4ՐԱՍՏԱՆԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՈՒՄ
Լիա Էվոյաե’
Հարավային Կովկասը շարունակում է մնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևորագույն թիրախներից մեկը: Դա ամրագրված է 2011թ. հունիսի 12-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) հրապարակած նախընտրական ծրագրում (Segim Beyannamesi), որտեղ Հարավային Կովկասը կարևորությամբ Թուրքիային սահմանակից շրջաններից երրորդն է* 1, իսկ Ադրբեջանի և Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման նպաստումը ներկայացված է որպես ԱԶԿ արտաքին քաղաքականության առաջնային ուղեգծերից մեկը2:
Հարկ է նշել, որ եթե 2010թ. ստորագրված թուրք-ադրբեջանա-կան ռազմաստրատեգիական համաձայնագրով Ադրբեջանի հետ հարաբերությունները հասել են իրենց գագաթնակետին, ապա Թուրքիայի հարաբերությունները Վրաստանի հետ դեռևս չունեն նման իրավական ձևակերպում: Այնուհանդերձ, թուրք-ադրբեջանական հետևողական քաղաքականության արդյունքում Վրաստանն աստիճանաբար ներգրավվում է նրանց ռազմաքաղաքական դաշինքում:
* ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հայցորդ։
1 2011 Haziran 12 Genel Segimleri Segim Beyannamesi, www.akparty.org
2 Նույն տեղում:
20
■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.
Լ.Էվոյան
Թուրքիայի համար Վրաստանը կարևոր ռազմավարական նշանակություն ունի որպես տարանցիկ երկիր։ Վրաստանի տարածքը ծառայում է որպես միջանցք դեպի Ադրբեջան և միջինասիական երկրներ հատկապես Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան փակ սահմանների պարագայում:
Այս առումով առանձնահատուկ ռազմաստրատեգիական նշանակություն ունի Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի վարչական շրջանը, որտեղ Թուրքիան վարում է ժողովրդագրական պատկերի փոփոխությանը նպատակաուղղված քաղաքականություն' աջակցելով 1944 թվականից տեղահանված թուրք-մեսխերի (Ahiska Turkleri) «հայրենադարձությանը»: Հատկանշական է, որ դեռևս 1999թ. ԵԽ անդամակցելու ժամանակ նման պարտավորություն ստանձնած Վրաստանն առաջարկում է թուրք-մեսխերին վերաբնակեցնել երկրի ողջ տարածքում, սակայն Թուրքիան հատկապես պնդում է Սամցխե-Ջավախեթիի շրջանում նրանց հաստատվելու անհրաժեշտությունը: Ջավախքում թուրք-մեսխերի զանգվածային բնակեցման ու մեծամասնություն կազմելու հեռանկարը կհանգեցնի ամբողջական թյուրքական միջանցքի ստեղծմանը։ Արդյունքում Սամցխե-Ջավախեթի - Քվեմո-Քարթլի (Ադրբեջանին սահմանակից ադրբեջանաբնակ տարածք) վարչական շրջանները զուգահեռ գծով կմիացնեն միմյանց Ադրբե-ջանն ու Թուրքիան1 միաժամանակ հատելով Հայաստանը հյուսիսին կապող ուղղահայացը։ Նաև հատկապես Վրաստանի տարածքի Սամցխե-Ջավախքի տարածքն է ընտրվել աշխարհառազմավարական նշանակության էներգահամակարգերը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը գործարկելու հա-մար: Ներկայումս այս տարածքում է կառուցվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որի շինարարական աշխատանքների ավարտը
1 Էդուարդ Աբրահամյան, «Վրաստանի ադրբեջանցիները. ակտիվ նախապատրաստություն սպասված ապստամբությա նը», www.armtown.com
21
Լ.Էվոյան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.
