Научная статья на тему 'Սոցիալական լարվածությունները Հայաստանում'

Սոցիալական լարվածությունները Հայաստանում Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
462
56
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
սոցիալական լարվածություն / դասակարգային լարվա- ծություն / սոցիալ-էկոլոգիական լարվածություն / մշակութային լարվա- ծություն / Հայաստան:

Аннотация научной статьи по социологическим наукам, автор научной работы — Սամվել Մանուկյան

Ներկայացվող հոդվածում ուսումնասիրվում են Հայաստանի հասա-րակական գիտակցությունում առկա սոցիալական լարվածություն-ների ընկալումները, դրանց մակարդակը, բնույթը և բովանդակու-թյունը: Դիտարկվել են սոցիալական լարվածությունների 17 տիպեր,որոնք դասակարգվել են երեք հիմնական խմբերում` դասակար-գային լարվածություն, մշակութային լարվածություն և սոցիալ-էկոլո-գիական լարվածություն: Ուսումնասիրությունն իրականացվել է«Կյանքի որակը Հայաստանում 2012թ.» զանգվածային սոցիոլոգիա-կան հետազոտության տվյալների շտեմարանի երկրորդային վերլու-ծության տվյալների հիման վրա:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

SOCIAL TENSIONS IN ARMENIA

The article examines perception, intensity, character and content of social tensions in the public consciousness of the Armenian society. Seventeen types of social tensions are analyzed, which are categorized in three groups: class tensions, socio-cultural tensions and socio-economic tensions. The study has been conducted based on a secondary analysis of the database of a sociological survey titled Quality of Life Index in Armenia 2012.

Текст научной работы на тему «Սոցիալական լարվածությունները Հայաստանում»

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ1

Սամվել Մանուկյան’

Բանալի բաոեր. սոցիալական լարվածություն, դասակարգային լարվածություն, սոցիալ-էկոլոգիական լարվածություն, մշակութային լարվածություն, Հայաստան:

«Ով ունակ է հաղթահարել կոնֆլիկտները' ընդունելով դրանց գոյությունը և կարգավորելով դրանք, նա կառավարում է պատմության ռիթմը: Ով բաց է թողնում այդ հնարավորությունը, պատմության ռիթմը դարձնում է իր հակառակորդը» [1]:

Սոցիալական կոնֆլիկտը, ինչպեսև սոցիալական համագործակցությունը, ներհատուկ են ցանկացած հասարակությանը: Եթե սոցիալական համագործակցությունը հասարակության գոյության նախապայմանն է, ապա սոցիալական կոնֆլիկտները կարող են վերածվել ինչպես հասարակության զարգացման աղբյուրի, այնպես էլ նրա դեգրադացման կամ կազմալուծման գործոնի: Խնդիրը համագործակցության և կոնֆլիկտի բնույթն է, կառուցվածքը, մակարդակը, փոխհարաբերությունները և, վերջին հաշվով, այն, թե արդյոք հասարակության համար սոցիալական կոնֆլիկտի հանգուցալուծումը կար-

1 Աշխատանքն իրականացված է «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի կողմից իրականացված «Կյանքի որակը Հայաստանում 2012թ.» հետազոտության տվյալների շտեմարանի երկրորդային վերլուծության տվյալների հիման վրա:

’ «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտ, վերլուծաբան, սոց. գ.թ.:

54

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Ս. Մանո կան

ճատև կամ երկարատև հեռանկարում կունենա կոնստրուկտիվ, թե դեստրուկտիվ ազդեցություն:

Ընդհանուր սահմանմամբ' սոցիալական լարվածությունը հասարակական դժգոհության աստիճանն է հասարակությունում տիրող իրավիճակի նկատմամբ և այդ դժգոհությունը բացահայտորեն արտահայտելու դիրքորոշումը: Ըստ Վ.Ն. Կուդրյավցևի' սոցիալական լարվածությունը «ներհատուկ է և ուղեկցում է կոնֆլիկտին: Սոցիալական լարվածությունը բխում է կոնֆլիկտից, իսկ դրա մասշտաբները, որպես կանոն, համադրելի են կոնֆլիկտի մասշտաբին: ...Սոցիալական լարվածությունը սոցիալական ճգնաժամի և այն ուղեկցող սոցիալական կոնֆլիկտների և' ասպեկտն է, և' ինդիկատորը» [2]:

Եթե սոցիալական լարվածությունը սոցիալական կոնֆլիկտի արտապատկերումն է հասարակական գիտակցությունում, ապա սոցիալական լարվածությունների բովանդակության, կառուցվածքի, ինտենսիվության և դինամիկայի ուսումնասիրությունն, ըստ էության, ներկայացնում է նաև սոցիալական կոնֆլիկտների բացահայտման և դրանց արտահայտման ասպեկտներից մեկը:

Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և սոցիալ-հոգեբանական վիճակի վերաբերյալ նույնիսկ մակերեսային տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Հայաստանի հասարակությունում առնվազն 25 տարի է, ինչ հարատևում են սոցիալական բարձր լարվածությունները: Դրա մասին են վկայում և քաղաքական իրադարձությունները, որոնք սրվում են ազգային մակարդակի ընտրություններում, և բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտությունները, որոնք արձանագրել և արձանագրում են հասարակության անբավարարվածությունն ընդհանուր տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակից և դրանց տարբեր բաղադրիչներից1։

1 Տես, օրինակ, IPSC, CRRCh ASA կազմակերպությունների հետազոտությունները, որոնց հիման վրա կարելի է դուրս բերել հասարակական դժգոհությունների ժամանակային շարքերը:

55

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

а

Որո նք են այդ դեպքում հոդվածում ներկայացված դրույթների նորույթն ու առանձնահատկությունները: Դրանք երկուսն են: Առաջինն այն է, որ Հայաստանի հասարակությունում սոցիալական լարվածությունների ուղղակի ուսումնասիրություն չի իրականացվել: Դրանց մասին դատողությունները կատարվել են հիմնվելով հասարակական գիտակցության այլ դիրքորոշումների վրա:

Երկրորդ' հետխորհրդային տարածքի հասարակագիտությունն անտեսում կամ շրջանցում է այն փաստը, որ հետխորհրդային բոլոր հանրապետությունները բացառությամբ գուցե Բելառուսի, անցում են կատարել կապիտալիստական հասարակարգին: Արդի հետխորհրդային հասարակագիտությունը, կրկնելով արդի «մեյնսթրիմ» հասարակագիտական տեսություններին, այդ անցումն անվանում է «անցում շուկայական տնտեսության» խուսափելով «կապիտալիզմ» եզրույթից [3, 4, էջ 22-23; 5]1: Հայեցակարգային և տերմինաբանական փոփոխու- 1

