Հայկական եիմեախնդիրեեր
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Արամ Սաֆարան*
2015թ. Հայաստանում, Արցախում և Սփյուռքում նշվելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: Մեր ազգային ողբերգության հերթական տարելիցին պատրաստվում է պետությունը' մշակելով միջոցառումների ու գործողությունների ծրագրեր: Հայաստանի անկախության քսանմեկ տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն արձանագրել է հաջողություններ, իսկ վերջին տասներկու տարիներին այն դարձել է մեր պետության քաղաքական գերակայություններից մեկը: 2007թ. ընդունված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունն այս ասպարեզում քաղաքական խնդիրը ձևակերպել է հետևյալ կերպ. «Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես' Թուրքիայի կողմից ճանաչմանը և դատապարտմանը' Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման և ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում»: Չեմ կարող չհիշել, որ դեռևս 2005թ. ռազմավարությունը նախապատրաստող համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության արդյունքում ամբողջական համաձայնություն էր ձեռք բերվել այն հարցում, որ ճանաչման և դատապարտման գործընթացը ՀՀ ազգային անվտանգության երաշխիքներից մեկն է, որովհետև նպատակ է հետապնդում բացառելու այդ ողբերգության հնարավոր կրկնությունը: Ռազմավարության նախագծում, որը նախապատրաստել էր հանձնաժողովը, այդ մասին գրված էր հետևյալը. «Հատուկ ուշադրության է արժա-
* Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու:
82
21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.
Ա. Սաֆարան
նի Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ ստեղծված իրավիճակը: ՀՀ-ն, համաձայն լինելով արևմտահայության օրինական պահանջին' վերականգնել Օսմանյան կայսրության բնիկ հայ ժողովրդի և նրա սերունդների նկատմամբ պատմական արդարությունը, միևնույն ժամանակ Եղեռնի ճանաչումը դիտում է Հայաստանի բնակչության նկատմամբ նոր ցեղասպանության հնարավորության համատեքստում, այսինքն' որպես ՀՀ բնակչության գոյության անվտանգության երաշխիքներից մեկը»:
Այսպիսով, հստակ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ավարտ ասելով նկատի ունենք Թուրքիայի Հանրապետության կողմից այդ անժխտելի փաստի ճանաչումը և նրա հետևանքների վերացումը: Իր հերթին, հետևանքների վերացում ասելով հասկանում ենք այնպիսի փոխհատուցում, որը կկարողանար վերականգնել պատմական արդարությունը և փոխըմբռնման ու բարիդրացիության կամուրջներ գցել հայերի և թուրքերի միջև: Ենթագիտակցական մակարդակով ցանկացած հայ գիտե, որ պատմական արդարություն ասելով մենք հասկանում ենք վերադարձը մեր պատմական հայրենիք: Բայց բանականությունն հուշում է, որ սա տեսլական է, իսկ մեր օրերի քաղաքական գործընթացները զարգանում են սրընթաց, ծագում են հարցեր, որոնք պատասխաններ են պահանջում մեր օրերի իրավունքի ու բարոյականության ծիրի մեջ:
Այս մտորումները վերջին տարիներին գծագրված իրողություններն ու մոտեցումները մեր պահանջի առաջմղման տեսանկյունից քննարկելու փորձ են:
Հ)
Ինչպե ս է ձևակերպվում հայկական պահաեջատիյատյունը
Մայիսի 29-ին ՀՀ նախագահի մրցանակը ստանալիս Ռահիբ Զարաքօղլուն համարձակ հայտարարություն արեց այն մասին, որ, իր համոզմունքով, Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և հայերին փոխհատուցում տա: Մենք հիշում ենք թուրք պատմաբանների և այլախոհների, որոնք անցյալում հայտարարել են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Բայց պարոն Զարաքօղլուն
83
Ա. Սաֆարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.
