ԻՍՐԱՅԵԼԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ. ՄԵՐԺՈՒՄ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄ
Յաիր Արոե'
Իսրայելի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում կարևոր է, քանզի այն Հոլոքոստի զոհ դարձած հրեա ժողովրդի պետությունն է: Դժվար է գերագնահատել, թե որքան կարևոր է հայերի (ինչպես նաև թուրքերի և ամբողջ աշխարհի) համար հրեա ժողովրդի և հատկապես Իսրայելի պետական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, քանի որ Իսրայելի պետությունը հիմնվել է Հոլոքոստի զոհ դարձած ժողովրդի կողմից:
Ֆրանսիայի հայ համայնքի կողմից 1998թ. ապրիլի 16-18-ին կազմակերպված «L’actualite du Genocide des Armeniens» (Հայոց ցեղասպանության իրականությունը) միջազգային համաժողովի ընթացքում համայնքի ղեկավարներից մեկը հայտարարեց, որ հայերը պայքարելու են, որպեսզի ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իսրայելը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:
Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 2001թ. հունվարին: ԱՄՆ Կոնգրեսում հարցը բարձրացվել է մի քանի անգամ, ճանաչման գործընթացն այս կամ այն չափով սկսվել է, սակայն կասեցվել Ամերիկայի վարչակազմերի' թե հանրապետականների, թե դեմոկրատների կողմից 1985, 1987, 1989, 2000, 2007 և 2009թթ.: Թուրքական իշխանությունը զգուշացնում էր, որ Ամերիկայի շահերը կտուժեն այդ թվում նաև Թուրքիայի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղակայման հարցում, և Ամերիկայի վարչակազմերը զիջում էին: Իսրայելն առայժմ հեռու է Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման իրական գործընթացից:
1980-ականներին Իսրայելի իշխանությունները մեկուսի և սահմանափակ մոտեցում ունեին Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրում և գործնականում խուսափում էին դրանից: Հետագայում Իսրայելը հրաժարվեց ճանաչել այն, ավելին' դարձավ Թուրքիայի մերժողական քաղաքականության գլխավոր սատարողր (ԱՄՆ-ի հետ միասին):
Տեսական քննարկումները բարոյականության և քաղաքականության կամ շահերի բախման վերաբերյալ դուրս են հոդվածի շրջանակներից: Այնու-
* Պրոֆեսոր, Իսրայելի Բաց համալսարան։
9
ՅԱրոն
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
ամենայնիվ, նշենք, որ հին հույն փիլիսոփաները չէին սահմանազատում բարոյականությունը քաղաքականությունից: Այս տարանջատումը բնորոշ է նոր ժամանակների փիլիսոփայության այնպիսի մտածողների համար, ինչպիսիք են Բարուխ (Բենեդիկտոս) Սպինոզան, Թոմաս Հոբսը և Նիկոլաս Մա-քիավելին, մինչդեռ ազատական փիլիսոփաները փորձում էին այս կամ այն ձևով միացնել քաղաքականությունը և բարոյականությունը: Մեր ժամանակներում քաղաքականությունը և քաղաքական ցինիկ հաշվարկները կարծես թե չեն առնչվում բարոյականության հետ:
Բոլոր պետություններն արտաքին քաղաքականության մեջ ուղղորդվում են իրենց շահերով: Սա գրեթե միջազգային չափանիշ է: Սակայն բոլոր պետությունները (գոնե մեծամասնությունը) նաև սահմանափակումներ են դնում նման գործնական և ցինիկ մոտեցումներին, սահմանափակումներ, որոնք թելադրվում են իրենց կարևոր ազգային բարոյականության նորմերով: Շատերն են համարում, որ Realpolitik-ը, որն արդարությունը զոհաբերում է հանուն քաղաքական նկատառումների և համաձայնությունների, անընդունելի է, հատկապես այն ամենում, ինչը վերաբերում է ցեղասպանությանը։
Իսրայելում Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումների ընթացքում (ինչպես նաև յուրաքանչյուր երկրում, որտեղ քննարկվում է այս հարցը) արժեքների և շահերի, բարոյականության և քաղաքականության հակասության հետևանքով առաջացած լարվածությունը բարձր է լինում: Ակնհայտ է, որ զուտ քաղաքական մոտեցման դեպքում Թուրքիային սատարելու որոշումը տրամաբանական է: Իսրայելում գերիշխել և մինչև այժմ էլ գերիշխում են քաղաքական շահերը:
Հասկանալի է, որ Ֆրանսիայի կարճաժամկետ շահերը տուժեցին 2001թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հետևանքով: Ֆրանսիացիների համար բարոյական արժեքների կարևորության օրինակ հանդիսացող որոշումը իսրա-յելցիներից շատերի համար դժվարընկալելի էր: Նրանց համար դժվար է ընդունել Իսրայելի բարոյական պարտությունն այլ ազգերի ցեղասպանություններին և, մասնավորապես, Հայոց ցեղասպանությանը մոտեցման հարցում: Ավելի հեշտ է դիտարկել բարոյականությունը որպես ուտոպիա, որպես ճոխություն: Ավելի հեշտ է ասել ես չեմ կարող, քան խոստովանել, որ չեմ ուզում: Կարևոր է այն, որ թերագնահատելով Ֆրանսիայի որոշման բարոյական գործոնը և փո-խարենն առաջին պլան մղելով քաղաքական կոնյունկտուրայի շահավետությունը, նվազեցվում է հարցի առնչությամբ Իսրայելի քաղաքականության քննադատության հնարավորությունը: Եթե Հայոց ցեղասպանության ճանաչումն ընդամենը ցինիկ քաղաքական հնարք է, որը շահավետ է դարձել որոշակի պայմաններում, ապա քանի դեռ Իսրայելը չի հանդիպել նման հանգամանքների, այն անհրաժեշտ չի համարի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններն այն գլխավոր գործոնն են,
10
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
Յ.Արոե
որն ընկած է Հայոց ցեղասպանությանը Իսրայելի և Ֆրանսիայի վերաբերմունքի հիմքում: Իսրայելում նույնիսկ խոսում են «կենսական շահերի» մասին Իրանում, Սիրիայում և հենց Թուրքիայում հրեական համայնքների դրության հետ կապված: Մյուս կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն Իսրայելի կողմից որոշիչ է, քանի որ Հայոց ցեղասպանության մերժումը նման է հրեաների Հոլոքոստը մերժելուն (չնայած Հոլոքոստի մերժումը կարող է նաև անմիջական հետևանքների բերել և սրել հակասեմիթականությունը): Ողբերգական անցյալը գիտակցելն ու հիշելն էական է, բայց բավարար չէ ապագայում նման իրադարձությունների կրկնությունը կանխելու համար:
Հայկական հարցը չի կարևորվել Իսրայելում և երկրորդական հարց է դիտվել: Իսրայելի պառլամենտի 120 անդամներից միայն 10-15-ն են մասնակցել քննարկումներին:
1. Իսրայելական մոտեցումները
Հայոց ցեղասպանության հարցը երբեք ուղղակիորեն չի քննարկվել Կնեսե-տում, բայց իսրայելական պետությունը շարունակաբար խուսափել է հայերի ցեղասպանությունը ճանաչելուց: Իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում ամեն տարի ապրիլի 24-ին հայերի կողմից կազմակերպվող ցեղասպանության հիշատակին նվիրված հավաքներին: Հայոց ցեղասպանության հարցին մոտեցման հասարակական քննարկումներն Իսրայելում ամփոփվում են մի քանի կարևոր լրատվական իրադարձություններում. 1978թ. Երուսաղե-մի Հայկական թաղամասի մասին տեսաֆիլմի ցուցադրումը դադարեցվել էր թուրքական իշխանության ճնշումներից հետո, որովհետև ֆիլմում մի քանի հղում էր արվում Հայոց ցեղասպանությանը, հնչում էին Հին Երուսաղեմի Հայկական թաղամասում բնակություն հաստատած, 1915թ. ցեղասպանության վերապրածների վկայություններ: 1982թ. իսրայելական իշխանությունները միջամտեցին Հոլոքոստի և ցեղասպանության խնդրին նվիրված միջազգային կոնֆերանսի ծրագրերին: Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունն ուժեղ ճնշում գործադրեց կոնֆերանսի կազմակերպիչների վրա հայ հետազո-տողների մասնակցությունը կանխելու նպատակով: Նախատեսված 150 դա-սախոսություններից 6-ն առնչվում էին Հայոց ցեղասպանությանը: Ի վերջո, կոնֆերանսն անցկացվեց Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Իսրայելի 300 հետազոտողի մասնակցությամբ նախապես ծրագրված 600-ի փոխարեն: 1989թ. իսրայելական իշխանությունն ակնհայտորեն ներգրավված էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանե-լու կանխմանն ուղղված գործընթացում և 2000, 2007թթ. ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումների անցկացմանը: 1990թ. դադարեցվել էր իսրայելական հեռուստատեսությամբ «Ճամփորդություն դեպի 11
11
Յ.Արոն
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
Հայաստան» ամերիկյան վավերագրական ֆիլմի ցուցադրությունը. որոշում, որը քննադատվեց: 1994թ. հակասություններ առաջացան իսրայելական
դպրոցներում Հայոց ցեղասպանությունը և ընդհանրապես ցեղասպանությունն ուսումնասիրելու հետ կապված: Մինչ օրս այն պաշտոնապես չի ուսուցանվում դպրոցներում, և երիտասարդ իսրայելցիների գիտելիքները Հայոց ցեղասպանության մասին սահմանափակ են: 2003թ. Մաունթ Հերզելում անցկացվող արարողության ժամանակ Հիշատակի օրվա ավարտը և անկախության օրվա սկիզբն ազդարարող ճրագները վառելու համար ընտրվածներից մեկը հայ գթության քույր էր: Իսրայելի իշխանությունների վրա Թուրքիայի գործադրած ճնշման հետևանքով նրան թույլ չտվեցին նշել, որ Հայոց ցեղասպանության վերապրածների երրորդ սերնդից է: Այս իրադարձություններից յուրաքանչյուրն աշխույժ քննարկումներ առաջացրեց. մամուլում բազմաթիվ հոդվածներ գրվեցին, որոնց մեծամասնությունում քննադատվում էր պաշտոնական մոտեցումը:
Շատ մեկնաբաններ նշում են, որ մեկ իրադարձություն կարող է փոխել Ցեղասպանության մերժման հետ կապված իրավիճակը. Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից: Այս երկու պետությունների որոշումները կապված, նույնիսկ փոխկախված են միմյանցից: Եթե մեկն ընդունի Ցեղասպանությունը, մյուսը, վաղ, թե ուշ, նույնը կանի:
Անկասկած, բարոյական տեսանկյունից Իսրայելը պետք է առաջինը լինի: Ցավոք, իրատեսորեն նայելով Իսրայելի հասարակությանն ու քաղաքականությանը, հավանական չի թվում, որ դա տեղի կունենա մոտ ապագայում: Իմ կարծիքով իսրայելցիներս ավելի բարձր չափանիշների կրողներ պետք է լինենք, քան մյուս ազգերը, ոչ միայն այն պատճառով, որ ընտրյալ ժողովուրդ ենք, այլ նաև որովհետև Հոլոքոստը վերապրածներ ենք և ժառանգություն ու անցյալ ունենք: Ես տեղյակ եմ, որ ոչ բոլոր իսրայելցիներն ու հրեաներն են համաձայն այս տեսակետի հետ: Այնուամենայնիվ, մենք' իսրայելցի հրեաներս, չկարողացանք ավելի բարձր բարոյական չափանիշներ պահպանել (նաև կապված Ռուանդայում և նախկին Հարավսլավիայում տեղի ունեցած ցեղասպանություններին մեր վերաբերմունքի հետ):
Իսրայելի պետության վերաբերմունքը Հայոց ցեղասպանությանը կարող է բացատրվել երկու հիմնական պատճառներով.
