Քաղաքական-տետեսակաե ռյռյւտ
ԴՐԱՍԱՎԱՐԿԱՑԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ
Աշռտ Թեիկյաե
1. Խնդրի էռւթյուեը
ռ
Ինչ է Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից իրականացվող դրամավարկա-յին քաղաքականության (ԴՎՔ) ազդեցության մեխանիզմը ազգային տնտեսության և գործարար միջավայրի վրա: Իրականացվող ԴՎՔ ընթացքում փողի առաջարկի փոփոխության ազդեցությունը տնտեսության վրա, որն անվանում են «փողի փոխանցումային մեխանիզմ» (ՓՓՄ) (transmission mechanism of monetary policy), ցույց է տալիս, թե ինչպես է դրանով պայմանավորված փոխվում իրավիճակն իրական շուկայում:
Փոխանցումային մեխանիզմի տեսությունը ձևավորվեց XX դարի 30-ական թվականներին, իսկ սկսած 80-ական թվականների վերջից ի հայտ եկան բազմաթիվ հետազոտություններ նվիրված դրամավարկային կարգավորման փոխանցումային մեխանիզմի տարբեր կողմերին և տնտեսության իրական հատվածի վրա փողի ազդեցութան բնույթին: Հարց, որի պատասխանը հետաքրքրում էր զարգացած պետություններին: Օրինակ' Ճա-պոնիան փորձում էր տարբեր փոխանցումային խողովակների մանիպուլյացիայի միջոցով դուրս հանել տնտեսությունը լճացումից, որը տևում էր երկար տարիներ: Վերջին ֆինանսական ճգնաժամը երևան բերեց բազմաթիվ հիմնախնդիրներ կենտրոնական բանկերի ԴՎՔ տեսությունում և պրակտիկայում: Անցումային տնտեսական համակարգերին բնորոշ առանձնահատկություններից է մրցակցային մեխանիզմի ձևավորման գործ *
* Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն, տ.գ.թ.։
84
21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (41), 2012թ.
Ա.Թեիկյաե
ընթացը, ինչը գոյացնում է շուկաների փոխհարաբերության յուրօրինակ կազմավորում և ծնում մակրոտնտեսության վարքի առանձնահատկությունները, որոնք պետք է բազմակողմանիորեն հաշվի առնվեն տնտեսական քաղաքականության ձևավորման և իրականացման ժամանակ և որոշեն հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների լավագույն համաձայնեցված տարբերակը: ԿԲ-ի կողմից իրականացվող ԴՎՔ արդյունավետությունն էապես պայմանավորված է տնտեսության իրական և փողի հատվածների միջև համագործակցության մեխանիզմի ճիշտ ընկալմամբ և, համապատասխանաբար, դրամավարկային գործիքա-կազմի ադեկվատ օգտագործմամբ: Դրամավարկային քաղաքականության նպատակների ընտրությունը ԿԲ-ի կողմից հիմնականում որոշվում է ՓՓՄ զարգացման մակարդակով:
2 Կենտրոնականբանկի նպատակները և դրանց կապը ՓՓՄ-ի հետ
Մինչ վերջին ֆինանսական ճգնաժամը, փողի (մոնետար) տեսությունում և պրակտիկայում ընդունված էր, որ ԿԲ-ն պատասխանատու է երեք հիմնական նպատակների համար. 1) գների կայունության պահպանում, 2) ֆինանսական կայունության ապահովում, 3) իրացվելի միջոցների տրամադրում ֆինանսական միջնորդներին ճգնաժամային պայմաններում: Այդ է հաստատում 146 ԿԲ ԴՎՔ նպատակներին բնորոշ գերակայությունների ուսումնասիրությունը, որոնք իրականացվել են Միջազգային հաշվարկային բանկի կողմից [1]: Նման մոտեցում է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ)1:
Համապատասխանաբար, ԴՎՔ նպատակներն ընդունված է բաժանել երեք մակարդակի: Առաջին մակարդակը ԿԲ-ի մասին օրենքով սահմանված նրա հիմնական խնդիրն է կամ ռազմավարական նպատակը1 2: ԿԲ-ն, ձգտելով հասնել այդ նպատակին, ազդում է երկրորդ մակարդակի մարտավարական նպատակների վրա: Ընդ որում, ԿԲ-ն ընտրում է բազային մոնետար փոփոխական և նպատակադրում է նրա ցանկալի արժեքը միջ-
1 «ՀՀ ԿԲ տեսլական» և «ՀՀ ԿԲ 2012-2014թթ. ռազմավարություն»:
2 ՀՀ ԿԲ հիմնական խնդիրը ՀՀ գների կայունությունն ապահովելն է:
85
Ա.Թեիկյաե
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.
նաժամկետ հատվածում, օրինակ' գնաճի, փողի ագրեգատների, փոխարժեքի1 նպատակադրումը. այդ էլ որոշում է ԴՎՔ ռեժիմը (կարգը): Եվ հենց ՓՓՄ գործիքակազմով ԿԲ-ն կարող է ազդել ԴՎՔ միջանկյալ նպատակների վրա և նպատակադրել մոնետար փոփոխականը: Ներկայումս, առավել ճանաչված, որպես մակրոտնտեսական փոփոխության դետերմինանտ, ներառյալ գները, հաստատվել է գնաճի նպատակադրումը: Այդ պատճառով էլ ԴՎՔ ՓՓՄ-ն սահմանվում է որպես մի մեխանիզմ, որով ԿԲ գործի-քակազմն ազդում է ամբողջ տնտեսության և մասնավորապես' գնաճի վրա: Ընթացիկ ֆինանսական տարվա մոնետար փոփոխականի կոնկրետ արժեքները ձևավորում են երրորդ մակարդակի նպատակները' գործնական, որոնց վերաբերվում են, օրինակ, ԱՄՆ ֆոնդային բորսայի տոկոսա-դրույքը կամ ՀՀ ԿԲ-ի կողմից հայտարարվող վերաֆինանսավորման տո-կոսադրույքը: Ըստ էության, դրանք զարգացման երեք փուլերն են, որոնք անցնում են տնտեսությանը ԴՎՔ-ի կողմից փոխանցվող փոփոխության ազդակները և ազդում համախառն պահանջարկի վրա:
Կենտրոնական բանկը, կառավարության հետ համատեղ, պետք է ընտրի այնպիսի ԴՎՔ կարգ, որն առավելագույնս համապատասխանի պետության սոցիալ-տնտեսական զարգացման պայմաններին ու նպատակներին' հաշվի առնելով ֆինանսական շուկայի հասունության մակարդակը: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում պարզվեց, որ մեծամասնություն կազմող զարգացած պետությունների ԿԲ ԴՎՔ նպատակների գերակայությունները, այն է' ապահովել գների կայունությունը և տնտեսական զարգացումը, սկսեցին հակասել ոչ պակաս կարևոր նպատակին' ապահովել ընդհանուր ֆինանսական կայունությունը: Արտահայտվեց այն նաև ՓՓՄ-ի վրա, երբ հայտնաբերվեցին տնտեսության վրա ազդելու նրա թույլ կողմերը: Վարկերի կրճատման պայմաններում ՓՓՄ ավանդական խողովակներն արդեն չէին գործում և փոխանցում ԴՎՔ ազդակներ' ազդելու մասնավոր հատվածի տնտեսական ակտիվության վրա: Այն պարտադրեց բազմաթիվ ԿԲ-ների դիմել ԴՎՔ ձևերին, որոնք չեն օգտագործվել մինչև ճգնաժամային փուլը. արևմտյան մասնագետները դրանք սահմանեցին որպես «ոչ ավանդական»:
1 ՀՀ ԿԲ-ն 2006թ. նպատակադրում է գնաճը։
86
21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (41), 2012թ.
