ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Սամվել Մանուկյան՛
Բանալի բաոեր' աշխարհաքաղաքական կողմնորոշում, հասարակական գիտակցություն, աշխարհայացքային դիրքորոշումներ, ազգային հիմնախնդիրներ, կառավարում, մաթեմատիկական մոդելավորում, Եվրասիական տնտեսական միություն:
2014թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահը Մինսկում ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելու փաստաթուղթը: Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ դրանով իսկ Հայաստանի և ԵՏՄ-ի միջև տնտեսական հարաբերությունները անարգել կզարգանան: Սակայն աշխարհում տեղի է ունենում աշխարհաքաղաքական լարվածությունների և հակասությունների աճ: Արևմուտքը ԱՄՆ գլխավորությամբ, հզոր ճնշումներ է սկսել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, որի նպատակն է կազմալուծել ռուսական Մեծ տարածքի վերականգնումը ԵՏՄ տեսքով: Այդ ճնշումներն ակնհայտորեն համակարգային ռազմավարական ծրագրի մաս են կազմում: Այդ ռազմավարության շրջանակներում ակնհայտ է, որ հզորանալու է նաև «փափուկ ուժի» կիրառումը Ռուսաստանում և նրա դաշնակից երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Փափուկ ուժի հիմքը հասարակական դիրքորոշումներն են և դրանց կառավարումը: Դրանց հիման վրա են կազմավորվում հասարակական և քաղաքացիական խմբերն ու շարժումները, որոնք, ըստ անհրաժեշտության, փոխակերպվում են գունավոր հեղափոխությունների: Ահա թե ինչու է կարևոր հասարակական դիրքորոշումների, մասնավորապես ռուսամետ կողմնորոշման կառավարման հնարավորությունների ուսումնասիրությունը, որի օրինակը ներկայացված է հոդվածում:
՚ 7?5(7Քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտ, վերլուծաբան, սոց.գ.թ.։
107
ՍՄանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Հոդվածի առաջին մասում ներկայացված է Հայաստանի հասարակությունում ինտեգրացիոն դիրքորոշումների կառավարման ռազմավարական շրջանակը հասարակական գիտակցությունում առկա աշխարհայացքային պատկերացումների միջոցով, իսկ երկրորդ մասում Հայաստանի ներկա ազգային խնդիրների համատեքստում:
Մաս 1. Հասարակության աշխարհայացքային դիրքոյաշումեերը և ինտեգրացիոն կողմայաշման կաոավայւումը
Ինչպես ցույց են տվել սոցիոլոգիական հետազոտությունները.
• եթե Հայաստանի հասարակությանը պարտադրվում է փոխբացառող ընտրություն կատարել եվրասիական և եվրոպական ինտեգրացիոն նախագոների միջև, ապա այն գերադասում է եվրասիական ինտեգրացիան,
որը հասարակության առօրյա գիտակցությունում նույնացված է որպես ռուսական Մեծ տարածք: Այսպես ըստ «Կյանքի որակը Հայաստանի Հանրապետությունում, 2011թ.» հետազոտության (դեկտեմբեր, 2011) արդյունքների, փոխբացառող ընտրության դեպքում ռուսամետ դիրքորոշում ուներ հարցվածների (Հայաստանի 18 և ավելի տարիք ունեցող քաղաքացիների) 74.1%-ը, ըստ «Հայաստանի հասարակության դիրքորոշումները եվրասիական և եվրոպական ինտեգրացիաների նկատմամբ» հետազոտության (հոկտեմբեր, 2013) 74.8%-ը, իսկ ըստ «Կյանքի որակը Հայաստանի Հանրապետությունում, 2013թ.» հետազոտության (հունվար, 2014) նորից 74.8%-ը: Ռուսամետ դիրքորոշման նման բարձր մակարդակը վկայում է, որ հայ-ռուսական 200-ամյա հարաբերությունների ընթացքում հայ ժողովրդի պատմական հիշողությունում կազմավորվել է «բարեկամ երկրի» էթնիկ կոնստանտ, որի բովանդակային հիմքն է Ռուսաստանը:
Մյուս կողմից, նույն հետազոտություններից հայտնի է, որ ռուսամետ դիրքորոշումը համեմատաբար ավելի ցածր է երիտասարդների շրջանում, համեմատաբար ավելի բարեկեցիկ, համեմատաբար ավելի բարձր կրթամա-կարդակով հասարակական շերտերում և Երևանում, ընդ որում.
• որքան ավելի հեռու է հայկական ավանդական ազգային մշակույթից տվյալ սոցիալական խմբի ենթամշակույթը, այնքան այդ խմբում ավելի ցածր է ռուսամետ կողմնորոշումը (Գծապատկեր 1):
108
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Ս Մանուկյան
Գծապատկեր 1
Ռուսամետ կողմնորոշումները Հայաստանի տարբեր սոցիալական խմբերում
Ո-ուսամետ դիրքորոշման մակարդակը-ձայաաոանի տարբեր սոցիալական խմբերում
Տարիք Կրթություն Բարեկեցություն Բնակավայր & Եևթաւքջակույթ
Ռուսամետ (կամ եվրոպամետ) կողմնորոշումների նման պայմանավորվածությունը սոցիալ-ժողովրդագրական բնութագրերով և ենթամշակութային պատկանելությամբ հեշտ է մեկնաբանվում: Հետազոտական տվյալների ընդհանրացումը հանգեցնում է այն եզրակացությանը, որ.
• որքան ավելի բարձր է տվյալ սոցիալական խմբի ներկայացուցչի համար ավելի հարուստ, ավելի կարգավորված և ավելի անվտանգ (ինչպես այն ընդհանուր առմամբ դիրքավորված է հասարակական գիտակցությունում) եվրոպական հասարակությունում «իր տեղը գտնելու» հավանականությունը [հնարավորության չափի գնահատականը], այնքան այդ խմբում [մնացած հավասար պայմաններում] ցածր է ռուսամետ կողմնորոշումը:
Ընդ որում,
• քանի որ արդի, առնվազն 10 տարվա հետազոտությունները ցույց են տվել, որ ռուսամետ կողմնորոշումը հասարակության երիտասարդ շերտերում միշտ համեմատաբար ավելի ցածր է, հետևաբար, հասարակական գիտակցությունում առկա ընդհանուր միտումն է ժամանակի ընթացքում Հայաստանի հասարակությունում ռուսամետ կողմնորոշ-ման նվազումը:
109
Ս.Մանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Ակնհայտ է, որ համեմատաբար ավելի երիտասարդ, բարեկեցիկ և կրթված հասարակական շերտերում ռուսամետ կողմնորոշման նվազման միտումներն ավելի քան քառորդ դար տևած և ներկայում շարունակվող, տնտեսական հարաբերություններում լիբերալ, իսկ արժեքային համակարգում պոստմոդեռնիստական գաղափարախոսական հարացույցի ինտենսիվ ինֆորմացիոն-մշակութային էքսպանսիայի հետևանք են: Այդ էքսպանսիայի խնդիրներն են ազգի պատմական հիշողության, ավանդական մշակութային հարացույցի և հասարակական գիտակցության կազմալուծումը, որոնց բաղադրիչն է նաև ռուսամետ կողմնորոշումը, և Հայաստանում «դասական ծայրամասային պետությանը» յուրահատուկ բնութագրերով լիբերալ սպառողական հասարակության կազմավորումը:
Այդպիսի էքսպանսիա տեղի է ունենում ամբողջ աշխարհում: Դրա նպատակներն են ծայրամասային երկրների կառավարելիության աճը և այդ երկրների երիտասարդ, կրթված և բարեկեցիկ շերտերի («որակյալ մարդկային ռեսուրսի») հաշվին սեփական ժողովրդագրական, տնտեսական և գիտատեխնիկական ու տեխնոլոգիական խնդիրների լուծումը, այսինքն վերջին հաշվով, աշխարհամակարգի արդի կենտրոնի կողմից մնացած աշխարհի նկատմամբ սեփական գերիշխանության պահպանումը:
Քանի որ Հայաստանի և հայ ժողովրդի պատմական փորձն ապացուցել է, որ Հայաստանի ինտեգրումը ռուսական Մեծ տարածքում հանդիսացել է հայ ժողովրդի անվտանգության և բարգավաճման երաշխիքը, հետևաբար.
• Հայաստանի հասարակությունում ինտեգրացիոն դիրքորոշումների առկա միտումները խարխլում են Հայաստանի ազգային անվտանգության հիմքերը,
հետևաբար արդիական խնդիր է այն, թե.
