ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ՄՈԳԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Սամվել Մանուկյան՛
Հայաստանը գլոբալ համատեքստում
Վերջին 20 տարիների հայաստանյան զարգացումները տեղի են ունենում երեք գլոբալ գործընթացների համատեքստում: Առաջինը կապիտալիստական աշխարհամակարգի վերակազմավորումն է' սոցիալիստական բլոկի ու ԽՍՀՄ փլուզումը և այդ տարածքների պետությունների նոր կարգավիճակով վերամիավորումը համաշխարհային տնտեսությանը, որի հետևանքով Հայաստանը, հետխորհրդային հանրապետությունների մեծ մասի հետ, հայտնվեց աշխարհամակարգային ծայրամասում* 1: Երկրորդ համատեքստն է կապիտալիստական աշխարհամակարգի ընդհանուր ճգնաժամի խորացումը, որը զուգորդվել է աշխարհամակարգի հեգեմոնի' ԱՄՆ դիրքերի թուլացմամբ: Արդյունքում հաճախացել և խորացել են գլոբալ տնտեսական ճգնաժամերը, ուժեղացել են դրանց բացասական հետևանքները, միջազգային հարաբերություններում խարխլվել են իրավական նորմերը և աճել է տեղական ու տարա-ծաշրջանային պատերազմների վտանգը: Այդ բացասական ազդեցությունները և վտանգներն ավելի ինտենսիվ են արտահայտվում հատկապես աշխարհա-քաղաքական մեծ տարածքների և քաղաքակրթական շփումների գոտիներում [1, 2]: Ազգային պետությունների և վերազգային տնտեսական կորպորացիաների կողմից տնտեսական արդյունավետության մաքսիմիզացման նպատակով գիտական և տեխնոլոգիական նվաճումների անվերահսկելի օգտագործումը ժամանակակից հասարակությունները վերածել է ռիսկեր արտադրող հասարակությունների [3, 4, 5]: Գլոբալ իրավիճակի ռիսկայնությունն աճում է
* ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի առողջապահության համակարգի գործունեության գնահատման բաժնի մասնագետ:
1 Այդ գործընթացի առաջացման պատճառները և բովանդակությունը տե ս Валлерстайн И, Анализ мировых систем и ситуация в современном мире. Рождение и будущая кончина капиталистической миросистемы: концептуальная основа сравнительного анализа, СПб, издательство «Университетская книга», 2001; Валлерстайн И, После либерализма, М., Едиториал, 2003.
13
Ս. Մանուկյան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
նաև այն պատճառով, որ դեռևս չի կազմավորվել նոր գլոբալ քաղաքակրթական զարգացման տեսլականը [6, 7, с. 57-82]: Երրորդ համատեքստն է աշխարհի գլոբալացումը որպես աշխարհամակարգի զարգացման արդի փուլի որակական նոր աստիճան1: Ինտերնետի զարգացումն ու զանգվածային մատչելիությունը հնարավոր են դարձրել գաղափարների, մշակութային և սոցիալական արժեքների ազատ փոխանակումը, քաղաքացիական հասարակության դերակատարների միջազգային և վերազգային համագործակցությունը, ցան-ցային հանրությունների կազմավորումը1 2, որի հետևանքով պայմանական է դարձել տեղի և ժամանակի փոխկապվածությունը3:
Դեռևս հայտնի չեն ո չ նշված գործընթացների կայունացման ժամանակային շրջանակները, ո չ էլ հանգրվանները: Մեծ անորոշության պայմաններում շարունակաբար արդիական են մնում այն հարցերը, որոնք պայմանավորում են երկրի ու հասարակության ունակությունն արձագանքելու ժամանակի մարտահրավերներին: Դրանց թվում կարևոր նշանակություն ունեն այն հարցերը,
ռ
թե արդյո ք Հայաստանի քաղաքական համակարգը համապատասխանում է ժամանակի մարտահրավերներին և արդյո ք միմյանց համապատասխանում են Հայաստանի քաղաքական համակարգը և Հայաստանի հասարակության
ռ
քաղաքական մշակույթը: Ավելի կոնկրետ' արդյո ք արդի Հայաստանի համար գերադասելի է ավտորիտար քաղաքական համակարգը և դրան առավել համապատասխանող հպատակային քաղաքական մշակույթ ունեցող հասարակու-
ռ
թյունը, թե գերադասելի է ժողովրդավարական քաղաքական համակարգը և դրան առավել համապատասխանող քաղաքացիական մշակույթ ունեցող հասարակությունը: Եթե առաջին ուղին ավելի նպատակահարմար է թվում քաղաքական համակարգի ներքին կայունության պահպանման համար և թույլ է տալիս համախմբված արձագանքել արտաքին մարտահրավերներին, ապա երկրորդը, հանդուրժելով հասարակական զարգացումների որակական բազմազանությունը, ճկունություն է հաղորդում ազգային զարգացմանը:
Անկախ քաղաքական մշակույթի տիպից, Հայաստանի հասարակության առջև կանգնած մարտահրավերներին դիմակայելու համար կարևոր խնդիր են ազգային ներքին ռեսուրսների պահպանումը և զարգացումը: Աշխարհամա-կարգում ծայրամասային դիրք գրավող փոքր երկրների համար, տեղաշարժերի համար բաց արդի աշխարհում, այդ խնդիրը դժվարլուծելի է: Երբ ավտորի-տար, թույլ զարգացած տնտեսությամբ, գործազրկության բարձր մակարդակով, աղքատ բնական ռեսուրսներով, պատերազմական ռիսկի գոտում
1 Мартинелли А, От мировой системы к мировому сообществу? // Journal of World-Systems Research. 2005. V. XI. No. 2. pp. 241-260.
2 Տես CastellsM, The Rise of the Network Society. Oxford: Blackwell. 1996.
3 Տես Мартинелли А. От мировой системы к мировому сообществу? // Journal of World-Systems Research. 2005. V. XI. No. 2. pp. 241 -260.
14
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ս. Մանուկյան
գտնվող երկրներում ծանրանում են կենսագործունեությ ան պայ մանները, ապա հասարակության մեջ աճում են արտագաղթի միտումները: Ընդ որում, հարաբերականորեն ավելի ինտենսիվ են արտագաղթում ավելի եռանդուն, երիտասարդ, բարձր կրթամակարդակ և ունակություններ ունեցող անձինք, ովքեր դժվար են համակերպվում սոցիալական, քաղաքական, տնտեսական ոլորտներում հիերարխիկ-ավտորիտար հարաբերություններին, որոնց բովանդակային առանցքներն են' կլիենտելային կախվածությունը և կոռուպ-ցիոն վարքը: Այլ կերպ' աշխարհամակարգային ցածր նիշաներում գտնվող երկրներում ավտորիտարիզմի և մոբիլիզացիոն միտումների աճը, մնացած հավասար պայմաններում, դժվարացնում է համակարգի զարգացումը, առաջացնում է դրա ապաճմանը նպաստող գործոններ և բարձրացնում ցածր աշխարհամակարգային նիշայում հարատևելու հավանականությունը:
Հայաստանը հայտարարել է, որ իր զարգացման կարևորագույն ռեսուրսը մտավոր ներուժն է: Սակայն, իր փոքր չափերի, աշխարհամակարգում ծայրամասային դիրքի, աշխարհաքաղաքական բուֆերային և քաղաքակրթական ճեղքվածքի գոտում գտնվելու պատճառով, Հայաստանը չունի ինքնաբավ զարգացման որևէ հնարավորություն և չի կարող փակ լինել աշխարհի համար1: Հետևաբար, մտավոր ներուժի պահպանման և զարգացման համար Հայաստանին անհրաժեշտ է, որպեսզի այն գրավիչ լինի մտավորականի համար, այսինքն' Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդավարական քաղաքական համակարգ և դրան համապատասխանող քաղաքացիական մշակույթ: Այդ պատճառով, Հայաստանի համար շարունակական կարևորություն են ունենալու հասարակությունում քաղաքացիական մշակույթի զարգացման աստիճանի նույնականացման, դրա զարգացման գործոնների ու միտումների վերլուծության, գնահատման ու կանխատեսման խնդիրները, որոնք և դիտարկված են ներկայացվող հոդվածում:
Ինչ է քաղաքացիական մշակույթը
Քաղաքացիական մշակույթ հասկացությունը գիտական շրջանառության մեջ է ներառվել 1950-ականներին' Գ.Ալմոնդի և Ս.Վերբայի կողմից' «Քաղաքացիական մշակույթ. քաղաքական դիրքորոշումները և ժողովրդավարությունը հինգ երկրներում» աշխատությամբ [8]: Աշխատանքի հիմնական նպատակն էր մշակել տեսություն, որը կնույնականացներ ժողովրդավարական քաղաքական համակարգի կայունության պայմանները: Դրա համար հեղինակներն ուսումնասիրեցին այն հարցը, թե ինչու 1930-ականներին եվրոպական երկր-