նախատեսվում էր 2012թ. վերջին: Ի դեպ, այս նախագծի շնորհիվ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ձեռք կբերի անմիջական ցամաքային կապ Ադրբեջանի հետ' էլ ավելի դյուրացնելով Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցությունը:
Ադրբեջանի համար ևս Վրաստանն ունի ռազմավարական նշանակություն որպես իր ռազմավարական դաշնակից Թուրքիային և այդ երկրի միջոցով նաև Արևմուտքին կապող օղակ։ Ադրբեջան-Վրաստան հարաբերություններում առանցքային դեր է խաղում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքի վրա հիմնված փոխադարձ շահը: 2008թ. «Հնգօրյա պատերազմի» արդյունքում Վրաստանից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկա-խացման դե-յուրե ճանաչումը և հայկական տարածքների նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության կորուստը Վրաստանին և Ադրբեջա-նին միավորում է միևնույն խնդրի շուրջ: Վրաստանին և Ադրբեջանին դե-յուրե միավորում է նաև անդամակցությունը ԱՊՀ-ին իբրև այլընտրանք ստեղծված 4ՈԻԱՄ քաղաքական միավորմանը1:
Բաքուն իր ազդեցության լծակներն ամրապնդելու և ընդլայնե-լու հստակ քաղաքականություն է վարում օգտագործելով տնտեսության որոշակի ոլորտներում, մասնավորապես էներգետիկայի բնագավառում Թբիլիսիի համար անայլընտրանք համագործակցության իրողությունը:
Բաքվի ազդեցության լծակներն ամրապնդելուն է ծառայում նաև Վրաստանի ազգային փոքրամասնությունների շարքում իր թվաքանակով առաջինը համարվող ադրբեջանական համայնքը, մասնավորապես ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի (Բորչալու) շրջանը, որի ադրբեջանական համայնքն ունի նաև Թուրքիայի աջակ-ցությունը: Հարկ է նշել, որ աշխարհագրորեն արևելքից Ադրբեջանին,
1 СергейМаркедонов, Соседи Грузии: до и после «Пятидневной войны», 22.08.2008, http://www.politcom.ru
22
■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.
Լ.Էվոյան
հարավից Հայաստանին, արևմուտքից Ջավախքին սահմանակից և հյուսիսից Վրաստանի մայրաքաղաքին կից Քվեմո-Քարթլի տարածաշրջանն ադրբեջանցիները համարում են «հերոս թուրքերի հայրենիքը» և որակում որպես «վիճելի տարածք Ադրբեջանի և Վրաստանի միջև», որն «անարդարացիորեն ԽՍՀՄ օրոք տրվեց Վրաստանին»1։ Այս առումով ուշագրավ է Բորչալուի ադրբեջանական համայնքի կայքէջում պարբերաբար հանդիպող «Բորչալուն Ադրբեջանից ամենակարճ ճանապարհն է դեպի Թուրքիա» արտահայտությունը1 2։
Համաձայն Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության վիճակագրության դեպարտամենտի 2008թ. կատարած հետազոտությունների' մանր ձեռնարկությունների դրամաշրջանառության ծավալներով Թբիլիսիից հետո առաջատարը Քվեմո-Քարթլիի շրջանն է, որին բաժին է ընկնում ամբողջ երկրի մանր ձեռնարկությունների դրամաշրջանառության 13%-ը3: Հարկ է նշել, որ Քվեմո-Քարթլիի մասնավոր, այսինքն ադրբեջանական ձեռնարկությունների աջակցությունն իրականացվում է Բաքվից ֆինանսավորվող ադրբեջանական հասարակական մի շարք կազմակերպությունների միջոցով:
Այսպիսով, թուրք-ադրբեջանական հետևողական քաղաքականության շնորհիվ Վրաստանն աստիճանաբար ներգրավվում է նրանց ռազմաքաղաքական դաշինքում, ինչի համար նախադրյալ է ծառայում բարձր մակարդակի համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում:
Այսպես, էներգետիկ ոլորտում ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարը Կասպից ծովը կապում է Միջերկրական ծովին4, իսկ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շուրջ համագործակցությունը հանգու-
1 www.borchali.net
2 Նույն տեղում:
3 http://www.apsny.ge/news/1214000731.php
4 Նույն տեղում:
23
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.
