Научная статья на тему 'Հարավային Կովկասը Եվրամիության էներգետիկ անվտանգության քաղաքականության համատեքստում'

Հարավային Կովկասը Եվրամիության էներգետիկ անվտանգության քաղաքականության համատեքստում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
585
102
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արամ Թերզյան

Եվրոպան Ասիայի հետ կապող «հաղորդակցային միջանցք» և կասպյան էներգապաշարների մուտքն ապահովող «բնական դարպաս» հանդիսացող հարավկովկասյան տարածաշրջանի էներգետիկ «ներուժի» իրացման հարցը հետխորհրդային ժամանակահատվածում իրավամբ կարելի է բնորոշել որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ձևավորման և քաղաքական «կլիմայի» ձևավորման անկյունաքարային գործոն: Այս հարցում հատկապես վերջին տարիներին նկատելիորեն աճել է էներգակիրների ներեվրոպական աղբյուրների սակավությունից «տառապող» Եվրոպական միության (ԵՄ) ակտիվությունը: Աշխատանքում փորձ է արվել համալիր քաղաքագիտական հետազոտության միջոցով բացահայտել Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության մեջ վերջինիս էներգետիկ անվտանգության քաղաքականության կառուցվածքային և գործառնական կերպափոխությունների պրոյեկցիան` կատարելով գործընթացի «հայաստանյան չափմանը» վերաբերող եզրահանգումներ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Статья посвящена анализу политических аспектов энергетической политики Европейского союза (ЕС) в Южно-кавказском регионе. Особое внимание уделяется политологическому исследованию южного измерения энергетической политики ЕС. В этом контексте рассматриваются политические факторы формирования «Южного газового коридора», непосредственно связанного с использованием энергетического потенциала Южно-кавказского региона. На основе процессного подхода исследования энергетической политики ЕС объясняются закономерности развития, политические предпосылки эволюции и особенности ее проявления в регионе Южного Кавказа. Проанализировав факторы, определившие выбор стратегии ЕС на Южном Кавказе, мы обосновываем, что с 2006г. для объяснения трансформации стратегии энергетической безопасности ЕС на Южном Кавказе применимы теория секьюритизации и концепция экономического реализма.

Текст научной работы на тему «Հարավային Կովկասը Եվրամիության էներգետիկ անվտանգության քաղաքականության համատեքստում»

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ անվտանգության ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ1

Արամ Թերզյաե'

Եվրոպան Ասիայի հետ կապող «հաղորդակցային միջանցք» և կաս-պյան էներգապաշարների մուտքն ապահովող «բնական դարպաս» հանդիսացող հարավկովկասյան տարածաշրջանի էներգետիկ «ներուժի» իրացման հարցը հետխորհրդային ժամանակահատվածում իրավամբ կարելի է բնորոշել որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ձևավորման և քաղաքական «կլիմայի» ձևավորման անկյունաքարային գործոն: Այս հարցում հատկապես վերջին տարիներին նկատելիորեն աճել է էներգակիրների ներեվրոպական աղբյուրների սակավությունից «տառապող» Եվրոպական միության (ԵՄ) ակտիվությունը: Աշխատանքում փորձ է արվել համալիր քաղաքագիտական հետազոտության միջոցով բացահայտել Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության մեջ վերջինիս էներգետիկ անվտանգության քաղաքականության կառուցվածքային և գործառնական կերպափոխությունների պրոյեկցիան' կատարելով գործընթացի «հայաստանյան չափմանը» վերաբերող եզրահանգումներ: Անդրա-

1 Հոդվածը Բեռլինի և Բուխարեստի առաջատար հետազոտությունների ինստիտուտներում, Եվրոպական համալսարանական ինստիտուտում (Ֆլորենցիա, Իտալիա) և Չեխիայի Չարլզի համալսարանում իրականացված հետազոտության արդյունք է:

՚ ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, Բուխարեստի առաջատար հետազոտությունների ինստիտուտի փորձագետ:

57

ԱԹերզյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

դառնալով տարածաշրջանում ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականության հիմնական ուղղություններին, էվոլյուցիային, կերպափոխման միտումներին, ԵՄ տարածաշրջանային քաղաքականության մյուս ուղղությունների հետ փոխազդեցությանը վերաբերող փոխկապված հարցերի ամբողջությանը' փորձ է արվել հարցը վերլուծել և գնահատել տնտեսական ռեալիզմի հայեցակարգի դիտակետից:

Էներգապաշարների սակավության, անհամաչափ բաշխվածու-թյան, դրանց համար աճող պայքարի և մրցակցության պայմաններում էներգետիկ անվտանգության ապահովման հրամայականը 21-րդ դարում աշխարհում էներգապաշարների խոշորագույն ներմուծող Եվրամիության առջև ծառացած լրջագույն մարտահրավերներից և վերջինիս Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության (ԸԱԱՔ) գերակա ուղղություններից է: ԵՄ էներգետիկ անվտանգության խնդիրների մեծ մասը գերազանցապես ներեվրոպական էներգապաշարների սակավությունից և վերջիններիս նվազման շարժընթացից է բխում: Եվրոպական վիճակագրական ծառայության (Eurostat) 2012թ. տարեգրքի համաձայն, ԵՄ 27 պետությունների տարածքում առաջնային էներգիայի (primary energy) արտադրությունը հետզհետե նվազում է 2000թ. 940,6 մլն տոննայի փոխարեն 2010թ. կազմելով 830,9 մլն տոննա, որից միջուկային էներգիան կազմում է 28.5%, կոշտ վառելիքը 19,6%, բնական գազը 18,8%, նավթը 11,7%, իսկ վերականգնվող էներգիան 20,1% [1]:

Բնական է, որ ինքնաբավության բացակայության1 և էներգա-պահանջմունքի մեծ աճի պայմաններում էապես աճում է էներգա-

1 ԵՄ անդամ երկրներին բաժին ընկնող նավթի և բնական գազի պաշարները չեն գերազանցում համաշխարհային պաշարների 1%-ը: Տե ս, օրինակ, BP Statisitical Review of World Energy 2013, http://www.bp.com/content/dam/bp/pdf/statistical-review/ statistical_review_of_world_energy_2013.pdf:

58

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԹերզյան

կիրների արտաքին աղբյուրներից ԵՄ անդամ երկրների կախվածությունը1. 1998թ. 46.11%-ի փոխարեն էներգակիրների արտաքին աղբյուրներից ԵՄ կախվածությունը 2010թ. հասել է 54,1%-ի' նավթի և բնական գազի պաշարների պարագայում կազմելով համապատասխանաբար 85.2 և 62.4% [2, pp. 546-553]:

Ըստ մի շարք պաշտոնական և փորձագիտական տվյալների' առկա միտումների պահպանման դեպքում ԵՄ նավթի և գազի պահանջարկի ավելի քան 70%-ը1 2 2030թ. բավարարվելու է արտաքին ներկրումներից, ինչի արդյունքում հատկապես կմեծանա ՌԴ էներգապաշարներից ԵՄ անդամ պետությունների կախվածությունը [3]: Թերևս, ԵՄ անդամ պետությունների համար ընդհանրական սպառնալիքներին համարժեքորեն արձագանքելու անհրաժեշտությամբ է թելադրված ԵՄ ԸԱԱՔ էներգետիկ բաղադրիչի վերարժևորման հրամայականը: Հիմնախնդրին հրատապ հնչեղություն հաղորդեցին հատկապես 2006 և 2009թթ. տեղի ունեցած ռուս-ուկրաինական «գազային ճգնաժամերը», որոնց պատճառով ընդհատված էներգամատա-կարարումը ԵՄ-ին էներգակիրների մատակարարման աղբյուրների և ուղիների բազմազանեցման առավել ակտիվ քայլերի մղեց: Անդրադառնալով 2009թ. տարեսկզբի ռուս-ուկրաինական տարաձայնություններին' Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժ.Բա-

