ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԵՎ ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Գավիթ Բաբայաե'
Ներածություն
Արցախյան հիմեախեդիրը ոչ միայն հայ ժողովրդի և հայոց պետականության կարևորագույն հարցն է, այլև վաղուց ներառված է գլոբալ աշխարհաքաղաքականության օրակարգում, հատկապես Անդրկովկասի ռազմավարական առումով կարևոր աշխարհագրական դիրքի, այստեղ գլոբալ և տա-րածաշրջանային դերակատարների շահերի խաչաձևման և բախման համատեքստում։
Պաեթյnտքիզlի գաղափարախոսության ծագման պատմությունը և հիմնական նպատակները
Պանթյուրքիզմի հիմնական գաղափարը թյուրքական բոլոր ժողովուրդնե-րին կամ թյուրքական աշխարհը մեկ պետության մեջ միավորելն է Թուրքիայի առաջնորդությամբ։ Պանթյուրքիզմի գաղափարները խրախուսել են անգլիական, ֆրանսիական, գերմանական և ավստրիական իշխող շրջանակներն ու դրանց հատուկ ծառայությունները* 1։
Նրանց հիմնական նպատակը հնարավոր թուրքական ծավալապաշտության ուղղությունը Եվրոպայից դեպի Ռուսական կայսրություն շրջելն էր, որի իշխանության տակ էր գտնվում Օսմանյան կայսրության սահման-
* Պատմական գիտությունների թեկնածու։
1 Պանթյուրքիզմի ծագման և նրա հիմնադիրների ու գլխավոր ներկայացուցիչների մասին ավելի մանրամասն տե ս, օրինակ, Demirag Yelda, “Pan-Ideologies in the Ottoman Empire Against the West: From Pan-Ottomanism to Pan-Turkism”, The Turkish Yearbook, Vol. XXXVI, 2005, p. 150; Мартиросян А. Заговор маршалов. Британская разведка против СССР, Москва, Вече, 2003, с. 31; Nadir Deviet, Ismail Bey (Gaspirali), Ankara, Kultur ve Turizm Bakanligi, 1988; Hakan Kinmli, "Ismail Bey Gaspirali, Turkluk ve Islam”, Dogu-Bati, N31, April 2005, pp. 147-176; Мухамметдинов, Зарождение и эволюция тюркизма, Казань, 1995.
70
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայան
եերից դուրս ապրող թյուրքական ժողովուրդեերի հիմնական զանգվածը: Պանթյուրքիզմի ստեղծման տրամաբանությունը շատ պարզ էր։ Այդ քաղաքականությունը հնարավորություն էր տալիս միաժամանակ հասնել երկու կարևոր նպատակի: Նախ Թուրքիան, որը ծարավի էր ռևանշի հասնել եվրոպական տերությունների հանդեպ Եվրոպայում իր տիրույթները կորցնելու համար, այլևս իր գլխավոր խնդիրը չէր համարում այդ տարածքները վերադարձնելը և այդպիսով չէր սպառնում եվրոպական երկր-ներին: Երկրորդ այն հայացքն ուղղում էր դեպի ռուսական տարածքներ և այդպիսով, երկու կայսրությունների բախման արդյունքում, թուլանում էին երկուսն էլ, շահող էին դուրս գալիս եվրոպական մեծ տերությունները, որոնք կարողանում էին դրա արդյունքում իրենց ազդեցության ոլորտում ընդգրկել ընդարձակ տարածքներ:
Նկ. 1
Օսմանյան կայսրությունն իր զենիթում, XVIIդար
Պանթուրանական կայսրության գաղափարի ստեղծման հեղինակությունը պատկանում է հունգարացի պրոֆեսոր Արմին Վամբերիին (1832-
ռ
1913): Հետաքրքիր զուգադիպություն է, չէ , կապված նրա անվան հետ, հատկապես հաշվի առնելով այն, որ հենց մեր ժողովուրդն է ամենաթանկ գինը վճարել պանթյուրքիզմի գաղափարախոսության համար: 1857-1863թթ. այս մարդը թուրքական սուլթանի խորհրդականն էր: Հենց այդ ժամանակ էլ Վամբերին առաջին անգամ սուլթանին ծանոթացնում է պան-թուրանական գերտերության գաղափարին: Վամբերին աշխատում էր նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար, լորդ Փալմերսթոնի համար, որը
71
Դ.Բաբայաև
<21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
հետագայում դառնում է այդ երկրի վարչապետը: Հունգարացի պրոֆեսորի գաղափարը հմտորեն օգտագործվեց բրիտանացիների կողմից։ Վամբերիի հիմնական նպատակը հակասլավոնական շարժման ստեղծումն էր Ռուսաստանի դիրքերը թուլացնելու և, ի վերջո, այդ երկրին Պարսկաստանում, Կենտրոնական Ասիայում և Հնդկաստանի ուղղությամբ ազդեցություն ունենալու համար պայքարից շեղելու համար։
Օսմանյան կայսյաւթյունն Աոաջին աշխարհամարտից առաջ
Պաեթյուրքական կա]uյաւթ]աև տեսլականը
Նկ. 2
Նկ. 3
Պանթյուրքիզմի ակունքների մոտ կանգնած մյուս եվրոպացին բրիտանական հետախուզության աշխատակից Վիլֆրեդ Բլանթն է, որին հաճախ անվանում են պանարաբիզմի հիմնադիր: Հենց այս մարդն է երիտթուրքա-
72
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայան
կան շարժման գաղափարի հեղինակը: Առայսօր գաղտնիքի շղարշով է ծածկված իտալահպատակ Էմանուել Կարասոյի գործունեությունը, որը երիտթուրքական ընկերություն ստեղծեց Սալոնիկում երիտթուրքական կուսակցության առաջին և գլխավոր ներկայացուցչությունն Օսմանյան կայսրությունում։ «Երիտթուրքեր» թերթի խմբագիրն էր մեկ այլ եվրոպացի Վլադիմիր Ժաբոտինսկին։ Պաեթուրաեակաեությաե գաղափարի զարգացման մեջ ծանրակշիռ ավանդ ունեն նախկին Ռուսական կայսրության թյուրքական ժողովուրդների ներկայացուցիչները' թաթարներ Ահմեդ Աղաևը, Յուսուֆ Աքչուրան, Ալի Հուսեյին Զադեն, Իսմայիլ Գասպրինսկին և այլք։ Թյուրքական ժողովուրդների միավորման առաջին մունետիկը դարձավ «Թարջուման» («Թարգմանիչ») թերթն իր «Միասնություն մտքով, խոսքով և գործով» կարգախոսով, այն 1883-ից սկսեց հրատարակվել Ղրիմում, Բախչիսարայում, Իսմայիլ Գասպրինսկու կողմից։ Սակայն նույնիսկ այս գործիչներն իրենց գիտելիքներն ու պանթյուրքիզմի գաղափարով ոգեշնչումն ստանում էին եվրոպական ուսումնական հաստատություններում։
Ճ1ճդ. եվրոպական այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, որպես արևելագիտության ուղղություններից մեկը սկսում է զարգանալ թյուրքագիտությունը։ Այս համատեքստում կուզենայի հիշեցնել Լեոն Կախոնի գիրքը թյուրքական ռասայի մասին, Ռադլովի թյուրքական լեզուների բառարանը և այլն։
Օսմանյան կայսրությունում թյուրքիզմի առաջին գաղափարախոսներից էր ռազմական ուսումնարանների գլուխ կանգնած Սուլեյման փաշան։ Թյուրքիզմի և պանթյուրքիզմի գաղափարները նա սկսեց տարածել հենց ռազմական ուսումնարանների սաների շրջանում, ինչը պայմանավորված էր թուրքական հասարակությունում բանակի ազդեցիկ դիրքով։ Սուլեյման փաշան առաջինն Օսմանյան կայսրությունում նկարագրեց թյուրքերի պատմությունն իր «Աշխարհի պատմությունը» գրքում (1874թ.) և հանդես եկավ իր պետությունում ընդդեմ «օսմաներեն լեզու» տերմինի կիրառման. նա կարծում էր, որ օսմաներեն լեզուն ընդամենը արաբերենի, պարսկերենի և թուրքերենի խառնուրդն է, և առաջարկեց օգտագործել «թուրքերեն լեզու»1 բառակապակցությունը։ Խոսելով Օսմանյան կայսրու-
1 Мухамметдинов, Зарождение и эволюция тюркизма, Казань, 1995, с. 32.
73
ԴԲաբայան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
թյունում պանթյուրքիզմի զարգացման մասին չենք կարող չհիշատակել Մուսթաֆա Ջելալետդին փաշային (1826-1876)։ Նրա իսկական անունն է Կոնստանտին Բոժեցկի, սերում էր լեհ շլյախտիչների տոհմից։ 22 տարեկանում նա մասնակցում է լեհական ապստամբությանը Ռուսական կայսրության դեմ և ապստամբության ճնշումից հետո տարագրվում Ստամբուլ։ Նա ծառայության է անցնում օսմանյան բանակում և իսլամ, դրա հետ միասին նաև նոր անուն է ընդունում։ Ջելալետդին փաշային է պատկանում «թուրո-արիանիզմի» գաղափարը, որի համաձայն եվրոպական և թյուրքական ժողովուրդները մեկ ռասա են կազմում, իսկ արևմտյան մշակույթը «թուրո-արիացիների» մտավոր գործունեության արգասիքն է։ Նա նաև պնդում էր, որ իսլամ ընդունած թյուրքերի մի մասն աղերսներ ունի սեմիտական մշակույթի հետ։ Նա նաև առաջարկում էր Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդներին կապել թյուրքական տարրերին մշակու-թային-լեզվական կապերով կամ պարզապես ուծացմամբ։
XIX դարում Օսմանյան կայսրությունում սկսեց զարգանալ նաև օսմանիզմի գաղափարախոսությունը, որի էությունն այն էր, որ կայսրության բոլոր ժողովուրդները պետք է ձեռք բերեին վերազգային ինքնություն, այսինքն ինքնություն, որն ընդհանուր կլիներ բոլորի համար անկախ ազգային և կրոնական պատկանելությունից։ Որպես այդպիսին տեսնում էին օսմանյան ինքնությունը։ Սակայն այդ գաղափարախոսությունը չարդա-րացրեց իրեն և չկարողացավ զսպել քրիստոնյա ժողովուրդների անկախության ձգտումը։ Այս իրավիճակում Օսմանյան կայսրությունում սկսեց զարգանալ իսլամիզմը, որի հիմնական ջատագովը արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ II-ն էր։ Իսլամիզմն ինչ-որ չափով շահավետ էր եվրոպական տերություններին, քանի որ այդ գաղափարախոսությունը երկու ճամբարի էր բաժանում օսմանյան հասարակությունը մուսուլմանների և քրիստոնյաների, ինչը հնարավորություն էր ընձեռում միաժամանակ աջակցել քրիստոնյա ժողովուրդների Օսմանյան կայսրությունից անջատվելու ձգտմանը և, մյուս կողմից, օսմաններին ուղղել ընդդեմ Ռուսական կայսրության։ 1908թ. հեղափոխությունից հետո իշխանության եկան երիտթուրքերը։
74
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայաե
Բալկաեյաե քրիստոեյա ժողովուրդեերի ազգայիե-ազատագրակաե պատերազմը և դրաե հաջորդած Օսմաեյաե կայսրությաե կողմից Բալկաե-եերում իր տիրույթեերի մեծ մասը կորցեելը 1912թ. վերջեակաեապես թաղե-ցիե օսմաեիզմի գաղափարը: Մի իեչ-որ պահի երիտթուրքերը վերստիե փոր-ձեցիե վերադառեալ իսլամիզմի գաղափարիե: Սակայե այդ գաղափարե այս աեգամ կործաեվեց մուսուլմաե ժողովուրդեերի, մասեավորապես արաբեե-րի և ալբաեացիեերի ապստամբությամբ: Դա էլ ուժգիե խթաեեց պաեթյուր-քիզմի գաղափարախոսությաե զարգացումե Օսմաեյաե կայսրություեում:
Թյուրքիզմի սերմաեումե ըեթաեում էր պաեթյուրքիզմի ակտիվ քա-րոզչությաեը զուգահեռ, իեչե իրակաեում շատ բարդ գործըեթաց էր: Բա-վակաե է եշել, որ այե ժամաեակ «թուրք» բառե օսմաեերեեում ամեեավի-րավորակաե արտահայտություեեերից էր1: Այդ պլաեեերի իրակաեացմաե համար աեհրաժեշտ էր առաջիե հերթիե ստեղծել ըեդհաեուր «ցեղա-կցայիե» սահմաե Օսմաեյաե կայսրությաե և Աեդրկովկասի ու Իրաեի թյուրքերի միջև: Սա պաեթյուրքակաե պլաեեերի հաջող ավարտի առաեց-քայիե պայմաեե էր: Գլխավոր պատեեշե այս ճաեապարհիե հայ ժողո-վուրդե էր, որե իր հայրեեի' միաէթեիկ տարածքով Օսմաեյաե կայսրությաե թյուրքերիե բաժաեում էր Իրաեի և Աեդրկովկասի իրեեց եղբայրա-կիցեերից, որոեց միջոցով կարելի էր հասեել Միջիե Ասիայի թյուրքերիե: Պաեթյուրքակաե գաղափարեերի եյութակաեացմաե առաջիե փորձը ձեռեարկվեց Չիեաստաեում, Սիեցզյաեում, XIX դարի 60-ակաե թթ. վեր-ջիե-70-ակաե թթ. սկզբիե: XIX^ երկրորդ կեսիե Սիեցզյաեը եերառվել էր խոշոր ապստամբություեեերի մի ամբողջ շարաեի մեջ, որոեց արդյուեքը դարձաե թեոկրատակաե իսլամակաե Եթիշար (Յոթեաքաղաք) պետու-թյաե ի հայտ գալե ու գոյություեը 1865-1878թթ., որի մայրաքաղաքե էր Քաշգար քաղաքը: Այե ժամաեակ առաջիեը Քաշգար եկաե Օսմաեյաե կայսրությաե եերկայացուցիչեերը: 1869թ. Յաղուբ բեկի Եթիշարի կառա-վարչի հատուկ բաեագեաց Սայիդ Յաղուբ խաեիե աեձամբ ըեդուեեց օսմաեյաե սուլթաե Աբդուլ Ազիզը, որը պաշտոեապես ճաեաչեց Եթիշարե
1 История человечества, под общей редакцией Г.Гельмольта, том V, Юго-Восточная и Восточная Европа, С-Петербург, типо-литография книгоиздательского товарищества «Просвещение», 1905, сс. 117, 122.
