ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԸ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ
Ավագ Հարությունյան՛
Բանալի բաոեր Նոր Նախիջևան, Անդրկովկասյան ֆեդերացիա, Սփյուռք, կոոպերացիա, գաղթական, հայրենադարձություն, գրականություն, արվեստ։
20-րդ դարի ականավոր ռազմական և կուսակցական-պետական գործիչ, հրապարակախոս Ալեքսանդր Ասատուրի (Աստվածատուր-Բոգդան-Ֆեոդոր) Մյաս-նիկյանը1 ծնվել է 1886թ. հունվարի 26-ին Նոր Նախիջևանում: 1894-1898թթ. սովորել է ծննդավայրի Սբ Խաչ վանքի ծխական գիշերօթիկ դպրոցում, 1898-1903թթ. Նոր Նախիջևանի հոգևոր թեմական դպրոցում, որն ավարտել է 6-ի փոխարեն 5 տարում, բարձր առաջադիմությամբ: Նրա ուսուցիչներից են եղել Երվանդ Շահազիզը և Գևորգ Չորեքչյանը: Ուսումնառության տարիներին նրա սիրած գրողներն էին Խ.Աբոփանը, Մ.Նալբանդյանը, Րաֆֆին: Ի դեպ, ծնունդով Նոր Նախիջևանից էին Մ.Նալբանդյանը, Ռ.Պատկանյանը, Մ.Սարյանը, Մ.Շա-հինյանը: Նոր Նախիջևանը հիրավի հայաշունչ քաղաք էր: 1904-1906թթ. Մյաս-նիկյանը սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, որը ողջ Ռուսաստանում հայ մշակույթի կենտրոն էր: Նրա դասընկերներն էին Վահան Տերյանը, Ցոլակ Խանզադյանը, Պողոս Մակինցյանը: 1905թ. անդամակցել է Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպությանը (սպեցիֆիկներ), 1906թ. ՌՍԴԲԿ-ին: 1906թ. ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի տնտեսագիտական բաժինը, բայց մի քանի ամսից ոստիկանությունը նրան արտաքսել է Մոսկվայից: 1906-1908թթ. գործել է Բաքվում: Իսկ արդեն 1909-1911թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի համալսարանի նշյալ * 1
՚ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն, պ.գ.թ.։
1 Ալ. Մյասնիկյանին հիմնավորապես անդրադառնալու և վերարժեքավորել-հիշեցնելու լավագույն հնարավորություն ունեցանք 2007թ., երբ մեր խմբագրությամբ անվանի սփյուռքահայ ազգային գործիչ, սիրիահայ համայնավար Վարուժան Սալաթյանի աջակցությամբ տպագրվեց Ալ. Մյասնիկյանի «Երկեր»-ի 5-րդ հատորը: Այն հետխորհրդային շրջանում կոմկուսի հայ գործիչների երկերի առաջին հրատարակությունն էր:
33
ԱՀարո ւթյո ւնյան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
բաժինը 1-ին կարգի դիպլոմով: 1911-1912թթ. գտնվել է զինծառայության մեջ Մոսկվայում (պրապորշչիկի կոչումով): 1912-1914թթ. Մոսկվայում աշխատել է երդվյալ հավատարմատարի օգնական: 1914թ. կրկին անցել է զինծառայության, եղել ուսումնավարժական գնդային դպրոցի պետ, պարգևատրվել է Սբ Ստա-նիսլավի 3-րդ և 2-րդ, Սբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշաններով:
1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո պրապորշչիկի կոչումով եղել է Ռուսաստանի հեղափոխական բանակի առաջին ընտրովի գլխավոր հրամանատարը: 1917թ. նոյեմբերից եղել է Արևմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար (1918թ. ապրիլից նաև Հարավարևմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար), իսկ 1918թ. հունիսից Արևելյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար սպիտակ չեխերի դեմ: Վերջին պաշտոնից հանվել է Տրոցկու պահանջով, որի հետ հարաբերությունները մինչև վերջ էլ մնացին լարված: 1918թ. հունիսից եղել է Հյուսիսարևմտյան մարզկոմի և մարզգործկոմի նախագահ, 1918թ. հուլիս-1919թ. հունվար ընթացքում ՌԿ(բ)Կ Հյուսիսարևմտյան մարզկոմի նախագահ, ապա մինչև 1919թ. մայիսը Բելոռուսիայի կոմկուսի կենտրոնական բյուրոյի և կենտգործկոմի նախագահ, 1919թ. մայիս-1920թ. հունվար ընթացքում ՌԿ(բ)Կ Մոսկվայի կոմիտեի ռազմական կազմակերպիչ և պաշտպանության օպերատիվ շտաբի պետ, ապա ՌԿ(բ)Կ Մոսկվայի քաղկոմի և նահանգային կոմիտեների 1-ին քարտուղար: 1921թ. մայիսի 21-ից եղել է ՀԽՍՀ ժողկոմխորհի (ԺԿԽ) նախագահ և ռազմժողկոմ, 1922թ. փետրվարի 22-ից ՌԿ(բ)Կ Անդրկովկասի երկրամասային կոմիտեի քարտուղար, 1922թ. մարտի 12-ից Անդրֆեդերացիայի Դաշնակցային խորհրդի նախագահ: Ի.Ստալինի, Գ.Օրջո-նիկիձեի, Վ.Մոլոտովի հետ եղել է ԽՍՀՄ ստեղծումը նախապատրաստող հանձնաժողովի անդամ: 1922թ. մոսկովյան վերադասը որոշել էր Մյասնիկյանին ուղարկել Հեռավոր Արևելքի կուսակցական ղեկավար, ինչը չիրականացավ Անդրկովկասի ղեկավարության խնդրանքով: Մյասնիկյանը եղել է ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության և ՌԿ(բ)Կ կենտկոմի անդամ: Զոհվել է 1925թ. մարտի 22-ին ավիավթարից:
Ալ. Մյասնիկյանն Անդրկովկասի և ԽՍՀՄ մասշտաբի եզակի հայ բարձրագույն ղեկավար գործիչ էր, որը պաշտոնի բերումով իրավասու էր կարգավորել ողջ տարածաշրջանի կուսակցական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային հիմնահարցերը, որից ի վերջո մեծապես կախված էր անդրկով-կասյան երկրամասի զարգացման ապագան: Երկրամասային ղեկավար մար-
