ԶԼՄ ԼՍԱՐԱՆԻ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Աննա Ժամակոչյաե', Արփի Մանուսյաե*
Զանգվածային լրատվամիջոցի և լսարանի միջև կապի ձևավորումը դինամիկ գործընթաց է: Բազմաթիվ սոցիալական կոնտեքստային գործոններ, ինչպես նաև տվյալ լրատվամիջոցի անմիջական քաղաքականությունը պայմանավորում են լսարանի մեծությունը, կայունությունը և վստահության աստիճանը ԶԼՄ-ի հանդեպ: Հոդվածում դիտարկվում են լսարանի առանձնահատկությունների տեսական մոտեցումները և դրանց փաստացի դրսևորումները Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների դեպքում: Ներկայացվում են դրանց շուրջ քանակական հետազոտությունների տվյալներ և մեր կողմից հարցված փորձագետների1 գնահատականներն ու վերլուծությունները:
«ԶԶանգվածային լսարանը» տեսական մոտեցռնմեերում
ԶԼՄ-լսարան կապի ձևավորման առանձնահատկությունների մասին տեսական մոտեցումները ձևավորվել են տեխնոլոգիաների և զանգվածային մշակույթի զարգացմանը զուգահեռ: Հատկապես երբ կինոյի, * 1 * * * 5
* «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փոխղեկավար, ավագ փորձագետ:
** «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ:
1 Փորձագիտական հարցազրույցներն իրականացվել են հեռուստատեսության, մամուլի և
ինտերնետ լրատվամիջոցների գործող լրագրող-խմբագիրների, մեդիաոլորտի հետազոտողների և
հասարակագետների հետ (15 փորձագետ) «ՀՀ տեղեկատվական տարածքի իդեոլոգեմների
ուսումնասիրությունը» գիտական-հետազոտական ծրագրի շրջանակներում (ֆինանսավորում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն):
5
ԱԺամակոչյան, ԱՄաեռւսյաե
<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
ռադիոյի, իսկ հետո նաև հեռուստատեսության մուտքով ակնհայտ տեսանելի էր դարձել «զանգվածային լսարանի» ոչ միայն առաջացումն իբրև փաստ, այլև ձևավորումը որպես նպատակաուղղված պրոցես։ Թ.Ադոռնոն և Մ.Հորքհայմերն իրենց «Լուսավորության դիալեկտիկա» համատեղ աշխատանքում (առաջին հրատարակությունը 1947թ.) առաջ են քաշում գաղափարն այն մասին, որ մարդիկ արձագանքում են ոչ թե իրենց պահանջմունքներին, այլ դրանց մանիպուլյացիային [1]։
ԶԼՄ դերի հետ կապված հարցեր քննարկում է նաև Հ.Մարկու-զեն «Միաչափ մարդ» աշխատանքում (առաջին հրատարակությունը 1964թ.). «ԶԼՄ լեզուն նույնականացման, ունիֆիկացիայի, դրական մտածողության պարբերական ձևավորման միջոց է, ինչպես նաև քննադատական հասկացությունների վրա հարձակման միջոց։ Հաղորդակցման ամբողջության մեջ դրսևորվում է նաև միաչափ վարք։ Ինքնուրույնության, ստեղծագործական նախաձեռնողականության և քննադատական տարրերը զիջում են իրենց տեղը իմիտացիային» [2]։
Ժ.Բոդրիյարն իր «Ռեքվիեմ զանգվածային մեդիայի համար» հոդվածում (առաջին հրատարակությունը 1972թ.) խոսում է «ԶԼՄ էության մասին որպես հետադարձ կապի, պատասխանի հնարավորությունը թույլ չտվող կառուցվածք։ Պատասխանի հնարավորության վերականգնումը ենթադրում է հեղափոխություն ժամանակակից մեդիայի կառուցվածքում» [3]։ Ըստ Բոդրիյարի վերականգնումը պահանջում է քննադատական խոսքի առկայություն մեդիայում և դրա միջոցով մեդիայի կառուցվածքի դեկոնստրուկցիա (ինչը չի նշանակում դրա ոչնչացում)։
Տեսաբանների այս մոտեցումները 20-րդ դարի օրինաչափ արձագանքն էին իրենց աչքի առաջ ձևավորվող և զարգացող սպառողական ու զանգվածային մշակույթին, որում նշանակալի դեր ունեին զանգվածային լրատվամիջոցները, հատկապես հեռուստատեսու- 6
6
