ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах
№ 2(9), 2021
ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ORIENTAL STUDIES, ВОСТОКОВЕДЕНИЕ
--------------------------------------
ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԿԱՏԱՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ*
ՀՏԴ 327 (536.4) DOI: 10.52063/25792652-2021.2-149
ՔՆԱՐԻԿՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հայցորդ, ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Հոդվածի նպատակն է ուսումնասիրել Կատարի արտաքին քաղաքականության իսլամական ուղղությունը և դրա գործիքակազմը: Ուսումնասիրության խնդիրն է' վեր հանել իսլամական կրոնաքաղաքական ուժերի, մասնավորապես «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ Կատարի
համագործակցության փոխակերպումները, հիմնական շարժառիթները, միտումներն ու հեռանկարը «արաբական գարնանը» նախորդած և հաջորդած
ժամանակահատվածում։
Հոդվածի աղբյուրագիտական հիմքում ընկած է պաշտոնական փաստաթղթերի, պաշտոնական հայտարարությունների, միջազգային առաջատար գիտահետազոտական ու տեղեկատվական կենտրոնների ու միջազգային լրահոսի ուսու մնասիրությու նը:
Հոդվածում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում առաջնորդության ձգտող Կատարի համար «Մուսուլման եղբայրները» դարձան ազդեցության լրջագույն գործիք' ծառայելով նաև թուրք-կատարական տանդեմի օրակարգին։
Հիմնաբառեր' Կատար, Թուրքիա, «Մուսուլման եղբայրներ», «արաբական գարուն», աշխարհաքաղաքականություն, Մերձավոր Արևելք, իսլամիզմ, փափուկ ուժ, դերակատար, անվտանգություն։
Ներածություն
1980-ական թվականների սահմանագծին իսլամը ենթարկվեց հախուռն ու լայնածավալ քաղաքականացման՝ այդուհետ որոշիչ դեր խաղալով մուսուլմանական երկրների հասարակական-քաղաքական կյանքում, ինչպես նաև միջազգային հարաբերություններում։ Այն սկսեց լայնորեն օգտագործվել որպես ազդու լծակ իսլամական պետությունների դիվանագիտական ու արտաքին քաղաքականության բնագավառում (Բայբուրդյան 14)։
Նմանօրինակ երկրների շարքում առանձնանում է Կատարը, որը, օգտագործելով «քաղաքական իսլամը» որպես իր արտաքին քաղաքականության ռազմավարության ու «փափուկ ուժի» գործիք, կարողացավ դառնալ ազդեցիկ դերակատար արաբական աշխարհում ու միջազգային հարթակում։
* Հոդվածը ներկայացվել է 11.06.2021թ., գրախոսվել' 18.06.2021թ., տպագրության ընդունվել' 30.06.2021թ.:
149
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
Արտաքին վտանգների չեզոքացմանն ուղղված ջանքերին զուգահեռ' Կատարը մշտապես փորձում էր տարածաշրջանում առաջատար դիրքեր զբաղեցնելուն ուղղված ջանքերը: Այդ նպատակին լավագույնս ծառայեցին «Մուսուլման եղբայրներ» շարժումն ու դրան հարող իսլամիստական ուժերը, օգտագործվեցին հնարավոր բոլոր խողովակներն ու միջոցները նման ուժերի ներգրավման ու օգտագործման համար: Կատարի դաշինքը իսլամիզմի հետ շոշափելի դեր խաղաց մերձավորարևելւան տարածաշրջանում հակասությունների ու հակամարտությունների օջախների ձևավորման ու դրանց հետագա ընթացքի վրա: Դոհան կարողացավ շահավետ օգտագործել իսլամիստների հետ ունեցած կապերը իր իսկ պետության օգտին:
Կատարը հարաբերություններ հաստատեց տարածաշրջանում տարբեր ուժային կենտրոնների հետ՝ պայմանավորված քաղաքական ու տնտեսական շահերով։ Նախ Կատարը ձգտում էր նվազեցնել կախվածությունը Սաուդյան Արաբիայից և վարել հնարավորինս անկախ արտաքին քաղաքականություն, ինչպես նաև տարածաշրջանային շփումների ու կապերի միջոցով պետության համար ստեղծել առաջադեմ ու ազդեցիկ դերակատարի նոր կերպար (Roberts 2)։ Մասնագիտական առանձին տեսակետների համաձայն՝ Կատարի շփումները իսլամիստների հետ նպատակ ունեին հակազդելու Կատարում կրոնական ծայրահեղականության ու ահաբեկչության տարածմանը, որի վտանգը կար։ Հատկանշական է, որ վերջին շրջանում Կատարը զգայի ջանքեր է գործադրել Արևմուտքում ևս իսլամի քաղաքականացման տարբեր դրսևորումների ի հայտ գալու ուղղությամբ ("Qatar exports"): Կատարի նախկին վարչապետ Համադ բեն Ջասեմ բեն Ջաբր Ալ Թանին
«Financial Times»-ին տված հարցազրույցներից մեկում նշել է, որ Արևմուտքը պետք է ընդունի իսլամական վերածննդի փաստը ("West should"):
Հարկ է նկատել, որ միջազգային հարաբերությունների արդի համակարգում Կատարի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունը շատ հետաքրքիր ու կարևոր է ՀՀ ազգային հետաքրքրությունների տեսանկյունից: Վերջին տասնամյակներին Կատարը դարձել է աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական հզոր խաղացող, որի հետ ՀՀ-ն նույնպես պետք է ձգտի ձևավորել սերտ համագործակցություն։ Մյուս կողմից՝ Կատարի ռազմավարական համագործակցությունը Թուրքիայի հետ կերպափոխել է մերձավորարևեյյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները: Իր հերթին Կատարի հարաճուն ու բազմակողմ
համագործակցությունն Ադրբեջանի հետ, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հովանավորվող կատարական առանձին վերլուծական կենտրոնների ներգրավվածությունը հակահայկական ուղղվածությամբ ուսումնասիրություններում ձևավորում են որոշակի հրամայական՝ ուշադրության թիրախում պահելու Կատարը։
«Մուսուլման եղբայրները»' կատարական «փափուկի ուժի» գործիք
Կատարը Սաուդյան Արաբիայից հետո երկրորդ վահաբական կողմնորոշում ունեցող պետությունն է, սակայն երկրում վահաբական կրոնական ընտրանու դերը հասարակական-քաղաքական կյանքում չունի այնպիսի նշանակություն, ինչպես Սաուդյան Արաբիայում, ինչի մասին է վկայում, օրինակ, Կատարում Մեծ Մուֆթիի1
1 Մուֆթին կրոնաիրավական հարցերով եզրահանգում (ֆաթվա) տվող անձ է. իսկ Մեծ Մուֆթին պետության մուսուլման կրոնագետ-իրավաբանների ղեկավարն է, ով ունի մեծ ուժ և ազդեցություն երկրում: Մեծ Մուֆթիի ինստիտուտն առաջին անգամ ներդրվել է Օսմանյան կայսրությունում 16-րդ դարի վերջին, կայսրությունում Մեծ Մուֆթին հանդիսանում էր սուլթանի կրոնաիրավական հարցերով խորհրդականը, նա ապահովում էր կառավարման օրինականությունը կրոնական տեսանկյունից, ինչպես նաև նշանակում էր դատավորներ:
150
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
ինստիտուտի բացակայությունը: Կատարական վահաբականությունը աչքի չի ընկնում այնպիսի արմատական կեցվածքով, ինչպես Սաուդյան Արաբիայում է: Ի տարբերություն Սաուդյան Արաբիայի՝ Կատարի պետությունը չի ունեցել կրոնական ոստիկանություն, որը կարող է պարտադրել որոշակի կանոններ հասարակությանը։ Պետություն-կրոն հարաբերություններում առկա խիստ տարբերությունները կապված են նաև երկու երկրների զարգացման ու կայացման պատմական ընթացքի հետ։ Պետական համակարգի տեսանկյունից Կատարը սահմանադրական միապետություն է, որտեղ օրենսդրական մարմնի նշանակություն ունեցող Շուրայի խորհրդում էմիրի կողմից նշանակվում են նաև հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Վահաբական ուլաման լիազորված է իրականացնել միայն կրոնա-ծիսական գործառույթներ և հեռու է ներքաղաքական հարցերին ու արտաքին քաղաքականությանը միջամտելուց։ Կատարում հատկանշական էր ուլամայի շրջանում ազգային դասի բացակայությունը։ Կատարի ամենաազդեցիկ կրոնագետ-իրավագետներից են Աբդալլահ բին Զեյդ բին Մահմուդը, Աբդալլահ ալ-Անսարին և Յուսուֆ ալ-Կարադաուին, որոնցից և ոչ մեկը ծագումով Կատարից չեն, առաջին երկուսը Սաուդյան Արաբիայից են, իսկ ալ-Կարադաուին՝ Եգիպտոսից (Baskan and Wright 2-16)։ Ալ-Կարադաուին 1961 թ.-ին հաստատվեց Կատարում՝ Նասերի կառավարման օրոք իր ազատազրկման երկրորդ ժամանակահատվածից հետո որպես տարագիր: 1969 թ.-ին ալ-Կարադաուին ընդունեց Կատարի քաղաքացիություն Ահմադ բեն Ա[ի Ալ Թանիի կողմից: Կատարի
թագավորական ընտանիքն առանցքային դեր ունեցավ ալ-Կարադաուիի հեղինակության բարձրացման գործում, 1977 թ.-ին նրան վստահվեց Կատարի համալսարանի Շարիաթի ֆակուլտետի դեկանի պաշտոնը (Warren 10): Հատկանշական է, որ այստեղ դասախոսական կազմի բոլոր անդամներն օտարերկրացիներ էին, այդ թվում՝ եգիպտական «Մուսուլման եղբայրներից» (Baskan and Wright 5):
Չնայած «Մուսուլման եղբայրները» 1960-ականներին դեռևս Կատարի համար գործիք չէին արտաքին քաղաքականության մեջ, և Կատարի արտաքին քաղաքականության հավակնոտ օրակարգերն էլ դեռ չէին բյուրեղացել, այնուամենայնիվ սկսած 1960-ականներից Կատարի իշխող ընտանիքը որոշեց աջակցել շարժմանը։ Եգիպտոսում նախագահ Գամալ Աբդել Նասերի օրոք «Մուսուլման եղբայրների» դեմ իրականացված ճնշումներից ու արտաքսումներից հետո կազմակերպության շատուշատ առաջնորդներ, ինչպես նաև անդամներ հաստատվեցին Կատարում։ Այստեղ հանգրվանելու առաջին տարիներին կազմակերպության անդամները հետևում էին իշխող ընտանիքի ուղղորդումներին և որևէ կերպ չէին միջամտում երկրի գործերին։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ժամանակ իսլամիստները դեռևս լուրջ ազդեցություն չունեին արաբական աշխարհում, քանի որ առավել ժողովրդականություն էին վայելում նասերիզմի, արաբական ազգայնականության և առնչվող տարբեր գաղափարախոսությունները, «Մուսուլման եղբայրները» սկսել էին ընդլայնվել ոչ միայն արաբական իսլամական միջավայրում, այլև դրա սահմաններից դուրս։ Կատարում հայտնված եղբայրների մեջ կային նաև իրենց գործին գիտակ ոլորտային մասնագետներ։ Կատարում նրանց ռեսուրսները շատ դեպքերում լավագույնս օգտագործվեցին տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ՝ շարիաթական ու կրոնական կրթության, իսլամի ու կրոնական թեմաներով դասագրքերի, մեթոդական ձեռնարկների պատրաստման ոլորտում և այլն (Roberts 84-85)1։
Օսմանյան կայսրության փլուզումից հետո իսլամական աշխարհի մի շարք երկրներում ընդունվեց Մեծ Մուֆթիի ինստիտուտը՝ որպես կրոնական աջակցություն պետական քաղաքականությանը:
1 Կատարն ունի աշխարհիկ կրթական համակարգ, սակայն մինչև ժամանակակից կրթական համակարգի ներդրումը երկրում գործում էին փոքր մադրասաներ, որտեղ ուսուցիչների շրջանում գերակշռող էր եգիպտական տարրը։ Նրանց թվում էին նաև «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչներ, ովքեր մեծապես նպաստել են Կատարում կրթական համակարգի կայացմանը։
151
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
«Մուսուլման եղբայրների» ու Կատարի միջև հարաբերությունները
ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվեցին եգիպտացի իմամ Յուսուֆ ալ-Կարադաուիի շնորհիվ, որ համարվում էր «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ոչ պաշտոնական խոսնակը։ Կատարի թագավորական ընտանիքն առանցքային դեր ունեցավ այդ հարցում: 2004 թ.-ին Դոհայում ստեղծվեց մուսուլման կրոնագետ-իրավագետների միջազգային միությունը, որի նախագահ դարձավ հենց ալ-Կարադաուին: Իսլամական իրավաբանական դպրոցների և ուղղությունների
հեղինակավոր գործիչների միաձայն համաձայնությամբ (իջմա) ընդունված այս որոշումը մատնանշեց ալ-Կարադաուիի գերակայության ճանաչումը: Ալ-Կարադաուիի
տեսակետները, այդ թվում' ֆաթվաները1 առանձնահատուկ ու անբեկանելի նշանակություն ունեին ուղղափառ իսլամական առանձին համայնքների համար (Սարգսյան 308-309):
Կատարը դարձավ «Մուսուլման եղբայրների» համար արաբական աշխարհ և այլ երկրներ ներթափանցելու հարթակ, որի համար առաջին հերթին օգտագործվեց «ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը: «Ալ-Ջազիրայի» միջոցով «Մուսուլման եղբայրները» քարոզչության հնարավորություն ստացան: Նրանք սկսեցին թափանցել ամենուր, բացի Կատարից (Dorsey 12) :
Կատարի իսլամիստական օրակարգը «արաբական գարնան» ընթացքում