• ինչպե՞ս կառավարել Հայաստանի հասարակական գիտակցությունում առկա միտումներն այնպես, որպեսզի ամրապնդվեն և աճեն ռուսամետ կողմնորոշումները:
Հոդվածում ներկայացված են այդ հարցի ուսումնասիրության մի քանի արդյունքներ: Այդ արդյունքները ստացվել են, մի կողմից ռուսամետ դիրքորոշումների, իսկ մյուս կողմից հասարակական հարաբերությունների, քաղաքականության և պատմական փորձի վերաբերյալ Հայաստանի հասարա-
110
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Ս Մանուկյան
կական գիտակցությունում առկա դիրքորոշումների և հասարակական արժեքների միջև փոխադարձ կապերի մաթեմատիկական մոդելավորման միջոցով: Փոխկապվածություններն ուսումնասիրվել են ինչպես Հայաստանի ամբողջ հասարակությունում, այնպես էլ առանձին սոցիալ-ժողովրդագրա-կան խմբերում:
Հետազոտությունում հարցվողներին ներկայացվում էին տարբեր աշխարհայացքային դրույթների ձևակերպումներ, չափվում էր դրանց հետ համաձայնության կամ անհամաձայնության աստիճանը: Աղյուսակ 1-ում ներկայացված են այդ դրույթները, դրանց հետ համաձայն հարցվածների քանակը, ինչպես նաև այդ դրույթների հետ համաձայնության ազդեցության ուժը ռուսամետ կողմնորոշման աճի վրա: Որքան ավելի մեծ է Աղյուսակ 1-ի չորրորդ սյունակի վանդակներում գրված թիվը, այնքան ավելի ուժեղ է տվյալ դիրքորոշման ազդեցության ուժը ռուսամետ կողմնորոշման վրա: Ընդ որում, եթե թիվը դրական է, ապա տվյալ դիրքորոշման հետ համաձայնությունը բարձրացնում է հարցվողի ռուսամետ կողմնորոշման առկայության հավանականությունը, իսկ եթե բացասական է, ապա նվազեցնում է: Վանդակում «+0»-ն նշանակում է, որ ռուսամետ դիրքորոշման վրա տվյալ դիրքորոշման ազդեցությունն ամբողջ հասարակության մասշտաբով չի հայտնաբերվել, սակայն այն բոլոր սոցիալ-ժողովրդագրական խմբերում, որտեղ այդպիսի ազդեցություն հայտնաբերվել է, այն ունեցել է դրական նշան: Համանման կերպով, «- 0»-ն նշանակում է, որ ռուսամետ դիրքորոշման վրա տվյալ դիրքորոշման ազդեցությունն ամբողջ հասարակության մասշտաբով չի հայտնաբերվել, սակայն այն բոլոր սոցիալ-ժողովրդագրական խմբերում, որտեղ հայտնաբերվել է այդպիսի ազդեցություն, այն ունեցել է բացասական նշան1 * 111: Առանձին սոցիալ-ժողովրդագրական և ենթամշակութային խմբերում ռուսամետ դիրքորոշումների վրա ազդող 18 մոդելները տրված են Աղյուսակ 2-ից Աղյուսակ 6-ում.
1 Ըստ էության, Աղյուսակի 4-րդ սյունակում տրված է բազմաչափ գծային ոեգրեսիա, որի կախյալ
փոփոխականն է «ռուսամետ կողմնորոշումը», իսկ անկախ փոփոխականներն են առաջին սյունակում տրված դրույթները: 4-րդ սյունակում տրված գործակիցները համապատասխան դրույթի ստանդարտեցված գործակիցներն են:
111
Ս.Մանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Աղյուսակ 1
Հայաստանի հասարակությունում աշխարհայացքային, քաղաքական և արժեքային դիրքորոշումները և դրանց ազդեցությունը ոուսամետ կողմնորոշման վրա
Հարց. «Որքանո վ եք Դուք համաձայն կամ որքանո վ համաձայն չեք հետևյալ դրույթներին» Համաձայն են Հարցի միջոցով գնահատվող կոնցեպտը Ռուսամետ դիրքորոշման վրա ազդեցության ուժը1
«Գերադասելի է, որ Հայաստանը միավորվի ավելի շուտ Ռուսաստանի, քան Եվրոպական միության հետ (կախյալ փոփոխական) 75% Ռուսամետ կողմնորոշում -
1. «ԽՍՀՄ կազմալուծումից մենք ավելի շատ կորցրեցինք, քան շահեցինք» 79% Ռուսական Մեծ տարածքում գտնվելու պատմական փորձի գնահատականը 0.174
2. «Ինչ էլ որ ասեն ու խոսեն, վերջին հաշվով ամեն ինչ որոշում է փողը» 85% «Փողի քաղաքակրթության» էության ադեկվատ ընկալում 0.099
3. «Տոկոսով պարտք տալը փող աշխատելու անարդար ձև է» 77% Վաշխառուական աշխարհայացքի մերժում 0.069
4. «Այսօր Հայաստանին պետք է ոչ թե ժողովրդավարություն, այլ ուժեղ ձեռքով կառավարում» 73% Կարգավորված հասարակության պահանջ 0.076
5. «Այսօրվա կապիտալիստական համակարգը գերադասելի է սոցիալիստականից» 33% Դիրքորոշումը «սոցիալիզմ - կապիտալիզմ» սանդղակում -0
6. «Պետությունը պաշտպանում է առավելապես հասարակ մարդկանց շահերը» 17% [Դրույթի հետ անհամաձայնությունը արտահայտում է անձի] օտարվա-ծությունը պետությունից +0
7. «Հայաստանում կա այնպիսի կուսակցություն, որը պաշտպանում է Ձեզ նման մարդկանց շահերը» 34% [Դրույթին անհամաձայնությունը արտահայտում է անձի] օտարվածու-թյունը կուսակցական համակարգից 0.113
1 Գծային ռեգրեսիայի ստանդարտեցված գործակիցները: Տրված են այն գործակիցները, որոնք վիճակագրորեն նշանակալի են а<0.05 մակարդակում:
112
<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ. Ս Մանուկյան
Հարց. «Որքանո վ եք Դուք համաձայն կամ որքանո վ համաձայն չեք հետևյալ դրույթներին» Համաձայն են Հարցի միջոցով գնահատվող կոնցեպտը Ռուսամետ դիրքորոշման վրա ազդեցության ուժը
«Գերադասելի է, որ Հայաստանը միավորվի ավելի շուտ Ռուսաստանի, քան Եվրոպական միության հետ (կախյալ փոփոխական) 75% Ռուսամետ կողմնորոշում -
8. «ՀՀ կուսակցությունները պաշտպանում են ոչ թե ժողովրդի, այլ իրենց ղեկավարների շահերը» 86% Կուսակցական համակարգի վերնախավային բնույթը +0
9. «Հայաստանում իշխանափո-խությունը կբարելավի սովորական մարդկանց վիճակը» 48% Իշխանության նկատմամբ ոչ լոյալություն -0.072
10. «Հայաստանի ամենահա-րուստ մարդիկ խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը» 73% Տնտեսական վերնախավերի դերի բացասական գնահատական ±0
Նախ, դիտարկենք Հայաստանի հասարակությունում առկա աշխարհայացքային դիրքորոշումները և արժեքները: Աղյուսակ 1-ի տվյալների հպանցիկ դիտարկումից բխում է, որ.
• Հայաստանի հասարակությունը ճիշտ է ընկալում արդի գլոբալ քաղաքակրթության էությունը՝ դա «փողի քաղաքակրթություն» է (85%): Ընդ որում, հասարակության երեք քառորդի (77%) համար անընդունելի է փողի քաղաքակրթության տնտեսական հիմքը՝ «տոկոսով փող պարտք տալը»: Հասարակության երկու երրորդը (67%) համարում է, որ «սոցիալիստական համակարգը գերադասելի է կապիտալիստականից»:
• Հասարակության երեք քառորդը (73%) ցանկանում է ապրել «ուժեղ ձեռքով» կարգավորված հասարակությունում:
• Մարդկանց համարյա 80%-ը Հայաստանը ռուսական Մեծ տարածքում ընդգրկվածության ժամանակաշրջանը համարում է հասարակության համար ավելի բարենպաստ, քան նրա ներկայիս վիճակը:
• Մարդիկ համարում են, որ պետությունը պաշտպանում է վերնախա-վերի շահերը (83%):
• Նրանք բացասական են գնահատում վերնախավերի դերը:
113
Ս.Մանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
• Մասնավորապես, տնտեսական վերնախավերի դերը բացասական է գնահատում հարցվածների 83%-ը:
• Իրեն օտարված է զգում կուսակցական համակարգից 66%-ը, որը, մարդկանց կարծիքով, «առաջ է տանում կուսակցական առաջնորդների շահերը» (86%):
• Համապատասխանաբար, հասարակությունում լոյալությունն ու ոչ լոյալությունը իշխանությանը մոտավորապես նույն մակարդակի վրա են1։
Աղյուսակ 1-ի չորրորդ սյան տվյալները բացահայտում են ռուսամետ ինտեգրացիոն դիրքորոշումների դինամիկայի մի շարք առանձնահատկությունները: Այդ տվյալներից բխում է, որ երբ աճում է.