1 Ինչպես, օրինակ, ՉԺՀ-ն կամ Իրանը, որոնք լինլով գլոբալ կամ տարածաշրջանային գերտերություններ և ունենալով ինքնաբավության և դինամիկ զարգացման բավական նշանակալի ներքին ռեսուրսներ, կարող են զարգանալ նաև ավտորիտար քաղաքական համակարգի պայմաններում:
15
Ս. Մանուկյան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
ներում, մասնավորապես Գերմանիայում և Իտալիայում անհաջողության մատնվեցին ժողովրդավարական քաղաքական համակարգերը: Ուսումնասիրելով 5 երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա և Մեքսի-կա) քաղաքական դիրքորոշումները և քաղաքական համակարգերը, Ալմոնդը և Վերբան եկան այն եզրակացության, որ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայունությունը և գործունակությունը պայմանավորված են ոչ միայն ժողովրդավարական ինստիտուտների [սահմանադրական և իրավական] առկայությամբ, զարգացման աստիճանով և գործունեությամբ, այլև քաղաքական համակարգի, նրա մուտքերի, ելքերի և քաղաքացու կողմից այդ համակարգում իր դերի և նշանակության նկատմամբ հասարակության մեջ առկա դիրքորոշումների համակարգով [9, с. 122-135]: Նրանք հիմնավորեցին, որ ժողովրդավարության քաղաքական ինստիտուտները ոչինչ չարժեն (չեն գործում կամ այլասերվում են), եթե ժողովրդավարական արժեքները, դիրքորոշումները և նորմերն առկա չեն հասարակական հարաբերություններում:
Ալմոնդը և Վերբան մշակույթ հասկացությունն օգտագործել են նեղ իմաստով' որպես հասարակության մեջ առկա արժեքների, դիրքորոշումների և նորմերի համակարգ: Այդ սահմանման շրջանակներում նրանք քաղաքական մշակույթը սահմանել են որպես հասարակության մեջ քաղաքական համակարգի նկատմամբ արժեքների, դիրքորոշումների ու նորմերի համակարգ: Նրանք տվել են քաղաքական մշակույթի առաջին տիպաբանությունը սահ-մանելով դրա երեք իդեալական տիպեր' նահապետական (կամ ծխական, պարոքիալ), հպատակային և մասնակցային քաղաքական մշակույթներ: Նահապետական քաղաքական մշակույթը բնորոշվում է այն կրող անձի մեջ քաղաքական կյանքի նկատմամբ հետաքրքրության, քաղաքական համակարգի և քաղաքական գործիչների մասին գիտելիքների ու դիրքորոշումների, ինչպես նաև քաղաքական համակարգից նշանակալի սպասելիքների բացակայությամբ: Հպատակային քաղաքական մշակույթի բնորոշիչներն են' անձի գերակշիռ կողմնորոշվածությունը քաղաքական համակարգի ելքերին և քաղաքական ակտիվության արտահայտման ձևերի սահմանափակ քանակը: Հպատակային քաղաքական մշակույթում քաղաքական ակտիվությունը դրսևորվում է գերազանցապես ընտրություններին մասնակցությամբ, իսկ այդ մասնակցությունն անձի կողմից հիմնականում դիտվում է որպես քաղաքացիական պարտականություն: Մասնակցային քաղաքական մշակույթը բնորոշվում է այն կրող անձի բարձր հետաքրքրվածությամբ քաղաքական կյանքով, իր քաղաքական ազդեցիկության գիտակցությամբ, քաղաքական մասնակցության տարբեր ձևերի առկայությամբ և քաղաքական կոմպետենտությամբ:
Ուսումնասիրելով կոնկրետ հասարակությունները1 Ալմոնդը և Վերբան
1 Ուսումնասիրության հիմնական մեթոդն էր համազգային ներկայացուցչական սոցիոլոգիական զանգվածային հետազոտությունը:
16
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ս. Մանուկյան
եկան եզրակացությ ան, որ քաղաքական մշակույ թի իրենց սահմանած իդեալական տիպերը տարբեր հասարակությ ուններում առկա են տարբեր չափերով: Ավելին' միևնույն անձի մեջ առկա են քաղաքական մշակույթի բոլոր իդեալական տիպերի բնութագրերը, որոնք դրսևորվում են տարբեր իրավիճակներում' կախված կոնկրետ հանգամանքներից: Այսինքն մի իրավիճակում անձը կարող է ցուցաբերել մասնակցային քաղաքական մշակույթին բնորոշ գծեր, մեկ այլ իրավիճակում' հպատակային կամ, նույնիսկ, նահապետական:
Ալմոնդը և Վերբան քաղաքացիական մշակույթը սահմանեցին որպես այնպիսի բաղադրյալ քաղաքական մշակույթ, որտեղ գերակշռում է մասնակցային քաղաքական մշակույթը: Քաղաքացիական մշակույթը, լինելով բաղադրյալ քաղաքական մշակույթ, ձեռք է բերում մի շարք բնութագրեր, որոնք այն դարձնում են ժողովրդավարական քաղաքական համակարգին առավել համապատասխանող քաղաքական մշակույթ: Դրանցից առավել կարևորն այն է, որ քաղաքացիական մշակույթը կրող անձը ոչ թե անընդհատ ակտիվ, այլ պոտենցիալ ակտիվ քաղաքացի է: Դրա վրա է հիմնված քաղաքացիական մշակույթում առկա այն երկու հիմնական մեխանիզմներից մեկը, որը գործում է հասարակության լայն շրջանակներում և նպաստում է, որպեսզի հասարակության մեջ իրապես (այլ ոչ' դեկլարատիվ) գործեն ժողովրդավարական ինստիտուտները: Երբ երկրում «ամեն ինչ կարգին է», քաղաքացիական մշակույթ կրող անձը քաղաքականապես պասիվ է, և այդ պասիվությունը թույլ է տալիս, որպեսզի քաղաքական վերնախավերը կարողանան իրականացնել իրենց ֆունկցիան' կառավարեն պետությունը: Սակայն, երբ երկրում առաջանում է քաղաքական, տնտեսական կամ հասարակական կոնֆլիկտային իրավիճակ, ապա քաղաքացիական մշակույթը կրող անձն ակտիվանում է: Եվ քանի որ նա տիրապետում է քաղաքական և հասարակական մասնակցության տարբեր ձևերին, ընդգրկված է քաղաքացիական տարբեր խմբերում և ցանցերում, տեղյակ է քաղաքականությունից և ունի քաղաքական սուբյեկտության զգացողություն (այլ կերպ' ինքնավստահություն), կարողանում է ձևակերպել իր շահերը, փոխանցել դրանք քաղաքական վերնախավին և հետամուտ լինել իր շահերի հաշվառմանը քաղաքական վճիռների կայացման գործընթացում: Երբ կոնֆլիկտային իրավիճակը հանգուցալուծվում է, քաղաքացիական մշակույթը կրող անձի քաղաքական ակտիվությունը «անհետանում» է և քաղաքական գործընթացները վերադառնում են իրենց բնականոն հուն:
Քաղաքացիական մշակույթի քաղաքական վերնախավերում գործում է ժողովրդավարական քաղաքական համակարգի կայունությունն ապահովող երկրորդ մեխանիզմը, որը հիմնված է «ժողովրդավարական առասպելի» վրա. այդ մշակույթը կրող քաղաքական վերնախավերը հավատում են, որ հասարակության լայն շերտերն ունեն քաղաքական սուբյեկտություն' կշիռ, ուժ և դերակատարում: Այդ պատճառով, քաղաքական վճիռները ձևավորելիս և կա-
17
Ս. Մանուկյան
21 րդ ԴԱՐ», թիվ 5 (33), 2010թ.
յացնելիս, նրանք հաշվի են առնում հասարակությունից «սպասվող արձագանքները»: Եթե վերնախավերի գնահատականներում սպասվող արձագանքները կարող են լինել բացասական և, միաժամանակ, անցանկալի չափով ինտենսիվ, ապա քաղաքական վճիռները կայացվում են ավելի մեղմ, քան կարող էին լինել, եթե քաղաքական վերնախավերը չհավատային հասարակության ոչ վերնախավային շերտերի քաղաքական սուբյեկտությանը:
Այսպիսով, քաղաքացիական մշակույթը հավասարակշռում է հասարակության լայն շերտերի և վերնախավերի փոխհարաբերությունները և նպաստում է ժողովրդավարական քաղաքական ինստիտուտների և մեխանիզմների գործունակությանը դրանով իսկ նպաստելով, որպեսզի հասարակությունը բարենպաստ պայմաններում իրագործի իր նպատակները: Անշուշտ, և տեսականորեն, և գործնականորեն վերոբերյալ մեխանիզմներն ունեն իրենց գործունակության դիապազոնը: Հնարավոր են այնպիսի ճգնաժամային իրավիճակներ, երբ քաղաքացիական մշակույթի կարգավորիչ մեխանիզմների հնարավորություններն ավելի թույլ կարող են գտնվել, քան քաղաքական համակարգն ապակայունացնող գործոնները: Սակայն, մնացած հավասար պայմաններում, քաղաքացիական մշակույթ ունեցող հասարակությունն ավելի կայուն է և գործունակ, քան առավելապես ավտորիտար քաղաքական մշակույթ ունեցող հասարակությունը:
Հայաստանի հասարակությունումքաղաքացիական մշակույթի զարգացման աստիճանը