ցում է երեք երկրներին: 2010թ. Ադրբեջանի ու Վրաստանի բարձրագույն ղեկավարները որոշում կայացրին երկու երկրների միասնական էներգահամակարգ ստեղծելու մասին1։ Միաժամանակ, թուրքական EMCT Pazarlama In$aat Taahtit Ticareti (ЕМСТ) կազմակերպությունը Վրաստանի էներգետիկայի նախարարության հետ կնքեց համաձայնագիր, որի շրջանակներում սկսվել է Արևմտյան Վրաստանի տարածքում Գուբազոուլի ՀԷԿ կառուցումը1 2: 2012թ. հունիսի 26-ին Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները ստորագրեցին 7-8 մլրդ արժողությամբ Տրանսանատոլիական (TANAP) նոր գազատարի կառուցման համաձայնագիր, որը ենթադրում է ադրբեջանական բնական գազը թուրք-վրացական սահմանով արտահանել Եվրոպա' միացվելով «Նաբուկկո» նախագծին, թեպետ «Նաբուկկո» ծրագրի իրագործման հետ կապված մի շարք խնդիրների առկայությունն առայժմ հարցականի տակ է դնում Տրանսանատոլիական գազատարի գործարկումը ևս:
Ակնհայտ է, որ այս ծրագրերը միտված են չեզոքացնելու Ռուսաստանի էներգետիկ մենաշնորհը Հարավային Կովկասում, ինչն իր հերթին կհանգեցնի տարածաշրջանի պետությունների ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կախվածության նվազմանը ՌԴ-ից3:
Առևտրի ոլորտում Թուրքիան ներկայումս համարվում է Վրաս-տանի առաջին գործընկերը զբաղեցնելով Ռուսաստանի երբեմնի տեղը: 2002-2010թթ. երկկողմանի առևտրային ծավալը նշանակալի աճ է արձանագրել հասնելով $240 մլն-ից մինչև 1 մլրդ-ի4: Բացի այդ, Թուրքիան իր ներդրումներով Վրաստանում գրավում է երկրորդ տեղն ԱՄՆ-ից հետո: Թուրքական ներդրումները ներառում են շինարարական (այդ թվում օդանավակայանի տերմինալների վերանորո-
1 Натик Алиев: Азербайджан и Грузия намерены соединить энергосистемы, http://www.rus.ghn.ge/news-7648.html
2 ГЭС на реке Губазоули будут строить турки, 29.08.2011, www.georgiatimes.info
3 Justyna Glogowska, Turkey and Georgia: Strategic Connections, BilGESAM, 23 March 2012.
4 Di£ Ticaret Istatistikleri, Turkiye Istatistik Kurumu, www.tuik.gov.tr
24
■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.
Լ.Էվոյան
գումը), ապակեգործական, հեռուստահաղորդակցության ոլորտները, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի տարատեսակ կազմակերպությունների ստեղծումը Վրաստանում: Այս պահին ամենամեծ ներդրումը կատարված է Կարս-Թբիլիսի երկաթգծի և Ռիզե-Փոթի օպտի-կամանրաթելային մալուխի նախագծերի իրականացման համար1։ Բացի այդ, Թուրքիան պատրաստվում է մի շարք էլիտար արվարձանային ավաններ կառուցել հենց մայրաքաղաք Թբիլիսիի շուրջը1 2:
Ռազմական ոլորտում Թուրքիան Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի ռազմամթերքի հիմնական մատակարարն է և ունի ռազմական օբյեկտներ երկու պետություններում:
Կրթական ոլորտում թուրք գործարարների աջակցությամբ Վրաստանում գործում են մի քանի ավագ դպրոցներ և Քվեմո-Քարթլիի շրջանում մեկ մասնավոր համալսարան: Ամեն տարի Վրաստանի քաղաքացի բազմաթիվ ուսանողներ վրացական և ադրբեջանական ծագմամբ, կրթաթոշակ են ստանում Թուրքիայի կառավարության կողմից թուրքերեն սովորելու և Թուրքիայում վերապատրաստվելու համար: Նշենք, որ դա բավական լուրջ գործոն է Վրաստանում Թուրքիայի ազդեցության հզորացման համար:
Վրաստանն իր հերթին, 2008թ. ռուս-վրացական պատերազմի արդյունքում մեկուսացվելով Ռուսաստանից և պաշտոնապես հրաժարվելով ԱՊՀ անդամակցությունից, իր հետագա զարգացումը կապում է Արևմուտքի (վարելով եվրատլանտյան կառույցներին համարկ-վելու քաղաքականություն), իսկ տարածաշրջանային մակարդակում' Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Թուրքիան Վրաստանի համար դիտարկվում է որպես կապող օղակ ՆԱՏՕ-ի, Եվրամիության և արևմտյան այլ կառույցների հետ, իսկ Ադրբեջանը համարում է կենսական նշանակության էներգակիր: Ուստի, Վրաստանը վարում է բազմա-
1 Justyna Glogowska, Turkey and Georgia: Strategic Connections, BilGESAM, 23 March 2012.
2 Турки будут строить мини-города около Тбилиси, 02.09.2011, www.georgiatimes.info
25
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.
