Ռ Սաֆրաստյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՐԱՎԱՑԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. ԱՇԽԱՐՀԱՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԻՆԱԴԱԴԱ՞Ր
Ռուբեե Սաֆրաստյաե
Վերջին շրջանում նկատվում է Ռուսաստանի ու Թուրքիայի' Կովկա-սում դարավոր աշխարհառազմավարական հակառակորդների հարաբերությունների որոշակի բարելավում: Վերլուծելով այդ երևույթը աշխարհառազ-մավարական տեսանկյունից' մատնանշել ենք նրա ձևավորման օրինաչափությունները և հիմնական փուլերը, ինչպես նաև Հարավային Կովկասում ընթացող քաղաքական գործընթացների աշխարհաքաղաքական դրդապատճառները: Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը բնութագրվում է որպես աշխարհառազմավարական զինադադար, ինչը հնարավորություն է տայիս եզրակացնելու, որ կողմերը կաշխատեն ամեն կերպ պահպանել իրենց տարածաշրջանային դիրքերը' հետագայում, բարենպաստ իրադրության առաջացման դեպքում, դրանք ի հաշիվ հակառակ կողմի ավելի ուժեղացնելու ակնկալիքով:
Վերջին շրջանում հաճախակի դարձած հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանի միջև, ինչպես նաև այդ հանդիպումների ընթացքում քննարկված խնդիրների ծավալուն ընդգրկումը և դրանց արդյունքում ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը ազդարարեցին ռուս-թուրքական հարաբերությունների նոր փուլի մասին: Այն, ինչի նախանշանները տեսանելի էին մասնագետների համար վերջին տարիների ընթացքում, այժմ արդեն կարելի է բնութագրել որպես իրական աշխարհառազմավարակաև բնույթի գործընթացի սկզբնական շրջան:
ռ
Ի նչ խորություն, ուղղվածություն և ազդեցություն կունենա այդ գործընթացը տարածաշրջանի վրա հարցի պատասխանները Հայաստանի համար ունեն կենսական նշանակություն: Մեզանում դեռևս թարմ է հիշողությունն այն մասին, թե ինչպես 1920թ. քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը, ուժերը ընդհանուր թշնամու' Անտանտի պետությունների դեմ համախմբելու նպատակով, Հայաստանի հաշվին եկան գաղտնի համաձայնության և վերջ դրեցին դարավոր հակամարտությանը, մասնավորապես Կովկասի համար: ^մալականները համաձայնեցին չխոչընդոտել Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասի փաստացի վերանվաճման գործ-
34
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.
Ռ Սաֆրաստյաև
ընթացին փոխարեևը ստանալով ազատ գործելու հնարավորություն Հայաստանի դեմ: Արդյունքում «խորհրդայնացված» Հայաստանը պարտադրված էր ստորագրել Կարսի 1921թ. անարդարացի պայմանագիրը, որով և լույս աշխարհ բերվեցին Հայաստանի ներկայիս խիստ աղճատված սահմանները: Այնպես որ, հայաստանյան քաղաքական ընտրանու որոշ ներկայացուցիչների մտավախությունը, թե ներկայումս այդ երկու պետությունների միջև տեղի ունեցող որոշակի մերձեցումը կարող է նաև մեր օրերում բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, մասնավորապես թուլացնել նրա դիրքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, հիմնավորված է թեկուզ այնքանով, որ արդեն արձանագրվել է համանման պատմական նախադեպ: Միայն ձևավորվող իրադրության անկողմնակալ և համակողմանի վերլուծության հիման վրա է հնարավոր փարատել կամ հաստատել այդ մտավախությունը:
1. Աեկայունությաե ու հակամարտության շրջան
ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն ու Թուրքիան հայտնվեցին որակապես նոր աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում, որի հիմնական գծերը հետևյալն էին.
1. առաջին անգամ հարյուրամյակների ընթացքում (եթե հաշվի չառնենք 1918-1920թթ.) նրանք այլևս չունեին ցամաքային սահման' ունենալով Հարավային Կովկասը որպես միջանկյալ գոտի,
2. առաջին անգամ տասնամյակների ընթացքում այլևս չէին պատկանում պատերազմող կամ հակամարտող ռազմաքաղաքական դաշինքների,
3. Ռուսաստանը, սրընթաց կորցնելով ռազմատնտեսական ներուժը, գաղափարական առանցքը և քաղաքական կամքը, ի վիճակի չէր իր աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտում պահել նախկին ԽՍՀՄ կազմի մեջ մտնող տարածաշրջանները, այդ թվում նաև Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան:
Ստեղծված իրադրությունը հանգեցրեց ուժային որոշակի վակուումի առաջացմանը վերը նշված տարածաշրջաններում, քանի որ Արևմուտքը հիմնականում զբաղված էր Բալկանյան թերակղզում տեղի ունեցող գործընթացների վրա հսկողություն հաստատելով և նրանց' իր նախընտրած ուղով ուղղորդելով: Ստեղծվեց մի իրավիճակ, որը ժամանակին արևմտյան վերլու-ծաբանների կողմից բնութագրվեց որպես Թուրքիայի համար «աննախադեպ հնարավորություններով ու ռիսկերով» լի մի իրադրություն [1]: Այս պայմաններում Թուրքիան սկսեց ակտիվորեն տարածել իր ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում սկզբնական փուլում հիմն-
35
Ռ. Սաֆրաստյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.
