Научная статья на тему 'Ազգային քաղաքականությունն անդրկովկասում 1920-1930-ական թթ. «Արմատավորման» առանձնահատկությունները'

Ազգային քաղաքականությունն անդրկովկասում 1920-1930-ական թթ. «Արմատավորման» առանձնահատկությունները Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
609
79
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
ազգային քաղաքականություն / Անդրկովկաս / Անդրֆեդերացիա / արմատավորման քաղաքականություն / Խորհրդային Հայաստան

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Թամարա Վարդանյան-այվազյան

Ուսումնասիրվող խնդրի շուրջ համեմատական տվյալների և արխիվային նյութերինախնական քննությունը վեր է հանում 1920-1930-ական թթ. Անդրկովկասում տարվողազգային քաղաքականության մի շարք առանձնահատկություններ։ Ադրբեջանի թյուրքերը, գտնվելով ԽՍՀՄ «մշակութապես հետամնաց» ազգությունների ցանկում, լայնո-րեն օգտվում էին արմատավորման քաղաքականության բարիքներից։ Այդ քաղա-քականությունը մեծ թափ հաղորդեց Ադրբեջանում ազգակերտման գործընթացներինթյուրքական ինքնության հիմքի վրա։ Վրացիները, կենտրոնական դիրքեր զբաղեցնե-լով Անդրֆեդերացիայում, որի վերահսկողական-օպերատիվ իրավասություններնավելի ընդլայնվեցին 1929թ., վրացամետ ուղղվածություն հաղորդեցին այդ մարմնին ևնույնպես կարողացան մեծապես օգտվել արմատավորման քաղաքականության ընձե-ռած արտոնություններից։ Իսկ Հայաստանն ու հայ ժողովրդին այդ «դրական գործողու-թյունների քաղաքականությունը» գրեթե շրջանցեց, որոշ ոլորտներում նույնիսկհակառակ արդյունք արձանագրվեց, երբ կադրերի ազգայնացման փոխարեն տեղի էրունենում այլազգիների ներթափանցում ՀԽՍՀ կուսակցական և կառավարման համա-կարգ։ Այսպիսով, Խորհրդային Հայաստանն, ընդգրկվելով Անդրֆեդերացիայի կազ-մում, հայտնվեց քողարկված ներքին գերակայությունների վերջնամասում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ETHNIC POLICIES IN TRANSCAUCASIA IN 1920-1930s: PECULIARITIES OF “INDIGENIZATION”

Preliminary review of comparative data and archive materials regarding the subject matter exposes a number of peculiarities of ethnic policies in Transcaucasia in 1920-1930s. The Turkic people of Azerbaijan were listed among the “culturally backward” ethnicities of the USSR, and hence, they reaped the benefits of indigenization policy. In Azerbaijan this policy significantly boosted the processes of nation-building based on Turkic identity. Georgians, on the other hand, had key positions in the Transcaucasian Federation, the control and action mandates of which expanded in 1929, and they were able to make it a Georgianoriented entity, thus also benefitting from the opportunities provided by indigenization policy. As for Armenia and Armenian people, this “affirmative action policy” had almost no impact and in some areas even produced a reverse effect, as instead of indigenization of the cadres, persons of other ethnicities started gaining positions in the Communist party and governance system of the Armenian SSR. Thus, under the Transcaucasian Federation the Soviet Armenia found itself at the bottom of the concealed internal priorities list.

Текст научной работы на тему «Ազգային քաղաքականությունն անդրկովկասում 1920-1930-ական թթ. «Արմատավորման» առանձնահատկությունները»

ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ 1920-1930-ԱԿԱՆ ԹԹ. «ԱՐՄԱՏԱՎՈՐՄԱՆ» ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թամարա Վարդաևյաև-Այվազյաե’

Բանալի բաոեր ազգային քաղաքականություն, Անդրկովկաս, Անդրֆեդերացիա, արմատավորման քաղաքականություն, Խորհրդային Հայաստան:

Ներածություն

ԽՍՀՄ-ում 1920-1930-ական թթ. ազգային հարցերն իրենց լուծումն էին ստանում հիմնականում «արմատավորման» (коренизация) քաղաքականության շրջանակներում և ենթարկվում էին այդ քաղաքականության տրամաբանությանը: Պատմագրության մեջ արմատավորումն ընդունված է գնահատել, ընդհանուր առմամբ, որպես առաջադիմական երևույթ: Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Թ.Մարտինն այն բնորոշեց որպես «դրական գործողությունների քաղաքականություն» [1] և այս մոտեցումը թե հետխորհրդային, թե արևմտյան մասնագիտական շրջանակներում համընդհանուր ճանաչում գտավ: Եվ իրոք, խորհրդային հանրապետություններում այդ փուլում մշակութային ու տնտեսական ոլորտներում ակնհայտ հաջողություններ արձանագրվեցին: Սակայն արմատավորման քաղաքականությունն ուներ նաև իր ներքին առանձնահատկություններն ու անհարթությունները, որոնք դեռևս առանձին քննության չեն ենթարկվել և չեն դիտարկվել այսպես կոչված «ազգային ծայրամասերի», օրինակ, Անդրկովկասի հետ կապված: Բազմաթիվ

\ ռ

հարցեր դեռ մնում են չլուսաբանված, ասենք ինչպե ս էր ընթանում ռեսուրս-

ռ

ների բաշխումը տեղերում, արմատավորման ի նչ տեմպեր էին արձանա-

ռ

գրվել տարբեր հանրապետություններում, ի նչ գերակայություններ էին սահ-

ռ

մանված հանրապետությունների միջև, վերջապես, ի նչ գործոններ էին ազդում այդ քաղաքականության իրականացման ընթացքում և այլն:

՚ «Նորավանք» ԳԿՀ փորձագետ, պ.գ.թ.:

91

Թ. Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

о

Որո նք են արմատավորման քաղաքականության էությունն ու նպատակները:

1923թ. ՌԿ(բ)Կ XII համագումարի ընդունած բանաձևում նշվում է «ազգային հանրապետություններում արմատավորման քաղաքականության անցկացման անհրաժեշտության մասին։ Այն ենթադրում էր ազգային լեզվի գերակայության ապահովում ու լայն կիրառում գործավարությունում, մամուլում, լուսավորչա-մշակութային հաստատություններում, նաև ղեկավար պաշտոններում տեղական կադրերի առաջխաղացում, ովքեր ազատ տիրապետում են ազգային լեզվին» [2, с. 433-442]։ Արմատավորման քաղաքականության շրջանակներում նախատեսվում էր սոցիալ-տնտեսական և մշակութային ցածր մակարդակի վրա գտնվող հանրույթներին ընձեռել ազգային զարգացման լայն հնարավորություններ, որպեսզի վերջիններս հավասարվեն ԽՍՀՄ առավել զարգացած ազգերին։ Այդ նպատակով արմատավորումն իրականացվելու էր չորս հիմնական ուղղություններով ազգային լեզու, ազգային տարածք, ազգային վերնախավ և ազգային մշակույթ1։ Նախատեսվում էր մեծաթիվ միջոցառումների մի ամբողջական համակարգ, որոնք պետք է նպաստեին նշված չորս ուղղությունների ձևավորմանը, հատկապես այն շրջաններում, որտեղ դրանք թույլ էին արտահայտված կամ բացակայում էին ընդհանրապես։ Ակնհայտ է, որ նշված ոլորտները կենսական նշանակություն ունեն ազգակերտման տեսակետից։

Այսպիսով, արմատավորման քաղաքականության միջոցով լուծվելու էր խորհրդային համակարգի կարևորագույն գաղափարական հիմքերից մեկի համընդհանուր հավասարության հաստատման խնդիրը։ Բացի այդ, շնորհիվ դրա' խորհրդային իշխանությունը ԽՍՀՄ ազգերի և ազգությունների համար պետք է դառնար «հարազատ», «մտերիմ», «ժողովրդական» և «հասկանալի»։

Ադրբեջանե արմատավորման տարիներին

Արդեն 1920-ական թթ. սկզբներից ակնհայտ էր, որ Անդրկովկասի երեք հանրապետությունների շարքում բոլշևիկներն առավել բարյացակամ էին տրամադրված հատկապես Ադրբեջանի նկատմամբ։ Նման վերաբերմունքի պատճառները մի քանիսն էին. առաջինն այն էր, որ Ադրբեջանին վերապահված էր

1 Նշենք, որ արմատավորման քաղաքականության առավել տեսանելի արդյունքներն արձանագրվեցին ժողովրդագրական բնագավառում, սակայն այս ոլորտը դուրս է տվյալ հոդվածի շրջանակներից։

92

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Թ. Վարդանյան

առանցքային դերակատարում ունենալ Արևելքի երկրներում սոցիալիստական հեղափոխության տարածման գործում։ Տեղական կոմունիստական կուսակցության առջև խնդիր էր դրված կարճ ժամկետներում Ադրբեջանը վերածել «[Արևելքի ճնշված ժողովուրդների] իմպերիալիզմի ճիրաններից ազատագրման դրոշակակիր»1 և այն որպես դրական մոդել ծառայեցնել արևելյան ժողովուրդների համար, որոնք հետագայում կանցնեն սոցիալիստական կարգերին։ Երկրորդ. նավթով հարուստ Ադրբեջանը կենսական նշանակություն ուներ ԽՍՀՄ կայուն տնտեսական համակարգի ձևավորման համար, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նորաստեղծ խորհրդային պետությունը ստիպված էր «գոյատևել և զարգանալ թշնամական կապիտալիստական շրջափակման պայմաններում»։ Եվ վերջապես երրորդ Անդրկովկասի երեք տիտղոսակիր ազգերից' հայեր, վրացիներ և անդրկովկասյան թաթարներ (հետագայում ադրբեջանցիներ), միայն վերջիններս ընդգրկվեցին ԽՍՀՄ «մշակութապես հետամնաց» ազգությունների ցանկում1 2։ Բոլշևիկները գտնում էին, որ այդ ցուցակում հայտնված 97 ազգություններին անհրաժեշտ է առավելագույնս աջակցել։ Այսպիսով, անդրկովկասյան թաթարները լայն հնարավորություն ստացան ստեղծելու և զարգացնելու սեփական մշակույթը, լեզուն և ազգային այլ բաղադրիչներ, որոնցից նրանք, ի տարբերություն իրենց հարևանների, դեռևս զուրկ էին։

Ուշագրավ է, որ բոլշևիկներն ամենևին էլ չէին թաքցնում, որ իրենք նախապատվություն են տալիս Ադրբեջանին։ Օրինակ, 1922թ. Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների երկրորդ կուսակցական կոնֆերանսում Ս.Օրջոնիկիձեն բացեիբաց հայտարարեց. «Հարևան երկրների աշխատավոր զանգվածների հեղափոխականացման գործում Վրաստանի ու Հայաստանի միջազգային դերակատարումը հավասար է զրոյի։ Որևէ համաշխարհային դեր Վրաստանն ու Հայաստանը չունեն։ Իսկ Ադրբեջանը որպես մահմեդական երկիր ազդեցություն ունի Թուրքիայում»3։ Ուստի, ամենևին էլ զարմանալի չէ, որ Անդրկովկասի երեք հանրապետությունների շարքում ար-

1 Приветствие от секретаря ЦК РКП тов. И.Сталина, РГАСПИ Ф.558, Оп.11. Д. 1202. Л. 428.

2 Об ударном культобразовании отсталых национальностей // Бюллетень Народного комиссариата по просвещению РСФСР, 1932, № 5. С. 13-14, հղումը ըստ Martin T The Affirmative Action Empire: Nations and Nationalism in the Soviet Union, 1923-1939, Cornell University Press, 2001, р. 167.

3 Из речи тов. Орджоникидзе на Второй партийной конференции коммунистических организаций Закавказья // Вопросы партийной жизни, вып. 11, 3-я серия. Тифлис, 1922, с. 26.