կողմանի համագործակցություն և Ադրբեջանի, և' Թուրքիայի հետ: Վրաստանը, թեև միակողմանիորեն, պաշտոնապես երկու պետություններին ճանաչել է որպես ռազմավարական դաշնակիցներ:
2010թ. հետո Թբիլիսին ասպարեզ է բերել ու շրջանառության մեջ դրել Վրաստան-Ադրբեջան համադաշնության նախագիծը հիմք ընդունելով երկկողմ հարաբերությունների համապատասխան բնույթը տնտեսությունից մինչև արտաքին քաղաքականության ոլորտներում1: Սրանք են այն գլխավոր նախադրյալները, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր տարի երեք երկրների ԱԳՆ ղեկավարների ժամանա-կացուցային հանդիպումներում Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան հարաբերությունները ձևակերպել նոր համաձայնագրերի տեսքով։ Մասնավորապես, 2012թ. հունիսի 8-ին Տրապիզոնում Թուրքիայի, Վրաս-տանի և Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրեցին հռչակագիր (TRABZON DECLARATION), որը, հիմնվելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, հակամարտությունների խաղաղ կարգավորման, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխան պետությունների հավասարության, պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ սպառնալիքի կամ ուժի կիրառման ձեռնպահության սկզբունքների վրա, հաստատագրում է հետևյալ դրույթները1 2.
• Շարունակել միջազգային կազմակերպություններում միմյանց թեկնածություններին աջակցելու քաղաքականությունը; մասնավորապես աջակցել Ադրբեջանի Հանրապետությանը որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի' տարածաշրջանի ընդհանուր շահերը սպասարկելու նպատակով, աջակցել միմյանց եվրոպական և եվրատլանտյան կառույց-
1 Саакашвили: Азербайджан и Грузия должны стремиться к конфедерационному сотрудничеству, http://www.rus.ghn.ge/news-7644.html, Тбилиси подтвердил желание создать конфедерацию с Баку, http://www.georgiatimes.info/articles/40747.html, Vestnik Kavkaza, Georgy Kalatozishvili, Tbilisi, Wed, 11/09/2011, http://vestnikkavkaza.net/
2 Trabzon Declaration,Trabzon, 8 June 2012, www.mfa.gov.az , www.mfa.gov.tr,www.mfa.gov.ge
26
■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.
Լ.Էվոյան
ներում համարկվելու ճանապարհին, ընդգծել տարածաշրջա-նային և միջազգային խնդիրներով ընդհանուր շահերի շուրջ խորհրդակցության կարևորությունը և հետագայում ընդլայնել խորհրդակցական համագործակցությունը գոյություն ունեցող մեխանիզմներով ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀ, ՆԱՏՕ, ԵՄ և այլ կազմակերպությունների շրջանակներում:
• Նշել Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի և ԼՂ հարակից տարածքի շուրջ հակամարտության, ինչպես նաև Վրաստանի Աբխազիա և Ցխինվալի (Հվ. Օսիա) շրջանների շուրջ հակամարտության հնարավորինս արագ կարգավորման կարևորությունը' հիմք ընդունելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի ու Վրաստանի սահմանները; ընդգծել փախստականների, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց ապահով և արժանապատիվ վերադարձը իրենց ծագման վայրերը1:
• Խթանել հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ոլորտներում, հատկապես առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և բանկային գործի, շրջակա միջավայրի' համատեղ նախագծերի և համագործակցության ծրագրերի, անհրաժեշտության դեպքում նաև եռակողմ համագործակցության մեխանիզմների միջոցով։
• Արտահայտել իրենց աջակցությունը ՏՐԱՍԵԿԱ-ին (Եվրոպա -Կովկաս - Ասիա տրանսպորտային միջանցք) և աշխատել Մեծ Մետաքսի ճանապարհի և Եվրասիական տրանսպորտային միջանցքի, ինչպես նաև երկաթգծեր և մայրուղիներ ներառող եռակողմ տրանսպորտային այլ ծրագրերի լայնամասշտաբ գործունեության վերականգնման ուղղությամբ, կարևորել նա-
1 Այս կետով մատնանշվում են ոչ միայն «ԼՂ-ից և նրա հարակից շրջաններից», այլև ՀՀ-ից «ներքին տեղահանված» անձինք:
27
Լ.Էվոյան
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.
