Научная статья на тему 'Աբխազիան աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում'

Աբխազիան աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
236
45
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Կարեե Հերաեյաե

Հոդվածում դիտարկվում եե ռուսական և թուրքական գործոնների դերե ու նշանակությունը Աբխազիայում ընթացող զարգացումներում: Չնայած Աբխա- զիայում ազդեցության ընդլայնման տեսանկյունից ռուսական կողմի զգալի քաղաքական-տնտեսական, ինչպես նաև մշակութային պոտենցիալ ռեսուրսների առկայությանը, այնուհանդերձ, վերջինիս դիրքերին լուրջ մարտահրավեր կարող է նետել Թուրքիան: Իրադրության վերլուծությունը վկայում է այն մասին, որ թուրք-աբխազական հարաբերությունների ամրապնդման համար առկա են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական նախադրյալներ: Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում լուրջ գործոն է նաև թուրքաբնակ աբխազական սփյուռքը: Մյուս կողմից աբխազական գործընթացներում թուրքական դերակատարման մեծացումն ուղղակիորեն առնչվում է աբխազահայության հիմնախնդիրների հետ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Сегодня в Абхазии доминирует политико-экономическое и культурное влияние России. Однако налицо все признаки того, что этой державе в скором времени составит конкуренцию Турция. Можно утверждать, что в контексте усиления своих позиций в Абхазии Турция обладает необходимыми ресурсами. В плане русско-турецких конкурентных отношений важное значение имели президентские выборы в Абхазии, в результате которых российские позиции в определенной мере ослабли. Это, в свою очередь, может значительно посодействовать развитию турецко-абхазских отношений. Принимая во внимание возможные перспективы усиления турецкого фактора в абхазских процессах и, в этом контексте, особые интересы России на Южном Кавказе, в ближайшие годы можно ожидать, что российская сторона будет стремиться к еще большему расширению своего политического, экономического и культурного влияния в Абхазии. Данный фактор будет способствовать усилению процесса русско-турецкой конкуренции в этой республике. Следует также отметить, что развитие турецко-абхазских отношений непосредственно отражается и на проблемах безопасности и благосостояния армянской общины Абхазии.

Текст научной работы на тему «Աբխազիան աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում»

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Կ. Վերաեյաե

ԱԲԽԱԶԻԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Կարեե հերաեյաե

Հոդվածում դիտարկվում եե ռուսական և թուրքական գործոնների դերե ու նշանակությունը Աբխազիայում ընթացող զարգացումներում: Չնայած Աբխա-զիայում ազդեցության ընդլայնման տեսանկյունից ռուսական կողմի զգալի քաղաքական-տնտեսական, ինչպես նաև մշակութային պոտենցիալ ռեսուրսների առկայությանը, այնուհանդերձ, վերջինիս դիրքերին լուրջ մարտահրավեր կարող է նետել Թուրքիան: Իրադրության վերլուծությունը վկայում է այն մասին, որ թուրք-աբխազական հարաբերությունների ամրապնդման համար առկա են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական նախադրյալներ: Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում լուրջ գործոն է նաև թուրքաբնակ աբխազական սփյուռքը: Մյուս կողմից աբխազական գործընթացներում թուրքական դերակատարման մեծացումն ուղղակիորեն առնչվում է աբխազահայության հիմնախնդիրների հետ:

1 Թուրքական գործոնը աբխազական հիմաին^րում վրացական կողմի դիրքորոշումը

Հարավկովկասյան տարածաշրջանում ռուսական ազդեցության սահմանափակման ու դուրսմղման հարցում Միացյալ Նահանգների և ԵՄ դիրքորոշումները հաճախ համընկնում են: Սակայն միշտ չէ, որ ռուսական դիրքերի թուլացումը ինքնաբերաբար ենթադրում է արևմտյան առաջատար երկրների ազդեցության ընդլայնում: Հարավկովկասյան ռազմաքաղաքական գործընթացների և, մասնավորապես, աբխազական հիմնախնդ-րի միջազգայնացման գործընթացին, արևմտյան տերություններից բացի, ակտիվորեն ներգրավվել է նաև հարևան Թուրքիան:

Անհրաժեշտ է նշել, որ հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումներին Թուրքիայի ներգրավման խնդրում, ադրբեջանական իշխանություններից զատ, մեծապես նպաստել է Վրաստանի թե նախորդ և թե գործող ղեկավարությունը: Տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացման հարցը վրացական կողմը դիտում է, թերևս, երկու հարթությունում. նախ տարածաշրջանում թուրքական գործոնի դերակատարման մեծացումը կնպաստի Հարավային Կովկասում ռուսական դիրքերի թուլացմանը, երկրորդ ՆԱՏՕ անդամակցության հարցը Վրաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների օրակարգում է, իսկ Թուրքիայի որպես ՆԱՏՕ կարևորագույն անդամ պետության հետ հարաբերությունների խորացումը վրացական կողմին դրական հեռանկարներ է խոստանում:

47

Կ. Վերաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Թուրք-վրացական երկկողմ ռազմական համագործակցության հիմքերը դրվել են 1996թ., երբ ստորագրվեց «Զորավարժությունների, ռազմատեխ-նիկայի ու ռազմագիտության ոլորտներում համագործակցության մասին» պայմանագիրը, որին հաջորդեց 1997թ. կնքված «Զինպատրաստման ոլորտում համագործակցության մասին» պայմանագիրը։ 1999թ. նոյեմբերի 17-ին կողմերը ստորագրեցին համաձայնագիր, որը նախատեսում էր Վրաստանի ԶՈւ արդիականացման համար տրամադրել ֆինանսական հատկացումներ։ Ի լրումն ս.թ. մայիսի 9-ին Թուրքիայի ու Վրաստանի միջև ռազմական համագործակցության շրջանակներում կողմերը ստորագրեցին փաստաթուղթ, համաձայն որի 2005թ. Վրաստանի ԶՈւ վերակազմակերպման նպատակներով Անկարան հատկացնելու է $1.55 մլն որպես դրամաշնորհ։ Ռազմական բնագավառում կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում 1998-2004թթ. պաշտոնական Անկարան Վրաստանին է տրամադրել ընդհանուր առմամբ $37.4 մլն ռազմական օգնություն1։

