«ՆԱԲՈՒԿԿՈ» ԳԱԶԱՏԱՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Սևակ Սարուխանյան
«Նաբուկկո» գազատարը ամեևահավակևոտ էներգետիկ նախագծերից է: Այն ենթադրում է խոշոր գազատար ցանցի կառուցում Կենտրոնական Ասիայից մինչև Իրան ու Ադրբեջան, որի միջոցով ԵՄ երկրներին կարող է մատակարարվել տարեկան մինչև 80 մլրդ մ3 բնական գազ։
Հոդվածում քննարկվում են այդ նախագծի հնարավոր առնչությունները ՀՀ-ի հետ։
2009թ. ապրիլը և մայիսը բավական հարուստ էին իրադարձություններով կապված նոր խոշոր էներգետիկ նախագծերի հետ։ Ապրիլի 24-25-ին Սոֆիա-յում կայացած «Բնական գազը Եվրոպայի համար. անվտանգություն և գործընկերություն» գագաթաժողովը դրեց Եվրոպայի համար ռազմավարական համարվող «Նաբուկկո» գազատարի նախագծի իրականացման առաջին իրական հիմքերը։ Իսկ մայիսի 8-ին Պրահայում, ԵՄ «Հարավային միջանցք. նոր մետաքսե ճանապարհ» գագաթաժողովում Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Եգիպտոսի ներկայացուցիչները ստորագրեցին համատեղ հռչակագիր «Նաբուկկո» գազատարի շինարարության վերաբերյալ։
Սույն հռչակագրի ստորագրումը ՀՀ-ի համար հետաքրքրություն է ներկայացնում մի քանի պատճառով։
Նախ գազատարի նախագիծն իրականացվում է մեր տարածաշրջանում և կստեղծի նոր ենթակառուցվածքային առնչություններ դեպի եվրոպական շուկա կասպյան և իրանական գազի արտահանման համար։
Երկրորդ գազատարն անմիջականորեն կապված է տարածաշրջանային
\ ռ
քաղաքական հարաբերությունների հետ, որոնք, անկախ այն բանից անցնո ւմ է գազատարը ՀՀ տարածքով, թե ոչ, շոշափում են մեր երկրի շահերը։
Երրորդ հայ-թուրքական երկխոսության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացների ակտիվացման պայմաններում կարող է տպավորություն ստեղծվել, թե հնարավոր է, որ «Նաբուկկոն» անցնի ՀՀ տարածքով։
Մեր կարծիքով վերոնշյալ բոլոր խնդիրների, այդ թվում և ՀՀ-ի համար
49
Ս. Սարուխաեյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
ամենակարևոր վերջին խնդրի դիտարկման համար անհրաժեշտ է անդրադառնալ «Նաբուկկո» գազատարի էությանը, ինչպես նաև Պրահայում ստորագրված հռչակագրի ստորագրմանը։
1. «Նաբուկկպի» որոշակիությունն ու անոյաշությունը
Մի բանում «Նաբուկկոն» միանշանակորեն որոշակի է, և դա այն է, որ նախագիծն ուղղված է Ռուսաստանի որպես Եվրոպային հիմնական բնական գազի մատակարարի, դերի նվազմանը: Սա է, կարելի է ասել, նախագծի հիմնական և գրեթե միակ նպատակը:
Գազատարի անցկացման' 2003-ին ծագած գաղափարը սերտորեն կապված էր էներգափոխադրումների երկու այլ խոշոր նախագծերի Բաքու-Թբիլի-սի-Ջեյհան նավթամուղի և Հարավկովկասյան գազատարի (Բաքու-Թբիլիսի-Էրզրում) իրականացման տրամաբանության ու ոգու հետ: Այս երկու նախագծերը կոչված էին Ռուսաստանի տարածքը շրջանցող այլընտրանքային երթուղի ստեղծել կասպյան նավթը և գազը համաշխարհային շուկա ուղղելու համար: Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նոր խողովակաշարերը ոչ մի կերպ չէին կարող և չեն կարող ազդել միջազգային էներգետիկ հաշվեկշռի վրա, դրանք որևէ կերպ չեն ենթադրում նավթի և գազի արդյունահանման կամ արտահանման ծավալների աճ: Բաքու-Թբիլիսի-Ջեյ-հանը և Հարավկովկասյան գազատարը ստեղծված են բացառապես ածխաջրածինների մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման նպատակով: Ադրբեջանական նավթը և կենտրոնաասիական ածխաջրածինները հեշտությամբ էին հայտնվում և այսօր էլ կարող են հայտնվել սպառման համաշխարհային շուկաներում առանց նոր