Ա.Թեիկյաե
Օրինակ, որպեսզի թուլացվի գլոբալ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը տնտեսության և ֆինանսական համակարգի վրա, ԿԲ-ները ստիպված էին հանդես գալ որպես միջնորդներ հասարակության (խոսքը վերաբերում է նրանց ֆինանսական ակտիվներին) և ֆինանսական ինստիտուտների, առաջին հերթին' բանկերի միջև, վերցնելով իրենց վրա (փողի և կապիտալի շուկաների փոխարեն) ֆինանսական ռեսուրսների տեղաբաշխման ֆունկցիան:
3. Փոխաեցռւմայիե մեխանիզմի տեսության հիմքերը
Դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմն առաջին անգամ հայտնվեց քեյնսյան վերլուծությունում: Վերջինս փոփոխականների համակարգ էր, որոնց միջոցով փողի առաջարկն ազդում է տնտեսական ակտիվության վրա: Փոխանցումային մեխանիզմի կառուցվածքը կազմված է խողովակներից, որոնք ներկայացնում են մակրոտնտեսական փոփոխականների յուրահատուկ շղթա, որոնցով փոխանցվում են փոփոխությունների ազդակները: Դրամավարկային քաղաքականության ՓՓՄ վերլուծության ժամանակակից մոտեցումները հիմնված են 1970-1990 թվականների տնտեսագիտության քեյնսյան ուղղության առաջատար Ջ.Տոբինի [2] աշխատանքների վրա, որն առաջ քաշեց ներդրումների ց՛տեսությունը դրանով իսկ բացահայտելով տնտեսական ակտիվության և փողի առաջարկի միջև կախվածությունը:
Այլ մոտեցում են ցուցաբերում այդ հարցին մոնետարիստները: Մոնե-տար վերլուծության շրջանակներում հետազոտողների ուշադրության առարկա չի հանդիսանում այն հարցը, թե ինչ միջոցներով է փողի առաջարկն ազդում տնտեսության վրա: Դրամավարկային քաղաքականության արդյունքները հետազոտվում են փողի առաջարկի և համախառն արտադրանքի (համախառն ծախսերի) կապի խտության փոփոխության ուսումնասիրման միջոցով: Մոնետարիզմը դիտարկում է տնտեսությունը որպես «սև արկղ», որում ընթանում են անհայտ գործընթացներ. մոնետար տեսությունում ՓՓՄ-ն բացակայում է:
87
Ա.Թևիկյաե
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.
Առանձնացնենք երկու ընդհանուր բնորոշ գծեր, որոնք հատուկ են փոխանցումային տեսությանը: Առաջինը վերաբերում է ԿԲ հնարավորությանը կարգավորելու ֆինանսական ակտիվների առաջարկը: Իրականացնելով գործառույթներ բաց շուկայում ԿԲ-ն ազդում է բանկային համակարգի իրացվելիության և տոկոսադրույքի վրա, ինչը թույլ է տալիս վերահսկել ներքին և արտասահմանյան ֆինանսական ակտիվների գները: Երկրորդը տնտեսության նոմինալ կոշտություններն են, որոնք խոչընդոտում են գների անմիջական շտկմանը: Որպես հիմնական կոշտություն հանդես են գալիս «կպչուն» ապրանքային գները1, անճկուն աշխատավարձը և ֆինանսական սեկտորի անկատարությունը, սահմանափակող տնային տնտեսությունների մուտքը ֆինանսական շուկա:
Մինչ դիտարկենք փոխանցումային տեսության տարբեր կարծիքները, նշենք, որ ԿԲ-ն վերահսկում է սուբստիտուների առաջարկը (արտաքին փող) կառավարելով դրամական շուկայի իրական տոկոսադրույքները, կիրառելով տարբեր մեխանիզմներ ազդում է ֆինանսական շուկայի միջոցով տնային տնտեսությունների և ֆիրմաների վարքի վրա: Ըստ «դրամական տեսակետի» (money view), ԿԲ-ն կարճաժամկետ տոկոսադրույքի փոփոխության1 2 միջոցով ազդում է կարևոր պարամետրերի' փոխարժեքի և երկարաժամկետ տոկոսադրույքի վրա: Ի տարբերություն «դրամական տեսակետի»' ձևավորվեց ՓՓՄ «վարկային տեսակետը» (lending view), որի առանցքային դրույթն այն է, որ ԿԲ-ն ազդում է ոչ միայն տոկոսադրույքի վրա, այլ նաև դրամական պարգևի (փոխառուի կողմից սկզբնական տոկոսադրույքին լրացուցիչ վճարումը) չափի վրա: Դա թույլ է տալիս ԿԲ ֆինանսական ակսելերատորի միջոցով կարճաժամկետ ազդեցություն ունենալ տնտեսության վրա: Վերջերս առաջացավ ՓՓՄ-ի վերաբերյալ երրորդ «տեսակետ առաջարկի կողմից» (supply view), որտեղ ուշադրության կենտրոնում են գտնվում արտադրության առաջարկի գործոնները:
1 Անկատար մրցակցային շուկաներում գները ճկուն չեն, դրանք կոշտ են (rigd) կամ, Քեյնսի տերմինաբանությամբ, կպչուն (sticky), այսինքն կպչում են որոշ մակարդակի և չեն փոխվում որոշակի ժամանակահատված:
2 Մինչև մեկ տարի մարման ժամկետով: Այն հանդիսանում է ՀՀ ԿԲ ԴՎՔ գործառնական նպատակ։
88
21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (41), 2012թ.
