ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Արա Կիրակոսյան'
Հոդվածում ներկայացվել է ՀՀ բանկային համակարգի ֆինանսական ռիսկերի գնահատման համալիր մեթոդաբանություն, որն ուղղված է բացահայտելու ճգնաժամերի պայմաններում բանկային համակարգում առաջ եկող հիմնա-խնդիրները: Հոդվածի շրջանակներում հաշվարկվել են ՀՀ բանկային համակարգի հիմնական ֆինանսական ռիսկերը ինչպես նախաճգնաժամային, այնպես էլ ճգնաժամի պայմաններում:
Ավանդական ակադեմիական միջավայրում գոյություն ունի այն պնդումը, որ ռիսկերի կառավարման ռազմավարությունները զրկված են որոշակի արժեքից: Մինչդեռ ժամանակակից ֆինանսների տեսությունը պնդում է, որ ռիսկերի կառավարումը, ինչպես նաև ֆինանսական քաղաքականությունը կարող են դառնալ առևտրային բանկի հաջողության հիմնական գրավականը: Ռիսկերի կառավարման գործընթացն ապահովում է բանկերի կարիքները միջոցների կառավարման և ձեռքբերման առումով, ինչպես նաև թույլ է տալիս բանկերին ավելացնել իրենց ակտիվների արժեքը:
Պետք է նշել, որ ֆինանսական ռիսկերի կառավարման ռազմավարությունները որոշակի փոփոխություններ են ընդունում ճգնաժամի պայմաններում: Պետք է նշել, որ հոդվածում որպես նախաճգնաժամային ժամանակահատված վերցվել է 2006թ. 4-րդ եռամսյակից մինչև 2008թ. 3-րդ եռամսյակը ներառյալ, իսկ որպես ճգնաժամային ժամանակահատված վերցվել է 2008թ. 4-րդ եռամսյակից մինչև 2009թ. 4-րդ եռամսյակը ներառյալ:
Բանկային ֆինանսական ընդհանուր ռիսկ: Վերցնենք ROA, EM և ROA-ի ստանդարտ շեղման ցուցանիշները և տեղադրենք ընդհանուր բանկային ֆինանսական ռիսկի գնահատման բանաձևի մեջ: Էմպիրիկ ձևով դուրս բերված բանաձևն ունի հետևյալ տեսքը'
RI = (E(ROA) + CAP)/Sroa, * 1
* «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ:
1 Այս ռիսկի գնահատման բանաձևը մշակվել է Հանանի և Հանուեկի կողմից 1988թ. և օգտագործվել է Լիան-գի ու Սավաժի (1990թ.), Էյսենբեյսի ու Քվասթի (1991թ.), Սինկիի ու Նեշի (1993թ.), Սինկիի ու Բլասկոյի (2001թ.) աշխատանքներում:
59
Ա. Կիրակոսյան
<21 րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
որտեղ EROA)- ակտիվների շահութաբերության ցուցանիշն է, CAP-ն EM-ի հակադարձ մեծությունն է, որը հավասար է սեփական կապիտալի հարաբերությանը ընդհանուր ակտիվներին, SroaAx ROA-ի ստանդարտ շեղումն է: Հաշվապահության տեսանկյունից այս բանաձևը բավական օգտակար է, քանի որ հաշվի է առնում ինչպես ROA-ն (հաշվապահական ցուցանիշ), այնպես էլ ROA-ի փոփոխությունը (ռիսկը բնութագրող ցուցանիշ ֆինանսներում), ինչպես նաև հաշվեկշռային կապիտալի համարժեքությունը (բանկերի հուսալիության և անվտանգության բազային պահանջ): Ընդհանուր բանկային ֆինանսական ռիսկը ներկայացված է ROA-ի ստանդարտ շեղմամբ և թույլ է տալիս իմանալ ինչպես պետք է նվազի բանկի հաշվապահական շահույթը, որպեսզի վերջինիս հաշվեկշռային շահույթը դառնա բացասական: RI-ի ցածր արժեքը վկայում է բանկային համակարգի բարձր ռիսկայնության, իսկ բարձր արժեքը' ցածր ռիսկայնության մասին:
Այժմ հաշվարկենք բանկային ֆինանսական ընդհանուր ռիսկը ՀՀ բանկային համակարգի համար ինչպես ճգնաժամի պայմաններում, այնպես էլ ճգնաժամային իրավիճակից առաջ:
Աղյուսակ 1
ՀՀ բանկային ֆինանսական ընղհանուր ոիսկի հաշվարկային արդյունքները ճգնաժամից առաջ և ճգնաժամի պայմանևեյաւմ
Ցուցանիշ Բանկային համակարգը ճգնաժամից առաջ Բանկային համակարգը ճգնաժամի պայմաններում
E(ROA) 2,78875 1,368
CAP 0,225602 0,2106843
SROA 0,618603 0,3311646
RI 4,872838 4,7670683
Pr(BVE<0) 11,87227 % 11,36247 %