Վրաց-թուրքական ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, պաշտոնական Թբիլիսին ակտիվ գործունեություն է ծավալում նաև աբխազական հիմնախնդրի կարգավորմանը Թուրքիայի ռազմաքաղաքական մասնակցության ապահովման ուղղությամբ։ Խնդիրն այն է, որ վրաց-աբխազական 1990-ական թթ. հակամարտությանը հետևած փուլում պաշտոնական Թբիլիսին, չկարողանալով աբխազական կողմի հետ կառուցողական երկխոսության հանգել, հանդես է եկել վրաց-աբխազական հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության միջազգայնացման օգտին չբացառելով վերջինիս կազմում թուրքական ռազմական ստորաբաժանումների մասնակցության հնարավորությունը։ 2001թ. նոյեմբերի 9-ին Վրաստանում Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեժդեթ Սեզերի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին Վրաստանի նախագահ Էդ. Շևարդնաձեն հայտարարեց. «Եթե ՄԱԿ Անվտանգության խորհուրդը համաձայնի վրաց-աբխազական հակամարտության գոտի մտցնել միջազգային ուժեր, ապա Թբիլիսին կառաջարկի Անկարային դիտարկել դրան թուրքական զորքերի մասնակցության հնարավորությունը» [1]։ Ըստ նրա «Թբիլիսին ողջունում է Թուրքիայի դերն ու աճող մասնակցությունը աբխազական հակամարտության կարգավորմանը և պարտադիր է համարում այդ գործընթացում նրա կողմից ներդրվող ներուժի օգտագործումը» [1]։

Աբխազական հիմնախնդրի հետագա կարգավորման և վրաց-աբխա-զական հարաբերությունների ընդհանուր տրամաբանության վրա զգալի 1

1 Թուրք-վրացական ռազմական հարաբերությունները զարգանում են նաև կադրերի վերապատրաստման ոլորտում. ս.թ. ապրիլի 9-ին Փոթի քաղաքում թուրք հրահանգիչները կազմակերպել էին զորավարժություններ, որոնց նպատակն էր ուսուցել Վրաստանի Պաշտպանության ազգային ակադեմիայի ծովային մասնաճյուղի կուրսանտներին։

48

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Կ. Վերաեյաե

ազդեցություն ունեցավ հատկապես Վրաստաեում 2003թ. նոյեմբերյան իշ-խաեափոխություեը, որը հանգեցրեց աբխազական հիմնախնդրի կարգավորման գործընթացում ռուս-վրացակաե հարաբերություններում լարվածության աճին: Դա, իր հերթին, հնարավորությունների նոր դաշտ բացեց թուրքական միջամտության ընդլայնման համար:

Միևնույն ժամանակ, աբխազական հիմեախեդրում թուրքական դերակատարման հարցին վրացական կողմը լուրջ վերապահումներով է մոտենում և, ըստ էության, դրսևորում է հակասական դիրքորոշում: Նա բազմիցս մեղադրել է թուրքական կողմին երկրի ներքին գործերին միջամտելու համար: Օրինակ, վրացի սահմանապահները Վրաստաեի տարածքային ջրերի խախտման մեղադրանքով կալաեել եե Սև ծովով Աբխազիա ելումուտ անող թուրքական բեռեաեավերը: Դեռևս 2001թ. հոկտեմբերին Վրաս-տաեի պաշտպանության նախարար Թեեգիզ Կիտովաեիե Աբխազիայից ռուսական խաղաղապահների դուրսբերման հարցն անմիջականորեն պայմանավորեց այստեղ թուրքական ռազմական ուժերի ամրապնդման հետ: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ «Թուրքիան Աբխազիայի նկատմամբ բարձր մակարդակի ռազմավարական շահեր ունի, որը չի համապատասխանում Վրաստաեի ազգային շահերին, ուստի անթույլատրելի է թուրքական զորքերի մուտքը Աբխազիա» [2]:

Պաշտոնական Թբիլիսիե խաեդով է ընկալում Աբխազիայում թուրքական ազդեցության ամրապնդումը եաև մշակութային ասպարեզում ելնելով հետևյալ տրամաբանությունից: Նախ իսլամը խորթ է վրացական կրո-եամշակութայիե, բարոյագաղափարակաե իեքեությաեե ու ազգային ավանդույթներին, երկրորդ թուրքական մշակութային ներթափանցումը նոր ակտիվություն կառաջացեի վրացաբեակ ադրբեջանցիների շրջանում և թուրք մսխեթցիեերի վերադարձի հարցում:

Նկատենք, որ արևելյան սևծովյաե ավազանում թուրքական ազդեցությունը չի սահմանափակվում լոկ Աբխազիայով: Թուրքական կառավարությունը շարունակում է ուշադիր հետևել Կարսի պայմանագրի հավանական վերանայմանն ու փոփոխություններին: Ա.Աբաշիձեի հեռացման արդյունքում կրկին քաղաքական օրակարգ բարձրացավ այդ պայմանագիրը, ըստ որի Թուրքիան Բաթումի նավահանգիստ ազատ ելումուտի իրավունք էր ստանում: Խնդիրը բարդանում է երանով, որ Բաթումից ռուսական ռազմակայանների դուրսբերումը (մինչև 2008թ.) զգալիորեն կեվազեցեի ռուսական ազդեցությունը և, միաժամանակ, կնպաստի թուրքական դիրքերի ամրապնդմանը ոչ միայն աջարական առափնյա շրջաններում1, այլև բուն Աջարիայի ներքաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում: 1

1 Հարկ է նշել, որ, ի տարբերություն Աբխազիայի, Աջարիայի հետ Թուրքիան ունի եաև ցամաքային սահման:

49

Կ. Վերաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

2. Ռուս-թուրքակաե մրցակցությունն Աբխազիայռւմ

Ռուսական գործոն. - Աշխարհագրական տեսանկյունից Աբխազիաե ունի ռազմավարական կարևոր նշանակություն: Գտնվելով Սև ծովի արևելյան հատվածում այն դարեր շարունակ հանդիսացել է հարևան տերությունների և, մասնավորապես, ռուս-թուրքական շահերի բախման գոտի: Աբխազիայում, ի տարբերություն թուրքական գործոնի, անհամեմատ արագ տեմպերով է զարգանում հատկապես ռուսական տնտեսական-քա-ղաքական, մշակութային ազդեցությունը, որի խորացմանը մեծապես նպաստել են հետևյալ նախադրյալները.