խատեսված ժամկետում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծային նախագծի ավարտը, որի դեպքում դա Աքթաու-Ուրումչի (Ղա-զախստան-Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար մարզ) երկաթգծի հետ միասին կկազմի «21-րդ դարի Երկաթե Մետաքսե ճանապարհը»:
• Հաստատել Բաքվի միջազգային ծովային առևտրային նոր նա-վահանգստի կառուցման նախագիծը, որը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ավարտից հետո կդառնա Արևելք-Արևմուտք Տրանսպորտային միջանցքի կարևոր օղակ, կարևորել Ադրբե-ջանի, Վրաստանի Թուրքիայի միջև համագործակցությունը էներգետիկ պաշարներն Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայի պետություններից միջազգային շուկա տեղափոխող նոր խողովակաշարային նախագծերի իրագործման նպատակով:
Հարկ է նշել, որ կողմերի համատեղ փորձագետների խումբը սկսել է 2013-2015թթ. գործունեության ծրագրի մշակումը և համաձայնեցված դրույթները երեք նախարարների հաստատմանը ներկայացնելու աշխատանքները1: ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման երկրորդ նիստը տեղի կունենա 2012թ. երկրորդ կեսին Վրաստա-նում, իսկ երրորդ նիստը' 2013թ. առաջին կեսին' Ադրբեջանում1 2:
Տրապիզոնի հռչակագիրը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստա-նի միջև ստորագրված նմանօրինակ առաջին պաշտոնական հրապարակային փաստաթուղթն է, բովանդակությամբ համարժեք ռազմաստրատեգիական փաստաթղթի:
2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակեց «Վրացական երազանք» դաշինքը, որի ղեկավարը միջազգային օլիգարխիայի ներկայացուցիչ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է: Նա ստանձ-
1 Trabzon Declaration,Trabzon, 8 June 2012, www.mfa.gov.az , www.mfa.gov.tr,www.mfa.gov.ge
2 Նույն տեղում:
28
■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.
Լ.Էվոյան
նեց պետության վարչապետի լիազորությունները, որոնք վերջին սահմանադրական փոփոխությունների արդյունքում դարձան գերակա: Դեպքերի այս ընթացքն առաջ բերեց մի քանի հարցադրումներ' կապված Վրաստանի հետագա քաղաքական դիրքորոշման հետ։ Խոսքը, մասնավորապես, նախ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների բարելավման հեռանկարի և ապա Թուրքիայի ու Ադրբե-ջանի հետ հարաբերությունների հնարավոր վերանայման մասին է: Հարկ է նշել, որ դեռևս վարչապետ Բ.Իվանիշվիլու և նրա կառավարության վարած քաղաքականությունը հիմքեր չի տալիս որևէ էական փոփոխություն նկատելու թուրք-ադրբեջանական դաշինքում Վրաս-տանի ներգրավման ընթացքի հարցում:
Այսպես, 2012թ. դեկտեմբերի 26-ին Բ.Իվանիշվիլին Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայտարարեց. «Ես որոշեցի իմ առաջին այցը կատարել Ադրբեջան, քանի որ մեր հարաբերությունները պատմականորեն բարեկամական են: Մեր նպատակն է խորացնել հարաբերությունները, հասցնել այն մակարդակին, որ միջազգային ատյաններում մշտապես հաշվի առնվեն ընդհանուր դիրքորոշումները: Մենք կանենք ամեն բան մեր հարաբերություններն ավելի ամրապնդելու համար»1։
Ուշագրավ է վրաց-ադրբեջանական տարբեր ոլորտների համագործակցության խնդիրների շրջանակը. Ադրբեջան-Վրաստան ավտոճանապարհների կառուցման ինտենսիվ ընթացքի ապահովում, Վրաստանում պարարտանյութերի գործարան կառուցելու ադրբեջանական նախագիծ, Ադրբեջանից գնվող էլեկտրաէներգիայի քանակը մեծացնելու Վրաստանի մտադրություն1 2, «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամուրջ» նախագծի շրջանակներն ընդլայնելու և ադրբեջանական էլեկտրաէներգիան Վրաստանի և Թուրքիայի մի-
1 Визит Иванишвили в Баку: Грузия остается союзником Азербайджана. http://azerros.ru/analytics/8963-vizit-ivanishvili-v-baku-gruziya-ostaetsya-soyuznikom-azerbaydzhana.html
2 Նույն տեղում:
29
Լ.Էվոյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.