առաջինն էր, որ բարձր ամբիոնից փոխհատուցման մասին բարձրաձայնեց: Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված հազարավոր հայեր և թուրքեր ոգեկոչում էին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ս.թ. մայիսին Երևանում էին երկու խումբ թուրքական լրագրողներ, ովքեր փորձում էին պարզել, թե ինչպես են Հայաստանի քաղաքական ու հասարակական գործիչները, նաև շարքային քաղաքացիները տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը: Այդ լրագրողներից ոմանք համարձակ ասում էին, որ այսօր Թուրքիայում ազատ ու բարձրաձայն քննարկում են այն հարցերը, թե ինչ է իրականում պատահել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ընդ որում նրանք զգուշորեն խուսափում էին օգտագործել «ցեղասպանություն» եզրը, բայց ասում էին, որ կգա ժամանակը, երբ թուրքական հասարակությունում կհասունանա պատմական անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտությունը: «Ֆուտբոլային» դիվանագիտության ծավալումից սկսած Թուրքիայում, անշուշտ, Հայոց ցեղասպանության իրողությունը ճանաչելու հարցում որոշ
ռ
ոչ մեծ, բայց նորություններ կան: Կդառնա արդյոք այդ միտումը գերիշխող
ռ \
տեսանելի հեռանկարում, թե ոչ այլ հոդվածի նյութ է: Իսկ այստեղ փորձենք վերլուծել հայության այն մոտեցումները, որոնք գծագրվում են թուրքական պետական մեքենայի կողմից ժխտման քաղաքականության շարունակման, ամենուրեք թուրք-ադրբեջանական լոբբինգի ճնշումներին հակադարձելու անխուսափելիության պայմաններում:
Հայաստանի քաղաքական կուսակցությունների մեծ մասն ընդունում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը քաղաքական առաջնահերթություն են, հետևաբար պետք է բարձրացվեն քաղաքական հարթակներում և արծարծվեն քաղաքական միջոցներով: Որոշ ընդդիմադիր գործիչներ շարունակում են պնդել, որ սա թուրքերի' պատմության հետ առերեսվելու և բարոյականության հարց է, բայց ոչ քաղաքական: Այստեղից եզրակացություն. գծագրվող համազգային համերաշխության ծիլերը չխաթարելու համար թող առաջինները շարունակեն ջան-քեր գործադրել հարցը քաղաքական դաշտում առաջ մղելու համար, իսկ երկրորդները' բարոյական: Հիշեցնենք, որ 1919թ. Փարիզի խաղաղության
84
21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.
Ա. Սաֆարան
կոնֆերանսին ներկայացնելու համար Առաջին Հանրապետության կառավարությունը մշակել ու ներկայացրել էր հայկական պահանջների հուշագիր: Այդ փաստաթղթում Կովկասում ապաստանած արևմտահայ գաղթականների գույքի մասին տեղեկությունների հիման վրա կազմվել էր հայերի կրած կորուստների ցանկը: Այն խիստ թերի էր և մոտավոր, որովհետև պատերազմի պայմաններում անհնար էր ավելի ամբողջական և ճշգրիտ փաստաթղթի պատրաստումը: Բայց նույնիսկ ներկայացված այդ պահանջի գումարը 25 մլրդ ֆրանսիական ոսկե ֆրանկ էր կամ այսօրվա թվերով հարյուրավոր մլրդ ամերիկյան դոլարներ: Միամտորեն կարելի էր կարծել, որ ավելի ճշգրիտ տեղեկություններ կարելի էր գտնել օսմանյան արխիվներում: Բայց դեռ խորհրդային ժամանակներում սփյուռքահայ բազմաթիվ հետազոտողներ և փորձագետներ բազմիցս ահազանգել են, որ թուրքական արխիվները «սանրվել ու մաքրվել են»: Քաջ հայտնի է, որ պետական քաղաքականության արդյունքում հայերը տեղահանվել ու ոչնչացվել են, իսկ նրանց գույքը' բռնագրավվել, հետո վերաբաշխվել ու թալանվել: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի թեժ շրջանում ամերիկյան «Նյու Յորք լայֆ ինշուրընս» ընկերությունը մի խորհրդանշական փոխհատուցում տվեց իր կյանքն այդտեղ ապահովագրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների երեք հազար իրավահաջորդ-
ռ
ներին և արդարությունը վերականգնված համարեց: Հիմա հարց. կարո ղ է արդյոք թուրքական հասարակության մեջ ավելի շուտ հասունանալ հայերից ներողություն խնդրելու և փոխհատուցում տալու գաղափարը, քան դա կանենք մենք մեզ և աշխարհի համար:
Հայության անվտանգության կարևոր երաշխիք
Ինչպես տեսանք, ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը ձևակերպել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունն իբրև Հայաստանի բնակչության անվտանգության
ռ
ապահովման երաշխիք: Մեզ հարցնում են. իսկ ինչո վ է հայերի անվտանգությունը Հարավային Կովկասում ավելի փխրուն, քան, ասենք, Մերձավոր
ռ
ու Միջին Արևելքի մյուս ժողովուրդներինը: Եվ իրակա ն ենք արդյոք համա-
85
Ա Սաֆարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.