Ա.Թեիկյաե
Չնայած ՓՓՄ-ի վերաբերյալ երեք տեսակետների տարբերությանը, կիրառական առումով նրանք ներդաշնակորեն լրացնում են իրար:
4. Փայի փռխաեցումայիե մեխանիզմը և նրա փռխկապակցվածությռւեը տնտեսական համակարգի կառուցվածքայինբնութագրերի հետ
Տնտեսության դրամավարկային և իրական հատվածների գործոնների միջև փոխկապակցվածությունն արտացոլվում է կառուցվածքային կապվածությունների ամբողջությամբ, որոնցից ամեն մեկը գործում է որոշակի պայմանների առկայության դեպքում և կարող է փոփոխվել դրանով իսկ ուժեղացնելով կամ նվազեցնելով իրականացվող դրամավարկային քայլերի ազդեցության արդյունքը ԴՎՔ նպատակների վրա: Որոշակի պայմանով դրանք կարելի է բաժանել չորս խմբի [3]:
Առաջին խումբը, որն առավել կարևոր է անցումային տնտեսությունների համար, ենթադրում է տնտեսության փողայնացման մակարդակի գնահատականը (տնտեսության փողով հագեցման մակարդակը): Անցումային շրջան ապրած տնտեսությունների ներկա զարգացման փուլը թույլ է տալիս հիմնավոր կապել ՓՓՄ անարդյունավետ մակարդակը ոչ պատշաճ փողայնացման մակարդակի հետ: Դա վերաբերում է նաև Հայաստանին, որի փողայնացման մակարդակը տատանվում է շուրջ 25%:
Փողի փոխանցումային մեխանիզմի կառուցվածքային գործոնների երկրորդ խումբը կապված է ներքին պահանջարկի կառուցվածքի հետ: Սպառման ծավալների էնդոգեն (ներքին) փոփոխությունների գնահատականը, որը ԿԲ-ի կողմից իրականացվող տոկոսադրույքի քաղաքականության պատասխան արձագանքն է, թույլ է տալիս ենթադրել, որ ԴՎՔ խստացումը նվազեցնում է սպառման համախառն ծավալը, իսկ ցածր իրական տոկոսադրույքի դեպքում ձևավորվում են ապագայում սպառման աճի պայմաններ: Չնայած նման եզրակացությունները հաստատվեցին ԱՄՆ, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի տվյալների հիման վրա' զարգացող (անցումային տնտեսություններ) պետությունների համար դրանց իսկությունը ցույց տալու փորձերը հիմնականում ապարդյուն էին: Դրա պատճառ են հանդիսանում բարձր մակրոտնտեսական ռիսկերը և ցածր
89
Ա.Թեիկյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.
մակարդակի իրական տնօրինվող եկամուտը, տնտեսվարող սուբյեկտների կողմնորոշումը ընթացիկ սպառման համար օգտագործել սեփական միջոցները, և որպես արդյունք, ՓՓՄ առանցքային պարամետրերի տարբերությունը զարգացած պետությունների հանդեպ և էականորեն նվազած ԴՎՔ արդյունավետությունը:
ՓՓՄ արդյունավետությունը սահմանող կառուցվածքային գործոնների երրորդ խումբը կապված է այնպիսի խնդրի հետ, ինչպիսին է ՀՆԱ և գնաճի դինամիկայի ազդեցությունը փոխարժեքի վրա:
Չորրորդը համախմբում է ազգային ֆինանսական համակարգի կառուցվածքային բնութագրերը: Կախված ազգային ֆինանսական համակարգից' դրամավարկային ազդակները կարող են անցնել ՓՓՄ այս կամ այն խողովակով: Տնտեսագիտությունում տարբերում են երկու ձևի ֆինանսական համակարգեր: Առաջին' բանկային ֆինանսական համակարգում, ֆինանսական միջոցները բաշխվում են առավելապես տնտեսության բանկային հատվածի շնորհիվ: Երկրորդ' շուկայական ֆինանսական համակարգում, տնտեսության իրական հատվածի ֆինանսավորումն իրականացվում է արժեթղթերի շուկայի միջոցով: Ներկայումս շուկայական ֆինանսական համակարգն առավելապես ներկայացված է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում, իսկ բանկային ֆինանսական համակարգը Գերմանիայում, Ավստրիայում և Ճապոնիայում: Որպես կանոն, բանկային համակարգերն ավելի բնորոշ են զարգացող պետություններին, այն դեպքում, երբ շուկայական համակարգն ավելի բնորոշ է զարգացած պետություններին: Պետության ֆինանսական համակարգի կառուցվածքը որոշում է ՓՓՄ աշխատանքի յուրահատկությունը:
5 Փոխանցումային մեխանիզմի խողովակները
Տոկոսադրույքի խողովակն ավանդորեն համարվում է փոխանցումային մեխանիզմի գլխավոր խողովակը: Փողի քաղաքականության «մեղմացումը» կամ «խստացումն» արտացոլվում է շուկայական տոկոսադրույքի նվազման կամ բարձրացման վրա, այսինքն' խթանելու կամ սահմանա-փակելու ներդրումները և համախառն պահանջարկի այլ բաղադրիչները: Այդ խողովակը կատարում է հետևյալ պատճառահետևանքային կախվա-
90
21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (41), 2012թ.
Ա.Թեիկյաե
ծությունը' M\^i\,^F\^Y\, որտեղ M\— փողի առաջարկի ընդարձակումը, i] — տոկոսադրույքի նվազումը, I\ - ներդրումային ակտիվության բարձրացումը, Y\ — արտադրության ծավալի ավելացումը:
Երբեմն տոկոսադրույքի խողովակը բաժանում են երկու խողովակի' փոխարինման խողովակ և եկամուտի ու կանխիկ մուտքերի հոսքի խողովակ: Առաջինի դեպքում, տոկոսադրույքի փոփոխությունը գործի է դնում միջժամանակային արբիտրաժի մեխանիզմը. տոկոսադրույքի աճն իջեցնում է տնտեսական գործակալների շարժառիթը ծախսելու ընթացիկ ժամանակում սեփական միջոցները, և նրանք, ժամանակի առումով, տեղափոխվում են ավելի ուշ փուլ (M\^i\^S\^P\^ Y\, որտեղ S - խնայողություններ, P - սպաոում): Երկրորդ դեպքում տոկոսադրույքի փոփոխությունն իր ազդեցությունն է թողնում տնտեսական գործակալների եկամուտների վրա: Տոկոսադրույքի աճը վերաբաշխում է եկամուտները փոխ-առուից դեպի խնայող, այսինքն համախառն ծախսերը նվազում են (M\^i\^D\^P\^ Y\, որտեղ D - բնակչության եկամուտներ):
Անցումային տնտեսություններում առկա են մի շարք գործոններ (ֆոնդային շուկայի և ընդհանրապես ֆինանսական միջնորդության ինստիտուտի անզարգացածությունը, առևտրային բանկերի վարկային քաղաքականության անճկունությունը, բնակչության վարքը, առևտրային բանկերի ցածր վերաֆինանսավորման մակարդակը), որոնք սահմանափակում են ԴՎՔ հնարավորությունը օգտագործել տոկոսադրույքի արտադրության վրա ազդելու խողովակը:
Վարկային խողովակ (վարկային հայացք), այստեղ առանձնացվում են երկու խողովակներ.