«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
ԱԺամակոչյան, ԱՄանուպան
թյունը որպես պահանջմունքների խրախուսման գլխավոր ագենտներ: Տեսաբանների մտահոգությունները կապված էին այն հանգամանքի հետ, որ զանգվածային լրատվամիջոցները «չեն զրուցում» լսարանի հետ։ Լսարանն այս իրավիճակում նմանվում էր մեծ սև խոռոչի, որն ավելի շուտ կլանում է գաղափարներ, պատկերացումներ, դիրքորոշումներ, իսկ արձագանքը դառնում է թույլ և անհնար։
20-րդ դարի երկրորդ կեսից հեռակառավարման վահանակի տարածումով հեռուստալսարանն ալիքի ընտրությամբ արձագանքի հնարավորություն էր ստացել, ինչպես նաև կիրառվում էին լսարանի արձագանքը ստանալու նամակագրական, հեռախոսային և այլ մեթոդներ, սակայն իրական արձագանքի մասին խոսակցություններն առավել արդիական դարձան միայն ինտերնետի գոյության պայմաններում' «երկրորդ մեդիա դարաշրջանում»։ Լսարանի արձագանքի հնարավորությունը' ներգրավում և ազատություն ապահովելու առումով, սակայն, մինչ օրս մնում է վիճելի ինտերնետի հետազո-տողների համար։ Մի բան անվիճելի է, որ տեխնոլոգիական զարգացումներն ավելի ու ավելի հոսուն ու անընդհատ կազմավորվող են դարձնում լսարանները, ինչը ենթադում է ԶԼՄ-ի կողմից ամեն վայրկյան լսարանի կազմավորման և պահպանման շուրջ թեժ մրցակցային աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, միշտ չէ որ ապահովում է ԶԼՄ որակական առաջընթաց, և այն հաճախ հանգեցնում է դյուրին ճանապարհով լսարան գրավելու տեխնոլոգիաների կիրառման։ Այդ ճանապարհով են լրատվահոսքերում ավելի ու ավելի հաճախ և ծավալուն ներկայացվում բռնությունները, բաց տեսարանները, վթարները, աղետները և սկանդալները։
ՋԼՄ լսարանի բաշխումը Հայաստանում
ԶԼՄ-լսարան հարաբերությունների հարցն ակտուալ է նաև Հայաստանի մեդիա դաշտում։ Հայաստանում ԶԼՄ-ը և դրանց ձևավորած «զանգվածային լսարանը», խորհրդային շրջանից եկած տասնամյակ-
7
ԱԺամակոչյան, ԱՄանոայան
<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
ների պատմություն ունենալով հանդերձ, լիովին կերպարանափոխվեցին Երրորդ հանրապետությունում մասնավոր լրատվամիջոցների, ազատական տնտեսության և քաղաքական գործընթացների պայմաններում։ Իր հերթին ինտերնետային լրատվամիջոցների ներգրավումը վերջին տարիներին լսարանի վերափոխման գործընթացներին յուրահատուկ արագացում հաղորդեց։
Ինտերնետային լրատվամիջոցները Հայաստանի ԶԼՄ դաշտում կարևոր գործոն դարձան սկսած 2007 թվականից։ Այժմ դրանք էլ ավելի նպաստավոր իրավիճակում են. ըստ internetworldstats.com-ի, ինտերնետից օգտվողների թիվը մեր երկրում 2009-2011թթ. բնակչության 6,4%-ից հասել է 60,6%-ի1։ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) 2012-ի «Կովկասյան բարոմետր» ծրագրի1 2 հարցումների տվյալներով Հայաստանում հետազոտված տնային տնտեսությունների 43,5%-ում առկա է համակարգիչ, որոնց 93,1%-ը ունի ինտերնետի հասանելիություն, ինչը կազմում է հետազոտված տնային տնտեսությունների շուրջ 40%-ը։ Հարցվողների 24,2%-ն էլ նշել է, որ ինտերնետի հասանելիություն ունի բջջային հեռախոսի միջոցով։ Ամենօրյա ինտերնետ օգտվողների կշիռը կազմում է 26,4%, շաբաթական առնվազն 1 անգամ օգտվում է 9,4%-ը, իսկ ինտերնետից ընդհանրապես չի օգտվում հարցվողների 53,4%-ը (տե ս Աղյուսակ 1)։
Ինտերնետից լայն իմաստով տեղեկատվություն է որոնում օգտվողների 44,3%-ը (ընդհանուր հարցվողների 19,5%-ը), վիրտուալ սոցիալական ցանցերից օգտվում է 50,0%-ը (ընդհանուր հարցվողների 22%-ը), կարդում-դիտում է լրատվություն 25,4%-ը (ընդհանուր հարցվողների շուրջ 11%-ը, տե ս Աղյուսակ 2)։