ա) անընդհատ ճնշումը թուրքական տարբեր կառավարությունների կողմից,
բ) ճնշում իսրայելական հասարակության տարբեր խմբերի կողմից, որոնք վախենում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել Շոահ֊ի (մեծ աղետ) բացառիկության գաղափարին:
Երկրորդ պատճառը վերջին տարիներին ավելի քիչ է կարևորվում: Իս-
12
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
Յ.Արոե
րայելակաե ձախ, ինչպես եաև աջ թևի քաղաքական վերնախավը, որոշ բացառություններով, որոշել է զարգացնել և սերտացնել Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները: Սա քաղաքական և ռազմական շահերից բխող աշխարհա-քաղաքական որոշում և ռազմավարություն է, որոնք երբեմն ներկայացվում էին որպես «կարևորագույն հրեական», իսկ հետագայում «կարևորագույն իսրայելական» շահեր:
Տարաձայնության մեջ բացահայտ և ոչ բացահայտ ներգրավվածների' հրեաների, թուրքերի և հայերի, ինչպես նաև այլոց համար պարզ էր, որ, օրինակ, Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ ցուցադրելու շուրջ ծավալված բանավեճի հետևում ավելի կարևոր հարց կար: Առաջ եկավ այն փաստը (և դրա հետևանքով ծագած այն յուրահատուկ խնդիրը), որ այդ երկիրը Հոլոքոստի զոհ դարձած ժողովրդինն էր:
Հայոց ցեղասպանության քննարկումների ընթացքում Իսրայելի և այլ երկրների պաշտոնյաները նշում են, որ հարցը պետք է քննարկվի պատմաբանների և ոչ թե քաղաքական գործիչների մակարդակով: Ահա թե ինչ ասացին իսրայելցի պաշտոնյաները Թուրքիայի ներկայացուցիչներին կրթության նախարար Յոսի Սարիդի 2000թ. ապրիլյան հայտարարությունից հետո (տե ս ստորև) և ինչ հայտարարեց Քլինթոնի վարչակազմը (ԱՄՆ նախորդ բոլոր վարչակազմերի նման), երբ այն փորձեց 2000թ. ԱՄՆ-ում կանխել օրենսդրական նախաձեռնությունը և հաջողության հասավ: Այս վիճաբանությունն առաջացավ նաև Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հետ կապված քննարկումների ժամանակ, երբ խորհրդարանն ի վերջո ընդունեց այն: Այս համատեքստում կարևոր է նշել այն հայտարարությունը, որը 2000թ. հունիսին արվել էր Հոլոքոստն ուսումնասիրող 126 անձանց կողմից և որով հաստատվում էր Հայոց ցեղասպանության անհերքելի փաստն ու համապատասխանաբար արևմտյան պետություններին հորդորում էին ճանաչել այն1 [1]:
Քաղաքական գործիչների հարցը պատմաբաններին թողնելու կոչն, իհարկե, պարկեշտ չէ, և այն քննարկումներից խուսափելու հնարք է' հիմնականում քաղաքական շահերից ելնելով: Այնուամենայնիվ, վերջին տարիներին հայերի և նրանց կողմնակիցների համառ պայքարից հետո Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներ ծավալվեցին մի քանի խորհրդարաններում, որոնք ճանաչեցին այն:
1 The New York Times և The Jerusalem Post, 2000թ. հունիսի 8։ Խնդրագիր ներկայացնողները նաև դիմում էին արևմտյան դեմոկրատական տերություններին ստիպել Թուրքիայի կառավարությանը և խորհրդարանին ընդունել Օսմանյան Թուրքիայի պատմության մութ էջերը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
13
Յ.Արոն
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
о
2. Իսրայեյը 1994թ.: Կիսապաշտոնական ճանաչո ւմ
1994-ին Հայկական հարցը բարձրացվեց Իսրայելի խորհրդարանում: Այս անգամ քննարկումները տեղի ունեցան Իսրայելի Առաջին հեռուստաալիքով ցուցադրված հաղորդման ընթացքում: Ռեպորտաժը վերաբերում էր Հայոց ցեղասպանության և նրա զոհերի հիշատակի մասին պատրաստված ծրագրերին, որոնց ցուցադրումն, ի վերջո, մերժվեց: Թուրքիայի արտգործնախա-րարությունը և Թել Ավիվում թուրքական դեսպանատունը, ինչպես և նախկինում, ամեն ինչ արեցին հաղորդումը չհեռարձակելու համար' սակայն ապարդյուն: Վերջապես, հաղորդումը (12 րոպե տևողությամբ), որը պարունակում էր տեղեկություններ Ցեղասպանության մասին, հարցազրույցներ հայերի, այդ թվում նաև Երուսաղեմում բնակվող վերապրածներից մեկի և իսրայելցի ուսանողների հետ, ցուցադրվեց, ինչին հետևեց Թել Ավիվում Թուրքիայի դեսպանի հարցազրույցը, որը կրկնեց թուրքական պաշտոնական վարկածը 1915թ. իրադարձությունների վերաբերյալ և քննադատեց այն փաստը, որ Իսրայելը հետաքրքրվում է Հայկական հարցով, ինչը, ըստ նրա, երկու երկրների ընդհանուր շահերից չի բխում:
Փոխարտգործնախարար Յոսի Բեյլինը (Ռաբինի կառավարություն, արտգործնախարարն էր Շիմոն Պերեսը) Կնեսետում պատասխանեց (1994թ. ապրիլ) այն հարցին, որը կապված էր մի քանի օր առաջ ռեպորտաժում թուրքական դեսպանի ասածի հետ [2]: Իր գրավոր պատասխանում Բեյլինը նշեց, որ «ելնելով հրեական պատմական փորձից' մենք չենք կարող չարտահայտել մեր կարեկցանքը հայ ժողովրդի կրած տառապանքների և ճակատագրի հանդեպ»: Նա ասել է նաև, որ մենք քաջատեղյակ ենք Թուրքիայի վերաբերմունքին, բայց հարցը չպետք է լարվածության պատճառ դառնա երկու երկրների միջև, որոնք վերջին ժամանակներս զարգացրել են իրենց հարաբերությունները:
Մեկ այլ անգամ Կնեսետի անդամը հայտարարեց, որ Թուրքիայի դեսպանի «պատերազմում ինչպես պատերազմում» հայտարարությունը կարող է սատարել Հոլոքոստը հերքողներին, ուստի մենք պետք է պատասխանենք
ռ ռ
արդյոք նրանք սպանվել են պատերազմի , թե ցեղասպանության հետևանքով: Նա բարձրացրեց նաև բարոյականության և քաղաքականության հարցը' հայտարարելով, որ «սա (Հայկական հարցը) մեզ համար' որպես հրեաների, հարց է, որը վեր է քաղաքականությունից: Բեյլինը կրկնեց, որ Իսրայելը երբեք տեղի չի տվել Թուրքիայի ճնշումներին ահավոր կոտորածը «ջնջելու» համար. «Մենք միշտ կմերժենք այդ իրադարձությունները ջնջելուն ուղղված ցանկացած փորձ' չնայած նույնիսկ որոշ քաղաքական առավելությունների»: Հետո հավելեց. «Մենք երբեք չենք ընդունել դրա (Հայկական ողբերգության - Յ. Ա) պատերազմի արդյունք լինելու մակերեսային վերլուծությունները: Դա պատե-
14
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
Յ.Արոն
րազմ չէր: Դա, միանշանակ, ջարդ էր, ցեղասպանություն: Մենք պաշտպանե-լու ենք այն ոգեկոչելուն ուղղված քայլերը, քանի որ դա այն համաշխարհային իրադարձություններից է, որը պետք է հիշել»: Սրանով Բեյլինը գործնականում մերժեց Թուրքիայի կողմից հանցանքը չընդունելու փաստը և հայտարարությունը, թե այն, ինչ տեղի է ունեցել, զուտ քաղաքացիական պատերազմ էր, կամ հայերը պատերազմական գործողությունների զոհեր են:
Բեյլինի այս վերջին բառերը չափազանց կարևոր էին, դրանք ներկայացնում են նաև Կնեսետի այլ անդամների տեսակետը. Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմությունը» համապարփակ գրքում տեղ գտած մեկնաբա-նությունները, որոնցով հայտարարվում էր, թե «Իսրայելը հրապարակեց Թուր-քիայում Հայոց ցեղասպանության առաջին պաշտոնական դատապարտումը' դադարեցնելով ավանդական լռությունը' իր դաշնակից Թուրքիային գոհացնելու համար», ցավոք, չափազանցություն էր և իրականում միայն ցանկություն [3]:
3. Իսրայեը և Հայոց ցեղասպանության ճանաչումը