խողովակաշարերի, բայց Ռուսաստանի տարածքով, որի միջազգային և տարածաշրջանային ազդեցության նվազմանն էլ հենց պետք է հասնեին Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը և Հարավկովկասյան գազատարը: Այս տրամաբանությունը, մեկ առանձնահատկությամբ, դրված է նաև «Նաբուկկոյի» հիմքում: Իսկ «Նաբուկկոյի» այդ միակ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն Հարավային Կովկասում կառուցված նոր խողովակաշարերի, այն դուրս է գալիս դեպի Իրանի նոր, խոշոր և չյուրացված գազա-հանքավայրեր: Բնական գազի պաշարներով աշխարհում 2-րդ տեղը գրավող Իրանն առայժմ զգալի ծավալով գազ չի արտահանում, իսկ Հայաստանի Հանրապետություն և Թուրքիա ձգվող գազամուղները դեռ չեն ազդում ոչ համաշխարհային էներգետիկ հաշվեկշռի, ոչ ԵՄ էներգետիկ անվտանգության վրա:
Նման պայմաններում «Նաբուկկոն» կարող էր դառնալ իրական և նշանակալի նախագիծ, եթե գազատարում «հայտնվի» իրանական գազը: Բայց (և դա տարածաշրջանային բոլոր էներգետիկ նախագծերի հիմնական խնդիրն է) «Նաբուկկոն» ոչ միայն պարզապես էներգետիկ, այլ նաև քաղաքական նախա-
50
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
Ս. Սարուխաեյան
գիծ է: Իսկ քաղաքական հարաբերությունների զարգացումը տարածաշրջանում, առճակատմաե խորացումը Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում հարկադրեցին արդեն 2004թ. բացառել Իրանը «Նաբուկկոյի» գերակայություններից: Արդյունքում արդեն 2004-ին «Նաբուկկոն» նախագիծ էր, որը կողմնորոշված էր բնական գազ ստանալու Ադրբեջանից, Կենտրոնական Ասիայից (այդ նպատակի համար պետք է կառուցվեր Անդրկասպյան գազամուղը), Եգիպտոսից և Իրաքից: 2005թ. արդեն Իրաքն է դուրս մնում նախագծից, քանի որ այդ երկրում ծայր առած քաղաքացիական պատերազմը ցույց տվեց երկրի որպես երկարատև էներգետիկ գործընկերոջ, անհուսալիությունը: Հաջորդ երկու տարիներին նախագիծն ակտիվորեն քննարկում էին Կենտրոնական Ասիայում եվրոպական արտաքին քաղաքականության ակտիվացման համատեքստում: Թուրքմենբաշիի մահը և Թուրքմենստանի նոր ղեկավարի ընտրությունը հույս ստեղծեցին, որ այդ երկիրը շուտով կարող է միանալ նախագծին: 2008-ին ակտիվացան Բաքվի և Աշգաբադի շփումները, Թուրքմենս-տանի նախագահն առաջին անգամ այցելեց Ադրբեջան: Դա, հավանաբար, պատրանքներ ծնեց, թե Անդրկասպյան գազատարի նախագիծը, առանց որի թուրքմենական գազը Ադրբեջանում և «Նաբուկկոյում» հայտնվել չի կարող, շուտով կիրականանա: Բայց հետագա իրողությունները ցույց տվեցին, որ ԵՄ-ը և ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի ուղղությամբ ճեղքման չեն հասնի:
Անցյալ տարի Իրանը կրկին «վերադարձավ «Նաբուկկո» ծրագիր: Բ.Օբամայի ԱՄՆ նախագահ ընտրվելը և նրա հայտարարած Թեհրանի հետ հարաբերությունների կարգավորման ուղեգիծը քաղաքական ազդանշան հանդիսացան այն բանի, որ Թեհրանի հետ կարելի է կրկին բանակցություններ սկսել «Նաբուկկոյի» վերաբերյալ: 2009թ. սկզբից Թուրքիան, հանձին վար-չապետի, սկսեց ակտիվորեն լոբբավորել Իրանի միացումը «Նաբուկկոյին»:
Վերջին ամիսների զարգացումները Իրանի և Թուրքիայի հարաբերություններում խոսում են այն մասին, որ, հավանաբար, Թուրքիայի տարածքը և, մասնավորապես, «Նաբուկկո» գազատարն Իրանի կողմից կօգտագործվի գազը ԵՄ արտահանելու նպատակով: Ակնհայտ է, որ վերջին շրջանում Թուրքիան փորձում է հատուկ ընդգծել Իրանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում: Հունվարի 13-ին ելույթ ունենալով Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնում Թուրքիայի վարչա-պետ Ռ.Էրդողանը հայտարարեց, որ «Նաբուկկո» նախագիծը կարող է իմաստ ունենալ միայն այն դեպքում, եթե դրանով գազ մղվի Եվրոպա ոչ միայն Ղա-զախստանից, Թուրքմենստանից և Ադրբեջանից, այլև Իրանից: Թուրք-իրանա-կան էներգետիկ համագործակցության ակտիվացման մասին քննարկումներն սկսվել են դեռևս տարեսկզբին, իսկ դրանց համար հիմք է հանդիսացել Իրանի