Վարկավորման լայն խողովակում կամ հաշվեկշռային խողովակում առկա են գլխավոր դերակատարություն ունեցող ֆինանսական ակտիվներ, որոնք ֆիրմաներին և տնային տնտեսություններին տրամադրվող վարկերի ապահովման համար են և հիմնված են վարկավորման ռիսկի նվազման արդյունքի վրա, երբ տնտեսությունում ավելանում է փողի ընդհանուր ծավալը (M\^ կապիտալիզացում\^ բանկի կորստի ռիսկ (տեղեկատվության ասիմետրիա)^ վարկեր\^ I\^- Y\):
91
Ա.Թեիկյաե
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.
Վարկավորման նեղ խողովակում կամ կապիտալի ներգրավման ծախքերի խողովակում հիմնական տեղ է գրավում բանկային վարկավորումը: Դրա էությունն այն է, որ ԿԲ-ն, նվազեցնելով առևտրային բանկերի պահուստների ծավալը, պարտադրում է նրանց կրճատել վարկավորումը, և ֆիրմաներին ու տնային տնտեսություններին, որոնք էականորեն կախված են բանկային վարկավորումից և դրան այլընտրանք չունեն, ոչինչ չի մնում անելու, բացի իրենց ծախսերը կրճատելը (M\^L\^I\^Y\, որտեղ L-ըբանկի վարկային միջոցների ծավալն է):
Վարկավորման խողովակի շրջանակներում առանձնացվում են հետևյալ ՓՓՄ խողովակները' գների մակարդակի չնախատեսված աճ, դրամական հոսքեր, տնային տնտեսությունների իրացվելիության ազդեցությունը: Վերջինում կարելի է առանձնացնել արտասահմանից եկած տրանսֆերտային հոսքերը (Հայաստանի համար կարևոր հանգամանք), որի արդյունքը գործում է սպառման բաղադրիչի միջոցով:
Փոխարժեքի խողովակն առանցքային տարր է հանդիսանում բաց տնտեսությունների համար ԴՎՔ մոդելներում: Այն արտահայտում է ԴՎՔ ազդեցությունը համախառն պահանջարկի և արտադրության վրա փոխարժեքի փոփոխության արդյունքում: Իրական փոխարժեքի դինամիկան անմիջական ազդեցություն ունի արտահանման և ներմուծման ծավալի վրա (M\^I/r\^E\^NX\^ Y\, որտեղ I/r — իրական տոկոսադրույքի նվազումն է; Е — ազգային ապրանքի էժանացումը ներմուծվածի համեմատ; NX\ — զուտ արտահանման ավելացում): Պրակտիկայում անցումային տնտեսություններին բնորոշ սահմանափակումների, մասնավորապես, ֆինանսական շուկայի անզարգացության պատճառով, փոխարժեքի խողովակը չի կարող արդյունավետ օգտագործվել ԿԲ-ի կողմից:
Ակտիվների արժեքի խողովակն առավելապես նշանակալից է զարգացած պետությունների դեպքում (M\^Sh\^q\^I\^Y\, որտեղ Sh — արժեթղթի գինը, գույքի գինը; q — ֆիրմաների ակտիվների շուկայական գինը): Էքսպանսիոնիստական ԴՎՔ-ն հանգեցնում է ներդրումների աճին, և տոկոսադրույքների ընդհանուր նվազումն իջեցնում է ընթացիկ սպառման գինը, սպառողական պահանջարկն աճում է ի հաշիվ մասնավոր
92
21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (41), 2012թ.
Ա.Թեիկյաե
խնայողությունների: Արդյունքում ծախսերն ավելանում են ներդրումների և սպառման տեսքով: Այսպիսով, ավելանում է համախառն պահանջարկը (դատողությունները կառուցված են փոխառուների վարքի ենթադրությունների հիման վրա):
Բարեկեցության խողովակն առաջին անգամ նկարագրվեց Ֆ.Մոդի-յյանիի և Ա.Էնդոյի կողմից առաջարկված կենսական ցիկլի գործընթացում կուտակված խնայողությունների վարկածում: Քանի որ տոկոսադրույքի փոփոխությունն իր ազդեցությունն է թողնում երկարաժամկետ ֆինանսական ակտիվների արժեքի վրա, որոնցում տեղաբաշխված են խնայողությունները (բաժնետոմսեր, պարտատոմսեր, անշարժ գույք, թանկարժեք մետաղներ), նրա աճը կբերի բարեկեցության նվազման և սպառման անկման [4]:
Մոնետար խողովակը1 նկարագրում է փողի առաջարկի ուղղակի էֆեկտն ակտիվների գնի վրա: Մոնետար խողովակում տոկոսադրույքը կարևոր դեր չի խաղում, և դրամավարկային փոփոխության ազդակները փոխանցվում են փողի բազայի միջոցով:
Հաշվի առնելով տնտեսության ազգային առանձնահատկությունները գոյություն ունեն մի շարք յուրօրինակ խողովակներ: Օրինակ, գնաճային խողովակի միջոցով Ֆրանսիայում Պիգուի էֆեկտի տեսակետից բացատրվում է սպառման դինամիկան: Իտալական մոդելում առկա են երկու լրացուցիչ' գնաճային սպասումների և պորտֆելայինխողովակները:
Դիտարկելով եվրոպական պետությունների ԿԲ դրամավարկային քաղաքականության ՓՓՄ մոդելները պետք է նշել, որ փոխարժեքի և փոխարինման խողովակներն առկա են բոլոր մոդելներում: Չնայած կապիտալի ներգրավման ծախքերի խողովակը ներկայացված է մեծամասնություն կազմող ԿԲ մոդելներում, այդ խողովակի մեխանիզմն էական տարբերություն ունի' մի շարք մոդելներում մասնավոր ներդրումների վրա ազդում է կարճաժամկետ, այլ մոդելներում' երկարաժամկետ տոկոսադրույքի էֆեկտը: Բարեկեցության խողովակն ամենաշատ բանավեճերն է առաջացնում տնտեսագետների շրջանում: 1
1 Առաջարկվել է ժամանակակից մոնետարիզմի ջատագով Ա.Մելտցերի կողմից 1995թ.:
93
Ա.Թեիկյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.