• Աբխազիայի բնակչության 90%-ից ավելին ՌԴ քաղաքացիներ են, որոնց անվտանգության ապահովման խնդիրներն ամրագրված են 1993թ. դեկտեմբերի 12-ին ընդունված ՌԴ Սահմանադրությունում, որի երկրորդ գլխի (Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները) 61-րդ հոդվածի երկրորդ կետում նշված է. «Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորում է իր քաղաքացիների պաշտպանությունն ու հովանավորությունը երկրի սահմաններից դուրս» [3],

• Ռուսաստանի հետ Աբխազիայի ընդհանուր ցամաքային սահմանի առկայությունը, որն առանցքային նշանակություն ունի ռուս-աբխա-զական երկկողմ տնտեսական հարաբերությունների և մշակութային երկխոսության հետագա զարգացման տեսանկյունից,

• Աբխազիայի տնտեսությունում անհամեմատ զգալի է ռուսաստանյան կապիտալի առկայությունը և որպես դրամաշրջանառության հիմնական արժույթ կիրառության մեջ է գերազանցապես ռուսական ռուբլին,

• ռուս-աբխազական հարաբերությունների խորացմանը և, մասնավորապես, Աբխազիայում ռուսական դիրքերի ամրապնդմանը էապես կնպաստի նաև վերջերս վերաբացված Սոչի-Սուխում երկաթուղային հաղորդակցությունը, որն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ ռազ-մավարական-քաղաքական նշանակություն,

• երկրի բնակչության գերակշիռ մասը (այդ թվում և հայերը) հաղորդակցվում է գերազանցապես ռուսերենով: Աբխազիայում ռուսերենի կիրառությունը ամրագրված է 1994թ. նոյեմբերի 26-ին ընդունված Աբխազիայի Սահմանադրությունում, որի Առաջին գլխի (Սահմանադրական կարգի հիմունքները) 6-րդ հոդվածում, մասնավորապես, նշված է. «Աբխազիայի Հանրապետության պետական լեզուն աբխազերենն է: Աբխազերենին զուգահեռ, ռուսերենը ճանաչվում է որպես պետական և այլ հաստատությունների լեզու» [4]:

Հարկ է նշել, որ 1990-ական թթ. սկզբներին տեղի ունեցած վրաց-աբ-խազական պատերազմը զգալի տնտեսական կորուստներ հասցրեց հակա-

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Կ. Վերաեյաե

մարտող կողմերին: Պատերազմական գործողություններից հետո Աբխազի-աե վրացական կողմից տնտեսական շրջափակման ենթարկվեց, ինչը բացասական ազդեցություն ունեցավ երկրի տնտեսության հետագա զարգացման վրա: Արդյունքում Աբխազիայի ցամաքային հաղորդակցությունն ապահովվում էր միայն Ռուսաստանի կողմից, ինչն, իր հերթին, հանգեցրեց Աբխազիայում ռուսաստակյան կապիտալի ակտիվ ներհոսքին: Աբխազիայի տնտեսությունում ռուսաստակյան ընկերություններն ակտիվ են, մասնավորապես, առողջարանային և հանգստի ոլորտում. զբոսաշրջությունը երկրի տնտեսության ամենաշահութաբեր ճյուղերից մեկն է: Տնտեսության այս բնագավառում ակտիվորեն ներդրումներ են իրականացնում նաև ռու-սաստակյան անհատ ձեռներեցները: Նկատենք, որ վերջին տարիներին ռուս-աբխազական տնտեսական շփումները1 բավական ակտիվացել են նաև բանկային համակարգի ոլորտում, ինչի կապակցությամբ վրացական կողմը մեկ անգամ չէ, որ հայտնել է իր մտահոգությունը: Ս.թ. հուլիսի 8-ին Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետության մայրաքաղաք Նալչիկում կայացած Հյուսիսային Կովկասի հանրապետությունների, երկրամասերի ու շրջանների ասոցիացիայի նիստին, որին մասնակցում էր նաև Աբխազիայի նախագահ Ս.Բագապշը, քննարկվեցին մի կողմից Ռուսաստանի հարավային հանրապետությունների, երկրամասերի ու շրջանների, մյուս կողմից Աբխազիայի համատեղ տնտեսական գործունեության նախագծեր, պետական մարմինների ինտեգրման գործընթացներին աջակցելու միջոցներին վերաբերող հարցեր:

Ռուս-աբխազական տնտեսական կապերի զարգացմանը զուգահեռ, վերջին տարիներին Աբխազիայում նկատելի է, մասնավորապես, ռուսական մշակութային քաղաքականության կտրուկ ակտիվացում: Մասնավորապես, փորձ է արվում ակտիվացնել ՌԴ հարավային շրջաններին Աբխազիայի մշակութային ինտեգրման քաղաքականությունը: 2004թ. հոկտեմբերի վերջին Աբխազիայում հիմնվեց «Ռուսական մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրներից են Աբխազիայի և Ռուսաստանի պետական ու հասարակական մի շարք բարձրաստիճան պաշ-տոևյաներ [5]: Կենտրոնը նախատեսում է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված կլինեն կրթության, առողջապահության, գիտության ու մշակույթի, արվեստի, անհատի հոգևոր զարգացման և այլ հիմնահարցերին: Նորաստեղծ կազմակերպությունն աջակցելու է նաև էթնիկական, կրոնական ու սոցիալական հակամարտությունների խաղաղ կարգավորման հե- 1

1 Աբխազիայի գործող ղեկավարությունն, իր հերթին, քաջալերում է երկրում ռուսաստանյան կապիտալի ակտիվացումը: Հուլիսի կեսերին Աբխազիայի նախագահ Բագապշը հայտարարեց, որ «Աբխազիայի ղեկավարությունը պատրաստ է Ռուսաստանի քաղաքացիներին տալ Աբխազիայի քաղաքացիություն, եթե նրանք հանրապետության տնտեսությունում ներդնեն ավելի քան $2 մլն»:

51

Կ. Վերաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

տազոտություեեերով զբաղվող հասարակական կազմակերպություններին: 2005թ. հունվարի կեսերին Աբխազիայում հիմնվեց «Աբխազիա-Հյուսիսային Կովկաս» մշակութային հիմնադրամը, որն աջակցելու է Հյուսիսային Կովկա-սի ու ՌԴ հարավային շրջանների ժողովուրդների հետ աբխազ ժողովրդի հոգևոր, մշակութային կապերի հետագա զարգացմանն ու ակտիվացմանը։ Հիմնադրամի շրջանակներում նախատեսվում է մշակել կովկասագիտության հիմնախնդիրների հետազոտման ծրագիր [6]։

Արձանագրենք ևս մեկ կարևորագույն ու խորհրդանշական փաստ. ս.թ. հոկտեմբերի առաջին կեսին Աբխազիան ասոցիացված անդամի կարգավիճակով ընդգրկվեց «Հարավռուսական խորհրդարանական ասոցիացիայի» կազմում, որը ներառում է ՌԴ Հարավային դաշնային շրջանի բոլոր սուբյեկտների խորհրդարանները, բացառությամբ Չեչնիայի։