«Արաբական գարնան» իրադարձությունների ժամանակ Կատարն ավելի աչքի ընկավ իր կրոնաքաղաքական օրակարգով: Դոհան մեծապես ներգրավված էր «արաբական գարնան» ապստամբությունների ու հեղափոխությունների հրահրման և դրանց տեղեկատվական հնչեղություն հաղորդելու հարցում (Սարգսյան 295): Դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ «արաբական գարնան» դեպքերի ընթացքը, եթե չլիներ «ալ-Ջազիրան»: «Արաբական գարնան» նախօրեին հեռուստակայանը, ինչպես և Կատարը ավելի քան պատրաստ էին: Թունիսում բողոքի ցույցերի բռնկումից և այնուհետև Եգիպտոսում տարածվելուց օրեր անց կայանը, չեղարկելով կանոնավոր հաղորդումները, լիովին տարվեց դեպքերի հեռարձակմամբ, որոնք աշխարհին փոխանցում էին «արաբական փողոցի» պահանջը' «Ժողովուրդը ցանկանում է վարչակարգի տապալումը»: Արաբական աշխարհում «ալ-Ջազիրայի» ազդեցության շնորհիվ Կատարը կարողացավ դառնալ գլոբալ քաղաքականության դերակատար (Hroub):
Եգիպտոսում Կատարն ամեն կերպ նպաստեց «Մուսուլման եղբայրների» հաղթանակին, ինչի մասին են վկայում բազմաթիվ հետազոտություններ: Դոհան ջանասիրաբար աջակցում էր Մուհամմադ Մուրսիի վարչակարգին, այդ թվում' ֆինասնապես ("Qatar Doubles"): Այդ շրջանում Դոհան միլիարդավոր ներդրումներ ու նվիրատվություններ կատարեց Եգիպտոսում2:
Սակայն Դոհայի աջակցությունը չէր սահմանափակվում միայն ֆինանսական օժանդակությամբ: Եգիպտական հեղափոխության դեպքերի ընթացքին մեծապես նպաստել է «ալ-Ջազիրան», քանի որ տեղեկատվական քարոզչությունը բացառիկ դեր
1 Ֆաթվան կրոնական կամ քաղաքացիական տարբեր իրողությունների հետ կապված իսլամական տեսակետը ներկայացնող եզրահանգում է, որն ունի խորհրդակցական բնույթ և կատարման համար պարտադիր չէ (Տոնիկյան 16):
2 2011-2012 թթ. ընթացքում Կատարը եգիպտական կառավարությանը նվիրաբերեց ընդհանուր առմամբ 500 մլն դոլլար դրամաշնորհների տեսքով, իսկ 2012 թ. ամռանը, երբ «Մուսուլման եղբայրների» կողմից առաջադրված Մուհամեդ Մուրսին հաղթեց նախագահական ընտրություններում, Դոհան Եգիպտոսին տրամադրեց 5 մլրդ դոլլար և խոստացավ լրացուցիչ ներդրումներ կատարել' հասցնելով դրանք 18 մլրդ դոլլարի:
152
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
ունեցավ թե' Եգիպտոսի իրադարձությունների գլոբալ լուսաբանման, թե' հետագա դեպքերի առումով (Pintak):
Եգիպտոսում հեղափոխության շրջանում ալ-Կարադաուին սկսեց ակտիվ գործել՝ իսլամական իրավունքի տեսանկյունից բողոքի գործողությունները հիմնավորելու համար: Նա հակադարձեց Ազհարի ալիմների ֆաթվաներին, որոնք կոչ էին անում ապստամբներին մնալ տներում: Մուսուլման կրոնագետ-իրավագետների միջազգային միության իր աջակիցների հետ միասին ալ-Կարադաուին փորձեց հայեցակարգել իսլամական իրավունքի բոլորովին նոր ուղղություն, որն անվանեց «հեղափոխության իրավագիտություն» (Warren 9):
«Արաբական գարունը» հնարավորություն տվեց իսլամիստներին ներգրավվել քաղաքական գործընթացներին ու ընտրապայքարին, այդ թվում՝ Եգիպտոսում: Իշխանության գալուց ի վեր նրանք ձևավորեցին կառավարման մենաշնորհ' առաջ տանելով իսլամական օրակարգեր, ինչը փաստորեն անարդյունավետ էր և ձախողվեց
(Abu Hanieh 29):
Կատարի լիբիական օրակարգը, իսլամիզմի դեմարշը Լիբիայում
Կատարը դարձավ Լիբիայում իշխանափոխության ամենաակտիվ աջակիցներից մեկը: Դոհայի ֆինանսական ու ռազմական օգնության մեծ մասն ուղղված էր «Մուսուլման եղբայրներին»: Կատարի ոչ պաշտոնական կապերը «Մուսուլման
եղբայրների» անդամների հետ որոշիչ դեր ունեցան Լիբիայում իրադարձությունների շրջադարձային զարգացման համար: Իսլամիստների շարքում պետք է առանձնացնել Ալի ալ-Սալաբիին, որ դարձավ ֆինանսական ու ռազմական օգնության առանձնահատուկ խողովակ Բենգազիի իսլամիստների համար: Ալի ալ-Սալաբին ֆինանսական միջոցներն ուղարկում էր եղբոր' Իսմայիլ ալ-Սալաբիի և ջիհադական գործիչ Աբդել Հաքիմ Բելհաջի խողովակով (Roberts 3): Ալ-Սալաբի եղբայրների և Բելհաջի օրինակները ցույց են տալիս Կատարի կայուն, վստահելի ու փոխշահավետ հարաբերություններն իսլամիստների հետ: Կատարն առաջին արաբական երկիրն էր, որը 2011 թ.-ի մարտի 28-ին պաշտոնապես ճանաչեց Լիբիայի Անցումային խորհուրդը' որպես Լիբիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ (Coker):
2011 թ.-ի սեպտեմբերին Կատարի էմիրը հայտարարեց. «Ես հավատում եմ արմատական իսլամիստներին, որոնց հայացքներն ու տեսակետները ձևավորվել են բռնակալ կառավարությունների ժամանակ, նրանք կարող են մասնացել երկրի քաղաքական կյանքին, եթե արաբական ապստամբությունների ընթացքում ժողովրդավարության և արդարության մասին տրված խոստումներն ի կատար ածվեն: Այդ դեպքում մենք կտեսնենք, թե ինչպես ծայրահեղականությունը կվերածվի քաղաքացիական կյանքի» (Khatib 424): Դիվանագիտական առումով Կատարը նպաստեց Արաբական պետությունների լիգայում Մ. Քադաֆիի դեմ առանցքի ձևավորմանը: Համադ բեն Ջասեմի դիվանագիտական ջանքերի շնորհիվ 2011 թ.-ի մարտին Լիբիան հայտարարվեց ոչ թռիչքային գոտի: Լրատվական հարթակում Լիբիայի ապստամբները ստանում էին «ալ-Ջազիրայի» աջակցությունը: Ավելին' Կատարն օգնեց գործարկել արբանյակային ալիք, որն ապստամբներին տվեց հնարավորություն ամբողջ աշխարհի առաջ բարձրաձայնելու իրենց խնդիրները և հակազդելու Քադաֆիի վարչակարգի քարոզչությանը: Պարզ էր, որ Լիբիան դառնալու էր Դոհայի թիրախներից մեկը: Կատարը մտադիր էր շարունակել զենք մատակարարել Լիբիա անգամ իշխանափոխությունից հետո' երկրում իր ազդեցությունն ամրապնդելու նպատակով (Սարգսյան 300-301): 2014 թ.-ի սեպտեմբերին Լիբիայի նախկին վարչապետ Աբդալլահ ալ-Թիննին ԱՄԷ-ում տեղակայված «Sky News» արաբական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ այդ օրերին Կատարը զենքով բեռնված երեք
153
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
ռազմական ինքնաթիռ է ուղարկել Տրիպոլիի օդանավակայան, ինչպես նաև մեղադրեց Դոհային Լիբիայի ներքին գործերին միջամտելու համար ("Libyan PM accuses")։ 2011 թ.-ի օգոստոսին' Տրիպոլիի գրավման ժամանակ, Քադաֆիի նստավայր Բաբ ալ-Ազիզիայում Ազատ Լիբիայի դրոշի կողքին ծածանվում էր նաև Կատարի դրոշը, ինչը վկայում էր ապստամբներին Կատարի անվերապահ աջակցության մասին (Toumi):