1 http://www.internetworldstats.com/asia.htm և http://www.internetworldstats.com/asia/am.htm
2 ՀՌԿԿ (2012) «Կովկասյան բարոմետր» [CB2012_Regional_Weighted_01.03.2013.sav], տվյալների շտեմարանը http://www.crrccenters.org/caucasusbarometer կայքից 2013թ. մարտի 5-ի դրությամբ։
8
«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
ԱԺամակոչյան, ԱՄանուպան
Աղյուսակ 1
ՀՀ տնային տնտեսություններում համակարգչի առկայություն ևինտերնետ օգտագործում
Համակարգչի առկայություն 43.3%
Ինտերնետի հասանելիություն համակարգչից 40.4%
Ինտերնետի հասանելիություն բջջային հեռախոսից 24.2%
Ամենօրյա ինտերնետից օգտվողներ 26.4%
Շաբաթական առնվազն մեկ անգամ ինտերնետից օգտվողներ 9.4%
Ինտերնետ չօգտագործողներ 53.4%
Աղյուսակ 2
ՀՀ տնային տնտեսություններումինտերնետի օգտագործման հիմնական նպատակները
Ինտերնետից օգտվողների շրջանում Հարցվողների շրջանում
Ինտերնետի օգտագործումը տեղեկատվություն ստանաւու համար 44.3% 19.5%
Ինտերնետի օգտագործումը վիրտուալ սոցցանցեր այցելու համար 50.0% 22.0%
Ինտերնետի օգտագործումը լրատվություն կարդալու-դիտելու համար 25.4% 11.2%
Սոցիալ-քաղաքական տեղեկատվություն ստանալու աղբյուրների շուրջ մի փոքր այլ տեսանկյունով ուսումնասիրություն է իրականացրել նաև IPSCկազմակերպությունը 2010, 2012 և 2013թթ.յ։ Այս հետազոտության շրջանակներում դիտարկվել են հարցվողների տեղեկատվության բոլոր հնարավոր աղբյուրները։ Ըստ այս տվյալների 2013թ. հունվարի դրությամբ սոցիալ-քաղաքական տեղեկատվություն հասարակության 91%-ը ստանում է հեռուստատեսությունից, 37%-ը համացանցից, 14%-ը տպագիր մամուլից և 12%-ը ռադիոյից (տե ս Պատկեր 1)։ Ինչպես երևում է Պատկեր 1-ից, 2010թ. համեմատ ամենանշանակալի փոփոխությունը տեղի է ունեցել ինտերնետի * 9
1 Հաշվետվությունն ամբողջությամբ տե ս http://www.eufoa.org/uploads/POLL20130125AM.pdf
9
ԱԺամակոչյան, ԱՄաեուսյաե
<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
որպես աճող լսարան ունեցող աղբյուրի հետ: Սրան հակառակ նկատելիորեն նվազել է տպագիր մամուլի լսարանը։ Տվյալներից պարզ է դառնում նաև, որ չնայած վերջին տարիներին ինտերնետային լրատվամիջոցների բուռն զարգացման գործոնին, հեռուստատեսությունն իր սփռվածությամբ և լսարանի մեծությամբ շարունակում է գերակշիռ մնալ Հայաստանում։
Պատկեր 1
Սոցիալ-քաղաքական տեղեկատվության աղբյուրներ, 2013թ.
Ինչ վերաբերում է ՀՏ-ների մեջ հեռուստալսարանի բաշխվածու-թյանը, ապա ըստ «Հանրային հեռուստառադիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ» հաղորդման, ՀՀ ամբողջ տարածքում հեռուստալսարանի ամենամեծ ծավալը 2011թ. բաժին է ընկել «Հանրային 1»-ին 23.3% (տե ս Պատկեր 2)1։
1 «Հանրային հեռուստառադիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ» հաղորդման մեջ ներկայացված չէ, թե կոնկրետ որ «հեռուստալսարանի չափումներ իրականացնող ընկերության» ուսումնասիրության տվյալներն են սրանք։ Պատկերը տե ս էջ 15, հաշվետվությունն ամբողջությամբ http://www. 1tv.am/hy/1350909050
10
«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
ԱԺամակոչյան, ԱՄանուպան
Պատկեր 2
Հանրային հեռոատաընկերության հեռուստադիտողների նա սնււյ բաժինը ընդհանուր հեռուստադիտողների մեջ (Հանրապետություն) 2011թ.