Քանի որ քաղաքացիական (ավելի լայն համատեքստում' քաղաքական) մշակույթը ներկայացնում է հասարակության մեջ առկա քաղաքական դիրքորոշումների համակարգերն ու դրանց բաշխումները, հետևաբար, դրա ուսումնասիրության ադեկվատ գործիքն է համազգային ներկայացուցչական սոցիոլոգիական հետազոտությունը: Հայաստանում առկա են քաղաքացիական մշակույթի ուսումնասիրության համար բավարար չափով պիտանի և հասարակագետների համար բաց տվյալների շտեմարաններ: Դրանք Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) «Տվյալների նախաձեռնություն» ծրագրի1 շրջանակներում 2004-2009թթ. ընթացքում ձևավորված տվյալների շտեմարաններն են1 2։
Նույնականացնելու համար Հայաստանի հասարակությունում քաղաքա-
1 Տե ս www.crrc.am ինտերնետային կայքը:
2 Քաղաքացիական մշակույթի ուսումնասիրության համար առավել ադեկվատ տվյալների շտեմարաններ են Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) Հայաստանում 2001-2004թթ. իրականացված զանգվածային հետազոտությունների շտեմարանները: Սակայն դրանք անմատչելի են հետազոտողնե-րի համար:
18
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ս. Մանուկյան
ցիական մշակույ թի զարգացման աստիճանը1, հիմնվելով Ալմոնդի ու Վերբայ ի տեսությ ան դրույ թներին և օգտագործելով ՀՌԿԿ 2007թ. տվյ ալների շտեմարանը, կազմավորվել է քաղաքացիական մշակույթի ինդեքսը: Ինդեքսի կառուցման համար կիրառվել են այն փոփոխականները, որոնք արտապատկերում են անձի քաղաքական մշակույթի տիպը նույնականացնող բնութագրերը. ա) հետաքրքրվածությունը քաղաքականությամբ, բ) քաղաքական կոմպետենտության զգացողությունը, գ) քաղաքական սուբյեկտության զգացողությունը, դ) ընտրական մասնակցությունը, ե) քաղաքացիական մասնակցությունը:
Ինդեքսը փոփոխվում է (0; 5) միջակայքում: Ինդեքսի 0 արժեքը համապատասխանում է քաղաքացիական մշակույթի բացակայությանը, իսկ 5 արժեքը' քաղաքացիական մշակույթին լիովին համապատասխանությանը1 2։ Հայաստանում քաղաքացիական մշակույթը կազմող բաղադրիչների և քաղաքացիական մշակույթի ինդեքսի բաշխումները տրված են համապատասխանաբար Գծապատկեր 1-ումև Գծապատկեր 2-ում:
Գծապատկեր 1
Քաղաքացիական մշակույթի բաղադրիչների արժեքները Հայաստանի հասարակությունում
Քաղաքացիական մշակույթի բաղադրիչների արժեքները Հայ աստանի հասարակությ ունում
100%
80%
60%
40%
20%
0%
1 ՔՀ 2 ՔԿ 3 ՔՍ 4 ՔՄ 5 ԸՄ
1 ՔՀ — քաղաքական հետաքրքրվածություն
2 ՔԿ — քաղաքական կոմպետենտություն
3 ՔՍ — քաղաքական սուբյեկտություն
4 ՔՄ — քաղաքացիական մասնակցություն
5 ԸՄ — ընտրական մասնակցություն
1 Նախորդ շարադրանքից բխում է, որ քաղաքացիական մշակույթ կրող անձինք սկզբունքորեն գոյություն ունեն ցանկացած հասարակությունում: Խնդիրը, նախ և առաջ (սակայն ոչ միայն), այդ հասարակական շերտի ծավալի գնահատումն է:
2 Բնականաբար, տեսության ձևականացման շրջանակներում:
19
Ս. Մանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Գծապատկեր 2
Քաղաքացիական մշակույթի ինդեքսի արժեքների բաշխումը Հայաստանի հասարակությունում
Քաղաքացիական մշակույթի ինդեքսի արժեքների բաշխումը Հայաստանի հասարակությունում
40% 30%-20%-
՜ ~248%
28.4%
12.4%
10% + 5.-7%-0%
0 1
Ինդեքսի 0 արժեքը համապատասխանում է քաղաքացիական մշակույթի զարգացման ամենացածր աստիճանին, 5-ը' ամենաբարձր:
Իրենց ավելի ուշ աշխատանքներում Գ.Ալմոնդը և Ջ.Փաուելը ցույց են տվել, որ տարբեր երկրների քաղաքական համակարգերը և քաղաքական մշակույթները միմյանց հետ սերտորեն շաղկապված են [10]: Բազմաթիվ երկրների քաղաքական համակարգերի և քաղաքական մշակույթների միջև շաղկապվա-ծությունների ուսումնասիրությունների հիման վրա նրանք դուրս են բերել տվյալ հասարակությունում «մասնակցային-հպատակային-նահապետական» քաղաքական մշակույթների հարաբերակցության և քաղաքական համակարգի տիպի միջև համապատասխանության տիպական պատկերները: Համաձայն դուրս բերված օրինաչափությունների, քաղաքացիական մշակույթ ունեցող հասարակությունների համար տիպական է «մասնակցային-հպատակային-նահա-պետական» քաղաքական մշակույթների, համապատասխանաբար, «60 : 30 : 10» հարաբերակցությունը (տե ս Գծապատկեր 3): Ընդ որում, այդ հասարակություններին համապատասխանում է «ժողովրդավարական-ինդուստրիալ» քաղաքական համակարգը (այդպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ը և Գերմանիան): «Մաս-նակցային : հպատակային : նահապետական» «10 : 80 : 10» հարաբերությունը, որտեղ բացարձակ գերակշռում է հպատակային քաղաքական մշակույթը, հատկանշական է «ավտորիտար-ինդուստրիալ» քաղաքական համակարգերին (Արևելյան Եվրոպայի և ԽՍՀՄ հանրապետություններ): «10 : 60 : 30» հարաբերակցությունը հատկանշական է «ավտորիտար-անցումային» երկրներին (Եգիպտոս, Թաիլանդ) և, վերջապես, «10 : 40 : 50» հարաբերությունը' «ժողո-վրդավարական-նախաինդուստրիալ» երկրներին [10, с. 97-100]:
20
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ս. Մանուկյան
Գծապատկեր 3
Հայաստանի հասարակության քաղաքացիական մշակույթի նույնականացումը Ալմոնդի և Փաուելի հարացույցում
100.0%
80.0%
60.0%
40.0%
20.0%
0.0%
■ Նահապետական Հպատակային Մասնակցային
10% 6% 10% 10%
60% 40%
80% 88%
30% 50%
30%
10% 10% 6%
ԺԻ ԱԻ ՀՀ ԱԱ ԺՆ
ԺԻ - Ժողովրդավարական ինդուստրիալ քաղաքական համակարգ
ԱԻ - Ավտորիտար ինդուստրիալ քաղաքական համակարգ
ԱԱ - Ավտորիտար անցումային քաղաքական համակարգ
ԺՆ - Ժողովրդավարական նախաինդուստրիալ քաղաքական համակարգ
Այդ տիպերին համապատասխանող բաշխումները տրված են ըստ ' Алмонд, Дж. Пауэлл,
Сравнительная политология сегодня, с. 98.
ՀՀ ֊Հայաստանի Հանրապետություն
Եթե Հայաստանի հասարակությունում քաղաքացիական մշակույթը կրող շերտ համարենք քաղաքացիական մշակույթի ինդեքսի 5 արժեք ունեցող անձանց, հպատակային մշակույթը կրող շերտի ծավալը ինդեքսի 1։ 4 արժեքներ ունեցող անձանց, իսկ նահապետական մշակույթը կրող շերտի ծավալը' ինդեքսի 0 արժեքը կրող անձանց (տե ս Գծապատկեր 2), ապա Հայաստանի հասարակությունում «մասնակցային : հպատակային : նահապետական» քաղաքական մշակույթների հարաբերակցությունն է' «6 : 88 : 6» (Գծապատկեր 3), այսինքն Հայաստանի հասարակությունում քաղաքացիական մշակույթի զարգացման աստիճանը բավական ցածր է' այստեղ բացայւձակապես գերիշխում է հպատակային քաղաքական մշակույթը, որը շատ քիչ է «հեռացել» ԽՍՀՄ ժամանակաշրջանի քաղաքական մշակույթի տիպից:
Քաղաքացիական մշակույթի զարգացման սոցիոլոգիական կանխատեսման մոդեյը
Ուսումնասիրելով ՀՌԿԿ 2007թ. տվյալների շտեմարանի 167 փոփոխականները, որոնք որևէ շաղկապվածություն (կորելյացիա) կարող էին ունենալ անձի քաղաքական դիրքորոշումների հետ, կառուցվել է Հայաստանի հասարակությունում քաղաքացիական մշակույթի ինդեքսի գծային բազմաչափ ռեգրեսիոն մոդելը (Աղյուսակ 1), որը թույլ է տալիս մի կողմից' վերլուծել քաղաքացիական մշակույթի զարգացման դինամիկան և դրա գործոնները, իսկ մյուս կողմից' կատարել դրա զարգացման սոցիոլոգիական կանխատեսումներ:
21
Ս. Մանուկյան
<21 րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Աւյյռւսակ 1
Հայաստանի հասարակությունումքաղաքացիական մշակույթի սոցիոլոգիական կանխատեսման բազմաչափ գծային ոեգրեսիոն մայեց}
Ռեգրեսիոն հավասարման անկախ փոփոխականները Ռեգրե- սիոն գործակից Փոփոխականի տիպը
1 Անձի տնտեսական ավտոնոմությունը 0.165 գործոն
2 Անձի համաձայնություն քաղաքական կուրսի հետ 0.238 դիտարկված փոփոխական
3 Անձի վստահությունը սոցիայական ինստիտուտներին 0.088 գործոն
4 Անձի վստահությունը քաղաքացիական հասարակությանը 0.084 գործոն
5 Անձի սոցիաւական կոնտակտների ինդեքսը 0.179 ինդեքս
6 Անձի հաղորդակցական ունակությունների գործոնը 0.077 գործոն
7 Անձը բնակվում է «քաղաքում»* 0.198 դիտարկված փոփոխական
8 Անձը բնակվում է «գյուղում»* 0.129 դիտարկված փոփոխական