ջոցով Հունաստան և Բուլղարիա արտահանելու1, ռազմական ենթա-կառույցներում համագործակցությունն էլ ավելի խորացնելու1 2 հարցեր: Դժվար չէ նկատել նշյալ խնդիրների ռազմավարական նշանակությունն ու բնույթը։ Ինչ վերաբերում է Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների հնարավոր բարելավմանը, ապա հարկ է նշել, որ այս ոլորտում զգալի փոփոխություններ դեռևս չեն նկատվել: Այնուհանդերձ, անգամ ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների վերահաստատումը չի կարող նշանակել թուրք-ադրբեջանական դաշինքին Վրաստանի մերձեցման գործընթացի խափանում, քանի որ վերջին տարիներին շարունակական զարգացում են արձանագրում նաև ՌԴ-Ադրբեջան և հատկապես ՌԴ-Թուր-քիա հարաբերությունները:
Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ Վրաստանում իշխանության եկած նոր քաղաքական ուժը գործնականում շարունակում է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան հարաբերությունների խորացման գործընթացը:
Այսպիսով, կարելի է կատարել հետևյալ հաստատումները.
• Թուրքիան և Ադրբեջանը վարում են Վրաստանի հանդեպ քաղաքական ու տնտեսական վերահսկման լծակներ ու մեխանիզմներ ստեղծելու աստիճանական և նպատակաուղղված քաղաքականություն,
• ներկա ժամանակահատվածում Վրաստանը շարունակում է ընթանալ Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքում ընդգրկվելու ճանապարհով,
• Սամցխե-Ջավախեթիում թյուրքական տարրի գերակայության պարագայում Թուրքիա-Ադրբեջան դաշինքը վերահսկողու-
1 Партнеры проекта «Энергетический мост» определяются с маршрутом экспорта электроэнергии в Европу, http://www.trend.az/capital/energy/2106707.html
2 Азербайджан и Грузия обсудили вопросы военного сотрудничества, http://www.trend.az/news/politics/2099243.html
30
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.
ԼԷվոյան
թյուն կհաստատի Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո-Քարթլիի օպերատիվ տարածքում:
Հիմք ընդունելով վերոնշյալը կարելի է անել նաև հետևյալ եզրահանգումը. ընթացիկ գործընթացների արդյունքում, առավելագույնը միջնաժամկետ հեռանկարում, Վրաստանը կհայտնվի Թուրքիա-Ադր-բեջան դաշինքի ամբողջական ազդեցության գոտում և վերահսկողության ներքո։ Հետևությունը կարող է լինել մեկը զարգացումների նման ընթացքը սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը:
Հոկտեմբեր, 2012թ.
ВОВЛЕЧЕНИЕ ГРУЗИИ В ТУРЕЦКО-АЗЕРБАЙДЖАНСКИЙ ВОЕННО-ПОЛИТИЧЕСКИЙ БЛОК
Лия Эвоян
Резюме
8 июня 2012г. в Трапезунде была подписана декларация между Турцией, Азербайджаном и Грузией, перенесшая существующие добрососедские отношения на качественно новый уровень. После смены власти в Грузии в результате парламентских выборов (1 октября 2012г.) возникли определенные сомнения в стабильности будущих развитий в разносторонних отношениях вышеназванных государств.
В статье предпринята попытка показать нынешнюю политическую ситуацию на Южном Кавказе, проанализировать развития турецко-азербайджано-грузинских отношений в контексте их возможных воздействий на регион и, в особенности, на Республику Армения.
31