34
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
ԱՀարո ւթյո ւ նյան
միններում նրա ելույթները, վճռական խոսքը մեծ մասամբ վրացիներից և ադրբեջանցիներից բաղկացած լսարանը պարտավորված բուռն ծափահարություններով էր ընդունում, քանզի ելույթ ունեցողը Անդրկովկասյան ֆեդերացիայի կուսակցական առաջնորդն էր:
Մյասնիկյանը ժամանակի հեռավորությունից մեզ է ներկայանում որպես Խորհրդային Հայաստանի և նոր ձևավորվող Սփյուռքի ճակատագրով մտահոգ Հայրենասեր, ով մտահոգ էր Հայության ճակատագրով, վայելում էր անհուն ժողովրդականություն: Կիրառելով ավելի փափուկ և կառուցողական քաղաքականություն նա իրեն շրջապատեց գործին նվիրված հայրենասեր գործիչներով, հայ ժողովրդին տվեց շունչ քաշելու և բարգավաճելու իրական հնարավորություն շնորհիվ վայելած անհուն ժողովրդականության: Անշուշտ, պետք է հաշվի առնել նաև, որ նա կոմունիստական-խորհրդային աշխարհայացքի հավատարիմ կրողն է եղել:
1. Հոգևոր Հայաստանի վերածնունդը
Դեռ ուսանողական տարիներից սերտ կապ ունենալով հայ գրականության և արվեստի գործիչների հետ և հանդես գալով մի շարք հրապարակումներով Մյասնիկյանը Խորհրդային Հայաստանի կառուցումը սկսեց հենց կուլտուր-լուսավորչական շինարարությամբ [1], ինչի վկայությունը բազմաթիվ դեկրետներն ու որոշումներն են, քանզի, նրա խորին համոզմամբ. «Լուսավորության գործը թողած միմիայն տնտեսական և այլ խնդիրներով զբաղվել չենք կարող: Մեր հաղթությունը կրթությունից, գիտակցությունից և դաստիարակությունից է կախված» [2, էջ 399]:
Առաջին քայլերն ուղղված էին անգրագիտության դեմ պայքարին, դրա իսպառ վերացմանը: 1921թ. սեպտեմբերի 9-ի հատուկ դեկրետով սահմանվում էր, որ «16-50 տարեկան անգրագետները և կիսագրագետները պարտավոր են գրագիտություն սովորել մայրենի լեզվով հատուկ դպրոցներում», իսկ դրան խանգարող պաշտոնյաները ենթակա էին քրեական պատասխանատվության [3; 4]: Դժվարին և հսկայածավալ աշխատանքի արդյունքում զանգվածային անգրագիտությունը հիմնականում վերացվեց նաև գիր-գրականության նկատմամբ հայոց ավանդական սիրո շնորհիվ: Արդեն 1939թ. գրագետ էր ՀԽՍՀ բնակչության 84%-ը (1897թ. մոտ 10% էր):
35
ԱՀարո ւթյո ւնյան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
Դպրոցական շենքերի մասին դեկրետով շենքերն ազատ համարվեցին ամեն տեսակի բռնագրավումներից: Սկիզբ դրվեց դպրոցական ցանցի ստեղծմանը, սկսվեց դրանց նյութական բազայի բարելավումը: Այս համապատկերում կարևորվեցին ուսուցչական կադրերի պատրաստումը, նրանց նյութական վիճակի բարելավումը: Մյասնիկյանը հրահանգեց գավգործկոմներին ուսուցիչներին պահել իրենց միջոցներով, պետական մատակարարման պլանով: Այս առումով դիպուկ է նրա բնորոշումը. «Առանց ուսուցիչների ապահովության մենք չենք ունենա ոչ դպրոց, ոչ ուսում, ոչ էլ դասատուների կազմ ու պատրաստ բանակ» [5, էջ 14]:
Անգրագիտության դեմ համատարած պայքարին զուգահեռ սկսվեց մշակութային տարատեսակ հաստատությունների ցանցի ստեղծումը. հիմնվեցին թատրոններ, թանգարաններ, գրադարաններ, կինոստուդիա (ապագա «Հայ-ֆիլմ»-ը1), կոնսերվատորիա, ինչպես Մյասնիկյանն էր համեստորեն նշում. «Հայաստանի քաղաքացիներն ունեն իրենց մի շարք կուլտուրական գործոնները լրագրեր, գիրք, թատրոն, թանգարան, գրադարան, կոնսերվատորիա, համալսարան և այլն, և այլն: Ոչ մի ժամանակ հայն այդպիսի պատկեր չի տեսել: Առանց տատանվելու պետք է ասած, որ Հայաստանը կուլտուրական նոր դարաշրջան է ապրում» [5, էջ 25]:
Մյասնիկյանն առանձնակի ուշադրությամբ էր շրջապատել գրականության և արվեստի գործիչներին: Թե Երևանում և թե Թիֆլիսում եղած ժամանակ նա սերտ կապերի մեջ էր գրողների և արվեստագետների հետ: Հատկանշական է, որ նրանցից ստացած նամակների մեծ մասում օգնություն էր խնդրվում կամ շնորհակալություն հայտնվում:
Մյասնիկյանն առանձնակի ջերմ հարաբերությունների մեջ էր Եղիշե Չա-րենցի հետ, որի գրական կայացմանն աջակցում էր մշտապես և հովանավորում: Հենց նրա շնորհիվ Չարենցը գնաց արտասահմանյան ուղևորության: Մյասնի-կյանի հիշատակին է նվիրված չարենցյան «Կոմունարների պատը Փարիզում» պոեմը: Սերտ էին կապերը Ռոմանոս Մելիքյանի և Մարտիրոս Սարյանի1 2 հետ: Մյասնիկյանի առաջարկով և հովանավորությամբ վերջինիս պատրաստած Անդրֆեդերացիայի գերբի և դրոշի նախագիծն արժանացավ 1-ին մրցանակի:
1 «Հայֆիլմ» կինոստուդիան 1976թ. թողարկեց իր հիմնադիր Մյասնիկյանի կերպարին նվիրված ռեժիսոր Ֆ.Դովլաթյանի «Երկունք» գեղարվեստական ֆիլմը, որը համաժողովրդական սիրո արժանացավ:
2 1921թ. ընտանիքով Երևան վերադարձած Սարյանին Մյասնիկյանը նշանակեց նոր կազմակերպվող պետական թանգարանի վարիչ, Հայաստանի հնությունների ու գեղարվեստի պահպանման կոմիտեի նախագահ։ Նա Իրանից վերադարձած Հակոբ Կոջոյանի հետ հեղինակեց ՀԽՍՀ գերբը:
36
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
ԱՀարո ւթյո ւ նյան
Իսկ Վահան Տերյանը շեշտում էր, որ իր երկերի առաջին ընթերցողն ու գրաքննադատը եղել է Մյասնիկյանը: Տերյանի մահախոսականով Մյասնիկյանը հանդես եկավ մոսկովյան «Իզվեստիա» թերթում [6, հ. 5, էջ 339-340; 7], կարևորեց նրա հասարակական գործունեությունը շեշտելով. «Ընկեր Տերյանը մեծ արժեք էր ներկայացնում հայ իրականության մեջ, որտեղ նրա անունը մեծ հեղինակություն է վայելում: Նա փայլուն և խոշոր հայ բանաստեղծ է խիստ ընդգծված մոդեռնիստական գունավորմամբ»: Հիշատակենք, որ հենց Մյասնիկյանի ջանքերի շնորհիվ Տերյանի արխիվը մահից անմիջապես հետո անմիջապես Մոսկվայից տեղափոխվեց Երևան: Վերջին պարագան վերաբերում է նաև Էջմիածնի ձեռագրերի վերադարձին (Մոսկվա էր տեղափոխվել պատերազմի պատճառով):
1921թ. սեպտեմբերի 27-ի ՀԽՍՀ ԺԿԽ որոշմամբ մշտական թոշակներ և պարեն հատկացվեցին Հովհ. Թումանյանին, Հովհ. Հովհաննիսյանին, Դ.Դեմիր-ճյանին, Հ.Հակոբյանին, Լեոյին, Նար-Դոսին, Շ.Կուրղինյանին, դերասաններ Հ.Աբեյյանին, Սիրանույշին, Զարիֆյանին, Իս. Ալիխանյանին, Օ.Մայսուրյանին, Մ.Մանվեյյանին, նկարիչներ Գ.Բաշինջաղյանին, Ե.Թադևոսյանին, Մ.Սարյա-նին [8, ֆ. 113, ց. 5, գ. 2, թ. 6], որը բխում էր մինչ այդ ընդունած դեկրետից [4, 1974, թ. 2, էջ 196-197]: Այս նպատակով լուսավորության ժողկոմատին կից ստեղծվեց գրական-գեղարվեստական ֆոնդ մշակույթի գործիչների նյութական, կեցության, հանգստի հարցերը լուծելու համար: 1922թ. նոյեմբերից հրատարակվեց «Նորք» գրական հասարակական հանդեսը, 1922թ. դեկտեմբերին հիմնվեց պրոլետգրողների միությունը:
Մյասնիկյանը բազմաթիվ գրականագիտական հոդվածների հեղինակ է: Գրականությունը և արվեստը դիտարկելով գաղափարական դիրքերից նա ընդգծում էր մշակույթի հասարակական-քաղաքական կարևոր նշանակությունը, մանավանդ նոր հասարակարգի ձևավորման և ամրապնդման գործում: Նրան կարելի է համարել հայ գրականագիտության մեջ սոցիոլոգիական ուղղության հիմնադիրը: Ինչ խոսք, այս ամենի ընկալման և մանավանդ գնահատման ուղենիշ նա համարում էր մարքսիզմ-լենինիզմի մեթոդաբանությունը: Միաժամանակ, մեծ նշանակություն էր տալիս անցյալի մշակութային արժեքներին, կարևորում դրանց պահպանումը, դրանցով սերունդների դաստիարակումը: Նա խստորեն քննադատում էր հայ գրականության և արվեստի ոլորտում պրոլետ-կուլտական դրսևորումները, մասնավորապես Հովհ. Թումանյանին պաշտպանում նրանց անհիմն հարձակումներից [9]:
37
ԱՀարո ւթյո ւնյան
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
ՀԽՍՀ ԺԿԽ թոշակներով արտերկիր սովորելու էին ուղարկվում շնորհալի կադրերը, բայց անպայման հետ վերադառնալու պայմանով: Մյասնիկյանի ջան-քերով ԺԿԽ-ն որոշեց երիտասարդ Վիկտոր Համբարձումյանին գումար հատկացնել Լենինգրադում սովորելու համար:
Նա կարևորում էր Երևանի պետական համալսարանի զարգացումը: Հետագայում, հենց ԵՊՀ համապատասխան ֆակուլտետների հիման վրա ստեղծվեց բուհական համակարգը Պոլիտեխնիկական, Մանկավարժական, Բժշկական, Գյուղատնտեսական ինստիտուտները [10]: Արդյունքում ՀԽՍՀ-ն բարձրագույն կրթությամբ անձանց թվաքանակով ԽՍՀՄ-ում միշտ առաջատար տեղ էր զբաղեցնում: ԵՊՀ-ն նաև գիտության զարգացման հիմք հանդիսացավ: 1921թ. Էջմիածնում հիմնվեց Պատմամշակութային ինստիտուտ, որը 1925թ. վերափոխվեց Գիտության և արվեստի ինստիտուտի (հետագայում ԱրմՖանի): Այս հաստատության միջուկը հենց Մյասնիկյանի ջանքերով հայրենադարձված այնպիսի անվանի գիտնականներն էին, ինչպես Հ.Մանանդյանը, Լեոն, Հր. Աճառյանը, Գր. Ղափանցյանը, Մ.Աբեղյանը, Ալ. Թամանյանը1, Թ.Թորոմանյանը:
Մյասնիկյանը մեծ ուշադրություն էր դարձնում հայերենի որպես պետական լեզվի, համընդհանուր գործառնությանը: Օրինաչափ է, որ ԺԿԽ քննարկման և որոշումների ընդունման լեզուն հայերենն էր: Նա փաստում էր. «Հայ լեզուն այսօր մեծ հարգ ունի: Նա լսվում և գործածվում է ինչպես կուլտուրական հիմնարկներում, պետական օրգաններում, նույնպես և տանը, փողոցում... այժմ այդ լեզուն հարմարվում է գործնականին և տեխնիկային և գիտությանը: Նորագույն, գիտական և բժշկական հայ բառարաններ են տպագրվում: Առաջները
ռ
եղել են մի թե քիմիայի, մարդակազմության, պաթոլոգիայի, հանքաբանության և այլն հայերեն դասագրքեր ու համալսարանական դասընթացներ: Այսօր դա իրականություն է» [5, էջ 25]:
2. Տնտեսական հզորացման հիմնադիրը