75
ԴԲաբայան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ու նրա կառավարչին։ Ի նշանավորումն Եթիշարի ճանաչման, Աբդուլ Ազիզը դեսպանի հետ ընծա և բարձրաստիճան սպաներ ուղարկեց Քաշգար Յաղուբ բեկին, նոր պետության զինված ուժերի ստեղծմանն օգնելու համար։ Պետության խորհրդանիշերը նույնպես հիշեցնում էին օսմանականը, իսկ դրոշը ճիշտ Օսմանյան կայսրության, ավելի ուշ նաև Թուրքիայի դրոշի պատճենն էր։ 1874թ. Յաղուբ բեկը պաշտոնապես հայտարարում է նոր քաղաքական կարգավիճակի ճանաչման մասին. Եթիշարը Թուրքիայի պրոտեկտորատն էր ճանաչվում։ Քաշգարում, ի պատիվ սուլթան Աբդուլ Ազիզի, նրա պատկերով դրամ հատեցին։ Բայց Չինաստանը կարողացավ վերացնել այս պետությունը 1878թ.։ Այստեղ միշտ էլ կարևորել են Սինց-զյանի նկատմամբ վերահսկողությունը մտածելով, որ դրա կորստյամբ սպառնալիքի տակ կհայտնվեին նաև երկրի այլ տարածաշրջանները։ Ճ1ճդ. չինացի ստրատեգները նշում էին, որ եթե Սինցզյանը մնար չամրագրված Չինաստանին, ապա Մոնղոլիան սպառնալիքի, իսկ Գանսյու և Չժիլի (չինական Հեբեյ նահանգի անվանումը մինչև 1928թ.- Դ.Բ) նահանգների անվտանգությունը կասկածի տակ կհայտնվեն1։
Ակնհայտ է, որ պանթյուրքական պլանների իրականացման համար թուրքերը պետք է ոչնչացնեին մեր ժողովրդին։ 1915թ. Հայոց ցեղասպանությունը պանթյուրքական գաղափարների իրականացման առաջին և ցայսօր ամենաաղաղակող դրսևորումն է1 2։
Ռուսական կայսրությունը և պանթյոտքիզմը
Սակայն ակնհայտ է, որ գլխավոր պատնեշը պանթյուրքիստների ճանապարհին Ռուսական կայսրությունն էր։ Հարկ է նշել, որ Ռուսական կայսրությունը ևս մի շարք կարևոր քայլեր արեց նվազեցնելու համար պան-թյուրքիզմի սպառնալիքը։ Ռուսական կայսրությունում ազգային հողի վրա ոչ քրիստոնյա ժողովուրդների զանգվածային ազգային ապստամբություններ չկային։ Կովկասի լեռնցիների առավել զանգվածային ընդվզումներն ավելի շուտ կրոնական շարժում էին, այլ ոչ թե ազգային։
1 Մանրամասն տե ս Хожамберди Кахарман, Уйгуры. Этнополитическая история с древнейших времен до наших дней, Алматы, 2010, с. 189.
2 Ходжаев А, Цинская империя, Джунгария и Восточный Туркестан, Москва, 1979, с. 70.
76
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայան
Ռուսական կայսրության մեծ զինանշանը
Նկ. 4
Բացի այդ, Ռուսական կայսրությունը ոչ միայն իրեն համարում էր թյուրքական խանությունները հնազանդեցրած երկիր, այլև հնազանդեցված թյուրքական երկրների ժառանգորդ: Պատահական չէ, որ Ռուսական կայսրության զինանշանի վրա որպես առաջնային զինանշաններ պատկերված էին նաև Կազանի (Նկ. 5), Աստրախանի (Նկ. 6) և Սիբիրի (Նկ. 7) խանությունների խորհրդանիշերը1։
Նկ. 5 Նկ. 6 Նկ. 7
Ազգային-ազատագրական շարժման համախմբմանը դիմակայելու մեթոդներից մեկն էր համապատասխան վարչատարածքային քաղաքականությունը։ Ռուսական կայսրության սահմանները, հատկապես ազ-
1 Ռուսական կայսերական հերալդիկայի մասին մանրամասն տե ս Дворянские роды Российской империи, СПб., 1993; Геральдика.ру կայքը; ПП фон Винклер, Гербы городов Российской империи, СПб. 1900 (վերահրատարակվել է Մոսկվայում, 1991)։
77
ԴԲաբայան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
գային ծայրամասերում, չէին համապատասխանում այնտեղ ապրող ժողո-վուրդների էթնիկ տարածքին։ Դրանք խառն էին։ Բացի այդ, նահանգների անվանումներից աստիճանաբար հանվում էր ազգային տարրը։ Եթե Ռուսական կայսրությանն Անդրկովկասի միացվելուց հետո այստեղ ստեղծվեցին այնպիսի կազմավորումներ, ինչպիսիք էին Հայկական մարզը, Վրաց-իմերեթական նահանգը, ապա այնուհետև նահանգներն ստացան իրենց վարչական կենտրոնների անունները։ Ի դեպ, այստեղ երբեք «Ադրբեջան» անվամբ վարչական կազմավորում չի եղել։ Կար Կասպյան մարզ, բայց ոչ երբեք, ինչպես նշեցինք, «Ադրբեջան»։
Պաևթյռւրքիզմև Առաջին աշխարհամարտի շրջանում
Գործնականում կիրառվելու առավել իրական հնարավորություն պան-թյուրքիստական գաղափարախոսությանն ընձեռեցին Առաջին համաշխարհային պատերազմը և հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում։ Հենց այդ ժամանակ Անդրկովկասի, Կովկասի, Իրանի և Միջին Ասիայի թյուրքական ժողովուրդների միավորման իրական հնարավորություն ստեղծվեց թուրքական բանակի կողմից այդ տարածքները զավթելու միջոցով1։ 1914թ. «Միասնություն և առաջընթաց» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը Ահմեդ Քամալը, կազմակերպության գործուղմամբ գնում է Քաշգարիայի Արտուշ քաղաք աշխարհիկ դպրոցներում համաթյուրքական «ժառանգության» ուսումնասիրումը կազմակերպելու նպատակով։ Արտուշի հոգևորականության և մտավորականության հետ միասին նա դպրոց է բացում և դասավանդում պանթյուրքիզ-մի գաղափարները։ Շուտով նրա հետևից Սինցզյան են գնում հարյուրավոր կամավորներ համաթյուրքական միասնության գաղափարի տարածման համար, և արդեն XX դարի 20-ական թթ., թուրք էմիսարների ակտիվ գործունեության արդյունքում, Սինցզյանի շատ քաղաքներում ստեղծվեց դպրոցների, դասընթացների, խմբերի ցանց1 2։ Այդ հաստատություններում
1 Տե ս, օրինակ, Pomiankowsky I, Der Zusammenbruch des Ottomanischen Reiches (The Total Collapse of the Ottoman Empire), Wien, 1928, pp. 29-30; Hostler Ch, Turkism and the Soviets, London, 1957, pp. 146-148.
2 Хожамберди Кахарман, Уйгуры. Этнополитическая история с древнейших времен до наших дней, Алматы, 2010, с. 340.
78
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայաե
դասավանդվում էր թյուրքական ժողովուրդեերի ըեդհաեուր պատմությունը, քարոզվում էր երաեց մշակութային, լեզվական և կրոեակաե ընդհանրության, հաեուե ազատագրման համատեղ պայքարի և միասնական դաշեայիե թյուրքական պետության (որի մեջ կմտեեե եաև Կենտրոնական Ասիայի, Ղազախստաեի, ողջ Սիեցզյաեի և Արևմտյան Մոեղոլիայի տարածքները) ստեղծման գաղափարը:
Այնուամենայնիվ, պաեթյուրքակաե պլանների իրագործման առաջին օղակը Կովկասե էր: Այս համատեքստում էր, որ Արևելյան Անդրկովկասում ստեղծվեց «Ադրբեջաե» աեվամբ երկիրը, որը ոչ մի կապ իրաեակաե Ադրբեջաեի' պատմական Ատրպատակաեի հետ չուներ: Նպատակը մեկե էր. եթե կա կովկասյան և իրաեակաե Ադրբեջաե, ապա դրանք պետք է միավորվեն, իսկ այդ միավորված կազմավորումը Թուրքիան մտադիր էր միացնել իրեե և դուրս գալ դեպի Միջիե Ասիա և այդպիսով ստեղծել միասնական պաեթյուրքակաե պետություն: Բեակաե է, որ Թուրքիայի ծրագրերը և գործողություեեերե առաջ էիե բերում հարևան երկրեերի, մասնավորապես Իրաեի բացասական հակազդեցությունը: Գերմանիայի ռեյխս-կաեցլերիե հասցեագրված զեկույցում Կովկասում Գերմանիայի պատվիրակության ղեկավարը, մասնավորապես, եշում է. «Պարսկաստանում դժգոհություե էր առաջացրել այե փաստը, որ թուրքերն «Ադրբեջաե» եե աեվաեել աեդրկովկասյաե ամեեաարևելյաե հանրապետությունը պարսիկների հանդեպ տարածքային պահանջները հիմնավորելու համար: Դժգոհություեը խորացնում է եաև այե հանգամանքը, որ պարսիկները թաթարների1 բարեկամը չեե (այդպես էին անվանում Ադրբեջանի թյուրք բնակչությանը մինչև 1930-ականթթ. երկրորդ կեսը- Դ.Բ.)»:
Սակայն Անդրկովկասում «Ադրբեջանի» կազմավորումը, բացի պաեթյուրքակաե տերության ստեղծումից, նախատեսում էր եաև իր կազմի մեջ ներառել Իրանը: Բանն այե է, որ պատմական Ատրպատակաեը բավական երկար ժամանակ Իրաեի հոգևոր-քաղաքակաե կենտրոնն էր: Սասանյանների օրոք Ատրպատակաեը զրադաշտականության կենտրոնն էր: Որոշ առասպելների համաձայն Ուրմիա քաղաքը համարվում էր Զրադաշտի
1 Կենտրոնական ռեգիստր. 1918-A-48749, դեսպաեությաե/հյուպատոսությաե սերիական համարը J. Nr. D. 1629.
79
ԴԲաբայան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
հայրենիքը: Ատրոպատենայի տարածքում էր գտնվում զրադաշտականների կրակի կարևոր տաճարներից մեկը Ադուր Գուշնասպը (ժամանակակից Թախտ-ի Սուլեյման քաղաք)1։ Այն համարվում էր զրադաշտական երեք գլխավոր տաճարներից մեկը, ընդ որում ամենամեծը, քանի որ պատկանում էր արքայական ընտանիքին և ռազմիկների դասին, այնինչ մյուս երկուսը Ադուր Ֆարնբաղը Ֆարսում և Ադուր Բուրզնմիհրը Խորասանում, պատկանում էին համապատասխանաբար մոգերի և արհեստավորների ու երկրագործների դասերին։ Իրանական Ադրբեջանը նաև այն պետությունների կենտրոնն էր (Հուլավյաններ, Չոբանյաններ, կարա-կոյունլուներ, ակ-կոյունլուներ, Սեֆյաններ), որոնք կազմավորվել էին Իրանի և Առաջավոր Ասիայի տարածքում քոչվոր մոնղոլների և թյուրքական ցեղերի կողմից։
Հենց վերջին պետական կազմավորումն էլ դարձավ Սեֆյանների դարաշրջանում իրանական պետականության վերածնման կորիզը։ Հասկանալի է, որ պատմական Ադրբեջանի վերահսկողությունը մեծացնում էր ողջ Իրանին վերահսկելու հնարավորությունը, ընդ որում ոչ միայն քաղաքական, այլև պատմահոգեբանական տեսանկյունից։ Վերջին պարագայում պանթյուրքիստները հնարավորություն էին ստանում «լեգիտիմացնելու» ողջ Իրանի հանդեպ իրենց պահանջը այդ պետությունների պատմությունը ներկայացնելով որպես մոնոլիտ թյուրքական ժառանգություն, պետություններ, որոնց համար էթնիկ պատկանելությունը ոչ մի դեր չէր խաղում, և որոնք թշնամի էին և մեկը մյուսի, և օսմանցիների հետ։ Հենց այդ նպատակով էլ կազմավորումն արևելյան Անդրկովկասում, օսմանցիների թելադրանքով, վերցրեց «Ադրբեջան» անվանումը, այլ ոչ թե, ասենք,
о
Կովկասյան կամ Անդրկասպյան Թուրքեստան, կամ Թաթարստան։ Չէ որ այդ դեպքում ոտնձգությունն Իրանի դեմ շատ ավելի դժվար կլիներ։ Բացի այդ, հենց Իրանի տարածքն էր բազմաթիվ հարյուրամյակներ կապող կամուրջ հանդիսացել Փոքր Ասիայի (Անատոլիա) և Կովկասի թյուրքերի և Կենտրոնական Ասիայի միջև. այն թյուրքերի համար պատմական հայրենիք դարձած Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների նոր հոսքերով էր սնում թյուրքերի զավթած տարածքները։
1 Р.Фрай, Наследие Ирана, М., 1972, с. 197, 253.