93

Թ. Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

մատավորման քաղաքականությունն ամենավառ արտահայտությունը գտավ հենց Խորհրդային Ադրբեջանում։ Այսպես, արդեն 1920-ական թթ. հենց Ադրբե-ջանն է ստանձնում ավանգարդի դերն այբուբենի լատինացման գործում (մինչ այդ կիրառվում էին արաբերեն գրերը)։ Այնուհետև հաջորդեցին բազմաթիվ այլ միջոցառումներ ազգային լեզվի ձևավորման ուղղությամբ։ Այդ շրջանում ադրբեջանական թյուրքերը դեռևս զուրկ էին նորմավորված գրական լեզվից։ Նույնիսկ 1920-ական թթ. տպագիր հրատարակությունների առյուծի բաժինը Թուրքիայից Ադրբեջան ներմուծվող գրականությանն էր, որն էլ Ստամբուլի բարբառով էր և Անդրկովկասի թյուրքալեզու մահմեդականներին լիովին հասկանալի չէր։ Ելնելով ստեղծված իրադրությունից անհրաժեշտություն առաջացավ տեղական բարբառը վերածել գրական լեզվի և այն դարձնել զանգվածային։ Արագ տեմպերով սկսվեց գրական լեզվի ձևավորման գործընթացը լատինական տառատեսակի հիմքով։ Հաջորդ քայլը եղավ մշակված նոր գրական լեզվով ազգային (թյուրքական) գրականության ստեղծումը, գիտական աշխատությունների, դասագրքերի հրատարակումը։ Սա ահռելի աշխատանք էր, որը հսկայական ռեսուրսներ էր պահանջում։ Սակայն մշակութային հեղափոխությունը հնարավոր էր անցկացնել միայն այս ճանապարհով։

Փաստորեն, բոլշևիկների առջև դրված էր բարդագույն խնդիր կարճ ժամկետներում անդրկովկասյան թաթարների մշակութային զարգացման աստիճանը հավասարեցնել իրենց հարևանների հայերի ու վրացիների ընդհանուր քաղաքակրթական մակարդակին։ Սակայն այս հարցի լուծման ճանապարհին առկա էին բազում խոչընդոտներ, այդ թվում մահմեդականների շրջանում անգրագիտության բարձր ցուցանիշը։ Մուսավաթականների օրոք (1918-1920թթ.) Ադրբեջանի բնակչության ընդհանուր գրագիտության մակարդակը կազմում էր ընդամենը 7%, իսկ որոշ գավառներում նույնիսկ 4%1։ Այս խնդիրը շարունակում էր հրատապ մնալ նույնիսկ խորհրդայնացման առաջին տարիներին։ Գրագիտության մակարդակով թյուրքերը զգալիորեն զիջում էին իրենց երկու հարևաններին հայերին և վրացիներին։ 1926թ. գրագետ էր վրացիների 44%-ը, հայերի 37.12%-ը, իսկ թյուրքերի ընդամենը 9%-ը։ Կիսագրագետ կադրեր կարելի էր հանդիպել անգամ Ադրբե-

1 «Стенографический отчет III Всеазербайджанского съезда Советов», Баку, 1923, с. 75-80. Հղումն ըստ Тамразова ИИ, Культурное строительство Закавказских республик в восстановительный период // Լրաբեր հասարակական գիտությունների, ՀՀ ԳԱԱ, Երևան, № 11, 1969, էջ 46։

94

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Թ. Վարդանյան

ջանի ղեկավար պաշտոնյաների շրջանում: 1927թ. Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ա.Կարաևը դժգոհում էր, որ «յուրաքանչյուրն, ով ունի թյուրքական անուն և «հավատում է Ալլահին», իրեն թյուրք է համարում։ Երբեմն նույնիսկ բավարար է թյուրք ներկայանալը։ Այնինչ խնդիրն իրականում այն է, որ տեղի բնակչությունից դուրս եկած պաշտոնյաները թյուրքերեն գրել-կարդալ իմանան» [3, с. 323]։

Գրագետ կադրեր անհրաժեշտ էին նաև արմատավորման քաղաքականության մյուս կարևոր ուղղության ազգային վերնախավի ձևավորման համար։ Այսպիսով, խորհրդային իշխանությունները սկսեցին անասելի միջոցներ և ջանքեր գործադրել Ադրբեջանում տեղի թյուրքերի անգրագիտության վերացման ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով 1926-1939թթ. անգրագիտության վերացման ամենաբարձր տեմպերն արձանագրվել են Անդրկովկասի թյուրքերի շրջանում (տե ս Աղյուսակ 1).

Աղյուսակ 1

Գրագիտության մակարդակի բարձրացման տեմպերն ըստ ազգերի, 1926֊1939թթ.

Տարիքային խումբ Կբացի (ար.) մրացի (իգ.) Հայ (ար.) Հայ (իգ.) Թյուրք (ար.) Թյուրք (իգ.)

մինչև 9 տարեկան +1,4 + 1,8 + 1,5 +2,3 +4,0 + 17,6

9 - 49 տարեկան +1,4 + 1,8 + 1,5 +2,4 +4,0 + 17,7

50 տարեկան և բարձր + 1,7 +2,0 + 1,7 +2,3 +2,7 + 15,7

Մշակութային բարեփոխումներին զանգվածային բնույթ հաղորդելու նպատակով Ադրբեջանում մեծ թափ ստացավ նաև հրատարակչական գործը։ Հենվելով Համամիութենական գրապալատի տվյալների վրա' Հումբոլդտի համալսարանի պրոֆեսոր Յ.Բաբերովսկին արձանագրում է. «Արևելքի ոչ մի հանրապետությունում հրատարակչական գործի նման աճ չի արձանագրվել, ինչպես Ադրբեջանում»։ «1927թ. արդեն ադրբեջանական պետական հրատարակչությունը թողարկել էր ավելի քան 3 մլն օրինակ տպագիր նյութ թյուրքե-րենով, այն դեպքում, երբ ռուսալեզու գրականության ընդհանուր տպաքանակը 250 000-ից էլ պակաս էր։ 1927-1931թթ. հրատարակված գրքերի անվանական ցանկն Ադրբեջանում աճեց 673-ից մինչև 1513, իսկ դրանց տպաքանակը 1711-ից մինչև 7206 օրինակ» [3, c. 322]։

95

Թ. Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Այդ տարիներին Ադրբեջանում ընթացավ նաև կուսակցական-վարչա-կան ապարատի աստիճանական թյուրքացումը: Ղեկավար պաշտոններից հետզհետե հեռացնում էին ռուսներին և ընդհանրապես բոլոր այլազգիներին։ Ինչպես նշում է Թ.Մարտինը, «ռուսներն ընդհանուր առմամբ դժգոհ էին արմատավորման քաղաքականությունից։ Եվ հատկապես մեծ վնաս հասցվեց ազգամիջյան հարաբերություններին այն պահից, երբ ռուսներին բացահայտ փոխարինում էին բնիկ ժողովուրդներով։ Ադրբեջանի Կոմկուսի համագումարի ընթացքում պատգամավորներից մեկն իր ելույթում նշեց, որ ռուսներն