51
Ս. Սարուխաեյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջաեիի այցն Աեկարա, որի արդյունքում Իրանի և Թուրքիայի էներգետիկայի նախարարներին պաշտոնական հանձնարարական է տրվել' ակտիվացնել բանակցությունները գազի ոլորտում համագործակցության խորացման և ընդհանուր նախագծերի իրականացման վերաբերյալ։ Դեռևս 2001թ. կառուցված Թավրիզ-Էրզրում գազատարը բավական լավ հիմք է ստեղծում «Նաբուկկո» նախագծին Իրանի միանալու համար:
Այս գազատարով Իրանից Թուրքիա վերջին տարիների ընթացքում տարեկան արտահանվել է միջինը 8 մլրդ մ3 գազ, այն պայմաններում, երբ գազատարի հնարավորությունները թույլ են տալիս եռակի ավելացնել արտահանվող գազի ծավալները:
Հարավային Կովկասում օգոստոսին տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ հասկանալի դարձավ այն, որ Վրաստանը որպես էներգակիրների տարանցիկ երկիր, անհուսալի է, Հարավկովկասյան գազամուղին (Բա֊ քու-Թբիւիսի-Էրզրում) Թուրքմենստանի և Ղազախստանի միանալու հնարավորությունը կտրուկ նվազել է։
Այսօր Ադրբեջանը, փաստորեն, միակ մերձկասպյան երկիրն է, որը պատրաստ է դառնալ «Նաբուկկո» նախագծի մասնակիցը' ոչ թե թղթի վրա, այլ գործնականորեն։ Ոչ Թուրքմենստանը, ոչ Ղազախստանը նախագծին միանալու ոչ մի քայլ չեն արել և մոտակա տարիներին դժվար թե անեն: Այս պայմաններում Անկարայի համար հասկանալի է դարձել, որ «Նաբուկկո» նախագծի իրականացման և անհրաժեշտ ֆինանսական ու քաղաքական դիվիդենդներ ստանալու համար անհրաժեշտ է այս ծրագրում ներառել նաև բնական գազի զգալի պաշարներ ունեցող Իրանին։ Նման գիտակցում կա նաև Եվրոպայում' քաղաքական և տնտեսական ակտորների մակարդակով։ Բու-դապեշտյան գագաթաժողովին Իրանի հետ համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին հայտարարեցին «Նաբուկկո» գազատարի նախագծի իրականացման աշխատանքներին ընդգրկված մասնավոր ընկերությունների ղեկավարները, այդ թվում նախագծի հեղինակ և հիմնական լոբբիստ, ավստրիական OMV Gas & Power GmbH ընկերության փոխնախագահ Ջ.Բոգարդը:
Նշենք մի կարևոր փաստ. «Նաբուկկո» նախագծի պաշտոնական vwwv.nabucco-pipeline.com կայքում 2009թ. հունվարին տեղադրվել է նախագծի նոր քարտեզը, որը ցույց է տալիս, որ գազատարի մի ճյուղը մտնում է Իրանի տարածք (տե ս քարտեզը)։
52
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ. ՍՍարուխաեյան
Հիմնական դժվարությունները, որոնք կարող եե առաջանալ «Նաբուկ-կոյին» Իրանի միանալուց, կապված են Վաշինգտոնի դիրքորոշման հետ, քանի որ ամերիկյան նոր վարչակազմը, չնայած տարբեր բնույթի վերլուծություններին, դեռևս չի մշակել և ներկայացրել սեփական «իրանական քաղաքականությունը»: Սակայն իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման համար այսօր բավական լավ հիմքեր կան, մանավանդ եթե հաշվի առնենք այն դժվարությունները, որոնք Վաշինգտոնի համար կծագեն ղրղզական «Մանասից» ռազմակայանի դուրսբերման պայմաններում: Սա Կենտրոնական Ասիայում ուժերի վերադասավորում կառաջացնի, որն անմիջականորեն կազդի նաև Իրան-ԱՄՆ հարաբերությունների վրա:
Բացի վերը նշված զարգացումներից կարելի է նշել նաև, որ Թուրքիայի տարածքն Իրանի համար գազը ԵՄ արտահանելու այլընտրանք չունի: Իրանական գազի համար դեպի Եվրոպա աշխարհագրական առումով ամենակարճ ճանապարհը լինելով Թուրքիան իր քաղաքական աշխարհագրությամբ նույնպես ամենահարմար ճանապարհն է, քանի որ ապահովում է գազի փոխադրումը ԵՄ' հատելով ընդամենը 1 երկրի տարածք, ինչը չի կարելի ասել Հարավային Կովկասով անցնող ճանապարհի մասին:
Սակայն սա չի նշանակում, թե Հայաստան-Իրան գազատարը հզորացման տեղ և անհրաժեշտություն չունի և չի ունենա: ՀՀ իշխանությունների ընդունած որոշումը էներգետիկ համակարգը զարգացնելու, այդ թվում 10001500 մվտ նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ վկայում է այն մասին,
53
Ս. Սարուխաեյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
որ ՀՀ-ն գնում է կարևոր էլեկտրաարտադրակաե հանգույցի վերածվելու ճանապարհով: Այս քաղաքականությունը կարող է հաջողություն ունենալ այն դեպքում, եթե հայ-թուրքական քաղաքական երկխոսությունը միջպետական հարաբերություններում բերի տնտեսական և, մասնավորապես, էներգետիկ ոլորտին առնչվող զարգացումների: Խոսքն առաջին հերթին վերաբերում է էլեկտրաէներգիայի արտահանմանը Թուրքիա, որի արևելյան շրջանները էլեկտրաէներգիայի բավական մեծ պահանջարկ ունեն:
Մեծ է նաև ՀՀ-ից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հզորությունների ավելացման հնարավորությունը, սակայն իրանական շուկան ՀՀ-ի համար երկարաժամկետ տեսանկյունից չի կարելի միանշանակ առաջնային համարել, քանի որ Իրան-Արևմուտք հարաբերությունների բարելավման արդյունքում Իրանի էներգետիկ սեկտոր արտասահմանյան ներդրումների հոսքը, միջուկային ծրագրի զարգացումը, նոր ՋԷԿ-երի կառուցումը վաղ թե ուշ էներգակիրներով հարուստ Իրանը էլեկտրաէներգիայի տեսանկյունից կդարձնեն ինքնաբավ պետություն:
Փաստորեն, այսօր Իրան-Հայաստան գազատարի հզորացման հեռանկարներն ուղղակիորեն կապված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների հետ:
Եվ իսկապես, Իրանի միացումը նախագծին կարող է հիմք հանդիսանալ դրա իրագործման համար։ Բայց «Նաբուկկոյի» շուրջ Թեհրանի հետ պաշտոնական մակարդակի բանակցություններ դեռ չեն սկսվել, և չի էլ կարելի պնդել, թե սկսվելով հանդերձ դրանք կհանգեցնեն դրական և արագ արդյունքի։ Իրանը շատ բարդ բանակցող է, և վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ երկիրը ոչ մի հարցի շուրջ արագ որոշում կայացնելու մեջ աչքի չի ընկնում։ Իրան-Հայաստան գազատարի շինարարության վերաբերյալ բանակցությունները տևեցին մոտ 8 տարի, իսկ Իրաե-Պակիստաե-Հեդկաստաե գազատարի շուրջ բանակցությունները սկսվել են 1995-ին և առայժմ, բացի հռչակա-գրի ստորագրումից, ոչնչի չեն հանգեցրել։ Իրանի նավթի նախարարի պաշտոնական հայտարարություններն այն մասին, թե երկիրը հետաքրքրված է «Նաբուկկոյով», իրական քաղաքականության հարթությունում ոչինչ չեն նշանակում։ Հետաքրքիր ու ցայտուն օրինակ. մարտի սկզբին Իրանի նավթի նախարարը հայտարարեց, թե Իրանը պատրաստ է բանակցություններ սկսել «Նաբուկկոյին» միանալու շուրջ, իսկ մարտի վերջին նույն նախարարը հայտարարեց, թե Իրանի համար ավելի առաջնահերթ է Իրան-Իրաք-Սիրիա գազատարի անցկացումը և Սիրիայում բնական գազի հեղուկացման գործարանների շինարարությունը, այն դեպքում, երբ «Նաբուկկոն» Իրանի համար առանձնապես կարևորություն չի ներկայացնում»։
54