րում ցեղասպանության կրկնությունը մեր օրերում: Մենք արդեն հոգնել ենք կրկնել, որ միայն Ադրբեջանում բնակվող հայերի հետ պատահածն արդեն պերճախոս ապացույցն է այն բանի, որ տեղահանությունների ու բռնագաղ-թերի ժամանակը բոլորվին էլ չի անցել: Նույնը ազգային հողի վրա զանգվածային բռնությունների ու սպանությունների դեպքում: Այնպես որ, վերոհիշյալ թեզը, որը քաղաքացիություն է ստացել նաև Ռազմավարության միջազգային անվտանգային փորձաքննությունների արդյունքում, պարզ ու հասկանալի է: Եվ այն պետք է շարունակել հետապնդել:
Ոչ պակաս կարևոր է, որ միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացն անվտանգության երաշխիքներ է ապահովում ոչ միայն հայկական պետությունների, այլև Սփյուռքի համար: Շարունակաբար բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, պահանջատիրությունն իր տարբեր դրսևորումներով սփյուռքահայ համայնքները պայքարում են իրենց կազմակերպված գոյության իրավունքի համար: Հետապնդելով այս հարցը Սփյուռքի համայնքներն ամենուրեք ինքնահաստատվում են, ամրապնդում իրենց տեղն իբրև իրենց հայրենիքի սեփական, յուրահատուկ դիմագիծ ունեցող, հավատարիմ քաղաքացիների ամբողջություն:
О
Ով է պահանջատերը
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը վերջին հինգ տասնամյակներին համախմբեց հայությանը և դարձավ հայապահպանման գլխավոր գաղափարներից մեկը: Ճանաչման գործընթացում յուրաքանչյուր կոնկրետ մեծ կամ փոքր հաղթանակից հետո հայությունն ավելի ոգևորվեց և ավելի կազմակերպվեց: Յուրաքանչյուր պարտություն կամ հիասթափություն ոչ թե թևաթափ արեց հայկական կազմակերպություններին, այլ մղեց էլ ավելի կազմակերպված ու վճռական գործողությունների: Վերջին տարիների ընթացքում աշխարհի խոշոր հեռուստաընկերությունները արդեն գիտեն, որ ապրիլի 24-ին այս կամ այն կերպ անդրադառնալու են Հայոց ցեղասպանության թեմային: Այսօր, երբ սկսել է ձևակերպվել պահանջատիրության բանաձևը մեր օրերի միջազգային իրավունքի և բարոյականության լույսի ներքո, հարց է
86
21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.
