Научная статья на тему 'Հայոց ցեղասպանություն Եվ Հոլոքոստ. Զուգահեռներ'

Հայոց ցեղասպանություն Եվ Հոլոքոստ. Զուգահեռներ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
720
93
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Տիգրաև Մաթոսյաե

Հոդվածում պատմական զուգահեռներ եև անցկացված 20-րդ դարի առաջին երկու մեծ ցեղասպանությունների Մեծ Եղեռնի և Հոլոքոստի միջև: Չնայած երկու իրադարձությունների միջև եղած էական տարբերություններին ուսումնասիրությունում հիմնական շեշտը դրվում է այն ընդհանրությունների վրա, որոնք պայմանավորված էին «ցեղասպանություն» երևույթի ունիվերսալ գործոններով:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Общественная жизнь армян Османской империи и евреев европейских стран на протяжении веков характеризовалась процессом формирования исторической уязвимости. Многовековой подчиненный статус армян и евреев являлся прямым источником ряда негативных явлений: социального угнетения, погромов и т.д. Неудивительно, что во время Первой и Второй мировых войн организаторы двух геноцидов использовали «богатое наследие» вековых антиармянских и антиеврейских преследований. Авторы Геноцида армян и еврейского Холокоста руководствовались политическими идеологиями человеконенавистнического толка. В идейных системах пантюркизма и национал-социализма содержались некоторые взгляды, которые впоследствии были применены для «оправдания» истребления «чужеродных элементов». В частности, приверженцы пантюркизма и национал-социализма следовали идеям «Социального дарвинизма» и экспансионистским воззрениям «Большого Турана» и «Лебенсраума». Массовое уничтожение армян и евреев происходило под «прикрытием» двух мировых войн. Этот факт наводит на мысль о важности изучения тотальных войн как решающих факторов, способствующих совершению военных преступлений против человечества. С целью реализации своих геноцидных планов младотурки и нацисты использовали особые силы, такие как подразделения «СС» и «Тешкилата махсуса». Кроме них в процесс уничтожения часто вовлекалось гражданское население, окружавшее армян и евреев. Это делалось с целью облегчения основной работы вышеупомянутых особых сил и во избежание ответственности в будущем. Характерной чертой геноцидных политик младотурок и нацистов являлась широкомасштабная пропаганда, цель которой заключалась в демонизации образов армян и евреев, в содействии их выселению и уничтожению.

Текст научной работы на тему «Հայոց ցեղասպանություն Եվ Հոլոքոստ. Զուգահեռներ»

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Տ. Մաթոսյաև

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԼՈՔՈՍՏ. ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Տիգրաև Մաթոսյաե

Հոդվածում պատմական զուգահեռներ եև անցկացված 20-րդ դարի առաջին երկու մեծ ցեղասպանությունների Մեծ Եղեռնի և Հոլոքոստի միջև: Չնայած երկու իրադարձությունների միջև եղած էական տարբերություններին ուսումնասիրությունում հիմնական շեշտը դրվում է այն ընդհանրությունների վրա, որոնք պայմանավորված էին «ցեղասպանություն» երևույթի ունիվերսալ գործոններով:

Հայոց ցեղասպանությունը և հրեական Հոլոքոստը1 ցեղասպանություն պատմական երևույթի առանձին բաղկացուցիչ մասերն են: Այդ մասին են, մասնավորապես, հուշում դրանց միջև գոյություն ունեցող էական ընդհանրությունները, որոնք ավելի ցայտուն են դառնում մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում: Երկու իրադարձությունների համեմատական հետազոտումը ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանությանը բնորոշ մի շարք հատկանիշներ ի հայտ են եկել նաև Հոլոքոստի ժամանակ: Իհարկե, այս երկու ցեղասպանություններից յուրաքանչյուրն աչքի է ընկնում նաև իր առանձնահատկություններով, որոնք պայմանավորված էին ինքնատիպ պատմաքաղաքական, մշակութային և աշխարհագրական գործոններով: Ինչևէ, փորձենք ներկայացնել երկու իրադարձությունների ընդհանուր եզրերը: Նախ, Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը XX դարի զանգվածային սպանությունների մյուս օրինակներից տարբերվում են իրենց երկարատև նախապատմությամբ: Հայերը և հրեաները համապատասխանաբար Օսմանյան Թուրքիայում և եվրոպական տարբեր պետություններում, ազգային և կրոնական փոքրամասնությունների և հպատակ քաղաքացիների կարգավիճակում էին: Եթե հայերը հպատակություն էին ընդունել թուրքերի նվաճումների հետևանքով այն էլ սեփական հայրենիքի տարածքում, ապա հրեաներն այդ վիճակում էին հայտնվել մշտական դեգերումների արդյունքում: Երկար դարերի ընթացքում ենթարկվելով իշխող հասարակության թելադ-րած կանոններին այս ժողովուրդներն ստիպված էին կրել իրավազուրկ կյանքի բոլոր դժնդակ հետևանքները: Դրանց գումարվում էր նաև հայերի և 1 * 3

1 Բառը հունական ծագում ունի: Հին Կտակարանի հունարեն տարբերակում եբրայերեն «օլահ» բառը

թարգմանաբար ընդունել է «հոլոքաուստոն» ձևը, այստեղից էլ Հոլոքոստ անվանումը: Վերջինս բառացի նշանակում է զոհաբերում Աստծուն ողջակիզման միջոցով:

3

Տ. Մաթոսյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

հրեաների հանդեպ գոյություն ունեցող կրոնական թշնամանքը, որի պայմաններում հակահայկական և հակահրեական հետապնդումներն ավելի սուր բնույթ էին ստանում: Պատահական չէ, որ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում իթթիհատականները և նացիստները հաշվի առան և ավելի խտացված ձևով օգտագործեցին նախկինում կիրառված հակահայկական և հակահրեական քաղաքականության ժառանգությունը:

Հայերի և հրեաների համար ճակատագրական եղան Թուրքիայում և Գերմանիայում մինչև երկու աշխարհամարտերն ստեղծված ներքին և արտաքին նախադրյալները, որոնք նպաստեցին իթթիհատական (երիտթուրքական) և նացիստական քաղաքական ուժերի հաղթանակին: Այն փաստը, որ ցեղասպանություն գործած վերոհիշյալ ուժերն առաջնորդվում էին որոշակի քաղաքական գաղափարախոսություններով, ինքնին դրանց վրա համեմատական հայացք ձգելու անհրաժեշտություն է առաջացնում:

Պանթուրքիստական և նացիոնալ-սոցիալիստական աշխարհայացքների նախնական համադրումից ակնհայտ է դառնում, որ դրանցում տեղ գտած մի շարք գաղափարներ աչքի էին ընկնում իրենց ցեղասպանական բովանդակությամբ: Առանձին հիշատակման են արժանի ազգայնականության, ռասիզմի և տարածապաշտության գաղափարները: Օրինակ ակնբախ է, որ իթթիհատական և նացիստ գործիչները, ի թիվս այլ նպատակների, կարևորում էին իրենց ներկա և ապագայում ստեղծվելիք «կայսրությունները» էթնիկ տեսանկյունից միատարր դարձնելու խնդիրը. վերջինիս լուծումը պետք է հիմքեր ստեղծեր պանթուրքիզմի և գերմանական ֆաշիզմի մյուս նպատակների հաջող իրականացման համար: Իթթիհատականների դեպքում այդ խնդիրը պետք է լուծվեր պանթուրքիզմի բաղկացուցիչ մասը կազմող թուրքիզմի համատեքստում: Արդեն 1911թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, Սալոնիկում տեղի ունեցած երիտթուրքերի չորրորդ համագումարի ժամանակ, հետևյալ բովանդակությամբ որոշումն էր ընդունվել. «Վաղ թե ուշ պետք է տեղի ունենա կայսրության բոլոր ժողովուրդների օսմանացումը, և եթե այն հնարավոր չէ իրականացնել խաղաղ միջոցներով, չպետք է խուսափել բռնի, ընդհուպ մինչև ռազմական միջոցների կիրառումից...» [1]:

Նացիստների պարագայում վերոհիշյալ ձգտումը տարածվելու էր ինչպես բուն Գերմանիայի, այնպես էլ գրավված տարածքների նկատմամբ: Արդեն 1939թ. նոյեմբերին, Լեհաստանի գրավումից անմիջապես հետո, օկուպացված տարածքների նախարարության գլխավոր փորձագետ Ալֆրեդ Վետցելի կողմից մշակված ծրագրում ասվում էր. «...Հարկավոր է միշտ հետևել այն սկզբունքին, որպեսզի բոլոր վարչական և իրավական միջոցները ծառայեն միմիայն մեկ նպատակի, այն է ոչ գերմանական բնակչության գերմանականացմանը» [2]: Դրա համար, ըստ Ադոլֆ Հիտլերի, անգամ բոլոր 4

4

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Տ. Մաթոսյաև

ռասայական միավորների ոչնչացման անհրաժեշտություն պետք է առաջանար [3, с. 50]: Հիտլերը 1939թ. օգոստոսին Օբերզալցբերգում արտասանած ճառում, ուր ակնարկ կար նաև հայերի ոչնչացման վերաբերյալ (նա իր

ռ

հրամանատարներին դիմել էր հռետորական հարցով. «Ո վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին» [4, p. 535]), ասել էր. «...Լեհաստանը կմարդա-զրկվի և կբնակեցվի գերմանացիներով. իսկ այն, ինչ կփորձարկվի Լեհաստանում, այնուհետև կկիրառվի նաև Ռուսաստանում» [5]:

Հատկանշական է, որ Թուրքիան թուրքացնելու և Գերմանիան գերմա-նացնելու ծրագրերի «հիմնավորման» առումով երկու գաղափարախոսությունների մեջ տեղ էին գտել շատ բաներում իրար հիշեցնող այլ ազգայնական հայացքներ: Երիտթուրքերի կողմից երկրպագվող թուրքիզմի անբաժան մաս պետք է համարել զուտ թուրքական տնտեսական համակարգ ստեղծելու ազգայնական ծրագիրը: Ամերիկահայ պատմաբան Ս.Աստու-րյանի կարծիքով, «միլլի իքթիսաթի» («ազգային տնտեսություն») գաղափարը թուրքերը փոխառել էին գերմանացի ազգայնական Ֆրիդրիխ Լիստի հայացքներից [6] (նրա ազդեցությունն անժխտելի է նաև նացիոնալ-սոցիա-լիզմի պանգերմանական գաղափարների ձևավորման վրա): «Ազգային տնտեսությունը» օսմանյան համատեքստում ստացել էր հետևյալ իմաստը. ձերբազատվել կայսերական տնտեսության «մակաբույծ» ոչ թուրքական տարրերից և ստեղծել օրգանական թուրքական բուրժուազիա, որը կայսրությունը կտաներ դեպի տնտեսական առաջադիմություն [7]:

Այս միտումը հստակ նկարագրված է Թեքին Ալփի «Թուրքական և պանթուրքական իդեալը» գրքում: Հեղինակը նշում է, որ պատերազմից առաջ ծայր առած ազգայնական շարժման հետևանքով սկսեցին բոյկոտի ենթարկվել հայերի, հույների և այլ ազգության գործարարների ապրանքները: Այդ քաղաքականությունը ջերմորեն խրախուսվում էր ազգայնական մամուլի և կառավարության կողմից, որի հետևանքով հարյուրավոր հայ և հույն առևտրականներ ձախողվեցին [8]: Համեմատաբար խաղաղ միջոցների կողքին, հայերի հանդեպ կիրառվում էր նաև հարձակումների և թալանի քաղաքականությունը, որն իր գագաթնակետին հասավ ցեղասպանության ժամանակ «բռնի հավասարում» կարգախոսի ներքո [9]: (Պատահական չէ, որ պատերազմի ժամանակ ԱՍՆ դեսպան Մորգենթաուի հետ զրուցելիս Թալեաթն ասել էր, թե հայերը հարստացել են թուրքերի հաշվին) [10, p. 337]:

Նացիոնալ-սոցիալիզմը ևս ապագա ռայխի կյանքը չէր պատկերացնում գերմանական աշխատավորի «արյունը խմող» հրեական գործարար տարրի հետ միասին [11, с. 6]:1 Դրա վառ ապացույցը 1933-1939թթ. և ողջ * 5

1 Նացիստ գաղափարախոսների տեսության համաձայն հրեաների հետ նույնացվող «չար» և «շահագործող» բանկային և առևտրական կապիտալը հակադրվում էր արիացիների «բարի» արդյունաբերական կապիտալին:

5

Տ. Մաթոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

պատերազմի ընթացքում Գերմանիայի ու օկուպացված երկրների հրեաների նկատմամբ իրականացված քաղաքականությունն էր, որը դրսևորվեց տնտեսության «արիականացմամբ»: Այն ենթադրում էր բոլոր հրեական մասնավոր ձեռնարկությունների, կազմակերպությունների անցումը գերմանացիների ձեռքը [12, p. 60]: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը նացիստներին հիմնականում հաջողվեց իրականացնել այդ ծրագիրը. «կամավոր» և բռնի եղանակներով հրեա սեփականատերերը հաճախ ծիծաղելի գներով վաճառեցին իրենց ունեցվածքը: Մանր և միջին ձեռնարկատերերի հետ միասին ճնշման տակ այդպես վարվեցին նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում արդյունահանմամբ զբաղվող Ռոտշիլդների, Վայնմանների, Պետսչեկների հրեական խոշոր ընտանիքները [12, p. 66]:

Պանթուրքիզմի և նացիոնալ-սոցիալիզմի վերոհիշյալ ազգայնական գաղափարներն, այնուամենայնիվ, զիջում էին ավելի ծայրահեղ բնույթի ռասիստական հայացքներին: Թեև թուրք գաղափարախոսների դավանած ռասիզմը աչքի չէր ընկնում այն «կուռ» կառուցվածքով, որը հատուկ էր նացիստական ռասիզմին, այնուամենայնիվ, պանթուրքիզմն ու նացիոնալ-սոցիալիզմն այստեղ ևս շփման ընդհանուր եզրեր ունեին: Սրա պատճառը, թերևս, այն է, որ և թուրք, և գերմանացի մտավորականներն իրենց հայացքները հարստացրել էին միևնույն գաղափարական ակունքներից: Եվրոպական ռասիզմի հայրը համարվում է XIX դարի կեսերի ֆրանսիացի դիվանագետ Արթուր դը Գոբինոն: Վերջինիս հայացքները մեծ տարածում էին ստացել Եվրոպայի տարբեր երկրներում և հատկապես Գերմանիայում: Ամենայն հավանականությամբ, հենց այստեղից էլ գերմանական մտքի կողմից հարստացված այդ գաղափարներն անցան Թուրքիա, իսկ ավելի ուշ' քաղաքական կիրառում գտան բուն Գերմանիայում:

Հատկապես հետաքրքիր է այն փաստը, որ իթթիհատականների և նացիստների գաղափարախոսություններն անտարբեր չէին «սոցիալական դարվինիզմի» հանդեպ: Այս ուղղության ներկայացուցիչներ Հ.Սփենսերը, Հ.Չեմբեռլենը, Ժ. դը Լապուժը, Օ.Կոնտը և ուրիշներ Չարլզ Դարվինի «գոյության պայքարի» և «բնական ընտրության» կենսաբանական օրենքներն անհիմն կերպով փոխադրում և կիրառում էին մարդկային հասարակության տարբեր խմբերի վրա: Հենվելով իբր թե գիտական այս տեսության վրա և վկայակոչելով կենդանական ու բուսական աշխարհների օրինակները երիտթուրք և նացիստ առաջնորդներն, իրենց հերթին, փորձեցին հիմնավորել մյուս «ավելի ցածր», «մակաբույծ» ժողովուրդներին նվաճելու, հպատակեցնելու, ոչնչացնելու «արդարացիությունը»:

ՍՍ-ի ղեկավար Հայնրիխ Հիմլերը 1941թ. Մինսկ կատարած այցի ընթացքում ներկա էր գտնվել հրեաների զանգվածային գնդակահարություն- 6

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Տ. Մաթոսյան

ներից մեկին, որից հետո մարդասպանների առջև ոգևորիչ ճառ էր արտասանել: Նա, մասնավորապես, կոչ էր արել նայել բնությանը, որտեղ, ինչպես և մարդկային հասարակությունում, պատերազմ է ընթանում բույսերի և կենդանիների միջև ավելացնելով, որ բոլոր նրանք, ովքեր հոգնել են պայքարից, դատապարտված են անէացման [12, p. 219]:

«Սոցիալական դարվինիզմի» հայացքները տարածված են եղել նաև պանթուրքիստների շրջանում, ինչը երևում է մի շարք փաստերից: Այսպես, Տրապիզոնի թեմի առաջնորդ Հովհաննես արք. Նազլյանն իր հուշերում գրում է, որ «Միություն և առաջադիմություն» կուսակցության օրգան «Հիլա-լը Ահմետ» օրաթերթը քարոզում էր գաղափարներ, որոնք ներկայացվում էին կեղծ գիտական տարազով: Դրանցից մեկը, մասնավորապես, հետևյալ իմաստն ուներ. «Ըստ բնության օրենքներուն, ստորադաս ցեղերը պետք է գերադաս ցեղերուն կերն ըլլան» [13]: Իմիջիայլոց, Մևլան Զադե Ռիֆաթի գրքում ևս (թեև որոշ մասնագետներ թերահավատորեն են վերաբերվում դրան) տեղեկություններ կան, համաձայն որոնց երիտթուրք պարագլուխները հետևել են «սոցիալական դարվինիզմի» գաղափարներին: Օրինակ գրքում հեղինակը ներկայացնում է «Իթթիհատի» կենտրոնական կոմիտեի հատուկ նիստերից մեկը, որտեղ հայերին ոչնչացնելու ծրագիրը հիմնավորելիս դոկտոր Նազըմն այն միտքն է հայտնում, թե բոլոր կենդանիները և բույսերն ուտում են իրար և սեփական կյանքը երկարացնում միմյանց բնաջնջելու միջոցով [14]:

Հատկանշական է, որ և պանթուրքիզմը, և նացիոնալ-սոցիալիզմը «սոցիալական դարվինիզմի» անբաժան մասն էին դարձնում ուժի, բռնության, դաժանության գովերգումը: Այս առումով հետաքրքիր է Վահագն Դա-դրյանի դիտարկումը, ըստ որի երկու գաղափարախոսություններն էլ առանձնակի տեղ էին հատկացնում իր դաժանությամբ աչքի ընկած պատմական այնպիսի անձի գովերգմանը, ինչպիսին էր Չինգիզ խանը [4, p. 543-547]:

Պանթուրքիզմի և նացիոնալ-սոցիալիզմի ազգայնական-ռասիստա-կան հայացքների բնական շարունակություն պետք է դառնային տարածա-պաշտական գաղափարները պանթուրքականության կամ պանթուրանա-կանության և պանգերմանականության տեսքով: Պանթուրքիստների երա-զած Թուրանն, օրինակ, պետք է տարածվեր մինչև Հեռավոր Արևելք ընդգր-կելով բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Նացիստների դեպքում տարա-ծապաշտական գաղափարները դրսևորվեցին «Լեբենսռաումի» կամ «Կենսական տարածքի» ձևով, որը պետք է ձգվեր Արևմտյան Եվրոպայից մինչև Ուրալ: Դժբախտաբար, պանթուրքիստները և նացիստներն իրենց ծավալապաշտական ծրագրերի իրականացումը որոշակիորեն կապում էին հայերի և հրեաների հետ: Իսկ վերջիններս, ճակատագրի բերումով, ապրում էին ոչ 7

7

Տ. Մաթոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

միայն Թուրքիայում և Գերմանիայում, այլև պանգերմանական և պանթուր-քական իղձերի իրականացման ամենամեծ խոչընդոտը հանդիսացող Ռուսաստանի տարածքում:

Հասկանալի է, որ ռուս-թուրքական սահմանի երկու կողմերում գտնվող հայերն սկսեցին դիտվել որպես «սեպ» մխրճված թուրքական աշխարհի մեջ: Դեռևս 1906թ. Բեհաէդդին Շաքիրը, որը հետագայում կենտրոնական դեր պետք է խաղար հայերի ոչնչացման գործում, Կովկասի պանիսլամական առաջնորդներին դիմում էր հետևյալ կոչով. «...Մեր թշնամին հանդիսացող և ձեզ ռուսների լծից ազատելու դեմ ամենամեծ արգելքներից մեկը հայերն են: Մշակեցեք մի կանոնավոր ծրագիր նրանց ջլատելու համար» [15]:

Հետաքրքիր են նաև Հիտլերի մտորումները հրեաների վերաբերյալ. «.Ճակատագիրն այս առումով բարի է մեր նկատմամբ: Այն Ռուսաստանը հանձնել է բոլշևիկներին, ինչը նշանակում է Ռուսաստանը հանձնվել է հրեաներին: Արևելքում գտնվող հսկա տերությունը հասունացել է կործանման համար: Ռուսաստանում հրեական իշխանության վերջը կնշանակի նաև ռուսական պետության վերջը» [16]:

Պատահական չէ, որ վերոհիշյալ ռասիստական և տարածապաշտա-կան հայացքներն օգտագործվեցին «խոչընդոտ» հանդիսացող ժողովուրդ-ների, մասնավորապես, հայերի և հրեաների ոչնչացումը «հիմնավորելու» համար: Այնուամենայնիվ, խոսելով պանթուրքիստների և նացիստների տարածքային նկրտումներում այս ժողովուրդների զբաղեցրած տեղի մասին ճիշտ կլիներ շեշտել երկու ցեղասպանությունները ծնող պատճառների ամենահիմնական տարբերության հայրենիքի գործոնի մասին: Ի տարբերություն ողջ Եվրոպայով սփռված հրեաների, հայերն ապրում էին իրենց պատմական հայրենիքում, և այս հանգամանքն իթթիհատականներին պետք է որոշակի հաստատակամություն ներշնչեր այդ տարածքի իրական տերերից մեկընդմիշտ ձերբազատվելու անհրաժեշտության հարցում: Կարելի է ասել, որ իթթիհատական ոճրագործների ցեղասպանական քաղաքականության մեջ կուտակված էր նվաճող-տեղաբնիկ դարավոր թշնամանքի ողջ մաղձը: Հասկանալի է, որ ողջ Եվրոպայով մեկ տարածված հրեաների ոչնչացման հիմքում նման դրդապատճառ չէր կարող լինել:

Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի իրագործմանը նպաստող ամենահիմնական գործոններից էին երկու համաշխարհային պատերազմները: Իթթիհատականները և նացիստներն իրենց հանցավոր ծրագրերը կառուցելիս քաջ գիտակցում էին, որ խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացման համար պատեհ ժամանակ է հարկավոր: Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներն իրենց համընդհանուր բնույթով միջազգային իրարանցում առաջ բերեցին, որի պայմաններում հակառակորդ տերության կամ 8

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Տ. Մաթոսյան

նրա կողմից զավթված տարածքներում որևէ ժողովրդի փրկության համար քիչ թե շատ արդյունավետ քայլ կատարելը գրեթե անհնար էր դառնում:

Ոճրագործները գիտակցում էին այս հանգամանքը, և դա ակնհայտ երևում է փաստերից: Դոկտոր Լեփսիուսի հրատարակած ժողովածուներից մեկը, օրինակ, պարունակում է Թուրքիայում Գերմանիայի դեսպան Վան-գենհայմի կանցլեր Բեթման-Հոլվեգին ուղղած զեկուցագիրը, որում ասվում է. «...Ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը վերջերս առանց վերապահումների հայտարարել է ներկայումս կայսերական դեսպանությունում աշխատող դոկտոր Մոռթմանին, որ Բ.Դուռն ուզում է օգտվել համաշխարհային պատերազմից իր ներքին թշնամիների (տեղացի քրիստոնյաների) հետ հաշիվները հիմնովին մաքրելու համար առանց արտասահմանի խանգարիչ դիվանագիտական միջամտության» [17]:

Նյուրնբերգյան դատավարության ժամանակ Աուշվից (Օսվենցիմ) «մահվան ճամբարի» նախկին պարետ Ռուդոլֆ Հեսսը պատմել էր, թե 1941թ. ամռանը Հիմլերի հետ ունեցած զրույցում վերջինս ասել էր. «Ֆյուրերը հրամայել է լուծել հրեական խնդիրը. Մեր տիրույթում գտնվող բոլոր հրեաներին, առանց բացառության, պետք է ոչնչացնել հիմա պատերազմի ժամանակ» [3, с. 69]:

Հետաքրքիր է, որ երկու աշխարհամարտերի ընթացքում էլ Թուրքիայի և ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմող երկրները հանդես եկան ոճրագործությունները դատապարտող հայտարարություններով: Նման լինելով իրենց բովանդակությամբ 1915թ. մայիսի 24-ի Անտանտի և 1943թ. հոկտեմբերի 30-ի հակաֆաշիստական կոալիցիայի երկրների հայտարարությունները միայն զգուշացնում էին հանցանքներ կատարողներին պատերազմից հետո սպասվող հաշվեհարդարի մասին և ոչ մի իրական օժանդակություն չէին խոստանում հալածվող ժողովուրդներին:

Բացի վերոհիշյալ նպաստավոր հնարավորությունից մեծ պատերազմները երկու ցեղասպանությունների հեղինակների կողմից օգտագործվեցին մեկ այլ նպատակով: Դրանք, մասնավորապես, ծառայեցվեցին հայերից և հրեաներից «ներքին թշնամու» կերպար ստեղծելուն:

Երկու ցեղասպանությունների համեմատական քննությունից, մասնավորապես, ակնհայտ է դառնում, որ ինչպես իթթիհատականները, այնպես էլ նացիստները զանգվածային ոչնչացման գործընթացում օգտագործել են հատուկ ուժեր:

Հայերի զանգվածային ոչնչացման հարմար գործիք դարձավ «Թեշքի-լաթը մահսուսան»: Այս կազմակերպությունը (թարգմանաբար «Հատուկ կազմակերպություն») նախապես ստեղծվել էր ռազմաճակատում թուրքական զորքերի հիմնական գործողություններին աջակցելու նպատակով: 9

9

Տ. Մաթոսյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Սակայն, արդեն 1915թ. «Թեշքիլաթը մահսուսայի» ստորաբաժանումներն ակտիվորեն ներգրավվեցին հայ ժողովրդի ոչնչացման գործընթացին:

Հրեաների ոչնչացման հիմնական դերակատարությունն ստանձնեցին ՍՍ-ի տարբեր ստորաբաժանումները: Հատկանշական է, որ երկու կազմակերպությունների շարքերում ներգրավվել են պրոֆեսիոնալ հանցագործներ: Բացի այս հիմնական կազմակերպություններից, երկու ցեղասպանությունների ընթացքում օգտագործվել են նաև օժանդակ ուժեր, առաջին հերթին բանակը: Երկու դեպքում էլ թուրքական և գերմանական բանակներն աջակցել, իսկ որոշ տեղերում նույնիսկ ամբողջությամբ ստանձնել են թիրախ-ժողովուրդների սպանության գործը: Պատահական չէ, որ ինչպես հայերի, այնպես էլ հրեաների ոչնչացման ժամանակ երիտթուրքերը և նացիստները ներգրավել են հասարակ ժողովրդին: Հայերի կոտորածների ընթացքում ամենաակտիվ մասնակցությունն ունեցան ռազմատենչ քրդերը, չերքեզները, թուրքերը: Գերմանացիները հրեաների ոչնչացման ժամանակ հաճախ դիմում էին հրեաների հարևանների ուկրաինացիների, լեհերի օկուպացված տարածքներում ապրող էթնիկ գերմանացիների, մերձբալ-թյան և այլ ժողովուրդների ներկայացուցիչների օգնությանը:

Հարկ է նշել, որ տարբեր ժողովուրդների մասնակցությունը հակահայկական և հակահրեական գործողություններին նպաստավոր էր երկուստեք: Ներգրավվելով իրենց հարևանների կոտորածներին այդ ժողովուրդների ներկայացուցիչները հնարավորություն էին ստանում տիրել զոհերի ունեցվածքին: Սակայն, պետք է կարծել, որ կողմնակի ուժերի օգտագործումն առավել շահավետ էր հենց ցեղասպանության հեղինակների համար: Ընդ որում, այդ նպատակահարմարությունը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից: Նախ և առաջ, քաղաքացիական բնակչության կողմից իրականացվող զանգվածային սպանությունները խնայում էին հիմնական ուժերի ժամանակը: Ցեղասպանության հեղինակների համար հասարակ մարդկանց օգտագործումը ոչ պակաս կարևոր էր նաև մեկ այլ տեսանկյունից. այդ միջոցով հնարավոր էր դառնում հարմար կերպով քողարկել սեփական հանցանքները:

Թուրքական իշխանությունները հայերի զանգվածային սպանությունները հաճախ ներկայացնում էին որպես կայսրության տարածքում ապրող անհնազանդ ժողովուրդների և ավազակախմբերի հարձակումների հետևանք: Այսպես, 1915թ. հունիսին երեք օր շարունակ Քեմախի ձորում քրդերը և «Թեշքիլաթը մահսուսայի» զինվորներն իրականացնում էին հայերի սոսկալի կոտորած: Չորրորդ օրը միայն, երբ սպանություններն ավարտված էին, հայտնի է դառնում, որ թուրքական 86-րդ հեծելազորային ջոկատն «ուղարկվել» է Քեմախ արյունարբու քրդերին «պատժելու» [18]: Հենց վերոհիշյալ համատեքստում պետք է հասկանալ նաև պատերազմից հետո