6. Դրամավարկային փռխաեցռւմայիե մեխանիզմը հայրենական տնտեսությունում
1993 թվականի նոյեմբերից, երբ ներդրվեց ազգային արժույթը' դրամը, նրա լողացող փոխարժեքի պայմաններում Հայաստանը սկսեց անցկացնել անկախ ԴՎՔ: Հաշվի առնելով, որ արդեն գործում էր «Արժույթի կարգավորման և արժույթի վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, կարելի է եզրակացնել, որ պաշտոնապես ձևավորվեց փոխարժեքի խողովակը, իսկ 1996 թվականից, երբ ընդունվեցին «Կենտրոնական բանկի մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքները, սկսեց պաշտոնապես գործել նաև վարկային խողովակը:
Սակայն փոխանցումային խողովակների մեծամասնությունը Հայաստանում տարբեր պատճառներով արդյունավետ չի գործել: Տնտեսական գործակալների բարեկեցության խողովակը չի աշխատում, քանի որ տնային տնտեսությունները և ֆիրմաները խորապես ներգրավված չեն ֆինանսական շուկաների գործառույթներում: Այդ պատճառով չի գործում հաշվեկշռային խողովակը' ֆինանսական ակտիվների փայաբաժինը տնային տնտեսությունների ակտիվներում աննշան է: Փոխարինման խողովակը կաշխատի, եթե տնտեսությունում լայն տարածում գտնեն սպառողական վարկերը, վարկային քարտերը և մանրածախ շուկան սպասարկող այլ ֆինանսական ծառայություններ: Բացի դրանից, անհրաժեշտ է ցածր գնաճ, որպեսզի տոկոսադրույքի չնչին փոփոխությունն ազդի սպառողական վարկերի վրա: Թվարկածից ոչ մի բան չկա Հայաստանում: Եկամուտի ու կանխիկ մուտքերի հոսքի խողովակի համար անհրաժեշտ են զարգացած ֆինանսական շուկաներ և ներդրումների մեծ փայաբաժին իրականացված ձեռնարկությունների կողմից: Չի օգտագործվում գնաճային խողովակը, քանի որ որոշված չէ գնաճի մակարդակը, որն ակտիվացնում է գործարար միջավայրը և նպաստում արդյունաբերությունում համախառն շահույթի ավելացմանը:
Արդյունքում մնում են միայն ՓՓՄ երեք խողովակները' փոխարժեքի, բանկային վարկավորման և մոնետար: Հայաստանի տնտեսության մոդելային հետազոտությունները ցույց տվեցին, որ փոխարժեքի խողովակի
94
21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (41), 2012թ.
Ա.Թեիկյաե
ազդեցությունը գնի վրա թույլ է, չնայած այն ուժեղանում է ապադոլարաց-ման ընթացքում [5]: Դոլարացման մակարդակը հանրապետությունում մնում է շատ բարձր, և գնաճի նպատակադրման շրջանակներում վերաֆի-նանսավորման տոկոսադրույքի' որպես գործառնական նպատակ օգտագործումը գտնվում է դեռ վաղ զարգացման փուլում:
Միանշանակ է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը կարելի է
ռ
բնութագրել որպես բանկային ֆինանսական համակարգ: Ի նչ հիմնա-խնդիրներ են առկա ՓՓՄ տեսակետից այդ ոլորտում: Վարկային փոխան-ցումային ազդակներում կարելի է դիտել բավական հակասական իրավիճակ' վարկային շուկան մասնակի մեկուսացված է տնային տնտեսություններից, վարկավորման տոկոսադրույքը կախված չէ գնից և տնտեսական աճից, տրամադրված վարկերի ծավալը բացարձակապես չի որոշվում ԿԲ վերաֆինանսավորմամբ:
Պատճառներից կարելի է նշել ՓՓՄ գործունեության թուլությունը, խողովակների սահմանափակումը, գների կայունության ապահովման հնարավորությունը: Սա պայմանավորված է Հայաստանի տնտեսության անցումային փուլով, ինչպես նաև նրանով, որ ԿԲ մակրոտնտեսական քաղաքականությունն արդեն երկար տարիներ հիմնված է մոնետար տեսության դեղատոմսերի վրա, որտեղ փողի քանակի և գնաճի կապվածությունն արտահայտվում է հայտնի նույնությամբ. РТ=ЫУ: Այնինչ, այդ պնդումն արտահայտում է տնտեսության ստատիկ վիճակը շուկայական հավասարակշռվածության աբստրակտ մոդելներում ոչ իրատես ենթադրությունների հիման վրա: Հակառակ մոնետարիստների կարծիքի, գները կարող են աճել և նվազել բոլոր մյուս պարամետրերի անփոփոխ պայմանում, ներառյալ փողի ծավալի: Նորարար տեխնոլոգիաների ներդրման արդյունքում գներն իջնում են, այն դեպքում, երբ մենաշնորհների չարաշահումները դրդում են նրանց բարձրացմանը: Դրամական քաղաքականության նման մոտեցման արդյունքում իրականացվում է մակրոտնտեսական կարգավորման սխալ մեթոդաբանությունը, և պետությունը կրում է լուրջ կորուստներ: Վերջին տարիներին, այդ թվում նման «գործունեության» արդյունքում ոչ մրցունակ դարձան նախկինում բարգավաճող ադամանդ-
95
Ա.Թեիկյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.
ների վերամշակման ճյուղը, գյուղատնտեսական արտադրանքի ձեռնարկությունները, ագրարային հատվածը և այլն:
ռ
Ինչպե ս դա բացատրել: Մեջբերենք մեկ հատված ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ս.Գլազևի հոդվածից. «Պետության տնտեսական քաղաքականությունը միշտ կապված է իշխող «էլիտայի» շահերի հետ: Դրա արդյունքն արտահայտվում է ազգային եկամուտի բաշխման կառուցվածքում, որի առյուծի բաժինը ստանում են մենաշնորհի տերերը, ինչպես նաև արտասահմանյան ներդրումների և վարքերի հոսքերը կարգավորող ֆինանսական սպեկուլյանտները: Էստ էության, նրանց շահերն էլ հենց սպասարկում է փողի իշխանությունը թողարկելով ազգային արժույթը արտասահմանյան արժույթ գնելու համար, < .... > որոնց են վերաբերում հիմնականում բնական մենաշնորհները, հումք արտահանողները և բանկային հաստատությունները:
Բյուջետային միջոցները և կուտակված ֆինանսական ակտիվները նորարարական և ներդրումային ակտիվության խթանմանն ուղղելու փոխարեն, բարձրացնելով ՓՓՄ խողովակների և փոփոխության ազդակների արդյունավետությունը և դրանով իսկ ձգտելով արդիականացնել տնտեսությունը, բարձրացնել նրա արդյունավետությունը, կառավարությունը և փողի իշխանությունը, փաստորեն, սառեցնում են դրանք օգտագործելով առկա փողի ստերիլիզացման մեխանիզմները հակառակ նրանց նպատակին» [6]: Մեկնաբանություններն ավելորդ են:
Չպետք է մոռանալ, որ մոնետար տեսությունում բացակայում է փո-խանցումային մեխանիզմը: Այդ քաղաքականության զոհ է դառնում ներքին կողմնորոշված տնտեսության հատվածը, և տնտեսությունը կողմնո-րոշվում է բավարարելու արտաքին շուկայի պահանջը հումքային ապրանքներով: Հայաստանում փաստացի վերացավ գործարարների մի խավ, որը պատկերացում ուներ արդյունաբերական արտադրանքի և նյութերի մշակման մասին: Տպավորություն է ստեղծվում, որ արդյունաբերության զարգացումը սպառնում է ներկա գործարար խմբերի բարեկեցությանը, ինչպես նաև վարչակազմի վերին խավին [7]: Տնտեսության բարձր մենաշնորհային մակարդակը, տնտեսական մոդելի օլիգարխացումը, վարչա-
96
21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (41), 2012թ.