Թուրքական մշակութային ու տնտեսական ազդեցոտյան ռեսուրսներն ու հեռանկարները. - Չնայած ռուսական ազդեցության ընդլայնմանը Ան-կարայի իշխանություններն Աբխազիայում կարող են լրջորեն մրցակցել Ռուսաստանի հետ։ Թուրքական կառավարությունը բավական հետևողական է Աբխազիայում թուրքական մշակութային տարրի ներմուծման ու ընդլայնման հարցերում։ Աբխազիա թուրքական մշակութային ներթափանցումը լայն թափ ստացավ դեռևս Օսմանյան կայսրության տիրապետության շրջանում, երբ 16-րդ դարում թուրքական իշխանությունները բռնի ուժով ներմուծեցին իսլամն Աբխազիա։ Երկրում իսլամի ազդեցությունն ուժեղացավ, մասնավորապես, 17-րդ դարի սկզբից։ Աբխազներից առաջինն իսլամ ընդունեցին, ինչպես հիշատակում են մի շարք պատմագիտական աղբյուրներ, իշխաններն ու արքունիքի ներկայացուցիչները, որոնցից շատերը տնտեսապես ու քաղաքականապես սերտորեն կապված էին թուրքական ընտրանու ներկայացուցիչների հետ։ Որոշ տվյալների համաձայն աբխազ ֆեոդալների մի մասի երեխաները կրթվում էին Օսմանյան կայսրության մայրաքաղաքում, որտեղ յուրացնում էին թուրքերենն ու թուրքական ավանդույթները։

Միևնույն ժամանակ, չնայած Օսմանյան կայսրության ջանքերին իսլամը Աբխազիայում հասարակական մակարդակով լայն տարածում չգտավ ընդունելի մնալով հիմնականում իշխանական խավի համար։ Սակայն ներկայումս, թեև իսլամը խոր արմատներ չունի երկրում, այնուհանդերձ, աստիճանական զարգացում է ապրում։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների այսօր Աբխազիայի բնակչության 20-30%-ը իսլամադավան է։ Նրանց շարքում, սակայն, փոքր տոկոս են կազմում իսլամի օրենքներին կանոնավորապես հետևող մահմեդականները։

Թուրքիայի կառավարությունը, մասնավորապես, մեծ ուշադրություն

52

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Կ. Վերաեյաե

է դարձնում Աբխազիայում իսլամի, ինչպես եաև թուրքերենի տարածմանը: Երկրում իսլամի տարածումը կարող է զգալիորեն նեղացնել ուղղափառ քրիստոնեության ազդեցության շրջանակները, ինչը բացասաբար կանդրադառնա Աբխազիայում ռուսական մշակութային գերակայության վրա1: Աբխազիայում թուրքական մշակութային գործոնի ակտիվացումը կնպաստի պանթուրքական (պանիսլամական) գաղափարախոսության տարածմանը նաև Կովկասի մյուս շրջաններում:

Թուրքական կառավարությունը բավական հետևողական է թուրք մտավորականության պատմագիտական փորձերին կովկասյան ժողո-վուրդների պատմամշակութային, ազգագրական նկարագրին թյուրքական ծագում և արմատներ վերագրելու հարցերում: Պատմագիտական իրողությունների խեղաթյուրման բնորոշ փորձ պետք է համարել Թուրքիայի Սա-քարիա համալսարանի տնտեսագիտության ու կառավարման ֆակուլտետի «Քննարկման նյութեր» գիտական հոդվածաշարում դոցենտ Ալաէդդին Յալչընքայայի «Կովկասում «թյուրքական» ցեղերը. չերքեզներ, աբխազներ, կաբարդիններ, ադիգեյներ, չեչեններ, ինգուշներ, դաղստանցիներ և այլն» խորագրով 2005թ. մարտին լույս տեսած հոդվածը: Հեղինակը, մասնավորապես, նշում է. «Կովկասում ու Բալկաններում կան խմբեր, որոնք թեև արմատով թյուրք չեն, սակայն որպես մահմեդական իրենց ապագան կապում են Թուրքիայի հետ ու ազգությամբ թյուրք ժողովուրդներից ավելի շատ են կապված Թուրքիայի հետ, ինչպես, օրինակ, չերքեզները, աբխազները, չեչենները, բոսնիացիները» [7]:

Թուրքիայի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Աբխա-զիայի տնտեսությունում թուրքական կապիտալի ակտիվացմանն ու զարգացմանը: Երկրի տնտեսությունում թուրքական ընկերություններն ակտիվացան հատկապես վերջին տասնամյակում: Աբխազիայում դրանց զգալի մասը մասնագիտացած է, մասնավորապես, ածխի արդյունահանման ու վերամշակման ոլորտում: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն Աբ-խազիայի իշխանությունները երկրի տնտեսության այս բնագավառում թուրքական ընկերությունների հետ ստորագրել են Թքվարչալի (Աբխա-զիա) ածխի արդյունահանման շուրջ երկու նախագիծ-պայմանագիր 10 1

1 Հարկ է նշել, որ ռուսական կողմը Աբխազիայում թուրքական մշակութային ազդեցության թուլացման նպատակով ձգտում է Աբխազիայի իսլամադավան բնակչությանն առաջադրել ռուսական կրոնական քաղաքականության իր մոդելը, որի համաձայն Աբխազիայում պետք է ընդլայնել ոչ միայն ուղղափառ եկեղեցու ավանդույթները, այլև տեղի իսլամադավան բնակչության հոգևոր առաջատարության խնդիրը թուրքական կողմից վերցնել իր հովանու ներքո: Մասնավորապես, Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր վարչությունը Թաթարստանից ժամանակավոր հիմունքներով, որպես կանոն, Աբխազիա էր ուղարկում իր իմամին: Իսկ 2003թ. կեսերից, Սուխումի իշխանությունների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանի մուսուլմանների կենտրոնական հոգևոր վարչությունը (Центральное духовное управление мусульман РФ) Աբխազիայում արդեն մշտական հիմունքներով բացեց իր ներկայացուցչությունը:

53

Կ. Վերաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

տարի ժամկետով1:

Թուրքական ընկերությունները, ածխի արդյունահանման ու մշակման ոլորտից բացի, ներգրավված են նաև Աբխազիայի անշարժ գույքի առքուվաճառքի մեջ։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների թուրք գործարարները կառուցում են բնակելի շինություններ, հյուրանոցներ, ինչպես նաև վարձակալում են հողակտորներ1 2։ Տնտեսական նկատառումներից զատ, ոլորտում թուրք ձեռներեցների ներգրավվածությունը ենթադրում է հեռանկարային քաղաքական շահեր, որոնք ամեն կերպ աջակցություն են ստանում պաշտոնական Անկարայի կողմից։ ԶԼՄ-ում տեղ գտած հաղորդագրությունների համաձայն թուրք ձեռներեցները մայրաքաղաք Սուխումի կենտրոնական շրջաններում վարձակալում կամ գնում են հողատարածքներ, որտեղ կառուցում են սրճարաններ, առևտրի կենտրոններ։

