Научная статья на тему 'Հայկական նոր պետականություն. Կայացում Եվ մարտահրավերներ'

Հայկական նոր պետականություն. Կայացում Եվ մարտահրավերներ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
382
51
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Գագիկ Հարությունյան

ХХ դարասկզբի աշխարհաքաղաքական աշխարհագաղափարախոսական ցնցումները (Առաջին աշխարհամարտ, 1917թ. հեղափոխություն, Ռուսական, Օսմանյան Ավստրո-հունգարական կայսրությունների անկում) Հայաստանի համար ծանրագույն փորձություն դարձան՝ հանգեցնելով Ցեղասպանությանը Արևմտահայաստանի կորստին։ ХХ դարավերջի իրադարձությունները՝ պայմանավորված Սառը պատերազմում ԽՍՀՄ կրած պարտությամբ, նույնպես խիստ բացասաբար անդրադարձան հայ հանրության վրա. մենք ծանր կորուստներ կրեցինք տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական և, հատկապես, գիտատեխնոլոգիական ոլորտներում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Благодаря своим цивилизационным, государственно-организационным, военно-политическим и духовно–интеллектуальным ресурсам Армения смогла создать новые форматы государственности (РА и НКР) и победить в Арцахской войне. В результате геополитических сдвигов, связанных с распадом СССР, а также глобальной тенденции девальвации института суверенных государств в целом, наши национальные ресурсы понесли значительные потери. Но и в сложившихся условиях Армения сегодня является наиболее состоявшимся государством региона и обладает высокой степенью суверенитета.

Текст научной работы на тему «Հայկական նոր պետականություն. Կայացում Եվ մարտահրավերներ»

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Գագիկ Հարությունյան՛

ХХ դարասկզբի աշխարհաքաղաքական և աշխարհագաղափարախոսա-կան ցնցումները (Առաջին աշխարհամարտ, 1917թ. հեղափոխություն, Ռուսական, Օսմանյան և Ավստրո-հունգարական կայսրությունների անկում) Հայաստանի համար ծանրագույն փորձություն դարձան հանգեցնելով Ցեղասպանությանը և Արևմտահայաստանի կորստին։ ХХ դարավերջի իրադարձությունները պայմանավորված Սառը պատերազմում ԽՍՀՄ կրած պարտությամբ, նույնպես խիստ բացասաբար անդրադարձան հայ հանրության վրա. մենք ծանր կորուստներ կրեցինք տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական և, հատկապես, գիտատեխնոլոգիական ոլորտներում։

Սակայն, կորուստներին զուգահեռ, շնորհիվ քաղաքակրթական ռեսուրսների և Երկրորդ հանրապետությունում կուտակած պոտենցիալի, Հայաստանն այս անգամ կարողացավ իրականացնել այդ պահի առաջնային ազգային խնդիրները. հաղթանակած դուրս եկավ մեզ պարտադրված Արցախյան պատերազմում և ստեղծեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները։

Անկասկած, այս գործընթացները հայ վերլուծաբանական հանրության կողմից ավելի լիարժեք իմաստավորման կարիք ունեն, իսկ մենք փորձենք սխեմատիկ ներկայացնել նոր հայկական պետականության կայացման գործընթացը և վերհանել այդ գործընթացի որոշ հանգուցային օրինաչափությունները։ *

* «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն։

5

ԳՀարություեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Կայացման Փողերը

Հայտեի է, որ դե յուրե Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն (ԼՂՀ) իրենց անկախ պետության կարգավիճակը, միջազգային նորմերին և ընթացակարգերին լիովին համապատասխանությամբ, ձեռք են բերել 1991թ.։ Կարծում ենք, սակայն, որ մեր պատմության այդ փուլը, «ոչ խորհրդային» հասարակության և հայկական պետականության նոր ձևերի ՀՀ-ի և ԼՂՀ-ի կայացման համատեքստում, թերևս հարկ է թվագրել 1988թ. փետրվարի 20-ով, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության (ԼՂԻՄ) մարզխորհուրդը որոշում ընդունեց Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու մասին, իսկ Երևանի Թատերական հրապարակում, ի պաշտպանություն այդ որոշման, տեղի ունեցավ առաջին զանգվածային հանրահավաքը։ Կարելի է բավական վստահ ասել, որ սկսած այդ օրերից խորհրդային իշխանությունը Հայաստանում սկսեց անշեղորեն և անշրջելիորեն կորցնել դիրքերը, իսկ հասարակությունն սկսեց գործել այլ ռեժիմով։

«Պերեստրոյկայի» և ԽՍՀՄ փլուզման համատեքստում տեղի ունեցող այդ իրադարձությունների վերլուծությունից հետևում է, որ այդ բարդ և ծանր իրադրությունում հայ հանրության և նրա ընտրանու գործողությունները բավական անսխալ էին և ադեկվատ։ «Ընտրանի» (էլիտա) ասելով այս պարագայում անհրաժեշտ է նկատի ունենալ ոչ միայն Երևանի «Ղարաբաղ կոմիտե» և Ստեփանակերտի «Կռունկ» կազմակերպությունների անդամներին ու նրանց մերձավոր զինակիցներին։ Նրանք, անշուշտ, կարևոր կազմակերպչական-ղեկավար դեր են խաղացել տեղի ունեցող իրադարձություններում, իսկ հետո դարձել են նաև երկու հանրապետությունների կառավարությունների միջուկը։ Բայց այդ փուլում, առանց որևէ չափազանցության, համատարած մոբիլիզացվել էին ժողովրդի գրեթե բոլոր հատվածների հոգևոր, մտավոր և այլ ռեսուրսները։ Հաճախ վճռորոշ էին դառնում այն մարդկանց գործողությունները, որոնց «խաղաղ պայմանների» ֆորմալ չափանիշներով դժվար կլիներ ընտրանու ներկայացուցիչներ անվանել։ Այն տարիներին ստեղծված իրավիճակում «ընտրանի» հասկա- 6

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

ԳՀարություեյաե

ցություեը, մեր կարծիքով, հարկ է մեկեաբաեել ավելի լայե իմաստով, քաե դա ըեդուեված է մասեագիտակաե գրակաեություեում:

Իսկ եթե փորձեեք սիստեմավորել մեր հաերությաե այդ շրջաեում աեցած ուղու փուլերը, ապա կարելի է եերկայացեել հետևյալ փոքր-իեչ պայմաեակաե սխեմաե.

1. Ազգայիե հասարակակաե-քաղաքակաե շարժմաե ձևավորում, խոր-հրդայիե միակուսակցակաե կառավարմաե համակարգի ապամոե-տաժում, Հայաստաեը փաստացի և իրավաբաեորեե դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից դրա փլուզմաե հետևաեքով (1988-1991թթ.)1:

2. Ցեղասպաեակաե գործողություեեերով ուղեկցվող ադրբեջաեակաե ագրեսիայիե զիեված դիմակայությաե կազմակերպում. սկզբում դիմադրություեը տարերայիե էր, հետո ըեդուեեց իեքեակազմա-կերպված կամավորակաե ջոկատեերի, իսկ այեուհետև եաև կաեո-եավոր բաեակի ձև (որի հիմքերը դրվել եե դեռ 1990-1991թթ. Հայկ. ԽՍՀ Գերագույե խորհրդի Պաշտպաեությաե հաեձեաժողովի ձևավորումից և Պաշտպաեությաե կոմիտեի ստեղծումից հետո, որը հետագայում վերածվեց ՀՀ Պաշտպաեությաե եախարարությաե): Այդ փուլե ավարտվեց Արցախի ազատագրմամբ, Ադրբեջաեի դեմ տարած ռազ-մաքաղաքակաե հաղթաեակով և Բիշքեկում զիեադադարի ստորա-գրմամբ ադրբեջաեակաե կողմի խեդրաեքով (1989 -1994թթ.)1 2:

3. Ազգայիե պետությաե կայացմաե փուլը հայկակաե երկու հաերապե-տություեեերի ՀՀ-ի և ԼՂՀ-ի ձևաչափով (1990 թվակաեից3 առայսօր):

1 Հարկ է ըեդգծել, որ Հայաստաեի «ապախորհրդայեացմաե (դեսովետիզացիայի)» գործըեթացի առաեձիե պահերիե կարելի է, իհարկե, տարբեր գեահատակաեեեր տալ: Սակայե դրաեով հաեդերձ, այդ գործողու-թյուեեերը բխում էիե իրադրությաե տրամաբաեություեից և ավելի կառուցողակաե այլըետրաեք չուեեիե: Այսիեքե դրաեք ադեկվատ էիե իեչպես կոեկրետ այե ժամաեակ ստեղծված «զուտ հայկակաե» իրավիճա-կիե, այեպես էլ ըեդհաերապես այե իրողություեեերիե, որոեք ձևավորվել էիե ԽՍՀՄ-ում, «սոցճամբարում» և աշխարհում: Միևեույե ժամաեակ, ակեհայտ է, որ լուրջ քեեադատությաե չի դիմաեում այե վարկածը, թե «սովետեերե» ըեկաե Ղարաբաղյաե շարժմաե արդյուեքում. դա պարզապես կայսրությաե աեկմաե գործըեթացի տարրերից ըեդամեեը մեկե էր:

2 Իհարկե, 1994-ից հետո ստեղծված իրավիճակը խաղաղություե կարելի է աեվաեել միայե մեծ վերապահումով. մարտակաե գործողություեեերե ըեդուեեցիե իեքեատիպ «խրամատայիե պատերազմի» ձև, որե ուղեկցվում էր փոխհրաձգությամբ, դիվերսիոե գործողություեեերով իետեեսիվորեե ըեթացող տեղեկատ-վա-հոգեբաեակաե և դիվաեագիտակաե պատերազմեերի ֆոեիե:

3 Ազատ ըետրություեեերը և Հայկ. ԽՍՀ բազմակուսակցակաե, իրակաե և լայե լիազորություեեեր ուեեցող Գերագույե խորհրդի ու կառավարությաե ձևավորումը տեղի ուեեցաե արդեե 1990թ., այսիեքե միեչև 1991թ. պաշտոեապես ԽՍՀՄ կազմից հաերապետությաե դուրս գալը:

7

ԳՀարություեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Այս փուլերից յուրաքանչյուրը մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի այն ժամանակ թույլ տրված սխալների (որոնցից հարկ է խուսափել այսօր և ապագայում) բնույթն ու մեխանիզմները, ինչպես նաև այն օգտակարը վերհանելու համար, որը մեզ թույլ կտա ավելի լավ կողմն-որոշվել ներկա բարդ իրադրությունում և ավելի խելամիտ ձևով պլանավորել ապագան։ Մեկ անգամ ևս նշենք, որ, ցավոք, այսպիսի համալիր աշխատանք դեռ չի իրականացվել, և դա ինչպես մեր պատմաբանների, այնպես էլ վերլուծաբանական հանրության թերացումն է։

Ստորև փորձենք ներկայացնել մեր տեսակետները ոչ վաղ անցյալի որոշ առանցքային պահերի վերաբերյալ։

Հաղթանակի նախադրյալները

Հաղթանակն Արցախյան դիմակայությունում երբեմն վերագրում են բացառապես մեր գործի ճշմարտացիության գիտակցմանը, ժողովրդի հայրենասիրությանը, քաջությանը և խանդավառությանը։ Անշուշտ, առանց այս գործոնների անհնար կլիներ հաղթել։ Սակայն, միևնույն ժամանակ, այս հատկանիշները ձևավորվել և ամրապնդվել են նաև օբյեկտիվ այլ հանգամանքների շնորհիվ։ Այս համատեքստում առանձնացնենք որոշ առանցքային գործոններ, որոնք կարևոր դեր են խաղացել մեր պատմության այդ փուլում.

1. Հայաստանը, ի տարբերություն տարածաշրջանի այլ հետխորհր-դային հանրապետությունների, ավելի խոր պատմական ավանդույթներ, ինչպես նաև ազգային-պետական կառավարման և ինքնակազ-մակերպման փորձ ունի։ Նույնիսկ մեր պատմության այն ժամանակաշրջաններում, երբ կորցրել ենք պետական ատրիբուտիկան, հայ ազգային ընտրանին այս կամ այն ձևով (եկեղեցական-կրոնական կառույցներ, Սյունիքի, Արցախի և այլ ինքնավար իշխանական տներ, Հայաստանից դուրս հայ համայնքներ կամ էլ պարզապես քաղաքական գործիչների, արվեստագետների, ինտելեկտուալների, ձեռներեցների առանձին խմբեր) պահպանել է եթե ոչ ողջ ազգային հանրույթի, ապա առնվազն նրա հիմնական հատվածների կառավարելիությունն

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40), 2011թ.

ԳՀարություեյաե

ազգային արժեքների, գաղափարների ու ազգային նպատակների իմաստով1:

2. Առաջին հանրապետության կարճատև (1918-1920թթ.) և Երկրորդի շատ ավելի երկարատև (1920-1991թթ.) շրջանում ձևավորվեց (չնայած Ցեղասպանությունից և բոլշևիկյան բռնաճնշումներից կրած հսկայական կորուստներին) նոր որակի ազգային-քաղաքական ընտրանի։ Հատկանշական է, որ, չնայած Առաջին և Երկրորդ հանրապետությունների գործիչների գաղափարախոսական հակադրությանը, նրանք ընդհանուր առմամբ շատ ջանքեր են գործադրել ազգային գաղափարների և նպատակների պահպանման ու զարգացման համար։ Առաջին հանրապետության ազգային-գաղափարախոսական ուղղության հիմնադիրներն ու կողմնակիցները (Գարեգին Տեր-Հա-րությունյան Նժդեհ, Դրաստամատ Կանայան Դրո, շատ ուրիշներ) հանրապետության անկումից հետո իրենց գործունեությունը ծավա-լեցին հիմնականում Սփյուռքում, և չափազանց մեծ է նրանց վաստակը հայապահպանման գործում։ Իսկ Հայկ. ԽՍՀ-ում ձևավորվեց քաղաքական գործիչների նոր համաստեղություն (Ալ.Մյասնիկյան, Ա.Խանջյան, Յա.Զարոբյան, Կ.Դեմիրճյան և այլք), որոնք կարողացան (երբեմն հմտորեն քողարկված ձևով) հայ հանրության մեջ պահել ազգային ձգտումները ուղղված, մասնավորապես, Ցեղասպանության և Արևմտահայաստանի կորստի փաստերի ճանաչմանը, Արցախի, Նախիջևանի և Ջավախքի վերամիավորմանը Հայկ. ԽՍՀ-ին։ Ազգային քաղաքական մշակույթի բարձր մակարդակը բնութագրական էր նաև ԼՂԻՄ-ի համար, որտեղ Հայկ. ԽՍՀ-ին վերամիավորվելու պայքարը1 2 գլխավորում էին առաջին հերթին հենց կուսակցական-տնտեսական ընտրանու ներկայացուցիչները (Ռ.Քոչարյան, Ս.Սարգ-սյան և այլք)։

1 Այս համատեքստում տեղին չեն այն պնդումները, թե հայկական պետականությունը դադարել է գոյություն ունենալ XIV դարից հետո։ Ճիշտ չէ նաև 1991թ. Երկրորդ հանրապետության վերափոխումը Երրորդի «անկախության ձեռքբերում» անվանելը (այս մասին ավելի մանրամասն տե ս հանգուցյալ Լևոն Միխայիլի Մի-քայելյաեի «Голос Армении» թերթում տպագրված հիանալի հրապարակումը Май — месяц побед: исторический текст и контекст — целостное полотно, http://www.golosarmenii.am)։

2 Այդ պայքարը խորհրդային իշխանության ողջ ընթացքում այս կամ այն ձևով միշտ ընթացել է Արցախում։

9

ԳՀարություեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

3. Հայ հանրությունը կարողացավ արդյունավետորեն օգտագործել ԽՍՀՄ կազմում գտնվելու 70-ամյա շրջանը։ 1980-ականների վերջին հանրապետությունը գերազանցում էր իր տարածաշրջանային (և ոչ միայն) հարևաններին կրթության, գիտության և տեխնիկայի ոլորտներում, ինչպես նաև արդյունաբերական զարգացման մեջ։ Հայաստանում ստեղծվեցին խոշոր գիտական-տեխնոլոգիական ինստիտուտներ, դպրոցներ և ուղղություններ, որոնք ղեկավարում էին համաշխարհային համբավ ունեցող գիտնականներ (Հ.Օրբելի, Վ.Համբարձումյան, Ա.Ալիխանյան, Ա.Շահինյան, ՄՄերգելյան, Ա.Իոսիֆյան, Ա.Նալբան-դյան և այլք)։ Սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող «ինտելեկ-տուալների կրիտիկական մասսայի» առկայությունը հանրապետությունում հանրությունում խիստ դրական հոգևոր-գաղափարական մթնոլորտ էր ձևավորել1։ Միանգամայն օրինաչափ է, որ 1988թ. ստեղծված «Ղարաբաղ կոմիտեի» կազմում գերակշռում էին հանրության հենց այդ հատվածի ներկայացուցիչները (Ի.Մուրադյան, 4.Մանուկյան, Ռ.Ղազարյան, Ա.Մանուչարյան, Լ.Տեր-Պետրոսյան և այլք)։

4. Հայ հանրությանը մշտապես բնորոշ է եղել ակնածալի վերաբերմունքը ռազմական գործի հանդեպ (տե ս, օրինակ, [1])։ Ազգային ռազմական մշակույթը հատկապես զարգացում ապրեց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում։ Օրինակ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին ձևավորվեց պատկառելի «հայ սպայական կորպուսը» կազմված մարշալներից (Հովհ. Բաղրամյան, ծովակալ Հովհ. Իսակով, Հ.Բաբաջանյան, Ս.Խուդյակով-Խանփե-րյանց), բազմաթիվ գեներալներից և ամենաբարձրաստիճան զորահրամանատարներից։ Ավելի քան հարյուր զինվոր և սպա Խորհրդային Միության հերոսի աստղ ստացան։ Այդ հանգամանքը մեծ ազդեցություն էր գործում ողջ հայ հանրության հոգեբանական տրամա-դրվածության վրա։ Միևնույն ժամանակ, ժողովրդի մեջ զարմանալիորեն պահպանվել են իռեգուլյար զինված դիմակայության բազմա-

