Научная статья на тему 'ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ է. ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ'

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ է. ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
119
23
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Միհրան Դաբաղ

2001թ. սեպտեմբերի 11-ը շրջադարձային էր միջազգային քաղաքականությունում։ Դա, հավանաբար, քիչ է առնչվում միջազգային քաղաքական հարաբերությունների իրական-քաղաքական մտադրություններին նպատակներին. այստեղ նախկինի պես խոսքը քաղաքական շահերի իրագործմանն ուղղված ավանդական հեգեմոնիստական նպատակադրումների մասին է, որոնց այժմ ընդամենը մի փոքր ավելի բացահայտորեն հարձակողաբար են հետևում, քան վերջին տասնամյակների ընթացքում։ Այնուամենայնիվ, կարելի է փաստել միջազգային քաղաքականության քաղաքական փաստարկների հեռանկարների նոր փուլի մասին։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Путь в XXI столетие, в новый глобальный мировой порядок должен основываться на общей памяти войн и насилия, которые так сильно повлияли на облик Европы в XXв. При более пристальном рассмотрении политических дискурсов, в которых категория памяти является центральным ориентиром, быстро выясняется, что историческая ответственность только косвенно, в форме особого вида ответственности перед жертвами, является ответственностью за преследования и насилие, войны и выселения. С другой стороны, европейская политика памяти затрагивает также такие аспекты, как злоупотребление властью, недостатки демократии, образы врага в политике. Если речь заходит о памяти, это тесно связано со специфической формой политики. В такой политике конструируется общая, связующая, глобальная память. На первый план современной политики выходит смягчение и урегулирование конфликтных потенциалов, и как раз это является большой угрозой, с которой сегодня сталкиваются армяне и армянская история.

Текст научной работы на тему «ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ է. ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ է. ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Միհրան Դաբաղ’

2001թ. սեպտեմբերի 11-ը շրջադարձային էր միջազգային քաղաքականությունում: Դա, հավանաբար, քիչ է առնչվում միջազգային քաղաքական հարաբերությունների իրական-քաղաքական մտադրություններին և նպատակներին. այստեղ նախկինի պես խոսքը քաղաքական շահերի իրագործմանն ուղղված ավանդական հեգեմոնիստական նպատակադրումների մասին է, որոնց այժմ ընդամենը մի փոքր ավելի բացահայտորեն և հարձակողաբար են հետևում, քան վերջին տասնամյակների ընթացքում։ Այնուամենայնիվ, կարելի է փաստել միջազգային քաղաքականության քաղաքական փաստարկների և հեռանկարների նոր փուլի մասին։

Իսկապես, այսօր քաղաքական ակտորներն իրենց հայտարարությունների հիմքում ոչ միայն այնպիսի ասպեկտներ են դնում, ինչպես հասարակության ձևավորումն է և պատասխանատվությունը, բայց հաշվի են առնում հնարավորությունն այն բանի, որ իրենք կարող են իրականացնել այդ ձևավորիչ վերափոխումները։ Հավակնությունների հորիզոնը, ընդ որում, սահմանափակված չէ ոչ ազգային, ոչ տարածաշրջանային չափմամբ։ Խոսքն աշխարհի իբրև ամբողջի, ձևավորման մասին է։ XXI^ սկզբի քաղաքական նախագծերում խոսքը կրկին ինքնության, կայունության և ուժի, բայց առանձնապես կառույցների, կարգի, հիերարխիայի և իշխանական հավակնությունների մասին է։

Միջազգային քաղաքականության հեռանկարների շրջադարձային կետը, որը նման նշանակալի հետևանքներ ունի հայերի կողմից ապագայի որոնման համար, կարող է նկարագրվել հետևյալ կերպ. շրջադարձ աշխարհը (որը ձևավորվել է մի կողմից բազմակողմանի համագործակցությամբ, մյուս կողմից հակամարտություններով) որպես քաղաքական համատեքստ հասկանա-լուց դեպի աշխարհը որպես գլոբալ հասարակություն (Global Society) ընկալե-

* Դոկտոր, պրոֆեսոր, Բոխումի (Գերմանիա) Ռուրի համալսարանի պատմության ֆակուլտետին առընթեր Սփյուռքի և Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն։ Ցեղասպանության և պատմական հիշողության, պատմության փիլիսոփայության հարցերին նվիրված գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ։

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35), 2011թ.