1994թ. հայտարարությունից հետո 2000թ. ապրիլին Յոսի Բեյլինը (այդ ժամանակ արդեն արդարադատության նախարար) ասաց նույն վճռականությամբ. «Այսպես չպետք է լիներ: Ես կարծում եմ, որ մեր վերաբերմունքը զարհուրելի այս պատմական իրադարձությանը չի կարող թելադրվել Թուրքիայի հետ մեր ընկերական հարաբերություններով, չնայած այս հարաբերությունները ինձ համար որպես դրանց զարգացման ուղղությամբ աշխատած մեկի, շատ կարևոր են: Ես նաև հակասություն եմ տեսնում քաղաքական ուղու և բարոյականության միջև: Կատարվել է մի բան, որը չի կարող բնորոշվել այլ կերպ, քան ցեղասպանություն: Մեկուկես միլիոն մարդ անհայտացավ: Դա պարզապես սխալ չէր, այլ կանխամտածված բան: Ես չեմ կարծում, թե իշխանությունը պետք է պաշտոնական որոշում կայացնի հարցի շուրջ, բայց մենք պետք է հստակեցնենք թուրքերին այն, որ մենք չենք կարող ընդունել պատմական իրադարձությունն անտեսելու պահանջները: Բարոյական դիրքորոշումը չի կարող թելադրվել քաղաքական պահանջներով. սրանք երկու տարբեր ուղիներ են [4]:
2000թ. ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Սարի-դի և Բեյլինի հայտարարություններն արտգործնախարարությունում տարօրինակորեն անտարբեր, սառը վերաբերմունք առաջացրին: Բարաքի իշխանության վերաբերմունքը 2000թ. վերջին և 2001թ. սկզբին պարզ էր. այն ընդունում էր թուրքական փաստարկը: Երբ Turkish Daily News-ին տված հարցազրույցում (2000թ. հոկտեմբերի 2) Իսրայելի արտգործնախարարության փոխ-քարտուղար Ալոն Լիելին հիշեցրին որոշ իսրայելական նախարարների մեկ-եաբաեություեեերի մասին այսպես կոչված Հայոց ցեղասպանության շուրջ,
15
Յ.Արոն
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
նա ասաց, որ հասկանում է Թուրքիայի զայրույթը երկու նախարարների (Սա-րիդի և Բեյլինի) հայտարարությունների հետ կապված [5]: «Մեր կառավարության քաղաքականությունն է զերծ մնալ նման հայտարարություններից: Այս թեմաները չպետք է մեկնաբանվեն քաղաքական գործիչների կողմից, այլ պետք է թողնվեն գիտնականներին»,- ասել էր Լիելը:
2001թ. հունվարին Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ի տարբերություն ԱՄՆ Կոնգրեսի' Ֆրանսիայի խորհրդարանը տեղի չտվեց Թուրքիայի և նրա կառավարության պահանջներին և «պատժվեց» Թուրքիայի կողմից: Վերջինս հույս ուներ դադարեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որը 2000-2001թթ. աշխուժացավ ուրիշ երկրներում: Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Ֆրանսիայից, որը նրա հիմնական առևտրային գործընկերներից էր, դադարեցրեց հսկիչ արբան-յակային ալեհավաքի շուրջ ֆրանսիական ընկերության հետ $259 միլիոն արժողությամբ պայմանագիրը (ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության)։ Թուրքական կառավարությունը նաև դիտարկում էր ֆրանսիական ընկերությունների հեռացումը տասը ուրիշ նախագծերից: Դրանց թվում էր «Ջիաթ» պետական ռազմական գործարանը, որը կորցրեց համատեղ $2 միլիարդ ընդհանուր արժողությամբ 1000 զրահամեքենա արտադրելու առաջարկը [6]: Որքան էլ անպարկեշտ հնչի, Իսրայելը կարծես թե շահեց իրադարձությունների նմանօրինակ զարգացումից: Քանի դեռ բանակցությունները հարցի վերաբերյալ ընթացքի մեջ էին, իսրայելական ընկերությունը պարտվեց ֆրանսիական ընկերությանը, բայց երբ Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացան Հայկական հարցի հետ կապված, Անկարան սպառ-նաց դադարեցնել ֆրանսիական ընկերության հետ ձեռնարկվող նախագծերը [7]: Իսրայելը շահեց $2 միլիարդ արժողությամբ հարյուրավոր թուրքական զրահամեքենաները հզորացնելու խոշոր գործարք (պայմանագիրը համաձայնեցված էր 2002թ. մարտին): Իսրայելի արտգործնախարար Շլոմո Բեն-Ամին շեշտեց նաև իսրայելական արբանյակային ալեհավաք գնելու հնարավորության մասին:
Իսրայելի կառավարության վերաբերմունքը, ավելի բարդ և զգայուն լինելով, հեռու է այս հարցում ներգրավված մյուս արևմտյան երկրների երկատված վերաբերմունքից: Այնտեղ, որտեղ Իսրայելն է, նժարին շատ ավելին է դրված: Գոյատևման հետ կապված Իսրայելը որոշ դեպքերում պետք է գնար դժվար փոխզիջումների' բարոյական և այլ: Իսրայելը գնացել է նաև փոխզիջումների նույնիսկ այն դեպքերում, երբ իր գոյությունը վտանգված չէր:
16
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
Յ.Արոե
4 Պերեսի հայտարարությունը 2001-ի ապրիյիե և դեսպանի հայտարայաւթյունը 2002-ի փետրվարին
Թուրքիայում ազդեցիկ աեգլիալեզու Turkish Daily News օրաթերթի 2001թ. ապրիլի 10-ի համարի խորագրերը հստակ էիե. «Պերես' հայկական մեղադրանքներն անիմաստ են...» [8]: Թերթը Շիմոն Պերեսին' Շարանի կառավարության արտգործնախարարին ներկայացրեց որպես թուրքական դիրքորոշման պաշտպան Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կատարված իրադարձությունների իմաստով: Պերեսին մինչ այդ թուրքական մամուլում ներկայացնում էին նաև որպես մեկը, որը, ազդելով նախագահ Քլինթոնի վրա, կանխեց 2000թ. Ներկայացուցիչների պալատում հայանպաստ որոշման ընդունումը: Այս հայտարարությունը կրկնվեց թուրքական մամուլում 2001թ.1:
Պերեսի հարցազրույցը տեղի էր ունեցել նրա Թուրքիա այցի նախօրեին: Պերեսը հայտարարում էր, որ պատմական հարցերով պետք է զբաղվեն պատմաբանները:
Ինչպես ասվում էր թուրքական թերթում, ըստ Պերեսի Իսրայելը չպետք է պատմական կամ փիլիսոփայական որևէ դիրք զբաղեցնի Հայկական հարցի վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ ավելացրեց. «Եթե մեզ պետք լինի որոշել մեր դիրքը, այն պետք է արվի մեծ զգուշությամբ, որպեսզի չաղավաղվեն պատմական իրողությունները»:
Մեջբերվում են Պերեսի հետևյալ խոսքերը. «Մենք դեմ ենք Հոլոքոստի և հայկական մեղադրանքների միջև նույնություններ գտնելուն: Հոլոքոստի նման ոչ մի բան չի եղել: Այն, ինչի միջով հայերն անցել են, դա ողբերգություն է, բայց ոչ ցեղասպանություն»:
Ինչպես նշեցինք, Իսրայելը մշտապես խուսափում է Հայկական հարցից: Այժմ էլ արտգործնախարարն է կառավարության անունից միանում մերժող-ներին: Սա Իսրայելի «պասիվ» ժխտումից «ակտիվի» անցման արտահայտությունն է: Կարող եք պատկերացնել Իսրայելի և հրեաների արձագանքն ինչ-որ երկրի արտգործնախարարի հայտարարությանը, որում նա նման կերպով ար-
ռ
տահայտվում է Հոլոքոստի վերաբերյալ: Ինչպե ս նրանք կվերաբերվեին այն բանին, եթե Հոլոքոստը «ողբերգություն» անվանեին:
ռ
Ինչպիսի ն էր Իսրայելում արձագանքը Պերեսի հակասական խոսքերին: Ի սկզբանե իսրայելական լրատվամիջոցներն արհամարհեցին թեման, չնայած Իսրայելում Պերեսի Թուրքիա այցելությունը մեծ ուշադրության արժանացավ: Ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Իսրայելում բնակվող հայերի, ինչպես նաև «հայերի որոշ կողմնակիցների» վրդովմունքից հետո հարցը բարձրացվեց
1 Տե ս, օրինակ, Burcun Imir, "Sharon: Turkish Israeli Relationship Can Be Defined as an Alliance of Democracies,” Turkish Daily News, August 6, 2001.