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
Ս. Սարուխաեյան
2. Սռֆիայի գագաթաժալովը և «Նաբուկկոե»
Ապրիլի 24-25-իե Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում «Բնական գազը Եվրոպայի համար. հուսալիություն և գործընկերություն» գագաթաժողովը, որն անց էր կացվել Բուլղարիայի նախագահ Գ.Պիրվանովի հովանավորությամբ, դեռևս կազմակերպման ընթացքում գաղափարական որոշակիություն էր ստացել. գագաթաժողովի ընթացքում քննարկման հիմնական թեման պետք է լիներ Ռուսաստանից ԵՄ էներգետիկ կախվածության նվազումը: Սա ակնհայտ երևում էր Բուլղարիայի նախագահի' գագաթաժողովի կայքում զետեղված ողջույնի խոսքից, որտեղ նշվում էր բնական գազի ներկրման աղբյուրների դիվերսիֆիկացման մասին, առանց որի հնարավոր չէ ԵՄ կայուն զարգացումը: Բացի այդ, մարտ-ապրիլ ամիսների ընթացքում բուլղարա-ռուսա-կան հարաբերություններում նկատվեցին բացասական զարգացումներ' կապված, հիմնականում, «Հարավային հոսք» հեռանկարային գազատարի հետ: Բուլղարիայի խորհրդարանում մի շարք պատգամավորներ երկարատև և զգայուն քննարկումներ սկսեցին այն մասին, թե ռուսական կողմը գազատարի կառուցմամբ ցանկանում է «ձեռք գցել» Բուլղարիայի գազատրանսպորտային համակարգը: Նման քննարկումները պատահական լինել չէին կարող: Ամենայն հավանականությամբ, դրանք միտված էին քար նետելու Ռուսաստանի ուղղությամբ' դրական տեղեկատվական և քարոզչական դաշտ ստեղծելով գալիք գագաթաժողովում բնույթով հակառուսական «Նաբուկկո» նախագծի քննարկումների համար: Բացառված չէ, որ նման զարգացումները բուլղարական քաղաքականության մեջ պայմանավորված էին ԱՄՆ նախագահ Բ.Օբա-մայի և Բուլղարիայի ղեկավարության բանակցություններով, որոնցում քննարկվել են նաև էներգետիկ անվտանգության հարցեր:
Ռուսաստանի վարչապետ Վ.Պուտինի' Սոֆիայի գագաթաժողովին չմասնակցելու որոշումը կարելի է բացատրել հենց այս գործընթացներով: Չսպասելով գագաթաժողովին, ապրիլի 21-ին Ռուսաստանը հրապարակեց «Ռազմավարական մոտեցում էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցության իրավական բազայի մասին» փաստաթուղթը, որը հակադրվում է եվրոպական մոտեցումներին, որոնց հիմքում ընկած է գազ արտահանող և գազ տարանցող երկրների իրավասությունների սահմանափակումը' ի շահ գազ սպառող պետությունների: Ռուսական կողմի փաստացի դեմարշը խոր ազդեցություն թողեց Սոֆիայի գագաթաժողովի ողջ ընթացքի վրա, քանի որ այն անցավ գազ արտահանող հիմնական պետության բարձրաստիճան ղեկավարության բացակայության պայմաններում (գագաթաժողովին Ռուսաստանը ներկայացնող էներգետիկայի նախարար Ս.Շմատկոյի կարճ
55
Ս. Սարուխաեյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
ելույթը հիմնականում քննադատական էր):
Այս գործոնն իր հետքը թողեց ոչ միայն գագաթաժողովի ընթացքի, այլ նաև արդյունքների վրա։ Մոսկվայի կողմից բացասական և կոշտ գնահատականներ ստանալով' Բուլղարիայի նախագահ Գ.Պիրվանովն առաջարկեց գագաթաժողովի հռչակագրում ամրագրել ոչ թե «Նաբուկկոյի», այլ «բոլոր նոր նախագծերի», այդ թվում նաև «Հարավային հոսքի», գերակա կարևորությունը ԵՄ-ի համար։ Բուլղարիայի նախագահն իր մամլո ասուլիսի ժամանակ ընդգծեց նաև, որ «Նաբուկկոն» այլընտրանք չէ «Հարավային հոսքին», և իր երկիրը փորձելու է կյանքի կոչել այս երկու նախագծերը միաժամանակ։