Մ. Դաբաղ

լը: Այդ հասարակությունում խոսքը հանրությունների և դրանց քաղաքական ձևերի մասին չէ, ոչ էլ պետությունների ու դրանց կառույցների։ Հայացքն, ընդհակառակը, ուղղվում է դեպի տարածաշրջաններ և դրանց ռիսկերը։ Այսպի-սով, խոսքը համաշխարհային քաղաքականության գլոբալ ակտորների և գործունեության գլոբալ դաշտերի մասին է կրկին ու կրկին սպառնալիքների և ռիսկերի մասին։

Ընդ որում արդեն ХХ^ 90-ական թթ. կեսին միջազգային քաղաքականությունը որոշող ուժերի հայացքն ուղղվեց դեպի, այսպես կոչված, համաշխարհային ռիսկերը (World Risks), որոնց պետք է դիմակայեն աշխարհի պետությունները. պետության և դեմոկրատիայի թուլությունը փաստելուն զուգընթաց նշվում են նաև այնպիսի գործընթացներ, ինչպիսին են իռացիոնալ գործող «նոր զինված երկրների»1 (New Weapon States) ծագումը, կրոնական արմատականության տարատեսակները, միջազգային ահաբեկչությունը, ռեսուրսների (ջուր, նավթ) գլոբալ դեֆիցիտը կամ կլիմայի փոփոխությունն ու կլիմայական աղետները։ Երբ 90-ականների վերջին այդ ռիսկերի մասին բարձրաձայնեցին համաշխարհային քաղաքական կոնֆերանսներում, զուգահեռաբար ի հայտ եկան գործընթացներ, որոնք հուսադրող էին հայկական հիշողության կրողների համար.

• Ինտերնետը դարձավ ոչ միայն եվրոպական հանրությունների միավորման պլատֆորմ, այլև ծառայում է գիտելիքների փոխանակմանը։

• Միջազգային քրեական դատարանի ստեղծումը և նրա ինտենսիվ աշխատանքը նախկին Հարավսլավիայի գծով տրիբունալի շրջանակում խոստանում էր նոր գլուխ բացել ցեղասպանության հանցագործությանը դիմակայելու միջազգային ձգտման մեջ և դրանով իսկ վկայել այն մասին, որ զգայուն վերաբերմունք կա ցեղասպանության փորձի հանդեպ։

• Թվում էր նաև, որ միջազգային դիսկուրսները, այնպիսիք, ինչպիսին են բանավեճերը «կոլեկտիվ հիշողության» կամ «հիշողության մշակույթի» առիթով, զոհերի հիշողություններին, ինչպես նաև իրենց զոհերին խոստանում էին տեղ համաշխարհային պատմության մեջ։

Սակայն պատկերացումը, թե XXI դարից սկսվող համաշխարհային քաղաքականությունն աչքի կընկնի հաղորդակցմամբ և միավորմամբ, ասել է թե նոր բացությամբ, բանականության և պատասխանատվության էթիկայի բարձ-րացմամբ, ճիշտ չէր։ Այս նոր համատեքստում կարևոր է պատկերացնել, թե իրականում ինչ է կրում հիշողությունների և հիշողության մշակույթի շեշտադրումն այն ձևով, որով այն դրսևորվեց քաղաքականության մեջ։

1 Այսինքն զանգվածային ոչնչացման զենք ունեցող նոր երկրներ (խմբ):

19

Մ Դաբաղ

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Դեպի XXI դար, նոր գլոբալ աշխարհակարգ տանող ճանապարհը պետք է հենվի պատերազմների և բռնության ընդհանուր հիշողության վրա, որոնք այդքան ուժգին են ազդել XX դարի Եվրոպայի նկարագրի վրա։ Քաղաքական այն դիսկուրսների ավելի ակնդետ դիտարկումը, որոնցում «հիշողության» կատեգորիան կենտրոնական կողմնորոշիչն է, արագ ի ցույց է հանում այն, որ պատմական պատասխանատվությունը միայն անուղղակիորեն, զոհերի առջև պատասխանատվության հատուկ ձևի տեսքով է համարվում պատասխանատվություն հալածանքների և բռնության, պատերազմի և աքսորի համար։ Մյուս կողմից հիշողության եվրոպական քաղաքականությունը շոշափում է նաև այնպիսի ասպեկտներ, ինչպիսին են իշխանության չարաշահումը, դեմոկրատիայի թերությունները, թշնամու կերպարները քաղաքականությունում։ Եթե խոսքը «հիշողության» մասին է, դա սերտորեն կապված է քաղաքականության առանձնահատուկ ձևի հետ։ Նման քաղաքականությունում կառուցվում է ընդհանուր, շաղկապող, գլոբալ հիշողություն։ Ընդ որում կենտրոնում է հայտնվում ո չ առանձին փորձի բազմազանությունը։ Ընդհակառակը. հետաքրքրությունն ուղղվում է համընդհանուր նշանակության և ուրույն փորձից ազատագրված «հիշողության» կերտմանը որպես բարոյական հրամայական։ Նման ընդհանուր հիշողությունից շատ բան էին սպասում XXI^ նախօրեին, սակայն Հարավսլավիայի փլուզումը և դրան հետևած պատերազմները, ինչ-պեսև ռազմական հակամարտությունները փլուզված Խորհրդային Միության տարբեր մասերում, եվրոպական իշխանությունների տեսանկյունից առաջ բերեցին հիմնախնդիր, որն անվանեցին ուրվական (երևակայական սպառնալիք) նկատի ունենալով էթնիկ-ազգային ինքնության նոր կազմավորման ուրվականը, որի համար քաղաքական դիսկուրսներում շուտով գտնվեց «բալկա-նացում» տերմինը։

