которого была больше территории одноименного уезда, т.к. включала в себя бывший Зангеланский район полностью и частично — Джабраильский район. Тем не менее, 23 июля 1930г. Центральный исполнительный комитет решил ликвидировать округи и вместо них образовать районы. Согласно этому решению ЦИК Азербайджанской ССР решил ликвидировать Курдистанский округ. Однако одноименный район вместо него создан не был. Таким образом, курдское административное образование просуществовало всего 7 лет. Несмотря на столь кратковременное существование, образование и сам факт наличия курдского административного образования находятся в сфере геополитики со времен образования азербайджанского государства. Образование Красного Курдистана в 1923г. решило сразу несколько важных задач. Первое: создав его, Москва получила рычаг укрепления советской власти в Азербайджане. Последний, имея два автономных образования и Красный Курдистан, не мог не быть лояльным к новым властям. В противном случае он мог потерять эти территории. Второе: образовав Красный Курдистан, советская власть ослабила напряженность между Арменией и Азербайджаном, потому что в 1921г. власти Азербайджана признали территории Зангезура и Нагорного Карабаха неотъемлемой частью Армении. А в то время территории Зангезура и Нагорного Карабаха включали в себя и территорию Красного Курдистана. Известно, что в 1921г., под давлением Сталина, большая часть Карабаха и Зангезура была присоединена к Азербайджану, что было весьма болезненно воспринято в Армении. А создав Красный Курдистан, Москва смягчила недовольство Армении по той простой причине, что эти территории были как бы не совсем азербайджанскими, т.к. было создано новое национальное образование. Далее: существование Красного Курдистана имело большое политическое значение, тем более что в то время это было единственным курдским административным образованием в мире и являлось сильным рычагом влияния на курдский народ. Причиной ликвидации Красного Курдистана также явились геополитические соображения. Важным было то, что проистекающие в 30-х гг. международные процессы — в частности, приход фашистов к власти в Германии, неизбежность войны, традиционные союзнические отношения Германии и Турции — принудили советскую власть к образованию новой азербайджанской нации, которая включала бы в себя все мусульманские народности Азербайджанской ССР и была нацелена на ослабление и даже прерывание связи азербайджанских турков с Турцией. Именно по этой причине не только Красный Курдистан, но и сами курды в Азербайджанской ССР уже не были нужны, и скоро они «исчезли».

Текст научной работы на тему «Կարմիր Քրդստան. Կազմավորման Եվ լուծարման աշխարհաքաղաքական ասպեկտները»

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԴԲաբայան

ԿԱՐՄԻՐ ՔՐԴՍՏԱՆ. ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ

Գավիթ Բաբայան

Հարավային Կովկասի առավել տարօրինակ և դեռևս բավականաչափ չուսումնասիրված վարչատարածքային կազմավորումներից մեկը Կարմիր Քրդստանն է։ Մինչդեռ դրա կազմավորման և լուծարման պատճառների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն պատմական, այլև քաղաքական տեսանկյունից, առավել ևս, որ այն անմիջականորեն կապված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Սույն հոդվածում ներկայացված են Կարմիր Քրդստանի ստեղծման պատմությունը, էթնոքաղաքական իրավիճակը, ինչպես նաև նրա կազմավորման ու լուծարման աշխարհաքաղաքական ասպեկտները։

1923թ. հուլիսի 16-ին Ադրբեջանի ԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի (ԿԳԿ, նախագահ Ս.Կիրով) որոշմամբ կազմավորվեց Քրդստանի գավառը։ Այդ օրը դրվեց Կարմիր Քրդստանի կարճաժամկետ ու ձևական գոյության սկիզբը։ Մինչ այդ, Ադրբեջանի ԽՍՀ ԿԳԿ-ն չորս լիագումար նիստերի ընթացքում (1922թ. հոկտեմբերի 21-22-ին, դեկտեմբերի 30-ին և 1923թ. հունվարի 13-ին) այդպես էլ չկարողացավ լուծել այդ հարցը ապագա գավառի սահմանների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով, և միայն հուլիսի 7-ին որոշում ընդունվեց նրա կազմավորման մասին։ Քրդստանի գավառը գտնվում էր Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև և ներառում էր Քելբաջարի, Լաչինի և Կուբաթլիի շրջանները։ Սակայն քրդական կազմավորման մասին խոսակցություններ կային արդեն 1921 թվականից։ Այսպես, 1921թ. հոկտեմբերի 3-ին Ի.Ստալինի ղեկավարած Ազգությունների ժողովրդական կոմիսարիատն իր «Ազգությունների կյանքը» թերթում հրապարակեց «Պայմանագրային սովետական հանրապետություններում. Քրդստանում» վերտառությամբ հոդվածը, որով խորհրդային հասարակությանը տեղեկացնում էր այն մասին, որ լրջորեն քննարկվում է Քրդստանի հանրապետության կազմավորման հարցը [1]։ 1921թ. ընթացքում բազմաթիվ նյութեր հրապարակվեցին այն մասին, որ Կարմիր Քրդստանում սարսափելի սով է սկսվել։ Ի դեպ, «Քրդստան» անվանման առաջին հիշատակությունը կապված է հենց սովի հետ։

1921թ. մայիսին, Ադրբեջանի ԿԳԿ նստաշրջաններից մեկում, քննարկ-

83

ԴԲաբայան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

վում էր Քրդստանում սովի հարցը, որի ընդգրկած չափերով Քրդստանը նույնիսկ համեմատում էին Պովոլժիեի հետ։ 1921թ. նոյեմբերի 14-ին Ադրբե-ջանի Ժողկոմխորհի նախագահ Ն.Նարիմանովը հեռագրեց Լենինին և տեղեկացրեց խորհրդային առաջնորդին, որ ստեղծվել է Ադրբեջանի պետական բանկը։ Նույն հեռագրում Նարիմանովը նշել էր, որ, ի նշան պրոլետարական համերաշխության, 40 մլն ռուբլի օգնություն է հատկացվել եղբայրական Պովոլժիեի և Քրդստանի սովյալներին [2]։ Այդ հեռագրին Վ.Լենինը արձագանքեց երեք օր անց։ Նա իր կարճ ուղերձում Պովոլժիեին և Քրդստանին տրված օգնությունը բնութագրեց որպես Կարմիր ինտերնացիոնալի դրոշի ներքո առաջ ընթանալու պատրաստականություն [3]։

Ինչպես վերը նշվեց, Քրդստան անվանումը շրջանառության մեջ մտավ արդեն 1921թ., այսինքն Քրդստանի գավառի կազմավորումից երկու տարի առաջ։ Քրդստանի գավառը կազմված էր վեց դայրաներից Ղարաղշ-լաղի, Քելբաջարի, Կուբաթլիի, Կոթուրլիի, Քյուրդ-Հաջիի և Մուրադխան-լիի։ Գավառի կենտրոն դարձավ Լաչին ավանը։ 1926թ. համամիութենական մարդահամարի տվյալներով Քրդստանի գավառի բնակչությունը կազմում էր 51,2 հազ. մարդ, որոնցից քուրդ էին 37470-ը (73,1%), թյուրք 13520-ը (26,3%), հայ 256-ը (0,5%) [4]։ Բոլոր դայրաներում, բացի Կուբաթլիից, քրդե-րը բացարձակ մեծամասնություն էին կազմում. Ղարաղշլաղում 99,7%, Քելբաջարում 99,8%, Կոթուրլիում 99,9%, Քյուրդ-Հաջիում 98,6%, Մուրադ-խանլիում 98,2%։ Կուբաթլիի դայրայում բնակչության մեծամասնությունը թյուրք էր 98,9%։ Հայերը երկրորդն էին Կուբաթլիի (1%) և Մուրադխանլիի (1,6%) դայրաներում։

Քրդստանի գավառը գոյատևեց կարճ ժամանակ և 1929թ. ապրիլի 8-ին լուծարվեց Խորհուրդների VI համաադրբեջանական համագումարի որոշմամբ։ Գավառների լուծարման որոշումն ընդունվել էր ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից գավառների փոխարեն օկրուգներ ստեղծելու համար։ Թեև այդ որոշումը «վերևից» իջեցված հրահանգ էր, միութենական հանրապետություններն իրենք էին որոշում, թե ինչպիսի օկրուգներ են կազմավորելու։ Ադրբեջանի ԽՍՀ-ում գոյություն ունեցող 13 գավառների փոխարեն կազմավորվեցին 8 օկրուգներ։ Բայց այդ օկրուգների թվում Քրդստանը չկար։ Դրա տարածքը ներառված էր վերակազմավորված Ղարաբաղի օկրուգի մեջ, որն ընդգրկում էր նաև Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Աղդամի նախկին շրջանները, ինչպես և Աղջեբեդիի և Ժդանովի շրջանների մի մասը։ Բացառված չէ, որ ադրբեջանական իշխանություններն այս քայլն արեցին այն բանի համար, որ հետագայում միացնեն այդ օկրուգը ԼՂԻՄ-ին, ստեղծեն առավելապես թյուրքական վարչատարած-քային միավոր և այդպիսով իրենցը դարձնեն Ղարաբաղը։

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԴԲաբայան

Այնուամենայնիվ, 1930թ. մայիսի 25-ին հրապարակվեց Ադրբեջանի ԽՍՀ ԿԳԿ որոշումը Քրդստանի օկրուգի կազմավորման մասին։ Այն տարածքով ավելի մեծ էր, քան իր նախորդը Քրդստանի գավառը։ Նախկին գավառի տարածքից բացի, նրա կազմի մեջ մտան նաև Զանգելանի շրջանն ամբողջությամբ և Ջաբրայիլի շրջանի մի մասը։ Այսպիսով, Կարմիր Քրդստանը սահման ունեցավ Իրանի հետ։ Լաչին ավանը նորից դարձավ օկրուգի կենտրոն։ Հետաքրքրական է, որ ադրբեջանական իշխանությունները Քրդստանի օկրուգ ստեղծելու ցանկությամբ չէին այրվում։ Ի սկզբանե Ադրբեջանի ԽՍՀ ԿԳԿ-ն մտադիր էր Ղարաբաղի օկրուգի տարածքում Ջաբրայիլ կենտրոնով Արաքսի օկրուգ կազմավորել միավորելով Կարյա-գինոյի, Զանգելանի, Կուբաթլիի և Լաչինի շրջանները։ Այս նախագիծը տեղերում լուրջ առարկություններ առաջացրեց, քանի որ դրա իրագործմամբ ծայրամասային և բոլոր առումներով հետամնաց Քելբաջարի և Կոթուրլիի շրջաններն ամբողջությամբ կտրվում էին օկրուգի կենտրոնից կորցնելով նույնիսկ տարածքային ուղղակի կապը նրա հետ։ Բացի դրանից, կդժվարանար Լաչինի շրջանի կապն օկրուգի նոր կենտրոնի Ջաբրայիլի հետ, քանզի Լաչինից Ջաբրայիլ ճանապարհի 130 կիլոմետրից 45-ն անցնում էր անջրդի ու անմարդաբնակ Գերյանի անապատով։