1 ԵՄ նավթային ներկրումների շուրջ 38%-ը ստացվում է ՕՊԵԿ անդամ երկրներից, 34%-ը

ՌԴ-ից, 14 և 5%-ը համապատասխանաբար Նորվեգիայից և Ղազախստանից: Բնական գազի պաշարների 32%-ը ներկրվում է ՌԴ-ից, 28-ը Նորվեգիայից, 14.4 և 8.6%-ը համապատասխանաբար Ալժիրից և Կատարից: Համադրվել են ԱՄՆ Էներգիայի տեղեկատվության վարչության, Միջազգային էներգետիկ գործակալության, ինչպես նաև «Բրիթիշ Փեթրոլեում» ընկերության և Եվրոպական վիճակագրական ծառայության վիճակագրական տվյալները: Տե ս, օրինակ, http://epp.eurostat.ec.europa.eu/

statistics_explained/index.php?title=File:Main_origin_of_primary_energy_imports,_EU-27,_2002-2010_(%25_of_extra_EU-27_imports).png&filetimestamp=20121012131852:

2 Ըստ միջազգային էներգետիկ գործակալության տվյալների ԵՄ-ում բնական գազի

պահանջարկը ներկայիս տարեկան 526 մլրդ մ-ից 2030թ. հասնելու է 622 մլրդ մ-ի: Հղումն ըստ EU Commission welcomes decision on gas pipeline: Door opener for direct link to Caspian Sea, European Commission - IP/13/623 28.06.2013, http://europa.eu/rapid/press-

release_IP-13-623_en.htm:

59

ԱԹերզյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

րոզոն մտահոգություն հայտնեց «աֆրիկյան որոշ երկրներից նվազ վստահելի» Ռուսաստանից և Ուկրաինայից եկող գազի անվտանգության, էներգամատակարարման հուսալիության վերաբերյալ' ԵՄ էներգետիկ անվտանգության ամրապնդման համար ընդգծելով էներգակիրների մատակարարման և աղբյուրների, և ուղիների բազ-մազանեցման կենսական կարևորությունը [4]:

Պատահական չէ, որ էներգապաշարների բազմազանեցման ԵՄ ուղեգծում հիմնական շեշտը հենց Ուկրաինան շրջանցող և Ռուսաստանի էներգապաշարներից ԵՄ անդամ պետությունների կախվածությունը նվազեցնող ծրագրերի իրականացման վրա դրվեց: Եթե լայն առումով էներգակիրների բազմազանեցման սկզբունքը ենթադրում է վերջիններիս տեսակների' էներգիայի և ներքին (նախևառաջ էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացում), և արտաքին աղբյուրների ցանկի ընդարձակում, ապա նեղ առումով այն ուղղված է գլխավորապես ԵՄ էներգետիկ անվտանգության համակարգում գերակա դիրք զբաղեցնող բնական գազի պաշարների աղբյուրների և ուղիների բազմազանեցմանը Կասպյան ավազանի և Մերձավոր Արևելքի գազային պաշարների նկատմամբ անմիջական մուտք ապահովող չորրորդ1 «Հարավային գազային միջանցքի» ստեղծմանը: 2009թ. մայիսի 8-ին Պրահայում տեղի ունեցած «Հարավային միջանցք-Նոր մետաքսի ճանապարհ» գագաթաժողովով մեկնարկած «Հարավային գազային միջանցք» ծրագրի առջև դնելով հավակնոտ' 2020թ. ԵՄ գազային պահանջարկի 10-20%-ը (տարեկան շուրջ 50-95 մլրդ մ3) բավարարելու խնդիր' ԵՄ ջանքերն ուղղվեցին ծրագրի իրականացման համար անհրաժեշտ քաղաքական և տնտեսական նախադրյալների ապահովմանն ու նշանակալիորեն հարավկովկասյան տարա-

1 ԵՄ տարածք էներգետիկ ներկրումներն իրականացվում են երեք գլխավոր «միջանցքներով» ՌԴ-ից («Արևելյան գազային միջանցք»), Նորվեգիայից («Հյուսիսային գազային միջանցք»), Հյուսիսային Աֆրիկայից («Միջերկրածովյան գազային միջանցք»):

60

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԹերզյան

ծաշրջանի էներգետիկ ներուժի արդյունավետ իրացման հետ կապված միջանցքի ձևավորմանը [5]:

Հարկ է նշել, որ չնայած «թերթաքարային հեղափոխության» մասին ԵՄ-ում ակտիվացած քննարկումներին' ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մոտակա տարիներին ԵՄ էներգետիկ անվտանգության համակարգում էներգակիրների տեսակների ցանկի նշանակալի ընդարձակում և մասնավորապես վերջինում բնական գազի դերակատարման անկում չեն սպասվում1 [6]: Սա, իր հերթին, նշանակում է, որ էներգամատակարարման աղբյուրների և ուղիների բազմազանեցման և մասնավորապես «Հարավային գազային միջանցքի» ստեղծման հարցը շարունակելու է կարևոր տեղ զբաղեցնել ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականության օրակարգում, ինչն էլ ԵՄ հարավկովկասյան քաղաքականության էներգետիկ գործոնի աճի գրավականն է:

Հարավային Կովկասը

ԵՄ էներգետիկ անվտանգության համատեքստում

ԵՄ էներգետիկ անվտանգության համատեքստում հարավկովկասյան տարածաշրջանի դերի և նշանակության վերաբերյալ գիտավերլու-ծական շրջանակներում դժվար է միասնական մոտեցում գտնել: Հեղինակների մի մասը, նշելով ԵՄ էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու (էներգապահանջմունքը բավարարելու, էներգամատակարարման աղբյուրները բազմազանեցնելու) տարածաշրջանի խիստ սահմանափակ էներգետիկ ներուժը, ԵՄ տարածաշրջանային քաղա-

1 Ըստ ԱՄՆ էներգիայի տեղեկատվության վարչության տվյալների' թերթաքարային գազի եվրոպական պաշարները կազմում են մոտ 35 տրլն մ3, որից 4.1-ը բաժին է ընկնում Լեհաստանին, 3.8, 1.4 տրլն մ3 համապատասխանաբար Ֆրանսիային և Ռումինիային: Տե ս Technically Recoverable Shale Oil and Shale Gas Resources: An Assessment of 137 Shale Formations in 41 Countries Outside the United States, http://www.eia.gov/analysis/studies/ worldshalegas/;http://www.shalegas-europe.eu/en/index.php/resources/shale-opportunities-in-europe/poland:

61

ԱԹերզան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

քականության էներգետիկ բաղադրիչի նշանակությունը համարում է փոքր և երկրորդական [7, pp. 2-7]: Հեղինակների մեկ այլ խումբ էներգետիկ շահը համարում է գերակա Հարավային Կովկասում ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության համատեքստում [8, pp. 275-285]: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հետ-խորհրդային ժամանակահատվածում ԵՄ էներգետիկ անվտանգության համատեքստում տարածաշրջանի դերի և նշանակության վերաբերյալ ԵՄ մոտեցումներն էական փոխակերպումների են ենթարկվել: Չնայած դեռևս ՏՐԱՍԵԿԱ և ԻՆՕԳԵՅԹ ծրագրերի մեկնարկով (համապատասխանաբար 1993 և 1995թթ.) դրվեցին տարածաշրջանում ԵՄ էներգետիկ շահերի սպասարկման և տարածաշրջանի էներգետիկ, հաղորդակցային ներուժի իրացման ծրագրային հիմքերը, հետ-խորհրդային առաջին տասնամյակում ԵՄ-ը մի շարք պատճառներով որոշակիորեն խուսափում էր տարածաշրջանային էներգետիկ աշխարհաքաղաքականության մեջ ակտիվ դերակատարում ստանձ-նելուց (ի տարբերություն ԱՄՆ-ի): Հիմնախնդրին անդրադարձած հեղինակները մատնանշում են տարածաշրջանում ԵՄ ակտիվ ներգրավ-վածությունը սահմանափակող հետևյալ հիմնական պատճառները.