Սեպտեմբերի 11-ը միջազգային քաղաքականության մակարդակով հավասարակշռությունը վերջնականապես ուղղեց դեպի նրանց կողմը (հատկապես հարավսլավական պատերազմների համատեքստում), ովքեր մատնանշում էին ոչպետական ազգերի և էթնոսների ինքնության, ինչպես նաև սփյուռքի որպես նոր համաշխարհային ռիսկի քաղաքականության «վտանգը»։ Ընդ որում խոսքն «օտարության մեջ, գերազանցապես ազգերի նոր ձուլարանում ապրող և իրենց արմատների մասին իրականությունից բացարձակապես հեռու ֆանտազիաներով մխիթարվող դժգոհ խմբերի մասին է» (մեջբերումը բրիտանացի քաղաքագետ Մերի Քելդորից է, որի «հին» ու «նոր» պատերազմների մասին [„New and Old Wars. Organized Violence in a Global Era“, Stanford/Cambridge 1999] վերլուծությունը պետության իշխանական դիրքերի ուժեղացման նոր քաղաքականության հիմքն է հանդիսանում)։

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Մ. Դաբաղ

Սփյուռք-հանրությունները զգալի վտանգ են ներկայացնում. սրա շուրջ վերջին տարիներին իրենց հետազոտություններում և վերլուծություններում Քեդլորի հետ համաձայնում են բազմաթիվ քաղաքագետներ։ Նման հանրությունների «հորիզոնական և ուղղահայաց» կապերը և ինքնության ազգայնական քաղաքականությունը, նրանց կարծիքով, կազմում են այն խմբերի վտանգավոր հատկությունները, որոնք չեն ուզում հնազանդվել պետական սահմաններին։ Գերմանացի ազդեցիկ քաղաքագետ Ուլրիխ Շնեկեներն իր նոր վերլուծական աշխատություններից մեկում սփյուռքը դասել է այն խմբերի շարքը, որոնք «խաղաղություն չեն ուզում», և նրանց միանշանակ որակել է որպես «անդորրը խախտողներ»։ Նա իր հետազոտությունում հատուկ նշանակություն է տալիս այն բանին, որ սփյուռքի կառույցները, գործունեությունը և վարքագիծը նկարագրի որպես «արմատական» և «եսակենտրոն», այսինքն որպես գործունեություն, որն ուղղված է հիմնականում ինքն իրեն։ «Վտանգավոր ակտորների եսասիրական շահերի» (egoistic interests of risky actors) հասկացությունը սեպտեմբերի 11-ից հետո ամենից հաճախ օգտագործվող հասկացություններից է միջազգային քաղաքական տեսության մեջ։ Այս ֆոնին հայերի ցեղասպանությունը ճանաչելու պահանջը ռետրոգրադ է թվում հենվելով բացառապես սեփական շահերի վրա, խոչընդոտելով Թուրքիայի հետ քաղաքական հաղորդակցմանը և հանգեցնելով կոնֆլիկտների, ընդ որում այսօր այդ կոնֆլիկտներին այնպես են վերաբերվում, ասես դրանք նախապատմություն չեն ունեցել։

Կոնֆլիկտներն, ընդ որում, դիտարկվում են որպես ռիսկի պոտենցիալներ, ինչի ընթացքը կարող է միայն դժվարությամբ գնահատվել։ Այսպես, նկատի ունենալով գլոբալ աշխարհի սերտ միահյուսումն ու փոխկապվածությու-նը հաստատվում է այն բանի վտանգը, որ ցանկացած հակամարտություն աշխարհի ծայրում կարող է սասանել ողջ աշխարհակարգը։ Այդ պատճառով արդի քաղաքականության մեջ առաջին պլան են մղվում հակամարտային պոտենցիալների մեղմումն ու կարգավորումը։ Եվ հենց դա է այն մեծ սպառնալիքը, որի հետ այսօր բախվում են հայերն ու հայոց պատմությունը։

Եթե միջազգային հանրությունը համառորեն պնդում է, որ Հայաստանը և Թուրքիան պետք է նստեն մեկ սեղանի շուրջ «խոսելու» համար անցյալի և ներկայի մասին, եթե գործընթացից բացառվում է հենց տուժող կողմը, այսինքն հայկական սփյուռքը, ապա դրա հետևում կանգնած է հենց աշխարհիս քաղաքականությունը որոշող իշխանությունների գլոբալ ռազմավարությունը։ Այդ ռազմավարությունը ցեղասպանության և դրա սոցիալական հետևանքների (որոնք անդրադարձել են սերունդների վրա) պատմական հավաստիությունը վերածում է քաղաքական տարաձայնության։ Քանի որ քաղաքական նման տարաձայնությունը, որն արդյունքում ավելին չէ, քան կարծիքների