ռ

ասում են. «Ինչո ւ ինձ ազատեցին աշխատանքից և իմ փոխարեն նշանակե-

ռ

ցին ադրբեջանցու։ Ինչո վ է նա ինձանից առավել» [1, р. 137]1։ Այս քաղաքականությունը շարունակվեց նաև հետագա տարիներին։ 1929թ. սեպտեմբերի 23-ի ՀամԿ(բ)Կ Կենտկոմի ուղենիշում, որտեղ խոսվում էր հարյուրավոր բանվորների և գյուղացիների պատասխանատու պաշտոնների առաջադրման անհրաժեշտության մասին, նշվում է, որ «հատկապես հարկ է առաջ մղել թյուրք աշխատավորներին և միաժամանակ ձգտել պահպանել հին կուսակցական կադրերին, ովքեր թյուրք են»1 2։

Այսպիսով, 1920-1930-ական թթ. սկզբներին արմատավորման քաղաքականությունն Ադրբեջանում, նպաստելով ազգային (թյուրքական) լեզվի, ազգային վերնախավի, ազգային տարածքի և ազգային մշակույթի ձևավորմանը, միաժամանակ մեծապես խթանեց թյուրքական ինքնության հիմքով ազգա-կերտման գործընթացներին։

Այնուամենայնիվ, բոլշևիկները քաջ գիտակցում էին, որ էթնոկրոնական տեսակետից Կովկասը բարդ տարածաշրջան է, որտեղ «ազգերն ու ազգություններն այնպես են միախառնված, որ կարծես նրանց ինչ-որ մեկը նույն պարկից հանել ու շաղ էր տվել։ Այստեղ բոլոր հիմքերը կան ազգային հրաբխի ժայթքման համար»3,- նշվում է 1922թ. Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների երկրորդ կուսակցական համաժողովում։ Եվ որպեսզի «ազգային հարցը տեղափոխվի դասակարգային պայքարի հուն», ապահովվի «Կովկասի ժողովուրդների համերաշխությունն ու եղբայրությունը» և

1 Martin T, The Affirmative Action Empire: Nations and Nationalism in the Soviet Union, 1923-1939. -Cornell University Press, 2001, р. 137.

2 РГАСПИ. Ф.17. Оп.3. Д.759. Л. 9.

3 Вторая партийная конференция коммунистических организаций Закавказья // Вопросы партийной жизни, Вып. 11, 3-я серия, Тифлис, 1922, էջ 6։

96

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Թ. Վարդանյան

դրանով իսկ վերջնականորեն լուծվի ազգային հարցը, 1922թ. մարտին որոշվեց Անդրկովկասի երեք հանրապետությունները միավորել մեկ միասնական ֆեդերացիայի շրջանակներում։ Վ.Ի. Լենինի նախաձեռնությամբ և Ի.Ստալի-նի, Ս.Օրջոնիկիձեի ու Ս.Կիրովի ակտիվ մասնակցությամբ ստեղծվեց Անդր-կովկասյան ֆեդերացիան, որն էլ դարձավ ՀամԿ(բ)Կ ազգային քաղաքականության յուրօրինակ փորձադաշտ։ Անդրֆեդերացիան գոյատևեց 1922-19362թթ.։ Այս տարիները գրեթե ամբողջությամբ համընկնում են արմատավորման քաղաքականության տարիների հետ։

Վրացիներն ու Անդբֆեդերացիաե

Նշենք, որ ի տարբերություն անդրկովկասյան թյուրքերի, որոնք հայտնվել էին «մշակութապես հետամնաց» ազգությունների ցանկում, վրացիներն ու հայերը դասվեցին զարգացած «արևմտյան ազգությունների» շարքին: Հետևաբար, վերջիններս արագացված արմատավորման ենթակա չէին: Սակայն արմատավորումն իր ակնհայտ ու տեսանելի արդյունքներն արձանագրեց նաև Վրաստանում: Պատճառն այն էր, որ «ՀամԿ(բ)Կ Անդրկովկասի երկրամասային կոմիտեն ստեղծված օրվանից մինչև վերացումը 1936թ., ավանդաբար ղեկավարում էին վրացի գործիչները: Նախ Սերգո Օրջոնիկիձեն էր, հետո Մա-միա Օրախելաշվիլին, և վերջապես Լավրենտի Բերիան: Ընդ որում, յուրաքանչյուրը միաժամանակ վարում էր նաև Վրաստանի Կոմկուսի առաջին քարտուղարի պարտականությունները» [4, c. 32]: Լավրենտի Պավլովիչը 1927թ. նշանակվեց Վրացական պետական քաղաքական վարչության (ՊՔՎ) նախագահ և միաժամանակ դարձավ Անդրկովկասի ՊՔՎ նախագահի տեղակալ: 1929թ., շարունակելով լինել Վրաստանի և Անդրկովկասի ՊՔՎ նախագահ, նա միաժամանակ ստանձնում է Անդրֆեդերացիայում ԽՍՀՄ ՊՔՎ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնը: Փաստորեն, Անդրֆեդերացիայի երեք սուբյեկտներից մեկի Վրաստանի ներկայացուցիչները, միաժամանակ ղեկավարում էին ամբողջ ֆեդերացիան: Անաչառության համար պետք է նշել, որ այդ հանգամանքը, սակայն, ամենևին էլ չխոչընդոտեց բուն Վրաստանում նույնպես զանգվածային հալածանքների իրականացմանը:

Ուշագրավն այն է, որ վրաց կոմունիստներն ի սկզբանե բացահայտ ու հետևողականորեն դեմ էին հանդես գալիս միասնական մարմնի շրջանակներում Անդրկովկասի երեք հանրապետությունների միավորման, այսինքն

97

Թ. Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Անդրֆեդերացիայի ստեղծման գաղափարին: Նրանք գտնում էին, որ Վրաս-տանն ու անդրկովկասյան մյուս հանրապետությունները պետք է ինքնուրույն մտնեն ԽՍՀՄ կազմի մեջ, այնպես, ինչպես Ուկրաինան և Բելառուսը։ Վրացական կողմը մտավախություն ուներ, որ միության շրջանակներում Վրաս-տանի ինքնիշխանությունը կվնասվի։ Բայց երբ Անդրֆեդերացիան, այնուամենայնիվ, կազմավորվեց, վրացիներն այնտեղ գրավեցին բոլոր ղեկավար պաշտոնները շնորհելով այդ մարմնին որոշակիորեն վրացամետ ուղղվածություն (գոնե բուն Հայաստանում Անդրֆեդերացիայի քաղաքականությունն այդպես էր ընկալվում)։