1 Ցավոք, գիտական ոլորտի զարգացման այդ կարևոր հանգամանքն առայժմ ուշադրության չի արժանանում

Երրորդ հանրապետությունում։

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

ԳՀարություեյաե

դարյաե ավանդույթները և հմտությունները, ինչը վառ դրսևորվեց Արցախյան դիմակայության տարիներին։ Հենց կադրային սպայության (Գ.Դալիբալթայան, Ն.Տեր-Գրիգորյան, Խ.Իվանյան, ՄՕհանյան, Ա.Տեր-Թադևոսյան, Ի.Ղուկասով և այլք) գիտելիքների և օպերատիվ արվեստի ու կամավորական ջոկատների հրամանատարների (Ս.Բաբայան, Ա.Ղուլյան, Լ.Ազգալդյան և շատ ուրիշներ) մարտավարական վարպետության համադրումը թույլ տվեց անվիճելի գերազանցության հասնել ուժեղ և լավ զինված հակառակորդի հանդեպ։

5. Չնայած գաղափարախոսական սահմանափակումներին, Երկրորդ հանրապետությունն ինքնատիպ «մշակութային ազատ գոտի» էր ԽՍՀՄ-ում։ Հայաստանում, հատկապես հետպատերազմյան տարիներին, ակտիվորեն ստեղծագործում էին հայտնի շատ գրողներ (Ավ.Իսահակյան, Պ.Սևակ, Ս.Կապուտիկյան և այլք), նկարիչներ (Մ.Սարյան, Գ. Խանջյան, Ե.Քոչար, Մինաս և այլք) և կոմպոզիտորներ (Տ.Մանսուրյան, Ա.Բաբաջանյան և այլք), ինչը նույնպես նպաստավոր ազդեցություն ունեցավ հասարակության ընդհանուր մթնոլորտի վրա։ Պատահական չէ, որ Արցախյան պատերազմի սկզբում կամավորական ջոկատներում շատ էին ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչները։

Բերված գործոններից հետևում է, որ կազմակերպչական, ռազմաքաղաքական, հոգեմտավոր և տեխնոլոգիական ոլորտներում ունեցած գերազանցությունն էր, որ թույլ տվեց Հայաստանին խուսափել վատթար սցենարներից և ապահովել հաղթանակը պատերազմում, որում հակառակորդը ճնշող առավելություն ուներ ինչպես ռազմատեխնիկայի, այնպես էլ թվաքանակի առումով։ Շնորհիվ այդ ռեսուրսների մեր հանրությունը 1988-1994թթ. կարողացավ դիմանալ ԽՍՀՄ փլուզման, տնտեսության անկման, Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքներով, տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցությունների շրջափակմամբ խորացած ծանր պայմաններում։ 11

11

ԳՀարություեյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Բայց պատերազմում տարած հաղթանակից և ինքնիշխանության նվաճումից հետո, հայտնվելով կայսերական տարածքից դուրս, Հայաստանը բախվեց բազմաթիվ նոր մարտահրավերների։ Նման մարտահրավերներից էին պետության այդքան ցանկալի ինքնիշխանության արժեզրկման առկա միտումները պայմանավորված գլոբալացմամբ (այս եզրի լայն մեկնաբանմամբ)։

Ինքնիշխանության փոխակերպումները

Համաձայն արևմտաեվրոպական պատմագրական ավանդույթի ազգային ինքնիշխան պետությունները որպես հասարակության քաղաքական կազմակերպման հիմնական ձև, ի հայտ եկան XVII դարում, Եվրոպայում բռնկված Երեսնամյա պատերազմի ավարտից հետո։ Հենց այդ շրջանում միմյանց դեմ հակամարտող եվրոպական հիմնական ուժերը, վեստֆալյան (սաքսոնական) Օսնաբրյուք և Մյունսթեր քաղաքներում վարվող բանակցությունների արդյունքում, 1648թ. խաղաղության դաշն կնքեցին, որն էլ նշանավորեց «ազգային պետություն» հասկացության վրա հենվող միջազգային հարաբերությունների դարաշրջանի սկիզբը։ Մեր կոնցեպտի համատեքստում չափազանց կարևոր է նշել, որ այդ պայմանագիրը նշանավորեց ևս մեկ էական հանգամանք. «Վեստֆալյան խաղաղությունից» հետո Եվրոպայի գլխավոր կենտրոնի դերին հավակնող Հռոմեական սրբազան կայսրությունը զրկվեց այլ պետությունների գործերին միջամտելու ամեն տեսակ հնարավորությունից1։ Այսինքն' ոյւոշ վերապահումնեյավ կարեի է պնդել, որ «Վեստֆալյան խաղաղությունը» և «ազգային պետություն» իրավական հասկացության ձևավոյւումը հանդիսացան այդ դարաշրջանի լոկալ եվյւոպական «միաբևեռ համակարգի» անկման և «բազմաբևեռ եվյւո-պական աշխայւհակարգի» ձևավորման սկիգբը:

Հետվեստֆալյան շրջանում ազգային պետություններն էական բարեփոխումների և փոխակերպումների ենթարկվեցին բազմաթիվ ձևային և բովանդակային չափանիշներով, փոխվեց նաև դրանց փոխհարաբերությունների բնույթը։ Բայց բոլոր դեպքերում և բոլոր ժամանակներում 1

1 Հռոմեական սրբազան կայսրության անկումը պաշտոնապես թվագրվում է 1806 թվականով։

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

ԳՀարություեյաե

հստակ դիտարկվում է հետևյալ ոչ շատ բարդ (որոշ իմաստով նույնիսկ տրիվիալ) օրինաչափությունը. Եվրոպայում քաղաքական տիրապետության ձգտող ուժի խոշոր կենտրոնների ի հայտ գալը, որպես կանոն, նվազեցնում էր մյուս ազգային պետությունների դերը։ Այդպես է եղել Նապո-լեոնի նվաճումների դարաշրջանում, այդպես էր նաև Առաջին սառը պատերազմի տարիներին. ինչպես «սոցճամբարի», այնպես էլ «ազատ աշխարհի» երկրները, հաճախ իրենց կամքին հակառակ, իրենց լիազորությունների զգալի մասը (հատկապես միջազգային հարաբերությունների և պաշտպանության ոլորտներում) «հանձնեցին» համապատասխանաբար Մոսկ-վային և Վաշինգտոնին։

«Սոցճամբարում» գաղափարախոսական և քաղաքական «կարգապահությունը» պահպանելու նպատակով «սովետները» հաճախ դիմում էին ռազմական պատժիչ գործողությունների, ինչպես դա տեղի ունեցավ Հուն-գարիայում և Չեխոսլովակիայում համապատասխանաբար 1956 և 1968թթ. (տե ս, օրինակ, [2])։ Այլ պետությունների ինքնիշխանության հանդեպ նման ուղղակի և ոչնչով չքողարկվող ոտնձգությունների համար Մոսկվան համաշխարհային հանրության (ինչպեսև սեփական երկրի հասարակության մի մասի) կողմից արժանանում էր համընդհանուր դատապարտման, ինչն, ի դեպ, գրեթե ոչինչ չէր փոխում այդ կոնկրետ իրավիճակում։

Վաշինգտոնը նույնպես ուշիուշով հետևում էր իր բազմաթիվ և աշխարհով մեկ սփռված վասալ-դաշնակիցների լոյալությանը։ Ընդ որում ԱՄՆ-ը կառավարման ավելի նուրբ տեխնոլոգիաներ էր օգտագործում, ինչն ավելի նպատակահարմար էր ոչ միայն քաղաքական տեսակետից. դա արևմտյան գաղափարախոսներին թույլ էր տալիս նպատակային քարոզչություն վարել «ազատ աշխարհի» առավելությունների մասին և քննա-դատել «սովետներին» «ինքնիշխանության սրբազան սկզբունքները» խախտելու համար։ Սակայն նույնիսկ ամերիկացիներին միշտ չէ, որ հաջողվում էր գործել բացառապես «փափուկ ուժ» կիրառելով և մնալ միջազգային հարաբերությունների «քաղաքավարության» շրջանակներում։ Օրինակ, «ամերիկյան քաղաքացիների պաշտպանության» պատրվակով 1983թ. նրանք ներխուժեցին Գրենադա, իսկ 1989-ին Պանամա և ուժով տապալեցին այդ երկրների «ձախ» կառավարությունները։