1 Այդ տերմինաբանական փոփոխության տեսական հիմքերը կազմավորվել են դեռևս 1960-ական թվականներին, մասնավորապես ամերիկացի տնտեսագետ Ջ.Գելբրայթի, Ու. Ռոստոուի, Ֆ.Պերուի աշխատություններում (օրինակ' Дж.Гелбрайт, Новое индустриальное общество, М., ООО «Издательство АСТ», ООО «Транзиткнига», СПб., Terra Fantastica, 2004, 602 ст.):

Սակայն իր կյանքի վերջում Ջ.Գելբրայթը բացահայտեց նաև այդ տերմինի գաղափարա-խոսական բեռնվածքը: Ըստ Գելբրայթի 1929-1933թթ. համաշխարհային ճգնաժամից հետո «սկսվեց «կապիտալիզմ» տերմինի անվտանգ այլընտրանքի փնտրտուքը: ԱՄՆում «ազատ ձեռնարկատիրություն» բառակապակցության ներմուծման փորձը չհաջողվեց, քանի որ ազատության այն իմաստը, որը ենթադրում է ձեռնարկատերերի կողմից ազատ որոշումների կայացումը, համոզիչ չէր: Եվրոպայում առաջացավ «սոցիալ-դեմո-կրատիա» տերմինը որպես կապիտալիզմի և սոցիալիզմի կարեկցությամբ համեմված համակցություն: Սակայն, այդ ժամանակ (ինչպեսև ներկայում) ԱՄՆ-ում «սոցիալիզմ» բառն անընդունելի էր: Մի քանի տարի օգտագործվեց «նոր ուղի» բառակապակցությունը, որը, սակայն, չափից ավելի էր նույնականացվում Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի և նրա կողմնակիցների հետ: Արդյունքում գիտական հանրությունն ընդունեց «շուկայական համակարգ» արտահայտությունը, քանի որ այն չուներ բացասական նախապատմություն, ի դեպ, այն ընդհանրապես պատմություն չուներ: Դժվար էր գտնել մեկ այլ' ավելի անիմաստ տերմին...»: Дж.К. Гэлбрайт, Экономика невинного обмана: правда нашего времени, М., Европа, 2009, ст. 22-23.

Մյուս կողմից, աշխարհամակարգային վերլուծության տեսական շրջանակներում, որը տվյալ աշխատանքի մակրոսոցիոլոգիական հարացույցն է, «շուկայական տնտեսությունը» նշանակում է այն, ինչ կա' մեծաքանակ գնորդներով և վաճառողներով (ովքեր հաճախ նաև անմիջական արտադրողներն են) առևտրային հրապարակ, որտեղ չկան գերիշխող դիրք գրավողներ: Այն առավել ցածր տնտեսական [և տեխնոլոգիական] նիշան է, որը բավականաչափ ադեկվատ է լիբերալ շուկայի մոդելին: Տե ս Бродель Ф, Динамика капитализма, Смоленск, 1993.

56

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Ս Մանո ւկյան

թյան հետևանքով փոխվել է նաև հասարակական լարվածությունների և դժգոհությունների բնույթի և բովանդակության նույնականացումը: Այդ տեսություններում հասարակական դժգոհությունները բացատրվում են հասարակական խմբերի սոցիալական, տնտեսական և քաղաքական պայմաններով, որոնք մոդիֆիկացվում են դրանց մշակութային (արտաքին համատեքստ) և սոցիալ-հոգեբանական (ներքին ենթատեքստ) առանձնահատկություններով: Գիտական տեսադաշտից և դիսկուրսից դուրս է մնում հասարակության (հասարակարգի) կառուցվածքում արտադրության միջոցների կապիտալի նկատմամբ հասարակական խմբերի դիրքերից բխող ինչպես ուղղակի (տնտեսական, սոցիալական, քաղաքական և իրավական), այնպես էլ անուղղակի (սոցիալ-հոգեբանական և հոգեբանական) սոցիալական լարվածությունների բնույթն ու գնահատականները:

Հոդվածում դիտարկված են հետևյալ հարցերը.

ռ

• Ինչ սոցիալական լարվածություններ են այսօր առկա Հայաստանի հասարակությունում:

ռ

• Ինչ բովանդակություն ունեն այդ սոցիալական լարվածությունները:

ռ

• Ինչպիսի ն են Հայաստանում սոցիալական լարվածությունների մակարդակները:

Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակի 2012թ. հետազոտությունում, որն իրականացվել է 2012թ. դեկտեմբերին, կիրառվել է հասարակությունում սոցիալական լարվածությունների ընկալման չափման հետևյալ հարցը. «Տարբեր երկրներում հաճախ մարդկանց խմբեր տարբեր շահեր են ունենում, միմյանց չեն վստահում կամ չեն

\ ռ

սիրում: Ձեր կարծիքով կա հարաբերությունների նման լարվածություն հետևյալ խմբերի միջև»: Հարցվողին ներկայացվել է սոցիալական լարվածությունների հետևյալ ցանկը.

57

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

1. Հարուստների և աղքատների միջև

2. Աշխատավոր մարդկանց և ձեռնարկությունների տերերի միջև

3. Աշխատողի ու նրա անմիջական ղեկավարի կամ վերահսկողի միջև

4. Պետության և աշխատավոր ժողովրդի միջև

5. Հայաստանի և սփյուռքի հայերի միջև

6. Հայաստանի և Ղարաբաղի հայերի միջև

7. Հայաստանի և Ռուսաստանի հայերի միջև

8. Երևանի և Հայաստանի շրջանների մարդկանց միջև

9. Ձեր և Ձեր հարևան որևէ շրջանի ժողովրդի միջև (Երևանում հարցը չի տրվել)

10. Քաղաքի ու գյուղի բնակիչների միջև

11. Հայերի և Հայաստանում ապրող այլ ազգերի միջև

12. Տղամարդկանց և կանանց հարաբերություններում

13. Ավագ և երիտասարդ սերունդների միջև

14. Հանքեր շահագործողների և ժողովրդի շահերի միջև

15. Հիդրոէլեկտրակայան կառուցողների և ժողովրդի շահերի միջև:

Հարցվողին առաջարկվել է սոցիալական լարվածության առկայությունը գնահատել հետևյալ սանդղակով. «Միանշանակ կա», «Ավելի շուտ կա», «Ավելի շուտ չկա», «Միանշանակ չկա»: Սանդղակում առկա էր նաև «Դժվարանում եմ պատասխանել» տարբերակը, որը, սակայն, հարցվողին չի ներկայացվել:

Սոցիալական լարվածությունների դիտարկված ցանկում առաջին երեք բաղադրիչներն ակնհայտորեն արտապատկերում են հասարակությունում տարբեր կառուցվածքային դիրքեր գրավող շերտերի միջև հնարավոր սոցիալական լարվածությունները: Առաջինը լարվածության ընդհանուր (առօրյա) ընկալումը տնտեսական հակադիր կարգավիճակներ ունեցող շերտերի միջև (վերնախավեր և լայն