Ա.Թեիկյաե
կան ոլորտում տիրող կոռուպցիան դարձան Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտող հիմնական արգելակները:
ռ
Ի նչ պետք է անել. 1. դրամական քաղաքականությունը նորամուծության զարգացման համար և 2. դրամական քաղաքականությունը աջակցելու գործարար միջավայրին: Չպետք է մոռանալ, որ գործարար միջավայրը ենթադրում է պետությունում ձևավորված բարենպաստ սոցիալ-տնտեսա-կան, քաղաքական, իրավաքաղաքական վիճակ ապահովելու տնտեսական ազատություն գործունակ քաղաքացիների համար զբաղվելու գործարարությամբ, բավարարելու շուկայական տնտեսության բոլոր սուբյեկտների պահանջը:
Ըստ երևույթին, պետք է ավելի վճռական լինել և ստեղծել երկարաժամկետ վարկավորման ուժեղ պետական ուղղություն որպես շուկայական մեխանիզմի ստանդարտ տարր: Պետությունն այդ կառույցով ժամանակավոր կզբաղեցնի չզբաղեցրած բանկային համակարգի երկարաժամկետ վարկավորման ոլորտը նրան վնաս չպատճառելով:
7 Կենտրոնական բանկերը՝ որպես տնտեսական զարգացման գործակալներ
Վերջին քսան տարիներին ԿԲ տեսական և գործնական գործունեության մոտեցումներն էականորեն փոխվել են: Որպես «լավագույն պրակտիկայի» (best practice) տարր ընդունվել են միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ինչպիսին է Արժույթի միջազգային հիմնադրամը, ստանդարտ հանձնարարականները. 1) ԿԲ անկախությունը, 2) գնային կայունության գերակայությունը, 3) ԴՎՔ անուղղակի կողմնակի գործիքա-կազմի օգտագործումը և ուղիղ գործիքների կարգավորումից հրաժարումը:
Այդ հանձնարարականների կատարումն ունի հեռուն գնացող հետևանքներ: Կենտրոնական բանկի անկախությունը, առաջին հերթին, նշանակում է, որ կառավարությունը զրկվում է հնարավորությունից ճնշում գործադրելու փողի իշխանության վրա, եթե առաջանում է պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտություն: Գների կայունության պահպանումը որպես ԴՎՔ հիմնական նպատակ ենթա-
97
Ա.Թեիկյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.
դրում է, որ ԿԲ-ն չպետք է հոգա այլ նպատակներ, ինչպիսին են լիիրավ զբաղվածություն ապահովելը, արդյունաբերական քաղաքականությանն օժանդակելը կամ տնտեսության գերակա սեկտորները վարկավորելը, դրանով իսկ նրանց զարգացումը խթանելը: ԿԲ-ն չպետք է օգտագործի նաև ԴՎՔ գործիքները կամ կապիտալի հոսքի սահմանափակումները, որպեսզի կարգավորի փոխարժեքը: Օգտագործել բացարձակապես ԴՎՔ անուղղակի գործիքակազմը նշանակում է, որ ԿԲ-ն չպետք է իրականացնի տոկոսադրույքների սուբսիդավորումը, սահմանի առանձին փոխառու խմբերի համար վարկավորման «վերին սահմանը» (առավելագույն թույլատրելի ծավալը) և վերահսկի կապիտալի շարժը, որպեսզի ազդի վարկի ծավալի և կառուցվածքի վրա: Այդ քայլերն առաջարկվում է ներդնել ոչ միայն զարգացած, այլ նաև զարգացող պետություններում1:
Սակայն նման հանձնարարականներն էականորեն տարբերվում են զարգացող և զարգացած պետություններում, երբ կառավարության ծախսերի ֆինանսավորումը և փոխարժեքի կարգավորումը տասնյակ տարիներ (եթե ոչ դարեր) հանդիսացել են ԿԲ առանցքային խնդիրները [8]:
Կենտրոնական բանկերի պատմական վերլուծությունը թույլ է տալիս դրանք բաժանել «մակրոտնտեսական կարգավորման ֆունկցիա» իրականացնող ինստիտուտների (ինչպիսին են Անգլիայի բանկը և ԱՄՆ Դաշնա-յին պահուստային համակարգը), որոնք օգտագործել են հիմնականում ԴՎՔ անուղղակի գործիքները, և ինստիտուտների, որոնք մասնագիտացված են «տնտեսության վարկավորմամբ» (օրինակ, Ֆրանսիայի բանկը և Ճապոնիայի բանկ), որոնք աջակցում էին արդյունաբերական քաղաքականությանը: Ներկայումս առավել տարածված է, որ այդ հաստատությունները պետք է աստիճանաբար հրաժարվեն տնտեսության հատվածների նպատակադրված օժանդակության խնդրից' խթանելով վարկավորումը, և օգտագործեն ԴՎՔ ուղիղ գործիքակազմը:
Նման մոտեցման դեպքում անտեսվում է մի կարևոր փաստ: Գործնականում բոլոր ԿԲ-ները, այդ թվում Անգլիայի բանկը և ԱՄՆ ԴՊՀ-ն, այս կամ
1 Եթե ԿԲ գործունեությունն ուղղված է լուծելու բյուջետային հիմնախնդիրները, ապա գոյություն ունի ռիսկ, որ ԿԲ-ն կարող է կորցնել փողի առաջարկի վերահսկողությունը, երբ ԿԲ-ն կախված է կառավարության ֆիսկալ քաղաքականությունից։
98
21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (41), 2012թ.