Իսկ կոնկրետ հեռուստալուրերի նկատմամբ հետաքրքրության առումով, նույն զեկույցում ներկայացվում են «Տելեմեդիակոնտրոլ» ՓԲԸ վարկանիշային տվյալների վրա կատարված հաշվարկները (այս ընկերության տվյալները 2011թ. դրությամբ ներկայացուցչական են ՀՀ քաղաքային բնակչության համար)։ Ըստ այս հաշվարկների հեռուս-տաալիքների լրատվական հաղորդում դիտողների բաշխվածությամբ 2011թ. ամենամեծ լսարանն ուներ «Առաջին» լրատվականը 26.43%-ով (տե ս Պատկեր 3)1։
Մեկ այլ «Նիլսեն» ընկերության կողմից 2011թ. կատարված հե-ռուստաչափումների տվյալներով ևս լրատվական հաղորդումների տասնյակում ամենամեծ լսարանն է ունեցել Հ1-ը 147.401 մարդ, որը կազմել է ՀՀ հեռուստալսարանի 22.15%-ը1 2 ( տե ս Պատկեր 4)։
1 Նույն տեղում, էջ 17։
2 Հոդվածն ամբողջությամբ տե ս http://media.am/television-program-measurement
11
ԱԺամակոչյան, ԱՄանուսյան
<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
Պատկեր 3
Հայկական հեոոատաեթերում լրատվական ծրագրերի հեռոասւարփտողների մասնաբաժքւններն ըււտ աոանձին հեռոատաալիքքւերի
Երկիրն այսօր (Երկիր ՄԵդիւս). 1.33%
Ф|ДШ1П (ATV)
1 85%
Օոսւդիբ {12 TV)
2.15%
Լրաբեր (Հ2)
6.57%
Время (ОРТ)
ժամը (ԱրսէՓիսւ)
22.25%
Вести (PTR)
էսլիկենտրրն
(ԿԵնւրրօն)
1.53%
.Ազդարար (ԱՐ)
1.55%
Առաօին
լրատվակսւս (Հ1) 26*13%
Հորիզոն (Շ՛անթ)
10.74%
Պատկեր 4
Լրատվական հաղորդումների լսարանն ըստ հեոոատաալիքների
| Channel ~ . , jAV*H*l* OfKCVlitn AMR | AMR % | SHR7,
1 * KAYLUR 147401 7.54% 22.15%
| Armenia JAM© 104656 5.35% 1813%
| Shant HORIZON 78969 4.04% 11.05%
| нг LRABER 38 618 1.98% 6.42%
| AR AZDARAR HRATAP LUR 19774 1.01% 3.14%
| Kentron EPIKEWTRON LRATVAKANCRAGIR 8 971 0.46% 1.43%
| ErkirMedia ERKIRtJAYSOR 8 373 0.43% 1.28%
| Channel 12 LURER 7084 0.36% 1.20%
| YEREVAN EREVAN LRATVAK AN S 296 0.27% 0.77%
| ArmNews ARM NEWS LURER 3011 0.15% 0.49%
12
«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
ԱԺամակոչյան, ԱՄաեռւպաե
Հարկ է եշել, որ ՀՏ վարկաեիշայիե հետազոտությունների մեթոդաբանությունն ուեի կարևոր սահմանափակում. հետազոտվող համախմբի մեջ չեն մտնում այն տնային տնտեսությունները, որոնց հեռուստացույցները միացած են մալուխային, օպտիկամանրաթելա-յին ցանցերին (օրինակ Ucom համակարգին միացածները)։
Պատկեր 5
ՀՏ աիքեերի հասաեեիռւթ]nւեը, 2011թ.
ՀՏ ալիքևերիհասանելիություևը
Բացի այդ, հեռուստալսարաեի բաշխվածություեե անմիջականորեն կապված է եաև ալիքների տեխնիկական հասանելիության հետ: Այսպես, ՀՌԿԿ 2011թ. հետազոտության տվյալների շտեմարանի1 ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի հեռուստա-ալիքներն ըստ հեռուստադիտողին նրանց հասանելիության (2011թ. դրությամբ) պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի.
1 ՀՌԿԿ (2011) «Կովկասյան բարոմետր», տվյալների շտեմարանը http://www.crrccenters.org/ caucasusbarometer կայքից 2012թ. դրությամբ: Հաշվարկները և դրանց վերլուծությունն իրականացրել է սոց.գ.թ. Սամվել Մանուկյանը:
13
Ա.Ժամակոչյան, ԱՄանուսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49) 2013թ.
1. բարձր հասանալիությամբ խումբ' Հ1, Հ2, Արմենիա, Շանթ, RTR, ORT, ԱԼՄ,
2. միջին հասանելիությամբ խումբ' Երկիր Մեդիա, Շողակաթ, Արարատ, Կենտրոն, Ար TV5, ATV, Հայ TV, Հայրենիք, Культура, Երևան, Դար 21 (տե ս Պատկեր 5):
Պատկեր 6
ՀՏ ալիքեերի դիտման բերված ինտենսիվությունը 2011թ.1
Իսկ արդեն հեռուստաալիքների հասանելիության պայմաններում դրանց ամենօրյա դիտման պրակտիկաները ցույց են տալիս հե-ռուստաալիքների դիտման ինտենսիվությունը (տե ս Պատկեր 6): Պատկեր 6-ում երևում է 2011թ. դրությամբ տվյալ հեռուստաալիքն ամեն օր դիտողների տոկոսը' հաշվարկված այն անձանց թվաքանա-կից, ում համար տվյալ ալիքը ֆիզիկապես հասանելի է: Այդ տեսակետից հեռուստաալիքները կարելի է բաժանել երեք խմբի. 1
