Научная статья на тему 'ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ. ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ'

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ. ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
130
25
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Վրաստան / Պանկիսի կիրճ / Աջարիա / իսլամական արմատականություն / սալաֆիականություն / Իսլամական պետություն (ԻՊ)

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Հարությունյան Լիլիթ, Մանուկյան Տաթեվիկ

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել Վրաստանում սալաֆիականության իսլամական արմատականության ծավալման հիմնական առանձնահատկություններն ու միտումները, վեր հանել այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց բախվում է Վրաստանը, հետևապես նաև՝ տարածաշրջանը: Հոդվածի խնդիրներն են` քննարկել Վրաստանի իսլամադավան համայնքներում սուննի իսլամի արմատական ուղղությունների տարածման ներքին ու արտաքին դրդապատճառներն ու ազդակները, նախադրյալներն ու հետևանքները, վրացական հասարակության մեջ վերջիններիս ինտեգրման խնդիրները: Հետազոտվում են Վրաստանի էթնիկ ադրբեջանցիների շրջանում (որոնք շիաներ են) սալաֆիականության սուննի իսլամական ծայրահեղականության նպատակաուղղված քարոզչության պատճառներն ու հետևանքները։ Հոդվածը գրվել է բազմալեզու գիտական վերլուծությունների միջազգային մամուլի, թեմային առնչվող նյութերի, հայտարարությունների, ելույթների, վերլուծական զեկույցների, պաշտոնական ոչ պաշտոնական լրատվության մշտադիտարկման հիման վրա՝ պատմավերլուծական ու պատմաքաղաքագիտական քննության մեթոդաբանությամբ: Հետազոտության արդյունքում հեղինակները հանգել են այն եզրակացության, որ Վրաստանում հետևողականորեն ծավալվող սուննի իսլամի սալաֆիական ուղղությունը արմատականությունը լրջագույն սպառնալիք են ոչ միայն Վրաստանի, այլ նաև տարածաշրջանում անվտանգային միջավայրի համար: Վրաստանի իշխանությունները կորցնում են իրական վերահսկողությունն Աջարիայի նկատմամբ՝ այն աստիճանաբար «հանձնելով» Թուրքիային: Հետևաբար այստեղ կարող է ձևավորվել «արմատականության հարթակ»՝ հարակից տարածքներ անմիջական ներթափանցման հնարավորությամբ: Թուրքիայի իսլամական տարբեր կազմակերպությունների կողմից ակտիվորեն օգտագործվող Աջարիան կարող է որոշակի զարգացումների դեպքում վերածվել նաև Հայաստանի դեմ «ահաբեկչության օջախի»: Ծայրահեղական սուննի իսլամական գաղափարաբանության ծավալումը Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում հանգեցնում է շիայական ավանդական իսլամի նահանջին: Այս երևույթը, բնականաբար, ազդում է ոչ միայն տարածաշրջանի կրոնական քարտեզի վրա, այլև փոխում է առկա աշխարահաքաղաքական ուժային հարաբերակցությունը։ Թուրքիան, օգտագործելով նաև իսլամական գործիքակազմը, հետևողականորեն դուրս է մղում Իրանին Վրաստանի էթնիկ ադրբեջանաբնակ շրջաններից՝ Հայաստանի շուրջ սեղմելով ծայրահեղ իսլամական արմատականության օղակը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

RADIACAL ISLAMIN GEORGIA: NEW TRENDS AND CHALLENGES

The purpose of the paper is to study the main features and tendencies of Salafi Islam and Islamic radicalism in Georgia, to identify the threats and challenges facing Georgia as well as the region. The objectives of the article are to discuss the internal and external motives and impulses, preconditions and consequences of the spread of Sunni radical Islam in the Muslim communities of Georgia, the issues of their integration into the Georgian society, the causes and consequences of the propaganda of Salafism and Sunni Islamic radicalismamong the ethnic Shi’i Azerbaijanis of Georgia. The paper was written on the basis of monitoring of the international press and materials on this topic, an extensive study of professional literature on various sides of Radical Islam in Georgia. In the course of the study, the authors concluded that the spreed of Salafism and radical Islam in Georgia poses a serious threat not only to Georgia, but also to the security environment of the region...The purpose of the paper is to study the main features and tendencies of Salafi Islam and Islamic radicalism in Georgia, to identify the threats and challenges facing Georgia as well as the region. The objectives of the article are to discuss the internal and external motives and impulses, preconditions and consequences of the spread of Sunni radical Islam in the Muslim communities of Georgia, the issues of their integration into the Georgian society, the causes and consequences of the propaganda of Salafism and Sunni Islamic radicalismamong the ethnic Shi’i Azerbaijanis of Georgia. The paper was written on the basis of monitoring of the international press and materials on this topic, an extensive study of professional literature on various sides of Radical Islam in Georgia. In the course of the study, the authors concluded that the spreed of Salafism and radical Islam in Georgia poses a serious threat not only to Georgia, but also to the security environment of the region. The Georgian authorities are losing real control over Adjara, gradually "handing it over" to Turkey. Therefore, a "platform of radicalism" can be formed here with the possibility of direct penetration into the surrounding areas. Adjara, which is actively used by various Turkish Islamic organizations, may also become a "hotbed of terrorism" against Armenia in the event of certain developments. The spread of radical Sunni Islamic ideology in the Azerbaijani populated regions of Georgia is leading to the retreat of traditional Shi’i Islam. This phenomenon, of course, affects not only the religious map of the region, but also changes the existing geopolitical balance of power. Turkey, using its Islamic tools, is consistently pushing Iran out of Georgia's ethnic Azerbaijani populated regions, squeezing the circle of Islamic radicalism around Armenia.

Текст научной работы на тему «ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ. ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 1(8), 2021

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ.

ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ* * 344

ՀՏԴ 316.354.2 (479.22) DOI: 10.52063/25792652-2021.1-120

ԼհԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ԱԻ առաջատար գիտաշխատող,

Արաբական երկրների բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու,

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դոցենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն lily [email protected]

ՏԱԹԵՎհԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ԱԻ Թուրքիայի բաժնի գիտաշխատող,

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել Վրաստանում սալաֆիականության և իսլամական արմատականության ծավալման հիմնական առանձնահատկություններն ու միտումները, վեր հանել այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց բախվում է Վրաստանը, հետևապես նաև' տարածաշրջանը:

Հոդվածի խնդիրներն են' քննարկել Վրաստանի իսլամադավան համայնքներում սուննի իսլամի արմատական ուղղությունների տարածման ներքին ու արտաքին դրդապատճառներն ու ազդակները, նախադրյալներն ու հետևանքները, վրացական հասարակության մեջ վերջիններիս ինտեգրման խնդիրները: Հետազոտվում են Վրաստանի էթնիկ ադրբեջանցիների շրջանում (որոնք շիաներ են) սալաֆիականության և սուննի իսլամական ծայրահեղականության նպատակաուղղված քարոզչության պատճառներն ու հետևանքները:

Հոդվածը գրվել է բազմալեզու գիտական վերլուծությունների և միջազգային մամուլի, թեմային առնչվող նյութերի, հայտարարությունների, ելույթների, վերլուծական զեկույցների, պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվության մշտադիտարկման հիման վրա' պատմավերլուծական ու պատմաքաղաքագիտական քննության մեթոդաբանությամբ:

Հետազոտության արդյունքում հեղինակները հանգել են այն եզրակացության, որ Վրաստանում հետևողականորեն ծավալվող սուննի իսլամի սալաֆիական ուղղությունը և արմատականությունը լրջագույն սպառնալիք են ոչ միայն Վրաստանի, այլ նաև տարածաշրջանում անվտանգային միջավայրի համար: Վրաստանի իշխանությունները կորցնում են իրական վերահսկողությունն Աջարիայի նկատմամբ' այն աստիճանաբար «հանձնելով» Թուրքիային: Հետևաբար այստեղ կարող է ձևավորվել «արմատականության հարթակ»' հարակից տարածքներ

* Հոդվածը ներկայացվել է 14.02.2021թ., գրախոսվել' 18.02.2021թ., տպագրության ընդունվել' 30.03.2021թ.:

344 Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող Համահայկական հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

120

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

անմիջական ներթափանցման հնարավորությամբ: Թուրքիայի և իսլամական տարբեր կազմակերպությունների կողմից ակտիվորեն օգտագործվող Աջարիան կարող է որոշակի զարգացումների դեպքում վերածվել նաև Հայաստանի դեմ «ահաբեկչության օջախի»:

Ծայրահեղական սուննի իսլամական գաղափարաբանության ծավալումը Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում հանգեցնում է շիայական ավանդական իսլամի նահանջին: Այս երևույթը, բնականաբար, ազդում է ոչ միայն

տարածաշրջանի կրոնական քարտեզի վրա, այլև փոխում է առկա աշխարահաքաղաքական ուժային հարաբերակցությունը։ Թուրքիան, օգտագործելով նաև իսլամական գործիքակազմը, հետևողականորեն դուրս է մղում Իրանին Վրաստանի էթնիկ ադրբեջանաբնակ շրջաններից' Հայաստանի շուրջ սեղմելով ծայրահեղ իսլամական արմատականության օղակը:

Հիմնաբառեր' Վրաստան, Պանկիսի կիրճ, Աջարիա, իսլամական արմատականություն, սալաֆիականություն, Իսլամական պետություն (ԻՊ):