80
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայան
1918թ. սեպտեմբերին թուրքական զորքերը գրավեցին Բաքուն: Բայց Առաջին աշխարհամարտում կրած պարտությունը թույլ չտվեց նրանց իրականացնել իրենց պլանները։ Սակայն առաջին փուլը թյուրքիզմը, հաջողվեց գործնականում իրականացնել, և Թուրքիայում ստեղծվեց առանձին թուրքական «ազգ»։ Սակայն պանթյուրքիզմի գաղափարից և դրա հնարավոր կիրառումից չհրաժարվեցին ո չ Թուրքիայում, ո չ նրա սահմաններից դուրս։ Հաշվի առնելով այն, որ Թուրքիայում թյուրքիզմը հաղթանակեց, իսկ խորհրդային պետությունում թյուրքական ժողովուրդների զարգացման նոր և բավական ինտենսիվ փուլ սկսվեց, որում կրոնական բաղադրիչն իսպառ բացառվում էր ազգային ինքնության ձևավորման գործընթացից, արտաքին ուժերի համար պանթյուրքիզմը դառնում էր պայքարի հարմար լծակ կոմունիզմի և խորհրդային պետության դեմ։ Թուրքիան, որը պարտվել էր Առաջին աշխարհամարտում և զրկվել ընդարձակ տարածքներից, պանթյուրքիզմի մեջ էր տեսնում երբեմնի մեծության վերածննդի հնարավորությունը։
Այս գործոնն օգտագործելու համար անհրաժեշտ էր, որ Թուրքիան «էթնիկ» սահման ունենար Անդրկովկասի և Իրանի թյուրքական ժողո-վուրդների հետ։ Այս համատեքստում հիմնական խոչընդոտը Հայկական հարցն էր, այսինքն այն ժամանակվա մեծ տերությունները շահագրգռված չէին, որ պատմական հայկական հողերը վերցվեն Թուրքիայից։ Դրա համար էլ Սևրի պայմանագրի, ինչպես նաև Միացյալ Նահանգների նախագահի իրավարար վճռի դրույթները, որոնցով Հայաստանին պետք է անցներ Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների մեծ մասը, մնաց թղթի վրա։ Եվրոպական մեծ տերությունները (Ֆրանսիան, Անգլիան և Իտալիան) ոչ միայն ի կատար չածեցին դրանք, այլև նույնիսկ հակառակվեցին, որ Հայաստանը մտնի Ազգերի լիգա հայտարարելով, թե չեն կարող երաշխավորել նրա սահմանները, որին, եթե Հայաստանն ընդունվեր Լիգա, Լիգայի անդամներին պարտավորեցնում էր պայմանագրի 10-րդ հոդվածը։ Այս քաղաքականության արդյունքում Հայաստանը պարզապես ճզմվեց Սովետների ու քեմալականների ընդհանուր ջանքերով և բաժան-բաժան արվեց նրանց միջև։ Ինչ վերաբերում է արևմտահայերի ճակատա-
81
ԴԲաբայան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
գրին, ապա նրանց համար դաշնակիցները 1921թ. Լոնդոնի կոնֆերանսում մտածում էին ստեղծել «ազգային օջախ» Թուրքիայի արևելյան սահմանին, բայց արդեն 1922թ. Փարիզի կոնֆերանսում այդ օջախի արևելյան սահմանին գտնվելու մատնանշումը հանվեց, իսկ Լոզանի կոնֆերանսում մեծ տերություններն ընդհանրապես հրաժարվեցին հայկական օջախի մտքից։ Այսպիսով, Առաջավոր Ասիայում ռազմավարապես կարևոր տարածաշրջանի մեծ մասը Հայկական լեռնաշխարհը, մնաց թուրքերի ձեռքում, որոնց մտադիր էին օգտագործել բոլշևիկների դեմ։ Պանթյուրքիզմը, այսպիսով, ընկալվում էր որպես բոլշևիզմի դեմ քաղաքական-գաղափարախո-սական պայքարի ճակատներից մեկը։
Խորերդային Միությունը և պանթյուրքիզւֆ գաղափարախոսությունը
Բայց բոլշևիկներն էլ ձեռքները ծալած չէին նստել: Եթե թուրքերը մտադիր էին նորաստեղծ Ադրբեջանն օգտագործել պանթյուրքիստական նպատակների իրականացման համար, ապա բոլշևիկները հանձին Ադրբեջա-նի տեսնում էին լավ հնարավորություն Իրանում և ողջ Մերձավոր Արևելքում բոլշևիզմի տարածման համար: Հարկ է ասել, որ այս կարծիքին բոլշևիկները հանգեցին ոչ անմիջապես, ինչն առաջին հերթին դրսևորվեց Ադրբեջանի բոլշիկների մոտեցումներում: Այսպես, նրանք, կանխատեսելով արագ սովետականացումն ու փորձելով որոշել այդ նորաստեղծ պետության քաղաքական ապագան, որոշեցին մտնել ՌԽՖՍՀ կազմի մեջ որպես Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներ, ինչպես Ռուսական կայսրության ժամանակ էր: Այնինչ, հայ և վրացի կոմունիստները հանդես էին գալիս Հայաստանի և Վրաստանի խորհրդային պետությունների կազմավորման օգտին: Կենտրոնը սկզբում չէր առարկում նման սցենարին: Դա, ի դեպ, ցույց տվեց Ադրբեջանի որպես պետության, արհեստականությունը, և այն, որ այդ անվանումը գոյության մեկուկես տարվա ընթացքում այդպես էլ «չի կպել» այդ երկրին: Խորհրդային Ադրբեջանի ստեղծման անհրաժեշտության գործում վճռական դեր խաղաց Անաստաս Միկոյանը, որը կարողացավ Ստալինին և Օրջոնիկիձեին
82
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայաե
համոզել, որ հեեց այդ մոտեցումն է նպատակահարմար: Վերջիններիս միջոցով նա կարողացավ ի վերջո համոզել նաև Լենինին1։
Խորհրդայնացումից և Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմավորումից հետո այդ հանրապետությունը վերածվեց Մերձավոր Արևելքում բոլշևիզմի տարածման հենակետի1 2։ Այս մասին խոսում էին բոլշևիկյան գրեթե բոլոր առաջնորդները։ Բաքվում տեղի էր ունենում Արևելքի ժողովուրդների համագումարը, վերապատրաստվում և ուսուցանվում էին ամենատարբեր ստրկացված երկրների ու Արևելքի ժողովուրդների ներկայացուցիչները։
Այս համատեքստում Ադրբեջանին վերապահվում էր առանցքային արտաքին քաղաքական դեր, և այդ կազմավորումը պետք է դառնար մուսուլմանական սոցիալիստական երկրի օրինակելի նմուշ գաղութային եր-կրների համար։ Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը ԽՍՀՄ կազմավորման պահին միակ միութենական մուսուլմանական հանրապետությունն էր, և դրա համար էլ Կենտրոնը բավարարեց այդ կազմավորման գրեթե բոլոր պահանջները, հատկապես տարածքային առումով նրան հանձնելով մի շարք հայկական պատմական հողեր (Արցախ' Ղարաբաղ, Նախիջևան, Ուտիք), վրացական մի շարք տարածքներ և Դաղստանի մի մասը (Ղու-բայի գավառը, Զաքաթալայի օկրուգը և այլն)։
Սակայն առաջին շրջանում խորհրդային իշխանությունը բավական հետաքրքիր քաղաքականություն էր վարում։ Ադրբեջանում, օրինակ, ամեն կերպ աջակցվում էին էթնիկ այլազանությունն ու ազգային ինքնագիտակցությունը3։ Յուրաքանչյուր ազգություն, օրինակի համար, իրավունք ուներ
1 Մանրամասն տե ս, օրինակ, Մարքսիզմ-լ^ինիզ^ ինստիտուտի հայկական մասնաճյուղի կուսակցական արխիվ (ՄԼԻ ՀՄԿԱ), ֆ.1, ց.48, պ.մ. 265ա, թ.5; ՄԼԻ ՀՄԿԱ, պատճ. ֆոնդ, փ. 164, թ. 248; Микоян А. «Бакинское подполье при английской оккупации (1919 год)», журнал «Юность», N10, 1968, с. 87; Киров С. Статьи, речи, документы, т.1, Москва, 1936, с. 144; Орджоникидзе С. Путь большевика, Москва, 1967, с. 267; Гулиев Дж, Борьба коммунистической партии за осуществление ленинской национальной политики в Азербайджане, Азербайджанское государственное издательство, Баку, 1970, сс. 278-290; Борьба за победу Советской власти в Азербайджане 1918-1920 гг., Документы и материалы, Баку, 1967, с. 138։
2 Ленин В, Полное собрание сочинений, т. 51, Издательство политической литературы, Москва, 1970, с. 227; Первый съезд народов Востока. Стенографические отчеты, Петроград, 1920, с. 8; ՄԼԻ ՀՄԿԱ, ֆ. 7, ց. 1, պ.մ. 5, թ. 3։
3 Տես Собрание узаконений и распоряжений рабоче-крестьянского правительства Азербайджанской ССР, Баку, N1, 1920, с. 5; Собрание узаконений и распоряжений рабоче-крестьянского правительства Азербайданской ССР, Баку, N2, 1921, сс. 24-25; Резолюции 2-го съезда АКП(б), Баку, 1920, с. 6; Орджоникидзе Г, Статьи и речи, Москва, 1956, т. 1, с. 296; ЦГАОР (Центральный государственный архив Октябрьской революции) СССР, ф. 1318, оп. 1. д. 657, л. 29-30; ՄԼԻ ՀՄԿԱ, ֆ. 14, ց. 1, պ.մ. 8, թ. 65; ЦГАОР Азерб.ССР, ф. 57, оп. 1. д. 44, л. 3.
83
ԴԲաբայան
<21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
տեղական և հանրապետական պետական հաստատություններում գործավարությունը տանել մայրենի լեզվով։ Ավելին, Ադրբեջանական ԽՍՀ-ում ստեղծվեցին հայկական երկու ինքնավար կազմավորումներ Նախիջևանի ԻԽՍՀ-ն և Լեռնային Ղարաբաղի ԻՄ-ն։ Իհարկե, այժմ ադրբեջանական իշխանություններն ու պատմաբաններն ամեն կերպ փորձում են ժխտել, որ Նախիջևանի ԻԽՍՀ-ն հայկական է, բայց այն, որ այդ կազմավորումը հայկական էր, վկայում է, մասնավորապես, նրա պետական սիմվոլիկան զինանշանը և դրոշը։
Ինչպես հայտնի է, նախկին ԽՍՀՄ ինքնավար հանրապետությունների զինանշաններն ու դրոշները նման էին այն միութենական հանրապետությունների զինանշաններին ու դրոշներին, որոնց կազմի մեջ մտնում էին։
Նախ. ԻԽՍՀդրոշը մինչև 1937թ.
%
AZORBAJCA>’ SSR
иичласиядь мц
NAYn,VAN АЛЧИ
гонении №t
Նկ. 9
Նախ. ԻԽՍՀ զինանշանը մինչև 1938թ.
Տարբերությունը միայն այն էր, որ միութենական հանրապետության լեզվով արված մակագրության կողքին կար նաև ինքնավար հանրապետության հիմնական ազգության լեզվով արված մակագրություն։
Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սահմանադրության 112-րդ հոդվածում ընդունված 1937թ. սեպտեմբերի 18-ին, Նախիջևանի ԻԽՍՀ Սովետների Արտակարգ Х համագումարում, տրված էր այդ ինքնավարության դրոշի հետևյալ նկարագրությունը. «Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական դրոշը Ադրբեջանական ԽՍՀ պետական դրոշն է կարմիր պաստառ, ձախ անկյունում, վերին փայտիկի մոտ, ոսկյա մուրճն
84
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայան
ու մանգաղը և մակագրություն ադրբեջաներեն ու հայերեն լեզուներով. «Ադր. ԽՍՀ», որի ներքևում ավելի փոքր տառաչափով գրված է «Նախիջևանի ԻԽՍՀ» ադրբեջաներեն և հայերեն»1։
Նույնն էր վիճակը նաև Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածում (հաստատված 1941թ. ապրիլի 7-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի IV նստաշրջանի կողմից), որտեղ կար հետևյալ նկարագրությունը.
«Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական զինանշանը Ադրբեջանական ԽՍՀ պետական զինանշանն է, որը պատկերում է մուրճ ու մանգաղ, նավթաշտարակ ծագող արևի ֆոնին շրջանակված բամբակով և ցորենի հասկի պսակով, ադրբեջաներեն և հայերեն մակագրություններով. «Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն», «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե ք» և «Նախիջևանի ԻԽՍՀ»։ Զինանշանի վերին մասում հնգաթև աստղն է»1 2:
Միևնույն ժամանակ, խորհրդային կառավարությունն առաջին տարիներին աջակցում էր ԽՍՀՄ սահմաններում գտնվող թյուրքական ժողո-վուրդների պանթյուրքական միասնությանը։ Այդ միասնությունը դրսևորվում էր, օրինակ, մշակութային-լեզվական առումով, ինչը կրկին իր արտացոլումն էր գտնում խորհրդային պետության պետական խորհրդանշաններում։ Այսպես, ԽՍՀՄ 1924թ. Սահմանադրության 11-րդ գլխի դրույթների համաձայն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պետական զինանշանը պատկերում էր մուրճ ու մանգաղ երկրագնդի վրա, արևի շողերի մեջ և շրջանակված հասկերով, վեց լեզվով (որոնք նշված են 34-րդ հոդվածում) «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե ք» մակագրությամբ։
Զինանշանի վերին մասում հնգաթև աստղ կար։ Վեց լեզուները, որոնցով գրված էր կարգախոսը, ռուսերենը, ուկրաիներենը, բելոռուսերենը, վրացերենը, հայերենը և թյուրք-թաթարերենն (արաբագիր) էին։ Տաջի-
1 Տե ս «Нахичевань», Russian Centre of Vexillology and Heraldry, http://www.vexillographia.ru/azerbaij/nahic.htm.
2 Տե ս, օրինակ, «Нахичеванская автономная республика», Oфициальный сайт русского центра флаговедения и геральдики, http://www.heraldicum.ru/azerbaij/index.htm; Поцелуев В. Гербы Союза ССР: Из истории разработки, Издательство политической литературы, Москва, 1987.
85
ԴԲաբայան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
կական ԽՍՀ կազմավորումից հետո ավելացվեց յոթերորդ ժապավենը տաջիկերեն մակագրությամբ, որի գիրն այն ժամանակ ԽՍՀՄ տարածքում լատինացվել էր։ Բայց դա միակ փոփոխությունը չէր։ ԽՍՀՄ Սովետների 1931թ. մարտի 31-ին տեղի ունեցած 6-րդ համագումարի «Սահմանադրական հարցերի մասին զեկուցման վերաբերյալ» որոշմամբ բավական հետաքրքիր փոփոխություններ են մտցվում ԽՍՀՄ Սահմանադրության տեքստում, այն է. «ԽՍՀ Միության Սահմանադրության 70-րդ հոդվածում «վեց լեզուներով մակագրություն» բառերը փոխարինել «միութենական հանրապետություններում բոլորի կողմից կիրառվող լեզուներով մակագրություն» բառերով։ Այս որոշմամբ փոխվում էր նաև միութենական հանրապետություններում բոլորի կողմից օգտագործվող լեզուների ցանկը շարադրված ԽՍՀՄ Սահմանադրության (Հիմնական օրենքի) 34-րդ հոդվածում, որն սկսեց ներառել «ռուսերենը, ուկրաիներենը, բելոռուսերենը, վրացերենը, հայերենը, ադրբեջաներենը, ուզբեկերենը, թուրքմեներենը և տաջիկերենը (ֆարսի)»։
Ադրբեջաներեն, ուզբեկերեն և թուրքմեներեն լեզուները ներկայացված էին միասնական ժապավենով արաբագիր թյուրքերեն (թյուրք-թա-թարերեն) լեզվով մակագրությամբ։ Կարգախոսի ռուսերեն տարբերակը փոխադրվեց ժապավենի կենտրոնական հանգույց1։ Այնուհետև թյուրք-թաթարերենի արաբական գրաֆիկան փոխարինվեց լատինականով։
Այստեղ հստակ երևում է թյուրքական համերաշխությունը պահելու և դրա երկփեղկման դիլեման։ Նախ ի հայտ եկան առանձին թյուրքական լեզուների անվանումներ ադրբեջաներեն, ուզբեկերեն և թուրքմեներեն։ Բայց դրանք դեռ շարունակում էին մնալ միասնական թյուրք-թաթարա-կան զանգվածի մասը ներկայացնելով այս բոլոր ժողովուրդներին ԽՍՀՄ զինանշանի վրա։
о
Ո րն էր խորհրդային պետության նման քաղաքականության իմաստը։ Այստեղ վառ արտահայտվել է զսպումների և հակակշիռների համակարգը պանթյուրքիզմի գաղափարախոսության համատեքստում։ Բանն
1 ԽՍՀՄ միութենական և ինքնավար հանրապետությունների զինանշանի մասին ավելի մանրամասն տե ս, օրինակ, Сборник законов СССР 1938-1967, Москва, изд. «Известия», 1968; Поцелуев В, Гербы Союза ССР: Из истории разработки, указ. соч.; Болотина C, «Как создавался наш герб», Наука и жизнь, N11, 1983.
86
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայան
այն է, որ Խորհրդային Միությունը, որքան էլ տարօրինակ հեչի, սկսած 1920-ակաե թթ. մինչև 1930-ական թթ. առաջին կեսը, դարձավ պանթյուր-քիզմի գաղափարախոսության իրականացման ջատագովը: Բայց խորհրդային պանթյուրքիզմը տարբերվում էր «դասական» պանթյուրքիզմից նրանով, որ այլ գաղափարախոսական ուղղվածություն ուներ: Դա մի տեսակ կոմունիստական պանթյուրքիզմ էր: ԽՍՀՄ կազմի մեջ էին գտնվում թյուրքական ժողովուրդների մեծ մասը և նրանց պատմական «նախահայրենիքը» «Թուրանը»: Ավելին, «համաշխարհային հեղափոխության» տարածման միջոցով Խորհրդային Միությունն ըստ էության կարող էր իր կազմի մեջ ներառել թյուրքական բոլոր ժողովուրդներին և այդպիսով կենսագործել միասնական տերություն ստեղծելու պանթյուրքիստների երազանքը: Ընդ որում այդ տերությունը, թեկուզև ոչ թյուրքական, բայց այնուամենայնիվ, ազգային էլ չէր լինի: Դա թյուրքական ժողովուրդներին հնարավորություն կտար զարգանալ օգտագործելով ոչ միայն և ոչ այնքան իրենց ռեսուրսները, որքան նաև այլ ժողովուրդների պոտենցիալը: Դրա հետ մեկտեղ, հեռանկարում նրանք կկարողանային, զորեղանալով, անջատվել այդ երկրից:
Միևնույն ժամանակ, հավանաբար զգալով բոլշևիզմի հիմնական երազանքների և նպատակների իրականացման անհնարինությունը, ինչպիսիք էին, օրինակ, նացիոնալիզմի ոչ բռնի վերացումը, կոմունիզմի գաղափարների սերմանումը և այլն, շատ կարճ ժամանակի ընթացքում խորհրդային ստրատեգներն սկսեցին ներդնել զսպումների և հակակշիռների համակարգը, որոնց մեջ առավել գործունը թյուրքական զանգվածի բաժանումն էր տարբեր ժողովուրդների և վարչական միավորների: Հետագա գլոբալ աշխարհաքաղաքական միտումները վերջին սցենարն ավելի նպատակահարմար և ինչ-որ իմաստով անայլընտրանք դարձրին: Մեծ տերությունների միջև գլոբալ պայքարում կրկին կարևոր դեր սկսեցին հատկացնել պանթյուրքիզմին որպես ԽՍՀՄ-ի դեմ պայքարի արդյունավետ միջոցներից մեկի:
Պանթյուրքիզմի գաղափարը «պտտեցնում» էին տարբեր երկրներ, ընդ որում հիմնականում ԽՍՀՄ-ի դեմ պայքարի համատեքստում: Այս-
87
ԴԲաբայան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
պես, 1920-ական թթ. այդ պայքարի կողմնակիցն էր Ճապոնիան։ Այն տարիներին Տոկիոն ակտիվորեն մշակում էր «Թուրանական կայսրության» (Սինցզյանի, Մոնղոլիայի, Միջին Ասիայի և Ղազախստանի ներառ-մամբ) ստեղծման պլանը Ճապոնիայի հովանու ներքո։ Դեռ 1918թ. ճապոնացիներն ստեղծեցին «Թուրան» միությունը, Տոկիոյում բացվեց ույղուրական դպրոց ազգային կադրեր պատրաստելու համար, լույս էր տեսնում ամսագիր Սինցզյանի մասին, իսկ Տոկիոյում ապրող Օսմանների դինաստիայի ներկայացուցիչ Աբդուլ Քերիմին պատրաստում էին գահակալության1։ Պատահական չէ, որ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո չինական իշխանությունները խստագույն արգելք դրեցին արտասահմանից Սինցզյան կրոնական բնույթի գրականություն ներկրելու վրա, որը մինչ այդ այստեղ էր բերվում Տաշքենդից, Կազանից և Թուրքիայից1 2։
Պանթյուրքիստական գաղափարների իրականացման նոր ակտիվ փուլ սկսվեց 1930-ական թթ. առաջին կեսին։ 1933թ. նոյեմբերի 12-ին Սինց-զյանում հռչակվեց Արևելյան Թուրքեստանի իսլամական հանրապետությունը (ԱԹԻՀ)։ Այդ կազմավորման մայրաքաղաքը դարձավ Քաշգար քաղաքը։ Այս պետության ստեղծման գործում էական դեր խաղաց Թուրքիան։ Հանրապետության առաջնորդներ Սաբիթ Դամուլլան և Մուհամադ Բուղ-րան դեռ 1933թ. սկզբին գաղտնի իրենց ներկայացուցիչներն են ուղարկում Թուրքիա, իսկ Անկարայից Քաշգար է գալիս մի խումբ կազմված քաղաքական գործիչներից, զինվորականներից և մասնագետներից։ Նրանց մեջ էին հայտնի քաղաքական գործիչներ Մուսթաֆա Քենթլին, Ալի բեյը և Հար-բիյադին Մահմուդը։ Մի շարք ույղուր գիտնականներ և հետազոտողներ պնդում են, որ Թուրքիայի ներկայացուցիչները լուրջ ազդեցություն են գործել այդ պետության կազմավորման և անվանման վրա3։ Արևելյան Թուրքեստանի թյուրքական իսլամական հանրապետության առաջնորդները ենթադրում էին, որ Թուրքիայի քեմալական կառավարությունը միջոցներ կձեռնարկի միջազգային ասպարեզում արտաքին ագրեսիայից նոր պե-
1 Петров В, Мятежное сердце Азии. Синьцзян: краткая история народных движений и воспоминания, М., Крафт+, 2003, с. 345.
2 Տես Жизнь национальностей, N14, 1922, с. 2.
3ХожамбердиКахарман, Уйгуры. Этнополитическая история с древнейших времен до наших дней, указ. соч., с. 342.
88
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայաե
տություեը պաշտպաեելու համար, և միևնույն ժամանակ երանից սպասում էիե զգալի ռազմատնտեսական օգնություն: Սակայն անկախ պետության ի հայտ գալը, որի գաղափարախոսությունը պաեթյուրքիզմե ու պանիսլամիզմն էր, բնականաբար, բացասաբար ընկալվեց ոչ միայն Չինաստանում, այլև ԽՍՀՄ-ում: Արդյունքում ԱԹԻՀ-ը հայտնվեց երկկողմանի թե Չինաստանի, թե ԽՍՀՄ հարվածի տակ: Հեեց ԽՍՀՄ միջամտության շնորհիվ Արևելյան Թուրքեստաեի թյուրքական իսլամական հաերապետությու-
եը վերացվեց:
Բայց այս խնդիրը հատկապես ակտուալացվեց 1933թ. նացիստների իշխանության գալով, իեչե արդեն դարձավ եոր համաշխարհային պատերազմի անխուսափելիության հաստատումը, որ կարող էր կրկնվել 1918թ. սցենարը, երբ առհասարակ պաեթյուրքակաե պլանների իրականացման գործընթաց էր գնում: Այե, որ այե ժամանակ և Գերմանիան, և Թուրքիան իսկապես մտադիր էիե կրկիե գործի դեել պաեթյուրքիզմը, արդեն բոլորին հայտեի փաստ է: Այսպես, օրինակ' 1941թ. նոյեմբերի 24-իե Թուրքիայում Գերմանիայի դեսպանության աշխատակիցներն ուղերձ եե հղում Բեռլիե, որում հաղորդվում էր այե աշխատանքի մասին, որը կատարվել էր ադրբեջանական թուրքերի կողմից Կովկասը խորհրդային իշխանությունից ազատագրելու ուղղությամբ, ըեդ որում Թուրքիան դառնում էր տարածաշրջանի փաստացի տերը1: Առանձնակի հետաքրքրություն եե ներկայացնում գերմանական ԱԳՆ որոշ փաստաթղթեր, որոնք վերաբերում եե մուսավաթական էմիգրացիայի գործունեությանը Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում: Այսպես, օրինակ, Թուրքիայում Գերմանիայի դեսպան ֆոե Պապեեի 1941թ. օգոստոսի 5-ի արտգործեախարարություե ուղարկված նամակում ասվում է. «Նկատի ունենալով գերմանացիների հաջողությունները Ռուսաստանում թուրքական կառավարական շրջանակներն էլ ավելի եե զբաղվում թուրք-ռուսակաե սահմանից այե կողմ գտնվող իրեեց հայրենակիցների և հատկապես ադրբեջանական թյուրքերի ճակատագրով»:
1 «Ադրբեջանական թյուրքերի ղեկավարը Կովկասի ազատագրման մասիե», թարգմ. գերմաներենից, պատճեե, Գերմանիայի դեսպանատուն, Աեկարա, փաստաթուղթ №А6032, 24 նոյեմբերի 1941թ., տեղեկատվությունը վերցված է «Наша победа» վեբ կայքից, http://9may.ru/unsecret/m10011709.