21

Մ Դաբաղ

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

ձգձգված անհամաձայնություն, կարող է դառնալ ամենօրյա քաղաքականության մասը: Ընդ որում նման ռազմավարությունն ուղղված է նրան, որ նվազեցնի պոտենցիալ ռիսկերը։ Բանակցությունների (ինչը պլանավորում է միջազգային հանրությունը ցեղասպանության մասին հիշողության համար) սեղանի շուրջ խոսքը հաշտության և հնարավոր է նույնիսկ Թուրքիայի կողմից ցեղասպանության խորհրդանշական ճանաչման մասին է «և այո, և ոչ» ձևով1։ Բայց նման սեղանի կազմակերպումը հետապնդում է մի կարևոր նպատակ, և դա ցեղասպանության ճանաչումը չէ, ոչ էլ այն, որ դադարեն ժխտել այն. նպատակը կոնֆլիկտը մարելն է, որն այլևս չպետք է ստեղծի քաղաքական հիմնախնդիրներ։

Հիմնախնդիրը միայն այդ ռազմավարությունը չէ, որի շրջանակում հայերին հարկադրում են բանակցություններ վարել իրենց պատմության վերաբերյալ։ Հիմնախնդիրն այն է, որ այսօր, աշխարհակարգի նոր քաղաքականության ֆոնին համաշխարհային գլոբալ քաղաքականությունում այլևս տեղ չի մնացել, որտեղ կարելի է ուշադրություն հրավիրել նման ռազմավարությունների վրա։ Եվ այդ ժամանակ ցեղասպանության պատմական հավաստիությունը հայտարարվում է տարակարծություն երկու պետությունների միջև։ Եվ այդ ժամանակ հերքվում է հանցագործի մտածողության գաղափարախոսական բնույթը։ Եվ այդ ժամանակ հայերի համառությունն իրենց պատմության առնչությամբ ընկալվում է ոչ որպես իրենց պատմական ինքնության մաս, այլ մեկնաբանվում է որպես անդորրը խախտողի վարքագծի խրոնիկական մոդելի արտահայտություն։

Այսպիսով, ակնհայտ է, որ այդ նոր քաղաքական ռազմավարությունները սեպտեմբերի 11-ից հետո ուղղված են հենց այն հանրությունների դեմ, որոնք բնաջնջող բռնության հետ բախման արմատական փորձ ունեն. դրա մասին հիշեցնելը քաղաքական հռետորականությունը որոշող հիշողության մշակույթի պահանջը դարձավ։ Հիշողության քաղաքականությունը, ինչպիսին մենք այն գիտենք այսօր, փորձում է դառնալ հիշողության աբստրակտ մշակույթ ազատագրված հենց այդ հիշողությունը կրողներից, զոհերից և հետագա սերունդներից։ Պետք է կերտվի բոլորի համար նույնչափ պարտավորեցնող հիշողություն բռնության փորձի մասին, ընդհանուր զոհերի և հանցագործների համար, չնայած այն բանին, որ զոհերի և հանցագործների փորձը սկզբունքորեն տարբեր է և միմյանց հետ անհամեմատելի, քանի որ նրանք կանգնած են բռնության տրամագծորեն հակադիր երկու բևեռներում։

Հիշողության քաղաքականության զոհերի և հանցագործների փորձը հա-մահավասարեցնող այս ռազմավարության համատեքստում զոհերի և հաջորդ

1 Այստեղ հեղինակն օգտագործում է «այո» (a) և «ոչ» (nein) բառերը համակցող նորաբանությունը մի բառում „/6/Ո"(ծան. թարգմ):

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Մ. Դաբաղ

սերունդների հիշողությունների առանձնահատկությունը, սեփական պատմությունը պաշտպանելը, որը չի տարրալուծվում գլոբալ աբստրակտ հիշողությունում, ընկալվում են որպես բացառիկ և ռեակցիոն համառություն։ Սա հատկապես վերաբերում է հայ հանրությանը, որի հիշողությունը ցեղասպանության փորձի մասին վարկաբեկվեց Թուրքիայի կողմից ժխտման հզոր քաղաքականությամբ, որի իր պատմությունը ճանաչելու պահանջը վտանգավոր, կարևոր դաշնակցի և տնտեսական գործընկերոջ հետ քաղաքական հարաբերությունները բարդացնող խոչընդոտ է համարվում։ Քանի որ հիշողության մշակույթի պարադիգմը, որը Հոլոքոստի փորձից հետո քաղաքական հրամայական դարձավ, կասկածի տակ դրվել չի կարող, այդ խոչընդոտի հաղթահարման քաղաքական ռազմավարությունն ուղղված է հենց հիշողությունը կրողների դեմ։ Եվ այդ ժամանակ Արևմուտքի քաղաքականությունն ուղղված է լինում ոչ թե ընդդեմ քաղաքական ժխտում քարոզող թուրքական ուժեղ ազգային պետության, այլ ընդդեմ հայկական սփյուռքի, որը հետևում է հիշողության հրամայականին և պահանջում հետևել դրան, դրա համար էլ այն գրեթե միաձայն վարկաբեկվում է արևմտյան ԶԼՄ-ում որպես ազգայնական և ծայրահեղական։