Ներածություն

2020թ.-ի Արցախյան պատերազմի հետևանքով տարածաշրջանում սահմանների վերափոխմամբ պայմանավորված՝ աշխարհաքաղաքական տեղաշարժերն ու ձևավորված անկայունությունն արժևորում են իսլամական գործոնի և դրա ծավալման հեռանկարների ուսումնասիրության կարևորությունը:

Հարավային Կովկասը մշտապես գտնվել է կրոնների ու քաղաքակրթությունների խաչմերուկում, որտեղ բախվում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային դերակատարների աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական շահերը, որոնց փոխակերպումներն ու վերադասավորումներն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում տարածաշրջանային ընդհանուր անվտանգային միջավայրի վրա:

Ակներև է, որ 2020 թ.-ի Արցախյան պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում Թուրքիայի՝ սուննի ահաբեկչական տարրով (գերազանցապես թուրքմեններ) վերաբնակեցման շրջանառվող ծրագրերն էապես նպաստելու են տարբեր իսլամական ուժերի ու դերակատարների ակտիվացմանը՝ խաթարելով տարածաշրջանում առկա հավասարակշռությունը: Այս տեսանկյունից առանձնակի կարևորություն է ստանում տարածաշրջանի՝ տվյալ դեպքում Վրաստանի իսլամադավան համայքների ուսումնասիրությունը, որոնք կարող են կամրջել ավանդական իսլամական կրոնամշակութային արժեհամակարգերը և դառնալ գործիք՝ ծայրահեղական իսլամի՝ տարածաշրջան ներթափանցման համար:

Հայաստանի սահմանակից չորս պետություններից երեքն իսլամադավան են՝ իրենց բնակչության բացարձակ մեծամասնությամբ: Միակ քրիստոնյա երկիրը Վրաստանն է, որտեղ իսլամը երկրորդ ամենատարածված կրոնն է345: Մուսուլմանական համայնքները Վրաստանում պարփակ ապրում են Պանկիսի կիրճում, Քվեմո Քարթլիի շրջանում և Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում: Կան նաև փոքր

մուսուլմանական բնակավայրեր Կախեթիի, Քվարելի, Թելավի և Սագարեջո վարչական շրջաններում (էթնիկ ադրբեջանցիներ), ինչպես նաև Ծալկայի, Ջավախքի և Գուրիայի շրջաններում (Աջարիայից այստեղ հաստատվածներ և մսխեթցի թուրքերի փոքր

345 20 1 4 թ.-ի պաշտոնական մարդահամարի համաձայն՝ Վրաստանում բնակվում է 400.000 մուսուլման, որը կազմում է երկրի բնակչության 10.7 %-ը: National statistics office of Georgia (Geostat), 2014 General Population Census Main Results General Information, http://census.ge/files/results/Census release ENG.pdf, 10.03.2021.

121

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

խմբեր)346: Թբիլիսիում բնակվում է մոտ 16.000 մուսուլման347: Ակնհայտ է, որ բացի Ջավախքից, մուսուլամանները գերակշիռ մեծամասնություն են կազմում Հայաստանի հետ սահմանակից բոլոր բնակավայրերում:

Պանկիսի կիրճի մուսուլմանական համայնքն «ավանդական իսլամի» և սալաֆիականության առանցքում

Պանկիսի կիրճում քիստերը348 սկսեցին հաստատվել դեռևս 1840-ական թվականներից և վրացական համայնքների հետ սոցիալ-տնտեսական սերտ շփման արդյունքում կարողացան ինտեգրվել տեղական միջավայրում՝ չնայած կրոնական տարբերակվածությանը: Քիստերը սուննի իսլամի շաֆիայական մազհաբի՝

կրոնաիրավական դպրոցի հետևորդներ են: 2014 թ.-ի պաշտոնական մարդահամարի համաձայն՝ Վրաստանում էթնիկ քիստերի թիվը 5700 է349: Տեղական

ինքնակառավարման մարմինների տվյալների համաձայն՝ Պանկիսի կիրճում բնակվում է նաև 230 չեչեն, որոնք երկրում հաստատվել են դեռևս 1990-ականներին350: Վերջիններս թեև փախստականի կարգավիճակ ունեն, այնուամենայնիվ բավական լավ ինտեգրված են տեղի քիստ բնակչության շրջանում351:

Քիստական համայնքի մեկուսացումը վրացական միջավայրից սկսվեց երկրի անկախացումից հետո: Խորհրդային Միության կազմալուծման, աթեիզմի ու

կոմունիստական գաղափարախոսության քայքայման արդյունքում առաջացած «գաղափարական վակուումը»352 խորհրդային ժողովուրդներին և ազգություններին կանգեցրեց ազգային ու էթնոդավանական ինքնությունների փնտրտուքի առաջ353: Վրաստանում կրոնական ինքնությունների նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ վերելք ապրեց. հետզհետե ուղղափառ քրիստոնեությունը դարձավ վրաց ազգայնական ինքնության ու գաղափարախոսության կարևոր բաղադրիչը: Ի հակադրություն՝ մուսուլմանները սկսեցին ինտեգրվել ինչպես իսլամական տարբեր երկրներում գործող,

Kahraman A., Azeris and Muslim Ajarians in Georgia: The Swing between Tolerance and Alienation.” Nationalities Papers, vol. 49:2, 2020, p. 309, Mikadze E., “L’islam en Ge'orgie”, Me'moire de DEA, IEP de Paris, 1995, Mikadze E., “L’islam en Adjarie: Trajectoire historique et implications contemporaines”, Cahiers d’Etudessur la Me'diterrane'e Orientale et le Monde Turco-Iranien, No 27, 1999,

pp. 241-261.

347 Сихарулидзе А., Урушадзе М., Ислам в Грузии и политика интеграции, Пути к миру и безопасности, 2016. № 2(51), С. 72. DOI: 10.20542/2307-1494-2016-2-71-86.

348Քիստերը չեչենական էթնիկ ենթախումբ են, Վրաստանում ապրում են Պանկիսի կիրճում՝ Կախեթ շրջանի Ախմեթ համայնքում։ National statistics office of Georgia (Geostat), 2014 General Population Census Main Results General Information,

http://census.ge/files/results/Census_release_ENG.pdf. (10.03.2021).Վրաստանում քիստական համայքի մասին մանրամասն տե'ս https://osgf.ge/wp-content/uploads/2019/05/Analytical-Report-ISSA-ARM.pdf

349 National statistics office of Georgia (Geostat), 2014, General Population Census Main Results General Information, http://census.ge/files/results/Census release ENG.pdf, (13.03.2021.

350 2002 թ-ի մարդահամարի տվյալներում Կիրճի քիստերի թիվը 7110 է, չեչեններինը՝ 1271, ինչը վկայում է արտագաղթի մեծ տեմպի մասին, Искандарян А., Локальный очаг джихадизма в условиях расколотой исламской общины Грузии, Исламские радикальные движения на политической карте современного мира, Выпуск 2, Северный и Южный Кавказ, от. ред. Саватеев А., Нефляшева Н., Кисриев Э., М. 2017, С. 522

351 Islam in Georgia: Policy and integration, Research report, Caucasian House, The Center of cultural relations, Tbilisi, 2016, p. 16

352 Huntington S. P., The Clash of Civilizations Remaking of World Order, 1997. New York, Simon and Schuster, p. 96.

353Agadjanian A., Revising Pandora's Gifts: Religious and National Identity in the Post-Soviet Societal Fabric, Europe-Asia Studies, 2001,53 (3), 473-488, p. 474.

122

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

այնպես էլ վերազգային իսլամական կառույցներին' դառնալով արտաքին ազդեցության հնարավոր թիրախ:

1990-ական թվականներին Վրաստանում տիրող քաղաքական, տնտեսական ու սոցիալական ծանր իրավիճակը Պանկիսի կիրճում կրկնապատկվեց նաև կենտրոնական ու տեղական իշխանությունների շրջանում կոռուպցիայի լայն տարածմամբ։ Ըստ որոշ հետազոտողների՝ Չեչնիայում զինված հակամարտությունը դարձավ քիստերի՝ վրացական հասարակությունից մեկուսացման հիմնական պատճառներից մեկը354: Տարբեր աղբյուրների համաձայն՝ Չեչենական առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում հազարավոր չեչեն փախստականներ հաստատվեցին Պանկիսի կիրճում, ինչն էականորեն փոխեց երկրամասի սոցիալական պատկերը355: Այստեղ

հաստատվեցին նաև զինված խմբավորումներ, որոնք պարբերաբար անցնում էին Վրաստանի սահմանը՝ ընտանիքներին այցելելու, անհրաժեշտ նյութական ու սննդային պաշարներ ձեռք բերելու և բուժում ստանալու նպատակով356։ Զուգահեռաբար Կիրճ ներթափանցեց սուննի իսլամի սալաֆիական ուղղությունը357: Սոցիալական

ինտեգրման, մասնագիտական կայացման ու առաջխաղացման հնարավորությունների սակավությունը, երկրում կրթության ցածր որակը, ինչպես նաև մեկուսացվածությունը Վրաստանի այլ շրջաններից ստիպեցին տեղացի երիտասարդներին հակվել դեպի սալաֆիական իսլամը՝ որպես ինքնադրսևորման ու ինքնարտահայտման հնարավոր միջոց:

Հյուսիսային Կովկասում պատերազմական իրողություններով պայմանավորված՝ Վրաստանի կառավարությունը բախվեց նաև Պանկիսում անվտանգային իրավիճակի սրմանը: 2000-ական թվականներից Վրաստանի կառավարությունը լայնածավալ միջոցառումներ սկսեց իրականացնել կիրճում իրավիճակը վերահսկողության տակ առնելու ուղղությամբ: Ռուսաստանի Դաշնությունը ևս ընդգծված կոշտ դիրքորոշում որդեգրեց Պանկիսի կիրճի գործընթացների նկատմամբ՝ դրանք դիտարկելով բացառապես իր անվտանգության և հակաահաբեկչական գործողությունների առանցքում:

Մինչև 2000-ական թվականները Պանկիսի կիրճը վերահսկողությունից դուրս տարածք էր, որտեղ անարգել գործում էին հանցագործ զինյալ խմբավորումներ, որոնցից ամենահայտնին Ռուսլան Գելաևի358 ջոկատն էր. կիրճն այդ տարիներին ասոցացվում էր երեխաների առևանգման, թմրանյութերի, զենք-զինամթերքի առքուվաճառքի և այլ հանցագործությունների հետ359: 2002 թ.-ին վրացական իշխանությունները սկսեցին հետզհետե վերահսկել Կիրճի անվտանգային իրավիճակը՝ երկրից վտարելով անօրինական զինյալ խմբերին և հանցագործ տարրերին360: Սալաֆիականությանը հարող շրջանակները, սակայն, մնացին ու փորձեցին համակեցության ուղիներ գտնել Վրաստանի կառավարության վերահսկողության ներքո:

354 Hahn G. M., The Caucasus Emirate Mujahedin: Global Jihadism in Russia’s North Caucasus and Beyond, 2014, p. 33.

355 Shultz R. H., Dew Andrea J., Insurgents, Terrorists, and Militias: The Warriors of Contemporary Combat, 2006, p. 144.

356 Նույն տեղում:

357 Goguadze G., Kapanadze S., Daesh and Challenges Facing Georgia, Georgia’s Reforms Associates (GRASS) Policy Document, p. 10.

358 Sageman M., Hutzley J. D., and Unmasking Terror, A Global Review of Terrorist Activities, Volume 3, 2007, p. 332.

359 Beyond al-Qaeda. The Global Jihadist Movement, Editors: Rabasa A., Chalk P., Cragin K., Daly A. S., RAND Corporation, Part 1,2006, p. 109.

360 Ozeren S., Understanding Terrorism: Analysis of Sociological and Psychological Aspects, (NATO Security Through Science Series E: Human and Societal), 2007 , p. 57.

123

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

2015 թ.-ից Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը տարեկան 14 անվճար տեղ է հատկացնում Պանկիսի քիստ երիտասարդներին361: Այս ծրագիրը նաև նպատակ է հետապնդում լուծել երիտասարդների զբաղվածության, վրաց հասարակության մեջ նրանց ինտեգրման ու գաղափարական կողմնորոշման խնդիրները: Վրացերենը կիրճի բոլոր դպրոցներում կրթության միակ պաշտոնական

լեզուն է362:

Մինչդեռ բարձրագույն կրթությամբ երիտասարդներին աշխատանքով ապահովումը շարունակում է Պանկիսում լրջագույն խնդիր մնալ՝ պարբերական արտագաղթի պատճառ դառնալով: Երիտասարդ քիստերը աշխատանք գտնելու նպատակով մեկնում են Ռուսաստանի Դաշնություն՝ մասնավորապես Չեչնիա363 և Թուրքիա: ԵՄ երկրներում աշխատանքային ներգաղթյալների թվաքանակն ավելի ցածր է: Անդրադառնելով քիստերի կրոնական նախապատվությանը՝ նշենք, որ

երիտասարդների 70–75 տոկոսը (մինչև 35 տարեկան) հարում է սալաֆիականությանը, իսկ համայնքի ավեյի տարեց անդամները՝ «ավանդական իսլամին»364։ Կիրճում «ավանդական իսլամին» հարող համայնքը 5 մզկիթ (որոնցից սակայն պաշտոնապես գրացված է միայն Դուիսի գյուղի մզկիթը) և 7 կրոնական դպրոց (մադրասա) ունի, որոնց բնականոն գործունեությունը համակարգում և հոգևորականներին ամսական աշխատավարձ է վճարում Վրաստանի Մուսուլմանների հոգևոր վարչությունը365: Սալաֆիական իսլամի հետևորդները Կիրճում իրենց առանձին 7 մզկիթն ու աղոթատունն ունեն366։ Փաստենք, որ սալաֆիական միաբանությունները չեն ճանաչում այդ վարչության գործառույթները և կրոնական ծեսերն անցկացնում են իրենց արտաքին հովանավորների աջակցությամբ։ Հետազոտությունները ցույց են տայիս, որ «ավանդական իսլամի» հետևորդները փորձում են պայքարել Կիրճում սալաֆիականության տարածման դեմ՝ հիմնավորելով, որ այն կարող է հանգեցնել շրջանի հետագա արաբականացմանն ու քիստ-չեչենական ավանդույթների ու արժեքների վերացմանը: Այդ մտահոգությունների նախադրյալներն արդեն իսկ առկա են համայնքում. քիստ սալաֆիականները, հարելով սուֆիական միաբանության Նակշբանդի և Կադիրիյա տարիկաթներին, հետևողականորեն փորձում են «ավանդական իսլամի» հետևորդներին բերել դեպի «անաղարտ իսլամ», ստիպել նրանց հրաժարվել քիստ-չեչենական կրոնական առանձնահատկություններից և ավանդական

2016 թ.-ի տվյալներով՝ Պանկիսի կիրճից 80 և ավելի ուսանողներ բարձրագույն կրթություն էին ստանում երկրի տարբեր ուսումնական հաստատություններում: Sikharulidze A.l ,Urushadze M, Khmaladze G., Chichinadze R., Islam in Georgia: Policy and Integration: Research report, Tbilisi 2016, p. 16

362 Նույն տեղում:

363 Որոշ տվյալներով 1200 քիստ բնակվում է Չեչնիայում և Ռուսաստանի քաղաքացիություն ունի: Նրանք բավականին լավ ինտեգրված են չեչեն հասարակությունում, սակայն սերտորեն կապված են Վրաստանի իրենց համայնքի հետ: Сихарулидзе А., Урушадзе М., Хмаладзе Г., Чичинадзе Р., նշվ. աշխ., էջ 17:

364 Yearbook of Muslims in Europe, Editors: Scharbrodt O., Akgonul S., Alibasic A., Nielsen J., and Racius E., Volume 6, Brill, 2014, p. 251

365 Վարչությունը հիմնադրվել է 2011 թ.-ին: Նպատակն է համակարգել Վրաստանի շիա և սուննիիսլամադավան համայնքների գործունեությունը, հետամուտ լինել դրանց շահերի պաշտպանությանն ու սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը: Սակայն վերջին շրջանում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ Վարչությունը գործում է հիմնականում պետության հետ համաձայնեցված և ուղղորդված: Урушадзе М., Клиффорд Б., Управление мусульман Грузии должно представлять интересы жителей, а не правительства, https://oc-media.org/ru/mneniya/upravlenie-musulman-gruzii-dolzhno-predstavlyat-interesy-zhiteleyo-a-ne-pravitelstva/, (22. 03. 2017)

366 Yearbook of Muslims in Europe, Editors: Scharbrodt O., Akgonul S., Alibasic A., Nielsen J., and Racius E. Volume 6, Brill, 2014, p. 251

124

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

սովորույթներից' դրանք փոխարինելով շարիաթի օրենքներով367: Սալաֆիականները պնդում են, որ Պանկիսի կիրճի «ավանդական իսլամը» հիմնված է Հյուսիսային Կովկասի ավանդույթների ու սովորույթների վրա. այն լիովին տարանջատվել է Ղուրանի վրա հիմնված «անաղարտ» ու «իրական» իսլամից։ Ավելին՝ նրանք նշում են, որ արաբերենին չտիրապետող անձինք չեն կարող իսլամ քարոզել՝ երևույթ, որ տարածված է կիրճի «ավանդական իսլամի» հետևորդների շրջանում։ Այս իրողությունները հետզհետե կհանգեցնեն քիստ հանրույթի «արաբականացմանը»368:

Հակասություններն իսլամական ուղղությունների հետևորդների միջև ավելի են խորանում նաև Վրաստանի իշխանությունների երկբևեռ քաղաքականության արդյունքում: Մ. Սաակաշվիլիի կառավարությունը փորձում էր Կիրճում իրավիճակը վերահսկեյի պահել՝ սերտորեն համագործակցելով սալաֆիականների հետ, ինչը հանգեցրեց «ավանդական իսլամի» դիրքերի թուլացմանը։ Ի հակադրություն՝ ներկա իշխանությունները գրեթե չեն շփվում Կիրճի սալաֆիական շրջանակների հետ՝ աշխատելով հիմնականում «ավանդական իսլամի» հետևորդների հետ369։