Առաջին աշխարհամարտի, թուրքական արշավանքների և հեղկոմի վարած ռազմական կոմունիզմի քաղաքականության արդյունքում լրիվ քայքայված, փաստացի գոյություն չունեցող տնտեսություն էր մնացել: Մյասնիկյանն իր առաջնահերթ խնդիրը համարեց տնտեսական կյանքի աշխուժացումը, ենթա- 1
1 Իրանից վերադարձած անվանի ճարտարապետ Ալ. Թամանյանը նշանակվեց Հուշարձանների պահպանության կոմիտեի նախագահ: Հեղինակն է 1924թ. հաստատված Երևանի գլխավոր հատակագծի:
38
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
ԱՀարո ւթյո ւ նյան
կառուցվածքների վերականգնումը և նորերի ստեղծումը, ինչի շնորհիվ կարողացավ ապահովել նոր իշխանությունների նկատմամբ բնակչության վստահությունը և հավատը: Այդ ամենի համար նա առաջադրեց և կիրառեց նոր տնտեսական քաղաքականության դրույթները կիրառելով Վ.Լենինի ցուցումը. «Ավելի դանդաղ, ավելի զգույշ, ավելի սիստեմատիկ անցում դեպի սոցիալիզմ, ահա թե ինչն է հնարավոր ու անհրաժեշտ Կովկասի հանրապետությունների համար ի տարբերություն ՌՍՖՍՀ-ի: Ահա թե ինչն է հարկավոր հասկանալ ու կարողանալ իրականացնել, ի տարբերություն մեր տակտիկայի» [11]:
Ժամանակի հեռավորությունից որքան էլ տարօրինակ հնչի, սակայն Մյասնիկյանը տնտեսական կյանքի աշխուժացումը ստիպված էր սկսել Երևանում անհաջողակ գործիչների դիմադրության հաղթահարումից (կարճ ժամանակամիջոցում հարթեց առկա տարաձայնությունները), գրեթե համատարած սովի և համաճարակի վերացումից (Երևան գալով հետը 20 վագոն հացահատիկ
բերեց):
Նա քննադատելով ձախ կոմունիզմը տնտեսական շինարարության մեջ նաև դեմ էր պարտադիր բռնի համատարած պետականացմանը: Գործնական հաջողությունների հասնելու համար սկսեց իրավական դաշտի ձևավորումը: Օրինակ պարենհարկի մասին դեկրետով աղքատ տնտեսություններն ազատեց հարկից, իսկ մյուսների համար սահմանեց պրոգրեսիվ հարկ: Այլ ակտերով կարգավորեց հողաբաշխման և հողաշինարարության կարևորագույն հարցերը: Դեկրետով վերացրեց բամբակի պետական մենաշնորհը, բամբակագործներին 2 տարով ազատեց պարենհարկից, տվեց հատուկ վարկեր, հիմնեց բամբակագործության գլխավոր վարչություն: ՀԽՍՀ-ի նման մանրգյուղացիական երկրում Մյասնիկյանը հատուկ նշանակություն տվեց կոոպերացիայի զարգացմանն այն դեպքում, երբ այն դեռևս համամիութենական մասշտաբով բարձրացված չէր փաստորեն պետական հովանու ներքո վերցնելով կոոպերացիան. «Պետք է սովորել վաճառել ու գնել: Հայկոոպը և պետությունը չարչիությունից և նախկին վաճառականությունից պետք է վերցնեն նրանց լավը. ձեռներեցությունը, խնայողությունը, ժիրությունը, աշխատասիրությունը, այս ամենը պետք է համեմել կոոպերատիվ սկզբունքներով, խորհրդային սովորություններով, այդ ամենը պետք է ազնվացնել, ընտիր դարձնել, և այն ժամանակ թերևս մեր վաճառականությունը լավ հիմքերի վրա կդրվի» [3, 13.04.1922]:
39
ԱՀարո iթյո ւնյան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
Մյասնիկյանը սկսեց ՀԽՍՀ տնտեսության արմատական վերակառուցման գործընթացը այն դարձնելով ագրարային-ինդուստրիալ երկիր [12; 13]: Նրա մահից ընդամենը 3 տարի հետո 1928թ., ՀԽՍՀ արդյունաբերական արտադրանքը հասավ մինչպատերազմյան մակարդակին, իսկ գյուղատնտեսության ծավալը գերազանցեց այն, դրվեցին քիմիական, մետալուրգիական արդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրության զարգացման հիմքերը:
3. Ազգային կադրային յանկի ստեղծողն ու պետական մարը
Դեռևս Ռուսական կայսրության տիրապետության շրջանից Հայաստանում մասնագետ կադրերի խիստ պակաս է եղել, ինչն առավել սրվեց Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո առկա կադրերի Իրան հեռանալով: Մինչդեռ, նորաստեղծ երկրի վերաշինությունն առանց մասնագետ կադրերի հնարավոր չէր: Նոր խորհրդային իշխանությունը սեփական կադրեր չուներ, հրատապ անհրաժեշտություն էր հին մասնագետների, մտավորականների օգտագործումը, սակայն նրանց նկատմամբ էլ հեղկոմի կողմից բռնություններ և սխալ քաղաքականություն էր վարվել: Դժվարությունները բազմաբնույթ էին, երբեմն գրեթե անհաղթահարելի: Անգամ Թիֆլիսում ապրող հայ կոմունիստ գործիչները չէին ուզում Երևան տեղափոխվել: Հարկավոր էր բոլորին համոզել, հատկապես արտասահման անցածներին, վստահեցնել, հույս ներշնչել, բառի բուն իմաստով տեր կանգնել: Ի պատիվ Մյասնիկյանի պետք է փաստել, որ նա շրջահայացորեն և հայրենասիրաբար մոտեցավ հարցին երբեմն նույնիսկ խոհեմաբար շրջանցելով կոմկուսի դոգմատիկ հրահանգները. «Մենք պիտի աշխատենք ավելի մեղմ միջոցներով: Մեր քաղաքականությունը պետք է լինի զգույշ, մեղմ: Պետք է օգտագործենք մասնագետներին, ինտելիգենցիային, որովհետև մեր սեփական կարմիր մասնագետներ, սպեցներ մենք չունենք: Նրանց հանդես գալը տարիների գործ է: Իսկ մենք չենք կարող տարիներ սոված մնալ: Վախենալ պետք չէ սպեցներից: Մենք եկել ենք այստեղ ոչ թե քաղաքացիական կռիվ անելու, չարչարելու, այլ աշխատավորությանը տանելու դեպի խաղաղ, հանգիստ աշխատանքի» [2, էջ 335-336]:
Նա կադրերի հարցը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները դիտարկում էր հետևյալ կերպ. 1. տեղի կադրերի անմիջական հաշվառում և գործադրում, նրանց աշխատանքի և կյանքի պայմանների ապահովում, 2. մյուս խորհրդային հանրապետություններից և արտասահմանից կադրերի հրավի-
40
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
ԱՀարո ւթյո ւ նյան
րում: Համապատասխան դեկրետներով կատարվեց բոլոր մասնագետների (1-ին հերթին տեխնիկական-տնտեսական) հաշվառում: Այս մոտեցման շնորհիվ, անսալով նրա պաշտոնական կոչին և հավաստիացումներին, մասնավորապես Իրանից, Ալ. Թամանյանի գլխավորությամբ վերադարձան մշակույթի, գիտության, տնտեսության ոլորտների բազմաթիվ մասնագետներ, անվանի գործիչներ. «Մենք մեր վերաբերմունքը ցույց տվեցինք նույնպես ինտելիգենցիայի հանդեպ: Մենք հրավիրեցինք նրանց գործի: Նրանց լավագույն մասը եկավ, անկախ իր դավանանքից: Եթե նա հանուն աշխատավորության կաշխատի, թող աշխատի: Արտասահմանյան ինտելիգենցիան ևս ազատ կարող է գալ» [2, էջ 395]:
Մյասնիկյանի գլխավոր խնդիրներից մեկը խորհրդային պետականության ստեղծում-ամրապնդումն էր [14]: Թեպետ պետականաշինության ոլորտում նա անհամեմատ ավելի մեծ, պատասխանատու, ղեկավար աշխատանքի հարուստ փորձ ուներ (Ռուսաստանում և Բելոռուսիայում), սակայն ՀԽՍՀ-ում էլ դժվարությունները քիչ չէին, եթե նկատի ունենանք գերազանցապես գյուղացիական երկիր լինելու պարագան: Նա ՀԽՍՀ-ն բաժանեց վարչական 33 գավառամասերի [3, 31.07.1921], ստեղծեց բանակ (նրա հրավերով ՀԽՍՀ բանակաշինության գործը ստանձնեց անվանի ռազմական գործիչ Գայը Հայկ Բժշկյանցը), իրավապահպան (միլիցիա) և արդարադատության մարմիններ, սկզբնավորեց կառավարման նոր մարմիններ խորհուրդներ, նրա ղեկավարությամբ մշակվեց ՀԽՍՀ առաջին սահմանադրությունը: Մյասնիկյանի ջան-քերի շնորհիվ ազատվեցին 1920թ. աշնանից թուրքական գերության մեջ գտնվող հայ զինծառայողները:
Նրան որպես պետական գործիչ դիպուկ է գնահատել ՀԽՍՀ Չեկայի նախագահ Շավարշ Ամիրխանյանը. «Նա ուներ հատկապես պետական խելք: Նա մտածում էր ու գործում էր պետականորեն և լավ էր ըմբռնել պետական ապարատի կազմակերպման ու աշխատանքի սկզբունքները» [8, ֆ. 1435, ց. 1, գ. 114, թ. 22]:
Որպես Անդրֆեդերացիայի հիմնադիրներից և գլխավոր քաղաքական դերակատարներից մեկը (Գ.Օրջոնիկիձեի բնորոշմամբ. «Անդրֆեդերացիայի դրոշակակիրը, սիրտը, Անդրկովկասի կուսակցական կազմակերպության հոգին, ազգային հաշտության ջահակիրը» [15, 25.03.1925]) Մյասնիկյանը հիմնավորել և քարոզել է միավորման պատմական անհրաժեշտությունը, դեկրետներով ղեկավարել գործնական կազմակերպչական աշխատանքները [6, հ. 5, էջ 327-336;
41
ԱՀարո ւթյո ւնյան
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
4, 1972, թ. 1, էջ 113-132], կուսակցական-պետական երկրամասային ժողով-հա-մագումարներում պաշտոնական զեկուցումներով հանդես եկել, լուծել է ամենատարբեր բնույթի խնդիրներ, հիմնավորապես, համոզիչ փաստերով և օրինակներով քննադատել նացիոնալ-ուկլոնիստներին և Բ.Մդիվանուն, հաղթահարել և հարթեցրել միջանձնային և միջհանրապետական տարաձայնությունները, ամբիցիաները, ապացուցել Խորհրդային Հայաստանի Անդրֆեդերացիայի մեջ մտնելու տնտեսական օգտակարությունը: Նրա հետևողականության շնորհիվ Անդրկովկասում հաստատվեց միջհանրապետական, ազգամիջյան կայունություն, խաղաղ համագոյակցություն [16]: Հիմնել և խմբագրել է «Զարյա Վոստո-կա» և «Մարտակոչ» պաշտոնաթերթերը1 (Օրջոնիկիձեն նրան անվանում էր «մեր մամուլի ղեկավարը»):
Լինելով սկզբունքային, անաչառ, ծանոթություն և անձնական կապեր հաշվի չառնող գործիչ Մյասնիկյանն անձնական օրինակով հետևողականորեն հաստատեց աշխատանքային կարգապահություն պետական և հասարակական սեկտորում ըստ էության հանդիսանալով Խորհրդային Հայաստանի պետականության հիմնադիրը։
4. Հանուն հայրենադարձության
Հայ ժողովրդի քաղաքական ճակատագիրը, Հայկական հարցի լուծման գործընթացը միշտ էլ գտնվել են Մյասնիկյանի ուշադրության կենտրոնում: Այդ մասին են վկայում նրա բազմաթիվ հոդվածները. «Ռուս լիբերալը հայկական հարցի մասին», «Դասախոսություն հայկական հարցի մասին», «Ազգային հարցի առթիվ», «Հայկական հարցի գործնականը», «Հայկական ռեֆորմների նախագիծը», «Ազգային հարցի մոտիկ անցյալից Ռուսաստանում» [17, 20-25.12.1913, 5.01., 7.02.1914; 6, հ. 1, էջեր 199-225, 234-247, 276-284, 394], այդ ամենի ընդհանրացումն արտացոլող գրքույկ հրատարակել [18]: Իսկ արդեն խորհրդային տարիներին ունեցած բազմաթիվ ելույթներից հիշատակենք «Կոմունիստական կուսակցությունը և ազգային հարցը Անդրկովկասում» զեկուցումը [15; 6, հ. 5, էջ 419-442]:
Անդրադառնանք նաև Հայկական հարցի լուծմանը նվիրված հայեցակար-գային նշանակություն ունեցող, 13 կետից բաղկացած նրա «Թեզեր տաճկահայ խնդրի մասին» հրահանգին գրված 1923թ., որը նա կազմել էր Հայկոմկուսի կենտկոմի համար, սակայն վերջինս չէր քննարկել և հաստատել այն [8, ֆ. 1435, 1
1 Ալ. Մյասնիկյանն ընդհանուր առմամբ խմբագրել է 10-ից ավելի թերթ:
42
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
ԱՀարո ւթյո ւ նյան
ց. 1, գ. 104; 6, հ. 5, էջ 451-454]: Մյասնիկյանը մասնավորապես նշում էր. «Խորհրդային կարգերն են, որ և միմիայն կկարողանան լուծել հայկական խնդիրը, որովհետև այդ լուծումը հետևեցնում է պրոլետարական վարպետության և քաղաքականության գործադրությունից, որ ելնելով միջազգային բանվորական շարժման ու հեղափոխության տեսակետից բոլորովին այլ հայտարարություններ է անում արևեյյան ժողովուրդներին»: Մյուս կողմից խորհրդային արևեյյան քաղաքականության համատեքստում քեմալականներին համարելով Անտանտի դեմ պայքարող գործոն նա գտնում էր, որ. «Ներկայումս ով հակառակ է և մարտնչում է Անտանտայի դեմ, նա առարկայորեն օգնում է մեզ, մենք նրան, սա ռեալ քաղաքականություն է»:
«Հայաստանի միջազգային քաղաքականությունը» հոդվածում նա ավելի է հստակեցնում դիրքորոշումը. «Հեղափոխական Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեկնում է հետևյալ նշանաբանից. պրոլետարական օրիենտացիա ընդդեմ Անտանտական կամ բուրժուական օրիենտացիայի» [8, ֆ. 1435, ց. 1, գ. 67; 6, հ. 5, էջ 407-415]: Հավատարմորեն հետևելով ԽՍՀՄ ընդհանուր արտաքին քաղաքական գծին նա, այնուամենայնիվ, այդ ամենը դիտարկում և կարևորում էր ՀԽՍՀ զարգացման համար խաղաղության հրատապ անհրաժեշտությամբ. «Խորհրդային իշխանության գլխավորագույն պատգամներից մեկը Հայաստանում պահպանել այսօր Հայաստանի սահմաններում ապրող հայ աշխատավորության մեծագույն զանգվածի գույքը, զարգացնել այդ զանգվածի ունակությունները, հասցնել նրան բարեկեցիկ դրության: Այդ հնարավոր է անել խաղաղության քաղաքականությունը անկեղծորեն առաջ տանելով միայն» [6, հ. 5, էջ 341-342]:
Մյասնիկյանի ուշադրության կենտրոնում էին ՀԽՍՀ-ում պատսպարված ավելի քան 200 հազար գաղթականությունը և 50 հազար որբերը, որոնց վիճակի բարելավման և առկա դժվարությունների հաղթահարման համար գերմարդկային ճիգեր և անդուլ կազմակերպչական աշխատանք էր պահանջվում: Մյասնի-կյանն այդ ամենը քաջ գիտակցում էր. «Սովետական Հայաստանը ստացավ գաղթականներից ու թշվառներից բաղկացած մի այլասերվող ու ապամարդկայ-նացած ժողովուրդ: Սա չափազանցություն չէ, այլ փաստ: Նա ստացավ որբերի ու կմախքացած երեխաների հարյուր-հազարավոր մի բանակ: Մեր երկիրը որբերի ու գաղթականների մի վայր է. սա վշտի, հեծեծանքների, սուգի ու տառապանքների մի դժոխք է: Եվ աշխատավորական Հայաստանը, ինչ էլ որ լինի, այդ դժոխքը կվերածի մարդկային կացության» [2, էջ 378]:
43
ԱՀարո ւթյո ւնյան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
1921թ. հուլիսի 13-ին նա հիմնեց գաղթականական գործերի գլխավոր վարչություն կոմիսարիատի իրավունքներով: 1922թ. ապրիլին հրավիրվեց
արևմտահայերի 1-ին համագումարը, որին մասնակցեցին նաև Անդրկովկասի այլ հանրապետություններում ապաստանած հայ գաղթականները: Մյասնի-կյանն իր ճառը սկսեց «Տաճկահայ եղբայրներ» բառերով, որն առաջ բերեց խանդավառ ծափեր և բուռն ոգևորություն: Նա, միաժամանակ, ոգևորեց և հուսադրեց գաղթականներին. «Մեր երկրի ներսում մենք պետք է կարգավորենք մեր գործերը, իսկ օտարի վրա հույս դնելը բացարձակապես հիմարություն է: Փոքր ազգերը պետք է իրենց երկրի ներսում կարգավորեն իրենց դրությունը կամաց-կա-մաց ոտքի կանգնելու համար: Խորհրդային Հայաստանի կառավարությունը այդ խնդրով զբաղվում է, որովհետև կես միլիոնից ավելի գաղթականներ դեգերում են երկրագնդի չորս կողմում, որոնք կուզենան հող ունենալ, կրկին վառել իրենց մարած օջախը» [3, 11.04.1922]:
Մյասնիկյանին իրավամբ պետք է համարել Հայրենիք-Սփյուռք կապերի և սերտ համագործակցության սկզբնավորող։ «Խորհրդային Հայաստանը երբեք էլ աչքաթող չի արել գաղութահայությանը: Մեր երկրի սահմաններից դուրս ապրում է ավելի հայություն, քան ներսում»,- ասում էր նա [6, հ. 5, էջ 209]: Այս ուղղությամբ կարևոր նշանակություն ունեցավ 1921թ. սեպտեմբերին նրա որոշ-մամբ Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) ստեղծումը, որի առաջին նախագահ նշանակեց Հովհ. Թումանյանին: ՀՕԿ հիմնադիր անդամներ դարձան Մյաս-նիկյանի ջանքերով Երևան տեղափոխված մշակութային անվանի գործիչներ Նար-Դոսը, Դ.Դեմիրճյանը, Մ.Սարյանը, Ե.Թադևոսյանը, Ռ.Մելիքյանը, Մ.Աբե-ղյանը, Լեոն, Ստ. Մալխասյանցը: ՀՕԿ-ը հետապնդում էր երկու գերակա ուղղություն. ՀԽՍՀ զարգացմանը ներգրավել արտերկրի կարող ուժերին և ՀԽՍՀ-ի շուրջ արտասահմանում առկա անվստահության մթնոլորտի տեղեկատվական չեզոքացում: Սփյուռքահայության ՀԽՍՀ-ի շուրջ համախմբմանն ուղղված ՀՕԿ գործունեությանը խորհրդային իշխանությունների և հատկապես Մյասնիկյանի կողմից կարևոր ազգային-քաղաքական դերակատարություն էր վերապահվում: Այս տեսանկյունից պատահական չպետք է համարել նաև Նյու Յորքում Մյասնիկյանի երկու «Գաղութահայ աշխատավորության» և «Սոցիալիստական Հայաստանի առօրյա խնդիրները» գրքույկների տպագրումը:
Ինչ վերաբերում է ներգաղթի-հայրենադարձության հարցին, ապա այն Մյասնիկյանի համար ռազմավարական նշանակություն ուներ [19]: Մասնավո-
44
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
ԱՀարո ւթյո ւ նյան
րապես, Միջագետքից, Իրանից, Կ.Պոլսից, Հունաստանից և Սիրիայից 1921-1925թթ. ներգաղթեցին ընդհանուր առմամբ 19.688 հոգի (1921-ին 3.000, 1922-ին 6.552, 1923-ին 4.167, 1925-ին 5.016): Շեշտենք, որ սրանք մոտավոր թվեր են, որովհետև չեն հաշվառված անհատական, առանձին ընտանիքներով և փոքր խմբերով հայրենադարձվածները: Այսպիսով, Մյասնիկյանի սկսած հայրենադարձության հայրենանվեր ծրագիրը կանոնավոր կերպով շարունակվեց. 1921-1936թթ. հայրենադարձվել է 42.286, 1946-1949թթ. 89.750, 1950-ականներին 4.000, 1962-1982թթ.՝ 31.920 հոգի [20]:
Որպես նորաստեղծ ՀԽՍՀ առաջնորդ Մյասնիկյանը նաև տեսականորեն փորձեց հիմնավորել ինչպես նոր իշխանությունների, այնպես էլ Հայկոմկուսի առավելությունը նախորդ իշխանական ՀՅԴ-ի նկատմամբ: Նա հատկապես կարևորում էր ՀԽՍՀ անկախ չլինելու «մեղադրանքների» քննադատությունը. «Արտասահմանում թաքնված խորհրդային իշխանության հակառակորդների այն դիտողությունը, որ չի կարելի խոսել Հայաստանի անկախության մասին, երբ այնտեղ են գտնվում ռուսական զորքերը, քննադատության չի դիմանում: Ռուսական զորքերը Հայաստանում մնում են ոչ թե ինչ-որ շահախնդիր նպատակների համար, այլ այն պատճառով, որ նրանց կարիքն է զգում Հայաստանը, որպեսզի հնարավորություն ունենա հանգիստ ու խաղաղ կառուցելու իր կյանքը: Եվ այդ փաստն ամենևին չի հերքում այն, որ Հայաստանն անկախ է: Նա անկախ է այն պատճառով, որ իր կուլտուրան իրականացնում է իր սեփական ուժերով» [21; 6, հ. 5, էջ 105]:
Սփյուռքի նկատմամբ որդեգրած քաղաքական դիրքորոշման համապատկերում պետք է դիտարկել նաև ոչ կոմունիստական կուսակցությունների հանդեպ Մյասնիկյանի կեցվածքը: Այս հարցում ընդհանուր առմամբ հավասարակշռված քաղաքական գիծ ընդունելով նա ՀԽՍՀ-ում նաև սփյուռքահայ քաղաքական կուսակցությունների տեսաքաղաքական գործունեության ուսումնասիրության հիմքերը դրեց հանրահայտ «Կուսակցությունները գաղութահայության մեջ» աշխատությունով [22; 6, հ. 5, էջ 209-295]: Այսօր էլ արդիական են հնչում մասնավորապես ՀՅԴ-ի վերաբերյալ նրա մեթոդական հարցադրումները. «Առհասարակ պետք է, որ մենք լրջորեն և հանգամանորեն կանգ առնենք դաշնակ-
ռ
ցության վրա, նրա ծագման, զարգացման էպոխաների վրա. չէ որ դաշնակցությունը մի ամբողջ պատմություն է, շրջան է և նույնիսկ վերապրում է հայ կյան-քում: Եվ այսօրվա հայերի մոտ այդ վերապրումը ստեղծել է ողջ հոգեբանու-
45
Ա.Հարո iթյո ւնյան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
թյուն: Մի այլ տեղում մենք արդեն ասել ենք, որ դաշնակցությունը հոգեբանություն է դառել հայ մասնավոր սեփականատիրոջ, հայ խանութպանի, հայ ինտելիգենտի համար: Այդ հոգեբանության կողքից անցնել մենք չենք կարող: Պետք է, կրկնում ենք, լուրջ ուսումնասիրություն» [6, հ. 5, էջ 211]:
Ավարտելով քաղաքական-կազմակերպչական նպատակասլացությամբ օրինակելի և Հայաստանի ապագայի նկատմամբ անսահման հավատ ունեցող ականավոր գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի կերպարի, գործունեության քաղաքագիտական վերլուծությունը տեղին ենք համարում մեջբերել նրա մահվան առթիվ Մ.Սարյանին Ավ. Իսահակյանի 1925թ. ապրիլի 22-ին գրած նամակը. «Երևանը ծաղկել է հիմա, գուցե կեռասը հասել է, Արարատյան դաշտը կանաչին է տալիս, լեռներից իջնում են գարնան հորդ ջրերը, և Ալեքսանդր Մյասնիկյանը չկա: Նա չկա այլևս, ամենալավ հայերից մեկը, ամենախելացի ու ամենաբարի բոլշևիկը:
Ամենաանկեղծ զգացումով ցավում եմ նրա կորուստը. նա ամեն հայի սրտի մեջ էր ապրում, և ամենքը ողբում են նրան:
ռ
Հայության պաշտպանն էր նա ներկա դառն ժամանակներում... ո վ պիտի փոխարինի նրան. դա է նույնպես մտածել տալիս ինձ.