• ԵՄ էներգետիկ անվտանգության համար տարածաշրջանի խիստ սահմանափակ նշանակությունը, որի գրավչությունն էապես նվազեցնում են տարածաշրջանում առկա «սառեցված հակամարտությունները» և դրանցից բխող անկայունությունները:

• Տարածաշրջանի ընկալումը որպես «ՌԴ մերձավոր հարևան», «ՌԴ ազդեցության գոտի», որում ԵՄ ակտիվ ներգրավվածու-թյունը հղի է ԵՄ-ՌԴ փոխհարաբերությունների վատթարացման բացասական հետևանքներով: Բացի այդ, ԸԱԱՔ ինստի-տուցիոնալացման հարաբերականորեն ցածր մակարդակի պատճառով ԵՄ էներգետիկ նախաձեռնությունների իրականացումը բախվում էր մի շարք խոչընդոտների' կապված ԵՄ կա-

62

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԹերզյան

ռույցների (մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի) և անդամ պետությունների միջև արտաքին էներգետիկ քաղաքականության հիմնական ուղղությունների շուրջ առկա անհամաձայնությունների հետ [9, pp. 179-183]:

Իրավիճակը սկսեց փոխվել 2000-ական թթ. սկզբներից' կապված ԵՄ ընդլայնման, էներգապահանջմունքի մեծացման և կասպյան էներգապաշարների հանդեպ հետաքրքրության աճի հետ, որոնց նկատմամբ մուտք ապահովող հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ քաղաքականության ակտիվացման անհրաժեշտության հիմնավորումներում (ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ կառույցների բանաձևերում) գերակա դիրք զբաղեցրեց տարածաշրջանի էներգետիկ հաղորդակցային ներուժից օգտվելու և այն Եվրամիության էներգետիկ շահերի սպասարկմանը ծառայեցնելու փաստարկը [10]: Նշենք, սակայն, որ թեև արդեն 2000 ական թթ. սկզբներին ԵՄ ներկայացրած մի շարք նախաձեռնություններով1 վերահաստատվեց կասպյան էներգապաշարների նկատմամբ ԵՄ մեծ հետաքրքրությունն ու ամրագրվեցին ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականության կովկասյան-կասպյան չափման հիմնադրույթները, վերջիններիս վերանայմանն ու տարածաշրջանում միության ջանքերի ակտիվացմանը կարևոր ազդակ հաղորդեց հատկապես 2006թ. (նաև 2009թ.) տեղի ունեցած ռուս-ուկրաինական «գազային ճգնաժամը», որն, ինչպես նշվեց, հրատապ և արդիական հնչեղություն հաղորդեց ԵՄ

1 Տե ս, օրինակ, Transport and Energy infrastructure in SEE, European Commission, Brussels, 15.10. 2001; European Council Presidency Conclusions of 16 and 17 October 2003, 15188/03, Brussels, 25.11. 2003; Communication On the Development of Energy Policy for the Enlarged European Union, its Neighbours and Partner Countries, COM(2003) 262 final/2 of 26.05.2003, http://ec.europa.eu/dgs/energy_transport/international/doc/2003_communication_en.pdf; ‘‘Baku Initiative”: Strategic Vision for an Enhanced Energy Cooperation Between the EU and the Countries of the Black Sea, Caspian Basin and their Neighbours, http://www.inogate.org/ attachments/article/92/Final_Strategic_Vision_Engl.pdf:

63

ԱԹերզյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

էներգամատակարարման աղբյուրների և ուղիների բազմազանեցման հիմնախնդրին: Պատահական չէ, որ հենց 2006թ. Եվրամիության նախաձեռնությամբ էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր1 ստորագրվեց տարածաշրջանի գլխավոր էներգակիր երկիր Ադրբեջանի հետ, ընդունվեց «Եվրոպական հարևանության քաղաքականություն» (ԵՀՔ) ծրագրի ամրապնդման որոշում և ընդլայնվեց վերջինիս միջակայքը' ներառելով տարածաշրջանում ԵՄ էներգետիկ քաղաքականության գործիքակազմի ամրապնդման խնդիրներ [11, p. 5]: Այս համատեքստում նշանակալի էր համապատասխանաբար 2007 և 2009թթ. ԵՄ-ի կողմից «Սևծովյան սիներգիա-տարածաշրջանային համագործակցության նոր նախաձեռնություն» և «Արևելյան գործընկերություն» ծրագրերի առաջքաշումը, որոնց մեծ տեղ հատկացվեց ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականության հարավային չափման ամրապնդման, «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրականացման տնտեսաքաղաքական (նաև իրավական) նախադրյալների ապահովման համար:

Անդրադառնալով ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականությունում Հարավային Կովկասի դերի և նշանակության որո-շակիացման հարցին' հարկ է նշել, որ (ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները), տարածաշրջանն ավանդաբար կարևորվել է որպես ոչ այնքան էներգակիր, էներգամատակարարման աղբյուր, որքան էներգապաշարների տարանցման ուղի' Կասպից ծովը և Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող «բնական միջանցք» (տարանցիկ գոտի), կասպյան և սևծովյան տարածաշրջաններին կապող օղակ [12, pp. 64-72]: Պատահական չէ, որ ԵՄ էներգետիկ քաղաքականության հարավկովկասյան չափումը դիտարկվել է կենտրոնաասիական չափման հետ սերտ փոխկապվածության մեջ, և

1 Memorandum of Understanding on a Strategic Partnership between the European Union and the Republic of Azerbaijan in the Field of Energy, http://ec.europa.eu/energy/international/doc/ mou_azerbaijan_en.pdf.

64

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԹերզյան

հատկապես 1990-ական թթ. տարածաշրջանների նկատմամբ խիստ ընդհանրական, որոշ չափով չտարբերակված մոտեցում է ցուցաբերվել որոշ հեղինակների բնորոշմամբ Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասն ընկալելով որպես փոխկապված տարածաշրջաններ, որոնցից առաջինին հատկացվում էր էներգամատակարարի, երկրորդին գլխավորապես տարանցման ուղու դեր [13, с. 81-82]: Իրավիճակը սկսեց որոշակիորեն փոխվել 2000-ական թթ. սկզբնե-րից' կապված 1999թ. Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրում շուրջ 1 տրլն մ3 բնական գազի պաշարների հայտնաբերման հետ, որի արդյունքում Հարավային Կովկասը (ի դեմս Ադրբեջանի) որոշակի կարևորություն ձեռք բերեց նաև որպես էներգակիր (գազի պաշարների առումով) տարածաշրջան:

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ ԵՄ ընդհանրական մոտեցման տարբերակման հիմքերը դրվեցին 2000թթ. սկզբներին, երբ մասնավորապես 2002թ. ԵՄ-ի կողմից ՏԱՍԻՍ ծրագրի շրջանակներում առաջ քաշվեց 2002-2006թթ. Կենտրոնական Ասիայի համար ռազմավարական ծրագիրը, իսկ հարավկովկասյան տարածաշրջանի պետությունները 2004թ. ներառվեցին «Եվրոպական հարևանության քաղաքականություն» ծրագրում: 2007թ. «2007-2013թթ. ԵՄ Կենտրոնաասիական ռազմավարություն» և «Սևծովյան սիներգիա-տարածաշրջանային համագործակցության նոր նախաձեռնություն» ծրագրերի միաժամանակյա առաջքաշմամբ, որոնցից երկրորդի մեջ էլ ընդգրկվեցին հարավկովկասյան երկրները, հստակորեն ընդգծվեց տարածաշրջանների նկատմամբ ԵՄ տարբերակված մոտեցումը: Նշենք, սակայն, որ մասնագիտական գրականության մեջ ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականությունում հարավկովկասյան չափումն առավել հաճախ դիտարկվում է առավել լայն' սևծովյան-կասպյան չափման համատեքստում [14, pp. 23-35]:

ռ

Հարց է առաջանում' հնարավո ր է արդյոք տարածաշրջանը դիտարկել վերջինից հարաբերականորեն մեկուսի, արդյոք այն ինքն-

