Научная статья на тему 'Տպագիր Եվ առցանց մամուլի առանձնահատկությունները Հայաստանում'

Տպագիր Եվ առցանց մամուլի առանձնահատկությունները Հայաստանում Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
717
90
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Դիանա Գալստյան, Լիլիթ Հակոբյան

Զանգվածային լրատվամիջոցները և լրատվությունն առհասարակունեն մի շարք գործառույթներ՝ գաղափարախոսական-կազմակերպ-չական, մշակութային, գեղագիտական և դաստիարակչական, գո-վազդային և տեղեկատվական, զվարճալի և ժամանցային [1]։ Մինչ-դեռ այն տպավորությունն է, որ Հայաստանում տպագիր և առցանցլրատվամիջոցներն առավել կենտրոնանում են վերջին գործառույթ-ների իրականացման վրա՝ բաց թողնելով կարևորագույն մյուս աս-պեկտները։ Հոդվածի շրջանակներում կանդրադառնանք ՀՀ տպագիրև առցանց լրատվամիջոցներից յուրաքանչյուրի թեմատիկ բազմազա-նության և տեղեկատվական քաղաքականության ընդհանուր ուղղու-թյուններին և դրանցում առկա խնդիրներին։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

СМИ обладают рядом функций, которые можно обозначить как идеологическо-организационные, культурные, эстетические и воспитательные, рекламные и информационные, развекательные и досуговые. Однако в Армении создается такое впечатление, что печатные и сетевые СМИ фокусируются на осуществлении функций только последнего блока, упуская другие важнейшие аспекты. В статье рассматриваются общие тенденции тематического разнообразия и информационной политики каждого из печатных и сетевых СМИ Армении, а также характерные для них проблемы.

Текст научной работы на тему «Տպագիր Եվ առցանց մամուլի առանձնահատկությունները Հայաստանում»

ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՌՑԱՆՑ ՄԱՄՈՒԼԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դիանա Գալստյան", Լիյիթ Հակոբյան"* **

Զանգվածային լրատվամիջոցները և լրատվությունն առհասարակ ունեն մի շարք գործառույթներ գաղափարախոսական-կազմակերպ-չական, մշակութային, գեղագիտական և դաստիարակչական, գովազդային և տեղեկատվական, զվարճալի և ժամանցային [1]։ Մինչդեռ այն տպավորությունն է, որ Հայաստանում տպագիր և առցանց լրատվամիջոցներն առավել կենտրոնանում են վերջին գործառույթների իրականացման վրա բաց թողնելով կարևորագույն մյուս ասպեկտները։ Հոդվածի շրջանակներում կանդրադառնանք ՀՀ տպագիր և առցանց լրատվամիջոցներից յուրաքանչյուրի թեմատիկ բազմազանության և տեղեկատվական քաղաքականության ընդհանուր ուղղություններին և դրանցում առկա խնդիրներին։

Բովանդակության ձևավորման գործոններ, հիմնական խնդիրները

Առավել հաճախ տպագիր և առցանց լրատվամիջոցների բնութագրի մասին խոսելիս տարբեր փորձագետների կողմից քննարկման առարկա է դառնում բովանդակության որակը։ Անդրադառնալով բովանդակությունը ձևավորող և միաժամանակ բովանդակության բազ-

* «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ:

** «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ:

5

ԴԳաչստյան, ԼՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

մազանությունը սամանափակող մի քանի խնդիրների վերջիններս փորձել ենք խմբավորել հետևյալ կերպ.

• Լրատվամիջոցների ազատության խնդիր, քաղաքական գործոնը և տնտեսական գործոններ [2]

• Թեմատիկ բազմազանություն և լուսաբանման բազմակողմության բացակայություն

• Լրագրողական պրոֆեսիոնալիզմի պակաս

• Լսարանի մեծացման մրցավազք որակի հաշվին:

Մեր առանձնացրած խնդիրները որոշ առումներով փոխկապակցված են: Բովանդակության վրա հստակ ազդում է լրատվամիջոցի քաղաքական կողմնորոշումը (այս կամ այն քաղաքական ուժին պատկանող կամ հարող լրատվամիջոցներ), ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը (հիմնական ֆինանսավորում կամ գովազդների տեղադրում): Շատ լրատվամիջոցների բովանդակության ձևավորման վրա ազդում է ֆինանսական կախվածությունը, հետևաբար ֆինանսական աղբյուրներն են պայմանավորում լրատվամիջոցի բովանդակությունը և ուղղվածությունը:

Փորձագետների կարծիքով լրատվամիջոցի բովանդակությունը սահմանափակող գործոն է հայկական լրատվական դաշտին բնորոշ ինքնագրաքննությունը: Յուրաքանչյուր լրատվամիջոց, ելնելով այս կամ այն պատճառից, որդեգրում է որոշակի չգրված կանոններ, թե ինչ թեմաների և ում մասին «կարելի է» կամ «չի կարելի» լուսաբանել: Բովանդակության ձևավորումը սերտորեն կապված է նաև լսարանի հետ: Շատ դեպքերում բովանդակության ցածր որակը լրատվամիջոցների ղեկավարների կողմից պատճառաբանվում է «ձևավորված պահանջարկով» (լսարանի պահանջների, հետաքրքրությունների համապատասխան բովանդակության ապահովում) անտեսելով հակադարձ կապը: Լսարանի գործոնի ազդեցությունը բովանդակության ձևավորման վրա դրսևորվում է նաև լրատվամիջոցների միջև մրցակ-

6

<21֊րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԴԳալստյան, ԼՀակոբյան

ցությ ան աճով: «ԶԼՄ լսարանի առանձնահատկությ ունները Հայ աս-տանում» հոդվածի հեղինակները նշում են. «(...) տեխնոլոգիական զարգացումներն ավելի ու ավելի հոսուն ու անընդհատ կազմավորվող են դարձնում լսարանները, ինչը ենթադում է ԶԼՄ-ի կողմից ամեն վայրկյան լսարանի կազմավորման և պահպանման շուրջ թեժ մրցակցային աշխատանք: Մրցակցությունը, իհարկե, միշտ չէ, որ ապահովում է ԶԼՄ որակական առաջընթաց, և այն հաճախ հանգեցնում է դյուրին ճանապարհով լսարան գրավելու տեխնոլոգիաների կիրառման: Այդ ճանապարհով են լըատվահոսքերում ավելի ու ավելի հաճախ և ծավալուն ներկայացվում բռնությունները, բաց տեսարանները, վթարները, աղետները և սկանդալները» [ 3]:

Լսարանի ակնթարթային ուշադրությունը գրավելու մեխանիզմներից են սենսացիոն նյութերի տեղադրումը չճշտված կամ ոչ հավաստի աղբյուրներից (օրինակ, Facebook օգտատեր), նյութին բոլորովին չհամապատասխանող, սակայն ուշադրություն գրավող վերնագրերի կիրառումը: Սոցիալական ցանցերում, օրինակ Facebook-ում, լրատվամիջոցների գովազդը հիմնականում այս բնույթի նյութերի միջոցով է իրականացվում: Այդպիսով, հատկապես առցանց լրատվամիջոցների կողմից «քլիք» վաստակելու այս մեխանիզմներն իրականացվում են բովանդակության և ԶԼՄ որակի հաշվին: Բարձր վարկանիշ ունեցող առցանց լրատվական կայքերն այցելուներին հավաքում են բազ-մապրոֆիլ էջ դառնալով (օրինակ news.am-ում ավելացել են Style և Sport հավելվածները), որոնցում գերակայում են արտատպված կամ թարգմանված լուրերը: Փորձագետներից մեկի կարծիքով. «Այսօրվա հայկական Աւագրությունը հիմնականում մամուլի ասուլիսներից նյութեր են, առանց սեփական վերլուծության, առանց կարծիքներ հավաքելու փորձերի, առանց տարբեր տեսանկյուններից պատմությունը պատմելու ցանկության: Շատ քիչ են լուրջ սյունակները և վերլուծական հոդվածները» [3]: Սեփական նյութեր պատրաստելու փո- 7