վելով պանթյուրքիզմի գաղափարաքաղաքակաև հիմնադրույթների վրա:
Էությամբ պաևթյուրքիստակաև իր նպատակները Թուրքիան քողարկում էր նախկին ԽՍՀՄ մահմեդական հանրապետություններում «թուրքական մոդելի» տարածման անհրաժեշտությամբ: Այդ քաղաքականությունը ստանում էր Արևմուտքի, գլխավորապես ԱՄՆ աջակցությունը, քանի որ վերջինս մտավախություն ուներ, թե այդ երկրները կարող են հայտնվել արմատական քաղաքականացված իսլամի ազդեցության ոլորտում («թուրքական մոդելի» կոնցեպտի հեղինակն իրականում ամերիկյան RAND վերլուծական կենտրոնի առաջատար մասնագետներից պրոֆ. Գրեհըմ Ֆուլերն էր: Նա նույնիսկ բնութագրում էր Թուրքիան որպես «կարկառուն մոդել») [2]: Բացի դրանից, ԱՄՆ-ում դեռևս վառ էին սառը պատերազմի ժամանակաշրջանին հատուկ աշխարհառազմավարական ընկալումները, որոնց շրջանակներում ողջունելի էր համարվում տարաբնույթ թուրքական ներ-գրավվածությունը նախկին ԽՍՀՄ տարածքում' ի հակազդեցություն Ռուսաստանի [3]: Սակայն իրականում Թուրքիայի այդ ժամանակաշրջանի տարածաշրջանային քաղաքականությունը ոչ միշտ էր համապատասխանում Արևմուտքի շահերին: Ռուսաստանում այն բնութագրվում էր որպես ապակայունացնող գործոն Հարավային Կովկասում [4]:
Այդ տարիներին' 1990-ական թթ. առաջին կեսին թուրք-ռուսական հարաբերություններն ունեին խիստ անկայուն բնույթ, ինչը պայմանավորված էր նրանց միջև սուր աշխարհառազմավարական հակամարտությամբ: Թուրքիան օգտագործում էր իր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավորությունները (բացի ուղղակի ռազմական միջամտությունից' սկսած տնտեսականից, վերջացրած քարոզչությամբ) ոչ միայն Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այլ նաև Հյուսիսային Կովկասում, առաջին հերթին Չեչնիայում, ինչպես նաև Ռուսաստանի թյուրքալեզու ժողովուրդնե-րով բնակեցված այլ տարածքներում իր ազդեցությունը տարածելու համար: Այդ քաղաքականությունն առաջացրեց Ռուսաստանի անթաքույց դժգոհու-թյունը, ինչն արտահայտվեց ռուսական ԱԳՆ-ի կողմից Թուրքիայի հասցեին հնչած մեղադրանքներով, թե նա հակադրում է թյուրքալեզու նորանկախ պետություններն իրենց հարևաններին և գրգռում հակամարտությունները [5]: Փորձելով հակազդել Թուրքիայի աճող ներգրավվածությանը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ու ստիպել նրան սահմանափակել ակտիվությունն այդ տարածաշրջաններում Ռուսաստանը սկսեց բացահայտորեն խաղարկել «քրդական քարտը»: 1993թ. գարնանը Մոսկվայում, առաջին անգամ հրապարակայնության պայմաններում, կայացավ Քրդստանի բանվորական կուսակցության հետ առնչվող մի կազմակերպության համագումարը, իսկ նույն տարվա աշնանը հիմնադրվեց ԱՊՀ երկրների քրդական
36
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.
