Научная статья на тему 'Կասպ5ան գազը Եվ Եվրոպան. Նոր խողովակաշարեր, հին խնդիրներ'

Կասպ5ան գազը Եվ Եվրոպան. Նոր խողովակաշարեր, հին խնդիրներ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
187
58
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Սևակ Սարուխաեյաե

Կասպյան նավթի գազի արտահանման նախագծերի պատմության մեջ 2005-2007 թվականները նշանավորվեցին նրանով, որ դրանց իրականացումը մո-տեցավ վերջնական փուլին։ Այս տարիներին ավարտվեցին մի շարք կարևորնախագծեր. ա. 2005թ. մայիս՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) գազատարի հան-դիսավոր բացումը, բ. 2006թ. հունիս՝ Ղազախստանի պաշտոնական միացումըԲԹՋ-ին, գ. 2006թ. ավարտվեց տարածաշրջանային երկու գազատարների՝ Բա-քու-Թբիլիսի-Էրզրում (ԲԹԷ) Իրան-Հայաստան, կառուցումը։Հոդվածն անդրադառնում է Կասպյան գազը Եվրոպա արտահանելու, ինչ-պես նաև դրա տարանցման հետ կապված խնդիրներին ու հեռանկարներին։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

2005-2007 годы ознаменовались в истории проектов по транспортировке каспийской нефти и газа тем, что реализация последних близится к завершению. В эти годы были закончены некоторые важные проекты, в том числе: • состоялось торжественное открытие газопровода Баку-Тбилиси-Джейхан (БТД) (май 2005г.), • состоялось официальное присоединение Казахстана к БТД (июнь 2006г.), • завершилось строительство двух региональных газопроводов — БакуТбилиси-Эрзрум (БТЭ) и Иран-Армения (2006г.). В статье затронуты проблемы и перспективы транспортировки и транзита каспийского газа в Европу.

Текст научной работы на тему «Կասպ5ան գազը Եվ Եվրոպան. Նոր խողովակաշարեր, հին խնդիրներ»

ԿԱՍՊ5ԱՆ ԳԱԶԸ ԵՎ ԵՎՐՈՊԱՆ.

ՆՈՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐ, ՀԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Սևակ Սարուխաեյաե

Կասպյան նավթի և գազի արտահանման նախագծերի պատմության մեջ 20052007 թվականները նշանավորվեցին նրանով, որ դրանց իրականացումը մոտեցավ վերջնական փուլին։ Այս տարիներին ավարտվեցին մի շարք կարևոր նախագծեր. ա. 2005թ. մայիս Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) գազատարի հանդիսավոր բացումը, բ. 2006թ. հունիս Ղազախստանի պաշտոնական միացումը ԲԹՋ-ին, գ. 2006թ. ավարտվեց տարածաշրջանային երկու գազատարների Բաքու-Թբիլիսի-Էրզրում (ԲԹԷ) և Իրան-Հայաստան, կառուցումը։

Հոդվածն անդրադառնում է Կասպյան գազը Եվրոպա արտահանելու, ինչպես նաև դրա տարանցման հետ կապված խնդիրներին ու հեռանկարներին։

1. Կասպյան ավազանի գազը, տնտեսությունն ընդդեմքաղաքականության

Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար կասպյան նավթի և գազի կարևորության վերաբերյալ բազմաթիվ վերլուծություններն ու հաշվետվությունները պատրանք են ստեղծել տարածաշրջանում առկա պաշարների մասին։ 1990-ականների սկզբին այդ պաշարների վերաբերյալ վերլուծություններն ու ակնկալիքները կարծես թե կարողացան համոզել, որ Կասպից ծովը երկրորդ Պարսից ծոցն է։ Ժամանակն ու տարածաշրջանի իրական պաշարների ուսումնասիրությունը ցույց տվեցին, որ Կասպիցը հեռու է Պարսից ծոցի (նավթի պարագայում) և ռուսական Յամալի (գազի պարագայում) հետ համեմատվելուց։

Կասպյան տարածաշրջանում գազի պաշարներով ամենահարուստ երկիրը Թուրքմենստանը, ընդամենը 15-րդ տեղն է գրավում բնական գազի ամենամեծ պաշարներ ունեցող 20 երկրների շարքում1։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Թուրքմենստանի, Ղազախստանի և Ադրբեջանի բնական գազի ողջ պաշարները միասին վերցրած կարող են կարևոր դեր ունենալ Եվրոպայի գազի աճող պահանջարկը մասամբ բավարարելու հարցում։ Կասպյան այս երեք երկրներինն է համաշխարհային գազի պաշարների 3-5%-ը։

1 International Energy Outlook, 2005, p. 40.

114

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ս. Սարուխաեյաե

Աղյուսակ 1

Գազի արդյուեահաեումը Կասպից ծովի տարածաշրջանում

Երկիր Բնակա մսւդի ն գազ (տարեկան արանարդ ֆուտ)

1992 2003 2010

Թուրքմեեստաե 2.02 1.89 4.24

Ադրբեջաե 0.28 0.20 0.60

Ղազախստաե 0.29 0.49 1.24

Կասպյաե ավազանը Ռուսաստանից և Իրանից բացի 2.59 2.58 6.08

Աշխարհում 72.195 92.433 105.00

Կասպյաե ավազանի երկրեերի գազի և նավթի արտահանման քաղաքականությանը բնորոշ է այե, որ տարածաշրջաեայիե երկրեերի գազի մատակարարման և տարանցման հետ կապված շահերը տարբեր եե: Այդ քաղաքականությունն իր վրա է կրում հարևան և այլ երկրեերի (ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ, Թուրքիա և Իրաե) շահերի, երաեց վարած քաղաքականության, ինչպես եաև այդ երկրեերի սպառողների և արտահանողների ազդեցությունը: Արտաքին խաղացողներից յուրաքանչյուրն ունեցել է և ուեի էներգակիրների և տարածաշրջանի քաղաքական ապագայի հանդեպ իր հայեցակարգը:

ԱՄՆ' որպես քաղաքականապես շահագրգիռ պետության, քաղաքականությունը. Միացյալ Նահաեգեերե Արևելք-Արևմուտք էներգետիկ միջանցքի հիմնական քաղաքական և գաղափարական հովանավորն է: Հազիվ թե իեչ-որ մեկը կարողանա ասել, թե Միացյալ Նահանգները հետաքրքրված չէ թուրքական Ջեյհաե եավահաեգստով ադրբեջանական կամ ղազախական եավթը կամ Էրզրումով ադրբեջանական և թուրքական գազը ձեռք բերելու հարցով: Կասպյաե ավազանի ածխաջրածինների արտահանման քաղաքականության մեջ ԱՄՆ ներգրավվելու ամենակարևոր պատճառն ամեեևիե էլ Եվրոպայի աճող էներգետիկ պահանջները բավարարելու անհրաժեշտությունը չէ: Մի կողմից հովանավորելով Վրաստաեի և Թուրքիայի տարածքով դեպի Արևմուտք ձգվող խողովակաշարի կառուցումը, ԱՄՆ-ը տարածաշրջանում հասնում է իր քաղաքական նպատակին. Ռուսաստանը և Իրաեը հեռու եե պահվում տարածաշրջանի տնտեսական և քաղաքական գործընթացներից: Մյուս կողմից քաղաքականապես աեկայուե Վրաստաեը և տարածաշրջաեայիե հակասություններ ունեցող Ադրբեջաեը ԱՄՆ-իե հնարավորություն եե տալիս հասնել մեկ այլ կարևոր քաղաքական նպատակի. այե ավելի ու ավելի է ներգրավվում խողո- 1