Սալաֆիականության ծավալումը կիրճում պայմանավորված է ոչ միայն արտաքին գործոններով, այլ նաև «ավանդական իսլամի» թույլ դրսևորվածությամբ։ Ավանդական իսլամական հոգևորականների կրթական շեմն ու հմտությունները ցածր մակարդակի վրա են. շատ հաճախ մզկիթներում իմամներ են դառնում կրոնական կրթություն չստացած անձինք370։ «Ավանդական իսլամի» ներկայացուցիչները չեն կարող համեմատվել սալաֆի քարոզիչների հետ, որոնք գերազանց կրոնական կրթություն են ստանում արաբական երկրներում։ Վրաստանի Մուսուլմանների հոգևոր վարչությունը չի կարողանում արդյունավետորեն լուծել այս խնդիրը՝ մասամբ նաև երկրում համարժեք կրոնական կրթության բացակայության պատճառով։ Քիստական համայնքի Ավագների խորհրդի ավանդական ինստիտուտը տարիներ շարունակ գործում էր որպես ոչ պաշտոնական գործադիր և դատական իշխանություն՝ ըստ շարիաթի և չեչենական ավանդույթների, ներքին գաղափարական հակասությունների պատճառով թուլացած և արժեզրկված է371։ Պետական կառավարման ուժեղացման ու սալաֆիականության ծավալման արդյունքում Ավագների խորհուրդը կորցրել է երբեմնի հեղինակությունն ու գործառույթների կարևորությունը։

Սալաֆիական գաղափարների տարածումը Վրաստանում զուգորդվեց ծայրահեղական իսլամականության ներթափանցմամբ: Մինչ Սիրիական ճգնաժամը թվում էր, թե արմատական սալաֆիականներն առանձնակի ակտիվ չեն, սակայն տասնյակ երիտասարդ (մինչև 25 տարեկան)372, նույնիսկ դեռահաս (Մ. Կուշտանիշվիլի,

367 Sanikidze G., Islamic Resurgence in the Modem CaucasianRegion: "Global" and "Local" Islam in the Pankisi Gorge, Empire, Islam, and Politics in Central Eurasia, Ed. by U.Tomohiko, Slavic Eurasian Studies, No.14, pp. 271-272, https://src-h.slav.hokudai.ac.ip/coe21/publish/no14 ses/contents.html, 13.03.2021.

368 Matteo Z., Cassano E., Pankisi, the land of the offspring. 17/10/2016. https://www.balcanicaucaso.org/eng/Areas/Georgia/Pankisi-the-land-of-the-offspring-174711. 28.02.2021.

369 2 0 1 6 թ.-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշե[իին Պանկիսի կիրճ իր այցի ժամանակ հրաժարվեց ընդունել սալաֆիական առաջնորդներին՝ հանդիպելով միայն «ավանդական իսլամի» ներկայացուցիչների հետ: Տ'ես Islam in Georgia: Policy and integration, p. 16

370 Interview with Mamuka Areshidze. "ISIS" Caucasus Wilayat is fairly dangerous, as fighters that previously went to Syria will stay here and operate in situ." Kviris Palitra. 25 June 2015. See full interview: http://www.kvirispalitra.ge/politic/25595-qisis-is-kavkasiis-vilaiethi-me, 13.03.2021.

371 Yearbook of Muslims in Europe, Editors: Scharbrodt O., Akgonul S., Alibasic A., Nielsen J., and Racius E. Volume 7, 2015, p. 254.

372 Goguadze G., Propaganda of the Islamic Caliphate and the Methods of Recruitment of Georgian Citizens, 2017, p. 8.

125

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Ռ. Բագակաշվի[ի, որոնք զոհվեցին Սիրիայում373) մուսուլմանների անդամակցումն ԻՊ-ին, Պանկիսի իմամի ձերբակալությունը, ով մեղադրվեց ահաբեկչական

գաղափարախոսություն տարածելու և զինյալ խմբավորումներին աջակցելու մեջ374, փաստում են, որ կիրճում հետևողական քարոզչական աշխատանքներ են տարվել: Կիրճի Ավագների խորհրդի ներկայացուցիչ Խ. Խանգոշվիյին վկայում է, որ սալաֆիականներն ակտիվորեն աշխատում էին դեռահասների ու դպրոցականների հետ375։ Ակտիվ քարոզչության արդյունքում դեռահասները, որոնք հեշտությամբ ընկալում էին սալաֆիական գաղափարները, եռանդուն անդամագրվում էին արմատական շրջանակներին։

Այդուհանդերձ հետազոտությունները փաստում են, որ Վրաստանում սալաֆիականության հետևորդներն ունեն հավատքի ազատություն, աղոթում են իրենց մզկիթներում, ուսանում են կրոնական դպրոցներում։ Սալաֆիականներն ինքնուրույն են համակարգում իրենց վարչակազմակերպչական գործունեությունը՝ փորձելով համայնքը հնարավորինս տարանջատել ու հեռու պահել Իսլամական պետության ներգործությունից և հավաստում են, որ հետևողական են Կիրճի երիտասարդներին ԻՊ գաղափարական ազդեցությունից զերծ պահելու համար: Նշվում է նաև, որ ԻՊ խմբավորումների զինյալ ահաբեկիչների մեջ Պանկիսի կիրճի սալաֆիական համայքնի ներկայացուցիչների թիվը խիստ սահմանափակ է և չի արտահայտում սալաֆիական համայնքի ու ղեկավարների դիրքորոշումը։ Սալաֆիականները փորձում են չհակադրվել Վրաստանի իշխանություններին և ընդհանուր առմամբ պատրաստակամ են՝ աշխատելու պետական կառույցների հետ:

Պանկիսի կիրճում իսլամական արմատականության ծավալման ներքին պատճառներից են նաև չզարգացած ենթակառուցվածքները, իշխանությունների կողմից նախընտրական խոստումների չիրագործումը և տեղական ինքնակառավարման մարմինների պասիվ գործունեությունը, ինչը չի նպաստում համայնքի ինտեգրմանը վրացական հասարակությանը, խորացնում է մեկուսացվածությունը և գաղափարական տարանջատվածությունը։ Համայնքում առկա ներքին կրոնական հակասությունները ևս սաստակցնում են այս իրողությունները։ Շատ հաճախ տեղացի մուսուլմանների խնդիրներն ուղղակիորեն անտեսվում են կենտրոնական իշխանությունների կողմից՝ առաջ բերելով վերջիններիս դժգոհությունը և մղելով նրանց այդ խնդիրների լուծման այլ արտաքին հովանավորներ ու միջոցներ փնտրելուն:

«Իսլամի վերածնունդն» Աջարիայում. արտաքին ներգործություն և արմատականության դրսևորումներ

Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը Վրաստանի միակ երկրամասն է, որտեղ իսլամադավան հիմնական բնակչությունն էթնիկ վրացիներ են՝

մեծամասնությամբ սուննի հանաֆիական մազհաբի' կրոնաիրավական դպրոցի հետևորդներ376: Աջարիայի իսլամադավան համայքն ադրբեջանականից հետո երկրորդ ամենամեծ մուսուլմանական համայքն է Վրաստանում, որը պարփակ բնակվում է

373 18-year-old Muslim Kushtanashvili Died in Syria, 02/10/2017. https://radiowav.ge/news/people/item/538-siriashi-18-xlis-muslim-kushtanashvili-daigupa. 13.03.2021.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

374 Имам из Панкисского ущелья получил в Грузии 14 лет за вербовку для ИГ 07.03.2016, https://www.bbc.com/russian/international/2016/03/160307_georgia_syria_recruiting_sentence, 13.03.2021.

375 Khangoshvili Kh., The Customs and Traditions of Kists, 2015, p. 10.

376 Ըստ 2014 թ. պաշտոնական մարդահամարի՝ շրջանն ունի 333 953 բնակիչ, որի 132

852-ը կամ 39,6% իսլամադավան է, National statistics office of Georgia (Geostat), 2014 General Population Census Main Results General Information, http://census.ge/files/results/Census release ENG.pdf, 21/02/2021:

126

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Բաթումում, Խուլո, Քեդա, Խելվաչաուր, Շուախևի, Քոբուլեթի շրջաններում, ինչպես նաև հարևան Գուրիա և Ջավախքի մարզերում377:

Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիան փորձեց ակտիվացնել իր ներկայությունը Վրաստանում, ինչն այդ ժամանակ միանշանակ չընկալվեց թե' իշխանությունների, թե' նորահայտ ազգայնականների և թե' մտավորականների շրջանում: Թուրքիայի կողմից տնտեսական ներթափանցման փորձերն այդ տարիներին լուրջ խոչընդոտների բախվեցին՝ արմատական իսլամի ներթափանցման և թուրք զավթիչների հնարավոր վերադարձի սպառնալիքի հիմնավորմամբ: Թուրքիայից

հնարավոր վտանգները կանխելու համար նորանկախ Վրաստանի իշխանությունները և Վրաց ուղղափառ եկեղեցին Աջարիայում սաստկացրին ազգայնական ու

քրիստոնեական ինքնության գաղափարաբանությունը' խթանելով ու խրախուսելով դավանափոխության գործընթացը:

Այդուհանդերձ Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ հնարավոր եղավ մուսուլման աջարների շրջանում կրոնական զարթոնք առաջացնել և համայնքը վերաինտեգրել իսլամական համայնքին (ումմային): Կապեր հաստատվեցին Թուրքիայի և այլ երկրների իսլամական կառույցների միջև, որոնք համակարգում էր Բաթումի մուֆթիաթը' իրականացնելով մզկիթների ու մադրասաների վերակառուցում ու վերաբացում, աջար երիտասարդների կրոնական կրթության կազմակերպում ու ֆինանսավորում, իսլամական գրականության տարածում և ինքնության վերաարժևորման ծրագրեր: 1992 թ.-ին 50 մուսուլման աջարների մասնակցությունը Մաքքայում Հաջին սկզբնավորեց «իսլամական վերածնունդն» Աջարիայում378:

Եթե սալաֆիականության տարածումը Պանկիսում պայմանավորված էր Հյուսիսային Կովկասի պատերազմական իրողություններով, ապա Աջարիայում դրա տարածման սկզբնաղբյուր դարձան արտերկրում կրթություն ստացած երիտասարդները:

Մինչև 2016 թ.-ը Աջարիայում սալաֆիականության մոտ 70 հետևորդ կար379: Ի տարբերություն Պանկիսի կիրճի' նրանց չի հաջողվել ձևավորել միասնական համայնք, քանի որ տարրալուծված են ինքնավար հանրապետության տարբեր բնակավայերում: Այդ է պատճառը, որ նրանք էական գաղափարական ու քարոզչական ազդեցություն չունեն հասարակության վրա: Այդուհանդերձ Աջարիայում Վրաց ուղղափառ եկեղեցու և իշխանությունների վերաքրիստոնեցմանը միտված գործողություններն իրապես խթանում են աջար մուսուլմանների շրջանում իսլամական արմատականության տարածմանը:

Երկուստեք ծայրահեղական մոտեցումներն ու առճակատումն ավելի խորացան Բաթումում երկրորդ մզկիթի կառուցման և այլ բնակավայրերում արդեն գոյություն ունեցող մզկիթներին մինարեթներ ավելացնելու՝ մուսուլմանների պահանջների արդյունքում: Օգտվելով համացանցի ընձեռած հնարավորություններից' մուսուլման վրացիները տասնյակ էջեր են ստեղծել տարբեր սոցիալական հարթակներում և բավականին ագրեսիվ ծայրահեղական կրոնաքաղաքական քարոզչություն են տարածում380' ընգծված իսլամաֆոբիա ձևավորելով վրացական հասարակության

377 Kahraman A., Azeris and Muslim Ajarians in Georgia: The Swing between Tolerance and Alienation. Nationalities Papers, p. 309.

378 Pelkmans M., Religion, Nation and State in Georgia: Christian Expansion in Muslim Ajaria, Journal of Muslim Minority Affairs, 2002, 22 (2), 251-273, p. 262.

379 Sikharulidze A.l ,Urushadze M, Khmaladze G., Chichinadze R Islam in Georgia: Policy and Integration: Research report, Tbilisi 2016, p.24

380 «Ես սիրում եմ իսլամը», «Ղուրանը վրացերեն», «Ղուրանի նշանակությունը վրացերենով», «Իսլամի հետքերով», «Մուսուլման վրացիներ», «Ես վրացի մուսուլման եմ» «Իսլամի դպրոց», «Հադիս-Վրաստան», «Վրաստանը և իսլամը», «Վրաստանի մուսուլմանների միությունը», «Ես հավատում եմ ճշմարտությանը» տարբեր սոցիալական հարթակների այս խմբերը 2011-2017

127

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

շրջանում: 2015 թ.-ի նոյեմբերի 23-ին համացանցում հայտնվեց «Վրացիներին ուղղված հաղորդագրություն» անվամբ տեսաֆիլմը381, որում Իսլամական պետության աջար իմամ 22-ամյա Խվիչա Գոբաձեն (2016թ. –ին սպանվեց Սիրիայում) վրացի այլ արմատականների հետ սպառնում էր Վրաստանին382։ Սպառնալիքներով մի քանի տեսանյութեր տարածեց նաև Թամազ Չագայիձեն (Ահմեդ ալ–Ջուրջի)383։ Վերջինս սոցիալական ցանցերից մեկում տեղադրել էր կոչ Մուվահիդ Մուվահիդի անունից և առաջարկել էր իրեն ուղարկել «իսլամի թշնամիների» ամբողջական անունները, նկարներն ու հասցեները384։

Նույն թվականին ընտանիքի հետ Սիրիայի ահաբեկիչներին միացավ Ծալկայի աջար իմամ Մերման Պայչաձեն, որ սերտ կապեր ուներ վերոնշյալ Թ. Չագայիձեի հետ, որ հերթական մյուս տեսանյութում սպառնում էր. «Ալլահի անունով երդվում եմ, որ դուք անհավատներ ձեր կեղտոտ արյունով պատասխան կտաք ամեն ինչի համար»: Տեսանյութը բավականին լայն արձագանք ունեցավ ինչպես Վրաստանում, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում385:

Դժվար է ասել, թե Սիրիայում ու Իրաքում ահաբեկչական գործողություններին Աջարիայից որքան մուսուլման է մասնակցում: Շատերը ԻՊ-ին միանում են Թուրքիայից, որտեղ մեկնել էին սեզոնային կամ մշտական աշխատանքի: Այս իրողություններն առաջին հերթին վտանգավոր են Վրաստանի համար, որի իշխանություններն աստիճանաբար կորցնում են իրական վերահսկողությունն Աջարիայի նկատմամբ՝ այն աստիճանաբար «հանձնելով» Թուրքիային: Այստեղ կարող է ձևավորվել

«արմատականության հարթակ»՝ հարակից տարածքներ անմիջական ներթափանցման հնարավորությամբ: Թուրքիայի և իսլամական տարբեր կազմակերպությունների կողմից ակտիվորեն օգտագործվող Աջարիան կարող է որոշակի զարգացումների դեպքում վերածվել նաև Հայաստանի դեմ «ահաբեկչության օջախի»:

Վրաստանում իսլամական արմատականության զարգացման առանձնահատկությունները և արդի մարտահրավերները

Կովկասի ներառամբ Իսլամական խալիֆայության ստեղծման տեսլականը լայն տարածում ունի նույնիսկ Վրաստանի մուսուլմանների այն շրջանակներում, որոնք ուղղակիորեն ներգրավված չեն ահաբեկչական կազմակերպությունների գործունեության մեջ: Իսլամիստները խալիֆայությունը ներկայացնում են որպես մուսուլմանների իրավունքների պաշտպանության միակ հնարավոր ձևաչափ և առաջ են

թթ.-ին առավել տարածվածներն էին աջար մուսուլմանների շրջանում՝ լցված իսլամական քարոզչությամբ և ծայրեհեղ անհանդուրժողականությամբ: Асланидзе А., К вопросу активизации ислама в Аджарии; Ислам и тюркский мир. проблемы образования, языка, литературы, истории и религии. https://core.ac.uk/download/pdf/197411088.pdf.

381 "ISIS Threatens Georgia in New Video". 24.11.2015. http://dfwatch.net/isis-threatens-georgia-in-new-video-39060. 10.03.2021.

382 Նույն տեղում։

383 Chagalidze T., "You Will Beg on Your Knees!"—Radical Islamist from Batumi Threatens Georgian Christians. 13.01.2015. https://www.georgianiournal.ge/societv/29310-qvou-will-beg-on-vour-kneesq-radical-islamist-from-batumi-threatens-georgian-christians.html. 13.03.2021.

384 "Send Us Photos. Names and Addresses of the People Who Are Enemies of Islam"—ISIS’s New Threat to Georgia? 19.09.2016. (In Georgian). http://www.kvirispalitra.ge/versia/31526-qmogvatsodeth-mtrebis-misamarthebiq.html. 13.03.2021.

385 Крикорян О. Д., Идентификация угрозы Исламского государства для Грузии, 08.02.2016, https://iwpr.net/ru/global-voices/identifikaciva-ugrozv-islamskogo-gosudarstva-dlva-gruzii. 11.03.2021.

128

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

տանում այն գաղափարը, որ իսլամական իրական բարքերը հնարավոր են միայն խալֆայության կազմում386:

Արմատական քարոզիչներն ուղղակիորեն քաջալերում են Վրաստանի քաղաքացիների ներգրավումը սիրիական ահաբեկչական խմբավորումներում՝ նրանց անվանելով «հավատքի և արդարության մարտիկներ», որոնք պատրաստ են զոհվել հանուն սրբազան պատերազմի՝ ջիհադի:

Իսլամիստների կողմից Վրաստանի տարածքը որպես տարանցիկ, Ռուսաստանից և Կենտրոնական Ասիայից Թուրքիա, ապա՝ Սիրիա387 օգտագործումը նույնպես լրջագույն սպառնալիք է տարածաշրջանի անվտանգային միջավայրի համար։ Ռուսաստանի Դաշնությունը, պարբերաբար օգտագործելով Վրաստանում իսլամական արմատականության ծավալման վտանգը, մեղադրելով պաշտոնական Թբիլիսիին ահաբեկիչներին ապաստան ու տարանցիկ ուղի տրամադրելու մեջ388,

դիվանագիտական ճնշումներ է կիրառում վերջինիս նկատմամբ389։ Ռուսական հատուկ ծառայությունները և արտաքին գերատեսչությանների ներկայացուցիչները բազմիցս խոսել են Պանկիսի կիրճից հնարավոր ահաբեկչական վտանգների տարածման մասին390:

Այդուհանդերձ Մերձավոր Արևելքում ԻՊ դիրքերի թուլացումից հետո վտանգ կար, որ Վրաստանից մեկնած ահաբեկիչները կարող են վերադառնալ և հաստատվել այդտեղ։ Վրաստանը, լինելով հակաահաբեկչական տարբեր կոալիցիաների անդամ, գտնվում է նաև ահաբեկչական կազմակերպությունների հարձակման թիրախում՝ համացանցում պարբերաբար տարածվող սպառնալիքներով391։

Սիրիայի և Իրաքի ահաբեկչական գործընթացների ազդակները Վրաստանում արտացոլվեցին, երբ 2013 թ.-ի սեպտեմբերի 13–ին Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց Փրիուզ Ցուլուկիձեի, Թեմուր Բախունտարիձեի և էթնիկ չեչեն Ռուսաստանի քաղաքացի Յուսուպ Լակաևի ձերբակալության մասին։ Ցուլուկիձեն, Բախունտարիձեի և Լակաևի աջակցությամբ պլանավորել էր օտարերկրացի զինյալին անօրինաբար Վրաստանի սահմանով անցկացնել Թուրքիա։ Լակաևը, սահմանային անցակետում անձը հաստատող փաստաթղթի ներկայացման պահանջին ի պատասխան՝ կրակեց ոստիկանների ուղղությամբ392 393։ Ձերբակալությունից հետո հաստատվեց նրանց անդամակցությունը ԻՊ– ին393:

386 Omsarashvili G., Radical Islamism in Georgia, Philosophy Study, February 2018, Vol. 8, No. 2, pp. 78-86.

387 Gunaratna R., Kam S., Handbook of Terrorism in the Asia-Pacific. Imperial Collage Press, 2016, p. 446. Այս մասին 2016 թ.-ին հաղորդում էր թուրքական Միլլիեթ պարբերականը՝ հղում կատարելով հատուկ ծառայություներին."ISIL Transfers Suicide Bombers from Syria to Europe through Azerbaijan, Cyprus, Georgia: Report" .11.07.2016.https://www.hurriyetdailynews.com/isil-transfers-suicide-bombers-from-svria-to-europe-through-azerbaiian-cyprus-georgia-report-101451, 13.03.2021.

388 Roots of Violent Radicalization: Nineteenth Report of Session 2010-2012, Volume I. Great Britain: Parliament: House ofCommons: Home Affairs Committee, 2012, p. 127.

389 Fawn R., Realignments in Russian Foreign Policy, 2005, p. 140.

390 Russia: ISIL Training Base Located in Georgia’s Pankisi. 26.01.2016.,

http://www.aliazeera.com/news/2016/01/russia-isil-training-base-georgia-pankisi-160126131853851.html, 13.03.2021.

391 Islamic Caliphate Threatens Georgia as well. 16.11.2015, https://www.amerikiskhma.com/a/islamic-state-threatens-georgia-too/3059802.html, 13.03.2021.

392 “Russian Prosecutor Asks Georgia to Extradite Murder Suspect.” 05.11.2013.,

http://dfwatch.net/russian-prosecutor-asks-georgia-to-extradite-murder-suspect-80138-23894, 13.03.2021.

393 Նույն տեղում։

129

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ԻՊ աջակից վրացի ծայրահեղականներն ակտիվ գործունեություն են ծավալում Վրաստանի համացանցային տիրույթում. ստեղծել է խալիֆայության վրացական տեղեկատվական կայք՝ https://xalifati.wordpress.com և, ինչպես արդեն նշել ենք, բաց ու փակ խմբեր սոցիալական տարբեր հարթակներում: Երբ արմատականների

գործունեությունը տեղափոխվեց հիմնականում համացանցային տիրույթ, նրանց նկատմամբ Վրաստանի Հակաահաբեկչական կենտրոնի հսկողությունը խստացվեց:

2015 թ.-ի դեկտեմբերին Հակաակաբեկչական կենտրոնը իրականացրած հետախուզական աշխատանքների արդյունքում Պանկիսի կիրճում, Գուրիայում և Աջարիայում մի շարք քաղաքացիների մեղադրեց ահաբեկչական

կազմակերպություններին անդամակցելու կամ աջակցելու մեջ394։ Որպես ԻՊ անդամ՝ ձերբակալվեց իմամ Ժոկոլո Ա. Բորչաշվիլիին395, իսկ Ջ. Կուպրավան, Ջ. Խուտունիշվիլին և Դ. Ֆիրիսեբիան, որոնք մուսուլմաններ չէին, մեղադրվեցին ահաբեկչական գործողություններին աջակցելու մեջ396։

Այդ կառույցի տվյալների համաձայն՝ 2015 թ.-ին Վրաստանի մոտ 50 քաղաքացի397 (հիմնականում Պանկիսի կիրճից, Աջարիայից և Վրաստանի արևելյան շրջաններից, որտեղ բնակվում են էթնիկ ադրբեջանցիներ) մեկնել են Սիրիա և Իրաք՝ անդամակցելու տարբեր ահաբեկչական գործողությունների398: Նրանցից 26-ը զոհվել է հակամարտության ընթացքում399:

Հակաահաբեկչական կենտրոնը 2016 թ.-ի հուլիսին Դուիսի գյուղի բնակիչ Վ. Խանգոշվիլիին մեղադրեց ահաբեկչությանը սատարելու մեջ՝ Դաու Լևսկի օգտատիրոջ անվամբ համացանցում ահաբեկչական սպառնայիքներ տարածելու համար400։

Պանկիսի կիրճից ահաբեկչական տարբեր գործողություններում ակտիվորեն ներգրավված զինյալներից են Թարխան Բատիրաշվիյին (Աբու Օմար ալ-Շիշանի), որ ԻՊ գյխավոր հրամանատարներից էր401, Ջիորջի Կուշտանաշվիյին, Փաիզուլ Մարգոշվիյին (Սալահ ադ-Դին ալ-Շիշանի)402, Ռուսլամ Մաչայիկաշվիյին (Սեյֆուլ Շիշանի) և այլք403:

394 “Counterterrorism Centre under the State Security Service of Georgia Detained 4 Persons.”

01.12.2015., https://ssg.gov.ge/en/news/73/Counterterrorism-Center-under-the-State-Security-Service-of-Georgia-detained-4-persons, 13.03.2021.

395 Tsereteli G., Alleged IS Recruiter Arrested in Georgia’s Pankisi Gorge, 22.06.2015, https://iamestown.org/alleged-is-recruiter-arrested-in-georgias-pankisi-gorge/, 13.03.2021.

396 “The Court Found A. Borchashvili and Three Persons Guilty.” 03.07.2016. http://old.pog.gov.ge/eng/news?info id=881 (13.03.2021), The Court Found Ayuph Borchashvili and Three Persons Guilty.03.07.2016. http://old.pog.gov.ge/eng/news?info id=881, 13.03.2021.

397 Որոշ հետազոտողներ նշում են մինչև 200 վրացի զինյալների մասին, որոնք կռվում են ԻՊ տարբեր զինված խմբավորումներում: Մանրամասն տե'ս՝ Գրիգորյան Ս. Իսլամական արմատականությունը Կովկասում, Երևան, 2017, էջ 96:

398 Khutsishvili I., The directions of Economic Intelligence and Counter-Intelligence, Scientific and practical cyber security journal (SPCSJ), 4(2), pp. 72-84. https://iournal.scsa.ge/papers/the-directions-of-economic-intelligence-and-counter-intelligence/, 13.03.2021.

399 Giorgi Margoshvili (Faizula Kushtanashvili) from Pankisi Died in Syria.18.12.2017., http://radiowav.ge/news/people/item/627-siriashi-pankiseli-giorgi-margoshvili-peizula-kushtanashvili-daigupa, (13.03.2021), Georgia: The Situation of the Kist Community and the Chechens, Joint Report by the Danish Immigration Service and the Danish Refugee Council, November, 2018, pp. 8-12, https://www.iustice.gov/eoir/page/file/1309611/download, 13.03.2021.

400 “Counterterrorism Centre under State Security Service of Georgia Detained One Person.”

30.07.2016., http://ssg.gov.ge/en/news/156/Counterterrorism-Center-under-State-Security-Service-of-Georgia-Detained-One-Person, 13.03.2021.

401 Williams B. G., “Inferno in Chechnya: The Russian-Chechen Wars, the Al Qaeda Myth, and the Boston Marathon Bombings”, 2015, p. 224.

402 “Al-Qaeda Commander from Pankisi Reported Dead in Syria.” 18.12.2017, http://dfwatch.net/al-qaeda-commander-pankisi-reported-dead-syria-49623, 13.03.2021.