Ռ. Սաֆրաստյաև
կազմակերպությունների կոնֆեդերացիան [6]:
Մոսկվաև, իր հերթին, ԽՍՀՄ փլուզմանն անմիջապես հետևած քաոսի շրջանից հետո փորձում էր համախմբել իր խիստ սակավացած ներուժը և խոչընդոտել Թուրքիայի ծրագրերի իրականացմանը: Հնարավորություն չունենալով այդ փուլում իրականացնել լայնածավալ հակազդեցություն Ռուսաստանն ուշադրությունը կենտրոնացրեց Հարավային Կովկասում բռնկված հակամարտությունների վրա իր բազմաթիվ միջնորդական նախաձեռնություններն օգտագործելով որպես միջոց իր ազդեցության վերջին հանգրվաններն այս տարածաշրջանում պահպանելու նպատակով:
Այս տեսանկյունից հատկանշական էր Ղարաբաղյան հակամարտությունը, որը դարձավ Հարավային Կովկասում թուրք-ռուսական հակամարտության կիզակետը: Թուրքիան օգնություն ցույց տվեց ադրբեջանական կողմին, իսկ Ռուսաստանը' հայկականին: Պատահական չէ այն փաստը, որ երկու երկրների հակամարտությունն այս դեպքում դարձավ ամենասուրը վերջին տասնամյակների ռուս-թուրքական հարաբերությունների պատմության ողջ հոլովույթում: Թուրքիան 1992թ. սպառնաց Հայաստանի նկատմամբ ուժ կիրառել, ինչին հետևեց Ռուսաստանի արագ և կտրուկ հակազդեցությունը' ի լուր աշխարհի ազդարարվեց Թուրքիայի դեմ միջուկային զենք կիրառելու պատրաստականության մասին [7]: Նույնիսկ հակամարտության կարգավորման գործընթացը նրանք դիտարկում էին աշխարհառազմավա-րական մրցակցության տեսանկյունից: Այսպես, երբ Ռուսաստանը 1993թ. առաջարկեց տեղակայել իր խաղաղապահ ուժերը հակամարտող կողմերի միջև, Թուրքիան անմիջապես հայտարարեց, թե այդ դեպքում ինքն էլ պատրաստ կլինի ուղարկել իր խաղաղապահներին [8]:
Երկու կողմերն այդ շրջանում հանդես էին գալիս ոչ միայն որպես ռազմավարական մրցակիցներ, այլ նաև ընկալում էին միմյանց որպես ռազմական վտանգ ներկայացնող պետություններ: Այս առումով բնութագրական է թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի' սովորաբար սակավախոս պետի հայտարարությունը: 1996թ. հրատարակած իր գրքում գլխավոր շտաբի նախկին պետերից Նեջիփ Թորումթայը, մեղադրելով Ռուսաստանին Հարավային Կովկասում իր զինված ուժերի ներկայությունն ուժեղացնելու մեջ, գրել է, թե այս տարածաշրջանում բացառված չեն ռազմական ոլորտի «նոր զարգացումներ» և «նոր խնդիրների առաջացում» [9]: Ղարաբաղյան հակամարտության զինված փուլի հայկական կողմի հաղթանակով ավարտվելու հանգամանքը, ինչպես նաև Ռուսաստանի ցուցաբերած վճռականությունը զգալիորեն նպաստեցին Հարավային Կովկասում ի հաշիվ Ռուսաստանի Թուրքիայի դիրքերի ուժեղացման գործընթացի կասեցմանը: Թուրքիային հաջողվեց իր ներկայությունը հաստատել հա-
37
Ռ. Սաֆրաստյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.
րավկովկասյաև տարածաշրջանում և դառնալ կարևոր գործոն, սակայն Ռուսաստանն էլ, չնայած ունեցավ մեծ աշխարհաքաղաքական կորուստներ, կարողացավ պահպանել իր ազդեցության որոշ ոլորտները, ինչպես նաև ոչ այնքան խոշոր ռազմակայանները: Վերջին հանգամանքը ռազմականից ավելի աշխարհաքաղաքական նշանակություն ուներ և հնարավորություն տվեց Հարավային Կովկասում հաստատել Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ուժերի որոշակի հավասարակշռություն:
2. Կայունացում
1990-ականների երկրորդ կեսի աշխարհաքաղաքական իրադրությունը Հարավային Կովկասում բնութագրվում էր Կասպից ծովի նավթի հետ կապված խնդիրների գերակայությամբ: Այդ պայմաններում տեղի էր ունենում տարածաշրջանում ԱՄՆ ներգրավվածության արագ աճ1: Արձագանքելով ձևավորվող նոր իրադրությանը Թուրքիան փորձեց ստանալ առավելագույնը համագործակցելով ԱՄՆ-ի հետ, որը, բացի նավթից, հետաքրքրված էր նաև տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացմամբ: Այդ մոտեցման բնութագրական արտահայտումն էր նախագահ Դեմիրելի կողմից առաջարկված «Հարավկովկասյան կայունության համաձայնագրի» գաղափարը, որը մեծ տեղ էր հատկացնում ԱՄՆ-ին որպես տարածաշրջա-նային կարևորագույն գործոնի: Երկրի բարձրագույն զինվորականությունն, իր հերթին, առաջարկեց ՆԱՏՕ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում տեղակայել Հարավային Կովկասում այդ կազմակերպության խաղաղարար ուժերը [10]: Ռուսաստանում ԱՄՆ և Թուրքիայի համագործակցությունը Հարավային Կովկասում գնահատվում էր որպես վտանգ իր ազգային շահերին [11]:
Ռուս-թուրքական հարաբերություններում այդ շրջանում գերակայող էին կայունացման միտումները: Նրանց սկիզբը կարելի է համարել 1995թ. ստորագրված անվտանգության մասին արձանագրությունը, որը նախատեսում էր կազմակերպված հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների միջև համագործակցության հաստատում: Ըստ էության, այդպիսով փորձ էր արվում սահմանափակել քրդական ու չեչենական գործոնների օգտագործումը ռուս-թուրքական ռազմավարական մրցակցությունում [12]: Առևտրատնտեսական հարաբերությունների բուռն 1
1 Կասպյան նավթի պաշարների օգտագործման հնարավորությունների շուրջ այդ տարիներին ստեղծված բարդ քաղաքական իրադրությունը լավագույնս, թերևս, ներկայացված է Ռոզմարի Ֆորսիթի (Rosemarie Forsythe) The Politics of Oil in the Caucasus and Central Asia: Prospects for Oil Exploitation and Export in the Caspian Basin. The International Institute for Strategic Studies: ADELPHI-Paper – 300. London: Oxford University Press, 1996 ուսումնասիրությունում։ Հեղինակը տարիներ շարունակ եղել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարներից։
38
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.
Ռ. Սաֆրաստյաև
զարգացումը, որն արձանագրվել էր դեռևս նախորդ տարիներին, սկսեց վերածվել աշխարհառազմավարակաև գործոնի և կատարել այս հարթությունում կայունացնող դեր: Ի հայտ էին եկել մի շարք նոր երևույթներ, ինչպիսիք էին միլիարդների հասնող «ճամպրուկային առևտուրը» և խոշոր թուրքական ներդրումները Ռուսաստանում, մասնավորապես շինարարական ու սննդի ոլորտներում: Աննախադեպ աճ արձանագրվեց նաև երկու երկր-ների առևտրային հարաբերությունների այնպիսի «ավանդական» ոլորտում, ինչպիսին էր ռուսական գազի առաքումը Թուրքիա: Այս առումով կարևոր էր «Կապույտ հոսանք» բազմամիլիարդանոց գործարքը, որը նախատեսում էր գազատար կառուցել Սև ծովի հատակով և այդպիսով ապահովել ռուսական գազի անմիջական առաքումը Թուրքիա: Այսպիսով, էլ ավելի էր մեծանում վերջինիս կախվածությունը ռուսական գազից:
Թուրքական տարածաշրջանային քաղաքականության ռազմավարությունը, պահպանելով հանդերձ իր հակառուսական ուղղվածությունը, կորցրեց նախորդ տարիների ագրեսիվությունը: Երկրի քաղաքական ընտրանու համար ակնհայտ դարձավ պանթյուրքիստական գաղափարների վրա հիմնված քաղաքականության ցածր արդյունավետությունը: Չունենալով անհրաժեշտ տնտեսական ներուժ և չդիմանալով այլ արտաքին ուժերի հետ մրցակցությանը Թուրքիան ստիպված էր հրաժարվել իր հավակնոտ ծրագրերից Կենտրոնական Ասիայում: Դա մեղմացրեց մրցակցությունը Ռուսաստանի հետ, ինչը և հանգեցրեց Ռուսաստանի հետ նրա հարաբերություններում որոշակի «երկվության» առաջացմանը։ Այն փոխարինելու եկավ նախորդ շրջանի նպատակասլաց ծավալապաշտությանը: Այդ «երկվությունն» առաջինը մատնանշել է RAND-ի Թուրքիայի գծով փորձագետ-վերլուծաբան Յան Լեսսերը [13]:
Հարավային Կովկասում թուրք-ռուսական հակամարտության թատերաբեմում հիմնականում կասպյան նավթի արտահանման ուղիների խնդիրն էր: Միաժամանակ, Թուրքիան փորձում էր հակակշռել Հայաստանում ռուսական ռազմական ներկայությանը ռազմական համագործակցություն ծավալելով Վրաստանի հետ: Իր հերթին Ռուսաստանը, փորձելով հակակշռել Թուրքիայի ներգրավվածությանը Չեչենական հակամարտությունում, սկսեց օգտագործել քրդական գործոնը' Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով: Սակայն բոլոր այդ գործընթացներն էապես չէին ներազդում դեռևս 1990-ականների կեսերին հաստատված ուժերի հաշվեկշռի վրա' ինչպես ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում, այնպես էլ Հարավային Կովկասում ընդհանրապես:
39
Ռ. Սաֆրաստյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.