65

ԱԹերզան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

а

ուրույն նշանակություն ներկայացնո ւմ է: Ակնհայտ է, որ տարածաշրջանի տեղը և դերը ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականությունում համատեքստային բնույթ ունի' կախված է կոնկրետ ծրագրի և դրա իրականացման համար անհրաժեշտ էներգակիրների բնույթից (նավթ, գազ), ծրագրի մասշտաբայնությունից: Եթե շեշտը դնենք «Հարավային գազային միջանցք» ծրագրում տարածաշրջանի դերի որոշակիացման վրա' պետք է փաստենք, որ ի տարբերություն ծրագրի սկզբնական տարբերակի, որով արդեն 2020թ. նախատեսվում էր բավարարել (Կասպյան ավազանի և Մերձավոր Արևելքի գազային պաշարները խողովակաշարային ծրագրերով, մասնավորապես «Նաբուկկո» ծրագրով, ԵՄ տարածք ներկրելու միջոցով) վերջինիս գազային պահանջարկի 10-20%-ը, ներկայում ծրագրի իրականացումը հիմնված է գլխավորապես ադրբեջանական գազի պաշարների վրա (շուրջ 10 մլրդ մ3):

Թեև պաշտոնական Բրյուսելը չի թաքցնում հետագայում «Հարավային միջանցքը» բնական գազի նոր պաշարներով սնուցելու (նախևառաջ ի հաշիվ կենտրոնաասիական պաշարների) ցանկությունը, ներկայում ԵՄ անդամ պետությունները կարող են ապավինել միայն ադրբեջանական 10 մլրդ մ3 պաշարներին1: Հաշվի առնելով նշյալ հանգամանքը' որոշ փորձագետներ համոզմունք են հայտնում,

1 2012թ. հունիսի 26-ին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվեց Անդրանատոլյան խողովակաշարի (Trans Anatolian Pipeline- TANAP) կառուցման համաձայնագիրը, ըստ որի գազատարը տարեկան 16 մլրդ մ3 ադրբեջանական գազ կփոխադրի, որից 6 մ-ը Թուրքիայի ներքին սպառման, իսկ մնացած 10 մ3-ը Եվրոպա տարանցելու համար: Ադրբեջանական գազը դեպի Եվրոպա տարանցելու համար լուրջ մրցակցություն ծավալվեց «Նաբուկկո» նախագծի կերպափոխված' «կրճատված» տարբերակը հանդիսացող «Նաբուկկո-վեստ» և «Անդրադրիատիկ» (Trans Adriatic Pipeline-TAP) նախագծերի միջև։ 2013թ. հունիսի 25-ին հրապարակված Շահ Դենիզ կոնսորցիումի որոշումը կանգ առավ «Անդրադրիատիկ» գազամուղի ընտրության վրա։ 876 կմ երկարությամբ գազատարը, ձգվելով թուրք-հունական սահմանից, Հունաստանի և Ալբանիայի տարածքով անցնելով' հատելու է Ադրիատիկ ծովն ու հասնելու է Իտալիա: Ծրագրի բաժնետերերն են BP (20%), Ադրբեջանի պետական նավթային (20%), Fluxys (16%), Total (10%), E.ON (9%), Axpo (5%) ընկերությունները: Գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 10 մլրդ մ3' մինչև 20 մլրդ մ3 հասցնելու հնարավորությամբ: Տե ս TAP AG Company, http://www.trans-adriatic-pipeline.com/about-us/tap-ag-company/:

66

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԹերզյան

որ ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականության հարավային չափման համատեքստում Հարավային Կովկասը ձեռք է բերում ինքնուրույն նշանակություն, իսկ մասնավորապես «Հարավային միջանցքը» սնուցող Ադրբեջանը' «ռազմավարական կարևորու-

թյուն»' դառնալով տարածաշրջանում ԵՄ ռազմավարական էներգետիկ գործընկերը [15]:

ռ

Հարց է առաջանում' հնարավո ր է արդյոք տեսանելի ապագայում ԵՄ էներգապահանջմունքի միայն չնչին մասը բավարարելու ներուժ ունեցող Ադրբեջանը1 բնորոշել որպես ԵՄ ռազմավարական գործընկեր և վերջինիս էներգետիկ անվտանգության համար ռազմավարական կարևորություն ունեցող երկիր: Եթե անդրադառնանք հարցի զուտ տնտեսական կողմին' նման պնդումն անհիմն կորակվի: Թեև ադրբեջանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և փորձագետներ վստահեցնում են, որ երկրի էներգետիկ ներուժը շատ ավելի մեծ է և կարող է բավարարել ԵՄ էներգապահանջմունքի ընդհուպ մինչև 20%-ը1 2, ադրբեջանական գազի ապացուցված պաշար-ների մասին առկա տվյալներն ու արդյունահանման ծավալների շարժընթացը նման համարձակ և հավակնոտ հայտարարություններ անելու հիմքեր չի տալիս:

Ավելին' խիստ անորոշ են Անդրկասպյան գազատարի կառուցման հեռանկարն ու կենտրոնաասիական գազի պաշարներով* «Հարավային միջանցքը» սնուցելու հնարավորությունը, ինչը կարող է

1 Ադրբեջանի բնական գազի ապացուցված պաշարները կազմում են շուրջ 1.3 տրլն մ3 (համաշխարհային պաշարների 0.8%-ը), իսկ նավթինը'7 մլրդ բարել (համաշխարհային պաշարների 0.4%-ը): Համադրվել են ԱՄՆ էներգիայի տեղեկատվության վարչության, Միջազգային էներգետիկ գործակալության և «Բրիթիշ Փեթրոլեումի» տարեկան զեկույցների տվյալները: Տե ս, օրինակ, BP Statisitical Review of World Energy 2013, http:// www.bp.com/content/dam/bp/pdf/statistical-review/statistical_review_of_ world_energy_2013.pdf:

2 Ըստ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի' երկրի բնական գազի պաշարները գերազանցում են 2.5 տրլն մ3-ը: Տե ս Ilham Aliyev attended the Munich Security Conference, 04.02.2012, http://en.president.az/articles/4192:

67

ԱԹերզյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

հանգեցնել էներգապաշարների տարանցման գործընթացում Ադր-բեջանի դերակատարման մեծացմանը [16, էջ 36-46]: Ակնհայտ է, որ ԵՄ էներգետիկ անվտանգության համար «Հարավային գազային միջանցքը» կարող է նշանակալի դերակատարում ունենալ միայն վերջինին գազի հավելյալ պաշարներով սնուցելու և խոշոր խողովակա-շարային ծրագրերի իրականացման դեպքում, ինչի հեռանկարները դեռևս աղոտ են:

Չգերագնահատելով ԵՄ էներգետիկ անվտանգության համատեքստում Հարավային Կովկասի դերը և նշանակությունը' հարկ է նշել, որ ԵՄ-ի կողմից «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրականացումը ռազմավարական գերակայություն հռչակելը և վերջինիս ձևագոյացման համար Ադրբեջանի հետ սկզբունքային համաձայնությունների ձեռքբերման հրամայականն էական փոխակերպումներ են նշանավորել տարածաշրջանում վերջինիս արտաքին և անվտանգության քաղաքականության և մասնավորապես էներգետիկ անվտանգության ռազմավարությունում:

Հարավայիե Կովկաաւմ ԵՄ էներգետիկ անվտանգության ոագմավայւության էվոյյուցիան

Տարածաշրջանի էներգետիկ «ներուժի» նկատմամբ ԵՄ հետաքրքրության մեծ աճին (հատկապես 2006 թվականից) և ջանքերի ակտիվացմանը զուգընթաց գիտավերլուծական շրջանակներում քննարկման առարկա են դարձել մի շարք հարցեր' կապված Հարավային Կով-կասում ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականությունը մյուս ուղղությունների, հիմնադրույթների (օժանդակություն տարածա-շրջանային համագործակցության զարգացմանը և հակամարտությունների կարգավորմանը, աջակցություն տարածաշրջանի երկրնե-րի համաչափ զարգացմանն ու դրանց քաղաքական, տնտեսական իրավական, բարեփոխումներին և այլն) հետ ներդաշնակեցնելու և

68

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԹերզյան

վերջինների միջև հավասարակշռություն ապահովելու հիմնախնդիր-ների և հեռանկարների որոշակիացման հետ:

Նշյալ հիմնահարցերի վերաբերյալ ձևավորվել են տարբեր մոտեցումներ: Մի շարք հեղինակներ, ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականությունը սկզբունքորեն չտարանջատելով վերջինի տա-րածաշրջանային քաղաքականության մյուս ուղղություններից, դրանք բնորոշում են որպես մեկ ամբողջի մասեր' միասնական օրակարգի փոխկապված բաղադրիչներ [17, pp. 23-25]: Չհամաձայնելով նշյալ մոտեցման հետ' հեղինակների մեկ այլ խումբ, նշելով ԵՄ ԸԱԱՔ մյուս բաղադրիչների հետ էներգետիկ անվտանգության քաղաքականության թույլ կապը և հատկապես վերջին տարիներին երկկողմ էներգետիկ գործակցության ձևաչափի ամրապնդման միտումները, նպատակահարմար է համարում ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականության հարավկովկասյան չափման հետազոտությունը սահ-մանափակել ԵՄ-Ադրբեջան երկկողմ էներգետիկ գործակցության հիմնահարցերի շրջանակով [18, pp. 157-170]: Չընդունելով նշյալ մոտեցումները և դրանց շրջանակներում կատարված եզրակացությունները համարելով մեթոդաբանորեն ոչ ճիշտ' նպատակահարմար ենք համարում շեշտը դնել Հարավային Կովկասում ԵՄ էներգետիկ անվտանգության ռազմավարության հետազոտության վրա' դիտար-կելով վերջինի էվոլյուցիայի վրա ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականության փոխակերպումների պրոյեկցիան:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԵՄ-ում ավանդաբար գերակայել են էներգետիկ անվտանգության ապահովման շուկայական, տնտեսական մեխանիզմների «ամենազորության» պատկերացումներն ու մասնավորապես այն համոզմունքը, որ ինտեգրված, լավ կառավարվող, ազատական էներգետիկ շուկան հուսալի, կայուն և մատչելի էներգամատակարարման ապահովման գլխավոր գրավականն է [19, էջ 118-120]: Ընդ որում' հաշվի առնելով էներգա-

69

ԱԹերզյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

կիրների արտաքին աղբյուրներից անդամ պետությունների մեծ կախվածությունը' ԵՄ-ն էներգետիկ անվտանգության ներքին և արտաքին չափումները դիտարկել է սերտ փոխկապվածության մեջ' էներգետիկ անվտանգության քաղաքականության գերակա ուղղություն սահմանելով ԵՄ ներքին էներգետիկ շուկայի վրա խարսխված համաեվրոպական (ոչ միայն ԵՄ անդամ, այլև գործընկեր երկրներին ներառող) ինտեգրված և ազատական շուկայի ստեղծումն ու ԵՄ էներգետիկ իրավունքի սկզբունքներով և նորմերով իր գործունության կանոնակարգումը: Այս մոտեցման շրջանակներում, որը որոշ հեղինակներ բնորոշում են որպես էներգետիկ անվտանգության «շուկաների և ինստիտուտների» ռազմավարություն, հիմնական շեշտը դրվում է ԵՄ գործընկերների էներգետիկ օրենսդրությունների եվրոպականացման, էներգետիկ շուկաների ազատականացման վրա' գերակայությունը տալով ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ համագործակցության ձևաչափի կիրառմանը [20, p. 6]: Ընդ որում մեծ տեղ է հատկացվում ԵՄ-ի կողմից իր էներգետիկ գործընկերների քաղաքական և տնտեսական բարեփոխումների աջակցությանը' հիմք ընդունելով այն համոզմունքը, որ ազատ շուկայական տնտեսություններն ու ժողովրդավարական քաղաքական համակարգերը թափանցիկ, կայուն և կանխատեսելի գործակցության նախապայմաններն են և կայուն, հուսալի, անվտանգ էներ-գամատակարաման կարևոր գրավականները [21, p. 41]:

Հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ էներգետիկ անվտանգության ռազմավարության կիրառելիության հնարավորության վերաբերյալ գիտավերլուծական շրջանակներում հակադիր մոտեցումներ են ձևավորվել։ Հեղինակների մի խումբ, խիստ թերահավատորեն վերաբերվելով տարածաշրջանի գլխավոր էներգակիր, ԵՄ անդամակցությանը չհավակնող Ադրբեջանի (ինչպես նաև կենտրո-նաասիական երկրների) վրա ԵՄ տնտեսական գործիքների, «խաղի

70

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԹերզյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

շուկայական կանոնների» կիրառելիության հնարավորությանը, կանխատեսում է վերջինի «ազատական ռազմավարության» տապալումը [22, pp. 3-8]։ Մինչդեռ, հեղինակների մեկ այլ խումբ համոզված է, որ ԵՄ-ի կողմից գործընկերներին համաեվրոպական ինտեգրված էներգետիկ շուկայի մաս կազմելու և այդտեղ «ներդրում» («մասնաբաժին») ունենալու հնարավորության տրամադրումը ԵՄ էներգետիկ անվտանգության ռազմավարության հաջողության գլխավոր գրավականն է [23, pp. 2-18]:

Հենց երկրորդ մոտեցումը, որի հիմնադրույթներն ամրագրվել էին դեռևս Էներգետիկ խարտիայի պայմանագրով և ԻՆՕԳԵՅԹ (նաև ԳՀՀ) ծրագրով, դրվեց ԵՄ Հարավային Կովկասում ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականության հիմքում: Հատկանշական է, որ 2000թ. ԵՄ էներգետիկ անվտանգության ռազմավարական փաստաթուղթ հանդիսացող «Կանաչ գրքի» հիմնադրույթներն արտացոլող «Հարավարևելյան Եվրոպայում էներգետիկ և տրանսպորտային ցանցերի զարգացման ռազմավարությունում» (առաջ է քաշվել 2001թ. ԵՄ-ի կողմից) ԵՄ գազի և նավթի մատակարարման շուկաների անվտանգության ապահովումը և դրանց բազմազանեցումը սահմա-նելով որպես առաջնահերթություն' նպատակի իրականացումը նախևառաջ կապվում է Կասպից ծովի երկրների հետ ազատ շուկայական հարաբերությունների զարգացման, էներգետիկ գործակցության ինստիտուցիոնալացման հետ [24]: Թեև ինչպես այս, այնպես էլ ԵՄ կառույցների կողմից ընդունված մի շարք այլ փաստաթղթերում1 ընդգծվեց և վերահաստատվեց գերազանցապես «խաղի շուկայական կանոններով» գործելու և դրանց արդյունավետ կիրառմամբ անդամ երկրների էներգետիկ անվտանգությունն ամրա-

1 Տե ս, օրինակ, Communication Wider Europe - Neighbourhood: A New Framework for Relations with our Eastern and Southern Neighbours, COM(2003) 104 final of 11.03.2003; Communication On the Development of Energy Policy for the Enlarged European Union, its Neighbours and Partner Countries, COM(2003) 262 final/2 of 26.05.2003, http://ec.europa.eu/ dgs/energy_transport/international/doc/2003_communication_en.pdf:

71

ԱԹերզյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

պնդելու ԵՄ հաստատակամությունը ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2000թթ. կեսերից հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ էներգետիկ անվտանգության ռազմավարությունում նշանակալի փոփոխություններ արձանագրվեցին: Ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ կասպյան էներգապաշարների համար աճող մրցակցության պայմաններում «ոչ շուկայական կանոններով» գործող դերակատարների (մասնավորապես ՌԴ, Չինաստան) հետ մրցակցությունում անհրաժեշտ է վերագնահատել ԵՄ ռազմավարությունը: Պատահական չէ, որ հակառակ նշյալ ծրագրերի բովանդակությանը ԵՄ (ինչպես նաև անդամ պետությունների) որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ և փորձագետներ հանդես եկան կովկասյան-կասպյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնող և «ազատական փոխկախվածության» նախապաշարումը հաղթահարող ռազմավարության մշակման կոչերով [25, pp. 115-126]: Նոր ուղեգծի դրոշակակիրները դարձան ԵՄ-ին անդամակցած (2004, 2007թթ.) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի' էներգակիրների արտաքին աղբյուրներից (հատկապես ՌԴ էներգապաշարներից) չափազանց մեծ կախվածություն ունեցող երկրները, որոնք, ջանքերն ուղղելով էներգամատակարարման աղբյուրների և ուղիների բազմազանեցումն ապահովող «կենսունակ» ռազմավարության մշակմանը, հանդես եկան Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության ակտիվացման կոչերով1: Այս առումով շրջադարձային էր հատկապես 2006թ. ճգնաժամը, որից հետո ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականության գերակա ուղղություն հռչակված էներգամատակարարման աղբյուրների և ուղիների բազմազանեցման ուղեգիծը Եվրամիությանը միանգամայն