13

ԳՀարություեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Առաջին սառը պատերազմի արդյունքում տապալվեցին ոչ միայն երկբևեռ համակարգն ու «սոցճամբարը», այլև այն պարզամիտ պատրանքը, թե «չարի կայսրության» անկմամբ առաջ կգան «հիրավի ինքնիշխան» պետություններ. միաբևեռ համակարգի հաստատմամբ միանգամայն այլ իրողություններ առաջ եկան։ Նախկին արևելաեվրոպական «սոցճամբարը» և մերձբալթյան հանրապետությունները համերաշխորեն նետվեցին դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ։ Ըստ էության, թերևս, միակ ինքնիշխան պետությունը Հարավսլավիան (որն, ի դեպ, Սառը պատերազմի դարաշրջանում թափ հավաքող «միացման» շարժման ակտիվ մասնակից էր), ՆԱՏՕ ագրեսիայի արդյունքում մասնատվեց ոչ մեծ և ոչ այնքան ինքնաբավ պետությունների այդ նույն ԵՄ հովանու ներքո։

Ինչևէ, միութենական հանրապետությունները և «ժողովրդական դեմոկրատիայի» երկրները համակարգի փլուզման արդյունքում ձեռք բերեցին ինքնիշխանության ատրիբուտներ, սակայն դրանցից մի քանիսի իրական քաղաքական կարգավիճակը շատ չէր տարբերվում նախկինից. հիմնական տարբերությունն այն էր, որ կառավարման կենտրոնը Մոսկվայից Վաշինգտոն կամ Բրյուսել էր տեղափոխվել։ Այդ երկրների մի մասը քա-ղաքագիտական-վերլուծական գրականության մեջ ստացավ ոչ այնքան պատվաբեր «proxy» որակումը, ինչը կարելի է թարգմանել որպես «արտաքին կառավարմամբ» երկիր։ Այս առնչությամբ տեղին է մեջբերել Բենջա-մին Դիզրաելիի արտահայտությունը. «Գաղութները չեն դադարում գաղութներ լինելուց այն պատճառով, որ անկախություն են ձեռք բերել...»։

Սակայն պարզամտություն կլինի կարծել, թե ոչ այնքան հզոր պետությունների կախվածությունն ավելի ուժեղներից հատկանշական է միայն նախկին «սոցճամբարի» և ԽՍՀՄ երկրներին։ Այսօր Եվրոպայում, չնայած ԵՄ երկրների հավասարության մասին բազմաթիվ օրենքներին և հռչակագրերին, հետևողականորեն ստեղծվում է ինքնիշխանությունների որոշակի հիերարխիա Գերմանիայի և Ֆրանսիայի գլխավորությամբ։ Այդ միտումներն առանձնապես սաստկացան Հունաստանի, Պորտուգալիայի և Իռլանդիայի տնտեսական դժվարությունների հետ կապված (տե ս, օրինակ, [3, с. 20])։

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

ԳՀարություեյաե

Վերադառնալով Սառը պատերազմին հաջորդած տարիներին նշենք հետևյալը: Միանգամայն օրինաչափ է, որ միաբևեռ համակարգի բյուրեղացման հենց այդ շրջանում (ինքնատիպ վերադարձ «մինչվեստֆայյան աշխարհ») լայն շրջանառության մեջ մտավ «գլոբալիզացիա» տերմինը, որն աշխարհաքաղաքական և քաղաքակրթական էքսպանսիայի բավական մեծ չափաբաժին է պարունակում: Համապատասխանաբար, փոխվեց նաև քաղաքական բառապաշարը. օրինակ, ԱՄՆ պետքարտուղար Ք.Ռայսը (Ջ.Բուշի աշխատակազմում) թույլ տվեց իրեն հանդես գալ այն ոգով, թե ազգային պետությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ «սատանայական գաղափար»: Այնինչ Սառը պատերազմի տարիներին ամերիկյան քարոզչության մեջ բավական մեծ տեղ էին զբաղեցնում հենց այն նյութերը, որոնցում հատուկ շեշտադրում էր կատարվում «սոցճամբարի» երկրների և միութենական հանրապետությունների ինքնիշխանության բացակայության վրա, առանձնակի հաճույքով էր նշվում նրանց «վասալային կախվածությունը» Մոսկվայից: Կարելի է փաստել, որ միաբևեռ համակարգի ժամանակաշրջանն ամեեաաեբարեեպաստե էր ազգային պետությունների համար:

Հանուն արդարության նշենք, որ «ազգային պետության» վախճանը գուշակում էին ոչ միայն ХХ դարասկզբի «ռուս բոլշևիկները» և XXI դարի «ամերիկյան իմպերիալիստները»: Մասնավորապես, ռուսական քաղաքագիտական դպրոցի որոշ արդի ներկայացուցիչներ, ելնելով այսպես կոչված «նեոկապիտալիստական» տեսություններից, կարծում են, որ գալու է համընդհանուր բարօրության գաղափարների և հասարակության բարոյական արժեքների հաղթանակը: Նման զարգացման պարագայում, այս մոտեցման կողմնակիցների կարծիքով, ազգերի ուրույնությունը և ազգային գաղափարախոսությունները կներդաշնակվեին գլոբալ զարգացման վեկտորի հետ և կնպաստեին համամարդկային նպատակներին հասնելուն: Չբացառելով նման սցենարի հնարավորությունը նշենք, որ այն փիլիսոփայական մտածողության գաղափարական ու բարոյական, և այնուամենայնիվ, փոքր-ինչ ուտոպիստական և ռոմանտիկ ռուսական մշակույթի արգասիքն է [4, с. 97; 5]: Իրադարձությունների նման զարգացումն, իհարկե, ավելի քան ցանկալի է և հրապուրիչ: Բայց, ցավոք, համընդհանուր բարօրության հասնելու գա-

15

ԳՀարություեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

ղափարը, այնուամենայնիվ, շատ է հիշեցնում «պայծառ ապագայի» հեռանկարը, որը հայտնի գաղափարախոսների կողմից ժամանակին ստացավ «կոմունիզմ» անվանումը և վարկաբեկվեց գործնական իրականացման ընթացքում։ Բայց գլխավորն, իհարկե, այն է, որ արդի աշխարհի իրողություններն առայժմ անգամ ամենափոքր լավատեսության առիթ չեն տալիս, և եթե նույնիսկ նման ներդաշնակ աշխարհակարգը երբևէ իրականություն դառնա, ապա, ցավոք, ոչ տեսանելի ապագայում։

Ակնհայտ է, որ երբ միաբևեռ աշխարհի կոնստրուկտորները «ինքնիշխանություն» հասկացության արժեզրկման և որոշակի ու յուրօրինակ ստանդարտներով համաշխարհային հանրություն ձևավորելու իրական քաղաքականություն էին վարում, ապա ամենևին չէին երազում ողջ մարդկության «պայծառ ապագայի» մասին։ Զարմանալի չէ, որ հենց այս շրջանում ի հայտ եկան բազմաթիվ գրքեր և հրապարակումներ պետության անխուսափելի վախճանի մասին, որոնցից առանձնացնենք Մարտին վան Կլևելդի հիմնարար մենագրությունը [6, 7]։ Այդ աշխատություններում որպես տեսական հիմք ընդունվում էր այն, որ համաշխարհային քաղաքա-կան-իրավական, տնտեսական և տեղեկատվական դաշտի ձևավորումը (այլ խոսքով գլոբալիզացիան), ինչպես նաև անդրազգային ընկերությունների (ԱԱԸ), բազմաթիվ միջազգային և հասարակական կազմակերպությունների աճող դերն անխուսափելիորեն նվազեցնում են պետությունների ինքնիշխանությունը։ Այդ աշխատությունների հեղինակների կարծիքով հետագայում պետությունն ավելի ու ավելի շատ իր գործառույթները կվերահանձնարարի, աուտսորսինգի հիման վրա, զանազան կոմերցիոն և ոչկառավարական կառույցների, և նման պատկերացումները միանգամայն համապատասխանում են «պոստդեմոկրատական» դարաշրջանի ոգուն և իրողություններին [8-15]։ Այս նոր մարտահրավերները, ինչպես նշում է հայտնի սոցիոլոգ Դանիլո Ձոլան, որակապես «փոխում են հարաբերությունները մի ժամանակ «civil society» կոչվածի և պետական իշխանության կենտրոնացված կառույցների միջև»1։

1 Дзола Д., Авторитарный популизм,

http://2010.gpf-yaroslav.ru/layout/set/print/viewpoint/Danilo - Dzolo - Avtoritarnyj-pop.