Սիրիայում թուրք-կատարական ծրագրերը ճգնաժամի ձևավորման ընթացքում
Կատարն ակտիվորեն ներգրավվեց Սիրիայում սկիզբ առած հակամարտությանը' բազմակողմանի աջակցություն ցուցաբերելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդներին' չնայած այն հանգամանքին, որ մինչև սիրիական դեպքերի զարգացումը Դոհան բարեկամական ու ջերմ հարաբերություններ ուներ Դամասկոսի հետ: Կատարի էմիրը նախագահ Բաշար ալ-Ասադի մտերիմ ընկերն էր և դեռևս ոչ վաղ անցյալում Ասադը և նրա կինը' Ասման, ժամանակ առ ժամանակ լինում էին Դոհայում' որպես էմիրի հատուկ հյուրեր: Սիրիայի նկատմամբ Կատարի շրջադարձը զարմացրեց Ասադին (Harran 6): Երբ 2011 թ.-ի մարտին Սիրիայում բարձրացավ
ապստամբությունների ալիքը, Դոհան զգուշորեն արձագանքեց Սիրիայից եկող ազդանշաններին: «Կուլիսների հետևում» թե' Էմիր Համադը, թե' թագաժառանգ Շեյխ Թամիմը խորհուրդ տվեցին Ասադին հրաժարվել խնդրի զինված լուծումներից: Սակայն բողոքի ցույցերի բռնկումից մեկ ամիս անց վարչապետ Համադ բեն Ջասեմի՝ Դամասկոս կատարած այցից հետո Կատարի արտաքին քաղաքականության սիրիական ուղղության մեջ արմատական փոփոխություններ տեղի ունեցան (Khalaf):
Սիրիական իրադարձությունների ծավալման սկզբնական փուլում «ալ-Ջազիրան» ցուցաբերեց զգուշավորություն դեպքերի լուսաբանման հարցում և սպասեց մինչև Կատարի կառավարությունը վերջնականապես հրաժարվի Բաշար ալ-Ասադին աջակցելուց: Երբ Կատարի կառավարությունը պաշտոնապես հանդես եկավ Ասադի վարչակարգի դեմ, «ալ- Ջազիրան» սկսեց սիրիական վարչակարգի դեմ բողոքի ցույցերի հրահրման գործընթաց' ներկայացնելով Սիրիայում զարգացումների բոլորովին աղավաղված պատկեր (Harran 6):
Տարածաշրջանում առաջնորդության համար պայքարող Կատարի հավակնությունները դարձան ավելի իրատեսական, երբ Դոհան խորացրեց համագործակցությունը Թուրքիայի հետ: Թուրք-կատարական հարաբերությունների զարգացմանը նպաստեցին երկու կողմերի սերտ համագործակցությունը Եգիպտոսում գործող «Մուսուլման եղբայրների» հետ: Դեռևս 1980-ականներին Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադի օրոք Սիրիայում արգելվել էր «Մուսուլման եղբայրների» գործունեությունը: «Մուսուլման եղբայրները» սկսեցին ընդհատակյա գործունեություն ծավալել Սիրիայում սկսած 2003 թ.-ից (Al-Haj 95):
Տարածաշրջանում իշխող դիրք ունենալու' Թուրքիայի և Կատարի ցանկությունները դրսևորվեցին «արաբական գարնան» ընթացքում, երբ 2011-2012 թթ.-ին այս երկրներին հաջողվեց հասնել լուրջ հաջողությունների: Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» հաջողություններով պայմանավորված' ստեղծվեց Կատար-Թուրքիա-«Մուսուլման եղբայրներ» քաղաքական առանցքը, որում վերջիններս ստացան ահռելի ֆինանսական ու դիվանագիտական աջակցություն երկու երկրներից:
Սիրիական ճգնաժամի ընթացքում դաշինքն ակտիվորեն առաջ էր մղում Դոհայի ու Անկարայի շահերը' տեղի «Մուսուլման եղբայրներին» անվերապահ աջակցություն ցուցաբերելով: 2011 թ.-ի օգոստոսին Ստամբուլում Կատարի աջակցությամբ ստեղծվեց «Սիրիական ազգային անցումային խորհուրդը», որը պետք է փաստացի ստանձներ Սիրիական կառավարության դերը աքսորում ("Syria opposition"): Սակայն շուտով կառույցին, որին այդպես էլ չհաջողվեց դառնալ հեղինակավոր, փաստացի փոխարինեց 2012 թ.-ի նոյեմբերին Դոհայում հիմնադրված «Սիրիայի հեղափոխականների և
154
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
ընդդիմադիր ուժերի ազգային դաշինքը» ("Syria crisis"), որով Կատաը դարձավ սիրիական ընդդիմության երկրորդ հյուրընկալողը: Ընդհանուր առմամբ, «Սիրիայի հեղափոխականների և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայում» գերակշռող էր «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությունը, և դաշինքի ղեկավարության մեծամասնությունը հետևում էր Թուրքիայի ու Կատարի արտաքին քաղաքական կուրսին:
Թուրքիան ու Կատարն ակտիվ մասնակցություն ունեցան զինված խմբավորումների գործողությունների համակարգման հարցում։ Այդ նպատակով Թուրքիայի հարավում հիմնվեց «Համատեղ գործողությունների կենտրոնը» (Al Achi):
2013 թ.-ի մարտին սիրիական ընդդիմության ղեկավար Ահմեդ Մոազ ալ-Խատիբը և Կատարի արտաքին գործերի նախարար Խալեդ ալ-Աթիան Դոհայում դեսպանություն բացեցին սիրիական ընդդիմության համար' փակ պահելով Սիրիայի նախկին դեսպանատունը ("Syria opposition"):
Մինչև 2013 թ.-ը Կատարը Սիրիայի ապստամբներին աջակցելու համար ծախսել է մոտ 3 մլրդ դոլլար, որը գերազանցում է մյուս բոլոր կառավարությունների ցուցաբերած աջակցությունները: Սիրիայի ապստամբներին սպառազինելու համար Կատարը Լիբիայից և Արևեւյան Եվրոպայից ձեռք էր բերում զենք, տեղափոխում Թուրքիա, որտեղից դրանք հասնում էին սահման թուրք հետախույզների միջոցով (Սարգսյան 304):
Ժամանակի ընթացքում առաջացան լուրջ հակասություններ թուրք-կատարական դաշինքի և ԱՍՆ-ի միջև: Լարվածությունը սրվեց, երբ 2014 թ.-ի հունիսին «Իսլամական պետության» զինյալները, գրավելով Սոսուլը, ակտիվ գործողություններ սկսեցին վարել Իրաքում ու Սիրիայում: ԱՍՆ-ը օդային արշավ սկսեց ԻՊ-ի դեմ ("US confirms")՝ սիրիական տարածքում ցամաքային ուժերի համակարգումը վստահելով Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին» (Barfi 2), ինչը մեծ հարված էր Թուրքիայի համար:
Բացի ամերիկյան կողմից, թուրք-կատարական դաշինքի թուլացմանը նպաստեց նաև Սաուդյան Արաբիան: 2013 թ.-ից սկսած պարզ դարձավ, որ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին» չհաջողվեց միջազգային հարթակում հանդես գալ որպես բանակցությունների լիարժեք կողմ: Արդյունքում ԱՍՆ-ի միջնորդությամբ Սաուդյան Արաբիային վստահվեց միավորված և արդյունավետ ընդդիմադիր պատվիրակություն ստեղծելու առաքելությունը: Հետագայում' 2015 թ.-ի դեկտեմբերին, Սաուդյան Արաբիայի հովանու ներքո ստեղծվեց «Բանակցությունների բարձրագույն կոմիտեն», որը միավորեց Բաշար ալ-Ասադի զինված ու քաղաքական ընդդիմությանը ("Head of Syrian opposition"): Այնտեղից Սաուդյան Արաբիան հետագայում դուրս մղեց թուրք-կատարական ուժերին, որոնք առաջնորդվում էին «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությամբ (El Deeb): Դեռևս 2013 թ.-ի նոյեմբերի 23-ին Պարսից ծոցի համագործակցության խորհրդում ընդունված եզրափակիչ հռչակագրում Կատարին կոչ էր արվում չսատարել այն ուժերին, որոնք պայթյունավտանգ