17
Յ.Արոն
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
իսրայելական մամուլում [9]:
ռ
Ինչո ւ Պերեսի նման հարգված և փորձառու քաղաքական գործիչն այսպիսի հայտարարություն արեց։ Անշուշտ, Հայոց ցեղասպանությանն անտեղյակությունից չէ։ Դժվար է գտնել ժողովրդավարական երկրում որևէ կրթված քաղաքական գործչի, որը երբևիցե նման ակնհայտ անպարկեշտ հայտարարություն կաներ այս հարցի վերաբերյալ։ Շատ քաղաքական գործիչներ խուսափում են «ցեղասպանություն» բառն օգտագործելուց, բայց երբեք, որքան մեզ հայտնի է, որևէ պաշտոնական անձ չի հայտարարել, որ դա ցեղասպանություն չէր։ Թվում է, թե Իսրայելն ուղղակի ցանկանում էր Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի լավացնել և լրիվ մի կողմ դնել Հայոց ցեղասպանության հարցը, այդ թվում բոլոր պատմական և բարոյական հետևանքները։
Խիստ զայրացած հայերն ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներ և հյուպատոսարաններ ուղարկեցին բողոքներ։ Ցեղասպանության ժխտման համար հենց Իսրայելում որոշ քննադատությունից հետո Պերեսն իր աշխատակիցների միջոցով հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ նրա խոսքերը մասամբ սխալ էին մեջբերվել։ Դրանից հետո Իսրայելի արտգործնա-խարարությունը հետևյալ հաղորդագրությունը տարածեց իր ներկայացուցչություններում. «Իսրայելի դիրքորոշումը հայերի կոտորածի վերաբերյալ.
1. Մի շարք ներկայացուցչություններ բողոքներ ստացան, մասամբ էլեկտրոնային փոստով, արտաքին գործերի նախարար Պերեսի Անկարա կատարած այցի ժամանակ ասած խոսքերը թուրքական մամուլում սխալ ներկայացվելու հետևանքով։
2. Եթե ցանկանում եք ծանոթանալ դրանց, ապա սրանք են արտաքին գործերի նախարարի իրական խոսքերը (համաձայն Անկարայից ստացած տեղեկատվության)
ա. Այս հարցով պետք է զբաղվեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները։
բ. Մենք հայերի ողբերգության և Հոլոքոստի միջև համեմատություններ անցկացնելու կողմնակիցներ չենք։
գ. Իսրայելը չի պատրաստվում ինչ-որ քաղաքական կամ պատմական դիրքորոշում զբաղեցնել այս հարցում։
դ. Նախարարը չի ասել, ինչպես դա ներկայացրել է թուրքական լրատվական գործակալությունը. «Այն, ինչի միջով հայերն անցել են, ողբերգություն է, բայց ոչ ցեղասպանություն»։
Ինքը Պերեսը, որևէ կերպ չարձագանքեց իր հայտարարություններին։ Նա ոչ մի լուրջ քայլ չկատարեց ուղղելու թերթին կամ հերքելու այն, ինչ գրված էր թուրքական ԶԼՄ-ում։ Իսրայելի կառավարության կողմից Հայոց
18
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
Յ.Արոն
ցեղասպանության որպես գործարքի մի մաս անպատկառ օգտագործումը շարունակվում է։
Շրջափակման մեջ գտնվող Իսրայելն իրավունք ունի ձգտելու Թուրքիայի պես երկրների հետ ռազմական դաշինքներ կնքելու, չընդունելու որևէ պաշտոնական դիրքորոշում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, եթե խորապես և իսկապես հավատացած է, որ այն կարող է անուղղելի փաս հասցնել: Չնայած դա այնքան էլ բարոյական չէ, բայց կարելի է հասկանալ և ընդունել [10]։ Բայց դա չի կարող արդարացում հանդիսանալ Պերեսի համար, որը Իսրայել պետության անունից «փաստացիորեն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ինչը հավասարազոր է Հոլոքոստի ժխտմանը» [9]։ 2000թ. Սարիդի հայտարարությունից հետո (որին ստորև ավելի մանրամասն կանդրադառնանք), իսրա-յելցի պաշտոնյաները հայտարարեցին, որ դա նրա անձնական կարծիքն է։ Այս դեպքում ոչ ոք նման բան չարեց։ Մի բան պարզ պետք է լինի Իսրայելը պատրաստ էր և պատրաստ է օգտագործել Հայոց ցեղասպանության հիշատակը գործարքներ կնքելու համար։ Այն օգտագործում է Եղեռնը որպես առևտրի գործիք, և նման քայլ կատարելիս պատրաստ է հատել այն սահմանագիծը, որը չպետք է անցնի և ոչ մի հրեա։ Իսրայելը երբեք, ոչ մի դեպքում չպետք է օգնի կամ խրախուսի նրանց, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, ցանկացած ցեղասպանություն:
Բայց Իսրայելն ավելի հեռուն գնաց։ Վրաստանում և Հայաստանում Իսրայելի նոր դեսպան Րիվկա Քոհենը 2002թ. փետրվարի 8-ին, Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, կրկնեց Պերեսի հայտարարությունը [11]։ Նա ասաց, որ հրեա ժողովուրդը վշտացած է 1915-1916թթ. հայերի սպանություններով և ողբերգությամբ, բայց Հոլոքոստը եզակի երևույթ է, քանի որ մի ողջ ազգի կանխամտածված ոչնչացման ծրագիր էր և դրա հետ ոչինչ չի կարող համեմատվել։ Ինչը խիստ զայրացրեց Հայաստանի և համայն աշխարհի հայությանը։ Պետական պաշտոնյաները և քաղաքական գործիչները պահանջում էին դեսպանին persona non grata հայտարարել։ Ամերիկայի Հայկական խորհուրդը հետևյալ հայտարարությունը տարածեց. «Մենք կտրականապես դեմ ենք Իսրայելի կառավարության քաղաքականությանը, քանի որ այն անբարո է և անհետևողական: Ամենանողկալին այն է, որ Իսրայելի կառավարությունը Հայոց ցեղասպանությունը որպես մանրադրամ է օգտագործումիր գործարքները կնքելու համար: Մենք կոչ ենք անում հրեա ժողովրդին, որը դեռ լիովին չի ապաքինվել Հոլոքոստի ցավից, դատապարտել Իսրայելի կառավարության քաղաքականությունն այս հարցի վերաբերյալ: Մենք խնդրում ենք նրանց թույլ չտալ, որպեսզի Իսրայելի կառավարությունը դաոնա այն կառավարություններից մեկը, որոնք մինչև այսօր ժխտում են Հոլոքոստը հիմար պատրվակներով [12]:
19
Յ.Արոն
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
Մի քանի հարյուր հայ ցույց կազմակերպեցին Լոս Անջելեսում Իսրայելի հյուպատոսարանի առջև [13]։ Մեզ որքան հայտնի է, այս մասին ևս Իսրայելում ոչինչ չէին հայտնել։
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողոքի նոտա հղեց Իսրայելի Արտաքին գործերի նախարարությանը, որում ասված էր, որ Հայոց ցեղասպանության ժխտման կամ նշանակությունը փոքրացնելու ցանկացած փորձ համարում է անթույլատրելի, անկախ պատճառներից. «Հայաստանը երբեք չի ձգտել որևէ զուգահեռ անցկացնել Հայոց ցեղասպանության և հրեաների Հոլոքոստի միջև, քանի որ համարում է, որ մարդկության դեմ կատարված ցանկացած ոճիր «եզակի» է և ունի իր քաղաքական, իրավական, պատմական և բարոյական հետևանքները»:
Իսրայելի ԱԳՆ պաշտոնական պատասխանը հետևյալն էր. «Իսրայելը երբեք չի փորձել ժխտել կամ ինչ-որ կերպ փոքրացնել 1915-1916թթ. տեղի ունեցած իրադարձությունների նշանակությունը: Որպես հրեա և խւրայելցի մենք հատկապես վշտացած ենք այն կորուստներով և ողբերգությամբ, որը տեղի է ունեցել 1915 և 1916թթ.: Մենք ըմբռնումով ենք մոտենում այն մեծ զգացմուքայնությանը, որն առաջանում է երկու կողմերի մեջ հաշվի առնելով հսկայաթիվ զոհերն ու տանջանքները, որոնք վերապրել է հայ ժողովուրդը: Այս զգայուն թեման պետք է բաց քննարկման և պատմաբանների երկխոսության առարկա դաոնա, ինչի հիմք, իհարկե, պետք է հանդիսանան փաստաթղթերն ու փաստերը»:
Իսրայելը նաև հայտարարեց, որ Հոլոքոստը եզակի դեպք է մարդկության պատմության մեջ և կանխամտածված ոճիր էր հրեա ժողովրդի դեմ: Իսրայելն ըմբռնումով է մոտենում հայերի ողբերգությանը: Այնուամենայնիվ, այդ իրադարձությունները չեն կարող համեմատվել Հոլոքոստի հետ: Սա ոչ մի կերպ չի նվազեցնում այս ողբերգության չափը [14]: (Որոշ աղբյուրներ գրում են, որ այդ իրադարձությունները չեն կարող համեմատվել Հոլոքոստի հետ, իսկ մյուսները որ նրանք չեն կարող համեմատվել ցեղասպանության հետ: Ամեն դեպքում, և Պերեսը, և դեսպանն ասել էին, որ 1915-1916թթ. կատարվածը չի կարող համեմատվել ցեղասպանության հետ - Յ. Ա.)