89
ԴԲաբայան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
Այնուհետև նամակում նշվում էր, որ այդ շրջանակները հակված են վերադառնալ 1918թ. իրադարձություններին նկատի ունենալով «այդ մարզը, հատկապես նավթի արժեքավոր նավթահանքերն իրենց միացնելը»1 ։
Այս համատեքստում ԽՍՀՄ-ն սկսում է իրականացնել լայնածավալ էթնոքաղաքական նախագծեր թյուրքական «ճակատում»։ Ի հայտ են գալիս թյուրքական նոր պետական կազմավորումներ։ Թյուրքական միութենական հանրապետությունների ընդհանուր թիվը ԽՍՀՄ-ում հասնում է հինգի Թուրքմենիա, Ուզբեկստան, Կիրգիզիա, Ղազախստան և Ադրբեջան։ Թյուրքական ինքնավար կազմավորումներ կային ՌԽՖՍՀ կազմում Թաթարստան, Բաշկիրիա, Չուվաշիա, Յակուտիա (վերջին երկուսում քրիստոնեություն դավանող թյուրքեր են)։ Կովկասում պանթյուրքիզմին դիմակայելու համար խորհրդային իշխանությունները թյուրքական մասսան «տարրալուծեցին» մի շարք վարչական կազմավորումներում։ Այդպիսին էին Դաղստա-նը, Կաբարդինո-Բալկարիան և Կարաչաևո-Չերկեսիան։ Դաղստանի ինքնատիպությունն այն էր, որ բազմազգ այս ինքնավար կազմավորման սահմաններում ապրում են տասնյակ ազգություններ, որոնք չունեն իրենց հստակ էթնոքաղաքական սահմանները։ Ինչ վերաբերում է Կաբարդինո-Բալկա-րիային և Կարաչաևո-Չերկեսիային, ապա այստեղ թյուրք բալկարներն ու կարաչաևցիները միավորվել էին կաբարդինների և չերկեսների կովկասյան ազգություններին ընդհանուր վարչատարածքային կազմավորման մեջ։
Բայց միայն նոր կազմավորումների ստեղծմամբ չէ, բնականաբար, որ գործն ավարտվում էր։ Իրենց միութենական և ինքնավար հանրապետություններն ստացած ժողովուրդները թևակոխեցին ազգային-պետականա-կերտման որակապես այլ փուլ, սկսվեց պատմության վերիմաստավորումը, նոր ազդակ հաղորդվեց մշակույթի զարգացմանը և այլն։ Այսպիսով, Խորհրդային Միությունը մասնատեց ինչպես թյուրքական զանգվածի միաս-
о
նությունը, այնպես էլ իսլամական համերաշխությունը, չէ որ մեկ միասնական վարչատարածքային միավորի սահմաններում հայտնված տարբեր մուսուլմանական ժողովուրդների մեջ հաճախ ծագում էին քաղաքական,
1 Документы министерства иностранных дел Германии. Выпуск II. Германская политика в Турции (19411943гг.), М., Огиз, Политиздат, 1946, с. 34.
90
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայան
տնտեսական, էթեոմշակութայիե և այլ բնույթի մինչ այդ չնկատված լուրջ հակասություններ: Առայսօր նման հակասություններ կան նախկին խորհրդային միութենական և ինքնավար նշված բոլոր հանրապետություններում։
Նոր միութենական հանրապետությունների ի հայտ գալուց հետո համապատասխան փոփոխություններ արվեցին երկրի զինանշանի վրա։ ԽՍՀՄ Սահմանադրության մեջ հաստատված 1936թ. դեկտեմբերի 5-ի ԽՍՀՄ Սովետների արտակարգ VIII համագումարում, զինանշանի վրայի ժապավենների թիվը դարձավ 11 և այն ձեռք բերեց իր արդեն ավելի սովորական ուրվագիծը։
Ադրբեջաեի դերն ու տեղը համաշխարհային պանթյուրքիստական աշխայւհաքաղաքակահության համատեքստում
Ադրբեջանական ժողովյւդի ստեղծման
աշխայւհաքաղաքական «հրամայականները»
Միջազգային իրադրության փոփոխությունը 1930-ական թթ. և դրա հետ կապված ԽՍՀՄ մարտավարության և ռազմավարության փոփոխությունը պանթյուրքիզմի հանդեպ փոքր-ինչ ինքնատիպ ձևով անդրադարձան Ադրբեջանի վրա: Այստեղ Խորհրդային Միությունը հատուկ մոտեցում դրսևորեց մշակելով և սկսելով պատմության մեջ աննախադեպ նոր ժողովրդի ստեղծման (տարբեր էթնոազգային խմբերից) նախագծի իրականացումը:
Պետք է ասել, որ խորհրդային պետությունը նման փորձարկումներ առաջ էլ էր արել, ընդ որում փորձարկումը կրկին թյուրքական ժողո-վուրդների վրա էր արվել: Այսպես, Միջին Ասիայում նոր ազդակ հաղորդվեց ուզբեկ ժողովրդի ձևավորմանը, որի կազմի մեջ մտցրին, օրինակ, սարթերին1 բավական մեծաթիվ նստակյաց մի խումբ, որը թյուրքական և իրանական ժողովուրդների սիմբիոզն էր: 1921թ. Թուրքեստանի ԻԽՍՀ և
1 Սարթերի և ուզբեկների հետ նրանց միաձուլման մասին մանրամասն տե ս, օրինակ, Бартольд В., «О преподавании туземных наречий», газета «Окраина», N19, 1894; Бартольд В. Сочинения, том II, часть 2, Москва, 1964, сс. 303-305; Bregel Y, “The Sarts in the Khanate of Khiva”, Journal of Asian History, Vol.12, N2, 1978; Ильхамов А, «Археология узбекской идентичности», Этнический атлас Узбекистана, Ташкент, 2002, сс. 268-302.
91
ԴԲաբայան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
Սինցզյանի միացյալ ույղուրական Տաշքենդյան կոնֆերանսում, որը կազմակերպվել էր պետական և հասարակական գործիչ, լուսավորիչ և հրապարակախոս Աբդուլա Ռոզիբաքիևի նախաձեռնությամբ, թյուրքագետ Սերգեյ Մալովի անմիջական մասնակցությամբ, որոշում ընդունվեց ժողովրդի «ույղուր» պաշտոնական ինքնանվանման որպես համազգայինի, վերականգնման վերաբերյալ1։ 1923թ. ՌԿ(բ)Կ Կենտկոմի Միջինասիական բյուրոն հատուկ նստաշրջանում ընդունեց հատուկ բանաձև «ույղուր» էթնոնիմի վերաբերյալ։ Պետք է նշել, որ ընդհուպ մինչև XX դարի 30-ական թթ. Սինցզյանում մուսուլմանական ժողովուրդների մեջ ազգային ինքնությունն արտահայտվում էր շատ ինքնատիպ ձևով։ Հայտնի կենտրոնա-ասիական փիլիսոփա, ակադեմիկոս Ազիզ Նառինբաևը, խոսելով այն ժա-մանակվա Սինցզյանի մասին, գրում է. «Տեղի բնակիչներն աղոտ պատկերացում ունեին միասնական ազգին իրենց պատկանելության մասին։ Ազգային պատկանելության մասին հարցին շատերը պատասխանում էին. քաշգարցի, խոտանցի, յարքենդցի, քուչարացի և այլն, և այլն, անվանում էին այն վայրը, որտեղի ծնունդ էին իրենք»1 2։ Այդ իրավիճակում հատուկ ակտիվություն էին դրսևորում պանթյուրքիստները, որոնք փորձում էին օգտվել իրավիճակից և ինքնության հայրենակցական համակարգը փոխադրել թյուրքիզմի վերազգային համակարգ։ Պանթյուրքիստական առաջնորդներից մեկը վերոնշյալ Մուհամադ Բուղրան, ասում էր. «Մեր հայրենիքը Թուրքեստանն է, մեր ազգությունն է թուրք, մեր կրոնը իսլամ»3։
Բայց խնդիրն Ադրբեջանում շատ ավելի բարդ էր։ Հիմնական պատճառն այդ պետական կազմավորման էթնիկ առանձնահատկությունն էր։ Ադրբեջանը նախկին ԽՍՀՄ միակ հանրապետությունն էր, որի անվանումը չէր ածանցվում էթնոխմբի անունից։ Որպես օրինակ նշենք, որ «Հայաստանը» «հայ» բառից է ածանցվում, «Ուկրաինան» «ուկրաինացի»-ից և այլն։ Ի տարբերություն խորհրդային մյուս հանրապետությունների, Ադրբեջանը բնակեցնում էին թյուրքական, կովկասյան, իրանական ծագման
1ХожамбердиКахарман, Уйгуры. Этнополитическая история с древнейших времен до наших дней, указ. соч., с. 354.
2 Տես Нарынбаев Азиз, Избранные произведения, Бишкек, 2004, с. 513.
3ХожамбердиКахарман, Уйгуры. Этнополитическая история с древнейших времен до наших дней, указ. соч., с. 343.
92
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայաե
էթեոխմբեր, ինչպես եաև հայեր, վրացիներ, ռուսներ և հրեաներ: Բնակչության մոտ 55%-ը թյուրքալեզու ժողովուրդներն էին միավորված «Խորհրդային Ադրբեջանի թուրքեր» անվան տակ։ Հատկանշական է, որ 1920-ական թթ. մարդահամարի տվյալների համաձայն անգամ Պարսկաստանի թյուրք բնակչությունը, որն ապրում էր Ադրբեջանում, հիշատակվում է որպես առանձին էթնիկ խումբ Պարսկաստանի թյուրք բնակչություն1։
Խորհրդային իշխանությունները բավական վճռական և արագ էին գործում։ 1936թ. Ադրբեջանական ԽՍՀ մուսուլմանական բոլոր ժողովուրդները միավորվեցին մեկ ժողովրդի մեջ ադրբեջանցի անվան տակ1 2։ Տրամաբանությունը շատ պարզ էր։ Նոր ժողովուրդը ոչ միայն միավորում էր թյուրքական և բնիկ կովկասյան ու իրանական ժողովուրդներին, այլև կարծես դառնում էր տարածաշրջանում ապրած և ապրող ժողովուրդների մշակութային-պատմական և հասարակական-քաղաքական հարուստ ժառանգության ժառանգորդը։ Ադրբեջանական ԽՍՀ-ում պաշտոնապես անհետացան բնիկ (ավտոխտոն) շատ ժողովուրդներ, ինչպիսիք էին, օրինակ, թաթերն ու իրանական մի շարք այլ և դաղստանյան ժողովուրդներ, ինչպես նաև այստեղ հաստատված քրդերը։ Կտրուկ կրճատվեց թալիշների,
լեզգինների և այլոց թիվը:
1920-30-ական թթ. մարդահամարներում մեսխեթցի թուրքերը հիշատակվում էին որպես թյուրքեր, այնուհետև այս ժողովրդի տարաբնակեցման շրջաններում բացվեցին թուրքական դպրոցներ, որոնք հետագայում դարձան ադրբեջանական թյուրքական դպրոցներ3, իսկ այդ ժողովուրդը նորաստեղծ «ադրբեջանցի» ժողովրդի մի մասը4։ Բայց, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, մի քանի տարվա մեջ թյուրքական զանգվածի այս հատվածը նոր «ադրբեջանցի» ժողովրդի մեջ ձուլելն
1 Տե ս, օրինակ, Большая советская энциклопедия, том 1, раздел «Азерб. ССР», Акционерное общество «Советская энциклопедия», М., 1926, с. 641.
2 Տես Алекперов А, Исследования по археологии и этнографии Азербайджана, Издательство Академии наук Азербайджанской ССР, Баку, 1960, с. 71.