1 Մոտարկում է ՀՏ ալիքը ամեն օր դիտողների քանակը' հասանելիության դեպքում: Մոտարկումը կատարվել է հետևյալ սանդղակով. դիտում է ամեն օր - 1, դիտում է շաբաթը մի քանի անգամ - 0.5, դիտում է շաբաթը մեկ անգամ - 0.15, դիտում է ամիսը մեկ-երկու անգամ - 0.05, երբեք չի դիտում - 0:
14
«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
ԱԺամակոչյան, ԱՄանուպան
1. դիտման շատ բարձր ինտենսիվությամբ հեռուստաալիքներ' Շանթ, Հ1, Արմենիա,
2. դիտման բարձր ինտենսիվությամբ հեռուստաալիքներ' մարզային հեռուստաալիքներ, Հ2, ОРТ, РТР,
3. դիտման միջին ինտենսիվությամբ հեռուստաալիքներ' Երկիր Մեդիա, ԱԼՄ, Культура, Դար 21, TV5, ATV, Կենտրոն, Արարատ, Ար, Հայ TV, Երևան, Շողակաթ, Հայրենիք:
Նույն տվյալների շտեմարանի հիման վրա ՀՏ լսարանների բազմաչափ միասնական վերլուծությունը ցույց է տվել, որ Հայաստանի ամբողջ հեռուստալսարանը կարելի է ստորաբաժանել 5 խմբի, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված անձինք առավելապես գերադասում են դիտել տվյալ խումբը կազմող հեռուստաալիքները: Դրանք են
1. Հ1, Արմենիա, Շանթ, Հ2 հեռուստաալիքները գերադասող անձինք,
2. Հայ TV, Ար, Հայրենիք1, ATV, Կենտրոն, Շողակաթ հեռուստաալիքները գերադասող անձինք,
3. РТР Планета, ОРТ, Культура հեռուստաալիքները գերադասող անձինք,
4. մարզային ՀՏ, TV51 2 , Դար 21, Երևան հեռուստաալիքները գերադասող անձինք,
5. Երկիր Մեդիայի լսարանը:
Կարելի է ենթադրել, որ միևնույն լսարանն ունեցող հեռուստաալիքները որոշակի տեսակետից «համանման» են, որի հետևանքով դեպի իրենց են ձգում ամբողջ հեռուստալսարանի որոշակի շերտերի: Եթե երրորդ խմբում համանմանության հիմքն ակնհայտ է դրանք ռուսաստանյան (ռուսալեզու) հեռուստաալիքներն են, ապա մնացած
1 «Հայրենիք» ՀՏ-ն 2011-ից դադարել է հեռարձակվել։
2 «TV5» ՀՏ-ն 2011 -ից դադարել է հեռարձակվել։
15
ԱԺամակոչյան, ԱՄաեռւսյաե
<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
խմբերի նմանությունը պայմանավորող բնութագրերն ակնհայտ չեն' դրանք կարող են վեր հանվել համապատասխան ուսումնասիրության արդյունքում: Միևնույն լսարանի շրջանում դիտման ինտենսիվությամբ իրար մոտ լինելու հանգամանքը կարող է պայմանավորված լինել ՀՏ եթերի տեխնիկական որակական հատկանիշի, դիտման ձևավորված սովորույթի և բազմաթիվ այլ գործոններով։ Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ 4-րդ խումբն են կազմում «երիտասարդական» երաժշտական ինտենսիվ ծրագրերով հեռուստաալիք-ները: Առաջին խմբում են ՀՀ ամբողջ տարածքում տեխնիկապես հասանելի հեռուստաալիքները: Այս խմբի համար ընդհանուր է նաև առավել պոպուլյար հեռոատասերիալների, ֆիլմ-կոմեդիաների և սպորտային ու երաժշտական մեծ իրադարձությունների հեռարձակումը հիմնական լրատվական բլոկի կարևորության պահպանության պայմաններում։ Մեր կողմից հարցված փորձագետները հաճախ նմանեցնում են հատկապես Հ1-ի, Շանթի և Արմենիայի գործունեությունը ժամանցային մեծ նախագծերի միջոցով լսարան ձեռք բերելու իրենց կողմնորոշումներով։ Եվ եթե դա ադեկվատ է համարվում բիզնես կողմնորոշմամբ առևտրային ՀՏ-ների համար, ապա Հ1-ի «առևտրային շահերի վրա» հիմնված գործունեությունը և «գովազդային կարկանդակը կիսելու ակտիվ մասնակցությունը» հանրային ՀՏ ֆունկցիաների համար դրական չի գնահատվում: Այս երեք ՀՏ-ների լսարանները փորձագետների կողմից բնութագրվում են իբրև «սե-րիալային» կամ «պարապների», որոնց ուշադրությանն առավելագույն կերպով արժանանալու համար էլ մրցակում են նշված ՀՏ-ները։
Վերադառնալով հեռուստալսարանի բաշխման վերոնշյալ պատկերին նշենք, որ վերջին շրջանում այն ենթարկվել է որոշ փոփոխությունների հիմնականում պայմանավորված ՀՏ շուկայի կառուցվածքային փոփոխություններով (2012թ. Հանրային հեռուս-տաընկերությունից Արմենիա կադրային հոսքով, 2011թ. որոշ ալիք-
16
«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
ԱԺամակոչյան, ԱՄանուպան