Այդ ռազմավարությունը, ոչ վերջին հերթին, իր արտահայտությունն է գտնում երկխոսության պահանջում, որի օգնությամբ ցեղասպանության հավաստիությունը դառնում է կարծիքներ պարզելու հարց։ Նման երկխոսությունում ցեղասպանության մասին հիշողությունը պնդելը և ճանաչման պահանջը նույնքան ազգայնական են երևում, որքան ցեղասպանության ժխտումը. դրանով իսկ հիշողությունը և ժխտումը դիտարկվում են զուգահեռաբար։ Նման զուգահեռի անցկացումը, ի դեպ, ողջ «բանավեճը» համակում է դիսկուրսով, այնպես, որ այդ համատեքստում արդեն հազիվ թե հնարավոր է գտնել մի որևէ տարր, որը նույնությամբ չվերաբերեր թե «թուրքական նացիոնալիզմին», թե «հայկականին»։

Այսպիսով, մենք այստեղ բախվում ենք նաև Թուրքիայի համաշխարհային քաղաքական գործիչների երկակի ռազմավարությանը, այն է ժխտման պետական քաղաքականությանը զուգահեռ ցեղասպանության մասին դիս-կուրսը ռեդուկցիայի ենթարկել, մի կողմից, մինչև քննարկվող տարակարծություններ, մյուս կողմից վարկաբեկել և մարգինալացնել հայկական սփյուռքը որպես այդ փորձի կրող։ Այդ ռազմավարությունն ամենավառ կերպով դրսևորվում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսություն պահանջելով, որը պետք է ավարտվի հաշտեցմամբ։

«Հաշտեցում» հասկացությունն ընդհանուր առմամբ բավական պոզիտիվ կերպով է ներմուծվում և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքական դիսկուրսում չափազանց կարևոր է համարվում։ Եթե նկատի ունենանք «գերմանա-ֆրանսիական հաշտությունը» Երկրորդ համաշխարհա-

23

Մ Դաբաղ

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

յին պատերազմից հետո, ապա կարելի է նույնիսկ խոսել միմյանց ընդառաջե-լու և մշակութային փոխանակման քայլերի իրականացման կոնկրետ քաղաքականության մասին։

«Հաշտեցումը» պարզապես դատարկ խոսք չէ, որն արտասանվում է հիշարժան տարեթվերի առիթով։ Բայց եթե մենք խոսում ենք Թուրքիայի և Հայաստանի մասին, ապա հաշտության միտքն այսօր կարող է քաղաքական ծուղակ լինել։

«Հաշտության քաղաքականություն» ասելով հասկանում են քաղաքական բանակցություններ և ծրագրեր, որոնք պետք է ապահովեն այն, որ հակամարտող կողմերը, ասենք գերմանացիները և ֆրանսիացիները, հայտնվեն բանակցությունների սեղանի շուրջ տեղի ունեցած հակամարտությունից հետո։ Հաշտության դեպքում հակամարտող երկու կողմերը պետք է կրկին միմյանց ընդառաջող քայլեր անեն, նրանք միմյանց նկատմամբ պետք է գտնվեն հավասար, սիմետրիկ հարաբերությունների մեջ։

«Հաշտության քաղաքականության» մեջ, այսպիսով, մենք գործ ունենք պետությունների համերաշխության հետ։ «Հաշտության քաղաքականությունը» պետք է ծառայի այն բանին, որ փորձելով հարթել հակամարտության առավել սուր անկյունները ապահովվի համագործակցության հնարավորությունը միջազգային մակարդակով, որ վերանա հակամարտության լարվածությունը միջազգային հանրությունում։

Սակայն դժվար, եթե չասենք խնդրահարույց է խոսել հաշտության մասին ցեղասպանությունից հետո։ Քանի որ ցեղասպանությունը երկու քիչ թե շատ հավասար դիրքերում գտնվող կողմերի միջև հակամարտության արդյունք չէ։ Ցեղասպանության քաղաքականությունը բնութագրվում է հանցագործի կողմից միակողմանի բռնության կիրառմամբ և ուղղորդված կամքով, այսինքն բռնության միանշանակ մտադրությամբ։ Այսպիսով, ցեղասպանության դեպքում խոսքը երբեք իրար դեմ կանգնած հակամարտող կողմերի մասին չէ, այլ «հանցագործների» և «զոհերի»։ Այս ֆոնին հարց տանք, թե այդ ինչ պայմաններում կարող է հնարավոր լինել «հաշտեցումը» կատարված ցե-

о

ղասպանությունից հետո։ Արդյոք նման հաշտեցման պահանջ հանդիսանո ւմ

о

է հանցագործի կողմից իր մեղքի գիտակցումն ու ընդունումը։ Հնարավո ր է արդյոք ներման և, դրանով իսկ, հաշտեցման հույսը առանց սեփական մեղքի գիտակցման և պատասխանատվության երաշխիքի։

Հավանաբար հնարավոր է, որ նախապես սահմանված «երկխոսություն» և «հաշտեցում» հասկացություններով սկսված գործընթացը, որը բավական նպաստեց Թուրքիայում թեման զգուշորեն բացելուն, այլ ուղղություն ստանա և հանգեցնի ոչ թե այն արդյունքներին, որոնց ուզում էին հասնել այդ ռազմավարության ճարտարապետները, այլ ուրիշ արդյունքների։ Դա, սակայն, պետք