130

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

2017 թ.-ի նոյեմբերին Վրաստանում հակաահաբեկչական անենահայտնի գործողության արդյունքում Թբիյիսիում սպանվեցին Իսլամական պետության անդամներ Ահմեդ Չատաևը (Ահմեդ ալ-Շիշանի) և նրա 3 զինյալները403 404: Վրաստանի

դատախազության հրապարակման համաձայն՝ Չատաևը պահանջել էր ազատ արձակել 2015 թ.-ին ձերբակալված Վրաստանի քաղաքացի իսլամիստներին և սպառնացել իրականացնել ահաբեկչական գործողություններ405: ԱՄՆ հետախուզական վարչության տվյալների համաձայն՝ Ահմեդ Չատաևը ներառված է միջազգային ահաբեկիչների ցուցակում406: Չատաևի անունը կապվում է նաև Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթուն կազմակերպելու և իրականացնելու հետ407 : 20 1 7 թ.-ի դեկտեմբերի 26-ին Վրաստանի ԱԱԾ հակաահաբեկչական կենտրոնը հայտարարեց Չատաևի խմբավորման հետ կապված Վրաստանի հինգ քաղաքացու ձերբակալության մասին, որոնք կասկածվում էին ահաբեկչական գործողությունների համար ֆինանսական և այլ աջակցություն տրամադրելու մեջ: ԱԱԾ հրապարակմամբ՝ Չատաևն ու նրա աջակիցները պլանավորել էին ահաբեկչական գործողություններ իրականցնել Վրաստանում և Թուրքիայում գործող տարբեր դիվանագիտական

ներկայացուցչությունների դեմ408:

Իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում Վրաստանի իշխանությունների առաջին քայլերից էր նաև երկրի քրեական օրենսգրքում մի քանի կարևոր հոդվածների ավելացումը409։ Քրեական օրենսգրքի խստացմանը զուգահեռ՝ Վրաստանի իշխանությունները փորձում են նաև խստացնել իրավիճակը սահմանի երկայնքով՝ իսլամիստների հետ առնչություն ունեցող անձանց մուտքը Վրաստան թույլ չտալու, իսկ կասկածելի անձանց հաշվառելու և հսկողության տակ պահելու համար։ Վրաստանը միջազգային գործընկերների հետ իրականացնում է ինֆորմացիայի ակտիվ փոխանակում։ Ահաբեկչության դեմ պայքարի Վրաստանի ջանքերը դրական են գնահատվում ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցներում410։

403 Georgia: The Situation of the Kist Community and the Chechens, Joint Report by the Danish

Immigration Service and the Danish Refugee Council, November, 2018, pp. 8-12,

https://www.iustice.gov/eoir/page/file/1309611/download, 13.03.2021.

404 “Wanted Chechen Is Jihadist Chatayev Killed in Georgia Siege.” 01.12.2017.,

http://www.bbc.com/news/world-europe-42193273, 13.03.2021.

405 Նույն տեղում։

406 “Counter Terrorism Designation.” 10/5/2015. https://www.treasury.gov/resource-center/sanctions/OFAC-Enforcement/Pages/20151005.aspx, 13.03.2021.

407 “Chatayev: The Man Suspected of the Attack in Istanbul.” 02.07.2016.,

https://www.dw.com/en/chatavev-the-man-suspected-of-the-attack-in-istanbul/a-19373830 (13.03.2021)

408 ISIS Threatens Georgia in New Video. 24.11.2015. https://dfwatch.net/isis-threatens-georgia-in-new-video-39060, 13.03.2021.

409 Վրաստանի քրեական օրենսգրքի 3232 հոդվածի (մասնակցություն միջազգային

ահաբեկչությանը) համաձայն՝ միջազգային ահաբեկչությանը մասնակցությունը և/կամ զինված աջակության ցուցաբերումը օտար երկրին կամ այդ երկրի իշխանությանը, մարդկանց խմբին կան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք մեղադրվում են ահաբեկչության մեջ, ենթական 12–ից 17 տարվա ազատազրկման։ Այլ հոդվածների մասին մանրամասն տե'ս The Law of Georgia on Making Changes to the Criminal Code of Georgia, Entry into Force. 04/04/2014., https://matsne.gov.ge/ka/document/view/2319468?publication=0, 13.03.2021.

410 U.S. Department of State, Bureau of Counterterrorism, Country Reports on Terrorism_ 2016, Chapter 2, Country Reports: Europe, July 2017. https://www.state.gov/reports/country-reports-on-terrorism-2016/, 13.03.2021.

131

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Տվայներ կան, որ այսօր էլ Սիրիայում ահաբեկչական գործողություն են իրականացնում Մուրադ Մարգոշվիյին (Աբու Վայիդ Ալ-Շիշանի)411 և Ադամ (Գուրամ) Գումաշվիյին, որոնք ձայնային հաղորդագրություններ էին հղել համագյուղացիներին և կոչ արել միանալ ԻՊ-ին412:

Իսլամական արմատականության երևույթներ տեսանելի են նաև Թբիյիսիի Պոնիչալա մուսուլմանաբնակ շրջանում, որտեղ բնակիչներից մեկը նույնպես մեկնել էր Սիրիա413: Պոնիչալայի սալաֆիական համայնքի իմամը, սակայն, հակառակ դիրքորոշում ունի. նա կարծում է, որ «իսլամական արմատականները սպառնալիք են ոչ միայն քրիստոնյաների և ուրիշ կրոններ դավանողների համար, այլ նաև հենց իսլամի, քանի որ հանցանք են գործում «հանուն» իսլամի414:

Արմատական իսլամի դրսևորումներ նկատվում են նույնիսկ Վրաստանի էթնիկ ադրբեջանցիների շրջանում, որոնք թեև շիաներ են, սակայն հակված են սալաֆիականության և իսլամական ծայրահեղականության: Նպատակաուղղված քարոզչական աշխատանք է իրականացվում ադրբեջանաբնակ համայնքներում' հավատացյալներին արմատականության ու ահաբեկչական գործունեության մեջ ընդգրկելու համար: Սալաֆի ոչ վրացի հոգևորականներն իրականացնում են ոչ միայն կրոնական, այլև իսլամագիտության հետ առնչություն չունեցող գաղափարական քարոզչություն' օգտագործելով արտերկրում տպված կրոնական գրականություն, որն ազատորեն տարածվում է Վրաստանում415: Վերոնշյալ ակտիվ քարոզչության

արդյունքում առաջին երկու կանայք, որոնք Վրաստանից միացան Սիրիայի ահաբեկիչներին, էթնիկ ադրբեջանական Քարաջալա գյուղից էին416: Այդտեղից էր նաև բժիշկ Բ. Մուխթարովը, որ 2016 թ.-ին պայթյունի հետևանքով զոհվեց Սիրիայում417:

Այս շրջաններում արձանագրվեցին դեպքեր, երբ սալաֆի իմամները նույնիսկ կտրում էին գողերի մատները' հղում կատարելով Շարիաթի' իրենց համար ընդունելի մեկնությանը418:

Վրաստանի ադրբեջանական փոքրամասնության համար ևս արմատականությունն ինքնադրսևորման և համայնքի «ավանդական իսլամի» նորմերից տարանջատվելու միջոց է, քանի որ համայնքն այդ «ավանդական իսլամի միջոցով» կապված է վրացական պետությանը, նրա քաղաքական ինստիտուտներին, որոնք մերժում են վրացական ազգային ինքնության համատեղելիությունը մուսուլմանական ինքնության հետ:

411 Մ. Մարգոշվիյին Ջունդ ալ-Շամի նախկին ղեկավարներից է, որն անցյալում մասնակցել է չեչենական երկու պատերազմներին և պատասխանատու էր չեչեն և արաբ ահաբեկիչների միջև կապերի հաստատման համար:

Guram (Adam) Gumashvili’s liquidation is not yet confirmed in Pankisi., https://reginfo.ge/people/item/3869-guram-adam-gumashvilis-likvidazias-pankisshi-am-dromde-ar-adastureben. 13.03.2021.

413 “The Interview with Kamil Mamedov, the Imam of Peaceful Salafist Community in Ponichala”, 16.04.2016. Տես Omsarashvili G., Radical islam in Georgia. Philosophy Study. February 2018. Vol. 8. No. 2. pp. 78-86.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

414 Նույն տեղում:

415Aslanadze A., Islam and Modern Era (In Georgian). Tbilisi. 2013. p. 128.

416 Ի. Ղարիբովան և Ա. Սուլեյմանովան Թուրքիայով անցել էին Սիրիա, Ա. Գարիբովան ներառված է Ինտերպոլի ցուցակում և մեղադրվում է ահաբեկչական գործունեություն իրականցնելու մեջ: “Karajala Residents Report 5 More Women Plan to Move to Syria.” 20.05.2015. http://www.humanrights.ge/index.php?a=main&pid=18286&lang=eng. 13.03.2021.

417 Georgian's Death on Syria Battlefield Shows Jihadist Lure. 07.03.2016. https://www.voanews.com/europe/georgians-death-syria-battlefield-shows-jihadist-lure. 13.03.2021.

418 Крикорян О. Д., նշվ. աշխ.