1 Bernard A. Gelb, Caspian Oil and Gas: Production and Prospects// Report for Congress, March 4, 2005, p. 2.

115

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

վակաշարի անվտանգության ապահովման գործընթացներում անկայունության վերացման և էներգետիկ ծրագրերը տեղային հակամարտություններից պաշտպանելու պատրվակով։ Այս ամենը ԱՄՆ-ին իրավունք է տալիս գոնե սահմանափակ ռազմական ներկայություն ապահովել տարածաշրջանում, քանի որ Վաշինգտոնի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգներն է պատասխանատու նախագծերի անվտանգության ապահովման համար։

Հատկանշական է, որ խողովակաշարերը դարձել են տարածաշրջանում ԱՄՆ ակտիվ ռազմական ներգրավվածության իրավական ամենակարևոր գործոնը։

Այդ գործոնից բացի, 2005-2007թթ. ի հայտ եկավ ևս մեկը հնարավոր ռազմական գործողությունն Իրանի դեմ։ Ըստ Կովկասի գծով ամերիկյան և հատկապես տարածաշրջանային որոշ փորձագետների, Իրանի դեմ պատերազմ սկսելու համար անհրաժեշտ է ապահովել ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։

Կասպյան ածխաջրածինների արտահանման ուղղությամբ Վաշինգտոնի վարած ակտիվ քաղաքականությունը չի հետապնդում էական տնտեսական շահույթ Ամերիկայի կամ Եվրոպայի համար։

Տարածաշրջանում գազի արտահանման տնտեսական ծրագրերը նույնպես ունեն որոշակի քաղաքական ենթատեքստ, հավանաբար ավելի, քան նավթի փոխադրման ծրագրերը։ Հասկանալի է, որ ԱՄՆ-ը չի կարող դառնալ կաս-պյան գազի սպառող ի տարբերություն կասպյան նավթի, որը կարող է ԱՄՆ փոխադրվել Ջեյհանի նավահանգստով։ Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթամուղը չնչին դեր է խաղալու ԱՄՆ տնտեսական կարիքները բավարարելու հարցում։ Նույնիսկ եթե ապագայում Թուրքիան որոշի Ջեյհանի նավահանգստում Կաս-պյան ավազանի պաշարների վերամշակման համար գազի հեղուկացման հզորություններ կառուցել, ԱՄՆ-ը դժվար թե դառնա կասպյան գազի սպառող։

ԱՄՆ տարածաշրջանային էներգետիկ ռազմավարությունը նպատակ ունի լուծել մի շարք քաղաքական խնդիրներ.

• Վրաստաեին մատակարարել ոչ ռուսական գազ: Եվրաատլանտյան դաշինքին ինտեգրվելու ուղի որդեգրած Վրաստանի համար ամենամեծ սպառնալիքը էներգետիկ կախվածությունն էր Ռուսաստանից։ 2011թ. ԲԹԷ-ն Վրաստանին կարող է մատակարարել տարեկան 800 մլն մ3 գազ։ Անկասկած, այս քանակը կարող է աճել, եթե Թուրքմենստանը ներգրավվի Անդրկասպյան գազամուղի կառուցման ծրագրում։ Սակայն հնարավոր է, որ դա երբեք էլ տեղի չունենա։

• Սահմանափակել «Երկնագույն հոսքի» ազդեցությունը: Հավանական է, որ Իրաքյան պատերազմում ԱՄՆ-ին աջակցելուց Թուրքիայի հրաժարումը կարող է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև երկարաժամկետ տարաձայնություններ ստեղծել քաղաքական և էներգետիկ անվտանգության

116

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ս. Սարուխաեյաե

խնդիրների առումով: Գազի պահանջների շարունակական աճը Թուրքիային համեմատական կախվածության մեջ է գցում արտաքին ներմուծողներից։ Տնտեսական և ֆինանսական ճգնաժամերի ժամանակ այս կախվածությունը պակաս կարևոր չի լինի Թուրքիայի համար, քան կախվածությունը Ամերիկայի ֆինանսական աջակցությունից։ Ռուսաստանի հետ համագործակցության արդյունք հանդիսացող «Երկնագույն հոսք» գազատարը Թուրքիային ոչ միայն ռուսական գազ է մատակարարում, այլև շահագրգռվածություն է ստեղծում ընդլայնել փոխադարձ կապերը Ռուսաստանի հետ։ Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ թուրքական հասարակության ավելի քան 50%-ը կուզենար Ռուսաստանը տեսնել հիմնական ռազմավարական գործընկերոջ կարգավիճակում։ Ակնհայտ է, որ Թուրքիայի նման երկրում, որտեղ սահմանափակ է խոսքի ազատությունը և պետականորեն վերահսկվում են քարոզչության հիմնական ռեսուրսները, ռուսամետ հասարակական կարծիքի ձևավորման հիմնական պատճառ կարող է հանդիսանալ նման գաղափարների տարածումը պետության կողմից։ «Երկնագույն հոսք» գազատարի կառուցումից հետո Ռուսաստանի ու Թուրքիայի ձեռք բերած համագործակցության համեմատաբար բարձր մակարդակը մտահոգում է ԱՄՆ-ին։ Իհարկե, Վաշինգտոնը հասկանում է, որ Թուրքիային անհրաժեշտ է ներկրվող գազ, իսկ աճող պահանջարկն Անկարային ստիպում է գազ ձեռք բերել բոլոր հնարավոր ուղիներով։ Սակայն Վաշինգտոնը դժվար թե ցանկանա թույլ տալ Ռուսաստանին մենաշնորհատեր դառնալ Թուրքիայի գազի շուկայում։

• Սահմանափակել Իրան-Թուրբիա (Իրանով դեպի Թուրքմեեստաե֊ Թուրքիա) էներգետիկ համագործակցությունը: 2001թ. դեկտեմբերին բացված թուրք-իրանական Թավրիզ-Էրզրում գազամուղը առաջին հնարավորությունն ընձեռեց Իրանին մտնել գազի տարածաշրջանային շուկա։ Վերջին տասնամյակի ընթացքում Թավրիզ-Էրզրում գազատարը Իրանի առաջին գազային նախագիծն էր հարևան երկրների հետ։ Իրան-Հայաստան և Իրաե-Պակիստաե-Հեդկաստաե գազամուղի վերաբերյալ առաջին բանակցությունները սկսվեցին 1990թ. կեսին, սակայն դրանց կառուցման պայմանագրերը ստորագրվեցին շատ ավելի ուշ։ Թուրքիայի հեղուկ գազի սպառման կտրուկ աճը 1990-ականներին Իրանին հասկանալ տվեց, որ թուրքական գազի շուկա մտնելու և երկար ժամանակով Անկարայի հիմնական մատակարարը դառնալու հիանալի հնարավորություն է ստեղծվել։ Թավրիզ-Անկարա գազատարի կառուցման պայմանագրի ստորագրման հենց առաջին իսկ օրից ԱՄՆ-ը դեմ էր թուրք-իրանական այս նախագծին, քանի որ հասկանում էր, որ Թուրքիան զուտ իրանական գազի հնարավոր սպառող չէ, այլ նաև հնարավոր դարպասը

117

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

իրանական գազը Եվրոպա մատակարարելու ճանապարհին, ինչն Իրանին կօգնի ակտիվ խաղացող դառնալ ոչ միայն եվրոպական նավթի, այլև գազի շուկայում։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի և Եվրոպայի համար Իրանը պարզապես մատակարար չէ. այն հեռանկարային տարանցիկ երկիր է թուրքմենական գազը Թուրքիա և Եվրոպա արտահանելու համար։ ԲԹԷ գազատարի ակտիվ կառուցումը նպատակ է հետապնդում թուրքմենական կառավարությանը մեկ անգամ ևս հրապուրել անդր-կասպյան գազամուղի կառուցման գաղափարով։ Իր աշխարհագրական դիրքով Իրանն ամենահարմար տարանցիկ միջանցքն է թուրքմենական գազը ԵՄ արտահանելու համար։ Սակայն իրանա-ամերիկյան շարունակական հակասությունների պատճառով այդ միջանցքը եղել և մնում է քաղաքականորեն խնդրահարույց։