1. ռուսական Մեծ տարածքում գտնվելու պատմական փորձի գնահատականը,
2. «փողի քաղաքակրթության» էության ադեկվատ ընկալումը,
3. վաշխառուական աշխարհայացքի մերժումը,
4. կարգավորված հասարակության պահանջը և
5. կողմնորոշումը դեպի սոցիալիզմ,
ապա աճում է նաև ռուսամետ դիրքորոշումը:
Մյուս կողմից, երբ աճում է.
6. պետությունից օտարվածության մակարդակը,
7. կուսակցական համակարգից օտարվածության մակարդակը,
8. կուսակցական համակարգի վերնախավային լինելու դիրքորոշումների մակարդակը և
9. ոչ լոյալությունն իշխանություններին,
ապա ռուսամետ դիրքորոշումների մակարդակը նվազում է:
Ռուսամետ դիրքորոշումների վրա ազդեցության տեսակետից ամբիվա-լենտ է միայն.
10. տնտեսական վերնախավերի նկատմամբ բացասական դիրքորոշումը:
1 Հարկ է նշել, որ իշխանություններին լոյալության զգալի մասնաբաժինը պայմանավորված է կուսակցական համակարգի նկատմամբ ընդհանուր բարձր անվստահությամբ, որի մասն են կազմում ընդդիմադիր կուսակցությունները: Այդ պատճառով մի կուսակցության իշխանության փոխարինումը մեկ այլ կուսակցության իշխանությամբ մարդիկ համարում են անիմաստ, որն էլ վերածվում է գործող իշանության նկատմամբ լոյալության:
114
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Ս. Մանուկյան
Մասնավորապես, բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում (Աղյուսակ 3) և բարեկեցության վերին տերցիլում (Աղյուսակ 4) որքան ավելի բացասական է գնահատվում տնտեսական վերնախավերի դերը, այնքան նվազում է ռուսամետ դիրքորոշումը: Իսկ «արվարձանային» և «ռոք» ենթա-մշակութային խմբերում, ընդհակառակը, որքան ավելի բացասական է գնահատվում տնտեսական վերնախավերի դերը, այնքան աճում է ռուսամետ կողմնորոշումը (Աղյուսակ 6):
\ ռ
Քննարկենք երկու հարց: Առաջին ինչո ւ են դիտարկված աշխարհայացքային դիրքորոշումներն ազդում ռուսամետ (կամ եվրոպամետ)
\ ռ
կողմնորոշման վրա: Եվ երկրորդ ի նչն է պայմանավորում այդ ազդեցության բնույթը (ուղղությունը):
Նախ, դիտարկենք 1-5 «գաղափարախոսական» [կառավարող] փոփոխականները:
Հայաստանի հասարակությունը ոչ միայն ադեկվատ է ընկալում կապիտալիզմի, այսինքն փողի վրա հիմնված քաղաքակրթության բուն էությունը, այլև չի ցանկանում ապրել այդպիսի հասարակությունում: Տնտեսական լիբերալիզմը (= «փողի քաղաքակրթությունը») ժամանակակից հայ հասարակություն ներմուծվեց Արևմուտքից, ընդ որում «ժողովրդավարության» հետ միասին: Սակայն շուտով պարզ դարձավ, որ փողի քաղաքակրթությունում ժողովրդավարությունը նույնպես ապրանք է, ընդ որում բավական թանկ ապրանք: Ով շատ փող ունի, կարող է ավելի շատ «ժողովրդավարություն» գնել իր ձայնը դարձնելով «ավելի լսելի», իսկ իրեն բավարար նշանակալի: Հասարակ մարդու համար «ժողովրդավարությունը» դարձավ շատ փող ունեցող մարդկանց նկատմամբ ամենաթողության համարժեքը: Ժողովուրդն իմաստուն է նա հասկացավ, որ շատ քչերը կարող են շատ փող «աշխատել» [այսինքն այնքան, որքան անհրաժեշտ է «ժողովրդավարություն» գնելու, իսկ ավելի լայն իմաստով պատվարժան կերպով ապրելու համար] փողի քաղաքակրթության «առաջնորդ երկրների» հումքային կցորդ հանդիսացող երկրում, այսինքն այստեղ Հայաստանում: Այդ պատճառով էլ նրանց համար հասարակության պարզ կարգավորումը օրինականության հաստատումը «ուժեղ ձեռքով», մնացած հավասար պայմաններում, գերադասելի է քչերի համար հասանելի «ժողովրդավարությունից»:
115
Ս.Մանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
о
Իսկ հնարավո ր է արդյոք «փողի քաղաքակրթությանն» այլընտրանք քաղաքակրթություն: Հայաստանի հասարակության երկու երրորդը գիտե, որ դա հնարավոր է, քանի որ նա տեսել է այդպիսի հասարակություն. հասարակություն, որտեղ «փողը ամենակարևորը չէր», որտեղ փողը չէր, որ վերջին հաշվով «ամեն ինչ որոշում էր», որտեղ վարկային տոկոսը տնտեսությունում ուներ չնչին նշանակություն, իսկ մարդկանց միջև հարաբերություններում համարվում էր նողկանքի արժանի, որտեղ «ուժեղ ձեռքը» հաճախ բավական խիստ պատժում էր և փող, և իշխանություն ունեցողներին: Նրանք այդ տեսել են Խորհրդային Միությունում [որը ռուսական Մեծ տարածքի իդեովարիացիանե-րից էր] սոցիալիզմի ժամանակ: Իսկ Ռուսաստանն առօրյա գիտակցությունում շաղկապված է ինչպես Խորհրդային Միությանը, այնպես էլ սոցիալիզմին:
Վերոշարադրյալն էլ արտապատկերվել է մաթեմատիկական մոդելներում ինչպես ռուսամետ կողմնորոշումը պայմանավորող գործոնների բովանդակությունում, այնպես էլ դրանց ազդեցության բնույթում (ուղղությունում): Այժմ դիտարկենք 6-10 «քաղաքական» [կառավարող] փոփոխականները:
ռ
Ինչո ւ օտարվածությունը պետությունից, կուսակցական համակարգից և ոչ լոյալությունն իշխանություններին նվազեցնում են ռուսամետ կողմնորոշումը: Մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ ցույց են տվել, որ Հայաստանում իշխանություններից օտարվածությունն ավելի մեծ է, իսկ լոյալությունը համեմատաբար ցածր այն հասարակական շերտերում, որոնցում համեմատաբար ավելի ցածր է նաև ռուսամետ կողմնորոշումը, այսինքն երիտասարդները, բարձրագույն կրթությամբ անձինք և Երևանի բնակչությունը, ինչը և արտահայտվել է մոդելներում:
Տնտեսական վերնախավերի դերի գնահատականի ամբիվալենտությունը պայմանավորված է նրանով, որ համեմատաբար ավելի կրթված և ավելի բարեկեցիկ անձինք համարում են, որ «օլիգարխների սանձահարումը» հնարավոր է եվրոպական քաղաքական մշակույթում: Այդ պատճառով, որքան ավելի բացասական են նրանք գնահատում տնտեսական վերնախավերի դերը, այնքան նրանց շրջանում ավելի է աճում եվրոպամետ դիրքորոշումը (համապատասխանաբար նվազում ռուսամետը): Իսկ «արվարձանային» ենթամշակույթի անձանց համար «օլիգարխներից» բխող խնդիրները լուծվում են Ռուսաստանում արտագնա աշխատանքների հնարավորությամբ: Այդ պատճառով, որքան ավելի բացասական են նրանք գնահատում «օլիգարխնե-
116
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Ս. Մանուկյան
րի» դերը, այնքան նրանց համար կարևորվում է Ռուսաստանում աշխատելու հնարավորությունը և, հետևաբար, ռուսամետ կողմնորոշումը:
«Ռոք» ենթամշակույթի անձանց մի շարք բնութագրերի խորացված վերլուծությունը ցույց տվեց, որ հասարակական և քաղաքական խնդիրների լուծումներում նրանք հակված են առավել «արմատական» միջոցների կիրառմանը: Մյուս կողմից, հայտնի է, որ օլիգարխների վճռական սանձահարումը հատկանշական է ռուսական, այլ ոչ թե եվրոպական քաղաքական մշակույթին, ինչը, հավանաբար, համապատասխանում է այդ փոքրաքանակ, սակայն շատ ակտիվ խմբի աշխարհայացքին և կենսակերպին:
Աղյուսակ 2-ից Աղյուսակ 6-ի համապատասխան սյունակների տվյալները ցույց են տալիս, թե որ գործոնն ինչ ուժով և ինչ ուղղությամբ է ազդում ռուսամետ կողմնորոշման վրա այն հասարակական խմբերում, որտեղ այդ կողմնորոշումները համեմատաբար ավելի ցածր են, մասնավորապես 18-30 տարեկանների շրջանում (Աղյուսակ 2), բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում (Աղյուսակ 3), առավել բարեկեցիկ անձանց շրջանում (Աղյուսակ 4), Երևանի բնակչության շրջանում (Աղյուսակ 5) և ավանդական ազգային մշակույթից առավել հեռու գտնվող ենթամշակութային խմբերում (Աղյուսակ 6): Ընթերցողի համար դժվարություն չի ներկայացնի աղյուսակային տվյալների ինքնուրույն մեկնաբանությունը:
Աղյուսակ 2
Ռուսամետ դիրքորոշումների վրա ազդող գործոնները տարիքային խմբերում
«Գերադասելի է, որ Հայաստանը միավորվի ավելի շուտ Ռուսաստանի, քան Եվրոպական միության հետ (կախյալ փոփոխական) 18-29 30-45 46-60
1. «ԽՍՀՄ կազմալուծումից մենք ավելի շատ կորցրեցինք, քան շահեցինք» 0.183 0.138 0.202
7. «Հայաստանում կա այնպիսի կուսակցություն, որը պաշտպանում է Ձեզ նման մարդկանց շահերը» 0.129 0.129 -
4. «Այսօր Հայաստանին պետք է ոչ թե ժողովրդավարություն, այլ ուժեղ ձեռքով կառավարում» 0.098 0.093 -
2. «Ինչ էլ որ ասեն ու խոսեն, վերջին հաշվով ամեն ինչ որոշում է փողը» - 0.116 0.102
6. «Պետությունը պաշտպանում է առավելապես հասարակ մարդկանց շահերը» - - 0.116
5. «Այսօրվա կապիտալիստական համակարգը գերադասեւի է սոցիաւիստականից» - 0.125 -
117
ՍՄանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Աղյուսակ 3
Ռուսամետ դիրքորոշումների վրա ազդող գործոնները կրթամակարդակային խմբերում
«Գերադասելի է, որ Հայաստանը միավորվի ավելի շուտ Ռուսաստանի, քան Եվրոպական միության հետ (կախյալ փոփոխական) Միջ- նա- կարգ Միջին մաս- նագ. Բարձ- րա- գույն
1. «ԽՍՀՄ կազմալուծումից մենք ավելի շատ կորցրեցինք, քան շահեցինք» - - 0.354
10. «Հայաստանի ամենահարուստ մարդիկ խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը» - - -0.112
2. «Ինչ էլ որ ասեն ու խոսեն, վերջին հաշվով ամեն ինչ 0.195 0.132 -
որոշում է փողը»
7. «Հայաստանում կա այնպիսի կուսակցություն, որը պաշտպանում է Ձեզ նման մարդկանց շահերը» 0.108 - -
4. «Այսօր Հայաստանին պետք է ոչ թե ժողովրդավարություն, այյ ուժեղ ձեռքով կառավարում» - 0.122 -
Աղյուսակ 4
Ռուսամետ դիրքորոշումների վրա ազդող գործոնները բարեկեցության խմբերում
«Գերադասելի է, որ Հայաստանը միավորվի ավելի շուտ Ռուսաստանի, քան Եվրոպական միության հետ (կախյալ փոփոխական) Ներքին տերցիլ Միջին տերցիլ Վերին տերցիլ
1. «ԽՍՀՄ կազմալուծումից մենք ավելի շատ կորցրեցինք, քան շահեցինք» - 0.148 0.221
2. «Ինչ էլ որ ասեն ու խոսեն, վերջին հաշվով ամեն ինչ որոշում է փողը» 0.188 - 0.191
3. «Տոկոսով պարտք տալը փող աշխատելու անարդար ձև է» - - 0.130
6. «Պետությունը պաշտպանում է առավելապես հասարակ մարդկանց շահերը» - - 0.113
10. «Հայաստանի ամենահարուստ մարդիկ խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը» - - -0.104
7. «Հայաստանում կա այնպիսի կուսակցություն, որը պաշտպանում է Ձեզ նման մարդկանց շահերը» 0.111 0.117 -
4. «Այսօր Հայաստանին պետք է ոչ թե ժողովրդավարություն, այլ ուժեղ ձեռքով կառավարում» - 0.210 -
118
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Ս. Մանուկյան
Աղյուսակ 5
Ռուսամեւո դիրքորոշումների վրա ազդող գործոնները բնակավայրի տիպերում
«Գերադասե|ի է, որ Հայաստանը միավորվի ավելի շուտ Ռուսաստանի, քան Եվրոպական միության հետ (կախյալ փոփոխական) Երևան Քաղաք Գյուղ
1. «ԽՍՀՄ կազմալուծումից մենք ավելի շատ կորցրեցինք, քան շահեցինք» 0.237 - -
3. «Տոկոսով պարտք տալը փող աշխատելու անարդար ձև է» 0.148 - -
6. «Պետությունը պաշտպանում է առավելապես հասարակ մարդկանց շահերը» 0.119 - -
4. «Այսօր Հայաստանին պետք է ոչ թե ժողովրդավարություն, այլ ուժեղ ձեռքով կառավարում» 0.099 0.182 -
2. «Ինչ էլ որ ասեն ու խոսեն, վերջին հաշվով ամեն ինչ որոշում է փողը» - 0.222 0.158
8. «ՀՀ կուսակցությունները պաշտպանում են ոչ թե ժողովրդի, այլ իրենց ղեկավարների շահերը» - - 0.162
7. «Հայաստանում կա այնպիսի կուսակցություն, որը պաշտպանում է Ձեզ նման մարդկանց շահերը» - - 0.146
Պարզ է, որ.
• Աղյուսակների տվյալներն իրենցից ներկայացնում են Հայաստանի հասարակությունում որպես ամբողջություն (Աղյուսակ 1) և հասարակական յուրաքանչյուր խմբում (Աղյուսակ 2-ից Աղյուսակ 6) ոուսամետ կողմնորոշումների կառավարման ռազմավարական հարացույցները:
Այնուամենայնիվ, ընդգծենք աղյուսակային տվյալներից (մաթեմատիկական մոդելներից) բխող աոավել կարևոր եզրակացությունները.
• բոլոր այն հասարակական խմբերում, որտեղ ոուսամետ կողմնորոշումը համեմատաբար ցածր է, դրա բարձրացմանը նպաստող ամենահզոր գործոնն է խորհրդային ժամանակաշրջանի Հայաստանի պատմության վերաբերյալ տեղեկացվածությունը:
• Նշենք, որ դրանք այն խմբերն են (երիտասարդական, կրթված, բարեկեցիկ և երևանաբնակ), որոնցում կենտրոնացված են ներկայիս և ապագայի հասարակական վերնախավերը, այսինքն նրանք, ովքեր, ըստ սահմանման, աոավել նշանակալի ազդեցություն ունեն հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային գործընթացների վրա:
119
ՍՄանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Աղյուսակ 6
Ռուսամետ դիրքորոշումների վրա ազդող գործոնները ենթամշակութային խմբերում
«Գերադասելի է, որ Հայաստանը միավորվի ավելի շուտ Ռուսաստանի, քան Եվրոպական միության հետ (կախյալ փոփոխական) Ենթամշակույթնե 1
Անորոշ Ավանդական Դասական «Արվարձա- նային» * 1 է «Ռոք»
3. «Տոկոսով պարտք տալը փող աշխատելու անարդար ձև է» 0.170 - - - - -
2. «Ինչ էլ որ ասեն ու խոսեն, վերջին հաշվով ամեն ինչ որոշում է փողը» 0.157 0.178 - - - -
1. «ԽՍՀՄ կազմալուծումից մենք ավելի շատ կորցրեցինք, քան շահեցինք» - 0.206 0.272 - 0.226 -
5. «Այսօրվա կապիտալիստական համակարգը գերադասելի է սոցիափստականից» - - 0.249 - - -
7. «Հայաստանում կա այնպիսի կուսակցություն, որը պաշտպանում է Ձեզ նման մարդկանց շահերը» - - - 0.217 - -
10. «Հայաստանի ամենահարուստ մարդիկ խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը» - - - 0.130 - 0.412
4. «Այսօր Հայաստանին պետք է ոչ թե ժողովրդավարություն, այլ ուժեղ ձեռքով կառավարում» - - - - 0.163 0.446
9. «Հայաստանում իշխանափոխությունը կբարելավի սովորական մարդկանց վիճակը» - - - - 0.122 0.306
Ստացված արդյունքները հուշում են նաև, թե ինչ և ինչպես անել.