Աղյուսակ 1-ումնշված վերջին ցուցանիշը' Pr(BVE<0)\, ներկայացնում է հաշվեկշռային անբավարարության հավանականությունը: Պետք է նշել, որ ճգնաժամի պայմաններում ՀՀ բանկային համակարգի հաշվեկշռային կապիտալի կորստի հավանականությունը փոքր է նախաճգնաժամային պայմաններում համապատասխան ցուցանիշից, ինչը հիմնականում պայմանավորված է նախաճգնաժամային պայմաններում ROA-ի ստանդարտ շեղման բարձր մակարդակով:
Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ նախաճգնաժամային պայմաններում ՀՀ բանկային համակարգի հաշվեկշռային կապիտալի 1
1 Այս և հետագա հաշվարկներն իրականացվել են հեղինակի կողմից:
60
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ա. Կիրակոսյան
կորստի հավանականությունն ավելի մեծ է եղել, քան ճգնաժամի պայմաններում: Նշված միտքն ունի մեկ հիմնավորում. դա պայմանավորված է ճգնաժամի պայմաններում բանկային համակարգի կառավարման ավելի զգույշ քաղաքականությամբ, ինչի արդյունքում ROA-ի ստանդարտ շեղման մակարդակը նվազել է:
Տոկոսադրույքի ռիսկ: Տոկոսադրույքների փոփոխման դեպքում փոփոխվում են տրամադրված վարկերի և վերցված ավանդների հետ կապված գործարքների նախնական արժեքները (Աղյուսակ 2): Այսպես, տոկոսադրույքի աճի դեպքում հաստատուն տոկոսադրույքով տրամադրված վարկի արժեքն ընկնում է: Գնի բացասական փոփոխությունը վատ տեղեկատվություն է հանդիսանում վարկատուների համար: Միևնույն ժամանակ, վարկատուների (ոչ փոխառուների) համար տոկոսադրույքի աճի դեպքում հնարավորություն է առաջանում տրամադրել նոր վարկեր ավելի բարձր տոկոսադրույքով, այլ կերպ ասած վերաներդնել սեփական կապիտալը: Հակառակ դեպքում, տոկոսադրույքի նվազման պարագայում աճում է տրամադրված վարկի արժեքը: Արժեքի աճը դրական ազդեցություն է ունենում վարկատուների վրա: Սակայն վարկատուները (ոչ փոխառուները) տվյալ իրավիճակում ստիպված պետք է լինեն վերաներդնել իրենց կապիտալն ավելի ցածր տոկոսադրույքով, ինչն էլ բացասաբար կանդրադառնա բանկի շահութաբերության մակարդակի վրա:
Աղյուսակ 2
Ավանդների և վարկերի վրա տոկոսադրույքի ոիսկի ազդեցությունը
Ազդեցություն վարկային պորտֆելի վրա
Տոկոսադյաւյքի աճ Այւդյունք
Բացասական ազդեցություն գնի վրա Առկա վարկերն էժանանում են
Վերաներկման դրական ազդեցություն Նոր վարկերի արժեքն ավելի մեծ է
Տոկոսադյաւյքի նվազում Այւդյունք
Դրական ազդեցություն գնի վրա Առկա վարկերը թանկանում են
Վերաներդրման բացասական ազդեցություն Նոր վարկերի արժեքը նվազում է
Ազդեցություն ավանդների վրա
Տոկոսադրույքի աճ
Միջոցների ժամկետից շուտ դուրսհանում
Բանկերը փորձում են ներգրավել նոր ավանդատուներ ավելի բարձր տոկոսադրույքով, հակառակ պարագայում բանկում առաջանում է իրացվելիության հիմնախնդիր
Տոկոսադրույքի նվազում
Վերաֆինանսավորման արդյունքում տրամադրված վարկերի ժամկետից շուտ մարում
Բանկերը պետք է տրամադրեն նոր վարկեր ավելի ցածր տոկոսադրույքով կամ կրճատեն
հաշվապահական հաշվեկշիռը
61
Ա. Կիրակոսյան
21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ճգնաժամի պայմաններում տոկոսադրոցքի ռիսկի ազդեցությունը ՀՀ բանկային համակարգի վրա հաշվարկելու համար կառուցվել են հետևյալ հավասարումները '
NII = ki*(L-D) + bi,
(L-D) = b*(r) + b2,
որտեղ NII-ն բանկային համակարգի զուտ շահույթն է, L-ը տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքն է, D-ն ավանդների միջին տոկոսա-դրույքն է, r-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, ki, եշ֊ը սահմանային հակվածության ցուցանիշներն են, իսկ bi, Ьг-ը ազատ անդամներն են:
Հաշվարկներն իրականացվել են նախաճգնաժամային և ճգնաժամային պայմանների համար, որից հետո համեմատվել են երկու հավասարումների սահմանային հակվածության ցուցանիշները:
Հաշվարկները ներկայացված են Աղյուսակ 3-ում.