9 Անձի կրթամակարդակը 0.134 դիտարկված փոփոխական
10 Անձի սեռը 0.079 դիտարկված փոփոխական
11 Անձի տարիքը 0.065 դիտարկված փոփոխական
Տրված են մոդելի ստանդարտացված գործակիցները: Ռեգրեսիոն հավասարման անկախ փոփոխականները բացատրում են «քաղաքացիական մշակույթի ինդեքսի» դիսպերսիայի 21.3%-ը: * - Տվյալների շտեմարանում աոկա է «Բնակավայրի տիպ» փոփոխականը: Այն նոմինալ փոփոխական է որի կատեգորիաներն են' «Մայրաքաղաք», «Քաղաք», «Գյուղ»: Գծային ռեգրե-սիայում օգտագործելի դարձնելու համար այն տրոհվել է երեք բինար փոփոխականների ' «Մայրաքաղաք» (արժեքը հավասար է 1-ի, եթե հարցվողը մայրաքաղաքի բնակիչ է և 0-ի ' հակառակ դեպքում), «Քաղաք» (եթե հարցվողը Հայաստանի այլ քաղաքների բնակիչ է) և «Գյուղ»: Մոդելում «բնակավայրի տիպ» փոփոխականի ազդեցությունը գնահատված է որպես նրա բազային արժեք ընդունելով «Մայրաքաղաք» բինար փոփոխականը: Բոլոր գոըծակիցնեըի վիճակագրական հավաստիության մակարդակը ' a<0.05:
Մոդելում որպես անկախ փոփոխականներ մասնակցում են ոչ միայն դիտարկված փոփոխականները, որոնք ուղղակիորեն ստացվել են հարցման ընթացքում և անմիջականորեն ընդգրկվել մոդելում, այլ նաև բաղադրյալ փոփոխականներ' գործոններ և սոցիոլոգիական ինդեքսներ, որոնք կառուցվել են դիտարկված փոփոխականների խմբերի միջոցով: Դրա հետևանքով կառուցված մոդելը պարունակում է ոչ թե 11 փոփոխական, ինչպես բացահայտորեն երևում է Աղյուսակ 1-ից, այլ' 90 փոփոխական1: Մոդելի անկախ փոփո-
1 Գործոնային վերլուծության կիրառումը թույլ է տվել արդյունավետ կերպով լուծել քաղաքացիական մշակույթը նկարագրող տասնյակ փոփոխականների միջև բնականորեն առկա կորելացիաների ազդեցության խնդիրը (բազմակոլինեարության խնդիրը) ռեգրեսիոն մոդելի որակի վրա: Բացի այդ, գործոնների ընդգրկումը մոդելում մեծացրել է անկախ փոփոխականների միջոցով կախյալ փոփոխականի բացատրված դիս-պերսիան' Բ.2-ը:
22
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ս. Մանուկյան
խականների բոլոր ռեգրեսիոն գործակիցներն ունեն դրական նշան, այ սինքն' անկախ փոփոխականներից յ ուրաքանչյ ուրի աճը, մնացած հավասար պայ -մաններում, բարձրացնում է քաղաքացիական մշակույթի ինդեքսի արժեքը: Աղյուսակում տրված են մոդելի ստանդարտացված ռեգրեսիոն գործակիցները, որոնք ցույց են տալիս, թե որքանով է փոխվում քաղաքացիական մշակույթի ինդեքսի արժեքը' արտահայտված նրա ստանդարտ շեղման չափով, տվյալ անկախ փոփոխականի 1 միավոր ստանդարտ շեղման դեպքում:
Մոդելում «անձի բնակավայրի տիպը» նոմինալ փոփոխականը տրոհված է «մայրաքաղաք», «քաղաք» և «գյուղ» երկնշանակ (բինար) փոփոխականներով: Մոդելում ընդգրկված են վերջին երկուսը:
Մոդեյի վերլուծությունը
Կառուցված մոդելը (հետագա շարադրանքում դիտարկվում է միայն գործոնային մոդելը) թույլ է տալիս կանխատեսել Հայաստանի հասարակությունում քաղաքացիական մշակույթի զարգացման ընդհանուր միտումը և այդ զարգացման վրա ազդող հիմնական գործոնները, իսկ վերջինների վերլուծությունը թույլ է տալիս դիտարկել Հայաստանի հասարակության ընդհանուր զարգացման սցենարներ:
Քաղաքացիական մշակույթի զարգացման ընդհանուր միտումը: Քանի որ ՀՌԿԿ 2004-2006թթ. շտեմարանները, քաղաքացիական մշակույթի ինդեքսի կառուցման տեսակետից, տարբերվում էին ՀՌԿԿ 2007թ. շտեմարանից, այդ պատճառով հնարավոր չէր ստանալ քաղաքացիական մշակույթի ինդեքսի զարգացումն արտապատկերող ժամանակային շարքը: Այդ դժվարությունը հաղթահարվել է որպես ժամանակի ընթացքը մոտարկող փոփոխական դի-տարկելով հարցված անձանց տարիքը: Քանի որ յուրաքանչյուր տարիքային խումբ սոցիալացվել է իրարից բավականաչափ տարբերվող պատմամշակու-թային և սոցիոմշակութային պայմաններում, հետևաբար, նրանց համար քաղաքացիական մշակույթի ինդեքսի միջին արժեքները կարող են պայմանականորեն փոխարինել ինդեքսի ժամանակային փոփոխությունը: Քանի որ հարցվածների տարիքի նվազմանը զուգահեռ ինդեքսի արժեքները, միջին հաշվով, ունեն նվազման միտում, հետևաբար, մոդելից բխում է, որ Հայաստանի հասարակությունում աոկա սոցիալ-քաղաքական, սոցիալ-տնտեսա-կան և սոցիոմշակութային միտումների պահպանման դեպքումքաղաքացիական մշակույթը միտված էւինեչու ապաճման: Այսինքն' նվազելու են և հասարակությունում քաղաքացիական մշակույթի բնութագրերի տարածվածությունը, և այդ բնութագրերը կրող սոցիալական շերտերի ծավալները:
Այս եզրակացությունը հաղորդակցվում է այլ, անկախ աղբյուրների տվյալների հետ: Մասնավորապես, համանման եզրակացություններ են հուշում Համաշխարհային բանկի ինստիտուտի կողմից հաշվարկվող «Ձայնի լսե-
23
Ս. Մանուկյան
<21 րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
լիություն և հաշվետվողականություն» ինդեքսի1 միտումները Հայաստանում 2000-2008թթ. (Գծապատկեր 4), ինչպես նաև Ֆրիդոմ Հաուս կազմակերպության «Քաղաքական իրավունքների ինդեքսի»1 2 դինամիկան Հայաստանում 2000-2008թթ. (Գծապատկեր 5):
Գծապատկեր 4
Համաշխարհային բանկի ինստիտուտի «Ձայնի լսելիություն և հաշվետվողականություն»ինդեքսի միտումները Հայաստանում2000-2008թթ.3
ՀԲԻ "Ձայնի լսելիության և հաշվեավողականության ինդեքս", Հայասատն
CNCNCNCNCNCNCNCNCN
Գծապատկեր 5
Ֆրիդոմ Հաուս կազմակերպության «Քաղաքական իրավունքների ինդեքսի» դինամիկան Հայաստանում2000-2008թթ.4
ՖՀ "Քաղաքական իրավունքների ինդեքս",
Հայ աստան
1 1111 1 1
5.0 , 1 A 1111 \ \ ճ ճ 5 ^
1 4 4 у* f 1 ւ/ 1 1
1 1111 1 1
1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1
1.0 • 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1
O’-HCNco^tm'-CC'-co
օօօօօօօօօ
օօօօօօօօօ
CNCNCNCNCNCNCNCNCN
1 Ինդեքսն արտապատկերում է այն ընկալումները, թե որքանով են երկրի քաղաքացիներն ունակ մասնակցելու իրենց քաղաքական իշխանությունների ընտրությանը (կազմավորմանը), ինչպիսին են երկրում խոսքի ազատության աստիճանը, հասարակության միավորումներ կազմելու ազատության աստիճանը և լրատվամիջոցների ազատության աստիճանը: Ինդեքսի փոփոխության միջակայքն է' -2.5; 2.5, որտեղ 2.5-ը ինդեքսի ամենաբարենպաստ արժեքն է:
2 Ինդեքսն արտահայտում է երկրում ընտրական գործընթացների, քաղաքական բազմակարծության և մասնակցության, ինչպես նաև կառավարության գործունեության իրավիճակը: Այս ինդեքսը փոփոխության միջակայքն է 1; 7, որտեղ 7-ը նշանակում է ինդեքսի ամենացածր (անբարենպաստ) արժեքը, իսկ 1-ը' ամենաբարձրը:
3 http://info.worldbank.org/governance/wgi/sc_country.asp (30.05.2010):
4 http://www.freedomhouse.org/template.cfm?page=439 (30.05.2010):
24
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ս. Մանուկյան
Սոցիալ-տնտեսակաե գործոնների ազդեցությունը: Քաղաքացիական մշա-կույ թի ինդեքսի վրա անձի սոցիալ-տնտեսական վիճակի ազդեցությ ունը վեր հանելու համար դիտարկվել են 8 փոփոխականներ և ինդեքսներ, այդ թվում'
1. ընտանիքի բարեկեցության ինքնագնահատականը,
2. ընտանիքի եկամուտների աճի միտումները,
3. բարեկեցության աճի սպասումները,
4. ընտանիքի սոցիալական կարգավիճակի ինդեքսը1,
5. հիմնական պահանջմունքների դեպրիվացիայի (զրկանքների) ինդեքսը1 2,
6. հարաբերական դեպրիվացիայի ինդեքսը3,
7. սեփական տնտեսական վիճակը վերահսկելու ունակությունը,
8. անձի աշխատանք ունենալու փաստը:
Այդ փոփոխականների գործոնային վերլուծությունից պարզվել է, որ այդ փոփոխականները կարող են նկարագրվել երկու ընդհանրացված գործոններով' «ընտանիքի բարեկեցության գործոն», որը միավորում է վերոնշյալ 2, 3, 5, 6 փոփոխականները, և «տնտեսական ավտոնոմության գործոնը», որը միավորում է վերոնշյալ 7 և 8 փոփոխականները (Գծապատկեր в)4-.