58

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Ս. Մանո կան

զանգվածներ), երկրորդը արտադրության միջոցների նկատմամբ տարբեր դիրքեր գրավող շերտերի դասակարգերի միջև, իսկ երրորդը աշխատանքային հարաբերություններում կառուցվածքային

բարձր և ցածր դիրքեր գրավող շերտերի միջև1։

Չորրորդը' լարվածության ընկալումը պետության և աշխատավոր ժողովրդի միջև, կիրառված է գնահատելու համար, թե հասարակական գիտակցությունում ինչպես են փոխդիրքավորված պետությունը և դասակարգային հարաբերությունները:

5-13 բաղադրիչներն արտապատկերում են մշակութային հիմք ունեցող սոցիալական լարվածություններ: Ընդ որում 5-7 բաղադրիչները հայաստանաբնակ հայերի և հայկական էթնոսի երեք ենթա-մշակութային խմբերի (սփյուռքահայեր, Ղարաբաղի հայեր և Ռուսաստանի հայեր1 2) միջև, 8, 9 և 10 բաղադրիչները հայաստանաբնակ հայերի ենթամշակութային խմբերի միջև («երևանցիների» և Հայաստանի այլ շրջանի բնակիչների, հարևան շրջանների բնակիչների, քաղաքի և գյուղի բնակիչների միջև), 11-րդը հայերի և Հայաստանի ազգային փոքրամասնությունների միջև: 12-րդ բաղադրիչի ուսումնասիրությունը պայմանավորված է վերջին 20-ամյակում հասարակարգային փոփոխության արդյունքում և միջազգային կառույցների աջակցությամբ Հայաստանում տեղի ունեցող մշակութային փոփոխություններով, որոնց շարքում կարևորագույն տեղ է զբաղեցնում

1 Համաձայն աշխարհամակարգային վերլուծության կառավարիչները հանդիսանում են աշխարհամակարգի կիսակենտրոնը (սոցիալական ստրատիֆիկացիայի տեսություններում դրանք անվանվում են «միջին շերտեր»), որի հիմնական ֆունկցիաներից է Կենտրոնի (սեփականատերերի) և Ծայրամասի (վարձու աշխատողների) միջև հակասությունների մեղմումը:

2 Ինչպես ցույց են տվել նախորդ հետազոտությունները, հայաստանաբնակ հայերը տարբերակում են սփյուռքահայերին և Ռուսաստանի հայերին: Նրանք սփյուռքահայեր են համարում Հայկական Սփյուռքի այն ներկայացուցիչներին, ովքեր օգտագործում են արևմտահայերենը: Իսկ ռուսաստանահայերին, որոնց բացարձակ գերակշիռ մասը խոսում է արևելահայերենի բարբառներով, չեն համարում սփյուռքահայեր: Տես Մանուկյան Ս., Հայաստանյան էթնո-սոցիոմշակութային համակարգի զարգացման միտումները // 21 ԴԱՐ, թիվ 5 (45), 2012, էջ 86-90:

59

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

սեռերի միջև տարբերությունների վերացումը, իսկ 13-րդ բաղադրիչն արտապատկերում է «հայրերի ու որդիների» միջև «հավերժ» հակասության ինտենսիվությունը:

14-րդ և 15-րդ բաղադրիչներն արտահայտում են սոցիալ-էկոլո-գիական լարվածությունները, որոնց առաջացման հավանականությունը պայմանավորված է Հայաստանում վերջին տարիներին ինտենսիվացած բնապահպանական կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի գործունեությամբ: Ընդ որում ինֆորմացիոն դաշտում նրանց առաջնահերթ թիրախների շարքում են փոքր հիդրոէլեկտրակայանները, հանքերի շահագործումը և դրանց սեփականատերերը: Նշված սոցիալական լարվածությունների մակարդակները Հայաստանի հասարակությունում ներկայացված են Գծապատկեր 1-ում: Դրանք խմբավորված են ըստ Հայաստանի հասարակական գիտակցության այն աշխարհայացքային կոմպլեքսների, որոնց կազմում իրենք գտնվում են: Գծապատկերում կարմիր սյունը ներկայացնում է «[լարվածություն] միանշանակ կա» և «ավելի շուտ կա» պատասխանածների ընդհանուր քանակը, իսկ երկնագույն սյունը' «ավելի շուտ չկա» և «միանշանակ չկա» պատասխանները:

Գծապատկերներում ներկայացված են նաև այն անձանց քանակները, ովքեր դժվարացել են պատասխանել, թե արդյոք իրենց կարծիքով Հայաստանում առկա է տվյալ սոցիալական լարվածությունը: Հարկ է նշել, որ հարցվողների այդ խմբերի ծավալների մեկ-նաբանությունները հաճախ երկիմաստ են լինում: Մի կողմից, եթե անձը չի ընկալում տվյալ սոցիալական լարվածությունը, ապա նրա համար այդ լարվածությունը «գոյություն չունի», և տրամաբանական է այդ անձանց միավորումը նրանց հետ, ովքեր «գիտակցաբար» պատասխանել են, որ տվյալ տիպի լարվածությունը «միանշանակ չկա» կամ «ավելի շուտ չկա»: Սակայն, մյուս կողմից, հաշվի առնելով արդի ժամանակաշրջանում հասարակական պրոցեսների կառավարման

60

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Ս. Մանո կան

ոլորտում ինֆորմացիոն դաշտի և սոցիալական տեխնոլոգիաների բարձր արդյունավետությունը, չի բացառվում, որ այն անձինք, որոնց գիտակցությունում բացակայում է տվյալ տիպի սոցիալական լարվածության մասին դիրքորոշումը, կարող են արագ ընդգրկվել տվյալ սոցիալական լարվածությունն ուտիլիզացնող ինֆորմացիոն դաշտում և բևեռացվել համալրելով սոցիալական լարվածությունը կամ գիտակցաբար ընկալողների, կամ' չընկալողների շարքերում: Առանձին և կարևոր հարց է, թե ինչ հարաբերակցությամբ տեղի կունենա այդ բևեռացումը: Ընդունված է համարել, որ այլ հավասար պայմաններում այդ խումբը կբաշխվի կամ հետազոտության արդյունքում ստացված էմպիրիկ բաշխմանը համաչափ, կամ հավասարաչափ բաշխմամբ: Չխորանալու համար այս հարցերում նշված երկիմաստության հանգուցալուծումը թողնված է ընթերցողին:

Նշված նկատառումները հատկապես կարևոր են սոցիալական լարվածությունների այն տարատեսակների դեպքում, որոնց բաշխումներում առկա է «Դժվարանում եմ պատասխանել» պատասխանների մեծ տոկոս. մասնավորապես սոցիալական լարվածությունների ընկալումները սփյուռքահայերի նկատմամբ և սոցիալ-էկոլոգիա-կան ոլորտում: Առաջինն արդեն ակտուալ է Հայաստանի հասարակության համար, որտեղ Սիրիայում շարունակվող պատերազմի արդյունքում Հայաստան են ներգաղթում մեծաքանակ սիրիահայեր, և չի բացառվում, որ սփյուռքահայերի նկատմամբ լարվածության վերաբերյալ դիրքորոշումներ չունեցող անձանց շրջանում այդ դիրքորոշումները սկսեն արագ կազմավորվել:

Սոցիալ-էկոլոգիական լարվածությունների ընկալումներում լարվածությունը չգիտակցողների հնարավոր կողմնորոշումների բաշխումը կարևոր է, քանի որ այդ շարժումներն արդի ժամանակաշրջանում հաճախ հանդիսանում են ներքին բախումների նախաձեռնողներ և կատալիզատորներ:

61

Ս.Մանուկյան

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Սոցիալական լարվածությունների ընկալումները Հայաստանի հասարակությունում

Գծապատկեր 1

Սոցիալական լարվածությունների ընկալումները

ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԸՆԿԼԼՄԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Հարուստների Լւ ւսրբւսւոների ՍիջԼւ Աշխատավոր մարդկանց և Ծեւշնարկությունների տերերի միջև.