7

Դ. Գալստյան, ԼՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

խարեն ավելի հեշտ միջոց է արդեն պատրաստի նյութերի արտա-տպումը տարբեր արտասահմանյան կամ հայկական կայքերից. «Copy-paste-ի սիստեմը գործում է համատարած: Դրա համար կայք-էջը շատ հաճախ սեփական դեմք չունի: Եվ վերջապես, չգիտակցված իրենք դաոնում են ապատեղեկատվության տարածողներ»: Ընդ որում, որոշ դեպքերում արտատպվող նյութերի աղբյուրը չի նշվում, այս պատճաոով 2013թ. հունիսին 15 էլեկտրոնային լրատվամիջոցների խմբագիրները հանդես եկան միասնական հայտարարությամբ սահմանելով միմյանց հետ համագործակցության հստակ կանոններ1: Ուստի, վերջին շրջանում հայաստանյան մեդիա-դաշտում ակտիվացած հեղինակային իրավունքի, բարեխիղճ լրագրության շուրջ բարձրաձայն մտահոգություններն ուղղվում են ընդհանուր կանոնների մշակմանը, ինքնակարգավորմանը, մասնագիտական որակների բարելավմանը: Կան մասնագիտացված կայքեր (օրինակ media.am, ypc.am), որոնք տարիներ շարունակ զբաղվում են լրագրողների մասնագիտական հմտությունների կատարելագործմամբ իրենց կայքերում զետեղելով «Ուղեցույց, ինչպես լուսաբանել իրավական թեմաները», «Բիլ Կովաչ և Թիմ Ռոզենշթայլ. Լրագրության հիմունքները», «Ինչպես չգողանալ, ինտերնետից ֆոտոներ և վիդեոներ վերցնելու մասին»» և այլ ուսուցողական բնույթի հոդվածներ:

Համակողմանի տեղեկատվության բացակայությունը, իրադարձա-յին, մակերեսային բնույթը, հավաստի տեղեկատվություն ապահովելու սահմանափակումներն ունեն նաև կադրային-պրոֆեսիոնալ և տեխնի-կական-ֆինանսական պատճաոներ: Լրագրողական պրոֆեսիոնալիզմի պակասի հետևանքով տուժում է մատուցվող նյութի որակը: Ինչպես նշում է մեդիա-փորձագետ Մանանա Ասլամազյանը2, «Երիտասարդ լրագրող֊ 1 2

1 http://www.lragir.am/index/arm/0/right/view/84567

2 Մանանա Ասլամազյանը Ռուսաստանում Ինտերնյուսի նախկին տնօրենն է, 2001 թվականից Ռուսաստանի հեոուստաակադեմիայի անդամ է, «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2002» մրցանակի մրցանակակիր' «Մեդիա-բիզնեսի զարգացման գործում հատուկ նվաճումների համար» հատուկ անվանակարգում, «Կրթված մեդիա» հիմնադրամի նախկին ղեկավարն է:

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԴԳալստյան, Լ.Հակոբյան

ները հետաքրքրված չեն իրենց աշխատանքի որակի բարելավմամբ, քանի որ հասկանում են, որ, միևնույն է, ավել գումար չեն ստանա: Եվ քանի որ նման ԶԼՄ֊ում գումարը քիչ է, և դրանք փոքր աշխատակազմ ունեն, նրանք պետք է օրվա ընթացքում շատ բան հասցնեն անել, ինչն էլ հանդիսանում է ցածր որակի պատճառներից մեկը, լրագրողները մի ասուլիսից մյուսին են վազում, ապա շտապում գրասենյակ, սխալներով նյութեր գրում, որոնք արտատպվում են բազմաթիվ այլ ԶԼ Մ֊ի կողմից»-:

Տպացիր և աոցաևց լրատվամիջոցների թեմատիկ նախընտրությունները

Տպագիր թերթերի թեմատիկայում գերակշռում են քաղաքական ուղղվածությամբ հոդվածները: Այդ պատճառով տպագիր մամուլը փորձագետները1 2 դիտարկում են երկճյուղ դիխոտոմիկ բաժանման մեջ ընդդիմադիր և իշխանական: Մինչդեռ առցանց լրատվամիջոցները թեմատիկ առումով ավելի բազմազան են, ինչպես նաև դժվար է դրանք միանշանակ դասակարգել ընդդիմադրիր կամ իշխանական խմբերի մեջ: Տպագիր և առցանց լրատվամիջոցներում մեծ ծավալ կազմող ներքաղաքական թեմաները ոչ միայն հաճախականություն, այլև գնահատողական-արժեքային նշանակություն ունեն: Այս մասին են վկայում «ՀՀ տեղեկատվական տարածքի իղեոլոգեմների ուսումնասիրությունը» գիտական հետազոտական ծրագրի արդյունքում ստացված տվյալները: Այսպիսով, իմաստային ծանրաբեռնվածություն ունեցող գաղափարական կոնստրուկտների մեջ գերակշռում են ներքաղաքականները [4]: Լրագրերից «Ներպետական քաղաքականության» շրջանակներին առավել մեծ քանակությամբ անդրա-