Ա.Թևիկյաե
այն ձևով ներգրավված են եղել «արդյունաբերության քաղաքականության» իրականացմանը, կամ, այլ խոսքով իրագործում էին «ընտրանքային նպատակադրում»: Հիմնական տարբերությունն այն էր, թե կոնկրետ տնտեսության որ հատվածներն ընտրել աջակցելու համար: Այն Կենտրոնական բանկերը, որոնց քաղաքականությունն ավելի շատ է համապատասխանում արդյունաբերական և սոցիալական զարգացմանը, զուգակցվելով կառավարության ծրագրի իրականացման հետ, ըստ երևույթին, ունենում են ավելի մեծ ավանդ տնտեսական զարգացման գործում, քան ԿԲ-ները, որոնք կողմնորոշված են դեպի ֆինանսական հատվածի զարգացումը:
Հետազոտողների մեծամասնությունը ԿԲ հիմնական բնութագրերից1 առանձնացնում է երեքը, որոնք հազվադեպ են հիշատակվում. առաջինը վերաբաշխման ֆունկցիան է կապված այն բանի հետ, որ ԿԲ քաղաքականությունը կարող է տարբեր ազդեցություն ունենալ առանձին տնտեսվա-րող գործակալ խմբավորումների վրա: Երկրորդը քաղաքականն է: Ներկայումս ԿԲ քաղաքական դերը հիմնականում քննարկվում է կառավարությունից նրա անկախ լինելու ենթատեքստով: Սակայն ԿԲ քաղաքական դերն իրականում ավելի բազմակողմ է: Մեր օրերում կառավարությունից անկախ ԿԲ-ները հաճախ ներկայացնում և պաշտպանում են առանձին մասնավոր շահեր և քաղաքական գաղափարախոսություններ և, ըստ այդմ, ունեն էական ազդեցություն տնտեսական քաղաքականության մշակման և իրագործման գործում: Վերջին ժամանակներս ԿԲ-ներն ավելի են կողմնորոշվում ֆինանսական խմբակների շահերով, այդ թվում արտասահմանյան, իրականացնելով ֆինանսական ազատականացում, անցնելով գնաճի նպատակադրման և վերացնելով ֆինանսական հոսքերի սահմանափակումները: Կառավարության հետ կապված Կենտրոնական բանկերն ավելի անկախ են պետական տնտեսական զարգացման գերակայությանը համապատասխանող քաղաքականություն իրականացնելու
1 1. ազգային թղթադրամների թողարկումը և միասնացումը, 2. կառավարության համար բանկային գործունեության իրականացումը, 3. բանկերի բանկի ֆունկցիայի իրականացումը, 4. վերջին մակարդակի վարկառուի ֆունկցիայի կատարումն ամբողջ ֆինանսական համակարգի համար, 5. ԴՎՔ միջոցով ազդել փոխարժեքի և գների մակարդակի վրա, 6. ԴՎՔ իրականացումը պետությունում տնտեսական ակտիվության կարգավորման համար և 7. տնտեսության վարկավորման գործընթացի կարգավորումը։
99
Ա.Թեիկյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.
գործում, ի տարբերություն անկախ Կենտրոնական բանկի: Երրորդ ֆունկցիան վարկային ռեսուրսների տեղաբաշխումն է: Կենտրոնական բանկը կարող է մտադրված կամ ոչ մտադրված ազդել տնտեսության տարբեր հատվածներին տրամադրվող վարկերի շահութաբերության և մատչելիության վրա: Կենտրոնական բանկի նման ֆունկցիան ամենաչգնահատվածն է վերը թվարկվածներից:
Կենտրոնական բանկերն իրենց ամբողջ պատմության ընթացքում իրականացրել են մեծ թվով տարբեր ֆունկցիաներ: Պարզ է, որ նեոլիբերալ մոտեցումն էականորեն սահմանափակել է ֆունկցիաները, որոնք իրականացվում են դրամավարկային կարգավորման մարմինների կողմից:
ռ
Այս ամենը հանգում է հետևյալ հարցին. որն է ԿԲ դերը որպես տնտեսական զարգացման գործակալ: «Գործակալ» բառի օգտագործումը մատնանշում է, որ ԿԲ-ն իրականացնում է ըմբռնելի քաղաքականություն' աջակցելու պետության տնտեսական զարգացմանը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԿԲ գործունեությունը զարգացող պետություններում դարձավ ավելի ակներև որպես տնտեսական զարգացման գործակալ: Ինչպես 1957թ. իր աշխատությունում նշում է Նյու Յորքի ԴՊՀ պատմաբան և հետազոտող Ա. Բլումֆիլդը, «Վերջին տասը տարիների ընթացքում թույլ զարգացած պետություններում ամրապնդվեց ԿԲ ինստիտուտը և ԴՎՔ-ն ավելի հաճախակի կիրառվեց որպես տնտեսական զարգացման գործիք» [9]:
Ա.Բլումֆիլդը բերում է զարգացող պետությունների ԿԲ ֆունկցիաների նկարագրումը, լիազորությունները և նպատակները. «Կենտրոնական բանկերի համար, որոնք հիմնվել են 1945 թվականից հետո ԱՄՆ ԴՊՀ խորհրդականների օգնությամբ, բնորոշ են անսովոր լայն իրավասություններ և ճկունություն իրականացնելու իրենց քաղաքականությունը: Նրանց տրամադրության տակ էին գտնվում բազմաթիվ գործիքներ, որոնք թույլ էին տալիս կարգավորել տարբեր տնտեսական գործընթացները, այդ թվում վարկավորման գործընթացը: Կենտրոնական բանկերն իրականացնում են լայն սպեկտրի վարկային գործընթացներ առևտրային բանկերի և առանձին դեպքերում այլ ֆինանսական ինստիտուտների հետ <...>:
100
21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (41), 2012թ.