Իսրայելի ԱԳՆ հայտարարության իմաստն այն էր, որ հայերի 1,5 միլիոն կորուստները կարող են համարվել ողբերգություն, բայց ոչ ցեղասպանություն: Մեկ այլ հետևությունն այն է, որ պատմաբանների միջև պետք է կայանան բաց քննարկում և երկխոսություն կատարված փաստերը հաստատելու համար:
Մենք չենք կարող նվազեցնել այս զարհուրելի հայտարարության պատմական նշանակությունը: Ոչ Հոլոքոստ, ոչ ցեղասպանություն, այլ ընդամենը «զոհեր», «աղետյալներ», «ողբերգություն», առանց նույնիսկ նշելու, թե ով է այդ ամենը կատարել: Չի խոսվում նույնիսկ սպանությունների համար պատաս-
20
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
Յ.Արոն
խանատվության մասին, կարծես դա ուղղակի տարերային աղետ էր: Բայց ասվում է երկու կողմերի թուրքերի և հայերի զգացմունքայնության մասին (պատկերացրեք, Հոլոքոստի մասին խոսելիս նման համեմատություն անցկացնեին հրեաների ու գերմանացիների միջև)։ Եվ իհարկե, նշվում է Հոլոքոս-տի եզակիության մասին։
Վտանգավոր այս պաշտոնական հայտարարության մեջ առկա են ցինիզմը, մեծամտությունը, ներքին հակասությունը և անպատասխանատվությունը։ Իսրայելն այսպիսով ևս մի քայլ կատարեց պասիվից դեպի ակտիվ ժխտման անցնելու ուղղությամբ։ Եվ այս հայտարարությունն անում է պետություն, որի ժողովուրդը 60 տարի առաջ ինքն է եղել Հոլոքոստի զոհ։
Իսրայելում «սովորական բողոքով» հանդես եկան փոքրաթիվ մարդիկ [15]։ «Բանավեճի» ընթացքում արտգործնախարարության բերած փաստարկները մինչև այսօր (2009թ.) հիմք են հանդիսանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի քաղաքականության համար։
5. Սարխյի հայտարարությունը. 2000թ.
Կրթության նախարար Յոսի Սարիդը կողմ է եղել 2000թ. ապրիլի 24-ին' Հայոց զոհերի հիշատակի օրվա առթիվ Հայկական թաղամաս այցելելու մտքին' գիտակցելով, որ այդ այցելությունը և ուղերձը նախադեպ կստեղծեն: Պետք է ասել, որ Սարիդը (Մերեց կուսակցություն) առաջին նախարարը չէր, որ Հիշատակի օրն այցելեց Հայկական թաղամաս: Ռաբինի կառավարությունում Իսրայելի աբսորբցիայի նախարար Յարի Զաբանը (Մերեց) 1994թ. ապրիլի 24-ին նույնն էր արել: Ամեն դեպքում Հայկական թաղամաս այցելելը Սարիդի անձնական նախաձեռնությունն էր, որի համար նա ոչ մեկի հետ չէր խորհրդակցել և թուլտվություն չէր հարցրել կամ նույնիսկ տեղյակ պահել այն ժամանակվա վարչապետ Էհուդ Բարաքին: Նա կարող էր ենթադրել, որ թույլտվություն չէր ստանալու:
Սարիդը մանրազնին նախապատրաստել էր ուղերձը հայերին' գիտակցելով ամեն բառի և նման արարքի կարևորությունն ու հնարավոր հետևանքները: Չնայած տվյալ պահին նա չէր ներկայացնում Իսրայելի կառավարությունը, բայց նրա այնտեղ գտնվելու մասին խոսելիս ընդգծվում էր այն, որ նա կրթության նախարարն է:
« Ես, մյուս իսրայեԼցիների հետ միասին, գիտակցում եմ այստեղ ներկա գտնվելու կարևորությունը,- ասաց նա իր խոսքում,- այսօր գուցե աոաջին անգամ դուք այդքան միայնակ չեք»: «Ես այստեղ, ձեզ հետ եմ գտնվում որպես մարդ արարած, որպես հրեա, որպես իսրայելցի, որպես կրթության նախարար»: Սարիդը նշեց, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն էլ էր հրեա, առաջիններից էր, ով աշխարհին պատմեց հայերի ցեղասպանու-
21
Յ.Արոն
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
թյան մասին: Նա նշեց նաև «Մուսա լեռան 40 օրը» վեպի մասին, որի հեղինակը հրեա Ֆրանց Վերֆելն էր, որը մեծ ազդեցություն ունեցավ իր և իր սերնդի վրա: Սարիդն ավարտեց ելույթը' ասելով, որ ամեն ինչ կանի, որպեսզի Հայոց ցեղասպանությունն ընդգրկվի Իսրայելի միջնակարգ դպրոցների պատմության դասընթացում:
Սարիդի ուղերձը մեծ ուշադրության արժանացավ Իսրայելում և միջազգային մամուլում, նրանից մեջբերումներ էին անում շատ երկրներում: Սկզբում Իսրայելի կառավարության կողմից, որը փաստացի գործում էր հօգուտ թուրքական պաշտոնական վարկածի, ոչ մի պաշտոնական բողոք չհետևեց: Բայց շուտով պարզ դարձավ, որ Սարիդի վերաբերմունքը համահունչ չէր Իսրայելի պաշտոնական քաղաքականությանը:
«Հաարեցի» 2000թ. ապրիլի 27-ի համարի խմբագրականի խորագիրը շատ պարզ էր' «Սովորելու և հիշելու անհրաժեշտություն», այնտեղ ասվում էր հետևյալը. «Իսրայելի կցկտուր դիրքորոշումը հայերի ցեղասպանության վերաբերյալ հիմնված է սխալ համոզմունքի վրա, որ քաղաքական շահերի և բարոյական դիրքորոշման միջև անլուծելի հակասություն գոյություն ունի:
Չնայած բնական կարող է թվալ, որ Հոլոքոսւո վերապրած ժողովուրդը ճանաչեր մեկ այլ ազգի նկատմամբ կատարված ջարդը, այնուամենայնիվ Թուրքիայի կողմից, որը չի ցանկանում ստանձնել Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը, տարվող լոբբիստական գործունեությունն ազդել է Իսրայելի դիրքորոշման վրա: Վերջին տարիներին, երբ Թուրքիայի հետ կարևորություն ներկայացնող հարաբերություններն ամրապնդվեցին, Իսրայելի զգուշությունն ավելի մեծացավ և հավասարվեց այլ ժողովրդի տանջանքները մոռանալու ցանկությանը:
Հարցը Թուրքիայի կողմից լոբբիստական գործունեության հետևանքով ճնշումը չէ, այլ այն, որ Իսրայելը տեղի է տալիս այդ ճնշմանը:
Իսրայելի դիրքորոշումն ավելի խնդրահարույց է դաոնում, երբ այն դիտարկվում է հրեա ժողովրդի ձեռնարկած տարբեր գործողությունների տեսանկյունից, որոնք ուղղված են Հոլոքոսաի ժխտման նոր փորձերի դեմ, օրինակ Գնիդ Իրվինզի դատավարությունը: Պետք չէ մեծջանքեր գործադրել այս երկու ժողովուրդների ճակատագրերի միջև նմանություններ և տարբերություններ գտնելու համար, որպեսզի հասկանալ, որ հայոց պատմության հետ կապված Իսրայելի տատանումները թուլացնում են նրա բարոյական դիրքի անժխտելիությունը, նաև Հոլոքոստի դասերի լուսաբանման գործում:
Իսրայելի ոչ հստակ հայտարարությունները, որոնցում «ցավում են Օսմանյան կայսրության վերջին տարիներին, պատերազմների ընթացքում շատ հայերի մահվան կապակցությամբ», և աչք է փակվում այդ մահերի իրականացման հանգամանքների վրա, բարոյական իրավունք չեն տալիս Իսրայելին
22
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
Յ.Արոե
պահանջել, որ հրեական Հոլոքոստը մոռացության չմատնվի: Իսրայելի զգույշ ձևակերպումները հայերի «կոտորածի» վերաբերյալ այնքան էլ չեն նպաստում Իսրայելի բարոյական դիրքերի ամրապնդմանը:
Իսրայելը բաց թողեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած աոաջին երկիրը դաոնալու հնարավորությունը: Մի խումբ երկրներ ' Ֆրանսիա, Բելգիա, Շվեդիա, և այդ երկրների թիվն ավելի մեծանում է, արդեն ճանաչել են այն: Մեկ այլ ազգի նկատմամբ իրականացված սպանդի ուսումնասիրությունն ու հիշատակը պետք է առաջնահերթ լինեն Հոլոքոստ վերապրած ժողովրդի համար, և ոչ մի դիվանագիտական շահ չպետք է խանգարի դրան» [16]:
Հայերը զգացված էին Սարիդի հայտարարությունից, և նա գնահատվեց նրանց կողմից: Հայկական ազգային ինստիտուտն անգլերեն թարգմանեց նրա ուղերձը, որը նրանք «ուժեղ» անվանեցին: Այն վերահրատարակվում էր, դրանից մեջբերումներ էին արվում աշխարհի հայկական լրատվամիջոցներում: Հայկական համայնքները, այդ թվում նաև Իսրայելում, ողջունեցին նրա «արժեքավոր դիրքորոշումը», գնահատեցին «մարդու իրավունքների պաշտպանի դերակատարությունը» և երախտագիտություն հայտնեցին1:
Թուրքիայի արձագանքը լրիվ տարբեր էր: Համաձայն Անկարայում Անա-տոլիայի նորությունների և Turkish Daily News գործակալությունների (2000թ. մայիսի 3) Թուրքիային հավաստիացրել էին, որ հայկական «այսպես կոչված ցեղասպանության» վերաբերյալ Իսրայելի քաղաքականությունը չի փոխվելու: Ըստ Իսրայելի դեսպան Ուրի Բար-Ների Սարիդի հայտարարությունը վկայում է, որ Իսրայելը դեմոկրատական երկիր է, բայց կառավարության վերաբերմունքն այս հարցի նկատմամբ այլ է և հստակ: Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Թել Ավիվում Թուրքիայի դեսպան Ահմեթ Ուզումչուի և Իսրայելի արտգործնախարարության պաշտոնյաների հանդիպման ժամանակ շեշտվել էր, որ Յոսի Սարիդի հայտարարություններն այսպես կոչված հայկական ցեղասպանության վերաբերյալ արտահայտում են նրա անձնական տեսանկյունը և Իսրայելի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չեն: Նրանք Turkish Daily News գործակալությանը հայտարարեցին, որ Իսրայելն այսուհետ ևս ցանկանում է ամրապնդել երկկողմանի հարաբերությունները Թուրքիայի հետ: Նրանք շեշտեցին, որ Իսրայելի քաղաքականությունը չի փոխվելու, նրանց դիրքորոշումն այն է, որ հարցը պետք է քննարկեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները: Turkish Daily News-ին իսրա-յելցի անհայտ մի դիվանագետ ասել է. «Այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարության կարիք չկա: Մենք չենք ուզում որևէ դիրք զբաղեցնել այս
1 Նամակներ Յոսի Սարիդին, այդ թվում Իտալիայի Հայերի միությունից, 2000թ. մայիսի 16; Հայկական կրթական և մշակութային ընկերությունից, 2000թ. մայիսի 19; «մի մարդուց, որը կորցրել է իր ընտանիքի անդամներին 1915թ.», 2000թ. մայիսի 10:
23
Յ.Արոն
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
հարցում: Մենք այն թողնում ենք պատմաբաններին: Երկու նախարարների հայտարարություններն արտահայտում են նրանց անձնական կարծիքը և կապ չունեն կառավարության պաշտոնական քաղաքականության հետ»:
Թուրքիայի կառավարության հակազդեցության, ինչպես նաև Հոլոքոստի նշանակությունը նվազեցնելու երկյուղի պատճառով Հայոց ցեղասպանության մասին չի դասավանդվում Իսրայելում1:
Հայոց ցեղասպանության հարցը բարձրացվել է նաև Իսրայելի խորհրդարանում 2007թ. մարտին: Քննարկումն առաջարկել էր Կնեսետի պատգամավոր Հայիմ Օրոնը (Մերեց)։ Նա Ցեղասպանության ճանաչում չէր պահանջում այդ փուլում, այլ ուղղակի առաջարկում էր քննարկել այն, իսկ ավելի ուշ' մեկ այլ նիստի ընթացքում, քվեարկության դնել հարցը և ճանաչել այն, եթե հնարավոր է: Կառավարական կոալիցիան ընդդիմացավ այս առաջարկությանը, նույնիսկ դեմ էր, որ հարցը քննարկվի Կրթության կոմիտեի շրջանակներում, և հաղթեց Կնեսետի 120 պատգամավորների քվեարկության ժամանակ (16-ն ընդդեմ 12-ի): Կնեսետում որոշվեց, որ հարցը նույնիսկ չի կարող քննարկվել: Հաջորդ տարի' 2008թ. մարտին, Օրոնը կրկին հարցը բարձրացրեց Կնեսետի առջև: Այս անգամ Կնեսետն ընդունեց Օրոնի առաջարկը և աննախադեպ քայլ կատարեց' որոշելով քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Կնեսետի 11 անդամ նախաձեռնությանը կողմ քվեարկեց, ոչ ոք դեմ և ձեռնպահ չէր: Օրոնը պահանջեց, որ այն քննարկվի Կրթության կոմիտեում, բայց կառավարությունը որոշեց քննարկել Արտաքին գործերի և անվտանգության կոմիտեում, որպեսզի փակ լիներ մամուլի համար: Որքան մեզ հայտնի է, քննարկումն այդպես էլ տեղի չի ունեցել: Օրոնը հարցը բարձրացրեց նաև 2009-ի մարտին: Ավելացնենք, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության առնչությամբ մեծ տարբերություն չկա ձախ կամ աջ թևերի միջև, մանավանդ երբ նրանք կառավարությունում են:
Երկու թևերն էլ պրագմատիկ տեսանկյունից են մոտենում հարցին, Real-politik-ի տեսանկյունից նախընտրելով հարաբերությունները Թուրքիայի հետ: Կնեսետում հարցը հիմնականում բարձրացվում է Մերեց կուսակցության պատգամավորների կողմից (սոցիալիստական կամ սոցիալ-դեմոկրա-
1 «Ինչպիսի ն է Հայոց ցեղասպանության հարցն այսօր իսրայելական դպրոցներում» հարցին, որն ուղղել էր Իսրայելի Հայկական հարցի կոմիտեի նախագահ Ժորժետ Ավագյանը կրթության նախարարության գլխավոր տնօրեն Շլոմիտ Ամիչային, նախարարության մանկավարժական քարտուղարության նախագահ Մայքլ Աբիտ-բուլը (2001թ. հուլիսի 31) պատասխանեց, որ կրթության նախարարությունը շուտով հրատարակելու է համ-ընդգրկուն գիրք Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ինչպես խոստացել էր կրթության նախկին նախարար Յոսի Սարիդը, գիրքը մատչելի կլինի պատմության այն բոլոր ուսուցիչների համար, ովքեր կցանկանան դա-սավանդել այդ առարկան 2000-2001 ուսումնական տարում։ Մինչև այս հոդվածի գրվելը (2009) գիրքը լույս չէր տեսել։ Մեր տվյալների համաձայն, մոտ ապագայում այն ևս լույս չի տեսնի։ Այն բանից հետո, երբ կրթության նախարար դարձան սկզբում Լիքուղի, այնուհետև լեյբորիստների ներկայացուցիչները, դրանից հետո Լիքուղի մեկ այլ ներկայացուցիչ, ծրագրի իրականացման հեռանկարները գրեթե զրոյական են։
24
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
Յ.Արոե
տակաե ուղղվածության), որը բավական փոքր կուսակցություն է և Կեեսե-տում ներկայացված էր հիեգ, իսկ 2008-ից երեք պատգամավորով: Նրանք համարում եե, որ քաղաքականությունն ու բարոյականությունը չեն հակասում միմյանց, և որ պետության քաղաքականությունը կարող է և պետք է լիեի բարոյական: Հանգուցյալ Յուրի Շտերեը (աջ կուսակցությունից Կեեսետի անդամ) կողմ էր Ցեղասպանության ճանաչմանը, իեչը ցույց է տալիս, որ երբեմն աեձեակաե համոզմունքներն ավելի կարևոր եե:
6 Թուրք-իսրայելակաե դաշինքը
Թուրք-իսրայելակաե հարաբերություններն ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել Իսրայելի աշխարհաքաղաքակաե նկատառումները: Կարող եե ասել, թե Իսրայելը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի դրանց: Կարող եե ասել եաև, թե Իսրայելը դժվարին դրության մեջ է: Նրաե դաշնակիցներ շատ եե պետք: Թուրքիան, որե աշխարհիկ մուսուլմանական, մեծապես ռազմականացված երկիր է, որոշակի գործողությունների ազատություն է տալիս Իսրայելին, ի տարբերություն ծայրահեղականների Իսրայել պետությունը և նույնիսկ բնակիչներին' հրեաներին վերացնելու ցանկության1:
Պրագմատիկ հիմնավորումները և Realpolitik-ը հասկանալու համար անհրաժեշտ է ներկայացնել այե նկատառումները, որոնք ազդեցություն եե ունեցել Հայոց ցեղասպանության հանդեպ Իսրայելի վերաբերմունքի վրա: Ամեե դեպքում, թուրք-իսրայելակաե հարաբերությունների դիտարկումը դուրս է սույն հետազոտության շրջանակներից:
1990-ակաե թթ. Թուրքիան և Իսրայելն անհավանական դաշինք ստեղծեցին, որե առաջացրել է փորձագետների զարմանքը: Երկու երկրեերի սերտ հարաբերություններում կարծես ոչ մի պատմական կամ որևէ այլ տրամաբանություն չկա. մեկը մեծ և երկարամյա պատմություն ունեցող կայսրության հետեորդե է, մյուսը'աեըեդհատ հարձակման վտանգի մեջ ապրող պետություն, որի սահմաններին ու գոյությանը սպառեում եե հարևանները: Մեկը' իսլամական է, մյուսը' հրեական: Թուրքիան եոր է ձերբազատվում երրորդ աշխարհի երկիր լինելու կարգավիճակից, մինչդեռ Իսրայելն ազատական ժողովրդավարական երկիր է (որտեղ եերքիե լարվածություն կա այե պատճառով, որ դեմոկրատական երկիր լինելով միևնույն ժամանակ հրեական պե-