Թուրքաբնակ աբխազական սփյուռքի դերակատայաւմը. - Թուրք-աբ-խազական հարաբերությունների զարգացման գործում մեծ է Թուրքիայում աբխազական սփյուռքի3 դերակատարումը, որը ոչ պաշտոնական տվյալներով կազմում է շուրջ 500 հազ. մարդ։ Վերջին տասնամյակում Թուրքիայի աբխազական համայնքի ներկայացուցիչներից շատերն են ցանկություն հայտնում վերադառնալ Աբխազիա։ Թեև թուրքաբնակ աբխազների հայրենադարձությունը զանգվածային բնույթ չի կրում, այնուամենայնիվ, այն աստիճանաբար դառնում է կանոնավոր դրսևորելով զարգացման լուրջ միտում։ Աբխազական սփյուռքի հայրենադարձության ակտիվացման հարցում շահագրգռված է, առաջին հերթին, պաշտոնական Անկարան մի քանի պատճառներով։

Նախ թուրքաբնակ աբխազների հայրենադարձության հարցը Անկա-րայի իշխանությունների համար կարևորվում է թուրք-աբխազական հարաբերությունների և ընդհանրապես Թուրքիայի հարավկովկասյան արտաքին քաղաքականության համատեքստում։ Թուրքաբնակ աբխազների հայրենադարձության խնդրի իրագործմամբ Թուրքիայի կառավարությունը ձգտում է ապահովել իր ազդեցությունն Աբխազիայում նաև մարդկային ռեսուրսների տեսանկյունից։ Թուրքաբնակ աբխազները, որոնց գերակշիռ մասը, լինելով թուրքախոս և իսլամադավան, ավելի շուտ թուրք մշակույթի և կեցության ներկրող է հանդիսանում, քան Աբխազիայի հասարակությանն

1 Ըստ ոչ պաշտոնական տվյալների այդ նախագծերի իրագործման արդյունքում Աբխազիայի պետբյու-ջեն կհամալրվի շուրջ $100-140 մլն-ով։ Իսկ ոլորտի զարգացման համար թուրքական ընկերությունները, ըստ որոշ աղբյուրների, ներդրել են ավելի քան $10 մլն։

2 Որոշ աղբյուրների համաձայն այս ուղղությամբ թուրք անհատ ձեռներեցները հատկապես ակտիվ են Օչամչիրում ու Գուդաութում, որտեղ և կենտրոնացած է երկրի իսլամադավան բնակչության զգալի մասը։

3 Թուրքաբնակ աբխազական սփյուռքի ձևավորումը գլխավորապես վերագրվում է 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներին։

54

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Կ. Վերաեյաե

իետեգրվելուե պատրաստ տարր:

Երկրորդ թուրքաբնակ աբխազական սփյուռքի հայրենադարձության հարցը թուրքական կառավարությունը դիտում է երկրի ներքին քաղաքականության համատեքստում։ Խնդիրն այն է, որ Թուրքիայի կառավարությունը խիստ մտահոգված է երկրի ներսում պետություն-ազգային փոքրամասնություններ հարաբերությունների հետագա զարգացումներով։ Ավելին, ազգային փոքրամասնությունների խնդիրը վերջին տարիներին բավական միջազգայնացվել է դառնալով թուրք-ամերիկյան, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների կարևորագույն հարցերից մեկը։ Այս տեսանկյունից պաշտոնական Անկարան, քաջալերելով Թուրքիայում ապրող աբխազների սփյուռքի հայրենադարձությունը, ձգտում է նեղացնել Թուրքիայում պետու-թյուն-ազգային փոքրամասնություններ հարաբերությունների միջազգային իրավական-քաղաքական դաշտի շրջանակները՛.

Աբխազիա հայրենադարձված թուրքաբնակ աբխազներից շատերն այսօր Աբխազիայում զբաղվում են գործարարությամբ (մասնավորապես, թուրք-աբխազական տնտեսական հարաբերությունների բարելավման ուղղությամբ), մի մասն էլ ակտիվորեն ներգրավված է երկրի կրթական համակարգում: Վերջին տարիներին հայրենադարձվածներից ոմանք անհատական նախաձեռնությամբ Աբխազիայում հիմնել են թուրքական միջնակարգ ուսումնական հաստատություններ, որոնք քաղաքական ու ֆինանսական զգալի աջակցություն են ստանում Թուրքիայի կառավարությունից: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն 1990-ական թթ. կեսերից Գագ-րայի շրջանում գործում է «Բաշարան» կրոնական (իսլամական) քոլեջը, որտեղ ուսուցումը հիմնականում կազմակերպվում է թուրքերենով: Ուսումը «Բաշարան»-ում, ըստ տվյալների, անվճար է, իսկ նրա կրթական ծրագրերն ունեն պանթուրքական (պանիսլամական) գաղափարախոսական տարրեր: Քոլեջի շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվում ուսումը շարունակել Թուրքիայի, Եգիպտոսի, Սիրիայի ու Մերձավոր Արևելքի այլ երկրների իսլամական կրթօջախներում1:

Թուրքաբնակ աբխազական սփյուռքի գործոնը էապես կարևորում են նաև Սուխումի իշխանությունները այն համարելով թուրք-աբխազական հարաբերությունների առանցքային հարցերից մեկը: Թուրքաբնակ աբխազների (և այլ երկրների աբխազական սփյուռքի) հայրենադարձության խնդրին մեծապես աջակցում է Աբխազ-աբազին (աբազա) ժողովրդի միջ- 1

1 Հարկ է նշել, որ ս.թ. նոյեմբերի 2-ի տվյալներով «Բաշարան»-ի շրջանավարտներից մի քանիսը, որոնց շարքում է նաև ազգությամբ հայ մեկ ուսանող (Աշոտ Ասատուրյան), անվճար հիմունքներով ուսումը շարունակելու են Թուրքիայի Բոսֆորի համալսարանում: Ի դեպ, քոլեջի հայազգի շրջանավարտը, ըստ աղբյուրի, մասնագիտանալու է համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում (Տե ս

http://www.regnum.ru/news/abxazia/538480.html, Абхазские выпускники поступили в турецкий университет, 2.11.2005.