3 «Турки-месхетинцы», Энциклопедия Народы России, М., Научное издательство «Большая Российская Энциклопедия», 1994, сс. 342-344.
4 “Meskhetians” in Minahan James, Encyclopedia of the Stateless Nations, Vol. 3, Greenwood Press, Westport, Connecticut, London, 2002, p. 1239.
93
ԴԲաբայան
<21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
անհնարին եղավ, և 1944թ. նրանց աքսորեցին մեղադրելով Թուրքիային համակրելու մեջ, այսինքն ելնելով պանթյուրքիզմի երկյուղից։ Մեսխե-թիայի թյուրքերին նոր անվանումն ու նոր ինքնությունը հարիր չէին, և աքսորավայրերում նրանք սկսեցին համախմբվել նոր էթնոխմբում «մես-խեթցի» անվամբ, իսկ 1950-60-ական թթ. նրանք արդեն պաշտոնապես իրենց անվանում էին մեսխեթցի թուրքեր1։
Այն բանից հետո, երբ պաշտոնապես «կազմավորվեց» նոր «ադրբեջանական ազգը», Կենտրոնն ամեն կերպ աջակցում էր դրա ամբողջականությանը օժանդակելով նոր' «ադրբեջանական» ինքնության սերմանմանը։ Ազգային փոքրամասնությունների հանդեպ երբեմնի հանդուրժողականությունն անհետացավ։ Ցանկացած անհնազանդություն դաժանաբար պատժվում էր։
Հայկական գոյւծոնը ադրբեջանական ժողուխդի կազմավորման և
պանյթուրքիզւֆ զսպման գործընթացում
Նոր «ադրբեջանական ժողովրդի» «կազմավորման» գործընթացում հատուկ նշանակություն էր ձեռք բերում հայկական գործոնը։ Ի տարբերություն Ադրբեջանական ԽՍՀ-ում հոծ բնակվող այլ ժողովուրդների, հայերը չէին կարող դառնալ նորաստեղծ ադրբեջանական ժողովրդի մասը։ Նախ հայերը քրիստոնյաներ էին, երկրորդ հայ ժողովուրդը պետականության հազարամյակների պատմություն ուներ։ Նման ժողովուրդը չէր կարող դառնալ նոր ժողովրդի մի մասը, ի տարբերություն մուսուլմանական ժողովուրդների, որոնց, առնվազն, միավորում էր ընդհանուր հավատը, ինչն այն ժամանակ, թեկուզև ծածուկ, բայց դեռ կարևոր դեր էր խաղում։
Խորհրդային պետությունը երկակի մոտեցում մշակեց հայկական գործոնի հանդեպ։ Նոր ադրբեջանական ժողովրդի ստեղծման համատեքստում հայկական գործոնը թե լուրջ խոչընդոտ էր, թե հնարավորություն արղյունավետորեն կառավարելու պլանավորված գործընթացները։ Խոչընդոտն այն էր, որ Ադրբեջանական ԽՍՀ-ում գոյություն ունեին հայկական երկու վարչական-պետական կազմավորումներ Նախիջևանի ԻԽՍՀ-ն և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որոնք երկուսն էլ այն ժամանակ
1 Նույն տեղում, с. 1237, 1240.
94
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայան
սահմանակցում էին Հայկական ԽՍՀ-իե1: Եթե դրան ավելացնենք նաև հոծ հայ բնակչությունը Հյուսիսային Արցախում և Ադրբեջանական ԽՍՀ այլ շրջաններում, ապա նորաստեղծ ժողովրդի համար միանգամայն դյուրաբեկ իրավիճակ էր ստեղծվում։ Ստացվում էր, որ այդ հանրապետության գրեթե ողջ արևելյան մասը չէր հանդիսանում «նորաստեղծ ժողովրդի» էթնոմշակութային տարածքի օրգանական մասը, որը պետք է «բնիկություն» ստանար իր հանրապետության ամբողջ տարածքում։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ այդ տարածքները մշտապես եղել են Հայոց Հայրենիքի' հայկական էթնոքաղաքական-մշակութային տարածքի օրգանական մասը և կարևորագույն դեր են խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ, ապա դժգոհության առաջացման իրական վտանգ էր ստեղծվում ինչպես Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում բռնի ներառված հայ բնակչության, այնպես էլ նորաստեղծ «ադրբեջանական ժողովրդի» կողմից։
Այս իրավիճակում բոլշևիկների համար, ելնելով սեփական աշխար-հաքաղաքական նկատառումներից, գերադասելի դարձավ ադրբեջանական «բնիկության» «լեգիտիմացման» տարբերակը, ինչի արդյունքում հայ ժողովրդին ու պետականությանն ուժգին հարված հասցվեց։ Դրա գլխավոր ուղղությունը դարձավ հայոց պետականության նպատակասլաց վերացումը Նախիջևանում։ Արդեն 1938թ. օգոստոսին, իսկ այլ տվյալներով 1939թ. հուլիսի վերջին փոփոխություններ մտցվեցին Նախիջևանի ԻԽՍՀ պետական խորհրդանշաններում (զինանշան, դրոշ)։ Դրանցից հանվեցին հայերեն մակագրությունները և մնացին միայն ադրբեջաներեն լեզվովները, որոնց հետագայում ավելացվեցին նաև ռուսերեն մակագրությունները1 2։ Համապատասխան փոփոխություններ մտցվեցին, բնականաբար, նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրությունում։ Ի հետևանք, ինչպես արդեն հայտնի է, Նախիջևանում տեղի ունեցավ «սպիտակ ջարդ», որի արդյունքում երկրամասն ամբողջովին հայաթափվեց։ Նույնիսկ
1 Տես, օրինակ, քարտեզները «Азерб. ССР» и «Арм. ССР» բաժիններում (Большая советская энциклопедия, 1926 года издания, том 1 и том 3, указ. док.).
2 «Нахичевань», Russian Centre of Vexillology and Heraldry, http://www.vexillographia.ru/azerbaij/nahic.htm, указ. док; «Нахичеванская автономная республика», Oфициальный сайт русского центра флаговедения и геральдики, http://www.heraldicum.ru/azerbaij/index.htm, указ.док.
95
ԴԲաբայան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
այժմ, երբ այդ շրջանում ոչ մի հայ չի մնացել, ադրբեջանական իշխանությունները շարունակում են ցեղասպանության քաղաքականությունը, հիմա էլ հայկական մշակութային ժառանգության հանդեպ բարբարոսաբար ոչնչացնելով եկեղեցիները, խաչքարերը և այլ հուշարձաններ։
Խորհրդային իշխանությունների դիրքորոշումը Նախիջևանի հարցում, այնուամենայնիվ, ավելի շատ հարցեր, քան թե պատասխաններ է առաջացնում։ Օրինակ, 1930-ական թթ. Թուրքիան ակտիվ քայլեր նախաձեռնեց Նախիջևանի հետ ընդհանուր սահման ստեղծելու ուղղությամբ։ 1932 և 1937թթ. Թուրքիայի և Իրանի միջև երկու պայմանագիր ստորագրվեց, որոնց համապատասխան Թուրքիան, մի շարք տարածքներ զիջելով Իրանին, Նախիջևանի հետ ընդհանուր սահման ստացավ1։ Այս քաղաքական քայլը հստակ ցույց է տալիս Թուրքիայի մտադրությունները։ Եվ այս ամենի ֆոնին ԽՍՀՄ-ը լիովին և կենտրոնացված ձևով թյուրքաց-նում է Նախիջևանն այն բանի փոխարեն, որ պահի նրա երկազգի լինելը Ադրբեջանին անհրաժեշտ աշխարհաքաղաքական հունով զսպելու լծակներ ունենալու համար։ Թե ինչով էր պայմանավորված նման որոշումը դժվար է ասել։ Որպես Թուրքիային սիրաշահելու մեխանիզմ այն ամենա-արդյունավետը չէր, մանավանդ որ պատերազմի մեջ Թուրքիայի հնարավոր մուտքը հազիվ թե դրանից կախված լիներ։ Պատերազմի մեջ մտնելու պատրվակ առանց այդ էլ կգտնվեր։
Իսկ ահա Իրանը տարածքներ փոխանակեց խոր աշխարհաքաղաքա-կան վերլուծության հիման վրա։ Բանն այն է, որ մինչև սահմանների փոփոխությունը Թուրքիան քաղաքական և ժողովրդագրական սահման չուներ Անդրկովկասի թյուրքական բնակչության հետ, և միակ կամուրջը, որը Թուրքիան կապում էր Անդրկովկասի ու Միջին Ասիայի թյուրքական բնակչության հետ, հենց Իրանն էր։ Սա Իրանը դարձնում էր պանթյուրքիզմի գլխավոր թիրախը և չէր կարող չանհանգստացնել այդ երկրին։ Եվ գտնվեց միանգամայն արդյունավետ ելք. Թուրքիային դեպի Նախիջևան ելք տրամադրել և այդպիսով այլընտրանքային ճանապարհ բացել։ Այդ ելքը շատ
1 Տե ս, օրինակ, International Boundary Study, Iran — Turkey Boundary, The Geographer Office of the Geographer Bureau of Intelligence and Research, US Department of State, N28, February 3, 1964, pp. 6, 7.
96
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայան
գայթակղիչ էր Թուրքիայի համար: Նրան Ադրբեջաեից բաժանում էր ընդամենը Հայաստանի ոչ մեծ տարածքը: Եթե նույնիսկ քաղաքական առումով անմիջապես չհաջողվեր վերացնել այդ խոչընդոտը, ապա հաշվի առնելով խորհրդային պետության ինտերնացիոնալ բնույթը և վերջինի կողմից ադրբեջանական ժողովրդի ստեղծման ակնհայտ խրախուսումը, ընդհանուր սահմանի ստեղծումը ժողովրդագրական առումով միանգամայն իրական էր: Իսկ դրա փոխակերպումը քաղաքականի կարող էր միայն ժամանակի հարց լինել: Այս համատեքստում կուզենայի մեջբերել Աթաթյուրքի խոսքերը ասված դեռ 1933թ., երբ հայտարարել էր, թե խորհրդային կայսրությունը կփլուզվի և «եղբայրական Ադրբեջանը կդառնա ազատ»1:
Արցախը (Լեռնային Ղարաբաղ) յոթ տասնամյակ դիմադրություն ցուցաբերեց Ադրբեջանի ոտնձգությունների դեմ: Ադրբեջանն արցախահայու-թյան դեմ կիրառում էր պայքարի ամենաճարտար մեթոդները տնտեսական և ժողովրդագրական ճնշումից մինչև հիդրոահաբեկչություն1 2: Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվելու ողջ ընթացքում այստեղ անհետացել է 85 հայկական գյուղ (մոտ 30%), բայց նույնիսկ մեկ ադրբեջանական գյուղ չի վերացել: 1970-79թթ. մարդահամարների միջև ԼՂԻՄ հայ բնակչության թվաքանակն ավելացել է 1,7%-ով (2 հազ. մարդ), իսկ ադրբեջանցիները 37%-ով (10 հազ. մարդ): Խտրական քաղաքականությունն այս ոլորտում հատկապես սաստկացավ այն ժամանակ, երբ իշխանության եկավ Հեյդար Ալիևը: Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը, ներկայացնելով Ալիև ավագի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում, այն բնութագրեց հետևյալ կերպ. «Կարելի է առանց չափազանցելու պնդել, որ միայն Հեյդար Ալիևի Ադրբեջանի ղեկավար դառնալուց հետո Ղարա-բաղի ադրբեջանցիներն իրենց երկրամասի իսկական տեր զգացին: 70-ական թթ. մեծ աշխատանք էր կատարվում: Այդ ամենը դեպի Լեռնային Ղարաբաղ ադրբեջանական բնակչության մեծ հոսք առաջացրեց շրջակա շրջաններից' Լաչինից, Աղդամից, Ջաբրայիլից, Ֆիզուլիից, Աղջաբեդից և
1 Տես, օրինակ, «Посольство Турции: Турция, сближаясь с Арменией, хочет ускорить развязку карабахского конфликта», Ae.az, http://www.aze.az/news_posolstvo_turcii_turciya_27331.html, 6 ноября 2009.