Վերը նշված բոլոր խնդիրները լուծելու համար ԱՄՆ-ը ստիպված է ակտիվացնել իր ռազմաքաղաքական ներգրավվածությունը Հարավային Կովկա-սում տեղի ունեցող գործընթացներին։ Այս նպատակին առաջին հերթին կարելի է հասնել նավթագազատարների անվտանգության ապահովման միջոցով։ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա խնդիրները ԱՄՆ-ին ստիպեցին 2003թ. փոխել խողովակաշարերի հետագա պաշտպանության ռազմավարությունը։ Եթե նախքան 2003թ. Թուրքիան համարվում էր խողովակաշարերի անվտանգությունն ապահովող հիմնական երկիրը նաև Ադրբեջանում և Վրաստանում (Թուրքիան այս դերը ստանձնեց 2003թ. Տրապիզոնում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն), ապա 2003-ից հետո ԱՄՆ-ը սկսեց ամրապնդել էներգետիկ միջանցքի անվտանգությունն ապահովողի իր դիրքերը։ Ամերիկյան մի քանի զորամասեր Եվրոպայից Արևմուտք տեղափոխելու ռազմավարությունը ամերիկյան «շարժական զորախմբերի» Ադրբեջանի տարածքում տեղակայման օրինականացման մեկ այլ գործոն հանդիսացավ ԱՄՆ-Ադրբեջան բանակցություններում։

Եվրամիության' որպես տնտեսապես հետաքրքրված կառույցի ռազմա-վայաւթյունը. Եվրոպան ձգտում է մուտքի իրավունք ունենալ Կասպյան ավազանի ածխաջրածնային պաշարների նկատմամբ։ Հավանաբար, նրա ձգտումն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, քանի որ Եվրոպայի հետաքրքրությունները տարածաշրջանում սահմանափակվում են ոչ միայն նավթի, այլ նաև գազի գործոնով։ 2030թ. ԵՄ-ը կարող է երեք անգամ ավելի շատ կախվածություն ունենալ արտահանվող գազից, քան հիմա1։

Ռուսաստանում շատ է գրվում այն մասին, որ Եվրոպան փորձում է դի-

1 Մյուլլեր Ֆ, Ինչո ւ է Իրանը հանդիսանում Եվրոպայի էներգիայի մատակարարման անվտանգության գրավականը, «Իրանը և իր հարևանները»։

118

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ս. Սարուխաեյաե

վերսիֆիկացեել գազի մատակարարումը: Մասամբ դա ճիշտ է: Սակայն հաշվի առնելով գազի աճող պահանջները Եվրոպայում Կասպյան ավազանի գազը հազիվ թե հնարավորություն ընձեռի ԵՄ-ին Ռուսաստանին ստիպելու հեռանալ եվրոպական շուկայից։ Կասպիցի ավազանի գազը միայն մասամբ կարող է պահպանել մի կողմից գազի սպառման, մյուս կողմից գազի արտադրման և ներմուծման անհավասարակշռությունը։ Այս իրավիճակը չի փոխվի, եթե նույնիսկ Ռուսաստանը դադարեցնի ռուս-չինական էներգետիկ երկխոսության արդյունք հանդիսացող նավթի ու գազի նախագծերի իրականացումը և Արևմտյան Սիբիրի իր հեռանկարային գազն ուղիղ Եվրոպա ուղարկի։

Քաղաքական իրավիճակը ԱՊՀ-ում և հատկապես Ուկրաինայում, որն իր տարածքով տարեկան 110 մլրդ մ3 ռուսական գազ է արտահանում Եվրոպա, իր հերթին ռիսկի է ենթարկում ռուսական գազի կայուն մատակարարումը։ Ուկրաինայի ներկա քաղաքական իրավիճակը և Ռուսաստանի ու Եվրոպայի համագործակցության վերաբերյալ քաղաքական կուսակցությունների տարբեր դիրքորոշումները ցույց են տալիս, որ Ուկրաինան մի նոր գազային «Հորմուզի նեղուց» դառնալու բացահայտ շանսեր ունի ռուսական գազը Եվրոպա արտահանելու ճանապարհին։ Հյուսիսեվրոպական գազամուղի կառուցումը տարեկան միայն 45-50 մլրդ մ3 ռուսական գազ Եվրոպա արտահանելու այլընտրանքային ուղու հնարավորություն կտա։ Այսպիսով, Ուկրաինան կշարունակի մնալ Եվրոպայից Ռուսաստան գազի արտահանման գլխավոր տարանցիկ միջանցքը։ Իհարկե, Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին մասամբ կլուծեր Կիևի չափազանց անկախ և յուրահատուկ էներգետիկ քաղաքականության խնդիրը, սակայն այդ անդամակցությունը դժվար թե մոտակա տարիներին տեղի ունենա և Ուկրաինայում, և ԵՄ-ում (ընդլայնման ճգնաժամ) առկա ներքին խնդիրների պատճառով։

Վերը նշվածը Եվրոպայի համար ևս մեկ անգամ շեշտում է Կասպյան ավազանում և Պարսից ծոցում նոր պաշարներ գտնելու անհրաժեշտությունը։ ԵՄ ինստիտուցիոնալ ներգրավվածությունը Հարավային Կովկասում, ինչը նպատակ էր հետապնդում Եվրոպան ակտիվ խաղացող դարձնել տարածաշրջանում և ստիպել տարածաշրջանային արտահանողներին ու տարանցող-ներին գործել ազատ շուկայի կանոններով, ենթադրում է իրականացնել որոշ կարևոր նախաձեռնություններ.

• նորանկախ երկրներին ստիպել ընդունել և պաշտպանել եվրոպական էներգետիկ խարտիայի սկզբունքները,

• խրախուսել ԵՄ-ի հետ տարածաշրջանային երկրների համագործակցության պայմանագրերի կնքումը,

• Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի անդամակցությունը Եվրա-խորհրդին և հարաբերությունների խորացումը ԵՄ-ի հետ։

119

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Նման համալիր ռազմավարության իրականացման արդյունքները սկզբունքորեն անկայուն և հակասություններով լի Հարավային Կովկասում վիճելի են. ԵԽ-ին անդամակցությունը շատ քիչ է մոտեցնում տարածաշրջանի կառավարման համակարգերը եվրոպական ստանդարտներին, ԵԱՀԿ խաղաղարար առաքելություններն անհաջողության մատնվեցին անգամ մասնակիորեն տարածաշրջանային հակասությունների վերացման գործում։ Տարածա-շրջանային գերտերությանը Ռուսաստանին և գլոբալ գերտերությանը ԱՄՆին կարելի է առավել հաջողակ համարել Հարավային Կովկասի գործընթացների վրա նշանակալի ազդեցություն հաստատելու տեսակետից։

Եվրոպական քաղաքականության թերություններն ուղղակիորեն պայմանավորված են նախկին ԽՍՀՄ տարածքում ԵՄ-ի կողմից իրականացված չհիմնավորված քաղաքականությամբ։ Շուկայական լծակները բավարար չէին տարածաշրջանում ԵՄ-ի տնտեսական և քաղաքական ազդեցությունն ապահովելու համար, հատկապես եթե այդ ազդեցության նպատակները չեն համապատասխանում ԱՄՆ կամ Ռուսաստանի շահերին։ Իրանի դեպքն ասվածի բացահայտ ապացույցն է։