1 Այս առումով ուշագրավ են 2007թ. մայիսին Կրակովում, հոկտեմբերին Վիլնյուսում, 2008թ. մայիսին Կիևում տեղի ունեցած էներգետիկ գագաթաժողովներում Լեհաստանի և բալթյան երկրների նախագահների հայտարարությունները: Տե ս, օրինակ, Remarks by Valdas Adamkus, President of the Republic of Lithuania at Energy Security Summit in Kiev, 23.05.2008, http://archyvas.lrp.lt/en/news.full/9H7; “Energy summit in Poland over”, 12.05.2007, http://rt.com/news/energy-summit-in-poland-over/:

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԹերզյան

նոր «խաղի կանոններ» թելադրեց' անմիջականորեն ազդելով ինչպես ԵՄ էներգետիկ ռազմավարության, այնպես էլ Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության վրա:

Հետազոտելով ճգնաժամից հետո ընկած ժամանակահատվածում ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականության փոխակերպումները' այն համոզման ենք գալիս, որ դրանց նկարագրության համար կիրառելի են միջազգային հարաբերությունների կոպենհագենյան դպրոցի «անվտանգայնացման» (securitization) տեսությունն ու Բ.Բու-զանի և Օ.Վևերի առաջ քաշած «խուճապի քաղաքականության» (panic politics) հայեցակարգը: Համաձայն այս մոտեցման' որոշակի ժամանակահատվածում անվտանգության բաղադրիչներից որևիցե մեկը «անվտանգայնացվում» է' ձեռք է բերում առանցքային նշանակություն, գերակայություն մյուս բաղադրիչների նկատմամբ, որի սպառնալիքների հաղթահարմանն ու ամրապնդմանն է ուղղվում պետության արտաքին և անվտանգության քաղաքականության ողջ գործիքակազ-մը (ինչը «խուճապի քաղաքականություն» եզրույթով է բնորոշվում) [26, pp. 23-25]: Անգամ հպանցիկ հայացքը 2006-ից էներգետիկ անվտանգության վերաբերյալ ԵՄ-ում ծավալված քննարկումներին (փաստաթղթեր, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններ) բավարար է համոզվելու համար, որ հենց էներգետիկ անվտանգությունը ԵՄ-ի համար ձեռք բերեց նման նշանակություն' սահմանվելով որպես «ԵՄ անվտանգության կենտրոնական բաղադրատարր», որի ապահովմանը պետք է ուղղվեն արտաքին և անվտանգության քաղաքականության բոլոր գործիքները [27, 28]: Էներգետիկ անվտանգության գլխավոր սպառնալիք համարելով խիստ սահմանափակ թվով էներգակիրների աղբյուրներից (մասնավորապես ՌԴ-ից) ԵՄ ունեցած մեծ կախվածությունը էներգամատակարարման աղբյուրների և ուղիների բազմազանեցումը սահմանվեց որպես ԵՄ էներգետիկ անվտանգության ամրապնդման գերակա նպատակ։

73

ԱԹերզյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Ռուս-ուկրաինական ճգնաժամերից հետո ընկած ժամանակահատվածում ԵՄ որդեգրած արտաքին էներգետիկ անվտանգության քաղաքականության նոր ուղեգիծը, որը պայմանականորեն կարող ենք «դիվերսիֆիկացման քաղաքականություն» բնորոշել, գիտավեր-լուծական շրջանակներում առաջ է բերել մի շարք հարցեր կապված ԵՄ-ի համար նշյալ ուղեգծի առաջնահերթությունների, մարտահրավերների հետ: Որոշ հեղինակներ, մատնանշելով էներգապաշարների համար ծավալված մեծ պայքարն ու մրցակցությունը, համոզմունք են հայտնում, որ էներգետիկ անվտանգության ամրապնդման (մասնավորապես էներգակիրների մատակարարման աղբյուրների և ուղիների բազմազանեցման) հրամայականը ներքաշել է ԵՄ-ին «էներգետիկ աշխարհաքաղաքականության» ոլորտ' համակարգ, որում վերջինս ստիպված է մրցակցել խաղի «ոչ շուկայական» կանոններով գործող «ոչ նորմատիվ» ուժերի (նախևառաջ Չինաստանի և ՌԴ-ի) և գործակցել «ոչ դեմոկրատական էնեգամատակարարների» հետ [25, pp. 113-128]: Պատահական չէ, որ այս ուղղությամբ առաջընթացի ապահովումն ուղղակիորեն կապվում է «ազատական շուկաների» և «փափուկ ուժի» ամենազորության վերաբերյալ առկա «նախապաշարումները» հաղթահարող և աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնող քաղաքականության իրականացման հետ [29, pp. 61-72]:

Կարծում ենք' ԵՄ էներգետիկ անվտանգության ռազմավարության կերպափոխությունները նպատակահարմար է դիտարկել և բացատրել նոր ձևավորվող տնտեսական ռեալիզմի հայեցակարգի դիտակետից: Մատնանշելով մի շարք գործոններ, որոնք ստիպում են վերանայել ԵՄ ԸԱԱՔ-ն ընդհանրապես և էներգետիկ անվտանգության ռազմավարությունը մասնավորապես, որոշ հեղինակներ, որոնց նպատակահարմար ենք համարում որպես նշյալ տեսության ներկայացուցիչներ դիտարկել, համոզմունք են հայտնում, որ համա-

74

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԹերզյան

եվրոպական արժեքներին (ժողովրդավարության «տարածում», մարդու իրավունքների պաշտպանություն և այլն) հավատարմության սկզբունքով իր արտաքին և անվտանգության քաղաքականությունը ձևավորող և «փափուկ ուժի» կենսունակության կանխադրույթով առաջնորդվող ԵՄ-ը պետք է ազատական արժեքները տարանջատի տնտեսական շահերից' տնտեսական անվտանգության (այդ թվում էներգետիկ) ապահովման համար որդեգրելով առավել «կոշտ»' գործընկերների և մրցակիցների առանձնահատկությունները հաշվի առնող ռազմավարություն [30]: Ընդ որում' նշյալ մոտեցման որոշ հետևորդներ համոզված են, որ ԵՄ-ը պետք է մշակի էներգետիկ անվտանգության այնպիսի ռազմավարություն, որում «էներգետիկ գործակցությունը մեկուսացած լինի էներգակիր երկրների ժողո-վրդավարացման պահանջներից» [31, pp. 133-135]:

Անդրադառնալով նշյալ ուղեգծի պրոյեկցիային Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության մեջ' պետք է նշենք, որ արդեն 2006թ. ստորագրված «Եվրոպական միության և Ադրբեջանի միջև էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով» և ռազմավարական գործակցության այլ համաձայնագրերով (մասնավորապես 2011թ. հունվարի 13-ին ստորագրվեց Հարավային միջանցքի վերաբերյալ համատեղ հռչակագիրը [32], 2013թ. փետրվարին որոշում ընդունվեց ամրապնդել ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը) դրվեցին միության էներգետիկ և տարածաշրջանային քաղաքականության մյուս ուղղությունների, երկկողմ (մասնավորապես, ԵՄ-Ադրբեջան էներգետիկ գործակցության) և տարածաշրջանային չափումների տարանջատման հիմքերը' ակնհայտ դարձնելով այն իրողությունը, որ ինչպես հարցազրույցի ժամանակ նշեց փորձագետ Ն.Պոպեսկուն, «ներկայում ԵՄ-ի համար որևէ խնդիր այնքան կարևոր չէ, որքան էներգետիկ անվտանգության ապահովումն ու այդ