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Մ. Դաբաղ

է սպասել միայն այն դեպքում, եթե հայկական կողմն ինքը ուշադիր և քննադատական հայացք ուղղի հասկացություններին և ռազմավարություններին։

Այսպիսով, սկզբում կարևոր է փաստել. եթե այսօր խոսքը Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման մասին է ցեղասպանության հարցով, քաղաքական հաշտության մասին նախնական միտքը պետք է ռազմավարական առումով երկրորդ պլան նահանջի։ Եթե Գերմանիայի առնչությամբ մենք խոսում ենք Հոլոքոստի համակողմանի հետաքննության մասին, ապա մենք գործ ունենք պատմության վերիմաստավորման1 աշխատանքի հետ։ Նման վերիմաստավո-րումն ու հիշողությունը նշանակում են, որ հարկավոր է վարժվել այն բանին, որ զոհերի և հանցագործների միջև սահմանը կմնա ընդմիշտ։ Հաշտեցումը Գերմանիայում նշանակում է նաև հաշտություն փնտրել հանցագործի իր անցյալի հետ, այսինքն ընդունել իր անցյալը որպես հանցագործ։ Սակայն եթե պահանջում են երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև, ապա նկատի են ունենում բանակցությունները պատմության շուրջ այն առումով, որ ճանաչման և վերիմաստավորման աշխատանքի փոխարեն հաշտեցումը դնեն։

ռ

Ինչ է մնում անելու նման գործընթացներին և հզոր, համալիր ռազմավարություններին դեմ-հանդիման։

Սկզբում կարևոր է չկորցնել արիությունը և հետևողականորեն շարունակել պնդել, ինչպեսև գիտակցված ու հստակ ձևակերպել սեփական դիրքորոշումը։ Մենք պետք է անենք այն, ինչից զգուշանում են գլոբալ աշխարհակարգի ուժեղ պետությունները, որոնք մտահոգված են նրանով, որ իրենց տանն անդորր լինի, չդադարենք մեր հավակնությունները ներկայացնել քաղաքականության մեջ գործունեության տարածք ունենալու համար։ Ընդ որում պետք է գիտակցվի վերը նկարագրված պարադիգմի փոփոխությունը միջազգային քաղաքականության ռազմավարությունում, և սա հաշվի առնելով պետք է ճշգրտվեն մեր սեփական ռազմավարությունները։ Այստեղ սփյուռքին հատուկ դեր է վերապահվում։ Որովհետև աշխարհակարգի նոր քաղաքականության համատեքստում Հայաստանի Հանրապետությունից որպես փոքր պետությունից աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանում, պահանջվում է ենթարկվել ազգային պետությունների գործողությունների տրամաբանությանը։ Իսկ Սփյուռքը, որն իր ապակենտրոնացված և միմյանց շաղկապված կառույցների պատճառով ներկայացված է աշխարհի տարբեր կետերում, կարող է խախտել գործողությունների այդ տրամաբանությունն իր հեգեմո-նիստական հարկադրմամբ և դառնալ քաղաքականապես նշանակալի։

1 Օգտագործվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված «Aufarbei-tung» (վերամշակում) հասկացությունը, որն ընդհանրացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի բռնության և ագրեսիայի փորձի հետ աշխատանքի ողջ համալիրը, որը ներառում էր ինչպես տեսական, մտավոր աշխատանքը, այնպես էլ գործողությունները մշակույթի և կրթության ոլորտներում (ծան. թարգմ)։

25

Մ Դաբաղ

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Սփյուռքը կարող է ազդել համապատասխան կառավարությունների քաղաքականության վրա, այն կարող է պաշտպանել սեփական պատմության և հիշողության իր իրավունքը, կարող է, ի տարբերություն ազգային պետության, այլ կերպ առարկել այն փաստարկին, թե դրանով կանգնում է դաշնակցային-քաղաքական հաշվարկի կամ համաշխարհային ֆինանսական շուկաների ճանապարհին։

Այդ տարբերությունը մի կողմից ազգային պետության և մյուս կողմից սփյուռքի գործունեության տարածքում հանգեցնում է սփյուռքի վերը նկարագրված ակտիվ վարկաբեկմանը նպատակ ունենալով այն բացառել գործընթացներից։ Իզուր չէ, որ երկխոսությունը մշտապես առաջարկվում է միայն Հայաստանի Հանրապետությանը աշխարհիս քաղաքականությունը որոշող իշխանությունների վարքագծի տրամաբանությունից ելնելով։

Սակայն համաշխարհային քաղաքականությունը հասկանալու և դրա վրա ազդեցություն գործելու համար անհրաժեշտ է գիտենալ դրա կոնցեպտնե-րը և հասկացությունները, ինչպես նաև ապրել դրա կենտրոններում։ Միայն շնորհիվ համաշխարհային կենտրոններում ունեցած մեր սեփական ձայների մեզ այսօր կհաջողվի տեղ գրավել հայկական հիշողության, հայկական շահերի և հայկական ապագայի համար։ Այդ և միայն այդ ժամանակ հնարավոր կլինի բացատրել գալիք սերունդներին, թե ինչու է կարևոր դիմադրել համաշխարհային քաղաքականությանը։ Հենց այն պատճառով, որ սփյուռքի ապակենտրոն կառույցը պարտադիր պայման է աշխարհի տարբեր կենտրոններում տարբեր դերերով և տարբեր հնարավորություններով գործելու համար։ Ապակենտրոն այդ կառույցը չպետք է թուլանա։ Ընդհակառակը, այն պետք է հզորանա, իսկ նրա կապերը պետք է բարելավվեն։