2003թ., երբ ԱԷՄԳ տեսուչներն Իրանում հայտնաբերեցին ուրանի հարստացման գաղտնի ենթակառույցներ, ԵՄ-ը, միջուկային հիմնախնդրի խաղաղ կարգավորման պատրվակով, Իրանի հետ բանակցելու և համագործակցելու հիանալի հնարավորություն ստացավ։ 2003թ. ԵՄ-ը միակն էր, որը կարող էր Իրանի հետ բանակցություններ սկսել, առանց էական բացասական (Վաշինգ-տոն) կամ դրական (Մոսկվա) համատեքստի, Թեհրանի հետ հարաբերություններում։

Իրան-ԵՄ բանակցություններում ամենանշանակալի փաստն (նաև հնարավոր ենթատեքստը) այն էր, որ Իրանը միայն միջուկային զենք չէ, որ կարող էր ստեղծել։ Այդ երկրի գազի պաշարները, որոնք գնահատվում են 812 տրիլիոն ֆուտ և կազմում են երկրագնդի գազի մինչև օրս հայտնաբերված պա-շարների 15.8%-ը, զիջում են միայն Ռուսաստանին։ Վերջին 10 տարիներին Իրանն ակտիվորեն կատարելագործում էր իր գազի հանքավայրերի հետ կապված աշխատանքները, սակայն այն դեռևս գազ արտահանող չի դարձել։ Անշուշտ, իրանական պաշարները մի քանի անգամ ավելի են, քան Կասպից ավազանի երկրներինը միասին վերցրած (տարածաշրջան, որը և ԱՄՆ-ից, և ԵՄ-ից խլում է հսկայական քաղաքական էներգիա, և որը պաշարների առումով կարող է միայն Իրանի կամ Պարսից ծոցի հավելում համարվել)։

Ցավոք, ԵՄ-ին չհաջողվեց Իրանի հետ միջուկային խնդիրների շուրջ համաձայնության գալ։ Հնարավոր համաձայնությունը կարող էր սկիզբ դնել Իրան-ԵՄ միջազգային, օրինական հիմք ունեցող երկխոսության։

Իրան-ԵՄ էներգետիկ առաջին երկխոսության դրական արդյունքի հնա-

120

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ս. Սարուխաեյաե

րավորություեե ստեղծվեց 2005թ.: Հուլիսի 30-իե Իրանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռուհաեիե ասաց. ակնկալվում է, որ Իրանը կդառնա Եվրոպայի նավթի ու գազի հիմնական մատակարարը1: Իրանի հետ բանակցություններում ԵՄ հիմնական սխալն այն էր, որ եվրոպական կողմը չէր ցանկանում կամ չէր կարող քննարկել Իրանի անվտանգության ապահովման խնդիրները: Եվրոպական առաջարկները պարունակում էին Իրանում դեմագոգիկ համարվող գաղափարներ, քանի որ դրանք չէին ենթադրում ամերիկյան որևէ աջակցություն կամ համաձայնություն: Պարզ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Եվրոպայից չի կարող ակնկալել որևէ ագրեսիվ կամ հակաահաբեկչական արշավ, այսպիսով երան անհրաժեշտ եե ոչ թե եվրոպական, այլ միջազգային երաշխիքներ: Թեհրաեի համար կարևորն այն է, որՎաշիեգտոեե ընդունի տարածաշրջանի և Իրանի անվտանգության շուրջ Իրաե-ԵՄ պայմանավորվածությունների արդյունքները:

Եվրոպան դեռևս զբաղվում է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ լուծման գործընթացներով, սակայն Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանը նույնպես միացան Եվրաեռյակիե Իրանի վերաբերյալ իրենց հատուկ մոտեցումներով և ծրագրերով: Դրանք նույնպես վերաբերում եե համաշխարհային գազի շուկայում ապագայում Իրանի ստաեձեելիք դերին.

• ԱՄՆ-ը կփորձի գազի վերաբերյալ Իրաե-Եվրոպա հնարավոր երկխոսությունը հետաձգել մինչև Կասպից ծով-Հարավայիե Կովկաս-Թուրքիա էներգետիկ միջանցքի նախագծերի իրականացումը,

• Ռուսաստանը կփորձի սահմաեափակել Իրանի եվրոպական գազի շուկայում անկախ հանդես գալու հնարավորությունները,

• Չինաստանը հետաքրքրված է իրանական գազը որպես հեղուկ բնական գազ արտահանման արևմտյան երթուղու նախագծերի իրակաեացմամբ և հնարավոր է եաև Իրաե-Պակիստաե (Չիեաստաե)-Հեդկաստաե երթուղով:

Իրանի միջուկային խնդրի լուծումն ազդեցություն է գործում եաև Թուրք-մեեստաեի արտահանման քաղաքականության հեռանկարի վրա: Ռուսաստանի համար Թուրքմեեստաեի որոշումը գազի գները բարձրացնելու մասին, պարզապես հակազդեցություն չէ ռուսական նոր գնային քաղաքականությանն ԱՊՀ-ում: Գազի արտահանման ուղղությամբ Թուրքմեեստաեի քաղաքականությունը կախված է Իրանի միջուկային ճգնաժամի հաղթահարումից, քանի որ Իրաե-ԵՄ էներգետիկ համագործակցությունը Աշգաբադիե հնարավորություն կտա թուլացնել կախվածությունը ռուսական գազամուղներից: Այնինչ, կախվածությունը իրանական գազամուղներից կարող է շատ ավելի լուրջ և անտանելի լինել:

1 Iran Daily, 1 օգոստոսի, 2005թ.:

121

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Իրանի՝ որպես տնտեսապես և քաղաքականապես հետաքրքրված երկ-րի, ռազմավարությունը. Իրանում հայտնաբերված Հարավային Փարս գազի հանքավայրն ընկած է Պարսից ծոցում, Կատարի և Իրանի միջև գտնվող մերձափնյա սահմանի երկայնքով։ Ըստ հաշվարկների այն պարունակում է 14.2 տրլն մ3 գազ, ինչը հավասար է աշխարհում մինչ օրս հայտնաբերված ողջ պա-շարների 7%-ին։ Իրանցիները Հարավային Փարսի ազատ տնտեսական էներգետիկ գոտին անվանում են «իրանական նոր քաղաքակրթութուն»։ Իրանական Ասալույե քաղաքի հարևանությամբ գտնվող այս փոքրիկ հատվածը հազիվ թե կարելի է «ազատ» անվանել, սակայն այն իսկապես կարելի է «նորություն» համարել ժամանակակից Իրանի համար։

Իրանի կառավարությունը իրանական և օտարերկրյա հսկայածավալ ներդրումներ կատարեց տարածաշրջանի գազի հանքավայրերը զարգացնելու նպատակով, չնայած տարածքն այնքան էլ մեծ չէր։ 2006թ. մարտին հոդվածի հեղինակն այցելեց Ասալույե։ Այդ պահի դրությամբ գազի հանքավայրերի 12 հերթափոխները համարյա պատրաստ էին օրական 25-30 մլն մ3 գազ արդյունահանելու համար։ Հետագայում նախատեսվում է գործի դնել ևս 8-10 հերթափոխներ, որոնք հետազոտման փուլում են։

Իհարկե, Հարավային Փարսը Կասպյան ավազանից բավական հեռու է, սակայն Իրանի գազի արտահանման քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները մեզ ստիպում են խոսել գազի այս հանքավայրի մասին, քանի որ վերջին 2 տարվա ընթացքում իրանցի քաղաքական գործիչների շրջանում ակտիվորեն քննարկվում է Հարավկովկասյան երթուղով Հարավային Փարսի գազի արտահանման հարցը։

Այս քննարկումները վերջին 2-3 տարիներին տեղի ունեցած տարածա-շրջանային և գլոբալ մի շարք փոփոխությունների արդյունք են։ Դրանք են.