Կարյագինոյի օկրուգի վերաձևավորման հարցը քննարկվեց Ղարաբաղի օկրուգային կուսկոնֆերանսի ժամանակ, առաջ քաշվեց Քրդստանի օկրուգի (Ջաբրայիլի գավառի մի մասը նրան միացնելու միջոցով) ստեղծման նախագիծը [5]։

Սակայն արդեն երկուսուկես ամիս անց 1930թ. հուլիսի 23-ին, ԽՍՀՄ Ժողկոմխորհը և ԿԳԿ-ն համատեղ որոշում ընդունեցին, ըստ որի օկրուգները, որպես վարչական միավորներ, լուծարվում էին։ Օգոստոսի 8-ին արդեն համապատասխան որոշում ընդունվեց Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից [6]։ Օկրուգների փոխարեն մտցվում էին նոր վարչատարածքային միավորներ շրջաններ։ Քրդստանի օկրուգը նորից լուծարվեց, բայց Քրդստանի շրջան այդպես էլ չստեղծվեց։ Այսպիսով, քրդական վարչատարածքային կազմավորումը գոյատևեց ոչ լրիվ 7 տարի։

Չնայած տարածքային առումով բավական փոքր այս վարչական միավորի կարճաժամկետ գոյությանը նրա կազմավորումը, գործառնությունը, լուծարումը, գոյության իսկ փաստն ադրբեջանական պետականության պատմության ողջ ընթացքում, փաստորեն, մնում են աշխարհաքաղաքականության հարթության մեջ։ Հենց այդ պատճառով էլ Կարմիր Քրդստանը մինչ օրս տարբեր շահարկումների առարկա է հանդիսանում։ Սակայն քրդական խաղաթուղթն սկսեց խաղարկվել արդեն իսկ Ադրբեջան պետության ստեղծման օրից 1918թ.։ Առաջին ադրբեջանական պետու-

85

ԴԲաբայան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

թյան Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1920թթ.) կարճաժամկետ գոյության ընթացքում էլ իշխող մուսավաթական վարչակարգը քրդերին որպես վճռորոշ տարր օգտագործում էր, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի դեմ պայքարում։ Հիմնական հրամայականն այստեղ Հայաստանի և Ղարաբաղի միջև էթնիկական անջրպետի ստեղծումն էր։ Դրա համար պետք էր հայերից վերջնականապես «մաքրել» Լեռնային Ղարաբաղի արևմտյան լեռնային շրջանները, ուր հայերն արդեն ճնշող մեծամասնություն չէին կազմում։ Միայն այդ «զտումն» իրականացնելուց հետո էր հնարավոր ժողովրդագրական առումով անջատել Լեռնային Ղարաբաղը Հայաստանից դրանից բխող բոլոր հետևանքներով։

Այն տարածքները, որոնց վրա հետագայում կազմավորվեց Կարմիր Քրդստանը, մտնում էին պատմական Հայաստանի Արցախ և Սյունիք գավառների մեջ։ Միջին դարերում այստեղ գոյություն են ունեցել հայկական մելիքություններ։ Ակերա գետի հովտում ամենից հայտնին Քաշաթաղի մելիքությունն էր։ 1609թ. պարսից շահ Աբաս 1-ինը հրովարտակով պաշտ-պանեց այդ իշխանության մելիք Հայկազի իրավունքները [7]։ Այդ տարածքները գերազանցապես հայաբնակ էին ընդհուպ մինչև ռուս-պարսկական պատերազմներն ու օսմանյան բանակի ներխուժումը Հարավային Կովկաս XVIII դարում։ Ռուսաստանի կայսր Պետրոս 1-ինը 1722թ. սկսեց պարսկական արշավանքները։ Պետրոսի հիմնական նպատակը Կասպից ծովին տիրելն էր, այն Եվրոպայի և Ասիայի հաղորդակցման «միջնորդ» պիտի դառնար [8]։ Ռուսական զորքերը կարողացան տիրել Պարսկաստանի մերձ-կասպյան գավառներին։ Պարսկաստանը, հաշվի առնելով, որ հենց նույն ժամանակ Իրանի կեսը գտնվում էր արևելքից հարձակվող աֆղանների վերահսկողության տակ, իսկ թուրքերը սկսել էին հարձակումը արևմուտքից, 1723թ. Ռուսաստանի հետ կնքեց Պետերբուրգյան պայմանագիրը, ըստ որի զիջում էր մերձկասպյան գավառները Ռուսական կայսրությանը։

Ռուսաստանին այդ պատերազմում ակտիվորեն աջակցում էին Ղարաբաղի հայկական մելիքությունները, այդ թվում և Ծարի (գտնվում էր նախկին Քելբաջարի շրջանի տարածքում) և Քաշաթաղի մելիքությունները։ Հայկական մելիքությունները համառ դիմադրություն էին ցուցաբերում նաև թուրքական զորքերին։ Որևէ կանխակալությունից խուսափելու համար այստեղ նպատակահարմար է մեջբերումներ անել հենց ադրբեջանական աղբյուրներից։ Ահա թե ինչ է գրված այդ մասին Ադրբեջանի պատմության ակադեմիական հրատարակություններում. «Հակաթուրքական շարժումն առանձնապես մեծ թափ ստացավ Ղարաբաղում։ Դա էր պատճառը, որ օսմանները երկար ժամանակ չէին կարողանում ընկճել Ղարաբաղը։ Թուրքերի կողմից մարզը գրավելուց հետո անգամ ղարաբաղցիները, շարունակելով

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԴԲաբայան

պայքարել զավթիչների դեմ, հարձակվում էին թշնամու ջոկատների վրա, ոչնչացնում նրա կենդանի ուժը իրենք անորսալի մնալով։ Թուրք զավթիչները ձգտում էին դեպի Կասպից ծովը։ Կասպիայի նկատմամբ նրանց մտադրությունները պարզորոշ բացահայտվել են ղարաբաղցիներին գերի ընկած թուրք փաշայի ցուցմունքներում։ Հարցաքննության ժամանակ նա ուղղակի հայտարարել է, որ սուլթանը հրամայել է ոչնչացնել հայերին» [9]։

Թուրքական բանակի առաջխաղացումը լուրջ սպառնալիք էր Ռուսաստանի շահերին, բայց վերջինս, դեռ նոր ավարտած լինելով պատերազմը Շվեդիայի դեմ, չէր կարող կրկին պատերազմի մեջ մտնել, և 1724թ. հունիսի 12-ին Ստամբուլում Ռուսաստանի ու Օսմանյան կայսրության միջև խաղաղության պայմանագիր ստորագրվեց, որով Ռուսաստանը կարողացավ հաստատել 1723թ. սեպտեմբերի 12-ի Պետերբուրգյան համաձայնագրի պայմանները։ Փոխարենը Ռուսաստանը լիազորություններ տվեց Բարձր Դռանը սեփական հայեցողությամբ գործել ամբողջ Հարավային Կովկա-սում ընդհուպ մինչև Շեմախի [10]։ Օսմանյան իշխանությունները, իրոք, շատ դաժան էին գործում, առանձնապես հայերի նկատմամբ։ Ինչպես նշված է Ադրբեջանի պատմությունում «Զավթիչներն առանձնակի դաժանություն էին ցուցաբերում քրիստոնյա բնակչության հանդեպ ամեն տեսակ հալածանքների և ստորացումների ենթարկելով նրան։ Շատերը ոչնչացվեցին, քրիստոնյաները բռնի իսլամացվում էին։ Շիրվանում և Շեքիում թուրքական իշխանությունները քրիստոնյաներին հրամայեցին տարբերակիչ դեղին կրծքանշան կրել» [9, с. 311]։ Դա համակենտրոնացման ճամբարներում նացիստների նմանատիպ գործողություններից ավելի քան երկու հարյուր տարի առաջ էր։

Արդյունքում արևմտյան Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բավական նոսրացավ։ Շատերը զոհվեցին, շատերն էլ գաղթական դարձան և ստիպված էին թողնել հարազատ վայրերը։ Որոշ մասը հիմնավորվեց Պարսկաստանից Ռուսաստանին անցած մերձկասպյան շրջաններում, մյուսները Վրաստանում և Հյուսիսային Կովկասում, Ծարի հայերն ապաստան գտան Վրաստանում։ Հայտնի է, որ Չիրքին գյուղի հայերը վերաբնակվեցին Թիֆլիսում, Յաշնաղի հայերը հիմնավորվեցին Թբախմելիք (այժմ Գարդաբանի շրջանի Թաբախմելա) գյուղում, Խութավան գյուղի բնակիչների մի մասը Շուլավերում [11]։ Հայ վերաբնակների բավական մեծ հոսք ուղղվեց դեպի Մոզդոկ և Կիզլյար [12]։

Թուրքական արշավանքներից ուշքի գալով Պարսկական կայսրությունը վերագտավ ուժը և կարողացավ վերադարձնել կորցրած տարածքները։ Իրանը թուրքերից հետ գրավեց Հարավային Կովկասը, իսկ 1732թ. Ռեշտի և 1735թ. Գյանջայի պայմանագրերով հետ վերադարձրեց մերձկաս-

87

ԴԲաբայան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

պյան շրջանները: Սակայն արևմտյան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չկարողացավ վերադառնալ հայրենի բնակավայրեր, քանի որ Պարսկաստանի հետ պատերազմում սատարել էին Պետրոսին։ XVIII դարի հենց երկրորդ կեսին էլ մելիքների երկպառակությունից օգտվելով, Ղարաբա-ղում իշխանությունն իր ձեռքը վերցրեց թյուրքական քոչվոր ցեղերից մեկի առաջնորդ Փանահ խանը, որը Ղարաբաղի դատարկված տարածքներում բնակեցնում էր իսլամադավան քոչվոր ցեղեր։ Փանահի իշխանության օրոք քրդական և թյուրքական ցեղերը նստակյաց կյանքի անցան հենց այն տարածքներում, որոնցում հետագայում կազմավորվեց Կարմիր Քրդստանը։ Օրինակ, երբ Ֆաթ-Ալի խանը խաղաղության դաշնագիր կնքեց Փանահ խանի հետ, Խալաքի հայերը, թողնելով իրենց գյուղը և միանալով Ջրաբեր-դի ու Գյուլիստանի մելիքներին, վերաբնակվեցին Գանձակի խանի տիրույթներում։ Ինչպես նշված է XX դարասկզբի հրապարակումներից մեկում, «Խալաք գյուղը դատարկվեց և բնակեցվեց մոխաուրյան քրդերով, որոնք առայսօր ապրում են այնտեղ» [13]։ XX դարասկզբին բնակչության մեծ մասն այստեղ քրդեր էին, որոնց մեծամասնությունն, այնուամենայնիվ, քոչվոր կյանք էր վարում։