Ընդ որում մենք պետք է գիտակցենք, որ հարցը, որն այսօր դնում ենք

о

ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի հայերի համար ապահովվեն իրենց տեղն աշխարհում և ներկայությունն ու մասնակցությունը քաղաքականությունում, նոր չէ, և հարց է, որն ուղեկցել է մեզ միշտ։ Իրականում, հարյուրամյակներ շարունակ յուրաքանչյուր նոր սերունդ վերստին արել է այս հարցադրումը։ Եվ հայերի ապագայի առնչությամբ մշտապես երկու պատասխան է եղել. մեկը հայրենիքի, մյուսը օտարության մեջ գտնվող բազմաթիվ հանրությունների համար։ Այս երկու հենարանները մենք պետք է զորեղացնենք հավասարապես։ Մենք պետք է կազմավորենք գիտելիքի ցանցեր և այդ ցանցերի միջոցով ակտիվորեն ներգործենք քաղաքականության վրա։ Եվ դա ոչ միայն հօգուտ մեր «սեփական» կամ «եսասիրական» շահերի։ Բայց այսօր հետապնդվում է նաև մեզ պետական նոր հեգեմոնիաներին ու նացիոնալիզմներին հակադրելու նպատակը։

26

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Մ. Դաբաղ

Այն ժամանակ, երբ ազգային պետություններն իրենց կողմն են հավաքում բոլոր իրավունքներն ու իրենց հռչակում են գիտելիքի պահապան, անվտանգության, առողջության և իրավունքի պաշտպան ու երաշխավոր, սփյուռք-հանրությունը ոչ միայն հին պատմություն, այլև ինքնաքննադատական անցյալ ունի։ Ուստի, հենց սփյուռքը կարող է հայտարարել աշխարհի պատմության ներածության համահեղինակության իր իրավունքի մասին, պատմություն, որը վերստին կգրվի գլոբալացման դարաշրջանում։ Խնդրանքների և ճանաչման ժամանակը սպառվում է, որովհետև գլոբալ աշխարհակարգը կպահպանվի «ուժեղ պետությունների» (strong states) հաստատուն պատվարով։ Եվ մեր խնդիրն այն է, որ այդ պատվարում լինենք որոշիչ և ան-գաժավորված պոտենցիալ հասնելու համար այն բանին, որ հայկական սփյուռքը հաստատի հայոց պատմությունը համընդհանուր գիտելիքի և դրանով իսկ քաղաքականության մեջ. սեփականություն, որը ենթակա չէ բանակցությունների։

Ուստի, մեր կարծիքով մենք պետք է վերստին հայեցակարգենք մեր գործողությունները մինչև 2015թ., որպեսզի կարողանանք ծավալել հայկական փորձի մասին դիսկուրսը, որն այսօր կարող են խլել այն կրողների ձեռքից։ Դա նշանակում է, որ ցեղասպանության մասին դիսկուրսը պետք է հանվի այն այսօր որոշող «Ցեղասպանություն-Այո-կամ-Ոչ» փակ շրջանակով բանավեճից, որտեղ զոհը, իջեցվելով մինչև հակամարտության կողմի կարգավիճակի, արդյունքում ենթարկվում է ժխտման իշխանությանը և խցկվում է հանցագործի տրամաբանության մեջ։ Ուստի, հայերի համար, ոչ վերջին տեղում, նշանակություն կունենա իրենց պատմության և փորձի ինտելեկտուալացումը։ Այս ասելով հասկանում ենք այն, որ հայկական փորձը պետք է ենթարկվի ռեֆլեքսիայի, և նրա նշանակությունը պետք է հետազոտվի մտածողության, հասարակական հարաբերությունների, անհատի, էթիկայի և քաղաքականության հիմնարար ասպեկտների համար։ Այսպիսով, այդ փորձի ակտուալությունն ընդհանուր գծերով կարող է պարզաբանվել անհատական և կոլեկտիվ գոյության հիմնախնդիրների համար, և աշխատանքը հայկական փորձի հետ կարող է պաշտպանվել նացիոնալիզմի կամ թաքուն վիրավորանքի նախատինքներից։ Մեր կարծիքով կարևոր կլիներ, օրինակ, վերականգնել և շարունակել հայկական փորձի իմաստավորման գրական, գեղարվեստական և փիլիսոփայական այն բազմահեռանկար աշխատանքները, որոնք սկսվել էին ճճդ. 20-ական թթ.։ Ընդ որում պարզ պետք է լինի այն, որ մենք այստեղ գործ ունենք արդի բնորոշ փորձի (որը դուրս է գալիս հայկական առանձնահատկության սահմաններից) չափազանց բնութագրական և ընդարձակ ռեֆլեքսիաների հետ։

Այն, թե ինչպես կարող են իրականացվել այդ սկզբունքային գաղափարները, կուզենայինք ցույց տալ որոշ, հավանաբար ոչ սպառիչ, կոնկրետ առաջարկություններով.