• անհրաժեշտ է ամբողջականացնել Հայաստանում երիտասարդ սերնդի (մինչև 35 տարեկաններ) պատմական հիշողությունն իր այն հատվածով, որը վերաբերում է Հայաստանի խորհրդային ժամանակաշրջանին:
Դրա համար հարկավոր է Հայաստանի տեղեկատվական դաշտում և կրթական համակարգում ընդգրկել խորհրդային ժամանակաշրջանի պատմության, տնտեսության, մշակույթի և սոցիալական հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունները, հայեցակարգերն ու գաղափարները, իսկ
120
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Ս Մանուկյան
ավելի լայն համատեքստում XIX դարի երկրորդ կեսի և ամբողջ XX դարի պատմությունը: Մասնավորապես, հարկ է օգտագործել խորհրդային գեղարվեստական ֆիլմերի և խրոնիկայի հզոր ներուժը, վերիմաստավորել և վերակազմել պատմության և գրականության դպրոցական ծրագրերն ու դասագրքերը, վերափոխել համալսարանական հասարակագիտական առարկաների ամբողջ կորպուսը, մասնավորապես տեխնիկական և բնագիտական մասնագիտությունների ուսանողների համար մշակել պարտադիր և ֆակուլտատիվ հասարակագիտական ծրագրեր1։
Ակնհայտ է, որ բնակչության լայն շրջանակների հետ տեղեկատվական-կրթական աշխատանքներ իրականացնելու համար արդյունավետ կարող է լինել «Գիտելիք» ընկերության տիպի կառույցի կազմավորումը: Նոր տեղեկատվական և կրթական տեխնոլոգիաներն ունակ են քանիցս ընդլայնել բնակչության ընդգրկումը նման կառույցի գործունեության շրջանակում: Այդ կառույցը կարող է կազմավորվել ինչպես Եվրասիական տնտեսական միության առանձին երկրներում, այնպես էլ այդ միության արդեն առկա կառույցների ներքո: Կառույցի գործունեության շրջանակներում հարկ է հաշվի առնել, որ կրթադաստիարակչական ամենահզոր ազդեցությունն ունի դասախոսի և լսարանի ուղղակի շփումը:
Հայաստանի երիտասարդության պատմական հիշողության ամբողջականության վերականգնումն, անշուշտ, ավելի լայն խնդրի մի հատվածն է:
Մեթոդաբանական տեսակետից անհրաժեշտ է հաշվի առնել, որ արդի ցանկացած ազգային կամ միջազգային լուրջ խնդիր անհրաժեշտ է դիտարկել միասնական հասարակագիտական հայեցակարգերում, որտեղ համադրված են պատմական, տնտեսական, սոցիոլոգիական, քաղաքագիտական և մշա-կութաբանական տեսակետները: Հայաստանյան խնդիրների ներազգային տեսակետները պարտադիր կերպով պետք է դիտարկվեն նաև գլոբալ և տարածաշրջանային համատեքստերում և դրանց գոնե հիմնական դերակատարների տեսակետներից:
1 Հիմքեր կան ենթադրելու, որ այդ ուսանողներն են, ովքեր ունակ են առավել ադեկվատ ընկալելու հասարակագիտական տեսությունները և դրանց հիման վրա իմաստավորելու իրականությունը, առավել ևս, որ այդ տեսություններից շատերն իրենց հայեցակարգային հիմքերը փոխառել են բնական գիտություններից: Այդ մասնագետներն ունեն ավելի տրամաբանական, ներդաշնակ և կարգապահ մտածելակերպ, որը համապատասխան տեղեկությունների առկայության դեպքում նվազ ենթակա է ինֆորմացիոն մանիպուլյացիաներին:
121
Ս.Մանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Դրանով իսկ, ինստիտուցիոնալ տեսակետից կարևորվում են բազմա-պրոֆիլ ազգային ուղեղային կենտրոնների առկայությունը և դրանց համագործակցությունը ոչ միայն միմյանց, այլև ակադեմիական ինստիտուտների և համալսարանական ամբիոնների ու կենտրոնների միջև, ինչպես նաև տարբեր ոլորտներում (կրթական, առողջապահական, սոցիալական, տնտեսական) ազգային ռազմավարություններ մշակող ազգային [պետական] ինստիտուտների հետ:
Հատկապես կարևոր է ձերբազատվել այն պրակտիկայից, երբ միջազգային ֆինանսական կառույցների ճնշումների ներքո ազգային ինստիտուտները և նախարարություններն ազգային ոլորտային քաղաքականությունները մշակում են միջազգային կառույցների փորձագետների հայեցակարգային պարտադրության և վերահսկողության ներքո: Միջազգային կառույցների ճնշումները հակակշռելու տեսակետից արդյունավետ կարող է դիտվել ազգային ուղեղային կենտրոնների, ակադեմիական ինստիտուտների և համալսարանական ամբիոնների ու կենտրոնների ընդգրկումը քաղաքականությունների մշակման և փորձաքննության գործընթացներում:
Մոդելներից բխող երկրորդ կարևոր եզրակացությունն այն է, որ.
• դասական ենթամշակութային խմբում սոցիալիստական դիրքորոշումների աճը բարձրացնում է ռուսամետ կողմնորոշումը:
Նախ հարկ է նշել, որ.
• դասական ենթամշակութային խումբը մտավորական վերնախավի կիզակետն է:
Ներկայում, երբ գլոբալ միտումները ցույց են տալիս, որ հասունանում է սոցիալական և տնտեսական հասարակարգի նոր հարացույցների փնտրման անհրաժեշտությունը, սոցիալիզմի տեսության և պրակտիկայի վերիմաստա-վորումը վերածվում է այդ հարացույցների մշակման անհրաժեշտ պայմանի: Այդ պատճառով հույժ կարևոր են դառնում հասարակական այնպիսի դիս-կուրսի ընդլայնումն ու խորացումը, որի բովանդակությունն ընդգրկում է սոցիալիզմի ազգային և միջազգային փորձը, ինչպես նաև այդ բովանդակության ընդգրկումը պատմություն, տնտեսագիտություն, սոցիոլոգիա և քաղաքագիտություն առարկաների համալսարանական համապատասխան հատուկ կուրսերում: Դրանք ոչ միայն նոր կազմավորվող մտավորական վերնախա-
122
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Ս Մանուկյան
վում կբարձրացնեն ռուսամետ կողմնորոշումը, այլև լայն դաշտ կբացեն նոր հասարակագիտական մշակումների համար, որոնցում արդեն վաղուց «ժանրի ճգնաժամ է» գլոբալ ընդգրկմամբ:
Դա հատկապես կարևոր է նոր կազմավորվող Մեծ տարածքում, որտեղ արդեն անհրաժեշտություն է դարձել նոր, այդ թվում ինտելեկտուալ գերճիգի անհրաժեշտությունը:
Մաս 2. Հայաստանի ազգային հիմնախնդիրները և ինտեգրացխն կար1նոյւոշոււ1եերի կաոավայւումը
Հոդվածի առաջին մասում դիտարկվեցին հասարակության ինտեգրացիոն դիրքորոշումների վրա հասարակական գիտակցությունում առկա աշխարհայացքային դիրքորոշումների և քաղաքական կոնյունկտուրայի (քաղաքական, կուսակցական և տնտեսական վերնախավերից օտարվածության և քաղաքական լոյալության) ազդեցության բնույթն ու ուժը: Ներկայացվեցին նաև այդ դիրքորոշումների միջոցով հասարակության ինտեգրացիոն կողմնորոշումների կառավարման ռազմավարական հարացույցները:
Բնական է ենթադրել, որ Հայաստանի հասարակությունում ինտեգրացիոն կողմնորոշման վրա ազդում են նաև այն հիմնարար ազգային խնդիրները, որոնց արդյունավետ լուծումները հնարավոր չեն առանց Հայաստանի ընդգրկման որևէ Մեծ տարածքում:
Այն հարցը, թե ռուսական կամ եվրոպական Մեծ տարածքներից որն է ավելի բարենպաստ Հայաստանի ազգային հիմնախնդիրների լուծման տեսակետից, դիտարկվել է «Հայաստանի հասարակության դիրքորոշումները եվրա-սիական և եվրոպական ինտեգրացիայի նկատմամբ» հետազոտությունում1: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի հասարակությունն ազգային հիմնախնդիրների լուծման տեսակետից ռուսական Մեծ տարածքի հետ ինտեգրումը, ընդհանուր առմամբ, շատ ավելի գերադասելի է համարում եվրոպականից: Հասարակական դիրքորոշումների կոնֆիգուրացիան ներկայացված է Գծապատկեր 2-ում: Գծապատկերից երևում է, որ հասարակական գիտակցությունում ռուսական Մեծ տարածքի հետ ինտեգրումը գերադասելի է Հայաստանի համար հետևյալ հիմնախնդիրների տեսակետից.
1. որպես դաշնակից թուրք-ադրբեջանական ռազմական վտանգի դեպքում,
1 http://www.soyuzinfo.am/upload/pdf/UNKNOWN_PARAMETER_VALUE.pdf
123
ՍՄանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
2. որպես Հայաստանի դաշնակից Դարաբաղյան հակամարտությունում,
3. Հայաստանի արդյունաբերության զարգացման ոլորտում, իսկ եվրոպական Մեծ տարածքն ավելի գերադասելի է.