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

ԳՀարություեյաե

Այս առնչությամբ հարկավոր է հատուկ ընդգծել, որ «պետության վախճանի» մասին բոլոր հայեցակարգերն այս կամ այն չափով հիմնվում են օբյեկտիվ գործոնների վրա և արտացոլում են առկա միտումները։ Այդ իրողությունը մենք կներկայացնենք, մասնավորապես, անդրազգային ընկերություններին առնչվող որոշ փաստերի օգնությամբ, ընկերություններ, որոնք շատերը «պետության վախճանի հիմնական մեղավորներ» են համարում։

Պետություն և անդրազգային ընկեյւություններ

Ընդունված է համարել, թե ԱԱԸ նախատիպն են եղել XVII դարասկզբին ստեղծված բրիտանական Օստ-հնդկական և հոլանդական Վեստ-հնդկա-կան ընկերությունները։ Որոշ հետազոտողներ ավելի հեռուն են գնում և պնդում են, թե առաջին ԱԱԸ-ն Տամպլիերների օրդենն էր, որը 1135թ. սկսեց զբաղվել անդրազգային բանկային գործով [10]։ Ինչևէ, այսօր ՄԱԿ տվյալներով գոյություն ունեն արդեն ավելի քան 65 հազ. ԱԱԸ-ներ, որոնք վերահսկում են աշխարհի ավելի քան 850 հազար դուստր ընկերությունների։ Այսօր աշխարհի 100 առավել խոշոր տնտեսություններից 52-ը անդր-ազգային ընկերություն են, և միայն 48-ն են պետություն։ Ինչպես երևում է Նկար 1-ից, մի ամբողջ շարք ԱԱԸ-ների ՀՆԱ-ն (Royal Dutch Shell, Exxon Mobil, BP, Chevron Corporation և այլն) ավելին է, քան այնպիսի զարգացած պետություններինը, ինչպիսիք են Լեհաստանը, Շվեդիան, Նորվեգիան, Արգենտինան և այլն [15, с. 26]։

Այս ընկերություններին բաժին է ընկնում համաշխարհային առևտրի ավելի քան 70%-ը, ընդ որում այդ առևտրի 40%-ը կատարվում է հենց տարբեր ԱԱԸ-ների միջև։ Նշենք նաև, որ հինգ հարյուր խոշոր ԱԱԸ-ների ՀՆԱ-ն արդեն 2004թ. հասել է $21.9 տրլն-ի, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ մոտ 61%-ը [16, с. 234]։ Հատկանշական է, որ 500 խոշոր անդր-ազգային կորպորացիաների մեջ առաջատարն ԱՄՆ ընկերություններն են։ 2000թ. ԱՄՆ-ում 185 ԱԱԸ կար, այն դեպքում, երբ Ճապոնիայում դրանց թիվը 108 էր, Գերմանիայում և Անգլիայում 34-ական, Ֆրանսիայում 32, Նիդեռլանդներում 11։

17

ԳՀարություեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Միևնույն ժամանակ «իեքեիշխաեազրկմաե» և պետության «վախճանի» կողմնակիցներն այսօր ունեն լուրջ ընդդիմախոսներ։ Նրանց մեջ շատ եե ստեղծագործ ընտրանու ներկայացուցիչները, որոնք վստահ եե, որ ինքնիշխանության արժեզրկումը կհաեգեցեի ազգերի վերասեռմաե և նրանց ուրույեությաե (աուտեետիկությաե) կորստի: Զարմանալի չէ, որ որպես «պետական» կոեցեպտի պաշտպաններ հանդես եե գալիս եաև արդի աշխարհակարգը քեեադատողեերը, և նրանց մեջ քիչ չեն ոչ միայն «հակագլոբալիստեերի» զանգվածային շարժման մասնակիցները, այլև համաշխարհային մտավոր ընտրանու ներկայացուցիչները:

Նկար 1

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

ԳՀարությունյան

Ի պաշտպանություն ազգային պետության փոքր-ինչ այլ դիրքերից է հանդես գալիս «ուղեղային կենտրոնների» փորձագիտական հանրությունը։ Մասնավորապես, Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության վեր-լուծաբանները կանխատեսում են, որ տեսանելի ապագայում ազգային ինքնիշխան պետությունները, չնայած բոլոր փոխակերպումներին, կմնան միջազգային հարաբերությունների հիմնական սուբյեկտ և կառավարման առավել արդյունավետ գործիք1։ Ամերիկյան ռազմական վերլուծաբանների կարծիքով ազգային պետությունների համար հիմնական մարտահրավերներից է «Ալ-Քաիդայի» տիպի ահաբեկչական ցանցային կազմակերպությունների գործունեությունը։ Այս կազմակերպությունը, որն իր տեսակի մեջ նույնպես ինքնատիպ ԱԱԸ է կամ NGO (ոչկառավարական կազմակերպություն), պետության ինքնատիպ «փոխարինիչ է» արմատական իսլամական կատարմամբ, ջիհադ է հայտարարել ոչ միայն ԱՄՆ-ին, այլև մեկ այլ նույնպես խիստ պայմանական պետության «համաշխարհային սիոնիզմին»։ Նման մարտահրավերներին դիմակայել և ադեկվատ հակադարձել հնարավոր է միայն ազգային բոլոր ռեսուրսների համախմբմամբ, այսինքն ազգային պետության պահպանմամբ և զարգացմամբ1 2։ Նման դիրքորոշում են որդեգրել նաև բազմաթիվ «քաղաքացիական» «ուղեղային կենտրոններ» և հատկապես եվրոպացի քաղաքական գործիչները3, որոնք ավանդաբար պետության ավելի մեծ կողմնակիցներ են, քան նրանց ամերիկացի գործընկերները [17]։

Պետության կողմնակիցներին ծանրակշիռ փաստարկներ տրամադրեց 2009թ. ճգնաժամը, որը ցույց տվեց, որ առանց պետական միջամտության գրեթե անհնար է հաղթահարել համակարգային ցնցումները։ Ճգնաժամը ստիպեց շատ տնտեսագետների և քաղաքական գործիչների ավելի քննադատաբար վերաբերվել ուլտրալիբերալ տնտեսության դոգմաներին4,

1 http://www.globalsecurity.org/military/library/report/2008/joe2008_jfcom.htm.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2 Սրան զուգահեռ ուժային գերատեսչությունների ուժեղացումն այլ տիպի ռիսկեր է ստեղծում պետության համար, ինչն առանձին քննարկում է պահանջում։ Նշենք նաև, որ «ապապետականացման» խնդիրը կա նաև բուն զինված ուժերի ներսում, որոնք այսօր իրենց գործառույթների մի ամբողջ շարք վերահանձնարարում են մասնավոր թիկնազորի և այլ տիպի ընկերությունների։

3 «Глобализация против системы национальной государственности», http://www.rodon.org/society-101230101034.

4 Roubin N, Capitalism Doomed? Karl Marx was right that globalization, financial intermediation, and income redistribution could lead capitalism to self-destruct, http://www.microsofttranslator.com/officetrans/httpquery. aspx?lcidFrom=1033&lcidTo=1049&lcidUI=1033Is.

19

ԳՀարություեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

որոնց տարրն եե հանդիսանում, մասնավորապես, ԱԱԸ-եերը. Ճգնաժամից արված հետևությունները ստիպեցին լուրջ փոփոխություններ կատարել տնտեսական քաղաքականությունում և կիրառել ավելի «պետականամետ» կողմնորոշում ունեցող տնտեսության որոշ սկզբունքներ։ Իհարկե, այս բոլոր ջանքերն այնքան էլ շուտ պտուղներ չեն տա, բայց, ըստ երևույթին, ինչպես ասում են, «գործընթացը սկսվել է»...

Սակայն ազգային պետության ինչպես իրական, այնպես էլ տեսական «դիրքերն» արմատապես ամրապնդեցին բազմաբևեռ (կամ, ըստ որոշ վեր-լուծաբանների, անբևեռ) աշխարհակարգի ձևավորումն ու գրեթե անխուսափելի կայացումը, որն ինչ-որ չափով հիշեցնում է «հետվեստֆալյան աշխարհը» [18, с. 23]։ XXI դարասկզբի բազմաբևեռությունը, հատկապես երբ այն մեկնաբանվում է «անբևեռության» տերմիններով, իր տրամաբանությամբ ենթադրում է առնվազն մի քանի ռազմաքաղաքական դաշինքների, ինչպես նաև որևէ դաշինքից դուրս խոշոր, «ազատ» աշխարհաքաղա-քական խաղացողների առկայություն. ինչ-որ չափով այսօր այդպիսին է Իրանը չնայած դեպի ՇՀԿ հակվածությանը։ Տնտեսական գլոբալացման պայմաններում երկրների փոխհարաբերությունները նման դաշինքներում ավելի «փափուկ են», քան, ասենք, երկբևեռ համակարգում էր։ Օրինակ, այսօր ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հարաբերությունները տնտեսական ոլորտում և անգամ առավել կայացած կազմակերպության ՆԱՏՕ-ի շրջանակներում, բավական լարված են։ Ավելին, այսօր եվրոպական որոշ երկրների ներկայացուցիչներից կարելի է լսել կարծիքներ հօգուտ ՆԱՏՕ-ից դուրս համաեվրոպական զինված ուժերի ստեղծման։ Էլ ավելի մեծ է ռազմաքաղաքական այնպիսի նոր կազմակերպությունների անդամների «ազատության աստիճանը», ինչպիսիք են ՇՀԿ-ն կամ ՀԱՊԿ-ը։ Իրերի նման դրությունը թելադրված է առանձին երկրների ուժի բևեռների միջև գործելու և խուսանավելու ցանկությամբ հնարավորին չափ ելնելով սեփական ազգային շահերից, ինչը միշտ չէ, որ հնարավոր է մեկ ռազմաքաղաքական դաշինքին կապված լինելու պայմաններում։

Սակայն բազմավեկտոր քաղաքականություն վարելը ենթադրում է արդյունավետ պետական կառավարում։ Պետական կազմակերպվածու-

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

ԳՀարություեյաե

թյուեից պահանջներն էլ ավելի բարձր եե, երբ լուրջ խնդիրներ կան անվտանգության ոլորտում: Այս բոլոր հանգամանքները հատկանշական են Հայաստանի համար, որը.