75

ԱԹերզյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

նպատակին ուղղված էներգետիկ գործակցության (մասնավորապես, Ադրբեջանի հետ) անխոչընդոտ զարգացումը» [33]: Ինչպես երևում է, ուրվագծվեցին Հարավային Կովկասում ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականության երկու հիմնական ուղղությունները, որոնցից մեկում բազմակողմ համագործակցության ձևաչափով կառուցված և միության էներգետիկ քաղաքականության ընդհանրական խնդիրների լուծմանն ուղղված (էներգետիկ շուկաների ինտեգրում, համաեվրոպական էներգետիկ շուկայի ստեղծում, օրենսդրությունների համապատասխանեցում և այլն) ծրագրերն են (օրինակ' Եվրոպական հարևանության քաղաքականություն, «Բաքվի նախաձեռնություն», «Սևծովյան սիներգիա», «Արևելյան գործընկերություն»), իսկ մյուսում ԵՄ-Ադրբեջան գերազանցապես խողովակաշարային ծրագրերի իրականացմանն ուղղված երկկողմ էներգետիկ գործակցության վերոնշյալ համաձայնագրերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես 2006 թվականից սկսած Հարավային Կովկասում ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականության օրակարգում գերակա դարձավ խողովակաշարային ծրագրերի իրականացման և դրանց համար անհրաժեշտ նախադրյալների ապահովման հարցը, նպատակահարմար ենք համարում նշյալ ժամանակահատվածից սկսած տարածաշրջանում Եվրամիության էներգետիկ անվտանգության ռազմավարությունը բնորոշել «խողովակաշարային քաղաքականություն» եզրույթով:

Թեև տեսականորեն երկկողմ էներգետիկ գործակցության ձևաչափը չի հակադրվում բազմակողմ համագործակցության սկզբունքին և չի հակասում տարածաշրջանային համագործակցության զարգացման տրամաբանությանը, ինչի մասին բազմիցս հայտարարեցին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները' հավաստիացնելով, որ ԵՄ-Ադրբեջան երկկողմ ռազմավարական էներգետիկ գործակցությունը ծառայելու է Եվրամիության տարածաշրջանային քա-

76

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԹերզյան

ղաքականության ծրագրային դրույթների նյութականացմանն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, իրադարձությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ գործակցության տեղափոխումը հորիզոնական հարաբերությունների հարթություն էապես մեծացնում է ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականությունում իր «բացառիկ դերը» գիտակցող Ադրբեջանի խուսանավման միջակայքն ու «պայմաններ թելադրելու» հնարավորությունը, որոնց հետ էներգապաշարները Եվրոպա տարանցելու հարցում շահագրգռված ԵՄ-ը ստիպված է հաշվի նստել [34]: Համոզվելու համար բավական է հպանցիկ հայացք գցել ԵՄ-ում և նրա առանձին անդամ պետություններում ծավալված ԵՄ հարավկովկասյան տարածաշրջանային քաղաքականության հիմնադրույթների վերանայման հիմնավորումներին և էներգետիկ շահերը համաեվրոպական արժեքներից (ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն և այլն) և տարածաշրջանային «կնճռոտ» հարցերից (մասնավորապես, տարածաշրջանային էներգետիկ խողովակա-շարային ծրագրերից ՀՀ օտարման հարցերից) տարանջատելու կոչե-րին [20, pp. 111-116]: Հաշվի առնելով վերոնշյալը' կարող ենք փաս-տել, որ 2006-ից «խուճապի քաղաքականության» և տնտեսական ռեալիզմի տիրույթ ԵՄ էներգետիկ քաղաքականության ներառման արդյունքում վերջինի «հանդուրժողականությունը» նշանակալիորեն մեծացավ ինչպես ՀՀ-ին բացառող և տարածաշրջանային համագործակցության տրամաբանությունից չբխող խողովակաշարային ծրագրերի, այնպես էլ Ադրբեջանի կողմից «ժողովրդավարական խաղի կանոնների» պարբերական խախտումների նկատմամբ:

Հատկանշական է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև 2006թ. ստորագրված հուշագրում ամրագրվեց առաջին հայացքից էներգետիկ գործակցության հետ կապ չունեցող, սակայն Եվրամիության «ռազմավարական գործընկեր» Ադրբեջանի դիվանագիտական ջանքերի

77

ԱԹերզյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

արդյունքը հանդիսացող դրույթ, որով ընդգծվում է «տարածաշրջանի պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության ապահովման անհրաժեշտությունը» [35]: Ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա ընթացքը, ԵՄ-Ադրբեջան երկկողմ էներգետիկ գործակցության ընդլայնումն ու խորացումն Ադրբեջանի կողմից նշանակալիորեն կապվում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում միության «ադրբեջանակենտրոն» դիրքորոշման և դերակատարման հետ:

Հատկանշական է, որ ԵՄ և «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների չորրորդ հանդիպման ժամանակ (2013թ. հուլիսի 22) Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը, հղում անելով Ադրբեջան-ԵՄ ԵՀՔ Գործողությունների ծրագրի դրույթներին' Եվրամիությանը ստանձնած պարտավորությունները կատարելու և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու կոչ արեց [36]: Պաշտոնական Բաքվի Եվրամիությանը հասցեագրված համանման բովանդակությամբ ուղերձներում պարբերաբար հիշատակվում են հուշագրում ամրագրված դրույթն ու «Հարավային գազային միջանցքը» ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումից բխող սպառնալիքներից ապահովագրելու անհրաժեշտությունը: Ադրբեջանում ժողովրդավարության անմխիթար վիճակի, մարդու իրավունքների խախտումների, իրավական, քաղաքական պարտավորությունների անբավարար կատարման մասին ԵՄ կառույցների զեկույցներին1 պաշտոնական Բաքուն սկսել է պատաս-

1 Տես, օրինակ, ENP Country Progress Report 2011 - Azerbaijan, European Commission-MEMO/12/XXX, Brussels, 15.05.2012, http://ec.europa.eu/world/enp/docs/2012_enp_pack/ azerbaijan_memo_2011_en.pdf; ENP Country Progress Report 2012 – Azerbaijan, European Commission - MEMO/13/243, Brussels 20.03.2013, http://europa.eu/rapid/press-release_MEMO -13-243_en.htm:

78

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԹերզյան

խանել Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնմանն աջակցելու, ԵՄ «պարտավորությունների» կատարման և էներգետիկ ենթակաոուցվածքները ռազմական գործողություններից պաշտպանելու կոչերով և պահանջներով:

Ամփոփելով նշենք, որ եթե 2006 և 2009թթ. ռուս-ուկրաինական «գազային ճգնաժամերից» հետո էներգամատակարարման աղբյուրների և ուղիների բազմազանեցման ուղղությամբ ԵՄ ջանքերի ակտիվացումը մի շարք հեղինակներ համարում են ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությունում հարավկովկասյան տարածաշրջանի դերի և նշանակության աճի հիմնագործոն, ապա նույն այդ ուղեգծի բաղկացուցիչ ԵՄ տարածաշրջանային քաղաքականության հիմնադրույթներից (հռչակված սկզբունքներից) շեղվող երկկողմ էներգետիկ գործակցության զարգացումն Ադրբեջանի հետ կարելի է դիտել որպես ԵՄ տարածաշրջանային քաղաքականության փոխակերպման' էներգետիկ շահի վրա հիմնված «ադրբեջանակենտրոն» քաղաքականության ձևավորման գործոն:

Հոկտեմբեր, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Eurostat, Consumption of Energy, http://epp.eurostat.ec.europa.eu/ statistics_explained/index.php/Consumption_of_energy#Main_statistical_findings

2. Europe in figures, Eurostat yearbook 2012, Publications Office of the European Union, 2012.

3. Supplying the EU Natural Gas Market, Final Report, November 2010, http:// ec.europa.eu/energy/international/studies/doc/2010_11_supplying_eu_ gas_market.pdf.