1 Այս մասիե Իսրայելում շատ գրքեր և հոդվածներ եե գրվել: Մեր հակիրճ ակնարկը հիմնված է հիմնականում Ռաֆայել Իսրայելիի “The Turkish-Israeli Odd Couple,” Orbis, volume 45 issue no. 1 (winter 2001), p. 65-79. աշխատության վրա: Տե ս եաև Alon Liel, Turkey in the Middle East, Oil Islam Politics (Tel-Aviv: Hakibbutz Hameuchad, 1994); Alon Liel, Tukey-Military, Islam and Politics 1970-2000 (Tel-Aviv: Hakibbutz Hameuchad, 1999); Aryeh Shmuelevitz, Turkey in the 20th Century: Between Modernization and Tradition (Tel-Aviv: Ministry of Defence, 1997); Ehud R. Toledano, An Introduction to the History of the Ottoman Empire (Tel-Aviv: Ministry of Defence, 1985).
25
Յ.Արոն
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
տություն է, որը փաստացիորեն վերահսկում է մեկ այլ ժողովրդի): Թուրքիա-յում մեծ ազդեցություն ունեն զինվորականները, մինչդեռ Իսրայելը քաղաքացիական պետություն է: Մեկի տարածքն ու բնակչությունը մեծ են, մյուսը համեմատաբար փոքր է:
Թուրք-իսրայելական դաշինքում բազմաթիվ տարրեր կան, որոնցից յուրաքանչյուրն առանձին և բազմակողմանի ուսումնասիրության է արժանի: Տվյալ պարագայում մենք կարող ենք նշել միայն Հայոց ցեղասպանության նկատմամբ Իսրայելի վերաբերմունքի վրա ազդող գործոնները, որոնք են.
• հրեական համայնքը Թուրքիայում,
• ջրի, գազի և նավթի ներմուծումը Թուրքիայից,
• Թուրքիան որպես ռազմական դաշնակից Իրանի և Իրաքի դեմ, որոնց հետ սերտ հարաբերություններ չի պահպանում,
• ԱՄՆ քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ և Թուրքիայի դերը,
• ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, հատկապես նավթային ոլորտում, և Թուրքիայի ու Իսրայելի դերն այդ քաղաքականությունում:
Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վրա ազդող խնդիրների մեջ անվտանգության, ռազմավարության, ռազմական և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը գուցե ամենասուրն է և կարևորներից մեկը թուրք գեներալների համար, որոնք վերահսկում են իրենց երկրի քաղաքականությունը: Այնպես որ, զարմանալի չէ, որ ամենամեծ առաջընթացն այս երկր-ների հարաբերությունների մեջ արձանագրվել է ռազմական և ռազմավարական ոլորտներում: Թուրքիան իսրայելական զինամթերք և էլեկտրոնիկա է գնում, միասին զինավարժություններ են անցկացնում, համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում և հետախուզության ոլորտում, փոխադարձ զինվորական այցելություններ են կատարվում։ Այս ամենը հիմնված է այն նկատառումների վրա, որ ճիշտ չէր լինի Թուրքիայի կողմից, որը շրջապատված է թշնամական, ավտորիտար, անկանխատեսելի և հակաարևմտյան ռեժիմներով, չհամագործակցել Մերձավոր Արևելքում միակ ժողովրդավարական, կայուն, ուժեղ և արևմտամետ տերության հետ:
Անշուշտ, հարցի հիմքում ընկած է բարոյականությունն ընդդեմ քաղաքականության երկընտրանքը: Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները հիմնված են երկկողմ շահերի վրա: Հարցն այն է, թե սխալվել է, արդյոք, Իսրայելը Հայկական հարցի վերաբերյալ Թուրքիայի հետ հարաբերությունների ավելի վաղ փուլերում: 1970-80-ականներին Իսրայելի կառավարության հիմնական բացատրությունը, թե ինչու է զիջում թուրքական ճնշումներին, այն էր, որ Թուրքիան միակ իսլամական երկիրն է, որը ցանկանում է այդ հարաբերությունները պահպանել: Ավելի կարևոր (և ավելի առեղծվածային) էր այն հայ-
26
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
Յ.Արոն
տարարությունը, որը կապված էր հրեաների շահերի հետ. ինչպես բացատրեցին իսրայելցի պաշտոնյաները, Հայկական հարցի սատարումը կարող է վտանգել հրեաների կյանքը Թուրքիայում, ինչպես նաև այլ երկրներում (մինչ այդ խոսվում էր Սիրիայում հրեաների փրկության մասին, իսկ մեկ այլ դեպքում հրեաներին Իրանից փրկելու մասին): Որոշ դեպքերում դա համարվում էր «կենսական շահերի» հետ կապված հարց:
Մենք չենք պատրաստվում քննել, թե արդյոք այս հարցերն իսկապես կապված են Իսրայելի և հրեաների «կենսական շահերի հետ»: Ենթադրենք, որ «կեն-
ռ
սական շահերի» պատրվակը չի օգտագործվել: Ինչի նման կլինեին թուրք-իսրա-յելական հարաբերությունները, եթե ցեղասպանության հարցը, ցանկացած ցեղասպանության հարց, երկու անկախ երկրների միջև բանակցությունների առարկա չդառնար, հատկապես երբ այդ երկրներից մեկը Հոլոքոստ ապրածների
ռ
պետությունն է: Ի նչ կլիներ, եթե Իսրայելը բացատրեր Թուրքիային, որ այն, ինչ սովորում են իսրայելցի երեխաները դպրոցներում և ինչ հաղորդվում է իսրայելական հեռուստաալիքներով, դա Իսրայելի ներքին գործն է:
Հայերի թիվը Պաղեստինում կտրուկ աճեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների հաշվին: Բացի Երուսաղեմից, նրանք հաստատվեցին Ջաֆայում, Հայֆայում, Աքրեյում, մի քանի ընտանիք Գալիլեա գյուղում: Այսօր 3000 հոգուց բաղկացած փոքրաթիվ հայկական համայնքը, որոնք բնակվում են Արևելյան Երուսա-ղեմում և Արևմտյան ափին, քաղաքական մեծ ուժ չունի: Արևելյան Երուսաղե-մում հայերն ապրում են տարբեր համայնքներում, և եթե իսրայելցիներն ու պաղեստինցիները քաղաքական համաձայնության չգան, նրանց ապագան
ռ
անորոշ է: Ով է վերահսկելու Հայկական թաղամասը: Realpolitik-ի տեսանկյունից փոքր հայկական համայնքը, նրա ապրած ողբերգությունն ու անցյալի հիշատակն այնքան էլ մեծ կշիռ չունեն:
Հայկական հարցը հենց սկզբից էլ քաղաքական տեսանկյունից թույլ էր: Հայաստանը բարդ տնտեսական շրջափակման մեջ գտնվող փոքր երկիր է: Սփյուռքում ունի երկու մեծ և ազդեցիկ համայնք' ԱՄՆ-ում և Ֆրանսիայում (ինչպես նաև Ռուսաստանում - խմբ):
Չնայած այլ երկրներում ևս հրեական համայնքը ներգրավված է ճանաչման պայքարում, կուզենայինք հակիրճ նշել ԱՄՆ-ում ծավալվող քննարկումների մասին:
Իսրայելը ներգրավված էր ԱՄՆ-ում ընթացող քննարկումներից մի քանիսում (1989, 2000)' ուղղակիորեն սատարելով թուրքական կողմին, իսկ որոշ դեպքերում խնդրելով հրեական կազմակերպություններին հանդես գալ թուրքերի անունից:
Հրեաներն ու իսրայելցի դիվանագետներն աշխատում են թույլ չտալ Հայ-
27
Յ.Արոն
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
կական Հոլոքոստի ճանաչումը («հոլոքոստ» բառն էր օգտագործվում, այլ ոչ թե «ցեղասպանություն»-ը) այսպիսին էր հրեական հեղինակավոր «Հաարեց» թերթի առաջին էջի խորագիրը (1989թ. հոկտեմբերի 17): Թուրքերը Վաշինգտոնի «հրեական լոբբիին» և Կոնգրեսում ներկայացված հրեաներին մեղադրեցին քննարկումների ժամանակ հայերին ստարելու մեջ: 1989թ. Թուրքիայի գլխավոր ռաբինը նամակ ուղարկեց ԱՍՆ Սենատի յուրաքանչյուր անդամի, որտեղ ասվում էր, որ այս նոր նախաձեռնությունը վտանգում է իրենց համայնքը:
Ե վ Իսրայելում, և ԱՍՆ Սենատում բաց քննարկում տեղի ունեցավ գործին հրեաների և Իսրայելի ներկայացուցիչների ներգրավվածության շուրջ:
Կային մարդիկ, ինչպես նաև հրեական վերնախավի մի մասը, որոնք կողմ էին հրեական կազմակերպությունների և Իսրայելի ներգրավվածությա-նը գործընթացներին ելնելով պրագմատիկ նկատառումներից: Թուրք-իսրա-յելական նկատառումների դեմ և Իսրայելում, և ԱՍՆ-ում փաստարկներ էին բերվում բարոյականության տեսանկյունից: Այս ոչ բնական զգացմունքայնու-թյունը հրեական ներգրավվածության վերաբերյալ ավելի խորացավ Իսրայելի և սփյուռքի հարաբերությունների առումով: Ազատական հրեական կազմակերպությունները ԱՍՆ-ում տարակուսանքի մեջ էին: Նրանց մի մասը բացահայտ, իսկ ոմանք գաղտնի քննադատում էին Իսրայելին: Ցույց տալու համար, որ Ամերիկայի հրեական միությունը 1989թ. նոյեմբերին որոշում կայացրեց երկու տարի ժամկետով նշելու հայերի հիշատակի օրը և սինագոգներում ժամանակակից պատմության ողբերգական այս էջերի փաստերն ու դասերը ներկայացնելու վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ, սփյուռքի հրեաների և հրեական կազմակերպությունների վերաբերմունքն այս ամենին ավելի ընդհանրական է, քան Իսրայե-լինը, որն ավելի սիոնիստական ուղղվածություն ունի, ավելի պրագմատիկ և պակաս ընդհանրական է: Իհարկե, նրանք ավելի բաց են հայկական ողբերգությունը հասկանալու առումով, քան պետության պաշտոնական տեսակետն է: Սեր կարծիքով իրական աշխարհում realpolitik-ը միշտ չէ, որ ավելի ուժեղ է գտնվում moralpolitik-ից, չնայած շատ դեպքերում տեղի է ունենում հակառակը: Բարոյական մոտեցումն իր ուժն ունի, եթե անհատները, կուսակցությունները կամ պետությունները հավուր պատշաճի են պայքարում հանուն արդարության (մեր դեպքում ցեղասպանության դեմ և կատարված ցեղասպանությունները ճանաչելու հարցում): Եվ նրանք կարող են հասնել հաջողության: Քաղաքականությունն ու բարոյականությունը միմյանց չեն հակասում, և քաղաքականությունը կարող է ու պետք է բարոյական լինի:
Սեր կարծիքով չեն կարող լինել միայն բարոյական կամ միայն ցինիկ որոշումներ: Եթե բարոյականությունն ու սեփական շահերի հետապնդումը դիտարկենք որպես երևույթներ, որոնք գտնվում են երկու հակառակ բևեռնե-
28
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
Յ.Արոե
րում, ապա օպտիմալ որոշումը գտնվում է իեչ-որ տեղ մեջտեղում: Ես անձամբ չեմ կիսում ըստ իս սխալ այե կարծիքը, թե անլուծելի հակասություն կա քաղաքական շահերի և բարոյական դիրքի միջև:
Ամփոփում
1990-ականներից Թուրքիայի և Իսրայելի միջև գոյություն ունեցող ամուր դաշինքը 2009-ին ճգնաժամի մեջ հայտնվեց: Թուրքիան բարձրաձայն դեմ արտահայտվեց Իսրայելի Գազայում 2008-ի դեկտեմբեր-2009 հունվար ամիսներին կատարած գործողություններին: 2009թ. հոկտեմբերին հարաբերությունները խիստ սրվեցին, ճգնաժամը դարձավ բաց և հրապարակային:
Միևնույն ժամանակ, Թուրքիան Հայաստանի հետ պատմական համաձայնագիր ստորագրեց: Երկու կողմերը դիվանագիտական հարաբերությունները վերահաստատելու և սահմանները բացելու որոշում ընդունեցին: Հայոց ցեղասպանության մասին այնտեղ նշված չէր:
Իսրայելում Թուրքիայի Իսրայելի նկատմամբ թշնամությունից վրդովված շրջանակներն առաջարկեցին, ի պատասխան, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի Թուրքիան վճարի Իսրայելի հանդեպ թշնամական վերաբերմունքի համար Հայոց ցեղասպանությունը որպես հատուցման զենք օգտագործելով: Նման հաշվարկները, բարոյական նկատառումների իսպառ բացակայության պարագայում, կարող են դառնալ Ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարի էությունը, իսկ արարքի մասին հիշողությունը կարող է ջնջվել:
Նոյեմբեր, 2009թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Harut Sassounian, “Jewish Lobby Pledges All-Out Support for Turkey and Azerbaijan in Congress – Commentary,” California Courier On-Line, August 5, 1999.
2. Protocols of the Knesset, April 27, 1994.
3. Dadrian, 1997, p. XIX, quoting United Press International and Associated Press.
4. Lilly Galili, “A Holocaust by Any Other Name,” Ha’aretz, April 25, 2000.
5. Selcuk Gultasli, “Israeli Undersecretary Liel: We Are Disappointed in Turkey,” Turkish Daily News, October 26, 2000. Dr. Alon Liel was nominated Foreign Ministry Undersecretary a short time before the interview, by the Foreign Minister Shlomo Ben Ami. Later he became the General Director of the office, until March 2001 - the beginning of the Sharon government.
6. “Turkey Punishes France,” BBC News, January 23, 2001.
29
Յ.Արոն
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.
7. Aluf Been, “Turkey Hints That Israel May win $2 B Deal to Upgrade Turks,” Ha’aretz, January 21, 2001; “Israel Company to Complete M-60 Tank Project,” Turkish Daily News, January 26, 2001; Metehan Demir, “Mofaz to Visit Turkey,” The Jerusalem Post, February 4, 2001.
8. "Peres: Armenians Allegations Are Meaningless,” Turkish Daily News, April 10, 2001.
9. Israel W Charny, A public letter to Shimon Peres, April 12, 2001 (it was reported in various press outlets, including an April 18, 2001 article by Robert Fisk in The London Independent and on April 19, 2001 in the California Courier); also Yair Auron, "As Tu Peres?" Maariv April 16, 2001.
10. Jonathan Eric Lewis, An Open Letter to Armenian-Americans, April 18, 2001.
11. “Israel Thinks it is Highly Important to Develop Links with Armenia,” Armenian News Network, Groong, February 8, 2002.
12. “Declaration by the Armenian Council of America,” Armenian News Network, Groong, February 21, 2002.
13. Harut Sassounian, “Israel’s Ambassador should be Expelled from Armenia,” The California Courier, March 14, 2002.
14. “Armenian Foreign Ministry Regrets Israeli Envoy’s Genocide Remarks,” Armenian News Network/Groong, February 11, 2002; “Diplomatic Incident: The Ambassador was not ready to compare the Armenian Holocaust to the Jewish Holocaust” [Israeli] Ynet News Agency,February 18, 2002; Corinna da Fonseca-Wollheli, “A Perplexing Indifference,” Jerusalem Post, May 3, 2002; “Israel Replies to Armenian Protest Note, saying 1915 massacre was not Genocide,” Armenian News Network/Groong, February 20, 2002.
15. Yair Auron, “It Was Genocide,” Ha’aretz, March 3, 2002; Israel W. Charney, letter to Minister of Foreign Affairs, Shimon Peres.
16. Ha’aretzEditorial, “The need to learn and to remember,” (April 27, 2000).
ПОЗИЦИЯ ИЗРАИЛЯ В ВОПРОСЕ ГЕНОЦИДА АРМЯН: ОТРИЦАНИЕ И ПРИЗНАНИЕ
Лир Арон
Резюме
В статье представлена позиция Израиля в вопросе Геноцида армян, что важно в том плане, что это — государство еврейского народа, ставшего жертвой Холокоста. Для армян, а также для турок и других важна позиция еврейского народа и, в частности, официального Израиля в вопросе Геноцида армян, поскольку израильское государство основал народ, ставший жертвой Холокоста. Представлены существующие в Израиле противоречивые подходы и их причины.
30