Հայաստանն Անդրֆեդերացիայի կազմում

Որպես Անդրֆեդերացիայի կազմավորման հիմք հռչակված էր նրա մաս կազմող սուբյեկտների հավասարության սկզբունքը։ Այդ մասին մշտապես շեշտվում էր թե կազմավորման, թե գոյատևման ողջ ընթացքում։ Սակայն բացառված չէ, որ քողարկված աստիճանակարգումն ի սկզբանե դրված լիներ նրա ստեղծման հիմքում։ Սուբյեկտների տարբեր կարգավիճակները, թերևս, պայմանավորված էին այն հանգամանքներով, որոնց շարքում է, օրինակ, արմատավորման քաղաքականությունը, որն ուղղված էր ԽՍՀՄ-ում բնակվող «մշակութապես հետամնաց» ազգությունների (Անդրկովկասում դրանք թյուրքերն էին) և «արևմտյան ազգերի» (հայեր և վրացիներ) միջև առկա տարբերությունների կրճատմանն ու վերացմանը։ Հաջորդ գործոնը, որը նույնպես խախտելու էր հավասարության սկզբունքը, Անդրֆեդերացիայի ղեկավար պաշտոններում վրացիների գերակշռությունն էր։ Ամեն դեպքում, այդ նորաստեղծ կազմավորման շրջանակներում կարելի է նկատել որոշ առանձնահատկություններ, որոնք խոսում են նրա մաս կազմող սուբյեկտների տարբեր քաղաքական կշիռների մասին։

Անդրֆեդերացիայի շրջանակներում ներքին սքողված գերակայությունները պարզելու համար համեմատենք երեք հանրապետությունների ցուցա-նիշները մի քանի ոլորտներում։ Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ ազգայնացման (արմատավորման) ամենաբարձր տեմպերը գրանցված են Ադրբեջանում։ Օրինակ, 1926-1939թթ. գրասենյակային աշխատակիցների կազմի թյուրքացման գործում հանրապետությունում արձանագրվեց դրական սալդո 22,9%-ով։ Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Վրաստանում

98

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Թ. Վարդանյան

արձանագրված տվյալները, որտեղ գրասենյակային աշխատողների կազմի վրացացման տեմպը կազմում էր +8,8%։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ նկատվում է խորհրդային արմատավորման քաղաքականության պատմության մեջ աննախադեպ մի երևույթ, երբ նույն ժամանակահատվածում գրանցվում է բացասական ցուցանիշ -7,5% [5, c. 528-529]։ Ինչպես նշում է Թ.Մարտինը, «բոլոր ազգային հանրապետություններում (բացառությամբ Հայաստանի, որտեղ դեռ 1926թ. հայերը գրավեցին գերակա դիրքեր) տեղի ունեցավ մտավոր աշխատանք պահանջող պաշտոններում արմատավորման մակարդակի զգալի աճ» [5, c. 515]։ Հայտնի է, որ Հայաստանն, ի տարբերություն հարևան երկու հանրապետությունների Վրաստանի ու Ադր-բեջանի, առավել միաէթնիկ էր (1926թ. մարդահամարի տվյալներով բնակչության 84.5%-ը հայեր էին)։ Հավանաբար, հենց այս պատճառով էր, որ այն նույն ժամանակահատվածում, երբ ամբողջ Խորհրդային Միությունում լայն թափ էր ստացել արմատավորումը, այստեղ զարկ տրվեց հակառակ գործընթացին ապաարմատավորմանը։

Ընդունված կարծիք է, որ Կոմկուսի շարքերում մեծ թիվ էին կազմում, ի տարբերություն թյուրքերի, հայերն ու վրացիները։ Բայց եթե կրկին դիտար-կենք երեք հանրապետությունների կուսակցական ապարատների արմատավորման ընթացքը, ապա կարձանագրենք նույն միտումները, որոնք գրասենյակային աշխատակիցների պարագայում էին։ 1927-1932թթ. Ադրբեջանի կուսակցական ապարատը թյուրքացել է 12%-ով, Վրաստանինը վրացացել 11%-ով, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կրկին ունենք բացասական ցուցանիշ -2% [6, p. 32]։

Փաստորեն, արմատավորման քաղաքականության տարիներին, երբ ամենուր դրված էր ազգայնացման, ազգային տեղական կադրերի առաջմղման խնդիրը, Հայաստանը դուրս էր մնացել ընդհանուր տրամաբանությունից. այստեղ ազգայնացում տեղի չունեցավ, այլ ընդհակառակը, կուսակցական և այլ մարմինները հնարավորինս համալրվում էին ոչ հայազգի գործիչներով։

«Մշակութապես հետամնաց» թյուրքերի և «արևմտյան ազգերի» հայերի ու վրացիների միջև առկա տարբերության կրճատման քաղաքականությունը, որն ընկած էր արմատավորման հիմքում, վերաբերեց նաև այբուբենի բարեփոխման հարցերին։ Եթե թյուրքերի պարագայում լատինացման քաղաքականությունն առաջադիմական երևույթ էր, քանի որ այն ոչ միայն նպաստեց

99

Թ. Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

մշակութային հեղափոխությանն Ադրբեջանում, այլև խթանեց «նոր ազգի» ձևավորմանը, ապա հայերի ու վրացիների պարագայում, ովքեր սեփական ազգային այբուբենն ունեին դեռ V դարից, իսկ ազգային ինքնությունը վաղուց կայացած էր, նման բարեփոխումը կործանարար կլիներ։ Այն կնշանակեր հրաժարում մշակութային ավանդույթներից, կապի խզում հոգևոր պատմական ժառանգությունից ու հարուստ գրականությունից, փաստորեն, անհաղթահարելի անջրպետ կգցեր ներկայի ու անցյալի միջև վտանգելով ազգային ինքնությունն ու, հետևաբար, ազգի ապագա գոյությունը։ Սակայն այդ մարտահրավերի առջև կանգնեցին միայն հայերը, քանի որ «միակ այբուբենը, որն առհասարակ չէին պատրաստվում լատինացնել, վրացերենն էր» [5, c. 279],-նշում է Թ.Մարտինը։ Ինչ վերաբերում է հայոց գրերին, ապա «Բաքվում (ընդ որում, ոչ Երևանում) նույնիսկ հանձնաժողով էր ստեղծվել, որը պետք է զբաղվեր հնագույն հայոց գրերի լատինացմամբ» [5, c. 279] (բարեբախտաբար, այդ նախաձեռնությունը տապալվեց)։