4. EU cannot trust Russia or Ukraine, Barroso says, 20.01.2009, http://euobserver.com/economic/27442.

5. Prague Summit Southern Corridor, May 8, 2009, http://

www.consilium.europa.eu/uedocs/cms_data/docs/pressdata/en/misc/107598.pdf.

6. Dreyer I., Stang G, The Shale Gas ‘Revolution’:Challenges and Implications for the EU, European Union Institute for Security Studies, February 2013, http:// www.iss.europa.eu/uploads/media/Brief_11.pdf.

79

ԱԹերզյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

7. Tamm S, Weakness as an Opportunity: EU Policy in the South Caucasus, 2007, http://www.yumpu.com/en/document/view/13956980/weakness-as-an-opportunity-eu-policy-in-the-south-caucasus.

8. Halback U, Oil and the Grat Game in the Caucasus:The “Caspian Region” as the Geopolitical Rediscovery of the 1990s, OSCE Yearbook, 2004.

9. Delcour L, The European Union’s Policy in the South Caucasus: In Search of a Strategy Reassessing Security in the South Caucasus, edited by Jafalian A., Ash-gate, 2011.

10. European Parliament Resolution With a European Parliament Recommendation to the Council on EU Policy towards the South Caucasus 2003/2225(INI)), Official Journal of the European Union, 26.02.2004.

11. Communication from the Commission to the Council and the European Parliament: On Strengthening the European Neighbourhood Policy, {COM(2006) 726 final}, Brussels, 04.12.2006.

12. German T.,Corridor of Power: The Caucasus and Energy Security, Caucasian Review of International Affairs, Vol. 2(2), 2008.

13. Болгова ИВ, Проблема обеспечения безопасности на внешней периферии Европейского союза: Место Закавказья, «Актуальные проблемы Европы», 2011, №2.

14. Tomescu-Hatto O, The European Union and the Wider Black Sea Region: Interests, Challenges and Opportunities// Energy Security International and Local Issues, Theoretical Perspectives, and Critical Energy Infrastructures edited by Gheorghe А., Muresan L., NATO Science for Peace and Security Series, Springer, 2011.

15. Bryza M, A Tale of Two Pipelines: Why TAP has Won the Day, 02.07.2013,http://www.naturalgaseurope.com/southern-corridor-strategic-importance-tap-nabucco?utm_source=Natural+Gas+Europe+Newsletter&utm_ campaign=7514d63044-RSS_EMAIL_CAMPAIGN&utm_medium=email&utm_ term=0_c95c702d4c-7514d63044-294282145.

16. Սարգսյան Ս, Տրանսկասպյան գազամուղ. նպատակները, խնդիրները և ռիսկերը, «ԳԼՈԲՈՒՍ», թիվ 6(27), 2012:

17. Cornell ES, Frederick SS, The Caucasus: A Challenge for Europe, Central Asia-Caucasus Institute & Silk Road Studies Program, 2006.

18. Mitchel J.,EU Neighborhood Initiatives and Prospects for Improved Energy Governance in the Broader Black Sea-South Caucasus Region, Journal of International Affairs, 2(2) 2010.

19. Սարուխանյան Ս, Կասպյան գազը և Եվրոպան. նոր խողովակաշարեր, հին խնդիրներ, «21-րդ ԴԱՐ», #2(20), 2008:

20. Youngs R, Energy Security: Europe’s New Foreign Policy Challenge, Routledge, 2009.

80

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԹերզան

21. Youngs R, Foreign Policy and Energy Security:Markets, Pipelines, and Politics// Toward a Common European Union Energy Policy: Problems, Progress, and Prospects, edited by Birchfield L. V. and Duffield S., J., Palgrave Macmillan, 2011.

22. Prange H, A Ring of Friends...? EU External Energy Policy and Regulatory Boundary Shifting Towards its Eastern Neighbourhood,Paper prepared for the 6th CEEISA Convention “Global and Regional Governance-European Perspectives and Beyond", Panel "Energy Security and EU's Eastern Neighborhood", Wroclaw, Poland, 24-26 May 2007.

23. Pedersen K, Behrens A. Egenhofer C, Energy Policy For Europe:Identifying The European Added-Value, CEPS Task Force Report, 2008.

24. Transport and Energy infrastructure in SEE, European Commission, Brussels, 15.10. 2001.

25. Wood S, The European Union: A Normative or Normal Power? European Foreign Affairs Review 14, 2009.

26. Buzan В, Wver O, Wild De J, Security: A New Framework for Analysis, Lynne Rienner Pub. 1997, pp. 23-25.

27. Piebalgs A, Oil and Gas Geopolitics, Speech at the Lisbon Energy Forum 2007

Lisbon, 02.10. 2007, http://europa.eu/rapid/press-release_SPEECH-07-

586_en.htm?locale=en.

28. Communication from the Commission to the European Council and the European

Parliament:An Energy Policy for Europe, COM(2007) 1final, Brussels,

10.01.2007,http://ec.europa.eu/energy/energy_policy/doc/01_energy_policy_ for_europe_en.pdf.

29. Saxer M, Multilateralism in Crisis? Global Governance in the Twenty-First Cen-tury//The European Union and Emerging Powers in the 21st Century: How Europe Can Shape a New Global Order. Edited by Renard T., and Biscop S., Ash-gate 2012.

30. ՈւԿրոտց, Ն.Պոպեսկու, անձնական հարցազրույցներ, Youngs R, The EU’s Role in World Politics: A Retreat from Liberal Internationalism, Routledge, 2011, pp. 111-123; Howorth J., Developing a Grand Strategy for the EU //The European Union and Emerging Powers in the 21st Century: How Europe Can Shape a New Global Order. Edited by Renard T., and Biscop S., Ashgate 2012, 105-122.

31. Wood S, Energy and Democracy: The European Union’s Challenge,Current History, March 2008.

32. Joint Declaration on the Southern Gas Corridor, Signed on the 13th of January 2011 in Baku, the Republic of Azerbaijan, http://ec.europa.eu/energy/ infrastructure/strategy/doc/2011_01_13_joint_declaration_southern_corridor.pdf.

33. Ն. Պոպեսկու, անձնական հարցազրույց, 10.06.2013:

34. President Barroso and the President of Azerbaijan Sign a Memorandum of Understanding on Energy Partnership, 07.11.2006,

81

ԱԹերզան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

http://www.europeanlawmonitor.org/latest-eu-news/barroso-and-the-president-

of-azerbaijan-sign-a-memorandum-of-understanding-on-energy-

partnership.html.

35. Memorandum of Understanding on a Strategic Partnership between the European Union and the Republic of Azerbaijan in the Field of Energy, http://ec.europa.eu/ energy/international/doc/mou_azerbaijan_en.pdf.

36. Fourth ministerial meeting of the European Union and the Eastern Partnership took place in Brussels, 23.07.2013, http://www.mfa.gov.az/index.php? options=news&id=13&news_id=1785&language=en.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ЮЖНЫЙ КАВКАЗ В КОНТЕКСТЕ ПОЛИТИКИ ЭНЕРГЕТИЧЕСКОЙ БЕЗОПАСНОСТИ ЕВРОПЕЙСКОГО СОЮЗА

Арам Терзян

Резюме

Статья посвящена анализу политических аспектов энергетической политики Европейского союза (ЕС) в Южно-кавказском регионе. Особое внимание уделяется политологическому исследованию южного измерения энергетической политики ЕС. В этом контексте рассматриваются политические факторы формирования «Южного газового коридора», непосредственно связанного с использованием энергетического потенциала Южно-кавказского региона. На основе процессного подхода исследования энергетической политики ЕС объясняются закономерности развития, политические предпосылки эволюции и особенности ее проявления в регионе Южного Кавказа. Проанализировав факторы, определившие выбор стратегии ЕС на Южном Кавказе, мы обосновываем, что с 2006г. для объяснения трансформации стратегии энергетической безопасности ЕС на Южном Кавказе применимы теория секьюритизации и концепция экономического реализма.

82

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.