132

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Ակնհայտ է, որ ծայրահեղական սուննի իսլամական գաղափարախոսության ծավալումն այս շրջաններում հանգեցնում է շիայական ավանդական իսլամի նահանջի: Այս երևույթը, բնականաբար, ազդում է ոչ միայն տարածաշրջանի կրոնական քարտեզի վրա, այլև փոխում է առկա աշխարահաքաղաքական ուժային հարաբերակցությունը։ Թուրքիան, օգտագործելով նաև իսլամական գործիքակազմը, հետևողականորեն դուրս է մղում Իրանին Վրաստանի էթնիկ ադրբեջանաբնակ շրջաններից՝ Հայաստանի շուրջ սեղմելով ծայրահեղ իսլամական արմատականության օղակը:

Եզրակացություն

2020թ.-ի Արցախյան պատերազմի արդյունքում ադրբեջանական

վերահսկողության տակ անցած շրջաններում Թուրքիայի՝ սուննի ահաբեկչական տարրով (գերազանցապես թուրքմեններ) վերաբնակեցման ծրագրերն էապես նպաստելու են տարբեր իսլամական ուժերի ու դերակատարների ակտիվացմանը՝ խաթարելով տարածաշրջանում առկա հավասարակշռությունը: Այս տեսանկյունից առանձնակի կարևորություն է ստանում տարածաշրջանի՝ տվյալ դեպքում Վրաստանի իսլամադավան համայքների ուսումնասիրությունը, որոնք կարող են կամրջել ավանդական իսլամական կրոնամշակութային արժեհամակարգերը և դառնալ գործիք՝ ծայրահեղական իսլամի՝ տարածաշրջան ներթափանցման համար:

Չեչենական երկրորդ պատերազմից սկսած (1999-2000 թթ.) սուննիական իսլամի սալաֆիական ուղղությունը լայն տարածում գտավ Պանկիսի կիրճում:

Սալաֆիականությունը ներթափանցեց հիմնականում Չեչնիայի Հանրապետությունից և արաբական մի շարք երկրներից: Մասնագիտական առաջխաղացման և սոցիալական ինտեգրման հնարավորությունների սակավությունը, երկրում կրթության ցածր որակը, ինչպես նաև մեկուսացվածությունը Վրաստանի այլ շրջաններից ստիպեցին տեղացի երիտասարդներին հակվել դեպի սալաֆիական իսլամը՝ որպես ինքնադրսևորման և ինքնարտահայտման հնարավոր միջոցի:

Սալաֆիականության արագ տարածումը Պանկիսի կիրճում պայմանավորված է ոչ միայն արտաքին գործոններով, այլև «ավանդական իսլամի» թույլ դրսևորվամբ։ Ավանդական իսլամական հոգևորականների կրթական շեմը և հմտությունները ցածր մակարդակի վրա են, և շատ հաճախ կրոնական կրթություն չստացած անձինք դառնում են մզկիթներում իմամներ։ Ըստ սալաֆիականների՝ Կիրճի «ավանդական իսլամը» հիմնվում է Հյուսիսային Կովկասի ավանդույթների ու սովորույթների վրա և հեռու է Ղուրանի վրա հիմնված «անաղարտ», «իրական» իսլամից։

2011 թ.-ին Սիրիայում զինված հակամարտությունը և 2014 թ.-ին Իրաքի ու Սիրիայի Իսլամական պետության կազմավորումը (ԻՊ) մեծապես նպաստեցին սալաֆիական գաղափարների ծավալմանը Վրաստանում։ Այս իրողությունը Վրաստանի իշխանությունները երկրի անվտանգության իրական սպառնալիք են համարում։

Վրաստանի իշխանությունները հետզհետե կորցնում են իրական վերահսկողությունն Աջարիայի նկատմամբ՝ այն աստիճանաբար «հանձնելով» Թուրքիային: Այստեղ կարող է ձևավորվել «արմատականության հարթակ»՝ երկրի շիայաբնակ տարածքներ անմիջական ներթափանցման հնարավորությամբ: Թուրքիայի և իսլամական տարբեր կազմակերպությունների կողմից ակտիվորեն օգտագործվող Աջարիան որոշակի զարգացումների դեպքում կարող է վերածվել նաև Հայաստանի դեմ «ահաբեկչության օջախի»:

Արմատականացման խնդիրն առնչվում է նաև երկրում բնակվող էթնիկ ադրբեջանցիներին, որոնք թեև շիաներ են, սակայն հակված են սալաֆիականությանն ու սուննի իսլամական արմատականությանը: Ակնհայտ է, որ ծայրահեղական սուննի իսլամական գաղափարախոսության ծավալումն այս շրջաններում հանգեցնում է շիայական ավանդական իսլամի նահանջի: Այս երևույթը, բնականաբար, ազդում է ոչ

133

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

միայն տարածաշրջանի կրոնական քարտեզի վրա, այլև փոխում է առկա

աշխարահաքաղաքական ուժային հարաբերակցությունը։

Թուրքիան, օգտագործելով նաև իսլամական գործիքակազմը, հետևողականորեն դուրս է մղում Իրանին Վրաստանի էթնիկ ադրբեջանաբնակ շրջաններից՝ Հայաստանի շուրջ սեղմելով ծայրահեղ իսլամական արմատականության օղակը:

RADIACAL ISLAMIN GEORGIA:

NEW TRENDS AND CHALLENGES

LILIT HARUTYUNYAN

Institute of Oriental Studies, NAS RA, Department ofArab Countries, Head,

Ph.D., Leading Research Fellow;

Yerevan State University, Faculty of Oriental Studies, Associate Professor, Yerevan, Republic of Armenia

TATEVIK MANUKYAN

NAS RA, Institute of Oriental Studies, Department of Turkey, Researcher;

Yerevan State University, Faculty of Oriental Studies, Lecturer,

Yerevan, Republic of Armenia

The purpose of the paper is to study the main features and tendencies of Salafi Islam and Islamic radicalism in Georgia, to identify the threats and challenges facing Georgia as well as the region.

The objectives of the article are to discuss the internal and external motives and impulses, preconditions and consequences of the spread of Sunni radical Islam in the Muslim communities of Georgia, the issues of their integration into the Georgian society, the causes and consequences of the propaganda of Salafism and Sunni Islamic radicalismamong the ethnic Shi’i Azerbaijanis of Georgia.

The paper was written on the basis of monitoring of the international press and materials on this topic, an extensive study of professional literature on various sides of Radical Islam in Georgia.

In the course of the study, the authors concluded that the spreed of Salafism and radical Islam in Georgia poses a serious threat not only to Georgia, but also to the security environment of the region. The Georgian authorities are losing real control over Adjara, gradually "handing it over" to Turkey. Therefore, a "platform of radicalism" can be formed here with the possibility of direct penetration into the surrounding areas. Adjara, which is actively used by various Turkish Islamic organizations, may also become a "hotbed of terrorism" against Armenia in the event of certain developments.

The spread of radical Sunni Islamic ideology in the Azerbaijani-populated regions of Georgia is leading to the retreat of traditional Shi’i Islam. This phenomenon, of course, affects not only the religious map of the region, but also changes the existing geopolitical balance of power. Turkey, using its Islamic tools, is consistently pushing Iran out of Georgia's ethnic Azerbaijani-populated regions, squeezing the circle of Islamic radicalism around Armenia.

Keywords: Georgia, Pankisi Gorge, Adjara, Islamic Radicalism, Salafism, Islamic State

(ISIS).

134

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ИСЛАМСКИЙ РАДИКАЛИЗМ В ГРУЗИИ:

НОВЫЕ ТЕНДЕНЦИИ И ВЫЗОВЫ

ЛИЛИТ АРУТЮНЯН

ведущий научный сотрудник и заведующая отделом арабских стран Института востоковедения НАН РА, доцент факультета востоковедения ЕГУ, кандидат исторических наук, г. Ереван, Республика Армения

ТАТЕВИК МАНУКЯН

научный сотрудник отдела Турции Института востоковедения НАН РА, преподаватель факультета востоковедения ЕГУ, г. Ереван, Республика Армения

Цель статьи - изучение основных особенностей и тенденций развития исламского радикализма в Грузии иисходящих от него угроз и вызовов, с которыми сталкивается Грузия. Связанные с исламским радикализмом реалии оказывают прямое влияние на систему безопасности региона в целом, и на Армению в частности.

Задачи статьи - исследование причин распространения идейсоздания халифата Исламского государства (ИГ) среди грузинских мусульман и принадлежности некоторых мусульманских кругов Грузии к ИГ, выявление особенностей Панкисского ущелья и суннитских исламских общин Аджарии, проблемы их интеграции в грузинское общество, предпосылки и последствия распространения исламского радикализма в этих регионах, а также целевой пропаганды салафизма, суннитского исламского экстремизма среди этнических азербайджанцев-шиитов Грузии.

В ходе исследования авторы пришли к выводу о том, что салафитское направление суннитского ислама получило широкое распространение в Грузии, проникая в основном из Чеченской Республики и ряда арабских стран. Отсутствие возможностей для профессионального роста и социальной интеграции, низкое качество образования в стране, а также изоляция от других частей Грузии вынудили местную молодежь обратиться в салафитский ислам, что стало средством самовыражения. Распространение салафизма в Грузии связано не только со внешними факторами, но и со слабым проявлением «традиционного ислама».

Власти Грузии стали терять реальный контроль над Аджарией, постепенно «передавая» ее Турции. Проблема радикализации также связана и с проживающими в стране этническими азербайджанцами, несмотря на то, что они шииты, некоторые из них склонны к салафизму и суннитскому исламскому радикализму. Здесь может быть создана «платформа радикализма» с возможным прямым проникновением в сопредельные с Арменией населенные шиитами районы страны.

Это явление, безусловно, влияет не только на всю религиозную карту региона, но и меняет существующий геополитический баланс сил. Турция, используя исламиский инструментарий, последовательно вытесняет Иран из регионов Грузии, населенных этническими азербайджанцами, сжимая вокруг Армении дугу исламского радикализма.

Ключевые слова: Грузия, Панкисское ущелье, Аджария, исламский радикализм, салафизм, Исламское Государство (ИГ).

135

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.