Научная статья на тему 'Ինստիտուտները, քաղաքականությունը Եվ տնտեսական աճը'

Ինստիտուտները, քաղաքականությունը Եվ տնտեսական աճը Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
608
92
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Գավիթ Հախվերդյան

Հոդվածում դիտարկվել են տնտեսական աճի որոշ ասպեկտներ, որոնք կարևոր դեր ունեն հասարակության գործունեության զարգացման համար: Հատուկ ուշադրություն է դարձվել աճի գործոններին հնարավոր ու իրական աճի տեմպերի շեղումների պատճառներին: Դրա հետ կապված՝ վերլուծվել են առանձին հարցեր, որոնք վերաբերում են մի կողմից` շուկայական տնտեսության ինստիտուտների կառուցվածքին, ինստիտուտներին գործունեությանը, մյուս կողմից` դրանց շրջանակներում իրականացվող քաղաքականության գործիքների արդյունավետության փոխազդեցությանը` հաշվի առնելով արտադրության երկարաժամկետ դինամիկայի վրա ունեցած հետևանքները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Несмотря на то, что о предпосылках и перспективах экономического роста сказано, казалось бы, практически все, в статье предпринята попытка рассмотрения некоторых аспектов этого феномена, имеющего жизненное значение для функционирования и развития общества. В статье уделено особое внимание факторам роста и причинам расхождений между потенциальными и реальными темпами роста. В этой связи проанализированы отдельные вопросы, касающиеся взаимодействия, с одной стороны, структуры и функционирования институтов рыночной экономики, а с другой – политики, проводимой в их рамках, и эффективности ее инструментов с акцентом на последствиях для долгосрочной динамики производства.

Текст научной работы на тему «Ինստիտուտները, քաղաքականությունը Եվ տնտեսական աճը»

ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ

Գավիթ Հախվերդյան1

Հոդվածում դիտարկվել են տնտեսական աճի որոշ ասպեկտներ, որոնք կարևոր դեր ունեն հասարակության գործունեության և զարգացման համար: Հատուկ ուշադրություն է դարձվել աճի գործոններին և հնարավոր ու իրական աճի տեմպերի շեղումների պատճառներին: Դրա հետ կապված վերլուծվել են առանձին հարցեր, որոնք վերաբերում են մի կողմից' շուկայական տնտեսության ինստիտուտների կառուցվածքին, ինստիտուտներին և գործունեությանը, մյուս կողմից' դրանց շրջանակներում իրականացվող քաղաքականության և գործիքների արդյունավետության փոխազդեցությանը' հաշվի առնելով արտադրության երկարաժամկետ դինամիկայի վրա ունեցած հետևանքները:

1. Աեխռւսափեյի աճ

Հասունության որոշակի մակարդակում տնտեսական մեխանիզմները երկարաժամկետ տնտեսական աճը դարձնում են անխուսափելի: Աճի այս ինքնակարգավորիչ հատկության պատճառն արտադրողների' շահույթն առավելագույնի հասցնելու և սպառողների' լավ ապրելու օբյեկտիվ ցանկությունն է: Երկարաժամկետ հեռանկարում միևնույն մակարդակում մնացող ազգային եկամտի վերաբաշխման ճանապարհով աճի հնարավոր չէ հասնել: Այստեղ արտադրության աճ է պահանջվում:

Ընդգծենք, որ իշխանության ղեկին գտնվող քաղաքական գործիչները պետք է ակտիվորեն նպաստեն աճին, հակառակ դեպքում, համենայնդեպս ժողովրդավարական երկրներում, նրանք ժամանակի ընթացքում իրենց դիրքերը կկորցնեն: Այդ նույնն իրավացի է նաև ոչ ժողովրդավարական երկրների համար, որտեղ իշխանությունը հնարավոր է երկար պահպանել, բայց, վերջին հաշվով, կառավարության ճգնաժամն ավելի կխորանա, միևնույն ժամանակ, երկիրը կարող է հայտնվել հասարակության և տնտեսության համար աղետալի հետևանքներով լի իրավիճակում:

Այս պայմաններում անցումային տնտեսություններով հետխորհրդային երկրների փորձը համեմատաբար հուսադրող է երևում: Այն ցույց է տալիս, որ

Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի գլխավոր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու:

73

ԴՀախվերդյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

իշխանության կարելի է գալ (կամ էլ հեռանալ) ինչպես սահմանադրությամբ սահմանված ժամանակահատվածից հետո' ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով (ինչպես Լեհաստանում), այնպես էլ փողոցային երթերի ուժեղ քաղաքական ճնշման ներքո (ինչպես Վրաստանում 2003թ. վերջին և 2004թ. սկզբին, այնուհետև Ուկրաինայում): Դրա հետ մեկտեղ, չի կարելի բացառել այն, որ կառավարությունը կարող է ձգտել ապահովել տնտեսական աճ, բայց չի կարող այդ նպատակին հասնելուն ուղղված հաջող քաղաքականություն վարել:

Մեկ այլ անհաջող սցենար կարող է իրականացվել այն դեպքում, երբ կառավարության կամ կենտրոնական բանկի կողմից անցկացվող տնտեսական քաղաքականությունը (հարկաբյուջետային, դրամավարկային, արդյունաբերական կամ առևտրային) կանխամտածված կերպով կենտրոնացվում է այլ առաջնահերթ նպատակների իրականացման վրա' ի վնաս երկրորդային կարևորության դասվող տնտեսական դինամիկայի: Երբեմն նման քաղաքականությունն արդարացված է, հատկապես եթե խոսքը վերաբերում է ֆինանսական և տնտեսական հավասարակշռության վերականգնմանը: Սակայն, մյուս դեպքերում, ինչպես տեղի է ունեցել Լեհաստանում 1998-2000թթ. և ավելի կտրուկ 1989-1992թթ., դա նշանակում է, որ տնտեսական քաղաքականության գործիքները միախառնվում են դրա նպատակների հետ [1]: Անկասկած, նման քաղաքականության կողմնակիցներն անպայման այլ տեսակետի կողմնակից են (ինչը զարմանալի չէ) [2]:

Ընդ որում, զարգացման գործընթացների ուսումնասիրման տեսանկյունից միջոցների և նպատակների որոշման հարցը ենթակա է հետագա լուրջ քննարկումների: Զուտ տնտեսական տեսանկյունից ակնհայտ է, որ նպատակն այստեղ per se տնտեսական աճը ներառող սոցիալ-տնտեսական զարգացման ապահովումն է: Այնպիսի կատեգորիաներն ու գործընթացները, ինչպիսիք են բյուջեն, գնաճը, մասնավորեցումը, փոխարժեքը, տոկոսադրույքները, հարկերը և այլն, ծառայում են որպես այդ բարձր նպատակակետին հասնելուն նպաստող գործիքներ: Տնտեսական քաղաքականության մեջ դրանց միախառնումը կարող է բավական ծախսատար լինել: Իսկ ավելի լայն համատեքստում (հաշվի առնելով, որ ազատությունն ու ժողովրդավարությունն անկախ արժեքներ են) խնդիրներ են առաջանում, թե «որը որին է ենթարկվում»: Ըստ Ա.Սենի' «ազատությունը ոչ միայն զարգացման գլխավոր նպատակն է, այն նաև դրա գլխավոր գործիքներից մեկն է» [3, p. 10]: Դա ճիշտ մոտեցում է, քանի որ այն շեշտադրում է կատարում ազատության և զարգացման միջև դրական հակադարձ կապի վրա: Բայց խնդիրն այն է, որ այդպիսի համատեղությունն արտահայտվում է միայն երկարաժամկետ հեռանկարում:

օ ռ

Հնարավո ր է արդյոք (այլ կերպ' արժե արդյոք) ազատությունն ու ժողո-

74

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Դ.Հախվերդյաե

վրդավարությունը ենթարկել արդյունավետ տնտեսական քաղաքականության և արտադրության ծավալների արագ աճի պահանջներին, որը կարող է կարևոր արդյունք տալ, ինչպիսին է մարդկանց կենսամակարդակի բարձրացումը: Նմանատիպ մոտեցումը գերիշխում է մասնավորապես Չինաստանում և Վիետնամում, որտեղ արդեն երկար տարիներ բավական սահմանափակ ժողովրդավարության պայմաններում խելամիտ զարգացման քաղաքականություն է անցկացվում, սակայն, այդ նույնը չի կարելի ասել Ուզբեկստանի և Թուրքմենստանի մասին, որտեղ վերոհիշյալ քաղաքականությունը բացակայում է: Իսկ գուցե ավելի լավ է խթանել ազատությունն ու ժողովրդավարությունը, նույնիսկ եթե այն խոչընդոտում է տնտեսական աճին ուղղված արդյունավետ քաղաքականության իրականացմանը: Այդպիսի իրավիճակ է տիրում բազմաթիվ երկրներում, այդ թվում' Հայաստանում, որտեղ երիտասարդ քաղաքական ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ինս-տիտուցիոնալ թուլությունը խոչընդոտում է խելամիտ, տնտեսական աճի ապահովման վրա կենտրոնացված քաղաքականության անցկացմանը և բացասաբար է անդրադառնում մեծ դժվարությամբ ստեղծված շուկայական տնտեսության ինստիտուտների գործունեության վրա: Մենք կենտրոնացնում ենք մեր ուշադրությունը տնտեսական աճի տեմպերի, համաշխարհային արտադրության հավելաճի կառուցվածքի, աճի արդյունքները բնակչության տարբեր խմբերի միջև բաշխելու, ինչպես նաև տարբեր նպատակներով դրանց օգտագործման հարցերի վրա: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել եկամտի ստեղծման և բաշխման տարածաշրջանային ասպեկտը, քանի որ ՀՆԱ (վերա)բաշխման քաղաքականությունը ժամանակի և տարածության մեջ ավելի շուտ կարող է դժգոհություն առաջացնել, քան արտադրության դինամիկան: Երբեմն հարաբերական արագ աճի շրջանում ի հայտ են գալիս մեծ

թվով սոցիալ-տնտեսական խնդիրներ, ինչը պայմանավորված է վերաբաշխման գործընթացների ուժեղացմամբ: Այս դեպքում աճից օգուտների անարդար թվացող բաշխումից առաջացող դժգոհությունները կարող են լինել ավելի ուժեղ, քան ավելի ցածր աճի տեմպերի պայմաններում, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև դրա երկարաժամկետ հեռանկարների վրա: Եկամտի (կամ, ավելի ճիշտ, դրա իրական աճի անարդար բաշխումը) վնաս է բերում ոչ միայն սոցիալական տեսանկյունից, այլ նաև զուտ պրագմատիկ պատճառներով, քանի որ այն խոչընդոտում է արդյունավետության բարձրացմանն ու տնտեսական աճին' որոշ ժամանակ անց հակառակ անդրադառնալով նրանց դեմ, ովքեր սկզբում դրանից շահել են:

75

ԴՀախվերդյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

2. Սպասումներ և իրականություն

Ինչպես վկայում է համաշխարհային փորձը, սպասվելիք աճի տեմպերը սովորաբար գերազանցում են իրականին: Արդյունքում' դա առաջացնում է գիտական և քաղաքական անվերջ վիճաբանություններ և սոցիալական ճնշվածու-թյուն: Խնդիրն այն է, որ քաղաքական գործիչները և տնտեսագետները ձգտում են հասարակությանը համոզել ex ante, որ իրենք կարող են հասնել որոշակի նպատակների, այնուհետև' ex post, դնելով իրենց անհաջողությունների պատասխանատվությունը կամ ուրիշների (քաղաքական գործիչների և տնտեսագետների), կամ էլ Աստծո առաքելության վրա (նավթի գների չափազանց բարձր կամ ցածր գները, Ռուսաստանի կամ Արգենտինայի ճգնաժամը, փոխարժեքի բարձրացումն ու իջեցումը և այլն): Միայն առավել զարգացած երկր-ներն են կարողացել «ապաքինվել» այդ ավելորդ լավատեսության առանձնահատուկ «հիվանդությունից», չնայած, հնարավոր է, որ ոչ մշտապես, ոչ ամենուր և ոչ ամբողջովին:

Այդպիսով, գրեթե բոլորն ակնկալում են աճի ավելի բարձր տեմպեր, քան իրենք արժանի են ըստ իրենց համառության (կամ դրա բացակայության), կազմակերպման և կառավարման որակի, ինստիտուցիոնալ հասունության և կանխատեսումների: Այդ նախանշանն ավելի նկատելի էր հետխորհրդային երկրների անցումային շրջանի ամենասկզբում, որտեղ արտադրության և սպառման մասշտաբների և աճի տեմպերի վերաբերյալ ակնկալիքները մեծապես գերազանցեցին, ինչպես հետագայում պարզվեց, բավական զուսպ իրական արդյունքները: Ակնհայտ է, որ միայն Չինաստանին հաջողվեց խուսափել նման հիասթափությունից, քանի որ այն յուրաքանչյուր տասնամյակում ի վիճակի եղավ կրկնապատկել իր ՀՆԱ-ն, և այստեղ դժգոհությունը կարող է կապված լինել միայն այդ աճից օգուտների բաշխման և հասարակության գործունեության վրա ազդող որոշ ոչ տնտեսական գործոնների հետ [4, с. 37-38]:

Իհարկե, հետխորհրդային փոխակերպման գործընթացի էության վրա ազդող հիմնական համակարգային փոփոխությունների ժամանակահատվածին բնորոշ է իր առանձնահատկությունը: Դրա համար հատկանշական բազմաթիվ երևույթների կանխագուշակումը բավական բարդ էր: Դա մասամբ կարող է բացատրվել մի կողմից' ավելորդ լավատեսական հայտարարությունների և ակնկալիքների, մյուս կողմից էլ' իրականության միջև վիթխարի տարբերությամբ: Ցավոք, տվյալ ֆենոմենը դեռ բավական հետազոտված չէ, սակայն, կարելի է ենթադրել, որ ԿԱԵ և ԱՊՀ երկրները նախատեսել էին, որ ձևավորվելուց արդեն մոտ 15 տարի անց իրենց ազգային եկամուտը կլինի իրական ձեռք բերվածից կրկնակի շատ' միջինը գրեթե 1989թ. մակարդակի: Այստեղից հետևում է այժմյան ենթադրություններում սխալների մեծության հարցը: Վերնա-

ռ

խավը և հասարակությունը մոտակա 15 տարում չե ն ակնկալում արդյոք տնտեսական աճի ավելի մեծ տեմպեր (և որքանով), քան իրենք իրականում կարող են հասնել:

76

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Դ.Հախվերդյաե

3 Աճի հիմնավորումը

Կառուցվածքային վերափոխումների ժամանակակից փուլում տնտեսական աճի աղբյուրների վերաբերյալ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել երկու կարևոր գործոն: Առաջինը ռեսուրսների ճիշտ օգտագործման հիման վրա բաշխման արդյունավետության հետևողական բարձրացումն է: Դա մեծ ջանքեր է պահանջում ձեռնարկատիրության ասպարեզում ստեղծագործական միտքը խթանելու, միկրոմակարդակում ռեսուրսները համապատասխան օգտագործելու, ինչպես նաև կորպորատիվ կառավարման որակը բարելավելու համար:

Խոր կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումների էպիկենտրոնում գտնվող անցումային տնտեսություններով երկրների և զարգացած երկրների միջև կարևոր տարբերություններից մեկն այն է, որ զարգացած երկրներում ՀՆԱ 1-2% տարեկան աճի տեմպը բավական է զբաղվածության խթանման և գործազրկության կրճատման համար, մինչդեռ ԿԱԵ և ԱՊՀ երկր-ներում առանց գործազրկության դեմ պայքարին ուղղված հատուկ միջոցների' զբաղվածության աստիճանը չի մեծանա, մինչև ՀՆԱ աճի տեմպերը չմոտենան 4%-ին:

Աճի երկրորդ գործոնը խոր անկման ժամանակաշրջանից հետո կապիտալի կուտակման և խնայողության հակվածության (վերափոխման շոկով և ռեցեսիայով պայմանավորված) վերածնունդն է: Խնայողության ընդլայնումն անհրաժեշտ է տնտեսական աճի երկարաժամկետ դինամիկան բարձր մակարդակում պահելու համար հատկապես այն դեպքում, երբ «մակերևույթում գտնվող» և վերափոխման ընթացքում հասանելի դարձած բազմաթիվ պաշար-ներ սպառվում են: Այդ դեպքում անհրաժեշտ է դառնում խթանել ոչ միայն ներքին խնայողությունը, այլ նաև տնտեսական բաց միջավայրում ներգրավել պորտֆելային և առաջին հերթին' ուղղակի ներդրումների տեսքով օտարերկրյա խնայողությունները: Ուղղակի ներդրումները ստեղծում են նոր արտադրական հզորություններ, բարձրացնում ընդունող երկրի տնտեսության մրցունակությունը և դրա արտահանման հնարավորությունները' դրա միջոցով նպաստելով արտահանման վրա հիմնված տնտեսական աճին: Իհարկե, նմանատիպ զարգացումն ավելի շատ կախված է այլ գործոններից, առաջին հերթին փոխարժեքից և առևտրային քաղաքականությունից, սակայն ուղղակի ներդրումների դերը կապիտալի և ժամանակակից արտադրական հզորությունների ստեղծման հարցում նույնպես պետք չէ թերագնահատել:

Իհարկե, պլանային տնտեսության դեպքում նույնպես խնայողության հակվածությունը նշանակալի է եղել: Տնտեսական համակարգի նախկին տեսակին հատկանշական էր կուտակման և ներդրումների շատ բարձր նորման, բայց, ի տարբերություն շուկայական տնտեսության, սոցիալիզմի ժամանակ

77

ԴՀախվերդյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

խնայողությունները հաճախ պարտադրված եե եղել:

Պլանային տնտեսությունից շուկայականին անցնելը չի կարող հանգեցնել կամավոր կուտակման հակման բարձրացմանը և երկարաժամկետ հեռանկարում սպառման սահմանային հակման կրճատմանը: Այսօր, առաջին հերթին, հարկավոր է (զարգացող շուկայական միջավայրի պայմաններում) բարձրացնել երկրի մակարդակով կուտակվող հնարավոր ցանկացած տեսակի խնայողությունների օգտագործման արդյունավետությունը:

Երկարաժամկետ հեռանկարում կանխիկ կապիտալի օգտագործման արդյունավետությունը պետք է անընդհատ մեծանա, և, միևնույն ժամանակ, ներդրումների տեմպերը կարող են ու պետք է աճեն սպառման պատնեշի սահմաններում: Հետևաբար, մի քանի տարի անց (իհարկե, ոչ ուշ, քան մեկ կամ երկու տասնամյակ հետո) տնտեսական աճի տեմպերի մեծացման միակ հնարավոր միջոցը լինելու է կուտակման արդյունավետության բարձրացումը, այսինքն' ներդրումների մասնաբաժինը ՀՆԱ-ում այլևս չի մեծանալու: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք մտնել իրական ինտենսիվ աճի փուլ (օգտագործելով նախկին դարաշրջանի տերմինաբանությունը), ի տարբերություն ներկայումս գերիշխող էքստենսիվ աճի ժամանակահատվածի:

4. Ինստիտուտների ստեղծումը և ուսուցումը

Ե վ 1990-ականների սկզբի անկումը, և դրան հետևող անցումային մեծ ճգնաժամն ապացուցել են, որ շուկայական տնտեսության արդյունավետ գործունեության համար կարևոր ինստիտուտների զարգացման նշանակության անտեսման պայմաններում ազատականացման և մասնավորեցման վրա միակողմանի կենտրոնացումը հասարակության վրա շատ թանկ է անդրադարձել: Նման «դեղատոմսը», միանշանակ, բավական չէ դինամիկ զարգացող շուկայական տնտեսության ստեղծման համար [5]: Ավելի վատն այն է, որ արտադրության ծախսված հնարավորություններն անվերականգնելի են, իսկ համընդհանուր գործազրկության և սահմանայնության տեսքով սոցիալական ծախսերը մեծ են:

Այսօր արդեն ոչ ոք կասկածի տակ չի առնում ինստիտուտների դերը. ընդհակառակը, վերջին տարիներին այն ամեն կերպ ընդգծվել է նույնիսկ պարզամիտ նեոլիբերալ մոտեցման նախկին կողմնակիցների կողմից, որ շուկայի «անտեսանելի ձեռքը» ինքնին կփոխի հին ինստիտուտները (պետական սեփականությունը, կենտրոնացած պլանավորումը, գների վարչական կարգավորումը և այլն): Շատ դեպքերում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ. իրոք, հին ինստիտուտները պետք է քանդվեն կամ վերանան, բայց դրանց պետք է փոխարինեն նոր ինստիտուտները, որոնց ստեղծումը դանդաղ գործընթաց է և մշտապես պահանջում է պետության միջամտությունը, որն էլ հիմնարար փո-

78

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Դ.Հախվերդյաե

փոխություեեերի գործընթացում կարևորագույն իեստիտուտեերից մեկն է հանդիսանում [6]:

Այսպիսով, ի եչ եե ինստիտուտները: Նեղ իմաստով դրանք տնտեսական խաղի կանոեներն եե, տվյալ դեպքում' շուկայական խաղի, որոնք սահմանվում եե օրենքով և այն կազմակերպությունների կողմից, որոնք խթանների, պարգևատրումեերի և պատժամիջոցների («մտրակ և բլիթ») միջոցով ապահովում եե բոլոր տնտեսական սուբյեկտների կողմից այդ կանոեների կիրառումը: Բոլորի տակ հասկացվում եե և պետական, և ոչ պետական կազմակերպությունները, վերացող պետական հատվածի և ընդլայնվող մասնավոր հատվածի ձեռնարկությունները, բաց շուկայական տնտեսությունում գործող ներքին և արտաքին գործակալությունները, ֆինանսական միջնորդներն ու բրոքերները, ինչպես եաև տնային տնտեսությունները:

Նշենք, որ այստեղ կարող է առաջանալ որոշակի երկիմաստություն, քանի որ տնտեսագետները «ինստիտուտ» բառը հաճախ օգտագործում եե «կազմակերպության» կամ «կառուցվածքի» իմաստով, օրինակ, նկատի ունենալով ֆինանսական կամ պետական ինստիտուտները: Մենք նկատի ունենք այն ինստիտուտները, որոնք կազմակերպում, վերահսկում և ձևավորում եե տնտեսական գործընթացներ, որպեսզի, հաշվի առնելով սոցիալական վերարտադրության գործընթացի բոլոր մասնակիցների շահերը, ապահովեն իրենց բավական հարթ ընթացքը: Այստեղ կարելի համաեմաեություեեեր բերել ճանապարհային երթևեկության կանոեների հետ, որոնք սահմանում եե հասարակական ճանապարհների օգտագործման կարգուկանոնը, բայց հնարավոր արտաքին ազդեցությունների պատճառով պարտադիր եե եաև մասնավոր փոխադրամիջոցների սեփականատերերի համար: Շարունակելով այս համանմանությունները' կարելի է ասել, որ ինստիտուտները հաստատում եե ինչպես արագության սահմանը, այնպես էլ դրա բարձրացման համար տուգանքի մեծությունը:

Բացի այդ, շուկայական ինստիտուտները ներառում եե եաև ձեռնարկատերերի միջև պայմանագրերը և արբիտրաժայիե կամ դատական ընթացակարգերը' վաճառողի և գնորդի միջև ապրանքի կամ ծառայության փոխհամաձայնեցված գինը, անորակ արտադրանքի մատակարարման բողոքարկումը, ինչպես եաև սպառողների միությունները, որոնք արտադրողների և վաճառողների հետ վեճերում ամրացնում եե սպառողների շուկայական դիրքերը: Ընդհանուր առմամբ ինստիտուտներն իրենցից ներկայացնում եե հետևյալը'

• Օրենքով կամ ավանդույթով կարգավորվող ընթացակարգեր և վարվելակերպի կանոեներ:

• Շուկայական սուբյեկտների շահերը պաշտպանող օրենսդրական և կարգավորող նորմեր:

• Տարբեր շուկայական սուբյեկտների պահանջմունքները բավարարող կազմակերպություններ և վարչակաե/քաղաքակաե կառուցվածքներ. սկսած կառավարությունից և կենտրոնական բանկից մինչև արժեթղ-

79

ԴՀախվերդյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

թերի շուկայի և հակամենաշնորհային մարմիններ (նախատեսված եե տնտեսական սուբյեկտներին ստիպելու հետևել հատուկ օրենսդրական նորմերին' ի շահ ամբողջ սոցիալ-տնտեսական համակարգի), առևտրային բանկեր ու ապրանքային շուկա:

• Շուկայական մշակույթը և մտածելակերպը ներառող ինստիտուտներ:

Այս առումով, ինստիտուտները ոչ միայն ձևավորվում և հիմնադրվում են, դրանք նաև ստիպված են լինում սովորել: Բացի այդ, ակնհայտ է, որ այդ ուսուցման գործընթացը (նույնիսկ եթե համապատասխանող ձգտումը մեծ է) պետք է լինի երկարատև ու աստիճանական, քանի որ սոցիալիստական համակարգում և պլանային տնտեսության մշակույթում արմատավորված մշակույթը և մտածելակերպը ոչ մի քաղաքական ակտով հնարավոր չէ արմատական կերպով վերափոխել կապիտալիստական (շուկայական) անալոգների:

Շուկայական խաղի կանոններին հետևելու համար պահանջվում են համապատասխան գիտելիքներ, որոնք ոչ միշտ կարելի է ստանալ դասագրքերից կամ այլ աղբյուրներից: Այստեղ կարևոր դեր ունի անձնական փորձը: Անհրաժեշտ է նաև ձևավորել հատուկ գիտելիքներ և սովորություններ, որոնց անհրաժեշտությունը նախորդ համակարգում գործնականորեն չի եղել: Նոր պայմաններում հին սովորությունները (այսպես ասած, հին, ոչ շուկայական մշակույթը) վեր են ածվում բեռի, որից անհրաժեշտ է ազատվել, հատկապես շուկայական մեխանիզմների հաջող ուսումնասիրության ճանապարհով: Դա փորձի վրա հիմնված ուսուցում է, որի համար անհրաժեշտ է երկար ժամանակ: Սակայն, այն երկրներում, որտեղ մինչև 1989թ. շուկայական բարեփոխումներն արդեն բավական հեռուն էին գնացել, ավելի քիչ ժամանակ է պահանջվում, քան այնտեղ, որտեղ ինստիտուտները մեծ մասամբ համապատասխանել են «ուղղափառ» խորհրդային մոդելին: Ահա թե ինչու անցումային անկումն ավելի կարճ տևեց Լեհաստանում և Հունգարիայում, քան, օրինակ, Ռու-մինիայում, Ուկրաինայում կամ Հայաստանում:

Մտածելակերպի փոփոխությունները, որոնք, ի լրումն համակարգային վերափոխումների, բնավ չեն սահմանափակվում միայն տնտեսական ոլորտով, այլ նաև իրենց ազդեցությունն են ունենում քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտների վրա, նույնպես դանդաղ են ընթանում: Մտավորականներն ու ժամանակակից տնտեսագետները, ինչպես նաև առաջադեմ քաղաքական գործիչները ցանկանում են, որ այդ փոփոխությունները որքան հնարավոր է շուտ հաստատվեն ինչպես նոր ձևավորվող տնտեսական կառուցվածքում և այն իրագործողների, այնպես էլ տնտեսական սուբյեկտների և բնակչության շրջանում, քանի որ վերջիններս ստիպված են լինելու հետևել խիստ բյուջետային սահմանափակումների և գլոբալ մրցակցության նոր պայ-

80

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Դ.Հախվերդյաե

մաեեերիե: Սակայն այն իրագործողները հետ եե ընկնում իրենց ավելի որակավորված առաջնորդներից, որոնք, ենթադրվում է, որ գիտեն, թե ինչպես գտնել նորաստեղծ շուկայական տնտեսության դեպի terra incognita տանող ճանապարհը, և համառություն կցուցաբերեն այդ «անվերջ ճանապարհորդության մեջ»' իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար: Որոշ ժամանակ աեց կյանքի նոր միջոցները սովորական եե դառնում եաև բնակչության ավելի լայն շերտերի համար, որոնք տվյալ բարդ առաքելության առաջապահներից չեն և ընդունակ չեն դրա հետագա նպատակները լուրջ ընդունել: Արդյունքում' երանք միայն դանդաղեցնում եե առաջընթացը: Այսպիսով, յուրաքանչյուր պտուղ հասունանում է իր ժամանակին:

1990-ակաեեերի կեսերին Ա.Օսլուեդը եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանն արդեն վերածվել է շուկայական տնտեսությամբ երկրի, բայց մարդիկ դա դեռ չեն գիտակցում [7]: Սակայն, եթե բնակչությունը չի կարողանում բավականաչափ հասկանալ շուկայական տնտեսության բնույթն ու մեխանիզմները և, հետևաբար, հավանություն չի տալիս անցկացվող քաղաքականությանը (որը ողջունում եե կառավարող տնտեսագետները), ապա դա ոչ թե շուկայական, այլ շուկայականին անցնելու գործընթացում գտնվող տնտեսություն է [8]: Այս իմաստով, ԿԱԵ երկրեերում համակարգային վերափոխումները դեռ շարունակվում եե, չնայած դրանք արդեն ԵՄ անդամներ եե: Ճիշտ է, վերջինս ունի իր կազմակերպությանն անդամագրվելու այլ չափանիշներ և շուկայական տնտեսությանն անցնելու մեր առաջընթացը, ինչպես երևում է, նրա կողմից դիտարկվում է որպես ավելորդ լավատեսություն:

Նման արգելքները, որոնք մասամբ կազմակերպական, մասամբ մշակութային, իսկ ավելի լայն իմաստով' քաղաքակրթական բնույթ եե կրում, դանդաղեցնելով շուկայական մշակույթի «կրիտիկական զաեգված»-իե հասնելու գործընթացը, հանդես եե գալիս որպես տնտեսական աճը սահմանափակող գլխավոր գործոններ (առանց նյութական եեթակառուցվածքեերի և ֆինանսական կապիտալի առկայության): Հենց այդ արգելքներով էլ զգալի չափով պայմանավորվում եե տեսականորեն հնարավոր և իրականում ձեռք բերված զարգացման տեմպերի միջև խզման առկայությունն ու դրա մեծությունը: Սակայն, եթե դա այդպես է, ապա կարելի է խոսել տվյալ իեստիտուցիոեալ պայմաններում աճի բարձր տեմպերի ապահովման իրական հնարավորությունների ավելորդ լավատեսական գնահատականների մասին:

Իեստիտուցիոեալ կապիտալի անբավարարության պայմաններում հնարավոր չէ լավ օգտագործել առկա սոցիալական, մարդկային, ֆինանսական և հիմնական կապիտալը: Հետևաբար, անհրաժեշտ է երկակի մոտեցում: Մի կողմից, անհրաժեշտ է ինստիտուտների էվոլյուցիան մշտապես պահել ցանկալի ուղղությամբ (որը ներառում է դրանց ձևավորումը, կառուցվածքը, կա-

81

ԴՀախվերդյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

յացվածությունը և ուսուցումը), իսկ մյուս կողմից' անհրաժեշտ է համբերատար սպասել, «քանի դեռ հոգիները չեն հասունացել»' միաժամանակ խթանե-լով այդ գործընթացը որպես առաջընթացի անհրաժեշտության մասին մարդկանց համոզելու միջոց1:

Ընդունված է, որ վերջին տասնամյակում ամերիկյան տնտեսության ձեռք բերած արտադրության և սպառման ավելի նշանակալի մակարդակներն ու աճի զգալի բարձր տեմպերը գլխավորապես պայմանավորված են եղել ինստիտուտների բարձր արդյունավետությամբ և ոչ թե անցկացվող տնտեսական քաղաքականության առավելությամբ: Ամերիկյան ինստիտուտները եվրոպականների պես բյուրոկրատացված չեն, և դրանք ձեռներեցության զարգացման ու ձեռնարկությունների մրցունակության բարձրացման համար ստեղծում են ավելի բարենպաստ միջավայր: Ամերիկյան փորձի հիման վրա կարելի է հանգել մի քանի եզրակացության, որոնք կարող են ուղեցույց ծառայել գործող ինստիտուտների ու դրանց քաղաքականության վերափոխման համար:

о о

5. Լա վ է թե վատ

Համակարգային վերափոխումների և տնտեսական աճի հետ կապված տնտեսական առավելությունների սոցիալական ընկալումը լավագույն դեպքում եղել է զգուշությամբ [9]: Հետխորհրդային երկրներում բնակչության մեծ խմբերն իրականության գնահատման հարցում ավելի քիչ լավատես կամ ավելի հոռետես են, քան նրանց, այսպես կոչված, վերնախավը և տնտեսագետները:

Տարբեր երկրների բնակչությունների ընկալմամբ, կյանքի որակի և համապատասխան բավարարվածությաե/աեբավարարվածությաե մակարդակների համեմատումը նրանց զարմանալի արդյունքներ է մատուցում: Հետևյալ ինը գործոնների հաշվով' տուն, ընտանիք, շրջան, առողջություն, հասարակական կյանք, անձնական անվտանգություն, աշխատանք, եկամուտ և առողջապահություն: Պարզվում է, որ Եվրամիության հին անդամ երկրներից (ԵՄ-15) կյանքի բավարարվածության առավել բարձր ցուցանիշները նշվում են Դանիայում և Ավստրիայում (համապատասխանաբար 91% և 89%), իսկ ամենացածրը' Իտալիայում և Պորտուգալիայում (72% և 71%): Այս գնահատումներում առավել կարևոր գործոն է բնակարանից, ընտանիքից, հասարակական կյանքից և բնակավայրից բավարարվածությունը: Եվրամիության նոր անդամ երկրներից (ԵՄ-10) կյանքի բավարարվածությունն առավելապես դրսևորվում է Սլովենիայում (81%, որը գերազանցում է Մեծ Բրիտանիային,

1 Հարկադրական միջոցներն այստեղ չեն օգնի, ընդհակառակը, դրանք միայն փոփոխությունների նկատմամբ աճող դիմադրություն կառաջացնեն: Մենք դա ներկայումս տեսնում ենք հետխորհրդային բոլոր երկր-ներում, չնայած նման բողոքների մեծություններն այդ երկրներում, հասկանալի պատճառներով, միատեսակ չեն:

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Դ.Հախվերդյաե

Գերմանիային, Իսպանիային, Իտալիային և Պորտուգալիայիե) ու Չեխիայի Հանրապետությունում (70%), իսկ անվանացանկը եզրափակում են Լիտվան (59%) և Լատվիան (55%):

Հետխորհրդային երկրներում կյանքի բավարարվածության հարաբերական ցածր մակարդակը հիմնականում պայմանավորված է տնտեսական գործոններով, ինչպիսիք են աշխատանքային պայմանները, եկամուտներն ու բժշկական ծառայությունների մատչելիությունը, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել երկարաժամկետ տնտեսական քաղաքականության մշակման ժամանակ: Ինչ վերաբերում է Լեհաստանին, ապա բավարարվածության միջին ցուցանիշը (64%) լրացվում է ընտանեկան կյանքի, բնակարանի ու հասարակական կյանքի բավարարվածության հարաբերական մեծ մակարդակով (համապատասխանաբար 85%, 84% և 80%) և աշխատանքի, եկամտի ու առողջապահական համակարգի ավելի սահմանափակ բավարարվածությամբ (համապատասխանաբար 46%, 33% և 32%): Աչքի է ընկնում նաև այն փաստը, որ կյանքի ամենացածր որակն այնտեղ է, որտեղ կյանքի չափանիշները որոշվում են քաղաքականությամբ, իսկ հարաբերականորեն բարձր է այնտեղ, որտեղ քաղաքականությունը մեծ վնասներ չի կարող հասցնել, քանի որ մարդիկ իրենք են հոգ տանում իրենց մասին: Այսպիսով, անհրաժեշտ է խթանել արագ տնտեսական աճը, քանի որ տվյալ ոլորտում լուրջ բարեփոխումների իրականացումը հնարավոր է միայն դրա հիման վրա [4, с. 43]:

Որքան հասարակությունը տնտեսական վերլուծություններից և սոցիալական ցուցանիշներից հետևող գնահատականից ավելի վատ է գնահատում իրավիճակը, այնքան անհրաժեշտ է ավելի արագ գնալ առաջ: Այդ դեպքում տնտեսական քաղաքականությունը պետք է ենթարկվի այդ պահանջին: Ոչ ոք կասկածի տակ չի դնում ինստիտուտների հիմնարար դերը, բայց քաղաքականությունը ևս կարևոր է: Նաև ակնհայտ է, որ նույնիսկ ամենաբարձրորակ ինստիտուտները (որոնցից անցումային տնտեսությամբ երկրները դեռ շատ հեռու են) ավտոմատ կերպով լավ քաղաքականություն չեն երաշխավորում:

Անհրաժեշտ է կառուցողական կերպով օգտագործել և ինստիտուտները, և քաղաքականությունը: Այն երկրները, որոնց դա չի հաջողվել (ճիշտ է, դրանք շատ չեն), նույնպես շարունակել են իրենց զարգացումը: 21-րդ դարի սկզբում մեկ շնչի հաշվով ՀՆԱ մակարդակների լուրջ տարբերություններ են գրանցվում ինչպես ԵՄ շրջանակներում, այնպես էլ ԵՄ անդամ երկր-ների և աշխարհի մյուս առավել զարգացած երկրների միջև (տե ս գծանկար 1): Ներկայումս ԱՄՆ ՀՆԱ-ն գերազանցում է ԵՄ-15-ի միջին ցուցանիշը ավելի քան 40%-ով: Օրինակ, եթե Լեհաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է ԵՄ-15-ի միջին ցուցանիշի մոտ 38%-ը, ապա ԱՄՆ-ի համեմատ այն կազմում է 27% [4, с. 44]:

83

ԴՀախվերդյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Մեկ ջեչի հաշվովՀՆԱ-ե հաշվարկված գնողունակության համարժեքով (ԳՀՍ միավորներով)

Գծանկար 1

*ԳՀՍ - գնողունակության համարժեքի ստանդարտ, միավոր, որը յուրաքանչյուր համեմատվող երկրում նմանատիպ ապրանքների և ծառայությունների զամբյուղն է, որն անկախ է գների փոփոխման մակարդակից: 1 ԳՀՍ-ն մոտավորապես հավասար է 1 եվրո: Գնահատականները 2002թ. համար են: Աղբյուրը' European Commission. Panorama of the European Union. Brussels, 2004.

Հաշվի առնելով ԵՄ նոր անդամների և հարուստ երկրների միջև կենսամակարդակի և արտադրության ծավալների մեծ խզումը' տոկոսային կետի ցանկացած բաժին և ՀՆԱ մեծացման յուրաքանչյուր եռամսյակ ազդում են տնտեսական աճի ծավալների վրա: Վերջին հաշվով, երկար ժամկետը կազմված է կարճ ժամանակային հատվածներից, և որքան բարձր է լինում սկզբնական մակարդակը, այնքան ավելի շատ է լինում արտադրության աճը (բացարձակ մեծություններով): Համապատասխանաբար, «ավելորդ» կայունացման ծրագիրը և տնտեսության աննախադեպ «սառեցումը» ոչ միայն թանկ են արժեցել անցյալում (օրինակ' Լեհաստանի այժմյան ՀՆԱ-ն 20%-ով պակաս է, քան այն կարող էր լինել, եթե տնտեսական քաղաքականության այս սխալները չլինեին), այլ նաև դրանք իրենց բացասական ազդեցությունը կունենան ապագայում: Լուսաբանենք այս միտքը: Եթե ընդունենք, որ այսօրվա մեկ շնչի հաշվով ՀՆԱ սկզբնական մակարդակը հավասար է $10000, ապա 3% տարեկան միջին աճի տեմպի դեպքում 15 և 25 տարի անց այն կկազմի համապատասխանաբար $15580 և $20940, 4%-ի դեպքում այն կկազմի համապատասխանաբար $18000 և $26660, իսկ 5%-ի դեպքում' $20790 և $33860: Եթե աճի տեմպերի ցուցանիշը մեկ սերնդի ընթացքում տատանվի վերջին մեծության

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Դ.Հախվերդյաե

շուրջը, ապա նույնիսկ մեկ հազարերորդականի տարբերությունն էլ նշանակություն ունի, քանի որ մեկ քառորդ դարում այն տալիս է $400 լրացուցիչ եկամուտ: Այդ իսկ պատճառով էլ դրույքները բարձր են [4, с. 44]:

6. Մոխրագույն գոտին»քաղաքականությունում

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Մշտապես առկա է նաև քաղաքականության «պայքար իշխանության համար» ասպեկտը: Ոմանք փորձում են մնալ իշխանությունում, ոմանք էլ իշխանության են ձգտում, հետևաբար, հաճախ զարգացմանը նպաստող և կառուցվածքային բարեփոխումների աճի արագացմանն ուղղված որոշումներն արգելափակվում են, ինչը բացասական ազդեցություն է ունենում տնտեսական դինամիկայի վրա: Նման մոտեցման դեպքում, քաղաքականության արդյունավետությունը գնահատվում է դրա կողմնակիցների շահերի տեսանկյունից և ոչ թե աճի միտումների բարձրացմամբ, ինչը շատ դեպքերում հանգեցնում է իշխանության թուլացման: Արդյունքում' չնայած երկրներում շուկայական ինստիտուտների հաջող ամրապնդմանը, աճը դանդաղում է:

Այսպիսով, ինստիտուտները «կանոնների բազմություն են, որոնցով տնտեսության մեջ ձևավորվում են շարժառիթներն ու սահմանվում տնտեսական միավորների փոխգործակցության ձևերը»: Ինստիտուցիոնալ հենքը, որը վերաբերում է և հանրային (պետական), և մասնավոր ինստիտուտներին, «կարևոր դեր է խաղում այն հարցում, թե ինչպես են հասարակությունների մեջ բաշխվում բարիքները և ինչպես են հասարակությունները կրում զարգացմանն ուղղված ռազմավարությունների և քաղաքականությունների իրականացման համար պահանջվող ծախսերը: Ինստիտուցիոնալ հենքն ազդում է ներդրումներ կատարելու որոշումների և արտադրության կազմակերպության վրա... Կարճաժամկետ կտրվածքում ինստիտուտներն ավելի դժվար են ենթարկվում փոփոխությունների, քանի որ սահմանակարգային բարեփոխումները հաճախ բախվում են արդեն խոր արմատացած մարդկային վարքագծի» [10, էջ 33-34]:

Անդրադառնալով Հայաստանին' նշենք, որ համաձայն Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի, հանրային կամ պետական ինստիտուտներով Հայաստանը 131 երկրների մեջ զբաղեցրել է 92-րդ տեղը: Հայաստանն ունեցել է համեմատաբար լավ (սակայն նախորդ տարվա համեմատ վատթարացող) կատարողական' մասնավոր ընկերությունների գործունեության համար անվտանգություն ապահովելու առումով, ինչը վերաբերում է մասնավորապես գործարարության վրա ահաբեկչության ազդեցությանը, գործարարության վրա հանցագործությունների ու բռնությունների ազդեցությանը, ոստիկանության ծառայությունների հուսալիությանը, կազմակերպված հանցագործության առկայությանը: Հանրային ինստիտուտներին առնչվող լուրջ խնդիր-

85

ԴՀախվերդյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

եերը, որոնցով Հայաստանը հետ է մնացել երկրեերի մեծամասնությունից և նախորդ տարվա համեմատ զգալիորեն զիջել է դիրքերը, ներկայացնում են օրենքների թույլ գործնական կիրարկումը, դատական համակարգի անբավարար անկախությունը (120-րդ տեղ), կառավարության որոշումների մեջ հովանավորությունն ու կողմնապահությունը (110-րդ տեղ), քաղաքական գործիչների հանդեպ վստահության ցածր մակարդակը (108-րդ տեղ), կոռուպցիայի հետևանքով պետական միջոցների օգտագործման ցածր արդյունավետությունը (106-րդ տեղ, իջել է 21 տեղով): Մասնավոր ինստիտուտներով Հայաստանը զբաղեցրել է միայն 115-րդ տեղը 131 երկրների շարքում, ինչը խոսում է մասնավոր ինստիտուտների ցածրորակության մասին: Խիստ կարիք կա մասնավոր հատվածի ունակությունների և կարողությունների բարելավման' դրանց ժամանակակից կառավարման ու կորպորատիվ բարոյականության (էթիկայի) վերաբերյալ գիտելիքներով ու գործելակերպերով զինելու միջոցով: Բարելավման մեծ կարիք ունեցող բնագավառներն են, մասնավորապես'

ա) այլ ընկերությունների, հանրային կամ պետական հաստատությունների և հաճախորդների հետ փոխգործակցելու վարքագծի բարոյական կանոնները,

բ) ընկերությունների բարձրաստիճան ղեկավարների հաշվետվողա-կանությունը,

գ) փոքր բաժնեմասով բաժնետերերի շահերի պաշտպանությունը, դ) ֆինանսական աուդիտի և հաշվետվությունների ներկայացման չափանիշների ու պահանջների կատարումը:

7 Գնահատականներ, զգուշացումներ և առաջարկություններ

Այսպիսով, հնարավոր և իրական աճի տեմպերի միջև խզման մասին հարցի պատասխանը միաժամանակ և աննշան է, և խոր թափանցում է խնդրի էության մեջ. այս խզումը պայմանավորված է ընտրված տնտեսական քաղաքականության թերություններով, ի տարբերություն այն քաղաքականության, որը կարող էր իրականացվել առկա կառուցվածքային, ինստիտուցիոնալ և մշակութային միջավայրում: Այստեղ հարց է առաջանում, որ եթե այդպիսի

ռ

քաղաքականությունը հնարավոր է եղել, ապա այն ինչո ւ չի իրականացվել:

ռ

Բայց չէ ր կարող արդյոք այդ նույն միջավայրը ոչ միայն արգելակել, այլ նաև խոչընդոտել աճի տեմպերն իրենց տեսական առավելագույնին հասցնելուն ուղղված քաղաքականության իրականացմանը: Հարցն առաջին հայացքից պարզ է, հատկապես շարունակական քննարկումների ընթացքում բազմիցս հնչող երկու տարբեր տեսանկյունների համատեքստում:

Մի կողմից, իրական քաղաքականության հետևողներն ու քննադատները' գիտնականները, տեսաբանները, մեկնաբանները, փորձագետները, վեր-լուծաբանները և այլք, որպես կանոն, հավաստում են, որ կարելի է ավելի լավ

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Դ.Հախվերդյաե

աշխատել և հասնել ավելիին: Մասնավորապես, երանք մատնանշում եե, որ արտադրության և մատուցվող ծառայությունների ծավալները կարող են աճել ավելի արագ: Մյուս կողմից, քաղաքականություն վարողները' կառավարությունը, կենտրոնական բանկը, քաղաքական գործիչները, կառավարող կոալիցիայի կողմնակիցները, տարածքային կառավարման մարմինները, համարում են, որ ներկայումս աճի ավելի բարձր տեմպերն անհասանելի են, և դրանց բարձրացումը միայն կանխատեսում են հեռու կամ մոտ ապագայում:

Այն ժամանակ, երբ պասիվ մեկնաբանները (հետևողներն ու քննադատները) լիովին համաձայն են, որ գոյություն ունի աճի այլ' ավելի արագ հետագիծ, ակտիվ մասնակիցները նրանց հետ միասնական կարծիքի չեն: Ավելի վատն այն է, որ ակտիվ խմբի անդամները սովորաբար ընդունակ չեն նախընտրելի ուղղության և գործողությունների մեթոդների վերաբերյալ որոշակի համաձայնության գալու: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ այս ֆենոմենը նկատվում է ամենուր, նույնիսկ տնտեսության ամենաժամանակակից կառուցվածքով և առավել հասուն շուկայական ինստիտուտներով բնորոշվող երկրներում, ներառյալ ԱՄՆ-ում [11]: Սակայն, այստեղ հարցը միայն տարբեր դիրքերի միջև հակասությունները չեն. գլխավոր խնդիրն այն է, որ նրանց կողմից կիրառվող միջոցները հաճախ վատ են կոորդինացվում, իսկ ձեռք բերված փոխզիջումները զուրկ են կառուցողական բովանդակությունից: «Տնտեսական քաղաքականություն» տերմինն ինքնին առաջացնում է մշտապես քննարկումներ պահանջող բազմաթիվ հարցեր:

Նախ և առաջ, դրական արդյունքներ ապահովելու համար քաղաքականությունը պետք է հիմնված լինի տեսլականների վրա և միաժամանակ զուրկ լինի պատրանքներից: Առանց տեսլականի' քաղաքականությունը բնորոշվում է անկատարությամբ, անորոշությամբ և, իհարկե, անհամոզչությամբ: Այն նման է անվերջ ճանապարհորդության: Լավ քաղաքականությունը կարող է ձևավորվել և իրականացվել միայն լավ տնտեսագիտական տեսության հիման վրա: Երկարաժամկետ տեսլականը պետք է միաժամանակ լինի հավակնոտ և իրական հանդես գալով որպես հասարակության զարգացման ճիշտ ուղղության և դրա սպասելիքների բավարարման միջոցների ուղեցույց: Այն պետք է խթանի մարդկանց մտավախությունների ձևավորմանը, բայց, միևնույն ժամանակ, պետք է սահմանափակի ակնկալիքները խելամիտ շրջանակներում, որպեսզի ժամանակի ընթացքում հնարավոր լինի դրանք բավարարել: Եթե գործնականում այդպիսի «տեսլականի» բացակայությունը քողարկվում է «դրական շոկերի» կամ «քաղաքակրթական անցումների» դեկլարատիվ պատրանքներով և ընտրությունների նախաշեմին «վատ գույնով նկարված» քաղաքական հեռանկարով, ապա աճի հեռանկարներն այնքան էլ հուսալի չեն թվում:

87

ԴՀախվերդյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Երկրորդ' քաղաքականությունը պետք է հիմնվի տնտեսության և դրա աճի մեխանիզմները նկարագրող տեսության վրա: Վատ տեսությունը կարող է միայն հիմք ծառայել վատ քաղաքականության համար: Լավ քաղաքականությունը կարող է ձևավորվել և իրականացվել միայն լավ տնտեսագիտական տեսության հիման վրա: Տնտեսական քաղաքականության հաջող իրականացման, այսինքն' տնտեսական շուկայական խաղի մասնակիցների վրա կանխամտածված և իմաստալից ազդեցության կիրառման, այն է' ձեռնարկությունների մրցունակության բարձրացման և անհատական ու կորպորատիվ հատվածի արդյունավետ գործունեության հիման վրա հասարակության պահանջմունքների առավելաչափ բավարարման համար հսկայական գիտելիքներ են անհրաժեշտ: Դրանք պետք հիմնվեն ոչ միայն գործնական փորձի, այլև, առաջին հերթին, հուսալի տնտեսագիտական տեսության վրա, որը, դժբախտաբար, ոչ միշտ է հասանելի: Մ.Կալեցկին վաղուց նկատել է, որ հակառակ տարածված կարծիքի' միայն նախորդ սերնդի քաղաքական գործիչներն են լսում տնտեսագետներին: Բայց նույնիսկ ժամանակակից տնտեսագետները կարգավորում են միայն տնտեսության տեսության առանձին մասնիկները, որոշ էմպիրիկ արդյունքներ և քննարկումների հատվածներ: Դա հատկապես նկատվում է հետխորհրդային բարեփոխումների պայմաններում [4, с. 47]:

Սակայն, հիմնական խնդիրն այն է, որ գոյություն ունեն միմյանց հակասող բազմաթիվ մոտեցումներ, որոնք, անշուշտ, կարող են ոչ պակաս ուղիներ հարթել «դեպի դժոխք»: Հետևաբար, քաղաքական գործիչները մշտապես կանգնում են հետևյալ խնդրի առաջ' ում լսել և ում բացառել, որ մտքերն օգտագործել և որոնք' ժխտել: Համապատասխանաբար, սխալների ռիսկը մեծանում է շատ քաղաքական գործիչների տգիտությունից, ինչպես նաև նրանից, որ տնտեսագիտությունից որոշակի չափով հասկացողներն էլ հաճախ քաղաքական վրիպումներ են թույլ տալիս: Այդպիսին է տնտեսության տեսության բնույթը: Ավելին, երկխոսության և համաձայնության գալու, ճկունության և բացահայտության ձգտումը, շատ դեպքերում արդարացված լինելով, հաճախ տեղի է ունենում ի վնաս մեթոդաբանական ու իրական ճշմարտության և ակադեմիական բծախնդրության: Միջին մեծություններն օգտակար են վիճակագրությունում, բայց ոչ տնտեսության զարգացման և աճի տեսության մեջ: Արդյունավետ քաղաքականությունը «միջինացվածության» արդյունք չի կարող լինել, երբ մասնիկների մի մասը վերցվում է մի գիտական մոտեցումից, իսկ մյուսներն էլ' մեկ այլ մոտեցումից, և տեղի է ունենում մոնետարիզմի և նեոքեյն-սականության, նոր ինստիտուցիոնալ տնտեսագիտության և շվեդական դպրոցի, սոցիալիզմի և կապիտալիզմի խառնակցում, որի հիմնական նպատակը քննարկողների ցանկությունները հնարավորինս շատ բավարարելն է:

Մեր հետխորհրդային իրականությունում հատկապես կործանարար

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Դ.Հախվերդյաե

բնույթ եե կրում սոցիալ-ժողովրդավարակաե ոգու ձախակողմյան մտքերը զարգացած կապիտալիզմի կիրառելի տեսության համատեքստից «պոկված» նեո-ազատական տնտեսագիտության մասնիկների հետ համադրելու փորձերը [12]:

Երրորդ' մոտեցումների բազմաձևությունը բազմաթիվ շահեր է քողարկում: Որպեսզի պարզենք, թե ինչու են այս կամ այն մոտեցումները հաղթում, անհրաժեշտ է ավելի ուշադիր հետևել միմյանց հետ բախվող շահերի կազմվածքին, քան տեսությունների փոփոխություններին: Քանզի ամեն դեպքում կարևոր են միմյանցից տարբերվող շահերը, այլ ոչ թե հայացքները: Վերջին հաշվով, իշխում են ինչ-որ շահեր և ոչ թե ինչ-որ դիրքեր: Այս համատեքստում շահերն առաջնային են, հայացքները' երկրորդական: Վերջիններս հաճախ հանդիսանում են առք ու վաճառքի առարկա և նույնիսկ որպես մտավոր կաշառակերություն:

Վերը նշվածի լավագույն օրինակը վերջին տարիներին տեսականորեն սխալ և գործնականորեն վնասակար հարթ հարկային համակարգի անցման լոբբինգն է: Այն սխալ է ինչպես ազգային ներդրումների խթանման հնարավորությունների, այնպես էլ եկամտի սոցիալապես արդար վերաբաշխման ապահովման տեսանկյունից: Այս երկու ասպեկտներն անբաժանելի են, քանի որ անցումը հարթ հարկային համակարգի նշանակում է որոշակի մեծության զուտ եկամտի փոխանցումը աղքատներից հարուստներին, ինչն անխուսափելիորեն բերում է մակրոմակարդակում խնայողության ուղղվածության նվազման: Անցումային շրջանի անցած ավելի քան 15 տարիները հաստատել են այդ փաստը: Նման քաղաքականությունը, խթանելով թանկարժեք ապրանքների ներմուծումը և կապիտալի արտահոսքը, ակնհայտորեն մեծացնում է առևտրային անհաշվեկշռվածությունը: Վերջին հաշվով, տնտեսության ռեսուրսները դառնում են ավելի քիչ: «Հարթ» հարկային համակարգը ոչ միայն անարդար է, այն առաջին հերթին, ապակայունացնող ազդեցություն է թողնում' նվազեցնելով արտադրության արդյունավետությունը, որը տնտեսական աճի հեռանկարների վրա բացասական ազդեցություն է նշանակում:

Չորրորդ' ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունավետ իրականացումը որոշիչ քաղաքական ղեկավարում է պահանջում: Որոշում կայացնող քաղաքական գործիչները պետք է իմանան, թե ինչ են իրենք ցանկանում. մենք, իրոք, պետք է իմանանք «ինչ բեռ ենք վերցնում և ուր ենք գնում»: Առանց այսպիսի գիտելիքի նույնիսկ լավ տեսությունը չի օգնի, քանի որ շատ քիչ մարդիկ գիտեն ինչպես այն օգտագործել: Եթե որոշում կայացնող քաղաքական գործիչները չգիտեն հարցերը, ապա ճիշտ պատասխանները նրանց քիչ օգուտ կբերեն:

Հինգերորդ' քաղաքականությունը համակարգման արվեստն է: Տնտեսական գործունեության բարդ բնույթը պայմանավորում է միաժամանակ