4. Հայաստանի գիտության զարգացման և
5. իրավական պետության կայացման ոլորտներում:
Բացի դրան^
6. Հայաստանի հասարակության համար գազի և էլեկտրաէներգիայի ցածր գները (որոնք հնարավոր են ռուսական Մեծ տարածքում) գերադասելի են եվրոպական ապրանքների ցածր գներից և
7. Հայաստանի հասարակության համար շատ կարևոր է դեպի Ռուսաստան աշխատանքային միգրացիայի հնարավորությունը:
Գծապատկեր 2
Ռուսաստանի և Եվրոպական միության հետ համագործակցության գերադասելիությունը տարբեր ոլորտներում
Այնուամենայնիվ, ռուսական Մեծ տարածքի գրավչությունը համեմատաբար ավելի ցածր է երիտասարդ, ավելի բարեկեցիկ, ավելի կրթված շերտերում և երևանաբնակների շրջանում: Հետևաբար,
• ժամանակի ընթացքում Հայաստանի հասարակությունում ռուսական Մեծ տարածքի գրավչությունը միտված է նվազման:
124
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Ս. Մանուկյան
Ակնհայտ է, որ եթե անձը համարում է, որ տվյալ Մեծ տարածքը գերադասելի է նշված յոթ ազգային հիմնախնդիրներից յուրաքանչյուրի տեսակետից, ապա, մնացած հավասար պայմաններում, նրա մոտ ա յդ Մեծ տարածքի հետ ինտեգրման հակվածության հավանականությունը կլինի ավելի մեծ: Այդ պատճառով ազգային խնդիրների լուծման ոլորտում տվյալ Մեծ տարածքի գերադասելիության դիրքորոշման կառավարումը [ամրապնդումը կամ աճը] հանդիսանում է հասարակության ինտեգրացիոն կողմնորոշումների կառավարման գործոն, հետևաբար, ազգային անվտանգության տեսակետից ունի ռազմավարական նշանակություն:
Սակայն հասարակական դիրքորոշումների, հատկապես հասարակության կենսական շահերին վերաբերող դիրքորոշումների փոփոխությունը դժվարին և ռեսուրսատար խնդիր է: Այդ պատճառով կարևոր է գիտենալ, թե
ռ
դիտարկված դիրքորոշումներից որո նք ունեն ինտեգրացիոն դիրքորոշումների կառավարման ամենամեծ ներուժը:
Մյուս կողմից, տարբեր հասարակական խմբերի համար դիտարկված ազգային խնդիրներն ունեն տարբեր արժեք և նշանակություն և, հետևաբար, այդ խմբերում ինտեգրացիոն կողմնորոշումների կառավարման տարբեր պոտենցիալներ:
Այսպիսով, առաջանում են կոնկրետ հարցեր.
• Հայաստանի հասարակությունում և դրա առանձին սոցիալական խմբերում ինտեգրացիոն կողմնորոշումների կառավարման ի՞նչ պոտենցիալ ունի դիտարկված յոթ ազգային խնդիրներին վերաբերող դիրքորոշումներից յուրաքանչյուրը:
Այլ կերպ հաշվի առնելով ռեսուրսային սահմանափակումները, անհրաժեշտ է որոշել, թե հասարակական որ խմբի հետ ինչի մասին պետք է խոսել, ինչպես խոսել և ինչքան խոսել ստանալու համար անհրաժեշտ ինտեգրացիոն դիրքորոշումների ամրապնդման և աճի առավելագույն արդյունքը: Ստորև ներկայացված են այդ հարցի ուսումնասիրության արդյունքները: Կառուցվել են մաթեմատիկական մոդելներ, որոնք ցույց են տալիս, թե որքանով կարող է աճել ռուսամետ կողմնորոշումն ամբողջ հասարակությունում կամ կոնկրետ սոցիալ-ժողովրդագրական խմբում կախված նրանից, թե որքանով է աճել տվյալ ազգային հիմնախնդիրը ռուսական Մեծ տա-
125
ՍՄանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
րածքում լուծելու դիրքորոշումը: Կառուցված մոդելները ներկայացված են Աղյուսակ 7-ում1.
Աղյուսակ 7
Հայաստանի հասարակությունում և սոցիալ-ժողովրդաղրականխմբերում ինտեղրացիոն կողմնորոշումների կառավարման մոդելները
Սոցիալական խմբեր 3 Д 11 11 1 1* н ТЗ М Տ 1 II Հ £ 3 1 5 (S3 6 Տ 1 Մարդու իրավունքներ Էլ. էներգիայի և գազի գինը Գիտության զարգացում ? Й Iff 1Г 8 I 1 ff Э a s It
Ընդամենը 0.250 0.175 0.149 0.132 0.083 - -
Տարիք
18-29 0.159 0.206 0.139 0.192 - - -
30-44 0.196 0.176 0.166 0.153 0.249 - -
45-59 0.379 0.183 0.169
60 < 0.323 0.193 - - - - -
Սեռ
Տղամարդիկ 0.190 0.224 0.152 - - 0.138 0.086
Կանայք 0.270 0.146 0.140 0.130 0.079 - -
Կրթություն
Միջնակարգ 0.201 0.221 0.150 0.203 - - -
Միջին մասնագիտակ ան 0.350 - - 0.178 - -
Թերի բարձրագույն - 0.275 - - - -
Բարձրագույն 0.275 0.206 0.215 - - - -
1 Ուսումնասիրվել են երկու տիպի մոդելներ: Նախ, կառուցվել են լոգիստիկ ռեգրեսիոն մոդելներ, որոնք առավել ադեկվատ են առկա տվյալների կառուցվածքին: Սակայն, քանի որ այդ մոդելները բավական յուրահատուկ են ընկալման և մեկնաբանության համար, այդ պատճառով կառուցվել են նաև գծային ռեգրեսիոն մոդելները: Համապատասխան մոդելների համեմատությունը ցույց տվեց, որ լոգիստիկ և գծային մոդելների սպեցիֆիկացիաները նույնական են: Նույնական էին նաև համապատասխան մոդելներում համապատասխան ռեգրեսիոն գործակիցների ռանգերը: Հետևաբար, կառուցված գծային ռեգրեսիոն մոդելները նույնպես ադեկվատ են և չեն աղավաղում կախյալ և անկախ փոփոխականների միջև կապերի կոնֆիգուրացիաները:
Աղյուսակներում տրված են գծային ռեգրեսիաների ստանդարտացված գործակիցները: Ներկայացված են այն գործակիցները, որոնք վիճակագրորեն նշանակալի են а<0.05 մակարդակում:
126
<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ. Ս. Մանուկյան
Սոցիալական խմբեր Արդյունաբերության զարգացում Г4 ճ ж Երկրի պաշտպանություն Մարդու իրավունքներ Էլ. էներգիայի և գազի գինը Գիտության զարգացում if 1 ? В 5 И (О Р В *3‘Я д В Հ2 Ջ & 6 г*
Ընդամենը 0.250 0.175 0.149 0.132 0.083 - -
Բնակավայրի տիպ
Երևան 0.264 0.282 0.123 - - - 0.103
Քաղաք 0.285 0.149 0.120 0.108 0.150 - -
Գյուղ 0.198 - - 0.223 - - -
Բարեկեցություն
Միջինից ցածր 0.231 0.173 0.164 0.118 - - -
Միջին 0.243 0.184 0.166 0.152 0.089 - -
Միջինից բարձր 0.317 0.178 - - 0.180 - -
Զբաղվածության տիպը
Վարձու աշխատողներ 0.254 0.193 0.179 - - - -
Ինքնազբաղ- վածներ 0.350 0.210 - - - - -
Գործազուրկներ 0.286 0.226 0.274 - - -
Ուսանողներ - 0.328 - - - - -
Թոշակառուներ 0.337 - - - - -
Չաշխատողներ 0.166 0.260 - - 0.198 - -
Կախյալ փոփոխական' «Կողմնորոշումը դեպի ռուսական Մեծ տարածքը»
Աղյուսակում յուրաքանչյուր տողը մեկ մոդել է ներկայացնում: Առաջին տողում տրված է Հայաստանի ամբողջ հասարակության (18 և ավելի տարեկան բնակչության) համար կառուցված մոդելը: Մնացած տողերում ներկայացված են առանձին սոցիալ-ժողովրդագրական խմբերի համար կառուցված մոդելները: Աղյուսակի սյունակներում ներկայացված են այն ազգային խնդիրները, որոնց նկատմամբ դիրքորոշումների փոփոխությունն ունակ է առաջացնել ռուսամետ կողմնորոշումների փոփոխություն:
Որքան ավելի մեծ է բացարձակ արժեքով գործակիցը, այնքան ուժեղ է համապատասխան դիրքորոշման փոփոխության ազդեցությունը ռուսամետ
127
ՍՄանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
կողմնորոշման վրա: Աղյուսակի բոլոր սյունակների և տողերի գործակիցները համադրելի են միմյանց հետ: Վարդագույն են այն վանդակները, որոնց համապատասխանող ազգային խնդիրների նկատմամբ դիրքորոշումներն առավել հզոր ազդեցություն ունեն ռուսամետ կողմնորոշման վրա տվյալ սոցիալ-ժողովրդագրական խմբում:
Նշենք Աղյուսակ 7-ի մոդելներից բխող կարևորագույն հետևությունները.