Միևնույն ժամանակ, Սոֆիայի գագաթաժողովը ի հայտ բերեց մի շարք այլ հակասություններ, որոնք առաջ են եկել էներգետիկայի ոլորտում միջազգային և տարածաշրջանային համագործակցության մակարդակներում։ Առաջին հերթին աչքի է ընկնում Վրաստանի դիրքորոշումը, որը գագաթաժողովին արտահայտեց երկրի վարչապետը։ Պաշտոնական Թբիլիսիի հիմնական առաջարկները կապված էին ոչ թե «Նաբուկկոյի», այլ «Սպիտակ հոսք» գազատարի կառուցման հետ, որը պետք է Կասպիցից Ադրբեջանի, Վրաստանի տարածքով և Սև ծովի հատակով ձգվի դեպի Ուկրաինա և Եվրոպա։ Վրաս-տանի մոտեցումները կարելի է ավելի քան տարօրինակ համարել ոչ թե նախագծի անիրատեսականության, այլ այն պատճառով, որ «Սպիտակ հոսքն» ուղղակիորեն հակասում է բուն «Նաբուկկո» նախագծին և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի ողջ իմաստին։
Չնայած Ադրբեջանի մասնակցությանը գագաթաժողովին' Բաքվի իրական էներգետիկ շահերը և էներգետիկ քաղաքականությունը նույնպես կարևոր քննարկումների տեղիք են տալիս։ Նախ' Բաքուն դեռևս շարունակում է բանակցությունները Մոսկվայի հետ գազի արտահանման ողջ ծավալները Ռուսաստանին վաճառելու վերաբերյալ։ Երկրորդ' «Նաբուկկո» գազատարը լինելու է Ադրբեջանից անկախ։ Գազատարի կառուցման և սեփականատերերի մեջ ոչ մի ադրբեջանական ընկերություն ընդգրկված չէ, ի տարբերություն Բաքու-Ջեյհան և Բաքու-Էրզրում խողովակաշարերի։ «Նաբուկկոն» թեև Ադր-բեջանի համար ձեռնտու նախագիծ է, սակայն եթե Բաքուն սկսի խաղալ ԵՄ-ի կողմից թելադրվող կանոններով, ապա կարող է կորցնել կարևոր քաղաքական լծակներ, որոնք ունեն էներգիա արտահանող պետությունները։ Երրորդ' դեռևս անհասկանալի է, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը ինչպես կազդի Բաքվի և Անկարայի հարաբերությունների վրա։ Համաձայն բրիտանական հեղինակավոր «The Daily Telegraph»֊ի մայիսի 7-ի «Էներգետիկ անվտանգության հետ կապված մտահոգություններ հայ-
56
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
Ս. Սարուխաեյան
թուրքական բանակցություններից» հոդվածի, Բաքուն կարող է հայ-թուրքա-կաե հարաբերությունների կարգավորման ֆոնին հայացքը դեպի Մոսկվա թեքել, ինչը կվտանգի «Նաբուկկոյի» ապագան:
3 Հռչակագիր շինարարության մասին
Մայիսի 8-ին Պրահայում, ԵՄ «Հարավային միջանցք. նոր մետաքսե ճանապարհ» գագաթաժողովում Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Եգիպտոսի ներկայացուցիչները ստորագրեցին համատեղ հռչակագիր «Նաբուկկո» գազատարի շինարարության վերաբերյալ: Անդրադառնալով Պրահայում ստորագրված փաստաթղթին կարող ենք արձանագրել, որ «Նաբուկկոյի» շինարարության մասին հռչակագրի տակ չկան ոչ Իրանի, ոչ Ղազախստանի, ոչ Թուրքմենստանի, ոչ Ուզբեկստանի ստորագրությունները: Հռչակագիրն ստորագրած գազարդյունահանող երկու պետություններ Ադրբեջանը և Եգիպտոսը, էական դերակատարություն գազի համաշխարհային արդյունահանման գործում չունեն: Եվ ոչ միայն: Ադրբեջանի ստորագրությունը հռչակագրի տակ ևս մեկ կարևոր առանձնահատկություն ունի: Բանն այն է, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա արդեն կառուցված է Հարավկովկասյան գազատարը, որն ադրբեջանական գազը մինչև Թուրքիա է հասցնում առանց էական դժվարությունների: Տարեկան 25-30 մլրդ մ3 թողունակություն ունենալով Հարավկով-կասյան գազատարն առանց որևէ խնդրի կկարողանա ադրբեջանական նավթը մղել Թուրքիա: Սրանից հետևում է, որ Ադրբեջանի ներկայացուցչի ստորագրությունը հռչակագրի տակ և «Նաբուկկոյին» Բաքվի միանալը կոնկրետ նոր ու էական ոչինչ ոչ նախագծին, ոչ էլ եվրոպական էներգետիկ անվտանգությանը չեն տա: Ընդհանրացնելով վերոշարադրյալը մի քանի եզրահանգում անենք.