89

ԴՀախվերդյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

ամենատարբեր հարցերով զբաղվելու անհրաժեշտությունը: Իհարկե, դրաե-ցից մեկն ավելի կարևոր ու հրատապ է մյուսների համեմատ: Կարևորն ու հրատապը բացահայտելու, ինչպես նաև հիմնական և ռազմավարական խնդիրներն առօրյա, սովորականներից տարբերելու ունակությունը հատուկ պարգև է, որով օժտված են ոչ բոլոր քաղաքական գործիչները: Մի կողմից, քաղաքականությունը կարելի է համեմատել մեծ ընկերության կամ կազմակերպության կառավարման հետ, որտեղ անհրաժեշտ է ակնթարթորեն ընդունել ամենատարբեր որոշումներ (երբեմն նաև ճգնաժամային իրավիճակում) հաճախ ներքին ճնշման և ոչ լիարժեք տեղեկատվության պայմաններում: Մյուս կողմից, սա հայացքների ընդլայնվածությունը, հեռանկարային պատկերացումները և խնդիրները խորությամբ քննարկելու ունակություններ պահանջող ռազմավարական գործունեություն է: Անհրաժեշտ է նաև կառուցողական կերպով համագործակցել սեփական գաղափարակիցների և մասնագետների, օտարերկրյա և, ամենակարևորը, սոցիալական գործընկերների հետ: Եթե հաջողվում է հասնել բոլոր այս բաղադրիչների որոշ աստիճանի համակարգմանը, նվազագույնի հասցնել «տեղեկատվական աղմուկը» և որոշում կայացնելու շտապողականությունը, ապա քաղաքական «մեքենան աշխատում է», որի դեպքում կայացված որոշումները միմյանց չեն հակասում, դրական հակադարձ կապի ուղիներն աշխատում են, ցանկալի գործընթացների ճանապարհին խոչընդոտները վերանում են, և ժամանակի ընթացքում տնտեսությունում սկսվում են ի հայտ գալ երկար սպասված արդյունքները' այն սկսում է աճել:

Վերջապես վեցերորդ' քաղաքականությունը բոլոր ոլորտներում, ինչպես նաև տնտեսությունում, հանդես է գալիս որպես համաձայնության գալու արվեստ: Պետք է մշտապես ձգտել ստեղծագործական փոխզիջման, որը «կհեշտացնի» հասարակության հակասական շահերը, կլուծի առանձնահատուկ սոցիալական խմբերի կարճաժամկետ և երկարաժամկետ շահերի, պետության և շրջանների պահանջմունքների, հարկատուների և բյուջեից միջոցներ ստացողների, սպառողների և արտադրողների միջև կոնֆլիկտները: Եթե հնարավոր բախման իրավիճակները չմեղմացվեն քաղաքական գործիքների միջոցով, համաձայնության գալն ավելի բարդ կլինի: Ավելին, բոլորը կամ գրեթե բոլորը պետք է բավարարված լինեն ձեռք բերված արդյունքներով մոտավորապես նույն աստիճանով:

Այսպիսով, ցանկացած կառուցվածքային, ինստիտուցիոնալ և մշակութային պայմաններում լավ տնտեսական քաղաքականության անցկացումը հնարավոր է դառնում, որովհետև այն պետք է դրանց համապատասխանի: Իհարկե, այդ նույն պատճառով քաղաքականությունը կարող է լինել ոչ օպտիմալ կամ ընդհանրապես անպիտան, պատմությունը սրա շատ օրինակներ է տալիս (բավական է հիշել նախկին խորհրդային երկրներում ավելի քան 15

90

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Դ.Հախվերդյաե

տարի անցումային շրջանի իրադարձությունները):

Խնդիրն այս կամ այն երկրում կոնկրետ իրավիճակներում դրա անհամապատասխանությունն է: Մենք մասնավորապես նկատի ունենք 1990-ականների սկզբում Լեհաստանում և Ռուսաստանում օգտագործված, այսպես կոչված, Վաշինգտոնյան կոնսենսուսի իրավիճակը: Եթե նույնիսկ ինչ-որ քաղաքական հայեցակարգ իրականում «աշխատել» է գործնականում, օրինակ, Չիլիում, դա դեռ չի նշանակում, որ մեր պայմաններում դրա կիրառման արդյունքները պետք է լինեն այդպես հաջող: Պատճառը գոյություն ունեցող ինստիտուտների և առաջարկվող քաղաքական գործիքների անհամապատասխանությունն է: Քաղաքականությունը միշտ անհրաժեշտ է գնահատել' ելնելով կոնկրետ պայմաններից և միայն հաշվի առնելով արդյունավետությունը: Արտաքին պայմանները պետք է դիտարկվեն որպես քաղաքականության համար օբյեկտիվ տվյալներ միայն կարճաժամկետ հեռանկարում: Երկարաժամկետ հեռանկարում աճի և զարգացման կառուցվածքային, ինստի-տուցիոնալ և մշակութային պայմանները ստեղծվում, ձևավորվում և փոփոխվում են քաղաքականության կողմից: Լինելով քաղաքականության օբյեկտը' դրանք, իրենց հերթին, ազդում են նրա արդյունավետության վրա:

Այլ կերպ, եթե մեր կարճաժամկետ քաղաքականությունը սահմանափակված է գոյություն ունեցող ինստիտուցիոնալ պայմաններով, ապա երկարաժամկետ հեռանկարում մենք կարող ենք դրանք վերածել արտադրության աճն ու սոցիալ-տնտեսական զարգացումը խթանող գործոնի: Բայց այդպիսի քաղաքականության հաջող անցկացման համար անհրաժեշտ են այլ գիտելիքներ, քան փոխարժեքի և տոկոսադրույքների ուղղումների քաղաքականությունը:

Այսպիսով, հասարակության առաջընթացը երբեք կանգ չի առնում: Սովորելով նախորդ սերունդների փորձից' մենք հաջորդներին պետք է փոխանցենք ոչ միայն սրվող հիմնախնդիրներ: Եվ հավանական է, որ իրավացի են նրանք, ովքեր համարում են, որ այս ճանապարհին տնտեսական հաջողության ձեռքբերումն իրական է:

Նոյեմբեր, 2009թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Stiglitz J, Globalization and Its Discontents. N.Y. - London, W.W. Norton & Company, 2002 (русс. пер.: Стиглиц Дж. Глобализация: тревожные тенденции. М.: Мысль, 2003).

2. World Economic Outlook 2000. Ch. III. Transition Experience and Policy Issues. Wash., DC, IMF, 2000.

91

ԴՀախվերդյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

3. Sen A. Development as Freedom. N.Y.: Alfred A. Knopf, 2000.

4. Колодко Г, Политика и экономический рост, “Вопросы экономики”, N7, 2004.

5. North D, The Contribution of the New Institutional Economics to an Understanding of the Transition Problem. - WIDER Annual Lectures, 1997, No 1 (March).

6. Kornai J, The Role of the State in a Post-socialist Economy. - Distinguished Lectures Series, 2001, No 6. Leon Kozminski Academy of Entrepreneurship and Management, Warsaw.

7. AslundA. How Russia Became a Market Economy. Wash., DC, The Brookings Institution, 1995.

8. Kolodko G, Post-communist Transition. The Thorny Road. Rochester, University of Rochester Press, 2000.

9. European Commission. Perception of Living Conditions in Enlarged Europe. Luxemburg - Dublin, European Foundation for Improvement of Living and Working Conditions,

2004.

10. «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն, Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2008։

11. Stiglits J, The Roaring Nineties. A New History of the World’s Most Prosperous Decade. New York - London, W. W. Norton & Company, 2003.

12. North D, Understanding Economic Change and Economic Growth. - Distinguished Lectures Series, 2002, No 7. Leon Kozminski Academy of Entrepreneurship and Management, Warsaw.

ИНСТИТУТЫ, ПОЛИТИКА И ЭКОНОМИЧЕСКИЙ РОСТ

Давид Ахвердян

Резюме

Несмотря на то, что о предпосылках и перспективах экономического роста сказано, казалось бы, практически все, в статье предпринята попытка рассмотрения некоторых аспектов этого феномена, имеющего жизненное значение для функционирования и развития общества. В статье уделено особое внимание факторам роста и причинам расхождений между потенциальными и реальными темпами роста. В этой связи проанализированы отдельные вопросы, касающиеся взаимодействия, с одной стороны, структуры и функционирования институтов рыночной экономики, а с другой - политики, проводимой в их рамках, и эффективности ее инструментов с акцентом на последствиях для долгосрочной динамики производства.

92

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.