Ա.Թեիկյաե
Այսքան պատկառելի իրավասություններ տրվել էին ԿԲ-ին նրա համար, որպեսզի դրանք կարողանան <...> իրականացնել նպատակադրված և արդյունավետ ԴՎՔ, քան մեծամասնություն կազմող ԿԲ-ները <...> հիմնված <...> 20-ական և 30-ական թվականներին <...>, որոնք, որպես կանոն, իրականացրել են պահպանողական քաղաքականություն և գործում էին սահմանափակ իրավասությունների շրջանակներում, որոնք թույլ չէին տալիս իրագործել տնտեսական զարգացումը խթանող քաղաքականություն և պահպանել ներքին կայունությունը <...>»:
Հարկ է նշել, որ իր առաջարկություններում ԱՄՆ ԴՊՀ-ն անհրաժեշտ էր համարում վերահսկել տնտեսության հավելուրդային վարկավորումը և ապահովել գնաճի չափավոր տեմպը, սակայն «զարգացող պետությունների ԿԲ գործունեությունը չպետք է գնահատել նույն մոտեցումներով, ինչպես դրանք կիրառվում են զարգացած երկրների համար, <...> ԿԲ փորձը վարկավորման և խնայողության գործընթացի կարգավորմամբ հասնել զարգացման նպատակներին, միանգամայն արդարացված է»1:
Չնայած ԿԲ-ի կողմից իրականացվող նման գործունեության առնչությամբ առանձին կասկածներին [10], ինչպես ցույց է տալիս պատմությունը, ԿԲ աջակցությունը կառավարության արդյունաբերության զարգացման ծրագրերին առանցքային գործոն հանդիսացավ XX դարի վերջում արագ զարգացող պետությունների տնտեսական աճի համար: Առանձնապես արտահայտիչ է ֆինանսական համակարգի դերն այդ պետությունների հաջողության գործում, նրանց ունակությունը մոբիլիզացնել և արդյունավետ բաշխել միջնա- և երկարաժամկետ միջոցներն ինդուստրացման նպատակով: Պետության անունից ներդրումների ֆինանսավորման քաղաքականություն իրականացնող հիմնական գործակալները զարգացման բանկերն էին: Երբեմն արդյունաբերության երկարաժամկետ վարկավորման նպատակով օգտագործվում էին ամբողջ բանկային հատվածի միջոցները, որոնք նման դեպքերում փաստացի հանդես էին գալիս «միասնական զարգացման բանկի» դերում: Բազմաթիվ ԿԲ-ներ ևս ունեցել են կարևոր դեր այդ գործընթացում [11]:
1 Իհարկե, Ա.Բլումֆիլդը զգուշացնում է, որ «նման քայլերը մեծ մասամբ արդարացված չեն, սակայն միայն այնքանով, որքանով չեն սպառնում ֆինանսական կայունությանը և չեն շեղում ԿԲ-ին իրականացնել կայունության ապահովմանն ուղղված քաղաքականություն»։
101
Ա.Թեիկյաե
21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (41), 2012թ.
Հարցն այն չէ, թե արդյոք ԿԲ-ները պետք է իրականացնեն զարգացման քաղաքականություն, այլ, ավելի շուտ, այն, թե ինչ զարգացման քաղաքականություն պետք է իրականացնեն դրանք:
Կենտրոնական բանկերի համար, ինչպես վկայում է նրանց պատմությունը, միշտ առկա է եղել երկու խնդիրների միջև ընտրության հիմնա-
\ ռ ռ
հարցը ապահովել տնտեսական զարգացումը, թե կայունությունը: Ցայժմ գոյություն չունեն համոզիչ ապացույցներ, որ ԿԲ-ները պետք է ամբողջովին հրաժարվեն զարգացման ֆունկցիայից: Ավելի տխուր այլընտրանք է, երբ ԿԲ-ի կողմից ընտրվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հանձնարարականներով իրականացվող քաղաքականություն ուղղված միայն ֆինանսական հատվածի զարգացմանը (ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի օրինակով), և առավելապես այնպիսի «մոդայիկ» ուղղություն, ինչպիսին է ֆոնդային (արժեթղթերի) շուկան:
2008 թվականից համաշխարհային ֆինանսական համակարգը մուտք գործեց շուկաների, պետական ֆինանսների, բոլոր ֆինանսատնտեսական հարաբերությունների երկարատև անկայուն շրջան, ինչը դեռ ճանապարհի սկիզբն է: Այդ պատճառով ԿԲ դերը և նրա ԴՎՔ-ն կարևոր են նման պայմաններում Հայաստանի տնտեսական աճն ապահովելու և նրա գործարար միջավայրի զարգացմանը նպաստելու համար:
Օգոստոս, 2011թ.
Աղբյուրներ և գրականություն
1. С.-Андрюшин, В.Кузнецова, Приоритеты денежно-кредитной политики центральных банков в новых условиях, Вопросы экономики, 2011, N 6.
2. Tobin J, Monetary Policies and the Economy The Transmission Mechanism, Southern Economic Journal, 1978.
3. К.Н. Корищенко, Структурные факторы механизма денежной трансмиссии: тенденции и перспективы, Экономические науки 2005, 2 (11).
4. Моисеев С.Р., Трансмиссионный механизм денежно-кредитной политики, "Финансы и кредит" № 18, 2002.
5. Anna Rose Bordon and Anke Weber, The Transmission Mechanism in Armenia: New Evidence from a Regime Switching VAR Analysis1, IMF Working Paper, 2010.
6. О практичности количественной теории денег, или сколько стоит догматизм денежных властей, Вопросы экономики, 2008, № 7.
7. Мировой экономический кризис и Армения, “Голос Армении” № 84, 18 август, 2011г.
102
21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (41), 2012թ.
Ա.Թեիկյաե
8. Gerald Epstein, Central Banks as Agents of Economic Development, World Institute for Development Economic Research (UNU-WIDER) Research Paper No. 2006/54, University of Massachusetts - Amherst.
9. Bloomfield, Arthur I. (1957). Some Problems of Central Banking in Underdeveloped Countries, The Journal of Finance, 12(2), p. 190-204.
10. Brimmer, Andrew F. (1971). Central Banking and Economic Development: The Record of Innovation, Journal of Money, Credit and Banking, 3(4), p. 780-792.
11. Amsden, Alice H (2001). The Rise of ‘The Rest’; Challenges to the West from Late-Industrializing Economies. Oxford.
МЕХАНИЗМЫ ВЛИЯНИЯ ДЕНЕЖНО-КРЕДИТНОЙ ПОЛИТИКИ НА ЭКОНОМИКУ И ПРЕДПРИНИМАТЕЛЬСКУЮ СРЕДУ
Ашот Тевикян
Резюме
В статье рассматривается действие трансмиссионного механизма денежнокредитной политики в Армении. Сделан теоретический обзор каналов трансмиссии денежно-кредитной политики, а также описаны функции импульсного отклика. В работе обсуждаются основные особенности экономики, затрудняющие трансмиссию денежно-кредитной политики в странах с переходной экономикой. В этом контексте большое внимание уделяется конкретным сдерживающим факторам и проблемам, с которыми Армения сталкивается сегодня, а также мерам, которые могли бы способствовать повышению эффективности денежно-кредитной политики. Акцентируется внимание на том, что в Армении доминирующими финансовыми посредниками в экономике и основными субъектами, передающими импульсы монетарной политики реальному сектору экономики в трансмиссионном механизме, являются банки. В последней части статьи уделяется существенное внимание проблеме выполнения центральными банками функций агентов экономического развития, подразумевающих оказание последними поддержки приоритетным секторам экономики и развития предпринимательской среды (например, через трансмиссионный механизм).
103