Ա. Սաֆարան
о
առաջանում. ովքե ր են Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունից ներողություն և փոխհատուցում պահանջող հայերը: Հայաստանում կան լուրջ քաղաքական ու գիտական աշխարհի մարդիկ, ովքեր համոզված ասում են, որ պահանջատիրությամբ իրավունք ունի հանդես գալ միայն Հայաստանի Հանրապետությունը հայկական ժամանակակից պետությունը, որն իր ուսերի վրա է տանում հայության գոյության և անվտանգության բեռը: Չխորանանք և չփորձենք գնահատել այս դիրքորոշման ճիշտ կամ սխալ լինելը, որովհետև սա առաջին հերթին քաղաքական համոզմունքի հարց է: Բայց կա նաև այլ մոտեցում, և այն նույնպես քաղաքացիության իրավունք ունի: Ըստ այդմ, հայոց պահանջա-տիրության սուբյեկտը արևմտահայության իրավահաջորդներն են: Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների, որոնց աքսորել և բնաջնջել են այն ժամանակվա թուրքական իշխանությունները:
Իմ պատմաբան ընկերներից մեկն ասում էր, որ հայ քաղաքական կուսակցություններին չի կարելի թողնել Թուրքիայի դեմ մեր ազգային պահանջները ձևակերպելու մենաշնորհը, որովհետև հայ քաղաքական ուժերը, բոլորը միասին վերցրած, համայն հայության միայն մի փոքր մասի շահերն ու մտածմունքներն են արտահայտում: Մյուս կողմից, հասարակական կամ հայրենակցական կառույցներին այս գործը լիազորելը նույնպես բարդությունների հետ է կապված, որովհետև նրանք ավելի ազդեցիկ և հզոր չեն, քան քաղաքական կուսակցությունները: Հարց. իսկ գուցե դա
ռ հհ
պետք է անի մի մարմի ն, որն արտահայտի թե առաջինների, թե երկ-
ռ
րորդների հավաքական ձայնը: Ե րբ պետք է սկսվեն գիտական ու քաղաքական մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովող այս քննարկումները: Հիշենք ապրիլի 24-ին անցած վերջին հեռուստաբանավեճը, որին մասնակցող մի քանի տասնյակ հայ քաղաքական գործիչները պետք
ռ \
է պատասխանեին մեկ հարցի. ի նչ են ակնկալում Թուրքիայից ասելով «պատմական արդարության վերականգնում»: Այդ հարցի պատասխանը բոլորին հասկանալի և ընդունելի կերպով այդպես էլ չտրվեց: Ինձ այդ հաղորդման ընթացքում չէր լքում այն միտքը, թե, տեսնես, ինչ են մտածում այն նայող թուրքերն ու ադրբեջանցիները: Հանուն արդարության, նշենք,
87
Ա. Սաֆարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.
որ որևէ մեկ հաղորդման մեջ, որքան էլ այն ցնցող լինի, այս հարցերի
ռ
պատասխանը չէր կարող գտնվել: Բայց չէ որ այդ ցնցումը կարող էր դրվել կառուցողական հունի մեջ, և խթանվեր նման կամ հրապարակային, կամ փակ աշխատանքային քննարկումների շարքը: Մեզանից շատերը չեն հավատում, որ արագ ծավալվող գործընթացների արդյունքում Թուրքիա-յում ներողություն խնդրելու խնդիրը կարող է ավելի շուտ հասունանալ, քան մենք կարծում ենք: Սա թող որ հիփոթետիկ, բայց քաղաքացիության իրավունք ունեցող հարցադրում է:
Բարեկամներին' մեր շնորհակալությանը
Եթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը շարունակական է, ապա այն պետք է ներառվի պետական ու հասարակական բոլոր կառույցների ընթացիկ գործողությունների ծրագրերում: Չեմ կարող չհիշել 2009թ. ապրիլի 24-ին Երևանում հյուրընկալված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիին, կամ 2010թ. նույն օրը հյուրընկալված Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Անելե Էնոք-սոնին և Ֆրեդրիկ Մալմին: Անելե Էնոքսոնն էր, որի անհնազանդությունն այս հարցում իշխանական կոալիցիայի անդամ իր կուսակցությանը 131 կողմ և 130 դեմ ձայներով 2008թ. հնարավոր դարձրեց հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Այդ նույն տարիների ընթացքում խորհրդարանի պատվո մեդալ են ստացել Սլովա-կիայի և Լիտվայի խորհրդարանների նախկին փոխխոսնակները, ովքեր ակնառու ծառայություններ ունեին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունման գործում: Բայց ես ճանաչում եմ նաև տարբեր երկրների շատ խորհրդարանականների, հասարակական ու կրոնական գործիչների, անհատ արվեստագետների ու մտավորականների, ովքեր նեղսրտում են, թե չկա բավարար ուշադրություն Հայաստանի հետ բարեկամություն անել ցանկացող և մեր ձայնն իրենց երկրներում լսելի դարձնելու պատրաստակամ մարդկանց նկատմամբ: Մեր պետության ղեկավարները բազմաթիվ նշանավոր օտարերկրացիների պարգևատրել և պար-
88
21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.