55

Կ. Վերաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ազգային ասոցիացիան (ԱԱԺՄԱ)1:

1992թ. հոկտեմբերի 9-իե ընդունված ԱԱԺՄԱ կանոնադրության համաձայն (Երրորդ գլուխ, Գործունեության եպատակե ու հիմնական ուղղությունները), ասոցիացիայի եպատակե է

• վերականգնել աբխազ-աբազիե ժողովրդի էթեոմշակութայիե միասնությունը,

• Աբխազիայում ստեղծել անհրաժեշտ պայմաններ աբխազ-աբազիե սփյուռքի ներկայացուցիչների հայրենադարձության համար,

• ապահովել սփյուռքի մասնակցությունը Աբխազիայի սոցիալ-տետե-սակաե, մշակութային զարգացմանը,

• պահպանել աբխազ-աբազիե ժողովրդի ազգային իեքեություեե ու ավաեդույթեերը,

• ձևավորել աբխազ սփյուռքին համախմբող ազգային գաղափարախոսություն:

Ելնելով այե հանգամանքից, որ թուրքաբնակ աբխազները ներկայացնում եե ողջ աշխարհում բնակվող աբխազ սփյուռքի ամեեախոշոր համայնքներից մեկը, ԱԱԺՄԱ գործունեության շրջանակներում զգալի տեղ, անկասկած, հատկացվելու է հեեց թուրքաբնակ աբխազներին:

3. Նախագահական ընտրությունների արդյունքները Արխագիայի աշխարհաքաղաքական կողմնոյաշումեերի համատեքստում

Ի տարբերություն Հարավային Օսիայի, որի ղեկավարությունը ձգտում է Հյուսիսային Օսիայի հետ միավորմամբ ընդգրկվել ՌԴ կազմում, Աբխազիայի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Աբխազիայի որպես աեկախ պետական միավորի, միջազգային սուբյեկտի մասին հայտարարություններով:

Չնայած այդ հանգամանքին Աբխազիայի իշխանությունները Ռուսաստանը չեե դադարում դիտել որպես երկրի ազգային անվտանգության ապահովման, թերևս, միակ երաշխավորողի: Այնուհանդերձ, Աբխազիայի կառավարությունը հստակ գիտակցում է, որ երկրի պետականության ամրապնդումը ենթադրում է արտաքին հավասարակշռված քաղաքականու-թյուե: Թերևս, այս տրամաբանությամբ պետք է դիտարկել Սուխումի իշխանությունների ձգտումը ռուս-աբխազակաե համագործակցությանը զուգահեռ, զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: 1

1 Ասոցիացիայի հիմնադրման մասիե որոշումն ընդունվել է 1992թ. հոկտեմբերի 7-8-իե Աբխազիայի Լիխեի գյուղում կայացած Աբխազ-աբազիե (աբազա) ժողովրդի Համաշխարհային առաջին կոնգրեսում: Ասոցիացիան և երա գործադիր կոմիտեն տեղակայված եե Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում:

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Կ. Վերաեյաե

Թուրք-աբխազական հարաբերությունների զարգացման հեռանկարները աբխազական կողմն օրակարգ է մտցրել դեռևս վրաց-աբխազական պատերազմական տարիներին, երբ 1992թ. հոկտեմբերի 7-ին Լիխնի գյուղում կայացած Աբխազ-աբազինական ժողովրդի առաջին համաշխարհային կոնգրեսի նիստում Աբխազիայի նախագահ 4.Արձինբան հայտարարեց, որ «հանրապետության քաղաքականության ու տնտեսության հարցերի լուծման հետ մեկտեղ անհրաժեշտ է ամրապնդել կապերը մեր արտերկ-րյա եղբայրների հետ... պետք է բացել հյուպատոսություններ առաջին հերթին Թուրքիայում ու Ռուսաստանում...» [8]։ Արձինբան իր ելույթում թուրք-աբխազական հարաբերությունների զարգացման համատեքստում հանդես եկավ գործնական մի շարք առաջարկություններով

• Աբխազիայի ուսումնական հաստատություններում, ինչպես նաև բոլոր ցանկացողների համար կազմակերպել թուրքերենի ուսուցման դասընթացներ,

• Սուխումում բացել թուրքական գրադարան [8]։

Չնայած աբխազական կողմի թուրք-աբխազական հարաբերությունները զարգացնելու դիրքորոշմանը, այնուամենայնիվ, սկզբունքային որոշ հարցերում վերապահումներն առավել քան ակնհայտ են։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է հակամարտության գոտու խաղաղապահ առաքելության հավանական միջազգայնացմանը Թուրքիայի մասնակցելուն, որի կապակցությամբ Աբխազիայի ղեկավարությունը, ի տարբերություն վրացական կողմի, սկզբունքայնորեն բացասական դիրքորոշում ունի։ Դեռևս 2003թ. սեպտեմբերի կեսերին Աբխազիայի ԱԳ նախարար Սերգեյ Շամբան հայտարարեց, որ «Աբխազիայում տեղակայված խաղաղապահ ստորաբաժանումների կազմի ընդլայնումը ի հաշիվ Թուրքիայի անընդունելի է»1։ Ռազմաքաղաքական խնդիրներից բացի, աբխազական կողմը բավական զգուշավորությամբ է մոտենում նաև երկրում թուրքական մշակութային ազդեցության ընդլայնման հեռանկարներին։

Փաստենք, որ Աբխազիայում առայսօր չի գործում ոչ մի մզկիթ։ Երկրում հիմնադրվել են միայն երկու իսլամական աղոթատեղիներ, որոնք չունեն մզկիթի կարգավիճակ։ Աղոթատեղիներից մեկը հիմնադրվել է 1998թ. մայրաքաղաք Սուխումում, իսկ երկրորդը 2002թ. բացվեց Գուդաութ քաղաքում տեղի իսլամադավան բնակիչների խնդրանքով։ Ուշագրավ է, որ Սու-խումի աղոթատեղիի մուֆթի (իմամ) է նշանակվել Թուրքիայի աբխազական սփյուռքի (աբխազ-մուհաջիրներ) հետնորդ Ադիլ Գաբլիան։ Հետագա- 1

1 Մինչ այդ հայտարարությունը պաշտոնական Անկարան հանդես էր եկել Վրաստանի գծով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի բարեկամների խմբում (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան և Գերմանիա) ընդգրկվելու առաջարկությամբ։

57

Կ. Վերաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

յում վերջինս ստաեձեեց եաև Թուրքիայից հայրենադարձված աբխազների առաջնորդի պաշտոնը։

Աբխազիայի արտաքին քաղաքականության հետագա զարգացումների համատեքստում անհրաժեշտ է հատկապես անդրադառնալ 2004թ. հոկտեմբերի 3-ի Աբխազիայի նախագահական ընտրություններին։ Նախագահ Վ.Արձիեբաե շուրջ 13 տարի աեըեդմեջ ղեկավարում էր երկիրը։ Արդյունքում երկրում խորացել էր եոր ղեկավարություն տեսնելու հասարա-կակաե-քաղաքակաե պահանջը: Նախընտրական պայքարը ծավալվել էր գլխավորապես երկու ուժերի միջև: Իշխանական թևը ներկայացնում էր Աբխազիայի վարչապետ Ռաուլ Խաջիմբաե, որիե պետական մակարդակով աջակցություն էր ցուցաբերում ռուսական կողմը: Ընդդիմությունը ներ-

կայացնում էիե Աբխազիայի ամեեաազդեցիկ քաղաքական ուժերից մեկի վրաց-աբխազակաե պատերազմի «Ամցախարա» շարժման վետերանները1, որոնց հետագայում միացավ եաև «Միասնական Աբխազիա» շարժումը [9]: Ըետրություեեերիե ընդդիմադիր երկու ուժերն առաջադրեցիե միասնական թեկնածու Սերգեյ Բագապշիե:

2004թ. հոկտեմբերի 11-իե, Աբխազիայի Կենտրոնական ըետրակաե հանձնաժողովի որոշմամբ, ընտրություններում հաղթանակեց ընդդիմադիր թևի առաջադրած թեկնածուն Սերգեյ Բագապշը, սակայն Մոսկվայի ճնշումների եերքո եորըետիր նախագահը ստիպված էր գեալ փոխզիջումների. Բագապշե ու Խաջիմբաե համաձայեեցիե արտահերթ ըետրություեեերիե ներկայանալ միասնական թիմում համապատասխանաբար Աբխազիայի եախագահ-փոխեախագահ կարգավիճակով: Աբխազիայի խորհրդարանն օրենք ընդունեց, որե էապես ըեդլայեեց երկրի փոխնախագահի լիազորությունները, ինչի արդյունքում վերջինս իրավասու է վերահսկել ուժային տեսչությունները, պետբյուջեի շուրջ 40%-ը, և որ ամենակարևորն է, նախագահի յուրաքանչյուր որոշմանը վետո դեել: Չնայած դրաե, հետ-ըետրակաե փուլում երկրի իշխանությունը, ինչպես վերլուծաբաեեերի զգալի մասե է կարծում, շարունակում է մեալ գերազանցապես ընդդիմադիր թևի եերկայացուցչի Ս.Բագապշի ազդեցության դաշտում:

Ըետրություեեերի վերջնական արդյունքները ցույց եե տալիս, որ ռուսական կողմե ամեե կերպ փորձեց Աբխազիայի ըետրաեու շրջանում պահպանել դիրքերը, իեչե, ըստ էության, բացասաբար ընկալվեց տեղի բնակչության տարբեր խավերի կողմից1 2: Կարելի է ակնկալել, որ ըետրու-

1 Շարժումն էակաե դերակատարում է ունեցել վրաց-աբխազակաե պատերազմի տարիներին: Երկրի քաղաքական դաշտում «Ամցախարա»-ե առաեձեաեում է ազգայնական ընդգծված քաղաքական հայացքներով:

2 Մյուս կողմից Աբխազիայի հասարակության շրջանում զգալիորեն եվազեց Ռուսաստանի հեղինակությունն այե բանից հետո, երբ ըետրություեեերի նախաշեմին ՌԴ Պետդումայի խորհրդարանականները, այցելելով Աբխազիա, պետական մակարդակով բացահայտ քարոզչություն ծավալեցիե Խաջիմբայի օգտիե: Նրանք նույնիսկ սպառեացիե Խաջիմբայի պարտության դեպքում փակել ռուս-աբխազակաե սահմանը:

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Կ. Վերաեյաե

թյուեեերիե ընդդիմության հաղթանակով, ի տարբերություն Աբխազիայի նախորդ իշխանությունների, երկրի նոր կառավարության ներկայիս քաղաքական գիծը կլինի, թերևս, առավել հավասարակշռված և բազմավեկտոր։ Բագապշի թեկնածության հաստատմամբ Աբխազիայի արտաքին քաղաքականությունը լուրջ հաջողություն արձանագրեց երկրի պետականության կայացմաե ճանապարհին։ Նախագահական ընտրությունների արդյունքներից դատելով կարելի է ասել, որ ռուս-աբխազակաե հարաբերությունների խորացմանը զուգահեռ, նոր ակտիվություն կստանան, մասնավորապես, թուրք-աբխազակաե հարաբերությունները:

Տրամաբանական պետք է համարել, որ նախագահի պաշտոնում Բագապշի առաջադրումն անընդունելի էր թե ռուսական և թե վրացական կողմի համար, որոնք տարբեր միջոցներ ձեռնարկեցին աբխազական զարգացումների վրա ներազդելու համար: Ուստի, այս առումով, ընտրություններում ընդդիմության հաղթանակը շահավետ էր եախևառաջ թուրքական կողմի համար: Թերևս, այս տրամաբանության շարունակությունն էր 2005թ. մայիսի վերջին Աբխազիա այցելած Վրաստաեում Թուրքիայի դեսպան Էրթոե Թեզ-գորի հայտարարությունը. «Թուրքիան կարող է շատ բան անել, որպեսզի այնպիսի երկիր, իեչպիսիե Աբխազիաե է, բաց լինի ողջ աշխարհի համար» [10]:

4. Աբխազիայի հայկական համայնքի հիւԽախնւյիրները

Աբխազիայի հայկական համայնքը ձևավորվել է գլխավորապես 19-րդ դարի կեսերին, երբ ռուս-թուրքակաե պատերազմների հետևանքով սկսվեցին զանգվածային արտագաղթերը Թուրքիայից: Թուրքիայի հայության երկրորդ զանգվածային արտահոսքը դեպի Աբխազիա պայմանավորված էր 20-րդ դարի սկզբիե տեղի ունեցած Հայոց ցեղասպաեությամբ: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, եթե 19-րդ դարի վերջին աբխազաբեակ հայերը հաշվվում էին շուրջ 7.000, ապա 1920-ակաեեերիե 30.000: Ներկայումս աբխազաբեակ հայությունը, որը գերազանցապես բնակվում է մայրաքաղաք Սուխումում, ոչ պաշտոնական տվյալներով հաշվվում է շուրջ 7580.000 բնակիչ (Աբխազիայի ողջ բնակչության մոտ 30-32%-ը) և իր թվաքա-եակով չի զիջում աբխազ բնակչությանը:

Հայտեի է, որ, ինչպես Աբխազիայի բնակչության գերակշիռ մասում, հայկական համայնքում ևս անհամեմատ զգալի է ռուսական ազդեցությունը: Հայկական համայնքի գերակշիռ մեծամասնությունն ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: Ավելին, համայնքում առկա սոցիալ-տետեսակաե բավական համեստ պայմանների հետևանքով տեղի հայության ներկայացուցիչներից շատերը մեկնում եե Ռուսաստան: Չնայած այն իրողությանը, որ երկրում իր ազդեցության խորացման հարցում ռուսական

59

Կ. Վերաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

կողմն ունի զգալի պոտենցիալ ռեսուրսներ (քաղաքական, մշակութային ու տնտեսական), այնուամենայնիվ, միանշանակ չէ, որ երկրում թուրքական գործոնի ակտիվացումը, ըստ էության, չի անդրադառնա հայկական համայնքի քաղաքական, մշակութային հիմնախնդիրների վրա։