27

Մ Դաբաղ

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

• Պատմական հետազոտության աջակցություն, որն այլևս չպետք է կենտրոնանա ապացույցների որոնման վրա կամ սահմանափակվի դրանով, այլ պետք է ուշադիր քննի Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման առանց բացառության բոլոր ասպեկտները (նախապատմություն, իրագործման կառույցները, գաղափարախոսական ասպեկտները, հանցագործների հետախուզումը)։ Դրանով իսկ կարող է ստեղծվել այդ հարցի վերաբերյալ վկայությունների որոնման անհրաժեշտությունից ազատված, բազմապլան և հանգամանալի աշխատանքի շրջանակը։

• Միջդիսցիպլինարության աջակցություն ցեղասպանության և նրա հետևանքների հարցի շուրջ աշխատանքում։ Հարկ է, որ մտածվի նաև այն մասին, որ այլ գործոնների թվում գործի դրվեն սոցիալական հոգեբանության, սոցիոլոգիայի, տրավմաների հետազոտության, գրականագիտության և գեղարվեստական պատմության հեռանկարները։

• Հետազոտական և գիտական թոշակների սահմանում այն գիտնականների համար, որոնք զբաղվում են ցեղասպանության հիմնախնդրով։ Նպատակասլաց հետազոտական քաղաքականության և աջակցության ապահովման համար հարկ է մտածել հատուկ ֆոնդի ստեղծման մասին։

• ճճդ. 20-ական թթ. գրականությունում հայկական փորձի վերաբերյալ գրական խորհրդածությունների թարգմանություններ և վերահրատարակումներ։

Վերջին հաշվով, ցեղասպանության հիշողությունը և այն ճանաչելու պնդումը կարելի կլիներ վերացնել ելակետային քաղաքական պահանջի առաջնային պլանից և, ոչ վերջին հերթին, հակազդել ցեղասպանության դիս-կուրսի քաղաքական ինստրումենտալացմանը, որը նկատվում է պահանջվող «երկխոսաբանությունում»։

Ավելին, վերը նկարագրված ակտուալ համաշխարհային քաղաքական գործընթացների ֆոնին չափազանց կարևոր է, որ ապագայում, մեր ռազմավարությունների հայեցակարգերը կազմելիս, կոնֆերանսներում, լսումների ժամանակ մեր պահանջները ձևակերպելիս (փոխհատուցում, ռեպարացիաներ և այլն) մենք խորհրդակցեինք գլոբալ քաղաքական գործընթացներին և հասկացությունների մեկնաբանություններին քաջատեղյակ գիտնականների և քաղաքական գործիչների հետ։

Եկել է ժամանակը, երբ բարոյականության կանխադրույթի տեղը, որը մինչ այժմ պայմանավորում էր մեր ջանքերը, պետք է զբաղեցնի գիտելիքը։ Դա անհրաժեշտ նախապայմանն է այն բանի, որ հնարավորություն ունենանք որոշիչ կերպով միջամտելու դիսկուրսին և մեզ վերադարձնելու հասկացությունների (կատեգորիաների) նշանակության որոշման նկատմամբ իշխանու-

28

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Մ. Դաբաղ

թյունը։ Միայն այսպես մենք կկարողանանք, ըստ իս, հաղթահարել մուրացիկի վիճակը և ազատագրվել երրորդ կողմերից եղած կախվածությունից (ինչում ինքներս ենք մեղավոր), որոնք այնքան լավ են զգում իրենց «ռացիոնալ, օբյեկտիվ միջնորդի» դերում։

Սեպտեմբեր, 2010թ.

ПАМЯТЬ В ОПАСНОСТИ. АРМЯНСКИЙ ОПЫТ В КОНТЕКСТЕ НОВОЙ МЕЖДУНАРОДНОЙ ПОЛИТИКИ

Мигран Дабаг

Резюме

Путь в XXI столетие, в новый глобальный мировой порядок должен основываться на общей памяти войн и насилия, которые так сильно повлияли на облик Европы в ХХв. При более пристальном рассмотрении политических дискурсов, в которых категория памяти является центральным ориентиром, быстро выясняется, что историческая ответственность только косвенно, в форме особого вида ответственности перед жертвами, является ответственностью за преследования и насилие, войны и выселения. С другой стороны, европейская политика памяти затрагивает также такие аспекты, как злоупотребление властью, недостатки демократии, образы врага в политике. Если речь заходит о памяти, это тесно связано со специфической формой политики. В такой политике конструируется общая, связующая, глобальная память. На первый план современной политики выходит смягчение и урегулирование конфликтных потенциалов, и как раз это является большой угрозой, с которой сегодня сталкиваются армяне и армянская история.

29

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.