ների գործունեության դադարեցումով և որոշ գործող ՀՏ-ների հեռուսաածրագրային քաղաքականության նշանակալի փոփոխությամբ, հատկապես Արմնյուզի ղեկավարության փոփոխմամբ և ռեբրենդինգով): Սակայն լսարանի մեծությամբ հեռուսաաալիքների առաջին եռյակը Հ1, Արմենիա, Շանթ, մնում է կայուն: Բացի այդ, 2013թ. առաջին ամիսների տվյալներով ևս ՀՏ-ն որպես տեղեկատվական աղբյուր, շարունակում է ունենալ մեծ կշիռ (տե ս Պատկեր 1): Մեր կողմից հարցված որոշ փորձագետներ համարում են, որ հեռուստատեսության մրցակցային բարձր ունակության հիմքում ընկած են նրա հեշտ հասանելիությունը և մատչելիությունը հատկապես մտավոր ջանքերի, հմտությունների ներգրավման կարիքի բացակայության առումով. «Հեռուսաաաեսությnւեը երկար տարիներ դեռ մրցակցություն չի ունենա, որովհետև այն հեշտ է, ջանք չես գործադրում, կոճակը սեղմում ես, միացնում: Իսկ, օրինակ, ինտերնետի համար պետք է ջանք գործադրես, կարդաս: Այնինչ հեռուստատեսությունում ուղեղդ անջատում ես, ինքը լցնում է»:
Նույնիսկ այս հանգամանքի առկայության պայմաններում որոշ փորձագետներ համարում են, որ իրականում հեռուստատեսությունը զիջել է տեղեկատվական գործառույթի իր հիմնական դերը և մեծացրել ժամանցային նշանակությունը: Հետևաբար, հարցվողների կողմից հեռուստատեսությունն իբրև տեղեկատվական աղբյուր նշելն ավելի շուտ «սոցիալական իներցիայի» արդյունք է և չի ներկայացնում իրական պատկերը: Մարդիկ շարունակում են նշել հեռուստատեսությունն իբրև գլխավոր լրատվամիջոց ըստ ավանդույթի (տե ս Պատկեր 1), այն դեպքում, երբ այն դադարել է այդպիսին լինել: Այն փաստը, որ Արմենիան և Շանթը ժամանցային հաղորդաշարերով ամենից հագեցված երկու հեռուստաալիքները, ամենադիտվող եռյակում են, այս տեսակետի օգտին է վկայում: Այս միտումը որոշակիորեն դրսևորվում է նաև հետազոտական արդյունքներում: Այսպես,
17
ԱԺամակոչյան, ԱՄանոայան
<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
Պատկեր 7-ում երևում է, որ ՀՌԿԿ 2011թ. հարցումների տվյալներով1 հեռուստալսարանին ավելի շատ հետաքրքրել են «մեկնաբանու-թյուններով լուրերը» 16%, որին հաջորդում են «գեղարվեստական ֆիլմերը» 15%, «երաժշտությունը» 14% և «սերիալները» 13%, և հետո միայն «առանց մեկնաբանությունների լուրերը» 9%։
Պատկեր 7
Հեռուստահաղորդումների դիտման հաճախությունը
В7. Այս ZS հաղորդումներից որո նք եք աոսւվել հաճախ դիտում (% բոլոր պատասխաններում, հնարավոր էր 3 պատասխան)
Լուրեր.' մեկնաբաևությ ուննեյավ 16
Գեղարվեստական, ֆիլմեր ՜Երաժշտություն Սերիալներ
Լուրեր' առանց մեկնաբանությունների
Սպորտ
ճանաչողական (մշակութային, առողջապահական,.. ժամանցային ճաղորղումներ (խաղեր, մրցույթներ) Քաղաքական բանավեճեր Թոք շոու
Ընթացիկ քաղաքական իրադարձությունների.. Ինտերակտիվ հաղորդումներ (հեռուստադիտողի..
Ա]ն
Գ բանական հաղորդումներ
I 1
1
15
14
13
Հիմնվելով «Տելեմեդիակոնտրոլ» փակ բաժնետիրական ընկերության վարկանիշային տվյալների վրա «Հանրային հեռուստառա-դիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ» հաղորդման մեջ նշվում է. «2011 թվականին Հայաստանի հեռուստաեթե-րի ամենամեծ հեռուստալսարան ունեցող 15 հաղորդումների մեջ 7-ը Հանրային հեռուստաընկերության եթերում հեոարձակված հաղոր-
1 «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» հաշվետվությունն ամբողջությամբ տե ս http://www.crrc.am/store/armedia/CRRC_ArMedia_2011_Presentation_Armenian.pdf
18
«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
ԱԺամակոչյան, ԱՄանուպան
դումներն են' «Աննա 2» և «Հրեշտակների դպրոցը» հեռուստատեսային բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմերը, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը, «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը, «Տեսանկյուն» լրատ-վական-վերլուծական հաղորդումը, «Առաջին» լրատվականը: (...) 2011 թվականի ընթացքում Հայաստանի հեռուստաեթերի ամենամեծ հեռուստալսարան ունեցող հաղորդումը եղել է «Աննա 2» հեռոատասերիալը, որը դիտել է512.1 հազ. մարդ»Ն.