1. ԵՄ ընդլայնման ճգնաժամը։ Հանրաքվեի արդյունքում ԵՄ սահմանադրության խափանումը բարդացնում է ԵՄ հետագա ընդլայնումը։ Առաջին հերթին դա վերաբերում է Թուրքիային, որի հավանական անդամակցությունը ԵՄ-ին զայրացնում է ոչ միայն Եվրոպայի բնակչության մի մասին, այլ նաև եվրոպական քաղաքական վերնախավին։ Լինելով Իրանի գազը Եվրոպա արտահանելու ամենանպաստավոր երթուղին Թուրքիան երբեք Իրանի կողմից վստահելի գործընկեր չի համարվել։ Դա թուրք-պարսկական պատմական թշնամանքի արդյունք չէ, ինչպես նշվում է այդ երկրների ներկա հարաբերություններում առկա խնդիրների բազմաթիվ վերլուծություններում. առանց պատմական ենթատեքստի էլ բավական պատճառներ կան երկուստեք անվստահության համար։ Ե վ Թեհրանը, և Անկարան փորձում են տարածաշրջանային առաջա-

122

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ս. Սարուխաեյաե

տարի դեր խաղալ Մերձավոր Արևելքում: Բնականաբար, այս երկրեերը ստիպված եե մրցակցել միմյանց հետ: Իրանը կողջուեեր Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-իե, քանի որ վերջինիս տնտեսական և էներգետիկ տարանցման քաղաքականությունը սակավ անկախ կդառնա և ստիպված կլինի հարգել Եվրոպական էներգետիկ խարտիաե հատկապես տարանցման խնդիրների վերաբերյալ հատվածը: Մյուս կողմից Թուրքիայի եվրաիետեգրումը Իրանին պետք է որ մենակ թողեի տարածա-շրջաեայիե գերակայության համար իր պայքարում: Ակնհայտ է, որ արտաքին և ներքին քաղաքականության մեջ գերակշռող աշխարհիկ արժեքներ ունեցող եվրոպականացված Թուրքիան չի կարող գրավիչ լինել Մերձավոր Արևելքի համար, որը հակված է շարունակել իսլամացման գործընթացը: Այսպիսով, Իրանի շահերից է բխում Թուրքիայի եվրոպական ազգերի ընտանիքում ներգրավվելը: Սակայն ԵՄ ընդլայնման ճգնաժամը նվազագույնի է հասցեում Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՄ-իե: Այս փաստը հօգուտ Իրանի շահերի չի խոսում և Թեհ-րաեիե ստիպում է փետրել սեփական գազը Եվրոպա արտահանելու այլընտրանքային և սակավ հավակնոտ մեկ այլ երթուղի:

2. Իրաե֊Հայաստաե գազամուղը և «թավշյա հեղափոխությունը» ԱՊՀ-ում: Իրաե-Հայաստաե գազամուղի նախագիծը քննարկվում է 1994-ից սկսած, երբ Թուրքիայի և Ադրբեջաեի շրջափակմանը ենթարկված Հայաստանը սկսեց փետրել գազի ստացման այլընտրանքային ուղիներ, քանի որ Վրաստաեով անցնող ռուս-հայկակաե գազամուղը հաճախակի սաբոտաժների էր ենթարկվում: Իրանը Հայաստանին ամեեամոտ գտնվող երկիրն է, այն կարելի էր նույնիսկ Հայաստանի դաշնակից համարել Թուրքիայի և Ադրբեջաեի դեմ ունեցած թշնամանքի պատճառով: Իրանցիները հավանություն տվեցին Իրաե-Հայաստաե գազամուղի գաղափարին, սակայն դրա վերաբերյալ պայմանագիրը ստորագրվեց միայն 2001թ.: Ինձ հետ հարցազրույցում Հայաստանի Արտաքին գործերի նախարարության Իրանի գծով վարչության ղեկավարն ասաց, որ Իրանի հետ բաեակցություեեերը սկսվել եե դեռևս 2004թ., և երբեք որևէ կոնկրետ պայմանագրով ավարտվելու հեռանկար չի նկատվել, քանի որ գազի հայկական սահմանափակ շուկայի պատճառով Թեհրաեը գազատարի կառուցումը համարում էր տնտեսապես ոչ եկամտաբեր: Միևնույն ժամանակ, ռուսական «Իւոեոաե» և «Գազպրոմը» միշտ անխափան գազ եե մատակարարել Հայաստանին: Ինչևէ, գազամուղի գաղափարի վերաբերյալ Իրանի վերաբերմունքը փոխվեց 2003-2004թթ. Վրաստաեում և Ուկրաիեայում տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխություններից» և այդ երկրեերում մասամբ հակառուսական ու հիմեակա-

123

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

եում արևմտամետ վարչակարգերի հաստատումից հետո: Իրանական վերնախավը հանկարծ հասկացավ, որ ԵՄ և նրա դաշնակիցների սահմանները շատ մոտ են Իրանին, սակայն իրենց սահմանները երբեք մոտ չեն լինի Թուրքիային։ Այդ պահից սկսած Իրան-Հայաստան գազամուղը համարվում էր Հարավային Կովկասի ավելի փոքր և պակաս հավակնոտ երկրների տարածքներով Եվրոպայի հետ ուղղակիորեն համագործակցելու հնարավորություն։ Սա առաջին և ամենակարևոր պատճառն էր, որ ստիպեց Իրանին գազամուղի կառուցման վերաբերյալ պայմանագիր կնքել Հայաստանի հետ և դրանից մեկ ամիս անց սկսել շինարարական աշխատանքները։ Այդ օրվանից սկսած Իրանը դադարեց Հարավկովկա-սյան էներգետիկ միջանցքին պարզապես «հարևան» լինելուց. այն դարձավ տարածաշրջանային կարևոր խաղացող, որը 2005-2007թթ. հակազդում էր Ռուսաստանին և Ամերիկային։

2004թ. հուլիսի 6-ին Վրաստանի նախագահն այցելեց Իրան և բանակցություններ սկսեց Իրանի նախագահ Մ.Խաթամիի հետ։ Վրաստանի էներգետիկայի նախարար Ն.Գիլաուրին հայտարարեց, որ Իրանի և Վրաստանի նախարարների հանդիպման ժամանակ քննարկված ամենակարևոր խնդիրներից մեկը Հայաստանով իրանական գազի արտահանումն էր Վրաստան։ Այս հայտարարությունն ավելի ուշ հաստատվեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Ս. Զուրաբիշվիլու կողմից1։

Ավելի ուշ 2006թ. մարտին, Նյու Յորքում, այս հարցը քննարկվեց Իրանի և Ուկրաինայի նախագահներ Վ.Յուշչենկոյի և Մ.Ահմադինեժադի կողմից։ Հանդիպման ընթացքում Իրանի նախագահն ասաց, որ գազի ոլորտում համագործակցության շրջանակները կարող են ընդլայնվել2։

2006թ. մարտին Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչները երկրի Արտաքին գործերի նախարարությանը կից Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի կազմակերպած էներգետիկ հարցերին նվիրված կոնֆերանսում հյուրերին հայտնեցին, որ ավելի գրավիչ է իրանական գազը Եվրոպա արտահանել Հարավային Կովկասով և Ուկրաինայով, քան թե Թուրքիայով, քանի որ Անկարան ավելի շուտ ստանձնել է վերավաճառողի, քան Հարավային Փարսի գազի արտահանման տարանցիկ երկրի դերը։ Անկասկած, ի տարբերություն Թուրքիայի, Կովկասյան երկրները ԵՄ գազի շուկայում անկախ խաղացող դառնալու շատ քիչ հնարավորություն ունեն։ Միևնույն ժամանակ, իրանական գազի արտահանման երկու հնարավոր դարպասները Վրաստան-Հայաստանը և Ադրբեջանը, ազատ չեն իրենց գործողություններում։ Հայաստանը կախված է իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դիրք-