Աղյուսակ 3
ՀՀ բանկային համակարգի տոկոսադրույքի ոիսկի հաշվարկման այւղյունքները ճգնաժամից առաջ և ճգնաժամի պայմաններում
Ցուցանիշ Բանկային համակարգը ճգնաժամից առաջ Բանկային համակարգը ճգնաժամի պայմաններում
Առաջին հավասարում
ki -418261,1 -1716263
Երկրորդ հավասարում
k2 -1,227458 -1,076597
Աղյուսակ 3-ից երևում է, որ ըստ առաջին հավասարման լուծման արդյունքների, վարկերի և ավանդների տոկոսադրույքների մեկ տոկոսի փոփոխության սահմանային հակվածությունն ըստ բանկային համակարգի զուտ շահույթի ճգնաժամի պայմաններում ավելացել է 4,1 անգամ: Ստացված արդյունքը վկայում է այն մասին, որ ճգնաժամի պայմաններում բանկային համակարգի շահութաբերությունը խիստ զգայուն է եղել տոկոսադրույքի նկատմամբ և տոկոսադրույքի մեկ տոկոսով ավելացման դեպքում շահութաբերությունն ընկել է 4,1 անգամ, ինչը վկայում է տոկոսադրույքի ռիսկի մեծացման մասին: Երկրորդ հավասարման արդյունքները վկայում են այն մասին, որ ճգնաժամի պայմաններում վերաֆինանսավորման տոկոսադրույքի մեկ միավորի փոփոխման դեպքում վարկերի և ավանդների տոկոսադրույքների տարբերությունն ավելի քիչ է նվազել, քան նախաճգնաժամային փուլում: Սակայն այս ցուցանիշը չի նպաստել տոկոսադրույքի ռիսկի նվազեցմանը, այլ հակառակը:
62
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ա. Կիրակոսյան
Իրացվելիության ոիսկ: Բանկերին իրացվելիություն անհրաժեշտ է, մասնավորապես, հաճախորդներին տրամադրելու համար:
Փորձենք գնահատել իրացվելիության ռիսկը ՀՀ բանկային համակարգի համար ճգնաժամի պայմաններում: Իրացվելիության ռիսկի գնահատման մեթոդաբանությունը վերցվել է Bank of NewEngland-ի փորձից և տեղայնացվել ՀՀ բանկային համակարգի համար: Հոդվածի շրջանակներում իրացվելիության ռիսկի գնահատման առումով Bank of New England-ի փորձը վերցվել է որպես մի շարք բանկային և ֆինանսական ճգնաժամեր հաղթահարած բանկ: Իրացվելիության ռիսկը գնահատվել է հետևյալ հավասարման միջոցով' LR = ki*A+k2*D+ks,
որտեղ LR-ը' իրացվելիության գործակիցն է, որը հավասար է ավանդների հարաբերությանն ակտիվներին, A-ն' ակտիվների հավելաճի ցուցանիշն է, D-ն' ավանդների հավելաճի ցուցանիշն է, ki, к-ը համապատասխանաբար ակտիվների և ավանդների հավելաճի սահմանային հակվածություններն են, իսկ к-ը դիտարկվող մոդելի ազատ անդամն է:
Հաշվարկներն իրականացվել են նախաճգնաժամային և ճգնաժամային ժամանակահատվածների համար:
Հաշվարկման արդյունքները բերված են Աղյուսակ 4-ում.