• «Նաբուկկոն», ընդհանուր առմամբ, իր քաղաքական էությամբ հակառուսական նախագիծ է,
• նախագիծը բավական անորոշ է, վերջին տարիներին ամեն տեսակ փոփոխությունների է ենթարկվել և, հավանաբար, դեռ էլի կփոփոխվի,
• ընդհանուր առմամբ, «Նաբուկկո» նախագիծը ներկա փուլում հազիվ թե կարելի կլինի հաջող անվանել, իսկ ստորագրված հռչակագիրը էական ոչինչ չի փոխի համաշխարհային էներգետիկ անվտանգության մեջ:
Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ առաջիկա տարիներին նախագծին Իրանի և Կենտրոնական Ասիայի երկրների միացման լոբբավորումն ավելի է ինտենսիվանում, ինչը, բնականաբար.
57
Ս. Սարուխաեյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
• առաջ կբերի Ռուսաստանի ուժգին դիմակայությունը,
• էական խթան կհանդիսանա տարածաշրջանի քաղաքական հարաբերությունների համար,
• կշարունակի ազդել նախագծի վրա, փոխել նրա ձևը գուցե նրան մեծ կոնկրետություն հաղորդելով։
4 Հայկական հեռանկարներ
Վերոշարադրյալ գործոններն էլ հենց պետք է հիմք ընդունվեն «Նաբուկկոյին» ՀՀ-ի միանալու հեռանկարների քննարկման համար, իսկ դրանք հաշվի չառնելը չափից ավելի սուբյեկտիվ և իրականությունից կտրված է դարձնում գազատարի շինարարությանը մեր մասնակցության վերաբերյալ ամեն տեսակ կանխատեսում և նախագիծ։ Եվ դա պակաս կարևոր չէ. չի կարելի գազատարին ՀՀ-ի միանալու խնդիրն ուղղակիորեն ու կոպիտ կերպով ածանցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից։ Թուրքիայի հետ սահմանի բացումը, իսկապես, սերտորեն կապված է մեր երկրի էներգետիկական քաղաքականության ապագայի հետ: Թուրքիայի հետ միջպետական նորմալ հարաբերությունների հաստատումը դրական խթան կհանդիսանա ՀՀ էներգետիկ սեկտորի զարգացման համար: Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման կարգավորումը ՀՀ-ում էներգիա արտադրող հզորությունների զարգացման խոշոր նախագծերի իրագործման անհրաժեշտ հիմք կստեղծի. նոր հզոր ԱԷԿ-ի կառուցում, Հրազդանի ջերմաէլեկտրակայանի 5-րդ բլոկի կառուցման ավարտ, Երևանի ջերմաէլեկտրակայանի արդիականացում, Իրան-Հայաստան գազատարի լիարժեք կիրառություն, ՀԷԿ-ի կառուցում և այլն: Բայց խոսել այն մասին, թե ՀՀ-ն ավտոմատ կերպով կներառվի «Նաբուկկո» նախագծում, ճիշտ չէ:
Այդ նախագծին մասնակցության համար անհրաժեշտ է ուժերի հատուկ համախմբում, քանի որ զուտ աշխարհագրորեն ՀՀ-ն ամենահարմար երկիրը չէ Եվրոպա գազ արտահանելու համար: Սակայն քաղաքական ակտիվությունը և քաղաքական գործոնները, այնուամենայնիվ, կարող են խաղալ իրենց, այն էլ' կարևոր, դերը: Խոսքն այս դեպքում հայ-իրանական միջպետական համագործակցության և բնական գազի երթուղիների դիվերսիֆիկացման իրանական քաղաքականության մասին է: Չի բացառվում, որ հանգամանքների բերումով և ՀՀ ակտիվ քաղաքականության շնորհիվ Իրան-Հայաստան գազատարը կարող է ընդլայնվել մինչև այն ծավալների չափով, որ հնարավոր լինի իրանական գազը Թուրքիա կամ էլ Վրաստան վերարտահանել հետագայում դրա' «Նա-բուկկոյում» հայտնվելու հեռանկարով: Կարող է թվալ, թե նման քաղաքակա-
58
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
Ս. Սարուխաեյան