Այսպիսով, 2011թ. «Առաջին» լրատվականը լսարանի ծավալով առաջին տասնհինգ հաղորդումների մեջ էր մտնում դուրս մնալով տասնյակից, իսկ «մեկնաբանություններով լուրեր» ժանրից Հ1-ի «Տեսանկյուն» հաղորդաշարը 9-րդ տեղում էր, այնինչ առաջին տեղում էր Հանրայինի «Աննա 2» սերիալը, որին էլ հաջորդում են կրկին ժամանցային սպորտային, երաժշտական մեծ շոուներ, պոպուլյար ֆիլմ-կոմեդիաներ և սերիալներ (տե ս Պատկեր 8):
Հետևաբար, հեռուստասերիալները, սպորտային և երաժշտական շոուներն ավելի մեծ հեռուստալսարան ունեն, քան հեռուստա-լուրերը: Իհարկե, սերիալներն իրականացնում են կոմունիկատիվ գործառույթ, դրանք հեռուստաալիքների ղեկավարների համար լսարանի ապահովման հեշտ միջոց են1 2: Հետևաբար, զարմանալի չէ, որ սերիալների մեծ լսարան ունենալը Հանրային հեռուստառադիո-ընկերության զեկույցում ներկայացված է նման ոգևորությամբ:
Այս տվյալները հուշում են, որ փորձագետների կանխատեսումները, թե սոցիալ-քաղաքական տեղեկատվություն որոնողներն ավելի ու ավելի մեծ չափով կսկսեն այն փնտրել ինտերնետում և ոչ թե հեռուստատեսությունում (իսկ տպագիր մամուլն արդեն իսկ դիրքերը զիջել է), չափազանց իրատեսական է:
1 «Հանրային հեռուստառադիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդում», էջ 21:
2 Հեռուստասերիալների մասին մանրամասն տե ս
http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6880&sphrase_id=22703
19
ԱԺամակոչյան, ԱՄանոայան
<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
Որոշ առաջատար լրատվական կայքերի լսարանի մեծության ցուցանիշներն արդեն հիմա համեմատելի են ՀՏ լրատվական հաղորդումների լսարանի ծավալների հետ, հատկապես քաղաքականապես ակտիվ ժամանակաշրջաններում։ Օրինակ, այնպիսի սովորական օր, ինչպիսին է 2012թ. նոյեմբերի 8-ը, Circle.am-ի չափումների համաձայն, News.am-ի այցելությունների քանակը 92.409 է եղել1 2, իսկ 2013թ. փետրվարի 21-ի հետընտրական օրերին 189.617։ Քաղաքական ակտիվության օրերին լսարանի մեծացում է արձանագրվում նաև զարգացող «ինտերնետային TW-ների շրջանում։ Այսպես, մեդիա-փոր-ձագետ Գեղամ Վարդանյանը «Բարև ինտերնետ TV»3 հոդվածում ներկայացնում է ինտերնետային լրատվամիջոցների online տեսահե-ռարձակումների լսարանին առնչվող տվյալներ։ Ըստ այդմ, «Civil-Net-ւմ հետընտրական շրջանում օրական այցելությունների միջին թիվը 33.000 է, իսկ օրվա ամենաթեժ ժամերի միջին թիվը 8000։ «Ա1+»-ի և հատկապես «Ազատություն TV>^ տվյալները ևս նշանակալի են (տե ս Աղյուսակ 3)։
1 Նույն տեղում, էջ 16։
2 circle.am/?cat=news&for=yesterday&by=amvisitshttp://circle.am/?cat=news&for=yesterday&by=amvisits
3 http://www.media.am/hello-internet-tv
20
«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
ԱԺամակոչյան, ԱՄանուպան
Աղյուսակ 3
Այցելուներիթվաքանակն ըստ ամսաթվերի
Ա1+ Ազատություն TV
20 փետրվարի, 2013 10.642 -
21 փետրվարի, 2013 - 27.370
22 փետրվարի, 2013 22.761 47.005
23 փետրվարի, 2013 - 49.394
24 փետրվարի, 2013 - 59.065
25 փետրվարի, 2013 7.240 44.860
Հոդվածի հեղինակն առաջարկում է գումարել այս հեռարձակողների այցելությունների միջին տվյալները ստանալով օրական 8590 հազար մարդ ինտերնետ TV դիտողների մոտավոր արժեքը։ Սա, իհարկե, բավական մոտարկված և մեխանիկական հաշվարկ է. լիարժեք պատկերն ունենալու համար կպահանջվեր լրացուցիչ տվյալների հիման վրա ունիկալ այցելուների քանակ հաշվարկել։ Հարկ է հաշվի առնել նաև, որ այս տվյալները ցույց են տալիս բոլոր, այդ թվում Հայաստանից դիտողների քանակը։ Իր մեկնաբանություննե-րում Գ.Վարդանյանն առաջարկում է միայն Հայաստանի այցելուների քանակը մոտավորապես պատկերացնելու համար նկատի ունենալ, որ «Հայաստանի կայքերի համար ընդհանրապես, արմնեթի համար, այսպես ասած, Հայաստանից այցելությունները 70%-ին մոտ են, մի քիչ ավելի»: Այսպիսով, խիստ մոտավոր հաշվարկներով օրական 2013թ. հետընտրական օրերին ինտերնետ TV դիտողների թվաքանա-կը Հայաստանում կազմել է 60.000-63.000։