Սակայն այդ տարածքներից, ուր հետագայում կազմավորվեց Կարմիր Քրդստանը, հայկական բնակչությունն ամբողջությամբ չանհետացավ։ Մինչև 1918-20թթ. այդ շրջաններում դեռ բավական խոշոր գյուղեր կային։ Բայց հաշվի առնելով այդ տարածքների աշխարհառազմավարական դրությունը (Հայաստանի և կենտրոնական Լեռնային Ղարաբաղի միջև գտնվելը) Ադրբեջանը սկսեց այնտեղ մնացած հայ բնակչության վերջնական վտարման քաղաքականությունը։ 1918-20թթ. այդ նպատակի համար քրդե-րին օգտագործելու իսկական ժամանակն էր։ Միջազգային հանրությունն ավելի քան բացասաբար կվերաբերվեր հայ-թյուրքական բախումներին (դեռ շատ թարմ էր 1915թ. ցեղասպանության հիշատակը), իսկ հայ-քրդա-կան ընդհարումները համեմատաբար ավելի հեշտ էր ներկայացնել որպես սոցիալ-տնտեսական և ոչ թե քաղաքական գործընթաց։ Ի հավելումն այդ ամենի հետագայում քրդերին ավելի հեշտ կլիներ չեզոքացնել ձուլման միջոցով հատկապես նկատի ունենալով այն փաստը, որ քրդերը չունեին պետականություն, գիր և մեծ մասամբ շիա մահմեդականներ էին։

Ըստ 1918թ. տվյալների Ակերա գետի ավազանում, որը հետագայում մտավ Կարմիր Քրդստանի կազմի մեջ, ընդամենը մի քանի հայկական բնակավայր էր մնացել։ Ամենից մեծերը Հակ (Մինքենդ), Ալղուլի և Հարար գյուղերն էին։ 1918թ. Հակում հայ բնակչությունը կազմում էր 811 մարդ [14]։

1918թ. մուսավաթական գործակալները հայ-քրդական ընդհարումներ հրահրեցին, որոնց արդյունքում հայ բնակչությունը վտարվեց գյուղից։

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԴԲաբայան

Փաստորեն, նույն ճակատագիրն ունեցավ նաև հայկական Ալղուլի գյուղը: 1885թ. տվյալներով գյուղում ապրում էին 758 մարդ, նրանք բոլորն էլ հայեր էին [15]։ 1905թ. հայ-թյուրքական ընդհարումներից հետո գյուղն ամայացավ, բայց որոշ ժամանակ անց հայերը վերադարձան։ 1918թ. գյուղի բնակչությունը կրկին հայկական էր և կազմում էր 1012 մարդ [16]։ Բայց նույն 1918թ. գյուղը հերթական անգամ ավերվեց, և ալղուլեցիները ստիպված էին թողնել իրենց տներն ու հիմնավորվել Զանգեզուրի ու Ղարաբաղի տարբեր վայրերում, գլխավորապես Հայաստանի Գորիսի և Լեռնային Ղարաբաղի Մարտունու, Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում։ ԼՂՀ մայրաքաղաքում ալղուլեցիների հիմնած մի ամբողջ թաղամաս կա։ Հիմա դա Մարտունու փողոցն ու հարակից թաղերն են։

Ակերա գետի ձախ վտակներից մեկի ափին գտնվող Հարար գյուղը (հետագայում Աշաղի Ֆարաջան) 1918թ. տվյալներով 1078 մարդուց բաղկացած բնակչություն ուներ, իսկ 1921թ. 55 [16, 17]։ Վերոնշյալ գյուղերի բնակչության վերաբերյալ տվյալներն ի մի բերելով ստացվում է, որ 1918թ. միայն այդ երեք գյուղերի բնակչությունը կազմում էր 2901 մարդ։ Եթե սրան հավելենք նաև այլ գյուղերում ապրող հայերին, ապա կստացվի Ակերա գետի վերին հոսանքների և վտակների տարածքների բնակչության զգալի տոկոս։

XIX դարավերջին Օսմանյան կայսրությունում հայերին կոտորելու համար սուլթան Աբդուլ Համիդի կողմից ստեղծված Համիդիե գնդերի և կամ կազակների ջոկատների նման մուսավաթական իշխանությունները հայերի դեմ պայքարելու համար քրդական հատուկ հեծյալ ջոկատներ ստեղծեցին [18]։ Սակայն հենց որ մուսավաթականներին հաջողվեց քրդերի օգնությամբ հայերին վտարել վերը նշված տարածքներից, անմիջապես հալածանքներ սկսվեցին քրդերի դեմ։ Քրդերի ջարդերն իրականացնում էին Ադրբեջանի կանոնավոր զորքերը։ Նրանց ստիպում էին հրապարակավ հրաժարվել իրենց լեզվից և ազգային պատկանելությունից։ Առավել դաժան վարվեցին Քամալի գյուղի քրդերի հետ։ Գյուղը հեռու չէր այն վայրից, ուր հետագայում «հայտնվեց» Լաչին քաղաքը [19]։ Ավելին, քրդական ջոկատներ ստեղծելով Բաքվի իշխանությունները ձուլման և զինյալ քրդերի շարքերում ազգային զգացմունքները թուլացնելու քաղաքականություն էին վարում և այդ նպատակով նրանց ուսման էին ուղարկում Բաքու։ Մուսավաթական Ադրբեջանում ինչ-որ քրդական վարչական միավորի ստեղծման մասին խոսք անգամ չկար։

Բոլշևիկների իշխանության գալով շատ քրդեր անցան նրանց կողմը։ Այստեղ քիչ դեր չխաղաց քրդերի հանդեպ մուսավաթական կառավարության վարած քաղաքականությունը։ Բոլշևիկների համար ռազմավարական կարևորություն ուներ վերահսկողությունն այն տարածքների վրա, ուր հե-

89

ԴԲաբայան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

տագայում կազմավորվեց Կարմիր Քրդստանը, ինչը թույլ չէր տա հայկական առավել մարտունակ շրջաններում Զանգեզուրում և Լեռնային Ղարա-բաղում բոլշևիկների դեմ պայքարի միասնական ճակատի ստեղծումը։ Թե որքան կարևոր էր այս որոշումը երևաց 1921թ., երբ սկսվեց պայքարը հայկական անկախ պետության վերջին պատվարի Գարեգին Նժդեհի ղեկավարած Լեռնային Հայաստանի դեմ։ Զանգեզուրի դեմ պայքարում բոլշևիկների առավելությունն ապահոված վճռորոշ գործոններից մեկն էլ հենց այն էր, որ Ղարաբաղի և Զանգեզուրի միջև ընկած տարածքները գտնվում էին Կարմիր բանակի հսկողության տակ։ Ընդ որում հայերի դեմ պայքարում բոլշևիկները քրդերին չէին օգտագործում։ Նախ Կարմիր բանակին դիմակայելու ընթացքում դա համախմբող լրացուցիչ գործոն կլիներ հայերի համար, ինչը ռազմական գործողություններին կտար ոչ թե գաղափարական, այլ ազգային-կրոնական երանգ։ Երկրորդ բոլշևիկները համոզված էին, որ երկար ժամանակով են գալիս, և նրանց ձեռնտու չէր ազգամիջյան լարված իրավիճակ ստեղծել տարածաշրջանում։

Կարմիր Քրդստանի կազմավորումը շատ կարևոր աշխարհաքաղա-քական նշանակություն ուներ, առաջին հերթին, երիտասարդ խորհրդային պետության համար, որն ամեն ինչ անում էր իրապես հիմնավորվելու համար կենսականորեն կարևոր նշանակություն ունեցող Հարավային Կովկա-սում։ Հաշվի առնելով այն, որ 1918-1920թթ. Հարավային Կովկասում նորանկախ պետական կազմավորումներ էին գոյացել, որոնք, փաստորեն, մնացին նաև խորհրդայնացումից հետո, անհրաժեշտ էր ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի այդ կազմավորումները կախվածության մեջ ընկնեին կենտրոնական իշխանություններից։ Առավել գործուն մեխանիզմներից մեկն էր վարչատարածքային կազմավորումների ստեղծումն ու կազմա-ցրումը։ Քրդստանի գավառը ստեղծելով խորհրդային ստրատեգները միաժամանակ ռազմավարական բնույթի մի քանի խնդիր էին լուծում։

Նախ քրդական վարչատարածքային միավոր ստեղծելով Կրեմլը կկարողանար ազդեցություն գործել Ադրբեջանի վրա, որն այդ ժամանակ ոչ միայն խորհրդային պետության, այլև ողջ տարածաշրջանի հիմնական նավթարդյունահանող շրջանն էր։ Խորհրդային իշխանության հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի վրա սթափեցնող ազդեցություն էին գործում մի շարք իրողություններ, որոնցից կարևորագույններն էին Կարմիր Քրդստանի գոյությունը, արդեն առկա երկու ազգային տարածքային ինքնավար կազմավորումները (ԼՂԻՄ և Նախիջևանի ԻԽՍՀ), Կրեմլից տարածվող լուրերը Քրդական միութենական հանրապետություն ստեղծելու մասին, ինչպես նաև այն իրողությունը, որ Ադրբեջանի գավառների սահմաններն այն ժամանակ համընկնում էին ազգային փոքրամասնությունների էթնիկ սահմաննե-

90

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԴԲաբայան

րի հետ: Հակախորհրդային տրամադրությունների ուժեղացման պարագայում վարչատարածքային կազմավորումները Բաքվի վրա ճնշում գործադ-րելու շատ գործուն մեխանիզմներ էին դառնում։ Կարմիր Քրդստանն այստեղ շատ կարևոր դեր էր խաղում։ Այն Ադրբեջանի ԽՍՀ միակ գավառն էր, որի անվանումը ազգային պատկանելություն էր ցույց տալիս։ Մյուս անվանումները (մասնավորապես Լենքորան և Ղուբա) պատկերացում չէին տալիս այդ տարածքային կազմավորումների ազգային պատկանելության մասին, թեև, ինչպես արդեն վերը նշվել է, գավառների սահմանները համընկնում էին էթնիկ սահմանների հետ։ Իսկ Քրդստանի գավառը նման պատկերացում տալիս էր։ Եվ գավառի հենց այդ յուրահատկությունն էլ շատ հարմար հնարավորություն կտար անհրաժեշտության դեպքում բարձրացնել նրա կարգավիճակը։ Նման մտադրությունների առկայությունն իսկ, չխոսելով արդեն կոնկրետ գործողությունների մասին, բնականաբար, բավական ցավոտ ազդեցություն էր գործում Ադրբեջանի վրա։