Գծապատկեր в
Անձի սոցիալ-տնտեսական բնութագրերի գործոնային մոդել}
Աշ. — Իրեն համայում է աշխատող ՏԱ - տնտեսական ավտոնոմության ընկալում ԵՓ - ընտանիքի եկամուտների աճ' նախոյպ տարվա համեմատ
ԲՍ - բարեկեցության սպասումներ
ՀՊԴԻ—հիմնական պահանջմունքների դեպրիվացիայի ինդեքս
ՀԴ — հարաբերական դեպրիվացիայի ինդեքս
1 Ընտանիքի սոցիալական կարգավիճակի ինդեքսը բաղադրյալ փոփոխական է, որը ցույց է տալիս, թե արդյոք ընտանիքն ունի անդամ կամ մոտ հարազատ, ով աշխատում է ազգային մակարդակի իշխանություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ոստիկանությունում կամ միջազգային կազմակերպությունում:
2 Հիմնական պահանջմունքների ինդեքսը բաղադրյալ փոփոխական է, որը հավասար է այն հիմնական պահանջմունքների գումարին, որոնցից «երբեմն» կամ ավելի հաճախ ստիպված է լինում իրեն զրկել հարցվածի ընտանիքը, այդ թվում' մսամթերք, կաթնամթերք, բանջարեղեն, ձու, հացամթերք, էլեկտրաէներգիա, գազ, հասարակական տրանսպորտի օգտագործում:
3 Հարաբերական դեպրիվացիան անձի ինքնազգացողությունն է, երբ նա համարում է, որ իր բարեկեցության մակարդակը զիջում է իր ռեֆերենտային խմբին համապատասխանող բարեկեցությանը:
4 1 և 4 փոփոխականներն ունեին շատ փոքր կորզված ընդհանրություն, որի հետևանքով դրանք դուրս են բերվել գործոնային վերլուծությունից:
9Կ
е
е
з ё
^ л
J3
5
Ю֊
֊0.8֊ ֊0.6֊ 0.4
֊|ՀՊԴր------1-----j- ֊0.2֊
0.0
1.0 ֊#.8 -0.6 -0.4 -0.2 0
4^-------!------!----Ue-
1 1 1 1 1 1 1 1
1 1
* ՏԱ 1 1 1 1
1 1 4 1 1
1 ՜ 1 1 1 ԵՓ 1 1
1 • 1 1
J _Լ
1 •
1 1 ԱՍ 1 1
0 0.2 0ւ4 0.6 0.8 1
Գ1. Ընտանիքի բարեկեցության գործոն
0
25
Ս. Մանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Մոդելի կառուցման ընթացքում պարզվեց, որ քաղաքացիական մշակույթի ինդեքսի վրա վիճակագրորեն նշանակալի չափով ազդում է միայն «անձի տնտեսական ավտոնոմության գործոնը», որը և ընդգրկված է քաղաքացիական մշակույթի մոդելի վերջնական տարբերակում: Այսպիսով, վեր է հանվել ուշագրավ դրույթ' քաղաքացիական մշակույթի աճի վրա ազդում է ոչ թե ինքնին'անձի բարեկեցությունը, այլ նրա տնտեսական ավտոնոմության զգացողությունը: Կամ, այլ կերպ, անձի քաղաքացիական ակտիվությունը պայմանավորված է ոչ այնքան անձի բարեկեցության մակարդակով, որքան նրա տնտեսական ավտոնոմությամբ (անկախությամբ, ինքնավարությամբ):
Ելնելով վեր հանված դրույթից, որ քաղաքացիական մշակույթի զարգացումն էապես կախված է անձի տնտեսական ավտոնոմության աստիճանից, ուսումնասիրվել է այն հարցը, թե, բացի աշխատանք ունենալու փաստից, էլ ինչ գործոններով է պայմանավորված անձի տնտեսական ավտոնոմության զգացողությունը: Տվյալների խորացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն պայմանավորված է նաև, մի կողմից' անձի աշխատավայրի պաշտպան-վածության աստիճանով, մյուս կողմից' աշխատավայրում անձի պաշտպան-վածության աստիճանով:
Որքան ավելի պաշտպանված է աշխատավայրը, որտեղ աշխատում է անձը, այնքան, մնացած հավասար պայմաններում, ավելի բարձր է նրա մեջ քաղաքացիական մշակույթի ինդեքսի արժեքը: Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ աշխատանք ունեցողների մոտ քաղաքացիական մշակույթի ինդեքսի միջին արժեքն առավել բարձր է այն կազմակերպություններում, որոնք աշխատողի համար ապահովում են համեմատաբար ավելի բարձր աշխատավարձ, ավելի կայուն աշխատատեղ, և որոնք ավելի պաշտպանված են պետական տնտեսական ճնշումներից: Տեղական գործարարության հետ կապված բոլոր աշխատավայրերում (ինքնազբաղվածներ, միջին կամ խոշոր տեղական կազմակերպության աշխատողներ, փոքր ընտանեկան բիզնես) ինդեքսի միջին արժեքն ավելի ցածր է, քան պետական տնտեսական ճնշումներից լիովին կամ համեմատաբար պաշտպանված աշխատավայրերում (արտասահմանյան կամ համատեղ ձեռնարկություններ, տեղական կամ միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ, պետական կազմակերպություններ): Ինդեքսի արժեքն ամենից ցածրն է ամենաանկայուն և պետության տնտեսական ճնշումների նկատմամբ ամենաանպաշտպան կազմակերպություններում' փոքր ընտանեկան բիզնեսում: Անշուշտ, աշխատավայրի պաշտպանվածությունը կախված է երկրում տնտեսական ինստիտուտների զարգացածության աստիճանից և պետական կառավարման որակից, մասնավորապես, կոռուպցիայի մակարդակից, այլ կերպ' աշխատանքի միջազգային բաժանման համակարգում տվյալ ազգային տնտեսության զբաղեցրած նիշա-
26
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ս. Մանուկյան
յ ից: Սակայ ն, մնացած հավասար պայ մաններում, աշխատավայ րի պաշտ-պանվածությունը կախված է այն տնտեսական նիշայից, որը տվյալ ազգային տնտեսությունում զբաղեցնում է տվյալ ձեռնարկությունը: Նույնիսկ ցածր զարգացած և կոռումպացված հասարակություններում խոշոր, հարուստ և միջազգային տնտեսության մեջ ընդգրկված ձեռնարկություններն (օրինակ' «Վիվասել» կապի օպերատորը կամ HSBC բանկը) ավելի պաշտպանված են, քան փոքր բիզնեսը: Բացի դրանից, թույլ զարգացած և ցածր կառավարման որակ ունեցող երկրներում պետական ձեռնարկությունները նույնպես ավելի պաշտպանված են կոռումպացված պետության տնտեսական ճնշումներից, քան, օրինակ, փոքր կամ միջին բիզնեսը:
Որքան ավելի բարձր է աշխատավորի պաշտպանվածությունն իր աշխատանքի վայրում, այնքան, մնացած հավասար պայմաններում, նրա մոտ ավելի բարձր է քաղաքացիական մշակույթի ինդեքսի արժեքը: Աշխատավորի պաշտպանվածությունն իր հերթին կախված է աշխատանքի պաշտպանության ինստիտուտների, այդ թվում' արհմիությունների գործունեությունը կամ գործատուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերի բնույթից, արհմիությունների անկախությունից և դրանց գործունակությունից: Սակայն ուսումնասիրության ընթացքում ստացված տվյալները հուշում են, որ, մնացած հավասար պայմաններում (տվյալ դեպքում ցածր նիշայում գտնվող ազգային տնտեսության, թերզարգա-ցած տնտեսական ինստիտուտների և հանրային կառավարման ցածր որակի պայմաններում), աշխատավայրերում իրենց ավելի առավել պաշտպանված են զգում այն ձեռնարկությունների աշխատողները, որոնք գտնվում են առավել բարձր տնտեսական նիշայում' արտասահմանյան կամ համատեղ կազմակերպությունների աշխատողները, միջին կամ խոշոր տեղական կազմակերպությունների աշխատողները, կամ նրանք, ովքեր ունեն տվյալ կազմակերպությունում առավել բարձր կարգավիճակ' ընտանեկան փոքր բիզնեսի ներկայացուցիչները կամ վարձու աշխատողներ ունեցող ինքնազբաղվածները: Ավելի բարձր տեխնոլոգիաներ օգտագործող աշխատավայրի աշխատողներն ունեն ավելի բարձր որակավորում և, հետևաբար, նրանց վրա գործատուի ճնշումների աճը, աշխատավորների դիմադրության դեպքում, կարող է առաջացնել մեծ տնտեսական կորուստներ: Որքան ավելի մեծ է աշխատավայրում աշխատողների քանակը, այնքան ավելի մեծ է նրանց կողմից իրենց շահերի արդյունավետ պաշտպանության հավանականությունը: Հատկանշական է պետական ձեռնարկություններում աշխատողների մոտ ինդեքսի համեմատաբար ցածր միջին արժեքը, ինչից կարելի է ենթադրել, որ այդ ձեռնարկություններում առկա են քաղաքական լոյալության բացահայտ կամ լատենտ պահանջներ:
27
Ս. Մանուկյան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 5 (33), 2010թ.