3. Աշխարհառազմավարական նոր գործընթացներ
2001թ. աշունը - 2002թ. գարունը շրջադարձային էին և տարածաշրջանի, և թուրք-ռուսական հարաբերությունների համար: Այդ շրջանում, որպես ԱՄՆ-ի դեմ 2001թ. սեպտեմբերյան ահաբեկչական հարվածի արձագանք, սկիզբ առան աշխարհառազմավարական բնույթի երկու գործընթացներ, որոնք շարունակվում են ցայսօր:
Դրանցից առաջինը սկզբնավորվեց դիվանագիտական փաստաթղթի ձևակերպմամբ, սակայն մնաց աննկատ նույնիսկ շատ մասնագետների համար: Այդ փաստաթուղթը 2001թ. նոյեմբերին, Նյու Յորքում, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված «Եվրասիայում համագործակցության մասին» համաձայնագիրն է, որով նախատեսվում էր երկու երկրների արտ-գործնախարարությունների միջև անցկացնել պարբերական քննարկումներ և կարգավորել ու համադրել տարածաշրջանային քաղաքականության խնդիրները: Դրանով եվրասիական երկու հզոր տերություններն արձագանքեցին համաշխարհային միակ գերտերության' ԱՄՆ-ի դեռևս սաղմնային տեսքով արտահայտած իսլամական ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ եվրասիական տարածաշրջանում ազդեցության ոլորտներն ընդլայնելու նկրտումներին:
Ամերիկյան այդ նկրտումները հարավկովկասյան տարածաշրջանում իրականություն դարձան 2002թ. գարնան ամիսներին, երբ Վրաստան եկան ամերիկյան ռազմական խորհրդատուներ: Ռուսաստանի հակազդեցությունը դրան խիստ բացասական էր և աղմկալից: Թուրքիայի դիրքորոշումը նույնպես բացասական էր, սակայն ոչ այնքան հստակ արտահայտված, որքան Ռուսաստանինը: Ըստ էության, ամերիկացիները նախընտրեցին չօգտվել թուրքերի աջակցությունից և որոշեցին ապահովել իրենց անմիջական ռազմական ներկայությունը, թեպետև խորհրդանշական ձևով: Այսպի-սով սկիզբ դրվեց ԱՄՆ նոր ռազմավարությանը հարավկովկասյան տարածաշրջանում, որի նպատակն է արագացված տեմպերով իր օգտին փոխել վերջին տարիներին հաստատված ուժերի հաշվեկշիռը: Վրաստանի «վարդերի հեղափոխությունը» հաստատում է այդ բնութագիրը:
Այս նոր իրադրության պայմաններում էր, որ տեղի ունեցան հոդվածի սկզբում նշված Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարների փոխադարձ այցերը և որոնք ընկալվեցին որպես ռուս-թուրքական մերձեցման վկայություն: Իրականում, աշխարհառազմավարական տեսանկյունից դատելով, տեղի է ունենում այլ բնույթի գործընթաց. երկու տարածաշրջանային հզոր տերությունները, վաղեմի և այսօրվա աշխարհառազմավարական հակառակորդները, փորձում են փոխհամաձայնության սկզբունքի հիման վրա մեղմել կամ նույնիսկ վերացնել իրենց մրցակցությունը' տարածաշրջա-
40
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.