• Հայաստանի հասարակությունում՝ որպես ամբողջություն, ոուսամետ կողմնորոշման ամենահզոր պոտենցիալն ունի այն դիրքորոշումը, որ «ռուսական Մեծ տարածքում ընդգրկումը կնպաստի Հայաստանի արդյունաբերության զարգացմանը»:
• Հայաստանի հասարակությունում' որպես ամբողջություն, ոուսամետ կողմնորոշման աճին նպաստող հզորությամբ երկրորդ դիրքորոշումն այն է, որ «Ղարաբաղյան հիմնախնդրում Ռուսաստանն ավելի հուսալի դաշնակից է, քան Եվրոպական միությունը»:
Գծապատկեր 3
Սոցիալ-ժողովրդագրական խմբերում տարբեր դիրքորոշումների ազդեցությունների հարաբերական հզորությունները ոուսամետ կողմնորոշման վրա: «Ղարաբաղյան հիմնախնդրում դաշնակից» գործոնի ազդեցությունը
ուսանողական խմբում = 100:
Դիտարկենք ռուսամետ կողմնորոշման աճին նպաստող գործոններն այն սոցիալ-ժողովրդագրական խմբերում, որտեղ այդ կողմնորոշումը համե-
128
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Ս. Մանուկյան
մատաբար ավելի ցածր է (Գծապատկեր 3): Գծապատկերում դիրքորոշումների ազդեցությունները նորմավորված են այնպես, որպեսզի ամենահզոր գործոնի ազզդեցությունը հավասար լինի 100-ի, ինչը դյուրինացնում է գործոնների հարաբերական հզորությունների ընկալումը:
Գծապատկերի տվյալներից բխում են հետևյալ եզրակացությունները.
• այն դիրքորոշումը, որ «ռուսական Մեծ տարածքն ավելի բարենպաստ է Հայաստանի արդյունաբերության զարգացման համար, քան եվրոպականը», ոուսամետ կողմնորոշումը բարձրացնող ամենահզոր գործոնն է «պրոբլեմատիկ» հինգ խմբերից [որտեղ ոուսամետ կողմնորոշումը համեմատաբար ցածր է] երեքում' համեմատաբար ավելի կրթված, համեմատաբար ավելի բարեկեցիկ խմբերում և երևանաբնակների շրջանում:
Ստացված արդյունքից ելնելով նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի արդյունաբերական համալիրների ինտեգրացիայի տեղեկատվական ապահովումը հույժ կարևոր նշանակություն ունի ինտեգրացիոն գործընթացի նախնական փուլում:
Անհրաժեշտ է Հայաստանի և Ռուսաստանի արդյունաբերական պոտենցիալների վերինտեգրման հայեցակարգերի և պլանների և հանրամատչելի, և պրոֆեսիոնալ լայն ու ինտենսիվ հանրային քննարկում: Հարկավոր է հանրությանը և մասնագետներին ներկայացնել կոնկրետ նախագծերի մշակման և իրականացման ընթացքը: Հատկապես կարևոր է կոնկրետ «մասնավոր» պլաններն իրականացնելիս հաղթահարել բիզնեսին հատուկ գաղտնապահությունը: Կարևոր է հանրությանն ապացուցել, որ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական ինտեգրումը պարզապես մի քանի օլիգարխիկ խմբերի հարստացման միջոց չէ, ովքեր չեն կարողացել «հարմար դիրքավորվել» դեպի Արևմուտք տանող դոների հետևում առաջացած կոմպրադորական հերթերում, այլ այնպիսի քաղաքականություն է, որի նպատակն է ամբողջ հասարակության բարեկեցությունը (հիշենք, որ Հայաստանի հասարակության 73%-ը համարում է, որ «Հայաստանի ամենահարուստ մարդիկ խոչընդոտում են երկրի զարգացմանը»1): Պետք է խուսափել որևէ կուսակցության կողմից վերինտեգրման գաղափարախոսության և ռազմավարության բռնա-
1 http://www.soyuzinfo.am/upload/pdf/2014_Upravleniye%20integracionnymi%20ustanovkami%20v% 20armyanskom%20obshestve.pdf , էջ 3, Աղյուսակ 2:
129
Ս.Մանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
գրավումից (հիշենք, որ հասարակության 86%-ը համարում է, որ «կուսակցությունները պաշտպանում են ոչ թե ժողովրդի, այլ իրենց առաջնորդների շահերը»): Անհրաժեշտ է խուսափել գործընթացի գերատեսչական գաղտնիացումից (հիշենք, որ հասարակության միայն 17%-ն է համարում, որ «պետությունը պաշտպանում է հասարակ մարդկանց շահերը»):
Նշված համատեքստում
• հատկանշական է, որ այդպես էլ ոչ ոք չտեսավ Հայաստանի և Եվրոպական միության ասոցիացման պայմանագիրը, այդ թվում նաև դրա տնտեսական բաղադրիչը,
չնայած դրա հրապարակումը ծայրահեղ անհրաժեշտ էր ոչ միայն հասարակության հետ ինտեգրացիոն կողմնորոշումների վերաբերյալ երկխոսության տեսակետից, այլև այսօր էլ, տեղեկատվական դաշտում Եվրասիական տնտեսական միության դեմ տարվող հզոր քարոզչական գրոհների համատեքստում, մնում է հույժ կարևոր ԵՏՄ-ում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացի մասին հասարակությանն ադեկվատ տեղեկացման տեսակետից:
Անհրաժեշտ է արդյունաբերական վերամիավորման խնդիրների քննարկումներում ընդգրկել տնտեսության իրական հատվածից գիտակ մարդկանց, ովքեր, չնայած քառորդ դար տևած օստրակիզմին, այնուամենայնիվ, կարողացել են մնալ տնտեսության իրական հատվածում, ինչպես նաև գիտատեխնիկական մտավորականությանը, որը գիտե և հիշում է ռուսական բարձր տեխնոլոգիական տնտեսության այն կլաստերները, որտեղ կարող է պահանջված լինել Հայաստանի գիտատեխնիկական պոտենցիալը: Հենց այդ մարդիկ պետք է վերածվեն արդյունաբերական վերինտեգրման հարցերում կարծիքների առաջնորդների: Անհրաժեշտ է լիբերալ «մակրոտնտեսագետների» փոխարեն, ովքեր մտածում են բացառապես «դրամավարկային քաղաքականության» տերմիններով և հանուն «գների ինդեքսի կայունության» պատրաստ են թաղել ցանկացած արդյունաբերական քաղաքականություն, խոսքը տալ այն տնտեսագետներին, ովքեր ունեն արդյունաբերության տարբեր ճյուղերի պլանավորման, կազմակերպման և կառավարման փորձ և հասկանում են, թե ինչ է նշանակում տնտեսության կոմպլեքսային պլանավորում:
• Այնուամենայնիվ, միշտ պետք է հիշել, որ տեղեկատվական քաղաքականությունը չի կարող ունենալ երկարատև արդյունավետություն, եթե այն չի համապատասխանում իրականությանը:
130
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Ս Մանուկյան
Հետևաբար, Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ սկսեն արդյունաբերական ինտեգրացման հետ կապված աշխատանքները այդ մասին ինտենսիվորեն տեղեկացնելով հասարակության լայն շերտերին:
Գծապատկեր 3-ի տվյալներից բխող երկրորդ կարևոր եզրակացությունն այն է, որ.