Whetton C, http://www.isa.org IRNA, 17 սեպտեմբերի, 2005։

124

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ս. Սարուխաեյաե

որոշումից, իսկ Ադրբեջաեը էներգակիրների արտահանման նախագծերի իր հիմնական հովանավոր ԱՄՆ դիրքորոշումից։ Ակնհայտ է, որ ոչ Ռուսաստանին, ոչ էլ ԱՄՆ-ին ձեռնտու չէ, որպեսզի իրանական գազն արտահանվի Հարավային Կովկասով, քանի որ դա կարող է զգալի ազդեցություն ունենալ տարածաշրջանի քաղաքական և տնտեսական գործընթացների վրա։ Վաշինգտոնը վախենում է, որ Վրաստանը և Հայաստանը կախվածություն կունենան Իրանից, իսկ Մոսկվան վախենում է, որ Վրաստանը, Հայաստանը և, իհարկե, Ուկրաինան ավելի քիչ կախված կլինեն ռուսական գազից։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2005-5006թթ. Վաշինգտոնն ու Մոսկվան որոշ քայլեր կատարեցին հայկական դարպասն իրանական գազի արտահանման առջև փակելու ուղղությամբ. Ռուսաստանին հաջողվեց սեփականաշնորհել հայկական գազամուղների ենթակառույցը դրանով իսկ հնարավորություն ստանալով կառավարել գազատարի ապագան, իսկ Վաշինգտոնը Երևանին առաջարկեց օգնել իրեն նոր միջուկային էներգիայի ռեակտորի կառուցման գործում, ինչն ապագայում կարող է սահմանափակել Հայաստանի կախվածությունը և ռուսական, և իրանական գազի մատակարարումներից։

ԵՄ-ը Երևանին չէր կարող առաջարկել որևէ այլընտրանքային նախագիծ և նույնիսկ երբեք չի էլ խոստացել, որ գազի մատակարարման ԵՄ-Իրան նախագծում կփորձի Հայաստանը դարձնել տարանցման կարևոր ուղի։

Հավանաբար, Իրանում հասկացան, որ Իրան-Հայաստան գազամուղն այդքան էլ հեռանկարային նախագիծ չէ։ Արդյունքում 2006թ. գարնանը Թեհ-րանը հայտարարեց, որ Հայաստանին գազ կվաճառի 1000 մ3-ը $130-ով 2003թ. Երևան-Թեհրան պայմանավորվածությամբ սահմանված 90-ի փոխարեն։ Գների բարձրացման որոշումը վկայում է Իրան-Հայաստան գազամուղով տարանցումը կազմակերպելու մեջ Թեհրանի հիասթափության մասին։

Որքան էլ զարմանալի է, Իրան-Հայաստան գազամուղի պարագայում տարածաշրջանային մրցակիցների Ռուսաստանի և ԱՄՆ դիրքորոշումները համապատասխանում են։ Միևնույն ժամանակ, չի կարելի ասել, որ տվյալ դեպքում ԱՄՆ և ԵՄ շահերը համընկնում են։

Ինչևէ, ճիշտ չի լինի ասել, թե Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Ուկ-րաինա գազամուղի գաղափարը չի կենսագործվի հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ քիչ է գազի ոլորտում Իրան-ԱՄՆ համագործակցություն և Իրան-Ռուսաստան բազմակողմանի համագործակցություն հաստատելու հավանականությունը։ 2006թ. հունիսին Իրանի նախագահ Մ.Ահմադի-նեժադն իր ռուս գործընկեր 4.Պուտինին առաջարկեց քննարկել այս հարցը։

Այն փաստը, որ իրանական գազի տարանցման տարածաշրջան դառնալու համար Հարավային Կովկասը կախված է Ռուսաստանի կամ ԱՄՆ դիրքորոշումից և Ռուսաստան-Իրան, Իրան-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացումներից, ցույց է տալիս, թե որքան մեծ է տարածաշրջանային երկր-

125

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ների կախվածությունը գերտերությունների դիրքորոշումից և որքան աննշան է ԵՄ և նրա հաստատությունների ազդեցությունը։ Այդ կախվածության հիմնական պատճառը Հարավային Կովկասի վարչակարգերի համոզմունքն է այն բանում, որ միայն Վաշինգտոնն ու Մոսկվան են կոնկրետ հակազդեցությամբ արտահայտում իրենց դժգոհությունը նրանց վարած քաղաքականությունից։ Չնայած Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը Եվրախորհրդի անդամներ են, նրանց ավելի շատ անհանգստացնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի արձագանքն ընտրությունների և մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ, քան ԵԽ և ԵԱՀԿ բանաձևերը։

Ինչ վերաբերում է իրանական գազի արտահանմանն ընդհանրապես, արժե նշել, որ Իրանի նոր նախագահի ընտրությունից հետո պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ Իրանի համար ամենաընդունելի ռազմավարությունն իրանական գազը ոչ թե Արևմուտք, այլ Արևելք արտահանելն է։ Նման ռազմավարության անհրաժեշտությունը Ահմադինեժադն արդարացրեց հետևյալ խոսքերով. «Իրանը ասիական երկիր է»։ Դժվար է ասել արդյոք Իրանի «ասիական ընտրությունը» երկարաժամկետ, թե պարզապես եվրոպացիներին իրանական շանտաժի ենթարկելու ռազմավարության մի մասն է Իրանում գիտեն, թե որքան կարևոր է ԵՄ-ի համար գազ մատակարարելը։ Թուրքիայի եվրաինտեգրման ճգնաժամը կարող է միակ օբյեկտիվ պատճառը համարվել այն բանի, որ Թեհրանը չի ցանկանում գազի արտահանման ապագան կապել Անկարայի անկախ դիրքորոշման հետ։ Ապագայում Իրանը ԵՄ-ից ավելի մեծ երաշխիքներ կպահանջի իրանական գազի տարանցման նկատմամբ Թուրքիայի «պատշաճ» քաղաքականության վերաբերյալ, իսկ ավելի ուշ նաև Թուրքիայի ստորագրությունը Եվրոպական էներգետիկ խարտիայի տակ։

Թուրքիա, կրկին քաղաքականության մասին: Թուրքիան գտնվում է այնպիսի տարածաշրջանների հարևանությամբ, որոնք տիրապետում են աշխարհի գազի պաշարների 71.8 %-ին և նավթի պաշարների 72.2%-ին։ Այստեղ կարծում են, որ եվրոպական էներգետիկ անվտանգության հեռանկարում այս առումով իրենց երկրի դերը կարևորներից մեկն է, ինչը Թուրքիային հնարավորություն է տալիս ԵՄ-ին անդամակցելու խնդիրների շուրջ եվրոպական մայրաքաղաքների հետ բանակցություններում ավելի գրավիչ երևալ։

Անկասկած, Թուրքիայի տարանցման ներուժն ու ֆինանսական բարեկեցությունը հիմնականում կախված են Իրան-ԵՄ գազամուղի նախագծի իրականացումից, ինչը Թուրքիային կարող է հնարավորություն տալ Եվրոպա տե-ղափոխել իրանական գազի 100 մլրդ մ3։ Նման հեռանկարը Թուրքիային կդարձնի հիմնական խաղացող գազի եվրոպական շուկայում, հատկապես եթե Իրանը համաձայնի Թուրքիային դարձնել ոչ միայն պարզապես տարանցման երկիր, այլ նաև վերավաճառող։