Ափսո՜ս, անհուն ափսո՜ս. ի~նչ կարճ կյանք ունեցավ և ինչ մեծ գործ կատարեց» [23, էջ 206]:
Սեպտեմբեր, 2014թ.
Աղբյուրներ և գրականություն
1. ХудавердянКС., Культурная революция в Советской Армении (1920-1940), Е., 1966.
2. Մյասեիկյաե Ալ., Ընտիր երկեր, Երևան, 1957:
3. «Խորհրդային Հայաստան» օրաթերթ, 27.09.1921:
4. «Բանբեր Հայաստանի արխիվների», 1974, թ. 2, էջ 108-109:
5. Մարտուեի Ալ, Սոցիալիստական Հայաստանի առօրյա խնդիրները, Նյու Յորք, 1924:
6. Մյասեիկյաե Ալ., Երկեր, հատորներ 1, 4, 5, Երևան, 1984, 1986, 2007:
7. «Գրական թերթ», 17.03.1989:
8. Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթեր:
9. Մարտունի Ալ, Հովհաննես Թումանյանի ստեղծագործության սոցիալական արժեքը, Թիֆլիս, 1923:
10. Ղաpիբջաեյաե Լ. Պ, Երևանի պետական համալսարանը (1919-1930), Ե., 1994:
11. Լենին Վ. Ի., ԵԼԺ, հ. 43, էջ 239:
46
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
ԱՀարո ւթյո ւ նյան
12. Գեղամյան Գ Մ, Սոցիալ-տնտեսական փոփոխությունները Հայաստանում ՆԷՊ-ի տարիներին (1921-1936), Ե., 1978:
13. Восстановление народного хозяйства Армянской ССР (Материалы и документы за 19211928), Е., 1958.
14. Պետրոսյաե Շ, Սովետական պետականության հաստատումը և ամրապնդումը Հայաստանում 1920թ. նպեմբեր-1922թ. փետրվար, Ե., 1958:
15. «Մարտակոչ» օրաթերթ, 6-7.04.1923, Թիֆլիս:
16. Хармандарян С.В, Ленин и становление Закавказской Федерации, Е., 1969.
17. «Մշակ» օրաթերթ, Թիֆլիս:
18. Մյասեիկյան Ալ., Ազգային հարցի առթիվ, Մոսկվա, 1919:
19. Փաստաթղթեր 1921-1926թթ. հայրենադարձության վերաբերյալ, ԲՀԱ, 1966, թ. 3, էջ 37-56:
20. Մեlիքuեթ]աե Հ., Հա]րենիք-սփ]ուռք առնչությունները և հայրենադարձությունները (19201980), Ե., 1985:
21. Заря Востока, газета, 1.12.1923, Тифлис.
22. Մյասեիկյան Ալ., Կուսակցությունները գաղութահայության մեջ, Թիֆլիս, 1924:
23. Իսահակյան Ավ, Երկերի ժողովածու, հ. 6, Երևան, 1979:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԸ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ
Ավագ Հարությունյան
Ամփոփագիր
Խորհրդային Հայաստանի և նոր ձևավորվող Սփյուռքի ճակատագրով մտահոգ Ալ. Մյասնիկյանն Անդրկովկասի և ԽՍՀՄ մասշտաբի եզակի հայ բարձրագույն ղեկավար այն գործիչն էր, ով պաշտոնի բերումով իրավասու էր կարգավորել տարածաշրջանի հիմնահարցերը: Նա առանձնակի ուշադրությամբ-հոգատարությամբ էր շրջապատել գրականության և արվեստի գործիչներին, կարևորում էր կրթական համակարգի զարգացումը, մեծ ուշադրություն էր դարձնում հայերենի որպես պետական լեզվի, համընդհանուր գործառնությանը: Լինելով խորհրդահայ պետականության հիմնադիրը նա ուշադրության կենտրոնում էր պահում Հայության քաղաքական ճակատագիրը, Հայկական հարցի լուծման բազմաչարչար գործընթացը, գաղթականության վիճակի բարելավումը և ներգաղթի իրականացումը: Նա նաև ՀԽՍՀ-ում Սփյուռքի
ուսումնասիրման սկզբնավորողն է:
47
ԱՀարո ւթյո ւնյան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
АЛЕКСАНДР МЯСНИКЯН И СТАНОВЛЕНИЕ ВТОРОЙ РЕСПУБЛИКИ
Аваг Арутюнян
Резюме
Озабоченный судьбой Советской Армении и новообразованной Диаспоры, Ал.Мясникян был тем исключительным руководящим деятелем в масштабе Закавказья и СССР, который благодаря своей должности имел право регулировать проблемы региона. Он окружил деятелей литературы и искусства особым вниманием и заботой, придавал важное значение развитию образования. Будучи основателем советской армянской государственности, он сфокусировал свое внимание на политической судьбе Армянства, обустройстве беженцев и организации репатриации. Он основоположник изучения Диаспоры в Армянской ССР.
ALEXANDER MYASNIKYAN AND THE ESTABLISHMENT OF THE SECOND REPUBLIC
Avag Harutyunyan
Resume
Alexander Myasnikyan was concerned with the destiny of Soviet Armenia and the newly emerged Diaspora, and he was an exceptional leader in Transcaucasia and USSR, who could solve problems in the region because of the position he occupied. He lavished care and attention upon people of literature and art and attached great importance to the development of the education system. As one of the founders of Soviet Armenian statehood, he focused much of his attention on the political destiny of Armeniancy, living arrangements for refugees and organizing repatriation. Myasnikyan is the founder of Diaspora Studies in Soviet Armenia.
48