Աբխազական ներկայիս զարգացումների և տարածաշրջանային գործընթացների համատեքստում աբխազաբնակ հայությունը լուրջ ուշադրության է արժանանում նաև Թուրքիայի կողմից։ Նկատենք, որ տարբեր գիտաժողովներում թուրք մտավորականությունը, զգալի ֆինանսական ու քաղաքական աջակցություն ստանալով Թուրքիայի կառավարությունից, այլ երկրներում բնակվող և աբխազաբնակ հայությանը ներկայացրել է որպես ազգությամբ թուրք էթնոժողովրդագրական տարր։

Թերևս, սխալված չենք լինի, եթե ասենք, որ թուրքական կառավարությունը, հաշվի առնելով Աբխազիայում և ողջ Հարավային Կովկասում Թուրքիայի հատուկ շահերը, կակտիվացնի գիտական, քաղաքական աշխատանքներն այս ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, չի կարելի միանշանակ պնդել, որ աբխազաբնակ հայության շրջանում ռուսական ազդեցության ներկայիս ընդլայնումը տեղի հայության անվտանգության երաշխիք է։

Աբխազական զարգացումներում աշխարհաքաղաքական դերակատարների ակտիվացումը չի կարող չանդրադառնալ տեղի հայության հիմ-նախն^^երին թե դրական և թե բացասական առումներով։ Այս տեսանկյունից տեղի հայության բարեկեցության ու անվտանգության ապահովման համար կարևորագույն նախադրյալներից մեկը թերևս (եթե ոչ կարևորագույնը) պետք է համարել հայկական կողմի հետևողական աջակցության հաստատումը, ինչը կնպաստի նախ Հայաստանի հետ աբխազաբնակ հայության կապերի ամրապնդմանը, երկրորդ կնվազեցնի երկրի հայության արտագաղթը և երրորդ կխթանի Աբխազիայի հայ համայնքի բարեկեցության զարգացումը, որը կարևոր նախադրյալ է նաև Աբխազիայի տնտեսական-քաղաքական կայունության ու զարգացման համար։

Էզաեաևգոս1եեր

Այսօր Աբխազիայում գերիշխող է Ռուսաստանի քաղաքական-տնտե-սական և մշակութային ազդեցությունը։ Սակայն կան բոլոր նախադրյալներն այն բանի, որ շուտով այդ տերության մրցակիցը կդառնա Թուրքիան։ Կարելի է պնդել, որ Թուրքիայի Աբխազիայում դիրքերն ամրապնդելու համատեքստում Թուրքիան ունի անհրաժեշտ ռեսուրսները։ Ռուս-թուրքա-կան մրցակցային հարաբերությունների առումով կարևոր նշանակություն ունեցան նախագահական ընտրություններն Աբխազիայում, որոնց արդյունքում ռուսական դիրքորոշումը որոշակի չափով թուլացավ։ Դա, իր

60

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Կ. Վերաեյաե

հերթին, կարող է զգալիորեն նպաստել թուրք-աբխազակաե հարաբերությունների զարգացմանը:

Ուշադրության առնելով աբխազական գործընթացներում թուրքական գործոնի ուժեղացման հնարավոր հեռանկարները և այդ համատեքստում Ռուսաստանի հատուկ շահերը Հարավային Կովկասում առաջիկա տարիներին կարելի է սպասել, որ ռուսական կողմը կձգտի էլ ավելի ընդլայնել քաղաքական, տնտեսական և մշակութային ազդեցությունն Աբխազիայում: Այս գործոնը կնպաստի ռուս-թուրքական մրցակցության գործընթացի ուժեղացմանը հանրապետությունում: Հարկ է նշել նաև, որ թուրք-աբխա-զական հարաբերությունների զարգացումն անմիջականորեն առնչվում է նաև Աբխազիայի հայ համայնքի անվտանգության և բարեկեցության հիմեախեդիրեերիե:

Նոյեմբեր, 2005թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Шеварднадзе хочет, чтобы Турция разрешила конфликт с Абхазией, 9.11.2001, http://www.kavkaz-uzel.ru/newstext/news/id/437200.html

2. Тенгиз Китовани: Место российских военных в Абхазии займут турецкие, 23.10.2001, http://www.strana.ru/stories/01/10/04/1702/75467.html

3. Конституция Российской Федерации, Раздел первый, Глава 2, Права и свободы человека и гражданина, с. 61-2, http://www.gov.ru/main/konst/konst12.html

4. Конституция Республики Абхазия, № 188-с, Глава I, Основы конституционного строя, с. 6, http://dpashka.narod.ru/konstit.html

5. В Абхазии создана новая неправительственная организация «Русский культурный центр», 28.10.2004г., http://www.newsgeorgia.ru/print_version.html? nws_id=307669

6. В Абхазии создан культурный фонд «Абхазия - Северный Кавказ», 18.01.2005, http://www.newsgeorgia.ru/print_version.html?nws_id=337167

7. Կովկասում «թյուրքական» ցեղերը. չերքեզներ, աբխազներ, կաբարդիններ, ադիգեյներ, չեչեններ, ինգուշներ, դաղստանցիներ և այլն, Ալաէդդին Յալչըն-քայա, 03.2005թ., http://www.iibf.sakarya.edu.tr/tm/ayal.pdf

8. Россия и последние войны XX века (1989-2000), К истории падения сверхдержавы, Глава II, Мяло К.Г., 2002г., http://www.cjes.ru/lib/content.php?content_id= 4381&category_id=3

9. Михаил Вигнанский, Конец эры Ардзинбы. 4.10.2004, http://www.gazetasng.ru/ print.php?id=1039

10. Сергей Багапш высказал опасения по поводу военного сотрудничества Турции и Грузии, 1.06.2005, http://www.day.az/print/news/georgia/25907.html

61

Կ. Վերաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

АБХАЗИЯ НА ПЕРЕКРЕСТКЕ ГЕОПОЛИТИЧЕСКИХ ИНТЕРЕСОВ

Карен Веранян

Резюме

Сегодня в Абхазии доминирует политико-экономическое и культурное влияние России. Однако налицо все признаки того, что этой державе в скором времени составит конкуренцию Турция. Можно утверждать, что в контексте усиления своих позиций в Абхазии Турция обладает необходимыми ресурсами. В плане русско-турецких конкурентных отношений важное значение имели президентские выборы в Абхазии, в результате которых российские позиции в определенной мере ослабли. Это, в свою очередь, может значительно посодействовать развитию турецко-абхазских отношений.

Принимая во внимание возможные перспективы усиления турецкого фактора в абхазских процессах и, в этом контексте, особые интересы России на Южном Кавказе, в ближайшие годы можно ожидать, что российская сторона будет стремиться к еще большему расширению своего политического, экономического и культурного влияния в Абхазии. Данный фактор будет способствовать усилению процесса русско-турецкой конкуренции в этой республике. Следует также отметить, что развитие турецко-абхазских отношений непосредственно отражается и на проблемах безопасности и благосостояния армянской общины Абхазии.

62

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.