• ԼՂՀ քաղաքական կարգավիճակի հետ կապված խնդիրների պատճառով Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական առճակատման մեջ է գտնվում: Այդ առճակատումը փաստորեն ընթանում է «խրամատային պատերազմի» ռեժիմով:

• Մասնավորապես, ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված գործընթացների պատճառով չկարգավորված, հաճախ քաղաքական դիմակայության հասնող հարաբերություններ ունի Ադր-բեջանի դաշնակից Թուրքիայի հետ: Այդ երկիրը շրջափակել է Հայաստանի հաղորդակցությունները, այսինքն նրա հետ հարաբերությունները կարելի է բնութագրել որպես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»:

Թվարկված գործոնները ենթադրում են բազմավեկտոր և այդպիսով դիվանագիտական տեսակետից ոչ այնքան հարմարավետ քաղաքականության վարում ինչպես Հայաստանի ռազմավարական դաշնակցի Ռուսաստանի (ՀԱՊԿ), այնպես էլ Արևմուտքի (ԱՄՆ, ՆԱՏՕ, ԵՄ) հետ:

Մեկ այլ հիմնախնդիր են ներքին մարտահրավերները, որոնք անհնար է լուծել առանց էֆեկտիվ պետության: Երկու անգամ 1999թ. հոկտեմբերին խորհրդարանում քաղաքական առաջնորդների սպանությունից և 2008թ. մարտին «գունավոր հեղափոխություն» իրականացնելու արմատական ընդդիմության փորձից հետո Հայաստանը հայտնվել է խիստ բարդ իրադրությունում: Կասկած չի հարուցում, որ այս ճգնաժամերի կարգավորումն անհնար կլիներ առանց պետական կառույցների ադյունավետ և եռանդուն միջոցառումների կազմակերպման:

Բայց հայոց պետականության ամրապնդման խնդիրը հրատապ է ոչ միայն արտաքին ու ներքին սպառնալիքների ֆոնին: Սփյուռքի համախմբումն ազգային շահերի համատեքստում, նույնիսկ այն դեպքում, երբ կազմակերպման ցանցակենտրոն համակարգն օպտիմալն է համարվում,

21

ԳՀարություեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

նույնպես ենթադրում է գաղափարախոսակաե կենտրոնի առկայություն, որը պետք է և կարող է լինել միայն ուժեղ հայկական պետությունը (թեկուզև այն պարզ պատճառով, որ այլընտրանք առայժմ գոյություն չունի)։

Թվարկված գործոնները պարզապես հարկադրում են Հայաստանին ունենալ էֆեկտիվ պետություն՝ առավելագույն մոբիլիզացված ռեսուրսներով և ինքնիշխանության առավելագույն բարձր մակարդակով։ Այսպիսին է մեր ազգային անվտանգության խիստ հստակ տրամաբանությունը։

Հայտնի է, որ բազմաբևեռ համակարգում գլոբալացման գործընթացն ընդունում է բազմավեկտոր բնույթ [19, с. 78]։ Սակայն դա չի կանգնեցնում համաշխարհային տնտեսական ինտեգրման գործընթացը, գլոբալ տեղեկատվական տարածքի ձևավորումը, ինչպես նաև այն կորպորացիաների ազդեցության աճը, որոնք հաճույքով, և որ գլխավորն է շահավետ կերպով ստանձնում են այն գործառույթները, որոնք մինչ այդ պետության մենաշնորհն էին։ Այս բոլոր գործոններն օբյեկտիվորեն նպաստում են ավանդական պետական կարգի փոխակերպմանը, ինչն իր հերթին փոխում է ինքնիշխանության մասին ավելի վաղ եղած պատկերացումները։

Բնութագրական է, որ այսօր, ինչպես և նախկինում, գրեթե բոլոր երկր-ներում այս կամ այն ձևով տեղի է ունենում հակամարտություն պետության ինստիտուտների և բիզնես-կառույցների միջև1։ Այդ գործընթացը շարունակական է և փոփոխական հաջողությամբ է ընթանում ու, կախված ընդհանուր իրավիճակից, ուժեղացնում կամ թուլացնում է պետության հիմքերը [20]։ Սակայն, անկախ նման հակամարտության ելքից, ռազմատնտեսական առումով ավելի հզոր պետական կազմավորումները արդի կայսրությունները, ըստ էության ինքնիշխանության ավելի բարձր մակարդակ ունեն։ Նոր բնույթի այդ կայսրությունները, ելնելով սեփական ազգային շահերից, ինչպես միշտ եղել է, ջանում են հնարավորինս սահմանափակել այլ սուբյեկտների անկախությունը և նրանց ենթարկեցնել իրենց կամքին։ Այս առնչությամբ որոշ հետազոտողներ, ոչ առանց հեգնանքի, կարծում են, որ «եթե դուք միջուկային զենք, արդիական ՀՕՊ միջոցներ և տակտիկական

1 Նման հակամարտության տարրեր ակնհայտորեն նկատվում են նախագահ Բ.Օբամայի վարչակազմի ներքին տնտեսական քաղաքականությունում։

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

ԳՀարություեյաե

զենք չունեք, կարող եք... սրընթաց միավորվել «հումանիտար կոալիցիային»1, կամ էլ նույն սրընթացությամբ նրանից մի լավ չափաբաժին հրթիռներ, ռումբեր և գերժամանակակից այլ փաստարկներ ստանալ»1 2։

Վերադառնալով գլոբալացման արդի դարաշրջանում ինքնիշխան պետությունների հեռանկարների գնահատման հարցին մեր կարծիքով, հարկ է հետևել Ալեքսանդր Կուստարյովի «կոմպրոմիսային» հայեցակարգին3, որի համաձայն «մի դպրոցն ինքնիշխանությունը հասկանում է որպես «մոնո-լիտ», մյուսն այն ընկալում է որպես «զամբյուղ»..., այնինչ, «կարելի է համադրել երկու մոտեցումները, եթե ինքնիշխանությունը դիտարկվի որպես «իրավունք» և որպես «ռեսուրս»։ Նման մոտեցումը, մեր կարծիքով, առավել ադեկվատ է առկա իրողություններին։ Կարելի է նաև պնդել, որ ինքնիշխանությունն ինքնանպատակ չէ, եթե գոյություն ունեն ազգային պոտենցիալի և ազգային ձգտումների այլընտրանքային, ավելի օպտիմալ մեխանիզմներ։ Նման վիճակ ենք տեսնում Եվրամիությունում, որտեղ տվյալ ժամանակահատվածում եվրոպական պետությունները հրաժարվել են իրենց ինքնիշխան իրավունքների մի մասից հօգուտ տնտեսական ինտեգրման և այն բանի, որ չկրկնվեն միմյանց փոխադարձաբար ոչնչացնող պատերազմները, ինչպես դա եղավ ХХ դարի առաջին կեսին։ Այսօր ԵՄ-ը աշխարհի առաջին տնտեսությունն է, և, չնայած նրա որոշ անդամների ինքնիշխանության մակարդակի նվազմանը, նոր պառակտչական պատերազմներ տեսանելի ապագայում նրան չեն սպառնում։

Միևնույն ժամանակ, ինքնիշխանության սկզբունքի արժեզրկումը զգալիորեն նվազեցրել է ԵՄ ռազմական պոտենցիալը (բնութագրական է, որ պաշտպանական գործառույթներ ԵՄ-ի համար փաստորեն կատարում է ԱՄՆ-ը) և, դրանով իսկ, Եվրոպայի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Չի բացառվում, որ ապագայում այս հանգամանքը լավագույն ձևով չանդրադառնա եվրոպացիների վրա։

1 Նկատի ունեն Լիբիայում գնդապետ Քադաֆիի ռեժիմի դեմ 2011թ. գարնանը ձևավորված եվրոպական պետությունների ռազմական կոալիցիան։

2 Фокин И, Государство. Что дальше? http://www.rodon.org.society — 110622135153.

3 Кустарев А, Государственный суверенитет в условиях глобализации, http://www.polit.ru/research/2006/10/30/kustarev.html.