Պհտու թյւս1յ|յ աշիսւտավորմրղույրղի ւ՛իջ)յ Աշխատողի ու նրա անմիջական ղեկավարի դամ կերահսկողի միջև.

ԱՈՏԻԱԼ-ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆԼԱՐՎԱԾՈՒԹՅՄՆ ԸՆԿԱԼՄԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ Հանբեր շահագործողների և <;ողովրդի շահերի ՍիջԼւ հիղրոելեկտրակյգաԼ կառուցողների Լւգողովրդիշահերի միջև.

ԵՆԹԱ ՄՇԱԿ ՈՒԹՍ ՑԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ Հայաստանի և. Ղարաբւս՜լի հայերի միջև.

Երևանի ԼւՀաւաստանիջրջաևներհ մաողկանց ՍիջԼւ Քաղւսբի ու գյուղի բնակիչների միջև, հայերի և հաասւոււսուՍ ապրող այլ ազգերի ՍիջԼւ ^ւյյ11յлЛ1 յiյիIյ սւոյու ոբիհսւյերի միջև

՜աւատււնւի ԼւՌուսւատանի հայերի ՍիջԼւ

Ցեր ևՁեր հարԼւաեորԼւ:շրջանի ժողրվրղի ՍիջԼւ(ՀարցըԵրևանում չի տովել)

Տղամարդկանց և. կանանց ՒւսՀւաբերությոմնևերում ևվագԼւերիտասարդ սերուևդևերի ւիջնւ

■Լարվածություն կա ԼււրւվւսԾություև չդա

29,8% 'Տձ, /%

ԴՓ

Բնապահպանական առիթը բազմատեսակ ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերից կազմված և համազգային մակարդակի սոցիալական ըմբոստացման վերածվելու ակնառու օրինակն է Թուրքիայում Ստամբուլի Թաքսիմ հրապարակի վերակառուցման ընթացքում երեք ծառերի հատման հարցը, որին դեմ դուրս եկան բնապահպան խմբերը: Կոնֆլիկտը սկսվեց 2013թ. մայիսի 28-ին, երբ մոտ 50 բնապահպան Ղազի զբոսայգում վրանային ճամբար կազմավորեցին, որպեսզի արգելեն դրա տեղում առևտրային-զվարճանքի կենտրոնի կառուցումը: Ոստի-

62

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Ս. Մանո ւկյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

կանության հետ բախումներից հետո շարժումը տարածվեց Թուրքիայի 49 քաղաքներում, իսկ մասնակիցների քանակն աճեց մինչև մի քանի հարյուր հազարի և վերաճեց Թուրքիայի իսլամացման դեմ շարժման:

ռ

Ովքե ր էին շարժման մասնակիցները: Առաջին հայացքից թվում էր, թե բողոքողները բարձր կրթամակարդակով, քաղաքականապես ակտիվ լիբերալ երիտասարդների համասեռ զանգված են' կանանց և տղամարդկանց հավասար քանակով: Սակայն Ստամբուլի Բիլգի մասնավոր համալսարանի իրականացրած հարցումից, որն անցկացվեց 2013թ. հունիսի 4-5-ը, պարզվեց, որ մասնակիցների կեսից ավելին նախքան այդ երբեք չի մասնակցել բողոքի ակցիաների, նրանց 70%-ը (և' տղամարդիկ, և' կանայք) որևէ քաղաքական կուսակցության կողմնակիցներ չեն, 60%-ից ավելին մինչև 30 տարեկան են, իսկ մոտ 40%-ը' 19-25 տարեկան: Հարցվածների 80%-ը իրեն ներկայացնելու համար «լիբերալ» բնորոշիչը գերադասել է «աշխարհիկ» բնորոշիչից, իսկ 55%-ը' «լիբերալը»' «չքաղաքականացվածից», 90%-ը համարել է, որ Էրդողանի կառավարման ոճը «չափազանց ավտորիտար» է, որ Թուրքիայում ճնշվում են ժողովրդավարական իրավունքները, և որ ոստիկանությունն ուժ կիրառելիս չափն անցել է: Ցուցարարների ամենամեծ ցանկությունն էր, որպեսզի բողոքի ակցիաների արդյունքում Թուրքիայում ավելի շատ հարգվեն անձի իրավունքները1։

Կոնֆլիկտին արագ արձագանքեցին Թուրքիայի տարբեր քաղաքների բազմաբնույթ հասարակական և քաղաքական շրջանակները, իսկ ըմբոստացման արդեն 6-րդ օրը շարժման ներկայացուցիչներն սկսեցին պահանջել Թուրքիայի վարչապետի հրաժարականը: Թուրքիայի վարչապետ Էրդողանը կարողացավ դադարեցնել հուզումները, սակայն Թուրքիայի տնտեսությունն արդեն լուրջ վնասներ կրեց (հունիսի 5-ին Borsa Istanbul 100-ն արժեզրկվեց 10.47%-ով, թուրքական լի-

1 Айла Альбайрак, Кто протестует в Турции? (“The Wall Street Journal), Опубликовано: 7 հունիսի, 2013թ., http://www.inosmi.ru/world/20130608/209831326.html

63

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

րան' 1%-ով1, նվազեց անշարժ գույքի շուկայի ակտիվությունը): Դեռևս պարզ չէ (2013թ. հունիսի վերջը), թե արդյոք վերջին երկու տասնամյակներում գերազանց տնտեսական աճ ունեցող պետությունը կշարունակի գրավիչ մնալ տնտեսական ներդրումների համար:

Հարացույցային հարթությունում դեպքին համանման են Երևանի Մաշտոցի պուրակում (2012թ. հունվար) կրպակային շինարարության, ինչպես նաև Չիչխան գետի վրա Թռչկանի ջրվեժի մոտ հէկ կառուցելու (2011թ. սեպտեմբեր) առիթով բնապահպան և այլ քաղաքացիական խմբերի բողոքի ակցիաները: Քննարկվող համատեքստում էական չէ, թե արդյոք այդ ակցիաներն ունեին լատենտ նպատակ կամ լատենտ նախազգուշացնող իմաստ: Չի բացառվում, որ ունեին: Հայաստանը ներկայում գտնվում է երկու հզոր ազդեցությունների ներքո' ընդունել Եվրոպայի հետ ասոցիացման գործողությունների ծրագիրը կամ միանալ Եվրասիական մաքսային միությանը1 2: Չքննարկելով այլընտրանքների թեր և դեմ կողմերը, որոնք դուրս են այս աշխատանքում քննարկվող հարցերի շրջանակից, նշենք, որ չի կարելի բացառել, որ այս նման «նախազգուշացումները» Հայաստանի իշխանությունների որոշումների վրա ճնշումների օրինակներ են ուղղորդելու Հայաստանի ազգային շահերին առնչվող կարևորագույն որոշումները:

Հիշենք նաև, որ ԽՍՀՄ փլուզումը նշանակալիորեն կանխորոշած ազգամիջյան բախումներին նախորդել են նաև բնապահպանական շարժումները: Մասնավորապես, 1988թ. փետրվարին բացահայտ ըմ-

1 Фондовый рынок в Турции несет рекордные потери из-за беспорядков в стране. http:// www.zakon.kz/intemational_news/4560609-fondovyjj-rynok-turcii-neset-rekordnye.html,

5 հունիսի, 2013թ.:

2 Աշխատանքն իրականացվել է 2013թ. հունիս-հուլիս ամիսներին, իսկ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերի 3-ին: Հայտնի է, որ այդ որոշումն ուղեկցվեց քաղաքացիական ակտիվիստների մի քանի խմբերի, ազգայնականների և սեռական փոքրամասնությունների բողոքի ակցիաներով:

64

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Ս. Մանո կան

բոստացման փուլ մտած ղարաբաղյան հակամարտությանը նախորդել են 1987թ. սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած բնապահպանական ակցիաներն ուղղված «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման և Հայաստանի ատոմային էլեկտրակայանի փակմանը, որոնք Հայաստանի տնտեսության ճյուղաստեղծ տնտեսական միավորներն էին և Հայաստանը ԽՍՀՄ այլ տնտեսական շրջանների հետ կապող հանգուցային օբյեկտները: Կարելի է ենթադրել, որ այդ բնապահպանական ակցիաներն ունեին զանգվածների կոնսոլիդացման հնարավորությունների և տեխնոլոգիաների փորձարկման ֆունկցիա:

Հատկանշական է նաև, որ ներկայում բնապահպանների նոր սերնդի կողքին ինֆորմացիոն դաշտում են հայտնվել նաև 1987թ. բնապահպան «վաղուց ծանոթ դեմքերը»:

Բերված օրինակները հուշում են, որ արդի ժամանակաշրջանում ներքին լարվածություններ ունեցող այն պետությունները, որոնք ինչ-ինչ չափանիշներով չեն համապատասխանում իրենց համար գլոբալ գերտերությունների կողմից նախատեսված կարգավիճակին և դերին, հեշտությամբ կարող են ապակայունացվել, և հետևաբար, պետական կառավարման ընթացքում պահանջվող անընդհատ կառավարչական որոշումներն անհրաժեշտ է համադրել առկա սոցիալական լարվածությունների կոնֆիգուրացիայի հետ, իսկ պետական կառավարման մարմինները պետք է ունակ լինեն արագ և ադեկվատ արձագանքելու սոցիալական լարվածություններն ըմբոստության վերածելու պոտենցիալ ունեցող և առաջին հայացքից աննշան թվացող դեպքերին:

Գծապատկեր 1-ում սոցիալական լարվածությունները միավորված են երեք խմբերում, որոնք անվանված են «Դասակարգային լարվածության գործոն», «Սոցիալ-էկոլոգիական լարվածության գործոն» և «Ենթաւմշակութային լարվածության գործոն»: Հոդվածում լարվածության մակարդակները միմյանց հետ որակապես համեմատելու և

65

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

մեկնաբանելու համար կիրառվել է լարվածության մակարդակների միջակայքերի հետևյալ դասակարգումը. «Շատ ցածր», եթե լարվածությունը գտնվում է 0%; 20% միջակայքում, «Ցածր»' 20%; 40%, «Միջին»' 40%; 60%, «Բարձր»' 60%; 80% և «Շատ բարձր»'80%; 100%: Գծապատկերի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակությունում ամենաբարձր լարվածության մակարդակներ ունեն «Դասակարգային լարվածության գործոնի» կազմում գտնվող բաղադրիչները, որոնք արտապատկերում են լարվածությունը հասարակության ոչ վերնախավային և վերնախավային շերտերի միջև: Այս խմբում ընդգրկված բոլոր սոցիալական լարվածությունների մակարդակները «Բարձր» են: Ընդ որում' սոցիալական անհավասարությունից բխող «Հարուստների և աղքատների միջև» լարվածության ընկալման մակարդակը գտնվում է «Բարձր» և «Շատ բարձր» միջակայքերի սահմանագծում (79.7%): Այդ սահմանագծին մոտ է նաև բուն դասակարգային լարվածության ընկալումը «Աշխատավոր մարդկանց և ձեռնարկությունների տերերի միջև», որն առկա է հասարակության 75.8%-ի մոտ: Իսկ պետության և աշխատավոր ժողովրդի միջև լարվածության մակարդակը 70.4%-է: Հարկ է նշել, որ եթե հաշվարկները կատարվում են առանց «Դժվարանում եմ պատասխանել» տարբերակների, ապա դասակարգային լարվածությունների մակարդակներն անցնում են «շատ բարձր» լարվածությունների տիրույթ: Լարվածության մակարդակների փոփոխությունները տրված են Գծապատկեր 2-ում: Այստեղ կապույտ սյունաշարում տրված են տվյալ լարվածությունն ընկալողների հարաբերական (տոկոսային) քանակները, երբ հաշվարկներում ընդգրկված են նաև «Դժվարանում եմ պատասխանել» պատասխանների տարբերակները (դրանք նույնն են, ինչ Գծապատկեր 1-ում), իսկ կարմիր սյունաշարում' լարվածությունն ընկալողների հարաբերական քանակները, երբ «Դժվարանում եմ պատասխանել» տարբերակները հաշվառված չեն:

66

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Ս. Մանո ւկյան

Գծապատկեր 2

Սոցիալական լարվածությունների ընկալումներն այն անձանց շրջանում, ովքեր ունեն դիրքորոշում լարվածության առկայության կամ բացակայության վերաբերյալ

Մ ո ցիսւլ-էկոլոգիա կան լա րփս ծո ւթյ ունեն րւ ըեկալումեերնայեաևճանց շրջանում, ովքեր ունեն դիրբորոշււևմլարվածությսւևարւկայոևթյսւն կամբացակայուրյան վերաբերյալ