Ռ. Սաֆրաստյաև
ևում վերջերս աննախադեպ ակտիվություն ցուցաբերող երրորդ ուժի' ԱՄՆ միանձնյա գործողությունների դեմ-հանդիման: Ըստ էության, Ռուսաստանը և Թուրքիան փորձում են պահպանել տարածաշրջանում status quo-ն, իսկ ԱՄՆ-ը' խախտել այն: Մեր կարծիքով, աշխարհաքաղաքական վերլուծության շրջանակներում ավելի ճիշտ կլիներ ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը բնութագրել որպես «աշխարհառազմավա-րական զինադադար»:
Այդ նոր իրավիճակը ենթադրում է երկկողմանի հարաբերությունների նոր որակ, որի համար գտնվել և պաշտոնական փաստաթղթերում ամրագրվել է համապատասխան դիվանագիտական արտահայտությունը' «բազմակողմանի համագործակցություն»: Իրենց բանավոր ելույթներում թուրք և ռուս պաշտոնյաները նշում են, որ այս նոր իրողությունը միջանկյալ հանգրվան է «ռազմավարական համագործակցության» տանող ճանապարհին: Կարելի է եզրակացնել, որ կողմերը հակված են միտումնավոր տպավորություն ստեղծել, թե իրենք հարթել են բոլոր հակասությունները: Սակայն դա այդպես չէ: Այսպես, օրինակ, չնայած փորձեր են արվել փոխհամաձայնության հասնել չեչենական ու քրդական հարցերում (ռուսները փոխանցել են թուրքերին հետախուզական տվյալներ Թուրքիայում գործող չեչեն ահաբեկչական կազմակերպությունների մասին ակնկալելով նրանց գործունեության կասեցում թուրք իշխանությունների կողմից, իսկ թուրքերը պահանջել են, որ Քրդստանի բանվորական կուսակցության գործունեությունը Ռուսաստանում արգելվի և այլն), սակայն դրական արդյունքներ դեռևս չեն արձանագրվել:
Որպես հարաբերությունների սերտացման գաղափարական հիմնավորում շրջանառվում են եվրասիականության ու «ռազմավարական խորքի» հայեցակարգերը: Առաջինի ջատագովն է ռուս աշխարհաքաղաքագետ Ա.Դուգինը, որը վերջերս հաճախակի է հայտնվում Թուրքիայում, իսկ երկրորդի հեղինակն է վարչապետ Էրդողանի խորհրդական, պրոֆ. Ա.Դա-վութօղլուն: Այդ գաղափարաքաղաքական ընկալումների շրջանակներում Ռուսաստանի և Թուրքիայի շահերն ունեն ավելի շատ ընդհանրություններ, քան հակասություններ:
Եզրահանգում
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ վերջին տարիներին Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրադրությունը թևակոխում է հետխորհրդային դարաշրջանի մի նոր փուլ, որը բնութագրվում է վերը նշված աշխարհաքաղաքական վերադասավորումներով: Նոր երևույթներ են հանդես գալիս նաև ռուս-թուրքական հարաբերություններում: Դրանց
41
Ռ. Սաֆրաստյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.
հիմնական իմաստն է Հարավային Կովկասում երկու պետությունների միջև գոյություև ունեցող ուժերի հաշվեկշռի պահպանումը: Իսկ դա նշանակում է, որ երկուսն էլ ձգտելու են պահել այն, ինչ արդեն ունեն:
Ռուսաստանի պարագայում դա նրա ռազմական ներկայությունն է Հայաստանում և, փաստորեն այդպիսով' ողջ Հարավային Կովկասում: Սա, իր հերթին, նշանակում է, որ երկիրը զիջումների չի գնա թուրքական կողմին, օրինակ Ղարաբաղյան հիմնահարցում և չի վտանգի դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ, համենայնդեպս Թուրքիայի հետ «աշխարհառազմավարական զինադադարի» ներկա փուլում:
Մյուս կողմից, քանի որ այդ հավասարակշռությունը երկու վաղեմի տարածաշրջանային ախոյանների միջև չունի շատ թե քիչ հստակ ավանդույթներ և դեռևս չի արմատավորվել քաղաքական ու ռազմական ընտրանիների ընկալումներում, ապա բարենպաստ պայմանների առաջացման դեպքում բացառված չէ, որ կողմերից մեկը փորձի խախտել այն: Մասնավորապես, վերջին շրջանում թուրքական վերնախավի արևմտամետ հատվածը, ոգևորվելով Եվրամիության հետ բանակցային գործընթացի սկզբով և հույս ունենալով վերագտնել ԱՄՆ ռազմավարական դաշնակցի կարգավիճակը, սկսել է քննարկել Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն ակտիվացնելու և Հարավային Կովկասում նոր հենակետեր ձեռք բերելու հնարավորությունները: Մոտ ապագան ցույց կտա, թե որքանով այդ մոտեցումը կարտահայտվի Թուրքիայի աշխարհազմավարության հա-րավկովկասյան ուղղությունում:
Նոյեմբեր, 2005թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Stephen J. Blank, Turkey s Strategic Engagement in the Former USSR and U.S. Interests. - In: Stephen J. Blank, Stephen C. Pelletiere, William T Johnsen, Turkey s Strategic Position at the Crossroads of World Affairs. Carlisle Barracks, PA: Strategic Studies Institute, 1993, p. 69.
2. Graham E. Fuller, Turkey’s New Eastern Orientation. - In: Graham E. Fuller and Jan O. Lesser, with Paul B. Henze and J. F. Brown, Turkey’s New Geopolitics: From the Balkans the Western China: A RAND Study. Boulder - San Francisco - Oxford: West-view Press, 1993, pp. 37 - 98. Conclusions: The Growing Role of Turkey in the World. - In: Ibid., pp. 163-184., p. 167.