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Տ. Մաթոսյաև

իթթիհատակաևևերի դատավարության ժամանակ, Զիա Գեոք Ալփի արտահայտած միտքը: Փորձելով հերքել հայերին ոչնչացնելու իշխանություններին վերագրվող մեղադրանքները Գեոք Ալփն ասել էր, թե այդ կոտորածներն արդյունք էին հայերի և թուրքերի միջև տեղի ունեցած պատերազմի [19, p. 37]: Իմիջիայլոց, Զիա Գեոք Ալփն իթթիհատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ էր: Ըստ նրա կենսագիր Ուրիել Հեյդի Գեոք Ալփը կոմիտեի շրջանակներում զբաղվել է կայսրության ազգային (հատկապես հայկական) խնդիրներով, և նրա առաջարկությունների զգալի մասն ընդունվել է կուսակցության կողմից և ի կատար ածվել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում [19, p. 36]:

Ցեղասպանության ժխտման վերոհիշյալ մոտեցումը հետագայում պիտի որդեգրվեր նաև թուրք որոշ պատմաբանների կողմից: Օրինակ Թյուրք-քայա Աթայովը 1984թ. լույս ընծայած իր «Համառոտ հայացք Հայկական հարցին» գրքում գրում է. «1909 թվականի ապրիլի 14-ի դեպքերը հարավային Ադանա քաղաքում իսկապես մի «փորձ» էին մահմեդականների և հայերի միջև քաղաքացիական այն փոքր պատերազմում, որը տևեց երեք օր և հրահրվեց հետագայում հանգեցնելով փոխադարձ արյունահեղության» [20]: Ինչպես ասվեց, նման գործելակերպ էին որդեգրել նաև նացիստները: 1941թ. հունիսի 27-ին Կայսերական անվտանգության գլխավոր վարչության ղեկավար Հայդրիխը հրեաների ոչնչացումն իրականացնող օպերատիվ ջոկատների բոլոր հրամանատարներին հրահանգել էր ամեն կերպ օժանդակել գրավված տարածքներում գործող տեղական ուժերին կոմունիստներից և հրեաներից «ինքնամաքրվելու» միջոցառումներում, ինչը հետագայում, ըստ նրա, պետք է ազատեր գերմանացիներին պատասխանատվությունից [21]: Հայտնի է, որ տեղական ազգայնական ուժերի միջոցով գերմանացիները հակահրեական ակտիվ միջոցառումներ էին կազմակերպել հատկապես Արևմտյան Ուկրաինայում և Արևմտյան Բելոռուսիայում, ինչպես նաև մերձբալ-թյան հանրապետություններում: Հենց այս հանրապետությունների տարածքում գործող «A» օպերատիվ ջոկատի հրամանատար Շտահլեկերն իր զեկուցագրում գրում էր. «Հետագա նպատակների համար ոչ պակաս կարևոր է այն անառարկելի մտայնության ամրապնդումը, ըստ որի ազատագրված բնակչությունն ինքն իր նախաձեռնությամբ է դաժան միջոցների դիմել բոլշևիկ և հրեա թշնամիների հանդեպ առանց գերմանական իշխանությունների կողմից որևէ հրահանգի» [12, p. 203]:

Հաճախ հրեաների կոտորածներ կազմակերպելու համար նացիստները պարզապես վերարթնացնում էին տեղացիների շրջանում պահպանված հակահրեական տրամադրությունները: Օրինակ Լվով քաղաքի օկուպացիայի ժամանակ ուկրաինացի ազգայնականներին հրեական ջարդերին 11

11

Տ. Մաթոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

մասնակից դարձնելու նպատակով գերմանացիները 1941թ. հուլիսի 25-28-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել էին Սեմյոն Պետլյուրայի վրեժի ակցիաներ, որոնց հետևանքով ուկրաինացի ազգայնամոլների գազազած ամբոխն սպանել էր բազմաթիվ հրեաների [11, с. 79]:

Ուկրաինական բանակի նախկին հետման Սեմյոն Պետլյուրան 1917-1920թթ. քաղաքացիական կռիվների ժամանակ մասնակցել էր հրեական հալածանքների կազմակերպմանը և 1926թ. սպանվել Փարիզում, հրեա վրիժառու Սոլոմոն Շվարցբարդի կողմից: Իմիջիայլոց, Հոլոքոստի մասնագետ Հաննահ Արենդտը Սոլոմոն Շվարցբարդին և նրա դատավարությունը Փարիզում նմանեցնում է Սողոմոն Թեհլերյանի և նրա բեռլինյան դատավարության հետ հաշվի առնելով այն իրողությունը, որ երկու դեպքում էլ վրիժառուներն արդարացվել էին [22]:

Խոսելով Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի ժամանակ կիրառված զանգվածային սպանությունների տարբեր եղանակների մասին պետք է շեշտել այն հանգամանքը, որ ոչնչացման իթթիհատական և նացիստական ձևերի միջև եղած տարբերությունը պայմանավորված էր Թուրքիայի և Գերմանիայի տնտեսական ու գիտատեխնիկական զարգացման անհավասար մակարդակներով: Այսպես, եթե Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի ոչնչացումը մեծ մասամբ տեղի էր ունենում «նահապետական» եղանակներով և ոչ հաճախ կիրառվող գնդակահարություններն ինչ-որ իմաստով «ճոխություն» էին, ապա Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստները հրաժարվեցին գնդակահարություններից դիմելով ավելի արդյունավետ համարվող գազախցերին:

Բնական է, որ հայերի կոտորածի ժամանակ թուրքերը հրազենի հետ մեկտեղ ավելի շատ դիմել են այլընտրանքային, այն է սառը զենքի գործած-մանը: Օրինակները շատ խոսուն են: Անգորայի 15-ից մինչև 70 տարեկան բոլոր հայ տղամարդկանց ձերբակալելուց հետո թուրքերը նրանց չորս-չորս կապում են իրար և քաղաքից դուրս տանում Կեսարիայի ճանապարհով: Հինգ-վեց ժամ հետո նրանք հասնում են մի ամայի դաշտ: Այստեղ էլ զոհերի վրա է հարձակվում թուրք գյուղացիների բազմությունը մահակներով, մուրճերով, կացիններով, մանգաղներով, բահերով և սղոցներով զինված [10, p.312]: Հայ ժողովրդի դահիճները երբեք չեն վարանել նաև սպանելու գործելակերպը կատարելագործելու հարցում։ Օրինակ նրանք ևս, չնայած առավել պարզունակ ձևերով, կիրառում էին գերմանացիների կողմից հետագայում օգտագործված գազախցերի և «մահվան մեքենաների» միջոցով զոհերին սպանելու գլխավոր սկզբունքը: Վերջինիս հիմնական իմաստը հետևյալն էր. որքան հնարավոր է շատ թվով զոհերի տեղադրել փակ տարածության մեջ և շնչահեղձ անել:

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Տ. Մաթոսյան

Հայերի կոտորածների ականատես, արաբ իրավաբան Ֆայեզ էլ Ղո-սեյնի հավաստմամբ, Բիթլիսում և Մուշում հաճախ միանգամից մի քանի հարյուր հայերի փակում էին մեծ հարդանոցներում, դռները ծածկում խոտով և այրում, ինչի հետևանքով մարդիկ մահանում էին շնչահեղձությունից [23]: 1916թ. սկզբներին Տեր Զոր ավանում գտնվող 1500-ից ավելի հայ որբերը կառավարիչ Զեքի բեյի կողմից հանձնվում են տեղի գաղթականների առաքման պատասխանատու, Աբդուլահ փաշային: Վերջինս հայ մանուկներին կառքերով տանում է մոտակայքում գտնվող Մարաթի անապատը, մի մասին պայթեցնում է դինամիտով, հիվանդներին այրում չոր խոտով, մի մասին էլ մտցնում է քարանձավների մեջ, մուտքի մոտ թաց խոտ դնում և այրելով շնչահեղձ անում [24, էջ 199]:

Իթթիհատական և նացիստ դահիճները ժամանակ առ ժամանակ կիրառում էին նաև մարդկանց ջրասույզ անելու միջոցով սպանելու պարզագույն և ձեռնտու եղանակը: Օրինակ Տրապիզոնի հայերի տեղահանության ժամանակ մի քանի անգամ Սամսուն տեղափոխելու պատրվակով հայերին նստեցնում են նավերը, որոնք, դուրս գալով բաց ծով, շուտով վերադառնում էին առանց իրենց ուղևորների [25]: Ակն քաղաքում մնացած 16-ից մինչև 90 տարեկան 500 հայ տղամարդկանց 1915թ. հունիսի 7-11-ը հինգ գիշեր իրար հետևից դուրս են բերում բանտից հինգ հոգանոց խմբերով և երկու կամուրջների վրայից նետում Եփրատը: Լողալով փրկվելու հավանականությունը բացառելու նպատակով զոհերի պարանոցին երկաթե օղեր էին անցկացնում և իրանին քարեր կապում [26]:

Ջրասույզ անելու եղանակը, սակայն, ավելի հաճախ օգտագործվում էր լողալ չիմացող կանանց և հատկապես մանուկներին սպանելու համար: Սև ծովում և Տրապիզոնի մոտակայքով հոսող Դեյիրմենդերե գետում հայ երեխաների և կանանց խեղդելու բազմաթիվ դեպքերի մասին էր խոսվում Տրապիզոնում Իտալիայի հյուպատոս Գորինիի, Ավստրո-Հունգարիայի հյուպատոս Կվիատկովսկու և Գերմանիայի հյուպատոս Բերգֆելդի զեկուցագրերում և ծածկագիր հեռագրերում [27]:

Ուշագրավ է, որ նացիստները ևս սպանության կատարելության հասցված մեթոդների կողքին ժամանակ առ ժամանակ դիմել են այլընտրանքային եղանակների: Նյուրնբերգյան դատավարության նյութերից, օրինակ, տեղեկանում ենք, որ Ղրիմի թերակղզու օկուպացիայի ընթացքում գերմանացիները լաստանավերով ծով են դուրս բերել հազարավոր խաղաղ բնակիչների և ծովասույզ արել [28]: Հայտնի է նաև, որ պատերազմի ավարտին, երբ նացիստներն իրենց կատարած հանցանքների հետքերը վերացնելու նպատակով ձեռնամուխ եղան համակենտրոնացման ճամբարների վերացման գործին, ստիպված դիմեցին նաև մարդկանց ոչնչացնելու այս եղանա-

13

Տ. Մաթոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

կին: Օրինակ 1945թ. սկզբին Էլբա գետի ափին գտնվող Նեյենգամե ճամբարի բանտարկյալները նստեցվում են երկու մեծ նավեր և ջրասույզ արվում Հյուսիսային ծովում [29]:

Երկու ցեղասպանությունների ժամանակ կիրառված զանգվածային սպանության միջոցների շարքում, անկասկած, ուրույն տեղ ունի զոհերին արհեստական սովի և վարակիչ հիվանդությունների միջոցով ոչնչացնելու եղանակը: Այսպես, ամիսների ընթացքում ենթարկվելով սովի, ծարավի, ցրտի և կիզիչ արևի ազդեցությանը, հայ տարագիրների քարավաններից միայն պատառիկներ էին հասնում գաղթի վերջնակետ: Միտումնավոր ստեղծված սովից և համաճարակներից տասնյակ հազարավոր հայ գաղթականներ էին մահանում նաև Հյուսիսային Միջագետքի ժամանակավոր կայանման վայրերում [30]: Հոլոքոստի կազմակերպիչները ևս, հատկապես պատերազմի սկզբնական շրջանում, որոշել էին գետտոներում կենտրոնացված հրեաներին ոչնչացնել սովի և համաճարակների միջոցով [31]:

Երկու ցեղասպանությունների ընդհանուր գծերից մեկն էլ զոհերի դեմ իրականացված ակտիվ քարոզչությունն էր: Հակահայկական և հակահրեական քարոզչության գերագույն նպատակը, պետք է կարծել, հայերին և հրեաներին մեկուսացնելու, արտաքսելու, վերջապես սպանելու գործին «հիմնավորում» տալն էր և աջակցելը:

Ինչպես հայերի, այնպես էլ հրեաների պարագայում քարոզչության բովանդակությունը մեծ մասամբ պայմանավորված էր այն հանգամանքով, որ ցեղասպանությունների հեղինակ պետությունները Թուրքիան և Գերմանիան, գտնվում էին պատերազմական վիճակում: Ինչպես արդեն ասվեց, սա հարմար առիթ էր հայերից և հրեաներից ներքին թշնամու կերպար ստեղծելու համար: Իթթիհատականները, հայերին նույնացնելով իրենց թշնամի պետությունների, մասնավորապես Ռուսաստանի հետ, սկսեցին նրանց «կասկածել» դավաճանության և «թիկունքից հարվածելու» ցանկության մեջ: 1915թ. դեպքերի ժամանակակից Ահմեդ Ռեֆիկն իր «Երկու կոմիտե երկու ոճիր» գրքում նկատում է, որ պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունները լուրեր էին տարածում, թե հայերը միանալու են թշնամուն, Ստամբուլում ապստամբություն են բարձրացնելու, սպանելու են իթթիհատական կուսակցության առաջնորդներին և բացելու են Բոսֆո-րի նեղուցը դաշնակիցների առջև: Ըստ հեղինակի, «այս նողկալի խաբեությունները կարողացան համոզել միայն հասարակ ժողովրդի այն հատվածին, որը չէր գիտակցում իր քաղցած լինելը» [32]:

Թուրքական իշխանությունները հակահայկական քարոզչության նպատակներով օգտագործեցին հատկապես 1915թ. ընթացքում կայսրության տարբեր վայրերում Վանում, Շապին Գարահիսարում, Ուրֆայում և

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Տ. Մաթոսյաև

այլուր տեղի ունեցած հայերի իևքևապաշտպաևակաև կռիվները, որոնք ներկայացվում էին որպես ընդհանուր կասկածները և ամբաստանությունները «հիմնավորող» ապացույցներ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստները ևս դիմել են ակտիվ հակահրեական քարոզչության: Նախ պետք է ասել, որ, ի տարբերություն հայերի, հրեաները մեղադրվում էին ավելի գլոբալ «հանցանքների» մեջ: Օրինակ դեռ 1937թ. ֆաշիստական Գերմանիայի քարոզչության նախարար Գեբելսը կուսակցական համագումարի ժամանակ հրեաների մասին խոսելիս ասել էր. «Եվրոպան պետք է տեսնի և ճանաչի վտանգը... Մենք... ցույց կտանք, որ հրեան աղետների սկզբնավորողը և ոգեշնչողն է. Տեսե ք, ահա մոլորակի թշնամին, քաղաքակրթություններ փլուզողը, ժողովուրդների մակաբույծը, Քաոսի որդին, չարիքի մարմնացումը» [33]:

Ինչպես և երիտթուրքերի դեպքում, նացիստական քարոզչությունն օգտագործեց նաև պատերազմի գործոնը: Հրեաներն սկսեցին նույնացվել Գերմանիայի թշնամի պետության ԽՍՀՄ քաղաքական համակարգի հետ: Դա նպատակ ուներ բնակչության հակաբոլշևիկյան տրամադրություններն օգտագործել հրեաների դեմ: Այս կարգի քարոզչությունը հատկապես ուժեղացավ Խորհրդային Միության տարածքների զավթումից հետո: Հետաքրքիր է, որ հրեաներին բոլշևիկների հետ նույնացնելու քարոզչական հնարքի սնանկությունը հասկացել էին նաև ոչնչացման գործընթացն անմիջապես իրականացնողները: Այսպես, 1941թ. սեպտեմբերին Կայսերական անվտանգության վարչությանն (RSHA) ուղղված զեկուցագրում Ուկրաինայի տարածքում գործող «C» օպերատիվ ջոկատի հրամանատարությունը գրում էր. «Բոլշևիկյան աշխատանքն իրականացվում է հրեաների, ռուսների, վրացիների, հայերի, լեհերի, լատվիացիների, ուկրաինացիների կողմից. բոլշևիկյան ապարատը ոչ մի դեպքում չի կարելի նույնացնել հրեական բնակչության հետ» [12, p. 225]:

Հատկանշական է, որ Հոլոքոստի ընթացքում հրեաների կողմից ցույց տրված հուսահատ դիմադրության հատուկենտ դեպքերը ևս, ինչպես, օրինակ, Վարշավայի գետտոյում1, նացիստները ներկայացնում էին որպես հրեական ավազակախմբերի գործունեության դրսևորում: Այստեղ նույն- 1

1 1943թ. գարնանը Վարշավայի գետտոյի 400 հազար հրեաներից մնացել էին ընդամենը 60 հազար հոգի: Այն բանից հետո, երբ ստացվեց վերջիններիս «վերաբնակեցման» հրամանը, այստեղի հրեաները ապրիլի 19-ին դիմեցին զինված ինքնապաշտպանության: Մինչև մայիսի կեսերը տևած մարտերում բոլոր պաշտպանները ոչնչացվել էին, իսկ ողջ մնացած հրեաներն ուղարկվել «մահվան ճամբարներ» (մանրամասն տե ս Shirer W, The Rise and Fall of the Third Reich, New York: Crest Book, I960, p. 1269-1273).

Իմիջիայլոց, հրեա պատմաբան Յաար Աուրոնի դիտարկմամբ, ինչպես այս, այնպես էլ մյուս գետտո-ներում (Բիալիստոկ, Կովնո), գերմանացիներին դիմադրություն ցույց տալու կողմնակից հրեա գործիչները գաղտնի քննարկումների ժամանակ որպես ոգեշնչման աղբյուր վկայակոչել են Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործությունը (մանրամասն տե ս Aaron Ya, The Banality of Indifference. Zionizm and the Armenian Genocide. New Brunswick: Transaction Publishers, 2000, p. 301-306).

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

15

Տ. Մաթոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

պես կարելի է զուգահեռ անցկացնել հայ ինքնապաշտպանների նկատմամբ թուրքական իշխանությունների գործածած որակումների հետ:

Պետք է կարծել, թե թուրքական և գերմանական քարոզչական քաղաքականությունը, զոհերի շուրջ թշնամական մթնոլորտ ստեղծելուց բացի, միաժամանակ ծառայում էր մեկ այլ ոչ պակաս կարևոր նպատակի: Այն սպանությունների գործընթացին անմիջապես մասնակցող և աջակցող մարդկանց համար հոգեբանական արդարացման յուրատեսակ միջոց էր հանդիսանում: Ասվածի լավագույն ապացույցը երեխաների ոչնչացումը «հիմնավորելու» և անմիջական մարդասպաններին խրախուսելու թուրք և գերմանացի ոճրագործների գործելակերպն է: Այսպես, Տեր Զորի հայերի սպանության գլխավոր կազմակերպիչ Զեքի բեյը հաճախ ինքն իր ձեռքով սպանում էր հայ մանուկներին և իր օգնականներին ասում. «Մի կարծեք, որ անմեղի սպանեցի, սրանց նույնիսկ նորածինները հանցավոր են, քանի որ վրեժի սերմը պիտի կրեն իրենց մեջ. եթե ուզում եք վաղվա օրվա համար ապահովէինել, մի խնայեք նաև փոքրերին> [24, էջ 111]:

Նյուրնբերգի միջազգային դատարանում հրեաների ոչնչացումն իրականացնող «С» օպերատիվ ջոկատի հրամանատարներից մեկը Էրվին Շուլցը, վկայել էր, որ ջոկատների հրամանատարները ՍՍ-ի ղեկավարներ Հիմլերից և Հայդրիխից հրաման էին ստացել ոչնչացնել բոլոր հրեաներին, այդ թվում կանանց և երեխաներին, որպեսզի «վերջիններից վրիժառուներ չմեծանան» [11, с. 73]:

Երկու ցեղասպանությունների միջև եղած ընդհանրությունները բնավ այսքանով չեն սահմանափակվում: Վերջում, այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հետևանքների համադրման արդյունքում ուրվագծվում են երկու հիմնական տարբերություն: Ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը, փաստորեն, կորցրեց իր պատմական հայրենիքը, մինչդեռ Հոլոքոստից հետո հրեական սփյուռքը կարողացավ ստեղծել Իսրայել պետությունը: Դրանից հետո հրեաները հնարավորություն ունեցան վերադառնալ և բնակություն հաստատել իրենց հայրենիքում. սրան հակառակ առ այսօր ճանաչված չէ տարագիր հայության հայրենիք վերադառնալու և փոխհատուցում ստանալու իրավունքը: Երկրորդ ամենացայտուն տարբերությունը վերաբերում է արդարադատության խնդրին: Եթե Երկրորդ աշխարհամարտից հետո ամբողջ աշխարհը դատապարտեց նացիստական ոճիրները, իսկ Գերմանիան փոխհատուցեց հրեաներին, Հայոց ցեղասպանությունից հետո ոճրագործները մնացին անպատիժ, աշխարհի մեծագույն մասը լուռ մնաց, իսկ Թուրքիան մինչ օրս շարունակում է ժխտել ցեղասպանության փաստը և զբաղվել պատմության նենգափոխմամբ:

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Տ. Մաթոսյաև

Աղբյուրներ և գրականություն

1. Ավագյաև Ա, Պաևթուրքիզմի գաղափարախոսության ընդունումը «Միություն և առաջադիմություն» կուսակցության երրորդ և չորրորդ համագումարներում, «Հայոց ցեղասպանություն: Պատճառներ և դասեր», մաս 3, Երևան, 1997, էջ 18:

2. Поляков Л, История антисемитизма. Эпоха знаний. Москва-Иерусалим, Геша-рим, 1998, с. 440.

3. Шульмейстер Ю.А, Гитлеризм в истории евреев. Киев, 1990.

4. Dadrian V.N, “The Historical and Legal Interconnections between the Armenian Genocide and the Jewish Holocaust: From Impunity to Retributive Justice”. In The Yale Journal of International Law. The Yale Jour. of Inter. Law, Inc. Summer 1998, Volume 23, Numb. 2.