Աղյուսակ 4
ՀՀ բանկային համակարգի իրացվեյիության ոիսկի հաշվարկման արդյունքները ճգնաժամից առաջ և ճգնաժամի պայմաններում
Ցուցանիշ Բանկային համակարգը ճգնաժամից առաջ Բանկային համակարգը ճգնաժամի պայմաններում
к1 -1,11 E-10 -1,64E-10
к2 2,20E-10 2,82E-10
Ինչպես երևում է Աղուսակ 4-ից, ակտիվների 1000 դրամ աճը հանգեցնում է իրացվելիության գործակցի նվազման, իսկ ավանդների 1000 դրամ աճը բերում է իրացվելիության գործակցի աճի, ինչը բխում է իրացվելիության գործակցի բանաձևից, հետևաբար կարող ենք պնդել, որ հաշվարկային արդյունքները ճիշտ են: Ճգնաժամի պայմաններում ակտիվների սահմանային հակվածությունն աճել է 1,47 անգամ, իսկ ավանդների սահմանային հակվածությունը' 1,28 անգամ: Այլ հավասար պայմաններում ճգնաժամի ժամանակահատվածում ակտիվների և ավանդների հազար դրամ աճի դեպքում իրացվելիության գործակիցը կաճի 1,18-ով, ի տարբերություն նախաճգնաժամային ժամանակահատվածի, երբ իրացվելիության գործակիցը կաճեր 1,1-ով: Այլ կերպ ասած ՀՀ բանկային համակարգի իրացվելիության ռիսկը ճգնաժամի պայմաններում աճել է 7%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է ճգնաժամի պայմաններում ավանդների ծավալի կտրուկ աճով:
63
Ա. Կիրակոսյան
21 րդ ԴԱՐ», թիվ 5 (33), 2010թ.
Շուկայական ռիսկ: J.P. Morgan բանկն իր «RiskMetrics» գրքում շուկայական ռիսկը բնորոշում է որպես շահույթի չափերի անորոշություն, որը պայմանավորված է շուկայական պայմանների փոփոխությամբ, ինչն էլ իր հերթին ազդում է ակտիվների գնի, տոկոսադրույքի, տատանողականության և շուկայական իրացվելիության վրա:
RiskMetrics J.P.Morgan-ը ունիվերսալ մեթոդ է հիմնված տատանողականության, կանխատեսումների և կոռելացիայի վրա, որոնց միջոցով հաշվարկվում է շուկայական ռիսկը: Նմանատիպ մեթոդներից է CAPM-ը կամ կապիտալ ակտիվների գնահատման մոդելը, որի միջոցով գնահատվում է համակարգային ռիսկը, կամ որ նույնն է ըստ պորտֆելային տեսության շուկայական ռիսկը բետա գործակցի միջոցով:
C4PM^^^ ունի հետևյալ տեսքը'
R = Rf+p*(Rm-Rf),
որտեղ R-ը սպասվող եկամտաբերության չափն է, Rf-ը ՊԿՊ-ների եկամտաբերության նորմն է, Rm-ը բանկային համակարգի շահութաբերության չափն է, իսկ /Յ֊ն (Rm-Ю)-ի սահմանային հակվածությունն է:
Հաշվարկման ժամանակ CAPMմոդելի օգնությամբ հաշվարկած Rf(1-/i) ցուցանիշը համեմատվել է հասարակ ռեգրեսիոն հավասարման արդյունքում ստացված a գործակցի հետ: Հասարակ ռեգրեսիոն հավասարումն ունի հետևյալ տեսքը' R = a+p*Rm:
Հաշվարկներն իրականացվել են նախաճգնաժամային և ճգնաժամային ժամանակահատվածների համար:
Հաշվարկման արդյունքները բերված են Աղյուսակ 5-ում.