23

ԳՀարություեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Վերադառնալով մեր օրերին նշենք, որ այս կամ այն երկրի ինքնիշխանության աստիճանն առանձին փաստերի ընտրության վրա հիմնված զուտ մտահայեցողական կատեգորիա չէ. այն տրվում է բավական ճշգրիտ քանակական գնահատականների, ինչի հաստատումն են այն ցուցանիշները, որոնք հաշվարկվում են Failed States Index վարկանիշային ցանկը կազմելիս։

<՛Ինքնիշխանության» ցուցանիշը Failed States Index-ի վարկանիշային ցանկում

Այս կամ այն խնդրի վերաբերյալ կանոնավորապես հրապարակվող վարկանիշերը (ընդհուպ մինչև տարբեր ժողովուրդների «երջանկության» մակարդակը որոշելը) միշտ չէ, որ պետք է անվերապահորեն ընդունել [21]։ Սակայն կան «բարձր մակարդակի վարկանիշային» կազմակերպություններ, որոնք վայելում են փորձագիտական հանրության վստահությունը։ Մասնավորապես, հեղինակավոր երկու կազմակերպություն «Միջազգային հարաբերություններ» (Foreign Policy1) ամսագիրը և Խաղաղության հիմնադրամը (Fund for Peace2), մշտապես կազմում և հրապարակում են Failed States Index, ինչը թարգմանում են որպես պետությունների չկայացածությաե ինդեքս (տե ս նաև [22-24])։ Այն կազմելիս փորձագետները տարվա ընթացքում պետությունների վիճակը վերլուծում են հակամարտությունների գնահատման հատուկ համակարգային գործիքաշարի օգնությամբ (Conflict Assessment System Tool): Այլ խոսքով Failed States Index վարկանիշային ցանկը թույլ է տալիս բավական համարժեք պատկերացումներ ստանալ այս կամ այն երկրի պետականության զարգացման մակարդակի վերաբերյալ, և դա վերաբերում է նաև Հայաստանին։ Նշենք նաև, որ չկայացած պետությունները, ի թիվս այլ հանգամանքների, հատուկ դեր են խաղում գլոբալացման գործընթացներում և ռազմական ստրատեգիայում։

Հայաստանում և նրա հարևան երկրներում առկա միտումները բա-ցահայտելու համար մենք ներկայացրել և համեմատել ենք Failed States Index-ի 2006թ. և 2011թթ. հրապարակած տվյալները3։ Վարկանիշային ցու- 1 2 3

1 www.foreignpolicy.com

2 www.fundforpeace.org

3 http://www.fundforpeace.org/web/index.php?option=comcontent&task=view&id=104&itenid=324, http://www.fundforpeace.org/global/?q=fsi, http://gtmarket.ru/news/state/2011/06/20/2980.

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

ԳՀարություեյաե

ցակը կազմելիս հաշվի եե առնվել հետևյալ ցուցաեիշեերը (դրանց համարակալումը համապատասխանում է եերկայացված աղյուսակեերի սյու-եակեերի համարակալմաեը):

Սոցիալակաե ցուցաեիշեեր

1. ժողովրդագրակաե ճեշմաե մակարդակը,

2. փախստակաեեերի, տեղափոխված և եերկալված աեձաեց միգրացիայի մակարդակը, իեչը կարող է հաեգեցեել հումաեիտար աղետի,

3. դժգոհ և վրիժառությամբ (ռևաեշիստորեե) տրամադրված խմբերի առկայություեը,

4. մարդկաեց կայուե միգրացիաե:

Տետեսակաե ցուցաեիշեեր

5. տետեսությաե տարբեր ճյուղերի աեհավասարաչափ զարգացումը,

6. տետեսությաե աեկայուեությաե մակարդակը:

Քաղաքակաե ցուցաեիշեեր

7. պետակաե կառույցեերի քրեակաեացվածությաե և/կամ ապալեգի-տիմացմաե մակարդակը,

8. հաերայիե սպասարկումեերի առկայություեը և որակը,

9. մարդու իրավուեքեերի խախտմաե մակարդակը,

10. որպես «պետություե պետությաե մեջ» պետակաե աեվտաեգությաե ապարատի ազդեցությաե մակարդակը,

11. խմբայիե (կլաեայիե) էլիտաեերի ազդեցությաե մակարդակը,

12. այլ պետություեեերի կամ արտաքիե քաղաքակաե սուբյեկտեերի մի-ջամտությաե աստիճաեը (պայմաեակաեորեե ասած իեքեիշխաեու-թյաե աստիճաեը):

Ամփոփ ցուցաեիշ

13. եախորդ 12 ցուցաեիշեերի գումարը:

25

ԳՀարություեյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ինչպես հետևում է ցուցաեիշեերի բովանդակությունից, վարկանիշի հաշվարկների մեթոդիկան այնպիսին է, որ որքան շատ միավորներ է հավաքում այս կամ այն երկիրը, այնքան ավելի անգործունակ ու չկայացած է այն: Վերջին տարիներին ամենաքիչ միավորներ են հավաքում, որպես կանոն, սկանդինավյան երկրները (Ֆինլանդիա, Նորվեգիա), որոնք, ի դեպ, առաջատարն են ոչ միայն Failed States Index֊ի ցանկում, այլև շատ այլ վարկանիշերում: Մենք կսահմանափակվենք Failed States Index-ի մեր տարածաշրջանի երկրների ցուցանիշների համեմատական վերլուծությամբ: Ընդ որում նշենք, որ լիակատար քանակական համապատասխանություն 2006-ի և 2011-ի տվյալների միջև չկա, քանի որ առաջին դեպքում հաշվվել են 146 երկրի ցուցանիշներ, իսկ 2011-ին 177: Սակայն նման բնույթի անհամապատասխանությունը մեր կոնկրետ դեպքում չի հանգեցնում արդյունքների որակական խեղաթյուրման և թույլ է տալիս կատարել քանակական հետևություններ:

Աղյուսակ 1-ում բերված տվյալներից երևում է, որ վարկանիշում Հայաստանը Թուրքիայի հետ տարածաշրջանային առաջատարն է (նշենք, որ դեռ 2010թ. Հայաստանն այս վարկանիշային ցանկում առաջ էր Թուրքիայից, և այդ հանգամանքը հարկ է ընկալել որպես ինքնատիպ մարտահրավեր) և «պետության կայացածության» չափանիշով գերազանցում է ոչ միայն Ադրբեջանին ու Վրաստանին, այլև «տարածաշրջանային կայսրություն» Իրանին:

Բավական խոսուն են նաև համեմատական այն միտումները, որոնք ներկայացված են Աղյուսակ 2-ում Իրանը և Վրաստանը վերջին հինգ տարիներին ավելի, քան տարածաշրջանի մյուս երկրները, վատթարացրել են իրենց դիրքերը (համապատասխանաբար 18 և 13 կետով): Իսկ Հայաստանը «ցած է իջել» 12 տեղով (ինչը, ինչպես նշել ենք, դրական միտում է), այն դեպքում, երբ Ադրբեջանն իր դիրքը բարելավել է միայն 2 կետով: Այս չափանիշով լավագույն արդյունքը Թուրքիայինն է, որն առաջ է շարժվել 22 կետով:

26

Աղյուսակ 1

Failed States Index-ի 2006և 2011pp. հբապաբակած տվյալները (տարածաշրջանի եբկբնեբի վերաբերյալ)

Երկիրը Թ. Տեղը ցուցաևիշևերը

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

2այաստաև 2006 89 6.0 7.1 5.0 7.0 6.0 5.1 7.0 6.5 6.0 4.5 5.8 5.5 71.5

2011 101 5,5 6.6 6,0 6,6 6,2 5,3 6.6 5,0 6,5 5,2 7.0 5,8 72,3

Թուրքիա 2006 82 7.2 6.1 7.3 5.0 8.6 4.1 6.1 5.7 5.0 6.4 6.9 6.0 74.4

2011 104 5.9 6,0 8.3 4.5 7.4 5,5 5.9 5,7 5.2 4.0 7,5 5.6 71.5

Ադրբեջաև 2006 61 6.0 8.1 7.3 5.0 7.5 5.9 8.1 6.5 6.0 7.0 7.5 7.0 81.9

2011 63 5.8 7.9 7.5 5,4 6.9 5.5 7,7 5,7 7,2 7,0 7,8 7,5 81,9

Իրաև 2006 53 6.5 8.7 6.9 5.0 7.5 3.0 8.1 6.1 9.1 8.0 8.8 6.3 84.0

2011 35 6,1 7,9 8,5 6,7 7,0 5,4 9,1 5,6 9,0 8,6 9,2 7,0 90,2

4րաստաև 2006 60 6.0 6.8 7.4 6.1 7.0 5.5 7.7 6.3 5.6 8.1 7.1 8.6 82.2

2011 47 5.8 7.5 8.0 5.5 6.9 6.0 8.4 6.0 6.9 7.9 9.0 8.5 86.4

Աղյուսակ 2

Տարածաշրջաեի եբկբնեբի տեղի և համապատասխան ցուցանիշնեբի դրական (- նշանով) ն բացասական (+ նշանով) միտումների դինամիկան 2006-2011pp. Failed States Index-ի վարկանիշային ցանկում