1 Մանանա Ասչամազյան. «Հայկական ԶԼՄ-ների խնդիրները փոխկապակցված են», http://www.mediamax.am/am/news/media/3680/

2 Վերլուծությունը հիմնված է փորձագիտական (15 փորձագետ) հարցազրույցների, ինչպես նաև հայկական սոցիալական ցանցերում կարծիքի առաջատարների հետ ֆոկուս-խմբային քննարկման տվյալների վրա: Դրանք իրականացվել են «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցների, այդ թվում հեղինակների կողմից «ՀՀ տեղեկատվական տարածքի իդեոլոգեմների ուսումնասիրությունը» գիտական հետազոտական ծրագրի շրջանակներում (ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ):

9

Դ. Գալստյան, ԼՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

դարձել է «Հայկական ժամանակ»-ը, որին հաջորդել է «Առավոտ»-ը: <<Առավոտ»-ին մոտ տվյալներ ունեցել են ինտերնետային լրատվա-կայքերից «7or.am»^ և «Azatutyun.am»-ը: Ինտերնետայինների շրջանում «Ներքաղաքական» թեմաների գաղափարականացվածության ցածր կշռով առանձնացել են «Panarmenian.neb-ը և միմյանց մոտ տվյալներ արձանագրած «Հայաստանի Հանրապետություն», «Голос Армении» և «Ազգ» թերթերը (վերջիններս առավելապես կենտրոնացած են արտաքին քաղաքականության ոլորտի գաղափարների վրա)։

Այսպիսով, տպագիր ավանդական մամուլի դեպքում բովանդակային թեմատիկան և ուղղվածությունն ավելի հստակ են (օրինակ, կան թեմատիկ առումով զուտ ներպետական կամ տարածաշրջանային խնդիրների լուսաբանմանն ուղղված թերթեր)։ Մինչդեռ առցանց լրատվամիջոցներն առավել հաճախ են անդրադառնում իրադարձային լուրերի, արտակարգ իրավիճակների և պատահարների, տարածաշրջա-նային իրադարձությունների համառոտ լուսաբանմանը, միայն որոշ կայքեր են կարևորում համակողմանի և վերլուծական նյութերը։

Տպազիր և առցաեցԼրատվամիջոցների հեռանկարը

Տպագիր թերթերի «վախճանի» և օնլայն լրագրության ծաղկման մասին քննարկումներն առկա են ինչպես մեր, այնպես էլ արտասահմանյան մեդիա-դաշտում: Առցանց լրատվամիջոցների առկայությունը լուրջ մրցակցություն է ստեղծում թերթերի համար։ Մեդիա-փորձա-գետների կարծիքով տպագիր մամուլը գտնվում է մեծ սպառնալիքի տակ։ Հետաքրքրիր է նշել, որ նույնիսկ այնպիսի պարբերականներ, ինչպիսին են ամերիկյան Newsweek-ը կամ բրիտանական Guardian-ը, կամ արդեն անցել, կամ էլ հայտարարել են թվային ձևաչափին անցնելու մասին1:

1 Будущее печатных СМИ: тиражи падают, интернет-редакции растут http://top.rbc.ru/economics/13/02/2013/844874.shtml

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԴԳալստյան, ԼՀակոբյան

Ինչ վերաբերում է մեր իրականությանը, ապա պատկերը հետևյալն է. անհնար է հաշվի չնստել ժամանակի պահանջների հետ։ Թվային տիրույթ անցումն արդեն սկսվել է։ Տպագիր թերթերը սկսել են ավելի շատ ուշադրություն հատկացնել թերթերի օնլայն տարբերակներին ենթարկվելով թվային տիրույթի տրամաբանությանը և կանոններին։ Կայքերի այցելուների թիվը երբեմն գերազանցում է թերթերի բաժանորդագրությունը։

Նժարի վրա դնելով տպագիր և առցանց լրատվամիջոցների առավելությունները և թերությունները պետք է նշել, որ ըստ հանրային կարծիքի առցանց լրատվամիջոցները, տպագիր մամուլի համեմատ, ունեն մի շարք առավելություններ, այս մասին են վկայում նաև «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ» (CRRC) կազմակերպության 2011թ. «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» հետազոտության արդյունքները (տե ս Պատկեր 1).