Արմատավորման քաղաքականության տարիներին հայկական շահերի ոտնահարման մասին ակնարկում է Յ.Բաբերովսկին. «Հայերը, որպես քրիստոնյաներ, չհայտնվեցին «հետամնաց» ազգերի պաշտոնական ցանկում։ Նրանք նաև խավար Արևելքի մասը չէին, այլ ներկայացնում էին քրիստոնյաների և «եվրոպացիների» հանրույթը, որի պատճառով էլ ընդգրկվեցին առաջադեմ, արևմտյան ազգերի շարքում։ Ցարական կայսրությունում այս որակումը պատվավոր և հեղինակավոր կդիտվեր։ Իսկ այժմ դա լիովին հակառակ ազդեցությունն ունեցավ հայ բնակչության վրա» [3, c. 310]։

ռ ռ

Ի նչ նկատի ուներ հեղինակը, ի նչ զրկանքներ կրեց հայկական կողմն արմատավորման տարիներին։

Դիտարկենք, օրինակ, Անդրկովկասյան ժողկոմխորհի կառավարչական նիստի 1927թ. հոկտեմբերի 10-ի որոշումը, որտեղ հաստատված էր երեք հանրապետություններին հատկացված պրակտիկանտների և վերապատրաստվողների (ստաժոր) քանակը։ Վրաստանին հատկացված էր 859 տեղ վերապատրաստվողների և 2977 պրակտիկանտների, Ադրբեջանին 202 տեղ վերապատրաստվողների և 1765 տեղ պրակտիկանտների համար, իսկ Հայաստանին ընդամենը համապատասխանաբար 37 և 721։ Եթե հաշվենք

1 Հայաստանի ազգային արխիվ, Ф. 122, Наркомпрос Арм. ССР. Сп.1. Д. 943. Л.2. Протокол заседания междуведомственной комиссии по практике и стажу при Завнаркомтруде от 30 декабря 1927г.

100

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Թ. Վարդանյան

յուրաքանչյուր շնչի հաշվով, ապա կունենանք հետևյալ պատկերը. Վրաստա-նում յուրաքանչյուր 10 000 մարդուն ընկնում էր 3.2 վերապատրաստվող և 11 պրակտիկանտ, Ադրբեջանում 0.87 վերապատրաստվող և 7.6 պրակտիկանտ, իսկ Հայաստանում համապատասխանաբար 0.4 և 0.81։

Խորհրդային Հայաստանում, ի տարբերություն հարևան հանրապետությունների, ուշացումով հիմնվեց նաև ասպիրանտական կոչումը 1929թ. միայն։ Այդ պատաճառով ուշագրավ պատկեր է 1928թ. Անդրկովկասում ասպիրանտների կազմն ըստ ազգությունների. 40% վրացիներ, 40% թյուրքեր, 20% ռուսներ, հայեր չկային ընդհանրապես [7, с. 232-233]։

Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ Անդրֆեդերացիայի շրջանակներում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը ոտնահարված էին։ Այս երևույթը հաստատվում է նաև խորհրդահայ կուսակցական որոշ գործիչների տրամադրությունների քննության միջոցով, որոնք բացահայտվում են այսպես կոչված «հակահեղափոխական տարրերի մասին» 1930-ական թթ. զեկուցումներում։ 1936թ. մայիս-հուլիսին «բացահայտվեցին», իսկ հետագայում հալածանքների ենթարկվեցին «Ներսիկ Ստեփանյանի1 հակահեղափոխական ահաբեկչական և ազգայնական խմբի» անդամները, որոնց մեղադրում էին Անդրֆեդերացիայի դեմ ուղղված գործունեություն ծավալելու մեջ։ Երկրորդ խմբին, որը բացահայտվեց 1936թ. նոյեմբերին, առաջադրված էին նույն մեղադրանքները։ Ահա մեջբերում ՀԿ(բ)Կ Կենտկոմին ուղղված Անդրֆեդերացիայի ՆԳԺԿ ՀԽՍՀ վարչության պետանվտանգության մայոր Խաչիկ Մուղդուսու զեկուցագրից. «Խումբն ընդհանուր առմամբ ուներ սուր արտահայտված ազգայնական, շովինիստական հակավրացական երանգ։ Կապված լինելով ՀԿ(բ)Կ Կենտկոմի նախկին քարտուղար դվուրուշնիկ1 2 (двурушник) ազգայնական Խանջյանի հետ և նրանից համապատասխան տեղեկատվություն ստանալով անդրկովկասյան հանրապետությունների քաղաքական ու տնտեսական դրության, ՀամԿ(բ)Կ Անդրկովկասյան երկրամասային վարչության և անդրկովասյան այլ հիմնարկների անցկացրած միջոցառումների մասին, այս խումբը հայկական մարտնչող ազգայնականության դիրքերից զբաղված էր ՀամԿ(բ)Կ Անդրկովկասյան երկրամասային վարչության և անձնա-

1 Հայկական ԽՍՀ լուսավորության ժողկոմ, հանրապետության մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն, 1936թ. ձերբակալվեց, 1937թ. գնդակահարվեց։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2 Անձ, ով ներկայանալով հավատարիմ' գաղտնի կերպով աշխատում է թշնամու օգտին։

101

Թ. Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

պես ընկեր Բերիայի մասին չարամիտ զրպարտանքի տարածմամբ մեղադրելով վերջինիս հակահայկական քաղաքականության իրականացման մեջ։ Խումբը գտնում էր, որ ԽՍՀՄ փոքր ազգերի շրջանում ամենատաղանդավորն ու կուլտուրականը հայ ժողովուրդն է, սակայն նրա իրական ներուժի համար համապատասխան դաշտ չի ձևավորվում, քանի որ վրացիներից կազմված Անդրերկրամասի ղեկավարությունը կասեցնում է այդ ներուժի բացահայտումն ու դրսևորումը, որպեսզի արհեստականորեն առաջին պլան մղվի վրաց ժողովուրդը։ Տնտեսական շինարարության բնագավառում խումբը գտնում է, որ Հայաստանը զգալիորեն հետ է մնում Վրաստանից։ Հակահեղափոխական խմբի ղեկավար Ա.Եսայանը իր համախոհների շրջանում ՀԿ(բ)Կ Կենտկոմի տնտեսական քաղաքականությունը գնահատում էր որպես անհեռանկարային և այստեղից էլ հետևություն անում, որ եթե այս քաղաքականությունը շարունակվի նաև առաջիկա տարիներին, ապա Հայաստանին սպասվում է էլ ավելի աղքատացում։ Բոլոր հակահեղափոխական ազգայնականներին բնորոշ ոճով Եսայանը հետևյալ ամփոփումն է անում, որ ողջ չարիքի աղբյուրը ՀամԿ(բ)Կ Անդրերկրամասից է բխում։ Ինչպես ցուցմունք է տալիս ձերբակալված Դր. Տեր-Սիմոնյանը, Եսայանը եզրակացնում էր, որ... «ՀամԿ (բ)Կ Անդրերկրամասը և նրա ղեկավարությունն անտեսում են Հայաստանի իրական կարիքները, ինչն Անդրերկրամասի հակահայկական քաղաքականության հետևանք է, այն իր ամբողջ ուշադրությունն ուղղել է Վրաստանին» (Դ. Տեր-Սիմոնյանի ցուցմունքից, 11/ճ1-36թ.ի։