Այս քանակական ցուցանիշները թույլ են տալիս խոսել ապագայի միտումների մասին, որտեղ ինտերնետային լրատվամիջոցների լսարանն ավելի կմեծանա ի հակադրություն հեռուստալուրերի լսարանի։ Սա առաջին հերթին պայմանավորված է ՀՏ-ի նկատմամբ վստահության ցածր աստիճանով։ Մեր կողմից հարցված փորձագետների կարծիքով «հեռուստատեսություն, մամուլ, ինտերնետ
21
ԱԺամակոչյան, ԱՄանուսյան
<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
լրատվամիջոցներ, ռադիո» դաշտում լսարանի մեծության տեսանկյունից ամենաթույլ օղակները տպագիր մամուլը և ռադիոն են.
• Թերթերն այսօր դադարել են լինել մաքուր տեղեկատվության աղբյուր Հայաստանում: Այսինքն ոչ ոք այսօր չի բացումթեր-թերը լուրեր նայելու, այլ բացում են կարդալու, թե ով ում մասին ինչ է ասում:
• Ռադիոն, ինձ թվում է բացի երթուղայիններում լսվելուց, ոչ ոք չի լսում, այսինքն դրանք ողնորներն են: Ես չեմ պատկերացնում, որ մարդ որևէ ժամի միացնի ռադիո, որևէ բան լսի բացառությամբ Ազատություն ռադիոկայանից, որը մեկ ժամ է
• Հիմա արդեն տեսնում եմ, որ մեծ ուշադրություն են սկսել դարձնել ինտերնետին, որն աստիճանաբար ավելի մեծ տիրույթ է զբաղեցնում մեր լրատվաշուկայում արդեն իսկ մրցակ-ցած ն հաղթած լինելով տպացիր մամուլին ն արդեն «շնչելով հեռուստատեսությունների ծոծրակին»: Կարծում եմ, որ շատ արագինտերնետն ազդեցության առումով առաջ կանցնի:
Այսպիսով, Հայաստանում կարելի է սպասել ինտերնետային լրատվամիջոցների լսարանի աճի հեռուստատեսության ինչ-որ չափով կայունության պահպանման ն դրա դերի տրանսֆորմացիայի, տպագիր մամուլի հետզհետե «վախճանի» (կամ էլ վերջանականորեն դեպի ինտերնետ «արտագաղթի») ն ռադիոյի «տրանսպորտայնաց-ման» պայմաններում:
Մարտ, 2013թ.
Աղբյուրներ ն գրականություն
1. Хоркхаймер М, Адорно Т, Диалектика просвещения, пер. с нем. М.Кузнецова, "Медиум", 1997.
2. Маркузе Г., Эрос и цивилизация. Одномерный человек: Исследование идеологии развитого индустриального общества, пер. с англ., А.А. Юдина, М., 2002.
22
«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.
ԱԺամակոչյան, ԱՄանուպան
3. Бодрийяр Ж., Реквием по масс-медиа, Пер. с франц. М.М. Федоровой, Поэтика и политика. Альманах Российско-французского центра социологии и философии Института социологии Российской Академии наук, М., Институт экспериментальной социологии, СПб., Алетейя, 1999. С. 193-226).
4. ՍՄաեուպաե, Դ Գալստյան, «Հեռոատասերիալները որպես բովանդակություն և ծավալ», Գլոբուս N1, 2013:
ОСОБЕННОСТИ АУДИТОРИИ СМИ В АРМЕНИИ Анна Жамакочян, Арпи Манусян
Резюме
В статье обсуждаются западные теоретические подходы к специфике формирования связи СМИ-аудитория и их фактические проявления в случае армянских СМИ. Рассматривается сегментное распределение аудитории СМИ РА между телевидением, Интернетом, прессой, а также отдельными телекомпаниями. Затрагиваются также факторы, обусловливающие это распределение. В основе представляемой в статье картины лежат проведенные авторами статьи интервью с медиа-экспертами, социологами, а также предоставленные другими организациями данные количественных исследований и рейтинговых оценок.
23