Ա. Սաֆարան
գևատրում են հայանպաստ գործունեության համար: Սակայն շատ կարևոր է, որ հայերի օգտին արդարամտորեն արտահայտվող ու գործող ցանկացած մեկն աշխարհում անպայմանորեն գնահատվի: Ամեն մեկն իր չափով: Իմ ընկեր ռուս խորհրդարանականներից մեկը, ազգությամբ թաթար, Երևանից Մոսկվա վերադառնալիս ասաց. «Մենք տեսանք նոր Հայաստանի հայերին, որոնք չեն կոտրվել տառապանքի ճնշման տակ: Մեր տեսած հայերը բարի էին, ուժեղ և շատ բարեկամներ ունենալու պատրաստ: Մենք բարեկամություն ենք ձեզ հետ անելու»: Այսպես են մտածում Հայաստանում հյուրընկալվող հյուրերը: Շատ կարևոր է, որ մեր ժողովրդի յուրաքանչյուր անկեղծ բարեկամ արվեստագետից ու մանկավարժից սկսած մինչև նախագահներ ու կրոնական առաջնորդներ, մշտապես գնահատվեն հայասիրության ու հայանպաստության համար, և ընդհակառակը' ժամանակն է, որ ցանկացած մեկը համոզված լինի, որ հայատյացության ու հակահայության համար չի ներվելու:
Այս գործընթացում վերջին նորություններից մեկն այն է, որ Իսրայելի կառավարությունը, փաստորեն, արտոնել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քննարկումները իսրայելական Կնեսետում, այսինքն' քաղաքական մակարդակով: Պարզ է, որ սա հետևանք է թուրք-իսրայելա-կան բարդացած հարաբերությունների: Բայց այստեղ կարևորն այն է, որ այս դրական ազդակը կարելի է օգտագործել մեր երկկողմ հարաբերու-
ռ
թյուններն առաջ մղելու համար: Ինչո ւ Հայաստան չհրավիրել այս հարցը հրեական հասարակության մեջ բարձրացնող քաղաքական ու հասարակական գործիչներին: Արդեն տարիների պատմություն ունի Սփյուռքի հայկական կազմակերպությունների երկխոսությունը հրեական լոբբիս-տական կառույցների հետ: Ցանկացած սփյուռքյան կառույց շատ լավ գիտե, որ հարցն առաջ մղելու գործընթացը դժվար է պատկերացնել առանց հրեական կառույցների աջակցության:
Հեշտ է լռեցնելը, դժվար չէ նաև լռելը: Կարելի է սպասել և չգործելը հիմնավորել տեսականորեն: Հայերս համբերատար ենք և կարող ենք սպասել: Դժվար է մտավորականներին ստիպել չմտածել: Շատերն են Հայաստանում և Սփյուռքում այսօր փնտրում այս հարցերի պատասխաննե-
89
Ա. Սաֆարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.
րը: Սերունդները շնորհակալ են լինելու նրանց, ովքեր կհամախմբեն այդ սրտացավ մտածողներին և առաջ կմղեն նրանց համախմբված աշխատանքի արդյունքը: Թե չէ այսպես կարելի է նաև եղածը կորցնել:
Հունիս, 2012թ.
РАЗМЫШЛЕНИЯ В ПРЕДДВЕРИИ 100-ЛЕТИЯ ГЕНОЦИДА АРМЯН
Арам Сафарян
Резюме
За 21 год независимости Армении очевидны неоспоримые успехи в процессе международного признания Геноцида армян, а в последние 12 лет он стал одним из политических приоритетов нашего государства. Процесс признания и осуждения Геноцида - один из гарантов национальной безопасности Республики Армения, поскольку нацелен на предотвращение возможного повторения этой трагедии. В процессе международного признания Геноцида армян не зафиксировано новостей, но в результате развернувшихся за годы независимости Армении процессов во всем мире были достигнуты успехи, и уже уместно говорить о Геноциде армян как о признанном геноциде.
В контексте современных поисков мягких, несиловых методов обеспечения основанной на диалоге и сотрудничестве глобальной безопасности нашей задачей является обеспечение безопасности Армении и армян всеми дозволенными методами.
90