Անկասկած, զեկուցագրի տեքստը կեղծված է կուսակցական շարքերի «մաքրազերծման» և բռնաճնշումների անցկացման նպատակով։ Սակայն այստեղ պարզ երևում են դժգոհության այն աղբյուրները, որոնք հետևողական քննության պարագայում, ինչպես տեսանք, ամենևին էլ անհիմն չեն։ 1934թ. տվյալներով 11 խորհրդային հանրապետությունների շարքում գյուղատնտեսական կադրերի պատրաստման քանակով Հայկական ԽՍՀ-ն գտնվում էր ամենավերջին տեղում1 2։ Եվ զարմանալի չէ, որ երբ 1935թ.

1 Հայաստանի ազգային արխիվ, Ֆ. Կ.-91, ց. 3, գ. 2276, թ. 31-44 (պատճեն, մեքենագիր), պատրաստեցին Մանուկյան Գ., Մխիթարյան Լ, Փաստաթղթեր 1930-ական թթ. քաղաքական բռնաճնշումների մասին // Բանբեր Հայաստանի արխիվների, Երևան, 2003, թիվ 2, էջ 69։

2 Левыкин К., КПСС организатор колхозного производства в годы второй пятилетки (1933-1937), М., 1969, с. 84. Հղումն ըստ Վիրաբյան Հ, Հայաստանում գյուղատնտեսական կադրերի պատրաստման պատմությունից (1920-1930-ական թվականներ) // Բանբեր Հայաստանի արխիվների, Երևան, 2005, թիվ 2, էջ 217։

102

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Թ. Վարդանյան

մարտին Կենտրոնական գործադիր կոմիտեն «գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում ունեցած տարիների ակնառու հաջողությունների համար» առաջամարտիկներին շնորհում էր Լենինի շքանշան, այդ ցանկում էին Վրաստանը, Ադրբեջանն ու Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունը։ Հայկական ԽՍՀ-ն և նրա ղեկավարությունը բացակայում էին1։

Խ.Մուղդուսու զեկուցագրից ևս մի հատված, որտեղ նույն բովանդակությամբ դժգոհություններ են հնչում. «Ա.Եսայանի հակահեղափոխական խմբի մասնակիցները շշուկներ էին տարածում, թե Ս.Տեր-Գաբրիելյանը1 2 3 ՀամԿ(բ)Կ Անդրերկրամասի հակահայկական քաղաքականության զոհ է, որ Բերիան հեռացրեց Տեր-Գաբրիեյյանին որպես ուժեղ և ինքնուրույն աշխատակցի... Նրանք վրդովվում էին, որ Տեր-Գաբրիեյյանը, Հայաստանի Ժողկոմխորհի նախագահի պաշտոնից հեռանալիս, ոչ մի փաստաթույթ չի թողել Հայաստանի վիճակի և նրա հանդեպ Անդրերկրամասի ունեցած վերաբերմունքի մասին: Առանց ՀամԿ(բ)Կ Անդրերկրամասի դեմ պայքար մղելու Տեր-Գաբրիե-յյանի հեռանալը հակահեղափոխական խմբի ղեկավարներ Ա.Եսայանը, Ա.Եղիազարյանը և Ա.Երզնկյանը գնահատում էին որպես Հայաստանի և հայ ժոդավւդի դեմ կատարած հանցագործություն»3 (ընդգծումը մերն է Թ Վ)

Դր. Տեր-Սիմոնյանի ցուցմունքից, 22/ճ-36թ. «Վահան Երեմյանը վառ արտահայտված հակաանդրերկրամասային սուբյեկտ է: Նա Դր. Տեր-Սիմոնյանի հետ ունեցած իր զրույցներից մեկում արտահայտվեց հետևյալ կերպ. «Ես Խանջյանին ասել եմ և քեզ էլ եմ ասում պետք է ՀԿ(բ)Կ Կենտկոմի այնպիսի բյուրո հավաքել, որը կարող է բաց քաղաքական առճակատման գնալ ՀամԿ(բ)4 Անդրերկրամասի Հայաստանի հանդեպ ունեցած քաղաքականության դեմ կոլեկտիվ կարգով պաշտոնից հրաժարվելու ճանապարհով: Թող որ նման բողոքի համար բյուրոյի բոլոր անդամներին մեկ անգամ ձերբակալեն, բայց ՀամԿ(բ)Կ Անդրերկրամասը մեծ հարված կստանա և կփոխի իր քաղաքականությունը հայկական խնդիրների նկատմամբ»4:

1 Համեմատության համար նշենք, որ 1960-1970-ական թթ. երեք հանրապետությունների տնտեսական աճի պատկերը բոլորովին այլ է: Այսպես, յուրաքանչյուր շնչին ազգային եկամտի աճի տեմպերով 1970-1977թթ. Հայաստանն արդեն առաջամարտիկ էր ոչ միայն Անդրկովկասում, այլև ԽՍՀՄ 15 հանրապետությունների շարքում գտնվում էր առաջին տեղում (տե ս Народное Хозяйство СССР в 1977 году: статистический ежегодник, М., 1978, էջ 404):

2 Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ 1928-1935թթ.:

3 ՀԱԱ, Ֆ. Կ.-91, ց. 3, գ. 2276, թ. 31-44 (պատճեն, մեքենագիր), պատրաստեցին Մանուկյան Գ, Մխի-թարյան Լ, Փաստաթղթեր 1930-ական թթ. քաղաքական բռնաճնշումների մասին // Բանբեր Հայաստանի արխիվների, Երևան, 2003, թիվ 2, էջ 71:

4 Նույն տեղում, էջ 73:

103

Թ. Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

«Հակահեղափոխական ազգայնական կենտրոնի անդամ Ա.Եղիազա-րյանը հրճվում էր Անդրֆեդերացիայի վերացման փաստով և գտնում, որ դրա շնորհիվ Հայաստանը կազատագրէվւ ՀաւէԿ(բ)Կ Անդրերկրամասի և էվւացինե-րի լծից. Նա համոզմունք էր հայտնում, որ Անդրֆեդերացիայի վերացման հետ մեկտեղ ՀամԿ(բ)Կ Կենտկոմը Հայաստան կուղարկի նոր քարտուղար Խանջյանի փոխարեն, և միակ ընդունելի թեկնածուն այդ պաշտոնում նա համարում էր Հայկազ Կոստանյանին. Հայաստանի Կոմկուսի կենտկոմի բոլոր նախկին քարտուղարների շարքում Եղիազարյանը լավագույնը համարում էր Հ. Կոստանյանին, որի օրոք Հայաստանը Վրաստաեի և Ադւբեջաեի հետ նույն քաղաքական հարթության վրա էր գտնվում»1 (ընդգծումը մերն է Թ Վ).