գործունեություն են վարում արաբական աշխարհում' վկայակոչելով Կատարի
աջակցությունը «Մուսուլման եղբայրներ» շարժմանը (Pashayan 81): The Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Կատարի արտգործնախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդ ալ-Ռահման Ալ Թանին քանիցս հերքել է ահաբեկչությանն աջակցելու մասին մեղադրանքները, մասնավորապես այն, որ իր երկիրը ֆինանսավորում է ծայրահեղականներին (Harb):
Չնայած Կատարին չհաջողվեց իրականացնել իր նպատակները Սիրիայում և ունենալ այնպիսի որոշիչ դեր, ինչպիսին Լիբիայում էր, այնուամենայնիվ Կատարը չհրաժարվեց Սիրիա «վերադառնալու» մտքից: Այդ մասին են վկայում 2021 թ.-ի մարտի 9-ին Դոհայում կազմակերպված եռակողմ բանակցությունները Թուրքիայի, Կատարի և ՌԴ արտգործնախարարների միջև: Հանդիպումից հետո Կատարի արտգործնախարար
155
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
Ալ Թանին հայտարարեց, որ իրենք քննարկել են նաև Սիրիայի ողջ տարածքում մարդասիրական օգնություն հասցնելու մեխանիզմները՝ ավելացնելով, որ «առկա է սիրիացիների տառապանքը մեղմելու կարևոր անհրաժեշտություն» ("Political resolution in Syria"):
Եզրակացություն
Իսլամական գործոնը վաղուց ի վեր դարձել է Կատարի արտաքին քաղաքականության «փափուկ ուժի» հիմնական գործիքներից մեկը: Այդ մասին են վկայում Կատարի պետության վերնախավի կապերը իսլամիստների հետ և իսլամիզմի կերպափոխման կատարական գաղափարների դինամիկան։ Նշված իրողությունները մեծ ազդեցություն են ունեցել ոչ միայն իսլամիստական ուժերի հետ երկկողմ հարաբերությունների, այլև մերձավորարևեյյան և աֆրիկյան տարածաշրջանում հակամարտությունների զարգացման վրա: Դոհան կարողացավ շահավետ օգտագործել իսլամիստների հետ ունեցած կապերը սեփական շահերի համար: Մյուս կողմից իսլամիստների հետ հարաբերություններն արտաքին քաղաքական նպատակներին աջակցող գործիք են Կատարի համար՝ երկրում կայունության պահպանման և տարածաշրջանում ազդեցիկ դեր զբաղեցնելու համար:
Այս շփումների մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում «Մուսուլման եղբայրների» հետ Կատարի հարաբերությունները: Կատարը դարձավ «Մուսուլման եղբայրների» միջոցով արաբական աշխարհի այլ երկրներ ներթափանցելու հարթակ, որի տեղեկատվական խողովակը դարձավ «ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը։ «Ալ-Ջազիրայի» միջոցով «Մուսուլման եղբայրները» ևս քարոզչության հնարավորություն ստացան։ Նրանք սկսեցին թափանցել և գործել ավելի լայն աշխարհագրությամբ՝ առանց վնաս հասցնելու Կատարի իշխանություններին։
«Արաբական գարնան» իրադարձությունների ժամանակ Դոհան մեծապես ներգրավված էր «արաբական գարնան» ապստամբությունների ու հեղափոխությունների հրահրման և դրանց միջազգային հնչեղություն հաղորդելու հարցում։ Այս իրողությունը պայմանավորված էր այդ գաճաճ պետության հավակնոտ ցանկությունների հետ, որոնց մեջ մտնում էին վերահսկողությունը արաբական աշխարհի նկատմամբ ու տարածաշրջանի ռեսուրսների կառավարումը: Այդ իմաստով քաղաքական իսլամի կատարական ծրագիրը Դոհայի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ռազմավարության կարևորագույն գործիքակազմն էր։
Տարածաշրջանում առաջնորդության համար պայքարող Կատարի
հավակնությունները դարձան ավելի իրատեսական, երբ Դոհան սկսեց համագործակցել Թուրքիայի հետ։ Թուրք-կատարական հարաբերությունների զարգացմանը նպաստեցին երկու կողմերի սերտ հարաբերությունները Եգիպտոսում գործող «Մուսուլման եղբայրների» հետ։ «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությունը երկու երկրների կառավարությունների արտաքին քաղաքական ընդհանուր գծի սպասարկման հիմք դարձավ։ 201 1-2012 թթ.-ին թուրք-կատարական դաշինքին հաջողվեց հասնել լուրջ հաջողությունների՝ տարածաշրջանում առաջատար դեր զբաղեցնելու հարցում։ Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» հաջողություններով պայմանավորված՝ ստեղծվեց Կատար-Թուրքիա-«Մուսուլման եղբայրներ» քաղաքական առանցքը, որում վերջիններս ստացան ահռելի ֆինանսական ու դիվանագիտական աջակցություն երկու երկրներից: Սակայն ինչպես պարզվեց հետագայում, Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» օրոք ժողովրդավարությունը միայն դրսևորվեց քվեատուփերի ձևով։ Իշխանության գալուց հետո նրանք իշխանությունը դարձրին մենաշնորհ՝ բացառելով այլոց մասնակցությունը երկրի կառավարման գործընթացում, առաջ մղվեց իսլամական օրակարգը, որը ցույց տվեց իսլամիստական վարչակարգի անարդյունավետությունը:
Կատարը դարձավ Լիբիայում իշխանափոխության ամենաակտիվ աջակիցներից մեկը։ Դոհայի ֆինանսական ու ռազմական օգնության մեծ մասն ուղղված էր
156
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
«Մուսուլման եղբայրներին»: Այս կազմակերպության անդամների հետ Կատարի կապերը որոշիչ դեր ունեցան Լիբիայում իրադարձությունների զարգացման համար։ Կատարն ակտիվորեն ներգրավվեց Սիրիայում սկիզբ առած հակամարտությանը՝ բազմակողմանի աջակցություն ցուցաբերելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի
հակառակորդներին: Սիրիական ճգնաժամի ընթացքում թուրք-կատարական դաշինքն ակտիվորեն առաջ էր մղում Դոհայի և Անկարայի շահերը՝ տեղի «Մուսուլման եղբայրներին» և նրա հետ կապեր ունեցող ռազմաքաղաքական խմբավորումներին՝ ցուցաբերելով անվերապահ աջակցություն։ Ժամանակի ընթացքում առաջացան լուրջ հակասություններ թուրք-կատարական դաշինքի և ԱՍՆ-ի միջև։ Բացի ամերիկյան կողմից, այդ դաշինքի թուլացմանը նպաստեց նաև Սաուդյան Արաբիան, ինչի արդյունքում Կատարը սիրիական գործի պատասխանատվությունը ոչ պաշտոնապես հանձնեց Սաուդյան Արաբիային: Կատարին, այնուամենայնիվ, չհաջողվեց իրականացնել իր նպատակները Սիրիայում: Չնայած որոշակի ձախողումներին ու արտաքին ճնշումներին' թե' Կատարը, թե' Թուրքիան շարունակում են «Մուսուլման եղբայրները» դիտարկել որպես «փափուկ ուժի» կարևոր գործիքակազմ: Արաբական մի շարք երկրների համար Կատարի և «Մուսուլման եղբայրների» կապը ցավոտ հարց է, և այդ հարցի շուրջ լարվածությունն իր գագաթնակետին հասավ 2017 թ.-ի հունիսի 5-ին սկսված Կատարի դիվանագիտական ճգնաժամի ժամանակ, երբ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան և Մալդիվները Դոհայից պահանջեցին դադարեցնել աջակցությունը արմատական խմբավորումներին և առաջին հերթին «Մուսուլման եղբայրներին»: Առաջիկայում ևս Դոհան կօգտագործի «փափուկ ուժի» իր գործիքակազմը, որի կարևոր դերակատարներից մեկը «Մուսուլման եղբայրներն» են:
Օգտագործված գրականություն
1. Բայբուրդյան, Վահան. «Իսլամական գործոնը» արդի միջազգային
հարաբերություններում. Բանբեր Երևանի համալսարանի. 1(106), 2002.
http://ysu.am/files/02V Bavburdvan.pdf . Հասանելի էր՝ 09.04.2021:
2. Սարգսյան, Քնարիկ. Կատարի արտաքին քաղաքականությունն ու «Արաբական գարունը». Մերձավոր Արևելք (XIV), Պատմություն, քաղաքականություն, մշակույթ, Հոդվածների ժողովածու, 2019.
3. Տոնիկյան, Սոնա. «Ֆաթվան որպես իսլամական իրավունքի ադապտացիոն մեխանիզմ». Արևելագիտության հարցեր VII, Երևան, ԵՊՀ, 2012:
4. "Head of Syrian opposition's HNC resigns: statement". Reuters, 20.11.2017.
https://www.reuters.com/article/us-____mideast-crisis-svria-hnc-idUSKBN1DK26N.
Accessed: 16.04.2021.
5. "Libyan PM accuses Qatar of sending planes with weapons to Tripoli". Reuters,
15.09.2014. https://www.reuters.com/article/us-libva-securitv-aatar-
idUSKBN0H90W220140914. Accessed: 11.04.2021.
6. "Qatar Doubles Aid to Egypt", by Associated Press. The New York Times, 08.01.2013. https://www.nytimes.com/2013/01/09/world/middleeast/aatar-doubles-aid-to-egypt.html. Accessed: 27.05.2021.
7. "Qatar exports political Islam to West: The Times". Qatari Leaks,
05.08.2019.https://aatarileaks.com/en/leak/aatar-exports-political-islam-to-west-the-times. Accessed: 02.04.2021.
8. "Syria crisis: Arab League welcomes new opposition bloc". BBC News, 13.11.2012. https://www.bbc.com/news/world-middle-east-20307668. Accessed: 14.04.2021.
9. "Syria opposition launches national council to overthrow Assad". The National News, 03.10.2011. https://www.thenationalnews.com/world/mena/syria-opposition-launches-national-council-to-overthrow-assad-1.468218. Accessed: 14.04.2021
157
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
10. "Syria opposition opens embassy in Qatar". Al Jazeera, 28.03.2013.
https://www.aliazeera.eom/news/2013/3/28/syria-opposition-opens-embassy-in-qatar. Accessed: 25.05.2021.
11. "Turkey, Russia, Qatar to push for political resolution in Syria". Reuters,
11.03.2021. https://www.reuters.com/article/us-syria-crisis-qatar-aid-idU SKBN2B31QH. Accessed: 17.04.2021.
12. "US confirms 14 air strikes against ISIS in Syria". The Guardian, 23.09.2014. https://www.theguardian.com/world/2014/sep/23/uslaunches-air-strikes-against-isis-targets-in-syria. Accessed: 15.04.2021.
13. "West should not fear Islamist movements". Financial Times, 30.11.2011.
https://www.ft.com/content/c2178ab8-1b71-11e1-8b11-00144feabdc0. Accessed:
02.04.2021.
14. Abu Hanieh, Hassan. Political Islam and ISIS: Methodological Approaches. The
Prospects of Political Islam in a Troubled Region, Islamists and Post-Arab Spring Challenges, 2018, pp. 29-48, https://librarv.fes.de/pdf-files/bueros/amman/14224.pdf. Accessed: 18.03.2021.
15. Al Achi, Assaad. "How Syrian Civil Society Lost its Independence in a War of
Conflicting Agendas". Carnegie Middle East Center, 15 May.
2020.https://carnegie-mec.org/2020/05/15/how-syrian-civil-society-lost-its-independence- in-war-of-conflicting-agendas-pub-81802. Accessed: 15.04.2021.
16. Al-Haj, Abdulrahman. Transformations of Political Islam and "Salafist Jihadism" in Syria
"2011-2017". The Prospects of Political Islam in a Troubled Region, Islamists and Post-Arab Spring Challenges, 2018.pp.93-100.https://library.fes.de/pdf-
files/bueros/amman/14224.pdf. Accessed: 11.04.2021.
17. Barfi, Barak. "Ascent of the PYD and the SDF". The Washington Institute for Near East Policy, No.32, April, 2016. https://www.washingtoninstitute.org/media/2152. Accessed: 15.04.2021.
18. Baskan, Birol and Wright, Steven. "Seeds Of Change: Comparing State-Religion
Relations In Qatar and Saudi Arabia". Arab Studies Quarterly, Vol. 33, No. 2, 2011, pp. 96-111.
https://www.istor.org/stable/pdf/41858653.pdf?refreqid=excelsior%3A75d6ca0f34aa12e6 6015b51240b3fd76.Accessed: 28.05.2021.
19. Coker, Margaret. "Qatar Recognizes Libyan Rebel Council". The Wall Street
Journal, 28 Mar. 2021.
https://www.wsi.com/articles/SB10001424052748704559904576228341860730126. Accessed: 26.05.2021.
20. Dorsey, James. Wahhabism vs. Wahhabism: Qatar Challenges Saudi Arabia. RSIS Working Paper series, No. 262, 2013. https://www.rsis.edu.sg/wp-content/uploads/rsis-pubsZWP262.pdf. Accessed: 21.03.2021.