Երկրորդ ստեղծելով Քրդստանի գավառը, խորհրդային ստրատեգնե-րը, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, թուլացրին լարվածությունը երկու միութենական հանրապետությունների Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բանն այն է, որ 1918 թվականից Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի էին համարվում այն տարածքները, որոնց վրա հետագայում կազմավորվեց Կարմիր Քրդստանը։ Նորաստեղծ Ադրբեջան պետությունը հավակնություններ ուներ բուն հայկական տարածքների հանդեպ, ինչն էլ երկու երկրների միջև հակամարտության պատճառ դարձավ։ Նույնիսկ Ազգերի լիգան ընդունեց, որ այդ տարածքները վիճելի են։ Հարկ է նշել նաև այն փաստը, որ 1918-1920թթ. Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության մեջ պետության սահմանները նշված չէին։ Հենց այդ պատճառով էլ 1920թ. դեկտեմբերի 7-ին Ազգերի լիգայի նախագահ Փոլ Հյումանսին (Paul Hymans) ուղղած նամակում Ազգերի լիգայում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Թոփչաբաշևը Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջա-նին հիմնավորում էր այն բանով, որ նման որոշում կայացվել էր Կովկա-սում դաշնակիցների նախկին ներկայացուցչի կողմից [20]։ Հարավային Կովկասի խորհրդայնացմամբ իրավիճակը փոքրիշատե պարզվեց։ 1920թ. նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Ադրբեջանը հռչակեց Նախիջևանի, Զանգեզուրի և Ղարաբաղի նկատմամբ որևէ հավակնությունից հրաժարվելու և դրանք Հայաստանի անբաժան մաս համարելու մասին [21]։ Ռուսաստանի կոմունիստական բոլշևիկյան կուսակցության (ՌԿ(բ)Կ) Կովկասյան բյուրոն 1921թ. հունիսի 3-ի նիստում, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի ղեկավար Նարիմանովը, միաձայն որոշեց. «Հայաստանի կառավարության հռչակագրում նշել Լեռնային Ղարաբաղի Հայաստանին պատկանե-

91

ԴԲաբայան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

լության մասին»: Բյուրոյի այդ որոշման համաձայն 1921թ. հունիսի 12-ին Խորհրդային Հայաստանի կառավարությունը դեկրետ է ընդունում, որում ասվում է. «Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությունների միջև պայմանավորվածության հիման վրա հռչակվում է, որ այսուհետ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անբաժան մասը» [22]։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս ասպեկտները Քրդստանին չեն վերաբերում։ Սակայն իրականում Կարմիր Քրդստանի ստեղծումը ինչ-որ չափով թելադրված էր նաև 1918-1921 թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածքային հարցերի առկայությամբ։ Բանն այն է, որ երբ Խորհրդային Ադրբեջանն ընդունեց, որ Ղարաբաղը և Զանգեզուրը Հայաստանի մաս են, Կարմիր Քրդստանի ամբողջ տարածքը մտնում էր այդ շրջանների մեջ։ 1918-1921 թթ. Լեռնային Ղարաբաղ ասելով հասկանում էին ոչ այն տարածքները, որոնց վրա հետագայում կազմավորվեց ԼՂԻՄ-ը, այլ Հյուսիսային Ղարաբաղը, Քարվաճառը, Հարավային Լեռնային Ղարաբաղը ընդհուպ մինչև Արաքս։

Այսպիսով, որպես Լեռնային Ղարաբաղ էին ընդունվում Ելիզավետ-պոլի նահանգի Ջևանշիրի, Շուշիի և Կարյագինոյի գավառների լեռնային շրջանները, ինչպես նաև Ջևանշիրի գավառին հարակից Ելիզավետպոլի գավառի շրջանները։ Զանգեզուրի տարածքը նույնպես ավելի մեծ էր, քան ներկայիս Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքը։ Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ Զանգեզուրի գավառը մտնում էր հստակ գծված սահմաններով, որոնք ներառում էին ներկայիս Սյունիքի ամբողջ տարածքը, ինչպես նաև Լաչինի, Կուբաթլիի և Զանգելանի նախկին շրջանները։ Այսպիսով, Զանգեզուրն ու Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ընդունելով Ադրբեջանն ընդունեց նաև, որ Հայաստանի մաս են կազմում վերոնշյալ տարածքները։ Հետաքրքրական է, որ տվյալ հանգամանքը նշված է նաև Ստալինի Հայաստանի խորհրդայնացմանը նվիրված հոդվածում։ Ազգությունների ժողկոմը գրում էր. «Դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանը հոժարակամ հրաժարվում է վիճելի նահանգներից և հայտարարում է Զանգեզուրը, Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին հանձնելու մասին» [23]։ «Նահանգ» բառն այստեղ մեկ անգամ ևս ցույց է տալիս Զանգեզուրի վարչական նշանակությունը։ Ցավոք, այս հանգամանքը շատ հաճախ մոռանում են Ղարաբաղյան հակամարտությունն ուսումնասիրողները։

Բայց, ինչպես հայտնի է, 1921թ. հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի արտահերթ նիստում, Ստալինի ճնշմամբ և առանց հաշվի առնելու

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԴԲաբայան

Ղարաբաղի ժողովրդի կամքը, երկրամասը հանձնվեց Ադրբեջանին: Ադր-բեջանին հանձնվեց նաև Ելիզավետպոլի նահանգի մեծ մասը. ութ գավառներից վեցն այդ երկրին անցան ամբողջությամբ։ Մյուս երկու գավառները բաժանվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց վերջինս ստացավ Զանգեզուրի մեծ մասն ու Ղազախի գավառի առյուծի բաժինը։ Բնականաբար, նման բաժանումը, առավել ևս Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող տարածքների հանձնումը Ադրբեջանին, չէր կարող բավարարել Հայաստանին, և Քրդստանի գավառի կազմավորումը մեղմացրեց այդ դժգո-հությունը։ Ստացվում էր այնպես, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ոչ թե Ադրբեջանն էր, այլ քրդական վարչատարածքային միավորը, որի կարգավիճակը ցանկացած պահի կարող էր բարձրացվել և որի ստեղծումը ազգերի ինքնորոշման իրավունքի և ինտերնացիոնալիզմի մարմնավորումն էր։ Բացի դրանից, կազմավորելով Կարմիր Քրդստանը խորհրդային իշխանություններին հաջողվեց հետագայում հասնել այն բանին, որ մոռացվեցին Զանգեզուրի և Ղարաբաղի նախկին սահմանները, իսկ նորերն ասոցացվում էին նախկին ԼՂԻՄ և Հայաստանի ներկայիս Սյունիքի մարզի սահմանների հետ։

Երրորդ Քրդստանի գավառի ստեղծումը նաև արտաքին քաղաքական ռազմավարական նպատակներ էր հետապնդում։ Այն տարիներին քրդական հարցը շատ սուր էր դրված Մերձավոր Արևելքում, առանձնապես Թուրքիայում։ Կարմիր Քրդստանը, փաստորեն, առաջին քրդական վարչատարածքային միավորը դարձավ աշխարհում, և միայն այդ հանգամանքն արդեն ամրապնդում էր խորհրդային պետության դիրքերը քրդերի շրջանում։ Առավել ևս, որ 1925թ. Թուրքիայում բռնկվեց Շեյխ Սայիդի գլխավորած քրդական ապստամբությունը. Սևրի դաշնագրի պայմաններից ձերբազատվելու համար թուրքական իշխանություններն ակտիվորեն սիրաշահում էին քրդական վերնախավին (սկզբում քեմալականները հայտարարում էին թուրքերի հետ քրդերի ազգային իրավահավասարության, նույնիսկ քրդական ինքնավարության մասին), բայց 1923թ. Լոզանի պայմանագրից հետո այդ սիրաշահումները փոխարինվեցին պաշտոնական Անկա-րայի ռեակցիոնիզմով։ Քրդական ապստամբությունը դաժանորեն ճնշելուց հետո քեմալականները հայտարարեցին, որ Թուրքիայում ո չ քուրդ կա, ո չ էլ քրդական հարց։ Իսկ ԽՍՀՄ-ում Կարմիր Քրդստանը շարունակում էր իր գոյությունը։ Հասկանալի է, որ դա չէր կարող տպավորություն չգործել քրդերի վրա։ Ի դեպ, թուրքական Քրդստանում համաքրդական ազգային ապստամբության ճնշումից հետո անլեգալ ճանապարհով Թուրքիայից Խորհրդային Միություն տեղափոխվեցին երկու հազար քրդեր [24]։ Կարմիր Քրդստանի ստեղծման վերջին երկու պատճառները, որքան էլ տարօրինակ

93

ԴԲաբայան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

է, բխում էին Ադրբեջանի շահերից: Աոաջին Ադրբեջանն, ի վերջո, ստացավ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև գտնվող ռազմավարական նշանակության տարածքները: Երկրորդ Ադրբեջանն էլ ավելի ընդգծեց իր արտաքին քաղաքական նշանակությունը որպես պրոլետարական գաղափարների և մահմեդական Արևելքի տարբեր երկրներում խորհրդային ազդեցության տարածման վճռորոշ գործոն: Հետաքրքրական է, որ դեո մինչև Կարմիր Քրդստանի ստեղծումը, Կարմիր բանակի Հարավային Կովկաս մուտք գործելու ժամանակ, խորհրդային պետական գործիչների պաշտոնական նամակագրություններում Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումը հիմնավորվում էր հենց մահմեդական գործոնով: Այսպես, Կովկասյան բյուրոյի ղեկավար Ս.Օրջոնիկիձեի հեռագրերից մեկում բառացիորեն նշված էր հետևյալը. «...Նկատի ունեցեք, եթե դուք Հայաստանի հետ խաղաղություն կնքեք, ապա դա ինչ-որ սարսափելի բան կլինի մուսուլմանների համար... Կստացվի, որ մենք քրիստոնյաներս, նվաճել ենք Ադրբեջանը, մի կողմ թողել Վրաստանն ու Հայաստանը» [25]:

Ի դեպ, Հայաստան Կարմիր բանակի ինտերվենցիայի հիմնական ուղղություններից մեկն արևելյան էր, այսինքն Լեռնային Ղարաբաղի և Զան-գեզուրի կողմից: Դա առավել նպատակահարմար ուղղությունն էր, քանի որ այդ տարածքները վիճելի էին Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև այն պատճառով, որ այդտեղ լարված ազգամիջյան հարաբերություններ գոյություն ունեին հայերի և թյուրքերի, թյուրքերի և քրդերի, նաև քրդե-րի և հայերի միջև: Սա նույնպես, այլոց թվում, ստեղծում էր Կարմիր բանակի իբրև կայունացնող ուժի իմիջ: ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողկոմ Չիչե-րինը, Հայաստանի ԱԳՆ-ին բացատրելով Կարմիր բանակի առաջխաղացման պատճառները, հայտարարեց. «Ռուսական զորամասերի կողմից այն տարածքների գրավումը, որոնք հարևան ժողովուրդների միջև պայքարի գործընթացում ստացել են վիճելի բնույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև, նպատակ ունի կանխել արյունալի հակամարտությունները... և ստեղծել պայմաններ, որոնք հնարավոր կդարձնեն վիճելի տարածքային հարցերի հանգիստ և անկողմնակալ քննարկումը» [25]:

Բայց, մյուս կողմից, այս ամենը չէր կարող փոխհատուցել այն մտահոգությունը, որն ուներ Բաքուն Ադրբեջանի կազմում քրդական վարչատա-րածքային կազմավորման գոյության հետ կապված: Ուստի ադրբեջանական իշխանություններն անում էին հնարավոր ամեն բան այդ միավորի լուծարման համար: Սկզբում ընտրվեց, եթե կարելի է այդպես անվանել, ծածուկ գործողությունների մարտավարություն: Հիմնական շեշտը դրվում էր նրա վրա, որպեսզի Կենտրոնին աստիճանաբար համոզեն, թե քրդերը ձուլվել և թյուրքացել են և այսպիսով հասնեն Քրդստանի լուծարմանը:

94

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԴԲաբայան

Խորհրդային Ադրբեջանի իշխանություններն անում էին ամեն հնարավոր բան դրան հասնելու համար։

Առաջին քայլն այս ճանապարհին եղավ Կարմիր Քրդստանի սահմանների անցկացումը։ Ինչպես նշվել է մեր հետազոտության սկզբում, չորս լիագումար նիստերի ընթացքում Ադրբեջանի ԽՍՀ ԿԳԿ-ն այդպես էլ չկարողացավ լուծել Քրդստանի ստեղծման հարցը ապագա գավառի սահմանների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով։ Ամենից շատ վեճերի տեղիք էր տալիս Կուբաթլիի դայրան Կարմիր Քրդստանի կազմում ընդգրկե-լու նպատակահարմարության հարցը։ Ի վերջո, որոշում ընդունվեց դրա ընդգրկման մասին։ Բայց այդ դայրան, ինչպես արդեն նշվել է, 98,9%-ով բնակեցված էր թյուրքերով։ Նրա կազմում ներառելով Քրդական գավառը Բաքվի իշխանություններն էապես նվազեցրին քրդերի տոկոսը գավառում։ Կարմիր Քրդստանի ղեկավար նշանակվեց էթնիկ ադրբեջանցի Գ.Հաջիևը (Շուշիից), որը մինչ այդ ղեկավարում էր Կուբաթլիի ադմինիստրացիան [19, с. 50-53]։ Կարմիր Քրդստանի ողջ գոյության ընթացքում պարբերաբար այստեղ էին բնակեցվում թյուրքեր Ադրբեջանի ԽՍՀ տարբեր վայրերից։ Այսպես, 1925թ. քրդերը կազմում էին Քրդստանի գավառի բնակչության 80,7%-ը [26]։ Իսկ 1926թ. համամիութենական մարդահամարի համաձայն, ինչպես վերը նշվել է, արդեն 73,1% էին կազմում։ Ուրեմն, մեկ տարվա ընթացքում Բաքվի իշխանություններին հաջողվել էր ավելի քան 7%-ով կրճատել քրդերի թիվը Կարմիր Քրդստանում։ Թյուրքերին բնակեցնում էին գավառի տարբեր վայրերում։ Օրինակ, 1920-ական թթ. վերջին Լաչին ավանի բնակչության մեծամասնությունը կազմում էին Ադրբեջանի այլ շրջաններից եկած թյուրքական ազգության տղամարդիկ։ Մինչդեռ Թուրքիայից եկած երկու հազար քրդերին Քրդստանում չէին բնակեցնում։ Դրա փոխարեն Եվլախում, նախկին միլիոնատեր Թաղիևի կալվածքում վերաբնակներին հատկացվեց 4000 հա հող, տրվեց 60 հազար ռուբլի անհատույց վարկ։ Այս նույն շրջանում ձևավորվում է նոր Նարիմանաբադ գյուղը 181 ընտանիքով։ Ադրբեջանի արդյունաբերության ժողկոմը գյուղի համար հատկացրեց 2000 հա հող և երկարաժամկետ վարկ [24]։ Իսկ երբ ստեղծվեց Քրդստանի օկրուգը, նրա կազմում ևս ներառվեցին գոնե քիչ թե շատ նշանակալի քուրդ բնակչություն ունեցող այնպիսի տարածքներ, ինչպիսիք էին նախկին Զանգելանի շրջանը և Ջաբրայիլի շրջանի մի մասը։ Այսպիսով, Բաքվի իշխանություններն էլ ավելի նվազեցրին քրդերի տոկոսը Կարմիր Քրդստանում։

Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ նպաստում էին Կարմիր Քրդստանի թյուրքացմանը արգելելով քրդական դպրոցների բացումը, քրդական լեզվի և մշակույթի զարգացումը։ Հրապարակվում էին զանազան նյութեր, որոնք «ապացուցում» էին քրդերի ձուլումն ու թյուրքացումը։

95

ԴԲաբայան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Չնայած իրականում այդպես չէր, իսկ եթե այդպես էլ էր, ապա անհամեմատ քիչ չափերով։ Օրինակ, 1925թ. տվյալներով թյուրքացման են ենթարկվել Ադրբեջանի ԽՍՀ իրանցիները (հիմնականում թաթեր), նրանց թյուրքացման տոկոսը հասնում էր 60 և ավելիի [26, с. 641]։ Քրդերի մասին նման բան չէր ասվում։ Անվանակիր ազգի գիտակցության մեջ «քուրդ» բառին համառորեն տրվում էր վիրավորական նշանակություն։ Նրա պատկերացմամբ քրդերն անգրագետ, հետամնաց մարդիկ էին, քոչվորներ։ Քուրդ մտավորականության շատ ներկայացուցիչներ ստիպված էին հրաժարվել իրենց ազգային պատկանելությունից միայն այն պատճառով, որ կարող էին կորցնել աշխատանքը [27]։ Նման գործողությունները լարվածություն էին ստեղծում Կարմիր Քրդստանի ազգամիջյան հարաբերություններում։ «Заря Востока» թերթի 1929թ. հոկտեմբերի 15-ի համարում կարդում ենք. «Ազգային հարաբերություններն ադրբեջանական Քրդստանում առանձնանում են բարդությամբ և բարձիթողի վիճակում են... Ադրբեջանական թյուրքերը, ի տարբերություն հայերի, համեմատաբար նոր էթնիկ խումբ են, որոնք ոչ թե նվազման միտում են դրսևորում, այլ, ընդհակառակը, անսահման աճի և ամրապնդման։ Դա նկատելի է ոչ միայն ազգային միջուկի մեխանիկական ավելացման ճանապարհով Ադրբեջանի հարևան զուտ թյուրքական շրջաններից վերաբնակեցման արդյունքում, այլև, և դա ամենագլխավորն է, անհամեմատ ավելի մեծ չափով մշակութային ձուլման բարդ գործընթացների ճանապարհով «թյուրքացման» եղանակով [28]։ Հետաքրքրական է, որ մինչև 1931թ. Ադրբեջանում քրդերենով ոչ մի դպրոց չէր գործում [19, c. 5, 62, 7778]։ Առաջին քրդական դպրոցներն ի հայտ եկան 1931-1932թթ., այսինքն Կարմիր Քրդստանի վերջնական լուծարումից հետո [29]։ Սակայն դրանք երկար չգոյատևեցին և փակվեցին 1937-1938թթ.։ Դրանից հետո Ադրբեջանում ոչ մի քրդական դպրոց չբացվեց, չէր գործում ոչ մի քրդական թատրոն։ Ի դեպ, դա ոչ միայն քրդերի իրավունքի, այլև Կենտրոնի քաղաքականության խախտում էր, հատկապես Կարմիր Քրդստանի գոյության առաջին տարիներին։ Խորհրդային պետության կազմավորման հենց սկզբում հռչակվել էր բոլոր ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը։ Այսպես, 1918թ. գարնանը Ի.Ստալինը, ներկայացնելով խորհրդային պետության կազմակերպական կառույցը, նշել է հետևյալը. «...Մնացած բոլոր գործերը և, նախևառաջ, ընդհանուր դեկրետների իրականացման ձևերը, դպրոցը, դատավարությունը, ադմինիստրացիան և այլն, կանցնեն մարզային ժողկոմխորհներին։ Ոչ մի պարտադիր «պետական» լեզու, ո չ դատավարությունում, ո չ դպրոցում։ Յուրաքանչյուր մարզ ընտրում է այն լեզուն կամ լեզուները, որոնք համապատասխանում են տվյալ մարզի բնակչության կազմին, ընդ որում բոլոր հասարակական և քաղաքական մարմին-

96

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԴԲաբայան

ներում պահպանվում է ինչպես փոքրամասնությունների, այնպես էլ մեծամասնության լեզուների իրավահավասարությունը» [30]։

Այնուամենայնիվ, անգամ երբ արդեն Կարմիր Քրդստանը գոյություն չուներ, Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում էին քրդական մշակույթի զարգացմանը և քրդական դպրոցների տարածմանը։ Նախիջևանի քրդերն, օրինակ, կրթություն էին ստանում Երևանում, որտեղ 1931թ. բացվել էր քրդական մանկավարժական տեխնիկումը, իսկ Ադրբեջանի այլ մասերի քրդերն ուսում էին ստանում Շուշիի ադրբեջանալեզու մանկավարժական տեխնիկումում, որն, ի դեպ, գտնվում էր նախկին հայկական ռեալական ուսումնարանի շենքում։ Հայաստանում և Վրաստանում կրթություն ստացող քրդերն ուսումը շարունակում էին Լենինգրադում, մինչդեռ ադրբեջանական քրդերն այդ հնարավորությունից զրկված էին [31]։ Բաքվի իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում էին քրդերեն դասագրքերի և գրքերի հրատարակմանը։ 1929-1938թթ. ընթացքում Ադրբեջա-նում տպագրվել են ընդամենը 28 քրդերեն գրքեր, մինչդեռ Հայաստանում դրանք տպագրվում էին անհամեմատ ավելի մեծ թվով [32]։ Նույնիսկ «Կարմիր Քրդստան» թերթը, որը հիմնադրվել էր 1931թ. Լաչինում (նույնպես Կարմիր Քրդստանի լուծարումից հետո) և գոյություն ուներ մինչև 1962թ., լույս էր տեսնում ադրբեջաներեն։ Հատկանշական է, որ Ադրբեջանում նույնիսկ քուրդ գիտնականներին թույլ չէր տրվում նյութեր տպագրել Ադրբեջանի ԽՍՀ քրդերի մասին։ Նրանք բոլորը աշխատություններ էին հրապարակում արտասահմանի քրդերի մասին, մինչդեռ Հայաստանում ուղիղ հակառակն էր [33]։