3. Սաֆրաստյան Ռ, ԱՄՆ «համամոլորակային» ռազմավարության փուլերը և Թուրքիան, Հանրապետական, 2003, # 8, էջ 6-9։
4. Irina D. Zviagelskaya, Central Asia and Transcaucasia: New Geopolitics. - In: Central Asia and Transcaucasia: Ethnicity and Conflict. Edited by: Vitaly N. Naumkin. West-
42
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.
Ռ. Սաֆրաստյաև
port: Greenwood Press, 1994, p. 135.
5. ИТАР-ТАСС, 18.10.1994.
6. Biilent Gokay, Richard Langhorne, Turkey and the New States of the Caucasus and Central Asia: Wilton Park Paper 111. London: HMSO, 1996, p. 29.
7. Известия, 23. 05.1992.
8. George S. Harris, The Russian Federation and Turkey. - In: Regional Powers Rivalries in the New Eurasia: Russia, Turkey, and Iran. Edited by: Alvin Z. Rubinstein and Oles M. Smolansky. Armonk - London: M. E. Sharpe, 1995, p. 18.
9. Necip Torumtay, Degijen Stratejilerin Odaginda Turkiye. istanbul: AD Yayrncilik, 1996, s. 25.
10. Gareth M. Winrow, Turkish Policy toward Central Asia and Transcaucasus. - In: Turkey’s New World: Changing Dynamics in Turkish Foreign Policy. Edited by: Alan Makovskyand Sabri Sayari. Washington: Washington Institute for Near East Policy,
2000, p. 120.
11. Гусейнова М.А, Политика США в Закавказье и интересы России: Научноаналитический доклад, Москва: РАН, Институт Соединенных Штатов Америки и Канады, 1999, с. 30.
12. Suha Bolukbasi, Ankara’s Baku-Centered Transcaucasia Policy: Has It Failed? - Middle East Journal, 1997, Volume: 51, N. 1, p. 90.
13. Jan O. Lesser (Rapporteur), Turkish Society and Foreign Policy Troubled Times. - In: Shahram Chubin, Jerold D. Green, Jan O. Lesser, Turkish Society and Foreign Policy Troubled Times: Conference Proceedings, Geneva, Switzerland, April 25-27, 2001. Santa Monika, CA: RAND, 2001, p. 9.
РОССИЯ И ТУРЦИЯ НА ЮЖНОМ КАВКАЗЕ: ГЕОСТРАТЕГИЧЕСКОЕ ПЕРЕМИРИЕ?
Рубен Сафрастян
Резюме
Участившиеся в последнее время встречи президента России В.Путина и премьер-министра Турции Р.Эрдогана, равно как и широкий спектр обсуждаемых проблем и содержание подписанных по итогам встреч документов, манифестируют начало нового этапа в российско-турецких отношениях. О его наступлении специалисты говорили на протяжении последних нескольких лет, и этот этап можно охарактеризовать как начальный период реального процесса стратегического характера.
43
Ռ. Սաֆրաստյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.
Ответы на вопросы о том, какова глубина этого процесса, его направленность и каким образом он будет воздействовать на ситуацию в регионе, имеют для Армении жизненно важное значение. В нашей памяти еще свежо воспоминание о том, как в 1920 году кемалистская Турция и большевистская Россия, сплотившись против общего врага — Антанты, пришли к тайному соглашению и за счет Армении положили конец вековой конфронтации, в частности, на Кавказе. В итоге, «советизированная» Армения вынуждена была подписать несправедливый Карсский договор 1921 года, который и определил сильно суженные границы современной Республики Армения.
После развала Советского Союза Россия и Турция оказались в качественно новых геополитических условиях, когда:
• впервые за несколько столетий (исключая период 1918-1920 годов) они не имеют сухопутной границы, и Южный Кавказ играет роль буферной зоны;
• впервые за несколько десятилетий они уже не принадлежат к двум противоборствующим военно-политическим блокам;
• Россия, стремительно теряя свой военно-экономический потенциал, идеологический стержень и политическую волю, уже не в состоянии удержать в сфере своего геополитического влияния регионы, в прошлом входившие в состав СССР, в том числе и Южный Кавказ и Центральную Азию.
Создавшаяся ситуация привела к возникновению определенного вакуума в означенных регионах, которым воспользовалась Турция. Опираясь на начальном этапе на идейно-политические положения пантюркизма, она начала стремительно распространять свое влияние на Южном Кавказе и в Центральной Азии. Свои, по сути пантюркистские, цели Турция преподносила как необходимость распространения в мусульманских республиках бывшего СССР «турецкой модели» развития. Подобная политика получала поддержку Запада, в основном США. В первой половине 1990-х годов российско-турецкие отношения носили весьма неустойчивый и временами острый характер, что было обусловлено их жестким геостратегическим противостоянием. Турция использовала все возможности, за исключением прямого военного вмешательства, для распространения своего влияния не только на Южном Кавказе и в Центральной Азии, но и на Северном Кавказе и в населенных преимущественно тюркоязычными народами регионах России. С этой точки зрения примечателен Карабахский конфликт, который стал апогеем российско-турецкого противостояния на Южном Кавказе.