5. Տե ս Bardakjian KB, Hitler and the Armenian Genocide. Cambridge, Massach.: The Zoryan Institute, 1985, p. 6.

6. Kaiser H, Imperialism, Racism, and Development Theories. The Construction of a Dominant Paradigm on Ottoman Armenians, In the foreword by Stephan H. Astou-rian, Ann Arbor, Mich.: Gomidas Institute, 1997, p. ix. Տե ս նաև Gokalp Ziya, The Principles of Turkism. Leiden: E.J. Brill, 1968, p. 55-56.

7. Տե՛ս Astourian S.H., «Modern Turkish Identity and the Armenian Genocide. From Prejudice to Racist Nationalism». In Remembrance and Denial. The Case of the Armenian Genocide. Edited by Richard G. Hovannisian, Detroit, Mich.: Wayne State University Press, 1999, p. 35-41.

8. Tekin Alp, The Turkish and Pan-Turkish Ideal. London: Liberty Press, 1917, p. 37-39.

9. Զարևանդ, Միացյալ և անկախ Թուրանիա, Երևան, Հայաստան, 1993, էջ 83։

10. Morgenthau H, Ambassador Morgenthau's Story. New York: Doubleday, Page & Co., 1918.

11. Шульмейстер ЮА, Гитлеризм в истории евреев., Киев, Политиздат Украины, 1990.

12. HilbergR, The Destruction of the Europen Jews. Chicago: Quadrangle Books, 1967.

13. Տրապիզոնի թեմին վիճակաւոր Յովհաննէս Արք. Նազլեանի յուշերը Մերձաւոր Արևելքի 1914-1928 շրջանի քաղաքական-կրօնական դէպքերուն մասին, Ա. հատոր, թարգմանեց ի ֆրանսերենէ դոկտ. Հ.Ստեփանեան, Պէյրութ, 1960, էջ 11:

14. Ռիֆաթ Մելան Զադե, Օսմանյան հեղափոխության մութ ծալքերը և իթթիհատի հայաջինջ ծրագրերը, Երևան, 1990, էջ 98:

15. Ղազարեան Հ. Գ, Ցեղասպան թուրքը, Պէյրութ, 1968, էջ 153-154:

16. Hitler A. Mein Kampf. Internet: http//:www.hitler.org/writings/Mein-Kampf/

17. Օհաևջաև]աև Ա., 1915 թվական. անհերքելի վկայություններ (ավստրիական վավերագրերը Հայոց ցեղասպանության մասին), Երևան, 1997, էջ 96 (Հղումն ըստ Lepsius Jo., Deutschland und Armenien. 1914-1918. Potsdam, 1919, s. 84).

18. Фирбюхер Г., Армения 1915. Уничтожение Турцией культурного народа. Ереван, Изд-во АН Армении, 1991, с. 53.

19. Heyd U, The Foundations of Turkish Nationalism. London: The Harvil Press Ltd, 1950.

20. Մանրամասն տե ս Սահակ]աև Ռ, Ցեղասպանության պատմությունից, Երևան,

17

Տ. Մաթոսյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

1990, էջ 286:

21. Headland R, «The Einsatzgruppen: The Question of Their Initial Operations». In Holocaust and Genocide Studies. Publish. in association with the US Holocaust Memor. Council and Yad Vashem, 1989, Volume 4, Number 4, p. 53.

22. Arendt H, Eichmann in Jerusalem. A Report on the Banality of Evil. New York: The Viking Press, 1963, 312 p. 265-266.

23. Ղոսեյև Ֆ, Հերոսական հայութեան աևցեալէև: Ջարդերը Հայաստանի մէջ (ականատեսի վկայութիւններ), Գահիրէ, 1960, էջ 23:

24. Անոտնյան Ա, Մեծ ոճիրը: Հայկական վերջին կոտորածները և Թալեաթ փաշա, Երևան, «Արևիկ», 1990:

25. Bryce J, Toynbee A., The Treatment of Armenians in the Ottoman Empire, 19151916. Edited and with an introduction by Ara Sarafian. Princeton, New Jersey: Ta-deron Press, 2000, p. 313.

26. Թէոդիկ, Գողգոթա հա] հոգևորականության և իր հոտին աղետալի 1915 տարիին, Նիւ Եորք, St. Vardan Press, 1985, էջ 240:

27. Dadrian V.N., Children as Victims of Genocide: The Armenian Case. «Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր», #7, 2003, էջ 7:

28. Нюрнбергский процесс. Сборник материалов в 8-ми томах. Под общ. редакцией А.М. Рекункова. Том 1, Москва, Юрид. лит., 1987, с. 299. СС в действии. Документы о преступлениях СС. Под редакцией М.Ю. Рагинского, Москва, Прогресс, 1969, с. 317.

29. СС в действии. Документы о преступлениях СС. Под редакцией М.Ю. Рагинского, Москва, Прогресс, 1969, с. 317.

30. Boyajian D.H, Armenia. The Case for a Forgotten Genocide. Westwood, N.J.: Educat. Book Craft., 1972, p. 120.

31. Browning Ch. R, «Genocide and Public Health: German Doctors and Polish Jews, 1939-1941». Holocaust and Genocide Studies. 1988, Volume 3, Numb. 1, p. 21-36.

32. Ռեֆիկ Ա, Երկու կոմիտե երկու ոճիր, Երևան, ՀՀԳԱ ՀՑԹԻ, Արևելագիտ. ինստիտուտ, 1997, էջ 51:

33. Кон Н, Благославление на геноцид: миф о всемирном заговоре евреев и “Протоколах сионских мудрецов”. Москва, Прогресс, 2000, 245 с. 139.

Մարտ, 2005թ.

18

21րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Տ. Մաթոսյաե

АРМЯНСКИЙ ГЕНОЦИД И ХОЛОКОСТ: ПАРАЛЛЕЛИ

Тигран Матосян

Резюме

Общественная жизнь армян Османской империи и евреев европейских стран на протяжении веков характеризовалась процессом формирования исторической уязвимости. Многовековой подчиненный статус армян и евреев являлся прямым источником ряда негативных явлений: социального угнетения, погромов и т.д. Неудивительно, что во время Первой и Второй мировых войн организаторы двух геноцидов использовали «богатое наследие» вековых антиармянских и антиеврейских преследований.

Авторы Геноцида армян и еврейского Холокоста руководствовались политическими идеологиями человеконенавистнического толка. В идейных системах пантюркизма и национал-социализма содержались некоторые взгляды, которые впоследствии были применены для «оправдания» истребления «чужеродных элементов». В частности, приверженцы пантюркизма и национал-социализма следовали идеям «Социального дарвинизма» и экспансионистским воззрениям «Большого Турана» и «Лебенсраума».

Массовое уничтожение армян и евреев происходило под «прикрытием» двух мировых войн. Этот факт наводит на мысль о важности изучения тотальных войн как решающих факторов, способствующих совершению военных преступлений против человечества. С целью реализации своих геноцид-ных планов младотурки и нацисты использовали особые силы, такие как подразделения «СС» и «Тешкилата махсуса». Кроме них в процесс уничтожения часто вовлекалось гражданское население, окружавшее армян и евреев. Это делалось с целью облегчения основной работы вышеупомянутых особых сил и во избежание ответственности в будущем.

Характерной чертой геноцидных политик младотурок и нацистов являлась широкомасштабная пропаганда, цель которой заключалась в демонизации образов армян и евреев, в содействии их выселению и уничтожению.

19

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.