Այս ամենը հանգեցրեց նրան, որ սկսած անցյալ դարի 30-ական թթ. քրդերն Ադրբեջանում սկսեցին «անհետանալ»։ Արդեն 1937թ. մարդահամարի տվյալներով Ադրբեջանի ԽՍՀ-ում քրդերի թիվը կազմում էր 10,8 հազար մարդ [34]։ Եվ դա այն դեպքում, երբ 1921թ. մարդահամարի տվյալներով Ադրբեջանի ԽՍՀ միայն գյուղական վայրերում նրանց թիվը հասնում էր 32.780 մարդու [35]։ Իսկ 1926թ. քրդերի թիվն Ադրբեջանում մոտավորապես 41 հազար էր (հանրապետության բնակչության 1,8%-ը) [36]։ XX դարի հաջորդ տարիներին քրդերը գրեթե վերացան։ 1939թ. նրանց թիվն ընդամենը 6 հազար էր (0,2%), 1959թ. 1,5 հազար, իսկ 1970թ. 5,5 հազար (0,1%)։ 1979թ. մարդահամարից հետո արդեն հայտարարվեց, թե Ադրբեջանում քրդեր չկան [37]։ Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի հարևան Հայաստանում և Վրաստանում քրդերի թիվը, 1920-ական թթ. կեսերի համեմատ, ինչի մասին վերը նշել էինք, ավելացել էր 3,5-4 անգամ [37]։ Այնինչ, Ադրբեջանի քրդերն ընդհանուր առմամբ բարձրծնելիությամբ աչքի ընկնող գյուղաբնակներ էին։ ԽՍՀՄ վերջին 1989թ. մարդահամարի տվյալներով

97

ԴԲաբայան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ամբողջ Ադրբեջաևի քրդերի թիվը կազմում էր 12 հազարից մի փոքր ավելի [38]: Նրանց գերակշռող մասը չէր տիրապետում մայրենի լեզվին։ Եվ, այնուամենայնիվ, ճիշտ չէր լինի քրդերի «անհետացման» գործում մեղադրել միայն Ադրբեջանի իշխանություններին։ Բնական է, որ վերջիններս շահագրգռված էին Ադրբեջանի ԽՍՀ-ում քրդերի «վերացմամբ»։ Սակայն կարևոր նշանակություն ունեցավ նաև այն, որ քրդերը չկարողացան բավականաչափ ներուժ գտնել Բաքվի իշխանությունների ձուլման քաղաքականությանն արդյունավետորեն դիմակայելու համար։

Դա հիմնականում Ադրբեջանի ԽՍՀ քրդերի մեջ վառ արտահայտված ազգային ինքնության բացակայության կամ անբավարար չափով զարգացած լինելու, ազգային ինքնագիտակցության մեջ կլանային, ընտանեկան և տոհմային տարրերի գերակշռության արդյունք էր։ Դրա ցայտուն օրինակը քրդական բնակավայրերի կառուցվածքն էր։ Ահա թե ինչպես է բնութագրում Ադրբեջանի ԽՍՀ քրդերին հայտնի խորհրդային քրդագետ Տ.Ֆ. Արիստովան. «Հայաստանի քրդերի մոտ մինչև XX դարի 30-40-ական թթ. գոյություն ունեին նահապետական և տոհմացեղային բնակատեղիներ, ինչը վկայում է տոհմային հարաբերությունների երկարատև պահպանման մասին։ Ադրբե-ջանում գյուղերի մեծ մասն ստեղծվում էր առանց տոհմացեղային պատկանելության պահպանման, որի մասին ադրբեջանական քրդերը չեն հիշում։ Բնակավայրերը սովորաբար հիմնվում էին աղբյուրների մոտ։ Հասարակական շինություններ գոյություն չունեին» [39]։ Ադրբեջանական քրդերը չունեին նաև սեփական ազգային մտավորականություն, ինչը նույնպես բացասաբար էր ազդում ազգային ինքնագիտակցության վրա։ Ազգային մտավորականության բացակայության կարևոր գործոններից մեկն այն էր, որ նույնիսկ մինչև Հարավային Կովկասի խորհրդայնացումը քրդերը չունեին իրենց հոգևոր դասը։ Այն տարածքներում, ուր կազմավորվեց Կարմիր Քրդստանը, նույնիսկ մզկիթներ չկային։ Հայտնի ադրբեջանցի խորհրդային գիտնական Ա.Ալեքպերովը, դիտարկելով այս հարցը, իրավիճակը ներկայացնում էր հետևյալ կերպ. «Քրդստանում մզկիթներ չկան։ Մեր ըմբռն-մամբ հոգևորականություն այստեղ չկա։ Հաճախ մոլլան իր մեջ միավորում է և առևտրականին, և կուլակին։ Պաշտոնական իսլամն այս կողմերում հատկապես զուգակցվում է մինչիսլամական մնացուկների հետ։ Պաշտամունքի առարկա են նախնիները, գոյություն ունեն ուխտատեղիներ, սրբավայրեր։ Առավել հայտնի են Լաչինի մոտ գտնվող Սուլթան Բաբա և Սեիդլար գյուղի մերձակայքում գտնվող Գոչազի կիրճի Աղ-Բաբա սրբատեղիները» [40]։

Իսկապես, Կարմիր Քրդստանի քրդաբնակ վայրերում մզկիթներ չկային։ Նախկին Քելբաջարի շրջանի քրդական և թյուրքական պատմական հուշարձանները բացառապես գերեզմանատներում էին. դամբարաններ

98

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԴԲաբայան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

(կյումբազներ) և պարզապես քարեր (այդ թվում ձիակերպ և խոյակերպ), որոնցից ամենահները վերաբերում են 1870-ական թթ. [41]։ Միակ մզկիթի հիմքն այստեղ դրվեց 1990թ., նախկին Քելբաջարի շրջանում։ Բայց այն այդպես էլ անավարտ մնաց և գտնվում է Թարթառ գետի ձախ ափին, Զլֆղարլի գյուղից հարավ [42]։ Քրդերը, որոնք շիա մահմեդական էին, հոգևոր կրթություն ստանալու համար ստիպված էին ուսանել պարսկերեն և թյուրքերեն։ Դա, իր հերթին, ձուլման բավական էական գործոն էր։ Հիմնականում վերո-նշյալ գործոնների արդյունքում Ադրբեջանի ԽՍՀ քրդերի շրջանում բարձր էր լեզվական ձուլման տոկոսը։ Այսպես, 1926թ. մարդահամարի տվյալներով Ադրբեջանի ԽՍՀ-ում գրանցված էին 41,1 հազար քուրդ, որոնցից միայն 6,8 հազարն էին նշել, որ իրենց մայրենի լեզուն քրդերենն է։ 34,1 հազար քրդեր որպես մայրենի լեզու նշել էին թյուրքերենը [43]։ Քրդստանի գավառի ամբողջ քուրդ բնակչությունից միայն 3123 մարդ էր քրդերենը նշել որպես մայրենի լեզու, մնացյալը մայրենի լեզու էին նշել թյուրքերենը [43, c. 71]։ Հետաքրքրական է, որ Նախիջևանում իրադրությունն արմատապես այլ էր։ Նախիջևանի 2649 քրդերից 2631-ը քրդերենը նշել էին որպես մայրենի լեզու [43, c. 19]։ Հնարավոր է լեզվային ինքնության պահպանման պատճառն այն էր, որ այս քրդերը սուննի մահմեդական էին։ Քրդերի ձուլմանը շատ բանով նպաստում էր նաև այս ժողովրդի ներկայացուցիչների համատարած անգրագիտության փաստը։ Այսպես, Ադրբեջանի ԽՍՀ 41,1 հազար քրդերից միայն 1756-ն էին գրագետ, ընդ որում ընդամենը 10 մարդ էր տիրապետում քրդերենի քերականությանը [43, c. 73]։

Այս ամենի առկայությունն էականորեն հեշտացնում էր Բաքվի իշխանությունների գործը քրդերի ձուլման նպատակին հասնելու համար։ Ընդ որում նրանք դա նախատեսել էին իրականացնել բավական կարճ

ռ

ժամկետում. չէ որ որքան երկար գոյություն ունենար Կարմիր Քրդստանը, այնքան դժվար կլիներ հասնել դրան։ Դրա համար ծանրակշիռ պատճառներ կային։ Կարմիր Քրդստանի ստեղծումից շատ չանցած, անցյալ դարի 20-ական թթ., Հյուսիսային Կովկասում սկսվեց քրդերի շարժումը հանուն ինքնավար Քրդստանի [39, c. 217]։ Շարժումն, ըստ էության, համաքրդա-կան էր, իսկ ինքնավարություն ցանկանում էին ստեղծել Ադրբեջանի ԽՍՀ-ում Քրդական գավառի հիմքի վրա։ Շարժումն ուղեկցվում էր հողի ազգայ-նացման, նստակեցության անցման, արոտավայրերի և վարելահողերի վերաբաշխման մասին կարգախոսներով։ Շարժման մեջ առանձնանում էին ազգային-մշակութային հիմնախնդիրները, մասնավորապես, կրթության, մայրենի լեզվով ուսուցմամբ դպրոցների ստեղծման հարցերը։ Մշակու-թային-լուսավորական աշխատանքը սերտորեն կապվում էր քուրդ գրողներ Արաբ Շամիլովի, Հաջիե Ջնդիի, Ամինե Ավդալի անունների հետ։ Այս երեք գործիչներն էլ Հայկական ԽՍՀ քրդեր էին։ Այսպես, Արաբ Շամիլովը

99

ԴԲաբայան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

լատինատառ քրդական այբուբենի ստեղծողն էր և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Հաջիե Ջնդին կյուրեղատառ քրդական այբուբենի ստեղծողն էր, նույնպես ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ Ամինե Ավդալն աշխարհում առաջին քրդական թերթի «Ռյա թազայի» գլխավոր խմբագիրն էր, որը լույս էր տեսնում Հայաստանում։ Հետաքրքրական է, որ 1933թ. Արաբ Շամիլովն արշավ կազմակերպեց Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քրդաբնակ վայրեր նպատակ ունենալով ուսումնասիրել կենցաղն ու տնտեսությունը, ստեղծել ԽՍՀՄ քրդերի միասնական գրական լեզու [44]։ Բնական է, որ Բաքվի իշխանությունները մտահոգ էին քրդերի ինքնավարություն ստեղծելու ակտիվությամբ և այն բանով, որ, փաստորեն, շարժումը գլխավորում էին հայաստանցի քրդերը, մանավանդ որ դեռևս 1921թ. Հայաստանում ստեղծվել էր հայատառ քրդական այբուբեն, որով լույս տեսավ քրդական առաջին այբբենարանը «Շամո»-ն։ Քրդերի ազգային ինքնագիտակցության կայացումը խաթարելու առավել գործուն ռազմավարությունը Կարմիր Քրդստանի լուծարումն էր։ Լուծարելով այն ուծացման քաղաքականությունը կարելի էր հասցնել տրամաբանական ավարտի։