Քաղաքական լոյալությունը և քաղաքական ու սոցիալական ինստիտուտների նկատմամբ վստահության ղոյւծոնները: Քաղաքացիական մշակույթի ինդեքսի դինամիկայի գործոններ պարունակող ռեգրեսիոն մոդելում առկա են քաղաքական համակարգին առնչվող երեք անկախ փոփոխականներ'
ա) <<անձի համաձայնությունը քաղաքական կուրսի հետ» (կամ' քաղաքական լոյալությունը),
բ) «անձի վստահությունը սոցիալական ինստիտուտներին», գ) «վստահությունը քաղաքացիական հասարակությանը»:
Դրանցից առաջինը դիտարկված փոփոխական է, իսկ երկրորդն ու երրորդը գործոններ են: Բոլոր երեք փոփոխականների աճը նպաստում է քաղաքացիական մշակույթի ինդեքսի աճին: Դրանց շարքում քաղաքական լոյալությունը հանդիսանում է ներկայում քաղաքացիական մշակույթի զարգացման վրա առավել հզոր ազդեցություն ունեցող գործոնը:
«Վստահությունը սոցիալական ինստիտուտներին» և «վստահությունը քաղաքացիական հասարակությանը» գործոնները կազմավորվել են քաղաքական և հասարակական ինստիտուտների նկատմամբ վստահության 16 փոփոխականների գործոնային վերլուծության արդյունքում1։ Այդ փոփոխականների և քաղաքացիական մշակույթի ինդեքսի կորելյացիաները ցույց են տալիս, որ քաղաքական կամ հասարակական ցանկացած ինստիտուտի նկատմամբ վստահության աճը նպաստում է քաղաքացիական մշակույթի զարգացմանը: Այս փոփոխականների ազդեցության բնույթի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ դրանք առավելապես ազդում են քաղաքական սուբ-յեկտության բաղադրիչի վրա, այսինքն, երբ Հայաստանի հասարակությունում նվազում է վստահությունը քաղաքական ինստիտուտների և քաղաքական գործընթացի նկատմամբ, ապա, առավելապես նվազում է անձի քաղաքական սուբյեկտության զգացողությունը: Քաղաքացիական մշակույթի տեսության շրջանակում այս օրինաչափությունն ունի իր սոցիոլոգիական բացատրությունը: Երբ քաղաքացիական մշակույթում (և դրան համապատասխանող ժողովրդավարական քաղաքական ռեժիմներում) նվազում է վստահության աստիճանը քաղաքական գործընթացի և իշխանությունների նկատմամբ, քաղաքական սուբյեկտության զգացողության բարձր մակարդակի պայմաններում, աճում է հասարակության քաղաքացիական մասնակցությունը, որի հետևան-
1 Օգտագործվել են վստահության մակարդակները քաղաքական և հասարակական 13 ինստիտուտներին' 1) նախագահին, 2) կառավարությանը, 3) Ազգային ժողովին, 4) դատարաններին/իրավական համակարգին, 5) ոստիկանությանը, 6) ազգային բիզնեսին, 7) հասարակական կազմակերպություններին, 8) ԶԼՄ-ին, 9) օմ-բուդսմենին, 10) առողջապահական համակարգին, 11) կրթական համակարգին, 12) եկեղեցուն, 13) բանակին:
28
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ս. Մանուկյան
քով կամ իշխանությ ունները համապատասխան փոփոխությ ուններ են կատարում իրենց քաղաքականություններում, կամ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում տեղի է ունենում քաղաքական իշխանության փոփոխություն: Իսկ այն հասարակություններում, որտեղ քաղաքական գործընթացի նկատմամբ դժգոհությունը չի առաջացնում իշխանությունների համապատասխան արձագանքը և չի արտահայտվում ընտրությունների արդյունքներում, ապա հասարակությունն ըմբռնում է իր քաղաքական սուբյեկտության օբյեկտիվ թուլությունը, որի հետևանքով նվազում է քաղաքական սուբյեկտության ընկալումը:
Ելնելով քաղաքացիական մշակույթի զարգացման կանխատեսման մոդելում «քաղաքական լոյալության» և «քաղաքական ինստիտուտների նկատմամբ վստահության» գործոնների կարևորությունից կատարվել է դրանց ազդեցության բնույթի խորացված ուսումնասիրություն: Դրա համար իրականացվել է «Արժեքային համակարգերն աշխարհում» հետազոտական նախագծի 1980-2008թթ. աշխարհի 80 երկրներում 200-ից ավելի զանգվածային հետազոտությունների տվյալների վերլուծություն: Վերլուծությունը ցույց է տվել, որ աշխարհում վերջին 30 տարիների ընթացքում տեղի է ունենում ներկայացուցչական ժողովրդավարության հիմնական ինստիտուտների (կուսակցական համակարգերի և պառլամենտների) նկատմամբ վստահության ընդհանուր անկում: Ընդ որում, տվյալների վերլուծությունից բխում է, որ այդ ինստիտուտների նկատմամբ վստահության աճը կարող է տեղի ունենալ և ավտորի-տարիզմի, և ժողովրդավարության զարգացման պայմաններում: Սա նշանակում է, որ «քաղաքական լոյալություն» փոփոխականի և «քաղաքական ինստիտուտների նկատմամբ վստահության» գործոնի ազդեցությունը քաղաքացիական մշակույթի ինդեքսի վրա երկիմաստ է: Մի կողմից այն բարձրացնում է ընտրական մասնակցությունը, որը քաղաքացիական մշակույթի բնութագրիչներից է, սակայն, այդ աճը կարող է բնույթով լինել հպատակային (ի տարբերություն մասնակցային քաղաքական մշակույթում ընտրական մասնակցության): Հետևաբար, կարևոր է նույնականացնել, թե ինչպիսին է Հայաստանում քաղա-
ռ ռ
քական լոյալության բնույթը' մասնակցայի ն, թե հպատակային: Այս հարցի հանգուցալուծումը ստացվել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից 2006թ. մարտից մինչև 2008թ. հունվար ամիսները կատարված 8 հետազոտությունների արդյունքների համադրությամբ (Գծապատկեր 7 ԱևԲ)1։
1 Հետազոտությունների արդյունքները տրված են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ինտերնետա-յին էջում. http://www.asa.am/researches.php (05.06.2010)։
29
Ս. Մանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Գծապատկեր 7
Հայաստանի հասարակությունում (Ա) քաղաքական լոյալության, տնտեսական իրավիճակի և (Բ)խոսքի ազատության ու ժողովրդավարության զարգացման նկատմամբ դիրքորոշումների դինամիկան 2006թ. մարտից 2008թ. հունվար ժամանակահատվածում: Հայկական սոցիոլոգիական աոցիացիայի հետազոտությունների տվյալներ
Ա. Քաղաքական լոյալության և ՀՀ տնտեսական վիճակի գնահատականի
О О О է է է է СС
օօօօօօօօ օօօօօօօօ ո ո ո ո ո ո ո ո
Բ. Խոսքի ազատության և ժողովրդավարության զարգացման
օօօօօօօօ
օօօօօօօօ
rsrsrsrsrsrsrsrs
—■—Քաղաքական լոյալություն —A— Տնտեսական իրավիճակի գնահատական
Քաղաքական լոյալություն' «Ընդհանուր աոմամբ, Ձեր կարծիքով արդյոք Հայաստանում գործերն ընթանում են ճիշտ, թե սխալ ուղղությամբ»: Պատասխանների տարբերակներ ' «ճիշտ ուղղությամբ», «սխալ ուղղությամբ»: Գծապատկերում տրված են «ճիշտ ուղղությամբ» պատասխանները:
Տնտեսական իրավիճակի գնահատական' «Վերջին երեք ամիսների ընթացքումայւդյոք Հայաստանի տնտեսական վիճակը
1. նշանակալի բարելավվել է,
2. ոյուշ չափով բարելավվել է
3. չի փոխվել,
4. ոյուշ չափով վատացել է 5 նշանակալի վատացել է»:
Գծապատկերում տրված է
1. նշանակալի բարելավվել է
2. որոշ չափով բարելավվել է պատասխանների ընդհանուր քանակը:
—A— Ժողովրդավարության զարգացումը —■—Խոսքի ազատության վիճակը
հոսքի ազատության վիճակը ' «Այոյյո ք Հայաստանում ժողովուրդը վախենում էիր կարծիքն ազատորեն արտահայտելուց»: Պատասխանների տարբերակները. «մեծամասնությունը վախենում է», «շատերը վախենում են», «որոշ մասը վախենում է», «ոչ ոք չի վախենում»: Գծապատկերում տրված է «Մեծամասնությունը վախենում է» և «շատերը վախենում են» պատասխանների ընդհանուր քանակը:
Ժողովրդավարության զարգացման դինամիկան ' «Որքանո վ եք բավարարված Հայաստանում ժողովրդավարության զարգացմամբ»: Պատասխանների տարբերակները, «շատբավարարված», «ավելի շուտ բավարարված», «ավելի շուտ չբավարարված», «լիովին չբավարարված»:
Գծապատկերում տրված է «շատ բավարարված» և «ավելի շուտ բավարարված» պատասխանների ընդհանուր քանակը:
30
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ս. Մանուկյան
Գծապատկերներից երևում է, որ հետազոտությ ուններն ընդգրկող ժամանակահատվածում Հայ աստանում աճել են և քաղաքական լոյ ալությ ունը, և Հայաստանում ժողովրդավարության զարգացումից հասարակության բավա-րարվածության մակարդակները (Գծապատկեր 7Ա կարմիր գրաֆիկ և Գծապատկեր 7Բ. մանուշակագույն գրաֆիկ): Այդ միտումները չեն բացատրվում Հայաստանում տնտեսական աճով (որն, ինչպես բխում է մոդելից, նպաստում է քաղաքացիական մշակույթի ինդեքսի աճին), քանի որ հետազոտական ժամանակահատվածում դրա գնահատականները միջին հաշվով չեն փոխվել (Գծապատկեր 7Ա կապույտ գրաֆիկ): Մյուս կողմից լոյալության և ժողովրդավարության զարգացումիցբավարարվածության աճը տեղի է ունեցել սեփական կարծիքն արտահայտելու վախի բավական բարձր և անփոփոխ պայմաններում (Գծապատկեր 7Բ, կանաչ գրաֆիկ): Իսկ խոսքի ազատությունը ժողովրդավարության առաջին նախապայմանն է: Ակնհայտ է, որ երբ սեփական կարծիքն արտահայտել վախեցող հասարակությունում աճում է այն դիրքորոշումը, որ «ժողովրդավարությունը զարգանում է», ապա դա նշանակում է, որ իրականում զարգանում է հպատակային լոյալությունը: Հետևաբար, Հայաստանումքաղաքական կուրսի նկատմամբ լոյալության աճն ընթանում է հպատակային քաղաքական մշակույթի ընդլայնման պայմաններում կամ' քաղաքացիական մշակույթի ապաճման պայմաններում Այս արդյունքն անուղղա-կիորեն հաստատում է կառուցված մոդելի կանխատեսումը:
Սոցիալական կապիտալ: Քաղաքացիական մշակույթի ինդեքսի դինամիկայի մոդելում հաջորդ փոփոխականների խումբը ներկայացված է սոցիալական կոնտակտների ինդեքսով1։ Ինդեքսը մոտարկում է հասարակությունում սոցիալական կապիտալի մակարդակը: Սոցիալական կոնտակտների ինդեքսի աճը, մնացած հավասար պայմաններում, նպաստում է քաղաքացիական մշակույթի ինդեքսի աճին: Այլ կերպ' Հայաստանի արդի հասարակությունում սոցիալական կապիտալի աճը, մնացած հավասար պայմաններում, նպաստում է քաղաքացիական մշակույթի զարգացմանը:
Սոցիալական կոնտակտների տարածվածության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանի հասարակությունում դրանց ինտենսիվությունը բավական ցածր է: Այսպես, հարցմանը նախորդած 6 ամիսների ընթացքում հարցվածների զգալի մասը չի ունեցել հայերին բնորոշ այնպիսի ավանդական կոնտակտներ, ինչպիսիք են' հյուր այցելությունը կամ հյուրերի ընդունումը:
1 Ինդեքսը ներկայացնում է այն սոցիալական կոնտակտների ձևերի քանակը, որոնք ունեցել է հարցվողը հարցմանը նախորդած 6 ամիսների ընթացքում: Դիտարկվել են հետևյալ 10 կոնտակտները. 1) այցելություն ընկերներին կամ բարեկամներին, 2) ընկերների կամ բարեկամների հյուրընկալություն, 3) գրքերի ընթերցանություն, 4) անձնական միջքաղաքային հեռախոսային խոսակցություն, 5) այցելություն ռեստորան, 6) այցելություն կինո, թատրոն կամ ժամանցի այլ վայր, 7) անձնական փոստային կամ էլեկտրոնային նամակի առաքում, 8) անձնական փոստային կամ էլեկտրոնային նամակի ստացում, 9) սպորտային միջոցառման այցելություն, 10) լրագրի կամ լրատվական ամսագրի ընթերցանություն:
31
Ս. Մանուկյան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 5 (33), 2010թ.