• դիրքորոշումը, որ «Ղարաբաղյան հիմնահարցում Ռուսաստանն ավելի հուսալի դաշնակից է, քան Եվրոպական միությունը», 18-20 տարեկան երիտասարդների և ուսանողության խմբերում ռուսամետ կողմնորոշումը բարձրացնող ամենահզոր գործոնն է:
Այս արդյունքը հուշում է, թե ինչ խութերից պետք է խուսափել եվրա-սիական տնտեսական ինտեգրացիայի գործընթացում:
Վերջին քառորդ դարի ընթացքում Ղարաբաղյան հիմնահարցն ունեցել է և մինչև այսօր էլ ունի Հայաստանի ներքաղաքական վիճակի ապակայունացման ամենամեծ պոտենցիալը: Այդ հարցում անհամապատասխան դիրքորոշումը դարձավ 1998թ. Հայաստանի առաջին նախագահի պաշտոնաթողության պատճառը: Այսօր եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցներն առաջ են քաշում այն թեզը, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը կարող է խոչընդոտել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական հարաբերություններին: Այդ իդեոլոգեմի տարածումը կարող է հզոր ազդեցություն գործել ոչ միայն ուսանողական «հատուկ» խմբի վրա, այլև փոխել ինտեգրացիոն կողմնորոշումների կոնֆիգուրացիան Հայաստանի հասարակական գիտակցությունում (տե ս Աղյուսակ 7-ի երրորդ սյան տվյալները): Այդ պատճառով եվրասիական ինտեգրացիայի քաղաքական գործընթացում հարկ է, որպեսզի դրա մասնակիցները հույժ նրբանկատ լինեն ոչ միայն հանրային հայտարարություններում, այլև որոշումներում: Ներկայում աշխարհաքաղաքական իրավիճակն ամբողջ Եվրասիայում լարված է և շարունակում է սրվել: Դեռևս հիմքեր չկան ենթադրելու, թե տեսանելի ապագայում այդ լարվածությունը կարող է թուլանալ: Այդ պատճառով հարկ է նկատի ունենալ, որ Եվրասիական տնտեսական միությունում սեփական դիրքերի ամրապնդման նպատակով Ղարաբաղյան հիմնահարցի նման կրիտիկական աշխարհաքաղաքական հանգույցների չկշռադատված գրգռումը կարող է այդ միության ընդդիմադիր-
131
Ս.Մանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
ների կողմից օգտագործվել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման և Հայաստանի ինտեգրացիոն վեկտորի փոփոխության նպատակով: Հետխորհրդային տարածքում կան այդպիսի օրինակներ:
Մյուս կողմից, եթե ենթադրենք, որ ԵՏՄ գործընթացում որոշ ուժերի համար կրիտիկական աշխարհաքաղաքական հանգույցի ԼՂՀ հիմնախնդրի գրգռումն ունի ռազմավարական ուղղվածություն և նպատակ, ապա հարկ է հաշվի առնել դրա հնարավոր հետևանքների մի քանի սցենարներ, օրինակ հետևյալը:
Այսօր Հայաստանի Հանրապետություն - Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տանդեմը Անդրկովկասում եվրասիական ինտեգրացիայի առաջխաղացման ամենահուսալի հենարանն է: Այն միաժամանակ նաև աշխարհաքաղաքական գործընթացների և կառուցվածքների յուրահատուկ տրիգգեր է (փոխանջատիչ): Ղարաբաղյան հանգույցում ներկայիս ստատուս-քվոյի փոփոխությունը անկախ նրանից, թե որ ինտեգրացիոն նախագծում եվրոպական, թե եվրասիական, այն տեղի կունենա, մի կարգ կնվազեցնի Հայաստանի աշխարհաքաղաքական սուբյեկտությունը: Այդ դեպքում, թե ինքնաբերաբար, թե եվրասիական ինտեգրացիայի ընդդիմադիրների աջակցությամբ, բնականորեն, աշխարհաքաղաքական և քաղաքակրթական տրամաբանության հիման վրա, կձևավորվի Եվրասիական միությանը մրցակից մեկ այլ ինտեգրացիոն նախագիծ թյուրքականը1։ Քանի դեռ ակտուալ է Արևմուտքի կողմից նախաձեռնված «Իսլամական խալիֆայություն» նախագիծը, որը սպառնում է Միջին Արևելքի, Միջին Ասիայի և Հարավային Ասիայի բոլոր աշխարհիկ պետություններին անկախ նրանց քաղաքակրթական կամ ենթաքաղաքակրթական պատկանելությունից, թյուրքական ինտեգրացիոն նախագիծը հավանաբար կընթանա «ֆոնային ռեժիմում», սակայն «Իսլամա-
1 Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների կողմից 2004-2013թթ. ընթացքում Ադրբե-ջանում իրականացված 10 հետազոտությունները ցույց են տվել, որ ադրբեջանցիների 90%-ից ավելին Թուրքիան համարում է Ադրբեջանի կարևորագույն ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը, իսկ իրենց ընկալում են որպես թյուրքական քաղաքակրթական տարածքի անդամ: Տե ս Manu-kyan S, Kyureghyan E, “Armenians, Georgians and Azerbaijanis on the Civilizational Crossroad: Searching for “Caucasian Identity”. Mathematical Analysis.” The 39th World Congress of the International Institute of Sociology: “Sociology at the Crossroads”, Herald of Yerevan University: “Sociology, Economics” N(1) 130.5 (2010), pp. 20-25, կամ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների 2004-2013թթ. տվյալների հավաքագրման նախաձեռնություն և Կովկասյան բարոմետր ծրագրերի տվյալների շտեմարանները. http://www.crrc.am/research-and-surveys/caucasusbarometer/documentation
132
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
Ս. Մանուկյան
կան խալիֆայության» վտանգի նվազեցմանը զուգընթաց (անկախ նրանից, թե երբ դա տեղի կունենա) կսկսի աճել թյուրքական ինտեգրացիոն նախագծի և ներքին (քաղաքակրթական և միջպետական), և արտաքին (Արևմուտքի համար) ֆունկցիոնալությունը:
Հետևաբար, թեթևամիտ կլիներ ներկայում և ռազմավարական հեռանկարում եվրասիական ինտեգրացիայի քաղաքական և աշխարհաքաղա-քական ամբողջականությունն ու կայունությունն ապահովող «ՀՀ - ԼՂՀ» ենթահամակարգի փոխանակումը ակնհայտորեն կարճատև հեռանկարում տակտիկական նշանակություն ունեցող որևէ օգուտի հետ:
Ռուսական Մեծ տարածքի XX դարի պատմությունը լի է այդպիսի օրինակներով, որոնք ներկայում արյունալի իրադարձություններով հիշեցնում են նախկինում տեղի ունեցած նմանատիպ անհամարժեք փոխանակումների մասին:
Սեպտեմբեր, 2014թ.
ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Սամվել Մանուկյան
Ամփոփագիր
Հայաստանի հասարակությունն ինտեգրացիան Ռուսաստանի կողմից ձևավորվող աշխարհաքաղաքական և տնտեսական տարածքում գերադասում է Եվրոպական միության հետ ինտեգրացիայից: Այնուամենայնիվ, վերջին քառորդ դարի ընթացքում Հայաստանի ընդգրկումը գլոբալ տեղեկատվական-մշակութային տարածքում Հայաստանի երիտասարդության շրջանում առաջացրել է այդ դիրքորոշումների փոխակերպում: Հոդվածում, սոցիոլոգիական հետազոտությունների տվյալների հիման վրա կառուցված մաթեմատիկական մոդելների միջոցով, կազմավորվել են Հայաստանի հասարակությունում և դրա առանձին սոցիալական շերտերում ինտեգրացիոն կողմնորոշումների կառավարման ռազմավարական հարացույցները: Որպես ինտեգրացիոն կողմնորոշումների կառավարման փոփոխականներ են դիտարկվել հասարակությունում առկա աշխարհայացքային դիրքորոշումները, ինչպես նաև այլընտրանքային ինտեգրացիոն նախագծերի բնութագրերը Հայաստանի ազգային հիմնա-խնդիրների լուծման ոլորտում:
133
ՍՄանուկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.
УПРАВЛЕНИЕ ИНТЕГРАЦИОННЫМИ ОРИЕНТАЦИЯМИ В ОБЩЕСТВЕ АРМЕНИИ
Самвел Манукян
Резюме
Армянское общество в целом предпочитает интеграцию в Российское Большое пространство интеграции в Европейское Большое пространство. Тем не менее за последнюю четверть века вследствие включения Армении в глобальное информационнокультурное пространство среди армянской молодежи происходит трансформация конфигурации интеграционных ориентаций. В статье посредством использования математических моделей, построенных на основе баз данных социологических опросов, разработаны стратегические парадигмы управления интеграционными ориентациями в армянском обществе в целом и в его отдельных социальных слоях. В качестве управляющих переменных интеграционных ориентаций рассмотрены как мировоззренческие установки в армянском обществе, так и приоритеты альтернативных интеграционных проектов для решения фундаментальных национальных проблем Армении.
INTEGRATION ORIENTATIONS MANAGEMENT IN ARMENIAN SOCIETY
Samvel Mamkyan
Resume
Orientation towards integration with the Russian geopolitical space in Armenian society prevails over the one towards integration with the European space. However, involvement of the Armenian society in the global information/cultural space during the last quarter of a century period leads to transformation of the integration orientations’ configuration among the Armenian youth. The paradigms of integration orientations management in Armenian society as a whole and its certain social groups are developed in the article based on the mathematical models constructed using the databases of sociological surveys. The worldview attitudes in Armenian society and priorities of alternative integration projects for solution of Armenian national problems are utilized as control factors.
134