Պատկեր 11

1 http://www.crrc.am/store/armedia/CRRC_ArMedia_2011_Presentation_Armenian.pdf

11

ԴԳաչստյան, ԼՀակոբյան

21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

Առցանց հրապարակումների առավելություններից առաջնային են համարվել ժամանակի խնայումն ու բազմազանությունը, ինչն ամենակարևորն է այսօր։ «Ինտերնետը դեռ չհասկացված ռեսուրս է Դրա հնարավորությունները դեռ մինչև վերջ գնահատված չեն, այն կարծես թե զարգացման մեծ պոտենցիալ ունի: Այն այսօր լուրեր տարածող հիմնական դաշտն է: Այս ոլորտում քաղաքական կոնյունկտուրայից բացի նաև գործում է մրցակցությունը»,- նշում են փորձագետները։ Մինչդեռ, ինչպես յուրաքանչյուր երևույթ, այն ևս ունի և դրական, և բացասական կողմեր։ Էլեկտրոնային մեդիաների թերությունների մասին խոսելիս փորձագետները մատնանշում են. «Կայքէջերը հիմնականում կենտրոնանում են արտակարգ դեպքերի, շոու բիզնեսի, արտառոց դեպքերի վրա: Իհարկե, այստեղ պետք է քլիքների մասին խոսենք, ինտերեետում «քլիք»-ը ինքնանպատակ չէ, «քլիք»-ը փող է: Օելայեեքի մյուս վատն այն է, որ իրենք մակերեսային են, իրենք լուր են տալիս ու գնում են առաջ: Վերլուծություններ շատ-շատ քիչ կան: Կայքերը ծախս չանելով շարունակում են գոյատևումը»: Որպես առավելություն դիտարկվող մի շարք գործոններ, ինչպես, օրինակ, օպերատիվությունը, բացասաբար են անդրադառնում որակի վրա:

Տպագիր թերթերի պահպանման կողմնակիցները գտնում են, որ թերթերում ավելի շատ են վերլուծական նյութերը: Բացի այդ, տպագիր թերթեր կարդալն ավելի շատ դիտվում է որպես ամրագրված մշակույթ, սովորություն, քան զուտ տեղեկատվության ստացման աղբյուր: «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի կարծիքով, «հասարակության մեջ կա մի զանգված, ում համար թերթ կարդալը մշակույթ է որից հրաժարվելը բարդ է լինելու»»

Ինչպես տեսանք, այս հարցում միանշանակ կարծիք դեռևս չկա: Մի մասը գտնում է, որ կգա ժամանակ, երբ տպագիր թերթերը լիովին իրենց տեղը կզիջեն օնլայն հրատարակություններին, մյուս 1

1 http://www.mediamax.am/am/news/media/2499/

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

Դ.Գալսայան, ԼՀակոբյան

խումբը գտնում է, որ տպագիր թերթերը և ամսագրերը, այ նուամե-նայ նիվ, կպահպանեն իրենց գոյ ությ ունը, սակայ ն ավելի փոքր ծավալով և որոշակի փոփոխության, փոխակերպման կենթարկվեն։ Կմնան այն թերթերը, որոնք կկարողանան համապատասխանել ժամանակի պահանջներին քայլել փոփոխվող իրավիճակին, թվային դարաշրջանին համընթաց։

Հողիս, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Այդիե Մորիկյան, «Ժուռնալիստիկա. ի նչ, ինչո ւ, ինչպե ս», Երևան, 2006, էջ 244:

2. Աննա Ժամակոչան, «ԶԼՄ բնութագիրը Հայաստանում. լրատվամիջոցների ազատության խնդիրը», «21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2013:

3. Աննա Ժամակոչան, Արփի Մաեուսյաե, «ԶԼՄ լսարանի առանձնահատկությունները Հայաստանում», «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), էջ 7, 2013:

4. «Իդեոլոգեմները ՀՀ տեղեկատվական տարածքում», «Նորավանք» ԳԿՀ, Երևան, 2013:

ОСОБЕННОСТИ ПЕЧАТНОЙ И СЕТЕВОЙ ПРЕССЫ В АРМЕНИИ

Диана Галстян, Лилит Акопян

Резюме

СМИ обладают рядом функций, которые можно обозначить как идеологическо-организационные, культурные, эстетические и воспитательные, рекламные и информационные, развекательные и досуговые. Однако в Армении создается такое впечатление, что печатные и сетевые СМИ фокусируются на осуществлении функций только последнего блока, упуская другие важнейшие аспекты. В статье рассматриваются общие тенденции тематического разнообразия и информационной политики каждого из печатных и сетевых СМИ Армении, а также характерные для них проблемы.

13

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.