Հյուր չի գնացել հարցվածների 42.0%-ը, իսկ հյուր չի ընդունել հարցվածների 48.3%-ը: Այդ համատեքստում հատկանշական է, որ միջքաղաքային հեռախոսային խոսակցություն է ունեցել հարցվածների 37%-ը, ինչն արտահայտում է արտագաղթած բնակչության մեծ քանակի մասին:
Բացի սոցիալական կոնտակտների ինդեքսից, կառուցվել է նաև քաղաքացիական կոնտակտների ինդեքսը, որն օգտագործվել է քաղաքացիական մշակույթի ինդեքսի կազմավորման համար' որպես քաղաքացիական մասնակցությունը բնութագրող բաղադրիչ1: Քաղաքացիական կոնտակտների ինդեքսի բաշխումը (Գծապատկեր 8Ա կապույտ գրաֆիկ) ցույց է տալիս, որ Հայաստանում քաղաքացիական մասնակցությունը թերզարգացած է:
Հայաստանի քաղաքացիների 62%-ը վերջին 6 ամիսների ընթացքում չի ունեցել որևէ քաղաքացիական մասնակցության տարր, իսկ 23%-ն ունեցել է ընդամենը մեկ տարր1 2։ Սոցիալական և քաղաքացիական կոնտակտների ինդեքսների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք նշանակալի չափով պայմանավորված են հարցվողի բարեկեցության մակարդակով (Գծապատկեր 8Բ): Առավել բարեկեցիկ խմբում սոցիալական կոնտակտների ինդեքսի միջին արժեքը գերազանցում է ամենաանբարեկեցիկ խմբի ցուցանիշը 2.6 անգամ:
Քանի որ սոցիալական կոնտակտների ինդեքսի աճը բարձրացնում է քաղաքացիական մշակույթի ինդեքսի արժեքը և, միաժամանակ, սոցիալական կոնտակտների ինդեքսը նշանակալի չափով պայմանավորված է անձի բարեկեցությամբ, հետևաբար վեր է հանվում քաղաքացիական մշակույթի զարգացման վրա սոցիալ-տնտեսական գործոնի ազդեցության մեկ այլ ուղի' Հայաստանի տնտեսության տեղափոխումն առավել բարձր տնտեսական (տեխնոլոգիական) նիշա նպաստում է քաղաքացիական մշակույթի աճին ոչ միայն նրանով, որ բարձրացնում է հասարակության անդամների տնտեսական ավ-տոնոմությունը, այլև նրանով, որ բարձրացնում է հասարակության անդամների բարեկեցությունը և, դրանով իսկ, ինտենսիվացնում է հասարակության մեջ սոցիալական կոնտակտների ինտենսիվությունը: Հարկ է նշել, որ քաղաքացիական մշակույթի ինդեքսի հետ դրական են կորելացված դիտարկված բոլոր սոցիալական կոնտակտները: Այսինքն' ցանկացած սոցիալական կոնտակտի առկայությունը կամ ինտենսիվացումը, մնացած հավասար պայմաններում, նպաստում է քաղաքացիական մշակույթի զարգացմանը:
1 Ինդեքսը ներկայացնում է քաղաքացիական մասնակցության ձևերի այն քանակը, որն ունեցել է հարցվողը հարցմանը նախորդած 6 ամիսների ընթացքում: Դիտարկվել են հետևյալ 12 կոնտակտները. 1) քննարկել է քաղաքական հարցեր ընկերների կամ աշխատակիցների հետ, 2) մասնակցել է դպրոցի կամ քաղաքի հարցերով հավաքի, 3) գումար է նվիրաբերել բարեգործական նպատակով, 4) աշխատել է որպես կամավոր, 5) մասնակցել է քաղաքական հանրահավաքի, 6) նամակ է գրել կամ զանգահարել որևէ ԶԼՄ, 7) մասնակցել է ակումբի կամ քաղաքացիական կազմակերպության հանդիպման, 8) ընդգրկվել է որևէ տեղական կազմակերպության կոմիտեում, 9) զանգահարել է կամ այցելել է որևէ քաղաքական գործչի, 10) ստորագրել է խնդրագիր, 11) հանրային ելույթ է ունեցել, 12) վարել է քաղաքական պաշտոն:
2 Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա հիմնականում «ընկերների հետ քաղաքական հարցերի քննարկումն է»:
32
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ս. Մանուկյան
Գծապատկեր 8
Ա Քաղաքացիական կոնտակտների և սոցիալական կոնտակտների ինդեքսների բաշխումը: Բ Քաղաքացիական կոնտակտների և սոցիալական կոնտակտների ինդեքսների կախվածությունը բարեկեցության մակարդակից. ՀՌԿԿ2007
012345678 Ինդեքսների արժեքներ
Սոցիալական կոնտակտների ինդեքս Քաղաքացիական կոնտակտների ինդեքս
Բ.
Բարեկեցության մակարդակ
•Սոցիալական կոնտակտների ինդեքս
—■—Քաղաքացիական կոնտակտների ինդեքս
Ընդ որում, դրանցից ամենաուժեղ ազդեցությունն ունեն հաղորդակցական կոնտակտները' լրագրերի ու լրատվական ամսագրերի և գրքերի ընթերցանությունը: Եվ քանի որ այդ ինֆորմացիոն կոնտակտներն առավելապես հատկանշական են ավելի բարձր կրթամակարդակով անձանց, հետևաբար, վեր է հանվում ևս մեկ ուղի, թե ինչպես է Հայաստանի տնտեսության տեղափոխումն ավելի բարձր տեխնոլոգիական նիշա ազդում Հայաստանի հասարակու-
33
Ս. Մանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
թյունում քաղաքացիական մշակույթի զարգացման վրա: Հայաստանի տնտեսության անցումը դեպի ավելի բարձր տնտեսական (տեխնոլոգիական) նիշա նպաստում է հասարակության անդամների հաղորդակցական և մշակութային պահանջմունքների աճին և ինտենսիվացմանը և, դրանով իսկ, նպաստում է հասարակության մեջ քաղաքացիական մշակույթի զարգացմանը:
Բացի այդ, պարզվել է, որ սոցիալական և քաղաքացիական կոնտակտների ինդեքսների վրա ազդեցություն ունեն և անձի աշխատանք ունենալու փաստը, և նրա աշխատավայրի գրաված տնտեսական նիշան, և չաշխատող անձանց չաշխատելու պատճառները կամ, այլ կերպ ' անձի կամ նրա տնային տնտեսության գրաված տնտեսական նիշան:
Այսպիսով, քաղաքացիական մշակույթի զարգացման մոդելի մաթեմատիկական տեսքը և մոդելի անկախ փոփոխականների սոցիոլոգիական վերածությունն աստիճանաբար բացահայտում և հիմնավորում են այն մակրոսոցիոլո-գիական փաստը, որ Հայաստանի աշխարհամակարգային ցածր դիրքը համակարգային ազդեցություն ունի քաղաքացիական մշակույթի զարգացման վրա: Նպաաակաոացիոնալ և կոմունիկատիվ սոցիալական հարաբերություններ: Քանի որ հասարակության մեջ սոցիալական կապիտալի մակարդակը քաղաքացիական մշակույթի կազմավորման գործոնների շարքում է, վերլուծվել է նաև Հայաստանի հասարակությունում հասարակական համագործակցության բնույթը: Համագործակցությունը հասարակության մեջ միշտ առկա է, քանի որ առանց դրա հասարակությունը հնարավոր չէ: Համագործակցության մակարդակով և բնույթով են պայմանավորվում անհատական, խմբային և հասարակական շահերն ու նպատակներն իրագործելու մեխանիզմներն ու դրանց արդյունավետությունը [11, с. 212-217, 12, с. 122-139]: Քաղաքացիական հասարակությունում սոցիալական կապիտալը բնորոշվում է նրանով, որ այստեղ գերակայում է հորիզոնական համագործակցությունը, ի հակադրություն ուղղահայաց համագործակցության, որը բնորոշ է բյուրոկրատական կառույցներին, բիզնես կազմակերպություններին և անհատական ու խմբային կախվածությամբ բնորոշվող (կլիենտելային) համակարգերին: Համագործակցության բնույթում միշտ առկա է անհատական շահը (էգոիզմը), հետևաբար սոցիալական կապիտալի սոցիոլոգիական վերլուծության և մեկնաբանության համար կիրառելի են ռացիոնալ ընտրության կամ փոխանակման տեսությունները: Սակայն այդ տեսությունները հաշվի չեն առնում հասարակական գործունեության այն դրդապատճառները և գործոնները, որոնք չեն տեղավորվում ռացիոնալ ընտրության հայեցակարգում: Մասնավորապես, Հաբերմասը դիտարկում է նպատակա-ռացիոնալ և կոմունիկատիվ գործունեություն տիպաբանական ստորաբաժանումը, որտեղ առաջինը նշանակում է անձնական շահի համար իրականացվող գործողություններ, իսկ երկրորդը' այնպիսի գործո-
34
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ս. Մանուկյան
ղությ ուններ, որտեղ անձն իր շահը կազմավորում և իրականացնում է ընդհանուր շահի շրջանակներում [4, с. 178]:
«Նպատակառացիոնալ - կոմունիկատիվ» և ընդհանուր ավտոնոմության զգացողության (կառավարման լուկուսի) բնութագրերի միասնական դիտարկման դեպքում, Հայաստանի հասարակությունում կարելի է սահմանել սոցիալական գործողության ենթամշակութային տիպաբանություն, որն անմիջականորեն կապված է քաղաքացիական մշակույթի զարգացման և դրա բնույթի հարցերի հետ:
Առաջինն ավանդական ենթամշակույթն է, որի ներկայացուցիչներն ունեն ցածր ավտոնոմություն և կոմունիկատիվ գործունեության դիրքորոշումներ: Այս ենթամշակութային շերտի գործունեությունը մեծ հավանականությամբ հիմնված է ավանդական արժեքների վրա: Ցածր ավտոնոմության հետևանքով, այդ ենթամշակույթը կրող անձինք ունեն ցածր մոբիլություն և զարգացման ցածր ներուժ: Հայաստանի հասարակությունում այս ենթամշակույթի ծավալի գնահատկանը 12.7% է, իսկ քաղաքացիական մշակույթի ինդեքսի միջին արժեքը' 2.23, որը շատ մոտ է համահայկական արժեքին (2.24):
Երկրորդը կլիենտելային ենթամշակույթն է, որի ներկայացուցիչներն ունեն ցածր ավտոնոմություն և նպատակա-ռացիոնալ դիրքորոշում: Այստեղ, բարձր հավանականությամբ, սեփական շահերի պաշտպանության և առաջխաղացման գերիշխող ռազմավարությունն է ընդգրկումը տնտեսական և իշխանական վերնախավային շերտերին պատկանող անձանց կողմից կազմավորվող կլիենտելաներում1: Հայաստանի հասարակությունում այս ենթամշակույթի ծավալն ամենամեծն է' 46.0% (հասարակության համարյա կեսը): Քաղաքացիական մշակույթի ինդեքսի արժեքն ամենափոքրն է' 2.14: Այստեղ առավել հավանական է մոբիլիզացիոն ընտրական վարքի ձևավորումը, ինչը պարբերաբար դիտվում է ազգային մակարդակի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում:
Երրորդը դասական ազատական ենթամշակույթն է, որը կազմված է բարձր ինքնավարությամբ և գործունեության նպատակա-ռացիոնալ դիրքորոշումներով անձանցից: Նրանք համապատասխանում են դասական ազատական կապիտալիզմի քաղաքացու իդեալական տիպին, որի հիմնական բնութագրերից են անհատապաշտությունը, բարոյական արգելակների թուլությունը, գերազանցապես անձնական շահի հետապնդումը և անհատական շահի հիման վրա ասոցիացումը, սոցիալական մոբիլությունը: Այս տիպը կազմավորում է զարգացման բավական բարձր պոտենցիալով ենթամշակույթ, որտեղ
1 Կլիենտելա' սոցիալական համագործակցության ձև, որը բնորոշվում է անհատական կամ խմբային կախվածությամբ, երբ «պատրոնը» հովանավորում է իր «կլիենտներին» և նրանց համար ապահովում ռեսուրսների որոշակի մատչելիություն, ի պատասխան «կլիենտները» ցուցաբերում են անձնական նվիրվածություն «պատրոնին» և նրա շահերին:
35
Ս. Մանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33), 2010թ.