2 Տե ս, մասնավորապես, Բաբայան Դ, Ջրի խնդիրը դարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում, Ստեփանակերտ, «Դիզակ Պլյուս», 2007:
97
ԴԲաբայան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
այլն: Այս բոլոր միջոցառումները, որոնք իրականացվում էին Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևի հեռատեսության շնորհվ, նպաստում էին ադրբեջանական բնակչության հոսքին»1։ Ինքը Ալիևը, այսպես է բնութագրել այն ռազմավարական նպատակները, որոնք հետապնդում էր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կոմունիստական առաջնորդ եղած ժամանակ. «Երբ ես ղեկավարում էի Ադրբեջանը... մենք մեծ ուշադրություն էինք հատկացնում Ղարաբաղին։ Ճիշտ է որոշ դիլետանտներ ինձ մեղադրում էին դրանում։ Ես այդպես էի անում, որովհետև, նախ, Լեռնային Ղարաբաղը հարկավոր էր բնակեցնել ադրբեջանական բնակչությամբ, և երկրորդ հայերին չթողնել, որ բարձրացնեն այդ հարցը»1 2։ Թե ինչով ավարտվեց այդ ամենը լավ հայտնի է։
Պանթյուրքիզմի համար նոր ազդակ հանդիսացավ ԽՍՀՄ փլուզումը։ Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում պանթյուրքիզմի նոր ալիք բարձրացավ։ Բելովեժյան համաձայնագրերից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալը հռչակեց «Մեծ Թուրքեստան Միջերկրական ծովից մինչև Չինական պարիսպ» կարգախոսը (հասկանալի է Ան-կարայի հովանու ներքո)։ Այն պաշտպանում էին նաև երկրի քաղաքական այլ գործիչներ Ս.Դեմիրելը, Բ.Էջևիթը, Ն.Էրբաքանը։ Նրանք բոլորն էլ համամիտ էին «Մեծ Թուրանի» կամ «Թուրանական գոտու», այսինքն թյուրքական ժողովուրդների աշխարհաքաղաքական դաշինքի կազմավորման հարցում Թուրքիայի հովանու ներքո3։ Թուրքիայի նախագահ Դե-միրելն, օրինակ, երբ նախագահ էր, 1999թ. հոկտեմբերին, Բաքվի օդանավակայանի բացման ժամանակ դիմելով Ադրբեջանի ժողովրդին, հայտարարեց հետևյալը. «Ձեր վիշտը մեր վիշտն է։ Եթե ձեզ ասեղը ծակի, մեզ համար դա հավասար կլինի բզով ծակվելուն»4։ Նույն Դեմիրելը, 1994թ. պաշտոնական այցով գտնվելով Մոլդովայում, հայտարարել էր. «Թուրքիան իր շուրջ ստեղծում է խաղաղ գոտի Բալկաններից մինչև Սև ծով, Կովկաս ու Մերձավոր Արևելք»5։
1 Усубов Рамиль, «Нагорный Карабах, миссия спасения начиналась в 70-е годы», «Панорама», 12 мая 1999.
2 Заседание Милли Меджлиса Азербайджана, посвещенное нагорно-карабахскому урегулированию, Первая программа азербайджанского телевидения Л/ТВ1, 23 февраля 2001.
3 Ульченко Н, Турция — история и современность, М., 2002, с. 21.
4 IstanbulMilliyet (Ankara Edition) in Turkish, October 19, 1999.
5 Московские новости, N23, 5-12 июня 1994 года.
98
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
Դ.Բաբայան
Իրենց թուրք գործընկերներից հետ չէին մնում նաև ադրբեջանական ղեկավարները: 1992թ. ժողովրդական ճակատի իշխանության գալով (Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ) նոր էլիտան բացահայտ թուրքա-մետ կողմնորոշում որդեգրեց։ Պետական լեզու հռչակվեց թուրքերենը, կյուրեղյանը փոխարինվեց լատինական այբուբենով, իսկ թուրք գեներալները սկսեցին ստեղծել ադրբեջանական բանակը։ Հեյդար Ալիևի երկրորդ գալուստը իշխանություն 1993թ. քիչ բան փոխեց իշխող քաղաքական էլի-տայի կողմնորոշման մեջ։ Հատկապես մեծ ժողովրդականություն էր վայելում «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը։ Միայն 1997թ. Ադրբեջա-նի նախագահ Ալիևն արժանացել է Թուրքիայի 19 բարձրագույն պարգևների1։ Ինչպես իր նախորդը, Ալիևն ադրբեջանական բանակն ստեղծելիս հիմնական շեշտադրումը կատարում էր թուրքական գեներալների վրա։ Այսպես, նա խնդրեց թուրքական բանակի բրիգադի գեներալ Յասար Դե-միրբուլաղին, որն Էլչիբեյի զինվորական խորհրդականն էր, ստեղծել ադրբեջանական բանակը։ Դեմիրբուլաղը դարձավ նաև Ադրբեջանի Հանրապետության անվտանգության խորհրդի անդամ1 2։ Իլհամ Ալիևը նույնպես ընտրեց պանթյուրքիզմը որպես Ադրբեջանի հիմնական արտաքին քաղաքական դոկտրին։ Այս մասին են վկայում նրա բազմաթիվ ճառերն ու ասույթները։ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթա-թյուրքի հուշարձանի բացման արարողության ժամանակ արտասանած ճառում, որը տեղի է ունեցել 2010թ. մայիսին Բաքվում, Իլհամ Ալիևն ասել է հետևյալը. «Ճակատագիրն այնպես ուզեց, որ որոշակի ժամանակով պատմությունը և պատմական իրադարձությունները բաժանեն մեզ։ Բայց, չնայած այն բանին, որ Ադրբեջանը գոյություն ունի որպես անկախ երկիր ընդամենը մոտ 20 տարի, մեր սրտերը բաբախել են միասին նաև նախկինում։ Ոչ մի քաղաքական կարգ կամ քաղաքական նախաձեռնություն չի կարողացել փոխել բարեկամության և եղբայրության հարաբերությունները, որոնք մենք տածում ենք մեկս մյուսի նկատմամբ։ Պատահական չէ, որ Ադրբեջանի կողմից իր պետական անկախության վերականգնումից հետո
1 Տե ս «Бакинский Рабочий» թերթը, 8 сентября 1998, с. 3.
2 Sapmaz Ifran, “Aliev is Having a Turkish General Establish an Army,” Hurriet, October 13, 1993, p. 13.
99
ԴԲաբայան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
առաջինը մեր անկախությունն ընդունեց եղբայրական Թուրքիան: Այդ ժամանակվանից առայսօր մենք առհավետ և բոլոր ուղղություններով համատեղ ենք գործում... Մենք պետք է այնպես անենք, որ միշտ միասին լինենք գալիք տարիներին, հարյուրամյակներ շարունակ։ Սա են մեզ պատ-գամել թյուրքական աշխարհի մեր մեծ առաջնորդները»1։
Սակայն պետք է խոստովանել, որ պանթյուրքիզմի գաղափարն ակնկալվող աջակցությունը չստացավ նախկին ԽՍՀՄ թյուրքալեզու ժողովուրդ-ների մեծամասնության մեջ, հատկապես Միջին Ասիայում։ Այդ երկրներին դուր չի գալիս կրտսեր եղբոր դերը, որը նրանց հատկացնում է Անկարան։ Թեև վերջին տարիներին Անկարան փոքր-ինչ շտկել է իր հռետորաբանու-թյունը ներկայանալով ոչ որպես ավագ, այլ հավասար մյուս թյուրքական ժողովուրդների մեջ, էական արդյունքներ չեն նկատվում։ Սա պարզ ցույց է տալիս, որ այս գաղափարը կարող է նյութականանալ միայն դրսից աջակցության պարագայում։ Այսօրվա դրությամբ Թուրքիան ոչ տնտեսական, ոչ գաղափարախոսական, ոչ ռազմական առումով ի վիճակի չէ դա անել սեփական ուժերով։ Բացի այդ, Կենտրոնական Ասիայի անկախ և բնական ռեսուրսներով հարուստ թյուրքալեզու երկրները հաճախ իրենք են վիճարկում առաջնայնությունը թյուրքական աշխարհում և նույնիսկ մրցակցում են Թուրքիայի հետ։ Հաճախ նման դիրքորոշում են ցուցադրել Ուզբեկստանը և Թուրքմենիան։ Ուզբեկստանն, օրինակ, անգամ մայրաքաղաք Տաշքենդի Աթաթյուրքի անունը կրող կենտրոնական փողոցներից մեկը վերանվանել է Զարաֆշանի անունով, ինչը համապատասխանում է, ըստ պաշտոնական ձևակերպման, հարևանությամբ գտնվող համալիրի անվանմանը1 2։ Պարզ է, որ նման քայլը զուտ քաղաքական բնույթ է կրում։
Պանթյուրքիզմն ավելի տարածված է թյուրքալեզու այն ժողովուրդների շրջանում, որոնք ձգտում են անկախության, ինչպես նաև Ադրբեջանում։ Վերջինի պարագայում դա կապված է մի շարք գործոնների հետ, որոնցից հիմնականն այն փաստն է, որ նոր ադրբեջանական ազգի ձևավորման
1 «Речь Президента Ильхама Алиева на церемонии открытия памятника основателю Турецкой Республики Мустафе Кемалю Ататюрку», Официальный вебсайт Президента Азербайджана, http://ru.president.az/articles/55/print, 17 мая 2010.
2 «В столице Узбекистана переименовали улицу Ататюрка», ИА Регнум, http://www.regnum.ru/news/fd-abroad/1406283.html, 19 мая 2011.
100
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայան
գործընթացն առայսօր ավարտված չէ: Չնայած բազմաթիվ ժողովուրդեերի ձուլմանը Ադրբեջաեում մնացել եե հոծ բնակվող և իրենց ազգային ինքնությունը պահպանող ազգային փոքրամասնություններ: Այդպիսին են կովկասյան լեզվով խոսող լեզգինները և ավարներն Ադրբեջանի հյուսիսում Դաղստանի սահմանին, ինչպես նաև իրանալեզու թալիշներն Ադր-բեջանի հարավում Իրանի սահմանին: Ընդհանուր տարածքը, որ զբաղեցնում են այս ազգությունները, կազմում է Ադրբեջանի տարածքի մոտ 22%-ը, իսկ նրանց թիվը կազմում է այդ երկրի բնակչության մեկ քառորդը:
Ընդ որում Ադրբեջանն ապրում է այդ ազգերի ինքնորոշման մշտական սպառնալիքի մեջ, որն սպառնում է փլուզել պետությունը: Այսպես, XX դարում թալիշները երկու անգամ պետականություն հռչակեցին 1919 և 1993թթ.: 1991թ. սեպտեմբերին լեզգինները հայտարարեցին միացյալ Լեզ-գիստանի ստեղծման մասին: Սակայն այդ փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Թալիշներին հաջողվեց պետականությունը պահել մի քանի ամիս, իսկ լեզգինների որոշումը միայն թղթի վրա մնաց: Սակայն վերո-նշյալ փաստերը բավարար չեն գիտակցելու համար Ադրբեջանում տիրող իրական էթնոքաղաքական իրավիճակը: Ազգային փոքրամասնությունները շարունակում են պայքարը հանուն իրենց իրավունքների ճանաչման: Որպես օրինակ նշենք, որ թալիշները պարբերաբար դիմում են տարբեր երկրների և միջազգային հանրությանն ընդհանրապես հեղինակավոր կառույցների ուշադրությունը հրավիրելով ադրբեջանցիների կողմից գործադրվող մշտական ճնշումների վրա: 2008թ. նրանք դիմել են եվրոպական երկրների ներկայացուցիչներին1, 2009թ. միջազգային հանրությանը1 2: Նման դիմումներով հանդես են եկել նաև մյուս ազգային փոքրամասնությունները: 2008թ. ավարները դիմեցին Դաղստանի նախագահին խնդրելով պաշտպանել իրենց բռնի ադրբեջանականացումից, որն իրականացնում են Բաքվի իշխանությունները3: Հենց դրա համար էլ Ադրբեջանում
1 «Европа, ты должна услышать наш правый голос!», Толыш Пресс, http://tolishpress.org/news/364.html
2 «Заявление Талышского национального движения, адресованное всем международным организациям, всем правозащитным организациям и правозащитникам мира», Толыш Пресс, http://tolishpress.org/news/671.html, 15 апреля 2009.
3 «Аварцы Азербайджана просят президента Дагестана защитить их от азербайджанизации», Кавказский узел, http://www.kavkaz-uzel.ru/newstext/news/id/1223420.html, 18 июня 2008.
101
ԴԲաբայան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
հաճախ են լսվում ռասիստական հայտարարություններ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ: Այս համատեքստում կուզենայինք մեջբերել Իսֆենդիյար Վահաբզադեի խոսքերը ասված ՄԱԿ Ժնևի բաժանմունքի Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ եղած ժամանակ։ Նա տարատեսակ հիմնախնդիրների (որոնց բախվում էր պաշտոնական Բաքուն միջազգային ասպարեզում) պատճառը բացատրում էր նրանով, որ ազգային դիվանագիտությունում տեղ են գտել ոչ իսկական ադրբեջանցիները։ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովին 2001թ. ամռանը գրած իր նամակում պրն Վահաբզադեն ասում էր, թե ադրբեջանական դիվանագետների շարքերում քիչ չեն նրանք, որոնց երակներում օտար արյուն է հոսում։ Դա անթույլատրելի է, քանի որ դիվանագետները, որոնց մայրերը հայ են, հրեա, ռուս, էլ չենք խոսում արդեն փոքրաթիվ ժողովուրդ-ների մասին, չեն կարող արժանապատվորեն և արդարամտորեն ծառայել Ադրբեջանին արտասահմանում, կարծում է Վահաբզադեն1։ Այնինչ, Վա-հաբզադեն ոչ միայն Ադրբեջանի քաղաքական, այլև ինչ-որ չափով նաև ստեղծագործական ընտրանու ներկայացուցիչն է, քանի որ Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի որդին է։
Ադրբեջանական ժողովրդի «ձևավորման» գործընթացի անավարտությունն իր դրոշմն է թողնում նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ Ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղն ընկալում են որպես իրենց պետության գոյության գլխավոր սպառնալիք։ Ադրբեջանը չի կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ այդ դեպքում այլ ազգությունները կհետևեն վերջինի օրինակին։ Այն նաև ինքնավարություն չի տա Ղարաբաղին, անգամ չնայած այն բանին, որ բացարձակապես անընդունելի է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համար։ Ի դեպ, Ադրբեջանի և Արցախի միջև հաստատված ռազմաքաղաքական հավասարակշռությունը և դրա պահպանումը բխում են գլոբալ դերակատարների շահերից։ Ինչպես հայտնի է, Անդրկովկասը կարևորագույն նշանակություն ունի ինչպես Արև-
1 Տե ս, օրինակ, Усейнов Ариф, «Чужая кровь», Время МН, Баку, 5 июня 2001 года; Аббасов Ш., «Отозван по-спред Азербайджана в ООН Эльдар Гусейнов», интернет-газета «Эхо» от 5 июня 2001 года.