0% 20% 40% 60% 30% 100%

Հարուստների և սս՜լ^աաԼւերի լքիջի. Աշխտտւախ՚՜ւ մարդկանց ե ձեոևււ՚րւ՚ություևենր՚՜ւ ոե՚՚ւելփւքիջե

Պե՚.ռուլ<-յս]ն '.ւ աջ՚ւաՄւավւ՚յր ժողովրդի միջև

Աջ՚սստալի ււ ւ ևրա ա կմի ջ лկաև ղեկավարն կամ վելւաեսկալ|ւ ■յիյև

խանքեր շաեագոր ծա՜ ներկ և ժողովրդի ՚;տճե՚փ միյե Հնւլրոէլեկարնսկս՚.յաև '.]աւ՜;ւււցա՜ևեր}՚ւ 1ւ ժողովրդի շաներիմիջե Հայասւուսնի ե Ղս՚րսբափ ճւսյելւի if ի ջ!ւ

■ Г .mpijmhri pKinh քո կալա ւ Г ւ ւսորւնցձԿսւււլրւլ՜ւՆււյհ լշ1ւ1 լալու Г ւհլւի

■ ԱպւվածութՂաընկալւ՚ււնքւ՝ ԱերաւսևծչձեւսվորվԼԼծ ւփլ՜քւրնոշոս-Օւէրլւ

Ստացված տվյալները հաղորդակցվում են Հայաստանի վերնա-խավերի նկատմամբ Հայաստանի հասարակության դիրքորոշումների հետ, որոնք ներկայացված են «Կյանքի որակի ինդեքսը Հայաստանում 2011թ.» հետազոտությունում (տե ս Գծապատկեր 3)1։ Գծապատկերի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակության դիրքորոշումները Հայաստանի տնտեսական, պետական (իշխանական) և կուսակցական վերնախավերի նկատմամբ խիստ բացասական են: Բացասական երանգներով դիրքորոշումների մակարդակը գերազանցում է 80.4%-ը: Հայաստանի հասարակության կարծիքը Հայաստանի վերնախավերի նկատմամբ ընդհանրացվում է հետևյալ դրույթներով. «Հայաստանի ամենահարուստ մարդիկ խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը և ժողովրդի բարեկեցության

1 Մանուկյան Ս.Ա., Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակի ինդեքսը 2011թ., «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ, Երևան, 2011թ.:

67

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

աճին», «Մեծահարուստները բարերարություն են անում ժողովրդին ընտրություններում հաղթելու համար», «Պետական պաշտոնյաները նախ մտածում են իրենց շահերի, իսկ հետո նոր ժողովրդի մասին» և «Կուսակցությունները սպասարկում են ոչ թե ժողովրդի, այլ իրենց ղեկավարների շահերը»:

Գծապատկեր 3

Հայաստանի հասարակության դիրքորոշումները Հայաստանի վերնախավերի նկատմամբ1

Քանի որ ներկայացված տվյալների երկու խմբերը վերցված են տվյալների երկու տարբեր շտեմարաններից, ապա հնարավոր չէ վիճակագրորեն նկարագրել և գնահատել դրանց շաղկապվածությունը: Այնուամենայնիվ, ստացված արդյունքները հուշում են, որ հասարակության լայն շերտերն իրենց օտարված են ընկալում Հայաստանի վերնախավերից, իսկ դրույթների բովանդակությունը խորհելու նյութ է պարունակում, թե ինչ հետևանքներ կարող է առաջացնել դիրքորոշումների նման պատկերը' սոցիալական նման բարձր լարվածությունների համատեքստում և, միաժամանակ, թե ինչ ուղղություններով է հնարավոր փոխել կամ մեղմել հասարակական տրամադրությունները: 1

1 Աղբյուրը' Մանուկյան Ս.Ա, Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակի ինդեքսը 2011թ., «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ, Երևան, 2011թ., էջ 83:

68

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Ս. Մանո կան

«Միջին» մակարդակի լարվածություններ են առկա «Ենթամշա-կութային լարվածության գործոնի բաղադրիչներից երեքում' «Հայաստանի և Ղարաբաղի հայերի», «Տղամարդկանց և կանանց» և «Ավագ և երիտասարդ սերնդի» միջև: Այդ լարվածությունների մակարդակները բավական մոտ են լարվածության «Բարձր» մակարդակի միջակայքին:

«Ղարաբաղի և Հայաստանի» հայերի միջև լարվածության բարձր մակարդակը նույնպես հաղորդակցվում է այլ հետազոտական տվյալների հետ: Մասնավորապես, Հայաստանի երիտասարդության հետազոտությունում1 չափվել է, թե Հայաստանի 18-30 տարեկան երիտասարդներն ինչ սոցիալական տարածության վրա են ընկալում հայերի տարբեր ենթամշակութային խմբերին (մասնավորապես' սփյուռքահայերին, կաթոլիկ հայերին, Ղարաբաղի հայերին, պարսկա-հայերին, աղանդավոր հայերին, Ադրբեջանից ներգաղթած հայերին, Թուրքիայի իսլամադավան հայերին), ինչպես նաև այլ ազգերի, կրոնական կամ ռասայական պատկանելությամբ անձանց (ռուսներին, գերմանացիներին, սևամորթներին, մահմեդականներին, թուրքերին): Սոցիալական տարածությունները չափվել են Բոգարդուսի սանդղակով [6], որը մոդիֆիկացվել է նշված հետազոտության համար: Սանդղակի փոփոխության միջակայքն է [0; 4], որտեղ 0-ն նշանակում է ամենափոքր սոցիալական տարածությունը (բովանդակային մեկնաբանությունն այն է, որ անձը 0 սոցիալական տարածության վրա գտնվող խմբի անդամների հետ թույլատրելի է համարում բոլոր տիպի սոցիալական շփումները), իսկ 4-ը ամենամեծ սոցիալական տարածությունը (անձը տվյալ խմբի ներկայացուցչի հետ թույլատրելի չի համարում ոչ մի սոցիալական շփում): Սոցիալական տարածությունների ընկալումները ներկայացված են Գծապատկեր 4-ում: 1

1 Մանուկյան Ս.Ա, Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ, Երևան, 2011թ., էջ 12 http://ipsc.am/files/IPSC_Youth-SurveyPresentation_30.12.20n.pdf

69

Ս.Մանուկյան

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Գծապատկեր 4

Հայերի եեթամշակութայիեխմբերի և այլ ազգերի ու ռասաների միջև սոցիալական տարածությունների ընկալումները Հայաստանի 18-30 տարեկան երիտասարդների շրջանում[7]