21. El Deeb, Sarah and Philip Issa. Syria’s opposition, divided and varied, to get a new face.
The Times of Israel, 27 Nov. 2017, https://www.timesofisrael.com/syrias-opposition-
divided-and-varied-to-get-a-new-face/. Accessed: 16.04.2021.
22. Harb Malak and Jon Gambrell. Qatar rejects ‘blockade’, denies terror allegations. Associated Press News, 8 Jun. 2017, https://apnews.com/article/blockades-ap-top-news-qatar-international-news-al-iazeera-
1dff382303d24ad7b66c85b707c0454c?fbclid=IwAR2afMLuzt4ilqyrbVIVfCi i3tWK8K qh7BIe-7SDL1eXVqdsSLmTD4QEJc. Accessed: 14.07.2021
23. Harran, V.P. Shri. Roots of the Syrian Crisis, Institute of Peace and Conflict
Studies, Mar. 2016.
http://www.ipcs.org/issue briefs/issue brief pdf/RootsoftheSyrianCrisis VPHaran.pdf. Accessed: 24.05.2021.
158
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
24. Hroub, Khalid. "Qatar and the Arab Spring". Henrich Boll Stiftung, 03 Mar. 2014.https://lb.boell.org/en/2014/03/03/qatar-and-arab-spring-conflict-intl-politics. Accessed: 27.05.2021.
25. Khalaf, Roula and Abigail Fielding-Smith. How Qatar seized control of the
Syrian revolution. Financial Times, 17 May. 2013.https://www.ft.com/ content /f2d9bbc8- bdbc-11e2-890a-00144feab7de. Accessed: 24.05.2021.
26. Khatib, Lina. Qatar’s foreign policy: The limits of pragmatism. The Royal Institute of
International Affairs, 2013, pp.417-431. https://fsi-live.s3 .us-west-
1.amazonaws.com/s3fs-public/INTA89 2 10 Khatib.pdf. Accessed: 10.04.2021.
27. Pashayan, Araks. Saudi Arabia-Qatar. From cooperation to confrontation. The Arab
world in transition. Contemporary Eurasia, Volume VII(1,2), 2018, p.81.
http://test.iournals.sci.am/index.php/nas-eurasia/article/view/605/476. Accessed:
18.05.2021
28. Pintak, Lawrence. "The Al Jazeera revolution". Foreign Policy, 02
Feb.2011.http://www.foreignpolicy.com/articles/2011/02/02/the al iazeera revolution. Accessed: 18.04.2021.
29. Roberts, David. Reflecting on Qatar’s "Islamist" Soft Power. Brookings Institution, Apr.
2019, https://www.brookings.edu/wp-
content/uploads/2019/04/FP 20190408 qatar roberts.pdf . Accessed: 10.04.2021.
30. Toumi, Habib. "Raising of Qatar’s flag in Libya was an eerie moment". Gulf News, 12 May 2017. https://gulfnews.com/world/gulf/qatar/raising-of-qatars-flag-in-libya-was-an-eerie-moment-1.2042345. Accessed: 26.05.2021.
31. Warren, David. The Ulama’ and the Arab Uprisings 2011-13: Considering Yusuf al-Qaradawi, the ‘GlobalMufti,’ between the Muslim Brotherhood, the Islamic Legal Tradition, and Qatari Foreign Policy. British Society for Middle Eastern Studies,18 Mar. 2014. https://iournals.le.ac.uk/ois1/index.php/nmes/article/view/2649/2472 Accessed:
28.05.2021.
Works Cited
1. Bayburdyan, Vahan. «Islamakan gorc'ony'» ardi mijazgayin haraberut'yunnerum. Banber Erevani hamalsarani. 1(106), 2002. http://ysu.am/files/02V_Bayburdyan.pdf . Hasaneli e'r՝ 09.04.2021 ("The Islamic factor" in modern international relations. 1(106), 2002. http://ysu.am/files/02V_Bayburdyan.pdf . Available on 09.04.2021)
2. Sargsyan, Qnarik. Katari artaqin qaghaqakanut'yunn u «Arabakan aruny'». Merd'avor Arevelq (XIV), Patmut'yun, qaghaqakanut'yun, mshakuyt', Hodvac'neri jhoghovac'u, 2019 (Qatar's Foreign policy and the "Arab Spring": The Middle East (XIV), history, politics, culture, collection of articles, 2019).
3. Tonikyan, Sona. «Fat'van orpes islamakan iravunqi adaptacion mexanizm». Arevelagitut'yan harcer VII, Erevan, EPH, 2012 (Fatwa as an adaptation mechanism of Islamic law": Questions of Oriental Studies VII, Yerevan, YSU, 2012).
4. "Head of Syrian opposition's HNC resigns: statement". Reuters, 20.11.2017.
https://www.reuters.com/article/us-______mideast-crisis-syria-hnc-idUSKBN1DK26N.
Accessed: 16.04.2021.
5. "Libyan PM accuses Qatar of sending planes with weapons to Tripoli". Reuters,
15.09.2014. https://www.reuters.com/article/us-libya-security-qatar-
idUSKBN0H90W220140914. Accessed: 11.04.2021.
6. "Qatar Doubles Aid to Egypt", by Associated Press. The New York Times, 08.01.2013. https://www.nytimes.com/2013/01/09/world/middleeast/qatar-doubles-aid-to-egypt.html. Accessed: 27.05.2021.
159
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
7. "Qatar exports political Islam to West: The Times". Qatari Leaks,
05.08.2019.https://qatarileaks.com/en/leak/qatar-exports-political-islam-to-west-the-times. Accessed: 02.04.2021.
8. "Syria crisis: Arab League welcomes new opposition bloc". BBC News, 13.11.2012. https://www.bbc.com/news/world-middle-east-20307668. Accessed: 14.04.2021.
9. "Syria opposition launches national council to overthrow Assad". The National News, 03.10.2011. https://www.thenationalnews.com/world/mena/syria-opposition-launches-national-council-to-overthrow-assad-1.468218. Accessed: 14.04.2021
10. "Syria opposition opens embassy in Qatar". Al Jazeera, 28.03.2013.
https://www.aliazeera.com/news/2013/3/28/svria-opposition-opens-embassv-in-qatar. Accessed: 25.05.2021.
11. "Turkey, Russia, Qatar to push for political resolution in Syria". Reuters,
11.03.2021. https://www.reuters.com/article/us-syria-crisis-qatar-aid-idU SKBN2B31QH. Accessed: 17.04.2021.
12. "US confirms 14 air strikes against ISIS in Syria". The Guardian, 23.09.2014. https://www.theguardian.com/world/2014/sep/23/uslaunches-air-strikes-against-isis-targets-in-syria. Accessed: 15.04.2021.
13. "West should not fear Islamist movements". Financial Times, 30.11.2011.
https://www.ft.com/content/c2178ab8-1b71-11e1-8b11-00144feabdc0. Accessed:
02.04.2021.
14. Abu Hanieh, Hassan. Political Islam and ISIS: Methodological Approaches. The
Prospects of Political Islam in a Troubled Region, Islamists and Post-Arab Spring Challenges, 2018, pp. 29-48, https://library.fes.de/pdf-files/bueros/amman/14224.pdf. Accessed: 18.03.2021.