Աղյուսակ 5
ՀՀ բանկային համակարգի շուկայական ոիսկի հաշվարկման այւդյունքները ճգնաժամից առաջ և ճգնաժամի պայմաններում
Ցուցանիշ Բանկային համակարգը ճգնաժամից առաջ Բանկային համակարգը ճգնաժամի պայմաններում
в 0,98 0,99
a>Rf*(1-P) + +
a=Rf*(1-P) - -
a<Rf*(1-e) - -
Ինչպես երևում է Աղյուսակ 5-ից, ճգնաժամի պայմաններում ՀՀ բանկային համակարգի շուկայական ռիսկը բնութագրող բետա գործակցի արժեքը մեծացել է մոտենալով մեկին, ինչը նշանակում է, որ բանկային համակարգի եկամտաբերությունը մոտենում է շուկայականի մակարդակին: Սակայն մյուս կողմից պետք է փաստել, որ շուկայական ռիսկի ազդեցության առումով ՀՀ բանկային համակարգը մնացել է հիմնականում նույն մակարդակին թե
64
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ա. Կիրակոսյան
ճգնաժամի պայմաններում, թե նախաճգնաժամային իրավիճակում:
Աղյուսակ 5-ից երևում է նաև, որ ինչպես ճգնաժամի, այնպես էլ մինչ-ճգնաժամային իրավիճակում ՀՀ բանկային համակարգի եկամտաբերությունն ավելի բարձր է եղել, քան նշված ժամանակահատվածում ռեգրեսիոն հավա-սարմամբ կարելի էր կանխատեսել:
Արտարժութայիե ռիսկ: Արտարժութային ռիսկերը երկու կարևոր ասպեկտով են հարաբերվում բանկային գործունեության հետ'
• պահել արտարժութային երկար կամ կարճ դիրքերը, երբ առևտրային բանկն իրականացնում է առևտրային գործարքներ,
• պահել արտարժույթով արտահայտված ակտիվներն ու պասիվները:
Եթե բանկի բաց դիրքը որոշակի արժույթով հավասար չէ զրոյի, այդ դեպքում բանկը կամ կշահի, կամ կկորցնի արտարժույթի անսպասելի տատանումից: Որքան մեծ տատանողականությամբ է աչքի ընկնում արտարժույթը, այդքան ռիսկային են նման դիրքերը:
Արտարժութային ռիսկի գնահատման համար անհրաժեշտ է նախ գնա-հատել արտարժույթի տատանողականությունը հետևյալ բանաձևով'
SDiEjj ) = SD
որտեղ Ej-ն ժամանակի t-րդ պահին արտարժույթի անվանական փոխարժեքն է, ©/_1-ը ժամանակի t-1-րդ պահին արտարժույթի անվանական փոխարժեքն է, SD-ն ստանդարտ շեղումն է, SD(Eij)A\ իրար նախորդող ժամանակահատվածներում արձանագրված անվանական փոխարժեքների հարաբերության լոգարիթմի ստանդարտ շեղումն է:
ՀՀ բանկային համակարգի համար արտարժության ռիսկը հաշվարկվել է հետևյալ բանաձևով'
NII = k*SD(Eij) + b,
որտեղ SD(Ei)Ai իրար նախորդող ժամանակահատվածներում արձանագրված դոլար/դրամ անվանական փոխարժեքների հարաբերության լոգարիթմի ստանդարտ շեղումն է, NII-ն ՀՀ բանկային համակարգի շահույթի չափն է, k-ն SD(Ei))-ի սահմանային հակվածությունն է, իսկ b-ն հավասարման ազատ անդամն է:
Հաշվարկներն իրականացվել են նախաճգնաժամային և ճգնաժամային ժամանակահատվածների համար: Հաշվարկման համար ընտրվել է ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքը որպես ՀՀ շուկայում ամենալայն տարածում գտած, ինչպես նաև բարձր տատանողականություն ունեցող արժույթ:
Հաշվարկման արդյունքները բերված են Աղյուսակ 6-ում.