Գծապատկերից երևում է, որ Հայաստանի 18-30 տարեկան երիտասարդների շրջանում սփյուռքահայերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումներն ավելի փոքր են (սոցիալական տարածությունը' 0.59), քան Ղարաբաղի հայերի նկատմամբ (սոցիալական տարածությունը' 1.10), ինչը տրամաբանորեն համապատասխանում է «Հայաստանի և Սփյուռքի» և «Հայաստանի և Ղարաբաղի» հայերի միջև սոցիալական լարվածությունների մակարդակների հարաբերակցությանը' Հայաստանի և Սփյուռքի հայերի միջև լարվածության առկայությունը նշանակալիորեն ավելի ցածր է ընկալվում (այն ընկալում է հարցվածների 26.7%-ը, այսինքն գտնվում է «Ցածր» լարվածությունների միջակայքում), քան Հայաստանի և Ղարաբաղի հայե-

70

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Ս Մանո կան

րի միջև լարվածությունը (այն ընկալում է հարցվածների 57.2%-ը):

Հայաստանաբնակ հայերի և հայերի այլ ենթամշակութային խմբերի միջև լարվածությունները գտնվում են լարվածությունների «Ցածր» մակարդակի տիրույթում: Այնուամենայնիվ, «Միջին» լարվածության տիրույթին մոտ են «Երևանի և Հայաստանի շրջանների» և «Քաղաքի ու գյուղի» բնակիչների միջև լարվածությունները1։

Ենթամշակութային լարվածությունների խմբում լարվածությունների «Միջին» մակարդակի տիրույթում են «Տղամարդկանց և կանանց» և «Ավագ ու երիտասարդ սերունդների» միջև լարվածությունները: Այս երկու լարվածություններից յուրաքանչյուրի ընկալումներում հարկ է առանձնացնել երկու բաղադրիչ' լարվածության «ընդհանուր» բաղադրիչը, որը կարելի է համարել «ֆոնային» լարվածություն, քանի որ ակնհայտ է, որ այդ խմբերի միջև լարվածությունները «հավերժ են» և բխում են ցանկացած էթնո-սոցիո-մշակութային համակարգին ներհատուկ հարաբերությունների հարացույցից: Լարվածության մյուս բաղադրիչը, որը կարելի է անվանել «յուրահատուկ», բխում է հայերի էթնո-սոցիո-մշակութային համակարգի, իսկ մյուս կողմից գլոբալ ինֆորմացիոն դաշտի մշակութաբանական հարացույցների և Հայաստանի էթնո-սոցիո-մշակութային համակարգում իրականացվող ներքին և արտաքին քաղաքականությունների միջև անհամապատասխանություններից, որոնք հավելյալ (արտաքին կամ էնդոգեն) լարվածություն են առաջացնում և' սերունդների, և' սեռերի միջև հարաբերություններում:

Անդրադառնանք սոցիալ-էկոլոգիակաե լարվածությունների ընկալումներին: Լարվածության «Միջին» մակարդակի կամ դրան մոտ տիրույթում են լարվածությունների ընկալումները «հանքեր շահագործողների և ժողովրդի» և «հիդրոէլեկտրակայաններ կառուցողների

1 Հետազոտության շտեմարանում այդ լարվածությունների բովանդակության վերաբերյալ հարցախմբեր չէին պարունակվում:

71

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

և ժողովրդի» միջև, համապատասխանաբար' 44.7% և 38.9%: Այդ լարվածություններն ընդգրկված են սոցիալ-էկոլոգիական լարվածությունների խմբում: Այն փաստը, որ այս լարվածությունները ձևական մաթեմատիկական մեթոդների կիրառման արդյունքում են առանձնացվել մնացած լարվածություններից և միավորվել մեկ խմբում, հուշում է, որ դրանց առաջացման բնույթն ու պատճառները տարբերվում են դասակարգային լարվածության բաղադրիչների բնույթից և պատճառներից:

«Հանքեր շահագործողների և ժողովրդի շահերի միջև» լարվածության առկայության կամ բացակայության մասին գիտակցված դիրքորոշում ունի Հայաստանի հասարակության 70.3%-ը, իսկ «հէկեր կառուցողների և ժողովրդի շահերի միջև»' 66.3%-ը: Սակայն, եթե հաշվի առնենք, որ սոցիալ-էկոլոգիական լարվածությունների նշված բաղադրիչների առկայության կամ բացակայության մասին ձևավորված կարծիք չի ունեցել («Դժվարացել են պատասխանել») հարցվածների մոտավորապես մեկ երրորդը (համապատասխանաբար' 29.8% և 33.7%), և վերահաշվարկենք սոցիալական լարվածություններ ընկալողների տոկոսը, այդ լարվածությունների առկայության կամ բացակայության մասին դիրքորոշումներ ունեցող անձանց քանակից (արտաքսելով «Դժվարանում եմ պատասխանել» պատասխանների տարբերակները), ապա կպարզվի, որ սոցիալ-էկոլոգիական լարվածություն ընկալողների հարաբերական քանակը մոտավորապես նույնքան է, որքան Հայաստանի և Ղարաբաղի հայերի միջև լարվածությունների առկայություն ընկալողներինը (Գծապատկեր 2): Ընդ որում' այդ դեպքում դիտարկվող լարվածությունները կգտնվեն «Միջին» և «Բարձր» մակարդակների միջակայքում («Հանքեր շահագործողների և ժողովրդի շահերի միջև» լարվածությունը' 63.7%, «հէկեր կառուցողների և ժողովրդի շահերի միջև լարվածությունը' 58.7% և «Հայաստանի և Ղարաբաղի հայերի միջև» լարվածությունը' 63.6%):

72

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Ս Մանո կան

Ակնհայտ է, որ հիդրոէլեկտրակայանների կառուցումը և հանքե-րի շահագործումն անմիջականորեն առնչվում են Հայաստանի բնակչության բավական փոքր հատվածին' նրանց, որոնց բնակավայրերը կամ հողատարածքները գտնվում են հէկերի և հանքերի անմիջական հարևանությամբ: Այդ մասին են վկայում «Այ Փի Էս Սի» ընկերության մարզային պարբերական հետազոտությունների արդյունքները: Այդ հետազոտություններում բնապահպանական խնդիրները' որպես մարզային կամ հանրապետական խնդիրներ, Հայաստանի բնակչության ինքնաբուխ պատասխաններում (երբ հարցվողին չի ներկայացվում խնդիրների ցանկը, որից նա կարող է պատասխաններ ընտրել) չեն գերազանցում 3-4%-ը1։ Այսինքն սոցիալ-էկոլոգիական լարվածության վերաբերյալ հասարակությունում դիրքորոշումների ձևավորվածության աստիճանը և դիրքորոշումներում լարվածության ընկալման բարձր մակարդակը բարձր հավանականությամբ պայմանավորված են Հայաստանում էկոլոգիական հասարակական կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի գործունեությամբ, ինչպես նաև ԶԼՄ-ով այդ գործուեեությաե լուսաբանման ինտենսիվությամբ:

Ընդ որում էական է այն, որ նշված սոցիալ-էկոլոգիական խնդիրներն օբյեկտիվորեն գոյություն ունեն, և ակնհայտ է, որ դրանց ազդեցությունը հարակից համայնքների բնակչության վրա ավելի շուտ բացասական է, քան դրական: Մասնավորապես հէկերը, երբ կառուցվում են այնտեղ, որտեղ հարմար է կառուցողին և շահագործողին, խաթարում են հարակից տարածքների էկոհամակարգերը և նվազեցնում ջրի գյուղատնտեսական օգտագործման հնարավորությունները, իսկ հանքերի շահագործումը, քանի որ հանքերի և

1 Տես, օրինակ, «ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները», Սոցիոլոգիական հետազոտություն, «Այ Փի էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ, IPSC, 6 ապրիլի, 2013թ., սլայդ 24: http://ipsc.am/files/IPSC_GS_Index_Survey_Presentation_06.04.2013.pdfa

73

ՍՄանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

հարակից տարածքների ռեկրեացիա չի կատարվում, Հայաստանում, ըստ էության, նշանակում է գյուղատնտեսական կամ այլ տիպի օգտագործումից այդ հողերի ընդմիշտ դուրսբերում, օդի աղտոտում փոշուց, իսկ երբեմն նաև ջրերի աղտոտում: Մյուս կողմից, հէկերի և հանքերի հարակից բնակավայրերի համար այդ ձեռնարկությունների դրական ազդեցությունը' մոտ մեկ տասնյակ աշխատատեղերի ստեղծումը1, ակնհայտորեն շատ փոքր է հասցված բնապահպանական վնասների համեմատ:

Հաշվի առնելով վերոնշյալը առավել հավանական է, որ եթե չփոխվի Հայաստանի վերնախավային շրջանակների գործունեությունը, դրա ռացիոնալացումը և պահպանվի ԶԼՄ-ով այդ խնդիրների լուսաբանման ինտենսիվությունը, ապա ոչ միայն կաճի հասարակությունում այդ հարցերի վերաբերյալ դիրքորոշումների ձևավորվածու-թյան աստիճանը (տեխնիկական տեսակետից' կնվազի «Դժվարանում եմ պատասխանել» պատասխանների քանակը), այլև հարաբերականորեն ավելի արագ կաճի լարվածությունն ընկալողների քանակը:

Այսինքն սոցիալ-էկոլոգիակաե լարվածություններն աստիճանաբար էլ ավելի մեծ նշանակություն ձեոք կբերեն Հայաստանի հասարակությունում սոցիալական տրամադրությունների բնույթի վրա:

Եզրակացություններ

Հայաստանում շատ բարձր են հասարակության լայն զանգվածների կողմից դասակարգային լարվածության տարբեր ասպեկտների ընկալումները, որոնք ուղեկցվում են Հայաստանի քաղաքական, կառավարչական և տնտեսական վերնախավերի նկատմամբ նրանց բացասական վերաբերմունքով: Հայաստանում միջին մակարդակի վրա են

1 Խոսքը խոշոր հանքարդյունաբերության մասին չէ, որն առանձին հիմնարար սոցիալ-տնտեսական հետազոտության նյութ է և առնչվում է Հայաստանի երկարաժամկետ (50 և ավելի տարիների) ռազմավարական պլանավորմանը:

74

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Ս. Մանո կան

սոցիալ-էկոլոգիական լարվածությունները, որոնք, սակայն, սոցիալ-էկոլոգիական ոլորտից տեղյակ անձանց շրջանում գտնվում են բարձր լարվածությունների տիրույթում: Այդ լարվածության բարձր մակարդակն ուղեկցվում է սոցիալ-էկոլոգիական խնդիրների ոլորտում քաղաքացիական բարձր ակտիվությամբ: Միաժամանակ, բարձր լարվածությունների տիրույթում են նաև կառավարության և հասարակության միջև լարվածության ընկալումները: Լարվածության բարձր մակարդակի շեմին են գտնվում «հայաստանյան» և «ղարաբաղյան» ծագումով հայերի միջև լարվածությունների ընկալումները:

Հայաստանում սոցիալական լարվածությունների ընկալման կերպարը (pattern) հուշում է, որ Հայաստանում առկա է սոցիալական ընդվզման նշանակալի ներուժ, որի մակարդակի նվազեցումը պետք է գտնվի պետության ազգային անվտանգությունն ապահովող մարմինների առաջնահերթ խնդիրների շարքում:

Մարտ, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Darendorf R, Society and Democracy in Germany. N.Y., 1969, p. 140.

2. Кудрявцев В.Н, Юридическая конфликтология. Москва, 1995, с. 43-44.

3. Дж.Гелбрайт, Новое индустриальное общество, М., ООО «Издательство АСТ», ООО «Транзиткнига», СПб., Terra Fantastica, 2004.

4. Дж.К. Гэлбрейт, Экономика невинного обмана: правда нашего времени, М., Европа, 2009, с. 22-23.

5. Бродель Ф, Динамика капитализма, Смоленск, 1993.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

6. Emory S. Bogardus, "Social Distance and Its Origins." Journal of Applied Sociology 9 (1925), pp. 216-226.

7. Մանուկյան Ս.Ա., Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց / Հայաստանի երիտասարդությունը և հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի զարգացումը, Եր., Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն, 2012: ՄԱՍ II: Վերլուծական մաս:

75

ՍՄանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Ներկայացվող հոդվածում ուսումնասիրվում են Հայաստանի հասարակական գիտակցությունում առկա սոցիալական լարվածությունների ընկալումները, դրանց մակարդակը, բնույթը և բովանդակությունը: Դիտարկվել են սոցիալական լարվածությունների 17 տիպեր, որոնք դասակարգվել են երեք հիմնական խմբերում' դասակարգային լարվածություն, մշակութային լարվածություն և սոցիալ-էկոլո-գիական լարվածություն: Ուսումնասիրությունն իրականացվել է «Կյանքի որակը Հայաստանում 2012թ.» զանգվածային սոցիոլոգիական հետազոտության տվյալների շտեմարանի երկրորդային վերլուծության տվյալների հիման վրա:

СОЦИАЛЬНОЕ НАПРЯЖЕНИЕ В АРМЕНИИ

Самвел Манукян

Резюме

В статье рассматривается восприятие, уровень интенсивности, характер и содержание всплесков социального напряжения в общественном сознании армянского общества. Проанализированы 17 типов социального напряжения, которые классифицированы в три группы: классовое напряжение, социально-культурное напряжение и социальноэкономическое напряжение. Исследование проведено на основе вторичного анализа базы данных массового социологического исследования «Индекс качества жизни в Армении 2012г.».

76

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Ս Մանո ւկյան

SOCIAL TENSIONS IN ARMENIA Samvel Marnikyan

Resume

The article examines perception, intensity, character and content of social tensions in the public consciousness of the Armenian society. Seventeen types of social tensions are analyzed, which are categorized in three groups: class tensions, socio-cultural tensions and socio-economic tensions. The study has been conducted based on a secondary analysis of the database of a sociological survey titled Quality of Life Index in Armenia 2012.

77

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.