Երկիրը Տեղը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

2այաստաև ֊12 ֊0.5 ֊0.5 + 1.0 ֊0.4 +0.2 +0.2 ֊0.4 ֊1.5 +0.5 +0.7 + 1.2 +0.3 +0.8

Թուրքիա ֊22 ֊1.3 ֊0.1 + 1.0 ֊0.5 ֊1.2 + 1.4 ֊0.2 0.0 +0.2 ֊2.4 +0.6 ֊0.4 ֊2.9

Ադրբեջաև ֊2 ֊0.2 ֊0.2 +0.2 +0.4 ֊0.6 ֊0.4 +0.4 ֊0.8 + 1.2 0.0 +0.3 +0.5 0.0

Իրաև + 18 ֊0.4 ֊0.8 + 1.6 + 1.7 ֊0.5 +2.4 + 1.0 ֊0.5 ֊0.1 +0.6 +0.4 +0.7 +6.2

4րաստաև + 13 ֊0.2 +0.7 +0.6 ֊0.6 ֊0.1 +0.5 +0.7 ֊0.3 + 1.3 ֊0.2 + 1.9 ֊0.1 +4.2

ԳՀարություեյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Աղյուսակ 2-ի տվյալները վկայում եե, որ Հայաստանը վերջին հինգ տարիներին ընդհանուր առմամբ որոշ չափով վատացրել է իր ամփոփ միավորները (0.8 կետով ըստ 13 ամփոփ ցուցանիշի): Մեր կարծիքով դա կապված է, մասնավորապես, արմատական ընդդիմության գործողությունների հետ, որոնք անկարգություններ հրահրեցին 2008թ. մարտին «գունավոր հեղափոխություն» իրականացնելու փորձի ընթացքում (3 ցուցանիշը դժգոհ խմբերի աnկայnւթյnւե, Հայաստանի համար մեկ միավորով վատացել է): Իշխանությունների կողմից այս գործողություններին ցուցաբերված հակազդեցությունը, ավելի շուտ, արտացոլվել է 10 և 11 ցուցանիշներում որպես «պետություն պետության մեջ» պետական անվտանգության ապարատի ազդեցության և խմբային էլիտաների ազդեցության մակարդակներ համապատասխանաբար:

Հայաստանի համար մյուս նկատելի բացասական փոփոխությունը վերջին հինգ տարիներին պետք է համարել 5 և 6 ցուցանիշների բարձրացումը տնտեսության տարբեր ճյուղերի անհավասարաչափ զարգացում և տնտեսության անկայունության մակարդակ, ինչն, ավելի շուտ, սպասվող արդյունք է հանրապետության տնտեսական հիմնախնդիրների համա-տեքստում:

Այսօր զանգվածային լրատվամիջոցներով հաճախ կարելի է լսել, որ տարածաշրջանի ամենադեմոկրատական երկիրը Վրաստանն է: Այնինչ, վարկանիշային ցանկից երևում է (9-րդ սյունակ «մարդու իրավունքներ»), որ եթե Հայաստանի համապատասխան ցուցանիշը 2006թ. միայն աննշան էր զիջում Վրաստանին, ապա 2011թ. արդեն մեր հանրապետությունը 0,4 կետով գերազանցում է հարևան երկրին այս ցուցանիշով ևս:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Միևնույն ժամանակ, Հայաստանն իր ինքնիշխանության իրական մակարդակով առաջ է անցնում Ադրբեջանից, Իրանից, Վրաստանից և միայն աննշան չափով զիջում է Թուրքիային: Այս գործոնը Failed States Index-ի վարկանիշային ցանկում արտացոլված է 12 սյունակի տվյալներում («օտարերկրյա պետությունների կամ արտաքին ակտորների ազդեցության մակարդակ»): Ինչպես հետևում է Աղյուսակ 1-ից և 2-ից, Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան ցուցանիշների տարբերությունը

28

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

ԳՀարություեյաե

2011թ. կազմում է 1.7 կետ, իսկ Վրաստաեի չափից ավելի բարձր ինդեքսը 8.5, մատնանշում է, որ այդ հանրապետությունը որոշակի իմաստով կարելի է բնութագրել proxy տերմինով (տե ս վերը), այսինքն այն փաստորեն գործում է արտաքին կառավարման ռեժիմով:

Ներկայացված թեզերը և փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ: Հայաստանը կարողացավ ձևավորել պետականության նոր ձևաչա-փեր (ՀՀ և ԼՂՀ) ու հաղթել Արցախյան պատերազմում շնորհիվ իր քաղաքակրթական, պետական-կազմակերպչական, ռազմաքաղաքական և հոգե-մտավոր ռեսուրսների: ԽՍՀՄ անկման հետ կապված աշխարհաքաղաքա-կան ցնցումների, ինչպես նաև պետության գլոբալ հարթությունում ընթացող արժեզրկման արդյունքում մեր ազգային ռեսուրսները զգալի կորուստներ ունեցան: Սակայն, չնայած դրան, Հայաստանն առայժմ պահպանում է «ամրության» բավականաչափ ներուժ և հանդիսանում է տարածաշրջանի առաջատարն ազգային պետության գործունակության և ինքնիշխանության չափանիշներով:

Հուլիս, 2011թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Մեր հաղթանակները (4 հատորով), Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2008-2011:

2. Курлански М, 1968: год, который потряс мир, М.: АСТ МОСКВА; Владимир, 2008.

3. Кокшаров Ал, Дивергенция суверенитета, Эксперт, #27, 2011.

4. Федотова В., Второе дыхание Вестфальской системы, Политический класс, #4 (28), 2007.

5. Панарин Ал, Искушение глобализмом, М., Русский Национальный Фонд, 2000.

6. Ван КревельдМ, Расцвет и упадок государства, М., ИРИСЕН, 2006.

7. Orrin C.Judd, Paul Diiessen, Ramesh Ponnuru, Jeremy Rabkin and Norton Dunop, Redefining So-ve-rig-n-ty. Heritage Lectures, Арп1 10, 2007.

8. Крауч К, Постдемократия, М., Изд-во Государственного университета — Высшая школа экономики, 2010.

9. Делягин М, Кризис человечества: выживет ли Россия в нерусской смуте? — Владимир, «Изд-во АСТ Астрель», 2010.

10. Манклтуэйт Дж, Вулдридж Ад, Компания: краткая история революционной идеи, М., Добрая книга, 2010.

11. Хаггер Н, Синдикат, М., СТОЛИЦА-ПРИНТ, 2008.

12. Лоран Э, Нефть, М., СТОЛИЦА-ПРИНТ, 2007.

13. Хаттон У, Мир, в котором мы живем, М., Ладомир, 2004.

29

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

14. Кляйн Н, Доктрина шока, М., Добрая книга, 2009.

15. Носырев И., Рябова Е, Молина М, Новый мировой порядок, РБК, #1-2, 2011.

16. Горщарик А.Г, Глобализация и геополитические интересы России в начале ХХ1 века, Геополитическая доктрина России: реалии и проблемы выбора. Материалы научной конференции, Санкт Петербург, 2004.

17. Райнерт Э, Повторение пройденного: как бы не заклинали неолибералы, идея о государстве не мертва, Эксперт #1 (735), 2011.

18. Тер-Арутюнянц Г, Многополярная и асимметричная Холодная война. Вестник Академии Военных наук, #4 (21), 2007.

19. Арутюнян Г, Кюрегян Э, Разновекторная глобализация, перманентный хаос и вопросы политкорректности. Альманах добрососедства (Сборник статей участников цикла международных конференций «Неконфликтное прочтение истории — основа добрососедства», Алматы-Москва-Харьков-Кишинев), М., 2009.

20. Bremmer I, The End of the Free market: Who Wins the War Between States and Corporations? Portofolio, 2010 (մեջբերվում է ըստ АЮрьев, «Война» двух систем капитализма: быть или не быть? հոդվածի, Международная жизнь, апрель, 2011, с. 154).

21. Մարջանյան Ա, «Հերիթըջ Ֆաունդեյշնի» տնտեսական ազատության տեղեկատուի շուրջ», 21-րդ ԴԱՐ, #3 (17), 2007։

22. Арутюнян Г, Армения в глобальном мире, 21—й Век, # 2 (6), 2007, с. 3.

23. Арутюнян Г., Армения 2006: адекватность глобальному миру. КАВКАЗ: Ежегодник КИСМИ, Ереван, 2008, с. 57.

24. Վերանան Կ, Հայաստանի Հանրապետությունը միջազգային վարկանիշային համակարգում, Երևան, «Նորավանք», 2010։

НОВАЯ АРМЯНСКАЯ ГОСУДАРСТВЕННОСТЬ: СТАНОВЛЕНИЕ И ВЫЗОВЫ

Гагик Арутюнян

Резюме

Благодаря своим цивилизационным, государственно-организационным, военно-политическим и духовно—интеллектуальным ресурсам Армения смогла создать новые форматы государственности (РА и НКР) и победить в Арцах-ской войне. В результате геополитических сдвигов, связанных с распадом СССР, а также глобальной тенденции девальвации института суверенных государств в целом, наши национальные ресурсы понесли значительные потери. Но и в сложившихся условиях Армения сегодня является наиболее состоявшимся государством региона и обладает высокой степенью суверенитета.

30

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.