մարդիկ օտարված են միմյանցից (ատոմիզացված են): Նրանց մեջ գերիշխում է «մարդը մարդուն գայլ է» կամ <<թող հաղթի ուժեղը» տիպի դիրքորոշումները: Եթե այդպիսի անձը գտնվում է հասարակության ցածր շերտերում, ապա նա հասարակական սանդուղքով վեր բարձրանալու արդյունավետ միջոց կարող է դիտել նաև արդյունավետ իրավախախտումը' ընդօրինակելով արդեն վեր-նախավերում գտնվող անձանց: Այս ենթամշակույթի հանգրվանն է արդի ազատական հասարակությունն իր սոցիալական օտարվածության խնդիրների համախմբությամբ: Այս ենթամշակութային շերտի ծավալը նույնպես բավական նշանակալի է' 32.7%: Ընդ որում, այս շերտում քաղաքացիական մշակույթի ինդեքսի միջին արժեքը (2.41) բավական բարձր է համահասարակա-կան միջինից:
Չորրորդը մասնակցային կոմունիկատիվ ենթամշակույթն է, որը կազմված է բարձր ավտոնոմությամբ և կոմունիկատիվ գործունեության դիրքորոշումներով անձանցից: Այս ենթամշակույթը քաղաքացիական հասարակության իդեալն է, որն ունակ է հավասարակշռել բիզնեսի և պետության գործունեության բացասական հասարակական հետևանքները: Հայաստանի հասարակությունում այս ենթամշակույթի ծավալն ամենափոքրն է' 9.1%, սակայն, ինչպես և սպասելի է, նրանց մոտ ամենաբարձրն է քաղաքացիական մշակույթի ինդեքսի միջին արժեքը (2.46):
Նշված 4 ենթամշակույթներին պատկանող անձանց տարիքների և կրթամակարդակների համեմատությունը ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում Հայաստանի հասարակությունում աճելու է անձի ավտոնոմության զգացողությունը: Ընդ որում, հիմքեր կան ենթադրելու, որ մնացած հավասար պայմաններում այդ աճը տեղի է ունենալու առավելապես նպատակա-ռացիո-նալ դիրքորոշման աճի հաշվին: Հետևաբար, պետք է ենթադրել, որ Հայաստանի հասարակությունում, սոցիոմշակութային արդի միտումների պահպանման դեպքում, աստիճանաբար աճելու է դասական ազատական ենթամշակութային շերտի ծավալը: Բացի դրանից, և ավտոնոմության, և կոմունիկատիվ դիրքորոշման աճին է նպաստում նաև կրթամակարդակի աճը:
Հիմնական եզրակացություններ
Հայաստանի հասարակությունում քաղաքացիական մշակույթի զարգացման աստիճանը մոտավորապես համապատասխանում է նախկին խորհրդային ժամանակաշրջանի մակարդակին: Հայաստանի քաղաքական մշակույթը հիմնականում հպատակային է (այդ քաղաքական մշակույթն է կրում Հայաստանի հասարակության մոտ 88%-ը): Հայաստանում տեղի է ունենում քաղաքացիական մշակույթի հետընթաց' ի հաշիվ հպատակային քաղաքական մշակույթի խորացման, արմատավորման և վերարտադրման:
36
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ս. Մանուկյան
Հայ աստանի հասարակությ ունում քաղաքական մշակույ թը պայ մանա-վորող հիմնական մակրոսոցիոլոգիական դետերմինանտն է Հայաստանի աշ-խարհամակարգային դիրքը, որը համակարգային ազդեցություն է գործում ներկա քաղաքական մշակույթի վերարտադրման վրա: Ներկայում այն, լինելով ծայրամասային, համակարգային խոչընդոտ է Հայաստանի հասարակությունում քաղաքացիական մշակույթի և ժողովրդավարության զարգացման համար: Հայաստանում քաղաքացիական մշակույթի և ժողովրդավարության զարգացման հիմնական գործոնն է նրա աշխարհամակարգային դիրքի բարձրացումը (որն, իր հերթին, պայմանավորված է տնտեսության տեխնոլոգիա -կանացման բարձրացմամբ):
Հայաստանի հասարակությունում գերիշխում են անհատական և խմբային կախվածության (կլիենտելային) սոցիալական հարաբերությունները: Իսկ հասարակության տնտեսապես ավտոնոմ հատվածում' դասական ազատական հասարակությանը բնորոշ անհատապաշտական դիրքորոշումների և նպատակների վրա հիմնված հարաբերությունները: Եթե Հայաստանի հասարակությունում ցածր մնա տնտեսական ավտոնոմությունը, ապա այստեղ կարմատավորվի և կհարատևի հպատակային քաղաքական մշակույթը: Եթե Հայաստանի հասարակությունում աճի տնտեսական ավտոնոմությունը, ապա այստեղ կզարգանա քաղաքացիական մշակույթը, որը հասարակությունը կտեղաշարժի դեպի դասական ազատական հասարակություն:
Կարելի է ենթադրել, որ քաղաքակրթական և աշխարհաքաղաքական սահմանային լարված և պոտենցիալ անկայուն գոտում գտնվող Հայաստանի համար նկարագրված երկու սցենարները պարունակում են ավելի շատ մարտահրավերներ, քան հնարավորություններ: Առավել բարենպաստ զարգացման սցենարը կարող է տեղի ունենալ հասարակության մեջ տնտեսական ավ-տոնոմության, ընդհանուր ավտոնոմության և կոմունիկատիվ սոցիալական հարաբերությունների միասնական զարգացման համատեքստում:
Հուփս, 2010թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Бжезинский З, Великая шахматная доска, М.: Междунар. отношения, 1998; Мура-дян ИМ, Анатолийско-иранское геоцивилизационное противостояние, Ереван: Кавказский институт иранистики, 1998.
2. Хантингтон С., Столкновение цивилизаций, М., Изд. АСТ, 2007.
3. Яницкий О.Н, Социология риска, М., Изд. LVS, 2003.
4. Ритцер Дж, Современные социологические теории, 5-е изд., СПб: Питер, 2002.
37
Ս. Մանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
5. Штомпка П, Социология социальных изменений. М., 1996.
6. Валлерстайн И., После либерализма, М., Едиториал, 2003.
7. Гидденс Э, Девять тезисов о будущем социологии // Thesis, М., 1993, вып. 1.
8. Almond G, Verba S, The Civic Culture: Political Atitudes and Democracy in Five Nations. Princetone, N.J.: Princetone University Press, 1963.
9. Алмонд Г., Верба С, Гражданская культура и стабильная демократия // Политические исследования, 1992, № 4.
10. Алмонд Г, Пауэлл Дж, Стром К, Далтон Р, Сравнительная политология сегодня, Мировой обзор, М., Аспект-Пресс, 2002.
11. Патнем Р, Чтобы демократия сработала. Гражданские традиции в современной Италии, М., Ad Marginem, 1996.
12. Коулман Дж, Капитал социальный и человеческий // Общественные науки и современность, М., 2001, N3.
СОЦИОЛОГИЧЕСКАЯ ПРОГНОСТИЧЕСКАЯ МОДЕЛЬ И ФАКТОРЫ РАЗВИТИЯ ГРАЖДАНСКОЙ КУЛЬТУРЫ В ОБЩЕСТВЕ АРМЕНИИ
Самвел Манукян
Резюме
В статье представлена многомерная регрессионная модель развития гражданской культуры в Армении. В качестве зависимой переменной использован специально разработанный индекс развития гражданской культуры. При построении модели широко использовался факторный анализ и различные социологические индексы. Проведен математический и социологический анализ факторов развития гражданской культуры — в частности, экономической автономности общества, политической лояльности общества и доверия к политическим, социальным и гражданским институтам и социального капитала. На основе анализа модели рассмотрены сценарии развития гражданской культуры в обществе Армении.
38