Բաքվի իշխանությունները ձուլման նպատակին հմտորեն ծառայեցրին նաև 1937թ. իրադարձությունները։ Ինչպես արդեն նշել ենք, 1926թ. համամիութենական մարդահամարի տվյալներով Ադրբեջանի ԽՍՀ-ում քրդերի թիվը հասնում էր 41,1, 1937թ. 10,8 հազար մարդու, իսկ 1939թ. մարդահամարի տվյալներով ընդամենը 6 հազար մարդու [45]։ Որոշ հետազոտողներ կարծում են, թե բոլոր քրդերը, բացի 1939թ. մնացած 6 հազարից, տեղահանվել են։ Մյուսների կարծիքով տեղահանվել են առավելագույնը 5 հազար մարդ։ Սակայն և առաջինները, և երկրորդները համամիտ են այն հարցում, որ տեղահանումից խուսափելու համար քրդերն առավել նպատակահարմար էին համարում իրենց ազգությունը ադրբեջանականով փոխելը [33, p. 62]։

Այդ նույն ժամանակ ամբողջ ԽՍՀՄ-ում և, մասնավորապես, Ադրբե-ջանում սկսվեց բավական հզոր տնտեսական վերելք։ Զարգանում էին արվեստը, մշակույթն ու կրթությունը։ Նշված ոլորտների զարգացումն անմիջականորեն ազդում էր նաև ազգային ինքնագիտակցության գործընթացի վրա, մանավանդ թյուրքալեզու բնակչության համար, որը հանրապետությունում թվաքանակով ամենամեծն էր և, միևնույն ժամանակ, շրջապատված այնպիսի ժողովուրդներով, որոնք ունեին պետականության բազմա-դարյա պատմություն (պարսիկներ, հայեր, վրացիներ) և որը հաճախ հիմնական, հատկապես փոքր ժողովուրդների կողմից ընկալվում էր որպես եկվոր տարր։ Այս պայմաններում երիտասարդ ժողովրդի, հատկապես նրա վերնախավի մոտ կարող է առաջանալ անլիարժեքության բարդույթ, և այդ բարդույթի հաղթահարման մեխանիզմ ընտրվում է ինքնանույնականա-

100

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԴԲաբայան

ցումն այն ժողովրդի հետ, որն ավելի մոտ է էթնիկ կամ հոգևոր առումով և իր բնակության տարածքում ունի կշիռ, հատկապես քաղաքական։ Բայց քանի որ ԽՍՀՄ-ում կրոնի մասին խոսք անգամ լինել չէր կարող (այսինքն Ադրբեջանի շիա թյուրքերի ինքնանույնականացումն իրանցիների հետ ինքնըստինքյան բացառվում էր), ապա Ադրբեջանի թյուրքալեզու բնակչության պարագայում կարող էր առաջանալ պանթյուրքիստական կամ թուր-քամետ գաղափարների վերազարթոնքի վտանգ, ինչը Մոսկվան, բնականաբար, թույլ տալ չէր կարող։

Ուստի առավել նպատակահարմար ռազմավարությունը դարձավ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մահմեդական ժողովուրդների համախմբումը իբրև մեկ ադրբեջանցի ժողովուրդ [46]։ Բայց տարբեր ժողովուրդների համախմբումը մեկ միասնության մեջ բավական բարդ և երկարատև գործընթաց է։ Եվ առաջին բանը, որ պետք էր անել, ընդհանուր ինքնանույնականացման սերմանումն էր, որի համար հիմք պիտի ծառայեր վարչատարածքային պատկանելությունը։ Տարբեր ազգությունների պատկանող մարդիկ պետք է ինքնանույնականացվեին ադրբեջանցիների հետ և համարվեին Ադրբեջանի բնակիչներ։ Այն բանից հետո, երբ ընդհանուր ինքնանույնականացումը «կպատվաստվեր», ժամանակի ընթացքում այն պետք է վերաճեր ազգային ինքնագիտակցության և ազգային ինքնության (ազգի)։ Ադրբեջանը ԽՍՀՄ միակ հանրապետությունն էր, որտեղ կարելի էր դա անել, քանի որ պետության անվանումը նրա տարածքում բնակվող հիմնական ժողովրդի անվան ածանցյալը չէ։ Այսպիսով, նոր ադրբեջանական հանրության մաս էին դառնում կովկասյան աղվանների հետնորդները լեզգիները, իրանական մշակույթի կրողները թալիշները, թաթերը, քրդերը և այլ ազգություններ, լեռնային ժողովուրդները, ինչպես նաև թյուրքական էթնոսը։ Արդյունքում նոր հանրությունը կարծես թե դառնում էր ժամանակակից Ադրբեջանի տարածքում հազարամյակների ընթացքում գոյություն ունեցող պատմական, հոգևոր և քաղաքական ժառանգության տերը։ Բացի այդ, վարչատարածքային պատկանելության հիմքի վրա ընդհանուր ինքնանույնականացման ձևավորումը հնարավորություն էր տալիս մահմեդական այլ ժողովուրդների ներկայացուցիչներին թոթափել թյուրք էթնոսի հետ հնարավոր ձուլման երկյուղը, ինչպես նաև նրանց հետագա զարգացման լավ հնարավորություններ էր ստեղծում։ Ուստի նացիոնալիզմի ցանկացած դրսևորում ցանկացած էթնիկ միջավայրում դաժանորեն ճնշվում էր։ Իսկ Ադրբեջանի բարձր ղեկավարությունում ներկայացված էին հանրապետության բոլոր ազգերը։ Ադրբեջանական հանրության ստեղծման շրջանակներում խրախուսվում էր Ադրբեջանի մահմեդական ժողովուրդների ազգային պատկանելությունը փոխելու քաղաքականությունը, և նրանք պարզապես գրանցվում էին որպես ադրբեջանցիներ։

101

ԴԲաբայան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Իհարկե, ընդհանուր ինքնանույնականացման վերաճումը ազգային ինքնագիտակցության և ազգային ինքնության Ադրբեջանում տեղի ունեցավ մի փոքր այլ կերպ, քան ծրագրվել էր։ Որպես ադրբեջանցի ինքնանույնա-կանացումը, իսկ այնուհետև դրա փոխակերպումը ազգային ինքնագիտակցության և ազգային ինքնության բավական հաջող անցավ հանրապետության թյուրքալեզու բնակչության շրջանում։ Միայն դա արդեն համապատասխանում էր Մոսկվայի շահերին։ Բայց ինքնանույնականացման փոխակերպումը ազգային ինքնագիտակցության այլ ժողովուրդների մոտ տեղի էր ունենում ավելի դանդաղ։ Դրա համար էլ ազգային համախմբման գործընթացն Ադրբեջանում սկսեց ձեռք բերել միանգամայն այլ ուղղություն։ Թյուրքական ընտրանին, հաջող անցնելով «ինքնանույնականացում-ինք-նագիտակցություն-ազգային ինքնություն» շղթան, սկսեց, փաստորեն, ադրբեջանական ինքնությունը պարտադրել հանրապետության մյուս մահմեդական ժողովուրդներին ու նրանց ընտրանիներին, որոնց համար ադրբեջանական հանրությունը հիմնականում գտնվում էր դեռևս ինքնանույնականացման փուլում։ Արդյունքում Ադրբեջանի ազգային մահմեդական փոքրամասնությունները ադրբեջանական հանրությունն սկսեցին ընկալել որպես իրենց այլ ժողովրդի ազգային ինքնության պարտադրման փորձ։ Եվ ադրբեջանցի ասելով հասկանում էին հենց Ադրբեջանի թյուրք էթնոսը, իսկ ադրբեջանական հանրությունը դադարեց լինել համախմբող տարր հանրապետության մահմեդական ժողովուրդների համար։

Այնուամենայնիվ, Բաքվի իշխանությունները մեծ հմտությամբ օգտվեցին դրանից և գրեթե առանց արյունահեղության կարողացան ամբողջովին ազատվել քուրդ բնակչությունից, մանավանդ որ Կարմիր Քրդստանի զբաղեցրած տարածքը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ Ադրբեջանի համար։ Այդ տարածքը, ինչպես վերը նշվել է, բաժանում էր Հայաստանը Լեռնային Ղարաբաղից։ Միայն այս հանգամանքը բավական էր, որպեսզի Բաքվի իշխանությունները խտրական քաղաքականություն իրականացնեին քրդերի նկատմամբ։ Այս շրջանների ռազմավարական կարևորությունն արտահայտվում է նաև նրանով, որ այստեղից են սկիզբ առնում նախկին ԼՂԻՄ ջրային ռեսուրսների 85%-ը, ինչպես նաև Արփա և Որոտան գետերը, որոնք վճռական դեր են խաղում Սևանա լճի փրկության գործում, որն ապահովում է Հայաստանի ջրային ռեսուրսների 80%-ը։ Հասկանալի է, որ նա, ով վերահսկում է այս տարածքները, ընդհանուր առմամբ, իր պայմաններն էլ թելադրելու է հայ ժողովրդին։ Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է այն կարևորության մասին, որ ունեին այս տարածքները Բաքվի ստրատեգների համար։ Հենց այս պատճառով էլ, չնայած բազմաթիվ խնդրանքներին, Բաքվի իշխանություններն արեցին հնարավոր ամեն ինչ թույլ չտալու համար Ալղուլի, Հակ, Հարար գյուղերի հայ բնակչության

102

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԴԲաբայան

վերադարձն իրենց տներ 1918-1920թթ. կոտորածից հետո: Եթե Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները քաջալերեին հայ բնակիչների վերադարձը, ապա նրանք կվերադառնային արդեն կոմունիզմի նոր գաղափարախոսությամբ զինված, որը քարոզում էր խորհրդային պետության բոլոր ժողո-վուրդների եղբայրություն։ Այս ֆոնին, նախկին ԼՂԻՄ և Հայաստանի միջև գտնվող տարածքներում գրանցվում էր բնակչության բավական արագ աճ։ Այսպես, եթե 1926թ. Քելբաջարի և Լաչինի շրջանների բնակչության թիվը 37 հազար էր, ապա 1980-ական թթ. սկզբին այն հասնում էր 100 հազարի [47]։ Քելբաջարի և Լաչինի շրջանների բնակչությունը հիմնականում գյուղական էր, այն դեպքում, երբ Ադրբեջանի ԽՍՀ-ում ընդհանուր առմամբ անշեղորեն նվազում էր գյուղաբնակների թիվը, մարդիկ գյուղերից տեղափոխվում էին քաղաքներ։ Այսպես, եթե 1926թ. Ադրբեջանի ԽՍՀ գյուղական բնակչության թիվը բնակիչների ընդհանուր թվի 72%-ն էր կազմում, ապա 1987թ. այն արդեն 46% էր [48, 49]։ Բայց ուրբանիզացիան ԼՂԻՄ և Հայաստանի միջև գտնվող տարածքները շրջանցեց։ Դրանք չափազանց կարևոր աշխարհառազմավարական նշանակություն ունեին, դրա համար էլ թույլ չէր տրվում բնակչությանն այդտեղից տեղափոխվել Ադրբեջանի ԽՍՀ խոշոր արդյունաբերական կենտրոններ։ Այս բոլոր փաստերը վերստին ապացուցում են, որ վերոնշյալ տարածքները ոչ մի դեպքում սակարկության առարկա լինել չեն կարող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ։ Դրանցից են կախված ամբողջ հայ ժողովրդի անվտանգ զարգացումը և առաջընթացը։

Նոյեմբեր, 2005թ.