65
Ա. Կիրակոսյան
21 րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Աւյյռւսակ 6
ՀՀ բանկային համակարգի արւռարժութային ոիսկի հաշվարկման այւդյունքները ճգնաժամից առաջ և ճգնաժամի պայմաններում
Ցուցանիշ Բանկային համակարգը ճգնաժամից առաջ Բանկային համակարգը ճգնաժամի պայմաններում
k1 606 89300
Աղյուսակ 6-ից երևում է, որ դոլար/դրամ փոխարժեքի տատանողակա-նության 0.0000001 կետով փոփոխման դեպքում ՀՀ բանկային համակարգի շահույթը մինչճգնաժամային փուլում փոփոխվել է 606000 դրամով, իսկ ճգնաժամի պայմաններում' 89300000 դրամով: Տարբերությունը կազմում է 147.35 անգամ, ինչը խիստ մտահոգիչ է ՀՀ բանկային համակարգի կայուն գործունեություն ծավալելու համատեքստում:
Այնուամենայնիվ, պետք է նշել, որ արտարժութային տատանումները ՀՀ-ում ոչ այնքան պայմանավորված էին ֆինանսական ճգնաժամի հետևանքներով, որքան ունեին ներքին սպեկուլյատիվ պատճառներ և հիմնականում պայմանավորված էին ԿԲ-ի կողմից իրականացվող չստերիլիզացված ինտերվենցիաներով:
Գործաոեական ռիսկ: Գործառնական ռիսկը անորոշություն է, որը պայմանավորված է ուղղակի և անուղղակի կորուստներով, որոնք առաջ են գալիս համակարգային սխալից, անձնակազմի սխալից կամ արտաքին միջավայրի կտրուկ փոփոխության արդյունքում:
Ֆինանսական և բանկային ճգնաժամերն իրենց հերթին ևս հանդիսանում են գործառնական ռիսկ ծնող պատճառ: Ասվածի համատեքստում ընթացիկ ֆինանսատնտեսական ճգնաժամը հանդիսացել է ՀՀ բանկային համակարգի համար գործառնական ռիսկ ծնող պատճառ:
Հաշվարկների համար օգտագործվել է հետևյալ մոդելը'
NII = k*D + b,
որտեղ NII-ն ՀՀ բանկային համակարգի շահույթի չափն է, D-ն կեղծ փոփոխական է, որը հավասար է մեկի ճգնաժամի պայմաններում և հավասար է զրոյի մնացած դեպքերում, k-ն կեղծ փոփոխականի սահմանային հակվածության ցուցանիշն է, երբ կեղծ փոփոխականը հավասար է մեկի, իսկ b-ն հավասարման ազատ անդամն է:
Հաշվարկներն իրականացվել են նախաճգնաժամային և ճգնաժամային ժամանակահատվածների համար:
Հաշվարկման արդյունքները բերված են Աղյուսակ 7-ում:
Ինչպես երևում է Աղյուսակ 7-ից, ճգնաժամի պայմաններում ՀՀ բանկային համակարգում գործառնական ռիսկի ծավալներն աճել են: Խոսքն այն մասին է, որ ճգնաժամի ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգի շահույթի ծավալները կրճատվել են 27 մլրդ դրամով:
66
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.
Ա. Կիրակոսյաե
Աւյյռւսակ 7
ՀՀբաեկայիե համակարգի գործառնական ռիսկի հաշվարկման արդյունքները ճգնաժամից առաջ և ճգնաժամի պայմաններում
Փոփոխական Գործակիցներ Ստանդարտ սխալ t-վիճակա- գրություն Հավանակա- նություն
Կախյալ անդամ -27001542 276767 -2.836563 0.0001
Ազատ անդամ 37580219 17201 1.87739 0.01
R2 0,598
Ամփոփելով ՀՀ բանկային համակարգի համար հաշվարկված ֆինանսական ռիսկերը պետք է նշել, որ ճգնաժամի պայմաններում առավել մեծ տեմպերով աճել են արտարժույթի, տոկոսադրույքի և գործառնական ռիսկերը:
Այսպիսով, ճգնաժամի պայմաններում ՀՀ բանկային համակարգի ռիսկերի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան միջոցառումներ նվազեցնելու համար արտարժույթի, տոկոսա-դրույքի և գործառնական ռիսկերը:
Սեպտեմբեր, 2010թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Froot, Kenneth A, David S. Schaifstein, and Jeremy C. Stein, A Framework for Risk Management, Harvard Business Review, 1994, November/December, pp. 91-102.
2. Overview of Interest Rate Risk: An OCC Staff Paper, 2009. Multinational Banking Department, Office of the Comptroller of the Currency, (December).
3. Introduction to RiskMetrics (2004). New York: J.P.Morgan.
4. Eun, Cheol S. and Bruce G. Resnick, International Financial Management. New-York: Irwin McGraw-Hill, 2008.
ОЦЕНКА ФИНАНСОВЫХ РИСКОВ БАНКОВСКОЙ СИСТЕМЫ РА В ПЕРИОД КРИЗИСА
Ара Киракосян
Резюме
В статье представлена комплексная методология оценки финансовых рисков банковской системы РА, которая нацелена на выявление основных проблем банковской системы во время кризиса. В рамках данной статьи оценены основные финансовые риски банковской системы РА как до начала, так и в ходе кризиса.
67