Դեկտեմբեր, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Martin T, The Affirmative Action Empire: Nations and Nationalism in the Soviet Union, 19231939, Cornell University Press, 2001; Пер. на русский: Мартин Т., Империя «положительной деятельности». Нации и национализм в СССР, 1923–1939, М., РОССПЭН, 2011.

2. КПСС в резолюциях и решениях съездов, конференций и пленумов ЦК (1898–1971), 8-е изд., т. 2, М., 1970.

3. БаберовскиЙ, Враг есть везде: Сталинизм на Кавказе (пер. с нем. В.Т. Алтухова), М., 2010.

4. ТоптыгинА.В, Неизвестный Берия, М., 2002.

5. Мартин Т, Империя «положительной деятельности»: Нации и национализм в СССР, 1923-1939 (пер. с англ. О.Р. Щелковой), М., 2011.

6. Simon G, Nationalism and Policy toward the Nationalities in the Soviet Union: From Totalitarian Dictatorship to Post-Stalinist Society. Boulder: Westview Press. 1991.

7. Волков С, Интеллектуальный слой в советском обществе. М., 1999.

ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ 1920-1930-ԱԿԱՆ ԹԹ. «ԱՐՄԱՏԱՎՈՐՄԱՆ» ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թամարա Վայդանյան-Այվազան

Ամփոփագիր

Ուսումնասիրվող խնդրի շուրջ համեմատական տվյալների և արխիվային նյութերի նախնական քննությունը վեր է հանում 1920-1930-ական թթ. Անդրկովկասում տարվող ազգային քաղաքականության մի շարք առանձնահատկություններ. Ադրբեջանի թյուր- 1

1 Նույն տեղում, էջ 76.

104

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Թ. Վարդանյան

քերը, գտնվելով ԽՍՀՄ «մշակութապես հետամնաց» ազգությունների ցանկում, լայնորեն օգտվում էին արմատավորման քաղաքականության բարիքներից։ Այդ քաղաքականությունը մեծ թափ հաղորդեց Ադրբեջանում ազգակերտման գործընթացներին թյուրքական ինքնության հիմքի վրա։ Վրացիները, կենտրոնական դիրքեր զբաղեցնելով Անդրֆեդերացիայում, որի վերահսկողական-օպերատիվ իրավասություններն ավելի ընդլայնվեցին 1929թ., վրացամետ ուղղվածություն հաղորդեցին այդ մարմնին և նույնպես կարողացան մեծապես օգտվել արմատավորման քաղաքականության ընձե-ռած արտոնություններից։ Իսկ Հայաստանն ու հայ ժողովրդին այդ «դրական գործողությունների քաղաքականությունը» գրեթե շրջանցեց, որոշ ոլորտներում նույնիսկ հակառակ արդյունք արձանագրվեց, երբ կադրերի ազգայնացման փոխարեն տեղի էր ունենում այլազգիների ներթափանցում ՀԽՍՀ կուսակցական և կառավարման համակարգ։ Այսպիսով, Խորհրդային Հայաստանն, ընդգրկվելով Անդրֆեդերացիայի կազմում, հայտնվեց քողարկված ներքին գերակայությունների վերջնամասում։

НАЦИОНАЛЬНАЯ ПОЛИТИКА В ЗАКАВКАЗЬЕ В 1920-1930ГГ. ОСОБЕННОСТИ «КОРЕНИЗАЦИИ»

Резюме

Предварительно изучение архивных материалов и сопоставительных данных по исследуемому вопросу выявляет ряд особенностей национальной политики, осуществляемой в Закавказье в 1920-1930гг. Азербайджанские турки, будучи в советском списке «культурно отсталых» народностей, широко пользуются благами политики «коре-низации». Эта политика сильно повлияла на формирование азербайджанской нации на основе тюркской идентичности. Грузины, занимая ведущее положение в Закфедера-ции, контрольно-оперативные полномочия которой еще более увеличились в 1929г., придали прогрузинскую направленность этой организации и тоже сумели максимально воспользоваться льготами, предоставляемыми политикой «коренизации». А Армению и армянский народ эта «политика положительных действий» практически обошла стороной, а в некоторых отраслях привела даже к обратному результату, когда вместо формирования национальных кадров в партийную и правительственную систему АрмССР проникли иноземцы. Таким образом, Советская Армения, входя в состав За-кфедерации, оказалась на задворках латентных внутренних приоритетов.

105

Թ. Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ETHNIC POLICIES IN TRANSCAUCASIA IN 1920-1930s: PECULIARITIES OF “INDIGENIZATION”

Tamara Vardanyan-Ayvazyan

Resume

Preliminary review of comparative data and archive materials regarding the subject matter exposes a number of peculiarities of ethnic policies in Transcaucasia in 1920-1930s. The Turkic people of Azerbaijan were listed among the “culturally backward” ethnicities of the USSR, and hence, they reaped the benefits of indigenization policy. In Azerbaijan this policy significantly boosted the processes of nation-building based on Turkic identity. Georgians, on the other hand, had key positions in the Transcaucasian Federation, the control and action mandates of which expanded in 1929, and they were able to make it a Georgian-oriented entity, thus also benefitting from the opportunities provided by indigenization policy. As for Armenia and Armenian people, this “affirmative action policy” had almost no impact and in some areas even produced a reverse effect, as instead of indigenization of the cadres, persons of other ethnicities started gaining positions in the Communist party and governance system of the Armenian SSR. Thus, under the Transcaucasian Federation the Soviet Armenia found itself at the bottom of the concealed internal priorities list.

106

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.