Աղբյուրներ և գրականություն

1. В договорных Советских республиках. В Курдистане, Жизнь национальностей, N20, 3 октября 1921, с. 4.

2. Ленин В, Полное собрание сочинений, М., т. 54, 1975, с. 560.

3. Ленин В., Биографическая хроника, М., т. XI, 1980, с. 641-643.

4. Список населенных мест Азербайджана по данным переписи 1926 года. Курдистанский уезд, Азербайджанское центральное статистическое управление, Баку, 1927.

5. Заря Востока, 2 июня 1930.

6. История государства и права Азербайджанской ССР, Б., 1973, с. 412, 505.

7. Персидские документы, указы, хранящиеся в Матенадаране (1601-1650 гг.), т. II, Ер., 1957, с. 89-90.

8. История человечества, т. V, Юго-Восточная и Восточная Европа, С-Пб., 1905, с. 566.

9. История Азербайджана, т. I, Б., 1958, с. 307, 311, 312.

10. Պետրոս դի Սաբզիս Գիլանենց, Վաղարշապատ, 1916, էջ16։

11. Карапетян С. Памятники армянской культуры в зоне Нагорного Карабаха, Ер., 2000, с. 12.

103

ԴԲաբայան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

12. Մեսրոպ արք. Տեր-Մովսիպաե, Երեք հայկական վանքերի Տաթև, Հաղարծին, Դադի, եկեղեցիներն ու վանական շինությունները, Երուսաղեմ, 1838, էջ 84:

13. Потто В., Генерал-адъютант Иван Давидович Лазарев, Т., 1900, с. 11.

14. Ա-Դո, Հարթուրքական ընդհարումները Կովկասում 1905-1906թթ., Ե., 1907, էջ 255։

15. Մակար եպս. Բարխոպարյան, Բ., 1895, էջ 258։

16. ЦГИАРА, ф. 150, сп.1, д. 59, л. 5.

17. Карапетян М, Этническая структура населения Нагорного Карабаха в 1921 году, Ер., 1991, с. 17.

18. Стеклов А., Армия мусаватского Азербайджана, Б., 1928, с. 40.

19. Бакшпан А, Азербайджанские курды, Б., 1932, с. 26, 27, 69-72.

20. Letter from the President of the Peace Delegation, Republic of Azerbaijan, to President of League of Nations, December 7, 1920, objecting to League’s conclusion on difficulties in assessing frontiers, boundaries, and refuting problems in dispute with Armenia, [FO 371/4955], in Caucasian Boundaries, Documents and Maps (1802-1946), edited by Anita L.P. Burdett, Archive Editions, 1996, p. 715, 717, 719.

21. Կոմունիստ, Ե., 7 դեկտեմբերի 1920:

22. Խորհրդային Հայաստան, 12 հունիսի 1921:

23. Сталин И. Да здравствует Советская Армения, Правда, N273, 4 декабря 192О.

24. Заря Востока, N225, 29 июля 1928 г.

25. «Счастье на штыках. Секретная борьба в большевистском руководстве по поводу «советизации» Закавказья», Лабиринт Времен, http://hist.ru/kavbolsh.html.

26. Большая советская энциклопедия, раздел «Аз. ССР», т. I, 1929, с. 642.

27. Центр Езидской Культуры, Азербайджан, http://www.ezdixane.ru/content/ view/334/214/

28. Заря Востока, N237, 15 октября 1929 г.

29. Аристова Т. Курды Закавказья, М., 1966, с. 86.

30. Сталин И, Организация Российской Федеративной Республики, Правда, N62 и 63, 3 и 4 апреля 1918г.

31. Бакаев Ч, Основы курдской орфографии, М., 1983, с. 269.

32. Библиография советской курдской книги, Ер., 1962.

33. Muller D., «The Kurds of Soviet Azerbaijan, 1920-91», Central Asian Survey, N19, 2000, p. 65.

34. Всесоюзная перепись населения 1937 года, Институт истории Академии наук СССР, М., 1991, с. 95.

35. Обзор деятельности Совнаркома ЗСФСР, Тб., 1923, с. 16

36. Мамедов К, Население Азербайджанской ССР за 60 лет, Б., 1982, с. 55.

37. Мгои Ш, Еще раз об азербайджанских курдах, Центр Езидской Культуры, 5 сентября, 2004.http://www.ezdixane.ru/index.php?option=com_content&task= view&id=114&Itemid=27

38. Национальный состав населения СССР. По данным Всесоюзной переписи населения 1989 года, Финансы и статистика, М., 1990, с. 118-121.

39. Энциклопедия «Народы России», М., 1994, с. 217.

40. Алекперов А. К вопросу об изучении культуры курдов, Труды Азербайджанского филиала Академии наук СССР, Б., 1936, с. 33-61; Алекперов А. Материалы по

104

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԴԲաբայան

археологии и этнографии Азербайджана, Б., 1960, с. 162.

41. Эфендиев Расим Самед-оглы, Камни говорят (на азерб. языке), Б., 1980.

42. Կարապետյան Ս, Քարվաճառի շրջանի միակ մզկիթի պատմությունը, Ազատամարտ, N47, 1994, էջ 13։

43. Всесоюзная перепись населения 17 декабря 1926 года, т. IV, пт.14, Центральное статистическое управление СССР, М., 1929, с. 13.

44. Шамилов А., Люди и судьбы. Библиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991), Пб., 2003.

45. Бугай Н, Броев Т, Броев Р, Советские курды: Время перемен, М., 1993, с. 46; Всесоюзная перепись населения 1939 года, М., 1992, с. 71.

46. Бабаян Д, Нагорно-карабахский конфликт и самоопределение азербайджанского народа, Центральная Азия и Кавказ, N5, 2003.

47. Азербайджанская советская энциклопедия, Б., 1981, т. V, с. 334, том VI, с. 173.

48. Атлас Азербайджанской ССР, М., 1963, с. 14-15.

49. Советский Энциклопедический Словарь, М., 1990, с. 23.

КРАСНЫЙ КУРДИСТАН: ГЕОПОЛИТИЧЕСКИЕ АСПЕКТЫ СОЗДАНИЯ И ЛИКВИДАЦИИ

Давид Бабаян

Резюме

7 июля 1923г. на территории бывших районов Кельбаджара, Лачина и Кубатлы официально был образован Курдистанский уезд, который больше известен под названием Красный Курдистан. Однако разговоры об образовании курдской административной единицы начались еще в 1921г. 3 октября 1921г. наркомат национальностей, которым руководил И.Сталин, в своей официальной газете опубликовал статью, извещающую общественность о том, что обсуждается вопрос образования курдской республики.

Курдистанский уезд состоял из шести «дайр» (волостей) — Кельбаджар-ской, Котурлинской, Каракишлакской, Мурадханлинской, Курдганджинс-кой и Кубатлинской. Центром уезда был поселок городского типа Лачин. Общая численность населения Красного Курдистана составляла 51,2 тыс. человек, из которых 73,1% были курды. Курдистанский уезд просуществовал несколько лет и был ликвидирован 8 апреля 1929г. Вместо существующих в Азербайджане 13 уездов было создано 8 округов (районов). Волости, составляющие бывший Курдистан, вошли в состав новосозданного Карабахского округа (района). Однако, 25 мая 1930г. был образован отдельный Курдис-

105

ԴԲաբայան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

танский округ, территория которого была больше территории одноименного уезда, т.к. включала в себя бывший Зангеланский район полностью и частично — Джабраильский район. Тем не менее, 23 июля 1930г. Центральный исполнительный комитет решил ликвидировать округи и вместо них образовать районы. Согласно этому решению ЦИК Азербайджанской ССР решил ликвидировать Курдистанский округ. Однако одноименный район вместо него создан не был. Таким образом, курдское административное образование просуществовало всего 7 лет.

Несмотря на столь кратковременное существование, образование и сам факт наличия курдского административного образования находятся в сфере геополитики со времен образования азербайджанского государства.

Образование Красного Курдистана в 1923г. решило сразу несколько важных задач. Первое: создав его, Москва получила рычаг укрепления советской власти в Азербайджане. Последний, имея два автономных образования и Красный Курдистан, не мог не быть лояльным к новым властям. В противном случае он мог потерять эти территории. Второе: образовав Красный Курдистан, советская власть ослабила напряженность между Арменией и Азербайджаном, потому что в 1921г. власти Азербайджана признали территории Зангезура и Нагорного Карабаха неотъемлемой частью Армении. А в то время территории Зангезура и Нагорного Карабаха включали в себя и территорию Красного Курдистана.

Известно, что в 1921г., под давлением Сталина, большая часть Карабаха и Зангезура была присоединена к Азербайджану, что было весьма болезненно воспринято в Армении. А создав Красный Курдистан, Москва смягчила недовольство Армении по той простой причине, что эти территории были как бы не совсем азербайджанскими, т.к. было создано новое национальное образование. Далее: существование Красного Курдистана имело большое политическое значение, тем более что в то время это было единственным курдским административным образованием в мире и являлось сильным рычагом влияния на курдский народ.

Причиной ликвидации Красного Курдистана также явились геополитические соображения. Важным было то, что проистекающие в 30-х гг. международные процессы — в частности, приход фашистов к власти в Германии, неизбежность войны, традиционные союзнические отношения Германии и Турции — принудили советскую власть к образованию новой азербайджанской нации, которая включала бы в себя все мусульманские народности Азербайджанской ССР и была нацелена на ослабление и даже прерывание связи азербайджанских турков с Турцией. Именно по этой причине не только Красный Курдистан, но и сами курды в Азербайджанской ССР уже не были нужны, и скоро они «исчезли».

106

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.