102
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայան
մուտքի, այնպես էլ Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի համար: Այս տարածաշրջանն այսօրվա դրությամբ դեպի Կենտրոնական Ասիա (Ռուսաստանը և Իրանը շրջանցելով) Արևմուտքի միակ անմիջական ելքն է։ Անդրկովկասը սահմանակից է նաև Հյուսիսային Կովկասին ու Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններին։ Ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության համար այդ շրջանները էթնոքա-ղաքական առումով խոցելի են, այստեղ ցանկացած լուրջ անկայունություն հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Անկայունությունն Անդրկովկասում, հաշվի առնելով, օրինակ, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Հյուսիսային Կովկասում և հյուսիսարևմտյան Իրանում ապրող բազմաթիվ ժողովուրդների առկայությունը, կարող է փոխադրվել նաև հարևան երկրներ։ Ուստի, կայունության պահպանումը Անդրկովկասում կարևորագույն հրամայական է թե Ռուսաստանի, թե Իրանի համար։ Սակայն գործուն կայունությունը պահելու համար առավել արդյունավետ մեխանիզմ է թվում տարածաշրջանում ուժերի գոյություն ունեցող հավասարակշռության պահպանումն ինչպես մեծ տերությունների ազդեցության, այնպես էլ տարածաշրջանային պետությունների փոխհարաբերությունների կտրվածքով, մասնավորապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում։
1994թ. մայիսից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբե-ջանի Հանրապետության միջև հաստատված ռազմաքաղաքական և տարածքային հավասարակշռությունն Արևելյան Անդրկովկասում մի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, մյուս կողմից Ադրբեջանի միջև, աշ-խարհաքաղաքական չեզոքությունը պահելու բաղադրիչներից է։ Ուժերի ստեղծված դասավարության փոխվելու պարագայում Անդրկովկասում կարող է լրիվ նոր իրավիճակ գոյանալ լի անկայունության և անկանխա-տեսելիության բարձր աստիճանով։ Բանն այն է, որ սույն դասավորվածու-թյան փոփոխությունը, այսինքն պարզապես վերադարձը 1988թ. իրավիճակին, երբ Լեռնային Ղարաբաղն անկլավ էր ամբողջովին շրջապատված Ադրբեջանով, գրեթե կվերացնի ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի գործոն հանդիսանալու պարագան և այդպիսով Արևելյան Անդրկովկա-
103
ԴԲաբայան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
սում գերիշխող դիրք կգրավի Ադրբեջանը, որն աշխարհաքաղաքական առումով չափից ավելի հավակնոտ պետություն է։ Այդ հավակնոտությունը մասնավորապես արտահայտվում է պանթյուրքիզմի գաղափարախոսության արդեն հիշատակված քարոզչությունում, ինչն իր հերթին արտահայտվում է Իրանի թյուրքալեզու ազգություններով բնակեցված հյուսիս-արևմտյան շրջանների հանդեպ հավակնություններով։ Այս թեման հաճախ է շոշափում Ադրբեջանի քաղաքական ընտրանին։ Այսպես, 2008թ. սեպտեմբերին Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Ղուդրաթ Հասանղուլիևն իր ընտրական ծրագրում առաջարկում էր փոխել «Ադրբեջան» անվանումը «Հյուսիսային Ադրբեջանով»։ Ըստ նրա անվանման փոփոխությունը կնշանակի, որ Հյուսիսի առկայությունը ենթադրում է նաև Հարավի գոյությունը1։
Հասկանալի է, որ եթե հավասարակշռություն չլինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում, ապա Ադրբեջանը վտանգավոր աշխարհաքաղաքական պտույտներ կկատարի մեկ մի, մեկ մյուս կողմի վրա, ինչը կարող է նաև անկայունություն առաջացնել այդ պետության ներ-սում, մասնավորապես արդեն հիշատակված լեզգինների, ավարների և թալիշների շրջանում։ Առաջին երկուսը Դաղստանի հիմնական ժողովուրդ-ներից են, այսինքն լեզգինների և ավարների լուրջ հիմնախնդիրներն Ադրբեջանում կարող են խռովել նաև Դաղստանի նրանց եղբայրներին, իսկ դա արդեն կարող է անմիջականորեն Ռուսաստանին ներքաշել այդ գործընթացների մեջ։ Նույնը վերաբերում է նաև թալիշներին։ Իրանում մոտ 2,5-3 մլն թալիշ է ապրում, որոնք նույնպես անտարբեր չեն Բաքվի մշտական ճնշման ներքո գտնվող իրենց եղբայրակիցների ճակատագրի հանդեպ։ Հասկանալի է, որ թալիշական գործոնը կարող է գործընթացի մեջ ներքաշել Իրանին։ Ակնհայտ է, որ այնպիսի տերությունների ներքաշումը, ինչպիսին են Ռուսաստանը և Իրանը, միանգամայն այլ իրավիճակ կստեղծի լի ան-կանխատեսելի հետևանքներով։ Այս ամենից ելնելով Արևելյան Անդրկովկասի աշխարհաքաղաքականության և չեզոքության պահպանման առավել
1 Сенджаплы Тамилла, «Гудрат Гасангулиев: «Азербайджан должен изменить название», Day.Az, http://www.day.az/news/politics/130533.html, 15 сентября 2008.
104
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայան
գործուն երաշխիքը ներկայիս ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանումն է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունում։
Գրեթե նույն շահերն են առկա նաև ԱՄՆ պարագայում։ Վաշինգտո-նին ներկա փուլում անհրաժեշտ է Կովկասի կայունությունը, հատկապես ամերիկյան քաղաքականության իրանական վեկտորի ակտիվացման ֆոնին։ Ինչպես ավելի վաղ նշել ենք, Խորհրդային Միության փլուզման պահից Արևմուտքն Անդրկովկասը դիտարկել է որպես դեպի Կենտրոնական Ասիա տանող կամուրջ Ռուսաստանի և Իրանի շրջանցմամբ։ Սակայն այս միջանցքը չափից ավելի խոցելի է և չի կարող դեպի կենտրոնաասիական տարածաշրջան տանող միակ հուսալի ելքը լինել։ Ուստի, հիմա Արևմուտքին հարկավոր է ավելի հուսալի ելք։ Այդպիսին կարող է լինել միայն Իրանը։ Դրա համար էլ, եթե Միացյալ Նահանգները կարողանա Իրանը ներառել իր շահերի ոլորտում, ուժային կամ այլ ճանապարհով, ապա 4աշինգտոնն արմատապես կփոխի ուժերի հավասարակշռությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև, կարելի է ասել, աշխարհում հօգուտ իրեն և հաջորդ տասնամյակներում սեփական ձեռքերում կպահի ռազմավարական նախաձեռնությունը։ Իսկ նման հեռանկարին, իհարկե, դժվար է դիմակայել։ Այս իրավիճակում ԱՄՆ-ը խիստ շահագրգռված է Կովկասի կայունությամբ, ամերիկա-իրանական հարաբերությունների զարգացման հարցում հուսալի թիկունքի ստեղծմամբ։ Անգամ իրանական նախաձեռնության հաջողության պարագայում, ինչի արդյունքում կարող է խիստ զորեղանալ թուրք-ադրբեջանական գործոնը, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսարևմտյան շրջաններում, 4աշինգտոնին հարկավոր կլինի գործուն հավասարակշռություն ստեղծել ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի։
Այս հավասարակշռության առանցքային և բնական բաղադրիչներից մեկը հայկական գործոնն է երեք հիմնական մասից բաղկացած. Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և հայկական Սփյուռք։ Սակայն 1988թ. իրավիճակին վերադարձի պարագայում հայկական գործոնը, ինչպես արդեն նշել ենք, ամբողջովին կվերացվի։ Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքը, էլ չենք խոսում Արցախի
105
Դ.Բաբայաև
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
մասին, այնպիսի ռազմաքաղաքական ցնցում կստանան, որից դուրս գալ չեն կարողանա։ Բնականաբար, իրավիճակի նման զարգացումը չի բխում ԱՄՆ շահերից անգամ կտրված իրանական աշխարհաքաղաքականությունից, հատկապես Թուրքիայի դեպի իսլամ և թյուրքիզմ շարժի և դրա հետ կապված ԱՄՆ առանցքային դաշնակիցների (ինչպիսին է, օրինակ, Իսրայելը) երկյուղների համատեքստում։ Ակնհայտ է, որ ուժերի ներկա դասավորության պահպանումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում բխում է նաև ԱՄՆ և նրա դաշնակիցների շահերից։
Ամփոփում
Պանթյուրքիզմը համաշխարհային քաղաքականության առավել ակտիվ գաղափարախոսություններից է։ Այն մշակվել և ներդրվել է Օսմանյան կայսրությունում ելնելով գլոբալ աշխարհաքաղաքական նպատակներից, որոնք փոքր-ինչ փոփոխված ձևով շարունակում են ակտուալ լինել նաև այսօր։ Չնայած պանթյուրքիզմի սաղմնավորման և ներդրման ժամանակաշրջանի և ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի էական տարբերություններին Թուրքիայի ռազմավարական հրամայականները շատ չեն փոխվել։ Թուրքիայի համար այդ գաղափարախոսությունը մնում է գլխավոր երազանքը, որն ամեն կերպ փորձում է իրականացնել։ Պանթյուր-քիզմն առավել պարարտ հող գտավ Ադրբեջանի Հանրապետությունում, պետություն, որը հայտնվեց որպես պանթյուրքիզմի գաղափարախոսության հոգեզավակ։
Արցախյան պետականությունը, լինելով հայկական պետականության և հայկական գործոնի առանցքային բաղադրիչներից մեկը, միևնույն ժամանակ նաև գլխավոր խոչընդոտներից է պանթյուրքիզմի գաղափարախոսության գործնական իրականացման ճանապարհին։
Հայաստանի գործոն հանդիսանալը, այդ թվում և այս համատեքստում, համապատասխանում է գլոբալ և տարածաշրջանային մի շարք տերությունների շահերին։ Այս փուլում կարևոր դերը պատկանում է Արցախի ու Ադրբեջանի միջև ռազմավարական հավասարակշռության պահպանմանը։ Դրանից է կախված նաև աշխարհաքաղաքական հավասարա-
106
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
ԴԲաբայաե
կշռության պահպանումը ողջ Անդրկովկասում հաշվի առնելով դրա կարևորությունը համաշխարհային քաղաքականությունում նաև գլոբալ ասպարեզում։ Այս ամենը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում հայկական պետականության ամրապնդման և համաշխարհային քաղաքականության մեջ գործոն հանդիսանալու համար։
Օգոստոս, 2011թ.
АРЦАХСКАЯ ПРОБЛЕМА И ИДЕОЛОГИЯ ПАНТЮРКИЗМА
Давид Бабаян
Резюме
Пантюркизм является одной из наиболее активных идеологий в мировой политике. Данная идеология была разработана и задействована в Османской империи исходя из геополитических целей, которые в несколько модифицированном виде продолжают оставаться актуальными и сегодня. Несмотря на существенные отличия нынешней геополитической ситуации от эпохи зарождения и внедрения пантюркизма, стратегические императивы Турции мало изменились. Для Турции данная идеология остается главной идеологической мечтой, которую она всячески пытается осуществить. Наиболее плодородную почву пантюркизм нашел в Азербайджанской Республике - государстве, само появление которого является детищем идеологии пантюркизма.
Эта идеология своей агрессивностью породила и Арцахскую проблему, которая с 1918г. является одной из основных проблем в закавказском регионе и далеко за его пределами. Вместе с тем, арцахская государственность, будучи одним из ключевых компонентов армянской государственности, является в то же самое время одним из главных препятствий на пути практического осуществления идеологии пантюркизма.
107
ԴԲաբայան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.
Армянский фактор, в том числе и в этом контексте, в стратегических интересах глобальных и ряда региональных держав. В поддержании же армянского фактора на данном этапе ключевая роль принадлежит поддержанию стратегического баланса между Арцахом и Азербайджаном. От этого зависит также поддержание геополитического баланса во всем Закавказье, а учитывая его важность в мировой политике - и на глобальной арене. Все это создает дополнительные возможности для укрепления армянской государственности и ее роли в мировой политике.
108