126

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ս. Սարուխաեյաե

Տնտեսական տեսանկյունից ԲԹՋ և ԲԹԷ նախագծերն այնքան էլ խոս-տումեալի չեն Թուրքիայի համար, քանի որ Կասպյան ավազանի նավթի և գազի պաշարները շատ սակավ են իրանական և իրաքյան պաշարների հետ համեմատվելու համար: Միևնույն ժամանակ, քաղաքական տեսանկյունից Թուրքիան շատ բան է շահում, քանի որ խողովակաշարերը Անկարային միացնում են Բաքվի հետ և Վրաստանին կախվածության մեջ են դնում Ադրբեջան-Թուրքիա գազատարներից: Վրաստանի կախվածությունը թուրք-ադրբեջանական հարաբերություններից շատ կարևոր է Թուրքիայի համար, քանի որ մյուս խողովակաշարերը, որոնք անցնում են Հայաստանով և Իրանով, այնքան էլ վստահելի չեն. 1915թ. Հայոց ցեղասպանության և Ղարաբա-ղյան հակամարտության հետ կապված խնդիրների արդյունքում անորոշ է մնում ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Իրանին չի հուզում Թուրքիայի ազդեցության աճը Ադրբեջանում կամ Կենտրոնական Ասիայում:

Թուրքիային նաև վշտացնում է առանց իր աջակցության հարավկովկա-սյան գազամուղների անվտանգությունն ապահովելու ԱՄՆ որոշումը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Անկարան հրաժարվեց աջակցել ԱՄՆ-ին Իրաքի դեմ պատերազմում, ինչպես նաև ռուս-թուրքական հարաբերությունների նշանակալի բարելավումից հետո: Սկսած 1990թ. վերջից մինչև 2004թ. Վրաստանը պարբերաբար հայտարարում էր, որ ցանկանում է հայաբնակ Ջավախքի ռուսական ռազմակայանները փոխարինել թուրքական ռազմակայաններով: Սակայն այս ծրագրի հետ կապված վրացահայերի դժգոհությու-նը Թբիլիսիին ստիպեց խոստանալ, որ թուրքական զինված ուժերը երբեք ոտք չեն դնի Վրաստանի հայաբնակ տարածքներ:

Վերջին 14 տարիների ընթացքում թուրքերը զգալի ներդրումներ են կատարել Վրաստանի առևտրի և սպասարկման ոլորտներում. թուրքական կազմակերպությունները պատկառելի տեղ են գրավում վրացական տնտեսության մեջ: Սակայն վերջին 2-3 տարիների ընթացքում պատկերը փոխվել է ռուսական, հայկական, իտալական, ինչպես նաև ղազախական ընկերությունների ակտիվ ջանքերի շնորհիվ:

Այսօր Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ վերիմաստավորման նոր փուլ է անցնում, ինչը պայմանավորված է տարածաշրջանում ամերիկյան ազգային շահերի հետ կապված խնդիրներն ինքնուրույն լուծելու ԱՄՆ մոտեցմամբ: Այս իրավիճակը կարող է Թուրքիային ստիպել ավելի ինքնուրույն գործել տարածաշրջանում կամ ավելի լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի և/կամ ԵՄ-ի հետ: Ինչևէ, թուրքական և ամերիկյան տեսակետների միջև առկա տարբերությունները հաստատ կխախտեն տարածաշրջանի կայունությունը:

127

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

2. Հարավային Կովկաս. գազի «տարանցման» նոր ուղի

Բոսֆորի, Հորմուզի և Մալակայի նեղուցները, Սուեզի և Պանամայի ջրանցքներն այն աշխարհագրական անուններն են, որոնք լավ ծանոթ են էներգիայի մատակարարման և տարանցման անվտանգության ուսումնասիրություններով զբաղվող յուրաքանչյուր փորձագետի։ Անուններ, որոնց հետևում գտնվում են նեղ և ոչ երկար միջանցքներ, որոնց աշխատանքի դադարեցումը կարող է բերել գլոբալ տնտեսական ճգնաժամի, ինչպես դա տեղի ունեցավ 1973թ. Իրանում իսլամական հեղափոխությունից հետո։ Իհարկե, այս միջանցքների պարագայում խնդիրն այն չէ, որ նեղուցներն ու ջրանցքները նեղ են։ Խնդիրն այն է, որ դրանց մեծ մասը գտնվում է այնպիսի տարածաշրջաններում կամ քիչ թե շատ վերահսկվում է այնպիսի երկրների կողմից, որոնք կայուն կամ ժողովրդավարական անվանել չի կարելի։

Նեղուցներն իրենց ազդեցությունն ունեն աշխարհում նավթի մատակարարման անվտանգության գործում, իսկ ապագայում դրանք կներգործեն նաև հեղուկ բնական գազի մատակարարման վրա։ Սակայն դժվար թե հեղուկ բնական գազը դառնա գազի արտահանման հիմնական տարբերակը, հատկապես այն երկրների համար, որոնք հնարավորություն ունեն իրենց հիմնական սպառողներին գազ մատակարարել գազամուղների միջոցով։

Այժմ կառուցման փուլում գտնվող խողովակաշարերն աշխարհում էներգակիրների տարանցման նոր երևույթ են։ Խորհրդային Միություն-Արևմտյան Եվրոպա խողովակաշարն անցնում էր միայն մի սահմանով Մոսկվայի և Արևմուտքի տիրապետության տակ գտնվող տարածքների միջով։ Այդ ժամանակահատվածում մատակարարման անվտանգությունը կախված էր միայն մատակարարողից և սպառողից և ոչ երբեք ինչ-որ երրորդ կողմից մեծ կամ փոքր երկրներից։ Խորհրդային Միության փլուզումից հետո իրավիճակը փոխվեց, և, օրինակ, վերջին 10 տարիների ընթացքում միայն մեկ երկիր Ուկրաինան, ավելի շատ խնդիրներ ստեղծեց Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանման համար, քան եղել էր Խորհրդային Միություն-Արևմուտք հակամարտության ողջ պատմության ընթացքում։

Այս տեսանկյունից գազ սպառող և գազ մատակարարող երկրների միջև ընկած երրորդ երկրները կարող են կոչվել «նոր նեղուցներ», որոնք պակաս հնարավորություններ չունեն վտանգելու երկրի էներգետիկ անվտանգությունը, որքան այն երկրները, որոնք վերահսկում են դասական նեղուցներն ու ջրանցքները։ Սակայն կան նաև որոշակի տարբերություններ. «նոր նեղուցներն» ավելի երկար են, քան ծովայինները և ընդգրկում են ոչ թե մեկ, այլ մի քանի երկիր միաժամանակ, որոնց միջև հարաբերությունները հնարավոր չէ վերահսկել անկայունության գոտի տորպեդանավ կամ նույնիսկ 2 ավիակիր ուղարկելու միջոցով։ «Նոր նեղուցները» լիովին վերահսկելու համար պահանջվում է

128

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ս. Սարուխաեյաե

սպառողների հետագա իեստիտուցիոեալ և քաղաքական (ռազմական) միջամտություն: Միայն գլոբալ և տարածաշրջանային պաշարներով հարուստ մի քանի երկրներ կարող են իրենց նման բան թույլ տալ: ԵՄ-ի համար հիմնական խնդիրն այն է, թե արդյոք ինքը պատրաստ է նման միջամտության: Հարցը հատկապես կարևորվում է, երբ վերաբերում է Հարավային Կովկասին, որի «նեղուցը» կազմում են ոչ միայն երեք հանրապետությունները Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, այլև ընդգրկում է տարածքային և ազգամիջյան հակամարտությունների, անկայունության և հարևան երկրների հետ հարաբերությունների լայն համատեքստ: Այս խնդիրները Կասպյան ավազանի նավթի և գազի մատակարարման հիմնական սպառնալիքներն են: Ստորև քննարկենք հարավկովկասյան «նեղուցի» միայն մի քանի առանձնահատկություններ:

Ադրբեջանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը և Կասպյան ավազանի նավթ և գազ արտադրողն է, և հեռանկարային տարանցման երկիր: ԲԹՋ և ԲԹԷ ծրագրերում Ադրբեջանը հանդես է գալիս որպես նախագծերի ամենակարևոր մասնակից: Ե վ ԲԹՋ-ն, և ԲԹԷ-ն գտնվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց14-16կմ հեռավորության վրա: Հայաստանի և Ադր-բեջանի միջև պատերազմի հնարավոր վերսկսումը կարող է վտանգել խողովակաշարերի աշխատանքը, իսկ ԵՄ և ԱՄՆ դիրքորոշումը երբեք չի կարող Ռուսաստանի և մասամբ Իրանի դաշնակից Հայաստանին ստիպել չհարվածել խողովակաշարերին, եթե Բաքուն պատերազմ սկսի: Իրանական կողմը մի քանի անգամ ակնարկել է, որ եթե ԱՄՆ-ը հարվածի, Թեհրանը հարձակում կգործի Կասպյան ավազանի դեպոզիտների ու տարածաշրջանային խողովակաշարերի վրա: Ղարաբաղից բացի, Ադրբեջանը նաև մի շարք այլ խնդիրներ ունի կապված թալիշների ու լեզգիների անջատողական տրամադրությունների հետ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հասարակությունը հետագա իսլամացման միտումներ է դրսևորում, ինչն արդյունք է իրանական և սաուդյան հաջող գործողությունների:

Հայաստանը միակ երկիրն է, որը չի մասնակցում Կասպյան ավազանի ածխաջրածինների արտահանման նախագծերին, քանի որ Բաքուն հրաժարվել է որևէ ձևով համագործակցել Երևանի հետ: Միևնույն ժամանակ, Հայաստանը Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է, որի տարածքում ռուսական ռազմակայաններ կան: Տեսականորեն Ադրբեջանի հետ նոր պատերազմի և Վրաստանի հետ սակավ հնարավոր հակամարտության դեպքում Հայաստանը կարող է սպառնալիք ներկայացնել խողովակաշարի համար:

Վրաստանն էթնիկ հակամարտություններով հարուստ երկիր է, որը չի ղեկավարում իր պաշտոնական տարածքի մի մասը, և որը, ավելի շատ, քան Ադրբեջանը, կարող է հակամարտության մեջ մտնել իր նախկին ինքնավարությունների հետ: Հնարավոր է, որ Սահակաշվիլու վարչակարգը դեռ երկար

129

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

տարիներ անկայուն մնա, ինչն ապագայում կարող է հանգեցնել երկրի պառակտման: Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները նույնպես կարող են ավարտվել ոչ ի նպաստ խողովակաշարի բնականոն աշխատանքի։ Միևնույն ժամանակ, Թբիլիսի-Աբխազիա և Թբիլիսի-Հարավային Օսիա հարաբերությունները կարող են ունենալ երկու հեռանկար. նախկին ինքնավարությունների անկախացում կամ էլ Թբիլիսիի նախաձեռնությամբ սկսված պատերազմ նախկին տարածքները վրացական հսկողության տակ վերադարձնելու նպատակով։ Երկու դեպքում էլ վնաս կհասցվի Վրաստանի կայունությանն ու խողովակաշարերի անվտանգությանը։

Այսպիսով, ամփոփելով վերը նշվածը կարող ենք ասել, որ Կասպյան ավազանի նավթի ու գազի մատակարարման ապագան կախված է

1. ադրբեջանական փոքրամասնությունների միջև հարաբերություններից,

2. Ադրբեջանի իսլամացումից,

3. Իրան-ԱՄՆ հարաբերություններից,

4. Վրաստանի և իր ինքնավարությունների հետ հարաբերություններից,

5. Վրաստան-Ռուսաստան հարաբերություններից։

Ակնհայտ է, որ միայն երկու երկիր ԱՄՆ-ը և Ռուսաստանը, բավական հնարավորություններ ունեն տարածաշրջանում իրավիճակը վերահսկելու համար։ Կասպյան ավազանի ածխաջրածինների մատակարարումը մեծ մասամբ կախված է Մոսկվայի և Վաշինգտոնի քաղաքականությունից և ամեն ինչ իրենց հսկողության տակ պահելու նրանց ցանկությունից։ Ցավոք, շատ քիչ բան է կախված Կասպյան ավազանի գազի հիմնական ապագա սպառողից ԵՄ-ից։ Փորձելով ազատվել Ռուսաստանից Եվրոպան նոր պաշարներ է փնտրում, սակայն Կասպյան ավազանը կարող է Եվրոպային ավելի մեծ կախվածության մեջ գցել ռուսական և ԱՄՆ քաղաքականությունից հարավկովկա-սյան «նեղուցում»։

Առաջարկություններ վերջաբանի փոխարեն

Կասպյան ավազան-Թուրքիա էներգետիկ երթուղիների նախագծերի քննա-դատման այս 10 տարիների ընթացքում Ռուսաստանին չհաջողվեց կանխել խողովակաշարերի կառուցումը։ Այսօր ռուսական կազմակերպությունները հայտնում են, որ ԲԹՋ նավթամուղն իրենց հետաքրքրում է ռուսական նավթն արտահանելու նպատակով։ Ապագայում հնարավոր է, որ տարածաշրջանում «Ռուսաստանից չազատվելն» օգտակար լինի ԵՄ-ի համար, սակայն Մոսկվայի շահերից բխում է ԵՄ-ը ներգրավել երկկողմանի էներգետիկ նախագծերի մեջ։ Այսպիսով, խողովակաշարերը պաշտպանելու նպատակով Ռուսաստանը կարող է օգտագործել իր ազդեցությունը Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում։

130

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ս. Սարուխաեյաե

Միևնույն ժամանակ, ԵՄ-ը և ԵԽ-ե էլ չպետք է տարածաշրջանում փորձեն համոզել բոլորին, որ եվրոպական քաղաքականության հիմնական նպատակը ժողովրդավարության տարածումն է, մարդու իրավունքների պաշտպանությունը և խոսքի ազատությունը։ Եվրոպայի էներգետիկ և անվտանգության իրական շահերը պետք է որոշիչ լինեն Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության համար, և բոլորը պետք է իմանան, որ այդ շահերի դեմ գործելով նրանք կպատժվեն ոչ թե ԵԽ բանաձևերով, այլ իրական և էական տնտեսական, ֆինանսական ու նույնիսկ քաղաքական մեխանիզմներով։

Եվրոպայի և մյուս տարածաշրջանային երկրների համար կարևոր է, որ Եվրոպան դառնա տարածաշրջանային իրական խաղացող, ինչն Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի համար կնշանակի, որ Հարավային Կովկասում կա մի ուժ, որը ջանք չի խնայի նրանց գազը և նավթը ձեռք բերելու համար։ ԵՄ-ը էլ չի կարող հանդես գալ որպես «անվտանգության և աշխարհաքաղաքականության հարցերում սահմանափակ հետաքրքրություններ ունեցող հաստատություն»։

Մարտ, 2008թ.

КАСПИЙСКИЙ ГАЗ И ЕВРОПА:

НОВЫЕ ТРУБОПРОВОДЫ, СТАРЫЕ ПРОБЛЕМЫ

Севак Саруханян

Резюме

2005-2007 годы ознаменовались в истории проектов по транспортировке каспийской нефти и газа тем, что реализация последних близится к завершению. В эти годы были закончены некоторые важные проекты, в том числе:

• состоялось торжественное открытие газопровода Баку-Тбилиси-Джейхан (БТД) (май 2005г.),

• состоялось официальное присоединение Казахстана к БТД (июнь 2006г.),

• завершилось строительство двух региональных газопроводов — Баку-Тбилиси-Эрзрум (БТЭ) и Иран-Армения (2006г.).

В статье затронуты проблемы и перспективы транспортировки и транзита каспийского газа в Европу.

131

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.