15. Al Achi, Assaad. "How Syrian Civil Society Lost its Independence in a War of
Conflicting Agendas". Carnegie Middle East Center, 15 May.
2020.https://carnegie-mec.org/2020/05/15/how-syrian-civil-society-lost-its-independence- in-war-of-conflicting-agendas-pub-81802. Accessed: 15.04.2021.
16. Al-Haj, Abdulrahman. Transformations of Political Islam and "Salafist Jihadism" in Syria
"2011-2017". The Prospects of Political Islam in a Troubled Region, Islamists and Post-Arab Spring Challenges, 2018.pp.93-100.https://library.fes.de/pdf-
files/bueros/amman/14224.pdf. Accessed: 11.04.2021.
17. Barfi, Barak. "Ascent of the PYD and the SDF". The Washington Institute for Near East Policy, No.32, April, 2016. https://www.washingtoninstitute.org/media/2152. Accessed:15.04.2021.
18. Baskan, Birol and Wright, Steven. "Seeds Of Change: Comparing State-Religion
Relations In Qatar and Saudi Arabia". Arab Studies Quarterly, Vol. 33, No. 2, 2011,
pp. 96-111.
https://www.istor.org/stable/pdf/41858653.pdf?refreqid=excelsior%3A75d6ca0f34aa12e6 6015b51240b3fd76.Accessed: 28.05.2021.
19. Coker, Margaret. "Qatar Recognizes Libyan Rebel Council". The Wall Street
Journal, 28 Mar. 2021.
https://www.wsi.com/articles/SB10001424052748704559904576228341860730126. Accessed: 26.05.2021.
20. Dorsey, James. Wahhabism vs. Wahhabism: Qatar Challenges Saudi Arabia. RSIS
Working Paper series, No. 262, 2013. https://www.rsis.edu.sg/wp-
________content/uploads/rsis-pubs/WP262.pdf. Accessed: 21.03.2021.
21. El Deeb, Sarah and Philip Issa. Syria’s opposition, divided and varied, to get a new face.
The Times of Israel, 27 Nov. 2017, https://www.timesofisrael.com/syrias-opposition-
divided-and-varied-to-get-a-new-face/. Accessed: 16.04.2021.
160
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
22. Harb Malak and Jon Gambrell. Qatar rejects ‘blockade’, denies terror allegations. Associated Press News, 8 Jun. 2017, https://apnews.com/article/blockades-ap-top-news-aatar-international-news-al-iazeera-
1dffi82303d24ad7b66c85b707c0454c?tbclid=IwAR2afMLuzt4ilavrbVIVfCi i3tWK8K ah7BIe-7SDL1eXVadsSLmTD4QEJc. Accessed: 14.07.2021
23. Harran, V.P. Shri. Roots of the Syrian Crisis, Institute of Peace and Conflict
Studies, Mar. 2016.
http://www.ipcs.org/issue briefs/issue brief pdf/RootsoftheSvrianCrisis VPHaran,pdf. Accessed: 24.05.2021.
24. Hroub, Khalid. "Qatar and the Arab Spring". Henrich Boll Stiftung, 03 Mar. 2014. https://lb.boell.org/en/2014/03/03/qatar-and-arab-spring-conflict-intl-politics. Accessed:
27.05.2021.
25. Khalaf, Roula and Abigail Fielding-Smith. How Qatar seized control of the
Syrian revolution. Financial Times, 17 May. 2013. https://www.ft.com/ content /f2d9bbc8- bdbc-11e2-890a-00144feab7de. Accessed: 24.05.2021.
26. Khatib, Lina. Qatar’s foreign policy: The limits of pragmatism. The Royal Institute of
International Affairs, 2013, pp.417-431. https://fsi-live.s3 .us-west-
1.amazonaws.com/s3fs-public/INTA89 2 10 Khatib.pdf. Accessed: 10.04.2021.
27. Pashayan, Araks. Saudi Arabia-Qatar. From cooperation to confrontation. The Arab
world in transition. Contemporary Eurasia, Volume VII(1,2), 2018, p.81.
http://test.iournals.sci.am/index.php/nas-eurasia/article/view/605/476. Accessed:
18.05.2021
28. Pintak, Lawrence. "The Al Jazeera revolution". Foreign Policy, 02
Feb.2011.http://www.foreignpolicy.com/articles/2011/02/02/the al iazeera revolution. Accessed: 18.04.2021.
29. Roberts, David. Reflecting on Qatar’s "Islamist" Soft Power. Brookings Institution, Apr.
2019, https://www.brookings.edu/wp-
content/uploads/2019/04/FP 20190408 qatar roberts.pdf . Accessed: 10.04.2021.
30. Toumi, Habib. "Raising of Qatar’s flag in Libya was an eerie moment". Gulf News, 12May.2017. https://gulfnews.com/world/gulf/aatar/raising-of-aatars-flag-in-libya-was-an-eerie-moment-1.2042345. Accessed: 26.05.2021.
31. Warren, David. The Ulama’ and the Arab Uprisings 2011-13: Considering Yusuf al-Qaradawi, the ‘GlobalMufti,’ between the Muslim Brotherhood, the Islamic Legal Tradition, and Qatari Foreign Policy. British Society for Middle Eastern Studies,18 Mar. 2014. https://iournals.le.ac.uk/ois1/index.php/nmes/article/view/2649/2472 Accessed:
28.05.2021.
THE ISLAMIC FACTOR IN QATAR'S FOREIGN POLICY KNARIK SARGSYAN
NAS RA, Institute of Oriental Studies, Ph.D. Student Yerevan, Republic of Armenia
The aim of this article is to examine the Islamic direction of Qatar’s foreign policy and its toolkit. One of the objectives of the study is to identify the transformations, the main motivations, tendencies, and prospects of Qatar’s cooperation with the Islamic religious-political forces, in particular with the "Muslim Brotherhood" movement in the period before and after the "Arab Spring".
161
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах
№ 2(9), 2021
The article is based on the study of official documents, official announcements, leading international research and information centers, and international news.
The analysis carried out in the article shows that for Qatar, which seeks leadership in the region, the "Muslim Brotherhood" has become a serious toolkit of influence serving also the agenda of the Turkish-Qatari tandem.
Keywords: Qatar, Turkey, Muslim Brotherhood, Arab Spring, geopolitics, Middle East, Islam, soft power, actor, security.
ИСЛАМСКИМ ФАКТОР ВО ВНЕШНЕЙ ПОЛИТИКИ КАТАРА КНАРИК САРКИСЯН
соискатель Института Востоковедения НАН РА г. Ереван, Республика Армения
Целью статьи является изучение исламского направления внешней политики Катара и ее инструментарий. Одна из задач исследования - выявить трансформации, основные мотивы, тенденции и перспективы сотрудничества Катара с исламскими религиознополитическими силами, в частности, с движением «Братья-мусульмане» в период до и после «арабской весны».
Статья основана на изучении официальных документов и заявлений ведущих международных исследовательских, информационных центров и международных новостей.
Анализ, проведенный в статье, показывает, что для Катара, стремящегося к лидерству в регионе, «Братья-мусульмане» стали серьезным инструментом влияния, служащим также повестке дня турецко-катарского тандема.
Ключевые слова: Катар, Турция, «Братья-мусульмане», «арабская весна», геополитика, Ближний Восток, ислам, мягкая сила, актер, безопасность.
162