եություեը կհակասի հայ-ռուսակաե ռազմավարական գործընկերության ոգուն, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանի համար, եթե Իրանն, իհարկե, որոշի միանալ «Նաբուկկոյին», կարևոր կլինի, որ իրանական գազի թեկուզև մի մասն արտահանվի հայկական գազատրանսպորտային համակարգի միջոցով, որը պատկանում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին: Էլ չենք խոսում այն մասին, որ հենց այս ընկերությունն է ապահովելու Իրան-Հայաստան գազատարի թողարկային կարողության ընդլայնումը, կառուցելու նոր խողովակաշարեր, որոնք այսպես թե այնպես գտնվելու են նրա հաշվեկշռում:
Մենք կարծում ենք, որ ներկա փուլում կարելի է խոսել և մտածել «Նա-բուկկո» գազատարին ՀՀ-ի միանալու հեռանկարների մասին: Բնականաբար, հնարավորություն կա, որ միանալու հեռանկարը մեզ համար երբեք էլ իրական չդառնա, բայց ակտիվ քաղաքականությունը կարող է հանգեցնել դրական արդյունքների:
ՀՀ-ն հասել է էներգետիկ համակարգի կայունության բարձր մակարդակի, ինչն արդյունք է ինչպես կառավարության, այնպես էլ հանրապետության խոշորագույն էներգետիկ ընկերության' «ՀայՌուսգազարդի» իրական և երկարատև աշխատանքի: Այսօր հարկավոր է պահել այդ կայունությունը, ստեղծել օտարերկրյա ներդրումների հոսքի պայմաններ և, ինչը միանգամայն իրական է, մտածել հայկական ներդրումների մասին արտասահմանի էներգետիկ ակտիվներում: Միևնույն ժամանակ, այն պայմաններում, երբ Կենտրոնական Ասիայի երկրները զրկված են համաշխարհային շուկաների հետ ուղղակի էներգափոխադրումային կապերից, իսկ Իրանը հիմնականում փակ է մնում օտարերկրյա ներդրումների համար, այդ պետություններում էներգետիկ ակտիվների ձեռքբերումը ավելի շատ է հնարավոր, քան այն ժամանակ, երբ ամեն ինչ փոխվի: Իսկ ՀՀ-ն, մեր կարծիքով, դատապարտված է ձեռք բերելու նման ակտիվներ, քանի որ առանց դրանց հանրապետության էներգետիկ համակարգի երկարատև կայունությունը կարող է հայտնվել սպառնալիքի տակ:
Հոմւիս, 2009թ.
59
Ս. Սարուխաեյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
ГАЗОПРОВОД «НАБУККО» И РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
Севак Саруханян
Резюме
Апрель и май месяцы 2009г. оказались довольно богатыми событиями, связанными с реализацией новых крупных энергетических проектов. Прошедший 24-25 апреля в Софии энергетический саммит «Природный газ для Европы: безопасность и партнерство» заложил первые реальные основы для осуществления считающегося для Европы стратегическим проекта газопровода «Набукко». 8-го же мая уже в Праге на саммите ЕС «Южный коридор — новый шелковый путь» представителями Азербайджана, Грузии, Турции и Египта была подписана совместная декларация по проекту строительства газопровода «Набукко».
Подписание данной декларации представляет для РА интерес по нескольким причинам.
Во-первых, сам проект газопровода будет реализован в нашем регионе и создаст новые инфраструктурные связи для экспорта каспийского и иранского газа на европейский рынок.
Во-вторых, газопровод непосредственным образом связан с политическими отношениями в регионе, которые, вне зависимости от того, проходит ли газопровод по территории РА или нет, затрагивают интересы нашей страны.
В-третьих, в условиях налаживания армяно-турецкого диалога и активизации переговорного процесса вокруг Нагорного Карабаха может сложиться впечатление, что «Набукко» имеет шансы пройти по территории РА.
60