44
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.
Ռ. Սաֆրաստյաև
Во второй половине 90-х годов геополитическая ситуация в зоне Южного Кавказа характеризовалась преимущественно проблемами, связанными с энергоресурсами Каспийского моря. Возрастал уровень вовлеченности США в региональные процессы. В этих новых условиях Турция попыталась получить максимум, сотрудничая с США, которые также были заинтересованы в ослаблении российского влияния в регионе. В российско-турецких отношениях этого периода доминировало стремление к их стабилизации. Бурное развитие торгово-экономических отношений, которое было отмечено еще в предыдущие годы, стало перерастать в геостратегический фактор и играть в определенной мере стабилизирующую роль. Стратегия региональной политики Турции, сохраняя свою антироссийскую направленность, потеряла агрессивность предыдущих лет. Для политической элиты страны стала очевидной недостаточная эффективность политической линии, основанной на идеях пантюркизма. На Южном Кавказе российско-турецкое противостояние разворачивалось в контексте путей транспортировки каспийской нефти. Одновременно Турция стремилась уравновесить российское военное присутствие в Армении путем развития военного сотрудничества с Грузией. В свою очередь Россия, стремясь уравновесить вовлеченность Турции в Чеченский конфликт, начала использовать курдский фактор для оказания давления на Турцию. Однако все эти процессы не оказывали существенного влияния на сложившийся еще ко второй половине 90-х годов баланс сил как в сфере российско-турецких отношений, так и в целом на Южном Кавказе.
Осень 2001 — весна 2002 года явились переломным периодом как для всего региона, так и для российско-турецких отношений. Именно тогда, как реакция на террористическую атаку против США в сентябре 2001 года, начались два процесса геополитического характера, которые продолжаются по сей день. Началом первого из них стал дипломатический документ, который, однако, остался незамеченным даже многими специалистами. Этим документом стало подписанное в Нью-Йорке в ноябре 2001 года между Россией и Турцией «Соглашение о сотрудничестве в Евразии», по которому предусматривалось проведение периодических консультаций между внешнеполитическими ведомствами двух государств для урегулирования региональной политики с целью ее определенной координации. Фактически две региональные державы отреагировали на еще только зарождавшиеся намерения единственной сверхдержавы — США, расширить сферы своего влияния на евразийском континенте под предлогом борьбы с исламским терроризмом. Вышеотмеченные намерения США материализовались в регионе весной 2002 года, когда началось размещение американских советников в Гру-
45
Ռ. Սաֆրաստյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.
зии. Реакция России была бурной и резко негативной. Позиция Турции также была отрицательной, хотя и не столь явно выраженной, как у России. Фактически, американцы решили не обращаться за содействием к Турции, и обеспечить свое непосредственное, хотя и символическое, военное присутствие на Южном Кавказе. Таким образом, было положено начало новой стратегии США в южнокавказском регионе, целью которой было ускоренными темпами изменить в свою пользу сложившийся в последние годы баланс сил.
В новых реалиях и состоялись отмеченные в самом начале статьи взаимные визиты лидеров России и Турции, которые были восприняты как свидетельство российско-турецкого сближения. На деле, с геостратегической точки зрения, происходит процесс иного рода: две мощные региональные державы, являющиеся давними геостаратегическими соперниками и остающиеся таковыми, стремятся на основе взаимного согласия смягчить или даже убрать конкурентную борьбу для противостояния третьей силе — развивающим беспрецедентную активность в регионе США. По сути, Россия и Турция стремятся сохранить status quo в регионе, тогда как США, напротив, хотят нарушить его. Эта новая ситуация предполагает новое качество двусторонних отношений, для которого найдена и зафиксирована в официальных документах соответствующая дипломатическая формулировка: «многостороннее сотрудничество». В статье делается вывод, что в рамках геостратегического анализа было бы правильнее охарактеризовать современный этап российско-турецких отношений как «геостратегическое перемирие».
А это значит, что и Россия, и Турция будут стремиться сохранить то, что они уже имеют. Для России важно ее военное присутствие в Армении и, тем самым, на всем Южном Кавказе. Это, в свою очередь, означает, что она не пойдет ни на какие уступки Турции, например, в Карабахском вопросе, и не будет ставить под угрозу свои союзнические отношения с Арменией. Во всяком случае, на данном этапе «геостаретегического перемирия» с Турцией.
46